Խոսք՝ Բորգ եղբոր.
Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին ողջ աշխարհով մեկ, ովքեր միացել են այս ուղիղ հեռարձակմանը՝ աստվածաշնչյան այս սերտողությանը Ֆրանկ եղբոր հետ: Մենք շնորհակալ ենք, Աստծո բացահայտված և կենդանի խոսքի համար, որը մեզ քարոզվում է: Թող Տերը օրհնի մեզ բոլորիս միասին, այստեղ, Իր Խոսքը լսելու միջոցով: Թող որ Նա խոսի մեզ, թող նա պատրաստի մեզ, իր մոտալուտ վերադարձին: Որպես ներածական խոսք, ես կկարդամ Եփեսացիների թղթից, 3-րդ գլխից, 14-րդ խոսքից:
Եփեսացիներ 3-րդ գլուխ, 14-րդ խոսքից.
“ 14 Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, 15 Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, 16 Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։ 17 Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։ 18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։ 20 Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. 21 Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն ”։
Մենք հիմա կխնդրենք Ֆրանկ եղբորը: