Եղբայր Ֆրանկ
Ես նույնպես ցանկանում եմ բոլորին սրտանց, սրտանց ողջունել, և բոլորին ցանկանալ Աստծո օրհնությունները: Եվ ցանկանում եմ նաև, որ ողջ աշխարհով մեկ մարդիկ միանան այստեղ, լսեն Աստծո խոսքը, և տեսնեն իրենց պատրաստությունը Աստծուց տրված: Մեր թեման միշտ նույնն է՝ Հիսուս Քրիստոսի վերադարձը, և մեր պատրաստությունը այդ սքանչելի օրվա համար, այդ սքանչելի առավոտվա համար: Այստեղ Ցյուրիխում՝ շվեցարիայում, ես շատ հիշողություններ ունեմ: Վաթսուն տարի առաջ՝ մայիսին, 1961 թվականին, ես եղել եմ առաջին անգամ Ցյուրիխի հավաքույթում: Դոկտոր Կոկենբյուլը հավաքույթ էր անցկացնում Ցյուրիխում և Կարլսրուեում: Նա հավաքում էր այդ ժողովները Բրանհամ եղբոր համար, ես նրա հետ այնտեղ եմ ծանոթացել, այդ եղբոր հետ: Եվ այդպիսով ես մինչև այժմ հնարավորություն եմ ունեցել լինելու այդ հավաքույթներին, այդ հավատացյաների ժողովներին: Եվ մենք Աստծուց շնորհակալ ենք ամբողջ սրտով, 1969 թվականից, ամեն ամսվա վերջին հանգստյան օրերին, մենք այստեղ հավաքույթներ ենք ունեցել Շվեցարիայում՝ Ցյուրիխում: Եվ մենք հետադարձ հայացքենք գցում բոլոր այն տարիներին, որտեղ Աստված մեզ անպատմելի ձևով օրհնել է Իր Խոսքի միջոցով: Նույնպես մենք մտածում ենք այս ներկա ժամանակի մասին, սիրելիներ: Բոլորի համար ինչ-որ նոր բան է տեղի ունենում, անսովոր բան: Հավաքույթները մենք չենք կարող անցկացնել ինչպես նախկինում: Ամեն բան ուրիշ է դարձել այս թագավարակի հետ կապված: Բայց մենք շնորհակալ ենք Աստծուն նաև այս իրավիճակի մեջ, նրա համար, որ ունենք այս հավաքույթները՝ թեկուզ և ինտերնետի միջոցով: Եվ ինչպես որ գրված է Գործք Առաքելոցում, որ «Նրանք Սողոմոնի սրահում էին հավաքվում, ինչպես նաև հավատացյալների տներում էին հավաքվում հավատացյալները»: Եվ նույնը մեր ժամանակում է կատարվում: Շատ տարիներ մենք հավաքույթներ ենք ունեցել Միսսիոներական Կենտրոնի սրահում, Ցյուրիխում, Ցյուրիխի «Սպիտակ տանը», ինչպես որ ասվում է գերմաներենով, իսկ հիմա հնարավոր է, որ տներում էլ են հավաքվում հավատացյալ մարդիկ: Եվ այս ամենի համար մենք Տեր Աստծուն ամբողջ սրտով շնորհակալ ենք, որ այս փոքրիկ հավաքույթները, հաղորդակցությունները, և Շվեցարիայում, և Ավստրիայում, և ողջ երկրի երեսին տեղի են ունենում այս հավաքույթները: Եվ Տիրոջ Խոսքը ասում է, որ «Չթողնենք մեկտեղ հավաքվելը»: Եվ Տերը ամեն բան գիտեր, Նա նախապես գիտեր ամեն բան և ասաց. «Որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունովս հավաքված են, Ես այնտեղ եմ նրանց մեջ»: Հավաքույթը, դա կարծես մի հստակ կարգ է, բոլոր հավատացյալների համար, բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը նաև այս փորձության ժամի համար, սա իրականում փորձության ժամ է մեզ համար: Ո՞վ կարող էր մտածել որ այսպիսի բան տեղի կունենա: Բայց Տերը մեզ խոստում է տվել. «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը»: Նա տվել է մեզ այս հորդորը և այս խրախուսանքը, որպեսզի մենք գոհանաք Տիրոջից կյանքի ամեն իրավիճակի մեջ, որովհետև այդպես ճիշտ և ճշմարիտ է Աստծո առաջին: Եվ այսպիսով մենք շնորհակալ ենք Տիրոջից այս ժամվա համար, որում ապրում ենք: Մենք գրեթե ամեն օր նորություններ ենք լսում, և միշտ ինչ-որ բան կատարվում է, հատկապես այս նոր ժամանակվա մեջ: Տեսեք Լե Պալմա կղզու հրաբուխը, ի՞նչ կարելի է ասել այդ մասին, երկրաշարժերը, սովերը տարբեր վայրերում, թանկացումները, տարբեր բնույթի աղետներ պետք է լինեն երկրի վրա, ժամանակների վերջում: Այդ ամենը կանխասված է եղել, որ Շնորհքի ժամանակվա վերջում, նախքան Քրիստոսի վերադարձը, այս ամենը պետք է տեղի ունենա: Եվ այսպիսով, մենք կարող ենք Տեր Աստծուն շնորհակալություն հայտնել, որ կարող ենք մեր գլուխները վեր բարձրացնել, տեսնելով այս ամենը, և հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի գալուստը շատ մոտ է, քանի որ Ինքն է ասել. «Երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխներ վեր բարձրացրեք, որովհետև այս ամենից ելնելով դուք հասկանում եք, որ ձեր փրկությունը մոտեցել է»: Եվ նա, ով Հռոմեացիների 8-րդ գլխում կարդում է, կամ Եսայիայի 30-րդ գլուխն է նայում՝ այս ամենի հետ կապված, որ արևը ավելի ու ավելի է լուսավորելու երկրի վրա, և որ ոչ ոք չի կարող փոխել ւրադարձությունների ընթացքը, կլիմայի փոփոփությունը և այլն, ոչ մեկը երկրի վրա իվիճակի չի փոխելու այն, ինչ Աստված նախասահմանել է ժամանակների վերջին հատվածին: Ամեն բան կատարվում ՝ այնպես, ինչպես որ Սուրբ Գրքում նախախես ասված է եղել: Եվ նույնպես ԻսրալԷլ ազգի համար, թանկագին և սիրելի եղբայրներ և քույրեր: Եվ մենք այստեղ՝ Ցյուրիխում ամբողջ աշխարհով մեկ ողջույններ ենք փոխանցել: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ այս քարոզները, բոլոր անցած տարիներին, զայնագրել ենք այս քարոզները, և որ նրանք նունպես կարելի է լսել, ողջ աշխարհով մեկ կարելի է լսել այս զայնագրությունները: Երբ մենք նայում ենք ԻրեԷլին, այժմյան ԻսրաԷլ ազգին, վշտով է լցվում սիրտը, մեծ վշտով է լցվում: Եվ երբ խոսք է գնում Երուսաղեմի մասին, շատ է ցավում մեր սիրտը: Թանկագին եղբայրներ և քույրեր, Տեր Աստված կարճ ժամանակահատվածում, բոլոր խնդիրները անձամբ կլուծի, Նա կվերջացնի Իր գործը եկեղեցու հետ՝ հարսի հետ, և հետո նորից կգա, և կվերջացնի Իր գործը ԻսրաԷլի հետ: Եվ Իր փրկագնման գործը կհասցնի ավարտին, երբ բոլոր ազգերը կգնան րուսաղեմ, երկրպագություն անելու, որպեսզի լսեն Կենդանի Աստծո Խոսքը: Այդ ժամանակը նույնպես կհասնի: Մեզ մնում է միայն գոհություն հայտնել Տիրոջը, նրա համար որ մենք Աստվածաշնչյան մարգարեությունների հիմքի վրա, ճանաչում ենք օրը՝ որում հիմա ապրում ենք: Եվ վերջին պատգամը, վերջին լուրը հնչում է հիմա ճշմարիտ հավատացյալներին: Այո՛, այս Աստծո Խոսքը վերջին անգամ հնչում է բոլոր հավատացյալներին, քանզի այդպես է գրված: Հովհաննես Մկրտիչը, նա Աստծուց հանձնարարություն ուներ, իր սրտում ուներ Աստծուց տրված պատգամ: Եվ նա Տիրոջ համար ժողովուրդ պատրաստեց, նա կարողացավ պատրաստ ժողովուրդ առաջնորդել Աստծուն: Ճիշտ նույն կերպով տեղի ունեցավ նաև մեր ժամանակաշրջանում: Բրանհամ եղբայրը հանձնարարություն ուներ, Սուրբգրային բնօրինակ ուսմունքը՝ առաքյալների ուսմունքը բերել Աստծո ժողովրդին այնպես, ինչպես որ եղել է երկու հազարամյակ առաջ, ինչպես որ սովորեցրել և կիրառել են առաքյալները: Այդ ամենը նորից վերականգնվել է Աստծո մարգարեի միջոցով, և Հիսուս Քրիստոսի եկեղեցին այժմ հետ է վերադառնում, դոպի Աստծո Խոսքը, քանզի միայն նա, ով գտնվում է Աստծո Խոսքի մեջ, գտնվում է Աստծո կամքի մեջ: Մեր կյանքը, մեր ընթացքը երկրի վրա, մեր ուսմունքը, ամենը պետք է համապատասխանի և ներդաշնակի Աստծո Խոսքի հետ: Եվ դրա համար Աստված անձամբ է հոգ տարել: Եվ համառոտ հիշենք, ինչ կարդաց եղբայր Քելլերը սաղմոսներից, որպես ներածական խոսք:
—Մենք ևս մեկ անգամ կբացենք սաղմոս 145-ը, 8 և 9 Խոսքերը.
«8 Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։
9 Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է»:
—Թող փառավորվի Տերը, ողորմած Տերը, փառք և գոհություն Նրան: Սկսած Աբրահամից, բոլոր նրանք, ովքեր փորձառություն են ունեցել Աստծո հետ, Աստծո առջև ողորմություն են գտել: Նոր Կտակարանը նույնպես սկսում է ողորմությունով, այն, որ Մարյամը Շնորհք է գտնում Տիրոջ առաջին, որպեսզի Հինուխտյան խոստումը ի կատար ածվի, որպեսզի Աստծո Որդին ծնվեր երկրի վրա: Աստված ում ողորմում է, ողորմում է: Եվ ինչպես որ Մովսեսն էր ասել. «Եթե ես Քո առջև ողորմություն եմ գտել, ապա թույլ տուր իմանամ Քո ճամփաները»: Մենք դեռևս ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանում, Աստծո ողորմության ժամանակում, Նոր Ուխտը սկսվում է Աստծո ողորմությամբ, ողորմության և Շնորհքի ժամանակը, և վերջանում է նույպես Շնորհքի ժամանակաշրջանով: Նա, ով հիմա քայլում է Աստծո առջև ողորմություն գտած, նա լսում է այն, ինչ Հոգին Աստծո Խոսքի միջոցով ասում է եկեղեցիներին: Եվ անհրաժեշտ է որ շեշտադրումով կրկնել բոլոր այս խոսքերը, որ Հայտնության 70 եկեղեցինում, 2-րդ և 3-րդ գլուխներում գրված են այդ ուղերձները, խոստումները վերաբերվում են միայն նրանց, ովքեր որ ողորմություն են գտել Աստծո առաջին, և լսում են այն, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին: Գրված Խոսքի համաձայն, նա ով ականջ ունի լսում է, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին: Խոսքը այսօր էլ նույնքան կարևոր է, նույնքան ճշմարիտ է, որ նա, ով Աստծո առջև Շնորհք և ողորմություն է գտել, լսում է այն, ինչ Աստված Իր Խոսքի միջոցով ասում է եկեղեցիներին: Բոլորը կարող են այդ սաղմոսը՝ 145-րդը ևս մեկ անգամ կարդալ, և Աստծուց գոհանալ դրա համար: Շարունականք կարդանք հաջորդ երկու համարները.
—145-րդ սաղմոս, 13 և 14 խոսքերը.
«13 Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։
Տերը հավատարիմ է Իր գործերում, և Իր Խոսքերում:
14 Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին»:
—Թող փառավորվի և մեծարվի մեր Տերը: Նա հավատարիմ է, Նա հավատարիմ է Իր բոլոր խոսքերի մեջ, և Սուրբ է Իր գործերի մեջ: Եվ մեզ էլ ինչ է պետք սիրելիներ, Աստված հսկում է Իր Խոսքի վրա, որպեսզի իր ժամանակին կատարի այն: Նա ակնկալում է, որպեսզի մենք հավատանք Նրա բոլոր Խոսքերին խոստումներին, և այն ժամանակ Նա կիրագործի բոլոր խոստումները մեր համար: «Քո թագավորությունը հավիտենական թագավորություն է»: Հովհաննես Մկրտիչը Աստծո Խոսքի իր հայտարարությունը սկսեց այս խոսքերով. «Աստծո թագավորությունը մոտեցել է»: Ճիշտ նույն ձևով մեր Տերը ասաց, որ Աստծո թագավորությունը մոտ է ձեզ: Եվ Աստծո ողորմությունը որը դարձել է մեր մասը, այն կայանում է նրանում, որ մենք ճանաչում ենք այն, ինչը Աստված Իր թագավորությունում և Իր եկեղեցում… Եվ Իր եկեղեցին դա հենց Աստծո թագավորությունն է երկրի վրա: Աստծո թագավորությունը դա ֆիզիկական թագավորություն չի, նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում չէ, և ոչ էլ որևէ այլ երկրում, Աստծո թագավորությունը մեր ներսում է, Աստծո թագավոթրությունը նա ինքն իրեն ճանապարհ է հարթել, և եկեղեցին կայուն մասն է այդ թագավորությոան: Եվ դա այն թագավորթյունն է, որտեղ Տիրակալը միայն Տեր Հիսուս Քրիստոսն է: Կենդանի Աստծո եկեղեցում, ոչ ոք չի կարող թելադրել Աստծուն, միայն Աստված է ասում իր Խոսքը, Նա խոսքի և իշխանության իրավունք ունի: Եվ այն ամենը, ինչ Նա նախասահմանել է եկեղեցու համար Իր Խոսքի մեջ, նա այդ հաստատել է Սուրբ Գրքի մեջ: Եվ այսպես է գրված, մեր Տերը դա ասում է ասյսօր նույնպես. «Ես կկառուցեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն հաղթի»: Տերը չասաց, որ Ինքն ուզում է 350-ից ավելի դավանանքներ եմ ուզում ստեղծել, ո՛չ, նա այդպես չասաց: Նա ասաց. «Ես կկառուցեմ Ի՛մ եկեղեցին»: Նա փրկագնեց Իր եկեղեցին, Նա թափեց Իր Թանկագին և Սուրբ Արյունը Գողգոթայի խաչի վրա: Մենք այլևս ինքներս մեզ չենք պատկանում, մենք պատկանում ենք միայն Տիրոջը, ով փրկագնեց մեզ իր արյունով: Մեր մեղքերը Նա ներեց մեզ, ներեց և հաշտեցրեց Աստծո հետ, այո՛, Նա տվեց մեզ այդ հաշտությունը: Ով հավատում է Աստծո Որդուն, նա հավիտենական կյանք ունի: Ոչ թե այն հավատքը, որը ինչ-որ տեղ օդից կախված է, այլ այն հավատքը, որը Աստծո Որդու հանդեպ է, ով մեռավ Գողգոթայի խաչի վրա, ով տվեց Իր կյանքը, կնքեց Նոր Ուխտը: Իրական հավատքը օդից կախված չէ, իրական հավատքը ունի հիմք և հաստատություն, և դրա համար մենք, սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծուն մեր ամբողջ սրտով շնորհակալ ենք: Եվ մեր Տերը նույնպես ասաց. «Նա ով հավատում է Ինձ, ինչպես որ գրվածքն է ասում»; Թանկագին եղբայրներ և քույրեր, ես սա ասում եմ մեր սիրելի Տիրոջ անունով, հիմա, սա Շնորհքի ժամանակաշրջանի ամենավերջին հատվածն է: Թույլ տվեք ուղղել ինքներդ ձեզ, հետ վերադարձեք, հաշտեցեք Աստծո մեծ և ամենակարող ձեռքի տակ, և թույլ տվեք, որ ձեր հավատքի կյանում իրական լինի միայն այն, ինչը իրական է Սուրբ Գրվածքներում, ինչը իսկապես գրված է Սուրբ Գրվածքներում:
Եվս մի քանի հատվածներ կարդանք.
—1-ին Հովհաննես, 2րդ գլուխ, 28-րդ խոսք.
« Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը»:
—Այս հատվածը Գրվածքից, անհևաժեշտ է կրկին և կրկին կարդալ յուրաքանչյուր քարոզի ժամանակ: Այս հատվածը Գրվածքից, պետք է անցնի մեր մտքի միջով, մեր ոսկորների միջով, մեր շնչի և մարմնի միջով: Եվ այնպես, ինչպես որ այստեղ գրված է, որ չլինի այնպես, որ ինչ-որ մեկը Հիսուս Քրիստոսի վերադարձին ամոթահար հետ նահանջի և չլինի վերցված: Թանկագիներ, որքան հաճախ ենք մենք մեր քարոզների մեջ կրկնում, ամենակարևոր հանձնարարությունը հիմա Տիրոջ համար ժողովուրդ պատրաստելն է, առաջնորդել դեպի Տերը: Մենք բոլորս գիտենք, որ Տերը, Իր բոլոր խոստումները կիրականացնի: Մենք գիտենք, որ Նա շուտով կվերադառնա Իր հարսին տանելու, ինչպես նաև մենք գիտենք, որ Մատթեոսի 25-րդ գլխում գրված է, որ իմաստուն կույսերը գնացին Փեսային դիմավորելու, և մտան հարսանեկան ընթրիքը: Իսկ հիմարները մնալու են, չեն հասնելու: Ով կարող է պատկերացնել, որ Տիրոջ վերդարձին, կարող է ներս չմտնել, որ իզուր հավատացած լինի: Եղբայրներ և քույրեր, սա վերջին հայտարարությունն է, նա պետք է մեզ պատրաստի Տիրոջ հետ հանդիպմանը, նա պետք է բերի մեզ այնպիսի վիճակի, որ մենք պատրաստ լինենք Նրան հանդիպելու, որպեսզի մեր սրտում չլինի ոչ մի հակառակություն Աստծո Խոսքի հանդեպ, որպոսզի Աստծո յուրաքանչյուր Խոսք տեղ ունենա մեր սրտում, որպեսզի բոլոր եղբայրները ընդունեն այն, ինչ գրված է Գրվածքներում իրենց վերաբերյալ, որպեսզի բոլոր քույրերը ընդուն այն, ինչ որ գրված է իրենց վերաբերյալ, որ Աստծո զավակները ընդուն այն ամենը, ինչ գրված է իրենց համար, ինչ էլ որ գրված լինի: Խնդրում եմ հավատացեք Աստծո յուրաքանչյուր Խոսքին ձեր ամբողջ սրտով, և այն ժամանակ ձեր համար ճշմարիտ ձևով, ճշմարիտ փոխկապակցվածությամբ, ի վերուստ այդ Խոսքը բացահայտված կլինի: Մենք չէ՞ որ շատ ուղերձներում, շատ հաղորդումներում այդ մասին արդեն խոսել ենք, թե որքան կարևոր է, որ ճիշտ հասկանալ Գրվածքը ամբողջ համատեքստում փոխկապակցված ձևով, ճիշտ դասավորել ամեն բան իրենց տեղերում: եվ դրա համար մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք Աստծուց, որ Աստված ուղարկեց Բրամհամ եղբորը մեր ժամանակաշրջանում, որպեսզի մեր մտքերն իսկապես ազատագրվեն բոլոր սխալ ուսմունքներից, բոլոր սխալ մեկնություններից, այն ամենից, ինչը չի համապատասխանում ոչ Աստծո, ոչ Նրա Խոսքի հետ: Նա ուղարկվել էր որպեսզի մեզ հետ վերաձարձնի, դեպի հին, առաքյալների ուսմունքը: Ուզում եմ երկու օրնակ բերեմ: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է գրված Մատթեոսի 28-րդ գլպի, 19-րդ խոսքում: Որպեսզի մենք քարոզենք ավետարանը, որպեսզի ժողովուրդներին սովորեցնենք ավետարանը, որպեսզի մենք մկրտենք, ինչպես որ այստեղ գրված է. Հոր Որդու և Սուրբ Հոգու անունով: Իսկ ի՛նչ է արված եղել այդ ամենից: Ամենասարսափելի թյուրիմացությունը, որը կարող էր լինել երկրի վրա, Սուրբ Գրվացքների հանդեպ… Ինչո՞ւ այդպես եղավ, որվհետև այդ պարոնները, այն ինչ գրված է եղել, բացարձակապես ճիշտ իմաստը չեն հասկացել, ուղղակի դրանից մի բանաձև ստեղծեցին, և մարդկանց մկրտեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Բայց ի՞նչի մասին է գնում խոսքը այստեղ, թանկագիններս, մկրտեք նրանք անվան մեջ, «Հոր անվան մեջ, Որդու անվան մեջ և Սուրբ Հոգու անվան մեջ»: Կա միայն մե՛կ անուն, որում Աստված որպես Հայր, որպես Որդի և Որպես Սուրբ Հոգի բացահայտվել է երկրի վրա: Չէ՞ որ խոքը չի գնում երեք տիտղոսների մասին, խոսքը գնում է անվա՛ն մասին, անվա՛ն մասին. «Եվ մկրտեք նրանց անվան մեջ»: Իհարկե, եռամեության տեսության համեմատ, նրանք ինչպես որ գրված է բառ առ բառ առաջ են փոխանցել: Բայց ով կկարդա հին տեքստը, այնտեղ կհայտնաբերի, որ գրված է. «Մկրտեք նրանց Իմ անունով»: Եվ մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՝ չկա այդպիսի որևէ բանաձև, ինչպես որ ի հայտ է եկել 321 թվականից ի վեր, և շարունակել է կիրառվել, և կիրառվում է մինչև մեր ժամանակները: Եվ Աստվածաշնչում, ոչ մի եզակի անգամ, ոչ մի անգամ, ոչ մի մարգարե, ոչ մի Աստծո մարդ, ոչ ոքի և ոչ մի անգամ չի մկրտել այդ բանաձևով՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Գրվածքի մեջ այդպիսի բան չկա: Բայց այն ինչ վերաբերվում է օկուլտիստական ուսմունքներին, առարկաների շարժվելով, մասոնական լոժերի հետ կապված, այնտեղ ամեն բան կատարվում է այդ բանաձևով, և այդ ամենը Աստծո հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բացարձակապես, բացարձակապես ոչ մի ընդհանուր բան: Եվ հետևաբար, մենք պետք է, ըստ երևույթին, ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ քննենք Սուրբ Գիրքը, և տեսնենք, թե ինչպես է մկրտել Պետրոսը Գործք Առաքելոցում,: Գործք Առաքելոց, 2-րդ գլուխ, 28-րդ խոսք: Նա այդ անունը, որում Տեր Աստվածը հայտնվել էր Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջոցով, Պետրոսը այդ անունը արտասանեց, և ասաց այդ անունը շատ պարզ. «Ապաշխարեք, և ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով», Եվ չէ՞ որ այդպես է դա գրված: 38-րդ խոսքի մեջ, հայացք գցելով մարդկության մեղքերին, որորնք որ Գողգոթայում ներված են եղել, և ամբողջ գործք Առաքելոցում մենք տեսնում ենք դա. Փիլիպոսը մկրտեց Տիրոջ անունով՝ 8-րդ գլխում, և շարունակաբար կարդում ենք նաև 10-րդ գլխի մեջ, և ամբողջ Գործք Առաքելոցում մինջև իսկ 19-րդ գլուխը, մինչև Հռոմեացիների 6-րդ գլուխը, բոլորը, բոլորը, ովքեր որ մկրտել են Նոր Կտակարանում՝ առաքյալների ժամանակ, լինեն նրանք հրեաները, լինեն հույները թե հեթանոսները, Երուսաղեմում լինի, Կեսարիայում թե Եփեսոսում, որտեղ էլ որ դա տեղի է ունեցել, բոլորը մկրտված են եղել Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Այնպես որ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում քան… Երբ ես կարդացի Բրանհամ եղբոր բացատրությունը ջրի մկրտության վերաբերյալ, նաև աստվածության թեմայի վերաբերյալ, ես նորից մկրտվեցի աստվածաշնչյան ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Ինձ ուրիշ ոչինչ չեր մնում անել: 1948 թվականին ես հավատացի Աստծուն, մկրտական եկեղեցում, և այնտեղ մկրտվել էի այդ բանաձևով, որի մասին այսօր խոսեցինք: Բայց հետո ժամը եկավ լուսավորվելու, եկան այն ժամը, երբ լույս ծագեց իմ սրտի մեջ, Աստծո հայտնությու՛նը եկավ իմ սրտի մեջ, և ուղղվելու ժամանակն էր եկել իմ համար: Ես շնորհակալ եմ Աստծուն, և մտածում եմ որ բոլորս ենք շնորհակալ Աստծուց, բոլորը, բոլոր նրանք, ովքեր կանչվել են Տիրոջ կողմից, դուրս են կանչվել սխալ ուսմունքներից, նրանք պետք է թույլ տան Աստծուն, որպեսզի ուղղի իրենք, և ամբողջ սրտով հավատան Աստծուն, ամբողջ սրտով հավատան Աստծո Խոսքին, որտեղ գրված է. «Մեկ Աստված, Մեկ հավատք, Մեկ Մկրտություն»: Եվ ավելին եմ ես ուզում ասել: Նա ով խոսում է մկրտական քարոզչի հետ, և նրան ցույց է տալիս այդ հատվածը Գործք Առաքելոցի 2-րդ գլխից, և նրան ասում է այդ մասին, որ Պետրոսն ասել է. «Ապաշխարեք, և ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար, և Հոգու պարգև կստանաք»: Մինչ այսօր բաբտիստական եկեղեցիներում հավատում են, որ ջրի մկրտության ժամանակ, հենց այդ պահին նաև ստանում ես Սուրբ Հոգու մկրտությունը, քանի որ գրված է. «Եվ Հոգու պարգևը կստանաք»: Եվ այսպիսով նրանք հավատում են, որ ով մկրտվում է ջրով, ավտոմատ կերպով ստանում է նաև Սուրբ Հոգու մկրտությունը: Եվ այդ պատճառով բոլոր այդ համայնքներում, որտեղ որ այս ուսմունքը ունեն, այնտեղ աղոթքներ չկան Սուրբ Հոգու մկրտության համար, նրանք պարզապես հավատում են որ ջրի մկրտությունով նաև ունենում են Սուրբ Հոգու մկրտությունը, փոխարենը, որ նայեն Գործք Առաքելոց 8-րդ գխուխը: Փիլիպոսը իհարկե մկրտեց, բայց մարդիկ դեռ մկրտված չէին Սուրբ Հոգով, Պետրոսն ու Հովհաննեսը պետք է գային Երուսաղեմից, որպեսզի աղոթեին ջրով մկրտվածների համար, որպեսզի նրանք ստանային Սուրբ Հոգին: Իմ Աստված, դեռ որքան երկար պետք է մարդիկ Գրվածքից միայն մեկ մասը վերցնեն իրենց ուսմունքների համար: Երբ նրանք բացեն Գրվածքը, և բոլոր հատվածները բացեն, որոնք վերաբերվում է նույն թեմային, և հետո շնորհակալություն պետք է հայտնեն Աստծուն Նրա հայտնության համար: Թանկագիններ, մենք կարող էին անդրադառնալ այդ բոլոր ուսմունքներին, որոնք որ հիմնված են Գրվածքից միայն մեկ հատվածի վրա, բայց մնացաց բոլոր հատվածներին ուշադրություն չեն դարձնում և չեն ընդունում: Որքան շնորհակալ պետք է լինենք մենք Աստծուն՝ թանկագաիններ, որ Աստված այսքան ողորմություն է արել մեզ: Պետրոսը չէ՞ որ Գործք 19-ի մեջ, նրանց ովքեր հավատացյալներ էին դարձել, և որոնք Հովհաննես Մկրտչին հավատալով ընդունել էին նրա մկրտությունը, հարցրեց նրան. «Արդյո՞ք Սուրբ Հոգին առաք, երբ հավատացիք»: Եվ դուք բոլորդ գիտեք այդ պատմությունը, թե ինչ է այնտեղ գրված և հետո ինչ տեղի ունեցավ: Այնպես որ սիրելի եղբայրներ և քույրեր, թող որ մեզնից ոչ ոքի հետ չլինի այնպես, որ մենք Սուրբ Գրքի համեմատ կողմնորոշված չլինենք, ամեն բան իր տեղում տեսնելու, ուղղված չլինենք Սուրբ Գրքի համեմատ: Ով այսօր ինքն իրեն չի ուղղում Սուրբ Գրքի համեմատ, ով այսօր չի խոնարհվում Աստծո ամենակարող ձեռքի տակ, ով հիմա իր կամքը չի դնում Աստծո կամքի ներքո, նա ով մի կողմ չի դնում բոլոր սխալ ուսմունքները և չի ուզում ուղղվել և կողմնորոշում ունենալ Սուրբ Գրքի համաեմատ՝ թանկագիններս, դա կլինենք նրանք, ովքեր յուղ ձեթ ունենա իրենք ամմանների մեջ: Եվ սա ասում ենք մեծ սրտի ցավով, ի՞նչ օգուտ նրանց, ովքեր որ հավատում են, թե ջրի մկրտությամբ ավտոմատ կերպով ստացել են Սուրբ Հոգին, երբ նրանցից ոչ ոք չունի Հոգու Պարգևը, երբ նրանցից ոչ ոք չունի Հոգու պտուղները, նրանց ինչո՞ւմ կոգնի այդ տեսական հավատքը, երբ գործառությանը չի համապատասխանում: Մենք չէ՞ որ տեսնում ենք Նոր Կտակարանում՝ եկեղեցում, որ բոլոր նրանք ովքեր ստացել էին Սուրբ Հոգին, ինչն էր կապված եղել դրա հետ, Սուրբ Հոգու հեղումը՝ բոլոր իննը պարգևների հետ միասին, բոլոր իննը Հոգու պտուղների հետ միասին, այն ամենի հետ ինչ վերաբերվում է Քրիստոսի ծառայությանը, Ով ուզում է հիմա երկրի վրա շարունակել Իր ծառայությունը Հարս եկեղեցու միջոցով, և բոլոր այդ հավատամքներում չի ասվում այնպես, ինչպես որ Գրվածքում է ասվում՝ Գործք Առաքելոցում և Մարգարեներում: Որովհետև նրանց մոտ ուղղակի չկան այդպիսի բաներ: Իսկ հիմա թանկագիններ, մենք գտնվում ենք վերականգնման ընթացքի մեջ, տեղափոխվելու դեպի այն ամենին, ինչպես որ եղել է առաքյալների ժամանակ: Ոչ միայն ուսմունքներին, այլ գործնականորեն պետք է մեր փոփոխությունը համապատասխանի նրան, ինչպես որ ժամանակին եղել է կենդանի Աստծո եկեղեցում, որպեսզի այնպես, ինչպես որ սկզբում է եղել, լինի նաև վերջում՝ Կենդանի Աստծո Հարս եկեղեցում, եղբայրներ և քույրեր:
—Դարձյալ մեկ հատված կկարդանք Եբրայեցիների ուղերձից, 4-րդ գլուխ, 1-ին խոսք.
« Ուրեմն վախենանք, միգուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի»:
—Այստեղ նույնպես կշեշտադրենք այս կարևոր միտքը: Մենք խոստում ունենք Տիրոջ հանգիստը մտնելու: Մենք բոլոր մեր գործերից, եկել ենք հանգստի մեջ, և կարող ենք Տիրոջ մեջ հանսիստ ունենալ: Եվ մենք բոլորս, ովքեր Աստծո խոստումը, որը տրված է եղել մեր ժամանակի համար, հավատքով ընդունել ենք, մեր սրտով ընդունել ենք, մենք համարվում ենք խոստումի զավակներ: Եվ մենք ստանում ենք խոստումի Հոգին, Ով մեզ առաջնորդում է ամեն ճշմարտությոան մեջ: Թող որ ոչ ոքի մոտ՝ ինչպես որ այստեղ գրված է, լինի դա Ցյուրիխում, լինի Շվեցարիայում թե Ավստրիայում, բոլոր հարակից երկրներում, ողջ Եվրոպայում և Ամբողջ երկրի երեսի վրա, բոլոր ազգերում և լեզուներում, թոզ ոչ ոք ովքեր որ ընդունել են, և հավատում են պատգամին, չլինի այնպես, որ որևէ մեկը ուշանա և չհասնի: Թող որ հիմա ամենքս Աստծո Հոգով առաջնորդվենք Աստծո խոսքի հնազանդության մեջ, քանի որ հավատքը և հնազանդությունը միասին պետք է լինեն, նույն հավատքն ու հնազանդությունը Աբրամի մոտ էր, ում տրվել էր խոստումը, և նա հավատաց այդ խոստումին: Եվ նույն Աբրահամը հնազանդ եղավ Աստծո խոստումին, և պատրաստ էր իր միակ որդի Իսահակին զոհաբերեր: Մենք բոլոր Աստծո Խոսքին հավատացողներս, մենք ամբողջ սրտով ուզում ենք հնազանդ լինել Աստծո Խոսքին, և մեր ամբողջ մարմինը, շունչը և հոգին բերում ենք Աստծո առջև՝ զոհասեղանի վրա, ոչ միայն հավատքով, այլ նաև Աստծուն հնազանդվելով: Մենք պետք է գտնվենք ոչ միայն հավատքի, այլ նաև հնազանդության մեջ, երբ Տերը վերադառնա տանելու Իր հարսին Իր երկնային թագավորությունը:
—Նորից կկարդանք մենք Աստվածաշնչից, 2-րդ Տիմոթեոսի, 4-րդ գլուխ, 1-ին և 2-րդ խոսքերը.
« 1 Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. 2 Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով»:
—Շնորհակալություն Տիրոջը, առաքյալների համար, որոնք ներշնչված էին և առաջնորդվում էին Սուրբ Հոգով, և նրանք Աստծուց ներշնչված գրել են այն ամենը, որը որ ուժի մեջ է մնալու ամբողջ Շնորհքի ժամանակաշրջանում, հատկապես մեր ժամանակաշրջանում: Եվ ինձ ասված են եղել այս խոսքերը, Տիրոջ շուրթերից: Ես հատուկ պատասխանատվություն ունեմ Աստծո երեսի առջև, Աստծո մաքուր, անխարդախ, անսխալական Խոսքը քարոզել Աստծո զավակներին: Այժմ, արդեն 70 տարի է ինչ ես քարոզում եմ Աստծո Խոսքը: 17 տարեկանիս սկսել եմ քարոզել, դա շատ զորավոր է, ես ուղղակի դա չեմ կարող բացատրել, բայց Աստծո Խոսքը իմ մանկությունից ի վեր, այնքան թանկ է եղել ինձ համար, ես այնքան հարգանք և ակնածանք եմ ունեցել Աստծո Խոսքի հանդեպ: Իսկ հիմա կրկին անդրադառնանք այն բանաին, ինչի մասին խոսում էինք: Ի՞նչի մասին է այսօր գնում Խոսքը թանկագիններս, խոսքը չի գնում այն մասին, որ մենք ինչ-որ մեկին դատում կամ քննադատում ենք, ո՛չ, խոսքը չի գնում դրա մասին, այլ այն մասին, որ մենք, Աստծո Սուրբ Խոսքը, լիարժեք ճշմարտությունով և արդարությունով, քարոզում ենք մարդկանց, Աստծո զավակներին: Մենք այսօր կարող ենք թվականներով գտնել ամեն ինչ, ինչ տեղի է ունենցել անցած տարիներին, երբ Կոնստանտինի մայրը գնաց Երուսաղեմ, մենք կարող ենք թվականներով գտնել այդ ամենը, ինչ տեղի է ունեցել 321 թվականին, 323 թվականին, 385-ին, ուղղակի անհրաժեշտ է մի քանի կոճակներ սեղմել ստեղնաշարով, և ինտերնետի միջոցով ամեն բան կարելի է գտնել: Ես խոսում էի մի եղբոր հետ, և նրան խնդրեցի ինտերնետ որոնիչի միջոցով փնտրել, թե ինչպես են կոչվում Ալլահի երեք դուստրերը, ինչպես են նրանց անվանում: Եվ նա ասաց. Մեկ րոպե, և միանգամից գտավ: Առաջինի անունը է. Ալ Լաթ, երկրորդինը՝ Ալ Ուզզա, երրորդինը՝ Մանաթ: Պետք է ուղղակի համակարգչի ստեղնաշարով մի երկու հարցում անել, և ամեն բան կգտնես: Մենք չենք ապրում լուսնի վրա, այլ երկրի, և այդ ամենը հիմա հասանելի է: Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ Նա մեզ տարավ դեպի հետ, դեպի հետ: Եվ մենք պետք է շեշտը դնենք այն բանի վրա, ինչ Աստված մեր ժամանակաշրջանում ուզում է ասել մեզ: Բոլոր մարդիկ կարող են հավատալ ում որ ուզում են, և նրանք վերջին դատաստանին պատասխան կտան այդ ամենի համար: Դա չէ այսօր մեր խնդիրը, մենք չենք դատում ոչ մեկին, ոչ մի եկեղեցու, ոչ մի կրոնի, այդ ամեն Աստված կանի դատաստանի օրը: Աստծուց ստացաց մեր հանձնարարությունը մնում է մեկը՝ աստծո Սուրբ Խոսքը քարոզել Շնորհքի ժամանակաշրջանի վերջին հատվածում: Եվ եկեք արդարացի ձևով ասենք, եթե արդեն նորություններով են այդպես ասում, որ հիմա մենք ապրում ենք վերջին ժամանակում, հիշատակվում է աշխարհի վերջի մասին, ապոկալիպսի մասին կարելի է լսել, այն, որ գրված է Հայտնությունում, թե ինչպիսի աղետներ են գալու երկրի վրա: Մարդիկ, ովքեր նույնիսկ չեն հավատում Աստծուն, նույնպես տեսնում են, որ ամեն բան այլ է դարձել: Եվ որ գնալով ամեն բան ավելի է վատանալու, և որ մարդկանց սրտերը սարսափից պետք է նվաղեն գալիք բաների սպասումից: Թանկագիններ, մենք իսկապես հասել ենք վերջին ժամանակների վերջին, և մենք որպես Աստծո զավակներ, շնորհակալ ենք Աստծուց, որ այս վերջին պատգամը, այս վերջին լուրը, այս ողջ երկրի վրա տիրող քաոսի ժամանակ, ժողովուրդների մեջ եղող այս տարակուսանքի ժամանակ, որ Աստծո այս ճշմարիտ և անխարդախ Խոսքը, քարովում է ողջ երկրի երեսով մեկ: Աստված ինձ մեծ ողորմություն է արել: Ես չգիտեմ 160 է՞ր, ինչպես Թաթթին էր հաշվել, թե՞ 170 երկիր, որը ես անձամբ եմ այցելել իմ քարոզչության ժամանակ, այդքան երկի՞ր էր թե ավելի շատ: Բայց հիմա բոլոր այդ երկրներում, մարդիկ կարող են միանալ ինտերնետի միջոցով, կարող են քարոզներ լսել, կարող են լսել Աստծո Խոսքը և բաժին ունենալ այն բանում, ինչ Աստված հիմա իրագործում է երկրի վրա:
Եվս մեկ հատված լսենք Գրվածքից.
—Մենք կարդում ենք Տիմոթեոսի 2-րդ ուղերձից, 4-րդ գլուխ, 8-րդ խոսք.
« Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը»:
—Թող փառավորվի և մեծարվի մեր Տերը: Այդ հատվածը Գրվածքից կարելի ամեն անգամ կրկին և կրկին ընթերցել հավաքույթում: Ոչ միայն քարոզողը, այլ բոլոր նրանք, ովքեր որ հավատացել են այդ քարոզին, Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ, այդ իրադարձության մեջ կլինեն: Եվ եղբայրներ և քույրեր, ինձ համար հեշտ չէ նորից և նորից այս մտքերը շեշտադրելը, որովհետև ամեն դեպքում շատ դժվար է որոշ զանգվածների համար դա ընդունելը, այն որ նորմալ մարդը, ով այնտեղ նստում է, Ֆրանկ եղբայրը նրան կարող է ասել, որ Աստված բարձր ձայնով խոսեց ինձ հետ: Ես իրականում ոչ մի պատճառ չունեմ ձեզ ինչ-որ հեքիաթներ պատմելու համար: Երբ ես մտածում եմ, Աստված նույնիսկ մանրամասնորեն է խոսել, այո՛, Նա ասաց թե ինչ պետք է արվի, ոչ միայն այն ժամանակ, երբ ես փոքր գրասենյակում էի: Ես Հնդկաստան էի պատրաստվում մեկնել, տոմսը գնել էի արդեն, մտա իմ փոքրիկ գրասենյակը և երկու, երեք քայլ էի արել, և պատուհանի կողմից հնչեց Տիրոջ զորավոր ձայնը. «Իմ ծառա, հրաժարվի՛ր Հնդկաստանի թռիչքից»: Դա այնքան իրական էր, որքան որ ես նստած եմ ձեր առջև, այնքան իրական, որքան Աստծո Խոսքը Աստվածաշնչում: Ինքնաթիռի տոմսը իմ գրպանում էր, ես արդեն պատրաստվում էի, ուզում էի ուրբաթ օրը թռչեմ Հնդկաստան: Դուք չեք կարող պատկերացնել թե այդ ինչ է տեղի ունենում մարդու հետ: Եվ ես մինչ այդ հիմար էի, դուրս եկա, նստեցի մեքենան և շարժվեցի, դաշտի մոտ կանգ առաև սկսեցի աղոթել. «Տեր Աստված այդպես ոնց կլինի, չէ՞ որ հավաքույթներն արդեն նշանակված են այդ քաղաքներում, բոլոր մարդիկ սպասում են որ ես գնամ և քարոզեմ, ես չէ՞ որ չեմ կարող հրաժարվել»: Ես ուղղակի հիմար ձևով վարվեցի այդ պահին: Ես ձեզ կասեմ թե ինչ տեղի ունեցավ, երբ ես հետ վերադարձա գրասենյակ: Չեք օատկերացնի, թե ինչպիսի հզոր ձայնով Աստված դիմեց ինձ, Նա արդեն ինձ չդիմեց այս խոսքերով. Իմ ծառա, Նա խոսեց բարձր և իշխանությամբ. «Հրաժարվիր Հնկաստան ուղևորությունից»:
Եվ ես իմացա թե ինչ պետք է անեմ, երբ լսեցի այդ ամենը: Թանկագին եղբայրներ և քույրեր, որքան օրինակներ կարող եմ բերել ձեզ համար, որտեղ Աստված Իր խորհուրդները, Իր հրահանգներն է տվել: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուց, թանկագիններ, որ Նա ոչ միայն խոսել է մարգարեներին և առաքյալներին, այլ նաև մեր օրերում Նա խոսել է Բրանհամ եղբոր հետ, ով ունեցել է անկրկնելի ծառայություն: Նա մարգարե էր, նրան տեսիլքներ էին տրվում, թե ինչ է կատարվելու: Երբ գալիս էին նրա մոտ բժշկության համար, նրան տեսիք էր տրվում, թե որտեղից է մարդը եկել. Ինչ է նրա նունը, և ինչ հիվանդություն ունի, թեև նա նրանց չէր չանաչում, երբեք չէր հանդիպել այս երկրի վրա: Նա հատուկ պարգև ուներ Աստծուց, տեսնելու այդ ամենը: Ինձ Աստված հանձնարություն է տվել քարոզելու Աստծո Խոսքը,քաղաքից քաղաք գնալու, և ես հստակ կարող եմ ասել, թե որտեղ և երբ է դա տեղի ունեցել. Լուզեն Շտրասեն, 2-րդ հարկ, տան համարը Նա նույնպես նշեցէ պատուհանի աջ անկյունից: Դարձյալ ձայն եղավ ինձ պատուհանի կողմից. «Իմ ծառա, քո ժամանակը այս քաղաքի համար շուտով կվերջանա, Ես քեզ կուղարկեմ ուրիշ քաղաքներ Իմ Խոսքը քարոզելու»: Եվ ես ձախ կողմի վրա ընկել եմ այդ զորավոր ձայնից: Թանկագին եղբայրներ և քույրեր, ես ձեզ կարող եմ տանել բոլոր այդ վայրերը, և ասել. «Ես այտեղ եմ կանգնած եղել, և Տերը այսինչ բաները ասել է ինձ»:
Դա իմ որոշումը և իմ կամքը չի եղել, բայց ես Տեր Աստծուց շնորհակալ եմ, որ Բրանհամ եղբոր ծառայության մեջ, 10 տարի, անձամբ կարողացել եմ փորձառություն ունենալ, լինել հավաքույթյերում և լսել, երբ քարոզել է այդ մարգարեն: Եվ քանի որ հիմա մենք խոսում ենք Ցյուրիխից, ես կասեմ ձեզ, 1962 թվականի, դեկտեմբերի 2-ին, երբ ես գնացի Բրանհամ եղբոր հետ զրուցելու… Եվ ինչ վերաբերվում է 1962 թվականի դեկտեմբերի 2-ին, մենք այնտեղ խոսել ենք սովի և կերակուր բաժանելու մասին:Եվ ոչ մի սով էլ չեղավ, և ես շատ էի վշտացել, ես պատախան էի ուզում ունենալ: Եվ եկավ երկուշաբթին՝ դեկտեմբերի 3-ը 1962 թվականի, և Բրանհամ եղբայրը ինձ նայեց և ասաց. Ինչպես են գործերը Շվեցարիայում այսինչ-այսինչ եղբոր մոտ, ի՞նչ են անում եղբայրները և քույրերը Ցյուրիխում, ինչպե՞ս են նրանց գործերը: Պատկերացրեք 1962 թվականի դեկտեմբերի 3-ին, մեր խոսակցության սկսբում, ինչպես և 2-ին, նա հարցնում է թե ինչպես են Մյուլլեր եղբոր գործերը Կարլսրուեից, քանի որ այնտեղ հավաքույթ կար, Գերմանիայում: Եղբայրներ և քույրեր, մենք բոլորս հասարակ մարդիկ ենք, բայց Աստված մեկին մի հանձնարարությունէ տալիս, մյսուսին ուրիշ հանձնարարություն: Բերեք մենք ամփոփենք արդյունքները: Մենք ապրում ենք Աստվածաշնչյան օրերում, մենք ապրում ենք այն ժամանակում, երբ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա Ինքն է դնում Իր եկեղեցում… Այն ինչ Նա ասել է Իր Խոսքում, Նա թույլ է տալիս որ դա կատարվի և իրականանա: Եվ նախքան որ խոտմունքները իրականանում են, Աստված ուղարկում է մեկին, որպեսզի հռչակի այդ խոստումները այնպես, որ հռչակումը և իրականացումը փոխկապակցված լինեն: Այն ժամանակ Հովհաննես Մկրտիչը իբոլոր իրեն շրջապատողներին կարող էր ասել. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց իմ հետևից եկողը կմկրտի ձեզ Հոգով և կրակով»: Եվ ի՞նչ տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը, ի՞նչ կատարվեց, Պենտեկոստեի օրը հոգևոր մկրտություն կատարվեց, ջրի մկրտությունից առաջ: Որքան շնորհակալ պետք է լինենք մենք Աստծուն, Իր Սուրբ Խոսքի համար. Եղբայրներ և քույրեր: Ես պետք է ուղղակի մոտենամ ավարտին: Ես շնորհակալ եմ Աստծուն ամբողջ սրտով, շնորհակալ եմ որ այսօր մենք կարող ենք վերապրել ավարտը, որ այլևս մեզնից ոչ ոք չունենա իր սեփական կամքը, որ չունենանք մեր սեփական մեկոնությունները, հատկապես այն եղբայրները, ովքեր կանչված են քարոզելու Աստծո Խոսքը, որպեսզի ձեզնից ոչ ոք, եղբայրներ, չհորինի որևէ սեփական մեկնություն, և որ բոլոր քարոզիչ եղբայրները ներդաշնակ ձևով քարոզեն Աստծո Խոսքը, և Ատծո պատգամը, Աստծո լուրը բյուրեղյա մաքրությամբ փոխանցեն Աստծո ժողովրդին: Եվ Աստված ինքը, ինչպես որ խոստացել է, Իր սկսած գործը, փրկագնման գործը զորությամբ և իշխանությունով, հզոր ձևով ավարտին հասցնի: Եվ դա այնպես կկատարվի, որ Աստծո Հոգին, զորավոր ձևով դուրս կանչված Հարս եկեղեցուն, առանձնացված բոլոր կեղծ ուսմունքներից, նա, ով նվիրաբերված է Տեր Աստծուն, և հավատքով և հնազանդությամբ պատրասվել է, նարանում Սուրբ Հոգին՝ Աստծո Հոգին այնքան զորավոր կերպով է գործելու վերջին պահերին, որ դա լինե;ու է Սուրբ Հոգու վերջին զորավոր շարժը, և մենք այդ իրավիճակում Քրիստոսի կողմից վերցված ենք լինելու երկինք: Փառք Ատծուն, որ մենք Աստծո առջև բարեհաճություն ենք գտել թանկագին եղբայրներ և քույրեր: Խնդրում եմ գոհացեք այսօր Աստծուց, և Տեր Աստծուն այսպես ասեք. Սիրելի Տեր, շնորհակալ եմ որ ես Քո երեսի առջև ողորմություն եմ գտել Տեր: Նա չէ՞ որ մեզ ճանաչել տվեց Իր ճամփաները, չէ՞ որ Նա մեզ ճանաչեցրեց Իր խոստումները, ամեն բան հայտնեց մեզ: Նրան, միակ Աստծուն թող բարձրանա փառք և պատիվ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, և թոզ որ Նա ընդունի մեր սրտից բխող շնորհակալությունը: Եվ խնդրում եմ հավատացեց նրան, ինչ մենք կարդացինք այսօր, և ոչ միայն Պետրոսը, այլ բոլորը իրենց համար թող ընդունեն դա, ովքեր որ սիրեցին նրա հայտնությունը: Մենք սիրում ենք Ըիրոջը, մենք սիրում ենք Նրա հայտնությունը, մենք անհամբեր սպասում ենք երբ Նա կվերադառնա մեզ տանելու: Թող Աստծո Շնորհքը տարածվի մեր սրտերում, և երբ փողը փչի և Նա վերադառնա, մենք կարողանանք վերապրել մեր հափշտակությունը երկինք: Աստծո բարեհաճությունը լինի ձեր բոլորի վրա, մեր Տեր Հիսուսի անունով. Ամեն: