Եղբայր Բաումգարտներ
Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Քրիստոսով, այսօրվա Ցյուրիխյան այս հավաքույթից, մենք ողջունում ենք Աստծո բոլոր զավակներին ողջ աշխարհով մեկ, Հիսուս Քրիստոսի անունով: Շատ բաների համա՜ր ենք մենք շնորհակալ Տիրոջից, այն որ մենք ուժեղ և զորավոր Աստված ունենք, ով հսկում է մեզ վրա, ով հոգ է տանում մեր համար: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս մեծ առանձնաշնորհման համար, որ 50 տարուց ավելի՝ այստեղ, Ցյուրիխում, ամեն ամսվա վերջին կիրակին մենք այստեղից կարող ենք քարոզել, հռչակել մաքուր և անխարդախ ավետարանը, և լսե՜լ այն կանչված շուրթերից: Որպես Տիրոջ վկան, ես նույնպես ցանկանում եմ այսօր վկալել, որ ես գրեթե ամենասկզբից, առանց որևէ խնդրի, կարող եմ բոլոր այս ծառայությունների վկան լինել: Եվ ամբողջ այս ժամանակվա մեջ ես երբեք հիասթափված չեմ եղել, ընդհակառակը, ես իմ ընտանիքի հետ առատ օրհնված եմ եղել Աստծուց, միշտ Աստված նոր ուժ է տվել, նոր կյանք, կյանքի է կոչել նորից ու նորից: Հաճախ, հենց քարոզի ժամանակ, անկախ նրանից, թե ինչ հիվանություն եմ ունեցել, Աստված հպվել է ինձ, և ես ապաքինվել ու ավելի լավ եմ զգացել ինձ: Մենք բոլորս միասին շնորհակալ ենք Աստծուց Իր մեծ ողորմության համար, որ մեր Ֆրանկ եղբորը իր այս տարիքում… Շուտով կլրանա նրա 90 տարին, այնուամենայնիվ Աստված պահպանո՜ւմ է նրան մեզ համար: Դա մեծ առանձնաշնորհում է Աստծո կողմից, որ մենք անարժան լինելով, Աստծո կողմից արժանացել ենք Նրա Շնորհքին և Ողորմությանը: Եվ Նա մեզ տվել է հավիտենական փրկություն: Աղոթքից առաջ ուզում եմ կարդալ Եբևայեցիների 4-րդ գլխից:
Եբրայեցիներ, 4-րդ գլուխ, 12-ից 16-րդ խոսքերը:
« 12 Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ 13 Եւ չկայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։
14 Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։ 15 Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չկարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։ 16 Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու »:
Ես նույնպես կկարդամ Եբրայեցիների 5-րդ գլխից: Եբրայեցիների 5-րդ գլուխ, 5-ից 10-րդ Խոսքերը:
« 5 Այսպէս էլ Քրիստոսը ոչ թէ ինքն իր անձը փառաւորեց, որ Քահանայապետ լինի. այլ նա որ ասեց նորան թէ Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ։ 6 Ինչպէս էլ մի ուրիշ տեղ ասում է. Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։ 7 Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։ 8 Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։ 9 Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ. 10 Աստուածանից անուանուելով Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս »:
Մինչև այստեղ: Սա Սուրբ և թանկագին Աստծո Խոսքն է, որը մնալու է դարեդար, և Լույս է մեր ճանապարհին, Ամեն: Հիմա մենք կկանգնենք և կաղոթենք: Թանկագին, հավիտենական և հավատարիմ Աստված, մեր երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քո սիրո , Քո հավատարմության և ողորմության համար, որը ամեն օր նորոգվում է մեր հանդեպ: Շնորհակալություն որ Դու միշտ նույն ես, անփոփոխ ես, և Քո Խոսքը մինչ այսօր կենդանի է և Զորավոր, և ավելի սուր է ամեն երկսայրի սրից: Մենք մեր սրտի խորքից շնորհակալ ենք Քեզ, որ այսօր նույնպես կարողանում ենք լսել այն, ինչ Հոգին է ասում եկեղեցիներին: Եվ Քո Խոսքը դատարկ չի վեադառնում դեպի Քեզ, այլ կատարում է այն, ինչի համար Դու Նրան ուղարկել ես Տեր: Եվ այսօր դա կատարվում է մեզ հետ: Տեր, այսօր մենք գալիս ենք Քո Շնորհքի գահի առջև, որպեսզի Դու օգնես մեզ բոլորիս: Տեր, մենք մեր կամքը դնում ենք Քո կամքի տակ, որպեսզի Դու մեր ամենքի վրա ունենաս Քո իրավունքները Տեր, և Քո բարեհաճությունը հանգչի՜ մեր ամենքի վրա: Տեր, Դու Ինքդ բնակվի՜ր մեր սրտում՝ Տեր, որպեսզի Նա ով մեր մեջ է ավելի մեծ լինի, քան նա ով աշխարհի մեջ է Տեր: Օրնիր և զորացրու մանավանդ Քո հավատարիմ ծառային, Դու Ինքդ Տեր բռնիր նրա աջ ձեռքը, առաջնորդիր նրան այս դժվար ժամանակում, առաջնորդիր նրան Քո Սուրբ Հոգով, և նորոգիր նրա առողջությունը, որպեսզի նա երիտասարդանա ներքնապես Տեր, Դու այդ կարող ես: Օրհնի՜ր բոլոր ծառայող եղբայրներին, օրհնիր Քո արյունով գնված ողջ բազմությանը ամբողջ աշխարհում, և Դու ինքդ գործիր, որպեսզի մենք բոլորս համահունչ ձևով շարժվենք դեպի նպխատակակետը, որը Դու ինքդ ես դրել մեզ համար: Շնորհակալություն Քեզ, որ իրականացրել ես մեր հավիտենական փրկությունը, Դու հաղթել ես Գողգոթայում, Քո հաղթանակը դա մեր հաղթանակն է: Թող այսօր Գողգոթայի հաղթանակը զորավոր ձևով բացահայտվի մեր մեջ, դա մեր բոլորի աղոթքն է: Քեզ, միակ ճշմարիտ Աստծուն, լինի փառք, պատիվ և գոհություն, շնորհակալություն և երկրպագություն, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով. Ամեն: