Լսել

2021-12-31 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Վիլլիամ Մարրիոն բրանհամ — Անդուդը անդունդին է կանչում

Նա, ով Սիմոն ծերունուն Քրիստոսի մո՛տ բերեց այն առավոտ, Նա այս երեկո ձեզ նո՛ւյնպես այստեղ է բերել, որովհետև դուք հավատում եք Սուրբ Հոգու խոստումին: Նա պարտավոր է իրականացնել դա ձեզ համար, այնպես, ինչպես և Սիմոնի: Նա Աստված է, Նա պետք է պահի Իր խոսքը: Ես կարողանում եմ տեսնե՛լ Սիմոնին, նա փափագում էր, նա ցանկանում էր տեսնել Քրիստոսին: Նա հավատում էր, այն ինչ խոսքը էր ասում իրեն, միևնույն է, թե ինչ էին ասում քննադատները, միևնույն է նա հավատում էր Աստծո խոսքին: Քրիստոսին տեսնելը ՝ դա փափագ էր նրա սրտում, նա հավատում էր դրան: Ինչպես որ Դավիթն ասում էր. «Անդունդն անդունդին է կանչում»: Դուք հավատում եք աստվածային բժշկությանը, այդպե՞ս է թե ոչ: Այն, որ դուք հավատո՛ւմ եք, պատճառը կայանում է նրանում, որ գոյությո՛ւն ունի աստվածային բժշկություն: Երբ մենք եկանք Ամերիկա, այստեղ գտանք հնդկացիների: Նրանք ինչ-որ բանի էին երկրպագում՝ արևին, լուսնին, բնությանը, այդ փափագը նրանց մեջ էր: Ինչպե՞ս մարդիկ իմացան, որ Արարիչ ունեն, նրանց մի բան կար, որը դրդում էր երկրպագություն անելու: Նույնը բոլոր մահկանացուների հետ է, դուք կարող եք երկրպագել մեքենային կամ որևէ այլ բանի, ինչ-որ բանի դուք պետք է երկրպագեք: Եթե ձեզ մետ էլի ուրիշ որևէ կուռք կա, ապա դո՛ւրս նետեք այն: Թող Հիսուս Քրիստոսը առաջին տեղը գրավի ձեր կյանքում, թող Նա առաջի՛նը լինի ամեն բանում: Այդ ժամանակ քաղցը կհագենա, ինչպես Դավիթն էր ասում. «Անդունդն անդունդին է կանչում, Քո հորձանքների ձայնովը…»: Եվ այսպիսով. «Անդունդը անդունդին է կանչում»: Օրինակ, եթե այստեղ կա մի անդունդ, որը կանչում է, ապա այնտեղ պետք է լինի ուրիշ անդունդ, որը պատասխանելու է այդ կանչին: Ես կփորձեմ ավելի պարզեցնել դա: Դա այսպես է՝ ես շատ եմ սիրում բնությունը։ Անտառ գնալով ես հետևում եմ մայրամուտին, ես լսում եմ կենդանիների ձայները: Իմ մայրը կիսով չափ հնդկուհի է, այդ պատճառով ինչ-որ բան կա իմ արյան մեջ, քանի որ սիրում եմ բնությունը: Երբ ես լսում եմ վայրի գազանների ձայները, իմ հոգին բոցավառվում է, և ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ: Վերջերս Կոլորադոյում էի, ես կանգնած էի վերևում՝ սարի վրա, և հետևում էի մայր արծվին, թե ինչպես էր նա բնից ձագերին դուրս հանում և իր թևերի վրա իջեցնելով դնում կանաչ մարգագետնի վրա: Եվ հետո վերադառնալով թռավ ամենաբարձր լեռան ամենաբարձր գագաթը, որին կարող էր հասնել, և նստեց այնտեղ: Եվ նա հետևում էր: Ես նայում էի նրան հեռադիտակով, իմ ձին կապված էր ծառից, և ես ասացի. «Տե՛ր, սա ինձ դուր է գալիս»: Ինձ թվում էր, թե ինչ-որ բանի հոտ է գալիս: Եղե՞լ եք դուք երբևէ արծվի բնի մոտ: Այն հյուսված է սուր փայտերից եւ այլ բաներից, իսկ այդ փոքրիկ արծվիկները պետք է քայլեին այդ ձողերի և փշերի վրայով, նրանք ուրիշ ոչինչ չգիտեին։ Բայց մի գեղեցիկ օր, մայրը բացեց իր թևերը, և նրանք նստեցին նրանց վրա և թռան: Այսպիսով, ես նայում էի այդ արծվիկներին, նրանց մոտ հիսունական արթնություն էր: Նրանք այս ու այն կողմ էին վազում փափուկ խոտերի վրայով, ինչ-որ բան էին ծլվլում և ինչպես կարողանում էին թռչում էին մեկը մյուսի վրայով: Ես մտածեցի. «Դե այո, դա այդպես է»: Դա նման է մի մարդու, որը գտնվում է այս աշխարհի հին բնի մեջ: Նա ոչինչ չգիտի բացի նրանից, ինչ սատանա՛ն կարող է նրան տալ: Մի գեղեցիկ օր Աստված վերցնում է նրան և նստեցնում կանաչ մարգագետնի վրա: Օ՜, ինչպես է նա ուրախանում: Հիմա նա ազատ է: Եվ ոչինչ չկա, որը կարող է վնասել նրան: Եվ ես մտածեցի, ինչո՞ւ չեն այդ փոքրիկ արծվիկները վախենում, չէ՞ որ այնտեղ կոյոտներ կարող էին լինել, որոնք կարող էին ուտել նրանց: Բայց հաճախ նրանք վերև էին նայում, այնտեղ նրանց մայրն էր և հետևում էր նրանց: Ես մտածեցի. «Փառք Աստծո, դա լավ է, Նա ինձ դուրս հանեց այս աշխարհի բնից, վեր բարձրացավ փառքի պարիսպների վրա, նստեց բարձրունքում, և հսկում է Իր ժառանգության վրա, հետևում է, որ ոչ մի վնաս չհասնի մեզ »: Ես մտածեցի. Եթե կոյոտը մոտենար փոքրիկ արծվիկներին, ապա արծիվը կպատառոտեր նրան: «Եվ երբ սատանան մոտենա հավատացյալներին, նա գործ կունենա Հիսուս Քրիստոսի հետ»: Դա ճիշտ է: Այն բանից հետո, երբ նա մի կարճ ժամանակ հսկում էր նրանց, բարձրացրեց գլուխը և նայեց շուրջ բոլորը, նա նստած էր ամենաբարձր ժայռի վրա, և ամեն բան կարողանում էր նկատել իր արծվի սուր աչքերով: Որոշ ժամանակ անց ես նայեցի հեռադիտակով, և տեսա, որ նա բարձրացրեց իր գլուխը և նայեց շուրջը, նա օդն էր ստուգում: Ես մտածեցի. «Սա ի՞նչ է նշանակում»: Հեռավոր հյուսիսում փոթորիկ բարձրացավ, որոտը դղրդաց: Նա մի ճիչ արձակեց և սլացավ ներքև, բացեց իր թևեևը և իջավ ցած: Եվ արծվիկները, բոլորը վազեցին նրա մոտ: Հնարավոր է որ նրանք վարժեցված էին: Նրանք իրենց փոքրիկ ճանկերով բռնվեցին մոր փետուրներից՝ կառչելով նրանից: Եվ այդպիսով նա թռավ, այդ փոքրիկ խմբի հետ, նա թռչում էր քամուն հակառակ, որը փչում էր մոտավոր 50 մղոն ժամ արագությամբ, և թռավ դեպի ժայռի ճեղքվածքը: Ես լաց էի լինում ինչպես մի փոքրիկ երեխա: Եվ ես մտածում էի. «Մի գեղեցիկ օր, երբ այս արթնությունը վերջանա, այն ժամանակ Նա կիջնի Իր փառքից, և կտարածի Իր վեհասքանչ թևերը, և փոքրիկ արծվիկները կկառչեն նրանից, և Նրա հետ կթռչեն փառքի մեջ»: «Անդունդն անդունդին է կանչում»: Երբ անդունդը կանչում է, ապա պետք է մեկ ուրիշ անդունդ լինի, որպեսզի պատասխանի նրան: Այլ խոսքերով ասաց, նախքան որ ծառը գոյություն կունենար, նախպետք է հող լիներ՝ երկիր, որպեսզի այն ծառ բուսցներ: Աստված ծառը չի ստեղծել երկրի համար, այլ երկիրը ծառի համար: Նա ստեղծել է երկիրը և հրամայել, որ այն ծառ բուսցնի: Երիրը պետք է սպասեր, մինչև որ կհայտնվեր ծառը: Նախքան ձկան մեջքի վրա կհայտնվեր լողակը, ջուրը արդեն գոյություն ուներ, որտեղ ձուկը կարող էր լողալ: Պատճառը որի համար նա լողակ ուներ, այն էր, որ կար ջուր, որտեղ հնարավորութուն կար լողալու: Վերջերս ես կարդացի մի փոքր տղայի մասին, ով մատիտների վրայից ուտում էր ռետինը: Նա նույնիսկ կերել էր հեծանիվի ոտնակների ռեզինը: Եվ չէին հասկանում, թե ինչ է կատարվում տղայի հետ: Նա ստուգվեց մի բժշկի մոտ, և հայտնաբերվեց, որ Տղան ֆոսֆորի պակաս ունի: Ֆոսֆորը ռեզինի մեջ էր գտնվում, դա այդպես է, հասկանո՞ւմ եք: Եթե նրա մեջ կար մի բան, որը ֆոսֆոր էր պահանջում, ապա ֆոսֆորը պետք է այնտեղ լիներ, որպեսզի բավարարեր նրա ցանկութոյւնը: Հասկանո՞ւմ եք ես ինչ նկատի ունեմ: Երբ անդունդը կանչում է անդունդին, նախքան որ կանչը դուրս կգա այնտեղից, պետք է մեկ ուրիշ անդունդ լինի, որը կարող է պատասխանել նրան: Բնականաբար, դուք, մարդիկ, մի քանի տարի առաջ մեղավորներ էիք։ Գուցե դուք պաշտոնական եկեղեցում եք եղել, որտեղ չէին հավատում Սուրբ Հոգու մկրտությանը: Բայց դուք լսեցի՛ք պատգամը: Բայց ձեր մեջ ինչ-որ բան կար, դուք քաղց էիք զգում Աստծո հանդեպ: Դուք հնարավոր է, որ արդարացված վճակում էիք Աստծո առջև, բայց դուք փափագում էիք Սուրբ Հոգու մկրտությանը, և կարիքը ունեիք դրա: Պատճառը կայանում էր նրանում, որ դուք Սուրբ Հոգու կարիքն ունեիք, որ այն ձեզ համար էր: Հասկանո՞ւմ եք ես ինչ նկատի ունեմ: Եվ ձեր այս երեկո այստեղ լինելու պատճառն այն է, որ դուք հավատո՛ւմ եք աստվածային բժշկությանը: Եթե նույնիսկ Աստվածաշնչից սովորած չլինեիք աստվածային բժշկություն մասին, դուք, ովքեր միևնույն է հավատո՛ւմ եք Աստծո բժշկությանը, պետք ինչ-որ տեղ մի աղբյուր լիներ բացված: Եթե դուք ցանկություն ունեք բժշկված լինելու Աստծուց, ապա Նա այստեղ է, որպեսզի բժշկի ձեզ: Դա ճիշտ է. «Անդունդը անդունդին է կանչում»: Այդպես էր նաև Սիմոնի հետ, նա գիտեր որ Հիսուսը գալու է, դա Աստծո խոստմունքն էր, որ նա կտեսնի Նրան նախքան իր մեռնելը: Եվ հետո Սիմոնը տարվեց այնտեղ: Տարօրինակ չէ՞, որ երբ Հիսուսը եկավ, Սիմոնը ուղղակի ձևով բերվեց Հիսուսի մոտ, Սուրբ Հոգու միջոցով՝ Սուրբ Հոգու, ով տվել էր խոստումը: Սուրբ Հոգին, ով խոստում է տվել աստվածային բժշկության համար, ձեզ այստեղ է բերել այս երեկո, ուղիղ սկզբնաղբյուրի մոտ, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կամենում են ընդունել այն: Հենց հիմա: Դա նույն Սուրբ Հոգին է: Տեսնո՞ւմ եք, Աստծո որդիները առաջնորդվում են Սուրբ Հոգով, նրանք հավատում են Աստծո խոստումին: Հասկանո՞ւմ եք ես ինչ նկատի ունեմ: Ձեզնից յուրաքանչյուրը, Աստծո որդիներից և դուստրերից, այստեղ է բերվել, որովհետև դուք հավատում եք Աստծո խոստումին: Երբ ես խորհում եմ, ես մտածում եմ. «Այն ժամանակ պատգամաբերը այդ ծեր կինն էր»: Մեզ ասվում է, որ նա կույր էր, նրա անունն էր Աննա, նա մարգարեուհի էր, և նա սպասո՛ւմ էր Տիրոջ գալուստին: Աստված պետք է ցո՛ւյց տար նրան Քրիստոսին: Եվ Սուրբ Հոգին իջել էր նրա վրա: Ես կարող եմ տեսնե՛լ նրան, այդ կույր մարգարեուհին անցնում էր այդ տարածքով, Սուրբ Հոգով առաջնորդված: Նա անցնում է բոլորի միջով, անցնում է կանանց շարքի կողքով, և կանգ առնում ճիշտ այն սկսզբնաղբյուրի մոտ, որի մոտ Սուրբ Հոգին էր բերել նրան: Այո՛, Նա այստեղ է այս երեկո, Նա հարություն է առել մեռելներից, Նա տվել է ձեզ այս խոստումը, Սուրբ Հոգին հավաքել է ձեզ: Դուք այս երեկո այստեղ չէիք լինի, եթե Սուրբ Հոգին չառաջնորդե՛ր ձեզ այստեղ, դուք աշխարհում ինչ-որ մի տեղ կլինեիք: Բայց դուք այստեղ եք գտնվում, այս տոթ տարածքում, և սպասման մեջ եք, որպեսզի հաստատվա՛ծ տեսնեք Հիսուս Քրիստոսին Իր փառքի մեջ: Սպասում: Եթե դուք սպասման մեջ եք, որպեսզի գտնեք մի բան, ինչը կարող եք քննադատել, ապա սատանան ձեզ կտա այդ, իհարկե: Բայց եթե դուք սպասում եք, որ դուք բժշկվա՛ծ կլինեք… Տեսնո՞ւմ եք, դուք ստանում եք այն, ինչին սպասում եք: Երբեմն, երբ դուք կանգնում եք աղոթքի շարքում, դուք չե՛ք սպասում այն, ինչ պետք է սպասեիք: Դուք կստանաք այն, ինչ սպասում եք: Ես այս երեկո սպասում եմ, որ Սուրբ Հոգին կգա և կհայտնի Իրեն ամբողջ զորությամբ, կդրսևորի Իր զորությունը և կմկրտի՛ Սուրբ Հոգով, և հիվանդները կբժշկվեն, և հրաշքներ և նշաններ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, խոստումի համաձայն: Եկեք աղոթենք: Երկնավոր Հայր, Քո խոսքը ճշմարտություն է, հաստատիր Քո խոսքը հարուցյալ Քրիստոսի նշաններով ու հրաշքներով: Մենք գիտենք, որ երբ Նա երկրի վրա էր, Նա չէր հայտարարում, որ Նա մեծ մարդ է. Նա միայն հայտարարում էր այն, ինչը Դու էիր Նրան ցույց տալիս, այն, ինչը պետք է կատարեր: Նա գիտեր մարդկանց, Նա գիրեր նրանց վիճակը, Նա գիտեր, որ այն կինը, որը դիպավ Իր հանդերձին, արյունահոսություն ուներ: Նա կանգնել էր այնտեղ և տեսավ, որ ինքը չի կարող թաքնվել, և հետո Հիսուսը նայեց նրան և ասաց. «Քո հավատքը փրկեց քեզ»: Հա՛յր, մենք գիտենք, որ այս երեկո Նա այստեղ է, որովհետև Նա խոստացել է: Երբ մեր վստահությունը Նրա վրա է, և հաստատված Նրա խոսքի վրա, ապա մենք համոզված ենք, որ կտեսնենք Նրա հաստատումը Նրա մեծ զորությամբ, այստեղ երկրի վրա, գործելիս Իր ժողովրդի մեջ, Իր համայնքում: Տո՛ւր մեզ, որպեսզի լույսը կրողներ լինենք այս ներկա ժամանակում: Եվ երբ ճանապարհի վերջում այս մեծ դրամման կվերջանա, և մեզնից յուրաքանչյուրը կկանգնի՛ Քո առջև, և մեծ կտավը կձգվի, և մեզ ցույց կտրվի մեր կյանքը այս սերնդի մեջ: Ո՜վ Աստված իմ, թույլ տուր ինձ այն ժամանակ լսել իմ ձայնը, որը գոչում է անարդարության դեմ, և կոչ է անում հավատա՛լ Հիսուսին, Քո Որդուն: Օրհնի՛ր մարդկանց այսօր այստեղ այս երեկո, նրանք այստեղ են գտնվում այս շոգին, խնդրում եմ Տեր, տո՞ւր նրանց հատուկ օրհնություն: Թող Սուրբ Հոգու հանգստացնող զորությունը ջնջի՛ բոլոր մտքերը այս շոգի մասին: Սրբացրո՛ւ Քո ծառային այս աղոթքի ծառայության համար: Նա կանգնա՛ծ է այստեղ, և գիտի, որ մարդկանց աչքերը այստեղ են հառած: Հա՛յր, ես խոնարհաբար խնդրում եմ, որ ցույց տաս այստեղ յուրաքանչյուրին Քո մեծ և փառավոր զորությունը, և եթե Քո անարժան ծառան Քո առջև շնո՛րհք է գտել այս երեկո, ապա վերցրու այդ անարժան անձին և մի կողմ դիր նրան, և միայն Դո՛ւ արի՝ Տեր Հիսուս, և խոսի՛ր Քո ժողորդի հետ: Եվ երբ կյանքը կվերջանա երկրի վրա, երբ կհնչի վերջին աղոթքը, երբ պատերազմները կվերջանան, երբ կցրվի խավարը, զենքերը ցած կդրվեն, և աստվածաշնչերը կփակվեն, և մենք Քո տուն կմտնենք, այնժամ կգա մեծ և հավիտենական առավոտը, պարզ և պայծառ: Ինչպես որ ասել է բանաստեղծը. «Երբ ընտրյալները հավաքված կլինեն իրենց տանը երկնքում»: Տե՛ր, մենք տեսնում ենք, թե ինչպես է գցվում այդ մեծ սեղանը երեկոյի համար՝ հազար մղոն երկարությամբ, և ինչպես են սեղանի շուրջ նայում մեկը մյուսին: Եվ նստած են սպիներով պատերազմի վետերանները, և ուրախության արցունքներն են թափվում մեր այտերի վրայով, և թագավորը դուրս է գալիս Իր սրբությամբ և գեղեցկությամբ, անցնելով սեղանի երկայնքով, Իր ձեռքերով սրբում է արցունքները մեր աչքերից: Եվ ասում է. «Լաց մի եղեք այլևս, ամեն ինչ վերջացած է, մտեք ձեր Տիրոջ ուրախության մեջ»: Եվ այնժամ դժվար ճանապարհը, դժվա՛ր չի թվա մեզ, երբ հասնենք վերջին, Հայր: Օգնի՛ր մեզ Տեր,որպեսզի մոռանանք այն բաները, որոնք անցյալում են, և պատերազմենք բարձր կոչման նշանի ներքո: Եվ Քո Հոգին թող գա և բացահայտի այս մարդկանց Քո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մինչ ես որպես մահկանացու մարդ, փորձում եմ նրանց քարոզել Քեզ, որպես մեկին, ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Խնդրում ենք Քո սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Տերը օրհնի ձեզ: Ներեցեք, եթե ես ինձ երեխայի նման եմ պահում, այս երեկո, բժշկության ծառայությունից առաջ: Բայց ինչ-որ բան շարժում է իմ սիրտը, երբ խոսում եմ Նրա մասին: Ես հիշում եմ, երբ առաջին անգամ քարոզիչները կանչեցին, նրանք երբ իմացան, որ ես վաղ մանկությունից տեսիլքներ էի տեսնում, ասացին. «Բիլլի, գործ մի՛ ունեցիր այդ բաների հետ, դրանք սատանայից են»: Քանի որ քրոզիչներն ինձ դա էին սովորեցրել, ես կիսով չափ հավատացել էի, որ տեսիլքները սխալ տեղից են գալիս: Բայց հետո, այդ գիշեր Տերը եկավ և հայտնեց, թե ով է Ինքը: Ես գիտեմ, որ Նա այստեղ է գտնվում, Նա ներկա է այստեղ, և ես սիրում եմ Նրան: Եվ ես մտածեցի. «Ինչպե՛ս կարող եմ ես սատանայից լինել, և Տիրոջը այդպես սիրել, ինչպես ես եմ սիրում, ինչպե՞ս է իմ սիրտը լցվում Նրա համար, Նա գիտի իմ սիրտը»: Բայց Նա եկավ, Նա սովորեցրեց ինձ, և ես հավատում եմ Նրան, որովհետև դա համապատասխանում է Աստծո խոսքին: Իսկ նրանց խոսքերը չեն համապատասխանում Աստծո խոսքին, բայց մենք ապրում ենք այդպիսի՛ ժամանակներում: Այժմ, իմ քրիստոնյա ընկերներ, ես սա ասում եմ բոլորիդ, երբեմն, երբ այն հպվում է ինձ, դուք կարող եք հարցնել, թե ի՞նչ է կատարվում: Ես չեմ կարող բացատրել դա, բացատրություն չկա դրա համար: Ես այնքան եմ թուլանում, մի քանի հոգու համար աղոթելուց հետո, որ նույնիսկ չեմ կարողանում կանգնած մնալ: Հնարավոր է դուք չեք հասկանում դա, բայց դա Գրվածքի համեմատ է: Կարծում եմ ԴանիԷլ մարգարեն էր, ով տեսիլք էր տեսել, նա ասում է, որ դրանից հետո շատ օրեր իրեն շատ թույլ է զգացել: Ճի՞շտ է դա: Եվ այսպես, երբ մի օր Հիսուսի մոտ մի կին եկավ, որը բավականաչափ հավատք ուներ, Նա շրջվեց որ տեսնի, և ասաց. «Ես զգացի, որ Ինձնից Զորություն դուրս ելավ»: Դո՛ւք, մարդիկ, դա ե՛ս չեմ, քրիստոնյաներ, ես ընդհամենը մարդ եմ: Ես մեղավորներից առաջինն եմ, բայց վերածնված և տրված ձեզ համար՝ լրիվ ավետարանի մարդիկ: Եվ Շնորհքի միջոցով, ես կարող եմ ձեզ անվանել իմ եղբայրները և քույրերը, ես սիրում եմ ձեզ: Ես այս երեկո չեմ եկել, որպեսզի ցույց տամ ինքս ինձ, կամ լսելի դառնամ, ես ֆինանսների համա՛ր չեմ այստեղ, դուք գիտեք դա: Ես այստեղ եմ միայն մեկ պատճառով, որովհետև սիրում եմ Հիսուսին և ձեզ: Եվ ես հավատում եմ, որ դուք հետևել եք այդ հրավերքին, և ես նույնպես կարող եմ ինքս ինձ Նրան հանձնել, որպեսզի Նա իմ միջոցով ինչ-որ բան անի, որի հետևանքով դուք ավելի շատ կսիրեք և կհավատա՛ք Նրան, և կբժշկվեք: Դա միակ նպատակն է, որի համար ես այստեղ եմ գտնվում: Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ քարոզիչներ և գործարարներ: Ես սա ասում եմ ձեզ, քանի դեռ չեմ թուլացել, և հեռացել հարթակից: Իմ որդին հսկում է այդ: Թող Աստված օրհնի ձեզ: Եվ եթե ես ձեզ այլևս չտեսնեմ մեծ գետի այս կողմում, մենք կտեսնվենք այն առավոտյան, և ես նո՛ւյն վկայությունը կունենամ, որը հիմա՛ ունեմ: Ես սիրո՛ւմ եմ Տեր Հիսուսին: Այժմ, տեսիլքների մասին: Դա ճիշտ է, որ Աստված տեսիլքներ է տալիս ինձ: Աստվածաշունչը դրված է իմ առջև, Աստված, իմ վկան է, այս մարդիկ նույնպես: Ես ասելու եմ այն, ինչ Նա է ինձ ցույց տալիս: Աղոթե՛ք ինձ համար, և ե՛ս կաղոթեմ ձեզ համար: Եվ ես էլի մի բան եմ ուզում խնդրել, ես ուևորվելու եմ Ա՛ֆրիկա, Հնդկաստան, Պաղեստին և Գերմանիա, հիշեք ինձ աղոթքներում, դուք գիտեք, թե ինչպիսին են եղել այդ երկրները, հավատացե՛ք ինձ, որ կախարդները, և բոլոր այդ դևերով բռնված մարդիկ, փողոցում քեզ մարտահրավեր են նետում, դուք պետք է իմանաք, թե ինչի՛ մասին եք խոսում: Դա ճիշտ է: Եվ եթե պատերազմը թեժ լինի և հալածանքներ սկսեն, ես կարո՞ղ եմ հիշել, որ Վաշինգտոնում ինչ-որ մեկը աղոթում է ինձ համար, դուք խոստանո՞ւմ եք դա, եթե այո, ապա բարձրացրեք ձեր ձեռքը: Աստված օրհնի ձեզ, սրտանց շնորհակալ եմ: Եվ այսպես, ես կարծում եմ երեկ երեկոյան 100 աղոթքի թերթիկներ են բաժանել, համարը կարծեմ «Y»-ն էր, ես կանչեցի առաջին 15-ին, այդպե՞ս է դա եղբայրներ, առաջին 15-ը այդ թերթիկներից բաժանել են: Եվ այսպես, մենք ուզում ենք նրանց հաջորդների՛ն կանչել, և հնարավոր է, եթե այս երեկո մե՛ծ լինի հավատքը, մենք կարողանանք երկու կամ երեք խումբ դարձնել: Ես այս վայրում գտնվող բոլորին կխնդրեմ հավատալ: Քանի՞սն են այստեղ, որ աղոթքի թերթիկ չունեն, բայց ցանկանում են բժշկություն ստանալ Աստծուց: Բարձրացրեք ձեր ձեռքերը, դուք չունե՛ք աղոթքի թերթիկ: Այսպիսով, դժվար է ասել քանիսն են նրանք, նրանք ամենուր են: Ես ուզում եմ քեզ մի բան հարցնել: Հնարավոր է ես ձեզ առաջին անգամ եմ հանդիպում: Շատ ափսոս, որ մենք չենք կարող ավելի երկար մնալ հավաքույթներին, որպեսզի դուք իմանայիք, թե ինչպե՞ս կարող եք ստանալ աստվածային բժշկությունը: Քաղցկեղը, դա դև է: Ամեն հիվանդություն չարից է: Աստված Իր զավակներին չի հարվածում հիվանդությամբ, դա անում է սատանան: Սատանան չի կարող սատանա հանել: Դուք հնարավոր է ասեք, որ սատանան կարող է բժշկել: Հիսուսն ասաց, որ նա չի կարող անել այդ: Միայն Հիսուսն է բժշկում, միայն Աստված է բժշկում: Բժիշկները չեն ասում, որ իրենք կարող են բժշկել, նրանք ասում են, որ իրենք պարզապես օգնո՛ւմ են բնությանը: Միայն Աստված կարող է բժշկել: Տեսնո՞ւմ եք: Բժիշկը կարող է կարե՛լ ձեռքը, բայց չբժշկել: Տեսնո՞ւմ եք: Բժիշկը կարող է օրինակ, հանել կույրաղիքը, ատմնաբույժը կարող է հանել ատամը, բայց ո՞վ է կենդանացնում վերքը: Դեղերը բջջային հյուսվածքներ չե՛ն արտադրում, դեղորայքը միայն օգնո՛ղ է հանդիսանում: Տեսնո՞ւմ եք: Աստված է բժշկողը: Տեսնո՞ւմ եք: Բժիշկը անում է իր բաժինը, ինչպես որ սովորեցրել են նրան, նա կարում է ձեռքը, և թույլ է տալիս, որ Աստված բժշկի այն: Ամեն բժշկություն Աստծուց է: Հավատացե՛ք Աստծուն, և կյանքը դո՛ւրս կգա այդ քաղցկեղի միջից: Դևերը դուրս կգան այնեղից, և քաղցկեղը կմահանա: Եթե կյանքը դուրս գա ձեզնից, դուք բնականաբար կմահանաք: Ձեր կյանքը դուրս կգա ձեզնից, բայց մարմինը դեռ կմնա այնտեղ: Եվ այն կսկսի նվազել: Եթե այստեղ, ձեր մեջ դագաղագործ կա, նա կիմանա, որ մարմը նվազում է և սեղմվում, երբ կյանքը դուրս է գալիս նրանից: Նայե՛ք որևէ կենդանու… Որսորդները գիտեն դա, մսագործները նույնպես գիտեն: Եթե օրինակ մսագործը սպանված կենդանուն կշեռքի վրա դնի անմիջապես սպանվելուց հետո, և հետո եթե հաջորդ օ՛րը նորի՛ց կշռի նրան, ապա նա կնկատի, թե որքան է այն թեթևացել: Եվ եթե էլի թողնի՛ որոշ ժամանակ, այն կսկսի ծանրանալ: Եվ այսպիսով, երբ քաղցկեղը մահանում է, դևը դուրս է գալիս այնտեղից… Ինչպես և ուռուցքը, խոցը, կատարակտը և այլն, Կյա՛նքը դուրս է գալիս այնտեղից: Յուրաքանչյուր մարդ առաջանում է սաղմից, և բջիջները սկսում են զարգանալ նրանց մեջ եղող սկզբունքի համեմատ, ձևավորելով մարդուն: Տեսնո՞ւմ եք, կենդանու բջիջը կենդանի է արտադրում, թռչնինը՝ թռչուն, ամենքը իր տեսակի պես: Բայց դևը, որը քաղցկեղ է առաջացնում… Տեսնո՞ւմ եք, ամեն բան սկսում է բջիջից, խոցը, և այլն, և մեծանում է ավելի ու ավելի: Եվ այսպես, այնտեղ է գտնվում կյանքը, և նա հենց կյանք է, ճիշտ այնպիսին, ինչպես որ դո՛ւք զարգանում եք ձեր մոր որովայնում: Բայց այս կյանքը ձեր կյանքը չի, դա օտա՛ր կյանք է: Դուք կյանքը ստացել եք, որպեսզի ապրեք, բայց ա՛յդ կյանքը դեպի մահ է տանում, կամ կարելի է ասել. Դա մահվա՛ն կյանքն է: Այն չի պատկանում ձեր մարմնին, դա նախկինում այդտե՛ղ չի գտնվել, բայց հիմա գտնվո՛ւմ է: Եվ այսպես, ի՞նչն է նրան բերել այդտեղ, նա միայն մի տեղից կարող էր գալ, դա սատանան է, դա քաղցկեղն է, ուռուցքը, և սրանք բոլորը առաջանում են սաղմից, և դուք նույնպես առաջանում եք սաղմից: Եթե այն մահանա՝ կատարակտը, այն մարդը ով կատարակտ ունի, երբ այդ հոգին դո՛ւրս է գալիս այնտեղից, մարդն ասում է. «Օ՜, ես կարողանում եմ տեսնել, ես տեսնում եմ»: Հաջորդ օրն ավելի լավ է տեսնում: Այսպիսով, 72 ժամ հետո մարմինը սկսվում է քայքայվել: Հիսուսը յարություն առավ նախքա՛ն որ ամբողջական կլրանային երեք օրը և գիշերը: Նրա բջիջիները չքայաքյվեցին: Նա մահացավ ուրբաթ կեսօրին, և հարություն առավ կիրակի առավոտը: Դավիթն ասում է. «Իմ անձը գերեզմանում չես թողնի, և Քո սուրբին ապականություն տեսնել չես տա»: Շատ հիվանդների մոտ դա սկսվում է այտուցվել, և քաղցկեղը ավելի է մեծանում: Ձեր սիրտը՝ արյան հոսքը իհարկե պետք մաքրի այն: Երեկ երեկոյան մի կին եկավ ինձ մոտ, և ասաց որ իր գլխի վրա քաղցկեղային ուռուցք կա: Նա մոտեցել էր աղոթքի շարքին: Ես նայեցի նրան և Աստծո Հոգով ասացի, որ նրա գլխին քաղցկեղ է, և այն անհետանալու է: Եվ քաղցկեղը նույն պահին պոկվեց և ընկավ: Կարծում եմ, որ այսօր նա բերել է դա իր հետ, սպիրտով տարրայի մեջ: Մենք հազարավոր այդպիսի դեպքեր ունենք: Ահա՛ այն կինը, խնդրում եմ թող նա կանգնի: Այո՛, կինը, քաղցկեղը սպիրտով տարրայի մեջ: Ես տեսա, որ քաղցկեղն ընկա՛վ հարթակի վրա: Դա հրաշք է: Իհարկե, երբ կյանքը դուրս է գալիս, քաղցկեղը մահանում է, բայց այն չի կարող պոկվե՛լ, եթե ներսում է գտնվում: Այն հնարավոր է այնտեղ մնա մի քանի օր, իսկ հետո կսկսի քայքայվել, նույնը մսի հետ է կատարվում՝ դրսից: Հետո դուք հիվանդանում եք և ջերմություն ունենում, դա բնական է, որովհետև դա վարակ է: Սիրտը, մղում է արյունը և մաքրում մարմինը: Հիվանդի վիճակը վատթարանում է: Հետո նրանք ասում են. «Ես ինձ շատ լավ էի զգում հավաքույթում, երկու երեք օր հետո նույնպես, բայց հիմա կարծես կորցրե՛լ եմ իմ բժշկությունը»: Օ՜, իմ եղբայր և քույր, դա ամենալավ նշանն է, որ դուք ստացե՛լ եք ձեր բժշկությունը, որովհետև ինչպես որ հավատքը բժշկում է ձեզ, այնպես էլ անհավատությունը վերադարձնո՛ւմ է հիվանդությունը: Հիշե՛ք, թե ինչպես Հիսուսն ասաց, որ «Երբ չար ոգին մարդուց դո՛ւրս է գալիս, հետո թափառո՛ւմ է անջուր տեղերում, և վերադառնալով իր հետ յոթ ավելի չար ոգիներ է բերում»: Հարցը այն չէ, թե ինչ եք դուք զգում, այլ այն, թե ինչին եք դուք հավատում: Հիսուսը երբեք չէր հարցնում. «Ի՞նչ եք դուք զգո՞ւմ», այլ հարցնում էր. «Հավատո՞ւմ եք»: Աստված օրհնի ձեզ: Շատ լավ: Այժմ եկեք տեսնենք: Երեկ երեկոյան մանք հարյուր աղոթքի թերթիկ ենք բաժանել: Եվ մենք այսօր կսկսենք 85-րդ թերթիկից: Կա՞ այստեղ մեկը, ով ունի 85 համարի թերթրիկը: 86-ը այստե՞ղ է: 87-ը՞, այստեղ կա՞ մեկը, ով ունի 87 համարի թերթիկը, կկանգնե՞եք խնդրեմ: 87-ը, հնարավոր է նա չի՛ կարողանում կանգնել: Հնարավոր է դուք պատգարակի վրա եք, կամ խուլ եք, և ասում եք, որ ոք ոչ չի օգնում ինձ: Իմ գրասենյակում բավականին թղթեր են հավաքվել, այնտեղ մարդիկ գրում են, որ իրենց համարը կարդացին, և ոչ ոք չկար, որ օգներ իրենց բարձրանալ: Հնարավոր է այստեղ ինչ-որ մեկը խուլ է, օգնե՛ք մեկդ մյուսիդ: 88 համարը, հետո 89-ը, կա՞ ինչ-որ մեկի մոտ 89 համարի թերթիկը, բարձրացրե՛ք ձեր ձեռքը խնդրում եմ: Եվ այսպես, 89-ը: Խնդրում եմ նվագեք. «Հավատա, միայն հավատա»: Եվ այսպես, բոլորդ ովքեր ներկա՛ եք այստեղ, խնդրում եմ ուշադի՛ր եղեք, և կատարեք ա՛յն, ինչ Նա ասում է, արեք այնպե՛ս, ինչպես Նա՛ է ասում:Ես ձեր եղբայրն եմ, ես ընդհամենը մարդ եմ: Եթե Նա գա և այս տկար մարմինն օգտագործի, օրնելով այնպես, որ Իր Սուրբ հոգով կարողանա օգտագործել, ապա դուք կտենեք Հիսուսին՝ ժողովրդի մեջ գործելիս: Միևնույն է, թե որքան է Նա այստեղ հաստատե՛լ Ինքն Իրեն, եթե դուք Նրան չե՛ք հավատում, Նա ոչինչ չի կարող անել ձեզ համար: Տարբերություն չկա, եթե նույնիսկ Նա տեսանելի ձևով այստեղ կանգնա՛ծ լիներ, եթե դուք Նրան չհավատայիք, Նա ոչինչ չէր կարող անել ձեզ համար: Բայց իմ խոսքը լինելու է ճիշտ նո՛ւյնը, ինչ Նա է ասել Իր խոսքի մեջ: Եվ ես սրտանց աղոթում եմ, որ Աստված օգնի ձեզ, որովհետև ձեր մեջ կարող են լինել մայրեր և հայրեր, որոնք շատ տրտմած են, և օգնության կարիք ունեն: Ես ուզում եմ խնդրել Աստծուն, որպեսզի օգնի ձեզ: Շատ լավ, կանգնե՛ք շարքի մեջ խնդրում եմ: Այսպիսով, նախապես մենք ուզում ենք խոնարհել մեր գլուխները աղոթքի համար: Ողորմա՛ծ Հայր, մենք խնդրում ենք Քո Որդու՝ Հիսուսի անունով, թող Սուրբ Հոգին գա և հայտնի դարձնի Հիսուսի գործերը: Օրհնի՛ր Քո ժողովրդին ամենուր, և բժշկիր, դարձրու նրանց առողջ և երջանիկ: Եվ որպեսզի իրականացնե՛ս դա՝ ով Հայր, Դու գիտես Քո ծառայի տկարությունները, ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է խոսեմ, բայց Դու գիտես ով Աստված: Եվ հիմա, ես այս ամենը արել եմ Քո Խոսքի համեմատ: Դու այսօր այստեղ ես Հայր, որպեսզի օրհնես և օգնես: Եթե Քո Սուրբ Հոգին իջնի՛ Քո ծառայի վրա, և հայտնի թե ինչ պետք է անել և ինչպե՛ս պետք է անել, ապա մենք բոլորս ուրախ և երջանիկ կլինենք: Ժողովուրդը հավատո՛ւմ է Քեզ, ամբողջ սրտով և հոգով: Հայր, ես խնդրում եմ Քեզ, որպես Քո ծառան, թող ոչ մի տկար մարդ այս երեկո չլքի այս տարածքը, թող ամենքը անհատապես հեռանան բժշկված և լի ուրախությամբ: Պարգևի՛ր այս երկնավոր Հայր, ես աղթում եմՔո Շնորհքը իմ սրտում, և հավատքով Հիսուս Քրիստոսի անունի հանդեպ: Ամեն: Ինչ-որ մեկը կարո՞ղ է այդ մեծ լուսարձակը ուրիշ կողմ թեքել: Այսպիսով, Սուրբ Հոգին հաճախ է այցելում… Ձեզնից շատերը տեսե՛լ են այդ լուսանկարը, եթե ես երբևէ նորից գամ այստեղ, մի քանիսը հետս կբերեմ: Ինչպես Մուր եղբայրն այս երեկո ասաց, որ մի քանի անգամ արդեն վերցրել են: Գրքերի հետ կապված… Կարծում եմ դուք բոլորդ արդեն ունեք: Ինձ մոտ ընդհամենը երկու արկղ էր: Հուսով որ նրանք ձեզ շատ դուր կգան: Մի լրագրող նույպես լուսանկարել էր, դա Կանդենում էր՝ Արկանզասում… Եվ Ամերիկյան ասոցացիայում: Դա բնական էր, և հազարավոր մարդիկ վկա են եղել այնտեղ: Որոշ ժամանակ առաջ ես այստեղ գետի մոտ էի, և 500 հոգու մկրտել եմ: Նա իջավ ճիշտ այնտեղ, որտեղ ես կանգնած էի, և մարդիկ ուշաթափվում էին: Նա հայտնվեց հզոր ձայնով և բոցավառվող կրակով: Ես աղոթում եմ, որ եթե մենք շնո՛րհք ենք գտել Աստծո առջև, նույն ձևով Աստված նորից իջնի այստեղ՝ մայրաքաղաքում, ժողովրդի առջև: Եվ այսպիսով, դուք կհասկանաք, որ դա ոմանց համար տեսանելի՛ կարող է լինել, իսկ ոմանց համար անտեսանելի: Մենք դա չենք ուզում, բայց դա այդպես է: Հովհաննեսը վկայում էր, որ նա տեսել է, թե ինչպես է Աստծո Հոգին իջնո՛ւմ Հիսուսի վրա: Ճի՞շտէ այդ: Դա չի նշանակում, որ ժողովուրդը նույնպես տեսնում էր այդ: Եվ մոգերը նույնպես հետևում էին աստղին, դուք հավատո՞ւմ եք դրան, այն շարժվում էր ամբողջ երկրի վրայով, իմաստունները տեսան նրան, իսկ մնացածը ոչ: Տեսնո՞ւմ եք: Դա որոշների համար է, բայց ոչ ամենքի: Տեր Հիսուսը օրհնի ձեզ: Բիլլի Փոլ, Եղբայր Մուր, և մնացածդ, դուք պատրա՛ստ եք, շատ լավ: Բոլո՞րն են շարքում կանգնած Բիլլի, բոլոր 15-ը շարքո՞ւմ են: Այժմ, մնացած բոլորը, ովքեր աղոթքի թերթիկ չունեն, և գիտեն որ շարքում չե՛ն լինելու, ես ուզում եմ, որ դուք ուշադի՛ր լինեք և հավատաք: Կինը, ով դիպավ Նրա հանդերձին, Նա շրջվեց և ասաց. «Քո հավատքը քեզ բժշկեց»: Հավատո՞ւմ եք դուք, որ Նա նույնն է այս երեկո: Դուք հավատո՛ւմ եք, որ այն կույր և աղքատ, փոքրիկ ծերունին, որը նստած էր Երիքովի դարպասների տակ, քննադատների ամբոխի միջից բղավեց. «Ողորմի՛ր ինձ»: Հիսուսը հնարավոր է, որ նույնիսկ չլսեց նրա ձայնը, բայց Նա զգաց նրա հավատքը: Եվ Հիսուսը շրջվեց, և մոտեցավ նրան: Եվ հետո այն կնոջը՝ ջրհորի մոտ, Նա ասաց. «Գնա և կանչի՛ր քո ամուսնուն», նա ասաց. «Ես ամուսին չունեմ»: Ես ուզում եմ ձեզ մի բան հարցնեմ, եթե այն ինչ ես ասում եմ ճշմարտություն է, ապա Աստված պարտավոր է, իրականացնել այդ, Նա պարտավոր է կատարե՛լ Իր խոստումը, և Նա կիրականացնի դա այնպե՛ս, ինչպես խոստացել է: Եվ եթե Նա այդ իրականացնի, ապա դուք որ այտեղ եք և դեռևս չե՛ք ընդունել Հիսուս Քրիստոսին, պատրաստ կլինե՞ք ընդունելու Նրան: Եվ դուք որ այստեղ եք, և տեսնում եք Նրա ողորմությունը ուրիշների վրա, Նա ձեզ նույնպես կարող է ողորմել, եթե միայն հավատաք և աղոթեք: Աղոթեք և ասեք. «Տեր ես հավատում եմ, ես կամենում եմ, որ Դու ինձ բժշկես»: Աստված կանի այդ: Մենք վերջերս ենք վերադարձել Աֆրիկայից, որտեղ ես նորի՛ց եմ պատրաստվում գնալ մի քանի շաբաթից: Կուղևորվենք Աֆրիկա, Հնդկաստան, Պաղեստին և Գերմանիա, որպեսզի կատարե՛նք մեր հանձնարարությունը: Դուրբանո՛ւմ՝ հարավային Աֆրիկայում, այն բանից հետո երբ երեք թե չորս հոգի անցա՛ն աղոթքի շարքով, և ժողովուրդը տեսա՛ն թե ինչպես էր Սուրբ Հոգու զորությունը գործո՛ւմ մարդկանց մեջ, և նրանք տեսան այն, ինչ անում է Աստված, 30000 մարդ Հիսուսին ընդունեցին որպես անձնական փրկիչ: Տեսնո՞ւմ եք: Ես հավատում եմ, որ մենք Աստծո Խոսքը վերցնում ենք որպես առաջնորդություն, և ամբողջ աշխարհը կտեսնի, որ ավետարանը ոչ միայն խոսքով է, այլ Զորությունով, Զորությունով և Սուրբ Հոգու ապացուցումով: Տեսնո՞ւմ եք, ավետարանը ապացուցո՛ւմ է Հոգու Զորությունը: Ես ճամփորդել եմ որոշ երկրներում։ Նրանք ասում են. «Մենք միսսիոներների կարիք չունենք, մենք ավելին գիտենք քան նրանք: Այն ինչ մենք ուզում ենք տեսնել դա այն է, որ ինչ-որ մեկը այնպիսի հավա՛տք ունենա, որպեսզի Աստծո Խոսքը նրանով դրսևորվի»: Դա այն է, ինչ նրանք ուզում են տեսնել: Եվ այդպիսով նրանք դարձի կգան: Այդպե՛ս նրանք կգտնեն Քրիստոսին, քանզի միայն այդպե՛ս նրանք կհավատան: Եվ ես ամբողջ սրտով վստահում եմ Աստծուն, այստեղ շատերը կլինեն, ովքեր այս երեկո կտեսնեն որ Հիսուս Քրիստոսը նույնն է: Թող Տեր Հիսուսը՝ Նազարեթից, օրհնի ձեզանից յուրաքանչյուրին, սա է իմ աղոթքը: Եվ այսպես, ճի՞շտ է այդ, ոչ ոք երբեք Աստծուն չի փնտրում, Աստված է փնտրում մարդուն: Ոչ մի ժամանակ, ոչ մի մարդ, չի փնտրել Աստծուն, Աստված է փնտրել մարդկանց: Սկզբում, Եդեմական այգում երբ մարդը ընկավ, ի հայտ եկավ մարդու էությունը, մարդը թաքնվեց: Եվ Աստված գնաց մարդուն փնտրելու: Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող Ինձ մոտ գալ, եթե Հայրը նրան չքաշի և չբերի»: Ես կուզեի ձեզ ևս մեկ բան բացատրեի, ի՞նչ է պատահում երբ ես տեսիլքներ եմ տեսնում: Քանի՞սն են այստեղ երազներ տեսել, թույլ տվեք տեսնե՛լ ձեր ձեռքերը: Շատ լավ, կարծում եմ ձեզնից երկու-երրորդը: Բայց շատերը երազներ չեն տեսնում, դա ձեր ենթագիտակցությունն է, որի մասին մենք խոսում ենք: Այստեղ ձեր գիտակցությունն է, իսկ այնտեղ ձեր ենթագիտակցությունը: Եվ դա հենց ենթագիտակցությունն է, որի վրա ես փորձում եմ աշխատել Սուրբ հոգու միջոցով: Առաջինը դա գիտակցությունն է: Ես կարո՞ղ եմ որևէ մեկին հարցնել. «Դու հավատո՞ւմ ես », —«Օ՜, այո՛ պարոն»: Բայց դու հավատում ես այստեղ, իսկ ինչպե՞ս է մյուս գիտակցության հետ՝ ներքևում, դա այն է ինչը ստիպում է նավին շարժվել: Ոչ թե այն մարդը, ով գտնվում է ղեկի մոտ, այլ նա, ով շարժիչի մոտ է գտնվում: Երբեմն, երբ մենք քնում ենք, դա ենթագիտակցությունն է, դուք երազներ եք տեսնում, և իհարկե կարո՛ղ եք հիշել թե ինչ եք տեսել երազում: Եվ դուք, ովքեր երազներ են տեսել շատ տարիներ առաջ, դա ձեր ենթագիտակցության մեջ է գտնվում, և դուք կարող եք հիշե՛լ դա: Այսպիսով, մարդկային ենթագիտակցությունը գործում է երբ մարդը քնած է, բայց տեսանողի մոտ ա՛յլ կերպ է, նա չի քնում, նրա աչքերը բաց են և նա տեսնում է: Դա այդպես է: Այսպիսով, Աստված տալիս է մեկին, որ խորը քուն ունենա, առանց երազներ տեսնելու, իսկ մյուսին, որպեսզի երազներ տեսնի: Եթե ես ձեզ ասեմ. «Երազնե՛ր տեսեք», դուք դա չե՛ք կարող: Բայց Աստված համայնքի մեջ դրել է առաքյալներ, մարգարեներ, ուսուցիչներ, և այլն, բժշկության պարգևը: Ճի՞շտ է այդ: Այդ ամենը պետք է ծառայի շինության համար: Պողոսն ասում էր. «Եթե դուք բոլորդ լեզուներ խոսեք, և չիմացը ներս մտնի, չի՞ ասի արդյոք, որ դուք գժվել եք, բայց եթե մեկը մարգարեանա, մի՞թե սրտի գաղտնիքը չի բացահայտի, և նրանք մի՞ թե չեն ընկնի և ասեն, որ իսկապես Աստված ձեր հետ է»: Ճի՞շտ է դա, համապատասխանո՞ւմ է այս ավետարանին: Այսպիսով, դա Հիսո՛ւս Քրիստոսն էր երեկ, մի՞ թե Նա նույնը չի այսօր, կարո՞ղ եք դուք Նրան հավատալ: Տեսնո՞ւմ եք, դուք կարող եք հավատալ Նրան լեզուներ խոսելո՛ւ միջոցով, և Սուրբ Հոգո՛ւ միջոցով, բայց ես հավատում են Նրան Իր ամբողջ լիությամբ: Նա նույն Տեր Հիսուսն է: Նա մեռած չէ, Նա հարություն է առել, և այս երեկո գտնվում է այստեղ: Թող Նա օրհնի ձեզ, և օգնի: Նախկինում ես երբեք չեմ եղել այս շրջանում, և որքանով որ տեսնում եմ, այստեղ իմ առջև չկա որևէ մեկը, որին ես ճանաչում եմ: Միայն մի քանիսին եմ հիշում այս հարթակի վրա, օրինակ եղբայր Բաո՛ւզեն, և նրա կողքին նստած մարդուն, թեև չեմ հիշում նրա անումը: Հետո, Լինդսեյ եղբորը, և հնարավոր է ևս երեք կամ չորս քարոզիչների, որոնք նստած են այստեղ: Բայց Աստված ճանաչում է ձեզ բոլորիդ: Այսպիսով, այստեղ կանգնած է այս տիկինը, Աստված երկնքում գիտի, որ ես նրան երբեք չեմ տեսել իմ կյանքում, որքանով ես գիտեմ: Մենք անծանո՞թ ենք տիկին: —Մենք բաձարձակապես անծանոթ ենք: Բայց Աստված գիտի նրան: Այսպիսով, եթե Հիսուսը երեկ, այսօր և հավիտյան նույնն է, եկեք նայենք այն պատկերը, թե ինչպիսին է եղել Նա երեկ: Նա խոսում էր ջրհորի մոտ գտնվող կնոջ հետ, Նա ասաց նրան. «Ջուր տուր Ինձ խմեմ», կինն ասաց, որ նման սովորություն չկա սամարացիների և հրեաների միջև: Եվ երբ Հիսուսը կարճ խոսակցությո՛ւն ունեցավ կնոջ հետ, նրա մասին բավականաչափ բան իմացավ: Ճի՞շտ է դա, լատ լավ: Եթե Հիսուսը հարություն է առել մեռելներից և այս երեկո մեր մե՛ջ է բնակվում, ապա Նա ասաց. «Աշխարհն այլևս Ինձ չի կաչող տեսնել, բայց դուք կտեսնեք Ինձ, Ես միշտ ձեր հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը»: Սա ճշմարիտ ավետրանն է: Դուք հնարավոր է, որ երբեք չեք կարդացել այդ տեսանկյունից, կամ չեք մտածել այդ մասին, բայց դա այդպես է գրված աստվածաշնչում: Ձեր աստվածաբանությունը կարող էր ինչ-որ տեղ շրջանցել այն, բայց Աստվածաշնչում այդպես է գրված. «Նա միշտ նույնն է, և Նա մեր հետ կլինի մինչև աշխարհի վերջը»: Եվ այսպես, դուք գիտեք… Ես սպասում եմ Տիրոջ Հրեշտակին: Դա ճիշտ է: Առանց Նրա ես անօգնական վիճակում եմ: Քանի՞սդ եք տեսել այդ լուսանկարը, երբ Նա իջնում է իմ հավաքույթներում, եթե այստեղ քննադատներ կան: Գիտությունը դա լուսանկարել և ապացուցել է, այդ հզոր լույսը: Հազարավոր և հազարավոր օրինակներ են տպվել և ուղարկվել ողջ աշխարհով մեկ: Հյո՛ւսթոնում, Դուգլաս ստուդիայում առկա է այն, Ջորջ Լեյսին հետազոտել է, չի եղել կրկնակի երևակում, կամ նման որևէ բան: Եվ Հիսուս Քրիստոսը հաստատեց, որ նա երեկ, այսօր և հավիտյան նույնն է։ Այսպիսով, ես չգիտեմ թե դու ինչի համար ես այս երեկո այստեղ գտնվում, բայց Հիսուսը գիտի այդ: Եթե ես ասել եմ մի բան, որը չպետք է ասեի, թող Աստված ների ինձ: Ես միայն մեկ միտում ունեմ, որպեսզի Աստծուն ծառայեմ և կարողանամ օգնել ձեզ ՝ խոնրհություն ունենալով իմ սրտում: Թող Հիսուս Քիստոսը օգնի՛ քեզ: Դա է իմ աղոթքը: Եվ այսպես, երգեհոնահարն այստե՞ղ է, թող նա ցածր նվագի. «Հավատա, միայն հավատա»: Յուրաքանչյուրդ տրամադրվեք աղոթելու, ով ինչպես ցանկանում է, կարող եք գլուխներդ չխոնարհել, մինչև չասվի ձեզ: Այժմ, դուք, ովքեր աղոթքի շարքում եք լինելու, շատ ուշադիր եղեք, թե արդյո՞ք հանդուրժում է Նա ձեզ: Ինչ էլ որ ասի ձեզ, կատարեք այն: Տեսնո՞ւմ եք, դա ես չեմ, դա Նա է, կարգի բերեք բոլոր բաները, ինչ Նա ասում է ձեզ: Նախքան բուժումը սկսելը, պետք է գտնել պատճառը: Երբ դուք հիվանդ եք, և դիմում եք բժշկին, իսկ նա ձեզ միայն ասպիրի՛ն է տալիս, ապա նա փորձում է ազատվել ձեզանից: Ճշմարիտ, իսկական բժիշկը սկսում է հետազոտել ձեզ, մինչև որ գտնի պատճառը, որի հիման վրա կսկսի բուժումը: Եվ նույնը այստեղ է: Եթե օրինակ, չար ոգին ձեր մեջ է, և ձեր կյանքում ծածուկ մեղք կամ որևէ բա՛ն կա Աստծո կամքին հակառակ, դուք կարող եք ամբողջ գիշեր յուղով օծել նրանց, լաց լինել և բղավել, միևնույն է այդ դևը կշարունակի՛ այնտեղ մնալ: Տեսնո՞ւմ եք: Բայց երբ ամեն բան բացահայտվում է, և պարզ է դառնում, Սուրբ Հոգին այստեղ է գալիս: Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու անունով, ես իմ իշխանության տակ եմ վերցնում այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու, Աստծո փառքի համար: Քույրս, ես ուզում եմ մի պահ խոսել ձեզ հետ: Ձեր գիտակցությունն ասում է, որ ինչ որ բան է կատարվելու: Իհարկե, դա հենց նոր կատարվեց, ի՞նչ է դա: Տեսնո՞ւմ եք, ես անծանոթ եմ ձեզ, երբեք չեմ տեսել ձեզ իմ կյանքում: Եթե Սուրբ Հոգին, որի մասին ես խոսում եմ, եթե Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, եթե ես մարդկանց ճշմարտությունն եմ վկայել, և բացատրել եմ որ դա ճշմարիտ է, որ Նա նույնն է, ապա Նա կհայտնի Իրեն, և կօգնի քեզ: Կհավատա՞ք դուք, եթե Նա ինչ-որ բան հայտնի ինձ, կօգնի՞ դա ձեզ որպեսզի հավատաք: Հիմա, եթե Աստված թույլատրի այդ, կնդունե՞ք ձեր բժշկությունը, կամ ինչ էլ որ լինի, հնարավոր է ձեր խնդիրը ֆինանսական է կամ ընտանեկան, ինչ դուք խնդրե՛լ եք Նրանից, ինչ էլ որ լինի, ինչպիսի դժվարություններ էլ որ դուք ունենաք, կհավատա՞ք Նրան: Ես չգիտեմ ինչ խնդիր է ձեզ մոտ, բայց Նա գիտի: Դա նման է այն բանին, երբ Հիսուսը ջրհորի մոտ խոսում էր այն կնոջ հետ: Նաև… Հիսուսն ասաց, որ Իրենից Զորություն դուրս եկավ, երբ այն կինը դիպավ Իրեն: Ես տեսնում եմ ինչ-որ սարսափելի աղետ, դա ավտովթար է, մեքենան շրջվել է և ձեզ դուրս է շպրտել դեպի օդ, ձեր պարանոցը ինչ-որ տեղ սեղմվել է, և քաղցկեղ է առաջացրել, տեսնո՞ւմ եք, դուք ինչ-որ կերպով ուսուցանում եք Սուրբ գիրքը: Հավատո՞ւմ եք, որ Հիսուսը Քրիստոսը ձեզ բժշկում է: Օ՜ Աստված, Հայր, Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, հիմնվելով Աստծո Խոսքի հեղինակության վրա, ես հրամայում եմ, որ այս չար բանը հեռանա այս մահացող կնոջ վրայից, սատանա, դու բացահայտված ես, դուրս արի այս կնոջից, կենդանի Աստծո համայնքը հրամայում է քեզ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Եվ այսպես, մեկ րոպե խնդրում եմ քույր, ես ուզում եմ խոսել ձեզ հետ: Դուք գիտե՛ք որ դա հեռացել է: Այդպես էլ մնալու է: Տեսեք որքան է հանգստացել ձեր պարանոցը: Դա հեռացել է ձեզնից: Քաղցկեղը վերացել է, Աստված օրհնի ձեզ, գնացե՛ք, և եղեք շնորհակալ և երջանիկ: Հավա՛տք ունեցեք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Թող Տե՛րը լինի ձեր մտքերի կենտրոնը, երբ խորհո՛ւմ եք այդ բաների մասին: Երբ նրանք խորհո՛ւմ էին այս բաների մասին, նրանք մեկ միտք ունեին: Հիշե՛ք որ Հիսուսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Նա նույնն է: Հավատք ունեցեք: Եվ դուք բոլորդ, որ լսում եք, այստեղ նայեք, և հավատացեք ամբողջ սրտով, ինձ ուղղեք ձեր ամբողջ ուշադրությունը, աղոթքի մեջ եղեք, և հավատքի՝ առ Աստված: Եվ այսպես, ես կարծում եմ նա այն կինն է: Նա է՞ հիվանդը, առա՛ջ եկեք քույր: Սա Նրա ներկայությունն է, դուք դա գիտացում եք, և դուք, բոլոր հավաքվածներդ՝ ես ձեր եղբայրն եմ: Սա հոգեբանություն չէ, ես զգացի, որ այդ կարծիքը հնչեց ունկնդիրներից: Դա այդպես չէ: Սա ամենակարող Աստվածն է: Տեսնո՞ւմ եք, դա հոգեբանություն չի, մի արեք դա, մի՛ մտածեք այդպես: Միայն մտածեք, որ դա Տեր Հիսուսն է: Լիարժեք համապատասխանության մեջ եղեք Գրվածքի հետ: Եվ այսպես քույր, ես պարզապես ուզում եմ մի պահ խոսել քեզ հետ: Հիսուսը ճանաչում է քեզ: Ես անծանո՛թ եմ քեզ: Սա առաջին անգամ է, որ մենք երկրի վրա հանդիպում ենք: Նա է որ քեզ ճանաչում է, և հոգ է տարել քեզ համար քո ամբողջ կյանքում: Ես ընդհամենը քո եղբայրն եմ, բայց Նրա ողորմությամբ, և այն պարգևի միջոցով, որը ես ստացել, որի համար ես ոչ մի ջանք չեմ գործադրել… Ծնված օրից դա այդպես է՝ ես տեսիլքներ եմ տեսնում, ես դա հիշում եմ իմ մանկությունից: Ես ուզում եմ որ դուք մի պահ այս կողմ նայեք: Դուք հիվանդ եք, դուք տառապում եք, դա խավար ոգի է, որը գտնվում է ձեր վրա: Դա մահ է՝ քաղցկեղի ձևով: Քաղցկեղը գտնվում է ձեր կրծքի վրա: Դուք հետազոտվում եք լավ բժշկի կողմից: Դուք ներքին խանգարում եք ունեցել, ստամոքսի խնդիր ունեք: Սրտի ծանր վիճակը ձեզ մոտ գլխապտույտ է առաջացնում: Մի քանի օր առաջ, կողքի թեքված, դուք նստած էիք ձեր մահճակալին, թվում էր որ դուք վախճանվում եք: Եվ դուք նայում էիք պատուհանի կողմը: Ճի՞շտ է այս ամենը: —Այո՛ ճիշտ է: Եվ այսպես, ինչ էլ որ դա լինի, այն հեռացավ քեզանից: Ինչպե՞ս ես մտածում, ո՞վ է Նա որ գիտի քո կյանքը: Եթե Նա Հիսուս Քրիստոսն է եղել, կնդունե՞ս որ դա այսդպես է: Շնորհակալություն: Դուք ուզում եք դա, դուք գիտեք, որ գերբնական ներկայություն կա այստեղ: Դու հավատո՞ւմ ես, որ դա Հիսուսն է, ինպես ես քարոզեցի Աստծո Խոսքից, հավատո՞ւմ ես որ դա Նա է: Ես գիտեմ, որ այդ խավար ոգին դեռ ձեր վրա է, դա շատ լուրջ է: Ես տեսնում եմ, որ քո անունը Եվա է, քո ազգանունը Յորք է, և դու ապրում ես այս քաղաքում: Ձեր տան հասցեն է 6-րդ փողոց, 613 տուն: Ճի՞շտ է այդ: Տուն վերադարձեք և առողջ եղեք՝ Հիսուս Քրիստոսի անունով: Դու կարող եք ստուգել այդ, դուք առողջ եք: Տերը օրհնի ձեզ: Գնացեք, ուրախացեք և երջանիկ եղեք: Հավատք ունեցեք, մի՛ երկմտեք: Գրվածքն ասում է. «Գնա և այլևս մեղք մի գործիր, որպեսզի ավելի վատը չպատահի »: Անհավատությունը մեղք է: Մեղքը, դա ծխելը, հարբեղողությունը կամ մոլախաղը չեն, դրանք մեղքի հետևանքներն են: Դուք դրանք անում եք, որովհետև չեք հավատում: Հիսուսն ասաց. «Գնա և այլևս մեղք մի գործիր, մի եղիր անհավատ, որպեսզի ավելի վատը չպատահի քեզ»: Հավատք ունեցեք առ Աստված, հավատացեք Նրան ամբողջ սրտով: Ես տեսնում եմ լույսը, որը դեռ հետևում է այդ կնոջը: Դա նա՞ էր, որ քիչ առաջ այստեղ էր: Այո, դա նա է, այն սևամորթի հետևում, լեղապարկի հիվանդությունով և ճողվախքով: Հավատո՞ւմ ես դու ով կին, որ Տեր Հիսուսը քեզ բժշկում է, և դու որ նրա կողքին ես՝ սպիտակ կտորը պարանոցիդ, եթե դու հավատում ես ողջ սրտով, կարող ես կանգնել և ստանալ քո բժշկությունը, և առողջ լինել Հիսուս Քրիստոսի անունով, Աստված օրհնի՛ քեզ: Հավա՛տք ունեցեք առ Աստված: Հավատացի՞ք դուք: Ձեր մոտ ճողվածք է, այդպե՞ս չէ պարոն: Դո՛ւք, որ նստած եք այնտեղ: Դուք նստել և աղոթում էիք: Տեր իմ, թող ասյ մարդը խոսի ինձ հետ: Եթե դա ճիշտ է, բարձրացրու քո ձեռքը, վեր կաց և կանգնիր: Քո հավատքը բժշկե՛ց քեզ, եղբայր: Տուն վերադարձիր, Հիսուս Քրիստոսը քեզ առողջ դարձրեց: Նա նույն Տեր Հիսուսն է: Ձեզ պետք չի բարձրանալ այստեղ, ձեզ միայն պետք է հավատք ունենալ: Հավատացե՛ք Աստծուն ձեր ամբողջ սրտով, և դուք կստանաք այն, ինչ խնդրում եք: Հիսուս Քրիստոսը դա պարգևում է ձեզ, բայց դուք պետք է հավատք ունենաք, դուք պետք է ամբողջ սրտով հավատաք: Աստված պարգևում է դա ձեզ: Օ՜, նա է հիվանդը, ներեցեք ինձ պարոն: Հավատո՞ւմ ես դու ամբողջ սրտով, հավատո՞ւմ ես: Դուք մի փոքր ոգևորված եք, որովհետև Նա ներկա է այստեղ, Նրա Էությունը: Ես հավատում եմ, որ դուք այս քաղաքից չեք: Դուք եկել եք Ռի՛չմոնդից, Վիրջինյայի մայրաքաղաքից: Դուք քաղցկեղ ունեք, այն գտնվում է ձեր բերանի մեջ, ձեր ծնոտի վրա: Ճի՞շտ է այդ: Դու ուզո՞ւմ ես տուն վերադառնալ և առո՛ղջ լինել: Ընդունի՛ր Հիսուս Քրիստոսին որպես քեզ բժշկողի: Հիսուս Քրիստոսի անունով, թող դա հեռանա՛ այս մարդուց, հեռացի՛ր նրանից: Աստված օրհնի քեզ: Գնացեք և հավատացեք, հավատք ունեցեք ամբողջ սրտով: Ի՞նչ եք դուք ասում: Ես գիտեմ այդ, ես ձեզ տեսնում եմ երիտասարդ, ավելի երիտասարդ, քան այստեղ կանգնած եք իմ ներկայության մեջ: Դուք տառապում եք գլխացավերով: Դրանք սկսվել են ձեզ մոտ շատ տարիներ առաջ, մոտ 25 տարի առաջ, ձեզ մոտ սկսել են գլխացավերը: Այդ ժամանակվանից դրանք քեզ հանգիստ չեն տալիս: Դուք կանգնել եք հավատքով, և աղոթել եք այս ժամի համար: Դուք աղոթքի մեջ ասել եք Աստծուն, որ եթե ես աղոթեմ, ձեր գլխացավերը կհեռանան ձեզնից: Եվ ահա, դուք լսեցի՛ք այն, ինչ Նա ասաց: Ճի՞շտ են այդ բոլոր բաները: Եվ այսպես, դուք լսեցի՛ք դա, դա ես չէի, դա ընդհամենը իմ ձայնն էր: Եվ ինչ էլ որ այն լինի, դա ինձ երևում է: Ես միայն կարող եմ հիշել, որ մի երիտասարդ կնոջ եմ տեսել, կամ նման մի բան: Այդպե՞ս է եղել, ինչպես ասվեց: —Այո՛, դա ճիշտ է: Հավատո՞ւմ ես որ Աստված արե՛ց դա: Հավատո՞ւմ ես, որ Աստված ներկա է այստեղ: Մեկ րոպե, ես ուչիշ ինչ-որ բան եմ տեսնում: Մի երիտասարդ կին է կանգնած ձեր կողքին, նա ձեր դուստրն է: Այո՞: Դուք ինչ-որ ճամբորդություն էիք ծրագրել, դուք ցանկանում էիք հանդիպել նրան, նա Ինդիանայից է՝ Ռիչմոնդից, նա այնտեղ է ապրում, նրա ամուսինը քարոզիչ է, և նա ձեզ նամակ է գրել և ասել, որ դուք չգնաք նրա մոտ, որովհետև ես գալու եմ այստեղ, ճի՞շտ է դա: Դուք բժշկված եք, կարող եք գնալ ձեր ճանապարհով: Աստված օրհնի քեզ քույրս: Միայն հավատացեք, հավա՛տք ունեցեք առ Աստված: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Միայն հավատացեք և վստահեք: Աստված օրհնի՛ ձեզ, թանկագին սևամորթ մարդիկ, ովքեր այնտեղ բացականչում են: Աստված միշտ պատրաստ է օգնելու ձեզ, եթե միայն դուք հավատաք: Նա մարդկանց օգնում է դժվարությունների մեջ: Այսպիսով, ես տեսնո՛ւմ եմ Սուրբ Հոգուն, այնտեղ, այն անկյունում: Նա սևամորթուհու վրա է, նա նայում է այստեղ: Նա աղոթել էր, և աղոթո՛ւմ է մինչև հիմա: Նա քաղցկեղ ունի, հենց կոկորդի մեջ: Նա բարձրացրել է ձեռքը: Ընդունո՞ւմ ես քո փրկությունը, ով կին: Նաև այն կինը, որը նրա ետևում նստած է, նրա մոտ նույնպես քաղցկեղ է, դա նրա ուսի վրա է: Ճի՞շտ է դա: Կանգնե՛ք երկուսով, ովքեր քաղցկեղ ունեք: Դուք սևամորթուհի եք, Հիսուս Քրիստոսը երկուսիդ բժշկել է: Դուք կարող եք տո՛ւն վերադառնալ բժշկված: Ձեր հավատքը ձեզ բժշկեց: Աստված օրհնի ձեզ, հավա՛տք ունեցեք առ Աստված, մի ունեցեք որևէ անհավատություն, այլ հավատցեք, որ ամեն բան հնարավոր է հավատացողներին: Ամեն: Օ՜, ինչպիսի՞ հավատք կա այս շենքում: Դա կարելի է զգալ, թե ինչպես է լցված այս տարածքը: Եվ դուք համոզված եք, որ Տիրոջ Հոգու մեջ ամեն բան կարո՛ղ է տեղի ունենալ: Ինչպե՞ս են ձեր գործերը տիկին: Հավատո՞ւմ եք որ ես Աստծո մարգարեն եմ: Մարգարե՝ նկատի ունեմ որպես քարոզիչ: Դուք իհարկե չեք հավատում, որ ես թշնամուց եմ, դուք հավատում եք որ ես Աստծուց եմ: Երբ դուք այդպե՛ս ընդունեք, ես կարո՛ղ եմ ձեզ օգնել: Նա ասել է, եթե ես այնպե՛ս անեմ, որ մարդիկ հավատա՛ն ինձ, և անկեղծ լինեմ աղոթքի մեջ, ապա ոչինչ չի կարող դիմակայել աղթքին: Այսպիով, դա ես չե՛մ օգնում ձեզ, այլ Աստված է իրականացնում բժշկությունը: Ես ասացի. «Նրանք ինձ չեն հավատա», և Նա ասաց. «Քեզ երկու նշան կտրվի, ճիշտ նույն կերպ ինչպես Մովսեսին, և այդպիսով մարդիկ կհավատան քեզ»: Դրանցից մեկը սա էր. Հայտնել մարդկանց իրենց սրտի գաղտնիքները: Այսպիսով, դուք ձեր համար չէ որ այստեղ եք գտնվում: Դուք վրդոհված և ուժասպառ եք, բայց ես դրա համար չէ, որ պետք է աղոթեմ: Խոսքը երեխայի մասին է, երեան հիվանդ է: Բժիշկները հրաժարվել են նրանից, նրա մոտ լեյկոզ է: Ճի՞շտ է այդ: Դուք երեխային բերել եք ուրիշ քաղաքից: Դուք շարժվել եք արևմուտքից արևելք: Դուք եկել եք լեռնային նահանգից, դա Պենսիլվանիայի նահանգն է: Թանկագին քույրս, եթե Տերը այստեղ լիներ, Նա Իր ձեռք քեզ վրա կդներ, մահը կհեռանար քեզնից և դու ողջ կմնայիր: Հավատո՞ւմ ես, որ Նրա փոխարեն ես կարող եմ ձեռքս դնել քեզ վրա: Սատանա, հեռացի՛ր այս երեխայից, որովհետև երեխան պետք է ապրի, և պետք է առողջ լինի՝ Աստծո փառքի համար: Սատանա, դո՛ւրս արի այս երեխայից: Աստծո Սուրբ Գրքի հեղինակությամբ, աստվածային պարգևի միջոցով, որին ծառայում է Հրեշտակը, ես քեզ հրամայում եմ, որպեսզի հեռանաս երեխայից: Հավատո՞ւմ ես դու, որ նորից առողջ կլինես: Աստված օրհնի քեզ, շրջվի՛ր և ձեռքով արա դահլիճին: Աստված օրհնի քեզ: Դու փոքրիկ աղջիկ ես, մեծ հավատքով: Հավատո՞ւմ եք ինձ որպես Նրա մարգարեի, որպես Նրա ծառայի: Դուք հավատո՞ւմ եք, որ Տերը Իր Հոգով ներկա է այստեղ, և այն բաները, որոնք այստեղ կատարվո՛ւմ են, դրանք Նրանից են գալիս, ոչ թե ինձնից: Ես ընդհամենը մարդ եմ: Եթե Աստված ինձ թույլ տա իմանալ, թե ի՞նչ է կատարվել ձեզ հետ, հաստատելու համար, որ ես Նրա մարգարեն եմ, և այստեղ կանգնած խոսում եմ ճշմարտությունը, կհավատա՞ք դուք: Ինչպես ջրհորի մոտ Նա ասաց այն կնոջը. «Այստե՛ղ բեր քո ամուսնուն», իսկ նա ասաց. «Ես ամուսին չունեմ», և Տերն ասաց. «Դու հինգ ամուսին ես ունեցել», և կինը պատասխանեց. «Տեր տեսնում եմ որ Դու մարգարե ես»: Այն նույն Հոգին, որը գործո՛ւմ էր այն ժամանակ, գործում է նաև այսօր: Նա վերադարձել է, որպեսզի Իր համայնքի մեջ լինի մինչև աշխարհի վերջը: Հիսուսը գիտի՛ ինչ է քեզ մոտ, դա սրտի հիվանդություն է, ճի՞շտ է այդ: Բոլորը, ովքեր սրտի հիվանդություն ունեն կանգնեք խնդրում եմ: Տեսնո՞ւմ եք, միևնույն է թե ինչ է ձեզ մոտ, դուք բժշկված կլինեք: Տեր Աստված, Դու գիտե՛ս մենք որքան թույլ ենք, որքա՛ն անօգնական ենք, բայց Դու զորավոր ես, և սրտի հիվանդությունը դա այն է, որի դեմ մեր բժիշկները ոչինչ չեն կարողանում անել: Տեր Դու ես ստեղծել սիրտը, Դու այստեղ ես գտնվում, և ես հրամայում եմ այդ դիվական իշխանությանը, որպեսզի հեռանա այն բոլոր մարդկանցից, ովքեր սրտի ցավ ունեն, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Աստված օրհնի քեզ քույրս: Այժմ դու ավելի լավ ես զգում, քան նախկինում, թող մարդիկ իմանան այդ: Քեզ վրա խավար ոգի կար, դու ծանր հիվանդություն ունեիր, հիմա դա անհետացել է, դու արդեն բժկված ես: Ամեն բան կարգին է: Աստծո՛ւն հավատացեք: Համա՛ռ եղեք հավատքի մեջ: Ինչպե՞ս են գործերը պարոն: —Լավ: Մենք չենք ճանաչում միմյանց, բայց Հիսուսը գիտի մեզ երկուսիս: Ճի՞շտ է: Աստված, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով ապրել է Հիսուս Քրիստոսի մեջ, խոստացել է որ վերադառնալու է և մեզ հետ է լինելու, որպեսզի իրականացնի՛ այս գործերը… Հավատո՞ւմ ես դու, որ ես Նրա մարգարեն եմ: Ես սա ասում եմ, որովհետև Աստծո Հրեշտակն ասաց, որ եթե այնպես անեմ, որ մարդիկ հավատա՛ն ինձ, ապա իմ աղոթքին ոչինչ չի կարող հակադրվել: Տեսնո՞ւմ ես: Բայց պատճառը, որ դուք հավատում եք ինձ, դա այն է, որ դուք ավետարանի քարոզիչ եք: Դուք այստեղ եք լավ նպատակի համար: Դուք հիվանդ չեք: Դուք ինչ-որ բանի կարիք ունեք, և դուք ցանկանում եք, որ ձեր եկեղեցում արթունթյուն սկսվի, ինչպես որ հին ժամանակներում էր: Սա այն է, ինչ ցանկանում է մեզանից յուրաքանչյուրը։ Եկեք բոլորս կանգնենք և աղոթենք այն արթնության համար, ինչպես հին ժամանակներում էր: Ամենակարող Աստված, Դու որ ստեղծել ես երկինքն ու երկիրը, ես խնդրում եմ Քեզ, որ այս շենքում գտնվող յուրաքանչյուր դիվային ուժ ոչնչացված լինի: Եվ որ Հիսուս Քրիստոսի Զորությունը, հայտնվի: Տեր, մենք թույլ ենք, բայց պարտված չենք: Սատանա, ես հրամայում եմ քեզ Հիսուս Քրիստոսի անունով, դուրս արի այս ժողովրդի միջից, և հեռացի՛ր այս շենքից: Բոլորդ, մինչև վերջին մարդը փառք տվեք Տիրոջը:
Բովանդակություն