Լսել

2021-08-01 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Բորգ.

Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին, ո՜ղջ աշխարհով մեկ, ովքեր ուղիղ միացմամբ միացել են այս հեռարձակմանը, աստվածաշնչյան խոսքի սերտողությանը՝ Ֆրանկ եղբոր հետ: Մենք սրտանց ողջունում ենք բոլորին: Մենք շնորհակալ ենք, որ Աստծո Խոսքը, այս ժամանակաշրջանում, դեռ կարող ենք լսել, հնարավորություն ունենք լսելու: Մենք շնորհակալ ենք սուրբ գրվածքի համար, Հին և Նոր կտակարանների համար, վերջին պատգամի համար, այն բանի համար, ինչ Աստված արել է և անում է: Ես հիմա խոսք կկարդամ գրվածքից, 2-րդ Պետրոսից, 1-ին գլխից, 16-րդ խոսքից: 2-րդ Պետրոս, 1-ին գլուխ, 16-րդ խոսքից. 16 Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։ 17 Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։ 18 Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։ 19 Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։ 20 Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։ 21 Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։ Ես կխնդրեմ հիմա Ֆրանկ եղբորը:
Բովանդակություն