Լսել

2022-06-05 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Բորգ եղբայր

Մենք ջերմորեն ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհով մեկ, ովքեր առցանց միացել են «Աստվածաշնչյան սերտողություն Ֆրանկ եղբոր հետ» հեռարձակմանը: Մենք շնորհակալ ենք Աստծուն բացահայտված Աստծո Խոսքի համար:  Թող Տերը օրհնի Ֆրանկ եղբորը, թող Նա առաջնորդի նրան Իր Սուրբ Հոգով, որպեսզի նա կարողանա ասել այն, ինչ Աստվա՜ծ է ուզում ասել մեզ: Թող Տերն օրհնի՜ բոլոր ունկնդիրներին: Նախքան ֆրանկ եղբայրը կխոսի, ես ներածական խոսք կկարդամ Եփեսաիների 1-ին գլխից, 11-րդ խոսքից սկսած:

«11    Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք  առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս,  որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս.  12    Որ մենք գովասանք լինենք նորա փառքին,  որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։  13   Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր  ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝  խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։  14    Որ մեր ժառանգութեան գրաւն է,  մինչեւ ստացուածքի  փրկութիւնը,  նորա փառացը գովասանքի համար»:

Խնդրեմ Ֆրանկ եղբայր: 

Բովանդակություն