Եղբայր Ֆրանկ
Եկեք մենք, ինչպես որ ընդգծեցինք, կարդանք Ղուկասի 1-ին և 2-րդ գլուխներից, որոշ հատվածներ կնայենք, բայց դրանով հանդերձ եկեք չմտածենք ա՛յն ժամանակների մասին, այլ մեր աչքերի առջև ունենանք այն, ինչը հիմա է կատարվում: Եվ նույնպես այն, ինչը հատկապես վերաբերվում է գերբնական մասին, որն այն ժամանակ ուղեկցել է, որպես աստվածաշնչյան մարգարեությունների իրականացում: Եվ այդ կերպով, մենք դա կճանաչենք մեր օրերում, այն որ միշտ այնտեղ, որտեղ Աստված գործել է, չէ՞ որ տեղի են ունեցել գերբնական բաներ, բայց գերբնականը միշտ պետք է ուղեկցվի աստվածաշնչյան մարգարեությունների հետ փոխկապակցված: Աստված մեզ երբեք չի առաջնորդի Իր Խոսքին հակառակ, Նա մեզ միշտ կբերի դեպի Իր Խոսքը, միշտ կառաջնորդի այն բանին, ինչը Իր Հոգով, Աստծո խորհրդի համեմատ, տվյալ պահին պետք է տեղի ունենա: 1-ին գլխում մենք կկարդանք այդ մասին: Ես կարդում եմ 11-րդ խոսքից, այստեղ գրված է.
«11 Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած խնկի սեղանի աջ կողմին։ 12 Եւ Զաքարիան տեսնելով շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։ 13 Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես: 14 Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։ 15 Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի»:
Սկզբից այդ տեքստը, մինջև այդ տեղը: Դա Քրիստոսի առաջին գալուստից առաջ եկողի հռչակման լուրն էր, այնպես, ինչպես որ Եսայիա մարգարեի 40-րդ գլխի 3-րդ համարում է գրված եղել, նաև Մաղաքիայի 3-րդ գլխի 1-ին համարում: Երբ ժամանակը լրացավ, Աստված կատարեց Իր Խոսքը, որպեսզի իրականացնի այն, ինչը որ Ինքը խոստացել էր, և որ կատարեր այն, ինչ ասել էր: Աստված միշտ գտնում էր հրեշտակի, ով կարող էր ծառայել Նրան, ով կարող էր Նրա սուրհանդակը լինել, քանզի այսպես է գրված. «Նա Իր հրեշտակներին քամի է շինում, և Իր պաշտոնյաներին կրակի բոց», դուք դա կարող եք կարդալ Եբրայեցիների 1-ին գլխի վերջին խոսքերում: Աստված, չէ՞ որ Իր սուրհանդակներն ունի երկնքում, և իր ծառաները երկրի վրա: Եվ երկուսը՝ երկինքն ու երկիրը, հետո պետք է միանան, որպեսզի Աստծո խորհուրդը բերեն իրականացման: Եվ այնտեղ՝ Հին Ուխտում այսպիսի փառավոր խոսք կա սաղմոսներում, 85-րդ սաղմոսի 10-րդ խոսքում, այն որ արդարությունը և խաղաղությունը իրար կհամբուրեն, և որ Աստված փրկության խոստում է տվել, դա գրված է 85-րդ սաղմոսում, և հենց 9-րդ խոսքից մինչև 11-րդ խոսքը. 85-րդ սաղմոս, 9-11 խոսքերը:
« 9 Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը։
10 Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն։
11 Ճշմարտութիւն կբուսնի երկրիցը, եւ արդարութիւնը վայր կնայի երկնքիցը»:
Աստված այնպե՛ս արեց, որ այդպես տեղի ունենա, և շնորհակալություն Նրան դրա համար, որ մենք այսօր դա կարող ենք կարդալ: Պատկերացրեք, եթե այն ժամանակ դա չկարողանային գրել, մենք այսօր ոչ մի լույս չէինք ունենա, ոչ մի լուսավորություն այն իրադարձությունների վրա, որոնք կտարվել են այն ժամանակ: Մեր մոտ ամեն ինչ շատ վատ կլիներ, մենք չէինք ունենա որևէ առաջնորդություն, որից կարող էինք կառչել: Որքան հավատարիմ է Աստված հոգացել այս երկու բանի համար, Հին Ուխտի համար՝ իր բոլոր խոստումներով, բոլոր խոսքերով և կանխասումներով, բոլոր մարգարեություններով, որից հետո Նոր Ուխտը, որպես հաստատում այն բանի, որ կատարվել է, այն ինչը Տերը Իր ծառաների և մարգարեների բերանով խոսել է: Այստեղ ասվում է. «Դու կուրախանաս և կաղաղակես, և շատերը կուրախանան Նրա ծնունդով»: Եվ նաև եղել են շատերը, ովքեր չեն ուրախացել: Իսկ ովքե՞ր էին այդ բազմությունը, ովքեր ուրախացել էին Նրա ծննդյան լուրով, ովքե՞ր են եղել նրանք: Դա նրանք էին ովքեր դուրս ելան հրեական անապատ, որպեսզի լսեին Աստծուց ուղարկված այդ մարդուն, ովքեր թույլ չտվեցին, որ ոչինչ հետ պահի իրենց, լինի դա տաճարը, թե սինագոգը, նրանք պարզապես արթնություն ունեին իրենց սրտի մեջ, և հետևում էին դրան, որպեսզի լսեն այդ մարդուն, այդ Աստծո մարդուն: Նրանք ուրախացան նրա պատվերներով, և նրա ծառայութան համար, որի մեջ իրենք մասնակցություն ունեին: Շարունակության մեջ գրված է. « Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի»:
Գրե՞լ եմ ես, թե խոսել. Հովհաննեսը խոստացված մարգարե էր, և Հիսուսը խոստացված Մեսսիան էր, խոստացված փրկիչը, որը գալու էր, որպեսզի ջախջախի օձի գլուխը: Մարգարեները այս մասին խոսել և գրել են, և հետո, հանկարծ այն կատարվել է: Եվ ուշադիր լսեք հիմա: Ինչպես ԳաբրիԷլ հրեշտակը Գրվածքի կեսից դադարեց կարդալը, ճիշտ նույն ձևով, ինչպես մեր Տերը Ղուկասի 4-րդ գլխում կանգ առավ Գրվածքի կեսում: Ղուկասի 1-ին գլխում, 16-րդ խոսքում գրված է.
« 16 Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։ 17 Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ…»:
Եթե դուք Մաղաքիա մարգարեի մո՛տ կարդաք, այնտեղ 23 և 24-րդ խոսքերում ավելին է գրված: Այնտեղ ոչ միայն գրված է, որ հայրերի սրտերը որդիներին կդարձնի, այլ նաև գրված է, որ որդիների սրտերը, նորից դեպի հայրերին կդարձնի: Բայց, այդ մասը Զաքարիան էլ չկարդաց, չվկայակոչեց, հիշեք սա. Նա այնտեղ կանգ առավ, որտեղ որ վերջացավ այն հատվա՛ծը, որը վերաբերվում էր Հովհաննես մկրտչի ծառայությանը: Ես այնպես եմ շնորհակալ Աստծուց, այն ճշգրտության համար, որը մենք կարող ենք գտնել Սուրբ Գրվածքներում, ոչ մի խառնուրդ, մենք կարող ենք բաց և ազատ խոսել դրա մասին: Եվ նա, ով Աստծուց ստանում է դա բացահայտված ձևով, նա ճիշտ ձևով ամեն բան կհասկանա, առանց նրա, որ այստեղ իբր ինչ-որ թյուրիմացություններ են եղել: Նա, հայրերի սրտերը նորից կդարձնի որդիներին: Մտածե՛ք, Եբրայեցիների ուղերձի 1-ին գլխի մասին, այն որ Աստված անցած ժամանակներում, շատ անգամներ և շատ կերպերով, խոսել է հայրերի հետ, մարգարեների միջոցով, բայց հիմա եկել է ժամանակը, որտեղ պարզապես չի ասվել կամ քարոզվել, այժմ եկել է ժամամակը, որպեսզի հայրերի սրտերը դարձվեն այն բանին, ինչ Աստված հիմա անում է, և դա գրվածքի իրականացումն է, որպեսզի նրանք բերված լինեին այնտեղ, և որպեսզի այլ խոսքերով ասաց, որպեսզի նրանց համար ժամի պատգամը, խոսքը, որը ներկա պահին իրականանում է, հնարավոր լիներ քարոզելը: Եվ որ նրանք այդ կերպով ոչ միայն հավատային, այլ հավատային և իրականացված տեսնեին այն, ինչ Տերը խոստացել էր: Հիմա, մենք ապրում ենք այն ժամանակում, որտեղ որդիների սրտերը պետք է դառնան հայրերի սրտերին, Հին Ուխտի հավատացյալներին, այն բանին, ինչը Նոր Ուխտի միջոցով, ներկայումս իրականացել է: Այսօր, այս դարաշրջանի ավարտին, չէ՞ որ որդիների սրտերը վերադառնում են դեպի առաքելական հայրերի քարոզչությունը, դեպի հավատքի իրակա՛ն հայրերին: Երբ մենք վերադառնում ենք Աստծուն և Աստծո Խոսքին՝ դեպի հետ, ոչ միայն երկրորդ, երրորդ, կամ չորրորդ դարերը, ոչ էլ առաջին կամ երկրորդ հազարամյակը, այլ առաջին, սկզբնական քարոզչությանը, այնպես ինչպես այն մաքրությամբ և սրբությամբ, աստվածային ներշնչանքով դուրս է եկել այն մարդկանց շուրթերից, որոնց Աստված է նախասահմանել դրա համար: Եվ ես հավատում եմ, որ բոլոր նրանք ովքեր որ Աստծուց նախասահմանված են եղել ժառանգելու երանությունը, նրանք պետք է ուրախանան դրա համար: Մնացածները նեղացած և դժգոհ պետք է լինեն, պետք է ասեն, որ նրանք մարդու հետևից են գնում: Ո՛չ, մենք հավատում ենք որ Աստված կենդանի է, մենք հավատում ենք որ Աստված գործում է, և մենք անխոհեմ կլինեինք, եթե մասնակցություն ունենայինք այն բանին, ինչ մարդիկ են անում, և կողքով են անցնում այն բանի, ինչը այժմ Աստված իրականացնում է: Առանձնաշնորհումը որը որ ունեն ընտրյալները, բոլոր ժամանակներում կայացել է նրանում, որ նրանք իրենց ժամանակվա մեջ կարողացել են չանաչեն Աստծո գործը, որովհետև դա կատարվել է իրենց հետ, և իրենք կենդանի վկաներ են եղել այն բանի, ինչ Աստված իրականացրել է իրենց ժամանակաշրջանում: Եվ նույնը վերաբերվում է մեր ժամանակին: Ամեն անգամ երբ ես լսում եմ Բրանհամ եղբորը, երբ նա տալիս է իր անձնական վկայությունը, և պատմում է թե ինչպես է Աստված կանչել իրեն և ուղարկել պատգամով՝ դա ինձ ուրախացնում է, իմ սրտի ամբողջ խորքից: Եվ չկա մեկ ուրիշ ավետարանիչ այս սերունդի մեջ, ով նույն բանը կարող է ասել, չկա որևէ մեծ քարոզիչ, ով կարող է ասել, որ այսինչ-այսինչ օրը, այսինչ-այսինչ ժամին, այսինչ-այսինչ տեղում, Տերը ինձ ասել է այս բաները Իր հրեշտակի միջացով, ով ասաց որ, Ես քեզ մոտ եմ ուղարկվել Տիրոջ ներկայությունից, որպեսզի քեզ ասեմ, որ քո կյանքը իր թյուրիմացություններով, քո տարօրինակ ճամփանեը, ինքնին վկայում են, որ քեզ Աստծուց հանձնարարություն է տրված եղել: Եվ այն ժամանակ հրեշտակը Զաքարիայի մոտ էր եկել: Մտածում եք որ այսօր դա հնարավոր չէ՞ր լինի, իհարկե, ես հավատում եմ հարյուր տոկոսով, որ այդ նույն կերպով կատարվել է Բրանհամ եղբոր հետ: Այն որ նա պետք է իրականացներ պատմական, փրկությանը վերաբերվող հանձնարարությունը, դա մենք բոլորս գիտենք: Եվ մենք նույնպես գիտենք, որ գերբնականը միշտ կարելի էր գտնել այնտեղ, որտեղ եղել են մարդիկ, որոնց Աստված կարողացել է Ինքն Իրեն բացահայտել:
Մենք երկու էջ կթերթենք և կհասնենք Ղուկասի 2-րդ գլխին: Դուք չէ՞ որ գիտեք բոլոր այդ պատմությունը, և այստեղ ասվում է 9-րդ խոսքից.
«9 Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. եւ մեծ վախով վախեցան։ 10 Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. 11 Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը։ 12 Եւ այս լինի ձեզ նշան. մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։ 13 Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. 14 Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»:
Մեծամասամբ թարգմանություններում, շատ պարզ գրված է, այստեղ գրված է. « Եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»: Այո՛, ո՞ր մարդկանց. Այն մարդկանց, ովքեր Աստծուց ողորմություն էին գտել, ովքեր պատշաճ ժամանակին մասնակցություն են ունեցել այն բանի հետ, ինչ Նա անում է: Հավատացեք ինձ, ճշմարիտ հավատացյալները, նրանք այն մարդիկ չեն որոնց կողքո՛վ է ուղղակի Աստված անցել, խոսել և գործել: Ճշմարիտ հավատացյալ մարդիկ այն մարդիկ են, որոնց Աստված հայտնում է թե ինչի մասին է խոսքը, և ինչպես որ գրված է. « Որովհետեւ Աստված ոչինչ չի անիլ, եթէ չ'յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»: Եվ դրա հետ մեկտեղ, նաև Իր ժողովրդին: Եվ այսպիսով, հովիվները դաշտում էին, և տարօրինակ կերպով, Տիրոջ հրեշտակը երևաց ոչ թե սինագոգում, ոչ թե Տաճարում, այլ հովիվներին: Եվ նրանց այդ պատգամը հաղորդվեց.
«11 Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:
Տերը, և ամբողջ երկնային զորքը համաձայն էին, և երգում էին.
«14 Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»:
Ենովքի մասին մենք կարդում ենք, որ նա ուներ Աստծո բարեհաճությունը, իսկ մեր Տիրոջ համար ասվել էր. «Սա է Իմ սիրելի որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը»:
Եվ սա կրկնվում է Մատթեոսի 17-րդ գլխում. «Սա է Իմ սիրելի որդին, որն ունի Իմ անբողջ հաճությունը, Նրան լսեցե՛ք»:
Ովքեր են նրան, որոնք որ լսում են, թե Հոգին ինչ է ասում համայնքներին, նրանք, ովքեր տեսնում են մարդու որդուն յոթ ճրագակալների մեջտեղը քայլելիս, ովքեր գիտեն, որ Տերը տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է Իր սուրհանդակներին, որոնց Նա խոսել է, և որոնց միջոցով կարողացել է խոսել, և որպեսզի Աստծո պատգամը բերվի Աստծո ժողովրդին: Իհարկե, երկրի վրա կան մարդիկ, որոնց վրա հանգչում է Աստծո բարեհաճությունը: Ես կրկին ընդգծում եմ դա, ովքե՞ր են նրանք, դա նրանք են, ովքեր Աստծո առաջին ողորմություն են գտել: Եվ եթե մենք Աստծո առաջին ողորմություն ենք գտել, մենք ասում ենք այնպես, ինչպես Մովսեսն ասաց. «Տեր, եթե Քո առաջին Շնորհք եմ գտել, տուր որ ճանաչեմ Քո ճամփաները, որպեսզի հասկանամ, որ Քո առաջին ողորմություն եմ գտել»: Երբ դուք տեսնեք որևէ մարդու, ով իր շուրթերով քարոզում է, որ ողորմություն է գտել, բայց չի գնում Աստծո ճանապարհներով, և չի ճանաչում այն, ինչ Աստված ներկա պահին իրականացնում է, այդպիսի մարդը վերապրել է ողորմությունը միայն տեսականորեն, բայց ոչ գործնականում: Գործնականումը, դա նշանակում է վերապրած ողորմությունը դա այն է, երբ Աստծո հետ մեկ ես դառնում: Բաժանող պատը այլևս չկա, թշնամանքը ոչնչացված է: Մենք, կապված ենք Աստծո հետ, և այդ կապի միջոցով ճանաչում ենք Աստծո Խոսքը և խոստմունքը, որն իրականանում է մեր ժամանակում: Եվ ինչպես որ ընդգծեցինք, եղել են մարդիկ, ովքեր վերապրել են այն ինչ կատարվել է: Այսօր էլ պետք է լինեն մարդիկ, ովքեր վերապրում են այն, ինչ Աստված հիմա անում է: Ես կարծում եմ, որ դա արդեն ասվել է ներածական խոսքի մեջ: Մենք բոլորս սպասում ենք, մենք բոլորս հուզված սպասում ենք, որ Աստված բացահայտի Ինքն Իրեն, և որպեսզի այլևս չասեն. Ո՞ւր է ձեր Աստվածը: Մեր Աստվածը ծրագիր ունի, և այդ ծրագրի մեջ ենք մենք ցանկանում լինել: Եվ ես սա նույնպես ասել եմ, նախքան որ իրականացող և զորավոր բաներ տեղի կունենան, չէ՞ որ սկզբում կանչ պետք է լինի, որպեսզի բոլոր ազգերից, լեզուներից և ժողովուրդներից, նրանք, ովքեր որ դրան են պատկանում կամ կանչված են, և հետո, ովքեր որ նախապես կանչվա՛ծ են եղել, նրանց հետ միասին կարողանան վերապել: Եվ մենք պետք է համբերություն գործադրենք, մինչև որ այդ գործնթացը ավարտին հասնի, մինչև որ Աստված գործնականորեն և ճշմարտապես, վերջին մեծ և հզոր բաները կիրականացնի Իր ժողովրդի մեջ: Եվ այս ժամանակահատվածի մեջ, մեզնից պահանջվում է, որ հավատարիմ լինենք, որ համբերատար լինենք, որ համբերենք և չտրտնջանք, և որպեսզի մեկս մյուսին քաջալերենք, զգաստացնենք, և առաջ շարժվենք սպասումով, որ Տերը Ինքը վեր կկենա, և Իր սկսած գործը ավարտին կհասցնի: Եկեք վերադառնանք Ղուկասի 1-ին գլխին. «Շատերը կուրախանան Նրա հայտնությունով»: Բորոր ժամանակաշրջաններում, երբ Աստծո ծառաները գործել են, միշտ եղել են մարդիկ, ովքեր որ ուրախացել են, իսկ մյուսները, նրանք եղել են բարկության մեջ: Նրանք ովքեր հավատացել են և մասնակցություն են ունեցել նրանում, ինչ Աստված արել է, նրանք ուրախացել են, իսկ մյուսները չարացած են եղել: Այսպես է եղել նաև մեր Տիրոջ հետ: Նա այնպիսի օրհնված ծառայություն է ունեցել, հիվանդները բժշկվել են, բորոտները մաքրվել են, մեռելները հարություն են առել: Եվ նրանք բղավում էին. Մենք չենք ուզում որ Նա թագավորի մեզ վրա, խաչեք Նրան, խաչեք Նրան, այո՛, նրանք ուզում էին ունենալ Բարաբբային, և միայն ոչ Հիսուսին՝ բարիք գործողին և հավիտենական կյանք պարգևողին: Նրանք չճանաչեցին իրենց ժամանակը, նրանք մարդկորեն էին դատում, բայց ոչ Աստծմով: Իսկ աստվածայինը միշտ պետք է դատել Աստծմով, և այն պարտադիր պետք է համապատասխանի Սուրբ Գրվածքին: Դա ինձ համար իրականում ամենաթանկն է: Երբ Միքիայի 5-րդ գլխում գրված է, որ Մեսսիան կծնվի Բեթլեհեմում, ես ուրախանում եմ, և երբ այստեղ կարդում եմ Ղուկասի ավետարանը, այն որ Օգոստիանոս կայսեր օրոք, հրաման եղավ, որպեսզի մարդահամար լինի բոլոր բնակելի վայրերում, ով որտեղ որ ապրում էր, և ով որտեղից դուրս էր եկել: Եվ եղավ այնպես, որ ծնողներն այնտեղ գնացին, երբ երկունքի ցավերն սկսեցին. Ես ուրախանում եմ դրա համար: Աստված հսկում էր Իր Խոսքի վրա: Դա Նազարեթում չէր կատարվելու: Նրանք ուղևորվեցին Նազարեթից, այդ մարդկային կարգադրություններով, որպեսզի Աստծո Խոսքը կատարվի: Հաճախ է Աստված մարդկանց օգտագործում, նրանք կարող են որևէ ձևով ինչ-որ հրաման արձակեն, և դա նույնպես համարվի այն բանի մասը, ինչ Աստված իրագործում է:Մենք հիմա կվերադառնանք ԻսրաԷլ ժողովրդի մոտ, երբ 70 տարվա գերությունից հետո նրանք պետք է վերադառնային, ինչպես որ Աստված Կիր թագավորին, կամ Կիրիոս, նայած թարգմանությանը, Երբ Նա նրա սրտի մեջ դրեց, որպեսզի արձակի այդ հրամանը, որ ժողովուրդը հետ վերադառնա, և որպեսզի նորից տաճարը վերականգնեն, և այլն: Աստված կարող է մարմնավոր կամ անհավատ սրտերը հեղաշրջել, ինչպես գետի ջրերը, Նա կարող է Հերովդեսին, Պիղատոսին կամ Օգոստիանոսին, ով էլ որ նա լինի, երբ խոսքը գնում է Իր փրկագնման ծրագրի մասին, Նա կարող է օգտագործել բոլորին, միևնույն է ով էլ որ լինեն նրանք: Եվ այնտեղ հրաման արձակվեց Օգոստիանոս կայսրի կողմից, բայց Աստված էր կանգնած այդ ամենի հետևում: Եվ Աստված շատ հարմար ձևով որոշել էր այդ ժամանակը, ինչպես որ այսօր ասացինք, չկար որևէ պակաս օր կամ ժամ: Ամեն բան ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Կարիք չկար օգնել որևէ մեկին, ոչ էլ Բեթլեհեմի սահմաններից դուրս, բայց նրանք եկան սահմանված վայրը, և կատարվեց այն, ինչ ասվել էր Եսայիա մարգարեի միջոցով: Ես կարող եմ դա կարդալ ձեզ համար Հին Ուխտից: Այստեղ դա գրված է Միքիայի 5-րդ գլխում, սևով սպիտակի վրա, այն որ Տերը այնտեղ պետք է ծնվի, և այդպես էլ դա եղավ: Ինչո՞ւ ենք մենք այսօր ընդգծում այդ ամենը, ես ուզում եմ իմանալ, գիտե՞ք արդյոք դուք այդ: Մենք դա ընգծում ենք մե՛կ պատճառով, որովհետև Աստված այն ժամանակ, երբ փրկագնման պատմությունը բռնեց իր ուղին, և բոլոր մակարդակներում գործի էր դրվել, Հովսեփի՛ մոտ, Մարյամի՛ մոտ, Օգոստիանոսի՛ մոտ, Զաքա՛րիայի մոտ, որտեղ էլ որ լիներ, երբ Աստված սկսում է գործել, ապա ամեն անգամ, որպեսզի Իր խոսքը կատարի, և հաստատի այն, ինչ որ գրված է: Դա մենք տեսնում ենք մինչև չարչարանքները, մինչև հարությունը և երկինք համբարձումը, ամեն բան կատարվեց այնպես, ինչպես որ ասվել էր մարգարեների բերանով: Այո՛, երբ մարդիկ դուրս եկան Երուսաղեմում, և «Օվսաննա» էին երգում, Աստված դա ասել էր Զաքարիա մարգարեի 9-րդ գլխի 9-րդ խոսքում, ի՞նչ էր դա, ամեն բան ճշտգրիտ ձևով նախասահմանված է եղել, օրվա և ժամվա համար պատրաստված էր, այնպես, ինչպես մի սցենար, մի կինոնկարահանում, կարող էր հստակ կատարվեր: Դերերը բաշխված էին, և բոլորը կատարեցին, ովքեր որ դրա մեջ մասնակցություն ունեին, և ոչ ոք կարիք չուներ մյուսի հետ պայմանավորվելու, նրանք բոլորը գործեցին մեկ հոգով, որովհետև Տիրոջ ժամը եկավ, որպեսզի կատարվի այն, ինչը որ գրված էր: Եվ ես ուրախանում եմ դրա համար, լինի դա Օգոստիանոս կայսրը, կամ թե Պիղատոսը, ով էլ որ լինի, ոչ մի կապ չունի, կամ էլ լինի դա Զաքարիան, ով ասաց այն, ինչ պետք է կատարվեր, բայց բոլորը, միևնույն է որտեղ էլ որ գտնվեին, և ով էլ որ լինեին, Աստված հոգ տարավ այն մասին, որպեսզի Գրվածքը կատարվի, որպեսզի այդ որոշված ժամանակը, և բոլոր իրավիճակները, որպեսզի ամեն բան իրականում այնպե՛ս ընթանա, ինչպես որ Նա է ծրագրել: Եվ նույն կերպով, այսօր մենք կարող ենք այդ ամենը տեսնել: Դա չէ՞ որ պատահականություն չէ, դա Աստծո ծրագիրն է: Եվ մենք չէ՞ որ չգիտեինք, թե ո՞ր մարգարեությունները և ո՞ր խոտումներն են մեզ վերաբերվում՝ եթե չգար Աստծուց ուղարկված մարդը: Եվ երբ մենք Սուրբ Գրվածքում դա իրականացված ենք տեսնում, ապա մեր հավատքը հիմք է ունենում, որի վրա մենք կարող ենք շինել, որին կարող ենք վստահել: Եվ այս հատվածում ևս մենք չհետևեցինք հորիված ստերին և բամբասանքներին: Եվ ինչպես Հովհաննե՛սը գիտեր, թե որ հատվածն է իրեն վերաբերվում, նույն կերպով էլ Աստծուց ուղարկված այդ մարդը պետք է հստակ իմանար, թե Գրվածքից որ հատվածն է իրեն վերաբերվում: Հովհաննեսը տվել է պատասխանը. Հովհաննեսի ավետարանի 1-ին գլուխ, 22 և 23 խոսքերը.
« 22 Արդ ասեցին նորան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քեզ համար։ 23 Ասեց. Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ՝ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց»:
Ամեն: Ի՞նչ էր դա, նա հստակ գիտեր, որ «Դա իմ հանձնարարությունն է», նա այն ժամանակվա Աստծո փրկագնման ծրագրի մի մասն էր: Բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ դուրս եկան պատգամը լսելու, Տիրոջ համար որպես բարեկարգ ժողովուրդ պատրաստվեցին: Եվ Հովհաննեսը չէ՞ որ ինքն իր համար չէր ճանապարհ պատրաստում, և նա իր սեփական թագավորությո՛ւնը չէր կառուցում: Նա ճանապարհ պատրաստեց Տիրոջ համար: Եվ նույնը տեղի է ունենում այս սերնդի մեջ: Սա մի նոր կազմակերպություն չի, որը որ կյանքի է կոչվել, չէ՞ որ Տիրոջ համար ճանապարհ էր հարթվել, և այդ ճանապարհի մեջ նույնիսկ հիմա՛րը չի կարող մոլորվել: Եվ եթե դու նախասահմանված ես մասնակցություն ունենալու Աստծո ավարտական գործունեության մեջ, այնժամ Նա քո սիրտը կառաջնորդի ինչպես ջրի վկակ, և դու կզանազանես, թե ինչն է պատկանում քեզ: Դու այն ժամանակ կճանաչես Աստծո ճանապարհը, և դու չես զսպի ինքդ քեզ, և դու մարմնի և արյան հետ խորհուրդ չես անի, որովհետև այդտեղ դու իրականում սխալ պատասխան կստանաս: Դինիր Նրան, ով տալիս է միճտ ճիշտ պատասխան, և հենց խոսքի միջոցով: իսկ նա ով խորհոիրդ է անում մարմնի և արյան հետ, նա լսում է մարդկանց, և հնարավոր է նաև թշնամուն, ով խոսում է մարդկանց միջոցով, բայց նա ով պատասխանը ստանում է խոսքի միջոցով, նա հանգիստ է գտնում նրանում, նրա հավատքը ամուր խարիսխ ունի: Եվ այդպիսով, մենք տեսնում ենք Նոր Ուխտի սկզբում, որ Աստված երկրի վրա գործել է գերբնական ձևով: Ով է ձեզնից սպասում Աստծո գերբնական գործունեության ավարտին համայնքի մեջ՝ այստեղ, երկրի վրա, նախքան որ նա կհափշտակվի. Ամեն, հարյուր տոկոսով: Աստված գերբնական է, և այնտեղ, որտեղ Նա գործում է, այնտեղ գերբնական բաներ են տեղի ունենում, և դա միշտ Սուրբ Գրքի համեմատ է լինում, երբեք չի լինում Գրվածքին հակառակ: Եվ ամեն անգամ մենք սուրբգրային մարգարեությունների իրականացումը կարող ենք տեսնել այնտեղ, որտեղ Աստված է գործում.ԱլելուՅահ: Ես ուրախանաում եմ դրա համար, և դա միակ հնարավորությունն է ստուգելու, թե արդյո՞ք այն համապատասխանում է… Եվ չէ՞ որ յուրաքանչյուրը կարո՛ղ է ասել. Այո՛, սա ճիշտ է, սա Աստծուց է… Այո՛, եթե Աստծուց է և ճիշտ է, ապա ես ցանկանում եմ տեսնել դա Աստվածաշնչում, և եթե ես դա տեսնեմ Սուրբ Գրքում որպես խոստմունք, և նաև որ իրականանում է, և հետո կարողանամ դա վերապրել՝ այդ դեպքում այն լիարժեք ճիշտ է: Թող փառավորվի Տիրոջ անունը: Ոչ միայն ճշմարիտ է, այլ ողջ համոզմունքով, հոտո մենք կարող ենք ասել. Այո՛, այստեղ տեղի է ունենում այն, ինչ Աստված խոստացել է: Ես կկարդամ Ղուկասի 1-ին գլխից, Մարյամի աղոթքից, որը անկրկնելի ձևով ներշնչված է եղել Սուրբ Հոգու միջոցով: Ես ուզոմ եմ որ դուք դրանում ուշադրություն դարձնեք, թե որքա՞ն հաճախ է, երբ Աստծո Հոգին խոսել է նրա միջոցով այն աստվածաշնչյան հատվածները, որոնք իրականացել են՝ Նա ընդգծել է ամեն նախադասություն, որն ասվել է, և որից հետո Աստվածաշնչի համապատասխան հատվածները իրականացվել են: Եվ դա եմ ուզումեմ հիմա կարդալ այստեղ, ձեր համար:
Ղուկասի 1-ին գլուխ, 46-րդ խոսքից.
« 46 Եւ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։ 47 Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը»: Դուք կարող եք սա կարդալ Ամբակում 3-րդ գլուխի 18-րդ խոսքում:
«Որովհետև Նա տեսավ Իր աղախնի խոնարհությունը», 1-ին Թագավորաց 11-րդ խոսք:
« Որովհետև ահա այսուհետ բոլոր սերունդները կօրհնեն ինձ, որովհետև Ամենակարողը հզոր գործեր է արել ինձ համար:», 2-րդ Օրինաց, 10-րդ գլուխ, 21-րդ խոսք:
«Այո՛, Սուրբ է Նրա Անունը», Սաղմոս 111, 9-րդ խոսք:
«Եվ Նրա գթասրտությունը սերնդից սերունդ կլինի նրանց վրա, ովքեր վախենում են նրանից», Սաղմոս 103-ի 17:
«Նա գործում է Իր աջի զորությունովը, և հակառակ է նրանց,ովքեր հպարտ են իրենց սրտում», Սաղմոս 89, 11-րդ խոսք:
«Նա իջեցնում է ղեկավարներին իրենց աթոռներիցը, որպեսզի բարձրացնի խեղճերին», Սաղմոս 147, 6-րդ խոսք, Հոբ 5-րդ գլուխ, 11-րդ խոսք;
«Նա կշտացնում է սովածին, և լցնում նրա անձը բարությունով», Սաղմոս 107, 11-րդ խոսք, 1-ին Թագավորաց 2-րդ գլուխ, և այլն:
«Նա հիշեց Իր ողորմությունը », Եսայիա 41, 8-րդ խոսք, Սաղմոս 98, 3-րդ խոսք:
«Ինչպես որ Նա խոստացավ մեր հայրերին, Աբրահամին ր նրա սերունդին», Ամեն, Միքիա 7-րդ գլուխ, 20-րդ խոսք, Ծննդոց 17-րդ գլուխ, 7-րդ խոսք, և այլն:
Ի՞նչ ենք մենք տեսնում այս ամենում, կարճ և համառոտ՝ ամենահզոր դասը:Ով ներշնչված է Հոգով, և Տիրոջ կողմից արժանացել է նրան, որ Աստծո մարգարեության համապատասխան հատվածը վերապրի, նա պետք է արթուն լինի հոգով, որպեսզի ընդգծի Սուրբգրային այն հատվածը, որը նարկայում իրականանում է:Եվ այսպես, ոչ մի Հոգով արված աղոթք, Աստծո կողքով հենց այնպես չի անցնում, իմ և քո մտային աղոթքը կարո՛ղ է անցնել Աստծո և Աստծո Խոսքի կողքով, բայց Հոգո՛վ արված աղոթքը, նա չի կարող հենց այնպես անցնել Աստծո և Աստծո խոսքի կողքով: Ընդհակառակը, Հոգին ամեն բան քննում է, Նա բացահայում է ամեն բան ճիշտ ժամանակին, և տալիս է մեզ իմանալ Աստվածաշնչի այն հատվածները, որոնք գտնվում են իրենց իրագործման մեջ: Եվ այսպես, այստեղ այնքան գեղեցիկ է վերջում ասվում. «Ինչպես որ Նա խոստացավ մեր հայրերին»:
Եվ նույնը լսեք խնդրում եմ Զաքարիայի աղոթքից, ով նույնպես Սուրբ Հոգով լցված էր: Եվ հենց Ղուկասի 1-ին գլխից, այստեղ մենք կարդում ենք,67-րդ խոսից: Այստեղ գրված է, որ Նրա հայրը՝ Զաքարիան Սուրբ Հոգով լցված, մարգարեական խոսքեր ասաց.
« 67 Եվ նորա հայրը՝ Զաքարիան Սուրբ Հոգիով լցուեցաւ, մարգարէացաւ եւ ասեց. 68 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, (Սաղմոս 41, 14-րդ խոսք) որ այցելութեան եկաւ, եւ փրկութիւն արաւ իր ժողովրդի համար։ (Սաղմոս 111, 4-րդ խոսք) 69 Եւ փրկութեան եղջիւր վերկացրեց մեզ համար իր Դաւիթ ծառայի տանը։ (Սաղմոս 132, 17-րդ խոսք), (1-ին թագավորաց, 2-րդ գլուխ, 10-րդ խոսք) 70 Ինչպէս որ խօսեց յաւիտենից իր սուրբ մարգարէների բերանովը…»:
Ի՞նչ է սա եղել, և ի՞նչ է սա հիմա: Մենք կշարունակենք կարդալը: Ոչ միայն Մարյամը, այլ նաև Զաքարիան էր լցվել Սուրբ Հոգով, և սկսել խոսել: Նա չէ՞ որ Գրվածքը իր իրագործման պահին ընդգծեց, չէ՞ որ Հոգին շեշտադրեց այն, ինչ մարգարեները Հոգու ներշնչանքով, հարյուրավոր տարիներ առաջ մարգարեացել էին, իասկ այստեղ, դա նորից է դրվել աշտանակի վրա և ցույց է տրվել իր իրականացման մեջ, ԱլելուՅահ Աստծուն: Այսօր, մենք ունենք մի ամբողջ խարիզմատիկ շարժում, ունենք հիսունական շարժումներ՝ տարբեր տեսակի, և բոլորն ասում են. Մենք ունենք Սուրբ Հոգին, և մենք խոսում ենք, և մենք խոսում ենք… Ես այսօր այստեղ չեմ դատապարտում, բայց Աստծո խոսքը ամեն մի փուլում, պետք է լինի ամբողջական, և յուրաքանչյուր խոսքին մենք պետք է հավատանք: Այն ժամանակ երբ մարդիկ լցված էին Սորբ Հոգով, չէ՞ որ Հոգին նրանց առաջնորդում էր խոսքի ճշմարտության մեջ: Հոգին նրանց սրտերում և շուրթերի վրա դրել էր այն, ինչը այն ժամանակ իարականություն դարձավ: Երբ այսօր այդ նույն Հոգին ինձ և քեզ լցնում է, ի՞նչ պետք է անենք այդ դեպքում: Մենք այսօր պետք է Աստվածաշնչից ընդգծենք այն հատվածները, որոնք որ կատարվում են: Նույն այդ Հոգին, ով նախապես, ներշնչանքի միջոցով տվել է մարգարեությունը, նույն այդ Հոգին,որը հանգչում է իրենների վրա և նրանց նորշնչում է, որպեսզի հետո տեսնենք աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը: Ինձ համար դա այնքան վեհ է, որ ես իմ խոսքերով չեմ կարողանում դա արտահայտել: Սա իսկապես զարմանալի է: Դուք հիմա նկատո՞ւմ եք տարբերությունը այդ բոլոր ուղղությունների և Աստծո ուղղության միջև: Նկատո՞ւմ եք դուք արդյոք տարբերությունը այդ բոլոր հոգիների և Աստծո Հոգու միջև: Այդ հոգիները, այդ թվում նաև բարեպաշտ հոգիները, լինենդրանք հիսունական հոգիներ՝ տարածվում են երկնքի տակ եղող բոլոր ուղղություններով: Բայց Սուրբ Հոգին միայն մեկ ուղղությամբ է գնում: Աստվածային առաջնորդությունն ու ուղղությունը ցույց են տրված խոսքերում, և այդ պատճառով Սուրբ Գրությունները դարձել են մեր ուղեցույցը: Եվ ի՞նչ ասաց Սիմոնը, ով նույնպես եկել էր տաճարը, ի՞նչ ասաց նա: Նա Սուրբ Հոգով էր առաջնորդվել՝ ինչպես որ գրված է: Նրան հայտնությունէր տրվել Հոգով, որ մահ չի տեսնելու, մինչև չտեսնի Քրիստոսին՝ Մեսսիային, և նա Հոգով էր առաջնորդվել տաճարը: Այո՛, ե՞րբ նա առաջնորդվեց այնտեղ, երեք օր առա՞ջ, երկու օր շո՞ւտ, ո՛չ, ճիշտ ժամանակին, ճիշտ օրը և ճիշտ ժամին, Աստված դա այդպես սահմանեց: Ո՜հ, ի՞նչ տարբերություն այն օծված խոսքերի միջև, որը ոմանք արտաբերում են իրենց շուրթերով՝ ասելով. «Ես միայն առաջնորդվում եմ Աստծո Հոգով»: Եվ հետո, երբ նայենք այդ օծված խոսքերին, ապա նույնիսկ այնտեղ բացակայում է օծությունը, և Սուրբ Հոգու առաջնորդությունը, այսպես թե այնպես: Քանզի ինչպես որ մենք տեսնում ենք, Հոգու առաջնորդության մեջ կա խոսքի համաձայն առաջնորդություն, առաջնորդություն այն բանի մեջ, ինչ Աստված խոստացել է, և այն, ինչը Նա հիմա իրականացնում է: Այն չի անցնում Աստծո կողքով, այլ Աստծո մեջ ամփոփվում է Իր գործը այնպես, որ մենք կարող ենք դա վերապրել: Դուք գիտեք, որ Բրանհամ եղբայրը պետք է անցներ այդ դժվարին ճանապարհով, և հատկապես նրա համար, որովհետև նա Աստծուց ուղարկված էր, որպեսզի այս ժամանակի խոսքը՝ պատգամը, ճրագակալի վրա դներ:
Եվ նրանք, ովքեր հիմա իսկապես լսված են Սուրբ Հոգով, նրանք Հուգով կառաջնորդվեն ամեն ճշմարտության մեջ, Սուրբգրային հատվածից Սուրբգրային հատվածը, պարզությունից դեպի պարզություն, ճանաչողությունից ճանաչողություն, լույսից դեպի լույս: Եվ նրանք պարզ տեսնում են այն ամենը, ինչ Աստված անում է, ինչպես որ առակաց 4-րդ գլխում է գրված. «Գնալով լուսավորվում է, մինչև կատարյալ օր է դառնում», այդպես ենք մենք հավատում:
Եվ այսպես է գրված Ղուկասի 1-ին գլխում, 72-րդ խոսքում.
«Որպեսզի ողորմություն անի մեր հայրերին»: Միքիա 7.20:
«Եվ որպեսզի հիշի Իր Սուրբ Ուխտը»: Սաղմոս 105.7-8, և ուրիշ հատվածներ…
«…այն խոստումը, որը Նա տվեց մեր հայր Աբրահամին»: Ծննդոց 32.16 և այլ հատվածներ:
«Եվ Նա ցանկացավ փրկել մեզ մեր թշնամիներից», հետո 76-րդ խոսքում.
«Բայց դու բարձրյալի մարգարե պիտի կոչվես, քանզի կգնաս Տիրոջ առջևից, որպեսզի Նրան ճանապարհ պատրաստես»: Մաղաքիա 3-րդ գլուխ, 1-ին խոսք:
«Որպեսզի Իր ժողովրդին տա փրկության գիտությունը, ովքեր կգան իրենց մեղքերը թողնված»: Երեմիա 31.34,
«Այդ ապիսին է մեր Աստծո ողորմությունը, Ով հայտնվեց մեզ »:
Եսայիա 60.1-2, Մաղաքիա 3.20 և այլ հատվածներ:
«Որպեսզի լույս ծագեցնի խավարում, և մահվան ստվերում նստածներին»:
Եսայիա 9.2:
«…որպեսզի մեր ոտքերը խաղաղության մեջ առաջնորդի»:
Ի՞նչու ես հիմա կարդացի բոլոր այս հատվածները: Երբ այսօր ես եկա հավաքույթի, ես չէի նախատեսել կարդալ այս հատվածները: Ես ուրախանում եմ դրա համար, որ Աստված տվել է մեզ շատ պարզ հասկացողություն այն մասին, ինչը Նա ներկայում իրականացնում է: Պարզ չլինելու համար, այնտեղ ուղղակի տեղ չկա, պարզությունից դեպի պարզություն ուղղակի, Գրվածքի իրականացումից դեպի Գրվածքի իրականացումը, այդպես է եղել դա ամենասկզբում, և վերջում էլ է այդպես լինելու: Ի՞նչ է Սուրբ Հոգու առաջնորդությունը, Հոգու առաջնորդույթունը դա նշանակում է առաջնորդված լինել այն բանում, ինչ Աստված իրականացնում է ներկա պահին Իր Խոսքի համաձայն: Եվ դուք գիտեք, յուրաքանչյուր ուղերձում գրված է. «Նա ով ականջ ունի թող լսի, այն ինչ Հոգին ինչ է ասում համայնքին»:
Ո՞վ է այսօր լսում, ո՞վ է լսում, նրանցից ոչ բոլորը, ովքեր կարծում են, որ լցված են Սուրբ Հոգով: Նրանք չէ՞ որ անցնո՛ւմ են դրա կողքով: Աստված մարդիկ ունի, որոնք ունեն Նրա բարեհաճությունը, մարդիկ, ովքեր եղել են ընտրված նախասահմանաված, ինչպես Աստծո հնազանդ զավակներ, որպեսզի հավատան և մասնակցություն ունենան նրանո՛ւմ, ինչ Տերը իրականացնում է իրենց ժամանակում: Չնայած այն բանին, թե դու որտեղ ես բնակվում, ինչ է քո անունը և ով ես դու, Աստված գիտի քեզ, Նա քեզ նախասահմանել է որ դու ապրես այս ժամանակում և լսես խոստումի խոսքը, որպեսզի հիմա հետևես Սուրբ Գրվածքին, որպեսզի ճանաչես այն, ինչ Աստված ներկայումս Իր ողորմությամբ իրականացնում է: Մենք նախասահմանված ենք եղել նրա համար, որպեսզի բաց սրտերով և աչքերով տեսնենք և լսենք, և մասնակցություն ունենանք այն բանում, ինչ Աստված ներկայումս կատարում է: Եվ դրանով մենք տարբերվում ենք մնացած բոլորից: Հավատացեք ինձ, Հովհաննես մկրտչի օրերում չէ՞ որ շատ կրոնական շարժումներ կային: Այո՛, տաճարում և սինագոգներում նշում էին Շաբաթը, և այլն, և, Աստված սկսեց: Եվ ովքե՞ր էին նրանք, որ ճանաչեցին դա, դա ա՛յն մարդիկ էին, ում Աստված պարզապես վերցրել էր, ում մասին գիտեր, որ. «Նրանք պետք է հավատան Ինձ, և այն ինչ Ես կտամ նրանց, նրանք դա ոտքերի տակ չեն գցի, նրանք շնորհակալ կլինեն, նրանք կլսեն, նրանք դա կնդունեն, և նրանցում Ես կարող եմ փառավորվել»: Աստված չի ուզում, որ այս բոլոր թանկարժեք