Լսել

2022-07-03 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Ֆրանկ

Ես նույնպես ցանկանում եմ ջերմորեն ողջունել բոլորին, և նաև փոխանցել ա՜յն ողջույնները, որոնք որ ինձ էին հանձնարարված: Մենք այնքա՛ն շատ ենք շնորհակալ Աստծուց, որ այս ուղիղ հեռարձակումները, այս հաղորդումները կարող ենք ունենալ,  և բոլորն ովքեր օրհնվում են, նրանք ուրախանում են, որ Աստծո բացահայտված Խոսքը, կատարում է այն, ինչ համար ուղարկվել է: Լինի դա Մյուլլեր եղբայրը Բալթիկ ծովից, լինեն բոլոր եղբայրներն ու քույրերը, Ավստրիայից, Շվեցարիայից, և բոլոր հարևան երկրներից, ողջ աշխարհով մեկ, նրանք բոլորը ողջույններ են փոխանցում, և բոլորը սրտով կապվա՜ծ են մեզ հետ: Եվ ինչպես մենք արդեն կարդացինք՝ սիրելի եղբայրներ և քույրեր, դո՜ւք, Այն Խոսքը որը քարոզվե՜լ է, չնդունեցի՜ք ինչպես մարդկային խոսք, որը դուրս էր եկել Բրանհամ եղբորից, կամ Ֆրանկ եղբորից, կամ եղբայր Պետրոսից, այլ դուք լսեցիք Խո՜սքը, որը ազդարարվել էր, դուք ընդունեցի՜ք ձեր սրտում որպես Աստծո Սուրբ Խոսքը: Եվ դրանո՜ւմ է օրհնությունը: Աստված չէ՞ որ Հին Ուխտում մարգարեների միջոցո՜վ էր խոսում, և հետո Նոր Ուխտի մեջ առաքյալների՜ միջոցով: Այն ամենը ինչ պատկանում էր փրկագնման ծրագրին, Նա այդ ասել է և գրանցել: Եվ մենք շատ շնորհակալ ենք Նրան դրա համար: Եվ ինչպես մեզ բոլորիս արդեն հայտնի՜ է, Բրանհամ եղբայրը չէ՞ որ օգտագործվել է ինչպես Մովսեսը, կամ ինչպես մարգարեները, օգտագործվել և հանձնարարություն էր ստացել Տեր Աստծո կողմից, որպեսզի վերջին պատգամը, որպեսզի բացահայտված Խոսքը, այն ամենը ինչ նախասահմանված է եղել այս ժամանակահատվածի համար, որպեսզի կարողանա բերե՜լ այդ, և որպեսզի բոլոր աստվածաշնչյան ուսմունքները կարողանա ճրագակալի վրա դնել, և կարողանա ազդարարե՜լ: Քանի որ համայնքը պետք է նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը գտնվի, և լինի ա՜յն վիճակի մեջ, ինչպես որ եղել է ամենասկզբում: Աստված չէ՞ որ խոստացավ, որ ամեն բան կվերականգնի: Եվ այսպիսով, ով կարդում կամ լսում է Բրանհամ եղբոր քարոզները, նրա հետ չէ՞ որ Աստված անձամբ խոսում է: Այսօր նույնպես դա նույնն է, նա ով լսում է այդ քարոզները, Տեր Աստված խոսո՜ւմ է  նրա հետ: Ո՜չ թե Ֆրանկ եղբայրն է խոսում… Ես ընդհանրապես ոչինչ չեմ կարող հաղորդել, կամ ասել, ես միայն փոխանցում եմ ա՜յն, ինչ Աստված Իր Խոսքի մեջ տվե՜լ է մեզ: Եվ դրա համար թույլ տվեք շնորհակալությամբ ընդգծել այն, ինչն արդեն կարդացվել է ներածական խոսքում: Ես շնորհակալ եմ ձեր բոլորի համար՝ սիրելի եղբայրներ և քույրեր, որ այն Խոսքը որը մենք քարոզում ենք, չնդունեցիք որպես մարդկային խոսք, այլ ինչպես Աստծո Խոսք: Եվ Խոսքը կկատարի այն ամենը ինչ գրվա՜ծ է Նրանում, և բոլոր խոստումները կգտնեն իրենց իրականացումը: Այստեղ շատ մեծ տարբերություն կա՝ բոլոր եկեղեցիների, և բոլոր հարանվանությունների մեջ։ Նրանք արտահայտում են այն, ինչ իրենք են իրենց համար սահմանել համապատասխան ձևով։ Աստծո ճշմարիտ ուղարկվածը,  ով  Աստծուց ստացած հանձնարարություն ունի,  նա չի հարում որևէ հարանվանության, այլ կանգնած է միայն այն բանի համար, ինչ Աստվա՜ծ է ասել Իր Խոսքի մեջ։ Եվ դրա համար, մենք ի սրտե Շնորհակալ ենք մեր Տեր Աստծուն, որ Նա 2 հազարամյակ հետո, նույն կերպով, նույն Խոսքերով, հենց նույն ուսմունքները, այդ ամենը նորից հռչակե՜լ տվեց: Եվ բոլոր նրանք ովքեր Աստծուց են, նրանք լսո՜ւմ են Աստծո Խոսքը, և շնորհակալ են դրա համար:

Մենք կշարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Ծննդոցից, 18-րդ գլխից: Ծննդոց 18-րդ գլուխ, 17 Խոսքը:

«17   Եւ Եհովան ասեց.  Մի՞թէ ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ»:

—Եվ այստեղ նույնպես, ուղղակի կարելի է ասել, այն որ Աստված Իր Խորհուրդը հայտնել է Իր մարգարեներին:

Նա չէր կարող Աբրահամից թաքցնել այն, ինչ Նա Իր փրկագնման ծրագրում արդեն սահմանել էր: Եվ դրա համար մենք ի սրտե շնորհակալ ենք, որ Տեր Աստվածը, հա՜տկապես Աբրահամի միջոցով, հենց ամենասկզբից, ազդարարել տվեց այն, ինչ կատարվելու է: Եվ մենք հավատում ենք դրան ամբողջ սրտով: Եվ մենք դա կարո՜ղ ենք վերապրել: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Ծննդոց Գրքից, 18-րդ գլխից, 18 Խոսքը:

«18   Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զօրաւոր ազգ է լինելու եւ  երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են»:

—Մենք անցյալում արդեն ընգծել ենք այդ. Ո՜չ մի անուն այդքան շատ չի հիշատակվում Աստվածաշնչում, որքան Աբրահամ անունը: Աստված իսկապես հենց ամենասկզբից… Կարելի է սկսել նույնիսկ Ծննդոց 12-րդ գլխից, և շարունակել, թե ինչպես է Աստված հայտնել Իր փրկագնման ծրագիրը, դա կարող ենք տեսնել: Եվ չէ՞ որ Նոր Ուխտի մեջ ամեն բան դարձյալ, հղում է արվում դեպի այդ: Բայց ամենակարևորը կայանում  է նրանում, որ նա հավատա՜ց Աստծուն, և դա ամենակարևորն է:

«Աբրահամը հավատա՜ց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց»:

Եվ մենք հավատում ենք Աստծուն, հավատում ենք այն բանին, ինչ Աստված Աբրահամին խոստացավ: Այն որ բոլոր ազգերը օրհնված են եղել Հիսուս Քրիստոսի միջոցով, քանի որ միսսիոներական հանձնարարություն մեջ ասվում է.

«Գնացե՜ք ողջ աշխարհով մեկ, և քարոզեք ամեն արարածի ա՜յն, ինչ Աստված պատրաստել է»:

Փառավոր ավետարանը, Աստծո փրկության ավետիքը, չէ՞ որ ուղարկվել է բոլոր ազգերին և լեզուներին, հենց ամենասկզբից:

Տիրոջը փա՜ռք լինի դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Ամովսից, 3-րդ գլխից, 7-րդ խոսքը: Ամովս 3-րդ գլուխ, 7-րդ Խոսք:

«7   Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ,  եթէ չ'յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»:

—Եվ այս Խոսքը նույնպես, շա՜տ Զորավոր է: Աստված ոչինչ չի անում, նախքան որ Իր գաղտնիքը չհայտնի: Աստված երկրի վրա շրթունքների կարիք ունի, որոնց միջոցով կարող է խոսել: Եվ դա եղել են Հին Ուխտի մարգարեները, որոնց միջոցով Նա անձամբ կարողացել է խոսել, և որոնք հաղորդել են միայն ա՜յն, ինչ Տեր Աստվածն է նրանց ասել: Եվ դրա համար նրանք կարողացել են ասել. ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ:

Եվ մեր ժամանակաշրջանի համար նույնպես այս Խոսքը ուժի մեջ է. «7   Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ,  եթէ չ'յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»:

Եվ մենք բոլորս գիտենք, որ Բրանհամ եղբայրը  ճշմարիտ, Աստծուց խոստցված, Աստծուց ուղարկված, մարգարե էր: Եվ թույլ տվեք ընդգծել այդ պարզ ձևով: Երբ մենք կարդանք Մարկոսի 1-ին գլխի, 1-3 խոսքերը, ապա այդ երկու խոսքերը՝ հատկապես Մաղաքիայի 3-րդ գլխի 1-ին խոսքը, և Եսայիայի 40-րդ գլխի 3-րդ խոսքը, դրանք վկայակոչում են Հովհաննես մկրտչին, և վերջում հիշատակվում են Նոր Կտակարանի սկզբում: Ինչո՞ւ հիմա, երբ ամեն բան հասնում է ավարտին, ինչո՞ւ Տեր Աստված չի կարողանում իրականացնել Իր Խոսքը, այնպես ինչպես Ինքն է խոստացել Հին Կտակարանում. «5   Ահա ես կուղարկեմ ձեզ համար  Եղիա մարգարէն,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»:

Այսպիսով, փրկագնման ժամանակաշրջանում, որին հիմա մենք հասել ենք, քանի որ այսպես է գրված 2-րդ Կորնթացիների 6-րդ գլխում. «Հիմա է փրկության օրը, հիմա է ընդունելի ժամանակը», բայց  «Տիրոջ օրը», դա վրեժխնդրության օր է լինելու,  դատաստանի օր: Բայց նախքան որ այդ կգա, Աստված կամեցել է ուղարկել Եղիա մարգարեին: Եվ պատկերացրեք, նույնիսկ Մատթեոսի 17-րդ գլխում, այն բանից հետո երբ Տերն Իր աշակերտներին ասաց, որ Հովհաննես մկրտիչը գալու է Եղիայի հոգով և զորությամբ, և հետո Տերը չէ՞ որ նորից ընդգծեց այդ խոստմունքը և ասաց. «Այո՜, Եղիան գալու է, և ամեն բան կարգի  կդնի»:  Հովհաննես մկրտչի ծառայությունից հետո, ով եկել էր Եղիայի հոգով և զորությամբ, Տերը ապագայի համար խոստում է տալիս.  «Այո՜, Եղիան գալու է, և ամեն բան կբերի բարեկարգ վիճակի»: Մենք շնորհակալ ենք Տիրոջից Իր թանկագին և սուրբ Խոսքի պարզության համար: Եվ այս խոստումը կատարվե՜ց մեր ժամանակաշրջանում, և բոլորն ովքեր Աստծուց են, նրանք դա կտեսնե՜ն, նրանք դա կլսե՜ն, և մասնակցություն կունենան ա՜յն բանի մեջ, ինչ Աստված ներկա պահին իրագործում է: Եվ հա՜տկապես այն, որ այժմ համայնքում ամեն բան բերվում է սկզբնական վիճակին: Փա՜ռք լինի Տիրոջը դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Մատթեոս 24-րդ գլխի, 14-րդ Խոսքը:

«14   Եւ  արքայութեան այս աւետարանը  բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»:

—«Եվ այն ժամանակ կգա վերջը»: Եվ այսպես սկզբում բոլոր ագերին և լեզուներին Աստծո փրկության լուրը պետք է քարոզվի: Եվ հենց սա՜ է ամենակարևորը համայնքի համար այս ժամանակում: Մենք կարող ենք խոսե՜լ ամեն ինչի մասին, ժամանակների նշանների մասին, աստվածաշնչյան մարգարեության կատարման մասին, մենք կարող ենք նայել թե ինչ է կատարվում Երուսաղեմի հետ,  մենք կարող ենք նայել Հռոմի՜ն, թե այնտե՜ղ ինչ է կատարվում, որտեղ հատուկ խոսվում է նոր աշխարհակարգի մասին, մենք կարող ենք նայել Ռուսաստանին և Ուկրաինային, մենք կարող ենք նայել տարբեր երկրների, և մենք կարող ենք Մատթեոսի  24-րդ գլուխը ամբողջովին կարդալ, որտեղ ամեն բան գրված է այդ բոլոր բաների մասին, լինեն դրանք երկրաշարժները, լինեն սովերը, լինեն թանկացումները, տարբեր հիվանդությունները, պատերազմները, ամեն ինչ մասին գրվա՜ծ է այնտեղ: Եվ մենք կարող ենք ամեն անգամ բարձրաձայն գոչել. Այսօր բոլոր այդ աստվածաշնչյան հատվածները, բոլոր այդ կանխասումները որոնք տրվա՜ծ են եղել, կատարվե՜լ են մեր աչքերի առջև:

Մենք կարող ենք այդ ամենը հռչակել, ինչպես որ Տերն է նախազգուշական ձևով ասել. «Երբ տեսնում եք այս ամենը կատարվելիս, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտեցել է»: Բայց ամենակարևորը կայանում է նրանում, որ Աստծո փրկագնման ավետարանի քարոզչությունը ուղղվի կենդանի Աստծո համայնքին: Եվ հիմա բոլոր նրանք ովքեր ականջ ունեն լսելու այն ինչ Հոգին ասում է համայնքներին, նրանք մասնակցություն կունենան այն բանում, ինչ Աստված ներկա պահին իրագործում է: Եվ Աստված իրականում ամբողջ համայնքից, կանչում է հարսին՝ Գառնուկի հարսին: Եվ այստեղ մենք Աստվածային փա՜ստ ունենք, որ Աստծո Գառը նախասահմանված էր աշխարհի ստեղվելուցն առաջ ա՜յն բանի համար, որպեսզի մեռնե՜ր մեզ համար, որպեսզի թափեր Նոր Ուխտի արյունը, և որպեսզի մեզ թողություն շնորհեր, հաշտություն և ողորմություն, և էլ ավելին: Եվ այստեղ այսպիսի նշանակություն կա, որ մենք ստացել ենք որդեգրությունը: Եվ դա չէ որ պարզապես որևէ թողություն կամ փրկություն չէր որը կատարվեց, այլ դրանում կա Աստծո նպատակը հենց ամենասկզբից, և որ մեղքի անկման պատճառով հասցված ողջ վնասը փոխհատուցվեր:   Եվ դրա համար է մահացել Հիսուս Քրիստոսը: Նա չէ՞ որ ամեն բան Իր վրա վերցրեց, և մեզ Իր Շնորհքով նոր կյանք պարգևեց: Եվ ես կրկնում եմ սա. Որպեսզի մեզ Աստծո զավակներ և դուստրեր դարձներ, որպեսզի մենք լինենք նրանցից, ովքեր Իրեն են պատկանում: Փառք լինի մեր Աստծուն, մեզ համար  Իր փրկագնման ծրագրի համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 2-րդ Պետրոսի, 3-րդ գլխից, 9-րդ Խոսքը:

«9  Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում,  բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ,  որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն,  բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն»:

—Եվ այս Խոսքը նույնպես շատ թանկարժեք է, ոսկու գին ունի:  Տերը խոստում է տվել, որ Ինքը կգնա, և հետո կվերադառնա, և մեզ տուն կտանի: Բայց Նա կարող է վերադառնալ միայն ա՜յն ժամանակ, երբ վերջինը կլսի կանչը, նե՜րս կմտնի, և թիվը կլրանա: Հարսանյաց ընթրիքին ոչ մի դատարկ տեղ չի լինելու՝ դատարկ աթոռ: Բոլորը կնստեն, որպեսզի տոնե՜ն հարսանյաց ընթրիքը: Նա համբերում է մեզ բոլորիս, շատ կարիքներ կան հավատացյալների մոտ, անձնական խնդիրներ, ամուսնական խնդիրներ, ընտանեական խնդիրներ: Չէ՞ որ հիվանդություններ կան, ամենուր փորձություններ կան, և Տերն սպասում է որ ամենավերջինն օգնություն ստանա, որպեսզի վերջինները գան: Եվ ամբողջ երիտասարդությունը, որոնք նախասահմանված են տեսնելու փառքը, նրանք կլսե՜ն Աստծո կանչը: Այսպիսով, Տերը չի՜ ուշացնում խոստումը, բայց Նա չի կարող ժամանակից շուտ իրականացնել, նախքան այն որ վերջինը ներս մտնի, և թիվը լրանա: Եվ միայն այդ ժամանակ դա տեղի կունենա… Մեր Տերն ու Փրկիչը կվերադառնա, որպեսզի մեզ տուն տանի: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոցից, 3-րդ գլխի, 19-21 Խոսքերը:

«19    Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին.  20   Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին.  21    Որին երկինքը պէտք է ընդունի,  մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները,  որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»:

—Ամեն: Մենք դա արդեն ընդգծել ենք, որ ամեն բան պետք է վերադարձված լինի սկզբնական վիճակին: Եվ եղբայրներ և քույրեր, այդ Խոսքը ուղղված է եղել նաև մեզ: Թող որ Տերը Շնորհ անի, որպեսզի ընտանիքներում, Տերը կարողանա բարեհաճությամբ նայել մեզ, և մենք այդ ժամանակ բոլորս պետք է ապաշխարություն ունենանք, մեր սխալները բերենք Տիրոջ առջև, նաև մեկս մյուսից ներողություն խնդրենք, և Տիրոջի՜ց ներողություն խնդրենք: Հիմա ամեն բան գնալու է այն բանին, որ բոլոր ընտանիքներում, բոլոր համայնքներում, ամենուրեք Աստծո хет ներդաշնակություն լինի, որպեսզի իսկապես բոլորը ապաշխարության առաջնորդվեն, որպեսզի կարողանանք Տիրոջն ասել այն ամենը ինչ գործել ենք, և ինչը ճի՜շտ չի եղել Նրա առջև: Որպեսզի մեկս մյուսից ներողություն խնդրենք, և Տիրոջից նույնպես ներողություն խնդրենք: Որպեսզի Նա կարողանա այնպիսի՜ մթնոլորտ ստեղծել, որ սրբության  և վերականգնման ժամանակները գան, ա՜յն ինչ Աստված խոստացել է մարգարեների բերանով, և որ այդ ամենը կարողանա իրականանալ:  Որպեսզի ողջ անտարբերությունը վերցվի՜ մեզնից, թող վերցվի մեզնից այն, որ մենք չմեղադրենք ուրիշներին,  թող մենք ինքներս մեզ հե՜տ դատաստանի մտնենք, և մեր կյանքը նորից նվիրենք Տիրոջը: Թող մեկս մյուսից ներողություն խնդրենք: Եվ Տերն առատ է ողորմությամբ և ներողամտությամբ: Եվ նաև գրված է. «Կանչի՜ր Ինձ, և Ես կլսեմ քեզ, և դու Ինձ կփառավորես»: Եվ այս խնդրանքը ես ուզում եմ ուղղել ձեզ բոլորիդ՝ եղբայրներ և քույրեր. Մի ընդունեք խոսքերը որպես մարդկային խոսքեր, կամ որպես ինչ-որ առաջարկներ, որոնք երբևէ արվում են, չէ՞ որ Խոսքի մեջ ասվե՜լ է մեզ. Ապաշխարհեք: Մեզ չէ՞ որ ամեն բան ասվել է խոսքի մեջ, և մենք դա ուղղակի առաջ ենք փոխանցում: Որովհետև մենք ուզում ենք որ բոլորն ովքեր հիմա լսո՜ւմ են Աստծո Խոսքը, որպեսզի կարողանան ունենալ իրենց փրկագնման փորձառությունը, և որպեսզի իրենց պատրաստությունը տեսնեն մեր Տիրոջ վերադարձի փառավոր օրվա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարանից, 14-րդ գլխից: Հովհաննես 14-րդ գլուխ, 1-3 խոսքերը:

«1  Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։  2   Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի.  Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։  3   Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ,  դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ.  որ ուր ես եմ, դուք էլ լինիք»:  

—Թող փառավորվի՜ մեր Տերը: Մենք խոստումի որդիներ ենք: Հավատում ենք յուրաքանչյուր խոստումի, որ Տերը տվել է մեզ Իր Խոսքի մեջ: Եվ մենք շնորհակալ ենք, որ Նա մեզ նախասահմանել է նրա՜ համար, որ  մենք այժմ մասնակցություն ունենանք ա՜յն բանի մեջ, ինչը Նա ներկա պահին իրականացնում է: Թույլ տվեք ես  համառոտ ասեմ այս, այն որ մենք, որպես Հիսուս Քրիստոսի համայնքը, դո՜ւրս պետք է գանք բոլոր այդ կրոնական շարժումներից, բոլոր այդ եկեղեցական հարանվանություններից, որոնք ունեն իրենց սեփական ուսմունքները: Մենք դո՜ւրս ենք կանչվում. «Դո՜ւք ով Իմ ժողովուրդս, դո՜ւրս եկեք»: Երբ Տերը վերադառնա… Եվ Նա չէ՞ որ մեզ խոստացել է այս խոսքի մեջ. «Ես կգնամ, և ձեր համար տեղ կպատրաստեմ»:

Թույլ տվեք հարցնել… Ճիշտ է դա այնքան էլ ինձ նման չի, բայց թույլ տվեք հարցնել. Արդյո՞ք Նա գնաց մկրտականների՜ համար տեղ պատրաստելու, կամ մեկ ուրիշ տեղ մեթոդականների՜ համար, մեկ ուրիշ տեղ Լութերականների՜ համար, մեկ ուրիշ տեղ երիցականների՜, և էլի տարբեր  տեղեր պատրաստելու, թե՞ արդյո՞ք Նա գնաց տեղ պատրաստի փրկագնվածների՜ համար, ողորմություն գտածների՜ համար, նրանց համար, ովքերը Իրեն են պատկանում, ովքեր ամբողջ սրտով հավատում են Նրա Խոսքին: Նա չէ՞ որ այստեղ խոսում է իրենների հետ, և չէ՞ որ Նրա առջև Իր աշակերտներն էին, և Նա նրա՜նց էր ասում այդ բաները. «Ես կգնամ, և ձեր համար տեղ կպատրաստեմ»: Նա չէ՞ որ այդ բաները չասա՜ց ինչ-որ քարոզի մեջ որևէ Սինագոգում, Նա չէ՞ որ չասաց այդ երբ ինչ-որ տեղ բժշկություն էր անում հիվանդներին և որտեղ խառը ժողովուրդ էր հավաքված: Նա այդ խոսքերն ուղղեց նրանց, ովքեր այդ պահին Իր առջև էին գտնվում՝ Իր աշակերտներին, ովքեր հավատո՜ւմ են Իրեն, ովքեր հետևո՜ւմ են Իրեն: Նա այսօր խոսում է քեզ, Նա այսօր խոսում է ինձ:  Եվ դարձյալ ես պետք է ընդգծեմ ներածական խոսքը, խնդրում եմ մի ընդունեք քարոզը որպես մարդկային խոսք, այլ որպես Աստծո Խոսք, և հավատացեք այնպես, ինչպես Գրվածքն է ասում. «Տերը գնաց, որպեսզի Իրենների համար տեղ պատրաստի, և կվերադառնա, որպեսզի Իրեններին տուն տանի»: Թող փառավորվի՜ Տիրոջ անունը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների ուղերձից, 10-րդ գլխից:

Եբրայեցիների ուղերձ, 10-րդ գլուխ, 23-25 Խոսքերը:

«23 Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. որ  հաւատարիմ է խոստացողը։  24   Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով.  25   Եւ  չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք,  եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ  օրը մօտեցած է»:

—Եվ այս թանկագին խոսքը նույնպես մենք պետք է սրտով ընդունենք: Սիրենք միմյանց, ոչ թե խոսենք միմյանց մասի՜ն, այլ զրուցե՜նք միմյանց հետ, աղոթենք միմյանց հետ, և բաց չթողնենք մեր հավաքույթները, որքան որ տեսնում ենք, որ օրը մոտենում է: Սիրո՜վ ապրենք միմյանց հետ, և սիրո մեջ գտնվենք: Եվ որ մենք լիարժեք համոզմունք ունենանք, որ ինչպես որ ե՜ս եմ կամենում հափշտակվել, այնպես էլ կամենամ որ իմ եղբայրը, իմ քույրը, իմ ամուսինը, իմ կինը, իմ որդիները, իմ դուստրերը, նույն կերպով մասնակցություն ունենան հափշտակությանը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք միմյանց համար ի սրտե աղոթել: Այնպես որ կանգնենք Տիրոջ առջև և ասենք, «Առանց այս եղբոր ես չե՜մ ուզում հափշտակվել, առանց այս քրոջ ես չեմ ուզում հափշտակվել, ես կամենում եմ որ նրանք բոլորը մասնակցություն ունենան այնտեղ»: Աստծո սերը, մեզ պետք է այնպե՜ս լցնի… Եվ մենք բոլորս գիտենք, որ սերը դա ամենակարևորն է, պարգևնե՞ր ունենք մենք արդյոք, թե որևէ ծառայութան մեջ ենք, մենք գիտենք որ Տերն ասաց բոլոր նրանց, ովքեր պարծենում էին, որ Նրա անունով ինչ ինչ բաներ են արել, Տերը նրանց կասի. «Հեռու գնացեք Ինձանից, Ես ձեզ չեմ ճանաչում»: Տերը կամենում է, որ Հիսուս Քրիստոսի կյանքը և էությունը բացահայտվի Իր բոլոր զավակների մեջ: Հենց այն նույն սերը, որն ուներ Փրկիչը, պետք է ունենան նաև փրկվածները: Այժմ ամեն ինչ պետք է վերադառնա սկզբնական վիճակին: Եվ սկզբնական համայնքը մեկ սիրտ և մեկ հոգի էին: Նրանք աղոթքի էին հավաքվել միասին, այն տեղը որտեղ հավաքվել էին, ցնցվե՜ց, և Սուրբ Հոգին ցած իջավ: Հին Ուխտի մարգարեությունը կատարվեց, ինչպես որ նախապես ասվել էր Հովել մարգարեի միջոցով: Եվ նույնը հիմա պետք է կատարվի, այն որ համայնքը, պետք է Տիրոջ հետ լինի, նաև միմյանց հետ, որ Տերը թափի վերջին անձրևը, Շնորհի Հոգու վերջի գործունեությունը: Այո՜, արթնության և նորոգության ժամանակնե՜ր կարող է Շնորհել, և ավարտը կարող է իրականացնել: Ես Տեր Աստծուն ի սրտե շնորհակալ եմ, որ Նա իմ ճանապարհները, հենց ամենասկզբից, այնպե՜ս առաջնորդեց, որ ես 1955 թվականին՝ երբ ես առաջին անգամ Բրանհամ եղբոր հավաքույթում էի, հենց առաջին անգամվանից ես գիտեի, որ այդ մարդը Աստծուց ուղարկվա՜ծ մարդ է: Եղբայրներ և քույրեր, ընդունեք, վերցրեք այն, ինչ Տերը խոստացել է, ընդունեք և վերցրեք այն ինչ Տերը Իր Խոսքի միջոցով կամենում է փոխանցել մեզ, և ուղղվեք, կարգի բերեք ձեզ, և պատրաստվեք, Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ վերադարձի փառավոր օրվան:  Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ ունենում ենք այս հեռարձակումները: Գիտե՞ք ես, անցած երկուսուկես տարում, ծերացել եմ,   և 8, 9 տարի է որ չեմ կարողանում ճանապարհորդել: Բայց եթե Տիրոջը այդպես հաճելի կլինի, ինչպես ես ասել էի, ես ուզում եմ հուլիսի 10-ին Ցո՜ւրիխում լինել, և այնտեղ ուզում եմ վկայել ա՜յն մասին, թե Աստված ինչ է արել մեր ժամանակներում: Թող որ բոլորը, լինեն նրանք Եվրոպայում, Ասիայում կամ Ա՜ֆրիկայում, հարավում կամ հյուսիսում, արևելքում կամ արևմուտքում, թող հա՜տկապես բոլոր ծառայող եղբայրները՝ ողջ աշխարհով մեկ, օրհնված լինեն: Եվ բոլորն ովքեր պատկանում են հարս-համայնքին, թող յուրաքանչյուր խոսք շատ լուրջ ընդունեն, և իրենց պատրաստությո՜ւնը տեսնեն: Քանի որ մենք ուզում ենք պատրաստ լինել, քանի որ այսպե՜ս է գրված.  «Եվ պատրաստները Նրա հետ հարսանյաց ընթրիքը մտան, և դուռը փակվեց»: Այս պատգամը կկատարի այն, որ դուք բոլորդ, ովքեր հավատում են Աստծո Խոսքին,     դուք կտեսնե՜ք ձեր պատրաստությունը և կմասնակցե՜ք հափշտակությանը: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններով, Հիսուսի սուրբ անունով, ամեն: Մենք կկանգնենք, և Բորգ եղբայրը կաղոթի մեզ հետ:

—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ Քո Խոսքի համար, որը մենք լսեցինք: Քո Խոսքը դատարկ չի վերադառնում Քեզ, այլ մեր մեջ կատարում է այն՝ մենք, ովքեր այս առավոտ լսեցինք, կատարում է այն, ինչի համար որ ուղարկվել է: Քո Խոսքը Հոգի ու Կյանք է: Մենք քշնորհակալ ենք Քեզ դրա համար: Թող որ Գողգոթայի հաղթանակը, հայտնվի՜ Քո ժողովրդի մեջ: Տեր մենք խնդրում ենք, փրկի՜ր կորածներին, բժշկի՜ր հիվանդներին, և ազատի՜ր կապվածներին: Նորի՜ց մկրտիր Հոգով և Կրակով: Քո ամբողջ ժողովուրդը՝ մենք բոլորս, շնորհակալ ենք Քեզ այն Խոսքի համար, որը մենք լսեցինք, և խնդրում ենք Քո օրհնությունը՝ Հիսուսի անունով, Ամեն: —Ամեն:

Բովանդակություն