Խոսք՝ Ֆրանկ եղբոր.
Ես նույնպես կամենում եմ բոլորին սրտանց ողջունել, և նույնկերպ, ովքեր ողջույններ են ուղարկել՝ փոխանցեմ դրանք: Մենք սրտանց շնորհակալ ենք Տիրոջից, որ ու՛նենք այս հեռարձակումները: Եվ ներածական խոսքի մեջ մենք լսեցինք, թե ինչի մասին է խոսքը: Հնազանդության մասին, հավատքի մասին, սիրո մասին, և այսծառայության մեջ կխոսենք այդ մասին: Բայց նախ, ես ուզում եմ համառոտ նշել այն, որ մենք, մոտեցել ենքայս տարվա հունիսին, և մենք հիշու՛մ ենք 1933 թվականի հունիսի 11-ը,
մենք հատադարձ հայացք ենք գցում 88 տարի հետ, որտեղ, նախքան Տիրոջ գալուստը եղող վերջին պատգամը,պետք է բերվեր, և բերվեց Աստծո ժողովրդին:Եվ հետո ես դարձյալ հիշում եմ 1955 թվականի հունիսը, երբ Բրանհամ եղբայրը մեծ ժովովներ էր ունենում Ցյուրիխում՝ Շվեցարիայում, և այնտեղ Տերը նրան տեսիլք ցույց տվեց, թե ինչպես էր գերմանական արծիվը թռչում ամբողջ Աֆրիկայի վրայով և բերում պատգամը: Եվ դա նույնպես ի կատար ածվեց: Եվ մենք, Ցյուրիխում՝ կիրակի օրը, պատմել ենք այդ մասին, այն, թե ինչ է կատարվել Աֆրիկայում, Աստծո արքայության մեջ, հազարավորներ, և ավելին, հավատացին: Խոսեցինք նաև, թե ինչպիսի աղետէ տեղի ունեցել Գոմեում, բայց Տերը պահել է մեր եղբայրներին և քույրերին, և նրանքայժմկրկին տանն են գտնվում, թէև արտաքուստ մեծ վնաս է հասցվել: Եվ հետո, ես ևս մտածում եմ 1956 թվականի հունիսի 12-ի մասին, Դալլաս Տեքսասում, երբ Բրամհամ եղբայրը երկար խոսակցությունից հետո ասաց ինձ. Ֆրանկ եղբայր,դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա: Տեր Աստվածը ամեն բան նախապես գիտեր, Նա ամեն բան կարո՛ղ էր դասակարգել, և հոգաց այն մասին, որ ամեն բան տեղի ունենա Իր կամքի համեմատ: Եվ այսօր ես համառոտ ուզում եմ անդրադառնամ նրան, որպեսզի մենք, չնկնենք որևէ անեծքի կամ դավադրության մեջ, որպեսզի մենք մեր խոսակցություններում չներքաշվենք դրանց մեջ, այլ, որ մենք վստահենք Տիրոջը, քաղաքական հարցերը թողնենք քաղաքական գործիչներին, կրոնականը թողնենք կրոնական առաջնորդներին: Մենք բոլորս լսել ենք, որ բոլորովին վերջերս, այն, ինչ վերաբերվում է մարդկության ծրագրին, մի քանի օր առաջ,Մայիսի 27-ին Բեռլինում դրվեց հիմնաքարըմի հատուկ շինության համար, որը Գերմաներեն կոչվում էր “ Տուն մեկի համար ”, այսինքն, որ բոլոր այն երեք կրոնները, որոնք որ վկայակոչում են Աբրահամին, պետք է լինեն մեկ հարկի տակ, մեկ շենքում: Այնտեղ պետք է լինի Սինագոգը, Եկեղեցին և Մզկիթը, բոլորը մեկ տանիքի տակ: Եվ այդ շինությունը պետք է կոչվի “ Տուն մեկի համար ”: Մենք տեսնում ենք թե ինչպես են մարդիկ միաբանություն փնտրում, և կգտնեն այն: Ես չեմ մանրամասնիայստեղ, բայց այն Աստվածը, որի մասին խոսում է Աստվածաշունչը, Աբրահամի Աստվածը՝ երրորդություն չէ:Նա չի հանդիսանում երեք անձերից բաղկացած Աստված, այնպես՝ ինչպես որ քրիստոնեությունն է ներկայացնում, և ոչ էլ այնպիսին է, ինչպես Մուհամեդն է ներկայցրել, որպես Ալլահ: Եկեք թողնենք այս ամենը այնպես՝ ինչպես որ կա, մենք դա չենք կարող կանգնեցնել, նաև չենք կարող փոխել այն, ինչը տեղի է ունենում այսօր: Հիմա մենք նայում ենք ԻսրաԷլին, թե ինչ է այնտեղ կատարվում: Եվ Ամերիկայի Պրեզիդենտներից ոչ ոք չի արտասանել այն երկու բառերը, որը որ արտասանեց պարոն Բայդենը: Նա անընդմեջ կրկնում էրայս երկու բառերը.
“ Խաղաղություն ” և “ Ապահովություն ”: Եվ նա շեշտադրում էր անում, որ մենք հիմա կարիք չունենք միայն Խաղաղության, այլ մենք կարիք ունենք նաև ապահովություան: Եվ երբ մենք կարդանք 1-ին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխից, ապա այնտեղ գրված է.
“ Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ”։
Այո, և բոլոր այս իրադարձությունները վերցնում են իրենց ընթացքը: Եվ մենք կարող ենքողջ ուժգնությամբշեշտադրելսա, որ այժմ մենք գտնվում են ոչ թե ուղղակի վերջին ժամանակներում, այլ մոտեցել ենք վերջին ժամանակների վերջին:Չէ՞ որ ողջ բնությունը դրա մասին է վկայում, գյուղատնտեսության մեջ զգացվում է դա, ամենուրեք ինչ-որ բան է կատարվում, ծովերի մակարդակը բարձրանում է, կլիմայի փոփոխությունները ամենուրեք են, և դեռ հայտնի չի, թէ է՛լ ինչ է սպասվում: Բայց աստվածաշունչը մեզ նախապես հայտնել է որոշ բաների մասին, օրինակ այն, որ կլինի սով և թանկություն: Եղբայրներ և քույրեր, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտադրելայս,բերեք չմտնենք որոշ խոսակցությունների մեջ, այն ինչ վերաբերվում է բլեք ռոքին, կամ էլ ամենահարուստ միլիարդատիրոջը, որը երկրի վրա գոյություն ունի, կամ այն հավաքույթների մասին, որոնք գաղտնի կամ բացահայտ տեղի են ունենում այստեղ կամ այնտեղ, որպեսզի ստեղծեն նոր աշխարհակարգ, որպեսզի բերեն նոր կառավարություն: Մեր հանձնարարությունը չի ամփոփվում նրանում, որ մենք խոսենք դրա մասին, և ոչ էլ նրանում, որ ԴանիԷլի 70 յոթնյակների վերաբերյալ բանավիճենք: Եվ այս առումով ես ցանկանում եմ ասել որոշ եղբայրների՝ ովքեր որ հանգիստ չունեն, ովքեր ուղղակի ուզում են իմանալ, թե որտեղին պետք է վերագրեն ԴանիԷլի 9-րդ գլխի 23-րդ խոսքից մինչև 27-րդ խոսքերը: Եվ ես կխնդրեմ Բորգ եղբորը որպեսզի այդ երկու հատվածներն էլ կարդա.
—Խնդրեմ Բորգ եղբայր.
—ԴանիԷլ 9-րդ գլուխ 23 և 24 խոսքեր,
23 Քո աղաչանքի սկզբումը խօսք դուրս եկաւ, եւ ես եկայ իմացնելու, որ դու ցանկալի ես. ուրեմն հասկացիր խօսքը եւ իմացիր տեսիլքը.
—Եկեք մի պահ կանգ առնենք,այս խոսքի վրա: Աստծո մարդը աղոթել էր, Աստված պատասխանել էր նրան, ուղարկել էր Գաբրիէլ հրեշտակին, որպեսզի նա կարողանար խոսել նրա հետ և ճշտգրիտ տեղեկություններ տալ նրան: Խնդրում եմ նկատեք սա, որ այնտեղ խոսք չի գնում համայնքի մասին, խոսք չի գնում Գերմանիայի կամ ԱՄՆ-ի մասին, բայց մենք կարդում ենք անմիջապես հաջորդ խոսքը.
Խնդրեմ.
—Մենք կարդում ենք 24-րդ խոսքը՝ առաջին երկու տողերը. 24-րդ խոսք
24 Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ.
—70 շաբաթ էր որոշված Երուսաղեմի՝ Սուրբ քաղաքի համար:Ես կարո՞ղ եմ բոլոր այդ եղբայրներին հարցնել, մի՞ թե Պետրոսը քննարկում էր այս հարցը, կամ Հակոբոսը քննարկու՞մ էր, զբաղվու՞մ էր արդյոք Հովհաննեսը սրանով. Ո՛չ, այլ սա վերաբերվում է վերջին ժամանակներին, այն չի վերաբերվում ազգերին, և սա մեր քարոզչության մասը չի կազմում: Չէ՞ որ մենք գիտենք, որ ԴանիԷլը յոթ հայտնություն ուներ, և այն, որ նա տեսավ չորս համաշխարհային կայսրություններ, մենք դրա մասին գրել ենք, և լուր ենք տվել այդ մասին, այն,որ Բաբելոնյա՛ն կայսրությունը, Մեդա-Պարսկակա՛ն կայսրությունը, Հունակա՛ն համաշխարհային կայսրությունը, և չէ՞ որ մ.թ.ա. 30 թվականին սկսվեց Հռոմեական համաշխարհային կայսրությունը, և Հռոմեական համաշխարհային կայսրությունը հանդիսանում է վերջի՛ն կայսրությունը:Եվ դրա համար հիմա խոսքը գնում է Հռոմեական համաշխարհային կայսրության մասին՝ այն, ինչ հիմա կատարվում է, և հա՛տկապես Եվրոխորհրդում: Եվ այդ մասին հիմա պարզապես ոչինչ չենք խոսի, հարցը նրանում է, որ մենք անիմաստ ժամանակ չկորցնենք և չանենք այնպիսի քննարկումներ որոնք որ ոչ մի տեղ չեն առաջնորդում: Եվ նաև 27-րդ խոսքը, այնտեղ նա խոսում է վերջին տիրակալի մասին, որը մի յոթնյակի մեջ ուխտ պիտի կնքի, և կեսից ուխտը պետք է դրժի, և դա վերաբերվում է ԻսրաԷլին և ինչը որ այնտեղ պետք է կատարվի, այլ ոչ թե մեզ կամ համայնքին: Եկեք անդրադառնանք ներածական խոսքին: Եղբայրներ և քույրեր, ինձ մոտ պարզապես խոսքըգնում է այն մասին, որ մենք, հայտնություն ստանանք Աստծուց, և որ կարողանանք ճանաչել այն, ինչը որ այս ժամանակահատվածումնախասահմանված է մեզ համար: Ես արդեն հիշատակեցի, չէ՞ որ 88 տարի արդեն անցել է, երբ Բրանհամ եղբոր մոտ, գերբնական ձևով, կրակե լույսը իջավ տեսանելի ձևով, 3000-ից ավել մարդկանց ներկայությամբ, այնտեղ՝ Օհայո գետում: Նա հանձնարարություն ստացավ, որ բերի պատգամը, որը պետք է նախորդեր Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ հենց սրա մասին է գնում խոսքը: Եվ հետո, նա ով կկարդա՛ Բրանհամ եղբոր ասածը, կամ կլսի, կհասկանա, որ նրա սրտում դրված էր, որ Նորկտակարանյան եկեղեցին վերադառնար իր սկզբնական վիճակին՝ Խոսքին, առաքյալների վարդապետությանը և գործերին:Նա հաճախ էր կրկնում այս արտահայտությունը՝ “Վերականգնում, վերականգնում”, որովհետև գրված է, որ Տերը կսպասի այնքան ժամանակ, մինչև որ կվերականգնվի այն ամենը, ինչը խոսել է Իր սուրբ մարգարեների բերանով,սկզբից ի վեր: Ինչպես որ Հովհաննես մկրտիչն ասել էր, թե ինքը ով էր իրականում, Հովհաննեսի ավետարանի 1-ին գլխի 23-րդ խոսքում, “Կանչողի ձայնը անապատում, պատրաստեք Տիրոջ ճանապարհը”: Եվ նույն կերպով Բրանհամ եղբայրը կարող էր մեջբերել Սուրբ Գրքից՝ հատկապես Մաղաքիայի 4-րդ գլխից, այն, որ Աստված այս ժամանակահատվածում, Աստծո որդիների սրտերը պիտի դարձնի այն բանին՝ ինչը մեր հայրերը սովորեցրել են ամենասզբում, քարոզելենև կիրառել, որպեսզի իրականում ամեն բան վերադարձվի իր Աստվածային վիճակի մեջ: Եվ եթե հիմա մենք շեշտը դնենք հավատք բառի վրա, ապա պետք է երկու, երեք հատվածներ կարդանք Սուրբ Գրքից, որտեղ խոսվում է Աբրահամի մասին, այն մարդու, որի հետ Աստված ոչ միայն խոսեց, այլ նաև խոստում տվեց, նաև ասվում է, որ “ Աբրահամը հավատաց Աստծուն ”: Այստեղ մենք կարող ենք անմիջապես հարցնել, թե ո՞ւմ են հավատում բոլոր քրիստոնեական եկեղեցիները և հարանվանությունները, ո՞ւմ են հավատում այս կրոնների ներկայացուցիչները, ո՞ւմ են հավատում, ո՞ւմ: Աբրահամը հավատաց Աստծուն, նա հավատաց այն բանին, ինչը Աստված ասաց նրան, այն բանին, ինչը Աստված խոստացավ նրան: Միայն այդ հավատքն է համարվում ճշմարիտ հավատք, մնացածը ուղղակի կրոնական տպավորություններ են: Եկեք կարդանք Հռոմեացիների թղթից, խնդրեմ.
— Հռովմայեցիներ 4-րդ գլուխ, 3-րդ խոսք:
“ Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան ”։ Հռովմայեցիս. 4.3 :
Թող փառավորվի Տերը: Չ՞է որ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ միջոցով մենք դարձանք Աբրահամի սերունդը, խոստումը, որը Աստված տվել էր Աբրահամին, չ՞է որ ասում է, “ Որ բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն ”:Բոլոր ազգերից և լեզուներից Աստված կանչում է բոլոր նրանց, ովքեր որ հավատում են Իրեն, լսում են Իր Խոսքը և հնազանդվում են Իրեն: Եկեք կարդանք Գաղատացիների թղթից:
— Գաղատացիներ 3-րդ գլխի 6-8րդ խոսքից.
6 Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ։ 7 Ուրեմն գիտացէք. թէ նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք։ 8 Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը։Գաղատացիս. 3.6-8 :
Թող փառավորվի մեր Տերը: Մենք ևս կկարդանք Գաղատացիների 3-րդ գլխից, որպեսզի խորանանք այս թեմայի մեջ Քրիստոսով, այն սերունդի մասին, որը որ հանդիսանում է սկիզբը: Եկեք կարդանք գաղատացիների 3-րդ գլխից:
— Գաղատացիների 3-րդ գլուխ 16-րդ խոսք.
Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը։Գաղատացիս. 3.16:
Քրիստոսը՝ Աստծո սերունդը, որը պետք է գար կնոջ միջոցով, ինչպես որ խոստումը տրվել էր Ծննդոց 3-րդ գլխում, որ Նա պիտի ջախջախի օձի գլուխը: Եվ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, չ՞է որ հանդիսանում է Աստծո սերմը՝ սերունդը, չ՞է որ Խոսքըսերմն է, և Խոսքը մարմին դարձավև բացահայտվեց, որպեսզի մենք՝ ովքեր գտնվում են մարմնի մեջ, կարողանանք ընդունել որդեգրությունը: Եկեք կարդանք 2-րդ Կորնթացիների թղթից.
— 2-րդ Կորնթացիներ 1-ին գլուխ 20-րդ խոսք.
Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով։2 Կորնթացիս. 1:20 :
Թող փառավորվի մեր Տերը: Մեր փրկչի մեջ, բոլոր խոստումները այո են, և իրագործումը ամեն է, և հատկապես մեր միջոցով: Մենք, ովքեր որ հիմա հանդիսանում ենք Աստծո սերունդը, մենք, որ Աստծուն ի սրտե հավատում ենք, և մասնակցություն ունենք այն բանի մեջ, ինչը Աստված ներկա ժամանակում կատարում է:Սիրելի եղբայրներ և քույրեր, սա հնարավո՛ր չէ բավարար չափով ընդգծելը,այն, որ կա միայն մեկ հավատք, մեկ Տեր և մեկ աստվածաշնչյան մկրտություն: Եվ մենք բոլորս գիտենք, թե ով է մեր Տերը: Հին կտակարանի Տերը, Նոր կտակարանի Տերն է: Հին կտակարանի Յահվեն, Նոր կտակարանի Յահշուան է: Եվ դրա համար էլ, մեր Տիրոջ ծննդյան ժամանակ, Ղուկասի ավետարանի 2-րդ գլխի 11-րդ խոսքում ասվել էր.
Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը։
Ղուկաս. 2:11
Եվ Տերը կարող էր ասել. Աբրահամի լինելուց առաջ ԵՄ ԵՍ: Եվ դա ուղղակի հրաշալի է, իմանալ, որ գոյություն ունի մեկ և միակ Աստվածը, որը նախկինում՝ Հին կտակարանում տեսանելի ձևով հայտնվեց՝ բացահայտվեց, իսկ հետո Նոր կտակարանում Նա նույնպես հայտնեց Ինքն Իրեն, բայց այստեղ կա մի մեշ գաղտնիք՝ խորհուրդ, և միայն նա, ով Աստծուց կնքված է և վերստին ծնված՝ նա է համարվում Աստծո սերունդ: Եկենք շարունակենք կարդալը, Գաղատացիների 3-րդ գլխից.
— Գաղատացիների 3-րդ գլուխ 29-րդ խոսք.
Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։Գաղատացիս. 3.29 :
—Գոհությունը լինի մեր Տիրոջը. Խոստմունքի ժառանգորդներ: Մենք համարվում ենք Աստծո ժառանգներ ևՀիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ:
Եկեք ևս կարդանք Հռոմեացիների 1-ին գլխից:
—Հռոմեացիներ 1-ին գլուխ 3-րդ խոսքի երկրորդ մասը, և 4-րդ խոսքը.
3 .Մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ. 4 Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար..
Հռովմայեցիս. 1.3-4
—Սա, մենք բոլորս կարդացել ենք: Ես ուզում եմ նորից մի տեղ կարդանք, Հռոմեացիների 4-րդ գլխից:
—Հռոմեացիների 4-րդ գլուխ 13-րդ խոսք.
Որովհետեւ ոչ թէ օրէնքովը եղաւ Աբրահամին կամ նորա զաւակին այն խոստմունքը թէ նա աշխարհքի ժառանգն է, այլ հաւատքի արդարութիւնիցը։Հռովմայեցիս. 4.13
—Եվ սա նույնպես շատ արժեքավոր է, շեշտադրելու համար: Եղբայրներ և քույրեր, ես հուսով եմ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ մասին է խոսքը գնում, խոսքը գնում է այն մասին, որ այսօր ճշմարիտ հավատացյալները անձնական փորձառություն են ունեցելԱստծո հետ, որպեսզի անձամբ կարողանա՛ն,Նրա խոստմունքը հավատքով ընդունել: Եվ շատ անգամներ,մենք սա ընդգծել ենք, որ Նոր կտակարանը սկսում է աստվածաշնչյան մարգարեությանև Աստծո խոստումի իրականացմամբ, և նույն կերպով էլ այն կավարտվի: Աստված խոստացել է մարգարե ուղարկել, Տիրոջ մեծ և ահեղ օրվանից առաջ: Աստված պահեց Իր Խոսքը և իրականացրեց խոստումը: Իսկ այժմ խոսքը գնում է այն մասի՛ն, ինչի համար նաև Հովհաննես առաքյալը հատուկ ձևով վկայեց, որպեսզի մենք, ծնված լինենք Աստծուց, կնքված լինենք Աստծուց: Եվ նույն խոսքը կրկնվում է նորից. “ Նրանք, ովքեր որ Աստծուց են ծնված ”, մենք դա լսեցինք ներածական խոսքի մեջ: Եղբայրներ և քույրեր, միայն այն ձևով, ինչպես որ Մարյամի հետ եղավ, հենց նույն ձևով էլ պետք է մեզ հետ տեղի ունենա, խոստումի խոսքը բերվեց նրա մոտ, նա հավատաց և ասաց.Ես Տիրոջ ծառան եմ, ինձ հետ թող լինի այնպես, ինչպես որ դու ասացիր: Եվ նույն բանը պետք է տեղի ունենա ինձ հետ, և քեզ հետ: Մենք լսելով Աստծո խոստումի խոսքը՝ աստվածավախությամբ և հարգանքով ասում ենք Տիրոջը. Ես հավատում եմ այն բանին, ինչը որ Դու ես ասել: Եվ նաև, մենք պետք է վերստին ծնված լինենք, փրկության հույսի համար,մեռելների հարության՝ Հիսուս Քրիստոսի հարուցյալ զորությամբ: Ի՞նչ ասեց մեր Տերը, այն, որ մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի: Եվ նա՝ եղբայրներ և քույրեր, ով Բրանհամ եղբոր քարոզները երկյուղածությամբ լսում է, նա հստակ գիտի, որ Աստծո համար կարևորը ոչ թե ուղղակի միայն լսելն է, այլ որ լսենք և կարողանանք ասել. “ Ես պատրաստ եմ, ես ընդունում եմ, ես վերցնում եմ դա ինձ համար, ես հավատում եմ ”:Եվ նույնքան վստահաբար, որքան որ Տերը տվել է մեզ որդիներ և դուստրերդարձնելու խոստումը, Իր ողորմությունով մեզ այդդիրքի մեջ դնելու համար, ապա նորի՛ց է պետք շեշտադրել,որ մենք բոլորս, անցած 55 տարիներին, Աստծո Խոսքը, Աստծո խոստումները, Բրա՛նհամ եղբոր քարոզները60-ական թվականներից սկսած, նաև մեր քարոզները 80-ականներից սկսած՝ լսել ենք, դնենք ձեռքներս մեր սրտերին և ասենք. Ո՞վ է իրականում անձնական փորձառություն ունեցել Աստծո հետ, ո՞վ է ապաշխարհել, ո՞վ է իրականում ազնիվ և անկեղծարցունքներով դարձի եկել, ո՞վ է իրականում նորոգվել, ո՞վ է իրականում վերստին ծնունդ ունեցել Աստծո Խոսքի և Աստծո Հոգու միջոցով: Ո՞ւմ մոտ էԳառան արյունով կատարված փրկագնման գործը՝ իրականացված ձևով բացահայտվել, այնպես, որ դուք,իրականում պարզ և անկեղծ ձևով կարողանաք ասել. Այժմ ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջս:Ինչո՞ւ ենք մենք ընդգծում սա, որովհեհտև ցանկանում ենք Հիսուս Քրիստոսի փառավոր օրվա համար պատրաստվելը,վերապրենք, սա դրա համար է: Ոչ թե ուղղակի խոսենք պատգամի մասին,ոչ թե սուրբգրային հատվածնե՛րը թվարկենք, որոնք որ հիմա իրականանում են, այլ այն, ինչը Աստված մեզ անձամբ խոստացել է, դա նույնպես անձամբ վերապրենք:Եվ սրա մեջ է իրականում ամփոփվում այն ամենը, ինչը մեր Տիրոջ փրկագնման գործի մեջ ներառված է, ընդհուպ մինչև Սուբ Հոգով լցվելը: Մենք անցած կիրակի դրա մասին խոսել ենք, դա կատարվել է միանգամից՝ Պենտեկոստեից քիչ հետո, ամեն բան կատարվել է այնպես, ինչպես որ Աստծո Խոսքի մեջ գրված է: Եվ, եղբայրներ և քույրեր, նրանք ամենասկզբումփրկագնման ողջ փորձառությունը, Տիրոջ ողորմությունով ունեցել են, Աստված դա նրանց ուղղակի պարգևել է: Եվ ճիշտ նույնը ես կամենում եմ բոլոր եղբայրներին և քույրերին, ովքեր որ փրկագնվել են Գառան արյունով, ովքեր ողորմություն են գտել Աստծո առջև, որպեսզի նրանք հի՛մա, հի՛մա մտնեն աղոթքի մեջ: Չէ՞ որ Պենտեկոստեյի օրը նախապես չքարոզեցին, այլ աղոթեցին, տաս օր աղոթքի մեջ էին: Եվ միայն հետո, խոսքմունքի իրականացումից հետո՝ Սուրբ հոգու հեղման հետ կապված, միայն դրանից հետո եղավ առաջին քարոզը:Եթե մենք, որպես ծառայող եղբայրներ, բոլոր տեղերում,համայնքներով հավաքվե՛նքմիասին, և կգա ժամանակը, և այն գրեթե հասել է, երբ մենք նախապես կմտնենք աղոթքի մեջ և Աստծո գերբնական գործունեությունը կվերապրենք: Եվ հետո կբարձրացնենք մեր ձայները և ցույց կտանք, որ այն, ինչ Աստված խոստացել էր Սուրբ գրքում, կատարվել է: Մենք սպասում ենք, որ Տերը ավարտի Իր փրկագործության գործը և թափի առաջին և վերջին ժամանակի անձրևը. և թող Աստծո զորությունը երևա։ Բաց եղեք։ Եվ թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել սա, Աբրահամը հավատում էր Աստծուն, և բոլորին կխնդրեմ սա, որպեսզի հավատաք միայն նրան, ինչը Աստված ասե՛լ է Իր Խոսքի մեջ: Նա ով Աստծուն հավատում է, հավատում է այն բանին, ինչը Աստված ասել է, և այն ինչ Նա ասել է, դա գտնվում է Աստծո Խոսքի մեջ: Նույնիսկ Հովհաննես առաքյալը, նա հանձնարարություն ստացավ գրի առնելու այն ամենը, ինչը որ ասվել
Էր իրեն, բայց հետո եկավ այն պահը, այն պահը՝ Հայտնության 10-րդ գլխում, երբբարձր ձայն եկավ այն մարդու համար, ով պետք է ամեն բան գրի առներ, երկնքից բարձր ձայնով ասվեց.“ Այն, ինչ յոթ որոտները խոսեցին, մի գրիր”: Ես խնդրում եմ, որպեսզի Սուրբ հարգանք ունենանք այն բանի հանդեպ, ինչը Աստված է ասել: Ես հավատու՛մ եմ Աստծուն: Ես հավատում եմ, որ Հովհաննեսը հավատաց Աստծուն, ևայն բանին, որ դա չպետք է գրի առնել: Եվ դա ենթակա՛չէ քարոզվելու, որովհետև մենք կարող ենք քարոզել միայն այն, ինչը Աստված ասել է Իր Խոսքի մեջ: Եվ բոլոր այն եղբայրները, որոնք գալիս են որոտների ուսմունքով,թող վերցնեն իրենց ճամպրուկները և տուն գնան, և խնդրեն Աստծուն, որ ների իրենց: Եվ վերջապես թող կարդան, ինպես գրված է Աբրահամի մասին. Աբրահամը հավատաց Աստծուն:Եվ թող մե՛նք էլ որպես քարոզիչներ, և բոլոր նրանք, ովքեր որ լսում են, ամբողջ սրտով հավատանք միայն նրան, ինչը որ Աստված ասել է, և ինչը որ գրի է առնվել: Եղբայրներ և քույրեր, մի՞ թե դա այսպես չի: Մի՞ թե մենք աստվածության մասին սովորեցրել ենք մի բան, որը Աստվածաշնչում չի եղել, մի՞ թե մենք մասնավոր ուսմունք ենք ունեցել մկրտության վերաբերյալ. Դա արել են բոլոր հարանվանությունները, իսկ մենք վերադարձել ենք գրվածքին՝ առաջին քարոզին, երկրորդին, երրորդին, չորրորդին: Եվ բոլորը մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի անունով, լինի դա Պետրոսը՝ Երուսաղեմում, լինի դա Փլիպոսը՝ Սամարիայում, լինի դա Գործք. 10րդ գլխում գրվածը, կամ 19-րդ գլխում գրվածը, բոլորը մկրտված են եղել այն անունով, որով Աստված մեզ հայտնվել է՝Յահշուա փրկագնող անունով, որին մենք ասում ենք Հիսուս: Եվ Աստված այնպես է բաշխել, որ պետք է լինեն շատ լեզուներ, և մենք ամենքս պետք է մնանք մեր լեզվի հնչողության մեջ: Եթե ես Իսրաելում մկրտեի հրեայի, ապա կոգտագործեի հրեական անվանումը, իսկ Գերմանիայում գերմանական անվանումը, Անգլիայում այնպես, ինպես որ անգլերենում է գրվում, Ֆրանսիայում այնպես, ինչպես որ ֆրանսերեն է գրված, յուրաքանչյուր երկրում պետք է մկրտել այնպես, ինչպես որ գրված է Աստվածաչնչում: Իսկ հիմա հարց՝ վերջաբանի մեջ, բոլոր եկեղեցիները մկրտում են Հոր Որդու և Սուրբ Հոգու անունով, բայց հրաժարվում են այն անունից, որը անուն է բոլոր անունների վրա, և որը տրված է մեզ փրկության համար: Նրանք տիտղոսներ են օգտագործում, բայց Աստված չէ՞ որ տիտղոս չի հանդիսանում, Նա Ինքն Իրեն բացահայտեց, հայտնվեց մեզ անունով: Եղբայրներ և քույրեր, այսօր մենք չենք կարող անդրադառնալ այսպիսի ուսուցողական նյութերին, բայց եկեք գոհություն հայտնենք Տիրոջը, որ Նա Իր ծառային և Իր մարգարեին ուղարկեց, Վիլլիամ Բրանհամին՝ մեր ժամանակում, որպեսզի մենք վերադառնանք Աստծուն, Խոսքին, աստվածաշնչյան գործառությանը: Եվ ես համարձակվում եմ ասել, որ մենք, 100 տոկոսով վերադարձել ենք աստվածաշնչյան ուսմունքին, ամեն բան վերականգնվել է:Այժմ մեզ պետք է ունենալ անձնական փրկության փորձառությունը, որպեսզի մենք նույնպես լինենք այն բազմության մեջ, որոնց մասին գրված է Մատթեոսի 25-րդ գլխի մեջ, 10-րդ խոսքում. Եվ նրանք, ովքեր որ պատրաստ էին, Նրա հետ հարսանյաց ընթրիքը մտան: Ես ուզում եմ խոսքը այնպես քարոզել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր դա լսում են իմ շուրթերից՝ հավատան Աստծուն, հնազանդվեն, և հավատքի ու հնազանդության ճանապարհով հասնեն մինչև նպատակակետ, մինչև Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ վերադարձը: Այսպիսով, ճիշտ այնպես, ինչպես Աստծո Խոսքում ասվել է. Այն Հիսուսը, որը երկինք համբարձվեց, նույնությամբ կվերադառնա, որպեսզի մեզ տուն տանի: Դրան մենք հավատում ենք, և մենք կարող ենք 2-րդ Կորնթացիների 15-րդ գլխում, 1-ին Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխում կարդալ, և էլի ուրիշ շատ տեղերում:Իմ խնդրանքը այն է՝ ցանկությունը, որ բոլոր եղբայրները և քույրերը, և հատկապես բոլոր ծառայող եղբայրները հարգանք ունենան Աստծո և Իր Խոսքի հանդեպ: Եվ ես կրկնում եմ, ժամանակը եկել է, որ այլևս ոչ մի տեղ չպետք է քարոզվի, լավագույն գիտելիքը, թե ով ումից շատ բան գիտի, այլ բոլորը պետք է գան աղոթքի, որպեսզի Տերը կարղանա Ինքն Իրեն հայտնել, և հեղել Իր Հոգին, որպեսզի կարողանա Իր համայնքին կրկին վերազինել և ապրեցնել, և հաստատել Իր ծառայույունը՝ Իր վերջնական ծառայությունը: Ես հավատում եմ որ Տերը դա կիրականացնի այնպես, ինչպես որ խոստացել է: Եղեք այսօր համոզված նրանում, ինչպես հավատում եք, այնպես, ինչպես Տերը Իր խոսքում ասել է, և այն ինչը որ այս ժամանակահատվածի համար խոստացել է, և Բրանհամ եղբորը հանձնարարություն է տվել, որպեսզի բերի պատգամը, որը նախորդելու է Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ այն ժամանակից ի վեր, երբ Բրանհամ եղբայր տուն գնաց՝ 1965 թվականիԴեկտեմբերին, մենք այս պատգամը հասցրել ենք ողջ աշխարհով մեկ: Եվ այժմ բոլորը, բոլոր ազգերում և լեզուներում, կարող են լսել և վերապրել, թե ինչպես է Աստված Իր փրկագնման գործը հասցնում ավարտին: Թող որ ոչ ոք չպակասի: Գրեք սա ձեր սրտերում. Աբրահամը հավատաց Աստծուն, ես և դու՝ մենք հավատում ենք Աստծուն, և որքան որ վստահաբար հավատում ենք, այնքան էլ բոլոր խոստումները կտեսնենք իրագործված: Եվ ով որ Աստծուն է հուսացել, ամոթով չի մնալու: Միասին, մենք գովաբանում ենք Գառնուկի արյան զորությունը, Սուրբ Հոգու զորությունը, Աստծո Խոսքի զորությունը, Հիսուս Խոսքը, Արյունը և Հոգին, փառաբանում է հավերժ իմ հոգին: Մեր Տիրոջը և փրկչին լինի փառքը և պատիվը հավիտյանս: Եղեք օրհնված ամենակարող Աստծո օրհնություններով, Հիսուսի սուրբ անունով, ամեն: Եկեք վեր կենանք և հակիրճ շնորհակալություն հայտնենք Տիրոջը:
Տեր՝ ամենակարող Աստված, սրտանց գոհանում եմ քեզնից, այն հնարավորության համար, որ Քո Խոսքը կարող եմ հռչակել ողջ աշխարհով մեկ: Օրհնի՛ր, օրհնիր Քո ողորմության համեմատ, այնպես, ինչպես օրհնել ես Աբրահամին, և ինչպես Աբրահամը քեզ հավատաց և տեսավ խոստումի իրականացումը: Սիրելի Տեր, մենք նույնպես հավատում ենք ինչպես Աբրահամի սերունդը, ինչպես այնխոստումի սերունդ, որը Դու Քո խոսքում ասել ես,և մենք շնորհակալ ենք քեզնից, որ այդ ամենը կվերապրենք մինչև հափշտակությունը: Եվ թող փառավորվի Քո փառավոր անունը Հիսուս, ալելույահ, ամեն: