Լսել

2021-10-03 [AM] Էղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր՝ Բորգ

Մենք ողջունում ենք, Խոսքի այս աստվածաշնչյան սերտողության մեջ, Ֆրանկ եղբոր հետ: Ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին, ողջ աշխարհով մեկ, ովքեր միացել են ուղիղ հեռարձակմանը, մենք սրտանց ողջունում ենք: Մենք շնորհակալ ենք Աստծուն Իր Խոսքի համար, վերջին պատգամի համար: Թող որ Տերը օրհնի մեզ բոլորիս միասին: Մինչ Ֆրակն եղբայրը կխոսի մեզ, ես կկարդամ գրվածքից մի հատված, Եբրայեցիների 11-րդ գլխից. Եբրայեցիներ, 11-րդ գլուխ, 3-ից 6-րդ խոսքերը: 3 Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են։ 4 Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։ 5 Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չտեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։ 6 Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կլինի։ Հիմա ես կխնդրեմ Ֆրանկ եղբորը:
Բովանդակություն