Եղբայր Ֆրանկ
Եվ ես նույնպես ցանկանում եմ սրտանց ողջունել, և նույնկերպ շատ, շատ ողջույններ փոխանցել, որոնք որ ինձ էր հանձնարարված: Եվ եթե անգամ, անունները միշտ չի, որ հիշվում են, բայց մեր եղբայրը, Մյուլլերը՝ Բալթյան ծովից, Մյուլլերի ընտանիքը Ավստրիայից, և բոլոր տեղերում կարելի է ասել , Աստված ողորմություն է արել: Ողջույյներ Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, ամբողջ Աֆրիկայից, ողջույններ իրականում ամեն տեղից: Ողջույններ հատկապես Շվեցարիայից, և իհարկե Ավստրիայից, Սլովակիայից, Ռուսաստանից, ամեն տեղից: Եվ եղբայր Թաթին նույնպես, նրան ես չեմ ուզում մոռանալ, նա ներգրավված է խնամակալության ծառայության մեջ, և մենք շատ շնորհակալ ենք նրանից: Այո՛, այսօր շատ բան անհրաժեշտ կլինելի ասելու. և մենք շնորհակալ ենք Տիրոջը Իր Սուրբ և Թանկագին Խոսքի համար: Մել շաբաթ առաջ, կիրակի օրը, Ռեֆորմացիայի օրն էր, իսկ դրանից հետո՝ երկուշաբթի օրը, բոլոր սրբերի օրն էր: Մեկ օրը հիշեցնում էր 1517 թվականի Ռեֆորմացիան, իսկ մյուս օրը հիշեցնում էր այն սրբերին, որոնք սուրբ էին հայտարարվել եկեղեցու կողմից: Ինչ կարելի է ասել այս ամենի հետ կապված: Մենք չէ՞ որ ուրիշներին դատելու համար չի, որ այստեղ ենք գտնվում, բայց մեկ բան պետք է պարզ ձևով ասվի. Մենք իսկապես Աստծո հանձնարարությամբ… Մենք այստեղ կանգնած ենք նրա համար, որպեսզի Աստծո Խոսքից բացի ուրիշ ոչինչ չհայտարարենք: Եվ ես այս գիրքը պահում եմ իմ ձեռքերի մեջ, Հին և Նոր Ուխտերը, որոնց վրա բացարձակ ոչինչ չի կարելի ավելացնել: Եվ հետո, երբ տեսնում ես, թե պարզապես ինչ չի ևս ավելացվել այս Խոսքի վրա, այն խոսքի, որը Առաքյալներն են սովորեցրել և կիրառել, դրանից այլևս ոչինչ չի մնացել, չեք կարող լսել և կարդալ: Դա ինձ շատ ուժեղ տրտմեցնում է, երբ ես միայն մտածում եմ, թե ինչ է կատարվել Կենդանի Աստծո համայնքի հետ: Այն, որ այս երկու բաները գնում էին միմյանց զուգահեռ, մեկը ճշմարիտ ավետարանչությունն էր, իսկ մյուսը դրա մեկնություններն էին: Եվ հետո, եթե մենք անդրադառնանք առաջին հարյուրամյակին, մենք կարող ենք խոսել Պոզիկարպոսի մասին, Մարտինի մասին, Աթանասի մասին, բոլոր այդ մարդկանց մասին, կարող Ենք կարդալ նրանց մասին, Օգոստիանոսի մասին, Արիոսի մասին, թերևս հնարավո՛ր է այդ ամենի մասին կարդալը, մինչև Հռոմեական, կայսերական եկեղեցու հիմնադրումը: Որից հետո, բոլոր քաղաքացիները պարտավոր էին դառնալու «Հռոմեական պետական եկեղեցու» անդամները: Պետության քաղաքացիները, միառժամանակ «Հռոմեական պետական եկեղեցու» անդամներն էին: Ի՞նչ կարելի է ասել այս ամենին, դա ոչ մի ընդհանուր բան չուներ ավետարանի քարոզչության հետ, ո՛չ, բոլորովին մի ուրիշ բան էր իհայտ եկել: Եվ մի այսպիսի դիտողություն ևս. Այն ժամանակվա սրբերից ոչ մեկը՝ ոչ Պետրոսը, ոչ Պողոսը, ոչ Հակոբոսը, որևէ մեռած մարդու սուրբ չեն անվանել, կամ հռչակել, այլ միայն կենանի մարդկանց: Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլխի 17-րդ Խոսքի համաձայն, կենդանի մարդիկ պետք է սրբացված լինեին Ճշմարտությունով: Բոլոր այն ուսմունքները, որոնք որ չեն համապատասխանում, և որևէ առնչություն չունեն Աստվածաշնչի հետ… Եվ հետո, խավար ժամանակաշրջանի հազարամյակից հետո, պետք է լիներ Ռեֆորմացիան՝ վերափոխումը: Թեև այնտեղ նույնպես շատ շատ բաներ չվերափոխվեցին: Եվ այդ 95 թեզիսների մեջ, չէ՞ որ այնտեղ ևս չէր բավականեցնում այդ ողջ գործնթացի սուբստանցիան: Բայց, եղբայրներ և քույրեր, եկեք շնորհակալություն հայտնենք Տեր Աստծուն, որ բոլոր ժամանակաշրջաններում, եղել է փոքր բազմություն, որոնք իսկապես հավատացել են Աստվածաշնչյան ձևով: Եվ այն, ինչը առաքյալներն ու մարգարեները սովորեցրել են, նրանք կիրառել են, և միայն դա են համարել կիրառելի: Եվ այս դիտողությունը ևս. Այն, որ Ռեֆորմացիայի օրերից հետո շարունակվել է գոյություն ունենալ մանուկների ջրցողումը, որն անվանում էին մանկամկրտություն, բոլոր բողոքական եկեղեցիներում դա չէր փոխվել: Անհրաժեշտ է միայն մի պահ մտածել, այն, որ երեք անգամ ջրցողում են մանկանը, և ասում են. հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Եվ դրանով, իբր երեխան պետք է վերստին ծնվի՝ ջրից և Հոգուց, և որից հետո նա իբր դառնում է քրիստոնյա: Ո՞վ կարող է այդ բանը հասկանալ, կամ ըմբռնել դա: Չէ՞ որ մանուկը ոչինչ չգիտի այդ մասին: Իսկ ով կարդում է միսսիոներական հանձնարարությունը, նա գիտի թե ինչ է գրված. Սկզբում քարոզեք ավետարանը բոլոր արարածներին, որից հետո երկրորդը. Նա ով հավատա և մկրտվի՝ կփրկվի: Առաջին հերթին ավետարանի քարոզչությունը, Հիսուս Քրիստոսի մասին, այն, որ Աստված էր Քրիստոսում, և աշխարհը հաշտեցրեց Իր հետ, այն, որ Նոր Ուխտի արյունը թափվել էր մեզ համար, որպեսզի մեզ թողություն տար Շնորհքով: Եվ, եթե հետո գնանք արևելյան եկեղեցիներ, ապա նույնիսկ չես համարձակվի այդպիսի բան ասել, այնտեղ մանուկներին ուղղակի չեն ջրցողում, այլ այնտեղ տարրաներ կան ջրով լեցուն, և այդ մանուկին երեք անգամ մտցնում են, ընկղմում են ջրի մեջ, և ասում են. Հանուն Հոր, և ընկղմում են, երկրորդ անգամ ասում են. Հանուն Որդու, և դարձյալ ընկղմում են, և երրորդ անգամ՝ հանուն Սուրբ Հոգու, և նորից ընկղմում են: Դա ուղղակի պետք է պատկերացնել, ես հազիվ չասացի, որ դա շատ ծանր բան է, շատ բարդ է այդ բոլոր բաների մասին խոսելը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է թշնամուն հաջողվել հիմարեցնել մարդկությանը, մոլորության մեջ գցել: Բայց փառք Աստծուն, հիմա եկել է Աստծուն վերադառնալու ժամանակը, նրանց դեպի Աստծուն կանչելու: Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, ողջ կրոնական և քաղաքական ոլորտներում, ամեն բան փոխկապակցվում է: Բոլոր կրոնները միավորվում են: Առաջին անգամ հինդուիզմի ղեկավարը եղավ Հռոմում, առաջին անգամ: Մենք բոլորս գիտենք, որ Հնդկաստանը դա այն երկիրն է, որն ունի 1 միլիարդ 300000 բնակչություն: Եվ այնտեղ միայն 2 տոկոսն են կաթոլիկներ, մնացածը հինդուներ են, իսկ որոշները բուդդիստ են: Բայց հիմա ամեն բան միավորվում է, բոլորը գրկախառնվում են միմյանց, և մեկ են դառնում: Բայց եղբայրներ և քույրեր, մեզ մոտ խոսքը գնում է այն մասին, որ Աստված ողորմություն անի, որպեսզի մենք կարողանանք ճանաչել ժամը և ժամանակը, և այն, ինչը ներկա պահին տեղի է ունենում: Եվ այս մասին նույնպես համառոտ: Վերաբերվի դա հրաբխի ժայթքմանը, և ինչին էլ որ վերաբերվի, այն ամենը ինչ հիմա կատարվում է, չէ՞ որ դա վերջին ժամանակի նշանն է, և հենց դա է պետք շեշտադրել՝ ընդգծել, այն, որ ոչ ոք չի կարող դա կանխել, և ոչ ոք չի կանխի այն, ինչը Աստվածաշնչում, մարգարեության մեջ նախապես ասվել է: Երկրաշարժերը, սովը, թանկացումները, այո՛, մարդիկ վախի մեջ պետք է ընկնեն, բոլոր այդ գալիք բաների սպասումով: Եվ արդեն ամեն բան այլ է դարձել, երկրի ջերմաստիճանը, կլիմայի փոփոխությունը: Եվ մենք սա վերջին անգամ նշեցինք, Եսայիայի 30-րդ գլխից, այն, որ արևը պետք է յոթն անգամ ավելի ուժեղ լուսավորի, և այդ առումով ոչ ոք ոչինչ չի կարող փոխել երկրի վրա: Կարելի է բողոքել, կարելի է, կարելի է այդ ամենը անել, բայց միևնույն է, դա պետք է տեղի ունենա այնպես, ինչպես որ Աստվածաշնչում նախապես կանխասվել է: Եվ հետո, մենք չենք կարող հենց այնպես անցնել այն բանի կողքով, չնդգծելով այն, ինչը մեր Տերն ասել է. «Երբ կտեսնեք, որ այս բաները կատարվում են, ապա ձեր գլուխները վեր բարձրացրեք, քանի որ ձեր փրկությունը մոտեցել է»: Եկեք հիմա մոտենանք Խոսքին, և խնդրեմ, Բորգ ողբորը կարդալ, ես որոշ հատվածներ եմ նշել Աստվածաշնչից:
—Մենք կկարդանք, 1-ին Հովհաննեսի, 5-րդ գլխի 4-րդ Խոսքից,
1-ին Հովհաննես, 5-րդ գլուխ, 4-րդ Խոսք.
..Եվ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։
—Թող փառավորվի Տիրոջ անունը: Բոլորը, ովքեր որ Աստծուց են ծնված եղել, և մենք դա նույնպես հաճախակի ասել ենք, Աստծո Որդու մասին գրված է. 2-րդ Սաղմոս 7-րդ Խոսք. «Դու Իմ Որդին ես, Ես այսօր ծնեցի քեզ»: Եվ հետո մենք կմոտենանք երեք ավետարաններին, որոնք մեզ ճշգրտությամբ հաղորդում են այն, ինչ կատարվել է, այն, որ Սուրբ Հոգին իջավ Մարյամի վրա, և որ նա Աստծուց հղիացվեց, և հետո Աստծո Որդին ծնվեց: Չի կարող լինել ոչ մի վերստին ծնունդ, եթե նախապես բեղմնավորում չլինի Խոսքից և Հոգուց: Հղիացումից հետո միայն կարող է տեղի ունենալ ծնունդը: Այդպես է եղել Փրկչի մոտ, և այդպես է փրկագնվածների մոտ, այդպես է նաև բնական վիճակում, սկսած Ադամից, մինչև մեր ժամանակները: Եղբայրներ և քույրեր, դրա համար դա այնքան անհրաժեշտ է մարդկությանը, որպեսզի ասվի ճշմարտությունը, եթե երկրորդ հնարավորություն լիներ, որոշում կայացնելու համար, ես ստիպված չէի լինի այսպիսի ճնշմամբ և իշխանությամբ խոսելու: Ես ուղղակի պարտավոր եմ սա ասելու, մենք միայն հիմա հնարավորություն ունենք որոշում կայացնելու, մահից հետո կլինի դատաստանը, ոչ մի երկրորդ հնարավորություն մարդկության համար: Այն ժամանակ կկատարվի այն, ինչ գրված է Հայտնության 20-րդ գլխում. «Եվ ում անունը կյանքի գրքում գրված չգտնվեց, կրակե լիճը նետվեց»: Միայն մեկ հնարավորություն կա, պետք է իսկապես Աստծուց ողորմություն գտած լինել, որպեսզի Նրա Խոսքը… Ինչպես որ Քրիստոսն էր Նրա Խոսքը, որը մարմին դարձավ, ճիշտ նույն ձևով պետք է որ ավետարանչության միջոցով ասված Խոսքը մեր մեջ դրված լինի որպես սերմ, որպեսզի Սուրբ Հոգին, կարողանա իջնել այդ սերմի վրա, և Աստվածային նոր կյանքը արտահայտի: Իսկ հետո, մենք կարող ենք վկայություն տալ Պետրոսի և Հակոբոսի հետ, որ մենք վերստին ծնվել ենք կենդանի հույսի համար: Հիսուս Քրիստոսի, մեռելներից հարության զորությունը: Մեկ բան, դա եղել է մահը, և մյուս բանը դա եղել է հարությունը: Մահվամբ, Զոհի Արյան միջոցով հաշտություն ենք ստացել Աստծո հետ, ստացել ենք թողություն, իսկ հարության միջոցով, Աստվածային նոր կյանքը հայտնվել է, «Ահա մեռած էի և հիմա կենդանի եմ հավիտյանս», սա մեր Տերը կարող էր ասել: Եվ նույնը վերաբերվում է մեզ: Իր ողորմությունով Աստված մեզ պարգևե՛լ է այս աստվածաշնչյան հավատքը: Եվ Աստված մնում է Իր Խոսքի մեջ: Եվ մեր հավատքը Խոսքի վրա է հիմնված, բոլոր խոստումների, որոնք որ գրված են, և մենք շնորհակալ ենք սրա համար: Եվ ինչպես որ մենք կարդացինք Խոսքի մեջ, այս հավատքը մեր հաղթությունն է, որը հաղթում է աշխարհին, ամբողջ կրոնական աշխարհին, անկախ նրանից, թե ինչպիսին է այն: Մենք հաղթել ենք կենդանի Աստծո հավատքի միջոցով, կենդանի Խոսքի հանդեպ: Եվ հատկապես Շնորհքի միջոցով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եկեք շարունականք կարդալը:
—Մենք կկարդանք Մարկոսի 16-րդ գլխից.
Մարկոս 16-րդ գլուխ, 17-րդ Խոսք.
«Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.»
—Այո՛, շնորհակալություն Տիրոջը: Եվ սա միայն մի մասն էր, այն ինչ Տերն ասել էր միսսիոներական հանձնարարության մեջ: Բայց թույլ տվեք, որ ես մի քանի խոսքով արտահայտեմ այդ: Եվ Տեր Աստված այնպես արեց, որ մեր Փրկիչը Իր հարությունից հետո կարողացավ ասել, որ. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա»: Սատանան պարտվել էր, մահը պարտվել էր, բոլոր հիվանդությունները Նա վերցրեց Իր վրա: «Ամեն բան կատարվեց», այսպես հայտարարեց մեր Տերը խաչի վրա: Եվ այս լիարժեք փրկագնման գործի հիման վրա, մենք կոչված էինք Աստծո տված իշխանությամբ, կորսվածներին ասելու, որ դուք փրկագնված եք, ընդունեք սա հավատքով: Որպեսզի հիվանդներին կարողանայինք ասել. Դուք բժշկված եք, ընդունեք դա հավատքով, որպեսզի կապվածներին ասեինք. Դուք ազատ եք, ընդունեք դա հավատքով, հրաժարվեք սատանայից և մեղքից, դուք ազատագրված եք հոգով, շնչով և մարմնով, այն բանի միջոցով, ինչը մեզ համար կատարվեց Գողգոթայում, խաչի վրա: Եվ դրա համար մենք կարող ենք հռչակել լրիվ ավետարանը, լիարժեք փրկությունը, քանի որ մենք ևս դա վերապրել ենք: Եվ մարդիկ, հազարավորներ և հազարավորներ, այդ ամենը վերապրել են: Մեր դարձը, մեր ազատագրումը, մեր նորոգումը, վերապրել ենք մեր նոր ծնունդը, Սուրբ Հոգով լցվելը: Այո՛, Աստված չէ՞ որ հենց այնպես չի մարդկանց սրտերում դրել նոր կյանքը, Աստված նաև հոգ է տարել այն բանի համար, որպեսզի մեր հին լեզուն թաթախված լինի Աստծո կրակի մեջ, և սրբված ու մաքրված լինի: Եվ այդ պատճառով, նախքան առաջին քարոզը քարոզվելը՝ Հիսուներորդ օրը, տեղի է ունեցել Սուրբ Հոգու հեղումը: Եվ ինչը որ Հովհաննես Մկրտիչը խոստացել էր, Տերը դա կատարեց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց Նա ով գալիս է իմ հետևից, կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և Կրակով»: Եվ դա չէ՞ որ Հիսուններորդ օրը կատարվեց: Եվ ոչ միայն Սուրբ հոգին սաստիկ ձևով ցած իջավ, այլ հավատացյալների լեզուները, դրանք հպվել էին կրակին, և բաժանվել: Իսկ հետո, Սուրբ Հոգու միջոցով նրանք ներշնչվել էին, որպեսզի այդ լեզուներով Աստծուն փառաբանեն: Եվ մենք դա կարող ենք կարդալ Գործք Առաքելոցում, այն ամենը, ինչը գերբնական ձևով կատարվել է առաջին համայնքում: Եվ Տերը մեզ հենց այնտեղ է առաջնորդում: Խնդրեմ.
—Մենք կկարդանք Հովհաննեսի 14-րդ գլխի 12-րդ Խոսքը.
«…Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ…»:
—Շնորհակալություն Տիրոջը: Ես կարող եմ մի փոքր ժպտալ՝ հավատքով, և վստահությամբ, նաև երախտագիտությամբ: Մեր ժամանակաշրջանում եղել է մարդ, ով կարող էր ինչպես որ մեկ անգամ, այնպես նաև հարյուր անգամ վկայակոչել այդ հատվածը Գրվածքից: Մեր սիրելի եղբայրը՝ Վիլլիամ Բրանհամը: Աստված իսկապես կանչել է նրան Աստվածային կոչումով, և նախասահմանել է, որպեսզի բերի պատգամը նախքան Տիրոջ երկրորդ գալուստը: Եվ որպեսզի այդ պատգամը շարունակաբար փոխանցվի ողջ աշխարհով մեկ: Եվ եղբայրներ և քույրեր, արարող հրաշքներ են տեղի ունեցել, Աստված կույրերին տեսողություն է տվել, խուլերը կարողացել են լսել, կաղերը բժշկվել են: Ես համարվում եմ ականատեսը, ես չէ՞ որ տաս տարի կապված եմ եղել Բրանհամ եղբոր ծառայության հետ: Ես չէ՞ որ գտնվել եմ նրա ժողովներում, ես տեսել եմ, թե ինչ է արել Աստված: Այն ինչ կատարվել է Հիսուս Քրիստոսի ծառայության մեջ, դա չէ՞ որ կրկին կատարվել է մեր ժամանակաշրջանում, իմ աչքերի առջև է դա կատարվել: Եվ ես երախտապարտ եմ Տեր Աստծուն, որ համարվում եմ վկան և ականատեսը, և կմնամ մինչև վերջ: Աստված իսկապես հաստատեց Իր Խոսքը, ինչպես երբևէ այս երկու հազարամյակում: Այսպիսի ծառայություն չեն ունեցել ո՛չ Պետրոսը, ո՛չ Պողոսը: Նրանում իսկապես կրկնվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառայության ժամանակ, երբ Նա քայլում էր այս երկրի վրա: Եվ սրանով մենք մոտեմնում ենք որոշիչ հատվածի, վերջին ժամանակների վերջին: Տիրոջ վերադարձը մոտ է: Որքա՜ն հաճախ է պետք սա կրկնել մեզ, այն ինչ մեր Տերն ասաց. «Երբ կտեսնեք այս ամենը կատարվում է, ձեր գլուները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտեցել է»: Բայց, չէ՞ որ Տերը խոստացել է, որ Եղիայի նման մարգարե կուղարկի, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ: Չէ՞ որ դա արդեն կատարվել է, չէ՞ որ Գրվածքը կատարվել է, և մենք կարող ենք շնորհակալություն հայտնել մեր Տեր Աստծուն ամբողջ սրտով: Եվ նրանք, ովքեր որ Աստծուց են, կճանաչեն այն, ինչը Տերը Իր ողորմությամբ մեր ժամանակաշրջանում իրականացրել է, և այն, ինչ Նա ներկա պահին իրականացնում է բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում: Սա հատու՛կ ժամանակ է. Դուրս գալու կանչը Բաբելոնյան գերությունից, բոլոր տիպի մոլորություններից, ազատագրումը, որպեսզի վերադառնանք Աստծուն, վարադառնանք Խոսքին: Հիմա մենք չենք ապրում պարզապես Ռեֆորմացիայի ժամանակներում, այլ մենք վերադառնում ենք ամենասկզբին, վարդապետությանը, հավատքին, կիրառություններին և Ճշմարտությանը: Թող փառավորվի Տիրոջ անունը: Խնդրեմ, հաջորդ հատվածը Գրվածքից.
—Մենք կկարդանք Մարկոսի 16-րդ գլխի, 14-րդ Խոսքը.
«Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած»:
—Օ՜, Տիրոջը լինի գոհություն և փառք: Պարզապես մտածեք մի պահ, նույնիսկ աշակերտները չհավատացին նրանց, ովքեր Տիրոջը հարությունից հետո առաջին անգամ տեսել էին: Եվ նա հանդիմանեց նրանց անհավատությանը: Ամենաահավոր և սարսափելի բանը դա անհավատությունն է: Եվ եղբայրներ և քույրեր, այսօր նույնպես, անհրաժեշտ է ասել. Նա, ով չի հավատում այն բանին, ինչ Աստված կատարել է մեր ժամանակաշրջանում, ով չի հավատում, որ Մաղաքիայի մարգարեության խոստումը՝ «Ահա, ես կուղարկեմ ձեզ Եղիա մարգարեն, նա կդարձնի որդիների սրտերը հայրերին», ով չի՛ հավատում սրան, նա ապրում է անհավատության մեջ, իսկ անհավատությունը դա ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել երկրի վրա: Անհավատությունը վերադառնում է դրախտ՝ Եդեմական պարտեզ, որտեղ սատանան օձի խորամանկության միջոցով Եվայի մեջ կասկած ցանեց այն բանի հանդեպ, ինչ Աստված ասել էր Ադամին: Եվ այդպե՛ս առաջ եկավ անհավատությունը: Սատանան երկմտություն է ցանում Աստծո Խոսքի հանդեպ: Եվ ես սա կասեմ Ամենակարող Աստծո հանձնարարությամբ. Նա, ով չի հավատում, որ Մաղաքիայի մեջ գրվածը կատարվել է, նա ով երկմտում է, որ Աստված Իր մարգարեին արդեն ուղարկել է, և որ նա Աստծո ճշմարիտ զավակների սրտերը դարձրել է Առաքելական հայրերի հավատքին, նա ով չի չի հավատում սրան, կմեռնի իր անհավատության մեջ: Եվ այս հատվածը Աստվածաշնչից իհարկե կկարդանք. Մեր Տիրոջ կողմից հաստատումը, Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո, մենք գտնում ենք Մատթեոսի 17-րդ գլխում, երբ մեր Տերն ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան կարգի պետք է բերի»: Ով չի կարողանում հավատալ սրան, նա շարքից դուրս է գալիս, և ձախողվում: Եվ վերջ դրանով: Մենք կկարդանք հաջորդ հատվածը Գրվածքից.
—Հռոմեացիներ, 11-րդ գլուխ, 20-րդ Խոսք.
« Լաւ. նորանք անհաւատութիւնով կոտրուեցան, եւ դու հաւատքով հաստատուեցար. մի ամբարտաւանանար, այլ վախեցիր»:
—Անչափ շնորհակալություն: Այստեղ արդեն մենք կարող ենք ստանալ հաստատումը՝ ԻսրաԷլին ուղղված հղումով: Եվ քանի որ նրանք չհավատացին, նրանք, որպես բնական ճյուղեր կտրվեցին: Աստված չի կարող Իր ժողովրդի մեջ որևէ բան սկսել անհավատությունով: Դա չէ՞ որ ամենամեծ վիրավորանքն է Աստծո հանդեպ: Եվ այդ պատճառով նրանք կտրվել էին: Եվ նրանք պետք է որ այս երկու հազարամյակների ընթացքում մեծ նեղություններով անցնեին, քանի որ չէին ճանաչել Աստծո ողորմությամբ սահմանված՝ իրենց այցելության օրը: Բայց այժմ, մենք պետք է ուշադրություն դարձնենք այն բանին, որ մենք մեզնով ոչինչ չեինք կարող պատկերացնել, այլ հավատքով կարողացել ենք ընդունել: Եղբայրներ և քույրեր, ես ելնում եմ այն բանից, որ դուք Աստծո առջև ողորմություն կգտնեք, և որ հասկանաք, որ այստեղ չի խոսվում կրոնի մասին, այլ Աստծո մասին, Նրա փրկագնման ծրագրի մասին, այն մասին, որ Քրիստոսի վերադարձից առաջ մեր ժամանակաշրջանում պետք է կատարվեր, քանի որ այդպես է դա գրված: Հիսուսը երկնքում կմնա այնքան ժամանակ, մինչև որ բոլոր բաները վերականգնվեն, այնպես, ինչպես եղել են ամենասկբում: Վերադա՛րձ, դեպի Աստծուն, վերադարձ դեպի Նրա Խոսքը: Հաջո՛րդ մասը Գրվածքից.
—Մենք կկարդանք Եբրայեցինեի 10-րդ գլխից, 10-ից 13-րդ Խոսքերը.
« Նորա համար զզուեցի այն ազգիցը եւ ասեցի. Միշտ մոլորվում են սրտով. եւ նորանք չճանաչեցին իմ ճանապարհները։ 11 Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չմտնեն իմ հանգստի մէջ։ 12 Նայեցէք. եղբարք, միգուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից, 13 Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. քանի որ այսօր է ասվում.»:
—Գոհություն Տիրոջը, ամբողջ սրտից: Անհավատությունը այստեղ նույնպես հիշատակվում է: Եղբայրներ և քույրեր, Աստված բարեհաճություն չուներ Իր ժողովրդի վրա, որովհետև նրանք անհնազանդ են եղել, և չեն կարողացել հավատալ Տիրոջը: Պատկերացրեք, նրանք աղոթում էին, նրանք կարդում էին Թորան, նրանք պահում էին Շաբաթը և կատարում էին իրենց զոհաբերությունները, ողջ կրոնական մասը կատարում էին, ինչը միայն հնարավոր էր կատարել: Եվ այդուհանդերձ նրանք անհավատության և անհնազանդության մեջ էին: Եվ չէին հասկանում, որ Աստված ինչոր բան է իրականացնում, այն, ինչը իրենք Թորայի մեջ կարդում էին՝ Աստված իրականացնում է: Եղբայրներ և քույրեր, այսօր ես սա ասում եմ բոլորին. «Ինչ օգուտ է ձեզ եթե ուղղակի կարդում եք Աստվածաշունչը, եթե դուք անհավատության և անհնազանդության մեջ եք, դա ձեզ կօգնի այնքանով, որքանով որ այն ժամանակ օգնեց Հրեաներին, որոնք Թորան էին կարդում»: Ես չեմ ուզում անդրադառնալ հատուկ անձերի, բայց ինչը կօգնի բոլորին, եթե նրանք կանգնում են ամբիոնի հետևում, և հնչեցնում են իրենց դասախոսությունները: Ինչի՞ն դա կօգնի, կամ ո՞ւմ կարող է օգնել՝ ոչ ոքի և ոչնչի: Ինչը կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր աստվածաշնչյան դպրոց են գնում և աստվածաշունչ են կարդում: Ես դա ևս մեկ անգամ կասեմ մեծ ցավով. «Հրեաները՝ ԻսրաԷլ ազգը չէ՞ որ սպասում էին, որ Մեսսիան գալու է, և երբ Նա եկավ՝ Նա եկավ Իրենների մոտ, և Իրենները Նրան չնդունեցին: Նրանք կարդում էին Թորան՝ բոլոր խոստմունքները: Բոլոր 109 խոստումները այնտեղ էին, նրանք այդ բոլոր խոստումները կարող էին կարդալ՝ ողջ Հին Կտակարանում, այն ժամանակ երբ դրանք կատարվեցին: Եվ նրանք կարդում էին, և չէին հասկանում: Նրանք մնացին անհնազանդության և անհավատության մեջ»: Աստված իմ, ի՞նչ է կատարվում մեր ժամանակներում, ո՞վ է կարդում այդ խոստումները, ո՞վ է կարդում բոլոր այդ հատվածները Գրվածքից, ո՞վ: Եղբայրներ և քույրեր, ժամանակը եկել է, դատաստանը սկսում է Աստծո Տնից: Կանգնա՞ծ ես դու արդյոք հավատքի մեջ, կանգնա՞ծ ես դու արդյոք հնազանդության մեջ, թե՞ դու անհնազանդության և անհավատության մեջ ես: Թող որ Աստված ողորմություն անի: Նա ով Աստծուց է՝ լսում է Աստծո ձայնը: Հաջորդ հատվածը Գրվածքից՝ Խնդրեմ.
—Մենք կկարդանք Եբրայեցիների 3-րգ գլխի՝ 18-րդ Խոսքը.
« Եւ որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չպիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին »:
—Դարձյալ, այտեղ խոսվում է նրանց մասին, ովքեր անհնազանդ են գտնվել: Եղբայրներ և քույրեր, հիմա մենք ամենը կնդանրացնենք: Եվս մեկ անգամ թույլ տվեք ինձ, սրտիս խորքից ասել. «Սա Շնորհքի ժամանակաշրջանի վերջին հատվածն է՝ վերջին ժամանակաշրջանի վերջին հատվածը: Իրականանում է Աստվածաշնչյան մարգարեությունը՝ բոլոր ոլորտներում, բնագավառներում, և ողջ երկրի վրա: Եվ բոլորը գիտեն, որ ամեն բան այլևս այնպիսին չի, ինչպիսին առաջ է եղել, և էլ երբեք այդպիսին չի լինելու, այլ գնալով ավելի է վատանալու: Բայց այն ոլորտը, որը մեր սրտում դրված է, դա այն է, որ ճշմարիտ հավատացյալները կարողանան պատրաստ գտնվել Տիրոջ վերադարձին, և հետևաբար, թող որ հավատքը և հնազանդությունը մեկտեղ լինեն»: Մենք ևս մեկ հատված կլսենք Գրվածքից:
—Մենք կկարդանք Հովհաննեսի ավետարանից. Հովհաննեսի ավետարան, 8-րդ գլուխ, 24-րդ Խոսք.
« Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կմեռնիք. որովհետեւ եթէ չհաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կմեռնիք »:
—Այստեղ նույնպես խոսքը գնում է հավատքի մասին. «Եթե չհավատաք որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»՝ եղբայրներ և քույրեր: Կարո՞ղ ենք մենք հավատալ, որ այսօր Տերն է մեզ հետ խոսում: Եթե չեք կարող հավատալ, որ Աստված այժմ Իր Խոսքի միջոցով Խոսում է Իր ժողովրդի հետ, եթե չեք կարող հավատալ, որ այժմ Աստված Իր ծառային և մարգարեին ուղարկել է, որպեսզի մեր ուշադրությունը դարձնի այն բանաին, ինչ Նա խոստացել է այս ժամանակահատվածի համար: Եթե դուք չեք կարող աստվածաշնչյան ձևով հավատալ, հապա ի՞նչ այդ դեպքում… Խնդրեմ, մենք կշարունակենք կարդալը:
—Մենք կկարդանք Ծննդոց Գրքից, 15-րդ գլխի՝ 6-րդ Խոսքը. Ծննդոց 15 գլուխ՝ 6-րդ Խոսք.
«Եւ նա հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս»:
—Փառք և գոհություն լինի Տիրոջը: Ե՞րբ հավատաց Աբրահամը՝ երբ Տերը նրա հետ խոսեց: Եղբայրներ և քույրեր, այն պահին, երբ այսօր Տերը խոսում է մեզ հետ, հավատա Նրան հենց այդ պահին, ընդունիր այն, ինչ Նա խոստացել է: Ես ուզում եմ մի հատված ևս կարդանք Աստվածաշնչից. Եբրայեցիների 11-րդ գլուխ, 11-րդ Խոսքը:
—Եբրայեցիների 11-րդ գլուխ, 11-րդ Խոսք.
«Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին»:
—Սա մի անհավանական բան էր՝ ինչը այստեղ ասվեց, և վկայվեց: Ընդհանուր առմամբ մենք գիտենք. Տերը խոսեց Աբրահամի հետ, Սառան վրանի մեջ էր, Տերը մեջքով շրջվել էր դեպի վրանը, և այստեղ, այստեղ Սառռայի մասին վկայությունն է, այն խոստումը որը Տերը տվել էր Սառռային, և չէ՞ որ Տերը խոսել էր Աբրահամի հետ, բայց առանց Սառռայի խոստումը չէր կատարվի, և թեև նա սկզբում ծիծաղեց, բայց իր սրտում հավատաց և ճշմարիտ համարեց նրան, ով ոչ միայն Աբրահամին, այլ նաև իրեն էր տվել Խոստումը: Եղբայրներ և քույրեր, սա ուղղակի զորավոր է: Մենք հանդիսանում ենք խոստումի որդիները, մենք հավատում ենք խոստումի խոսքին, և մենք իրականացված ենք տեսնում այն ամենը, ինչ Տերը Իր Խոսքի մեջ ասել է: Եկեք ընհանրացնենք մեկ անգամ ևս՝ ամբողջը միասին: Սիրելի եղբայրներ և քույրեր, բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում, հատկապես բոլոր ծառայող եղբայրները, Աստծո առջև ողորմություն գտեք, կանգնեք Աստծո կողմը, Աստծո Խոսքի վրա, խոստմունքի վրա, և ընդունեք Սառռայի նման… Ես ուղղակի ուրախանում եմ դրանում, ես ուղղակի ուրախանում եմ դրանում: Նա լսեց, նա հնազանդվեց, «Նա ուղղակի իր մեջ քմծիծաղ տվեց. Ես տարիքով կին եմ»: Եվ հետո վկայվում է այն մասին, որ նա ճշմարիտ համարեց Նրան, ով խոստացել էր՝ հավատաց Նրան: Ինչ պետք է մենք ասենք՝ եղբայրներ և քույրեր. «Մենք համարվում ենք խոստումի զավակներ»: Եվ թող որ բոլոր եղբայրները, ողջ աշխարհով մեկ, ճշմարիտ ձևով տարածեն Աստծո Խոսքը: Եվ թող որ բոլորը, բոլոր կրոններից և բոլոր եկեղեցիներից դուրս գան, բոլոր ընտրյալները, որպեսզի դուրս կանչված լինեն, և լսեն Աստծո ձայնը, որպեսզի հավատան և ընդունեն, և որպեսզի կարողանան հավատքը և հնազանդությունը միացնեն մեկը մյուսին: Եվ Տերը՝ մեր Փրկիչը, կարողանա վերադառնալ որպես Փեսա, որպեսզի տուն տանի Իր հարսին, որը լինելու է անբիծ և անարատ: Եվ եթե նույնիսկ մենք անցնում ենք շատ փորձությունների միջով, բոլոր ընտանիքներում, ամեն տեղ կան դժվարություններ և կարիքներ, ամեն տեղ կա ինչ-որ բան, բայց Աստծո Սուրբ Խոսքը, Աստծո ողորմությունը ներկա է այդ ամենի վրա: Եվ մենք չենք նայում իրավիճակներին, այլ նայում ենք Նրան, ով խոստում է տվել: Նա հոգացել է այն մասին, որպեսզի Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ, վերջին մաքուր, Սուրբ ուսմունքը, այնպես, ինչպես որ այն հռչակվել է մարգարեների և առաքյալների կողմից, որպեսզի այն մեր ժամանակաշրջանում փոխանցված լինի: Եվ ինչպես որ գրված է. «Մարգարեների և առաքյալների հիմքի վրա շինված»: Ինձ չի հետաքրքրում թե այնտեղ, Աթանասը, կամ որևէ մեկը ինչ է ասել, ինձ միայն հետաքրքրում է այն, ինչը Աստված է ասել Իր Սուրբ Խոսքի մեջ: Թող որ տրվի ձեզ հավատք և հնազանդություն, և իսկական վստահություն, որպեսզի դուք ձեր հայացքն ուղղեք Նրան, ում վստահել եք, այն որ յուրաքանչյուր խոստում, որ Նա տվել է, նաև կկատարի: Թող որ Աստծո Սուրբ Խոսքը, Աստծո ժողովրդի մեջ, և ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում կատարի այն, ինչի համար Աստված Նրան ուղարկել է: Հիսուսի Սուրբ Անունով, ԱլելուՅահ, Ամեն: Կանգնե՛նք աղոթքի համար: Բորգ եղբայր, գոհություն հայտնիր մեզ հետ:
—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ, որ Դու Քո Խոսքի միջոցով, որ մենք հիմա լսեցինք՝ Դու խոսեցիր: Մենք շնորհակալ ենք Քեզ վերջին պատգամի համար՝ «Վերադարձ Աստծուն, վերադարձ Խոսքին, վերադարձ սկսզբին»: Դու կանչել ես Քո ժողովրդին Քո ողորմությամբ, և կանչել ես Քո Խոսքի միջոցով, այս վերջին օրերում: Մենք Քեզ շնորհակալություն ենք ասում, այն ամենի համար, ինչ Դու իրագործել ես, և նրա համար, ինչը հիմա իրականացնում ես: Օրհնիր բոլոր եղբայրներին և քույրերին, և Քո բոլոր ժողովրդին ողջ աշխարհով մեկ, ովքեր լսում և հավատում են Քո Խոսքին, և վարվում են Նրա համեմատ: Հիսուսի անունով. Ամեն:
—Ամեն: