Լսել

2021-10-31 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Քելլեր

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես ողջունում եմ մեր թանկագին Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Մենք շնորհակալ ենք մեր Տիրոջը, որ այսօր կրկին կարող ենք լսել Աստծո Խոսքը կաչված շուրթերից, կանչված ծառայի՝ Ֆրանկ եղբոր միջոցով: Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ Տերը մեզ այսօր նույնպես օրհնում է: Մենք ամենքս շնորհակալ ենք դրա համար, չէ՞ որ դա մեծ ողորմություն է ի վերուստ տրված, և ոչ ուրիշ բան, ի վերուստ տրված մեծ ողորմություն է, երբ ճշմարիտ խոսքը կարող ենք ընդունել մեր սրտերի մեջ, և հասկանալ, քանի որ Տերը Իր Հոգին դրել է մեր սրտերի մեջ, որպեսզի կարողանանք զանազանել Իր խոսքը, շնորհակալություն նրան դրա համար: Ուզում եմ խոսք կարդալ Գրվածքից, Սաղմոսների գրքից. Սաղմոս 145, ես կարդում եմ 145-րդ սաղմոսի 8-րդ խոսքից. 8 Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։ 9 Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։ 10 Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։ 11 Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։ 12 Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։ 13 Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։ Տերը հավատարիմ է Իր գործերում, և Իր Խոսքերում: 14 Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։ 15 Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։ 16 Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։ 17 Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։ 18 Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ 19 Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։ 20 Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։ 21 Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից։ Այս խոսքերը… Մոտ երեք հազար տարի առաջ Դավիթը այս խոսերով փառաբանում էր Տիրոջը: Ո՛վ էր Դավիթը. Աստված Իր սրտի համեմատ մարդ էր ընտրել, և դա Դավիթն էր: Աստված Դավիթին նախասահմանել էր որպես ԻսրաԷլի թագավոր: Եվ այն խոսերը, որը մենք այսօր կարդացինք, դեռևս լիարժեք արդիական են: Նա մնում է նույնը երեկ, այսօր և հավիտյան: 18-րդ խոսքից նորից եմ ուզում կարդալ. «18 Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ 19 Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։ 20 Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։ 21 Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից»: Եվ մենք այսօր ցանկանում ենք Տիրոջը փառաբանել և գոհանալ, շնորհակալություն հայտնել ճշմարիտ խոսքերի համար: Թանկագին Տեր, դեպի Քեզ թող բարձրանա փառքը պատիվը և գոհությունը, մեր հանդեպ Քո սիրո, Քո բարության համար, ամեն ինչի համար, որ Դու տվել ես մեզ: Տեր Հիսուս, Դու ցույց ես տվել մեզ ճանապարհը, Դու Ինքդ ես մեզ դրել այդ ճանապարհի վրա, և ես շնորհակալ եմ քեզնից, որ Դու առաջնորդում ես մեզ այդ ճանապարհի մեջ, որը Քեզ մոտ է բերում: Շնորհակալ եմ այն ամենի համար ինչ արել ես, որ Գողգոթայի խաչի վրա կատարել ես փրկագնման գործը, փառք և պատիվ Քեզ ամեն բանի համար: Շնորհակալ եմ այն սեղանի համար, որին պետք է ուղղակի մոտենալ, վերցնել և ուտել: Շնորհակալություն, որ օրհնում ես Ֆրանկ եղբորը և հոգ ես տանում նրա համար, և որ Քո խոսքը նրա միջոցով մեր սրտերում պտուղ է բերում հավիտենական կյանքի համար: Մենք շնորհակալ ենք Քեզ, որ սերմը ցանվել է. Գոհություն Տիրոջը, որ այդ ցորենը կարող է ընկնել մեր սրտերի մեջ: Թանկագին հավատարի Տեր, Քեզ լինի գոհությունը փառքը և պատիվը, Հիսուս Քրիստոսի անունով. ԱլելուՅահ, Ամեն:
Բովանդակություն