Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը մեր ժամանակներում, 07 Փետրվար, 2021թ, Կրեֆելդ (Գերմանիա), Եղբայր՝ Էվալդ Ֆրանկ
Խոսք՝ Ֆրանկ եղբոր.
Ես նույնպես ցանկանում եմ եղբայրաբար ողջունել մեր բոլոր եղբայրներին և քույրերին, նաև շատ ողջույններ փոխանցել մեր քույր եղբայրներից`սկսած եղբայր և քույր Օլվեզզիներից՝ Ֆինլանդիայից, և այնտեղի բոլոր եղբայրներից և քույրերից: Կարելի է շարունակել ողջույնները եղբայր Մյուլլերից՝ հյուսիսային լճից, եղբայր Ջոնից՝ Բուխարեստից, եղբայր Թաթիից՝ Բրյուսելից: Ինչպես նաև կարելի է շարունակել փոխանցել ողջույնները Մոնրեալից, Տորոնտոյից և Էդմոնտից, ողջույններ Քինշասից, Քոլվեզիից, Նայրոբիից, ամեն տեղից, իրականում ամեն տեղից, այն եղբայրներից, որոնք որ կապ ունեն մեզ հետ, և Տիրոջ հետ: Մենք շնորհակալ ենք, որ այս քարոզները կարողացել ենք ունենալ, շնորհակալ ենք, որ 70-ականների և 80-ականների քարոզները ձայնագրվել են, լինի դա Կրեֆելդինը, թե Ցյուրիխինը, մենք շնորհակալ ենք, որ բոլորը կարող են վերապրել Խոսքի առաջնորդության փորձառությունը: Մենք շնորհակալ ենք, որ այս հին քարոզները հնարավոր է տարածել և լսելի դարձնել ողջ աշխարհով մեկ: Նրանք հազարավորներ են, և էլ ավելին, ովքեր միանում են ուղիղ հեռարձակմանը ամեն տեղից, որպեսզի հետևեն: Մենք մի հետադարձ հայացք ենք գցում անցած տարիներին, որոնց ընթացքում կարողացել ենք Տիրոջը ծառայել: Մենք ցավում ենք , որ ներկա պահին չենք կարող ժողովներ ունենալ: Երբ ես մտածում եմ, որ Տերը Ինքը հոգ է տարել այն բանի համար, որ այստեղ՝ Միսսիոներական կենտրոնում, տեղ կա 1135 մարդու համար, լինի դա ժողովների սրահում, թե ներքևի սրահում կամ պատշգամբում, և որտեղ էլ լինի, և երբ ես մտածում եմ այն մասին, եղբայրներ և քույրեր, որ անցած տարիներին, երբեմն 40 տարբեր երկրներից գալիս էին այստեղ, լցնում էին ողջ դահլիճը, և լսում էին, քանի որ Տերը պատվիրել էր՝ հրաման էր տվել. “Հավաքիր Իմ ժողովորդին, որպեսզի նրանք լսեն Իմ Խոսքը”: Եվ սա հենց այն հրամանն էր որը մենք կատարել ենք անցած 50 տարիների ընթացքում: Մենք ուրիշ ոչինչ չենք քարոզել, այլ միայն Աստծո Սուրբ Խոսքը, և ովքեր, որ Աստծուց են, իրենց ամբողջ սրտով գոհացել են Աստծուց դրա համար: Այն պահը, որը մենք հիմա ապրում ենք, բոլորիս դուր չի գալիս, եւ մենք կարող ենք ասել, որ մենք կնախընտրեինք, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ եղել է երկար տարիներ: Եվ հիմա մենք գոհանում ենք այնպես, ինչպես որ գրված է. “ Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Ատծո կամքը ձեզ համար ” (1 Թեսաղոնիկեցից 5.18):
Այսպիսով, այս իրավիճակում մենք կարող ենք գոհություն հայտնել Տիրոջը, ամբողջ սրտով գոհանալ, որ մենք իսկապես շնորհք ենք ստացել Աստծո առաջին: Եվ ես հույսով եմ որ բոլորս լսեցին ներածական խոսքը և մեկ անգամ ևս կարող ենք կարդալ այն ակնածանքով: Ամեն բան այնտեղ ասված է: Այն բոլոր բաները ինչի կարիքը մենք ունենք, 2-րդ Պետրոսի 3-րդ գլխում, նաև 1-ին գլխում, դրանք առաքինության մի մասն են կազմում, որը այն յոթ արժանիքների յոթ հատկանիշների ցուցակում են, որը վերջանում է եղբայրասիրությամբ և սիրով: Բայց ներքին մարդը պետք է ունենա բոլոր այդ աստվածային հատկանիշները, որովհետև այդպես ենք մենք կարդում: Իսկապես, մեծագույն խոստումներ են տրվել մեզ, որպեսզի նրանց միջոցով կարողանանք հաղորդակից լինել Աստվածային բնությանը, որպեսզի խոստմունքները մեր մեջ և մեր միջոցով իրականանան: Եվ երբ մենք մեր թեմայի մեջ վերցնում ենք “ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ” խոսքը. Սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպիսի մեծ առանձնաշնորհում է, որ Տերը Շնորհ է արել մեզ, որպեսզի այն մեծ խոստմունքը, որը պետք է իրականանա Քրիստոսի վերադարձից առաջ, մենք պետք է այն հավատքով ընդունենք: Եվ պետք է իմանանք, որ Տերը այդպես է այդ նախասահմանել, և այդպես պետք է դա կատարվի: Եվ այն, որ մենք միասին կարդացինք, այն որ “ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի ” (2 Պետրոս 1.20): Աստված Իր ողորմությունով պահել է մեզ բոլոր այդ բաներից:
Երբ ես մտածում եմ, թե որքա՞ն մեկնություններ, որքա՞ն Սուրբգրային թեմաներ են հատուկ մասնավոր մեկնությունների առարկա դարձել Բրանհամ եղբոր Տիրոջ մոտ գնալուց հետո.. Որքա՞ն մասնավոր մեկնություններ են տարածվել Աստծո ժողովրդի մեջ. Դա իրականում ցավալի իրավիճակ է եղել հենց ամենասկզբից: Ես հիմա չեմ կարող մանրակրկիտ անդրադառնալ բոլոր այդ բաներին, բայց Բրանհամ եղբոր մտերիմ ընկերները, լինեն նրանք Նյու Յորքից եկած, թե Թուսոնից կամ Քլարքսվիլից, այստեղից կամ այնտեղից. Մեկը ուսմունք էր բերել “ ՊԱՐՈՒՍԻԱՅԻ ” մասին (Նա եկել էր Օհայոից): Երբ այդ ամենի մասին մտածում ես… “ ՊԱՐՈՒՍԻԱ ” բառը, դա այցելությունն է, մարդու այցելությունը: Բրանհամ եղբոր Տիրոջ մոտ գնակուց հետո, նրանք սովորեցնում էին “ ՊԱՐՈՒՍԻԱՅԻ ” ուսմունքը, և քարոզում էին, որ Տերը արդեն վերադարձել է: Տերը դեռ չի վերադարձել, Նա թափել է Իր արյունը և հայտնել է Իր Աստվածային Խոսքը Իր ծառային՝ մարգարեին: Եվ այս Աստվածային պատգամը մինչև այսօր նախորդում է Քրիստոսի վերադարձին: Եղբայրը Նյու Յորքից 1976 թվականին նույնպես եղել է Կրեֆելդում: Նա մոտեցավ ինձ և ասաց. Ֆրանկ եղբայր, “ թույլ տուր ինձ քարոզել յոթ որոտների մասին ”: Ես նրան տարա քարոզիչների սենյակ և ասացի. “ Նախ ասա ինձ, թե ի՞նչ ես քարոզելու” : Նա ինձ ասաց. “ Դու այդ կլսես, երբ ես կքարոզեմ ”: Ես ստիպված էի նրան ասել. “ Նստիր լսողների հետ, մենք տեղ չունենք նման բանի համար ”: Իրականում ուսմունքները հաջորդում էին մեկը մյուսին այն մարդկանց կողմից, ովքեր որ հիշատակում էին Բրանհամ եղբոր անունը: Նաև այս ուսմունքը, որ Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ննջեցյալները հարություն կառնեն, մարգարեն կվերադառնա և քառասուն օր քարոզներ կանի վրանի տակ: Երբ ես մտածում եմ բոլոր այս ուսմունքների և վարդապետությունների մասին, որոնք շրջանառվում են ամենուրեք, նրանք բոլորը թաքնվում են եղբայր Բրանհամի հետևում, նրան են վկայակոչում, նրանք սխալ են հասկացել մարգարեի խոսքերը: Այս մարդկանց համար Բրանհամ եղբոր խոսքերը հատուկ մեկնաբանությունների առարկա էին, և նրանք երբեք չէին մտածում վերադառնալ Սուրբ Գրքին այն ամենի հետ, ինչը սովորեցնում էին: Նրանք բոլորը համոզված էին, որ ինչ գրված է Սուրբ Գրքում իրենք գիտեն, և այն, ինչը որ բացվել էր մարգարեին, նրանք ասում էին, որ դա այն է, ինչը որ հիմա իրենք են քարոզում մարդկանց: Եվ հենց չարն էր, որ այս ամենը բերեց իրականացման: Բրանհամ եղբայրը ոչինչ չէր քարոզում բացի նրանից, ինչը գրված էր Սուրբ Գրքում, իսկ այն ինչը որ ծածկված էր մնացել, կարող ենք կարդալ Դանիել մարգարեի գրքում. “ Կնքիր գիրքը մինչև վերջին ժամանակը. Շատերը պիտի քննեն, և գիտությունը պիտի շատանա ”(Դանիել 12.4): Եվ սրա համար, Աստված ուղարկել էր Բրանհամ եղբորը Շնորհքի ժամանակաշրջանի վերջում: Նա խոստացված Եղիան էր, խոստացված մարգարեն մեր ժամանակաշրջանի համար: Սա նույնպես, սիրելի եղբայրներ և քույրեր, շատ շատ կարևոր է: Ով կարդում է Մատթեոսի 17-րդ գլուխը, կարող է հասկանալ, և համոզվել: Մեր Տերը Իր հետ վերցրեց երեք աշակերտներին, և գնաց այլակերպության սարը: Եղիան և Մովսե՛սը երեվացին, և Աստծո Փառքը իջավ: Պետրոսը երեք վրան էր ուզում կառուցել, մեկը Տիրոջ, մեկը Մովսեսի, մյուսը Եղիայի համար: Եվ հետո եկավ այն հատուկ պահը, երբ լսվեց Աստծո ձայնը: Ես միշտ ուրախանում եմ երբ կարդում եմ սա, որովհետև ես մեկ անգամ լսել եմ Աստծո ձայնը այդպիսի հնչողությամբ, որը անցնում է մարմնի և ոսկորների միջով: Ոչ թե Տիրոջ լսելի ձայնը, այլ ամենակարող Աստծո ձայնը: Այնտեղ, այն ժամանակ ասվեց. “ Սա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ հաճությունը, Նրան լսեցեք ”: Դա հրաման է, որը որ գործում է նաև այսօր: Եվ հետո, շատ յուրահատուկ բան է կատարվում: Աշակերտները հարցնում են Տիրոջը. “ Իսկ ինչու են դպիրները ասում, թե առաջ Եղիան պետք է գա ”, իսկ 11-րդ համարում մեր Տերը ասում է. “ Ճշմարիտ, որ առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան կարգի դնի ”, իսկ հետո, 12-րդ խոսքում ասվում է. “ Եղիան արդեն եկել է, և նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես որ ուզեցին ”: Այստեղ նույն հատվածում մենք երկու պնդում ունենք, որոնք որ շատ կարևոր են: Մեկը՝ “ Եղիան կգա և ամեն բան կվերականգնի ”, և անմիջապես հետո, աշակերտների այն հարցին, թե ինչու են դպիրներն ասում, թե առաջ Եղիան է գալու, Տերը ասաց. “ Նա արդեն եկել է ”:
Այսպիսով, ի՞նչ կարող եմ ասել ես, մեր ժամանակներում նրանք, ովքեր մերժում են պատգամը, խոսքի առաջին մասը անտեսում են, և վերցնում են երկրորդ մասը՝ ասելով, որ Եղիան արդեն եկել է, և պետք չէ նրան սպասել: Մենք` որպես ճշմարիտ հավատացյալներ, ընդունում ենք ողջ խոսքը, և հավատում ենք և թողնում ենք այն այնպես, ինչպես որ գրված է: Մենք կարո՛ղ ենք ասել առաջին խոստմունքը.
“ Ճշմարիտ, որ առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան կարգի դնի ” , այն վերաբերվում էր ապագային այն ժամանակ, և երկու հազարամյակ հետո, մեր ժամանակաշրջանում, այն կատարվել է, բայց այն, ինչը Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցո՛վ կատարվեց, հենց այն ժամանակ էլ իրականացավ, և քանի որ Հովհաննես Մկրտիչը եկավ և գործեց Եղիայի Հոգով և Զորությունով, դրա համար մեր Տերը կարող էր ասել, որ. “ Նա արդեն եկել է ”: Այս երկուսն էլ ճշմարիտ են: Հովհաննես Մկրտիչը կատարեց իր ծառայությունը, և կարողացա՛վ “ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ ” պատրաստի, ինչպես որ այն գրված է Ղուկասի ավետարանի 1-ին գլգի 16-47-րդ խոսքերում: Եվ մեր ժամանակաշրջանում այս մասը նույնպես իրականացել է. “ Ահա Ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ ”(Մաղաքիա 4.5): Հովհաննես մկրտիչը եկավ նախքան փրկության օրը՝ Շնորհքի ժամանակաշրջանը, իսկ վերջին մարգարեն եկավ մեր ժամանակում, նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրը: Եղբայրներ և քույրեր, սա ինձ համար մեծ նշանակություն ունի, այն որ մենք Աստծո Խոսքը պետք է դիտարկենք այն համատեքստում, որտեղ որ այն դրված է: Եվ դա հենց այս հանձնարարությունն է՝ այն ծառայությունը, որը Տերը տվել է ինձ. “ Ես քեզ կուղարկեմ տարբեր քաղաքներ, Իմ խոսքը քարոզելու ”: Եվ սա է իմ պարտականությունը. Քարոզել Աստծո Սուրբ և Թանկագին Խոսքը՝ Հին և Նոր կտակարանները ներդաշնակորեն համադրելով միմյանց այնպես , որ ամեն բան մնա իր համատեքստում: Իսկ հետո` այդ բոլոր առակները պատմելուց հետո, մեր Տերը հարցրեց Իր աշակերտներին` Արդյո՞ք հասկացաք այս ամենը: Խոսքը իրականում այն մասին չէ, որ կրկնենք գրվածքները, ոչ էլ այն, ինչ Բրանհամ եղբայրն է ասել, այլ այն, որ ամեն բան լինի իր Սուրբգրային համատեքստի մեջ: Եվ մենք սրտանց շնորհակալ ենք Աստծուց, որ ստացել ենք այս հանձնարարությունը և կատարում ենք: Եղբայրներ և քույրեր, այս միտքն է գալիս ինձ մոտ, սա վերաբերվում է հատկապես նրանց, ովքեր որ եկել են այս վերջին տարիներին, հավատացել են և ավելացե՛լ են Աստծո ժողովրդին: Մենք չենք ուզում խոսել անցյած տարիների մասին, այլ այս վերջին տարիների, երբ խոսքը քարոզվում էր ամբողջ աշխարհում այնպես, ինչպես որ Տերն ասել էր։ Սիրելի եղբայրներ և քույրեր, երկու բան կա, որ դրված է իմ սրտում. Մեր նախապատրաստվելըմեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի փառավոր օրվա համար: Ես չեմ ուզում ուղղակի քարոզեմ, ոչ էլ ուզում եմ, որ մարդիկ ողջ աշխարհով մեկ, ուղղակի լսեն խոսքը: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կրկի՛ն տեսնել, ուզում եմ, որ դուք բոլորդ մասնակցեք՝ այնտեղ լինեք, և դա առաջին մասն է, և դրանով է սկսվում այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ, և այս ամենը պետք է ամփոփված լինի սիրո մեջ: Ներածական խոսքի մեջ մենք արդեն լսեցին սիրո մասին, եղբայրական սիրո, հետո համընդհանուր սիրո մասին: Սիրելի եղբայրներ և քույրեր, ողջ փրկագնման գործը կատարվել է սիրո մեջ, ամփոփվել է սիրո մեջ.
“ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց ”, դուք գիտե՛ք Աստծո Սուրբ Խոսքը: Եվ քանի որ Աստված սիրե՛ց մեզ, Նա իրագործեց փրկագնումը, իրագործեց հաշտեցումը, շնորհե՛ց այն մեզ: Փրկագնումը, հաշտեցումը և ներումը, ամփոփված են Աստծո սիրո մեջ: Հենց այդ պատճառով է, որ սերը ամենակարևորն է մեր կյանքում. Ամեն ինչ կանցնի՝ գիտությունը, մարգարեությունները, լեզուները... ամեն ինչ կանցնի, Բայց սերը երբեք չի վերջանա։
Ես դա կրկնում եմ սիրով, երբեմն սա այն աստիճանի է հեղում իմ սիրտը, որ ես հազիվ եմ զսպում իմ արցունքները: Տերը մեզ մո՛տ եկավ սիրուց մղված: Ամեն բան ամփոփված է սիրո մեջ, այդ թվում նաև վերջին պատգամը, որովհետև Տերը մեզ այդքան շատ սիրելով, իրականացրեց Իր խոստումը: Եվ մենք կարդացել ենք.
“ Որոնցով ամենամեծ և պատվական խոստումներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը ”, և Քանի որ մենք շնորհ ունենք հավատալու մեր ժամանակի խոստումներին, դրանով մենք հաղորդակից ենք դառնում ենք Աստվածային բնույթյանը: Եվ մենք հավատում ենք այն բանին, ինչ Աստված խոստացել է Իր խոսքում, մենք այդ կվերապրենք, և կստանանք այդ: Եվ ներկա ժամանակը նույնպես կհաղթահարենք Աստծո օգնությամբ, հավատարիմ կմնանք, և կգոհանանք Տիրոջից:
Մենգ գիտենք, թե մեր Տերն ինչ ասաց. “ Որտեղ որ երկու կամ երեք հոգի Իմ Անունովս հավաքված են՝ այնտեղ եմ Ես, նրանց մեջ ”. Եվ անմիջապես, Գործք Առաքելոցում կարդում ենք. “ Եվ նրանք հավաքվում էին այստեղ այնտեղ, և տներումը ”. Եթե Աստված թույլ է տվել, որ այդ մասը իրականանա նաև Քրիստոսի վերադարձից առաջ ընկած, այս ժամանակաշրջանում՝ այն, ինչը նախապես կանխասված է եղել. Դուք գիտե՞ք թե ինչ էր կանխասված եղել, որ կլինի այնպես, ինչպես Նոյի օրերում էր, Սուդոմի և Գոմորի օրերում էր. Կլինեն պատերազմներ, մահտարաժամներ, սովեր կլինեն, և շատ տարբեր բաներ: Այս ամենը կանխասվել էր Քրիստոսի վերադարձից առաջ ընկած ժամանակաշրջանի համար, և վերջին ժամանակների իրադարձությունների մի մասն է կազմում: Երբ տեսնում և վերապրում ենք այս բոլոր բաները, ապա գիտենք թե մեր Տերը մեզ ինչ է ասել.
“ Երբ տեսնեք որ այս բոլոր բաները կատարվում են, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է ”: Եվ կրկին անգամ այս թանկագին միտքը. Այն, որ Տերը մեզ այնքան խորը և սրտանց սիրեց, որ շնորհեց մեզ այս խոստացված փրկությունը, որը հավիտենությունից նախասահմանված էր Հիսուս Քրիստոսի՝ Իր Որդու մեջ, Իր ողորմության համեմատ՝ փրկագնման գործի միջոցով կատարված: Եվ այս ամենը ամփոփված է Իր սիրո մեջ: Եվ, եղբայրներ և քույրեր, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որպեսզի որևէ մեկի դեմ ձեր սրտի մեջ բան չպահեք, և կրկին անգամ կարդացեք “ Հայր մեր ” աղոթքը. “ Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին ”, և եթե մենք չներենք, մեզ էլ չեն ներելու: Սիրո մեջ՝ Աստծո սիրո մեջ է ամեն բան ամփոփված: Ամեն զույգի հետ կապված, ամեն ընտանիքում, ամեն բան կարելի է ներել ողջ սրտով: Եվ ինչպես Բրանհամ եղբայրը իր քարոզներից մեկում ասում էր, որ մենք, որպես մարդիկ կարող ենք ներել, բայց չմոռանալ, իսկ Աստված ներեց, և մոռացավ՝ չհիշեց: Եղբայրը նույնիսկ այն խոսքը հիշեց, որտեղ ասվում էր, որ Աստված մեր մեղքերը գցել է մեռյալ ծովը: Սիրելի եղբայրներ և քույրեր, թող որ Տիրոջ Շնորհքով, մեր սրտերում չգտնվի որևէ բան, որը կարող է խանգարել մեզ, կատարելության հասնելուն, և թող որ Տիրոջ առջև կանգնենք մաքուր սրտերով, և հավատքով հասկանանք, որ ողջ փրկագնման ծրագիրը ամփոփված է Աստծո սիրո մեջ: Բայց Աստծո այդ սերը պետք է լցված լինի մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով: Եվ այս բոլոր բաները պետք է դառնան մեր անձնական փրկության փորձառությունները. դարձի գալը, ապաշխարությունը, նորոգությունը, վերստին ծնունդը, Սուրբ Հոգով և կրակով մկրտությունը՝ մինչև կնքվելը։. Այս ամենը պետք է լինեն մեր անձնական փրկագնման վերապրումները, մեկը մյուսի հետևից, որպեսզի մենք իսկապես պատրաստ լինենք Տիրոջը օդերի մեջ դիմավորելու: Եվ դարձյալ դիտարկենք Պետրոսի թուղթը, որ “ Սուրբգրային ոչ մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, այլ Աստծո սուրբ մարդիկ Սուրբ Հոգուց շարժված խոսեցին ” : Նրանք խոսում էին Աստծուց ներշնչված: Ո՛չ թե իրենք իրենցից, այլ Աստծո հանձնարարությամբ: Բրանհամ եղբայրը նույնպես խոսել է սրա մասին, 1962-թվականի Նոյեմբերին, Եսայիա գրքից, երն նա տեսավ Աստծո փառքը, ասաց.
“ Վայ ինձ, որովհետև ես պիղծ շրթունքներով մարդ եմ ”: Դուք բոլորդ գիտեք, որ սա գրված է Եսայա 6-րդ գլխի 5-րդ խոսքում: Եվ հետո Բրանհամ եղբայրը ասաց, որ յուրաքանչյուր քարոզիչ, յուրաքանչյուր Աստծո ծառա, իր մարդկային բնույթով պիղծ շրթունքներ ունի, և կարիք ունի դիպչելու Աստծո կրակին: Լեզուն, բերանը, սիրտը… ամենը պետք է դիպչի Աստծո կրակին: Եվ այս ամենից հետո Եսայան կարող էր ասել. “ Տ՛եր ուղարկիր ինձ ”: Մենք բոլորս գիտենք, որ Պենտեկոստեի օրը կրակե լեզուները իջան, և նստեցին ամենքի վրա, և միայն դրանից հետո նրանք կարողացան խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս: Սիրելի եղբայրներ և քույրեր, թող որ Տիրոջը հաջողվի մեր ամենքի մեջ դնելու շատ խորը ցանկություն, որպեսզի մենք կարողանանք Տիրոջը ասել. Սիրելի Տե՛ր, ես ուզում եմ մասնակցել հափշտակությանը, ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին լինենք: Ես հավատում եմ Քեզ, ես հավատում եմ Քո Խոսքին, ես ընդունել եմ պատգամը, և շնորհակալ եմ Քեզնից Քո մարգարեի համար, որին Դու ուղարկեցիր, և որ Քո խորհուրդները հայտնեցիր, ես շնորհակալ եմ Քեզնից մեր ժամանակում կատարվող ծառայության համար, տուր ինձ լիարժեք մասնակցություն ունենալ այդ գործի մեջ: Եվ հիմա մեկ անգամ ևս անդրադառնանք Պետրոսի թղթի առաջին մասին. Նրա միջոցով՝ մեր Տիրոջ և Փրկչի, մենք ստացել ենք որդեգրությունը, և ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրվել, և հավատքով մենք ընդունել ենք: Եղբայրներ և քույրեր, հավատացեք, որ դա հենց այդպես է, որ մենք հաղորդակից ենք եղել Աստվածային բնությանը անապական սերմի՝ Աստծո Խոսքի միջոցով, որը ստացել ենք խոստումի համեմատ: Եվ նոր մարդը մեր մեջ պետք է ձևավորվի՝ բոլոր հոգևոր պտուղներով և բոլոր առաքինություններով: Եվ Պետրոսը գրեց, որ այս բոլոր առաքինությունները առատապես պետք է գտնվեն մեր մեջ: Եվ հետո, իհարկե գալիս է այս խոսքը, որը շատ ցավալի է. “ Բայց նա , ով այս բաներն իր մոտ չունի, նա կույր է և կարճատես ”: Եղբայրներ և քույրեր, սա շատ ցավալի է: Ես ձեզ ասում եմ. Ուղղվելը նույնպես շատ ցավալի է, բայց առանց ուղղվելու մենք չենք կարող օգնություն գտնել: Մենք Ատվածային խրատի կարիքը ունենք, և եթե այն ցավ է պատճառում… Աստված դա անում է սիրուց շարժված, և մենք դա ընդունում ենք նույնպես սիրով: “ Բայց նա , ով այս բաներն իր մոտ չունի, նա կույր է և կարճատես, և մոռացել է իր մեղքերից մաքրված լինելը ”: Եկեք երբեք չմոռանանք մեր մեղքերից մաքրված լինելը, այն որ մեղը քավվել է, և ամեն բան կատարված է մեզ համար: Մենք շնորհակալ ենք Աստծուն փրկագնման գործի համար, որը կատարվել է սիրուց մղված: Եվ այսպես. Աստված սիրեց ինձ և քեզ, և ամեն բան տվեց մեզ, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ մենք որպես կատարյալներ ենք, գտնվում ենք Շնորհքի գահի առջև, Աստծո աչքերում մենք արդեն, Գառան ընթրիքի մեջ ենք: Եվ թույլ տվեք, որպես վերջաբան, նշել այս երկու սուրբգրային հատվածները. Առաջինը Մաթեոսի 25-րգ գլխից. “ Պատրաստները Նրա հետ հարսանյաց ընթրիքը մտան, և դուռը փակվեց ”, Իսկ մյուսը՝ Հայտնության 19-րդ գլխից. “ Եվ Գառնուկի կինը իրեն պատրաստեց, և նրան տրվեց որ սպիտակ, սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի ”: Եվ մեր Տերն էլ հայտնվեց սպիտակ հագուստով: Ես սա ասում եմ սուրբ ժպիտով, դուք չեք կարող պատկերացնել, թե դա ինչ է նշանակում ինձ համար, վերապրել հափշտակությունը, և ոչ միայն տեսնել դա, այլ անձամբ մասնակցություն ունենալ դրանում, տեսնել Աստծո մարդկանց, որոնց հնարավոր չէ հաշվել՝ բոլորը ջահել էին և սպիտակ հանդերձներով: Այդ սպիտակ հագուստները փայլում էին ներդաշնակորեն, լույսի շողերի տակ: Սիրելի եղբայրներ և քույրեր, Աստված ամեն բան պատրաստել է մեզ համար, և մենք այդ ամենը Իր Շնորհքով կվերապրենք, նաև մեր նախապատրաստության վերջին ժամերը, երբ Տերը Իր գործը ավարտին կհասցնի: Սպասում ենք, որ ամենը կկատարվի մեր ժամանակում: Ոչ ոք չգիտի ո՛չ օրը, ո՛չ ժամը, բայց մենք շատ մոտ ենք վերջին: Եվ մենք կարող ենք բարձրացնել մեր գլուխները իմանալով որ մեր փրկությունը մոտ է: Խնդրում եմ ընդունեք այս խոսքերը ձեր սրտի մեջ, և կրկին անգամ կարդացեք այն խոսքերը, որը Բորգ եղբայրը կարդաց ներածական խոսքի մեջ, և խնդրենք, որ Տերը հասկացնի մեզ բոլոր այս բաները, և այդ ամենը կարողանանք վերապրել Սիրո մեջ: Ամեն բան կվերջանա. Գիտությունը, և մնացած բաները, և ամենակարևորը, որը երբեք չի վերջանա՝ դա Սերն Է: Սիրո մեջ Աստված ավարտեց Իր աշխատանքը. Հույս, Հավատ և Սեր, և սրանցից մեծագույնը Սերն է: Սիրով սկսվեց ամեն բան, և սիրով կավարտի Տերը Իր գործը: Ողջ աշխարհով դուք բոլորդ Աստծո այս գործի մի մասն եք: Այսպիսով, խոսքը վերաբերվում է ծառայության մեջ գտնվող բոլոր եղբայրներին. Թող որ նրանք երբեք չքարոզեն որևէ այլ ուսմունք, խնդրում եմ, երբեք մի արեք նման բան: Եվ ես սա կարող եմ ասել որպես դիտողություն. Ոչ վաղ անցյալում ես մոտ տաս րոպե մի քարոզ լսեցի Ջեֆերսոնվիլից, որտեղ ասվում էր, որ Վիլլիամ Մարրիոն Բրանհամը, մինչ այսօր հանդիսանում է այս համայնքի հովիվը, և այն, որ այստեղ միայն նրա քարոզները պետք է լսվեն: Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ հեռու մնացեք ամեն տեսակի մոլեռանդությունից, հեռու եղեք այդ ամենից: Ի՞նչ էր ասվել Բրանհամ եղբորը.
“ Ոչ թե դու, այլ պատգամը պետք է նախորդի Քրիստոսի վերադարձին ” , և դա տեղի է ունեցել նաև Բրանհամ եղբոր Տիրոջ մոտ գնալուց հետո, մեր Տեր Աստծո փրկագնման ծրագրի, և Նրա ողորմության համեմատ, և մենք շնորհակալ ենք Տիրոջից, որ 1965 թվականի դեկտեմբերին ամեն ինչ չվերջացավ, այլ նոր սկիզբ եղավ և նոր շարունակություն, և ամեն բան ընթացավ մեր Տեր Աստծո փրկագնման ծրագրի համաձայն, և մենք, Տիրոջ Շնորհքով նորոգվեցինք Աստծո թագավորության մեջ: Մեր սիրելի Տիրոջը և Փրկչին թող լինի գոհություն և գոհություն: Եվ կրկին անդրադառնամ ծառայող եղբայրներին. Քարոզեք միայն այն, ինչը Աստվածաշնչից կարող եք քարոզել, քանի որ Հարսը, համարվում է նաև Հարս խոսքը:
Օրհնված եղեք բոլոր ազգերում և լեզուներում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով:
Ամեն:
Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը մեր ժամանակներում, 07 Փետրվար, 2021թ, Կրեֆելդ (Գերմանիա), Եղբայր՝ Էվալդ Ֆրանկ