Խոսք՝ Բորգ եղբոր.
Սրտանց ողջունում ենք բոլորին, բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին, ողջ աշխարհով մեկ, ովքեր միացել են ուղիղ հեռարձակմանը, Սուրբգրային այս Խոսքին, Ֆրանկ եղբոր հետ: Մենք բոլորին՝ բոլոր եղբայրներին և քույրերին մաղթում ենք Աստծո առատ օրհնությունները, Նրա թանկագին Խոսքը լսելիս:
Ես կկարդամ, ներածության մեջ, Խոսք 1-ին Պետրոսի թղթից, 1-ին գլխից, 22-րդ համարից.
1-ին Պետրոս, 1-ին գլուխ, 22-րդ խոսքից.
22 Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք. 23 Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ 24 Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ 25 Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։ 1 Պետրոս. 1.22-25
Մինչև այստեղ: Սա Աստծո թանկագին Խոսքն է: Մենք հիմա կխնդրենք Ֆրանկ եղբորը: