Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը մեր ժամանակներում, 07 Փետրվար, 2021թ, Կրեֆելդ (Գերմանիա), Եղբայր՝ Էվալդ Ֆրանկ
Խոսք՝ Բորգ եղբոր.
Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին ողջ աշխարհով մեկ բոլոր ազգերում և բոլոր լեզուներում: Ովքեր միացել են ուղիղ հեռարձակմանը Աստծո Խոսքի սերտողության համար Ֆրանկ եղբոր հետ: Սրտանց ողջունում ենք բոլորին: Մենք ուրախ ենք և շնորհակալ այս ժամանակում, այս համաճարակի և այս սահմանափակումների մեջ, որ կարող ենք լսել Աստծո բացահայտված Խոսքը: Թող որ Տերը օրհնի մեզ բոլորիս Իր Խոսքի միջոցով, այս խոսքի, որը պետք է լսենք: Ես կկարդամ գրվածքից 2-րդ, Պետրոսի 3-րդ խոսքից.
“ 3 Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը ,որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով. 4 Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։ 5 Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, 6 Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը, 7 Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։ 8 Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը։ 9 Բայց նա, որ այս բաներն իրան մօտ չ’ունի, կոյր է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբուիլը։ 10 Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։ 11 Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը ”
(2 Պետրոս. 1.3-11):
Նաև կկարդամ նույն գլխի 19-րդ խոսքից.
“ 16 Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։ 17 Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ։ 18 Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։ 19 Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։ 20 Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։ 21 Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը ” (2 Պետրոս. 1.16-21):
Թող որ Տերը մեզ բոլորիս միասին օրհնի այս հիանալի խոսքերի համար, որոնք մենք լսեցինք:
Եկեք աղոթենք.
Երկնավոր Հայր, Քո առջև ենք բերում այն խոսերը, որոնք մենք դիտարկեցինք: Օրհնիր բոլոր նրանց, ովքեր որ լսում են և հավատում Քո Խոսքին, Քո խոստումներին: Օրհնիր մեր եղբորը, զորացրու նրան, և թող որ Քո օծությունը նրա հետ լինի և նրա վրա լինի, գոհանում ենք Քեզնից ամեն բանի համար, Հիսուսի անունով, ամեն:
Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը մեր ժամանակներում, 07 Փետրվար, 2021թ, Կրեֆելդ (Գերմանիա), Եղբայր՝ Էվալդ Ֆրանկ