Լսել

2021-12-05 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Բորգ

Մենք սրտանց ողջունում ենք, այս հեռարձակմանը, բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին ողջ աշխարհով մեկ, ովքեր միացել են ուղիղ կապով: Սիրելի եղբայրներ և քույրեր, դուք հավանաբար զարմացաք, որ Ֆրանկ եղբայրը, այս Ցյուրիխյան կիրակի օրը ուղիղ եթեր չունեցավ: Նա հիվանդ չէ, նա միայն մի փոքր թույլ է, որպեսզի 21 աստիճաննե՛ր բարձրանա՝ դեպի ձայնագրման սենյակը: Այդ պատճառով այս կիրակի նա չի կարող ուղիղ եթեր դուրս գալ: Մենք սպասում ենք այն բանին, ինչը Տերը, Բրանհամ եղբոր և Ֆրանկ եղբոր երկար տարիների ծառայությունից հետո, ավարտին կհասցնի Իր գործը, բոլոր ընտրվածների հետ, մեծ զորությունով և մեծ փառքով: Մենք շատ շնորհակալ ենք Ֆրանկ եղբոր քարոզների համար՝ 80-ականներից սկսած, որոնք մեր տրամադրության տակ են: Եվ նրանցից մեկը մենք հիմա կլսենք: Նախապես ես ցանկանում եմ խոսք կարդալ Գրվածքից, Հովհաննեսի ավետարանի, 18-րդ գլխից, երկու խոսք, 36-ը և 37-ը: « 36 Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կանէին որ չմատնուիմ Հրէաների ձեռը. բայց հիմա իմ թագաւորութիւնն այստեղից չէ։ 37 Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է»: Փառք և գոհություն, Աստծո Խոսքի համար: Եվ Հիսուսն ասաց. Այո՛, Ես Թագավոր եմ: Մենք բոլորս գիտենք, որ Նա ավելին էր քան թագավոր, Նա համարվում է բոլոր թագավորների Թագավորը, բոլոր տերերի Տերը, Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Տերը ամենն է ամենի մեջ: «Նա ով ճշմարտությունից է, լսում է Իմ ձայնը»: Դա վկայություն եղավ այն ժամանակ, երբ Տերը խոսեց Պիղատոսի հետ: Դա ակտուալ է նաև այսօր՝ Շնորհքի ժամանակաշրջանի վերջում: Դա այսօր նույնքան ակտուալ է, որքան որ այն ժամանակ, երբ Տերն ասաց. «Նա, ով ճշմարտությունից է, լսում է Իմ ձայնը, հավատում է Աստծո Խոսքին, և Աստծո Խոսքի միջոցով օրհնված կլինի»: Թող Տերը օրհնի բոլոր ուկնդիրներին, բոլոր եղբայրներին և քույրերին, Իր Խոսքը լսելու միջոցով: Ամեն:
Բովանդակություն