բաները, նետվեն յուրաքանչյուրին: Նրանք չգիտեն ինչպես է պետք վարվել դրա հետ: Նա մարդիկ ունի բոլոր երկրներում, բոլոր լեզուներում և ազգերում, մարդիկ որոնք ոունեն Իր բարեհաճությունը: Հնարավոր է որ դու ինքդ քեզ համարում ես ավելի վատը քան մյուս եղբայրները և քույրերը, դա լավ է, այդպիսի տեսանկյուն ունենալը դեռ ոչ ոքի չի վնասել, միայն թե չնկնեք դեպրեսսիայի մեջ: Պարզապես խոնարհ դիրքում կարող եք լինել, և գիտենալ որ դա միայն Աստծո ողորմությունն է, որ կարող ես ճանաչել Տիրոջը և Նրա գործը: Բայց մեկ բան եմ ես քեզ ուզում ասել. Այն մարդը, ով Աստծո առջև ողորմություն է գտել, ինքն իրեն ուրիշներից բարձր չի համարում, նա երբեք ուրիշներին չի նայի արհամարանքով, նա միայն պետք է Տիրոջը շնորհակալություն հայտնի, նրա համար ինչ մենք ստացել ենք, և այն բանի համար, ինչը մեզ վստահվել է: Եվ ոչ ոք չի լինելու, ով իրեն ավելի բարձր համարի, և դատի ուրշներին, ո՛չ, այլ գոհունակ սրտով մենք գալիս ենք Տիրոջը, որպեսզի գոհանանք Նրանից: Դուք կարող եք կարդալ դա Ղուկասի 2-րդ գլխում, երբ հովիվները եկան այդ տեղը, որը կոչվում էր Բեթլեհեմ, նրանք ամեն բան այնպես գտան, ինչպես որ իրենց ասված էր: Եվ նույնը հիմա է լինելու, մենք ամեն բան կտենենք այնպես, ինչպես որ նախապես ասվել է Սուրբ Գրվածքում: Դուք կարող եք կարդալ այդ ամենի մասին: Ղուկասի 2-րդ գլխում ամեն բան շատ պարզ գված է մինջև վերջին հատվածը: Ես սա ընդգծում եմ մեկ անգամ ևս. Ինձ համար սա մեծ առանձնաշնորհում է, այն ինչ հիմա կարող եմ ապրել, որ ատվածաշնչյան մարգարեությունը այս ժամանակի համար, հնարավոր է ճանաչել, և այն որ հիմա հնարարավոր է հասկանալ, որ Աստված մարգարե է ուղարկել, և մարգարեական պատգամ, որպեսզի իրականացնի բաժանումը ժաղովրդի մեջ, որպեսզի կայացնի որոշումը: Եվ եթե որևէ մեկը ցանկանում է մեզ ասել, որ իբր մենք մարդու ենք հետևում, նա չարաչար սխալվում է, նա ճիշտ չէ, մենք որևէ մարդու չենք հետևում, մենք հոտևում ենք Աստծուն, որին հիմա տեսնում ենք Իր գործի մեջ՝ աստվածաշնչյան մարգարեությունը իրականացնելիս: Եվ մենք կարող ենք դրանում մասնակցություն ունենալ, քանզի Աստծուց ողորմություն ենք գտել: Այն ժամանակ նրանք քիչ էին, և ավելանում էին ավելի ու ավելի: Եվ նույնը հիմա է: Աստված երկրի վրա նախասահմանել է մարդկանցմ որպեսզի պատշաճ ժամանակին լսեն ժամի խոսքը՝ խոստումը, հավատան և համաձայնվեն Աստծո հետ, որ այն ինչ Նա խոստացել է, իրականացնելու է: Այդ Շնորհքը չէ՞ որ հասել է ինձ և քեզ: Երբ մենք տեսնում ենք, որ նույնիսկ մեծ մարգարեները, ինչպես նաև Աստծո մեծագույն մարդը մեր Տիրոջ ժամանակներից ի վեր, տուն են կանչվել՝ չտեսնելով, վերջին իրադարձությունների իրականացումը: Մենք դեռ կարող ենք ապրել և հուսալ, որ այն ամենը, ինչը դեռ չի կատարվել, մենք դա կտեսնենք իրականացած։ Եվ մտածեք այդ մասին, արբ դա սկսի իրականանալ, դա կլինի մեկը մյուսի հետևից, մեկը մյուսի հետևից, հարվածը հարվածի հատևից: Մենք այժմ քիչ ժամանակ ունենք պատրաստվելու համար, որպեսզի ճշմարտապես Սուրբգրային ձևով հաստատված լինենք, և պատրաստ լինենք վերջին փուլին: Մենք հավատում ենք Շնորհքով, ինչպես ուսուցանում են Սուրբ Գրությունները: Մենք հավատում ենք յուրաքանչյուր խոստումի, և հավատում ենք, որ Սուրբ Հոգին առաջնորդում է ողջ ճշմարտության մեջ: Եվ ճշմարտությունը, դա Աստծո խոսքն է, ճշմարտությունը Աստծո խոսքն է: Եվ մենք ճանաչել ենք ճշմարտությունը, և ճշմարտությունը ազատել է մեզ ամեն մոլորությունից, որում գտնվել ենք մենք: Նա եկել է մեր մեջ, Նա մեզ լուսավորել է, Նա մեր Աստվածն է, ով մեզ այնքան հրաշալի ձևով ազատագրեց, Իր թանկագին և Սուրբ արյան միջոցով: Նա լուսավորել է և լուսավորում է մեզ Իր ճշմարտության մեջ էլ ավելի: Նրա խոսքը ճշմարտություն է, այո՛: Եվ ամենավերջում, Կորընթացիների 15-րդ գլխում գրվածը կկատարվի: Եվ 1-ին Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխի 13-րդ խոսքը, այն որ նույնիսկ նրանք, ովքեր այդ ժամանակ կենդանի կլինեն և կմնան, պետք է փոխվեն և վերցվեն փառքի մեջ՝ առանց մահ տեսնելու, ինչպես որ Ենովքը, ով 7-րդն էր Ադամից, վերցված եղավ, և այլևս չգտնվեց երկրի վրա: Եվ նույնը կկատարվի նրանց հետ, ովքեր կենդանի կլինեն Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ: Կանգնած լինեն թե պարկած, թե քայլելիս լինեն, ուղղակի պետք է փոխվեն և վերցվեն փառքի մեջ: Երկուսը դաշտոմ կլինեն, երկուսը անկողնում, երկուսը ջրաղացում, մեկը պետք է վերցվի, մյուսը թողնվի: Շնորհք լինի նրան, ով կհամաձայնի խոսքի հետ, ով միշտ կասի այո և ամեն Աստծո յուրաքանչյուր Խոսքին, որ իր սրտում համաձայն կլինի և առաջ կնթանա խոսքի հետ իր ամբողջ սրտով: Նա արդեն իսկ վստահություն կունենա, որ պատկանում է նրանց, ում վրա հանգչում է Աստծո բարեհաճությունը: «Երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն», այդպիսի մարդկանց մեջ ենք մենք ուզում լինել, և կարող ենք լինել Աստծո բարեհաճությունն ունեցող մարդկանց հետ, Քրիստոսի միջոցով, այն բանի միջոցով, ինչ կատարվեց Գողգոթայում: Ես և դու Աստծո առջև հաչելի ենք դարձել: Նա փոխարինեց մեզ, և մեզ համար մեզք դարձավ, որպեսզի մենք Նրանում կարողանանք հաղորդակից լինել Աստծո արդարությանը՝ Նրա մաքրությանը և սրբությանը: Եվ այս հատվածը նույնպես կատարվելու է. «Չգիտեմ թե ինչպիսին եմ, բայց երբ Նա հայտնվի Նրա նման կլինեմ»: Եվ դա տեղի ունենա, մենք Նրա նման կլինենք: Մի նայր քո տկար մարմնին, և ուշադրություն մի դարձրու այն ցավերին, որոնք որ ունես, այլ ասա դրա մասին քո Տիրոջը, և առաջ շարժվիր քո Աստծո հետ՝ քեզ հետ տանելով բոլոր խոսքտումները: Եվ ինչպես որ մենք այդ բոլոր խոստումները մեզ հետ մինչև վերջ տանում ենք, կգա ժամանակ, երբ նրանք մեր մեջ իրականություն կդառնան, իրականություն կդառնան Աստծո Շնորհքով: Եկեք ամփոփենք ամբողջը, և հետո կմոտենանք ավարտին: Նոր Ուխտը սկսեց աստվածաշնչյան մարգարեություան իրականացմամբ, Նոր Ուխտը սկսվեց Աստծո գերբնական գործունեությամբ՝ այստեղ երկրի վրա: Այնտեղ՝ դաշտում հովիվներ կային, այնտեղ Սիմոնն էր, այնտեղ էր Զաքարիան, այնտեղ Մարյամն էր, և ամենուրեք, ինչ ոլորտ էլ որ լինի, և որտեղ էլ որ մենք լինենք, եթե մենք Աստծուց նախասահմանվե՛լ ենք նրա համար, որպեսզի ընդգրկված լինենք Նրա փրկագնման խորհրդի մեջ, ապա ոչ մի տարբերություն չկա մարգարե ես դու թե հողագործ, ոչ մի դեր չունի: Ուր էլ որ լինես դու, դաշտում… Ոչ մի դեր չի խաղում, Աստված քեզ մասնակից է անում այն բանին, ինչ Նա անում է: Նա ամեն բան անում է Իր թանկագին և Սուրբ Խոսքի համաձայն: Նա գիտի թե որտեղ ես դու, թե ով ես դու… Նա կանչել է քեզ, Նա օծել է քո աչքերը սուրբ յուղով, Նա բացել է քո միտքը Գրվածքի հանդեպ, որպեսզի դու այլևս մարմնի և արյան հետ խորհուրդ չանես, որպեսզի դու հասկանա, որ դա Աստված է որ մեզ հետ խոսում է: Եվ դրանում է մեծ տարբերությունը: Մենք հասկացել ենք, որ դա Տերն է մեր հետ խոսում: Ես չէի զարմանա, եթե մենք մեր աղոթքներում, քիչ-քիչ, բայց վստահ, այդ նույն հատվածները Աստվածաշնչից, Հոգով ներշնչված ընդգծեինք, որոնք որ այժմ մեր աչքերի առջև իրականանում են: Եվ Աստծուց շնորհակալ լինելով առաջ շարժվենք, և իմանանք, որ այդ Նա է խոստացել և հիմա իրականացնում է Իր խոսքի համեմատ: Ես արդեն ասել եմ, Բեթլեհեմի մասին ասված է եղել, այնտեղ է դա կատարվել: Ամեն բան կատարվել է այնպես, ինչպես որ Աստված Իր խոսքի մեջ նախապես ասել է: Այսօր էլ կատարվում է այնպես, ինչպես որ Աստված Իր խոսքի մեջ նախապես ասել է: Երանելի է նա, ով չի սայթաքում դրանում, երանելի է նա, ով դուրս է գալիս այդ ամենից, և ասում է. Տե՛ր, ես նույնպես ցանկանում եմ լինել նրանցից, ովքեր մասնակցություն ունեն խոսքի իրականացման մեջ, և այն բաներում, ինչը Դու հիմա կատարում ես: Աստված կօգնի բոլոր անկեղծներին, ինչպես որ սկզբում, այնպես էլ հիմա՝ վերջում: Մենք կտեսնենք այդ ամենը այնպես, ինչպես որ Նա Իր խոսքի մեջ ասել է, նաև ընդհանուր վիճակը վերջին ժամանակվա: Հավատացեք ինձ, մենք կարող ենք շատ բաների ևս անդրադառնալ: Գրված է. «Վերջին օրերում շատերի սերը կսառչի», դուք գիտեք թե ինչ է գրված վերջին ժամանակների վերաբերյալ:
1-ին Տիմոթեոսի 3-րդ գլուխը, 2-րդ Տիմոթեոս 4-րդը, Ղուկասի 22-րդ գլուխը, Մատթեոսի 24-երորդը, 2-րդ Պետրոսի 3, երբ ծաղրողներ պետք էհայտնվեն վերջին օրերում, այդ ամենը մենք տեսել ենք իրականացած: Ես կասեմ ձեզ, մենք այսօր կարող ենք Գրվածքից շատ հատվածներ մեջբերել, որոնք որ կատարվել են: Աստված ողորմություն է արել մեզ, Նա օրհնել է մեզ որդեգրության իրավունքով, որպեսզի մենք կարողանանք լսել այն, ինչ Նա ցանկանում է մեզ ասել, և որպեսզի մենք քայլենք Նրա հետ և կարողանանք ամեն բան ճիշտ հասկանալ: Այդ ամենը Աստծո ողորմությունն է, և դրա համար մենք այսօր ցանկանում ենք ամբողջ սրտով գոհանալ մեր Տիրոջից: Եվ ով ենք մենք ընդհանրապես՝ ասացեք ինձ խնդրում եմ, շատե՛րը կան, որ ավելի լավն են քան մենք: Եվ այսպիսով, մենք այստեղ, Աստծո երեսի առջև ենք հավաքված: Արհամարողնե՛ր. Այս խոսքը նույնպես հնչել է, Պողոսը Կորնթացիներում դա գրել էր նրանց մասին, ովքեր գայթակղեցնողներ էին համարվում, և ճշմարիտներ է կոչել նրանց, ովքեր ամեն բանի համբերել են ճշմարտության համար: Մարգարեների և մեր Տիրոջ ճանապարհը վարդերով փռած ճանապարհ չի եղել, այլ փշոտ ճանապարհ, առաքյալներինը նույնպես, և մեր ճանապարհն էլ ուրիշ չի լինելու: Մենք Տիրոջ ճանապարհով ենք գնում, մինչև վերջ, մինչև չտեղափոխվենք հավատքից դեպի տեսիլքը: Ես ցանկանում եմ իմ Տիրոջ հետ գնալ մինչև վերջ, և ամեն անգամ ուրախանամ, երբ կրկին տեսնեմ Գրվածքի իրականացումը: Քանի՞սն են մեզնից ուրախանում դրա նրա համար, որ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ աստվածաշնչյան մարգարեությունը մեր մեջ՝ մեզանում, և վերջապես մեր միջոցով, պետք է իրականանա: Սրան հանգիստ ասացեք ամեն, ամեն, ամեն: