Լսել

2021-10-03 [AM] Էղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Ֆրանկ

Եվ ես նույնպես ցանկանում եմ սրտանց ողջունել, և նույնկերպ շատ ողջույններ փոխանցել: Հատկապես Մյուլլեր եղբորից, Բալթիկ ծովից, ողջ աշխարհի բոլոր եղբայրներից: Այն միակը, ով չի կարողացել ողջույններ փոխանցել, դա Գեդեոն եղբայրն է՝ Կոնգոյից: Տերը նրան տուն տարավ: Մենք շատ շնորհակալ ենք այն ծառայության համար, որը նա կատարել է: Այսպիսով, մենք միշտ միանգամից մոտենում ենք գործին: Խոսքը ուղղակի գնում է այն մասին, որ մենք ճանաչենք օրը և ժամը: Եվ մենք արդեն լսեցինք ներածական խոսքի մեջ. Խոսքը գնում է այն հավատքի մասին…Երբ ես մի քանի օր առաջ լսեցի, որ հարևան տարածքում հարցում էին անում, թե մարդկանցից քանիսն են հավատում Աստծուն, և արդյունքը այսպիսին էր, որ ողջ Եվրոպայում քրիստոնեական ազգերի 51 %-ը չի հավատում Աստծուն: Եվ դա նույնպես ինձ շատ ուժեղ սթափեցրեց: Եթե մարդիկ այլևս չեն հավատում Աստծուն, այդ դեպքում ու՞մ են ուզում հավատալ: Եվ եթե մենք երկրորդ հարցը տայինք, իսկ այդ դեպքում ի՞նչ են անում նրանք, ովքեր որ հայտարարում են թե Աստծուն հավատում են, բայց ոչ մի կապ չունեն Նրա հետ, ոչ ոչ մի կապ Նրա Խոսքի հետ, Նրա փրկագնման ծրագրի հետ: Եվ ի՞նչ այդ դեպքում, ոմանք ընդհանրապես չեն հավատում, իսկ մյուսները հավատում են ինչին որ կամենում են: Եվ հետո մենք անդրադառնում ենք մեր Տիրոջ թանկարժեք խոսքերին. «Ով որ հավատում է Ինձ այնպես, ինչպես որ Գիրքն է ասում». Օ՜, որքան թանկ պետք է լինի դա մեր բոլորի համար, այն որ մենք հիմա կարող ենք հավատալ այնպես, և ինչը որ ասում է Գրվածքը: Բորգ եղբայրը արդեն կարդաց, Ենովքի մասին, այն որ նա նախքան հափշտակվելը վկայություն ընդունեց, որ Աստծո բարեհաճությունը կար նրա վրա: Եղբայրներ և քույրեր, այսօր խոսքը գնում է հենց դրա մասին, որպեսզի մենք ոչ թե պարզապես խոսենք պատգամի մասին, ոչ թե այն մասին, որ Աստված մեր ժամանակում ինչ-որ անսովոր բան է արել, և որ Նա Բրանհամ եղբորը անսովոր ձևով ուղարկել է, օրհնել և օրհնություն դարձրել ուրիշների համար: Այո՛, ինչպես որ գրված է, որ Աստծո Խոսքը սկզբում գալիս է մարգարեների մոտ, և մարգարեները, դրանից հետո, այն փոխանցում են: Հինկտակարանյան մարգարեները, այն, ինչը որ Նոր ուխտում պետք է կատարվեր, նրանք դա նախապես հռչակել են: Եվ հետո Հովհաննես Մկրտչի մասին է գրված, այն, որ նա ավելին էր քան պարզապես մարգարե: Ինչ՞ու, որովհետև նա ոչ թե ուղղակի հռչակեց, որ Փրկիչը՝ Մեսսիան գալու է, այլ որ նա կարող էր ասել. «Ահա Աստծո Գառը, Ով վերցնում է աշխարհի մեղքը»: Եվ նրան նախապես ասվել էր. «Ում վրա տեսնես Հոգին իջնելիս, Նա է, որ պետք է մկրտի Սուրբ Հոգով և Կրակով»: Աստծո մարդիկ, նրանք ցուցումներ են ստացել, նրանք հստակ իմացել են թե ինչ պետք է խոսեն, և հատկապես այն, ինչ Աստված հանձնարարեց նրանց, ինչ Աստված հայտնեց նրանց: Եվ այն, եղբայրներ և քույրեր, որ մենք հիմա ապրում ենք մարգարեական ժամանակահատվածում, դա մենք բոլորս հասկացել ենք: Եվ մանք կարող ենք նայել այս ողջ աշխարհին, և կարող ենք վկայել այն ամենը, ինչ որ Աստված ասել է այս վերջին ժամանակի մասին, կամ ցանկացել է գրել դրա մասին, լինի դա Մատթեոսի 24-րդ գլուխը, Մարկոսի 13-րդ գլուխը, կամ Ղուկասի 13-րդ գլուխը, այդ ամենը մեր աչքերի առջև իրականանում է, բնության մեջ, բոլոր տարածքներում մենք տեսնում ենք, և հիմա նույնպես, այդ հրաբուխը՝ հրաբուխի ժայթքումը, և այն որ ջուրը թունավորվում է այդ լավայի միջոցով, որը որ հոսում է դեպի ծովը: Թե ինչպես են ամբողջ աշխարհում տարբեր տիպի աղետներ տեղի ունենում: Եվ մենք կարող ենք լիարժեք համոզմունքով կրկնենք այն, ինչը մեր Տերն ասաց. «Երբ տեսնեք, որ այդ ամենը կատարվում է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը »: Ինչպե՞ս կարող ենք մենք շնորհակալ լինել, այն, որ Տերը Իր ծառային և մարգարեին՝ Բրանհամ եղբորը ուղարկեց մեր ժամանակաշրջանում: Մի կողմից, որպեսզի ծածկված գաղտնիքները, որոնք որ Խոսքի մեջ էին, բացված կինեն, իսկ մյուս կողմից որպեսզի լրիվ ավետարանը ողջ երկրով մեկ, ամբողջ աշխարհում հռչակված լինի: Եվ դրանք ուղղակի միասին են: Մի կողմից խոսքի հռչակումը, մյուս կողմից գաղտնիքների բացահայտումը, իսկ հետո գալիս է իրականացումը. «Մարդը միայն հացով չի ապրում, այլ ամեն Խոսքով որ դուրս է գալիս Կենդանի Աստծո բարանիցը»: Եվ եկեք սա ասենք ողջ պարզությամբ, միլիարդավոր մարդիկ աստվածաշունչ ունեն երկրի վրա, և դրանով նրանք ունեն Աստծո Խոսքը իրենց տան մեջ, բայց դա ուղղակի տառեր են, որոնցով նրանք ոչինչ չեն կարող սկսել, տառը պետք է կենդանանա և բացահայտվի Հոգու միջոցով, գրված Խոսքը պետք է լինի կենդանի, բացահայտված և Սուրբ Խոսք, որ որ մեզ անձամբ խոսում է, և որը մեզ անձնական հաղորդակցություն է տալիս կենդանի Աստծո հետ: Դուք գիտեք, որ ինձ համար դժվար է մոտենալ, կամ վերադառնալ փորձառություններին: Բայդ դա պարզապես պատկանու՛մ է դրան: Եվ մենք, խոսքի մեր սերտողության մեջ հիմա դարձյալ կտեսնենք դա: Այս երկուսը միասին են, Խոսքի հռչակելը, և պահված հոգևոր կերակրի պաշարի բաժանելը, երկուսը միասին են, բայց, դրանք երկու տարբեր ոլորտներ, և տարբեր մասեր են Աստծո Թագավորության մեջ: Ինձ հանձնարարված են եղել երկուսն էլ: Մի կողմից, ինչպես որ ասված է եղել Բրանհամ եղբորը, որպեսզի բերի պատգամի խոսքը, իսկ մյուս կողմից հավաքի հոգևոր կերակրի պաշարը: Եվ եղբայրներ և քույրեր, ասե՞մ արդյոք ես սա կրկին անգամ, որ Բրանհամ եղբայրը ճշտգրիտ կերպով, յոթն անգամ ասել է, որ պետք է, պետք է հոգևոր կերակրի պաշար հավաքել: Եվ նա այն հավաքել է, ինչպես որ նա 7-րդ կնիքի սկզբում և վերջում, 1963 թվականի Մարտի 24-ին ասել է, և նաև հաստատել: Եվ հենց նույն մարգարեն, հենց նույն Աստծո մարդը, ասել է ինձ վկաների ներկայությամբ՝ Վուդսի և Սոթմանի. Կերակուրը որը դու պետք է պաշարես, դա հենց խոստացված և բացահայտված խոսքն է այս ժամանակի համար: Դուք բոլորդ գիտեք, բոլորդ ծանոթ եք իմ վկայության հետ, և նաև Մատթեոսի 24-րդ գլխի հետ, որը որ տրվել է Սուրբ Հոգու միջոցով: Ես հենց սկզբից էլ գիտեի, 70-ականներից, թե ինչի համար է Տերը իրականում կանչել ինձ: Բայց երբ դա անձամբ Տիրոջից ասվեց ինձ, եղբայրներ և քույրեր… Եվ ամեն անգամ, երբ Տերը խոսում էր ինձ, Նա նույնիսկ երեք մետր հեռու չէր, Նա կանգնել էր ուղիղ իմ դիմաց, երեք մետր էլ հեռու չէր, ամեն անգամ: Ես ուղղակի պարտավոր էի դա այդպես ասել: Եվ այսպես, մենք չենք մոտենա նրան, թե որ ժամանակում ենք ապրում, չենք անդրադառնա, նաև չենք անդրադառնա այն բանին, ինչը որ հիմա ասացին: Աստծո կոչումը մնում է, և Աստված հստակ ցուցումներ է տալիս, թե ինչ է պետք անել, և Աստվածաշնչի որ հատվածներին է դա վերաբերվում: Խնդրում եմ, սիրելի եղբայրներ և քույրեր, ձեր սրտում պահեք ներածական խոսքը: Ենովքը, նա ուներ Աստծո բարեհաճությունը, նախքան իր հափշտակվելը: Մենք կարիք ունենք Աստծո բարեհաճությանը, նախքան մեր հափշտակությունը: Եվ մենք չենք ուզում ուղղակի խոսենք հափշտակության մասին, և տեղափոխվելու մասին, բայց ուզում ենք ասել, որ Տերը, իսկապես, միանգամից, նախքան Իր գալուստը… Եվ թույլ տվեք մեկ դիտողություն անել: Մենք չէ՞ որ հիմա լսում ենք Բրանհամ եղբոր քարոզները 60-ականներից, և նույնպես լսում ենք Ֆրանկ եղբորը՝ 80-ականներից: Եվ պատկերացրեք այն, ինչը 60 տարի, կամ 40 տարի առաջ քարոզվել է, այսօր չէ՞ որ կարելի է նույնը քարոզել, Աստծո Հոգին միշտ առաջնորդում է ամբողջ Ճշմարտության մեջ: Բայց այսօր, անմիջապես այս հեռարձակումից առաջ, ես հիշեցի Բրանհամ եղբոր քարոզը, որը կոչվում է «Գլուխգործոց» (Շեդեվր), 1964 թվականից: Երբ նա տեսել էր, թե ինչպես հարսը շեղվեց ճանապարհից, և հետո նորից հունի մեջ վերադարձավ: Եղբայրներ և քույրեր, սա այն ժամանակն է, որտեղ մենք պետք է ամբողջովին համապատասխանենք Աստծուն, և Իր Խոսքին: Մենք պետք է բերվենք նույն հունի մեջ: Եվ թող որ Տերը, աստվածաշնչյան այս հատվածները, որոնք որ կարդում ենք, օգտագործի մեր սրտերի հետ խոսելու համար: Եվ թող մենք իսկապես ճանաչենք ժամանակը և ժամը, պատգամի և պատգամաբերի, և պետք է իմանանք, որ մենք ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջում: Խնդրեմ Բորգ եղբայր: —Մենք կկարդանք Եփեսացիների 1-ին գլխից. Եփեսացիներ, 1-ին գլուխ, 7-ից 10-րդ խոսքերը. 7 Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը. 8 Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութինով. 9 Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում. 10 Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում. —Մենք այնքա՜ն շնորհակալ ենք Տիրոջը, այսպիսի հատվածները գրվածքից, կարելի՛ է, և հարկավոր է, որ ամեն քարոզի մեջ կարդացվեն: Փրկագնված ենք Գառան արյունով, այլևս մենք չենք պատկանում ինքներս մեզ, ալյ Նրան, ով վճարել է գինը: Նա ով վճարեց մեր մեղքերի դիմաց, և Նա ով պատռեց պարտամուրհակը, և Նա, ով մեզ տվեց Իր հավիտենական կյանքը, Իր ողորմությամբ, և մեզ որդիներ և դուստրեր դարձրեց: Մենք փառավորում ենք Նրա Արյան Զորությունը, քանզի նրանում էր Աստվածային Կյանքը: Եվ այդ Աստվածային Կյանքը, տարածվում է բոլոր փրկագնվածների վրա, հայտնվում է նրանց մեջ: Եվ հետո, մենք մեկ քայլ ևս առաջ ենք շարժվում, Նա, չէ՞ որ մեզ հայտնեց Իր կամքի գաղտնիքը, ԱլելուՅահ: Թող որ փառավորվի մեր Տերը: Դա Աստծո իրականությունն է: Նա մեզ հայտնեց Իր կամքի գաղտնիքը, հռչակեց, և հատկապես այն, ինչը Նա այս ժամանակահատվածի համար նախասահմանել էր: Եվ մենք, պարզապես ուղղակի չենք աղոթում. «Թող որ Քո կամքը լինի», այլ դա մեր սրտի խորքից խնդրանք է, մեր աղոթքն է. «Թող կատարվի Քո կամքը, ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա»: Մեր մեջ, մեր միջոցով, և մեր հետ: Աստված իմ, ինչպե՞ս կարող ենք մենք շնորհակալ լինել, քանզի մենք կարող ենք հաստատել, վկալել այն, որ Նա մեզ բացահայտել է Իր կամքի գաղտնիքը: Նրան թող լինի ողջ պատիվը: Եկեք մոտենանք հաջորդ հատվածին Գրվածքից: —Մենք կկարդանք Եփեսացիների ուղերձից, 4-րդ գլուխ, 11-ից 13-րդ խոսքերը. 11 Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ, 12 Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար. 13 Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը. —Միայն Ամե՛ն կարելի է ասել այստեղ… Տարբեր ծառայություններ դրեց համայնքի մեջ, որպեսզի մենք կատարյալ միության մեջ լինենք, որպեսզի մեր սեփական կարծիքները, մեր սեփական մեկնաբանություններն ու թելադրանքները, մեր անձնականը առաջ չբերենք, այլ միայն այն, որ Աստծունը լինեն բոլոր իրավունքները: Համայնքն է համարվում Ճշմարտության սյունն ու հաստատությունը: Եվ այսպես. Փրկագնումը Գառան արյան միջոցով: Առաջնորդություն դեպի Աստծո Խորհուրդը՝ Գաղտնիքը, որը մարդկության սկզբնավորումից ծածկված է եղել, իսկ հետո տրվել է համայնքին, Աստծո հանձնարարությամբ և Աստծո կամքի իրագործումով, որպեսզի համայնքի միջոցով, յուրաքանչյուր խոստում գտնի իր իրագործումը: Օ՜, ինչ հավատարիմ է Աստված, որքա՞ն սքանչելի է Նա, որ մենք պարզապես հենց այնպես, չենք կարդում այս բաները, այլ մենք, հիմա ուղղակիորեն, Աստծո Շնորհքով, կարող ենք վերապրել բոլոր այդ փորձառությունները: Բոլոր մեկնությունների, բոլոր սխալ վարդապետությունների ժամանակը, կենդանի Աստծո համայնքի համար, մեկընդմիշտ վերջացել է: Միայն այն, ինչը Աստված է ասել Իր Խոսքի մեջ, միայն դա՛ պետք է ավետարանվի, և հավատքով ընդունվի: Այո՛, մեր Տեր, նույնպես նաև կարող ենք սա կրկնել, Նա ասաց. «Ով հավատում է Ինձ այնպես, ինչպես որ գրվածքն է ասում»: Այսօր, Աստված փնտրում է մարդկանց, ովքեր կարող են հավատալ միայն այնպես, ինչպես որ գրվածքն է ասում, և միայն այդ դեպքում Աստծո բարեհաճությունը կլինի մեզ վրա, կհանգչի մեզ վրա: Եկեք հաջորդ հատվածը կարդանք: —Մենք կկարդանք 1-ին Տիմոթեոսից, 1-ին գլխից, 12-րդ խոսքը. Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ, Եվ սրա հետ կապված մենք կկարդանք 2-րդ Տիմոթեոսի, 4-րդ գլուխ, 17-րդ խոսքը. Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։ —Թանկագին եղբայրներ և քույրեր, որքանով ր մենք դա գիտենք, որ ուրիշ ոչ մի մարգարե չի գալու, և ոչ մի հատուկ Աստծո մարդ, ելույթ չի ունենալու: Մենք իրականում գտնվում ենք վերջին հատվածում, մոտեցել ենք նրան: Եվ Տերը հանձնարարություն է տվել, որ ավետարանենք Իր խոսքը, որպեսզի ամբողջ աշխարհը, իրականում ամբողջ աշխարհը ճանաչի՝ իմանա այն մասին, ինչ Աստված նախասահմանել է այս ժամանակահատվածի համար: Եվ որպեսզի դա ավետարանվի, և որպեսզի հավատքով ընդունվի, և նույն կերպով, մեկ այլ հատված աստվածաշնչից, որը մենք արդեն կարդացել ենք… Դա Աստծուն հաճելի է եղել, լինեն դրանք մարգարեները, որոնց նա ընտրել է, կամ առաքյալները, նրանցից յուրաքանչյուրը հստակ իմացել է, թե իրեն ինչ է անհրաժեշ եղել անելու, այն, ինչը Աստված նրան պատվիրել է: Եվ այդ կերպով, բոլորը կատարել են իրենց հանձնարարությունը: Եվ ես սա կարող եմ ասել, որ ես նույնպես նայում եմ 55 տարի սրանից առաջ, ես կատարել եմ հանձնարարությունը, ամենայն խղճմտանքի գիտակցումով, և ես շնորհակալ եմ Տիրոջը դրա համար: Իհարկե, ծերությունը կանգ չի առել, և եթե հասա 88-ին, դրանից հետո գալու է 89-ը, հետո 90-ը: Եվ այս բանը, երիտասարդները, մինչև վերջ չեն կարող զգալ: Բայց ես շնորհակալ եմ Տիրոջը ով ինձ ուժ է տվել բոլոր այս տարիներին, օր ու գիշեր, որպեսզի կատարեմ բոլոր այս ուղևորությունները և ճանապարհորդությունները, և որ Խոսքը՝ Սուրբ և բացահայտված խոսքը, որը մենք անվանում ենք «Վերջին ժամանակի պատգամ», որպեսզի այն ողջ երկրով մեկ ավետարանեմ: Ես շնորհակալ եմ Նրանից, ով ինձ վերցրել, և դրել է Իր ծառայության մեջ: Այո՛, այնտեղ իսկապես եղել է, զանգել է Ալեքսանդր եղբայրը, որին ես անձամբ չեմ ճանաչում, և նա ասաց. Ֆրանկ եղբայր, մենք ոչ թե քեզ ենք հավատում, այլ հավատում ենք Աստծուն, որ քեզ ուղարկել է… Այդպես եղել է նաև Բրանհամ եղբոր հետ… Մենք չէ՞ որ Վիլլիամ Բրանհամին չենք հավատում, մենք հավատում ենք Աստծուն, ով կանչել է նրան, ով հանձնարարություն է տվել նրան, ով ուղարկել է նրան, և ով նրան դրել է որպես օրհնություն: Եվ իրականում շատերը կան, որ վկայակոչում են Բրանհամ եղբորը, իսկ հետո մեջբերումներ են բերում յոթ որոտների մասին, 77 թվականի մասին, և Հայտնության 10-ի մասին, իսկ հետո նրանք նշում են մեջբերումներ, որտեղ նա ինքն իր կողմից է ասել: Անձամբ ես հետաքրքրված եմ միայն այն բանում, ինչը նա ասել է Աստծո հանձնարարությամբ: Եվ թող բոլորը, ինչպես որ Ալեքսանդր եղբայրը ասաց, և այն ինչը վերաբերվում է նաև Բրանհամ եղբորը՝ պարզ և բարձրաձայն ասեն. Վի՛լլիամ Բրանհամ, ես քե՛զ չեմ հավատում, ես հավատում եմ այն Աստծուն,ով ուղարկել է քեզ, և ով քեզ հանձնարարություն է տվել: Եվ այդ դեպքում, այն ամենը ինչ նա ինքն իրենի՛ց է ասել, նաև այն, երբ ասել էր, որ ինքը նորից կանցնի այդ ճանապարհով, և էլի մի քանի բաներ…Այդ ժամանակ այդ ամենը աջ կամ ձախ կթողնես, և կնդունես այն Սուրբ և թանկագին խոսքը, որը նա Աստծո հանձնարարությամբ ավետել է: Եվ այդ ժամանակ մենք կհավատանք այդ ամենին, և ես միայն դա եմ շարունակում փոխանցելը: Եկեք նորից հատված կարդանք աստվածաշնչից. —Մենք կկարդանք 2-րդ Տիմոթեոս, 4-րդ գլխի 1-ին և 2-րդ խոսքերը. 1 Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. 2 Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ —Գոհություն լինի Տիրոջը: Եվ սրանից անմիջապես հետո այս խոսքն է գալիս. «Որ ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրենց լսելիքների մարմաջելու պես համեմատ ուսուցիչներ կնտրեն իրենց համար, բայց դու՛, դու՛, դու՛, ով Աստծո մարդ, աղաչում եմ քեզ Աստծո երեսի առջև, քարոզի՛ր Խոսքը»: Եղբայրներ և քույրեր, ներեցեք ինձ, եթե ես կրկին անգամ հիշատակեմ, որ նույն կերպով Տերը, ինձ, Մատթեոսի 24-րդ գլխի 45-ից մինչև 47 խոսքերը, ասեց և կանչեց, և ես այս ականջներով լսեցի, քանի որ ձայնը գալիս էր աջ կողմից, որ նույն կերպով, հենց նույն Տերը ինձ կարգադրեց. «Իմ ծառա, վեր կաց և կարդա 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլուխը»: Եղբայրներ և քույրեր, դա ձեզ կարող է թվալ… հնարավոր է լինեն ոմանք, ովքեր որ կուրախանան, որ Տերը ոչ միայն հսկում է Իր խոսքերի վրա, այլ նաև նրանց վրա, ում Ինքը կանչել է, որպեսզի Իր Խոսքը ավետարանեն: Իսկ հետո աղաչանքը. «Ես աղաչում եմ քեզ», այն ժամանակ Պողոսը դա ասել է Տիմոթեոսին, բայց այս անգամ, Տերը այդ խոսքերը ինձ ուղղեց: Եվ մենք, այսպիսով շնորհակալ ենք, որ մեր ժամանակում, Աստծո ներկայությունը գերբնական ձևով կարող ենք վերապրել: Պատկերացրեք, եթե հաշվի առնենք այն ժամանակվանից ի վեր, երբ Բրանհամ եղբայրը տուն մեկնեց, 1965 թվականի դեկտեմբերից, եթե Տերը դրանից հետո ոչ մի անգամ չխոսեր, եթե ոչ մի հանձնարարություն չտար, և մենք միայն վարադառնայինք նրան, ինչ նա նախապես արել էր, և չկարողանանինք վկայել, թե ի՞նչ է նա արել այս մնացած տարիների ընթացքում, և այն, որ Նա հանձնարարություն է տվել, և ես ամեն անգամ այս ականջներով լսել եմ Նրա ձայնը: Ի՜նչպիսի ողորմություն, մեր Տերը նույնն է. Ամեն: Բայց եղբայրներ և քույրեր, դուք իհարկե դա հասկացել եք, քանզի խոսքը չի գնում Վիլլիամ Բրանհամի մասին, խոսքը չի գնում Ֆրանկ եղբոր մասին, խոսքը այն բանի մասին է, որ կենդանի Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, Իր փրկագնման ծրագիրը, կարողանա հասցնել ավարտին. Ամեն, որպեսզի Նա Իր գերբնական ներկայությունը հայտնի, որպեսզի Նա խոսի և ցուցումներ տա.. Դուք գիտեք, թե Նա ինձ քանի անգամ է ցուցումներ տվել: Եվ արդեն քանի անգամներ ես վկայել եմ այդ մասին: Ես կարող եմ հատ առ հատ վերցնեմ և ցույց տամ, թե որտեղ է դա տեղի ունեցել: Եվ այսպես, ևս մեկ անգամ անդրադառնանք մեր քարոզչության առանցքին: Ինչպիս՞ն է արդյունքը, քանի որ հարսը պետք է պատրաստված լինի, և Աստծո Խոսքը չ՞է որ դրա համար է ուղարկված եղել, և որպեսզի տեղի ունենա կանչը, և զատվելը, որպեսզի ամեն բան բերվի սկզբնական, ճիշտ վիճակին: Եվ ոչ միայն քարոզվի և լսվի դրա մասին, այլ որպեսզի մենք ինքներս, աստվածաշնչյան ձևով, կարողանանք զանազանել: Եղբայրներ և քույրեր, եկել է ժամանակը, և եթե մենք նայենք երկրային տեսանկյունից, այն շրջանակներում, որտեղ որ հավատու՛մ են խոսքին, չէ՞ որ բոլորը անցնում են փորձությունների միջով, լինի դա ըտանիքներում, թե լինի դա ամուսնության մեջ, ամենուրեք կան կարիքներ, դժվարություններ: Նաև նույնկեպով, մենք ունենք վկայություններ, ունենք բժշկություններ, բժշկություններ քաղցկեղից, վկայություններ այն մասին, ինչ Աստված արել է Իր ողորմությունով, վկայություններ թե ինչպես է Տերը ազատագրել որդիներին, որոնք կապված են եղել: Մեն ունենք վկայություններ այն բանի մասին, ինչ Տերը արել է մեր ժամանակում: Եվ հետո, հատկապես այն վկայությունները, այն եղբայրների, որոնք պարզապես գրում են, որ 30 տարուց ավել հետևել են այս կամ այն ուսմունքներին, իսկ հիմա կարող են ողջ սրտով հավատալ այն բանին, ինչը Սուրբ գիրքն է ասում: Այն, որ Աստված ոչ միայն նոր սկիզբ է դրել, այլ որ երկու բաներում էլ Նա շարունակություն է արել, և այն, որ Տերը հիմա, ամեն բան հասցնում է ավարտին: Եվ ինչպես որ մենք, այս վերջին քարոզներից մեկում մեջբերում արեցինք, Զաքարիայի 4-րդ գլխից, այն որ Տերը Ինքը Իր գործը ավարտին կհասցնի: Եվ հենց Նա է Ավարտվող Քարը, Անկյունի Քարը, Նա է Ալֆան և Օմեգան, Նա սկսել է, և նա էլ կավարտի: Եվ որ մենք, այս ժամանակահատվածում, կարողացել ենք մտնել, վերցված լինել Աստծո փրկագնման ծրագրի մեջ: Մի՞ թե ես գիտեի, որ Աստված այսպիսի խոստում է տվել, այն որ Նա մարգարե կուղարկի Տիրոջ ահեղ օրը գալուց առաջ, Մի՞թե ես երբևիցե իմացել եմ, որ Աստված Բրանհամ եղբորը, արդեն 1933 թվականին հանձնարարություն է տվել, որպեսզի բերի պատգամը, մի՞ թե ես իմացել եմ այս բոլոր բաները, մի՞ թե ես որևէ բան կարող էի ձեռնարկել, որպեսզի հետևեմ այս ուղուն,կամ գտնեմ այս ճանապարհը: Տեր Աստվածը, իրապես, 1949 թվականին, երբ ես առաջին անգամ լսեցի Բրանհամ եղբոր նրա ծառայության մասին, Տերը ճամփա բացեց: Եվ երբ ես մտածում եմ տարբեր բաների մասին, երբ մենք նստած ենք եղել մի սեղանի շուրջ, կերել և խմել ենք, ուղևորվել ենք նույն մեքենայով, և գտնվել ենք նույն հավաքույթի մեջ: Եվ ես դա արդեն ասել եմ մի անգամ: Դուք գիտեք, որ ԱՄՆ-ում, բոլոր հավատացյալները, որ հավատքի ուղղությանն էլ պատկանեն, միմյանց ողջունում են և ասում. «God Bless You, God Bless You», Աստված օրհնի, Աստված օրհնի: Եվ նույնը Բրանհամ եղբոր հետ, ամեն անգամ ձեռքսեղմումով, «God Bless You, God Bless You», Աստված օրհնի, Աստված օրհնի: Բայց, 1958 թվականի հուլիսի 12-ին, Դալլաս Տեքսասում, երբ Բրանհամ եղբայր ինձ ասաց Պատգամի մասին, հանձնարարության մասին, երբ նա բոլոր այդ բաները ինձ պատմեց, և եկավ այն պահը երբ մենք պետք է բաժանվեինք, դա այնպիսին էր, այդ գրկախառնությունը… Մենք ոչ թե ուղղակի ձեռք սեղմեցինք և ասացինք. «God Bless You, God Bless You», այլ մենք այնպես սրտանց գրկեցինք մեկս մյուսին, և նրա խոսքերը, որոնք նա ասաց՝ ես երբեք չեմ մոռանա, (Արգամչիկ, էս հատվածւմ զապիսը կթոզես օրեգինալը, հակառակ դեպքում ռուսերենը, սա էլ կջնջես), «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Ես կրկին անգամ ասում եմ, ես՛ չեմ փնտրել և գտել այս ճանապարհները, բայց մի բանում համոզված եմ, այն, որ մենք, անկեղծ սրտերով կարող ենք ասել, ինչպես որ ներածական խոսքի մեջ կարդացինք և լսեցինք. Մենք փրկագնված ենք Նոր Ուխտի Արյան միջոցով, Տեր Աստվածը հայտնել է մեզ Իր կամքի գաղտնիքը, այն մեծ բազմությունը, որոնք փրկագնվել են Իր արյունով: Նա մեզ տվել է զանազանություն, որը Բրանհամ եղբայրը հիշատակել է շատ անգամներ, գլխավոր շեշտադրումը. Կա համայնք, և նաև կա կանչված Հարսը, ով համապատասխանում է Փեսային, և ով ունի Աստծո Բարեհաճությունը: Եվ հիմա մենք արագ կանդրադառնանք Մատթեոսի 25-րդ գլխին, խնդրում եմ կարդա առաջին երեք խոսքերը: —Մատթեոս 25-րդ գլուխ, 1-ից 4-րդ խոսքերը: 1 Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։ 2 Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ 3 Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրանց հետ։ 4 Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։ —Գոհություն թող լինի Տիրոջը: Այս խոսքը, Մատթեոսի 25-րդ գլխից, վերաբերվում է Մատթեոսի 24-րդ գլխին, 45-ից 47 խոսքերին: Պահված կերակուրի բաշխումը, Աստծո բոլոր գաղտնիքների բացահայտումը, վերաբերվում է ուղղակի այն բանի ավարտին, որը Աստված իրականացնում է Արյունով փրկագնված բազմության մեջ: Խնդրում եմ հիմա մի պահ մոռացեք 50-րդ և 51-րդ խոսքերը, որ հիմար ծառան կգնա և իր գործերը կանի, դա միշտ էլ տեղի է ունենում: Դա մենք ունենք նաև Մատթեոսի 13-րդ գլխում, Տերը չէ՞ որ բարի սերմ ցանեց, իսկ թշնամին Նրանից հետո՛ եկավ: Եկեք հիմա այն խոսքերը, որոնք չեն վերաբերվում ոչ ձեզ ոչ էլ ինձ, մի կողմ դնենք, աջ և ձախ կողմերը դնենք: Եկեք մենք կենտրոնանաք այն խոսքերի վրա, որոնք որ Տերը բառ առ բառ… Եվ ես բարձրացնում եմ Սուրբ Գիրքը կենդանի Աստծո առջև, Տերը չէ՞ որ 45-ից 47-րդ խոսքերը,բարձր և զորավոր ձայնով խոսեց. ԱլելուՅահ: Եվ հետո, մենք կարդում ենք, խնդրում եմ կամուրջ գցեք մատթեոս 25-րդ գլխի հետ… Հետո, հետո երբ որ դա տեղի կունենա, երբ կերակուրի բաշխումը տեղի կունենա, այն ժամանակ Աստծո Արքայությունը կնմանվի տասը կույսերի: Եվ հիմա, եղբայրներ և քույրեր, իրականում խոսքը գնում է հենց դրա մասին: Ոմանք հավատում են կոչմանը, նրանք հավատում են, որ Տերը այս տեքստը ինձ համար խոսել է, իսկ մյուսները, մյուսները միայն վկայակոչում են Բրանհամ եղբորը, նրանք սպասում են հափշտակությանը, խոսե՛ք նրանց հետ. «Այո՛, այո՛, հափշտակությունը տեղի կունենա, բայց, Բրանհամ եղբոր ծառայությունը վերջացավ, իսկ Ֆրանկ եղբայրը ոչ մի կոչում էլ չունի, Ֆրանկ եղբորը ընդհանրապես պետք չի լսել, նա այսպիսին է, նա այնպիսին է»: Կտեսնենք, թե ինչ որոշման համար ինչպիսի ավարտ կլինի: Որտե՞ղ կլինեն նրանք, ովքեր նախապատվություն ունեն Աստվածային կոչման հանդեպ, և ընդունում են, իսկ որտեղ կլինեն նրանք, ովքեր… Այստեղ հատուկ ձեթ կա, որը մենք տանում ենք անոթների մեջ, դա Աստծո հայտնությունն է, որը Տերը տվել է մեզ ողորմությունով, Մենք ունենք այս բաները, մենք ունենք լույսը, լուսավորությունը, լապտերները, և մենք անոթ ունենք որը լցված է ձեթով: Եվ մենք, այս բոլոր տարիներին, եղել ենք Սուրբ Հոգու ներշնչանքի և օծության ներքո: Մենք չէ՞ որ Աստծո ողջ խորհուրդը կարողացել ենք հայտնել այդ ներշնչանքի ներքո: Եվ ես սա ասում եմ ցավով. Այն ինչը հիմա կատարվում է, նրանք, ովքեր որ մերժում են ինչը հիմա կատարվում է, նրանք պետք է մերժված լինեն հափշտակության ժամանակ, պետք է մերժվեն ինչպես հիմար կույսերը, որոնց մասին գրված է Մատթեոսի 24-րդ գլխի, 50 և 51 խոսքերում: Երկու բաներն էլ պետք է ի կատար ածվեն, իմաստունները կլսեն. Բարի և իմաստուն ծառա,որ Տիրոջ անունով ավետարանեցիր, իսկ հիմարները. Նրանք կանգ են առել Բրանհամ եղբոր կողքերը, և իրանց հիասթափությունը կվերապրեն: Ես դա չեմ կարող փոխել, Տերը դա նախապես կանխասել է, և հենց այդպես էլ կատարվում է մեր մեջ: Թող որ Աստված ողորմություն անի, որպեսզի բոլորը, ամեն բան ճիշտ հասկանան և կարողանան ամենը ընդունել: Եվ ևս մեկ նկատողություն, որը ես էլի արել եմ ինչ-որ տեղ: Երբ ես պետք է կատարեի ինձ տրված հանձնարարությունը, իմ ներքին աղոթքը Աստծուն, արցունքներով էր. Սիրելի Տեր, Շնորհ արա ինձ, որպեսզի իմ շուրթերից դուրս գա միայն Քո Խոսքը, և Շնորհ արա ինձ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր իմ շուրթերից կլսեն, որպեսզի նրանք մասնակցեն այնտեղ, երբ Դու վերադառնաս և քոնիններին Քեզ հետ տուն տանես: Ես ողջ սրտով հավատում եմ, որ Տերը ամենը համաչափության մեջ է բերում Հարսի հետ, և ակնհայտ է դառնալու, թե ո՞վ էր իմաստուն, և ո՞վ էր հիմար, ո՞վ էր ընդհամենը Բրանհամ եղբորը վկայակոչում և ո՞վ էր վկայակոչում Աստծուն և Նրա Խոսքը, և մասնակցություն ուներ այն բանի մեջ, ինչը Աստված ներկա պահին իրագործում է: Թող որ հատուկ օրհնություն լինի բոլոր ծառայող եղբայրների վրա, ողջ աշխարհով մեկ, որպեսզի նրանք ամեն բան ճիշտ հասկանան, որպեսզի բերեն խոսքը, և որպեսզի բաժանեն կերակուրը, և որպեսզի Ճշմարիտ Հարսը վերադանա իր տեղը: Որպեսզի չլինի ոչ մի ուրիշ ուսմունք, այլ միայն Աստծո բացահայտված, Սուրբ Խոսքը: Եվ մենքկարող ենք ասել. Սիրելի Տեր, Դու հայտնեցիր մեզ Քո կամքի գաղտնիքը, մենք շնորհակալ ենք դրա համար, տուր մեզ Քո բարեհաճությունը, որպեսզի մենք կարողանանք բաժին ունենալ հափշտակության մեջ: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններով:, Հիսուսի Սուրբ անունով. Ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար, Բորգ եղբայրը ևս գոհություն կհայտնի: —Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք ամբողջ սրտով, այս աստվածաշնչյան սերտողության համար՝ Ֆրանկ եղբոր հետ, այս առավոտ: Եվ մենք խնդրում ենք օրհնես բոլոր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհով մեկ, ովքեր լսում են այս հեռարձակումը: Մենք լսեցին, որ Դու հայտնել ես մեզ Քո կամքի գաղտնիքը, ավետել ես, և մենք խնդրում ենք բոլորիս համար, և Աստծո Համայնքի համար, ով հավատում է Քո վերջին Պատգամին: Թող որ Քո բարեհաճությունը մեզ բոլորիս վրա լինի, քանզի Քո վերադարձը շատ մոտ է: Օրհնիր Քո ժո ղովուրդը, մենք սա խնդրում ենք Հիսուսի անունով. Ամեն:
Բովանդակություն