Լսել

2022-01-30 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Քելլեր եղբայր

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես ողջունում եմ բոլորիդ, մեր թանկագին Տեր Հիսուսի անունով: Մենք շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր կարո՛ղ ենք լսել Աստծո Խոսքը, և ովքեր որ այսօր միացել են մեզ, նրանք նույնպես օրհնվելու են ինչպես մենք: Մենք Ցյուրիխից, երկրի երեսին բոլոր եղբայրներին և քույրերին, ցանկանում ենք օրհնված տարի, 2022 թվականը, ցանկանում ենք ձեզ առողջություն և հաջողություն: Մեկ տարի անցավ, Աստված օրհնեց մեզ, և եկավ նոր՝ 2022 թվականը: Մենք հարց ենք տալիս ինքներս մեզ, ի՞նչ է բերելու իր հետ այս նոր տարին: Թանկագին եղբայրներ և քոյրեր, մի՛ վախեցեք: Տերը կառաջնորդի մեզ նաև այս տարում: Ես շնորհակալ եմ Տիրոջը, որ Նա մեզ բոլորիս վերցրեց Իր ձեռքերի մեջ, որովհետև Նա Իր Խոսքը ցանել է մեր սրտերի մեջ որպես սերմ, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք: Մենք միայն կարող ենք շնորհակալ լինել Աստծուց, փառավորել և գովել Նրա անունը, որովհետև այս տարի Նա մեզ նույնպես առաջնորդելու է: Մեկ բան եմ խնդրում ես Տիրոջից. Տեր, շուտ վերադարձիր: Խոսք եմ ուզում կարդալ Գրվածքից, Հովհաննեսի 1-ին ուղերձ, 5-րդ գլուխ, 5-րդ խոսքից. «5 Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։ 6 Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. եւ Հոգին է վկայողը. որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ 7 Որովհետեւ երեք են որ վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են։ 9 Եթէ մարդկանց վկայութինն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին։ 10 Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։ 11 Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ 12 Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։ 13 Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։ 14 Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ 15 Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։ 16 Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կ’տայ նորան այսինքն նորան որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. կայ մեղք որ դէպի մահ է, նորա համար ես չեմ ասում որ խնդրես։ 17 Ամեն անիրաւութիւն մեղք է. եւ կայ մեղք որ դէպի մահ չէ։ 18 Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։ 19 Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։ 20 Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։ 21 Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը»: Հրաշալի խոսքեր էին, որոնք մենք հիմա կարդացինք: Նա մեզ հավիտենական կյանք է տալիս: Մենք հիմա պետք է աղոթենք Աստծուն: Թանկագի՛ն Տեր, պատիվը, փառքը և գոհությունը, շնորհակալություն Քեզ թող բարձրանան այս օրվա համար: Տեր Հիսուս, Դու օծիր մեր Ֆրանկ եղբոր շուրթերը, որպեզի նա կարողանա քարոզել մեզ Քո կենդանի Խոսքը, բացի՛ր մեր սրտերը մեծ Աստված, որպեսզի սերմը ցանվի և պտուղ բերի: Մենք նիայն կարող ենք շնորհակալ լինել Քեզնից, գովել և փառաբանել Քո անունը, Քո ունեցած սիրո համար, Քո բարության համար մեր հանդեպ: Քո մեծ սիրո համար, որը Դու արտահայտում ես մեր հանդեպ մինչև այսօր: Մեծ Աստված, հավատարիմ Տեր, օրհնի՛ր Քո ժաղավուրդը, օրհնի՛ր Քո ԻսրաԷլ ժողովուրդը, օրհնի՛ր մեր սիրելի Ֆրանկ եղբորը, որպեսզի նա կարողանա զորավոր ձևով բերի Քո Խոսքը՝ հաղորդի լուրը, օրհնի՛ր բոլոր ծառայող եղբայրներին: Բոլոր եղբայրներին, ովքեր թարգմանելու են այս քարոզը, օրհնի՛ր նրանց: Օրհնի՛ր մեզ բոլորիս: Թող Քեզ լինի ողջ փառքը, պատիվը և գոհությունը, մեր թանկագին Տիրոջ՝ Հիսոս Քրիստոսի անունով, ամեն:
Բովանդակություն