Եղբայր Շերրեր
Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Քրիստոսով, մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր այսօր միացել են այս հեռարձակմանը: Մենք բոլորին սրտանց ողջունում ենք, և հույս ունենք որ այսօր Զորավոր ձևով Տերը պետք է խոսի մեր հետ: Երբ մենք նայում ենք մեզ շրջապատող աշխարհին, մի պահ սարսափելի է դառնում: Բայց ինչպես որ գրված է Ղուկասի ավետարանի 21-րդ գլխում, երբ աշակերտները հարցրեցին Տիրոջը. « Ո՞րն է Քո գալստյան նշանը, և Տերը պատասխանեց. Երբ կտեսնեք այս ամենը կատարվում է՝ հիվանդություններ, երկրաշարժեր, թանկացումներ, պատերազմներ` պատերազմների լուրեր, երբ այս բաները կկատարվե՛ն ձեր աչքերի առջև, ապա ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտեցել է »: Մենք չենք ուզում չափից ավելի սարսափենք այն բաների համար, ինչ կատարվում է մեր շուրջը՝ այս աշխարհոււմ: Բայց մենք ցանկանում ենք խորանալ այն բաների մեջ, ինչը Աստծուց տրվել է մեզ, այսինքն մեր Տիրոջ թանկագին Խոսքի մեջ, որը գրված է Աստվածաշնչի էջերում, և որը մենք ստացել ենք որպես կերակուր: Մենք այնպես առատ ողորմություն ենք գտել Տիրոջից, այնքան շատ է տրվել մեզ, որ մենք հանգիստ կարող ենք մեր պատրաստությունը տեսնել այն օրվա՝ Նրա վերադարձի համար, սիրելի եղբայրներ և քույրեր: Չպետք է վախենանք, չպետք է սարսափենք այն բոլոր բաներից, ինչը տեղի է ունենում մեր շուրջը, այլ միթարություն պետք է գտնենք Աստծո Խոսքի մեջ, մխիթարություն Տիրոջ մեջ: Թող Տերը օրհնի մեր սիրելի Ֆրանկ եղբորը, մարմնի կողմից և հոգու, կրկին ու կրկին օրհնի ֆիզիկապես և հոգևորապես: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը նրա համար, որ դեռևս հնարավորություն կա ունենալու այս հեռարձակումները, և դրանով ունենք կենդանի կերակուրը մեր սրտերի և հոգիների համար:
Աղոթքից առաջ ուզում եմ Խոսք կարդամ, որը գրված է Եփեսացիների 4-րդ գլխում, 2-րդ Խոսքից սկսած: Եթեսացիների 4-րդ գլուխ.
« 1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կվայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք »:
Սա առաջին Խոսքից էր:
« 2 Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։ 3 Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։ 4 Մէկ մարմին եւ մէկ հոգի. ինչպէս կոչուեցաք էլ ձեր կոչումի մէկ յոյսի մէջ։ 5 Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն. 6 Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։ 7 Բայց մեր ամեն մէկիս տրուած է շնորհքը՝ Քրիստոսի պարգեւի չափի պէս։ 8 Սորա համար ասում է. Թէ Վեր ելաւ բարձրը, գերի առաւ գերութիւնը. եւ մարդկանց պարգեւներ տուաւ։ 9 Այն վեր ելաւը ի՞նչ է, եթէ ոչ՝ որ առաջ վայր իջաւ երկրի ցած կողմերը։ 10 Այն վայր իջնողը նոյն ինքն է, որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, որ ամենը լրացնէ։
11 Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ, 12 Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար. 13 Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը. 14 Որ այլ եւս երեխայ չլինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։ 15 Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը. 16 Որից բոլոր մարմինը միասին կազմուելով եւ միասին յարմարուելով ամեն յօդուածի ձեռնտուութեամբը ամեն մէկ անդամի ներգործութեան չափովը մարմնոյ աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար »:
Այո, թող այս Խոսքը գործի մեր սրտերում, թող որ մենք վարվենք այնպես, ինչպես գրված է, թող մենք մխիթարենք մեկս մյուսին, սիրենք մեկս մյուսին, զգաստացնենք միմյանց աստվածաշնչի Խոսքերով: Եվ թող Տերը մեզ բոլորիս օգնի այդ հարցում, թող Նա անձանբ օրհնի այսօրվա այս ծառայությունը: Թող զորացնի մեր սրտերը, և հաստատի կրկին անգամ, որ Իր Խոսքը Ճշմարտություն Է: Աղոթենք մեր Տիրոջը:
Թանկագին երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ, որ այն ամենը, ինչ կատարվում է այս աշխարհում, մենք չպետք է դրանից սարսափենք, որովհետև Դու այդպես ես ասել Քո Խոսքի մեջ, և այդպես կլինի Քո զավակների հետ: Մենք ուզում ենք միասին լինել մեկս մյուսի հետ, և Քեզ հետ լինենք Տեր, ուզում ենք Քո Խոսքը ընդունենք մեր սրտերում որպես կերակուր մեր հոգու համար: Մենք շնորհակալ ենք Քո հավատարմության համար, որը Դու արտահայտում ես մեր բոլորի հանդեպ: Մենք գիտենք, որ Դու կիրականացնես Քո գործը մեր ամենքի մեջ: Շնորհակալ ենք Քեզնից, որ մենք ամեն օր կարող ենք սնվել Քո Խոսքով: Եվ պահիր մեզ Քո սիրո մեջ՝ ողորմած Աստված, օրհնիր մեզ Քո Աստվածային օրհնությունով: Մենք շնորհակալ ենք, մենք չենք կարող բավար ձևով շնորհակալ լինել այն բանի համար, ինչ Դու տվել ես մեզ, և ամեն բանի, ինչ Դու պատրաստել ես մեզ համար: Գոհություն, փառք և պատիվ, Քո փառավոր անվանը Հիսուս Քրիստոս, ԱլելուՅահ, Ամեն: