Եղբայր Քելլեր
Թանկագին եղբայրներ և քույրեր, ես ողջունում եմ ձեզ բոլորիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Բոլորը, ովքեր միացել են մեզ ինտերնետով, նայում են, տեսնում և լսում են, ձեզ նույնպես ողջունում ենք, և ուզում ենք ձեզ ասել. Բարի գալուստ մեր այս ծառայության մեջ: Մենք բոլորս սպասում ենք Աստծո օրհնությանը, մենք բոլորս ուրախ սպասումով սպասում ենք, թե Տերն ինչ է ասելու մեզ: Նախքան այն որ ես Աստվածաշնչից Խոսք կկարդամ, ես ցանկանում եմ մի փոքրիկ հայտարարություն անել: Եթե Տերը կամենա և ապրենք, ապա կիրակի օրը, հուլիսի 10-ին, այս տարի, 14:00 ին Ցյուրիխում Ֆրանկ եղբայրը քարոզելու է: Այն չի հեռարձակվելու կենդանի հեռարձակմամբ, այն նախապես ձայնագրվելու է: Ես այժմ ցանկանում եմ կարդալ Աստվածաշնչից, 1 Հովհաննեսի ուղերձից… 1 Հովհաննես, 5-րդ գլուխ, 1-ին Խոսքից սկսած:
«1 Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին
էլ սիրում է։ 2 Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում
ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։ 3 Որովհետեւ
սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն։ 4 Որովհետեւ
ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին
յաղթեց, այսինքն մեր հաւատքը։ 5 Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ
Որդին է։ 6 Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը.
ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. եւ
Հոգին է վկայողը. որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ 7 Որովհետեւ
երեք են որ վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են։ 9 Եթէ
մարդկանց վկայութինն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց
իր Որդու մասին։ 10 Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. ով որ չէ հաւատում
Աստուծուն, ստախօս է արել նորան. որովհետեւ
չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։ 11 Եւ
սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ 12 Ով
որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի
»:
Ինչպիսի հրաշալի Խոսքե՜ր մենք
կարդացինք.
«Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է»:
Հիմա մենք կաղոթենք:
Թանկագին Տեր Հիսուս, մենք
շնորհակալ ենք Քեզ, մենք փառաբանում ենք Քո մեծ՝ Հիսուս անունը: Տեր Հիսուս, օրհնիր
մեր Ֆրանկ եղբորը, օրհնիր նրան, և ես շնորհակալ եմ Քեզնից որ Դու հոգ ես տանում նրա
համար: Օրհնիր և բացիր մեր ականջները Տեր, բացիր մեր սրտերը, որպեսզի Քո Ճշմարիտ Խոսքը
մտնի՜ մեր սիրտը, որպեսզի կարողանա պտուղ բերել: Մեծ և հավատարիմ Տեր, Դու Ինքդ ես
կանչել մեզ, Դու փնտրել և գտել ես մեզ, Դու դրել ես մեզ կյանքի այս ճանապարհի վրա,
հավատարիմ Տեր, ես խնդրում եմ Դու անձամբ առաջնորդիր մեզնից յուրաքանչյուրին այդ ճանապարհի
մեջ, այդ հավիտենական նպատակի մեջ՝ դեպի Քեզ, ով Տեր: Քանզի մենք գիտենք, որ առանց
Քեզ երբեք չենք կարող հասնել նպատակին: Մենք շնորհակալ ենք Քեզնից Տեր Հիսուս Քրիստոս
Քո Սիրո համար, Քո ողորմության, Քո բարության համար, այն ամենի համար, ինչ Դու Գողգոթայի
Խաչի վրա արել ես մեզ համար: Տեր Հիսուս օրհնիր մեզ, Քեզ լինի ողջ փառքը, պատիվը և
երկրպագությունը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով: Ամեն: