Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8
Ի՞նչ է կատարվում մեր ժամանակներում
Այն պատգամով, որը բերեց Ուիլյամ Բրանհամը, Աստծո ճշմարիտ
զավակները վերադարձան առաքելական հայրերի սկզբնական
հավատքին:
Տեր Աստված հսկեց հավիտենապես ճշմարիտ Իր Խոսքի վրա:
Ասենք հստակորեն. ի՞նչ օգուտ, եթե իմանանք, թե ինչ է Աստված արել
անցյալում, բայց չիմանանք, թե ինչ է խոստացել և ինչ է անում հիմա՝
Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ: Մեր ժամանակներում նույնպես
եղել է աստվածային կանչ, որի մասին Բրանհամ եղբայրն անդադար
վկայել է: Այստեղ ներկայացնում ենք իր մեջբերումներից միայն մեկը,
որը վերաբերում է 1933 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ-ի Ջեֆերսոնվիլ
քաղաքում տեղի ունեցած իրադարձությանը. ՙՄեկ անգամ էլ լսեցի.
ՙԲարձրացրու աչքերդ՚: Եվ երբ նայեցի, իջավ նույն կրակի սյունը,
որն առաջնորդել էլ Իսրայելին անապատի միջով: Հազարավոր
աչքեր այն տեսան: Այն իջավ հենց այնտեղ, որտեղ կանգնած էի և
ասաց. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի
առաջին գալստից առաջ, քեզ տրված պատգամն էլ կնախորդի
Քրիստոսի երկրորդ գալստին՚ (1964, ապրիլի 12):
Հենց այդ էլ կատարվեց ամբողջ աշխարհում և դարձավ
իրականություն այն բանից հետո, երբ Բրանհամ եղբայրը վերցվեց
փառքի մեջ:
Արդեն 1958 թվականի հունիսի 12-ին Բրանհամ եղբայրն ինձ
ասաց Տեքսասի նահանգի Դալաս քաղաքում. «Ֆրանկ եղբայր, դու այս
պատգամով կվերադառնաս Գերմանիա»:
Դա կատարվեց: Աստված կատարեց երկուսն էլ՝ Նա տվեց
պատգամը բերելու հրամանը, նաև հոգ տարավ, որ այն հասնի մինչև
երկրի ծայրերը: Գերբնական բաներ են եղել Ուիլյամ Բրանհամի
կյանքում և ծառայության մեջ ոչ միայն 1933 թվականի հունիսի 11-ին,
երբ նա կատարում էր իր առաջին մկրտության ծառայությունը, այլև իր
հավաքույթների ժամանակ:
Պողոս առաքյալը կարող էր վկայել, որ իրեն Լույս հայտնվեց իր
կանչվելու պահին: Գործք առաքելոց 9-րդ գլխում կարդում ենք. ՙԵրբ նա
գնալով մոտեցավ Դամասկոսին, ու նրա չորս կողմից հանկարծակի
երկնքից լույս փայլեց, նա գետնին փռվեց ու մի ձայն լսեց, որ իրեն ասում
էր. ՙՍավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես Ինձ հալածում՚: Նա ասաց. ՙՈ՞վ ես, Տեր՚,
ու Տերն ասաց. ՙԵս Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ
համար խթանին քացով տալը: Կանգնիր և քաղաք մտիր, և կասվի քեզ,
թե ինչ պետք է անես՚ (Գործք 9:3-5):
Պողոսն այդ մասին վկայեց Ագրիպաս թագավորի և ժողովրդի
իշխանավորների առջև. ՙԱյսպիսով, երբ Դամասկոս էի գնում, գլխավոր
քահանաներից իշխանություն ու հրաման ստացած, կեսօրին,
ճանապարհի վրա, ո՜վ արքա, երկնքից մի լույս տեսա՝ արևի լույսից
ավելի ուժգին, որ ծագել էր շուրջս, նաև՝ նրանց շուրջը, ովքեր ինձ հետ
էին: Ու երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերենով
ինձ ասում էր. ՙՍավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես Ինձ հալածում: Քեզ դժվար է
լինելու խթանի դեմ աքացի տալը՚: Եվ ես ասացի. ՙԴու ո՞վ ես, Տեր՚: Եվ
Նա ասաց. ՙԵս Հիսուսն եմ, Ում դու հալածում ես: Բայց վեր կաց ու և
ոտներիդ վրա կանգնիր, որովհետև Ես քեզ երևացի, որպեսզի քեզ
գործիչ և վկա դարձնեմ թե՜ այն բաներին, որոնցով Ես պիտի երևամ
քեզ...՚ (Գործք 26:12-16):
Արդեն Մովսեսի կանչվելու ժամանակ, Հին Կտակարանում Աստծո
գերբնական զորոթյունը հայտնվեց վառվող մորենու մեջ: Մովսեսը պետք
է հաներ կոշիկները, որովհետև իր կանգնած վայրը սուրբ էր: Այնտեղ
նրան տրվեց իր հանձնարարությունը (Ելից 3):
Հին Կտակարանում Տեր Աստված հայտնվում էր ամպի սյունի և
կրակի սյունի մեջ:
Ելից 13-րդ գլխում կարդում ենք. ՙԵվ Տերը գնում էր նրանց
առջևից՝ ցերեկը ամպի սյունով նրանց ճանապարհ տալու համար, իսկ
գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որ գիշեր ու ցերեկ գնան՚
(Ելից 13:21): Մի՞թե դա հրաշալի չէ: Տեր Աստված ոչ միայն ազատեց Իր
ժողովրդին գերությունից, Եգիպտոսից, այլև գնաց իր ազատագրված և
ազատված ժողովրդի առջևից, ում հետ ուխտ էր արել: Նա նրանց
առաջնորդեց և ուղեկցեց՝ ցույց տալով ճանապարհը գիշեր և ցերեկ:
Քառասուն տարվա ճանապարհորդության ողջ ընթացքում Նա Իր
ժողովրդի հետ էր՝ ցերեկը՝ գերբնական ամպի սյունով, գիշերը՝
գերբնական կրակի սյունով. ՙՑերեկը ամպի սյունը և գիշերը՝ կրակի
սյունը ժողովրդի առջևից չպակասեցին՚ (հ. 22):
Այդ մասին ևս մեկ անգամ հիշատակվում է Սաղմոս 78:14
համարում. ՙՑերեկը ամպով նրանց առաջնորդեց և ամբողջ գիշեր՝
կրակի լույսով՚ (Սաղմոս 78:14):
Ելից 40-րդ գլխում կարդում ենք. ՙԵվ մի ամպ ծածկեց ժողովքի
խորանը. և Տիրոջ փառքը լցրեց խորանը... Որովհետև Տիրոջ ամպը
ցերեկը խորանի վրա էր, իսկ գիշերը նրա վրա կրակ կար Իսրայելի
ամբողջ տան առջև՝ իրենց ամբողջ ճանապարհորդության ընթացքում՚
(Ելից 40:34+38):
Երբ կատարվեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին
Աստծո գերբնական փառքն իջավ Սրբության Սրբոցի վրա, որտեղ
դրված էր Ուխտի տապանակը և վկայեց Իր ժողովրդի մեջ Աստծո
ներկայության մասին:
Գերբնական ամպն իջավ Այլակերպության լեռան վրա, և մի ձայն
լսվեց. ՙԴա է Իմ սիրելի Որդին. Նրան լսեք՚ (Մարկոս 9:7): Եսայի 4:5
համարում կարդում ենք, թե ինչ կլինի, երբ Տերն ավարտի Իր գործը
Սիոն լեռան վրա: Այդ ժամանակ կիջնի գերբնական ամպը և տեսանելի
ձևով կհայտնվի Աստծո ներկայությունը. ՙԵվ Տերը կշինի Սիոն սարի
ամեն տեղերի վրա և նրա ժողովքների վրա՝ ցերեկով ամպ և մեջ, իսկ
գիշերը փայլուն կրակի բոց, որովհետև ամեն փառքի վրա հովանի
պիտի լինի՚ (Ես.4:5)
Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8