Լսել

2022-07-31 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

10.07.2022 Էվալդ ֆրանկ, Ցյուրիխ՝ Շվեցարիա

Էվալդ Ֆրանկ

2022 թ. Հուլիսի 31, Կրեֆելդ, Գերմանիա

 

Եղբայր Բաումգարտներ.

Թանկագին եղբայրներ և քույրեր, այսօրվա ծառայությանը՝  ֆրանկ եղբոր հետ, ես ցանկանում եմ ջերմորեն ողջունե՜լ բոլորին, և մաղթել Աստծո օրհնությունները: Մեր սրտերը ամբողջովին երախտագիտությամբ են լցված, որ այս ողջ ժամանակահատվածում մենք կարողացել ենք տեսնվել նրա հետ, կարողացել ենք հաղորդակցվել նրա հետ, և լսել թանկարժեք Աստծո Խոսքերը կանչված շուրթերից: Շատ յուրահատուկ ձևով ուզում եմ ողջունել մեր սիրելի Ֆրանկ եղբորը մեր մեջ, և ցանկանալ Աստծո օրհնությունը: Ֆրանկ եղբայր, մենք ի սրտե ցանկանում ենք քեզ Աստծո առատ օրհնությունը, թող Տերն օրհնի քեզ, և Իր հարության Զորությամբ, Իր արարչական Զորությունով, կրկին զորացնի քեզ հոգևորապես և ֆիզիկապես: Ֆրանկ եղբայրը՝ մեկ տարուց նա 90 տարեկան կլինի, հավատարիմ Աստվածը կատարե՜ց նրա սրտի ցանկությունը, նա այսօր դեռևս կարո՜ղ է վկայել հավիտենական ավետարանի մասին: Նախքան համաճարակի՝ Կորոնայի սկսվելը,  Ֆրանկ եղբայրը վերջին 50 տարիների ընթացքում, ամեն ամսվա վերջին հանգստյան օրը, այստե՜ղ է կանգնած եղել, որտեղ հիմա ես կանգնած եմ, 50 տարիների ընթացքում նա քարոզել է Աստծո Խոսքը՝  բացահայտված և նախասահմանված վերջին ժամանակի համար, այստեղից քարոզել է Աստծո զավակներին: Ֆրանկ եղբայր, ես հավատում եմ որ բոլոր այս տարիներին, քո ինքնազոհ ծառայությունը իզուր չի անցել, ես հավատում եմ որ Ցյուրիխից նույնպես վերջում մեծ հունցք է լինելու, Աստծո փառքի համար: Մենք չենք կարող բավարար կերպով գոհանալ Տիրոջից, որ Նա մեր հավատարիմ ծառային դրե՜լ է, կանչե՜լ է այս աստվածաշնչյան, Աստծո ավետիքը քարոզելու բոլոր ազգերին ողջ աշխարհով մեկ: Եվ մենք դրա մեջ ունենք մեր բաժինը: Տիրոջ սեղանը, ինչպես միշտ, այսօր էլ գցված է առատորեն: Մենք շնորհակալ ենք Տիրոջը դրա համար: Մենք փառավորո՜ւմ ենք Քեզ մեծ Աստված, թող փառավորվի՜ Քո անունը: Մենք տեսնում ենք որ Աստծո Խոսքը մեր աչքերի առջև իրականանում է, և այսօր կարող ենք տեսնել այն, ինչին այսքան տարի հավատացել ենք: Նախքան աղոթելը, ուզում եմ Աստծո Խո՜սքը կարդալ, Գործք Առաքելոցից, 26-րդ գլխից:

Գործք Առաքելոց, 26-րդ գլուխ, 22 Խոսք:

«22   Իսկ որովհետեւ Աստուածանից ինձ օգնութիւն հասաւ՝ ես մինչեւ այսօր կանգնած վկայում եմ փոքրին եւ մեծին. նորանից դուրս ոչինչ չ’ասելով՝ որ  մարգարէները, եւ  Մովսէսը խօսեցին այն լինելու բաների համար»:

Երբ ես կարդացի այս Խոսքը, ես մտածեցի որ դա միայն Պողոսի՜ն չի վերաբերվում, որ նաև իսկապես մեր Ֆրանկ եղբորն է վերաբերվում՝ նրա մասին է ասված: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Շնորհքը ուղղակի աննկարագրելի է: Մենք շարունակում ենք կարդալը: Սաղմոս 36: 36 Սաղմոս, 6-րդ Խոսքից:

«5   Տէր,  քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։

 6   Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. եւ  քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. դու ես փրկում  մարդկանց եւ անասուններին, Տէր։

 7    Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը  քո թեւերի շուքի տակն են ապաւինած։

 8    Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. եւ  քո հաճութեանց  գետիցը խմել ես տալիս նորանց։

 9    Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. եւ  քո լոյսովն ենք տեսնում լոյս։

 10   Շարունակիր քո ողորմութիւնը  քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝  սրտով ուղիղների վերայ»:

Մինչև այստեղ: Սա Աստծո թանկարժեք Խոսքն է:

Մենք այստեղ կարդացինք, որ Աստծո ողորմությունը ո՜չ թե տևում է մինչև առավոտ, կամ մինչև վաղվա առավոտը, այլ մինչև ամենաօրհնյալ վիճակը՝ Աստվածային  փառքի մեջ: Փառք լինի Տիրոջը, հիմա մենք կաղոթենք միասին:

Ողորմած, թանկագին երկնավոր Հայր, ամբողջ սրտով գոհանում ենք Քեզնից, որ մինչև Շնորհքի ժամանակաշրջանի վերջին օրերը, դեռևս ապրո՜ւմ ենք այս երկրի վրա: Ընդունի՜ր մեր շնորհակալությունը, որ այս 50 տարիների ողջ ընթացքում Զորավոր բաներ ես արել այս վայրում մեզ համար: Ո՛վ Տեր, որքա՛ն հրաշալի է, որ Քո ողորմությունը մեզ համար հասնում է մինչև երկինքը, Քո հավատարմությունը հասնում է ամպերին: Փառք և Գոհություն Քեզ, որ երեկոյան ժամանակ լույս իջավ մեր վրա: Միայն Քեզ մոտ է կյանքի աղբյուրը, և Քեզ մոտ է Լույսը Տեր: Եվ Քո օգնությամբ մենք ուզում ենք ամեն բանից առաջ երկնքի արքայությո՜ւնը փնտրել մեր կյանքում, և մնացած բաները կավելանան մեզ համար: Եվ որ Քո բարեհաճությունը կարողանա հանգչել մեզ վրա: Սիրելի Տեր, այսօր Դու անձա՜մբ արի մեր մոտ, մեր մեջ եղիր և անցիր մեր շարքերով Տեր, օրհնիր բոլոր նրանց, ովքեր խնդրել են աղոթել իրենց համար, որպեսզի Գողգոթայի հաղթանակը բացահայտված լինի այսօր, Ի՜նքդ գործիր մեր մեջ Զորավոր ձևով Տեր: Մենք միայն Քեզ ենք վստահում ամբողջովին, թող որ արդարության վրաններում լսվի՜ Քո հաղթանակի մասին: Օրհնիր և զորացրու Քո ծառային այս տարիքում Տեր, լցրու նրան Քո հարության Զորությամբ, որպեսզի երբ նա խոսի մեզ հետ, նրա շուրթերը օրհնությամբ լցված լինեն, որպեսզի Քո օծությունը մեր բոլորի, ամբողջ հավաքույթի վրա լինի Տեր: Թող Աստծո օրհնությամբ ոչ ոք այստեղից դատարկ չհեռանա Տեր: Հզոր Աստված, մենք այսօր նո՜րից ենք ուզում զգալ որ Դու երեկ, այսօր և հավիտյան նույնն ես Տեր, անփոփոխ ես: Այս ամենը խնդրում ենք Հիսուսի անունով, ԱլելուՅահ, Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Եղբայր Բաումգարտներ, խնդրում եմ կարդա Հակոբոսի ուղերձից, 5-րդ գլխից, 7-10 խոսքերը:

 

—Հակոբոսի ուղերձ, 5-րդ գլուխ, 7-10 Խոսքերը:

 

«7   Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին,  մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։  8   Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ  Տիրոջ գալուստը մօտացել է։  9    Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք.  ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։  10   Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք  մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին: 11 Ահա համբերողներին երանի ենք տալիս.  Յոբի համբերութիւնը լսել էք, եւ  Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք.  որ Տէրը բազմագութ է եւ ողորմած»:

 

Ամեն: —Ամեն: Այսօր խնդրում եմ, թանկագին եղբայրներ և քույրեր, որպեսզի յուրաքանչյուր Խոսք անձամբ վերցնեք ձեր համար, անձամբ ընդունե՜ք ձեր սրտերում:  Այսօր մեզնից յուրաքանչյուրի հետ Աստված անձամբ խոսում է, եզակի թվով, նույնիսկ եթե մենք այստեղ ընդհանուր հավաքված ենք, բայց Աստծո Խոսքը, Տիրոջ Խոսքը անհատապես, անձամբ վերաբերվում է յուրաքանչյուրին:

Կարդա Տիրոջ վերադարձի մասին հատվածը:

—«8   Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ  Տիրոջ գալուստը մօտացել է»:

—Այո՜, ամեն: Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք գիտենք որ բոլորիս համբերություն է պետք, որպեսզի Աստծո խոստումների իրականացումը վերապրենք մեր կյանքում: Մենք բոլորս գիտենք որ մյուս տարի արդեն 90 տարի անցած կլինի այն բանից, երբ Աստված Բրանհամ եղբորը հանձնարարություն տվեց, բերելու այն պատգամը, որը նախորդելու էր Քրիստոսի վերադարձին:       Ո՞վ կարող էր իմանալ որ այսքան տարի է անցնելու, այսքան երկարելու է: Ե՜ս կարող էի այդպես մտածել, դո՜ւ կարող էիր այդպես մտածել, բայց Աստված չէր ուզում որ որևէ մեկը, ով նախասահմանված է եղել աշխարհի ստեղծվելուցն առաջ, Նա չէր ուզում որ այդ ընտրյալը կորսված լիներ: Նա ուզում է որ բոլոր Աստծո թագավորության համար ընտրվածները լսե՜ն այս պատգամը, և հավատացյալ դառնան: Իսկ այժմ, մենք մոտեցել ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին, շատ մոտ ենք այն պահին երբ Նա վերադառնալու է: Կարդա խնդրեմ:

—Հռոմեացիների, 1-ին գլխի, 1-ին և 2-րդ Խոսքերը: 

 

«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝  կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար  որոշուած,  2   Այն որ  առաջուց  խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը»:

 

—Լսեցի՞ք ինչ էր գրված այստեղ. Նա կանչված էր որպես առաքյալ, Աստծո բարի լուրը քարոզելու համար, որ Աստված Իր մարգարեների միջոցով նախապես խոստացել էր Սուրբ Գրքերում: Այնպես որ, այն ինչը Հին Ուխտում մարգարեների միջոցով նախապես հռչակվել էր, Պողոսը հենց դրա վրա է հիմնվում, և հռչակում բարի լուրը:   

—Կարդում ենք Մարկոսի ավետարանից, 1-ին գլուխ, 1-3 Խոսքերը:

 

«1   Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։

 2   Ինչպէս գրուած է մարգարէներումը.  Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին. 

(Մաղաքիայի 1-ին գլխի 3-րդ խոսքում կարելի է կարդալ սա)

3    Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները»:

 

—Թող փառավորվի՜, թող մեծարվի՜ մեր Տերը: Ես արդեն ասել եմ ձեզ, թե որքան կարևոր է Աստծո Խոսքին վերադառնալը, և Աստծո Խոսքի մեջ լինող խոստմունքների իրականացումը տեսնե՜լը, վերապրե՜լը դրանց իրականացումը: Թանկագին եղբայրներ և քույրեր, նա ով Աստծո խոստումներին հավատո՜ւմ է՝ մեր ժամանակի համար տրված, այն որ Տերը կամեցել է մարգարե ուղարկել, որպեսզի ամեն բան նորից բերվի նախկին վիճակին, և նո ով իր ողջ սրտով, և համոզմունքով հավատում և ընդունո՜ւմ է այդ, նա կվերապրի այդ խոստմունքների իրականացումը: Ասացեք ամե՜ն դրան, քանի որ Աստծո բոլոր խոստմունքները այո և ամեն են: Մենք կշարունակենք կարդալը:

—Ղուկասի 17-րդ գլուխ:

«26   Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը։  27   Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։  28    Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։  29    Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց: 30   Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ  մարդի Որդին կ’յայտնուի»:

 

—Գրվածքի այս հատվածը, ինչպես որ ես արդեն ասել եմ, Բրանհամ եղբայրը իր քարոզներում հաճախ էր հիմնվում այս հատվածի վրա: Եվ հիմա մենք կկարդանք, որ Տեր Աստվածը, Աբրահամին խոստում տվեց, նախքան որ Սոդոմն ու Գոմորը կործանվեցին, Նա խոստում տվեց, և Տերը անձամբ հայտնվեց Աբրահամին, նրա հետ կերավ և խմեց: Եվ մեր ժամանակում նույնպես տերը հայտնեց Ինքն Իրեն, եկա՜վ մեզ մոտ, կերա՜վ մեզ հետ, խմե՜ց մեզ հետ, Աստծո Խոսքը հայտնե՜ց մեզ, և մենք կարող ենք ասել որ Տերը ճշմարտապես մեր մեջ է, որպես նույնը, որպես անփոփոխ, երեկ, այսօր և հավիտյան նույնը: Շարունակենք կարդալ:

—Ես կարդում եմ Ծննդոց գրքից, 15-րդ գլխից: Ծննդոց 15-րդ գլուխ:

 

«4  Եւ ահա Եհովայի խօսքը եղաւ դէպի նորան ասելով, Նա չի ժառանգիլ քեզ. Այլ  նա որ քու մէջքիցը դուրս կգայ, նա կլինի քո ժառանգը։  5   Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ  աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան.  Այսպէս կլինի քո սերունդը։  6   Եւ նա  հաւատաց Եհովային, եւ նա նորա համար  արդարութիւն համարեց այս»:

 

—Այո՜, մենք բոլորս գիտենք թանկագիններ, որ Աբրահամը մեծ տարիքում էր, և երեխաներ չուներ, և նա տրմած էր դրա համար, որ իր ծառան՝ Դամասկոսից, մի օր դառնալու է իր ժառանգը: Բայց Տերն ասաց Աբրահամին, որ ո՜չ թե նա է լինելու ժառանգը, այլ քո որդին, քո հարազատ որդին: Եվ Տերը հենց այդտեղ, տվեց առաջին խոստմունքը, որը իրականացավ Իսահակի ծնունդով:

 

—Եվս կարդում ենք Հռոմեացիների 4-րդ գլուխ, 3-րդ Խոսքը: 4-րդ գլուխ, 3-րդ Խոսք:

 

«3 Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում.  Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան»:

 

—Եվ մենք հավատո՜ւմ ենք Աստծուն, այս դեպքում ո՜չ թե Պողոսին ենք հավատում, ո՜չ թե  Եսայիա մարգարեին, ո՜չ թե Պետրոս առաքյալին, ո՜չ Հովհաննես առաքյալին, ո՜չ Վիլլիամ Բրանհամին, ոչ էլ Ֆրանկ եղբորը, այս դեպքում մենք հավատում ենք Աստծուն, մենք հավատում ենք այն բանին, ինչ Աստված է ասե՜լ Իր Խոսքի մեջ, ինչ խոստացե՜լ է Իր Խոսքի մեջ: Եվ ամբողջ աշխարհում ես այդպես եմ քարոզել, որ չի եղել այնպես որ Աստծո մարդը լսողներին իր հե՜տ կապեր, այլ աստծո Խոսքի քարոզչությունը այնպիսի՜ն պետք է լինի, որ լսողներին Աստծո հետ կապի, անձամբ Աստծո հետ, որ նրանք հաղորդակցություն ունենան Աստծո հետ, անձնական հաղորդակցության փորձառություն ունենան, և կարողանան Տիրոջից գոհանա՜լ դրա համար, որ Նա յուրաքանչյուրի հետ անձամբ է խոսում, որ ոչ թե այդ խոստումը ուրիշ ինչ-որ մեկի համար է դա, այլ անձամբ քո համար, հավատա որ անձամբ քեզ է դիմում իր Խոսքում, և Տերը հատկապես քո համար կիրականցնի բոլոր խոստումները:

—Կարդում եմ Ծննդոց Գրքի, 18-րդ գլխից, 13 և 14 Խոսքերը: Ծննդոց 18-րդ գլուխ, 13 և 14 Խոսքեր:

 

«13  Եւ Եհովան ասեց Աբրահամին. Սարրան ինչո՞ւ ծիծաղեց ասելով, Մի՞թէ ես իրաւ ծնելու եմ, որ պառաւել եմ.  14    Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք.  այս ժամանակ եկող տարին  դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենայ»:

 

—Թող փառավորվի Տերը: Սկզբում ընդհանո՜ւր խոստումը, իսկ հետո շեշտը դրվում է անձամբ Աբրահամի և Սառայի վրա, որ «Եկող տարին  դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենայ»: Սա՜ռան, նա վրանի մեջ էր, նա լսե՜լ էր իհարկե Տիրոջ խոսակցությունը Աբրահամի հետ, թե ինչ էր խոստացել Տերը Աբրահամին: Եվ թանկագին եղբայրներ և քույրեր, այստեղ պետք է ընդգծել, և ես խնդրում եմ որ դուք բոլորդ նույնպես այդպես անեք: Եկեք մենք միասին կարդանք Եբրայեցիների 11-րդ գլխի 11-րդ Խոսքը, որպեսզի այն ընկնի՜ մեր սրտերի մեջ:

 

—Եբրայեցիների ուղերձ, 11 գլուխ, 11-րդ Խոսքը:

«11 Հաւատքով  Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ  տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ  հաւատարիմ համարեց խոստացողին»:  

 

—Պատկերացրեք Սառան ասում. Դա ինչպե՞ս կարող է ինձ հետ պատահել: Բայց չէ՞ որ Աստված դա Աբրահամին էր ասել, ոչ թե Սառային, իսկ Սառան… Մեկ անգամ ևս կարդա:

—«11 Հաւատքով  Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ  տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ  հաւատարիմ համարեց խոստացողին»:  

 

—Ծննդոց 18-րդ գլխի մեջ Սառան ծիծաղեց այն բանի վրա ինչ Տերն ասաց Աբրահամին, և Տերն ասաց Աբրահամին. Ինչո՞ւ Սառան ծիծաղեց: Եվ հետո, թանկագին եղբայրներ և քույրեր, Տերը խոսում է Աբրահամի հետ, և Սառան զգում է որ դա իրեն նույնպես վերաբերվում է, քանի որ նա Աբրահամի մի մասն էր, և այն խոստումը որը Տերը տվել էր Աբրահամին, առանց Սառայի չէր կարող իրականանալ: Թանկագիններ, Աստծո խոստումները չեն կարող առանց մեզ իրականանալ, միայն մեզ հետ, միայն մեր միջոցով, Տերը չէ՞ որ մեզ է խոսել Իր Խոսքի մեջ, Նա չի՜ շրջանցել մեզ: Երբ Նա Աբրահամի հետ էր խոսում, նաև ինձ էր խոսում, և ինձ էր տալիս խոստումը, և ում էլ որ խոսել է Տերը Գրվածքի էջերում, Նա խոսել է քեզ հետ և ինձ հետ: Եվ մենք մի մասն ենք կազմում այն բանի, ինչ Աստված խոստացել է և ինչը որ հիմա իրականացնում է:

 

—Կարդում ենք Գործք Առաքելոցը: Գործք Առաքելոց, 1-ին գլուխ, 4-րդ Խոսք:

 

«4  Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին,  որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք»:

 

—Հասկանո՞ւմ ենք մենք արդյոք, այստեղ գտնվողներս, կամ նրանք ովքեր հետո են լսելու, թե սա ի՞նչ է նշանակում: Հա՜տկապես հիմա, մեր այս ժամանակի մեջ, լսե՜լ Աստծո Խոսքը հայտնված և գործող, հավատա՜լ նրան, և բաժին ունենալ այն բանում, ինչ Աստված ներկա պահին իրականացնում է երկրի վրա: Ես հիմա մտածում եմ, որ այստեղ մեր մեջ միայն մե՜կը կա որ 1955 թվականին Բրանհամ եղբորը անձամբ լսե՜լ է, դա քույր Բրուններն է: Խնդրում եմ կանգնիր քույր Բրուններ, Աստված օրհնի քեզ քույր: Բայց մենք բոլորս, բոլորն ովքեր այստեղ ներկա են, Բրանհամ եղբորն անձամբ չեն լսել, մենք Տիրոջը նույնպես անձամբ  չենք լսել, Պողոսին էլ անձամբ չենք լսել, բայց մենք լսել ենք Աստծո Խոսքը, որն Աստված Իր ծառաների շուրթերով խոսե՜լ է մեր սրտի հետ: Եվ մենք կարող ենք ասել. Միլիոնավորներ են լսել Բրանհամ եղբորը, բայց քանի՞սն են այդուհանդերձ լսել Աստծուն, ո՞վ է հասկացել, ո՞վ է ճանաչել որ Աստծո խոստումները այստեղ, մարդկանց աչքերի առջև իրականացել են, և որ Նա Իր ծառային և մարգարեին ուղարկել է Հին Ուխտում տրված խոստումի հիման վրա, որպեսզի Քրիստոսի եկեղեցում ամեն բան բերվի բարեկարգ վիճակի, սկզբնական վիճակին, և կատարվի այդ անցումը Հին Ուխտից Նորին:  Եվ կրկին Գրվածքի իրականացումը… Գործք Առաքելոցում, 1-ին գլխում խոստումների իրականացումը, 2-րդ գլխում խոստումների իրականացումը, 3-րդ գլխում նույնպես խոստումների իրականացումը: Շարունակի՜ր կարդալը:

 

—2-րդ Կորնթացիներ, 1-ին գլուխ, 20-րդ Խոսքը:

 

«20 Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով»:

 

—Բոլորս միասին ամե՜ն ասենք այս խոսքերին: Առանց մեզ, Աստված չի կարող իրականացնել ոչ մի խոստում որը տվել է այս ժամանակահատվածի համար: Ուզո՞ւմ եք դուք բոլորդ, որ մենք կարդանք ձեր Աստվածաշնչից, 2-րդ Կորնթացիների 1-ին գլխից, ընդգծե՜ք այդ խոսքը, երեք խոսքերն էլ կարող եք ընդգծել… Մեկ անգամ, ևս կարդա թանկագին եղբայր: Եվ այժմ Տերը,  թող անձամբ խոսի՜ քո սրտի հետ, ոչ թե ամբողջ ժողովին, այլ անձամբ քեզ:

—«20 Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով»:

«Աստծո փառքի համար մեզանով», մենք կարդացինք: Մենք խոստումի որդիներ ենք, և հավատում ենք խոստումի յուրաքանչյուր խոսքին: Եվ մենք կտեսնե՜նք խոստումներն իրականացած: Մենք հավատո՜ւմ ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին, դա չէ՞ որ խոստում է: Նա ասաց. «Ես գնում եմ որպեսզի ձեր համար տեղ պատրաստեմ, և երբ գնամ, դարձյալ կվերադառնամ, և ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի ուր որ Ես եմ դուք էլ լինեք», դա չէ՞ որ խոստում էր, իսկ մենք խոստումի որդիներ ենք համարվում, մենք հավատում ենք յուրաքանչյուր խոսքին, և յուրաքանչյուր խոսքին: Եվ մեզ հետ և մեր միջոցով բոլոր այդ խոստումները իրականանալու են: Առանց մեզ չկա Քրիստոսի եկեղեցու ավարտ, առանց մեզ չկա Քրիստոսի եկեղեցու հափշտակություն, և կանչը, պատրաստվելը նույնպես մեր հետ է և մեր միջոցով է: Շարունակի՜ր կարդալը եղբայր:

 

—Եբրայեցիների ուղղերձ, 6-րդ գլուխ, 17 Խոսքը: Եբրայեցիների 6-րդ գլուխ, 17 և 18 Խոսքերը:

 

«17 Որով Աստուած առաւել եւս կամենալով  խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ  իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ.  18   Որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի, հաստատուն մխիթարութիւն ունենանք, մենք որ ապաւինեցանք  մեր առջեւը դրած յոյսը բռնելու.»:

—Շնորհակալություն Տիրոջը: Նա ոչ միայն խոստում տվեց, այլ երդումով հաստատեց, որ ոչինչ չի կաչող փոփոխվել: Այդ ամենը անփոփոխ է: Ամենն ինչ Աստված ծրագրել է Իր փրկագնման ծրագրում, հնարավոր չէ փոփոխել: Եվ մենք կարող ենք ուրախոթյամբ, շնորհակալության աղոթք բարձրացնել Տիրոջը, որ մենք հիմա ապրում ենք մարդկության պատմության ամենակարևոր ժամանակահատվածում, Աստծո փրկագնման ծրագրի ամենակարևոր ժամանակահատվածում, և մենք կարող ենք անձամբ վերապրել դա, և բաժին ունենալ այդ ամենի մեջ: Եվ որքան հաճախ էր Բրանհամ եղբայն օգտագորոծում այս արտահայտությունը, որ

«Մարդիկ միշտ շնորհակալություն են հայտնում Աստծուն այն բանի համար, ինչ Նա արել է հին ժամանակներում, շնորհակալություն են հայտնում այն բանի համար, ինչ Նա անելու է ապագայում, բայց այդուհանդերձ շրջանցում են այն, ինչ Նա անում է ներկա ժամանակում»:

Մեզ մոտ դա այդպես չէ թանկագիններ: Բայց Ղուկասի 19-րդ գլխում գրված է, որ երբ Տերը Ձիթենյաց լեռան վրա էր, Նա վերևից նայում էր Երուսաղեմին, և լաց եղավ, և ասաց.

«Եթե դու իմանայիր քո այցելության ժամանակը, եթե միայն իմանայիր, բայց հիմա ծածկվեց քո աչքերիցը»:

Բայց ո՞ւմ համար էր դա ծածկված, բոլոր նրանց, ովքեր մերժեցին Հովհաննես մկրտչի ծառայությունը, որից հետո նաև մեր Տիրոջ ծառայությունը մերժեցին, և հենց Տիրոջը նույնպես մերժեցին: Դա նրանց համար ծածկված մնաց, հենց իրենց աչքերի առջև:  Բայց նրանց, ում քարոզեց Հովհաննես մկրտիչը և որոնք որ ընդունեցին, նրանք ապաշխարեցին, և ընդունեցի՜ն Աստծո Խոսքը: Եվ նաև գրված է որ նրանք նույնիսկ մկրտվեցին Հովհաննեսի մկրտությունով, սպասելով այն ներմանը որ տեղի էր ունենալու: Եվ շնորհակալությո՜ւն Տիրոջը թանկագիններ, Նոր Ուխտի արյան համար, Նրա բոլոր խոստումների համար, որն իրականացնո՜ւմ է մեր աչքերի առջև: Մենք շնորհակա՜լ ենք Աստծուն որդեգրությանը առաջնորդելու համար, մենք շնորհակալ ենք այն ողորմության համար որ Նա տվել է մեզ բոլորիս:   Եվ մենք կարող ենք վկայել Աստծո փառքի համար, և այսպես ասլ, որ Նա ով հավատում է այս ժամանակի համար տրված Խոսքին… և ինչպես Հովհաննես մկրտիչն է վկայում իր ծառայության համար, երբ Հովհաննեսի ավետարանի 1-ին գլխում հարցրեցին. Դո՞ւ ես Քրիստոսը, նա պատասխանեց. Ոչ, հարցրեցին. Դո՞ւ ես մարգարեն, նա պատասխանեց. Ոչ, ես այդ մարգարեն չեմ, Դու Եղիա՞ն ես, նա ասաց. Ո՜չ: Եվ հետո գալիս է 23-րդ խոսքը, և ուղարկվածները ասացին նրան. Մենք ի՞նչ պատասխան տանք մեզ ուղարկողներին, ո՞վ ես դու, և այդ ժամանակ նա ասաց.

«Ես կանչողի ձայնն եմ անապատում, պատրաստե՜ք Նրա ճանապարհը, և ուղղեք Նրա շավիղները»:

Ինչպես որ Հովհաննեսը գիտեր, թե Գրվածքից որ հատվածներն էին վերաբերվում իր ծառայությանը, այնպես էլ Պողո՜սը գիտեր որ հատվածներն էին վերաբերվում իր ծառայությանը, այնպես էլ Բրանհամ եղբա՜յրը գիտեր թե որ հատվածներն էին վերաբերվում իր ծառայությանը: Եվ մենք՝ թանկագին եղբայրներ և քույրեր, ես մեկ անգամ չէ որ ասել եմ ձեզ, Է՜դմոնտոնում տեղի ունեցած փորձառության մասին, և սրանով մենք կմոտենանք ավարտին, որովհետև ժամանակը երկարեց: Բայց 1976 թվականին, երբ պատգամն արդեն հասել էր աշխարհի ծայրերը, Աստծո Խոսքն իսկապես տարածվում էր երկրից երկիր, ես հավաքույթներ ունեցա Էդմոնտոնում՝ Կանադայում:  Եվ հետո Թոնի Բլիցը, Ուայթհաուսից՝ Օնտարիո, եկավ այդ շաբաթ առավոտյան ժամը 10:00-ին մոտ և ասաց. «Ես ուզում եմ տեսնել Ֆրանկ եղբորը»: Մենք նախկինում երբեք չէինք հանդիպել։ Եվ հետո նա խոսեց Բրանհամ եղբոր ծառայության մասին։ Եվ հանկարծ նա ասաց. «Ֆրանկ եղբայր, ես մի հարց եմ ուզում տալ: Բրանհամ եղբոր ծառայությունը մենք տեսնում ենք Աստվածաշնչում։ Իսկ քո ծառայությաո՞ւնը, գտնվո՞ւմ է այն  Աստվածաշնչում»: Ես ասացի. «Մի՜ ասա այդպես», ես իրականում կոպիտ եղա, և կտրուկ փակեցի նրա բերանը, որպեսզի նա ընդհանրապես ոչինչ չհարցներ ու չասեր: Դա շաբաթ օրն էր: Բայց կիրակի առավոտյան… Դուք չեք կարող պատկերացնել, նորից գերբնական փորձառություն ունեցա: Դա այնքան Զորավոր էր, որ ես երբեք չեմ մոռանա այդ իրադարձությունը:  Եվ այդ ժամանակ ես հագնված էի, վեր կացա և ուզում էի վերցնել Աստվածաշունչս, բացել այն, և հենց ձեռք երկեցրի, արևն արդեն շողում էր սենյակում, և լսվեց Տիրոջ Զորավոր ձայնը, Տերը կանգնգնել էր պատուհանի աջ կողմում, նույնիսկ երեք մետր հեռավորություն էլ չկար, և ասաց. «Իմ ծառա, ես քեզ դրել եմ Մատթեոս 24.45-47 Խոսքերի հիման վրա, որպեսզի կերակուրը ժամանակին բաժանես Իմ զավակներին»: Եվ ես սա ասում եմ ձեզ, որքան որ ճշմարիտ է Աստվածաշունչը, այնքան էլ ճշմարիտ են այս խոսքերը: Ես շնորհակալ եմ Աստծուց, երկու կողմից էլ Տերը հոգացել է: Առաջինը, որ ես կարողացել եմ քաղաքից քաղաք ճանապարհորդել, կարողացել եմ քարոզել Աստծո Խոսքը Աստծո ժողովրդին: Երկրորդը, որ ես կարողացել եմ ծառայողներին փոխանցել կերակրի պաշարը, քանի որ այդպես էլ ասվել էր Բրանհամ եղբորը, ինչպես որ Ամովսի մարգարեության մեջ գրված է, որ «Տերը սով է ուղարկելու երկրի վրա, ոչ թե հացի սով, այլ Տիրոջ Խոսքը լսելու»: Եվ Աստծո Խոսքը, Տիրոջ Խոսքը բացահայտվել էր Բրանհամ եղբորը, և Տերը Շնորհ արեց, որ ես Բրանհամ եղբոր բոլոր 1100 քարոզները, կարողացել եմ պահել՝ այդ ժապավենները: Այդքան քարոզներ ոչ ոքի մոտ չեն եղել, որքան որ ինձ մոտ էին: Երբ 1976 թվականին եղբայրները Կանադայից, ԱՄՆ-ից այցելեցին Կրեֆելդ, և տեսան Բրանհամ եղբոր բոլոր այդ պահված ժապավենները, նրանք միայն թափ տվեցին գլուխները և ասացին. Ինչպե՞ս է դա հնարավոր, դու Գերմանիայում ես, և կարողացել ես պահպանել Բրանհամ եղբոր բոլոր քարոզնե՞րը: Բայց Բրանհամ եղբայրն ինձ բառացիորեն ասաց, որ կերակուր գտնվում է ժապավենների վրա՝ քարոզների: Եվ ես պետք է կերակրի պաշարը հավաքեի, հավաքեի բոլոր այդ քարոզները: Ես յուրաքանչյուր քարոզ շատ ուշադրությամբ լսել եմ, և շատ կարևոր քարոզներ եմ թարգմանել ժամանակին, հա՜տկապես 60-ականններին, և հասանելի դարձրել բոլորին, և դրանք բոլորը նախատեսված են նաև կարդալու համար:  Այնպես որ, բերեք ավարտենք այս հատուկ ծառայությունը, և ես կուզեի որ երգչախումբը երգեր. «Սա այն օրն է, սա այն օրն է, որը Տերն ստեղծեց»: Այն օրը, որը Տերն ստեղծել է ձեր բոլորի համար՝ սիրելի եղբայրներ և քույրեր, լինի դա այստեղ՝ Շվեյցարիայում, լինի Ավստրիայում, թե բոլոր հարևան երկրներում, լինի ամբողջ Եվրոպայում, թե ամբողջ աշխարհում։ Գրվածքը իրականացավ մեր բոլորի աչքերի առջև: Մենք կարող ենք գնալ Մատթեոս 24-րդ գլուխը, Ղուկասի 21-րդ գլուխը, Մարկոս ​​13-րդ գլուխը և ամենուրեք տեսնել Աստվածային մարգարեությունների իրականացումը: Մենք կարող էինք նայել դեպի Երուսաղեմ և կարող էինք խոսել դրա մասին: Բայց այս օրը նվիրված է Տիրոջը։ Եվ նույնքան վստահ, որքան Տերը թույլ տվեց ինձ զգալ, ունենալ հափշտակությանը փորձառությունը: Եվ դուք գիտեք թե երբ է տեղի ունեցել, 1981 թվականի փետրվարին: Ես հիվանդացել էի արևադաևձային հիվանդությամբ՝ մալարիայով, և բժիշկները հրաժարվել էին ինձնից: Երկուշաբթի օրը եկավ բժիշկը իր օգնականի և երկու բուժքրոջ հետ, իսկ երեքշաբթի օրը պրոֆեսսորների մի ողջ անձնակազմ եկավ, և բոլորը միաձայն ասացին. «Ցավոք, ոչինչ հնարավոր չէ անել, ցավոք, մենք պետք է ձեզ ասենք որ ձեր կյանքը մոտենում է ավարտին»: Հետո եկավ չորեքշաբթին, և ես սպասում էի: Իսկ հինգշաբթի օրը երկու բուժքույր եկան և ինձ հրեցին դեպի մահացողների սենյակը, արևադարձային մալարիայի պատճառով։ Այդտեղ աջից և ձախից վարագույր էր, և ես փաթաթված էի այդ սենյակում, և սպասում էին թե երբ պետք է մահանամ: Ինձնից հրաժարվել էին, որովհետև արյան կարմիր գնդիկները գրեթե ամբողջովին ոչնչացվել էին, և իմ կյանքն ավարտին էր մոտեցել: Բայց ես այնքան գրավված էի, որ ինձ ընդհանրապես ոչինչ չէր անհանգստացնում, ես մտերիմ կապի մեջ էի Տիրոջ հետ: Դա հավանաբար ուրբաթ օրն էր, և ես աղոթքի մեջ ասացի Տիրոջը. «Իմ Տե՛ր, ի՞նչ վիճակում եմ կանգնում Քո առջև»: Եվ այնտեղ, այդ մահվան սենյակում, այդ փոքրիկ վայրում, ես ասացի այս խոսքերը, ինչպես որ կարող էի, ես ասացի. «Սիրելի՜ Տեր, ի՞նչ վիճակում եմ կանգնում Քո առջև, չէ՞ որ արդեն գալիս է վերջը»: Եվ հաջորդ պահին, ես հանվեցի մարմնից փառքի մեջ, և տեսա մի անթիվ բազմություն։ Բոլորը երիտասարդ էին, որքան որ ես կարողացա տեսնել իմ տեսադաշտում, բոլորը երիտասարդ էին: Այնտեղ՝ թանկագիններս, հավիտենության մեջ սահմաններ չկան, դու տեսնում ես և սկիզբը, և վերջը, ամեն բան պարզ ես տեսնում, լինի դա 10 մետր հեռավորություն, թե 100 մետր: Շատ հրաշալի տեսիլք էր, ես կպատմեմ ձեզ թե ինչ էի այնտեղ վերապրում, ինչ ուրախություն: Բոլոր եղբայրներն ու քույրերը, նրանք կարծես սպասում էին ինձ, և հետո եկավ այն պահը երբ բոլորը շրջվեցին, սկզբում ինձ նայեցին, և հետո շրջվեցին դեպի աջ կողմ, և աջ կողմից իջնում էր Աստծո Փառքը, և մենք բոլորս իսկապես հափշտակված էինք, և մենք տեսանք Նոր Երուսաղեմը, թե ինչպես էր իջնում երկնքից, և մենք հափշտակված էինք Նոր Երուսաղեմի մեջ: Դա 1981 թվականի փետրվարն էր, Տերը շուտով գալու է, Տերը վերադառնալու է մեր ժամանակում, և մենք այդ իրադարձության մեջ ենք լինելու: Նրանք ովքեր հավատացել են Աստծո Խոսքին, այդ իրադարձության մեջ են լինելու: Խնդրում եմ սատանային տեղ մի տվեք ձեր սրտերում, հավատացե՜ք ամբողջ սրտով, և Աստված Իր գործը ավարտին կհասցնի մեր բոլորի մեջ, անկախ դժվարություններից: Մենք բոլորս անցնում ենք որոշակի փորձությունների միջով, որոշակի ծանր իրավիճակներով, երիտասարդ լինենք, թէ ծեր, կին թե տղամարդ, ամուսնական հարցերում լինի թե ընտանեական, աշխատանքի վայրում լինի թե որտեղ էլ որ լինի, մենք բոլորս անցնում ենք որոշակի դժվարության միջով: Բայց խնդրում եմ, ձեր սրտերում միշտ ունեցեք խոստմունքի խոսքը,  ամուր կառչե՜ք խոստումի խոսքին, և հիշեք Սառային, ով լսեց թե Տերն ինչ էր ասում Աբրահամին, և հավատաց, անձամբ իրեն վերագրեց այդ խոստումը: Եվ մենք բոլորս, թանկագիններ, Տերը մեզ բոլորիս անձամբ է անդրադառնում, որովհետև միայն մեր միջոցով՝ որպես Իր մարմինը, որպես Իր եկեղեցին, միայն մեր միջոցով Տերը կարող է Իր փրկագնման գործը երկրի վրա ավարտին հասցնել: Եվ մենք շնորհակալ ենք դրա համար, որ Տեր Աստվածը Ինքն անձամբ է ուղարկել Իր մարգարեներին, և որ Տերն այլևս լաց չի լինելու մեր վրա, այլ Նա ուրախանում է մեր համար, որովհետև մենք Աստվածաշնչյան ձևո՜վ ենք հավատացել, դարձի ենք եկել Աստվածաշնչյան ձևով,  ջրով մկրտվել ենք Աստվածաշնչյան ձևով՝ Հիսուս Քրիստոսի անունով, Աստվածաշնչյան ձևով ենք հավատում լիարժեք փրկագնմանը՝ հոգով, շնչով և մարմնով: Մենք հավատում ենք, որ Տերը ներե՜լ է մեղքը, որ Նա բուժե՜լ է բոլոր հիվանդությունները, և բոլոր կապանքներից Նա մեզ ազատագրել է, և Նրան լինի ողջ գովությունը, հավիտյանս հավիտենից: ԱլելուՅահ: Ամեն:

Կանգնենք, և եղբայրները թող շնորհակալություն հայտնեն Տիրոջը:

—Թանկագին Երկնավոր Հայր, մեր ողջ սրտով շնորհակալ ենք Քեզնից Տեր, Զորավոր ձևով խոսելու համար այս առավոտ: Տեր ես շնորհակալ եմ Քեզ, Քո թանկագին, Սուրբ Խոսքի համար, որը մենք հիմա լսեցինք, մենք բոլոր խոստումներին, որոնք այո և ամեն են, մենք հավատում ենք այդ բոլոր խոստումներին, մենք խոստումի զավակներ ենք, մենք փառավորում ենք, մենք մեծարում ենք Քո մեծ անունը,  մենք փառավորում ենք այդ Զորավոր, փրկարար գործը Գողգոթայում, որը Դու կատարեցիր մեր փրկության համար: Մենք շնորհակալ ենք որ Դու մեր անունները աշխարհի ստեղվելուց առաջ գրել ես մորթված Գառան Գրքի մեջ: Ի՛նչպիսի մեծ Շնորհք, ի՛նչպիսի մեծ առանձնաշնորհում եղավ մեր բաժինը, որ այս վերջին Աստծո պատգամը կարող ենք լսել, կարող ենք հավատքով ընդունել մեր սրտերի մեջ, և ամեն բան ճիշտ դասակարգել իրենց տեղերում: Մենք շնորհակալ ենք այդ մեծ Շնորհի համար, շնորհակալ ենք Բրանհամ եղբոր համար, շնորհակալ ենք Ֆրանկ եղբոր հատուկ ծառայության համար, մենք փառավորում ենք Քեզ ով մեծ Աստված: Բրանհամ եղբայրը կատարե՜ց իր ծառայությունը, Ֆրանկ եղբայն ի՜ր ծառայությունը նույնպես կատարեց: Տե՜ր, մենք Քեզ ենք սպասում, մենք գիտենք որ Դու հիմա կամենում ես ավարտի՜ն հասցնել բուրգի գագաթը Տեր, Դու կամենում ես ավարտի՜ն հասցնել Քրիստոսի եկեղեցին Տեր, և մենք շնորհակալ ենք հայտնում Քեզ մեր ողջ սրտով, փառավորո՜ւմ ենք Քեզ Տեր: Շնորհակալ ենք որ Դու Քո փրկագնող արյամբ օրհնո՜ւմ ես բազմությանը: Օրհնի՜ր բոլոր եղբայրներին, օրհնի՜ր որ բոլոր եղբայրները Քո Խոսքի Ճշմարտության մեջ մնան: Մենք շնորհակալ ենք Քեզ, փառավորում ենք Քեզ: Օրհնիր այստեղ մեր մեջ մեծերին և փոքրերին, երիտասարդներին և ծերերին, մեր բոլորին օրհնի՜ր, մենք շնորհակալ ենք ողջ սրտով: Մենք Քո ձեռքերի մեջ ենք հանձնում երիտասարդական հավաքույթը Տեր, ամեն բան Քո ձեռքերի մեջ է Տեր: Մենք վստահում ենք Քեզ Տեր, որ Դու հրաշալի կերպով ավարտին կհասցնես ամեն բան մեր բոլորիս հետ: Դու շարունակելու ես մեր հետ լինել Տեր, օրհնի՜ր մեզ բոլորիս, ծածկի՜ր մեզ Քո արյամբ Տեր, հա՜տկապես օրհնի՜ր մեր Ֆրանկ եղբորը Տեր, ֆիզիկապես և հոգևորապես, վերականգնի՜ր նրա ուժերը Տեր մարմնապես, որպեսզի նա կարողանա տանել Քո Խոսքը Տեր: Քեզ, միակ Աստծուն լինի փառքը, պատիվը և գովությունը, Հիսուս Քրիստոսի անունով: ԱլելուՅահ: Ամեն:  

Բովանդակություն