Եղբայր Ֆրանկ
Թանկագին եղբայրներ և քույրեր
Տիրոջմով՝ Հիսուս Քրիստոսով, ես ջերմորեն ողջունում եմ բոլորիդ: Մենք արդեն հրաշալի
Խոսք լսեցինք, Քելլեր եղբայրը կարդաց: Մենք դեռ պետք է քննենք այդ Խոսքը և մտածենք
Նրա վրա: Մենք չէ՞ որ ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ շատ բաներ են կատարվում երկրի
վրա: Երբ նայում ենք կրոնական ոլորտում, հետևում արդեն ունենք Ավագ Ուրբաթը և Զատկի
կիրակին, նաև առջևում ունենք Հարության տոնը և Պենտեկոստեն: Մենք սրտանց շնորհակալ ենք, որ այս օրերը մենք ոչ
միայն տոնում ենք, կամ հիշում որպես իրադարձություններ,
այլ որ կարողանում ենք զանազանել Աստծո փրկագնման
գործի էությունը: Մեր Տերը մահացել է մեզ համար, Նա մեր բոլոր հանցանքները,
մեր բոլոր մեղքերը Իր վրա է վերցրել, երբ թափվում էր Իր արյունը, Նոր Ուխտի արյունը:
Այն թափվել է որպեսզի տա մեզ թողություն, տա մեզ հաշտություն, տա մեզ լիարժեք քավություն,
լիարժեք Աստծո փրկությունը: Եվ մենք կարող ենք Տիրոջ ողորմությունով, այդ ամենը ընդունել
Իր ձեռքից, երբ տրվում են մեզ: Եվ այդ ժամանակ տեսնում ենք մեր Տիրոջը մեռելներից հարություն
առած, Նրան ով թաղվել էր, և Նրան ով երրորդ օրը հարություն էր առել: Եվ շատ վկաներ,
տեսել են Նրան մեռելներից հարություն առած, տեսել և լսել են Նրան, և վկայել են: Եվ
Իր հարությունից հետո Տերն Իր աշակերտների հետ ևս 40 օր անցկացրեց: Նա սովորեցնում
էր Աստծո թագավորության մասին, հաստատելով նրանց: Եվ հետո Նա դուրս հանելով նրանց Բեթանիայից,
ձեռքերը բարձրացրեց և օրհնեց նրանց: Եվ այնպես եղավ որ նրանց օրհնելիս, նրանց աչքի
առջև երկինք համբարձվեց, «Եվ մի ամպ վեր առավ
Նրան նրանց աչքերիցը»: Բայց նախքան այդ Նա տվել էր միսսիոներական հանձնարարությունը,
որ մենք, որպես Իր վկաները՝ պետք է քարոզենք և հռչակենք ավետարանը ամբողջ աշխարհում:
Եվ հանձնարարությունը այսպես էր հնչում. «Գնացեք
ողջ աշխարհով մեկ…»: Նա կարո՜ղ էր ասել. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա, և դրա համար գնացեք ողջ
աշխարհով մեկ և ավետարանը քարոզեք ամեն արարածի »: Եվ եթե կարդանք Մատթեոսի
28-րդ գլուխը, մենք այնտեղ ունենք միսսիոներական հանձնարարության մի մասը: Եթե կարդանք
Մարկոսի 16-րդ գլուխը, այնտեղ նույնպես ունենք միսսիոներական հանձնարարության մի մասը:
Եվ հետո երբ գնանք Գործք Առաքելոց, ապա կտեսնենք թե ինպես են առաքյալները կատարել Տիրոջից
տրված միսսիոներական հանձնարարությունը: Մենք տեսնում ենք առաքյալների գործերը, Նորկտակարանյան
եկեղեցու սկիզբը և հիմնադրումը, Հիսուս Քրիստոսի եկեղեցու: Այնտեղ մենք տեսնում ենք,
թե ինչպես է քարոզվել, այնտեղ տեսնում ենք թե ինչպես են հավատացյալներին ջրով մկրտել,
մենք տեսնում և լսում ենք այն ամենի մասին, ինչպես որ կատարվել և կիրառվել է, և հավատցվել
է ամենասկզբում: Եվ մենք բոլորս դա գիտենք: Բոլոր հավատացյալ մարդիկ գիտեն, որ մենք
ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջում, աստվածաշնչյան մարգարեությունը իրականանում
է երկրի ողջ երեսով մեկ, ինչպես մեր Տերը նախապես ամեն բան ասաց Մատթեոսի 24-րդ գլխում, պատերզմների մասին,
նեղությունների մասին, ծանր հիվանդությունների մասին, երկրաշարժերի մասին, թանկացումների
մասին, որոնք վրա են հասել, և այս ամենը այժմ կատարվում է մեր աչքերի առջև, մեր օրերում,
և մեր Տերն ասում է. «Երբ տեսնեք այս ամենը
կատարվում է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտենում է»:
Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք հասել ենք վերջին, և կարող ենք Աստծո ճշմարիտ պատգամը,
Աստծո ճշմարիտ Խոսքը, ինչպես որ այն մեզ փոխանցվել է Սուրբ Գրվածքներում, փոխանցել
աշխարհով մեկ: Իսկ այժմ մենք մի քանի հատվածներ կկարդանք Հովհաննեսի ուղերձից: Քելլեր
եղբայրն արդեն կարդաց 1-ին Հովհաննեսի ուղերձից, 5-րդ գլխից: Եվ ես չեմ ուզում մոռանալ
բոլոր ողջույնները ձեզ փոխանցելը, որոնք փոխանցվել են եղբայրներից և քույրերից, Ցյուրիխից:
Եվ մենք ցանկանում ենք ողջույններ փոխանցել Աստծո բոլոր զավակներին, ովքեր լսում են
մեզ հետ, ովքեր մեզ հետ միասին հավատում են, որ մենք հիմա ապրում ենք նախքան Հիսուս
Քրիստոսի վերադարձը ընկած կարճ ժամանակահատվածում, և որ Տերը հատուկ հանձնարարություն
է տվել մեր Բրանհամ եղբորը՝ Աստծո սկզբնական Խոսքը, սկզբնական պատգամը բերելու համար:
Եվ նա կատարեց իր բաժինը, և դրանից հետո ես
քարոզել եմ Տիրոջ Խոսքը ուղիղ 165 երկրներում վերջին 60 տարիների ընթացքում, և Աստվածային
պատգամը իրականում հասել է աշխարհի բոլոր ծայրերը, և Գրվածքը կատարվել է. « 14 Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին
վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը »: Ավետարանիչ և Աստծո մարդ Հովհաննեսը… Գրվածքը նրան
անվանում է Հիսուսի սիրելի աշակերտ, և նա իր ուղերձներում հատուկ խոսել է Աստծո Սիրո
մասին: Եվ հիմա մենք որոշ հատվածներ կկարդանք գլուխներից, և թող Աստված պարգևի, որ
մենք ընդունենք յուրաքանչյուր Խոսքի, հավատանք մեր սրտով և քննենք ինքներս մեզ՝ տեսնելու,
թե արդյոք մեր կյանքը համապատասխանում է Խոսքին: Քրիստոնեությունը դա որևէ կրոն չէ:
Աստված մեզ կրոն չբերեց, այլ Հիսուս Քրիստոսով՝ իր միածին Որդու մեջ, Աստված մեզ շնորհեց
փրկություն և հավիտենական կյանք: Հիմա մենք մի քանի հատվածներ կկարդանք Գրվածքից, Հովհաննեսի
ուղերձից: Ես Բորգ եղբորը կխնդրեմ որպեսզի կարդա:
—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի
ուղերձի 1-ին գլխի, 5-7 Խոսքերը:
« 5 Եւ սա է այն
աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում »:
—Ամեն: « Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում
»: Եվ մեր Տերը կարող էր ասել. «Ես որպես լույս
եկա այս աշխարհը, և ով Ինձ հետևում է, խավարում չի մնա »: «Ով հետևում է Ինձ, չի մնա խավարում, այլ կտեսնի
Կյանքի լույսը»: Եվ սա է հենց Աստվածային պատգամի էությունը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 6-րդ Խոսքը,
այս գլխից:
« 6 Եթէ ասենք
թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը
չենք անում »:
—Եվ սա մենք ասում ենք մեծ
սրտի ցավով. Սա ամբողջովին, 100 % ով վերաբերվում է նրանց, ովքեր իրենց գտնում են այս
խոսքերի մեջ…Մի կողմից ասում են որ հավատացյալ են, մյուս կողմից գտնվում են խավարի
մեջ, Աստծուն անձամբ չեն ճանաչել, Աստծո Խոսքի հայտնությունը չեն ունեցել ի վերուստ,
և իրենց սեփական հավատամքների մեջ են գտնվում, չտենելով Աստծո ճշմարիտ Լույսը: Շարունակենք:
—Այժմ կարդում ենք 7-րդ Խոսքը:
« 7 Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս
նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է
ամեն մեղքից »:
—Եվ
այստեղ մենք մեր ողջ սրտով այսպե՜ս կարող ենք ասել, եթե մենք լույսի մեջ ենք քայլում…
Այստեղ նկատի չի առնվում արևի լույսը, որը ցերեկը լուսավորում է, այլ Լույսը որում
մենք քայլում ենք դա Աստծո Խոսքի հայտնությունն է, դա այն հայտնությունն է որն Աստված
Իր ողորմությամբ տվել է մեզ: Եվ մենք իրականում, կարող ենք Աստվածային այդ լույսի տակ
քայլել այս երկրի վրա, հաղորդակցություն ունենալով Աստծո հետ, և միմյամց հետ: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի 1-ին ուղերձից, 2-րդ գլխից,
1-ին Խոսքը:
«1 Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք,
եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ
Յիսուս Քրիստոս արդարին »:
—Ամեն: Գոհություն Տիրոջը: Մենք դեռևս երկրի վրա ենք,
և կարող է մեզ հետ ինչ-որ բան պատահել, որը մենք չենք նախատեսել: Բայց ես, որպես արդեն
տարեց մարդ սա կարող եմ ասել… Հաջորդ տարի լրանում է իմ 90 տարին, ես ցանկանում եմ
ասել, որ ոչ մի ճշմարիտ հավատացյալ, գիտակցաբար չի մեղանչում, գիտակցելո՜վ չի խախտում
Աստծո Խոսքը, չկան այդպիսի ճշմարիտ քրիստոնյաներ: Բայց եթե մենք մեր կյանքում սխալ
ենք թույլ տվել, մեղանչել ենք, ապա միշտ կարող ենք գալ մեր Տիրոջ մոտ, ով Իր սեփական
արյունով մտավ երկնային սրբարանը, և այնտեղ բարեխօսում է մեր մեր մեղքերի համար Աստծո
առջև: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի 1-ին ուղերձի 2-րդ գլխից,
6-րդ Խոսքը:
« 6 Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ
»:
—Եվ այստեղ նույնպես ասում ենք. Ամեն: Պնդումը, դա մի
կողմն է, իսկ մյուս կողմը նա է, թե արդյո՞ք դա կատարվում է մեր կյանքում: Երբ մենք
պնդում ենք, դա մե՜կ բան է, բայց թող Տերը
Շնորհի, որպեսզի այդ պնդումը մեր կյանքում Աստվածային իրողություն դառնա: Եվ ես սա
կարող եմ ասել, ինչպես երկրավորի մեջ, բոլոր կանոնների հետ կապված… Օրինակ, թե ինչպես
են փողոցում երթևեկում ավտոմեքենաները… Մենք չէ՞ որ պետք է պահպանենք բոլոր այդ երթևեկության
կանոնները ինչպես հարկն է: Այնպես էլ հոգևորի մեջ, մենք պետք է պահենք այն պատվիրանները,
այն Գրված Խոսքը, որը Տերն է մեզ տալիս, որպեսզի խուսափենք բոլոր բարդություններից,
որոնք չեն հասնի մեզ, եթե կատարենք այդ ամենը: Ես հանգիստ կարող եմ ասել որ իմ մեքենայով
երթևեկել եմ 15 տարբեր երկրներով, ես 3 մլն. կմ եմ անցել, չունենալով որևէ տուգանքի
ակտ, ես երբեք չեմ չխախտել երթևեկության կանոնները, որովհետև ես ուղղակի ջանացել եմ
այդ կանոնների մեջ մնալ: Եվ իսկապես, ես Հռոմում եմ եղել իմ մեքենայով, երթևեկել եմ
Վարշավայում իմ մեքենայով, ամենուրեք երթևեկել եմ: Եվ այսօր ես պարզապես ցանկանում
եմ սա տեղափոխել հոգևոր ոլորտ: Եթե մենք գտնվենք Աստծո Խոսքի շրջանակների մեջ, եթե հնազանդությամբ կատարենք այն ամենը, ինչ պատվիրում
է Աստծո Խոսքը, առանց մեղավոր կամ օրինազանց լինելու, մենք օրհնված կլինենք Աստծուց:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք նույն գլխից, 9-11 Խոսքերը:
«9 Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում
է, մինչեւ հիմա խաւարի մէջ է»:
—Սա շատ լուրջ Խոսք է: Սիրո մասին բոլորը խոսում են, բայց
ո՞վ է կիրառում այն իր կյանքում: Ով պնդում է որ հետևում է Տիրոջը, սիրում է Տիրոջը,
և դեռ ատում է իր եղբորը… Ի՞նչ է դա: Դու պետք է՝ ինչպես որ գրված է. Քո Տեր Աստծուն
սիրես ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ, ամբողջ
զորությունովդ, և քո դրացիին սիրես քո անձի պես: Ճշմարիտ Աստծո զավակը չի կարող իր
սրտում ունենալ որևէ ատելություն, ընդհակառակը,
մենք աղոթում ենք մեր թշնամիների համար, և օրհնում ենք Տեր Հիսուսի անունով, և խնդրում
ենք որ Աստված ողորմություն անի: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 10-րդ Խոսքը:
«10 Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում»:
— Օրհնյալ
լինի Տիրոջ անունը։ Նա ով եղբորը անկեղծորեն և ազնվորեն սիրում է, նա միշտ մնում է
լույսի մեջ: Եվ նա չի բախվում ոչ մի բանի, քանի որ տեսնում է թե ուր է գնում: Նա լույսի
մեջ է քայլում, և ողորմությունով, խոնարհաբար մենք կարող ենք վկայել, որ հնարավո՜ր
է քայլել լույսի մեջ և սիրել եղբորը Քրիստոսով, ամբողջ սրտով և ամբողջ հոգով: Շարունակենք:
—Կարդում ենք 11-րդ Խոսքը:
« 11 Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է
գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը »:
—Սրա մասին, կարելի էր շատ խոսել և քննարկել: Նա ով չի
սիրում իր եղբորը, նա դեռևս խավարում է քայլում: Նա կարող է խոսել լույսի մասին, կարող
է խոսել ավետարանի մասին, պատգամի մասին, բարի լուրի մասին, նա կարող է խոսել այդ ամենի
մասին, բայց թերևս նա գտնվում է հոգևորապես կույր վիճակում, և չի տեսնում թե ուր է
գնում: Թող Տերը շնորհի որպեսզի Քրիստոսով բոլոր եղբայրները և քույրերը, քայլե՜ն լույսի
մեջ, և որպեսզի Աստծո Սերը հայտնվի մեր մեջ և մեր միջոցով, որպեսզի Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի մեջ: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 1-ին հովհաննեսի 2-րդ գլխից, 15-17
խոսքերը:
« 15 Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի
մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում
չէ»:
—Եվ այս խոսքը նույնպես շատ լուրջ է: Թույլ տվեք ինձ խոնարհաբար
ասել. Ես հավատացյալ եմ դարձել երբ 14 տարեկան էի, և իմ կյանքը Տիրոջն եմ նվիրել այդ
տարիքից: Եվ նա ով ապրում է փոքրիկ քաղաքում, բոլորի հետ միասին որպես երիտասարդ գիտի
թե ինչ է այնտեղ կատարվում. Գալիս էին հանգստյան
օրերը, գցվում էին սեղանները, գարեջուր էին խմում, հետո սկսում էին պարել, և նմանատիպ
բաներ, ինչը որ Աստծուն դուր չի գալիս: Բայց Տերն ինձ ողորմություն արեց, որ ամենասզբից հասկանայի որ ես չեմ պատկանում այս աշխարհին,
երբեք, ոչ մի անգամ ես բոլորի հետ միասին սեղան չեմ նստել և գարեջուր չեմ խմել, ոչ
մի անգամ չի եղել իմ կյանքում որ ես ինչ-որ պար պարեմ, և որևէ ֆիլմ չեմ տեսել ոչ մի
անգամ, չեմ գնացել թատրոն… Ես իմ կյանքը 14
տարեկանից Տիրօջն եմ նվիրել, եվ Նա օրհնել է ինձ: Այնպես որ, նա ով սիրում է Աստծուն,
նա չի զբաղվում այս աշխարհի գործերով: Եվ ես կարող եմ ասել, որ Աստված շնորհ արեց,
որ ես իմ կյանքը իրեն նվիրեմ, և Աստված ընդունեց և օրհնեց ինձ: Խնդրեմ:
—16-րդ Խոսքը:
«16
Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը,
Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է »:
—Սրա մասին նույնիսկ կարիք չկա շարունակելու: Աշխարհի
ողջ էությունը, դա մեզ համար չէ, հավատացյալներիս համար: «Մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհիցը չենք»՝ այդպե՜ս
ասաց մեր Տերը: Հավատացյալի և անհավատի մեջ տարբերություն կա: Եվ թանկագին եղբայրներ
և քույրեր, թանկագին ընկերներ, թույլ տվեք այսպես ասել. Նա ով ճշմարտապես հավատացյալ
է դարձել, նա թողել է լայն ճանապարհը, որը տանում է դեպի հավերժական կործանում, նա
մտել է նեղ ճանապարհի մեջ, որը տանում է դեպի հավիտենական կյանք, և եթե նա մնա այդ
նեղ ճանապարհի մեջ, ապա նպատակին կհասնի Տիրոջ ողորմությունով: Խնդրեմ:
—17-րդ Խոսքը:
« 17 Եւ
աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան
»:
—Եվ
այստեղ էլ ամենին կարող ենք ասել. Ամեն:
