Եղբայր ֆրանկ
Ամեն մկրտություն, ամեն օրհնություն, ամեն ինչ կատարվում
է Սուրբ Գրքի վկայության համաձայն՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Որտե՞ղ կլինեք դուք,
որտե՞ղ կհայտնվեք դուք, որ ուսուցանում եք երրորդությունը և մարդկանց մոլորության մեջ
եք պահում, իրենց ամբողջ կյանքում: Մի՞ թե երբեք չեք կարդացել, թե ինչ է գրված Եբրայեցիների
ուղերձում, 9 գլխում 27 Խոսքում. Որ «Մարդուն
տրված է մեկ անգամ մեռնել, և նրանից հետո դատաստան»: Սուտ ավետարանի քարոզիչները՝
սուտ ուսմունքի, նրանք պատասխանատվություն կկրեն բոլոր եկեղեցիներում և հավատացյալների
համայնքներում անկեղծ հոգիների համար, որոնք Աստծո՜ւն են փնտրում, ովքեր ցանկանում
են ունենալ Աստծուն, բայց պահվում են մոլորության մեջ: Թող Աստված ողորմություն անի,
որպեսզի ազատագրում լինի, ճշմարիտ առանձնացում՝ Գառնուկի արյան միջոցով, որպեսզի հայտնվի՜
այդ՝ բացահայտվի, որպեսզի Աստծո Հոգին կարողանա իջնե՜լ մարդկանց վրա, և նոր՝ Աստվածային
կյանք արարի մեր մեջ: Եվ որպեսզի մենք վերստին ծնված լինենք Խոսքի սերմից: Որովհետև
նա ով Աստծուց է ծնված, միայն նա՜ ունի հավիտենական կյանք, և ով հավիտենական կյանք
ունի, նա՜ կարող է հավիտյան ապրի: Կարելի՜ է, պետք է որոտացող, հզոր ձայնով հռչակել,
և բոլոր հարանվանություններին ցույց տալ Աստվածաշնչյան Ճշմարտությունը, և դնել նրանց
սրտերի մեջ. Վերադարձեք Աստծո՜ւն, և սկզբնական քարոզչությանը: Խնդրեմ, շարունակում
ենք կարդալը:
—Մենք կարդում ենք 2 Հովհաննեսի ուղերձից, 1 գլխի, 7 Խոսքը:
«7 Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը»:
—Եվ, այստեղ նույնպես մեզ մոտ, շատ լուրջ Խոսք է: Բոլորն
ովքեր ասում են, որ Քրիստոսը արդեն եկել է, և շատ աղավաղված ուսմունքներ են տարածում,
Սուրբ Գիրքը մեզ ասում է շատ պարզ. «Այն նույն
Հիսուսը, ով վերցվեց փառքի մեջ, Նա նույն կերպով վերադառնալու է», և մենք սպասում
ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին: Եվ երբ Նա վերադառնա, Նա գալու է Աստծո փողով, և հրեշտակապետի
ձայնով: Որից հետո Քրիստոսով մեռելները լսելու են ձայնը, և հարություն են առնելու:
Եվ մենք, ովքեր կենդանի ենք մնացել, պետք է փոխվենք, և բոլորս միասին վերցվելու ենք,
որպեսզի օդերի մեջ հանդիպենք Տիրոջը: Եվ Նրա հետ, մտնելու ենք փառքի մեջ: Եվ այսպիսով,
խնդրում եմ հավատացեք, որ այդ նույն Տերը, նույն կերպով վերադառնալու է, ինչպես որ
վերցվել է երկինք: Շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք 2 Տիմեթեոսից, 4 գլխից, 3-4 Խոսքերը:
«3 Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ
կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս…»:
—Եվ
սա նույնպես կատարվել է: Ժամանակը հասել է, դա կատարվել է դեռևս առաքյալների ժամանակներում,
այն որ կեղծ ուսմունքներ են տարածվել, և որ Պողոսը պետք է կրկին ու կրկին աստվածաշնչյան
ուսուցումը ճրագակալի վրա դներ: Եվ հատկապես
2 Տիմոթեոսի 4 գլուխը, ուղիղ զգուշացում է Տիմոթեոսին. «Խոսքը քարոզի՜ր, ժամանակին լինի թե ժամանակից
դուրս, Խոսքը քարոզի՜ր, որովհետև ժամանակ է գալու, որ աստվածաշնչյան ուսմունքը չեն
հանդուրժելու»: Ինչպես ես հաճախ եմ ասել, այս Խոսքն ինձ համար առանձնահատուկ նշանակություն
ունի։ Ես կարող եմ պատկերացնել, թե որքան դժվար է ձեզ հավատալը, որ Տերը մեր ժամանակում,
լսելի ձայնով, պարզ բառերով, գերմաներեն լեզվով խոսել է Ֆրանկ եղբորը, և ասել է այս
խոսքերը. «Իմ ծառա, կարդա 2 Տիմոթեոսի 4 գլուխը,
և Ես կխոսեմ քեզ հետ»: Եվ Տերն այս խոսքի
միջոցով, հատուկ ձևով խոսեց ինձ հետ, որ ես պետք է միայն մի բան անեմ, և հա՜տկապես
քարոզեմ Խոսքը: Համայնքը շինված է մարգարեների և առաքյալների հիմքի վրա, իսկ ի՞նչ հիմքի
վրա են կառուցված բոլոր հարանվանություններն ու կազմակերպությունները: Ես չեմ ուզում
անդրադառնալ դրան: Եկեք շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Գործք
Առաքելոցից, 3 գլխից, 21 Խոսքը:
«21 Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների
բերանովը յաւիտենից հետ է»:
—Ամեն: Սա ամենակարևոր Խոսքն է, որն այսօր կարդացվեց:
Աստծո ամեն Խոսք կարևոր է, բայց հենց խոստումը, որի մասին մենք նոր լսեցինք… Մեր Տերը,
սպասում է երկնքում, երկինքը Նրան պետք է ընդուներ, մինչև ո՞ր ժամանակը, ո՞ր ժամանակը
եղբայրներ և քույրեր, մինչև ո՞ր ժամանակը պետք է երկինքը Նրան ընդուներ. Մինչև այն
ժամանակները, երբ ամեն բան վերականգնվելու է և հաստատվելու, ինչպես Տերը Իր մարգարեների
բերանով խոստացել է և հռչակել: Այսպիսով, նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը, այս խոստումը
պետք է իրականացվի, որպեսզի ինչպես ամեն բան եղել է սկզբում, ինչպես որ դասակարգվել
է առաքյալների կողմից, նույն կերպ հիմա դասակարգվի: Եվ հատկապես այնպես, ինչպես որ
Աստված Իր սուրբ մարգարեներին հայտնել է: Եվ առաքյալները քարոզել են այն, ինչ Աստված
մարգարեների միջոցով խոստացել է և հռչակել: Եվ վերջին խոստումը նախքան Հիսուս Քրիստոսի
վերադարձը… Այդտեղ մեզ ասվում է, որ կգա ժամանակը, երբ Տերը ամեն բան կբերի սկզբնական
վիճակին, ինչպես հռչակել է մարգարեների բերանով, և հետո առաքյալների բերանով: Դա
է այն հիմքը, որի համար Աստված մեր ժամանակաշրջանում կանչել է Բրանհամ եղբորը,
ուղարկել է որպեսզի նա իսկապես վերադարձնի մեզ սկզբնական Խոսքին, Ճշմարտությանը, Հին
և Նոր Կտակարաններին: Եղբայրներ և քույրեր, ինչպես ոմանք վկայակոչում են Մարտին Լութերին,
ոմանք Օգոստիանոսին, մյուսները Աթանասին, ուրիշները տարբեր համայնքների հիմնադիրներին,
Վիլլիամ Բութին, այո՜, ինչ էլ որ լինեն նրանց անունները: Եկեղեցական բոլոր համայնքները
վկայակոչում են մեկ հիմնական մարդու՝ հեղինակության, ով վճռորոշ նշանակություն ուներ
իրենց հավատքի ուղղության համար։ Մենք վկայակոչում ենք խոստացված մարգարեին այս ժամանակաշրջանի
համար, նույնքան համոզված, ինչպես որ Աստված Հին Կտակարանում, Մաղաքիայի մարգարեության
մեջ ասել է. «5 Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.»: Եվ ճիշտ
նույն կերպով մեր Տերը Հովհաննես մկրտչի ծառայությունից հետո, Մատթեոսի 17 գլխից,
10-11 հատվածը հիշատակեց. «Իրավ որ առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան պետք
է բերի պատշաճ վիճակի»: Պե՞տք է ինձ արդյոք մուրճով խփել սեղանին, պե՞տք է բռունցքս
հարվածեմ գրաեղանին: Պե՞տք է որ ես որոշիչ ձևով կոչ անեմ բոլոր ծառայող եղբայրներին,
և բոլոր Աստծո ժողովրդին. Գրվածքը կատարվեց մեր աչքերի առջև: Հիսուսը սպասում է երկնքում,
մինչև որ ամեն բան բերվի պատշաճ վիճակի, ինչպես որ Նա խոստացավ, ինչպես Աստված խոստացավ
մարգարեների միջոցով: Մեր Տերն ասաց. «Եղիան
գալու է»: Ի՞նչ արեց Եղիան: Նա վերցրեց 12 քարերը, մեկտեղ հավաքեց ժողովրդին, և
Աստված պատասխանեց նրան, և մարդկանց սրտերը վերադարձվեցին, (նրանք բոլորը ցրված էին),
Իսրայելի որդիների սրտերը վերադարձվեցին Աստծուն Կարմեղոս լեռան վրա, Աստծո Խոսքին
վերադարձվեց ամեն բան: Եվ ճիշտ նույն կերպ կատարվեց մեր ժամանակներում: Օ՛, ուրիշ էլ ի՞նչ կարելի է ասել: Մեր ժամանակն սպառվեց:
Թող Աստված օրհնի բոլորին: Մենք սպասում ենք Տիրոջ վերադարձին: Դա կարող է տեղի ունենալ
միայն այն ժամանակ, երբ ամեն բան բերված լինի սկզբնական վիճակին: Խնդրում եմ կարդացեք
Աստծո Սուրբ Խոսքը: Եթե դուք չկարդաք Աստծո Խոսքը և թույլ չտաք Նրան գործել, ապա Աստված
կթողնի որպեսզի դուք ձեր սեփական ճամփաներով գնաք, դրա համար մի անհանգստացեք: Ում
Աստծո Սուրբ Խոսքը ոչինչ չի ասում, նրան այլևս պետք չէ նույնիսկ բացել Աստվածաշունչը,
նա կարող է պարկել մահճակալին, և որևէ վեպ կարդալ: Ես կավարտեմ այս խոսքերով. Տեր Աստվածը,
կատարեց խոստումը, Նա ուղարկեց Եղիային, Նա ամեն բան վերականգնեց, բոլոր Աստվածաշնչյան
ումունքները, բոլոր Աստվածաշնչյան կիրառությունը, ինչ վերաբերվում է աստվածությանը,
մկրտությանը, բնօրինակ մեղքին, ինչ վերաբերվում է ամհավատությանը, ամեն բանին, Աստված
ամեն բան վերականգնեց: Այժմ, դա պետք է կատարվի հավատացյալների մեջ, ովքեր ոչ թե պատկանում
են որևէ համայնքի, այլ նաև Գառնուկի Հարս համայնքին, որովհետև այսպես է գրված. «Եվ Նրա կինը ինքն իրեն պատրաստեց»: Չէ՞ որ գրված չէ. Եվ բոլոր եկեղեցիները,
բոլոր համայնքները պատրաստվեցին, այլ. «Նրա
կինն է պատրաստվել»: Եվ այժմ դա կատարվում է ճշմարիտ, վերականգնված, Խոսքի քարոզչությամբ…
Եվ չէ՞ որ ամեն բան քարոզվել է, ինչպես եղել է ամենասկզբում: Եվ Տերն Ինքը կավարտի
Իր գործը բոլորիս մեջ, ովքեր սրտանց հավատում են դրան: Եվ մենք բոլորս ամեն օր սպասում
ենք, որ Աստծո Հոգու, վերջնական գերբնական գործը բացահայտվելու է, և որ Տերն Իր Շնորհով,
ամեն բան ավարտին կհասցնի: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններով: Եվ հատկապես
բոլոր ծառայող եղբայրներին, կարդացեք խնդրում եմ այդ բոլոր հատվածները Աստվածաշնչից,
խոնարհվեք Աստծո Խոսքի ներքո, և թող Տերը Շնորհ անի ձեզ, որպեսզի Աստծո Խոսքը, կարողանաք
առաջ փոխանցել որպես Աստծո կերակուրը, որովհետև. «Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո ամեն Խոսքով»: Տեր Աստվածն օրհնի
ձեզ, Հիսուսի Սուրբ Անունով: ԱլելուՅահ: Ամեն: Ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար,
և Բորգ եղբայրը կաղոթի մեզ հետ:
—Երկնավոր Հայր, մենք Շնորհակալ ենք Քեզ, Քո թանկագին
Խոսքի համար, որը լսեցինք մենք այս առավոտ: Մենք շնորհակալ ենք, որ Դու անձամբ խոսեցիր
մեզ: Շնորհ արա բոլորին, ովքեր մեզ հետ լսեցին Խոսքը, որպեսզի նրանք ճանաչեն այն, ինչ
Հոգին այս առավոտ ուզում էր ասել մեզ: Ընդունիր շնորհակալություն այս քարոզի համար,
ընդունիր շնորհակալություն այս օրհնության համար, Դու Շնորհ արեցիր որպեսզի հնարավոր
լիներ խոսելը, և հնարավոր լիներ լսելը: Քեզ են պատկանում պատիվը և երկրպագությունը՝
Հիսուսի Անունով, ամեն: —Ամեն: —Ամեն: