Լսել

2022-01-30 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Ֆրանկ եղբայր

Սրտանց շնորհակալ եմ այս հրաշալի խոսքերի համար, որը Քելլեր եղբայրն ընթերցեց ծառայության սկզբում: Շատ հրաշալի խոսքեր էին, կարելի էր կանգ առնել ամեն խոսքի վրա, և նորից կարդալ: Կարծում եմ, որ քարոզի ընթացքում մենք դարձյալ կանդրադառնանք այդ խոսքերին: Երբ մենք մտածում ենք, թե Տերը որքա՞ն մեծ Շնորհք է անում մեզ, այստե՛ղ՝ Ցյուրիխում, 1969 թվականից ի վեր: Ես ամեն ամսվա վերջին հանգստյան օրերին այստեղ եմ եղել՝ Ցյուրիխում, և քարոզել եմ այստեղից: Կարելի է ասել, մոտ 600 քարոզներ են քարոզված եղել: Եվ այդ քարոզներից շատերը այժմ մենք լսում ենք ինտերնետով, հատկապես 80-ականներինը: Եվ ամբողջ աշխարհով մեկ մեծ օրհնություն է զգացվում, Աստծուց եկող: Նախքան որ մենք անդրադառնանք այդ խոսքերին, որոնք կարդացվեցին 1-ին Հովհաննեսի 5-րդ գլխից, թույլ տվեք մի բան ասել պարզեցնելու համար: Ես արտահայտվել եմ, որ Բրանհամ եղբայրը իր մասը, իր ծառայությունը կատարել է, և ես ասել եմ, որ ես ևս կատարել եմ ի՛մ հանձնարարությունը, ի՛մ մասը այդ գործում: Եվ բոլոր եղբայրները, բոլոր ազգերում և բոլոր ժողովուրդներում, նույնպես ներդրել են իրենց ջանքերը, կատարել են իրենց մասը այս գործի մեջ: Եվ սրանից մի թյուրիմացություն է առաջացել, որ իբր արդեն վերջն է եկել: Ոչ սիրելի եղբայրներ և քույրեր, միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա Տեր Հիսուսի վերադարձը, միայն այն ժամանակ, երբ Հարս եկեղեցու համար, ամեն բան կմոտենա իրականացման վերջին: Բայց մինչ այդ ժամանակ, մենք թանկագին, բացահայտված և սուրբ, Աստծո խոսքը, պետք է քարոզենք ամբողջ աշխարհով մեկ: Ես դրանով միայն ցանկացել եմ ասել՝ երբ խոսել եմ այդ մասին, որ ես այլևս միսսիոներական ճանապարհորդություններ չե՛մ ունենալու, ես ուղղակի չեմ կարող այլևս, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակներից ելնելով, և իմ տարիքի հետ կապված: Դուք չէ՞ որ ինքներդ կարող եք տեսնել այդ ամենը: Ես ծեր և թույլ եմ դարձել մարմնով: Բայց իմ առողջությունը լավ է, ինչի համար շնորհակալություն Տիրոջը: Երբ հասնում ես 89 տարեկան հասակին, ապա մի քայլ մնում 90 տարեկանին: Ես հայացք եմ գցում անցած տարիներին, և տեսնում եմ որ Տերը առաջնորդել է այդ տարիների ընթացքում, և Իր ուսուցումները, Իր ուղեցույցն է տվել: Այսօր դարձյալ ուզում եմ կարճ անդրադառնալ Բրանհամ եղբոր ծառայությանը, և խոսել նաև այն խառայության մասին, որը կատարվում է ողջ աշխարհով մեկ: Դուք գիտեք, որ ես 1949 թվականից լսել էի Բրանհամ եղբոր մասին: Եվ ես 1953 թվականին այս գիրքը արդեն կարդացել էի: Նրա վերնագիրն է. «Վիլլիամ Բրանհամ, Աստծուց ուղարկված մարդը»: Եվ հետո իհարկե հետևեցին մնացած տարիները, 1955 թվականը, ինչպես նաև հաջորդ տարիները, որտեղ ես կարողացա Բրանհամ եղբոր կողքին լինել: Եվ քանի որ հիմա մենք գտնվում ենք 2022 թվականի հունվար ամսվա մեջ, թույլ տվեք մի միտք մատնանշել: Դա կատարվել է 1950 թվականի հունվարին, երբ հայտնվեց այս լուսանկարը, գերբնական լույսը Բրանհամ եղբոր գլխավերևում: Եվ «Դուգլաս» ստուդիան այդ լուսանկարը ստուգման էր ուղարկել, թե արդյո՞ք իրական է այն, թե ֆոտոմոնտաժ է: Այստեղ, այս գործով համապատասխան մարդու զեկուցումն է հետազոտության վերաբերյալ: 1950 թվականի հունվարին նա տվեց այս զեկուցումը և հաստատեց, նա շատ մանրակրկիտ հետազոտեց այս լուսանկարը, որից հետո վկայեց, որ այդ լույսը իրական լույս է եղել, այլապես տեսախցիկը չէ՛ր կարող լուսանկարել այդ: Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք շնորհակալ ենք Տիրոջը, այդ հաստատման համար, այդ Աստծուց ուղարկված Աստծո մարդու աստվածային կոչման համար: Նա երկու մաս է իրականացրել, ավետարանական մասը և մարգարեական մասը: Երկու ծառայություն. Ավետարանական և մարգարեական: Եվ 1933 թվականի հունիսին, այդ լույսի մեջից, հազարավոր մարդկանց ներկայությամբ, ձայն եկավ այնտեղից, երբ նա Օհայո գետի մոտ մկրտում էր մարդկանց, ձայն եկավ այդ յուսի մեջից. «Ինչպես որ Հովհաննես մկրտիչն էր ուղարկվել Հիսուս Քրիստոսի առաջին գակուստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը կնախորդի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին»: Այժմ ևս, մի այսպիսի փոքր լրացում. Ես ինքս Վաշինգտոնում, այս լուսանկարը, Վաշինգտոնիում՝ արվեստի սրահում, որտեղ պահպանվում է այս նկարը, իմ ձեռքս եմ վերցրել: Աստված Ինքը՝ թանկագիններս, հոգացել է այն մասին, որպեսզի ես կարողանամ վկա և ականատես լինել այն բանի, ինչ Աստված մեր ժամանակներում, մեր օրերում, իրականացրել է երկրի վրա: Ես այդ ամենը կարողացել եմ վերապրել, և ականատեսը լինել այդ իրադարձությունների: Իսկ այժմ այսպիսի դժվար կամ բարդ իրավիճակ. Շատերը՝ միլիոնավորներ լսել են այն մասին, որ Բրանհամ եղբայրը ունեցել է հատուկ կոչում, հատուկ հանձնարարություն, ուղիղ հանձնարարություն Աստծուց, հատուկ պատգամ Աստծո ժողովրդի համար: Եվ այդ նույն Աստծո մարդը հանձնարարություն էր ստացել հավաքելու կերարուրը, որը նախասահմանված էր այս ժամանակի համար: Քարոզելու Աստծո խոսքը, և մեր ժամի համար նախասահմանված բոլոր խոսումները: Եվ հետոնրան ասվել էր, որ կգա ժամանակ, որ այս կերակուրը կբաժանվի ամբողջ աշխարհով մեկ, կտարածվի: Եվ դուք գիտեք դա, ես շատ անգամ եմ ասել այս մասին, որ Բրանհամ եղբայրը իր կյանքի ողջ ընթացքում 15 երկրներում է եղել: 12 երկրներում նա քարոզել է ավետարանը, կատարելով ավետարանչական մասը, աղոթել է հիվանդների վրա, նրանց վրա դնելով իր ձեռքերը: Եվ 1963 թվականից հետո, կնիքների բացվելուց հետո, միայն մեկ ճանապարդուրդություն է կատարել դեպի Հարաֆային Աֆրիկա: Եվ նրա անձնագրում գրված էր, որ նա իրավունք ունի միայն որսորդություն անելու, բայց չի կարող մասնակցել քրիստոնեական հավաքույթներին: Մինչ այդ նա եղել էր այնտեղ, երբ հզոր ծառայություններ էին անցկացվում, որտեղ 5000 հոգի հավաքվում էին Աստծո խոսքը լսելու համար: Եթե երբևէ ռեպորտաժներում կլսեք, դրանք եղել են ամենամեծ և զորավոր հավաքույթները, ծառայությունները, ուղեկցված բազմաթիվ բժշկություններով, ամենաշատ բժշկություններով, որ երբևէ գրանցված են եղել քրիստոնեական հավաքույթներում: Եվ Բրանհամ եղբայրը պատմում է, որ քաղաքապետ Սիդնեյ Սմիդսը զանգել է իրեն հյուրանոց և խնդրել, որ գոնե պատուհանից նայի և տեսնի, հենակներով, պատգարակներով և մահճակալներով բեռնված բեռնատարների երթը փողոցով անցնելիս: Շատերն էին բժշկվել, և մարդկանց այլևս պետք չէին դրանք: Եվ քաղաքը երգում էր. «Միայն հավատա, միայն հավատա, հավատացողների համար ամեն ինչ հնարավոր է»: Եվ նա աղոթել էր Սիդնի Ջեկսոնի հետ այն ժամանակ, և Բրանհամ եղբայրն ասել էր իր աղոթքի մեջ. «Թանկագին Տեր, եթե ես չկարողանամ լինել այն մարդը, ով կարող է պատգամ բերել այս երկիր, ապա Դու հոգ կտանես, որ լինի մեկը, ով Քո պատգամը կքարոզի այս երկրում (նկատի է առնվում Աֆրիկան)»: Եվ հիմա մենք իրականում հասել ենք այն դժվար մասին, որին հատկապես ինձ համար դժվար է անդրադառնալը: Առաջինը, որ ես հաճա՛խ արդեն խոսել եմ այդ մասին, և երբ հաճախ ես կրկնում նորից ու նորից, այն ժամանակ ոմանք կուրախանան դրա համար, իսկ մյուսները հնարավոր է վրդոհվեն և ասեն. «Նա նորից ինքն իր մասին է վկայում»: Ո՛չ, եղբայրներ և քույրեր, ես այստեղ չեմ, որ ինքս իմ մասին վկայեմ, այլ այստեղ եմ որպեսզի Տիրոջ մասին վակայեմ, և վկայեմ, թե ինչ է արել մեր Փրկիչը մեր համար Իր ողորմությամբ: Եվ հատկապես, բոլոր ծառայող եղբայրները ամբողջ երկրի վրա, քարոզիչ եղբայրները, մեկընդմիշտ հիշեն և հասկանան, թե Տերը ինչ է նախատեսել այս ժամանակահատվածի համար: Այդ իսկ նպատակով մենք պետք է կարդանք, Մատթեոսի 24-րդ գլխից մի քանի խոսքեր, 45-ից 47 խոսքերը: Ես սա կասեմ դրա հետ կապված, ես չգիտեի որ այդպիսի տեքստ է գրված աստվածաշնչում, անգիր չգտեի կամ չէի հիշում այդ, հստակ չգիտեի թե ինչ է նշանակում, բայց այդպիսի մի օր եկավ իմ կյանքում, ես արդեն պատմել եմ դա, ես Էդմոնթում էի՝ Կանադայում, եղբայրներից մեկը ասաց ինձ այն շաբաթ օրը. «Ֆրանկ եղբայր, Բրանհամ եղբոր ծառայությունը մենք գտնում ենք աստվածաշնչում, չպե՞տք է արդյոք քո ծառայությունը ինչ-որ տեղ լինի՛ այնտեղ, Գրվածքներում »: Ես շատ կոպիտ պատասխանեցի նրան, որպեսզի նա լռեր, ես ասացի. Ինչպե՞ս կարող է իմ ծառայությունը լինի՛ գրվածքում: Ես իրականում փակեցի՛ նրա բերանը, և դա կոպիտ ստացվեց ինչ-որ տեղ: Եվ մենք շարունակեցինք զրուցելը, բայց այդ մասին այլևս չխոսեցինք: Դա շաբաթ օրն էր, Էդմոնթում՝ Կանադայում: Հաջոր օրը՝ կիրակի առավոտյան, արևը շողում էր սենյակում, և ես պատրաստվում էի օրվան, արթնացել էի և Սուրբ Գիրքը ձեռք էի ուզում վերցնել, և հետևյալը կատարվեց, ինչպես որ դուք հիմա պարզ լսում եք իմ ձայնը, պատուհանի կողմից՝ աջ կողմից Տերը կանգնեց և ասաց. «Իմ ծառա, Ես քեզ նախասահմանել եմ, Մատթեոսի ավետարանի 24-րգ գլխի 45-47 խոսքերի հիման վրա, որպեսզի Աստծո ժողովրդին կերակուր բաժանես ժամանակին »: Ես սա ձեզ աում եմ այնքան ճշմարիտ, որքան որ կենդանի է Տերը, և ինչպես. «Այսպես է ասում Տերը»: Եվ այժմ մենք կկարդա՛նք այդ խոսքերը: Ես կխնդրեմ Բորգ եղբորը, որպեսզի կարդա այդ խոսքերը: —Մենք կարդում ենք Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխի 45 և 46 խոսքերը. « 45 Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին », —Մեկ րոպե, մի պահ կանգ առնենք այստեղ, «Ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան», մինչ սեպտեմբերը Էդմոնթում, 2000 տարվա ընթացքում բոլորը կարո՛ղ էին հարցնել, թե ո՞վ է նա արդյոք, ո՞ւմ է նկատի առնվում այստեղ, ի՞նչ ծառայի, ո՞վ է նա լինելու: Բայց այդ օրվանից, երբ Տերը անձամբ Իր ձայնով խոսեց ինձ հետ, ես գիտեմ թե ով է այդ հավատարիմ ծառան: Եվ այստեղ շատ կարևոր կետ կա թանկագիններս, խնդրում եմ էլի կարդա ծառայի մասին, այն, որ կերակուրը պետք է բաժանվի: — « Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ », — Տեսեք թե ինչպես է գրված այստեղ: — « Որ նորանց կերակուրը տայ ժամանակին »: Ես կոչ եմ անում բոլորին հարգե՛լ Աստծո Խոսքը, իսկ եթե չեք կարողանում հարգել, ապա կարող եք աստվածաշունչը փակել և տուն գնալ: Եթե որևէ մեկը, այն ինչ Աստված է ասել, չի՛ կարողանում պատվել և հարգել, թող փակի աստվածաշունչը և տուն գնա: Այստեղ, այս շատ կարևոր կետը, Հիսուս Քրիստոսի գալուստից առաջ, կամ ինչպես մենք ենք ասում. նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը: Մենք, հատկապես ծառայող եղբայրները, մենք գիտենք Սուրբ Գրվածքները, եղբայրները նույնպես գիտեն, նրանք գիտեն, թե ինչ է գրված 1-ին Կորնթացիների 12, 13, 14 գլուխներում, եկեղեցում ծառայությունների մասին, դա բոլորին հայտնի է: Բոլոր ծառայող եղբայրները գիտեն, թե Պողոսն ինչ է գրել Եփեսացիներին. «Աստված եկեղեցում ծառայություններ է սահմանել՝ առաքյալներ, մարգարեներ, հովիվներ, ուսուցիչներ, ավետարանիչներ»: Սրանք Աստծո կողմից նշանակված ծառայություններ են: Բայց հիմա, հիմա, մինչ Հիսուս Քրիստոսի վերադարձը, ամեն եղբայր չի կարող նախկինի պես շարունակել իր ոլորտում, ինչպես որ եղել մինչ այսօր: Դա չի ստացվի: Այսօր պետք է բացահայտված Սուրբ Խոսքը, ինչպես վերջին պատգամ, ինչպես վերջին լուր, ինչպես Աստծո ժողովրդի համար սահմանված հոգևոր կերակուր, պետք է քարոզվի՛ բոլոր ծառայողների կողմից, լինի նա առաքյալ, լինի ավետարանիչ, կամ մարգարե, ով էլ որ լինի: Նա ով Աստծուց ծառայություն է ստացել, կնդունի այն ամենը, ինչ Աստված է սահմանում իր ծառաների համար, իսկ ով չի կարողանում ընդունել, նա ոչ մի ծառայություն չունի Աստծուց ստացած: Սա այն աստվածային եզրահանգումն է, որը մենք պետք է ընդունենք Աստծո Խոսքից: Իսկ ով չի՛ ուզում լսել այս ամենը, թող ուղղակի շարունակի իր ճանապարհը: Բայց մենք գիտենք, թանկագին եղբայրներ և քույրեր, որ վերջում հարս եկեղեցին, մեկ սիրտ և մեկ հոգի պետք լինի: Չի լինելու այնպես, որ ով ինչ ճանապարհով ուզենա այնպես գնա, տարածելով տարատեսակ վարդապետություններ և մեկնաբանություններ: Ո՛չ թանկագիններս: Բրանհամ եղբայրը տեսել է, թե ինչպես է հարսը մի որոշ ժամանակահատված շեղվել իր ճանապարհից, և որ կախարդն է նրան առաջնորդել, և ցանկացել է շեղել ճշմարտության ճանապարհից, բայց այդ ժամանակահատվածն անցել է: Ճշմարիտ եկեղեցին, ոչ մի օտար ազդեցության տակ չի ընկնի այլևս, բայց միայն Ճշմարիտ Աստծո առաջնորդության տակ կլինի: Նա կնդունի իր սրտում միայն անխառն և անխարդախ Աստծո պատգամը, և այն Տիրոջից ողորմությամբ, Աստծուց հայտնված է եղել Բրանհամ եղբորը: Եվ նա հաճախ էր ասում, որ պատգամը, կամ լուրը հետևյալն է. Վերադարձ դեպի Գրվածքը, վերադարձ դեպի աստվածաշունչը, վերադարձ դեպի առաքյալների ուսմունքը, դեպի հզոր, Զորավոր սկիզբը, որքա՞ն հաճախ է նա խոսել հարս եկեղեցու վերականգնման մասին, որ տերը սպասելու է երկնքում մինչև ժամանակի լրումը, և հետո Նա տարբերությունն է ցույց տալիս և ասում, որ հարսը դո՛ւրս է կանչվելու եկեղեցուց, նախքան որ կներկայացվի և կտարվի Փեսայի մոտ: Այնպես որ, թանկագին սիրելի եղբայրներ և քույրեր, դուք, որ ամբողջ աշխարհում մասնակցում եք Աստծո Խոսքի տարածմանը, մասնակցում եք հոգևոր կերակուրի բաժանմանը, որը հավաքել է Բրանհամ եղբայրը, հիմա դուք բաժանո՛ւմ եք այդ կերակուրը: 55 տարի մենք քարոզում ենք Աստծո Խոսքը, և դուք նույնպես քարոզել եք: Այսօր խնդրում եմ նորոգվելով, Աստծուց ընդունեք այս, հրաժարվեք բոլոր մարդկային մեկնություններից, լինի դա յոթ որոտների մեկնությունը՝ Հայտնության 10-րդ գլխից, տարատեսակ կեղծ ուսմունքներից հրաժարվեք այսօր, ազատագրվեք այդ ամենից: Քարոզեք միայն այն, ինչ կարող եք քարոզել Սուրբ Գրվածքներից, միայն այն, ինչ գրված է աստվածաշնչի էջերում: Մեկ անգամ ևս ուզում եմ շաշտադրել հատևյալը, թանկագին ծառայող եղբայրներ, քարոզիչներ, Աստված անձամբ հոգ է տարել այն բանի համար, որպեսզի ես 10 տարի կապ ունենամ Բրանհամ եղբոր ծառայության հետ, և անձամբ ճանաչեմ Բրանհամ եղբորը: Եվ ես դա հաճախ եմ ասում. Ես նստել եմ նրա հետ մեկ սեղանի շուրջ, մեկ անգամ չէ, որ եղել եմ նրա տանը, միասին թեյ ենք խմել: Թանկագին եղբայրներ և քույրեր, Աստված Ինքն է հոգացել այս ամենի համար: Բայց այս հայտարարության հետ կապված, որ Բրանհամ եղբայրը իր մասն է կատարել, ես իմ մասն եմ կատարել, իսկ եղբայրները կատարել են իրենց մասը՝ անհրաժեշտ էր տալ այս պարզաբանումը, քանի որ թյուրիմացություն էր առաջացել: Թանկագին եղբայրներ և քույրեր, քարոզե՛ք միայն Աստծո Խոսքը, փոխանցեք կերակուրը հարսի համար, որպեսզի հարսը ճիշտ ճանապարհի մեջ լինի, ինչպես որ տեսիլքում ցույց էր տրվել Բրանհամ եղբորը: Եվ սա նույնպես ասեմ, որ Գրիմ եղբայրը շատ տարիներ առաջ ասեց ինձ, որ Թուսոնում իննը տարբեր եկեղեցիներ կան, որոնք որ հիմնվում են պատգամի վրա, և շատ տարբեր երկրներում և քաղաքներում տարատեսակ խմբեր կան, ամենուրեք: Թանկագիններ, այսօր Աստված փնտրում է Իր ծառաներին, ինչպես որ այստեղ գրված է, որպեսզի կերակուրը փոխանցվի հարս եկեղեցուն, այն կերակուրը, որ մենք Աստծո ողորմությամբ փոխանցել ենք այս բոլոր տարիների ընթացքում: Եվ ես դարձյալ խնդրում եմ եղբայրներ, որ հարսը ներդաշնակության մեջ բերվի Աստծո հետ: Եվ թույլ տվեք կարճ ասել, նախքան կանդրադառնանք ներածական խոսքում ասվածին: Մենք մի՞ թե չենք գիտակցում, որ հասել ենք մի ժամանակահատվածի, որտեղ Մատթեոս 24-ը լիովին կատարվում է։ Պատերազմներ, երկրաշարժեր, թանկացումներ, հիվանդություններ՝ որոնք մինչ այսօր չեն եղել, կլիմայական փոփոխություններ, ամեն ինչ տեղի է ունենում մեր ժամանակներում: Բայց Աստված հոգացել է մեր համար: Նա ոչ միայն ասել է, որ «Երբ տեսնեք այս բաները կատարվու են, ձեր գլուխները վեր բարձրացրեք», այլ նաև նախորոք ասել է, թույլ տվեք ինձ պարզությամբ կրկնել այդ, որ Մատթեոսի 24-րդ գլխում, երկրորդ հատվածը՝ 48-ից 51-րդ խոսքերը նույպես կատարվելու են, այն որ հիմար ծառան մտածելու է, որ Տերն Իր գալը ուշացնում է: Միշտ երկու կողմեր կան, սկզբում Աստված ուղարկում է Իր հավատարիմ ծառային, իսկ հետո գալիս է մեկ ուրիշը և ինքն իրեն նույնպես ներկայացնում որպես ծառա: Եվ ճիշտ նույն ձևով մեր Տիրոջ հետ է եղել, Նա բարի սերմ էր ցանել, բայց հետո գալիս է թշնամին և ցանում իր սերմը: Ես նորից եմ ուզում կրկնել, Աստծո երեսի առջև, այդ խոսերը՝ 45 և 47 խոսքերը, անձամբ ինձ ասվել են Աստծո Շուրթերից: Թե ում են վերաբերվում մնացած խոսքերը, 48-ից հետո, ես չգիտեմ, հնարավոր է նրան, ով հանդիպեց ինձ ոչ վաղ անցյալում, ծնված 1960 թվականին, ով ասում էր, որ Տերը դեռ երկար ժամանակ չի վերադառնա, մոտավոր 50 տարի ևս կանցնի: Դա ինձ ասում էր մի եղբայր: Շատ եղբայրներ կան,որոնք վկայակոչում են Բրանհամ եղբորը, որոնք վկայակոչում են պատգամը, իսկ այն, ինչ Աստված հիմա՛ է անում, նրանք որևէ հայտնություն չունեն, այլ միայն մարդկանց իրենց հետևից տանում են մոլորության մեջ: Աստված ուղիղ հանձնարարություն է տվել, Բրանհամ եղբայրը կատարել է իր ծառայությունը, ես կատարել եմ Աստծուց տրված իմ հանձնարարությունը, բայց Աստծո Խոսքը շարունակվում է փոխանցվել: Մենք հիմա լսում ենք այն, ինչ 60-ականներին է քարոզվել, այն ինչ քարոզվել է 80-ականներն, և ամբողջ աշխարհը, բոլոր Աստծո զավակները լսում են այս Աստծո Խոսքը, և բոլոր նրանք, ովքեր հարսն են ներկայացնում, նրանք բաժին ունեն այն բանում, ինչ Աստված իրականացնում է երկրի վրա: Թող փառավորվի, մեծարվի մեր Տերը: Այժմ, կանդրադառնանք որոշ սուրբգրային Խոսքերի: —Մենք կարդում ենք Հովհաննեսի թղթից, 5-րդ գլխի, 11 և 12 խոսքերը: «11 Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ 12 Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի»: —Ամեն, դա այսպես է: Աստված ի՛նքը վկայեց այդ մասին: Թանկագին, սիրելի եղբայրներ և քույրեր, Նոր Ուխտի սկզբում Աստված վկայություն տվեց, մեր Տիրոջ ծննդյան, նույնիսկ մկրտության ժամանակ, Աստված Ի՛նքը վկայություն տվեց, և հատկապես Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի համար: Օ՜, ինչ թանկ են բոլոր այս հատվածները Գրվածքից: Եվ չէ՞ որ մենք ընդունել ենք որդեգրությունը: Մենք դեռ շարունակելու ենք կարդալ Գրվածքը: Նա, ով ընդունել է Աստծո Որդուն, նա հավատացել է Աստծո վկայությանը, նա ընդունել է հավիտենական կյանքը, ով ընդունե՛լ է Աստծո Որդուն: Օ՜, թող փառավորվի, թող մեծարվի՛ մեր Տերը: Հավատացե՛ք Աստծո վկայությանը: Խնդրեմ: —Հովհաննեսի ավետարան, 8-րդ գլուխ, 18-րդ Խոսք: « 18 Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը»: —Հովհաննեսի ավետարան, 8-րդ գլուխ, 18-րդ Խոսք: Շատ հրաշալի է գրված այստեղ: Մեր Տերը վկայում է կատարվածի մասին, և Աստված է վկայում: Որդին կարողացավ հաստատել այն, ինչ Հայրն էր ասել, և այն ինչ պետք է տեղի ունենար: Եվ Աստծո փրկագնման ծրագիրը այս կերպով իրականացավ: Որդու վկայությունը Հոր վկայությունն էր: Եվ մենք անչափ շնորհակալ ենք Աստծուն Գրվածքի կատարյալ ներդաշնակության համար: Շարունակենք լսելը: —Մենք կարդում ենք, Հովհաննեսի 1-ին թղթից, 5-րդ գլուխ, 7 և 8 խոսքերը: «7 Որովհետեւ երեք են որ վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են»: —Երեքն են վկայում այստեղ, ինչպես մենք կարդում ենք: Մեր Փրկիչը գնաց Հորդանան, Նա թույլ տվեց որ Իրեն մկրտեն, մկրտվե՛ց ջրով, և ասաց, որ այսպես է անհրաժեշտ, որպեսզի ամեն արդարություն կատարենք: Եվ այսպե՛ս կատարվեց, Հոգին, ջուրը և արյունը՝ մեկին են պատկանում, լինի դա ջրի մկրտությունը, լինի արյան միջոցով քավությունը, լինի Հուգու մկրտոթյունը, այդ ամենը մեկի մասին են վկայում, այդ երեքը: Եվ մենք համաձայնվում ենք Աստծո վկայության հետ: Խնդրեմ: —Մատթեոսի ավետարան, 3-րդ գլուխ, 16 և 17 Խոսքերը: « 16 Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ 17 Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի»: —Թող մեծարվի և փառավորվի մեր Տերը: Հովհաննես մկրտիչը վկա եղավ այն բանին, որ Հոգին աղավնու նման իջավ Աստծո Որդու վրա, նա լսեց Աստծո ձայնը, որ հնչեց երկնքից. «Սա է Իմ սիրելի Որդին»: Աստված վկայե՛ց Իր Որդու մասին, թող մեծարվի՛ մեր Տերը:Նա ասաց. «Սա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»: Ինչպիսի մեծ Շնորհ է, որ Աստծո մարդիկ՝ այս դեպքում Հովհաննես մկրտիչը, ականատես է եղել այս իրադարձությանը, երբ Աստված վկայել է Իր Որդու համար: Թանկագին եղբայրներ և քույրեր, հատկապես ծառայող եղբայրներ, քարոզողներ, Աստված ամեն անգամ կրկին և կրկին վկայել է, և մենք հավատում ենք յուրաքանչյուր վկայությանը, որը Աստված թողել է մեզ համար: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուց, որ այս պատմություննեը պահպանվել և մեզ են փոխանցվել, որպեսզի մենք կարողանանք սևով սպիտակի վրա կարդալ այն, ինչ ժամանակին տեղի են ունեցել, ինչպես որ այստեղ կարդացինք. «Սա է իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ հաճությունը»: Մտածե՛ք այս մասին, գրված Խոսքի մասին. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ»: Հիշենք 2-րդ Կորնթացիների 6-րդ Խոսքի մասին՝ ընդունելի ժամանակի, փրկության օրվա մասին: Աստծո հաճությունը նախ պետք է հանգչեր Աստծո Որդու վրա, նախքան այն կհանգչեր Աստծո բոլոր որդիների և դուստրերի վրա: Շարունակենք կարդալը: —Կարդում ենք Մատթեոսի 17-րդ գլխի 5-րդ Խոսքը. « 5 Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. դորան լսեցէք»: —Գոհություն մեր Տեր Աստծուն: Ես շատ հաճախ եմ խոսել Մատթեոսի 3-րդ գլխում գրվածի մասին. «Սա է Իմ սիրելի որդին, որն ունի Իմ հաճությունը», և այստեղ՝ 17-րդ գլխում ևս ավելանում են այս Խոսքերը. «Նրա՛ն լսեցեք», այսինքն լսեք Նրա՛ն, որի վրա է Իմ հաճությունը: Թույլ տվեք ասել ինձ, թանկագին եղբայրներ և քույրեր, նա ով Աստծուց է ծնված, ով ճշմարտապես վերապրե՛լ է վերստին ծնունդը, Աստծո Խոսքի սերմի՛ց է ծնվել՝ Աստծո Հոգու միջոցով, նա ով Աստծո Որդու միջոցով հավիտանական կյանք է ստացել, այդպիսի մարդու մոտ գալիս է այն պահը, երբ Աստծո բարեհաճությունը հանգչում է նրա վրա: Որքանով ճշմարի՛տ է այն խոսքը, որն ասում է. «Նրան լսեցեք», այնքանով էլ ճշմարիտ է այն, որ բոլոր ընտրյալները, բոլոր վերստին ծնվածները, բոլոր նրանք ովքեր մկրտված և լցված են Սուրբ Հոգով, ովքեր առաջնորդվում են Սուրբ Հոգով, նրանք այլևս ոչ ոքի չեն կարող լսել, բացի Հիսուս Քրիստոսի՝ ճշմարիտ Հովվի ձայնից: Եվ ինչպես որ գրված է, որ Մովսեսն ու Եղիան լեռան վրա էին, բայց վերջում նրանք ոչ ոքի չտեսան բացի Հիսուսից: Թանկագին եղբայրներ և քույրեր, ոչ Մովսեսին, ոչ Եղիային, ոչ Բրանհամ եղբորը, ոչ Ֆրանկ եղբորը, ոչ Պողոսին և ոչ էլ Պետրոսին: Այժմ, հիմա եկել է այն պահը, որտեղ այն ամենը ինչ քարոզել և կիրառել են Աստծո մարդիկ, անփոփված է մեկ նախադասության մեջ՝ «Վերջին ժամանակների պատգամ»: Վերջին ձայնն է հնչում երկրի վրա, և մենք գիտենք, որ մոտեցել ենք վերջին: Եվ որքան որ ճշմարիտ է գրված, որ «Նրան լսեցեք», այնքան էլ ճշմարիտ է, որ բոլոր ընտրյալները ուրիշ ոչ ոքի այլևս չեն լսելու, ոչ մի ուրիշ ձայն և ոչ մի ուրիշ մեկնություն: Այլ լսելու են Նրան, այն միակին, ով գտնվում է յոթ ոսկե ճրագակալների մեջտեղում: Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք մենք մոտենում ենք ավարտին: Ես շատ հուզված եմ, իմ սիրտը երախտագիտությամբ է լցված Աստծո հանդեպ: Պետք է հիշենք, թե որ ժամանակում ենք հիմա գտնվում: Բորգ եղբայր, ևս մեկ հատված: —Մենք կարդում ենք Եփեսացիների ուղերձից, 1-ին գլխի 7-րդ Խոսքը. « 7 Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը»: —Ամեն: Այս ամենը նույնպես դրան է պատկանում: Ոչ մի քարոզ հնարավոր չի քարոզել, առանց անդրադառնալու քարոզի բուն առանցքին, այսինքն Գառնուկի անգին արյանը: Նոր Ուխտի անգին արյունով իրականացվեց փրկագնումը Գողգոթայի խաչի վրա, Աստված էր Քրիստոսի մեջ, որ աշխարհը հաշտեցրեց Իրեն հետ: Մենք հաշտվե՛լ են Աստծո հետ, և ինչպես Բրանհամ եղբայրն է կրկնել շատ անգամներ, որ մենք Աստծո առջև կանգնած ենք առանց մեղքի: Մեր դեմ եղող պարտամուրհակը ոչնչացված է, մեղքը ներված է և քավված, այժմ մենք արդարացված ենք, հավատալով Գողգոթայի խաչի վրա կատարված փրկագնմանը: Թույլ տվեք ամփոփենք ամբողջը, և շեշտադրե՛նք հետևյալ մտքերը: Աստված խոստումներ տվեց Հիսուս Քրիստոսի առաջին գալուստի հետ կապված, և այդ խոստումները իրականացան, երբ ժամանակը լրացավ, գրվածքը լիովին կատարվեց: Հովհաննես մկրտիչը եկավ, և երբ նրան հարցրեցին թե ո՞վ ես դու, նա պատասխանեց. «Ես նրա ձայնն եմ, ով աղաղակում է անապատում և ճանապարհ է պատրաստում Տիրոջ համար»: Սուրբ Գրքից երկու հատվածները՝ Եսայիա 40-րդ գլուխը և Մաղաքիա 3-ի 1-ը կատարվեցին: Աստծո մարդն ասում էր, որ պետք չէ այլևս երկմտել և հարցնել ինձ, թե ո՞վ եմ ես. «Ես անապատում բղավողի ձայնն եմ»: Եսայիա 40-րդ գլխում գրված է. «Ձայնը կանչում է», և Աստծո մարդը կարո՛ղ էր ասել. «Ես եմ անապատում կանչողի ձայնը»: Նույն կերպ և Բրանհամ եղբոր հետ, նա ասաց, որ այստեղ կատարվում է այն, ինչ Աստված Մաղաքիա մարգարեի միջոցով ասաց, որ « Որդիները սրտերը կդառնան Հայրերին»: Եվ հետո Աստծո մարդը՝ մարգարեն շեշտում է. «Մեր ժամանակներում կատարվեց այն, որ Աստծո զավակների սրտերը վերադարձվեցին առաքելական հայրերի հավատքին»: Նա գիտեր, թե ինչպես դասակարգեր իր ծառայությունը ըստ աստվածաշնչի: Նա ով ծառայություն ունի Աստծուց, եղբայրներ և քույրեր, նույնիսկ Հին Կտակարանի այն խոստման մեջ, որ բոլոր հեթանոսները կտեսնեն Աստծո փառքը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ Երբ Պողոսը ծառայում էր Տիրոջ հանձնարարությամբ, նա հանկարծ ասաց Գործք Առաքելոց 13-ում. «Դո՛ւք, իսրայէլացիներ, աւետարանը, փրկութեան պատգամը, առաջինը պէտք էր ձեզի քարոզել, բայց քանի որ դուք մերժում եք նրանց, մենք դառնում ենք հեթանոսներին: Որովհետև այսպես գրված է. «Ես քեզ լույս դրի հեթանոսների համար, որպեսզի իմ փրկությունը մինչև երկրի ծայրերը հասնի »: Ի՞նչ էր դա: Յուրաքանչյուր Աստծո մարդ գիտեր, թե որտեղ էր դրված Աստծուց Գրվածքի համեմատ: Արդյո՞ք այսօր այլ կերպ է: Մի՞թե Հիսուս Քրիստոսը նույնը չէ երեկ, այսօր և հավիտյան: Նա նույնն է թանկագիններ: Մենք շնորհակալ ենք Տիրոջից, և խնդրում եմ հավատացեք ուղղակի, ես ամենափոքրն եմ Աստծո ծառաների մեջ: Ես Շնորհք եմ գտել Աստծուց, և կարողացել եմ Աստծո Խոսքը ողջ աշխարհով մեկ քարոզել: Բոլոր կապերը եղել են եղբայրների հետ, իսկ հիմա երբ չեմ կարողանում ճանապարհորդել, ինտերնետի միջոցով տեսեք թե ինչ հնարավորություն կա հառարձակման, բոլոր ժողովուրդներում, ազգերում և լեզուներում: Մենք՝ բոլոր Աստծո զավակներս, կարող ենք լսել այդ և վերապրել մեր պատրաստվելը: Թույլ տվեք ասել ձեզ. Մենք չենք ապրում կանչի ժամանակում, այլ ներս մտնելու ժամանակում, որտեղ յուրաքանչյուր խոստում իրականություն է դառնալու Հարս եկեղեցում: Աստված Իր գործը հաղթական ձևով ավարտին կհասցնի, ինչպես որ գրված է Գրվածքում, և մենք Աստծո ողորմությունով կարող ենք բաժին ունենալ դրանում: Ես չեմ ուզում պարզապես քարոզած լինեմ, այլ ուզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր հիմա լսում են Աստծո Խոսքը, հավատան իրենց սրտերում: Եվ թույլ տվեք այսպես ասել, այն ինչ ես անձամբ մտածում և անում եմ, ես ձեզ վստահում եմ, որ դուք էլ կարող եք անել: Կան մարդիկ, որոնք ասում են, որ Ֆրանկ եղբայրն ասաց, որ Աստված խոսել է իր հետ… և հետո հարցական նշան, կատարվե՞լ է դա իսկապես: Ես կասեմ ձեզ, նա ով ինքն անձամբ ստախոս է, մտածում է, որ դիմացինը նույնպես խաբում է իրեն: Իսկ նա ով արդար և ուղիղ է իր սրտում, նա կհավատա, որ Աստծո մարդը ճշմարտությունն է խոսում: Եվ ես առ այսօր չեմ խոսել որևէ բան, որը իրականություն չէ: Այն որ Աստված խոսել է ինձ հետ և հանձնարարություն է տվել, ես դա փոխանցել եմ ձեզ բոլորիդ: Փառք Աստծուն Իր բոլոր Խոսքերի համար, Իր բոլոր գործերի համար, այն ամենի համար, ինչ այսօր տեղի է ունենում ամբողջ աշխարհի երեսին: Եկեք այսպես ասենք, թող բոլոր Աստծո ծառաները, շարունակեն փոխանցել հավաքած կերակուրը, ինչը փոխանցվել և հասանելի է դարձել բոլոր ծառաներին: Թող այդ ծառաները շարունակեն փոխանցել Աստծո զավակներին: Թող Աստծո ժողովուրդը լսի միայն Աստծո ճշմարիտ խոսքերը, թող սեղանը գցված լինի միայն ճշմարիտ հոգևոր կերակուրով, որպեսզի մարդը հագենա դրանով, ինչպես որ Տերն ասաց, որ «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն Խոսքով որ դուր է գալիս կենդանի Աստծո բերանիցը»: Այնպես որ, թանկագին եղբայրներ և քույրեր, Խոսքը քարոզեք այնպես, ինչպես որ այն դուրս է եկել Աստծո շուրթերից, և ինչպես գրված է Գրվածքում, և ուրիշ ոչինչ մի քարոզեք: Աստված օրհնի ձեզ Աստծո Խոսքի քարոզչության մեջ: Եվ թող Տերը օրհնի բոլոր լսողներիդ: Աստծո ողորմությունով, մենք քայլ առ քայլ, ներդաշնակության մեջ պետք է լինենք Աստծո Խոսքի հետ: Եվ վերջում Աստված ավարտին կհասցնի Իր հաղթական գործը: Նա կուղարկի առաջին և վերջին անձրևը: Ամեն բան կկատարվի այնպես, ինչպես որ գրված է Սուրբ Գրքի էջերում: Նրան, ամենակարող Աստծուն լինի գովությունը, փառքը և պատիվը: Դուք բոլորդ օրհնված եղեք Հիսուս Քրիստոսի անունով, բոլոր, ովքեր սրտանց հավատում են Աստծուն: Եվ թող որ լսված Խոսքերը, ի վերուստ հայտնված լինեն: Քանի որ Տերը այդպես ասաց Մատթեոսի 13-րդ գլխում, Նա հարցրեց աշակերտներին. «Հասկացա՞ք այն ամենը, ինչ խոսեցի ձեզ»: Թող որ բոլորը ճիշտ հասկանան: Օրհնված եղեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար: —Երկնավո՛ր Հայր, մենք շնորհակալ ենք Քո թանկագին Խոսքի համար, որը մենք այսօր լսեցինք: Քո Խոսքը, կյանք և հոգի է, այն վերականգնում է, Նա կատարում է Իր գործը, ինչի համար որ Դու ուղարկել ես նրանց մեջ, ովքեր հավատում են Քեզ: Մենք շնորհակալ ենք այս քարոզի համար: Մենք շնորհակալ ենք իմաստուն ծառայի համար, որին դրել ես Քո ժողովրդի մեջ, Քո զավակների մեջ: Օրհնի՛ր Քո ժողովուրդը այստեղ Շվեցարիայում, Գերմանիայում, ամենուրեք օրհնիր Քո ժողովուրդը: Այն ժողովրդին, ովքեր լում են Քո Խոսքը, կատարում են Քո Խոսքը և գործում են Քո Խոսքի համեմատ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Բովանդակություն