Աշխարհն անցնում է, բայց Աստված և Նրա կամքը մնում են հավիտյան: Ի՞նչ օգուտ երկրի վրա
ապրող մարդկանց, եթե նրանք չեն օգտվել Աստծո Շնորհքից անձամբ իրենց համար: Մենք չէ՞
որ այս երկրի վրա ենք որպեսզի հավիտենական կյանք ստանանք, և հետո հավերժ Տիրոջ հետ
լինենք: Քանի որ միայն նա, ով հավիտենական կյանք է ստացել Հիսուս Քրիստոսի հավատքով,
կարո՜ղ է և ապրելո՜ւ է հավիտյան: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 1 Հովհաննես, 2 գլուխ, 20 և 21 Խոսքերը:
« 20 Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը
եւ ամեն բան գիտէք։ 21 Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ
թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ »:
—Փառք և մեծարանք լինի մեր Տիրոջը: Այստեղ, հիշատակվում
է «օծություն» բառը: Մեր Տերը «Օծյալն» էր: Քրիստոսը մեր լեզվով նշանակում է «Օծյալ, Նվիրյալ»: Եվ Հին Ուխտում թագավորներն
ու քահանաները յուղով օծվում էին: Օծվել որպես թագավոր, օծվել որպես քահանա: Այդպես
էին նրանք նվիրվում: Նույնպես նաև Նորկտակարանյան եկեղեցին, Հիսուներորդ օրը նա ստացավ
Սուրբ Հոգին՝ Սուրբ Օծությունը, և Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է ամեն ճշմարտության
մեջ: Եվ մենք իսկապես վկայում և ասում ենք սա Աստծո Երեսի առջև, ինչպես քիչ առաջ կարդացինք, որ
«Ոչ մի ստություն սկիզբ չի առել Ճշմարտությունից»:
Սուրբ Գրությունները՝ Հին և Նոր կտակարանները մեզ են թողնվել, և այստեղ մենք ունենք ճշմարտությունը
Աստծո մասին, ջրի մկրտության մասին, Տիրոջ երեկոի մասին, կյանքի հարության մասին, հավիտենական
կյանքի մասին, այստեղ՝ Աստծո Սուրբ Գրքի մեջ այդ ամենը մենք գտնում ենք, այդ մեկ Գրքի
մեջ, ողջ փրկագնումը, ողջ ինֆորմացիան: Իսկ
հիմա մենք մոտենում ենք այն մասին, որն ինձ ցավ է պատճառում, և որի համար շատ եմ ցավում:
Որտեղի՞ց են այդ մարդիկ, մթ. առաջին 500 տարիներին, հորինել այդ աղավաղված ուսմունքները, որոնք չեն համապատասխանում
Սուրբ Գրքին: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել. Որովհետև նրանք Աստվածաշունչը չեն համարել
միակ բացարձակ հեղինակություն, այլ իրենց սեփական մեկնություններն են ավելացրել Աստծո
Խոսքի վրա, և իրենց սեփական մեկնություններին ավելի են հավատացել, քան Աստվածաշնչին:
Եվ դա ուղղակի շատ, շատ ցավալի է: Եվ երբ մենք մտածում ենք հետառաքելական շրջանի բոլոր
այդ մարդկանց մասին… Լինի դա Իրենեոսը, կամ Մարտինը, կամ Օգոստինոսը, բոլոր այն մարդիկ,
ովքեր ապրել են առաքյալներից հետո, նրանք աղավաղված ուսմունքներ են տարածել, որոնք
չեն համապատասխանում Սուրբ Գրվածքին: Եվ այդ հիմնական ուսմունքներից մեկը, որը շատ-շատ
ցավ է պատճառում, և որն իսկապես պետք է դիտարկել որպես հակաաստվածային, հակաքրիստոնեական,
հակաաստվածաշնչյան, դա այսպես կոչված «սուրբ
երրորդության» ուսմունքն է։ Ասացեք ինձ, Աստվածաշնչում գոնե մեկ անգամ գրվա՞ծ է
«երրորդություն» բառը, գրվա՞ծ է գոնե մեկ
անգամ «Հավիտենական Հոր», «Հավիտենական Որդու»,
«Հավիտենական Սուրբ Հոգու» մասին, գրվա՞ծ
է արդյոք երեք հավիտենական անձերի մասին, ովքեր միմյանց հավասար են ամեն ինչում. Ո՜չ,
ո՜չ և ո՜չ, ոչ մի անգամ չեն գրվել նման խոսքեր: Գրված է միայն հավիտենական Աստծո մասին,
Ով ասաց Իր ԻսրաԷլ ժողովրդին. «Լսի՜ր»,
ես կրկնում եմ, քանի որ շեշտը պետք է դրվի հենց այս Խոսքի վրա, «Լսիր Իսրայել, քո Տեր Աստվածը մեկ Աստված է,
և դու կսիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությունով…»,
«...
և Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս»: Աստծո մասին միշտ եզակի թվով է: Եվ
ամբողջ Հին Ուխտի մեջ, Որդու ծնունդի մասին նախապես կանխասված է եղել: Եվ մենք դրա
իրականացումը տեսնում ենք Նոր Կտակարանում: Որդին հավիտենության մեջ չի ծնվել, ոչ էլ
երկնքում, այլ այստեղ՝ երկրի վրա: Սուրբ Հոգին
Մարյամի վրա իջավ, և Բարձրյալի Զորությունը նրան հովանի եղավ, և ԳաբրիԷլ հրեշտակն ասաց
Մարյամին. «Մարյամ, դու շնորհք գտար Աստծո
առաջին, և դու որդի կունենաս և Նրա անունը Հիսուս կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին
իրենց մեղքերիցը կփրկի»: Աստծո հայտնությունը որպես Հայր Որդու մեջ, ամենակարևոր
հայտնությունն է որ տրված է եղել, քանի որ Որդու միջոցով մենք բոլորս Աստծո որդիներ
և դուստրեր ենք դարձել: Աստծո Որդու միջոցով, մենք բերվել ենք սկզբնական վիճակին, որ
կարող ենք աղոթել. «Հայր մեր, որ երկնքում
ես, Սուրբ լինի Քո Անունը »: Մենք այսօր չենք կարող մանրամասը լուսաբանել այս թեմայի
շուրջ, բայց մեր Տերը «Օծյալն է՝ Մեսիան»:
Եվ ի վերջո Նրա մեջ է Աստված Ինքն Իրեն հայտնել երկրի վրա: Նա կրեց մեր անօրենությունները
և մեր մեղքերը վեր առավ, Նա մահացավ Գողգոթայի խաչի վրա Իր երկրային մարմնով: Խնդրում եմ, եղբայրներ և քույրեր, մտածեք այդ մասին,
երբ նայում եք Ծննդոց 2 և 3 գլուխները: Այնտեղ Աստված Ադամին ստեղծեց Իր պատկերի նմանությունով,
բայց Տեր Աստվածը հոգևոր մարմնով էր: Ադամը հողից էր վերցվել, և Ադամը մարմնավոր մարմնում
էր: Եվ նույն այդ մարմնավոր մարմնում Եվան էր, որը հետո դուրս բերվեց Ադամից: Եվ քանի
որ առաջին մարդիկ մեղանչեցին մարմնով և արյունով, Աստված, ով ստեղծել էր նրանց մարմնով,
Նա պետք է անձամբ վերցներ պատասխանատվությունը, և անձամբ գար մարմնի և արյան մեջ, որպեսզի
այստեղ, մարմնի և արյան մեջ, կատարեր հավիտենական փրկագնումը, և որ մեզ որպես որդիներ
և դուստրեր դարձներ սկզբնական վիճակին: Ինձ համար Աստծո՝ աստվածության թեման ամենասիրելին
է, ամենաթանկագինն է, ամենակարևոր թեման է: Ես կարող է լաց լինեմ, երբ մտածում եմ, որ բոլոր
քրիստոնեական եկեղեցիները հավատում են երրորդությանը, որը գոյություն չունի, և միլիարդավոր մարդկանց տանում են մոլորության մեջ:
Թող Աստված ևս մեկ անգամ Շնորհի ի վերուստ, որ բոլորը կարողանան վերադառնալ ճշմարիտ,
կենդանի հավատքին, և վերապրեն իրենց անձնական դարձը Քրիստոսին, և կարողանան վերապրել
որդիությունը, որպես Աստծո ճշմարիտ որդիներ և դուստրեր: Շարունակիր:
—1 Հովհաննեսի 2 գլխից, 28 Խոսքից կարդում ենք:
«
28 Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք,
եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը»:
—Սա նույնպես շատ լուրջ Խոսք է: Այստեղ խոսքը գնում է
Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին, այն որ մենք միշտ պետք է Նրա մեջ մնանք, որպեսզի
հիսաթափություն չապրենք երբ նա վերադառնա իրեններին Իր մոտ վերցնելու: Եվ մենք հավատում
ենք համոզմունքով և վստահությամբ, որ Տերը ի վերուստ Շնորհ է արել և վերջին պատգամն
է բերել մեզ: Որ մենք իսկապես ամեն բան, լինի դա աստվածությունը՝ Աստծո մասին ուսմունքը,
աստվածաշնչյան ջրի մկրտությունը, բոլոր աստվածաշնչյան թեմաները, որպեսզի մենք 100%
հետ վերադարձած լինենք Աստծուն, Աստծո Խոսքին: Այդ գործընթացն այժմ տեղի է ունենում,
որպեսզի բոլոր եղբայրներն ու քույրերը ամբողջովին համապատասխանեն Աստծո Խոսքին: Եվ
իհարկե դրան է պատկանում աստվածաշնչյան ջրի
մկրտությունը: Մեր Տերը այսօր նույնպես ասում է մեզ բոլորիս, «Ով հավատա և մկրտվի, կփրկվի»: Հավատքը գալիս է քարոզից: Նա ով հավատացյալ
է դառնում, գալիս է ջրով մկրտվելու հիմնվելով Աստծո Խոսքի վրա: Եվ այստեղ նույնպես
սիրելի եղբայրներ և քույրեր, սատանային՝ հոգիների թշնամուն, հաջողվել է դեռևս Նիկիայի
ժողովում, որը տևեց 321-325 թվականը: Մենք
կարող ենք կարդալ թե ինչ կետեր են այնտեղ քննարկվել Գրվածքից, դուք կարող եք ինտերնետի
միջոցով, ստեղնաշարի վրա մի քանի կոճակ սեղմելով տեղեկանաք ամեն ինչի մասին: Եվ ինչ
տեղի ունեցավ, երրորդության վարդապետությանը ավելացվեց երրորդաբանական մկրտությունը,
և ասեցին. Մենք պետք է մկրտենք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Մինչև մթ. 325 թվականը
ոչ ոք չի մկրտվել այդ ձևակերպումով, մինչ այդ բոլորը մկրտվում էին Տեր Հիսուս Քրիստոսի
անունով: Եվ ինչպես հենց նոր ասացի, ներմուծվեց երրորդության ուսմունքը, ներմուծվեց
երրորդաբանական մկրտության բանաձևը, և այդ երկուսն էլ հակաաստվածային ուսմունք են,
հակաքրիստոսական ուսմունք են, հակաաստվածաշնչյան ուսմունք են, հակառակ են Աստծուն և
Աստվածաշնչին: Եվ ես դա նորից եմ կրկնում, երկրի վրա կան մարդիկ, բոլոր ազգերից, լեզուներից
և ժողովուրդներից, որոնք նախասահմանված են լինելու հավատացյալներ, նախասահմանված են
դուրս կանչված լինելու բոլոր աղավաղված ուսմունքներից, նախասահմանված են լսելու և իրենց
սրտում ընդունելու վերջին պատգամը՝ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եվ թույլ տվեք
ինձ հանգիստ վկայել, նախքան որ մենք կավարտենք: Երբ ես լսեցի թե ինչպես էր Բրանհամ
եղբայրը խոսում աստվածաշնչյան մկրտության մասին և ամենայն լրջությամբ հորդորում որպեսզի
մենք վերադառնանք ամենասկզբին՝ Աստծո բնօրինակ Խոսքին, և այն որ աշակերտները՝ առաքյալները
ճիշտ էին հասկացել հարությալ Տիրոջ պատվերը, որ պետք է մկրտել անվան մեջ, այն անվան
մեջ որում Հայրը հայտնվեց Որդու մեջ՝ Սուրբ Հոգու միջոցով: Հիսուսն ասաց. «Մկրտեք նրանց անունով»: Աստվածաշնչի 21 թարգմանություններ կան դրված իմ
գրասենյակում: Դա իրականում թեթեևամտորեն են թարգմանել. «Եվ մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»: Հայրը դա անուն չէ,
Որդին դա անուն չէ, Սուրբ Հոգին դա անուն չէ: Իսկ ո՞րն էր անունը: Պետրոսը Սուրբ Հոգով
առաջնորդված, Պենտեկոստեի օրը առաջին քարոզի ժամանակ ասաց. «Ապաշխարեք, և ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով»:
Գործք Առաքելոցում, առաքյալների բոլոր ուղերձներում, և ամբողջ Նոր Կտակարանում, Պենտեկոստեի
օրվանից սկսած, եկեղեցու հիմնադրումից ի վեր, բոլոր ճշմարիտ հավատացյալները ջրով մկրտվել
են Տեր Հիսուս Քրիստոսի անունով, մեկ ընկղմումով ջրի մեջ, մեկ անգամ ամբողջովին ընկղմվելով
ջրի մեջ: Ամբողջ Գործք Առաքելոցում՝ 8-րդ գլխի
16 Խոսքը, 10-րդ գլխի 48 Խոսքը, 19-րդ գլխի 5-6 Խոսքերը, Հռոմեացիների մեջ, ամեն տեղ
կարելի է և անհրաժեշտ է բացել Գրվածքը և կարդալ, հավատալ և վերջապես տեսնել որ ժամանակը
հասել է որպեսզի Աստծո բոլոր ճշմարիտ զավակները վերադառնան Աստծուն և Խոսքին, դուրս գան բոլոր մոլորություններից, Բաբելոնյան
կրոնական գերությունից և այդ ամենից: Այժմ
վերջում այն Խոսքը, որն արդեն լսել ենք, «Նա
ով Լույսի մեջ է քայլում»… Ով Շնորհով ստացել է Հիսուս Քրիստոսի հայտնությունը,
նա ում Տերը իսկապես բացահայտել է Իրեն, Տերն
ասում է կրկին անգամ. «Ով Ինձ հետևում
է, խավարում չի մնա, այլ կյանքի Լույսը կունենա»: Թող բոլորն ովքեր լսեցին այսօր, կամ ովքեր հետո պետք է լսեն, ամբողջ սրտով
հավատան այն ամենին, ինչ Գրվածքն է ասում, այն ինչ իսկապես գրված է, և թող ոչ ոքի համար
չասվի որ «չվերցվեց», քանի որ չհնազանդվեց
Աստծո կամքին, չխոնարհվեց ճշմարիտ Խոսքի առջև, այլ համառորեն շարունակեց իր ճանապարհը:
Ես ցանկանում եմ լրջորեն հարցնել բոլոր նրանց,
ովքեր պնդում են որ արդեն մկրտվա՜ծ են Սուրբ Հոգով, իմ հարցը հետևյալն է. Արդյո՞ք առաջնորդվում եք դուք
Աստծո Հոգով, առաջնորդո՞ւմ է ձեզ Սուրբ Հոգին Աստծո Խոսքի ողջ ճշմարտության մեջ: Ի՞նչ
օգուտ 550 միլլիոնից ավելի հիսսունականների և խարիզմատների, կամ ովքեր էլ որ լինեն
երկրի վրա, երբ նրանք դեռևս մնում են իրենց սեփական ուսմունքների, սեփական եկեղեցիների
մեջ, և թույլ չեն տալիս որպեզի Սուրբ Հոգին իրենց առաջնորդի Աստծո Խոսքի ողջ Ճշմարտության
մեջ: Ես նորից եմ կրկնում. Սուրբ Հոգին, որով
ներշնչվել է Սուրբ Գիրքը, մեզ առաջնորդում է Աստծո Խոսքի ողջ ճշմարտության մեջ: Օրհնված
եղեք ամենակարող Աստծո օրհնությունով: Ես ցանկանում եմ տեսնել ձեզ բոլորիդ այն օրը,
երբ Հիսուսը կվերադառնա Իր հարսի հետևից: Մարանաթա, Շալոմ, խաղաղություն ձեզ, ԱլելուՅահ.
Ամեն: Կանգնե՜նք աղոթքի համար: Աստված օրհնի բոլորին Ցյուրիխից, ողջ աշխարհով մեկ։
—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք թանկագին Խոսքի համար որ լսեցինք: Մենք շնորհակալ ենք որ Դու կրկին ու կրկին օրհնում ես Ֆրանկ եղբորը քարոզելու Քո Խոսքը: Քո Խոսքը Հոգի է, և Քո Խոսքը կյանք է: Մենք շնորհակալ ենք, որ Քո Խոսքը լսողների մեջ կատարում է այն, ինչ համար Դու Նրան ուղարկել ես: Մենք շնորհակալ ենք Քո Սիրո համար: Օրհնիր Քո ժողովուրդը ողջ երկրի երեսով մեկ, Քո բոլոր զավակներին, ովքեր լսեցին այս քարոզը: Եվ հատկապես խնդրում ենք Քեզ մեր եղբայրների և քույրերի համար, այստեղ՝ Շվեցարիայում: Գոհություն Քեզ Քո Սիրո համար, Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն: