Լսել

2022-03-06 [AM] Էվալդ ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Բորգ

 Մենք ողջունում ենք բոլորին, բոլոր եղբայրներին և բոլոր քույրերին ողջ աշխարհով մեկ, ովքեր առցանց միացել են այս հեռարձակմանը, «Աստվածաշնչի խորհրդածություն Ֆրանկ եղբոր հետ», սրտանց ողջունում ենք: Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք լսել Աստծո խոսքը: Թող որ Տերը, բոլոր ունկնդիրներին օրհնի՜ այս առավոտ: Մենք շնորհակալ ենք, որ Տերը Ֆրանկ եղբորը ուժ է տալիս, որպեսզի նա կարողանա այս առավոտյան խոսել մեր հետ: Եվ մինչ դա կկատարվի, ես ուզում եմ կարդալ ներածական խոսքը, 1-ին Կորնթացիներից, 2-րդ գլխից, 9-րդ խոսքից: « 9 Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար: 10 Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։ 11 Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չգիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։ 12 Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ »: Փառք և գոհություն: Խնդրեմ, Ֆրանկ եղբայր:
Բովանդակություն