Լսել

2021-07-04 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Խոսք՝ Ֆրանկ եղբոր.

 Ես նույնպես ցանկանում եմ սրտանց ողջունել բոլորին: Մենք շնորհակալ ենք Աստծուց, սրտանց շնորհակալ ենք, որ կարող ենք ունենալ այս հեռարձակումները: Շատերը զանգել են, կամ էլեկտրոնային նամակներ են ուղարկել, մենք անցած կիրակի, հատուկ ձևով օրհնված ենք եղել: Այո՛, մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ ողջ աշխարհով մեկ, բոլոր եղբայրները, բոլոր քույրերը, բոլոր ազգերում և բոլոր լեզուներում կարող են սլել, կարող են վերապրել այն, ինչ Տերը Իր խոսքի համաձայն, մեր օրերում իրագործում է: Մենք այսօր, հակիրճ կանդրադառնանք այն բանին, ինչ մենք ներկա պահին վերապրում ենք: Բնական աղետներ… Ամենուրեք ինչ-որ բան կատարվում է, սա պարզապես կլիմայի փոփոխության մասին խոսակցություն չէ… Ամեն ինչ փոխվու՛մ է, ամեն ինչ ա՛յլ է դառնում, ոչինչ չի մնում այնպես, ինչպես որ մի ժամանակ եղել է: Եվ մենք կարող ենք ամեն անգամ մեր Տիրոջ խոսքերը ընդգծել. “ Երբ որ տեսնեք այս բաները կատարվում են, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է ”: Մենք իսկապես հասել ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջին հատվածին: Եվ մենք ենք տիրոջը, որ Նա անձամբ հրաման տվեց, որ Հիսուս Քրիստոսի փրկության պատգամը պետք է քարոզվի բոլոր ազգերին, վկայության համար, և այն ժամանակ կգա վերջը: Եղբայրներ և քույրեր, ուստի մենք ունենք Աստծո հանձնարարականը, որպեսզի ընդգծենք, որ Նորկտակարանյան համայնքը, պետք է լինի այնտեղ, որտեղ որ եղել է սկզբում: Գործք 2-րդ գլուխ 42-րդ խոսք. “ Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին ”: Եվ եթե նայենք այս երկուհազար տարվա ժամանակահատվածին, չէ՞ որ բոլորը հեռացել և շեղվել են, բոլոր եկեղեցիները, չէ՞ որ սահմանել են իրենց սեփական ուսմունքները, նրանք հավատում են այն բանին, ինչը իրենք անձամբ են իրենց դավանամքի մեջ հաստատել: Եվ հետո, եթե մենք մտածենք այն մասին, որ 245 դոգմաներ են եղել հռչակված: Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ ոչ ոք իրավունք չունի Խոսքին որևէ բան ավելացնելու, կամ պակասեցնելու նրանից: Եվ չէ՞ որ բոլորը ավելացրել են, ինչ-որ բան պակասեցրել են, բոլորը արել են այն ամենը, ինչ որ կամեցել են անել: Եղբայրներ և քույրեր, մենք չենք դատապարտում, մենք սա ասում ենք շատ մեծ ցավով, հատկապես այս երկար տարիների ընթացքում կարդացել եմ եկեղեցական պատմությունները, տարբեր տիեզերաժողովներ եմ ուսումնասիրել, թե ինչպիսի քննարկոմներ են այնտեղ տեղի ունեցել, հատկապես աստվածության թեմայով, նաև մի ամբողջական գիրք գոյություն ունի “երրորդության” պատկերացումների մասին, և բավականին շատ նկարներ կան “երրորդության” մասին, տարատեսակ ձևերով ներկայացված: Եվ երբ մտածում ես այն մասին, որ “երրորդություն” բառը, ոչ մի անգամ չի գտնվել Աստվածաշնչում, ոչ մի անգամ, չի գրվել և խոսվել երեք հավիտենական անձերի մասին: Եվ դրա մասին նույնիսկ չպետք է մտածենք, այլապես կհոսեն արցունքները: Եվ մեր հանձնարարությունը կայանում է նրանում, որ մենք կանգ չառնենք բոլոր այդ բաների վրա, մենք ոչ ոքի չենք կարող ուղղել, միայն Աստված է ճանաչում իրեններին, իսկ ովքեր որ Իրեն են պատկանում, նրանք լսում են միայն Նրա ձայնը: Եվ մենք ներածական խոսքի մեջ, արդեն լսեցինք, “ Ամեն հայրություն, երկնքում և երկրի վրա գտնվող ”, և դա վերաբերվում է մեր սիրելի երկնավոր Հորը, և դեպի Նրան է տանում: Եղբայրներ և քույրեր, սա պարզ ձևով պետք է ասել, որ ողջ Հին Կտակարանում, չէ՞ որ հաղորդվել է Որդու ծննդյան մասին, դա ամենակարևոր բանն է եղել: “ Դու Իմ որդին ես, Ես այսօր ծնեցի քեզ ”: Եվ մենք, անցած կիրակի օրը, այդ մասին խոսել ենք, հատկապես “Հայր մեր”-ի մասին, թե ո՞վ իրականում կարող է ասել. Հայր իմ, ո՞վ կարող է աղոթել, ի՞նչպիսի համայնքներում կարող են աղոթել. “ Հայր մեր, որ երկնքում ես”, ոչ թե մեր Տեր, ոչ թե մեր Աստված, այլ Հայր մեր , երբվանի՞ց ենք մենք դառնում որդիներ և դուստրեր, եր՞բ կարող ենք աղոթել. Հայր մեր որ երկնքում ես: Եվ չէ՞ որ ինչ որ բան պետք է տեղի ունենար, պետք է տեղի ունենար հղիությունը, պետք է տեղի ունենար ծնունդը: Այնտեղ պետք է լինեին այն որդիները և դուտրերը, ովքեր Աստծուն երկրպագելու էին Հոգով և Ճշմարտությունով: Դրա համար մեր Տերը ասաց, որ դուք պետք է վերստին ծնվեք, այլապես չեք կարող Աստծո թագավորությունը տեսնել: Եվ միայն նա, ով հավիտենական կյանք է ստացել Հիսուս Քրիստոսին հավատալով, միայն նա կարող է հավիտյան ապրել: Եվ եկեք մեկ անգամ ևս կրկնենք սա, երբ մեր Տերը պետք է երկինք գնար՝ ասաց. Ես գնում եմ Իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ, Իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ: Նա ամոթ չհամարեց մեզ կոչել Իր եղբայրները: Եվ մենք չէ՞ որ Սուրբ Հոգով կնքված ենք եղել՝ ծնված ենք եղել կենդանի հույսի համար: Հիսուս Քրիստոսի մեռելներից հարության ուժը, այդ մասին բավարար չափով գրված է Աստվածաշնչում, որոնք որ վկայում են դրա մասին: Իմ խնդրանքը այսօր կայանում է նրանում, որ բոլորը, ովքեր այս ծառայությունը լսում են ողջ աշխարհով մեկ, իրականում լուրջ և ազնիվ ձևով կարողանան ասել. Սիրելի երկնավոր Հայր, Քո Անունը Սուրբ լինի: Որպեսզի մենք իսկապես Աստծո զավակները լինենք: Ես կասեմ սա ևս մեկ անգամ. Լինել վերստին ծնված, կենդանի հույսի համար: Մարդու որդիներից, դարձել ենք Աստծո որդիներ: Եղբայրներ և քույրեր, սա մեր քարոզչության առանցքն է: Այսպիսով, եկեք վերադառնանք այն նույն տեղին. “ Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը ”: Եղբայրներ և քույրեր, եկեք անկեղծությամբ ասենք սա. Աստված, անցած հարուրամյակում կարողացել է օգտագործել մարդկանց, ովքեր որ հռչակել են խոսքը: Եվ որքանով որ դա իրենց տրված է եղել, այնքանով կարողացել են առաջ փոխանցել: Հազար տարվա խավար ժամանակաշրջանից հետո, որտեղ երկրի վրա միայն մեկ եկեղեցի էր կառավարում, և ուրիշ ոչ ոք իրավունք չունեին ապրելու, բացի նրանցից, ովքեր պատկանում էին այդ Հռոմեական եկեղեցուն: Մնացած բոլորը ստիպված են եղել տալու իրենց կյանքը: Եվ հետո եկավ Ռեֆորմացիան, թեև նախկինում եղել էին արթնություններ, որոնք որ Աստված էր տվել: Մենք չենք ուզում անդրադառնալ բոլոր մանրամասներին, բոլոր անուններին և բոլոր բաներին, բայց պետք է ասել, նրանք եղել են Ռեֆորմատորները՝ բարեփոխիչները, և նրանք բարեփոխել այն ամենը, ինչը որ հնարավոր է եղել: Եվ նրանք հաստատեցին, որ Հռոմեական եկեղեցում չի եղել ոչ մի ուսմունք, ոչ մի գործառություն, որը համապատասխանում է Սուրբ Գրքին: Եվ սրան նույնպես չենք ուզում անդրադառնալ: Եվ չէ՞ որ բոլորը, մնացին որոշ ոչ աստվածաշնչյան ուսմունքների մեջ, լինի դա երրորդության ուսմունքը, կամ երրորդաբանական մկրտության ձևը: Եվ սրան էլ չենք կամենում անդրադառնալ, մենք ուղղակի ուզում ենք ըդգծել, որ մենք վերադառնում ենք առաքյալների վարդապետությանը հարյուր տոկոսով, վերադառնում ենք սկսզբին: Եղբայրներ և քույրեր, այս առումով մենք մի քանի սուրբգրային հատվածներ կկարդանք գրվածքից, նաև կմեջբերենք Բրանհամ եղբորը, որին Աստված հատուկ կերպով կարողացել է օգտագործել: Եվ թույլ տվեք ինձ հենց հիմա, հենց այստեղ ասել սա, որ մնացած բոլորը բարեփոխիչներ են եղել, բայց Բրանհամ եղբայրը Աստծուց խոստացված ճշմարիտ մարգարէ էր, ով իր ծառայությունը, իր հանձնարարությունը կատարեց, ճիշտ այնպես, ինչպես Մաղաքիայի երրորդ գլխում գրված է Հովհաննես Մկրտչի մասին, այն, որ նա կգնա Տիրոջ առջևից և Նրա ճանապարհը կպատրաստի: Ահա, Ես ուղարկում եմ Իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ Իմ առաջին: Աստվածաշնչում, շատ հատվածներում այս ամենը հաստատվել է, հա՛տկապես Հովհաննեսի 1-ին գլխում, բայց հենց Հովհաննեսի ավետարանի առաջին1-ին գլխում Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո գրված է, որ առաջ Եղիան պիտի գա և ամեն բան կարգի պետք է դնի: Հովհաննես Մկրտիչը եկավ Եղիայի Հոգով և Զորությամբ: Եվ ինչպես մեր Տե՛րը ասաց. Ին՞չ տեսնելու դուրս եկաք, մարգարէ՞, ասում եմ ձեզ, մարգարեիցն էլ ավելի: Եվ Հովհաննեսին էին վերաբերվում այս խոսքերը. Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն: Եղբայրներ և քույրեր, մեր Տերը հաստատեց սա, ի՞նչու, որովհետև Մաղաքիայի 4-րդ գլխում երկու խոստումներ կան, առաջինը վերաբերվում է Հովհաննես Մկրտչին. Նա կդարձնի հայրերի սրտերը որդիներին: Եվ մեր ժամանակաշրջանում կատարվում է խոստումի երկրորդ մասը. Նա կդարձնի որդիների սրտերը առաքելական հայրերի հավատքին, ո՛չ թե գլուխները, այլ սրտերը, որովհետև մարդը կարողանում է հավատալ է իր ողջ սրտով: Եվ դրա համար մենք պետք է նկատենք և ընդգծենք սա, որ մենք վերապրել ենք այն, ինչ Տերը խոստացել է, որը և նախորդում է Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ սա ամենակարևոր պատգամն է ներկա ժամանակում, վերադարձ Աստծուն, վերադարձ խոսքին: Թող Քո կամքը լինի, Աստծո բոլոր որդիների և դուստրերի վրա, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մնացած բոլորը կշարունակեն գնալ իրենց սեփական ճամփաներով, իրենց եկեղեցիներու՛մ կմնան, իրենց ուսմունքներու՛մ կմնան, բայց Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը, նրանք ոչ՛ թե ուղղակի կաղոթեն. “ Հայր մեր որ երկնքում ես, Սուրբ լինի Քո Անունը, ինչպես երկնքում, այննպես էլ երկրի վրա ” այլ, նրաց մեջ կլինի, նրանց հետ կլինի, և նրաց նրանց միջոցով Ճշմարտություն կլինի: Եվ տեղի ոկունենա պատրաստվելու կանչը, և այս վերջին պատգամի մեջ ամեն բան ներառված է, ավետարանական մասը, ուսուցողական մասը, մարգարեական մասը, բոլորը ընգրկված է նրանում: Եվ այն պետք է քարոզվի, մենք պետք է նոր դիրքի մեջ լինենք Աստծո Խոսքի մեջ: Եվ Տերը հոգ կտանի դրա համար, այո՛, Նա հոգացե՛լ է դրա համար: Եկեք հիմա մի քանի հատվածներ կարդանք Աստվածաշնչից, խնդրեմ. —Մենք կկարդանք 1-րդ Պետրոսի 2-րդ գլխի 6-ից 10-րդ խոսքերը. 1-ին Պոտրոս 2-րդ գլուխ 6-ից 10-րդ խոսքերը. 6 Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։ —Մեկ րոպե խնդրում եմ. Եւ նորան հաւատացողը չի ամաչիլ: Ասացեք ամեն: Դա այդպես է գրված, այսդպես էլ կա, այյդպես էլ մնալու է: Նա, ով այդ պատվական քարի վրա կդնի իր վստահությունը, նա, ով Հիսուս Քրիստոսի վրա հուսացած կլինի՝ նա չի ամաչի, ամեն: Շարունակեք, խնդրեմ: —7-րդ խոսք. 7 Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ. —Եվ այստեղ նույնպես կարող ենք կանգ առնել: Այստեղ ոմանք հավատացողներն են, ովքեր որ Հիսուսին են հուսացել, իսկ մյուսները անհավատներն են, ովքեր պետք է ամաչեն, քանի որ չեն հավատացել: Խնդրեմ. —8-րդ խոսք. 8 Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։ —Եվ այստեղ նույնպես պետք է ինչ-որ բան ասել: Նրանք գլորվում են իրենց անհվատությունով: Եղբայրներ և քույրեր, հավատքը և հնազանդությունը ի սկզբանե միասին են, իսկ անահավատությունը և անհնազանդությունը, դրանք արատավոր զույգ են: Եվ եղբայրներ և քույրեր, հետո նաև գրված է անհավատների մասին, ինչի համար որ նախատեսված են եղել: Դա չէ՞ որ ցավալի է, դա մեծ ցավ է, երբ մարդիկ չեն կաչողանում հավատալ: Մի՞ թե Աստված արժանի չէ վստահության, մի՞ թե Աստծո խոսքը արժանի չէ վստահության, մի՞ թե Սուրբ Գիրքը արժանի չէ վստահության, մի՞ թե փրկագնումը արժանի չէ վստահության, մի՞ թե այն, ինչ Աստված տվեց մեզ Քրիստոսի մեջ արժանի չէ վստահության: Ու՞մ ես դու հավատում: Ես Աստծուն եմ հավատում: Աբրահամը Աստծուն էր հավատում: Եվ ճշմարիտ հավատացյալները հավատում են նրան, ինչը որ Աստված է ասել Իր Խոսքի մեջ: Եվ դրա համար, նրանք չեն ամաչելու: Խնդրեմ. —9-րդ խոսք. 9 Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ. —Թող որ փառավորվի մեր Տերը: Սա ուղղված է հավատացյալներին. Դուք ընտրված ազգ եք, ընդունել եք Աստծո ողրմությունը, հավատքով ստացել եք այն, ինչը Տերը տվել է մեզ: Դուք համարվում եք… Ոչ թե հետագայու՛մ պետք է համարվեք, այլ հիմա եք համարվում Աստծո զավակներ, դուք Աստծո որդիներ և դուստրեր եք, դուք ընտրված ազգ եք, թագավորական քահանայություն եք մեր Աստծո համար, խնդրում եմ ընդունեք սա հավատքով, ընծայեք ձեր կյանքը Տիրոջը, խոնարհվեք Աստծո ծանր ձեռքի տակ, ապաշխարեք, ապաշխարեք և խոստովանեք Տիրոջը այն ամենը, ինչը որ սխալ է եղելՆրա առջև: Ծնրադրեք Նրա առջև, դարձեք դեպի Նա, ընդունեք Նրան՝ մեր Տիրոջը և Փրկչին, հետո կգա իրագործումը այս խոսքի. Եվ նրանք ովքեր Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ կոչվելու, և հատկապես նրանց, ովքեր հավատում են Իր անունին: Ես համոզված եմ սրանում, որ ով հիմա հավատում է Աստծուն, նա ընդգրկված է առաջնեկների համայնքում, նրանց, ովքեր ողորմությունով կվերապրեն իրենց պատրաստությունը հափշտակության համար: Ընդունե՛ք սա, և գոհացեք Տիրոջից: Խնդրեմ. —10-րդ խոսք. 10 Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ։ —Գոհություն և պատիվ լինի մեր Աստծուն: Մի ժամանակ նրա ժողովուրդը չէինք, բայց հիմա, դարձել ենք Կենդանի Աստծո որդիները և դուստրերը: Եղբայրներ և քույրեր, Աստված մեզ խոստում է տվել, եկեք ասենք սա մեծ ցավով. Բոլոր եկեղեցիներում շարունակում են այնպես, ինչպես որ կատարվել է ողջ հարհուրամյակի ընթացքում, ուսմունքները, նույն քարոզները, ոմանք աղոթում են “ Հայր մերը ”, ոմանք բավարաված են իրենք իրենցով, բայց նրանք, ովքեր իրականում Շնորհք են գտել Աստծո առաջին, նրանք ճանաչում են այն խոստումը, որը Քրիստոսի վերադարձից առաջ կատարվում է, և նրանք դա անձամբ վերապրում են, ոչ միայն դարձը, վերստին ծնունդը և նորոգումը, և Սուրբ Հոգով լցվելը, այլ այն ամենը, ինչը որ դրան է վերաբերվում, և այն, ինչն Աստված Շնորհեց մեզ իր ողորմությամբ, այդ ամենը մենք կարող են վերապրել: Եվ թույլ տվեք ինձ այդ ամենը նորից ասել. Աստծո ճշմարիտ զավակները, նրանք համարվում են խոստումի զավակներ, այնպես, ինչպես փրկիչը ամբողջ Հին կտակարանում խոստացված է եղել, և այն բոլոր խոստումները որոնք որ Նրան էին վկայակոչում, կատարվեցին Նրա մեջ և Նրա միջոցով: Եվ ճիշտ նույն ձևով մենք համարվում ենք խոստումի զավակներ, հավատում ենք խոստումի խոսքին և ընդունում ենք այն ամենը, ինչը Աստված շնորհեց մեզ Իր ողորմությունով: Եվ նույնպես առանձնահատուկ ձևով, այն ամենին, ինչ վերաբերվում է Բրանհամ եղբոր ծառայությանը: Պետք է, որ մի քանի անգամ, ամեն քարոզի մեջ, նորից ասել, որ մեր ժամանակահատվածում, Աստված մեծ բան իրագործեց: Երկուհազար տարվա ընթացքում այդպիսի բան տեղի չեր ունեցել, դա տեղի ունեցավ մեր ժամանակաշրջանում: Եվ Աստծո ողորմությունով, ես կարողացա, Աստծուց խոստացված, հաստատված և օրհնված ծառայության, վկան և ականատեսը լինել: Տարիներով ես ընդգրկված եմ եղել դրանում: Ես համարվում եմ վկան և ականատեսը այն բանի, ինչը Աստված իրագործել է մեր ժամանակաշրջանում՝ Իր ողորմությունով: Եկեք հաջորդ հատվածը կարդանք աստվածաշնչից, խնդրեմ. —1-ին Տիմոթեոսի, 2-րդ գլխի 5-7 խոսքերը, 1-ին Տիմոթեոսի, 2-րդ գլուխ, 5-7 խոսքեր. 5 Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը, 6 Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։ 7 Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։ —Պողոսը անմիջական կոչում ուներ, և նա հավատարիմ էր այն հանձնարարությանը, որը պետք է կատարեր: Եղբայրներ և քույրեր, խոսքը գնում է այն մասին, որ Աստված տալիս է հանձնարարություն, և տալիս է հստակ հրահանգներ, թե ինչ պետք է անել: Եվ Պողոսը դա առաջ էր փոխանցում: Եվ նա Աստծուց դրված էր որպես առաքյալ և քարոզիչ, որպեսզի վկայեր սահմանված ժամանակի մեջ, ամեն բան ցույց տալու և ի հայտ բերելու համար: Եվ նրա գլխավոր առաջադրանքը նա էր, որ նա ուղարկվել էր ազգերին, և նա կարող էր ասել, որ այն հանձնարարությունը, որը տրվել էր նրան անձամբ Տիրոջից՝ նա կատարել էր այն հավատարմությամբ և Տիրոջ ողորմությունով: Եվ հենց նույն կերպ, դա արել է Բրանհամ եղբայրը: Եվ որքանով որ Աստված ողորմություն է անում, նույն կերպով էլ այս ժամանակում կարելի է ասել, որ Աստծո հանձնարարությունը հստակ ձևով կատարվել է: Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը, բոլոր ընտրվածները, նրանք մասնակցություն ունեն այն բանի մեջ, ինչը Աստված ներկա պահին իրականացնում է: Եկեք շարունակենք կարդալը: —Մենք կկարդանք 2-րդ Տիմոթեոսից, 4-րդ գլխից, 1-5 խոսքերը. 1 Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. 2 Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ 3 Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ 4 Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։ —Եղբայրներ և քույրեր, այս առումով, թերևս ոչինչ պետք չէ ասել: Բոլոր եկեղեցիներում, չէ՞ որ բոլոր մարդիկ՝ կանայք և տղամարդիկ… Նրանք կրթություն են ստանում, նրանք սովորում են, բոլոր եկեղեցիներում կան սեմինարներ, լսարաններ, որտեղ սովորում են, բայց որտե՞ղ է Ճշմարտությունը: Եղբայրներ և քույրեր, սուրբգրային այս հատվածը չէ՞ որ Բրանհամ եղբորը երեք անգամ բարձր ձայնով ասվել է. Կարդա 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլուխը, և ավետարանչի գործն արա: Ի՞նչ կարելի է ասել այս ամենի համար: Տե՛րը ողորմություն արեց, որպեսզի ամեն բան հնարավոր լինի ասելը, և որպեսզի հանձնարարությունը կատարված լինի: Ես ինչպե՞ս՝ Ֆրանկ եղբայրս, կարող եմ շնորհակալ լինել, նրա համար որ այս հատվածը ինձ, բարձր ձայնով, կարելի է ասել նաև պարտադրանքով, ասվել է. Իմ ծառա, վեր կաց և կարդա 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլուխը: Այնքան շատ բան կա, որ Տերը արել է, երբեմն պատահում է, որ որևէ ամսաթիվ կամ որևէ քաղաք շփոթում ես, բայց Տեր Աստված ամեն բան գիտի: Նա գիտի, թե ինչի մասին է խոսքը գնում, և հատկապես այն մասին, որ Իր Սուրբ Խոսքը քարոզվի Ճշմարտությունով: Թեկուզ և ուսմունքները գալիս են՝ աջից և ձախից քարոզվում են, այդ հարցը մնում է որպես բաց հարց, բայց մեր հանձնարարությունը կայանում է նրանում, որպեսզի Սուրբ Խոսքը, եկեք կրկնենք սա ևս մեկ անգամ, միայն այն, ինչը աստվածաշնչում որպես առաքյալների ուսմունք Նոր Կտակարանում գրված է, միայն դա է ուժի մեջ կենդանի Աստծո համայնքի համար: Դա ուժի մեջ է Աստծո բոլոր որդիների և դուստրերի համար, մնացած բոլորը կարող են հավատալ ինչին որ ուզում են և անել այն, ինչ ուզում են: Բայց մեր հավատքը Գրվածքի համեմատ է: Եվ դրա համար մեր Տերը կարող էր ասել՝ և պե՛տք է ասեր. Նա ով Ինձ է հավատում, ինչպես որ գրվածքն է ասում… Ոչ թե այնպես, ինչպես մարդիկ են ասում, կամ եկեղեցին է ասում, այլ ինչպես որ Գրվածքն է ասում: Եվ մենք հավատում ենք այնպես, ինչպես որ Գրվածն է ասում: Շարունակի՛ր կարդալը: —2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլուխ, 5-րդ խոսք. Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր: —Այո՛, այստեղ ես ընդհամենը կարող եմ ասել. Սիրելի Տեր, Դու՛, ով ինձ լսելի ձայնով կանչեց, հանձնարարեց և ուղարկե՛ց ինձ, որպեսզի վերջին պատգամը տանեմ ողջ աշխարհով մեկ, Շնորհ արա ինձ, որպեսզի ասվի միայն այն, ինչը որ Դու ասել ես Քո Խոսքի մեջ: Ես կամենում եմ որ լինեմ գտնված որպես հավատարիմ ծառա, ով հոգևոր կերակուրը բաշխում է ճշմարիտ ձևով, և որպեսզի բոլոր ծառայող եղբայրները բաժին ունենան հոգևոր կարակուրը՝ բացահայտված Աստծո Խոսքը բաշխելու գործում, այնպես, որ համայնքը կարողանա համահունչ լինել խոսքին, վերադառնա, ինչպես որ Բրանհամ եղբայրը դա տեսել է 1964 թվականին, այն, որ համայնքը դուրս եկավ խոսքի հետ ներդաշնակությունից, և հետո նա նույնպես տեսել է թե ինչպես է հարսը նորից վերադառնում դեպի խոսքի հետ համապատասխանությանը, Աստծո թանկարժեք խոսքի լիարժեք համապատասխանությանը: Եվ հենց դրա մասին է գնում հիմա խոսքը՝ քարոզը: Լիարժեք համապատասխանությունը Աստծո հետ, և նրա Խոսքի հետ : Խնդրեմ: —Մենք կկարդանք 2-րդ Տիմոթեոսի, 4-րդ գլխի 16-17 խոսքերը. 2-րդ Տիմոթեոս 4-րդ գլուխ, 16, 17 խոսքեր. 16 Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց։ 17 Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։ —Բոլորը իհարկե, ողջ աշխարհով մեկ արդեն լսել են, այն, որ սատանան 1979 թվականին ուզում էր ոչնչացներ ինձ, և Աստծո գործը: Եվ այն, որ բոլոր եղբայրները լքեցին ինձ, այն, որ իրականում ոչ ոք չմնաց ինձ հավատարիմ: Իհարկե բացառությամբ մեր սիրելի եղբայրների՝ Լեոնարդ Ռուսի և Պոլ Շմիդտի, որոնց մասին Տերը բարձր և պարզ ձայնով ասաց. Իմ ծառա, երեց կարգիր ինձ համար Լեոնարդ Ռուսին և Պոլ Շմիդտին: Եվ ես դա արեցի, և այդ երկու եղբայրները, հավատարիմ մնացին, նաև այն ժամանակ, երբ բոլորը երես թեքեցին: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Աստված հավատարիմ է, և Նա քարոզչության միջոցով Իր գործը ավարտին կհասցնի: Հիմա ամեն բան բերվում է ավարտին, ամեն բան պետք է վերականգնվի, ամեն բան պետք է վերադառնա իր սկսզբնական վիճակին: Ոչ մի օտար ուսմունք չի լինելու, բայց միայն այն, ինչը որ գրված է: Ճիշտ նույն կերպով, ինչպես որ Տեր Աստվածը հռչակեց կոչումը, այնպես էլ Նա հսկում է բոլոր նրանց ում կանչել է, ում ուղարկել է, և նաև իր Խոսքի վրա, որը մենք Իր ողորմությամբ կարողանում ենք տանել: Եղբայրներ և քույրեր, ինչպես որ Բրանհամ եղբայրը ամենաքիչը 8 անգամ կրկնել է, այն որ իրեն, 1933 թվականի հունիսի 11-ին ասվել էր, որ Պատգամը որը ինքն է բերելու, պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին: Ինչպես որ Հովհաննես Մկրտիչը պատգամը բերեց Քրիստոսի առաջին գալստին, այնպես էլ այս վերջին պատգամը, մենք այն անվանում ենք վերջին ժամանակների պատգամ, այն բերվում է, որպեսզի Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը ճշմարտությամբ կարողանան աղոթել. Հայր մեր, Դու որ երկնքում ես, Քո Անունը Սուրբ լինի: Թույլ տվեք այստեղ մեկ րոպե կանգ առնել. Հայր, որ երկնքում ես, Քո Անունը Սուրբ լինի: Ի՞նչ է նշանակում “ Հոր Անունը ”, եթե մկրտության պատվերի մեջ ասվեր. Մկրտեք նրանց այս անունով. Հոր Որդու և Սուրբ Հուգու անունով… Մենք գիտենք որ մեր Աստվածը որպես Հայր երկնքում, Իր Որդու՝ մեր Տիրոջ մեջ երկրի վրա, և Սուրբ Հոգով համայնքում, բացահայտվել է, բայց անվան մեջ, Նոր Կտակարանի անվան մեջ: Մենք բոլորս անուն ունենք, ինչպես Հիսուսը մեր լեզվով, որը եբրայերենում կլինի յոդ հա վե հա (YHWH), Յահվե, ուխտի անուն, չկա ուրիշ անուն տրված մարդկանց երկնքի տակ, որում նրանք կարող են երանելի լինել, որում նրանք կարող են մկրտված լինել, որում նրանք կարող են բժշկված լինել, որում նրանք կարող են օրհնված լինել, չկա ուրիշ անուն բացի Տեր Հիսուս Քրիստոսի անունից: Եվ ի՞նչ արեցին եկեղեցական հայրերը, նրանք չունեին որևէ հոգևոր հայտնություն, նրանք նույնիսկ Մատթեոսի 28-րդ գլուխը թարգմանեցին ուղղակի համառոտ ձևով. Մկրտեցեք հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Այդպես այն ընդհանրապես գրված չի եղել, առաջին տեքստում գրված է եղել. Մկրտեք նրանց այս անվան մեջ՝ Հոր Որդու և Սուրբ Հոգու անվան: Այսպիսով, մենք սրտանց շնորհակալ ենք Աստծուց: Եվ ես նշում եմ, որ երրորդաբանական ֆորմուլայի մեջ երբեք չի եղել օրհնություն, այլ միայն անեծք անեծքի հետևից: 321 թվականից, չէ՞ որ հրեաները անիծվեցին հանուն Հոր Որդու և Սուրբ Հոգու: Բոլորը, բոլորը անիծվեցին այդ ֆորմուլայով, բոլոր 7 խաչակրաց արշավանքներում դա եղել է ամենատարածված ձևը, Հոր Որդու և Սուրբ Հոգու անունով անիծելը: Այդ ձևակերպումը երբեք այն ժամանակվա եկեղեցիներին… Ես չգիտեմ թե դա ինչպես է հիմա, բայց այն ժամանակ երբեք չի օգտագործվել օրհնության համար: Բայց անունը, անունը, Նոր ուխտի անունը, դու պետք է անվանես դա Հիսուսի անունով: Թող փառավորվի մեր Տերը: Բոլոր օրհնությունները Նոր Կտակարանում, որոնք որ ասվել են՝ արձակումը, բժշկությունը, ազատագրումը, ինչ էլ որ լիներ՝ ամենը կատարվել է Տեր Հիսուսի անունով: Յուրաքանչյուր մկրտություն, Գործք 2-րդ գլուխ 38-րդ խոսք, Գործք 8-րդ գլուխ 16 և17-րդ խոսք, Գործք 10-րդ գլուխ 48-րդ խոսք, Գործք 19-րդ գլուխ 5 և 6-րդ խոսք, Հռոմեացիներ 6-րդ գլուխ 3-րդ խոսքը, Իմ Աստված որ երկնքում ես, ո՞վ ևս մեկ անգամ կկարդա Սուրբ Գիրքը, ո՞վ իրենից մի կողմ կվանի անեծքը, որը երրորդությունն է իր հետ բերել: Չէ՞ որ Աստված եռակի Աստված չի համարվում հավիտենության մեջ, չէ՞ որ Որդին երկնքում չի ծնվել, մենք չէ՞ որ ունենք Նոր Կտակարանը. Դ՛ուրս եկեք, դ՛ուրս եկեք Բաբելոնյան գերությունից, ազա՛տ եղեք մեր Տեր Հիսուսի անունով: Եվ ոչ մի անգամ երրորդաբանական ձևակերպումը չի օգտագործվել Աստծո մարդկանց կողմից, և ոչ էլ որևէ ձևով աստվածաշնչում է այն օգտագործվել, չկա այդպիսի բան: Ուրիշ ի՞նչ կարող ենք ասել դրան, մեր ժամանակը ավարտվում է: Եկեք ընդհանրացնենք այն ամենը, ինչի մասին որ գնում է խոսքը: Եվ սա իրականում վերջին ժամանակաշրջանի ավարտն է, մոտենու՛մ է մեզ: Այն ինչը Աստված նախորոք ասել էր Իսրաէլի և Երուսաղեմի մասին, կատարվում է: Աստվածաշնչում 800 անգամ հիշատակվում է Երուսաղեմը, ամեն բան, ամեն բան կատարվում է երկրի վրա, ազգերի մեջ, և լինելու է, որ Խոսքը, որը դուրս է եկել Երուսաղեմից, Պենտեկոստեի օրը այն կրկին դուրս կգա այնտեղից, հենց այդպես է գրված: Աստծո փրկագնման ծրագիրը, կիրագործվի, բայց նախապես, բոլոր այս աղետները, թանկացումները, երկրաշարժերը, սովը, այ՛ո, այս բոլոր համաճարակները՝ մեկը մյուսի հետևից, ամենը կատարվում է, և բոլորը դա նկատում են, որ ինչ-որ ձևով ամեն բան փոխվել է: Եվ ճշմարիտ հավատացյալները չէ՞ որ աստվածաշնչյան կողմնորոշում ունեն, նրանք գիտեն թե որ ժամանակահատվածին ենք մենք մոտեցել: Եվ մենք կարող ենք մեր գլուխները դեպի վեր բարձրացնել, որովհետև մեր փրկությունը մոտենում է: Ավարտին, ես դարձյալ հորդորներ եմ ուզում փոխանցել: Թող որ բոլորը, ովքեր վերջին պատգամի խոսքին հավատում են, թող հավատան միայն այն բանին, ինչ որ գրված է: Եվ ինչպես որ Պողոսը կարող էր վկայություն տալ, որ իր ծառայությունը հասցվեց ավարտին: Նա ամեն բան քարոզեց, ոչինչ չմնաց: Եվ մենք էլ ենք ամբողջը քարոզում, Աստծո ողջ խորհուրդը, և նրանք, ովքեր որ Աստծուց են, լսում են Աստծո խոսքը: Ոմանք գլորվում են անհավատությամբ և անհնազանդությամբ, ոմանք էլ հաստատվում են հավատքով և հնազանդությունով: Սա ամենակարևոր ժամանակահատվածն է մարդկության պատմության մեջ, ամենակարևոր ժամանակահատվածը կենդանի Աստծո համայնքի: Եվ ով ականջ ունի թող լսի, թող լսի թէ Հոգին ինչ է ասում համայնքներին խոսքի միջոցով: Օրհնված եղեք մեր Տեր Հիսուսի անունով: Եվ հատկապես բոլոր ծառայող եղբայրները բոլոր ազգերում և լեզուներում… Այսօր ես ողջույններ չփոխանցեցի, այնքան շատ ողջույններ են փոխանցվել ամեն տեղից: Մենք ուրախ ենք, որ կարող ենք կապված լինել Տիրոջ հետ և միմյանց հետ: Մեր Տիրոջը թող լինի փառքը և պատիվը հավիտյանս, ալելույա, ամեն: Եկեք կանգնենք, եղբայր Բորգը նույնպես կաղոթի մեզ հետ: —Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզնից մեր ողջ սրտով, Քո թանկագին խոսքի համար, որը մենք հիմա լսեցինք: Քո Խոսքը Ճշմարտություն է: Ամեն բան կանցնի, ամեն բան կվերջանա, բայց Քո Խոսքը կմնա հավիտյան: Մենք շնորհակալ ենք Քեզնից, որ այս խոսքերը դեռևս կարողանում ենք լսել, և որ նրանք խոսում են մեզ և պատրաստում են մեզ Քո մոտալուտ գալուստին: Մենք շնորհակալ ենք Քեզնից ամեն ինչի համար՝ Հիսուսի հիանալի անունով, ամեն:
Բովանդակություն