Լսել

2021-08-01 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Ֆրանկ.

Գոհություն Տիրոջը, այսպիսի թանկագին խոսքի համար: Սա ամբողջական քարոզ էր: Ամեն բան ներգրավված էր՝ ամփոփված էր սրանում: Մենք ողջունում ենք բոլորին, իսկապես բոլորին, ողջ աշխարհով մեկ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Նաև ողջույններ ենք փոխանցում, սկսած Մյուլլեր եղբորից՝ Բալթյան ափերից, և բոլոր մյուս եղբայրները… Շվեցարիայից, Ավստրիայից, ողջ Եվրոպայից, Թաթթի եղբայրն է Բրյուսելից ողջույն փոխանցել, Ջոն եղբայրը Բուխարեստից, բոլոր եղբայրները Կանադայից, այստեղից և այնտեղից, Աֆրիկայից, ամեն տեղից բոլորը սրտանց ողջույններ են փոխանցել: Եվ մենք ուրախանում ենք, որ այս հեռարձակումները ամբողջ աշխարհում կարող են լսել: Սրա համար մենք նույնպես շնորհակալ ենք մեր Տիրոջը: Մենք հստակ, ուշադրությամբ լսեցինք, թե ինչ կարդացվեց, գրքերի ոչ մի մարգարեության չի թույլատրվում մասնավոր մեկնություն: Եվ մենք ունենք մարգարեական խոսքը, մենք ունենք Հին և Նոր կտակարանները: Եվ մենք, մեր Տեր Աստծուց շնորհակալ ենք, շատ, շատ շնորհակալ ենք: Այսօր մենք համառոտ կամփոփենք տարբեր թեմաներ: Մենք կարող ենք սկսել նրանից, որ կկարդանք ևս մեկ կարճ հատված: Խնդրեմ Բորգ եղբայր: —Մատթեոսի 24-րդ գլուխ, 3-րդ խոսք. Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ Մենք ուղղակի շնորհակալ ենք: Մենք չենք գնում որևէ մեկի մոտ, մենք գնում ենք մեր Տիրոջ մոտ: Նա նստել էր Ձիթենյաց լեռան վրա, և Նրա աշակերտները Նրա մոտ եկան: Այսօր մենք հավաքված ենք մեր Տիրոջ հետ, այսօր մենք ուզում ենք որ Նա խոսի մեզ հետ, որպեսզի Նա այսօր, ճիշտ պատասխան տա մեզ Իր խոսքի հետ կապված: Այստեղ երեք հարց է առաջ քաշվել, և երեք պատասխան է հնչել: Այն, ինչ պետք է կատարվեր Տաճարի և Երուսաղեմի հետ, և այն, ինչ կատարվեց: Եվ նաև, թե ինչ է կատարվելու Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ, և այն, թե ինչ է կատարվելու վերջին ժամանակների վերջում: Եղբայրներ և քույրեր, մենք շնորհակալ ենք, որ Աստծո Սուրբ Խոսքը ունենք: Եկեք կարդանք հաջորդ երկու հատվածները աստվածաշնչից. —Մենք կկարդանք Եսայիաից, 30-րդ գլխի 26-րդ խոսքը. Եւ լուսնի լոյսը արեգակի լոյսին պէս կլինի եւ արեգակի լոյսը եօթնապատիկ կլինի՝ եօթը օրուայ լոյսին չափ, այն օրը որը Եհովան կկապէ իր ժողովրդի կոտրածը եւ նորա հարուածի խոցը կբժշկէ։ Կկարդանք նաև Եսայիայի, 24-րդ գլխի 20-րդ խոսքը. Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։ —Մենք այս կանխասումները Սուրբ Գրքում արդեն ունենք: Եվ եթե մենք նայենք Մատթեոսի 24-ը, Մարկոս 13-ը և Ղուկասի 21-րդ գլուխը… Չէ՞ որ այս գլուխներում Տերը խոսում է վերջին ժամանակների մասին, այն, ինչ արևի, լուսնի ու աստղերի հետ է կատարվելու, այն, ինչ տեղի է ունենալու երկրի վրա, լինելու է անօգնական իրավիճակ, երկրաշարժեր, թանկացումներ: Եվ եթե մենք մտածենք այն մասին, որ երկրի վրա ավելի քան 80 միլիոն մարդ փախուստի մեջ է գտնվում, այն, որ նրանք սովում են, նրանք գտնվում են կարիքների և խնդիրների մեջ… Եվ մենք դեռևս համարվում ենք նրանցից, ում մոտ ամեն բան կարգին է, և մենք ինչ-որ դժվարություն ունենք, որպեսզի նրանց դրության մեջ մտնենք, որտեղ գրվածքից այդ բոլոր հատվածները կատարվում են: Եվ մենք նույնպես նկատում ենք, այն, որ գրվածքները կատարվում են մեզ մոտ, այն, ինչը նախկինում երբեք տեղի չի ունենցել, դա տեղի է ունենում մեր ժամանակում: Եվ երբ մենք հայացք ենք գցում Սուրբ Գրքին՝ մենք կարող ենք մեր գլուխները վեր բարձրացնել, որովհետև մենք գիտենք որ մեր փրկությունը մոտենում է: Երկրի վրա ամեն բան ավելի ու ավելի է վատանալու, աղետներ են տեղի ունենալու մեկը մյուսի հետևից, ժանտախտը համավարակի հետևից, ամեն բան կլինի այնպես, ինչպես որ գրված է: Եվ կլինի այնպես, ինչպես որ կարդացինք, երբ Տերը կփոխհատուցի Իր ժողովրդին՝ ԻսրաԷլին հասված վնասը: Եվ դա տեղի է ունենում մեր ժամանակաշրջանում: Այնժամ արևը յոթն անգամ ավելի պետք է լուսավորի, կլիմայական փափոխություններ կլինեն, դա չէ՞ որ մարդու ձեռքում չի գտնվում, ո՛չ: Մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, մենք կարող ենք նույնիսկ ոտքո՛վ տեղաշարժվել բոլորս, միևնույն է, պետք է տեղի ունենա այն, ինչ որ գրված է Սուրբ Գրքում: Ամեն բան մեր աչքերի առջև պետք է իրագործվի: Բայց դա պետք է մեզ ստիպի մտածել, քանի որ դա վերջին ժամանակի նշանն է: Եվ մեր Տերը հստակ հայտարարեց. Երբ տեսնեք որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև գիտեք, որ ձեր փրկությունը մոտեում է: Մենք ունենք հատկապես երեք ոլորտներ, մեկը վերաբերվում է ԻսրաԷլին, մյուսը վերաբերվում է Կենդանի Աստծո համայնքին, իսկ երրորդը վերաբերվում է այն ամենին, ինչը որ հիմա կատարվում է՝ լինի դա կրոնների մեջ, լինի քաղաքականության մեջ, լինի դա երկրաշարժերի հետ կապված, այս բոլոր բաների մեջ, որոնք տեղի են ունենում երկրի վրա, բոլոր ազգերի մեջ: Եվ մենք բոլորս արդեն հասկացել ենք, թե ինչ է կատարվում, կրոնների միավորումից, ընհուպ մինչև այն “ ՄԵԿ ՏԱՆ ” կառույցի շինությունը Բեռլինում, որը պետք է 47 միլիոն արժենա: Մեկ շինություն, որտեղ իրենց տեղը կգտնեն Իսրայելական մասը, Մահմեդական մասը և Քրիստոնեական մասը: Մենք լսել ենք հարգարժան պապի վերջին այցի մասին դեպի Քաղդեայի Ուր քաղաքը: Այնտեղ պետք է եկեղեցի կառուցվի, որը պետք է ընդգրկի երեք կրոնական ուղղություններ, որոնք որ վկայակոչում են Աբրահամին, նրանք բոլորը պետք է վերադարձի ճանապարհ գտնեն և հետ վերադառնան: Եվ դրա համար են բոլոր այդ համաձայնագրերը և պայմանագրերը ԻսրաԷլի և հարևան երկրների հետ, որոնք որ վկայակոչում են Աբրահամին: Բայց եղբայրներ և քույրեր, բոլոր այս երկրավորը, ինչ տեղի է ունենում Քաղդեայի Ուր քաղաքի հետ, կամ վերաբերվում է դրան, մոտավորապես 310 կմ հեռավորության վրա է գտնվում Բաղդատից, այնտեղ, որտեղ ծնվել է Աբրահամը, որտեղ ապրել է Աբրահամը, այնտեղ, որտեղ նա կանչվել է Տիրոջ կողմից: Եվ եղբայրներ և քույրեր, մեզ համար, երկրավորը չէ՞ որ երկրրորդական է համարվում, չէ՞ որ հոգևորը մեզ համար դրված է առաջին տեղում: Դուք գիտեի՞ք որ Աբրահամի անունը, 250 անգամ գրված է աստվածաշնչում, գիտեի՞ք որ Աբրահամը ազգերի հայր պետք է դառնար, գիտեի՞ք որ Աբրահամով պետք է օրհնվեին երկրի վրա բոլոր ազգերը: Երկու անունները՝ Աբրահամ և Դավիթ, հատուկ ձևով են հիշատակվում, և փոխկապակցված են մեր Տիրոջ և Փրկչի հետ: Եվ չէ՞ որ Մատթեոսի 1-ին գլխում, Նա անվանվում է Աբրահամի որդի, նաև Դավթի որդի: Եվ ի՞նչ ենք մենք տեսնում: Դավթի մասին մենք կարդում ենք 1000 անգամից ավելի, այդ երկու Աստծո մարդիկ, Հին կտակարանում հատուկ նշանակություն ունեին: Եվ եղբայրներ և քույրեր, մենք չենք կարող անդրադառնալ ամենայն մանրամասնություններին, մեր խոսքը այն մասին է, որ մենք որպես Աստծո զավակներ, հիմա կարողանանք ճանաչել այն, ինչ Աստված այս ժամանակահատվածի համար խոստացել է: Եվ հարցը այն չէ, թե ինչ պետք է կատարվի ողջ երկրի վրա, դա իրականանալու է, լինի դա մեզ հետ, թե առանց մեզ: Եվ այն, ինչը որ մեր հետ է կատարվելու, մենք դա ուզում ենք հատուկ ձևով ընդգծել, և վեր բարձրացնել: Խնդրեմ, կարդացեք մեկ, կամ գուցե երկու հատվածներ Աստվածաշնչից: —Ղուկասի 7-րդ գլուխ, 27-ից 30 խոսքերը. 27 Սա այն է, որի համար գրուած է, թէ Ահա իմ հրեշտակն ուղարկում եմ քո առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին։ 28 Որովհետեւ ասում եմ ձեզ, որ կանանց ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծ մարգարէ ոչ ով չ’կայ. բայց Աստուծոյ արքայութեան միջի փոքրագոյնը նորանից մեծ է։ 29 Եւ բոլոր ժողովուրդն երբոր այս լսեցին՝ եւ մաքսաւորները՝ Աստուծուն արդարացրին Յովհաննէսի մկրտութիւնովը մկրտուելով։ 30 Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։ —Սիրելի եղբայրներ և քույրեր, հիմա մենք մոտենում ենք գլխավոր թեմային, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վերադարձին, այնպես, ինչպես որ Նա խոստացել է. Ես կգնամ, և տեղ կպատրաստեմ և կվերադառնամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ: Այն, ինչը վերաբերվում է երկրավոր իրավիճակին, ապա մենք կարող ենք համապատասխանեցնել Հռոմեացիների 8-րդ գլխի հետ, համաձայնեցնել՝ հաստատել: Եվ ողջ արարչագործությունն հառաչում է. Օ՜վ Աստված, վերադարձիր շուտով, վերջ դիր այս բոլոր դժվարություններին և կարիքներին երկրի վրա: Եվ եթե հոգևոր ձևով նայենք, մենք պետք է ուշադրություն դարձնենք ինչ է Տերը խոստացել, ինչ պետք է կատարվի Իր վերադարձից առաջ: Մենք քիչ առաջ կարդացինք Հովհաննես Մկրտչի մասին: Այդ մեծ Աստծո մարդը, որպես նախապատրաստող՝ որպես նախակարապետ, ով ճանապարհ պատրաստեց Քրիստոսի առաջին գալուստից առաջ: Եվ ի՞նչ էր դա. Դա խոստումի իրականացումն էր, որը Աստված տվել էր. Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ Իմ առաջին… Սկզբում խոստումը՝ հետո իրականացումը: Եվ նույն կերպով. Անապատի մէջ կանչողի ձայնը՝ այնտեղ էր, ճանապարհը պատրաստողը՝ ուղարկվածը այնտեղ էր, և ուղևորվեց դեպի Հորդանան: Եվ մկրտեց բոլոր նրանց, ովքեր իր պատգամին հավատացին: Եվ նա կարո՛ղ էր, Հիսուսի՝ Փրկչի մասին վկայություն տալ ասելով. Ահա Աստծո գառը, որը վեր է առնում աշխարհի մեղքը: Եվ բոլորը, ովքեր հավատացին նրա պատգամին, նրանք մկրտվեցին նրանից: Եվ մեր Տերը և Փրկիչը ասաց. Մեզ պետք է որ ամեն արդարությունը կատարենք: Եվ հնազանդությունը պատկանում է հավատքին: Եվ Նա Հովհաննեսից մկրտվեց: Եվ Աստծո Հոգին իջավ Նրա վրա: Իսկ դպիրների մասին ասում է, որ նրանք Աստծո խորհուրդն անարգեցին իրենց անձերի համար, Հովհաննեսից չմկրտվելով: Եվ սրա մասին պետք է մտածել՝ խորանալ սրա մեջ: Եվ պետք է մեկ անգամ ևս շեշտադրել՝ ընդգծել սա. Եթե Աստված աստվածաշնչյան մարգարեությունը իրականացնու՛մ է, եթե Նա Իր խոստացված պատգամաբերին ուղարկում է, որը որ բերում է Աստծո պատգամը… Եվ հետո ով որ դրան հավատում է և հնազանդությամբ կատարում է այն, ինչը որ պետք է կատարեր՝ նա դրանով վկայություն է տալիս, որ ինքը ընդունում է այն, ինչ Աստված իրականացրել է այս ժամանակաշրջանի համար: Բայց օրինականների և դպիրների մասին, մեզ կարճ և համառոտ ասվում է. Նրանք Աստծո խորհուրդը անարգեցին, ուղղակի անարգեցին, և վերջ: Նրանք մնացին իրենց ուսմունքների մեջ, մնացին այն բանի մեջ, ինչի մեջ որ կային նախկինում, և չճանաչեցին Աստծո շնորհած այցելության օրը: 4000 տարի սպասում էին, որ Մեսսիան պետք է գա: Եվ նրանց համար դա ամենակարևոր բանն էր, որ առաջ Ե՛ղիան պետք է գար, և հետո Մեսսիան: Բայց նրանք չճանաչեցին ոչ Հովհաննես Մկրտչին՝ ով եկել էր Եղիայի հոգով և զորությունով, ոչ էլ մեր Տիրոջը և Փրկչին, ով եկել էր որպես նրանց Մեսսիա: Միայն նա, ով ճանաչում և զանազանում է նրա ծառայությունը, որին Աստված է ուղարկում, այնժամ նա ճանաչում է այն, ինչը Աստված է խոստացել, և այն ամենը, ինչը կապված է դրա հետ և ինչը իրականանալու է: Եվ միայն նրանք դա կտեսնեն և կվերապրեն: Ինձ ոչինչ չի մնում, բացի այն, որ ուղիղ հեռարձակմամբ փոխանցեմ այն, ինչը Աստված այս ժամանակահատվածի համար խոստացել է Իր համայնքին, և այն ինչ Նա իրականացնում է և այն, ինչը շարունակելու է իրականացնել: Եվ մենք բոլորս, ովքեր տեղեկացված ենք դրա մասին, շնորհակալ ենք Տիրոջը որ ողորմություն արեց, որ մենք ճանաչեցինք օրը և ժամը: Սիրելի եղբայրներ և քույրեր, երբ Աստված երկրի վրա գերբնական բան է անում, դա կատարվում է ուղիղ փոխկապակցված այն խոստումի հետ, որը Նա անձամբ տվել է: Երբ ԳաբրիԷլ հրեշտակը եկավ Զաքարիայի մոտ, դա չէ՞ որ գերբնական երևույթ էր, և այն, ինչը որ պետք է կատարվեր, կապված էր խոստումի հետ: Եվ եղբայրներ և քույրեր, եկեք մոտենանք մեր ժամանակներին: Մենք բոլորս գիտենք, որ Աստծո կոչումները, որոնք որ կապված են Աստծո փրկագնման ծրագրի հետ, նրանք չէ՞ որ միայն տեղական համայնքներում չեն կոչումներ, քանի որ 5 ծառայություններ կան, որոնք Տերը դրել է Իր համայնքում, և դրանք Իր համայնքի համար են: Եվ կարգի դրվելը վերաբերվում է դեպի այն ամենին, ինչպես որ եղել է երկու հազարամյակ առաջ համայնքում: Տեր Աստվածը, ոմանց դրեց մարգարեներ, առաքյալներ, հովիվներ, ուսուցիչներ և ավետարանիչներ, համայնքում ծառայելու համար: Բայց ինչ է տեղի ունենում այն ծառայության հետ, որտեղ ամեն բան պետք է կարգի բերվի՝ վերականգնվի, ամեն բան պետք է բերվի պատշաճ վիճակի, որը նախապես է լինելու: Եվ ահա մենք մոտեցանք Բրանհամ եղբոր ծառայությանը, որին 1933 թվականի Հունիսի 11-ին, գերբնական ամպի միջից, բառացիորեն, բարձրաձայն ասվել էր. Ինչպես որ Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց մի պատգամով, որը նախորդեց Քրիստոսի առաջին գալուստին, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին: Դա չէ՞ որ տեղի է ունեցել գերբնական ձևով, երբ այդ Աստծո մարդը Օհայո գետում մկրտում էր 17-րդ մարդուն, աստվածաշնչյան ձևով՝ Հիսուս Քրիստոսի անունով: Եվ ես՝ Ֆրանկ եղբայրս, ներկա եմ եղել այնտեղ՝ 1966 թվականի Ապրիլի 10-ին: Երբ մարգարեի թաղումից հետո նրա որդին՝ Բիլլի Փոլը, փոքրիկ ելույթ ունեցավ համայնքում, Բրանհամի խորանում, հուղարկավորությունից անմիջապես հետո, գերեզմանոցում, նա հարցրեց. “ Ձեզնից քանի՞սն են ներկա եղել 1933 թվականին, խնդրում եմ ձեռք բարձրացրեք, և ոտքի կանգնեք ”: Եվ ես արագ հաշվեցի, մոտավոր 11 թե 12 հոգի էին, ովքեր ոտքի կանգնեցին, ովքեր ներկա էին եղել 1933 թվականին, տեսել և վերապրել էին այն, ինչ այնտեղ կատարվել էր: Դ Եվ դուք կարող եք բոլոր այդ թերթերը և ամսագրերը կարդալ: Ի՞նչ եք մտածում, երբ ամերիկյան ամսագրում՝ գիտական ամսագրում պատմվում և խոսվում է գերբնականի մասին, նշվում է ամսաթիվը և ժամանակը, երբ, որտեղ և ինչպես է տեղի ունեցել, և հետո հատկապես այստեղ, գերբնական լույսը Բրանհամ եղբոր գլխավերևում… Ի՞նչու եմ ես ցույց տալիս այս լուսանկարները, որոնք ես բերել եմ ԱՄՆ-ից, որովհետև ես վկան եմ եղել այն բանի, ինչը 10 տարի Բրանհամ եղբոր հավաքույթներում կատարվել է, թե ինչպես ի ծնէ կույրերը տեսողություն են ստացել, իրական ձևով, իմ աչքի առջև, լինի դա այստեղ թէ Եվրոպայում, թե ԱՄՆ-ում: Ես հանդիսանում եմ վկան և ականատեսը այն բանի, ինչը Աստծո ողորմությունով, Բրանհամ եղբոր ծառայության ժամանակ կատարվել է, որպեսզի տամ Աստվածային հաստատումը: Եվ շատե՛րը կարող են ասել. Աստված ինձ ասաց, Աստված ինձ հետ խոսեց, բայց եթե Աստված դա չի հաստատում, ի՞նչ այդ դեպքում… Բայց եթե Աստծո հաստատումը տարին տարու վրա կատարվում է, և Աստծո մարդը կարողանում է դա փոխանցել տարբեր մայրցամաքներում, լինի դա Հնդկաստանում, լինի դա Աֆրիկայում, թե լինի դա Եվրոպայում, որտեղ էլ որ լինի… Աստված, Տերը ոչինչ չի արել գաղտնի ձևով, ողջ աշխարհը իմացել է, թե Տերը ինչ է արել մեր ժամանակաշրջանում: Աստված ինձ հանձնարարություն տվեց,այս Աստծո Խոսքը՝ պատգամի, իրականում միայն այն, ինչը որ գրված է այստեղ, որպեսզի ես, շարունակեմ դա փոխանցելը: Եվ ես, ողջ երկրով մեկ, բոլոր այս տարիների ընթացքում դա կատարել եմ: 1962 թվականից սկասած, նաև հատուկ ձևով 1964 թվականից սկսած, երբ ես իմ առաջին միսսիոներական ճամբորդությունը կատարեցի Հնդկաստան, և հետո, հատկապես 1965 թվականին՝ Բրանհամ եղբոր տուն գնալուց հետո: Այն ժամանակ ես ուղևորվեցի ողջ աշխարհով մեկ, որպեսզի վերջին պատգամը հասցնեմ Աստծո ժողովրդին: Եղբայրներ և քույրեր, մենք խոսում էինք այն մասին, թե հիմա ինչ է կատարվում երկրի վրա, այն, որ երկիրը օրօրվում է այսկողմ այնկողմ, այն, որ վայր է ընկնելու, և այն, որ այլևս վեր չի կենալու: Բայց Աստված նոր երկինք և նոր երկիր է ստեղծելու: Եվ մենք հիմա պետք է տեսնենք, որ մոտեցել ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջին: Եվ ով ուշադրությամբ հետևում է նորություններին, գիտի, թե ինչ է սպասվում ԱՄՆ-ում, Կալիֆորնիայում, այն, ինչ վերաբերվում է Սան Անդրեասի ճեղքվածքին, որտեղ փորձագետները միայն չափում և չափում են տվյալները, և այն միայն մեծանում և մեծանում է: Այդ ճեղքվածքը, որն ունի 1300 կմ երկարություն, պետք է լայնանա, տարածվի և ընկղմվի ծովի մեջ, և այն որ հետո վերածվելու է ծովային ալիքի և տարածվելու է ողջ երկրով մեկ, ոչ ոք չի կարող պատկերացնել: Բայց փորձագետներն ասում են, որ յուրաքանչյուր պահի դա կարող է պատահել: Բայց եղբայրներ և քույրեր, իմ հանձնարարականը կայանում է նրանում, որ Կենդանի Աստծո համայնքում, անձնական վերապրումներ ունենան Աստծո հետ, որպեսզի աղոթքի մեջ լինեն, և որ բացի պատգամը լսելը և հավատալը, ակնկալեն, որ Աստված ամբողջ վնասը փոխհատուցելու է: Միևնուն է, թե ինչ է քո կյանքում, կամ համայնքի կյանքում, կամ հավատացյալների կյանքում տեղի ունեցել, Տերը ամբողջ վնասը կփոխհատուցի, Նա լիարժեք փոխհատուցում կանի, մինչև առաջին սերը, որպեսզի համայնքը, որտեղից որ վերցվել է հարսը, կապված լինի սիրով, Աստծո սիրով և մեկը մյուսի սիրով կապված լինի: Ունե՞նք մենք ևս մեկ, կամ երկու հատված աստվածաշնչից, որը կարող ենք կարդալ: —Մենք կկարդանք Մաթեոսի 3-րդ գլխից, 15-րդ խոսքը. Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։ Մենք կկարդանք նաև Հովհաննեսի 3-րգ գլխից, 5-րդ խոսքը. Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ —Գոհություն լինի մեր Տիրոջը, այս երկու սուրբգրային հատվածների համար նույնպես: Մեր Փրկիչը, հնազանդությա՛մբ գնաց այդ ճանապարհով, և Նրա մասին գրված է. “ Նա հնազանդ եղավ մինչև մահվան, այն էլ խաչի մահվան ”: Դա պետք է լինի իմ և քո ճանապարհը՝ լինել հնազանդ մինչև մահ, որպեսզի մեռնենք մենք մեզ համար, որպեսզի Քրիստոսի հե՛տ մեռնենք, որպեսզի մեռնենք հին կյանքի համար, Որպեսզի նոր կյանքը Տիրոջ ողորմությամբ, հայտնվի՛ մեզ: Մեր մարմինները նույնությամբ հին են մնում՝ իրենց թուլություններով և տկարություններով, բայց ներքինը նախապես պետք է փոխված լինի, նորոգված լինի, և մեր Տերը պարզ ձևով ասաց դա: Եվ եղբայրներ և քույրեր, խնդրում եմ մտածեք դրա մասին, մեր Տերը չէ՞ որ ուղղակի հենց այնպե՛ս չխոսեց առակնով, Նա ուղղակի խոսեց ինձ հետ և քեզ հետ, այդպես է նաև այսօր, դուք պետք է վերստին ծնվեք, այլապես դուք չեք կարող տեսնել Աստծո արքայությունը: “ Ծնված լինել ջրից և Հոգուց ”, այս երկու բաները հավատացյալներին են պատկանում, և փոխկապակցված են մեկը մյուսի հետ: Սկզբում մենք լսում ենք քարոզը, այն որ Նա չարչարվեց և մեր մեղքերը վերցրեց Իր վրա, և ներեց մեզ ամեն բան, ով Իր արյունը թափեց մեզ համար, որպեսզի մեզ Աստծո հետ հաշտեցնի: Եվ երբ ճշմարիտ հավատացյալները հավատում են, դրան պետք է հաջորդի ջրի մկրտությունը, և Սուրբ Հոգու մկրտությունը: Այս երկու բաները միասին են, ջրի և Հոգու միջոցով: Հնազանդությունը մեզ բերում է նրան, ինչը Սուրբ Հոգին հաստատում է: Եվ ինչպես հաճախ ես սա ասել եմ, ջրի մկրտությունով մենք հաստատում ենք, որ ընդունել ենք մեր Տիրոջը և Փրկչին, իսկ Հոգու մկրտությամբ, Նա է հաստատում որ ընդունել է մեզ: Եվս համառոտ կկարդանք Աբրահամի մասին, խնդրեմ, կարդացեք. —Ծննդոց 15-րդ գլուխ, 6-րդ խոսք. Եւ նա հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս։ Էլի մի հատված էլ կա. Հռոմեացիներ 4-րդ գլուխ 3-րդ խոսք. Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան։ Ծնդոց 18-րդ գուխ, 18-րդ խոսք. Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զօրաւոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են։ —Գոհություն մեր Տիրոջը: Եթե ես ասեմ, թե որքան ևս հատվածներ կարող ենք մեջբերել այս թեմայի հետ կապված: Սիրելի եղբայրներ և քույրեր, եկեք անկեղծ և ազնիվ ասենք սա. Չէ՞ որ կրոնը և քաղաքականությունը երբ միանում են, բավարար չեն, որպեսզի տուն կառուցվի՝ “Տուն Մեկի Համար”, որտեղ այդ երեք կրոնների հետ միասին վկայակոչում են Աբրահամին: Եվ այդ երեք կրոնները, որոնք վկայակոչում ռն նրան, չէ՞ որ դա բավարար չէ, որպեսզի եկեղեցի կառուցվի Քաղդեայի Ուր քաղաքում: Ում կարող է օգնել դա, կամ ինչ կարող է բերել, չէ՞ որ միլիոններ են ծախսում, որպեսզի ուշադրության արժանացնեն այդ բաները, որոնք մոտիվացվում են քաղաքական և կրոնական տեսանկյունից: Մեր առաջադրանքն այն է, որ ընդգծենք, թե Աստված ինչ է արել Իր փրկագնման ծրագրում, և թե ինչպես սկսեց դա Աբրահամի հետ: Եվ մենք հավատքով սերունդ ենք դարձել, մենք հավատում ենք Աստծուն: Եվ մենք հզոր և բարձր ձայնով ասում ենք. Մենք չենք հավատում ոչ մի կրոնի, մենք չենք հավատում ոչ մի եկեղեցու, մենք չենք հավատում ոչ մի մարդու, քանի որ այդպես էլ գրված է. “Թող ամեն մարդ սուտ լինի” (Հռ. 3.4, Սաղ. 116.11): Եվ սա նույնպես պարզ ձևով ասենք, ամենուրեք, չէ՞ որ չեն հավատում այն բանին, ինչը որ գրված է Սուրբ Գրքում, այլ հավատում են այն ամենին, ինչը որ քարոզիչն է ասել, ինչ որ հովիվն է ասել, ինչը որ ավետարանիչն է ասել, իսկ այն, ինչը Աստված է ասել, մարդիկ կորցրել են, կորցրել են այն, ինչի մասին Աստված է խոսել: Եվ բոլորը իրենց մեկնություններում և գրություններում, մոլորության մեջ ընկան: Մի կողմից նրանք վկայակոչում են Աստվածաշունչը՝ մյուս կողմից սովորեցնում են այն, ինչը որ իրենք են ասում: Եվ այսօր դա նույնպես այդպես է, Լութերականները հավատում են այն բանին, ինչը որ Լութերն է հաստատել, Մեթոդականները հավատում են նրան, ինչը որ Վեսլեյն է հաստատել, Մկրտականները հավատում են նրան, ինչը որ Ջոն Սմիթն է հաստատել, բոլոր հարանվանություններում, հարուրամյակը հարուամյակի հետևից հավատում են նրան, ինչը իրենց մոտ է հաստատվել: Նրանք բոլորն իրենց սեփական հավատո հանգանակներն ունեն, բայց աղոթում են. Հայր մեր թող Քո կամքը լինի, ինպես որ երկնքում է այնպես էլ երկրի վրա, բոլորն աղոթում են. Թող Քո անունը Սուրբ լինի, (Ղուկ. 11.2) բայց Նրա անունը նրանց նույնիսկ հայտնված չի եղել: Նրանք օգտագործում են Մատթեոսի 28-րդ գլուխը ոչ այնպես, ինչպես որ Տերն է պատվիրել. “Մկրտել անունով”: Ո՞րն է այդ անունը, որում Աստված հայտնվել է մեզ: Նորկտակարանյան անունը չէ՞ որ Տեր Հիսուս Քրիստոս է: Եվ ամենակարող Աստվածը, Ով մեզ հայտնվեց որպես Հայր երկնքում, Իր հարազատ Որդու մեջ երկրի վրա, և Սուրբ Հոգու միջոցով Իր համայնքում, չէ՞ որ Նա հանդիսանում է մեկ և միակ Աստվածը. Աստված մեր վրա է, մեզ հետ է, և մեր մեջ է: Եվ երբ մենք անդրադառնում ենք ներածական խոսքին՝ 2-րդ Պետրոսի 1-ին գլխին. Ոչ մի խոսք, ոչ մի մարգարեություն, չունի իր մասնավոր մեկնությունը: Եվ մենք սա պետք է ամեն անգամ կրկնեն. Նա, ով չի ընդունում Աստծուց ուղարկված և խոստացված մարգարեին, նա մնում է հին թթխմորի և հին ավանդույթների մեջ, և Աստծո փրկագնման խորհուրդը իր անձի և իր համայնքի համար անարգում է (Ղուկ. 7.30): Ես այսօր սա կասեմ պարզ ձևով. Բոլոր եկեղեցիներում, “Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու” ձևակերպումը օգտագործվում է: Դա ձևակերպում է, ինչպես կախարդական ձևակերպում՝ ֆորմուլա: Այն օգտագործում են որոշումներ կայացնելիս, սեղանները շարժելու համար, գուշակության համար, այն օգտագործում են ամեն ինչում, ամեն բանում: Դուրս եկեք ողջ աշխարհով մեկ՝ բոլոր այն քաղաքները, որտեղ գուշակություններ են անում, ամեն բան տեղի է ունենում “Հոր Որդու և Սուրբ Հոգու” անունով: Բոլոր անեծքները, որոնք հռչակվել են ճշմարիտ քրիստոնյաների վրա, Հռոմեական եկեղեցու կողմից, հռչակվել են “Հոր, որդու և Սուրբ Հոգու” անունով: Եվ ոչ մի եզակի անգամ անեծքը չի հռչակվել Հիսուս Քրիստոսի անունով: Եղբայրներ և քույրեր, նույն կերպով պետք է նաև ասենք, որ ոչ մի մկրտություն չի կատարվել “Հոր, որդու և Սուրբ Հոգու” անունով, այդպիսի բան ուղղակի չկա Աստծո մոտ, նաև կենդանի Աստծո համայնքում: Կենդանի Աստծո համայնքում կա ճշմարտության սյունը և հաստատությունը, ովքեր որ մկրտվել են, մկրտվել են Հիսուս Քրիստոսի անունով: Բրանհամ եղբայր պետք է բոլոր աստվածաշնչյան ուսմունքները, Աստվածության վերաբերյալ, մկրտության վերաբերյալ, հաղորդության վերաբերյալ, բոլոր այդ աստվածաշնչյան ուսմունքները կրկին դներ ճրագակալի վրա: Եվ ես սա ասում եմ հրապարակավ, բոլոր ազգերին և լեզուներին, նա ով հակառակվում է Տեր Հիսուսի անունով մկրտությանը, նա մերժում է մեր Աստծո փրկության ծրագիրը, և ոչ մի բաժին չունի այն բանի հետ, ինչը Աստված ներկա պահին իրականացնում է: Այն ինչ կատարվեց Հովհաննես Մկրտչի ժամանակ, դպիրների հետ, այնպես էլ նույնը կատարվում է այժմյան դպիրների հետ, և նրանց հետ, ովքեր լսում և հավատում են նրանց: Խնդրում եմ, քննեք գրվածքնե՛րը, քննեք գրվածքնե՛րը: Եվ Նոր կտակարանում բոլորը, ովքեր մկրտվել են, մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի անունով, քանի որ դա այն անունն է, որ մեր Տերը նկատի է ունեցել Մատթեոսի 28-րդ գլխի 19-րդ համարում: Այստեղ հանձնարարությունն է՝ այնտեղ իրագործումը: Գործք, 2-րդ գլուխ, 38-րդ խոսք. Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար… Պետրոսը, ում տրվել էր երկնքի արքայության բանալիները, մեր Տիրոջ կողմից, նա Նորկտակարանյան համայնքի հիմնադրման օրը, Չէ՞ որ Աստծո հանձնարարությամբ և Սուրբ Հոգու ներշնչմամբ, պետք է ասեր, և ասաց, թե հավատաղողները ինպես պետք է մկրտվեին: Ո՞վ է դա զանազանում, և ով որ դա չի՛ զանազանում, մերժում է Աստծո փրկագնման ծրագիրը: Եղբայրներ և քույրեր, ես զգույշացնում եմ ձեզ, և ես սա ասում եմ Տիրոջ անունով, ոչ ոք չի մնա առանց ներման, այս հեռարձակումները, նրանք տարածվում են ողջ աշխարհով մեկ, տարբեր լեզուներով, բոլորը հնարավորություն ունեն լսելու և որոշում կայացնելու: Տիրոջ վերադարձը մոտեցել է, Նա Իր գործը ավարտին կհասցնի, Նա կուղարկի առաջին և վերջին անձրևը: Նա հիանալի կերպով կիրականացնի վերականգնումը, և մենք բոլորս շնորհակալ ենք դրա համար: Բայց, մեկ անգամ ևս, ոչ մի փոխզիջում, այլ պարզ և մաքուր Խոսքը, ոչ մի գրվածքի համար չի թույլատրվում մասնավոր մեկնություն: Այստեղ Աստծո Սուրբ Խոսքն է՝ Աստծո Սուրբ Ուխտը Նորկտակարանյան համայնքի: Թող որ բոլորը եղբայրները և քույրերը, բաց աչքերով տեսնեն ներկա ժամանակում կատարվող իրադարձությունները, և հետո իրենց նախապատրաստությունը տեսնեն աղոթքով և հավատքով, վերապրեն այդ, որպեսզի Տերը մեր ամենքի մեջ դնի՛ այդ ցանկությունը, որպեսզի մենք բոլորս մասնակցենք, այնտե՛ղ լինենք՝ երբ Հիսուսը վերադառնա: Որպեսզի ոչ ոք, ովքեր որ հիմա լսում են և հավատում՝ չլինի այնպես, որ հետևում մնան: Հավատացե՛ք Աստծուն, ինչպես Աբրահամը հավատաց Աստծուն, հավատացեք խոստումին, ինչպես նա հավատաց: Եվ նա տեսա՛վ խոստումը իրականացված: Եվ մենք նույպես վերջին խոստումը իրականացված կտեսնենք: Թող բոլոր ծառայող եղբայրները, ողջ աշխարհով մեկ, յուրահատուկ ձևով օրհնված լինեն: Բաժանե՛ք հոգևոր կերակուրը, Սուրբ Հոգու առաջնորդության ներքո: Ամենակարող Աստծո օրհնությունները թող լինեն ճշմարիտ փրկագնվածների վրա, Տիրոջ ողորմությամբ, Հիսուսի Սուրբ Անունով, ամեն: Կանգնենք աղոթքի համար, Բորգ եղբայրը մեզ հետ շնորհակալություն կհայտնի: —Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզնից մեր ամբողջ սրտով, Քո թանկագին Խոսքի համար, որը մենք հիմա լսեցինք: Մենք Քո ձեռքն ենք հանձնում բոլոր եղբայրներին և քույրերին, ովքեր այս քարոզը՝ Քո Խոսքը լսեցին: Վերջին պատգամը, որը մենք ոչ միայն լսում ենք, այլ հավատում ենք և ըստ նրա ենք վարվում: Օրհնիր Քո ժողովրդին, մենք շնորհակալ ենք քո օրհնության՝ այս հեռարձակման համար, ամեն:
Բովանդակություն