Եղբայր Ֆրանկ
Ես նույնպես ցանկանում եմ իմ ամենաջերմ ողջույնները հղել
բոլոր եղբայրներին և քույրերին ողջ երկրով մեկ: Ցյո՜ւրիխից, մենք հնարավորություն ունենք Աստծո Խոսքը քարոզելո՜ւ
ողջ աշխարհով մեկ, ինչպես որ փողն են հնչեցնում: Եվ մենք ներածական խոսքում փառավոր
Խոսք լսեցինք՝ Բաումգարտներ եղբայրը կարդաց Հովհաննեսի 17-րդ գլուխը: Դա աղոթք էր,
դա Աստվածաշնչում արձանագրված մեր Տիրոջ միակ ամբողջական աղոթքն էր։ Եվ մենք շնորհակալությո՜ւն
ենք հայտնում Տեր Աստծուն դրա համար: Մենք գիտենք որ Տերը քարոզում էր այստեղ այնտեղ:
Նույնիսկ լեռան քարոզը ընդգրկում է Մատթեոսի ավետարանի երեք գլուխները՝ 5,
6 և 7, որը ամենաերկար քարոզն է մեր Տիրոջ: Բայց այստեղ՝ Հովհաննես 17-ում, խոսքը վերաբերվում
է մեր Տիրոջ, իրենների համար աղոթքին՝ Իրեն պատկանողների: Եվ մենք ուզում ենք մի քանի
հատվածներ այդ աղոթքից, նորից առանձնացնել և ընդգծել: Մեր համար, ովքեր հավատում են
որ Տիրոջ վերադարձը շա՜տ է մոտեցել, մենք պարզ տեսնում ենք, որ աստվածաշնչյան մարգարեությունը
մեր աչքերի առջև իրականանում է: Եվ մենք հիշում ենք բոլոր նրանց մասին, ովքեր վշտերի
և կարիքների մեջ են: Երբ մտածում եմ… մենք քարոզել ենք Ռուսաստանում, Բելոռուսիայում,
Ուկրաինայում և ամենուր: Եվ հիմա երբ մտածում ես թե ի՞նչ է կատարվում այնտեղ, իսկապես
կարող ես միայն արցունք թափել, և Տիրոջն ասել
աղոթքի մեջ. « Տեր, ողորմիր բոլոր այն մարդկանց, ովքեր ստիպված են լինում
անցնելու այս ծանր իրավիճակներով»:
Բայց նաև մենք գիտենք, որ ամբողջ աշխարհը գտնվում է չարի՝
հոգիների թշնամու ազդեցության տակ: Այդպե՜ս
է ասել մեր Տերը, և մենք հավատում ենք, որ ամեն ինչ կփոխվի, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը
վերադառնա: Հին և Նոր Կտակարաններում ազդարարվե՜լ է Նրա թագավորության մասին, որը գալու
է: Բայց նախապես պետք է կատարվի այն, ինչ կատարվելու է նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը:
Ողջ երկիրը պետք է շարժվի՜, ինչպես որ գրված է: Ամենուրեք համաշխարհային նշանակություն
ունեցող իրադարձություններ են կատարվում, երկրաշարժեր, պատերազմներ, համաճարակներ,
սով, և բոլոր այս իրադարձությունները տեղի են ունենում ողջ երկրով մեկ: Եվ մենք նկատում
ենք, որ երկրի վրա ամեն բան գնալով ավելի ու ավելի է վատանում: Եվ ինչպես գրված է,
որ «Մարդիկ այն ժամանակ մահն են փնտրելու,
իսկ մահը փախչելու է նրանցից»:
Աստծո ողջ ստեղծագործությունը փափագով սպասում է Աստծո
որդիների հայտնությանը: Եվ մենք գիտենք, որ
երբ մեր Տերը վերադառնա՝ Հիսուս Քրիստոսը, այն ինչ քանդված է եղել մարդկանց հոգիների
թշնամու կողմից, այդ ամենը վերականգնվելու է: Եվ կգա հազարամյա թագավորությունը, և
նաև կարդում ենք նոր երկնքի և նոր երկրի մասին, և հին, անցած բաների մասին այլևս չենք
հիշելու: Իսկ մեզ համար՝ աստվածաշնչին հավատացողներիս համար, Հիսուս Քրիստոսի վերադարձը
ամենակարևոր թեման է: Քանի որ գրված է. «Եվ պատրաստները հարսանյաց ընթրիքը մտան, և
դուռը փակվեց»(Մատթեոս 25.10): Այսօր իսկապես
խոսքը գնում է Աստծո հետ անձնական կապ հաստատելու վերջին կանչի մասին: Եվ թույլ
տվեք այժմ սա ասեմ. Որ Աստված սկի՜զբը դրեց Աբրահամի հետ, կանչե՜ց նրան Քաղդեայի Ուր
քաղաքից, և նա առաջի՜նն էր, որին խոստումներ տվեց:
Մենք փնտրել ենք, թե քանի անգամ են Աստծո մարդկանց, տարբեր
անուններ, գրվե՜լ Աստվածաշնչում: Աբրահամ անունը Աստվածաշնչում հանդիպում է ավելի քան
1000 անգամ։ Տերը նախապես վերցրե՜ց նրան, ընտրե՜ց նրան, և փրկագնման պատմության մեջ,
որտեղ ներառված են բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները, բոլորին հավատքի օրինա՜կ
տվեց, հնազանդության օրինակ տվեց, այն որ որտեղ Տերը խոստումներ է տալիս, հավատքը խարսխված
է այդ խոստումների վրա, և այնտեղ որտեղ խոստումներ են տրվել, այնտեղ, պատշաճ ժամանակում
գալիս է նաև այդ խոստումների իրականացումը: Եվ Աբրահամի օրինակով մենք տեսնում ենք,
որ նա առաջինն էր, որ այն ինչ կատարվելու էր, Աստված նրանով ցույց տվեց մեզ: Եվ մենք
կարող ենք Ծննդոցի 12-րդ գլխում տեսնել, թե ինչպես Աստված սկսեց խոսել Աբրահամի հետ,
և խոստումներ տալ նրան, և այն ինչ կատարվեց և պետք է կատարվեր: Եվ հետո մենք Հին Ուխտից
գալիս ենք դեպի Նոր Ուխտը, և տեսնում ենք որ Տերը փրկագնման պատմությունը շարունակո՜ւմ
է այնքան հրաշալի ձևով: Բոլորը կանչված են հավատալու Տիրոջը, բայց ո՜չ բոլորն են արձագանքում,
ոչ բոլորն են գալիս, ոչ բոլորն են հավատում:
Եվ այսպիսով, Բրանհամ եղբայրը երեք տեսակի մարդկանց մասին
էր խոսում: Կան մարդիկ որոնք ճշմարիտ ձևով հավատում են ճշմարիտ Աստծուն, և նույնպես
հավատում են բոլոր խոստումներին որ Նա տվել է: Գոյություն ունի ճշմարիտ հավատք, գոյություն
ունի նաև շինծու հավատք, և մենք չենք ուզում ոչ ոքի ցավեցնենք հիմա, բայց բոլորն ունեն
իրենց շինծու հավատքը, նրանք հաստատել են իրենց ուսմունքները իրենց համար, բոլոր եկեղեցիները
ողջ երկրի երեսով մեկ, նրանք որոշումնե՜րն են կայացրել՝ իրենց հավատո հանգանակները,
ունեն իրենց դոգմաները, իրենց հավատո հանգանակները, և բոլորն ովքեր որոշ եկեղեցիների
են պատկանում, նրանք հավատում են այն ամենին, ինչն այդ եկեղեցիները հաստատել են իրենց
հավատո հանգանակներում: Բայց բոլոր ճշմարիտ հավատացյալները հավատում են ա՜յն բանին,
ինչ Աստված հաստատե՜լ է Իր կտակի մեջ: Եվ կհարե, չհավատացողները շրջանցո՜ւմ են այդ ամենը,
նրանք չեն ուզում գործ ունենալ ո՜չ ճշմարիտ հավատքի հետ, և ո՜չ էլ շինծու հավատքի:
Նրանք չեն հավատում մահվանից հետո հավիտենական կյանքին, նրանք չեն հավատում որ երբևէ
դատաստան է լինելու: Նրանք հավատում են որ երբ մահանան, անհետանալու են, և ոչ մի հետք
չի մնալու նրանցից: Սակայն, եղբայրներ և քույրեր, մենք շնորհակալություն ենք հայտնում
Տիրոջը այն Շնորհի համար, որ Նա տվել է մեզ՝ 2000 տարի հետո ողջ սրտով, լիարժեք ներքին
համոզմունքով հավատալու այն բանին, ինչ Տերը խոստացել է մեզ, և ասել.
«3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք…» (Հովհաննես
14.3):
Եվ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսի վերադարձը նկարագրված
է Նոր Ուխտի շատ գլուխներում, և մենք շնորհակալ ենք Տիրօջը Իր թանկագին և Սուրբ Խոսքի
համար, որը Նա Իր ողորմությամբ կտակե՜լ է մեզ: Բայց այսօր, մենք ուզում ենք ևս համառոտ
անդրադառնալ այն մտքերին, որոնք ասվեցին ներածական խոսքի մեջ, դա չէ՞ որ մեր Փրկչի աղոթքն էր փրկվածների համար:
Նա ո՜չ միայն Իր կյանքը տվեց մեր համար, Նա ո՜չ միայն ասաց, թե մենք ինչ պետք է անենք,
ոչ միայն ասաց այն ամենը ինչ վերաբերվում էր վարդապետությանը, Նա նաև ասաց այն, ինչը
մենք անձամբ պետք է վերապրենք և մեր անձնական փորձառությունն ունենանք Տիրոջ հետ: Սակայն
աղոթքը իրենների համար, շա՜տ կարևոր է: Եվ այդ մասին մենք այժմ ուզում ենք համառոտ
խոսել ձեր հետ: Կխնդրեմ Բորգ եղբորը կարդա՜լ Աստծո Խոսքը:
—Մենք կարդում ենք, Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլխի,
3-րդ և 6-րդ Խոսքերը:
«3 Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»:
— Ամեն. «Սրանում է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և հավատան,
որ Դու հայտնվեցիր երկրի վրա Քո միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»: Որովհետև
այսպե՜ս է գրված. «Ով որ Որդուն ունի, նա կյանքն
ունի…»(Հովհ. 3.36, 1-Հովհ. 5.12): Եվ դրա համար մենք հավատում ենք միակ ճշմարիտ
Աստծուն, ով հայտնվեց մեզ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մեջ, և Իր չարչարանքների և մահվան
միջոցով մեզ հավիտենական կյանք տվեց: Եվ պետք է ասել, որ ոչ ոք չի կարող հավիտյան ապրել,
եթե Շնորհքով չի՜ ընդունել Աստծո պարգևը, հավիտենական կյանքի պարգևը մեր Տիրոջ՝ Հիսուս
Քրիստոսի մեջ:
Մենք շարունակում ենք կարդալը:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլխի,
6-րդ Խոսքը:
«6 Քո անունը
յայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր
ինձ. քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. եւ քո խօսքը պահեցին»:
—Ամեն: Եվ մենք սա կարող ենք խոստովանե՜լ անկեղծորեն:
Ո՜չ բոլորն են ստացել Հիսուս Քրիստոսի հայտնությունը, և ինչպես մեր Տերն ասաց աղոթքի
մեջ. «Ես հայտնեցի Քո անունը», Հոր անունը,
որը նաև Որդու անունն է, «…Հայտնեցի նրանց, ում
այս աշխարհիցը Ինձ տվեցիր», այսինքն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը:
Մնացած բոլորը կօգտագործեն Երրորդության բանաձևը, բայց
ճշմարիտ հավատացյալները կօգտագործեն Աստծո կողմից հայտնված անունը, որը տրվել է մեր
փրկության համար, և ինչ էլ որ մենք անում ենք խոսքով կամ գործով, մենք ամեն ինչ անում
ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով:
Խնդրեմ, շարունակենք։
—Սաղմոս 22-ի 23-րդ Խոսքից կարդում ենք.
«22 Ես քո անունը
կպատմեմ իմ եղբայրներին. ժողովրդի մէջ կօրհնեմ
քեզ»:
—Ամեն: Այստեղ մենք խոստում ունենք Սաղմոսներում, որը
Տերը կրկին նշո՜ւմ է Իր աղոթքում. «Ես կհայտնեմ
քո անունը իմ եղբայրներին», ոչ թե աշխարհում, այլ համայնքում՝ եկեղեցում, Ես կփառավորեմ
Քո անունը: Տերը մի եկեղեցի ունի, որը Նա փրկագնեց Իր Շնորհքով, Իր արյան և մահվան
միջոցով: Նա երկրի վրա մի եկեղեցի ունի, որի համար ասաց.
«Ես կկառուցեմ
Ի՜մ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»:
Եվ որքա՛ն հրաշալի է թանկագիններ, որ մեր Տերը, այն խոստումը
որը հնչում է Սաղմոսներում, Նա Նոր Կտակարանում օգտագործո՜ւմ է Իր աղոթքի մեջ: Հին
և Նոր Կտակարանները միասի՜ն են, առանձի՜ն չեն:
Շարունակենք խնդրեմ:
—Հովհաննեսի 17-րդ գլուխ, 17 Խոսքը:
«17 Նորանց սուրբ արա
քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն
է»:
—Ամեն: Այստեղ նորից կարևոր հատված է: Աստված այնքա՛ն
շատ բան է ասում մեզ, այնքա՛ն շատ բան կա գրված: Որպես Աստծո Խոսք մենք ունենք Աստվածաշունչը՝
Հին և Նոր Կտակարանները: Իսկ հետո, մեր Փրկչի անձնական աղոթքը, որտեղ Նա ասում է. «Նորանց
սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է»:
Այնպես որ, Աստծո Խոսքի շրջանակներից դուրս չկա ոչ մի
սրբություն:
Փրկագնման ողջ ծրագիրը՝ Աստծո կամքը, մեզ բացահայտվել
է միայն Աստծո Խոսքի մեջ, և միայն նրանք, ովքեր Աստծո Խոսքը ընդունում են և հավատում
են ամբողջ սրտով, կարող են սրբագործվել Նրանում: Եվ պետք է ասել նաև, որ գրվա՜ծ է.
«Առանց սրբության ոչ ոք չի՜ տեսնի Տիրոջը»(Եբրայեցիներ
12.14): Այնպես որ փրկությունը, ներումը, նորոգումը, վերստին ծնունդը, ջրի մկրտությունը,
Սուրբ Հոգու մկրտությունը, այդ ամենը պատկանում է մեր փրկագնմանը: Եվ մենք սրբանում
ենք այդ ամենով Աստծո Խոսքի մեջ: Թող փառավորվի, թող մեծարվի՜ մեր Տերը: Եվ հիմա ուզում
եմ ասել, որ Աստված լսե՜ց աղոթքը, և մենք արդեն սրբացված ենք Նրա Խոսքի մեջ, փա՜ռք
լինի Նրան: Մենք այժմ սպասում ենք միայն հափշտակությանը:
Ամեն բան կատարվել է՝ ներումը, Շնորհքը, փրկագնումը, այդ
բոլորը Աստված տվե՜լ է մեզ: Նա ոչ թե ինչ-որ մի ժամանակ տալո՜ւ է դա մեզ, Նա արդե՜ն
տվել է այդ Հիսուս Քրիստոսի մեջ:Եվ այդ պատճառով Աստվածային պատգամը, պետք է քարոզված
լինի ամբողջ աշխարհով մեկ: Եվ բոլորին պետք է ասված լինի, և հիմա ասվում է. «Խնդրում
եմ, հավատացե՜ք դրան, ընդունե՜ք այն և շնորհակալությո՜ւն հայտնեք Տիրոջը դրա համար»:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք նույն գլխից, 20-րդ Խոսքը:
«Միայն նրանց
համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց միջոցով կհավատան Ինձ»:
—Ամեն: Փառք և շնորհակալություն Տիրոջը այդ աղոթքի համար,
որը ճշմարտապես պատասխանվել է, ո՜չ միայն առաքյալների համար, ովքեր ապրեցին և տեսան
այդ ամենը, այլ մեր Տերն աղոթեց բոլոր նրանց համար, ովքեր 2000 տարվա ընթացքում ավետարանի
քարոզչությամբ հավատացյա՜լ կդառնան: Եվ նույն խոստումները, նույն փրկության փորձառությունները՝
ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես սկզբում էր: Եվ դրա համար մենք այսօր սրտի խորքից
շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը, և ո՜չ միայն խոսո՜ւմ ենք Նրա աղոթքի մասին,
այլ գոհանում ենք բոլոր նրւանց համար, ովքեր Աստծո Խոսքը լսե՜լ են իմ շուրթերից անցած
70 տարիների ընթացքում, և անցած 60 տարիների ընթացքում 160 երկրներում: Եվ Տերը նրանց
համար նույնպես աղոթե՜լ է:
Բոլոր լեզուներում, բոլոր ժողովուրդներում, բոլոր ազգերում լինող եղբայրներ և քույրեր, Տերն այն ժամանակ աղոթե՜լ
է ձեզ համար, ձեզ համար, ովքեր Աստծո Խոսքը լսե՜լ են կանչված շուրթերից: Եվ Տերն ասել
էր Բրանհամ եղբորը, 1933 թվականի Հունիսի 11-ին, որ իրեն տրված պատգամը, (Պատգամը դա
Աստծո խոսքն է) պետք է նախորդի Հիսուս Քրիստոսի վերադարձին: Եվ ողջ երկրի երեսով մեկ
այս պատգամը պետք է քարոզվի, այդպե՜ ս է ասված եղել մարգարեին: Փառք Տիրոջը, շնորհակալություն
Նրան, բոլոր նրանց համար, որոնց մենք քարոզել ենք և ովքեր հավատացել և ընդունել են
Աստծո Խոսքը, նրանց բոլորի համար, մեր բոլորի համար այն ժամանակ աղոթե՜լ է Տերը: Հարց
եմ տալիս ձեզ՝ սիրելի եղբայրներ և քույրեր. Լսե՞լ
է Աստված երկնքում Փրկչի աղոթքը, որը հնչել է երկրի վրա, աղոթե՞լ է Նա այն բանի համար, որ մենք Խոսքի միջոցով
քարոզե՜նք ամբողջ աշխարհում, հակացե՞լ ես դու, որ Աստված ընդգրկել է քեզ Իր փրկագնման
ծրագրի մեջ:
Նա ոչ միայն մեծ հանձնարարականը տվեց՝ գնալ ամբողջ աշխարհ,
ավետարանը քարոզելու բոլոր ազգերին, այլ նաև աղոթեց մեզ համար, որ քարոզում ենք Նրա
Խոսքը, և ձեր բոլորի համար, ովքեր կլսեն Նրա թանկագին և Սուրբ Խոսքը բոլոր ազգերում
և լեզուներում, Տերն աղոթե՜ց բոլոր նրանց համար, ովքեր այժմ կարող են հավատա՜լ աստվածային պատգամին:
Խնդրում եմ, այսօր հավատքով ընդունե՜ք այդ որպես Աստծուց
նվեր և շնորհակալություն հայտնեք մեր Տիրոջը, ասե՜ք Նրան. «Սիրելի Տեր, ես շնորհակալ եմ Քեզ Քո ծառաների համար և շնորհակալ եմ Քեզ նրանց
բերած խոսքի համար: Շնորհակալ եմ, որ օրհնեցիր ինձ, որ օրհնեցիր մեզ»:
Փառք մեր Տիրոջը Հովհաննես 17-ի համար: Մենք շարունակում
ենք կարդալը:
—Մենք կարդում ենք Հայտնության գրքից: Հայտնության գիրք,
13-րդ գլուխ, 8-րդ Խոսքը:
«8 Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է»:
—Այստեղ խոսքը հակաքրիստոսի մասին է, ով բարձրացած է բոլորի
վրա, ինչը վերաբերվում է Աստծվածային ծառայությանը: Եվ բոլորը հավատալու են նրան: Բայց
բոլոր նրանք, ում անունները գրված են եղել Գառան Գրքում աշխարհի ստեղծվելուցն առաջ,
նրանք միայն Հիսուս Քրիստոսին՝ իրենց Տեր ու Փրկչին են հավատալու: Եվ չեն երկրպագելու
այդ հակաքրիստոսին: Եվ դրա համար մեծ տարբերություն կա մեր և նրանց միջև: Մենք որևէ
կրոնի՜ չենք հավատում, մենք որևէ մարդո՜ւ չենք հավատում, մենք հավատում ենք կենդանի
Աստծուն, ով հայտնեց Իրեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, և փրկություն շնորհեց մեզ,
ներում և ողորմություն շնորհեց, և լիակատար փրկագնում: Ով հայտնեց մեզ Իր անունը, հայտնեց
մեզ Իր կամքը, Իր Խոսքը: Մենք չենք հավատում ոչ հակաքրիստոսին, ոչ էլ ուրիշ մեկի, այլ
միակ Աստծուն, և դա այդպես է լինելու հավիտյան: Մեր Տերը նախքան աշխարհի ստեղծվելը
նախասահմանված էր նրա՜ համար, որ որպես Աստծո Գառ մահանար: Այնպես էլ մենք, նախքան
աշխարհի ստեղծվելը նախասահմանվա՜ծ ենք եղել, որպեսզի հավատքով ընդունե՜նք այս ամենը,
և Տիրոջը շնորհակալություն հայտնենք դրա համար:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եփեսացիների 1-ին գլխից, 4 և 5 խոսքերը:
«4 Ինչպէս որ
ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն
առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա
առաջին սիրով. 5 Մեզ առաջուց սահմանելով, որ
իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝
իր կամքի հաճութեան պէս…»:
—Ամեն: Շնորհակալություն կենդանի Աստծուն կրկին և կրկին,
Իր թանկագին և Սուրբ Խոսքի համար: Նախքան աշխարհի ստեղծվելը նախասահմանված ենք եղել,
և ավելին պետք է սուրբ լինենք՝ անբիծ և անարատ, որպեսզի իսկապես սրբվենք ճշմարտության խոսքովը, որպեսզի ո՜չ
թե մեր կամքն անենք երկրի վրա, այլ Աստծո՜ կամքը, որպեսզի դարձի գալուց հետո չշարունակենք
մեր սեփական կյանքով ապրել, այլ որ իսկապես Աստվածային նոր կյանքը լինի մեր մեջ, և
մեր միջոցով բացահատվի: Եվ բացի այդ, մենք հենց նոր կարդացինք, որ մենք Աստծուց ստացել
ենք որդեգրությունը, որ մենք նախասահմանված էինք Աստծո Որդու մեջ որպես որդիներ և դուստրեր:
Եվ փրկագնման միջոցով մենք ստանում ենք որդեգրությունը, ո՜չ միայն խոստումը, որ դա
կատարվելու է, այլ Աստծվածային փա՜ստը, որ դա տեղի՜ է ունեցել, որ մենք հանդիսանում
ենք Աստծո որդիներ և դուստրեր վերածնունդի միջոցով, վերից Զորությամբ: Թույլ տվեք ամփոփել այն մասին, ինչ այսօր
խոսվել է, և ընդհանրապես ինչի մասին է գնում այսօր խոսքը: Խոսքն ա՜յն մասին է, որ մենք
Աստծուն թո՜ւյլ տանք առաջնորդել Իր կամքի մեջ, խոսքն ա՜յն մասին է, որ մենք ներքուստ
համաձայնություն ունենանք Աստծո յուրաքանչյուր Խոսքի հետ: Եվ որ այս Աստվածաշնչյան
հատվածները կարողանանք ևս մեկ անգամ հանգիստ կարդալ, ամենքս մեր համար: Բայց այսօր
ես կուզեի շեշտադրել ա՜յն, թե ինչպես էր մեր Տերն աղոթում: Խնդրում եմ աղոթքով կարդացեք
Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլուխը, կա՜նգ առեք ամեն Խոսքի վրա, աղոթքո՜վ կարդացեք:
Մենք բոլորս որպես Աստծո զավակներ ներառվա՜ծ ենք այդ աղոթքի մեջ, մեր համա՜ր էր Տերն
աղոթում: Ամեն ինչ որ գրվա՜ծ է այդ աղոթքի մեջ, ինչի համար որ մեր Տերն ու Փրկիչն այստեղ
աղոթո՜ւմ էր, այդ ամենը բոլոր փրկագնվածների
համար կկատարվի: Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք հանդիսանում, և սպասում ենք
մեր սիրելի Տիրոջ վերադարձին, և գիտենք որ ժամանակների նշանները շատ պարզ խոսում են
այն մասին, որ Հիսուս Քրիստոսի վերադարձը շատ մոտ է: Եվ այն ամենի մասին, ինչ կատարվո՜ւմ
է երկրի վրա, մենք կարող էինք շատ հատվածներ կարդալ Գրվածքից, որը բառացիորեն իրականանում
է մեր աչքերի առջև: Եվ մեր Տերն ասաց. «Երբ
տեսնեք որ այս ամենը կատարվում է, այն ժամանակ ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև
ձեր փրկությունը մոտենում է»: Եղբայրներ և քույրեր, թող սա լինի ա՜յն օրը, որը
Տերն ըստեղծեց բոլորիս համար, որպեսզի մենք այս օրը երբե՜ք չմոռանանք, և մեր Տիրոջն
ու Փրկչին կարողանանք շնորհակալություն հայտնել: Շնորհակալություն հատնել որ Նա ո՜չ
միայն թողել է մեզ Իր Խոսքը, այլ որ Նա նաև աղոթել է մեր համար, որպեսզի մենք կարողանանք
հնազանդության մեջ լինել, և հավատքով Իր բոլոր Խոսքերն ընդունել: Եվ բոլոր խոստումները
կատարվե՜ն մեր համար: Շնորհակալությո՜ւն Տիրոջը, որ հիմա մենք ապրում ենք նախքան Հիսուս
Քրիստոսի վերադարձը ընկած կարճ ժամանակահատվածում: Օրնվա՜ծ եղեք դուք բոլորդ, բոլոր
ազգերում, ժողովուրդներում և լեզուներում: Մեկ անգամ ևս մենք այստեղից՝ Ցյուրիխից ողջույններ
ենք փոխանցում բոլոր ծառայող եղբայրներին, քարոզիչներին: Մնացե՜ք Աստծո Խոսքի շրջանակներում,
ամենակարող Աստծո օրհնության մե՜ջ մնացեք, որովհետև ով թողնո՜ւմ է Աստծո Խոսքը, նա
Աստծո՜ւն է թողնում, և այդ ժամանակ Աստվա՜ծ է թողնում այդպիսի մարդուն: Միայն երբ մենք
մնա՜նք Աստծո Խոսքի շրջանակներում, ապա Աստված
էլ կմնա մեզ հետ: Օրհնված եղեք բոլորդ ամենակարող Աստծո օրհնություններով, Հիսուսի
Սուրբ անունով: Եվ այսօր, որտեղ որ դուք գտնվո՜ւմ եք, կանգնեք և փա՜ռք տվեք Տիրոջը
Իր աղոթքի համար, և կատարված փրկության համար: Եվ մենք նույնպես մի պահ կկանգնենք,
կկանգնենք աղոթքի համար:
Թանկագին երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քո թանկագին Խոսքի ընթերցման համար, մենք շնորհակալ ենք որ Դու Քո Խոսքի միջոցով, այս առավոտ դարձյալ խոսեցիր մեզ: Օրհնիր բոլորին, ովքեր լսեցին կարդացված Խոսքը, ողջ աշխարհով մեկ, սկսիր այստեղից՝ Ցյուրիխից, և ողջ աշխարհով մեկ: Մենք շնորհակալ ենք Քեզ, որ Դու մինչև հիմա նույնն ես: Օրհնիր Քո զավակներին այստեղ՝ Ցյուրիխում, Ավստրիայում, Գերմանիայում, ամբողջ աշխարհում օրհնիր Քո զավակներին: Մենք լսեցինք Քո ճշմարտությունը, նախքան աշխարհի ստեղծվելը Դու մեզ նախասահմանեցիր, որպեսզի մենք կարողանանք հավատա՜լ Քեզ, Քո Խոսքին, և մենք սպասում ենք Քո վերադարձին Տեր: Եվ այս քարոզը ծառայում է մեզ պատրաստվելու համար, պատրաստվելու Քո մոտալուտ վերադարձին: Օրհնիր բոլորին, ովքեր լսեցին Քո Խոսքը՝ Հիսուսի անունով: ԱլելուՅահ: Ամեն: