Եղբայր՝ Բորգ
Մենք ողջունում ենք, Խոսքի այս աստվածաշնչյան սերտողության մեջ, Ֆրանկ եղբոր հետ: Ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին, ողջ աշխարհով մեկ, ովքեր միացել են ուղիղ հեռարձակմանը, մենք սրտանց ողջունում ենք: Մենք շնորհակալ ենք Աստծուն Իր Խոսքի համար, վերջին պատգամի համար: Թող որ Տերը օրհնի մեզ բոլորիս միասին: Մինչ Ֆրակն եղբայրը կխոսի մեզ, ես կկարդամ գրվածքից մի հատված, Եբրայեցիների 11-րդ գլխից.
Եբրայեցիներ, 11-րդ գլուխ, 3-ից 6-րդ խոսքերը:
3 Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են։
4 Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։
5 Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չտեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։ 6 Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կլինի։
Հիմա ես կխնդրեմ Ֆրանկ եղբորը: