Ֆրանկ եղբայր
Եվ ես նույնպես կամենում եմ բոլորին ողջունել, մեր թանկագին Տիրոջ և Փրկչի, Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով: Եվ այս անգամ ևս շատ ողջույններ կան, որն ուզում ենք փոխանցել: Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Ճապոնիայից, ամբողջ Աֆրիկայից, ամբողջ Ասիայից, և բոլոր մեր եղբայրներից նույնպես: Եվ Շվեցարիայի եղբայրներից, Ավստրակիայի, մեր սիրելի եղբորից՝ Բալթյան ծովից, Կանադայից, ԱՄՆ-ից, ամեն տեղից մենք ողջույններ ենք ստացել, որոնք սրտանց փոխանցում ենք: Մենք բոլորս արդեն հասկացել ենք, որ ապրում ենք հատուկ ժամանակահատվածում, որը մեզ երկրային տեսանկյունից դուր չի գալիս, բայց ամեն դեպքում մենք շնորհակալ ենք, սրտանց շնորհակալ ենք, որ ճշմարիտ հավատացյալները դեռևս կարողանում են տներում հավաքվել, այստեղ այնտեղ, ինչպես նաև նեղ շրջանակներում կարողանում են հաղորդակցություն ունենալ, հավաքվել Աստծո Խոսքը լսելու համար: Եվ մենք հույս ունենք, որ շուտով դռներ կբացվեն, և ամեն բան կկարգավորվի և այլ կերպ կդառնա: Եվ այստեղ նույնպես՝ Կրեֆելդում, նեղ շրջանակներում հավաքույթներ ենք ունենում, լսում ենք հեռարձակումները, որը ամբողջ աշխարհով մեկ լսում են: Եվ մենք ամբողջ հոգով և սրտով շնորհակալ ենք Տիրոջից: Բոլորը, ովքեր գալիս են մկրտվելու, կմկրտվեն, բոլորը, ովքեր կցանկանան պսակադրվել, կպսակադրվեն, բոլորը, ովքեր կցանկանան օրհնել և ընծայել մանուկներին, կարող են այցելել, քանի որ մանուկների ընծայումը կատարվում է… Բացառությամբ Հաղորդության, մենք կարողացանք ամեն բան սովորականի պես շարունակել՝ Աստծո օգնությամբ և աջակցությամբ: Եկեք մենք այսօր անդրադառնանք այն լուրջ դասին, որը մենք հիմա վերապրում ենք: Թե ինչ է նշանակում մտածել վերջին ժամանակների մասին: Եկեք հակիրճ անդրադառնանք ներածական խոսքին: Ինչպե՞ս առաքյալները կարողացան Սուրբ Հոգու առաջնորդությամբ գրել այդ, որպեսզի մենք այս ժամանակում աստվածային կողմնորոշում ունենանք: Եկեք վերընթերցենք վերջին Խոսքը, որ կարդաց Բորգ եղբայրը, իսկ հետո 5-րդ Խոսքը կկարդանք: Խնդրեմ:
—Ես կարդում եմ Հուդայի 25-րդ Խոսքը, և Հուդայի 5-րդ Խոսքը.
«25 Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն »:
—Մինչ կկարդանք հաջորդ Խոսքը, թույլ տվեք ասել հետևյալը. Հավատքը, դա նվեր է Աստծուց, և հավատքը ընդգծված է Աբրահամի օրերից: «Աբրահամը հավատա՛ց Աստծուն»: «Եվ ով Աստծուն չի՛հավատում, նա Նրան ստախոս է անում»: Եվ հետո մենք միանգամից մտածում ենք Եբրայեցիների 11-րդ գլխի 1-ին Խոսքի մասին: Մենք միանգամից շատ հատվածներ ենք հիշում Աստվածաշնչից, որոնք ընգծում են հավատքը: Ոչ թե որևէ հավատք, այլ այն, որի մասին կարդացվեց ներածական Խոսքի մեջ, որի համար մենք պետք է պատերազմենք, որը մեկընդմիշտ փոխանցվել է սրբերին: Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ Նա ուղարկել է Իր ծառային և մարգարեին, Վիլլիամ Բրանհամին, մեր ժամանակներում, որպեսզի մեզ սկզբնական և ճշմարիտ հավատքին վերադարձնի, դեպի ճշմարիտ կենդանի Աստծուն, դեպի ճշմարիտ Խոսքին, որպեսզի մեզ այնտե՛ղ վերադարձնի: Խնդրում եմ Աստվածաշնչից հիշեք այն հատվածները, որը Տերը մեզ է տվել, և ասել է. Ով հավատա և մկրտվի, օրհնված կլինի, իսկ ով չի հավատա, նա կանիծվի, և վերջ, վերջացած է, այնտեղ որևէ երկրորդ առաջարկություն չկա, ով հավատա և մկրտվի, օրհնված կլինի, իսկ ով չի հավատա, նա կանիծվի, և վերջակետ, վե՛րջ: Ուրիշ ոչինչ չկա, և ուրիշ ոչինչ պետք չէ ասել: Այժմ մենք կլսենք 5-րդ Խոսքը, Հուդայի ուղերձից:
—«5 Իսկ ես կամենում եմ յիշեցնել ձեզ, որ արդէն այս բանը գիտէք, թէ Տէրը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը. եւ յետոյ չ’հաւատացողներին կորցրեց»:
—Սա, հատո՛ւկ Խոսք է: Դո՛ւրս են կանչված եղել, և արյունը քսված է եղել դրանդիների վրա, և Տեր Աստված ասել էր. «Երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Բոլորը այդ արյան ներքո դուրս են եկել, դուրս են եղել բերված. «Բաց թող Իմ ժողովորդին», «Բաց թող Իմ անդրանիկ Որդուն», որպեսզի Իմ ժողովուրդը կարողանա ծառայել Ինձ: Եվ մենք բոլորս գիտենք ԻսրաԷլի պատմությունը: Եվ հետո, Նոր Կտակարանում գրված է, որ բոլոր չհավատացողները, ովքեր դուրս էին եկել, բոլորը կերել էին մանանան, բոլորը տեսել էին ամպի և կրակի սյունը, բայց հետո, ամեն դեպքում չեն կարողացել հավատալ, և նրանք ոչնչացված են եղել: Մենք դա կարող ենք կարդալ, 1-ին Կորնթացիներ 10-րդ Խոսքում, այն, որ 23000 հոգի միանգամից մահացան: Թույլ տվեք ինձ, ասել դա լիարժեք շեշտադրումով, որ Աստված ոչինչ չի կարող սկսել անհավատությունով: Անհավատություն բառը, որը Բրանհամ եղբայրը արտասանել է 60 անգամից ավելի, դա առաջին մեղքն էր, Եդեմական պարտեզում, որտեղ հարցադրում էր եղել հենց սատանայի կողմից, այն հին օձի, ով եկել էր Եվայի մոտ և իր ազդեցության տակ գցել նրան: Եվ հետո նա ասաց. «Աստված իրո՞ք ասաց», և դրանով սատանան մեղքը նկատի ուներ, կործանումը, մահը: Եվ ես նորից կասեմ, որ այս կետը Բրանհամ եղբայրը այնպե՛ս հստակ էր ընգծում, որ անհավատությունը առաջին մեղքն է եղել, որը իր հետևից բերել է մնացած բոլորը, հանցագործությունը, մահը, այդ բոլորը բերե՛ց իր հետևից: Եվ այդ պատճառով Խոսքը շատ կարևոր է ինձ համար, որը կարդացվեց: Պետք է հավատալ, ինչպես որ գրված է, դա հաստատե՛ց մեր Տերը: «Նա ով հավատում է Ինձ, ինչպես որ Գրվածքն է ասում, նրա որովայնից կենդանի ջրի աղբյուրներ պիտի բխեն»: Հավա՛տք: Թող փառավորվի՛ մեր Տերը, Նա մեզ բերեց սկսզբնական հավատքին, մեկ և միակ Աստծուն, ով հայտնվեց մեզ Հիսուս Քրիստոսի մեջ, և մենք այնտե՛ղ եկանք, և հավատում ենք Աստծո յուրաքանչյուր Խոսքին: Եվ Պետրոսը նույնպես, 2-րդ Պետրոսի թղթում, 1-ին գլխում գրել է, որ ոչ մի մարգարեություն, չի՛ թույլատրվում մեկնաբանել մասնավոր ձևով, Աստված դա թույլ չի տալիս: Իսկ հետո, սա կարելի է խորը ցավով ասել, որ բոլոր քարոզիչները, բոլոր ավետարանիչները, քարոզում են Խոսքի մասին, այլ ոչ թե քարոզում են բնօրինակ Խոսքը: Ես չէ՞ որ չեմ եկել այստեղ, որպեսզի Խոսքի մասին քարոզեմ, և իմ սեփական մտքերը արտահայտեմ: Ո՛չ, ես նրա համար եմ այստեղ, ինչպես որ Պողո՛սն էր գրել Տիմոթեոսին… բոլորը գիտեն այդ տեղը, 2-րդ Տիմոթեոս, 4-րդ գլուխ. «Խոսքը քարոզիր, ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, քանզի շատերը կգան, և օտար ուսմունքներ կներմուծեն »: Թող Տերը ողորմություն անի, որպեսզի մենք, այս ժամանակում իսկապես կարողանանք հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը գնում: Ո՛չ միայն կանչը, ո՛չ միայն դուրս գալը, չէ՞ որ պատրաստվելը նույնպես պատկանում է սրան: Բայց նույն կերպով, պետք է հավատալ յուրաքանչյուր Խոսքի, յուրաքանչյուր խոստումի, և ապրել սպասումով, հավատքով և համոզմունքով, որ այն, ինչ Տեր Աստված խոստացել է, անպայման կկատարի: Ինչպես բոլորին հայտնի է, մենք հավատում ենք, որ Բրանհամ եղբայրը Աստծուց էր ուղարկված, ինչպես Հովհաննես մկրտիչը Քրիստոսի առաջին գալուստին, ուղարկված էր Աստծուծ, աստվածային պատգամով, որպեսզի բարեկարգ ժողովրդին Տիրոջ մետ բերի, Ղուկաս 1-ին գլուխ: Ճիշտ նույն կերպով, մենք հավատում ենք, որ Բրանհամ եղբայրը ուղարկվել էր պատգամով: Եվ թույլ տվեք ասել սա. 40 անգամից ավելի Բրանհամ եղբայրը վկայակոչել է 1933 թվականի հունիսի 11-ը, երբ նա գտնվում էր Օհայո գետում, և երբ ուզում էր մկրտել 17-րդ մարդուն, այն ժամանակ գերբնական լույսը հզոր ձայնով ցած իջավ, և ձայնն ասեց. «Ինչպես Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց Քրիստոսի Առաջին Գալուստից առաջ, այնպես էլ դու ես ուղարկված մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ Բրանհամ եղբայրը բերեց այդ պատգամը: Իսկ հետո տուն կանչվեց: Եվ այն, որ այս պատգամը՝ մաքուր, բացահայտված և Սուրբ Աստծո Խոսքը, բոլոր ուսմունքներով՝ աստվածության, մկրտության, հաղորդության, ընտրության, համայնքի, հարսի, վերջին ժամանակների, այդ ամենը նրան հայտնված էր: Եվ հետո, նրան 10 անգամ հստակ ձևով ավել էր, որպեսզի նա կերակուր հավաքեր, և նա այդ կատարել էր: Եվ 1963 թվականի մարտի 24-ին, յոթերորդ կնիքի մեջ, առաջին մի քանի րոպեի ընթացքում, նա քարոզի մեջ դիմում է Նևիլ եղբորը և ասում. «Այժմ կերակուրը հավաքված է»: Եղբայրներ և քույրեր, սա ամբողջը չի: 1962 թվականի ապրիլի 1-ին, նրան ասվել էր, որ չմեկնի Շվեցարիա, այլ վերադառնա Ջեֆերսոնվիլլ, և կերակուր հավաքի: 1962 թվականի ապրիլի 2-ին, Աստված խոսե՛ց բարձր ձայնով: Հիմա ես մի փոքր ժպտում եմ, էլեկտրոնային նամակներից մեկում ինձ հարցնում էին. «Ֆրանկ եղբայր, Աստված խոսե՛լ է քեզ հետ, իսկ դու Նրան տեսե՛լ ես, գոնե մեկ անգամ »: Ես ուրախացա դրա համար: Ես Նրան չեմ տեսել, բայց ամեն անգամ Նա կանգնած էր ինձնից 4, 5 մետր հեռավորության վրա, և ես կարող էի ամեն անգամ հստակ նայել Նրան, և գիտեի, որ Նա աջ կողմում՝ պատուհանի մոտ կանգնած է: Ամեն անգամ նույնն էր: Եվ այսպես, եկեք հետ գնանք: Այստեղ, դուք ունեք բոլոր քարոզները, որոնք ուներ Բրանհամ եղբայրը, դրանք ուղարկվել էին ինձ: Այս դասավորված ժապավեններում, դուք կարող եք տեսնել բոլորը, բոլոր քարոզները, քանզի ես պետք է պահպանեի կերակուրը: Եվ հետո դուք այստե՛ղ կարող եք տեսնել, այն որ ես բոլոր քարոզները, 62 թվականի, 63 թվականի, 64 թվականի, 65 թվականի, բոլորը թարգմանել եմ գերմաներեն լեզվով: Եվ այդպիսով, ես հոգևոր կերակուրը փոխանցել եմ Աստծո ժողովրդին:
Եվ երրորդը, ահա այն վկայությունը, որ Տերը պատվիրել է ինձ քաղաքից քաղաք գնալ՝ քարոզելով Աստծո Խոսքը և բաժանելով կերակուրը։
Եղբայր Բրանհամը վստահ էր, որ պատգամը կտարածվի ողջ երկրով մեկ, և դա կատարվեց Աստծո ողորմությամբ: Եվ ամենակարևորը,խոսքը գնում է նրա մասին, որ բոլոր ծառայող եղբայրները, թողնեն բոլոր մեկնությունները աջ և ձախ կողմերից, և քարոզեն միայն այնպես, որպես Աստծո Խոսքը, և ո՛չ թե խոսեն Խոսքի մասին: Օրինակ, ի՞նչ է խոսվում Հայտնության 10-րդ գլխում, և խնդրում եմ, խնդրում եմ մնացե՛ք նրանում, ինչ գրված է Հայտնության 10-րդ գլխում, մւ ավելացրեք ոչ մի խոսք, և մի պակասեցրեք դրանից: Ասեք միայն այն, ինչ Աստվա՛ծ է ասել: Եվ այդ դեպքում ամեն բան լավ կլինի: Եկեք շարունակենք Աստվածաշնչից մի քանի հատված կարդալ:
—Մենք կարդում ենք Գործք Առաքելոցից, 26-րդ գլխից, 16-18 րդ խոսքերը:
« 16 Բայց վեր կաց՝ եւ ոտներիդ վերայ կանգնիր, որովհետեւ նորա համար երեւեցայ քեզ, որ քեզ ձեռս առնեմ պաշտօնեայ եւ վկայ լինելու այն բաներին որ դու տեսար, եւ այն բաներին որոնցով պիտի երեւամ քեզ. 17 Որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը եւ հեթանոսներիցը. որոնց մէջ ես հիմա քեզ ուղարկում եմ. 18 Նորանց աչքերը բանալու, եւ խաւարիցը դէպի լոյսը դարձնելու, եւ սատանայի իշխանութիւնիցը դէպի Աստուած. որ նորանք մեղքերի թողութիւն՝ եւ սրբերի հետ ժառանգութիւն առնեն՝ ինձ հաւատալով»:
—Թող փառավորվի մեր Տերը: Պողոսը մանրամասնորեն ամփոփեց իր կոչումը, առաքելությունը, հանձնարարությունը: «Վեր կաց, ճանապարհ ընկիր, որովհետև Ես քեզ ուղարկում եմ հեթանոսների մեջ, որպեսզի դու նրանց աչքերը բացես քո պատգամի միջոցով»: Ոչ թե Պողոսը՝ որպես մարդ, հոգևորապես բացեց մարդկանց աչքերը, ո՛չ, և կրկին անգամ ո՛չ, քարոզչության միջոցով, գալիս է լույսը, գալիս է ճանաչողությունը, Խոսքի քարոզչության միջոցով մարդիկ հանդիմանվում են մեղքի համար: Եվ դրա համար ենք մենք քարոզում ավետարանը՝ փրկության պատգամը: Եվ մարդը մինչ կարողանա փրկվել, նախ նա պետք է գիտակցի որ կորսված է: Եվ եթե որևէ մեկը չի գիտակցում որ կորսված է, նա չի կարող փրկություն խնդրել: Եվ այդ պատճառով քարոզչության միջոցով, ողջ մարդկության պետք է ասել, այն որ մենք, սկզբնական մեղքի պատճառով, բոլորս մեղքով ենք ծնվել և դատապարտված ենք եղել մահվան: Եվ հետո քարոզում ենք,որ Տերը անձամբ եկավ և մեղք դարձավ մեզ համար, որպեսզի այն ամենը ինչը մե՛զ էր վերաբերվում, ամբողջ մեղքը, ամբողջ անհնազանդությունը, որը մեզ էր վերագրված, Նա Իր վրա վերցրեց: Եվ Նա հնազանդ էր: Հնազանդ բառը, այստեղ պետք է ընդգծել, Նա հնազանդ էր, հնազանդ մինչև խաչի մահվան: Հավատքը, և հնազանդությունը, միասին են, ինչպես նաև անհավատությունը և անհնազանդությունն են միասին: Եվ այսպես, Աստծո պատգամը հեթանոսներին, որպեսզի նրանց աչքերը բացվեն: Եվ նույնը կատարվում է մեր օրերում: Եվ մենք կարող ենք ասել, որ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով, 10 միլիոն մարդ տեղեկացված, և կապված են եղել այն բանի հետ, ինչ Աստված իրագործել է Իր փրկագնման ծրագրի համաձայն: Եվ եթե նրանց 50 տոկո՛սը գնա փառքի մեջ, մեր ուրածությունը մեծ կլինի, շատ մեծ: Բայց լինելու են անթիվ և անհամար բազմություն, Շնորհակալություն մեր Տեր Աստծուն դրա համար: Դա արժանի էր, որպեսզի մեր Փրկիչը թափե՛ր Իր արյունը, Նոր Ուխտի արյունը, և որ բերեր մեզ հաշտություն, ներում, և հավիտենական կյանք: Շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի 13-րգ գլխից, 20-րդ խոսքը.
« 20 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կուղարկեմ, ինձ է ընդունում. եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում»:
—Ինչպիսի հրաշալի խոսքեր են: Պատգամը, Աստծո՛ պատգամը… Ի՞նչ կարող էր Պետրոսը անել դրա հետ, այն որ Տերն ասեց. «Ես քեզ եմ տալիս երկնքի արքայության բանալիները, այն ինչ երկրի վրա կապես, երկնքում կապված կլինի, այն ինչ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»: Աստծո հանձնարարությունը կապված է Աստծո լիազորության հետ, և մենք սա ասում ենք Տիրոջ անունով: Եվ Բրանհամ եղբայրը, իր բերած պատգամով… Աստվա՛ծ՝ եթե կրկնենք այն, ինչ մարգարեն է ասել, հարյուր հազարավոր անգամներ դա հաստատել է: Այսպես ասենք, 10000 անգամը բավական կլինի: Աստված հաստատել է, որ Ինքն է ուղարկել Իր ծառային և մարգարեին: Եվ այդ պատճառով, նա ով Աստծուց ուղարված մարդուն ընդունում է, նա ընդունում է Տիրոջը, ընդունում է այն, ինչ Տերը Իր Խոսքի մեջ խոստացել է: Քանզի, նա ում Աստված ուղարկում է՝ Աստծո Խոսքն է քարոզում: Ո՛չ թե սեփական մտքերը, ո՛չ թե սեփական ուսմունքները, այլ ինչպես գրված է Աստծո Խոսքը: Այդպես է վարվել Բրանհամ եղբայրը, և Տիրոջ ողորմությամբ, ես նույնպես այդպես եմ վարվել: Շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք, Մատթեոսի 24-րդ գլխից, 3-րդ Խոսքը.
« 3 Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը»:
—Մենք բավական հաճախ ենք խոսել աստվածաշնչյան այս հատվածի մասին: Դա ամենագլխավոր թեման է դարձել՝ մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ «վերադարձ» բառը գերմաներեն աստվածաշնչում, օգտագործվել է 17 անգամ: Տարբեր գալուստներ կան, բայց միայն մեկ խոստացված վերադարձ՝ մեր Տիրոջ: Ես շնորհակալ եմ, որ այդ խոսքը օգտագործվել է, քանի որ մեր Տերն ասաց Հովհաննեսի 14-րդ գլխում.
«3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք»:
Հափշտակության ժամանակ դա կկատարվի՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ, այն որ Քրիստոսով ննջածները առաջինը հարություն կառնեն, իսկ մենք կփոխվենք, և Տիրոջ հետ կլինենք: Այսպիսով, մենք շնաորհակալ ենք Տեր Աստծուն: Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, հիմա ուշադիր եղեք: Մատթեոս 24-ում ասվում է այն ամենի մասին, ինչ պետք է տեղի ունենար այն ժամանակ: Եվ ինչպես կարող ենք կարդալ14-րդ Խոսքի մեջ.
«Արքայության այս ավետարանը կքարոզվի բոլոր ժողովուրդներին որպես վկայություն, և հետո կգա վերջը»։ Եվ 15-րդ Խոսքից Տերը խոսում է այն մասին, ինչը տեղի ունեցավ մեր թվարկության 70-ականներին, այն որ տաճարը քանդվեց, և հավատացյալները փախան դեպի սարերը: Հետո նորից նոր հատված է գալիս: Դուք դա կարող եք կարդալ 23-րդ Խոսքից: Եվ հետո մոտենում ենք 27-րդ Խոսքին, որտեղ գրված է, որ Տիրոջ վերադարձը կլինի այնպես, ինչպես կայծակն է փայլատակում արևելքից արևմուտք: Եվ հետո ով շարունակի՛ կարդալը, դուք բոլորդ կարող եք անել դա, նա կհասկանա, որ Տերը հաջորդ համարից, 29-րդ համարից խոսում է նեղության ժամանակների մասին, որը տեղի կունենա հափշտակությունից հետո, երբ արևը կխավարի և լուսինը կկորցնի իր լույսը, և աստղերը երկնքից վայր կնկնեն: Եթե դուք շարունակեք կարդալը, դուք կհասնեք 40-րդ Խոսքին, և այնտեղ նորից սկսվում է հին թեմայի մասին, Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ վերադարձի մասին, այն որ երկուսը անկողնում կլինեն, երկուսը դաշտում կլինեն, երկուսը ջրաղացում կլինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի: Եվ հետո գալիս է գագաթնակետը, 45-րդ գլխում, այն որ կերակուրը պետք է բաժանվի, բոլորը դրա մեջ բաժին պետք է ունենան, բայց ամենակարևոր մտքերը ուղղված են նրան, որ քարոզիչները, որոնք քարոզում են Խոսքը, ուրիշ ոչինչ չխառնեն բացի այն, ինչ գրված է, և այն, ինչը Բրանհամ եղբոր քարոզներում, Խոսքից հայտնված է եղել, և քարոզվել է ամբողջ աշխարհով մեկ: Եվ հետո շարունակությունը, մենք կարող ենք միանգամից կամուրջ գցել Մատթեոսի 25-րդ գլուխը: Այն ժամանակ, երբ դա կկատարվի, երբ կերակուրը բաժանված կլինի, և համայնքը ճիշտ ուղու վրա բերված կլինի, և երբ ամեն բան կարգի բերված կլինի, ա՛յն ժամանակ՝ ասվում է, ա՛յն ժամանակ, երկնքի արքայությունը տասը կույսերի կնմանվի, որոնք դուրս են գալիս փեսային դիմավորելու: Եղբայրներ և քույրեր, այսօր խոսքը չի գնում այն մասին, որ մենք կարդանք և քարոզենք Մատթեոսի 24-րդ գլխից, պատերազմների, երկրաշարժերի և սովերի, թանկացումների մասին, որպեսզի մենք միայն դրա մասին խոսենք, այսօր առաջին հերթին խոսքը գնում է այն Խոսքի մասին, որ Տերն ուղարկել է Իր համայնքին, և ինչպես որ Պողոսին էր ասվել, որ նա քարոզչության միջոցով մարդկանց աչքերը կբացի, այնպես էլ ես ասում եմ այսօր, որ Սուրբ Խոսքի քարոզչության միջոցով, մարդկանց աչքերը բացվել են, և նրանք տեսնում են այն, ինչ Աստված բացահայտել է, և ընդունում են այդ: Եվ հետո, մենք նորից մոտենում ենք Հուդայի ուղերձից 5-րդ Խոսքին, այն, որ չհավատացողները կորսվեցին, և հետո Մատթեոսի 25-րդ գլուխը, կանչվածներից միայն կեսը, ովքեր ունեին իրենց լապտերները, ունեին լուսավորությունը, լսել էին ժամի պատգամը, և միևնույն է նրանց միայն կեսն էին պատրաստ մասնակցելու հարսանյաց ընթրիքին: Եվ այդ կես նրանք են, ովքեր այսօր լսում են Աստծո ճշմարիտ Խոսքը: Եվ ես սրտանց շնորհակալ եմ Աստծուց, որ Նա Շնորհ արեց այդ, որ մենք կարող ենք ամբողջ սրտով հավատալ, և որ բացահայտված Խոսքը կենդանի կերակուր է դարձել՝ պահված մանանան: Որքա՞ն հաճախ է Բրանհամ եղբայրն ընդգծել, որ ծածկված խորհուրդները բացահայտվել են, և սա պահված մամանան է, որը պահվել էր հարս համայնքի համար: Եվ մենք ողորմությամբ մասնակցություն ենք ունեցել դրանում: Այսպիսով, ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում այդքան տեսանելի և լսելի ձևով ամբողջ աշխարհում, այլ ի՞նչ է անում Աստված այսօր: Որքա՞ն է մոտեցել իրականացմանը Աստծո փրկության ծրագիրը: Դեռ ի՞նչը չի կատարվել։ Եվ մենք բոլորս գիտենք, որ Տերը կավարտի Իր գործը: Մեկ հատված էլ կարդանք:
—Կարդում ենք Հռոմեացիների 8-րդ գլխից, 11-րդ Խոսքը.
« 11 Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է »:
—Շնորհակալություն մեր Տիրոջը: Սիրելի եղբայրներ և քույրեր, բավարար չէ այն, որ մենք մեր ձեռքերում լապտերներ ունենք, բավական չէ, որ յուղ ունենք ամաններում, և մենք իսկապես անչափ շնորհակալ ենք Տիրոջը դրա համար, բայց պետք է անձնական փրկության փորձառություն ունենալ Աստծո հետ: Աստծո Հոգին մեզ չպետք է միայն օծի: Եվ ամբողջ Հիսունական խարիզմատիկ շարժման մեջ, բոլոր մարդիկ պնդում են, որ օծված են Սուրբ Հոգով և լուսավորված:
Բայց ո՞ւմ մեջ է բնակվում Աստծո Հոգին: Ո՞ւմ կարող է Աստծո Հոգին առաջնորդել ողջ ճշմարտության մեջ: Ո՞վ է առաջնորդվում Աստծո Հոգով: Որովհետև գրված է.
«Բոլոր նրանք, ովքեր Աստծո Հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները»: Մինչև իսկ կնքվելը, Եփեսացիների 1-ին գլխի 13-րդ Խոսքում, որ երբ հավատացինք, Սուրբ Հոգով կնքվեցինք, այն փառավոր օրվա, Հիսուս Քրիստոսի վերադարձի համար, մեր Տիրոջ: Եվ թող որ սա ոչ ոք չմոռանա, դա կրկնվում է Եփեսացիների 4-րդ գլխի 30-րդ Խոսքում, որ մենք, կնքվել ենք Սուրբ Հոգով: Եվ այսպես, որպեսզի Աստծո հոգին կարողանա բնակվել մեր մեջ՝ որպես Աստծո կենարար Զորություն, այն դրսից չի գալիս, այլ մեր մեջ պետք է լինի, որպեսզի կենդանացնի մեր մահկանացու մարմինները: Մենք փափագում ենք Սուրբ Հոգու հեղմանը, Հեգով և կրակով ճշմարիտ մկրտությանը, և մենք փափագում ենք, որ Սուրբ Հոգին բնակություն հաստատի մեր մեջ, և Աստծո Զորությունը մեր մեջ լինի, որպեսզի երբ այդ պահը գա, և Հիսուս Քրիստոսի վերադարձը տեղի ունենա, որպեսզի մենք իմանանք, ոչ թե մենք, այլ մեր մեջ բնակվող Աստծո Զորությունը: Նա այդ ժամանակ մեր մեր մահկանացու մարմինները կկենդանացնի: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 1-ին Թեսաղոնիկեցիների, 3-րգ գլխի 18-րդ Խոսքը.
« 13 Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը»:
—Փառք Տիրոջը, այսքանով ամեն բան ասվել է, և մենք սրանով կմոտենանք ավարտին: Երբ մեր Փրկիչը մահացավ, այն ժամանակ գերեզմաններ բացվեցին, և բոլոր ՀինՈւխտյան սրբերը, որոնք նախասահմանված էին առաջի հարությանը,, նրանք դուրս եկան իրենց գերեզմաններից, և շատերին երևացին Սուրբ քաղաքում: Նրանք մեր Տիրոջ հետ երկինք վերցվեցին: Մեր Տիրոջ վերադարձին, մեր Փրկիչը կբերի բոլոր նրանց, ովքեր մահացել են Նոր Կտակարանի ժամանակներում, երկու հազարամյակների ընթացքում, Նա նրանց կբերի՛ Իր հետ: Իսկ հետո արթնության կանչն է հնչելու նրանց համար, ովքեր ննջել են Քրիստոսում, և նրանք առաջինը հարություն կառնեն: Այսօր բոլորն ունեն մեկ մարմին, որով ոչ կարող են ուտել, ոչ խմել, դա երկնային մարմին է: Բայց Տիրոջ վերադարձին նրանք կունենան հարուցյալ մարմին, և կարող են ուտել և խմել, այնպես ինչպես մենք ենք կարող, ովքեր որ փոխվելու ենք: Քանզի մեր Տերը հասատել է դա: Իր հարությունից հետո Նա հարցրեց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք», և նրանք Նրան ձուկ տվեցին, և Նա կերավ: Եղբայրներ և քույրեր, ուրիշ ինչ կարող եմ ասել ես։ Ես ապշած եմ, այն բանի համար, ինչ Տերն արել է մեր ժամանակում : Եվ տարիները եկել ու գնացել են: Շատ տարիներ են անցել 1933 թվականից, շատ տարիներ են անցել 1965 թվականից, շատ տարիներ են անցել 1979 թվականից: Եվ հիմա, մենք իսկապես շատ, շատ շատ ենք մոտեցել վերջին: Եվ թույլ տվեք ինձ ևս մեկ բան ընդգծել: Աստված սեր է: Ճշմարիտ Սուրբ Հոգու մկրտության ժամանակ, ոչ միայն Հոգու իննը պարգևներն են դրվում մարդու սրտի մեջ, այլ դա նաև սիրո մկրտություն է: Աստծո մոտ ամեն բան պետք է սիրո՛վ դասավորված լինի: Մենք բոլորս գիտենք, որ այն օրը շատերը գալու են և ասեն. Տեր, Տեր չէ՞ որ մենք մարգարեացանք, չէ՞ որ մենք դևեր հանեցինք, մենք չէ՞ որ, մենք չէ՞ որ… Եվ Տերը կասի. «Գնացեք Ինձանից, Ես ձեզ չեմ ճանաչում»: Այսօր, եկել է ժամանակը, որ ճշմարիտ սերը հեղվի մեր սրտերում, Սուրբ Հոգու միջոցով: Եվ ինչպես որ Բրանհամ եղբայրը ևս ասել է, որ «Միայն կատարյալ սերը կմտնի այնտեղ»: Եկեք մեկս մյուսին սիրենք Աստծո սիրով, առանց ոխ պահելու, որևէ անվայել խոսք չասենք մյուսի հասցեին, այլ հավատարմությամբ ծառայենք Տիրոջը, և մեր պատրաստությունը տեսնենք այն փառավոր օրվա՝ Քրիստոսի վերադարձի համար: Թող որ բոլորը խորանան այն ամենի մեջ, ինչը այսօր սերտեցինք: Եվ թող բոլոր ծառայող եղբայրները իրենց սրտում ունենան, քանի որ գերմաներեն թարգմանության մեջ գրված է, որ «Կերակուրը փոխանցվել է ծառաներին, և նրանք նույնպես կարող են այն փոխանցել»:
Թող Տիրոջ սեղանը առատորեն գցված լինի, և բոլոր ճշմարիտ հավատացյալները կերակրված և օրհնված լինեն: Եվ մեր Տիրոջ այս Խոսքը նույնպես հիշենք. «Իմ կերակուրն այն է, որ Ինձ ուղարկողի կամքը կատարեմ»:
Իմ կերակուրն այն է, որ ես կատարեմ այն հանձնարարությունը, որը Տերն ինձ տվեց 1962 թվականի ապրիլի 2-ին: Եվ ես հավատում եմ, որ բոլորս փափագ և ցանկություն ունենք կատարելու այն, ինչ Տերն է մեզ պատվիրել: Եվ Նա ասաց. «Եթե մեկդ մյուսի վրա սեր ունենաք, ապա աշխարհը կիմանա, որ դուք Իմ աշակերտներն եք»:
Թող ամենակարող Աստծո օրհնությունը բոլորիդ վրա լինի, բոլոր ժողովուրդներում, ազգերում և լեզուներում: Դա է իմ ցանկությունը և իմ աղոթքը: Հիսուսի սուրբ անունով, ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար, Բորգ եղբայրը կաղոթի մեզ հետ:
—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզնից մեր ողջ սրտով, Քո Խոսքի համար, որը մենք հիմա լսեցինք: Մենք մարդկային խոսքեր չլսեցինք, այլ Աստծո բացահայտված Խոսքը: Քո Խոսքը Հոգի ու Կյանք է, Քո խոսքը կատարվում է, Քո Խոսքը արարում է, նրանց մեջ, ովքեր Քեզ հավատում են, և ինչի համար որ ուղարկում ես: Ընդունիր մեր շնորհակալությունը, Քո Խոսքի համար, Նոր Ուխտի արյան համար, Գողոթայի վրա փրկագնման համար: Օրհնիր Քո ժողովրդին, ովքեր որ լսեցին, և օրհնիր մեր եղբայրներին և քույրերին ովքեր այստեղ են՝ Կրեֆելդում: Մենք շնորհակալ ենք ամեն բանի համար: Դու օրհնել ես մեզ: Միացրու մեզ բոլորիս սիրո կապերով, մեզ, ովքեր այս վերջին օրերում լսում ենք Քո խոսքը և հավատում, և Քո օգնությամբ կատարում այն: Ընդունիր մեր շնորհակալությունը այս Խոսքի համար: Օրհնի՛ր խնդրում ենք Ֆրանկ եղբորը, նրա հոգին, շունչը և մարմինը: Շնորհակալ ենք ամեն բանի համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
—Ամեն, ամեն: