Լսել

2022-06-26 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Բաումգարտներ

Թանկագին եղբայրներ և քույրեր Տիրոջմով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով, մենք ողջունում ենք Աստծո բոլոր զավակներին, ողջ երկրով մեկ, այստեղից՝ Ցյուրիխից, Շվեցարիայից: Մենք Տիրոջը շնորհակալ ենք, որ ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանի այս վերջին օրվա մեջ և ավելի ու ավելի ենք պատրաստվում մեր Փրկչի փառավոր վերադարձին: Եվ մեր սրտերում Աստծո Խոսքի նշանակութկունը ավելի է մեծանում: Մենք հասկանում ենք, որ չենք պատկանում այս երկրավոր, չար աշխարհին, և այդ պատճառով զարմանալի չէ, որ ավելի ենք փափագում այն երկնային բնակարանին: Պետրոսի 2-րդ ուղերձում գրվա՜ծ է մեր կողմնորոշման համար, որ «Տերն Իր խոստումը չի ուշացնում… այլ երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում որ կորչողներ լինեն, այլ որ ամենն ապաշխարության հասնեն»: Եվ թող որ այսօրվա ծառայությունը, Ֆրանկ եղբոր հետ, թող որ այն ծառայի մեր սրտերի ճիշտ դիրքորոշման համար, որպեսզի մենք ձգտենք որ անբիծ ու անարա՜տ գտնվենք Նրա առաջին, որովհետև Բարի Հովիվը առ այսօր ողորմությամբ տանո՜ւմ է մեզ Իր ձեռքերի վրա, և շարունակելո՜ւ է տանելը: Նա գիտի մեր վշտերը,  Նա գիտի մեր կարիքները, Նա գիտի՜ մեզնից յուրաքանչյուրին: Նա դեռևս նույնն է՝ ինչպես այսօր երգեցինք, և Նրա Խոսքը հավիտյան կենդանի և ճշմարիտ է մնում Աստծո զավակների համար: Մենք հավատում ենք, որ դա կկատարվի՜ այսօր, ես վստահ եմ որ Տերն այսօր նույնպես Իր ժողովրդին կհայտնվի որպես մեռելներից հարություն առած: Նախքան որ կաղոթենք, ես ցանկանում եմ կարդալ Գրվածքից, Հովհաննեսի ավետարանից, 17-րդ գլխից… Ես ուզում եմ կարդալ ամբողջ գլուխը:

 

«1  Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր,  ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ.  2  Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝  որ տուիր նորան։  3    Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ  միակ ճշմարիտ Աստուած. եւ նորան,  որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։  4    Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ.  այն գործը կատարեցի,  որ տուիր ինձ՝ որ անեմ։  5   Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը,  որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։  6    Քո անունը յայտնեցի այն մարդկանց,  որ աշխարհքիցը տուիր ինձ. քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. եւ քո խօսքը պահեցին։  7   Հիմա իմացան, որ այն ամենը որ ինձ տուիր՝ քեզանից է.  8   Որովհետեւ այն խօսքն՝  որ ինձ տուիր, ես նորանց տուի. եւ նորանք ընդունեցին, եւ  ճշմարտութեամբ իմացան, որ քեզանից դուրս եկայ. եւ հաւատացին, թէ դու ուղարկեցիր ինձ։  9   Ես նորանց համար եմ աղաչում,  ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են։  10   Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է.  եւ ինչ որ քոնն է՝ իմն է. եւ ես փառաւորուած եմ նորանցում։  11    Եւ ես՝ այլեւս աշխարհքումս չեմ, իսկ նորանք աշխարհքումս են, եւ ես քեզ մօտ եմ գալիս. ով Սուրբ Հայր,  պահիր նորանց քո անունովը, որոնց տուիր ինձ,  որ մէկ լինեն  ինչպէս մենք։  12   Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի,  ես էի պահում նորանց քո անունովը. նորանց որ տուիր ինձ, պահեցի.  եւ նորանցից ոչ մէկը չկորաւ. բայց  միայն կորուստի որդին,  որ գրուածը կատարուի։  13   Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը։  14    Եւ քո խօսքը նորանց տուի,  եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն,  ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։  15   Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց.  այլ որ նորանց պահես չարիցը։  16    Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։  17   Նորանց  սուրբ արա  քո ճշմարտութիւնովը.  քո խօսքը ճշմարտութիւն է։  18    Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք։  19    Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն։  20   Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կհաւատան ինձ։  21    Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու,  Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ։  22   Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի,  որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք։  23   Ես նորանցում՝ եւ դու ինձանում,  որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։  24    Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ.  որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։  25   Արդար Հայր,  աշխարհքը չճանաչեց քեզ.  բայց ես ճանաչեցի քեզ,  եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ։  26    Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կճանաչեցնեմ. որ այն սէրն,  որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում»:


Մինչև այստեղ: Սա Աստծո թանկագին, Սուրբ Խոսքն է:  Որքան հրաշալի է եղբայրներ և քույրեր, որ Տերն Իր անունը հայտնեց մեզ: Թող Նա շարունակի օրհնել մեզ, թող Նա շարունակի պահպանել մեզ, և թող սրբացնի՜ մեզ Իր անունով, քանզի Նրա Խոսքը ճշմարտություն է: Եվ որ Աստծո սերը մեզ ավելի միացնի Նրա հետ, և միմյանց հետ, հավիտյան:

Հիմա մենք միասին կաղոթենք:

Թանկագին երկնավոր Հայր, մենք գոհունակ սրտով քեզ ենք նայում, որտեղից գալու է մեր օգնությունը: Մենք նորից ու նորից երախտապարտ ենք Քեզ Քո թանկագին, Սուրբ Խոսքի համար, ճշմարտության Խոսքի համար, որը ազատե՜ց մեզ, և ճրագ է մեր ոտքերին և շավիղներին։ Մենք շնորհակալ ենք Քեզ, որ Դու բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և ժողովուրդներից կանչո՜ւմ ես Քո զավակներին: Ինչպիսի՛ մեծ Շնորհք և ողորմություն է, որ Դու հայտնեցիր մեզ Քո անունը, և ճանաչել տվիր մեզ: Եվ մենք կարող ենք կանչե՜լ Քեզ Քո անունով, և երկրպագել Քեզ Քո անունով: Ինչպիսի՛ մեծ առանձնաշնորհում է տրվել մեզ, որ կարող ենք լինել Քո արոտի ոչխարները, Քո հոտը: Աշխարհի ստեղծվելուցն առաջ Դու ընտրեցիր մեզ որպես Քո սեփականությունը, և մեզ բոլորիս մեր անուններով կանչեցիր: Տեր, շարունակի՜ր ողորմել մեզ, որպեսզի մենք գտնված լինենք Քո բացարձակ կամքի մեջ, Տեր: Տո՜ւր մեզ Հոգի, և կամենալը Քեզ ծառայելու համար, Դու Ինքդ տուր կամենալը և անելը Քո Խոսքը Տեր: Որպեսզի մենք վերջում անբիծ և անարատ լինենք, կարողանանք Քեզ ընդհառաջ գալ երբ Դու կվերադառնաս տանելու Քո հարսին: Օրհնի՜ր Քո հավատարիմ ծառային, մեր սիրելի Ֆրանկ եղբորը, օծի՜ր նրա շուրթերը Տեր, երբ նա սկսի խոսել մեզ հետ քարոզելով Քո Խոսքը: Թող Քո Սուրբ Հոգին հսկի մեր և բոլորի վրա Քո Խոսքով, բոլոր նրանց ովքեր այսօր լսելու են Քո Խոսքը: Դու գողգոթայի հաղթողն ես: Տո՜ւր մեզ այսօր Քո անվան և փառքի համար, որպեսզի մենք Քո կամքի մեջ լինենք: Փրկի՜ր բոլոր կորածներին, ազատի՜ր բոլոր նրանց ովքեր տանջվում են հոգիների թշնամու կողմից: Բժշկիր բոլոր հիվանդությունները մեր մեջ, ով հզոր Տեր: Դու կենդանի ես Տեր, և մենք նույնպես կենդանի պետք է լինենք: Դու գոռացիր գողգոթայի խաչի վրա. Կատարվե՜ց: Միայն Քեզ, Միակ ճշմարիտ Աստծուն լինի ողջ փառքը, ողջ երկրպագությունը, ողջ գոհությունը, Քո ժողովրդի կողմից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: 

Բովանդակություն