Լսել

2021-12-31 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Էվալդ Ֆրանկ

Սիրելի եղբայրներ և քույրեր, Տիրոջմով, ես կամենում եմ համառոտ երկու խոսք ասել, մինչ մենք կդիտենք Բրանհամ եղբոր տեսանյութը: Դա չէ՞ որ սովորական ծառայություն չէր, որն Աստված տվել էր նրան: Դա այն էր, որ մեր Տիրոջ ծառայությունը կրկնվում էր, և ես անչափ շնորհակալ եմ Տեր Աստծուն դրա համար: Եվ ես կամենում եմ, որ Բորգ եղբայրը երկու հատված ընթերցի, մինչ ես կշարունակեմ ինչ-որ բան ասել: —Մենք կկարդանք Ելից 13-րդ գլխից, 21 և 22 խոսքերը: « 21 Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։ 22 Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չպակասեցրեց»: Մենք նաև կկարդանք Հովհաննեսի 14-րդ գլխի, 12-րդ խոսքը: Հավհաննես 14-րդ գլուխ, 12 խոսք: « …ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ »: —Թույլ տվեք ասել հետևյալը. Մենք հենց նոր կարդացինք, որ Տերը ԻսրաԷլի հետ էր ամպով և կրակի սյունով, Նա գնում էր նրանց առջևից, որպեսզի ցույց տար ճանապարհը, որով նրանք գնալու էին: Եվ գնում էր նրանց հետ, ցերեկը ամպի սյունով, գիշերը կրակի սյունով: Եվ Բրանհամ եղբայրը հարյուրավոր անգամներ վկայակոչել է այդ և ասել. Այն նույն կրակե սյունը, որը գնում էր ԻսրաԷլի հետ, այսօր գտնվում է մեր մեջ, այն նույն լույսը, որը Սավուղը տեսավ Դամասկոսի ճանապարհին, որը ավելի լուսավոր էր քան արևը կեսօրին, դա այն նույն լուսն էր որը գնում էր ԻսրաԷլի ժողովրդի առջևից, ուխտի հրեշտակը ամպի և կրակի սյունի մեջ էր, Իր փրկագնած ժողովրդի հետ: Գառների արյունը թափվել էր, ելիցը տեղի էր ունեցել, և Տերը հայտնում է Իր ժողովրդին Իր Սուրբ ներկայությունը օր ու գիշեր: Եվ մեր սիրելի եղբայրը, հիվանդների համար աղոթքի ժամանակ հաճախ ասում էր. Հիմա լույսը, հիմա կրակե սյունը գտնվում է այս մարդու վրա, կամ այն մարդու վրա: Որքա՞ն շնորհակալ պետք է լինենք մենք, որ Տերը մեր ժամանակում նույն կերպով հայտնել է Ինքն Իրեն, ինչպես այն ժամանակ Աստծո ժողովրդին, ովքեր կանչվել և դուրս էին եկել. «Բաց թող Իմ ժողովուրդս, որպեսզի նրանք տեսնեն Իմ փառքը»: «Բա՛ց թող Իմ Որդուն, բաց թող Իմ առաջնեկին»: Պարզապես կարդացեք բոլոր այն հատվածները, որտեղ տրվել է այդ հրահանգը, «Բա՛ց թող Իմ ժողովուրդս»: Եվ բոլորը, ովքեր դուրս էին եկել, կարողացել էին վերապրել գերբնականը: Բայց ոմանք մնացին անհավատ, և 23000 հոգի մեկ օրում մահացան: Այն որ այս կամ այն բաները ոմանց հետ կատարվել են, մենք դա գիտենք, բայց ընտրյալները երբեք կռապաշտության մեջ չեն ընկել, երբեք չեն գայթակղվել, և այդպես է նաև ներկա ժամանակում: Իսկ այժմ հետևյալը. 1950 թվականի Հունվարին, Բրանհամ եղբայրը քարոզում էր 8000 մարդու, Հյույթոնում՝ Տեքսասում: Եվ ահա, բանավեճ ծագեց մկրտական հովվի՝ որը չէր հավատում աստվածային բժշկությանը, և Բոսվորտ եղբոր միջև, ով առաջաբանն էր ներկայացնում, մինչ Բրանհամ եղբայրը կխոսեր: Եվ հետո որոշում կայացվեց, որ Աստծո մարդը անձամբ գա և ասի այն, ինչ պետք է ասեր: Մկրտական հովիվը լուռ էր, և Բոսվորտ եբայրը, որին ես անձամբ ճանաչում էի, նույնպես լուռ էր: Բայց, Աստված խոսեց: Լուսանկարիչները՝ հա՛տկապես պարոն Այերսը և պարոն Կիպերմանը, նրանք լուսանկարեցին իրենց ֆոտոապարատներով, և ահա, և ահա, Բրանհամ եղբոր գլխավերևում, պարզ լույս հայտնվեց՝ սյուն, ինչպես որ մենք կարդացինք. Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը: Այստեղ ամպե սյունն է: Եվ ինչ ասեմ ես ձեզ: Այդ լուսանկարիչները, հենց այդ նույն երեկո, գնացին հյուրանոց՝ Բրանհամ եղբոր մոտ, և ասացին. Լսիր, դու գիտե՞ս արդյոք թե ի՞նչ կատարվեց այնտեղ, քո գլխավերևում լույս կար, գիտե՞ս դու դրա մասին: Եվ Բրանհամ եղբայրն ասաց. Դա ի՛նձ համար տեղի չունեցավ, ես գիտեմ այդ, դա տեղի ունեցավ ձեզ համար: Եվ հետո, երբ Բրանհամ եղբայրն ասաց, որ այս լուսանկարը Վաշինգտոնում է՝ արվեստի սրահում, որ այնտեղ է այն ցուցադրված, Ֆրանկ եղբայրը դեպի Թուսոն ուղևորության ժամանակ կանգ առավ Վաշինգտոնում, և Դեկտեմբերի 16-ին, առավոտից մինչև կեսօր փնտրում էր, և արդեն ուզում էր թողնել, երբ մի մարդ եկավ և ես հարցրեցի նրան, թե. Որտե՞ղ է արվեստի սրահը, կարո՞ղ եք ինձ ասել: Եվ այդ մարդը դեպի ձախ շրջվեց և ասաց. Լսիր, դու գտնվում ես ուղիղ նրա դիմաց, քեզ մնում է միայն անցնել այս դռնով: Եվ ես իհարկե ներս մտա, և ահա, այս նկարը Ֆրանկ եղբայրը տեսել է Վաշինգտոնում, այդ օրը՝ Դեկտեմբերին, ճաշից առաջ ժամը 11-ին: Եվ գիտե՞ք թե ինչ է գրված այս լուսանկարի տակ. «Միակ գերբնական իրողությունը, որը երբևէ լուսանկարահանվել է, և միակ լուսանկարը, որը արվել է»: Ես այնտեղ էի, և ես խոսել եմ այդ մարդու հետ: Եվ ես կասեմ ձեզ, Աստված հոգացել է ամեն բանի համար, և այն բանի, որ ես անձամբ, սեփական աչքերով կարողանամ տեսնել դա Վաշինգտոնում, և հաստատո՛ւմը ունենամ այն բանի, ինչ ասել է Բրանհամ եղբայրը: Եղբայրներ և քույրեր, այս կարճ ֆիլմը, որը դուք կդիտեք, դա իրականում մի փոքր մասն է այն ամենի, ինչ տեսել են իմ աչքերը, և ինչ լսել են իմ ականջները: Թող որ մենք բոլորս Աստծուն շնորհակալ լինենք մեր ամբողջ սրտով, ով մեր ժամանակում բացահայտվել է գերբնական ձևով, և ուղարկել է Իր ծառային և մարգարեին, որպեսզի նախքան Քրիստոսի վերադարձը բերի պատգամը, որը պետք է հասնի բոլոր ժողովուրդներին: Եվ հասել է: Եղեք օրհնված, ամենակարող Աստծո օրհնությունով, և շնորհակալ եղեք նրա համար, որ դուք մասնակցություն եք ունեցել այն բանի մեջ, ինչ Աստված իրականացրել է. Հիսուսի սուրբ անունով: Ամեն:
Բովանդակություն