Ֆրանկ եղբայր
Տիրոջմով սիրելի եղբայներ և քույրեր, օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով: Ինչպիս՜ի թանկագին խո՛սք կարդացվեց մեզ համար:
Մենք այդ մեջբերում ենք արել Ցյուրիխի քարոզներում, այն, որ առաքյալները ուղերձներ են գրել, որպեսզի այդ ուղերձները մասնավորապես կարդացված լինեն,
նրանք, որոնք ուղղակիորեն մեզ են ուղարկվել: Մենք դրան ևս կանդրադառնանք, կվերադառնանք: Եվ ես նույնպես ցանկանում եմ բոլորին ողջույններ փոխանցել:
Այսօր ես անուններ չեմ տա, բայց ավելի քան երբևէ, բոլոր ազգերից ու լեզուներից,
Ողջույններ են փոխանցում և ուրախանում են: Նրանք ուրախանում են, որ մենք կարող ենք ունենալ այս հեռարձակումները: Աստված իսկապես ողորմություն է արել, այնպես, որ Իր թանկագին և Սուրբ Խոսքը, հետագայում հնարավոր լինի լսելը:
Մենք մոտեցել են այս տարվա մայիս ամսին: Եվ մենք հետ ենք նայում դեպի 1946 թվականի մայիս ամիսը, երբ Սան-Ֆրանցիսկոյում, ՕՕՆ-ը մի խորհուրդ էր կազմել, որ Իսրաելը կարող էր ունենալ իր սեփական պետությունը: Մենք նույնպես նայում ենք դեպի 1946 թվականի մայիսի 7-ը, երբ Տիրոջ հրեշտակը եկավ Բրանհամ եղբոր մոտ և նրան հստակ հանձնարարություններ տվեց իր ծառայության համար: Եվ նույնպես հետ ենք նայում դեպի 1948 թվականի մայիսի 14-ը, երբ Իսրաելը հռչակվեց որպես պետություն: Եղբայնրեր և քույրեր, դա ուղղակի զորավոր է: Եվ մենք պետք է նկատենք այն, թե երբ է թզենին հասունանում: Եվ Ովսիայի մեջ, 9-րգ գլխի 10-րդ խոսքում մենք կարդում ենք, որ Տեր Աստվածը Իսրաելին ինչպես մի թզենի էր գտել անապատում: Եվ այս բոլոր հազարամյակներից հետո, Իսրաելը կրկին վերադարձավ իր երկիրը: Եվ Աստված հենց այնպե՛ս չէր խոսել վերջին ժամանակների մասին, որին մենք մոտեցել ենք, բայց հա՛տկապես Նա խոսել է այն մասին, ինչը Իսրաելին է վերաբերվում, և մենք շնորհակալ ենք դրա համար: Եվ իհարկե խոստումի հետ կապված ամեն բան լավ է ընթանում, որը Տեր Աստվածը տվեց Իր ժողովրդին: Եվ սրան մենք նույնպես կմոտենանք, կանդրադառնանք դրան: Մենք արդեն շեշտադրեցինք այն, որ Աստված ամեն բան անում է Իր Խոսքի համեմատ: Այն որ Նա սկզբում տալիս է խոստումը, և երբ ժամանակը լրանում է, Նա իրականացնում է այն, ինչը որ խոստացել էր: Բայց նախքան դրան անդրադառնալը, ես ցանկանում եմ կարդալ երկու հատուկ ողջույններ:
Առաջին ողջույնը դա Բուրունդիայից է՝ Բուժումբուրից: Դա ուղղակի զորավոր է, որ վերջին ժամանակների պատգամը պտուղներ է բերում: Մի ամբողջ համայնք ընդունե՛լ է պատգամի խոսքը, և բոլորը միասին՝ 600 հոգի, եղբայրներ և քույրեր մկրտվել են Սուրբգրային ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Մենք դարձյալ կարող ենք վկայել այդ մասին, որ Աստծո Խոսքը պարապ հետ չի դառնում (մեր ժամանակներում նույնպես) Նրա մոտ, այլ կատարվում է նրանց մեջ, ովքեր որ հավատում են, և կատարում է այն, ինչի համար որ ուղարկվել է: Եվ հետո էլի մի եղբայր գրում է Ուգանդայից, գրել է Միռո եղբորը՝ Սլովակիայի, նա հատու՛կ նամակ է գրել՝ էլեկտրոնային փոստով: Եվ այդ նամակի մեջ գրել է Մովսեսի մասին, Աստծո ա՛յն մարդկանց մասին՝ որոնք մինչ Բրանհամ եղբայն էին, որոնք անհրաժեշտ են եղել այն բանի համար, որպեսզի բերվի՛ պատգամը: Եվ վերջում նա անդրադառնում է Ֆրանկ եղբորը: Եվ ես կխնդրեմ Բորգ եղբորը, որպեսզի կարդա նամակը ոչ թե հանուն ինձ, այլ հանուն ձեզ, որպեսզի դուք իմանաք, որ ոչ թե մենք՝ այստեղ Եվրոպայում ուղղակի հավատու՛մ ենք, այլ որ ամբողջ աշխարհը, մի ծայրից մինչև մյուս ծայրը, Աստծո պատգամը լսել են, և ամբողջ սրտով հավատում են:
Խնդրեմ Բորգ եղբայր:
" Թույլ տվեք որ ես նույնպես ասեմ, այն որ վերջին ժամանակվա պատգամի հավատացյալները չէին ունենա ոչ մի պատգամ, որ զերծ կլիներ ամեն մարդկային մեկնությունից, եթե չլիներ Ֆրանկ եղբոր ծառայությունը: Աստծո ողորմության համեմատ, Աստված դրել է Ֆրանկ եղբորը, որպեսզի Իր զավակներին կերակրի մաքուր պատգամով, որը զերծ է ամեն մարդկային մեկնությունից, և որը գտնվում է Սուրբգրային շրջանակների մեջ ":
Տիրոջը, մեր Աստծուն գոհություն լինի սրա համար: Դուք բոլորդ գիտեք, որ նախքան հանձնարարությունը հնարավո՛ր լինի կատարելը, պետք է որ Տերը տա այն, Նա պետք է այն հանձնարարի, Նա պետք է ճշտգրտորեն ասի, թե ծառան ինչ պետք է անի: Չէ որ նա Նոյին ասաց, թե նա ինչ պետք է անի, և ինչպես պետք է անի: Մովսեսին, բոլոր մարգարեներին, չե՛ որ Տեր Աստվածը ցուցումներ տվեց: Եվ ինչպես այդ եղբայրը շեշտադրումներ արեց, անդրադարձավ Պողոսին, հետո ուրիշներին, մինչև Բրանհամ եղբորը: Եթե նա չունենա՛ր Աստվածային հանձնարարությունը, եթե չլինե՛ր 1933 թվականի հունիսի 11-ը, այդ դեպքում այսօր գրվածքը կատարված չէր լինի:
Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.
Մաղաքիա. 4.5
Մենք միշտ անդրադարձել ենք աստվածաշնչյան այս թեմաներին, նաև հենց այս մեկին, որը Աստված հենց այս ժամանակահատվածի համար խոստացել էր: Եվ այն եղբայրներների համար, որոնք որ չեն կարողանում սրան հավատալ, այն շատ մեծ բարդույթներ է առաջացնում, և մենք, ովքեր որ կարողանու՛մ ենք հավատալ, զորանում ենք դրանով, մենք ուղղակի շնորհակալ ենք, որ ճանաչել ենք օրը և ժամը: Եղբայրներ և քույրեր, որքան մենք հաճախ ենք աստվածաշնչյան հատվածներ մեջբերում, և հատկապես այն, որ մեր Տերը Ղուկասի ավետարանի 19-րդ գլխում ասաց, և հատկապես 42 և 44-րդ խոսքը, Նա շեշտադրեց այդ, երբ Նա նայեց Երուսաղեմին և լաց եղավ, և ասաց. Եթե դու՛ էլ իմանայիր քեզ այցելելու ժամանակը, այս օ՛րը քո խաղաղության համար, բայց հիմա ծածկվեց քո աչքերից: Մտածեք, 4000 տարվա մեջ մեկ անգամ, նրանք սպասում էին, իսկ հետո, ողջ հինկտակարանյան մարգարեությունների իրագործման օրը, Քրիստոսի առաջին գալուստի համար, կատարվածը չճանաչեցին: Չէ որ Տերը նրանց պատգամաբեր էր ուղարկել, ինչպես որ խոստացել էր.
Անապատում կանչողի ձայնը, պատրաստեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք Նրա շավիղները:
Մատթեոս 3.3
Եվ չէ որ սա տեղի է ունեցել, չէ՛ որ Հովհաննես Մկրտչի ծառայությամբ դա իրականացել է, չէ՛ որ աստվածաշնչյան հատվածները Մաղաքիայի 3-րդ գլխից, նույնպես կատարվել են.
Ահա ես ուղարկում եմ Իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի Իմ առջևից:
Չէ որ սա գրվածքի իրականացումն էր նրանց աչքերի առջև: Ողջ Երուսաղեմը և Հրեաստանը չէ՛ որ գնացին Հորդանան, չէ՛ որ հավատացին պատգամին և մկրտվեցին: Իսկ ին՞չ եղավ փարիսեցիների, օրինականների և դպիրների հետ, ին՞չ կատարվեց կրոնական առաջնորդների հետ, նրանք չէ որ հավատում էին ինչ որ գրված էր Մովսեսի գրքում, բայց այն, ինչ Աստված խոստացել էր այս ժամանակահատվածի համար, նրանք դրան չհավատացին: Նրանք կարող էին ամեն ինչ կարդալ Մարգարեներից, Սաղմոսներից, բայց այն, ինչը այդ ժամանակահատվածի համար խոստացվել էր, և իրագործվել էր՝ նրանք դա չմբռնեցին: Ես չեմ դատապարտում, բայց ես խոսում եմ Տիրոջ անունով: Բոլոր եղբայրները ողջ աշխարհով մեկ, ընդհուպ մինչև խարիզմատիկ շարժումը, բոլորը կարողանում են կարդալ և մեկնել Աստվածաշունչը, բայց երբ խոսքը գնում է այս ժամանակահատվածի համար տրված խոստումներին՝ ինչպես որ ասում են ժողովրդական լեզվով՝ վառարանը հանգչում է, ահա վերջ: Այդ ժամանակ նրանք վրդոհվում են, որովհետև նրանք չեն հավատում, որ Աստված այդ խոստումները պարզ ձևով իրականացրել է մեր ժամանակարջանում: Եվ այսպիսով, այն ժամանակ Հովհաննես Մկրտիչը կարո՛ղ էր վկայել, քանի որ նրան ասվել էր. Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է, դա Նա է, դա Նա է, ով մկրտելու է Սուրբ Հոգով և կրակով: Ին՞չ տեղի ունեցավ մեր ժամանակաշրջանում: Տերը հոգ տարավ այն բանի համար, որ լուսանկարիչները՝ աշխարհիկ լուսանկարիչները կարողանային լուսանկարել, երբ իջնու՛մ էր գերբնական ամպը: Եվ ես հիշում եմ հատկապես 1950 թվականի հունվարը, Հյուսթոնում, Տեխսասում է դա եղել, երբ կրակե սյունը իջավ Բրանհամ եղբոր գլխավերևում: Եվ եթե մինչ այդ մարդիկ չէին հավատում՝ չէին ուզում հավատալ, դա հենց ա՛յն պահն էր, երբ Աստված անձա՛մբ հոգ տարավ դրա համար, որպեսզի գերբնական հաստատումը բնական ոլորտում լինի լուսանկարված, լինի տեսանելի, որպեսզի բոլորը, անկախ նրանից հավատում են թե չեն հավատում՝ հնարավորություն ունենան տեսնելու: Եվ կարող ենք հավատքով և վստահաբար ասել. Նա, ում գլխավերևում գերբնական սյունը՝ կրակե սյունը իջավ, դա նա է ում Աստված ուղարկել է պատգամով, նախքան Քրիստոսի վերադարձը, որը նախորդելու է Քրիստոսի երկրորդ գալուստին: Այսպիսով, այդպե՛ս է եղել նրան ասված, և մենք դա հաճախակի կրկնել ենք: Աստծո մարդը, բոլոր աստվածաշնչյան ուսմունքները, այնպես, ինպես որ գրված են եղել, այդ ամենը բերեց սկզբնական վիճակին: Եվ այն, որ բոլոր ոչ սուբգրային ուսմունքները մի կողմ են դրվել: Եվ որ Աստծո տանը, Աստծո արքայության մեջ՝ Քրիստոսի ժողովրդի մեջ, կիրառվել է միայն այն, ինչը ամենասկզբում կիրառվում էր՝ կամ կիրառության մեջ էր դրվել համայնքում: Յուրաքանչյուր սուրբգրային ուսմունք չէ որ նորից եղել էր բացահայտված, լինի դա աստվածության թեման, թե մկրտության, թե հաղորդության, թե ընտրության թեման, թե մեղքի մեջ անկման, և ընդհանրապես աստվածային ողջ փրկագործման մասին, բոլոր խոստմունքի հետ միասին, չէ որ այդ ամենը շատ պարզ և լուսավոր ձևով բացահայտված է եղել: Եվ մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք դրա համար, այն, որ Տերը այնպե՛ս առաջնորդեց, որ ես նախասահմանված եղա այն բանի համար, որ այդ բացահայտված՝ թանկագին Սուրբ Խոսքը կարողացա հասցնել ողջ աշխարհով մեկ: Դա եղել է Նրա՛ որոշումը, ոչ թե իմ. Ամեն: Բայց այն, ինչ տեղի ունեցավ 1962 թվականի ապրիլի 2-ին, չ՞է որ դա հենց այնպես չէր, որ Բրանհամ եղբայրը վկաների առջև հաստատեց 1962 թվականի դեկտեմբերի 3-ին: Դա Աստվա՛ծ հաստատեց ողջ աշխարհով մեկ: Եվ մենք մեկ անգամ դեկտեմբերի շրջաբերական նամակում ցույց ենք տվել, որ ողջ աշխարհում, տարբեր լեզուներով Խոսքը հռչակված է եղել: Ո՛չ թե նրա համար, որ դա ի՛նձ է վերաբերվում… Ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ, որ Տերը լսելի ձայնով ինձ կանչեց և հանձնարարություն տվեց… բայց նայեք աշխարհի քարտեզին, Ուրալից ընդհուպ մինչև Սիբիր, կամ որտեղ էլ որ ցանկանաք նայեք, խնդրում եմ նայե՛ք կրկին անգամ աշխարհի քարտեզին, այն, որ Աստծո թանկագին Խոսքը, որը հանդիսանում է որպես վերջին ժամանակների պատգամ, որը բոլոր ազգերին և լեզուներին պետք է փոխանցվի, չէ որ այն հռչակվել է: Եվ հատկապես Մատթեոսի 24-րդ գլխի 14-րդ խոսքը.
Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար..
Եվ չէ որ սա այն որոշումը չէ, որը Բրանհամ եղբայրն է ընդունել, կամ էլ ես. Սա Աստծո որոշումն էր հենց ամենասկզբից: Եվ բոլորդ լսեք սա շատ պարզ, այն ժամանակ՝ սկզբում, երբ Տերը տվեց միսսիոներական հանձնարարությունը, երկու հազարամյակ առաջ՝ Մատթեոսի 28-րդ գլխում, Նա արդեն ասել էր Մատթեոսի 24-րդ գլխում, թե ինչ է տեղի ունենալու երկու հազարամյակ հետո: Եվ այն, որ մեր ժամանակաշրջանում, Նրա բնօրինակ ավետարանը պետք է քարոզվի, բոլոր ազգերին վկայության լինելու համար: Եղբայրեր և քույրեր, ես այսօր գիտակցաբար հարց եմ տալիս, երբ այսօր Տերը նայում է մեզ, Նա լա՞ց պետք է լինի, թե՞ Նա ուրախանում է դրա համար, ընդունե՞լ ենք արդյոք մենք, հնազա՞նդ ենք եղել հավատքի մեջ, թե մի կողմ ենք թողել այդ, և մնացել ենք անհավատության ու անհնազանդության մեջ:
Արդյո՞ք վերաբերվում է սա մեզ.
Դուք իմ ժողովուրդն եք, դուրս եկեք նրանց մեջից, և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք, և Ես կնդունեմ ձեզ,ու դուք Իմ որդիներն ու դուստրերը կլինեք:
Կարողացե՞լ ենք մենք այս հրավերքը՝ Աստծո այս Սուրբ կանչը լսել.
Դուք Իմ ժողովուրդն եք, դուք Իմ արյունով գնված ժողովուրդ եք, դուք համարվում եք Իմ սեփականությունը, լսե՞լ եք արդյոք Իմ կանչը, եկե՞լ եք արդյոք Ինձ մոտ:
Տերը հենց այնպես չի կանչում մարդկանց, ինչպես մենք դրա մասին խոսել ենք, այլ սա պետք է ուղղակի կրկնել, այն պարզ գված է.
Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի (Եսայիա. 55:11):
Այն ինձ մոտ չի վերադառնում, ոչ էլ Բրանհամ եղբոր մոտ, այլ Տիրոջ մոտ, ով Իր փրկագնման խորհուրդը, Իր մարգարեների միջոցով հայտնեց: Եվ Պողոսը կարող էր ասել. Ես ձեզ Աստծո ողջ խորհուրդը հայտնեցի: Նույնը մենք կարող ենք ասել մեր ժամանակաշրջանում: Եթե մենք նայենք ներկա ժամանակին՝ եղբայրներ և քույրեր, ապա մենք մի տեսանկյունից վշտացած ենք, քանի որ հիմա չենք կարողանում միասին հավաքվել, ինչպես մնացած բոլոր տարիներին կարողացել ենք, որպեսզի միասին գովաբանենք Տիրոջը, միասին մեկտեղ լսենք Նրա Խոսքը: Եվ դեռևս գրված է, որ մեկտեղ հավաքվելը մի թողնեք: Եվ շատ ավելին, ինչպես դուք տեսնում եք, որ այդ օրը մոտենում է: Եվ նույնպես մենք կարող ենք ասել, որ Աստծո ճշմարիտ զավակները, բոլո՛րը չէ որ գալիս էին Կրեֆելդ , առաջին հանգստյան օրերին: Եվ անգամ եթե այստեղ, երբեմն հավաքվում էին 1000 հոգուց ավելի ժողովուրդ, չէ որ այդ նույն ժամանակ, բոլոր ազգերում և լեզուներում ճշմարիտ հավատացյալները միասին են հավաքվել։ Եվ եթե հիմա մենք հավաքույթներ չենք ունենում բնականոն ձևով… Թույլ տվեք ինձ հիշել մի վկայության մասին, մի քանի օր առաջ ես զանգ ստացա, մի թանկագին քրոջից, և նա ասաց. Սիրելի Ֆրանկ եղբայր, երեկ լրացավ իմ 97 տարին, և ես հիշում եմ բոլոր այն անցած տարիները, որտեղ ես Ֆրոյդ քրոջ հետ գալիս էի Կրեֆելդ։ Եվ հիմա, իմ միայնության մեջ, ես ամեն օր լսում եմ այն քարոզները, որոնք ինձ համար մեծ օրհնություն են դարձել։ 97 տարեկան, և այդուհանդերձ նա կարողանում է օգտվել սարքից։ Եվ այս նույն օրինակի պես, շատ տեղերում են կարողանում անհատները լինել միասին։ Եվ այսպիսով կատարվում է այս խոսքը. Որտեղ որ երկու, երեք հոգի հավաքված են Իմ անունովս, Ես այնտեղ եմ` նրանց մեջ։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ Տերը ողորմություն է անելու և մենք կանոնավոր ժողովներ ենք ունենալու, լինի դա Կրեֆելդում, թէ լինի Ցյուրիխում` որտեղ էլ որ լինի։ Եվ այսպես, ևս մեկ հորդորանքի խոսք. Սիրելի եղբայրներ և քույրեր, ես չեմ կարող քննարկումների մեջ մտնել պատվաստման թեմայի շուրջ, կամ այն բանի շուրջ, ինչ տեղի է ունենում ներկա պահին, ես չե՜մ կարող մասնակցել դրան, ես ուղղակի չեմ կարող անել այդ։ Դա տրված է ամենքին անհատական։ Թերևս ես այսօր նայում էի, թե ինչպես էր 1965 թվականի մայիսին Բրանհամ եղբայրն ասում. " Ես պետք է ուղևորվեմ Հարավային Աֆրիկա, բայց նախօրոք պետք է պատվաստվեմ, ներարկում ընդունեմ ": Ֆրանկ եղբայրը կարող է հանել 1964 թվականի իր անձնագիրը պատվաստման վերաբերյալ… երբ ես առաջին միսսիոներական այցն էի կատարում Հնդկաստան, ես պետք է պատվաստվեի։ Եվ բոլոր այդ տարիներին պատվաստումը պարտադիր է եղել։ Եվ պատվաստումը հաստատող այս անձնագիրը հարկավոր էր ցույ՜ց տալ` դնել սեղանին, քանի որ առանց դրա հնարավոր չէր ճանապարհորդել ուրիշ երկրներ։ Այսպիսով, ամեն մեկը իր տե՜ղը թող որոշում կայացնի, թող Աստված առատապես օրհնի ձեզ դրանում։ Բրանհամ եղբայրը հնազանդ է եղել, ես նույնպես հնազանդ եմ եղել, և դուք նույնպես կարող եք հնազանդ լինել։ Եկեք դարձյալ մոտենանք այն խոսքին, որը կարդացինք Պետրոսի թղթում, սիրելի եղբայրներ և քույրեր, ներածական խոսքի մեջ, մենք իրականում կարդացինք առաքինությունների մասին, և խնդրում եմ, ընդունե՛ք այդ հորդորը որը որ ասվեց, այն դրեք մի կողմ և հիմա խորացե՛ք Աստծո խոսքի մեջ: Մենք լսեցինք թե իրականում ինչն է վերաբերվում նոր մարդուն, և հատկապես բոլոր այդ առաքինութունները, որոնք որ թվարկվեցին, չէ որ Պողոս առաքյալը դրանք անձամբ վերապրել էր, որից հետո կարողացավ այդ ամենը գրել: Եվ ում մոտ որ այս առաքինությունները բացակայում են, նա կույր է և կարճատես: Եվ նա, ով վերևում արդեն կարդաց, և մնացած սուրբգրային հատվածները կարող է հանգեցնել դրան… Աստված իրականում ողորմություն է արել մեզ, որպեսզի մենք հաղորդություն ունենանք աստվածային բնությանը: Եվ միայն անտեղ, որտեղ աստվածային բնությունը կարող է բացահայտվել, այնտեղ այդ բոլոր առաքինությունները, որոնց մասին մենք կարդացինք՝ կարող են դրսեվորվել՝ բացահայտվել: Թող որ Տերը մեզ բոլորիս Շնորհ անի, որպեսզի մենք ոչ թե ընդհամենը հավատա՛նք այս ժամանակաշրջանի համար տրված խոստումին, որ Տերը ինչ-որ մեկին ուղարկելու է, և ուղարկել է, և այն, որ Աստծո պատգամը պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին… Եվ որ արդեն նախորդե՛լ է… Սա ուղղակի իմ սրտում դրված է, որ Մատթեոսի 25-րդ գլի 10-րդ խոսքը, բոլոր նրանց մոտ, ովքեր հիմա կարդում և հավատում են՝ լինի կատարված, իրականանա, և նրանք, ովքքեր որ պատրաստ են, Նրա հետ հարսանյաց ընթրիքը մտնեն: Եվ ես ցանկանում եմ, որ խոսքը այնպես քարոզեմ՝ Աստծո հանձնարարության մեջ, այնպե՛ս փոխանցեմ, ինչպես որ Տերը նախասահմանե՛լ է այս ժամանակահատվածի համար: Եվ բոլոր նրանք, ովքեր ողջ սրտով սրան հավատու՛մ են, ապա Աստծո հետ իրենց անձնական փորձառությունը կունենան, և աստվածային նոր կյանքը իր բոլոր առաքինություններով հանդերձ, կարտահայտվի:
Եվ մենք, լիարժեք հաղորդակցություն ենք ունենք աստվածային բնությանը, Աստծո խոստումի համաձայն ստացել ենք այն, և որը որ մեր հավատքի կյանքում իրականություն է դառնում: Մեր Աստծուն փառք և պատիվ լինի դրա համար: Եվ բոլոր այն բաներին, ինչը ներկա պահին կատարվում է երկրի վրա, հիմա մենք դա չենք քննարկի: Հիմա մենք կանդրադառնանք Պետրոսի 2-րդ գլխին և կկարդանք 17-րդ խոսքից,
Խնդեմ Բորգ եղբայր.
Պետրոս առաքյալի, 2-րդ թղթի 17-րդ խոսքից մինչև 21-րդ խոսքը.
17 Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։
— Այս խոսքի վրա մենք անմիջապես կանգ կառնենք. “ Որին ես հաւանել եմ ”:
Թող որ Տերը ողորմություն անի, որպեսզի այն խոսքերը, որոնք մենք պետք է կարդանք, Նա խոսի ամենքի հետ անհատական:
Կարող ենք շարունակել, խնդրեմ.
18 Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։
— Հրաշալի մի բան, ամեն տեղ վկաներ են եղել, որոնք ինչ-որ բան լսել են կամ ինչ-որ բան տեսել են, կամ որևէ փորձառություն են ունեցել, և մեզ վկայություն են թողել: Եվ մենք ողջ սրտով հավատում ենք, որ դա տե՛ղի է ունեցել մեր Փրկչի հետ, որ Աստծո բարեհաճությունը Նրա վրա է եղել: Եվ ես հավատում եմ, որ Նրա բարեհաճությունը հիմա էլ Իր որդիների և դուստրերի վրա է: Եվ թող լինի ամենքի վրա, ովքեր լսում և հավատում են, և հնազանդությամբ հետևում են Տիրոջը:
Խնդրեմ, շարունակեք, 19րդ խոսքը.
19 Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։
— Այստեղ նույնպես կանգ կառնենք: Ի՞նչպիսի նշանակություն ունի մարգարեական խոսքը մեր համար: Չէ որ ողջ հոգևոր կողմնորոշումը գտվում է մարգարեական խոսքի մեջ, որը վերաբերվում է ժամանակին, նույն կերպ ողջ հոգևոր կողմնորոշումը գտնվում է ավետարանական խոսքի մեջ, ավետարանի քարոզչության մեջ՝ լրիվ ավետարանի: Աստված ամեն բան հրաշալի ձևով դասակարգեց, կարգավորեց: Եվ Պետրոսը այստեղ գլխավոր շեշտը դնում է մարգարեական խոսքի վրա, և երբ դա բացահայտվու՛մ է մեզ համար՝ պարզ է դառնում, լույսի նման պարզ մութ տեղում:
Խնդրեմ Բորգ եղբայր.
— 20-րդ գլուխ.
20 Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։ 21 Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։
— Գոհություն մեր Տիրոջը, որովհետև ոչ մի մարգարեական խոսք իր մասնավոր մեկնությունը չունի: Սա ինձ համար Սուրբ, Սուրբ Խոսք է: Ամբողջ Խոսքը Սուրբ է:
Բայց հատուկ շեշտադրենք, որևէ առակ հասկացվում է այսպես, կամ այնպես, որքան են մեկնաբանում և բացատրում առակները ինչպես որ իրենք են ուզում, քանզի դրա մասին Աստված մեզ Պետրոսի միջոցով ոչինչ չի ասել: Նա ամբողջապես շեշտը դրել է մարգարեական խոսքի վրա, այն, որ աստվածաշնչյան մարգարեությունը՝ գրվածքը թույլ չի տալիս որևէ մասնավոր մեկնություն: Եվ ես շնորհակալ եմ Տեր Աստծուց, որ առ այսօր ես որևէ մասնավոր մեկնություն չեմ տարածել, այլ սուրբ հարգանքով, ընդունել եմ թանկագին և սուրբ մարգարեական խոսքը, և Տերը Իր Սուրբ Հոգու միջոցով մեզ հայտնել է:
Եկեք մոտենանք Եսայիա մարգարեին, 49-ը գլխին, և այստեղ կարդանք 8-րդ խոսքը, խնդրեմ Բորգ եղբայր.
— Եսայիա 49-րդ գլուխ 8-րդ խոսք.
Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները:
Այստեղ, հատկապես խոսքը գնում է այն մասին, որ Տերը հսկում է Իր Խոսքը, բերաբերվում է դա ԻսրաԷլին թե ոչ, կամ թե վերաբերվու՞մ է դա մեզ՝ որպես համայնքի, ուղղակի հրաշալի է իմանալը, որ ամեն բան կատարվում է այնպես, ինչպես որ Աստված է ասել Իր Խոսքի մեջ:
Մենք նորից կարդանք Եբրայեցիների 11-րդ գլխից, 5-րդ խոսքը.
— Եբրայեցիների 11-րդ գլուխ 5-րդ խոսք.
Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չտեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։
Գոհություն լինի մեր Աստծուն: Եվ այստեղ նույնպես մենք վկայություն ունենք, Ենովքը՝ Ադամից հետո յոթերորդը, նա ուներ Աստծո բարեհաճությունը, նա քայլում էր Աստծո հետ, և վերցվեց, առանց այս երկրի վրա մահ տեսնելու և առանց թաղվելու: Սա որպես օրինակ է, այն, որ հիմա՝ վերջում, համայնքի վերջին ժամանակաշրջանում, մենք գիտենք որ Հայտնության գրքի 2-րդ և 3-րդ գլխում գրված է յոթ եկեղեցիների մասին, պատգամի մասին, որը ուղարկվել էր յուրաքանչյուր համայնքի հրեշտակին, և հետո վերջին խոստմունքը. Ով որ հաղթի, ով որ հաղթի ինչպես ես հաղթեցի, նա կնստի Ինձ հետ Իմ գահի վրա, ինչպես որ Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր գահի վրա: Աստծո սուրբ բարեհաճությունը Աստծո որդու վրա եղավ, մեր Փրկչի վրա: Եվ սիրելի եղբայրներ և քույրեր, սա ընդունեք հավատքով, Աստված այլևս մեզ չի տեսնում որպես մեղավորներ, որպես այնպիսիներ, որ երբեմն եղել ենք, այլ Աստված մեզ տեսնում է Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ միջոցով, որի մեջ փրկագնումը, հաշտությունը և ներումը կատարվեցին, որի մեջ հին մարդը մեռավ, և նոր մարդը կյանքի կոչվեց, քանի որ Աստծո բարեհաճությունը կարող է լինել միայն նոր մարդու վրա:
Եկեք դարձյալ կարդանք , հաճության մասին Մատթեոսի ավետարանի 17-րգ գլխի 5-րդ խոսքը:
— Մատթեոս 17-րդ գլուխ 5-րդ խոսք:
Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. դորան լսեցէք։
Ես չգիտեմ, բայց Տերը թող ողորմություն անի, ինքնաքննության համար, բայց սա պետք է անել հավատքով, ոչ երբեք անհավատությամբ կամ երկմտելով: Եվ մեր ինքնաքննության համար պետք է կարդանք 1-ին Կորնթացիների 10-րդ գլխից, 5-րդ խոսքը:
— 1-ին Կորնթացիներ, 10-րդ գլուխ 5-րդ խոսք, նաև 11-րդ խոսքը.
5 Բայց Աստուած նորանցից շատերին չհաւանեց. որովհետեւ անապատումը փռուած ընկան։
11 Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ։
Զգույշանալու համար գրվեց սա մեզ համար, որոնց սպասվում է ժամանակների մոտալուտ վերջը: Եվ ես վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր Աստծո պատգամին հավատացել են, գիտեն, որ մենք իրականում հասել ենք ժամանակների վերջին:
Եվ մեր ինքնաքննության համար, ես կրկնում եմ, խնդրում եմ, անկեղծությամբ և ազնվությամբ , անել դա, բայց հավատքով: Եվ դրա համար այստեղ գրված է. Աստուած նորանցից շատերին չհաւանեց: Մենք չէ՛ որ կարդացել ենք, որ Ենովքը ուներ Աստծո բարեհաճությունը, Աստծո բարեհաճությունը Աստծո որդու վրա էր հանգչում, մեր Փրկչի վրա: Բոլոր այս գրվածքները տրված են եղել մեզ, բայց եթե այստեղ խոսվում է ԻսրաԷլ ազգի մասին, որոնք որ լսել են ժամի պատգամը և կանչված են եղել, մեկտեղ հավաքված են եղել որպես համայնք, տեսել են կրակե սյունը և այդ ամենը անձամբ վերապրել են, այնուամենայնիվ գրված է. Աստուած նորանցից շատերին չհաւանեց:
Եղբայրներ և քույրեր, ես սա ասում եմ հավատքով, և հնարավոր է նրա համար որ ես տեսել եմ, անհամար բազմություն եմ տեսել: Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ գերբնական վերապրումներին, բայց այն վերապրումը, որը Աստված տվեց ինձ, և նաև կանչվածության փոխկապակցվածության հետ կապված, և սրբերի հավաքույթի, որպեսզի լսենք Իր խոսքը: Դա եղել է ամեն անգամ, լինի դա 1976 թվականի սեպտեմբերի 19-ը. Եղբայրներ և քույրեր, ես տեսել եմ այդ տեսիլքում , վերևի հարկում առաջին շարքում էի ես նստած, ես տեսա մի մեծ վրան, որը ավելի շատ ոչ թե կլոր էր, այլ օվալաձև էր, և բոլոր աթոռները դատարկ էին, և հաջորդ ակնթարթում, մարդիկ, մարդկանց ամբոխը ներս էր մտնում մեծ ուժգնությամբ, և բոլոր աթոռները զբաղեցվեցին, և դա տարածվում էր վրանի սահմաններից դուրս, որքան որ հնարավոր կամ անհնար էր տեսնելը: Ես հավատում եմ, որ այդ նախազգուշացումներն ու խրատները, որոնք Պողոսը այստեղ ուղղել է Կորընթոսի համայնքին… Նա չէ որ շատ նամակներ է գրել այդ համայնքին, բայց սա մենք մոտ ընդունելով մեր սրտին, ասում ենք հավատքով. Սիրելի Տեր, ես նրանցից եմ, ովքեր ամբողջ սրտով հավատում են այն բանին, ինչը Դու խոսացել ես և կատարել ես մեր ժամանակաշրջանում, ես հավատում եմ դրան ամբողջ սրտով, և ամբողջ անձով:
Եվ այն ժամանակ, կիջնի Աստծո սուրբ բարեհաճությունը, Իր խոստումի հետ կապված, որը մեր մեջ կդնի՛ Աստծո բնությունը, և բոլոր առաքինությունները Իր ողորմությունով կյանքի կկոչվեն, և իրականում Աստծո բարեհաճությունը մեր վրա կլինի: Ասացե՛ք ինձ ի՞նչ կարող ենք էլի ավելացնել այս ամենին: Մեր Տերը ողջ փրկագնման գործը կատարեց, մինչ՜և իսկ Հովհաննես առաքյալը տեսա՛վ Պատմոս կղզում բազում փրկագնվածների, և Գառան արյունով մաքրվածների: Եղբայրներ և քույրեր, սա ընդունե՛ք հավատքով, ճիշտ այնպես, ինչպես որ հավատում եք վերջին ժամանակաշրջանի պատգամին, և Բրանհամ եղբոր ծառայությունը ընդունել եք որպես Աստծուց խոստացված և Աստծո հանձնարարության համեմատ կատարված ծառայություն, և այն որ նրա Տիրոջ մոտ գնալուց հետո, այս պատգամը, Աստծո կամքի և հանձնարարության համեմատ տարածվել է աշխարհով մեկ: Նույնքան վստահաբար եթե կարողանաք դրան հավատա՛լ, ապա դուք պատկանում եք ընտրյալներին, ովքեր կհասնե՛ն նպատակին, իմաստու՛ն կույսերը, որոնք ոչ միայն ձեթ ունեն իրենց լապտերներում, այլ նաև իրենց ամանների մեջ ունեն այդ ձեթից: Եվ ես ձեզ կասեմ, որ այն բոլորը, ովքեր ողջ սրտով ընդունել են այդ,նրանք այնտեղ կլինեն՝ կմասնակցեն, որովհետև Աստծո բարեհաճությունը մնում է մեր վրա: Նրանք այնտեղ կլինեն, երբ Տերը կվերադառնա՝ մեզ տուն տանելու համար: Թող հավատարիմ Աստվածը օրհնի բոլորին՝ իրապես առատորեն օրհնի, և խնդրում եմ վերընթերցեք բոլոր այս կարդացված հատվածները, նաև խնդրում եմ վստահեք Տիրոջը ամեն պարագայում, այսպես է գրված. Գոհացեք Տիրոջից ամեն ժամանակ, եթե դա վերաբերվում է անգամ ամենադժվար իրավիճակներին, գոհացե՛ք Տիրոջից ամեն բանի համար: Դուք կարող եք Հոբի նման, ամեն իրավիճակներում հայտարարել. Ես գիտեմ որ իմ Փրկիչը կենդանի է: Եվ այն կերպով, ինչպես որ Աստծո հաճությունը իմ Փրկչի վրա եղավ, նույն կերպ կլինի նաև նրանց վրա, ում Տերը սիրեց, ում Նա ողորմեց և ում հաշտեցրեց և Իր հետ միացրեց: Մեր Տեր Աստծուն լինի պատիվը և փառքը, մեր Տեր Հիսուսի անունով, ալելույահ, ամեն: Եկեք կանգնենք աղոթքի համար.
Տեր, ամենակարող Աստված, ողջ սրտով ես գոհանում եմ քեզանից, ողորմություն արա, որպեսզի բոլորը կարողանան ճիշտ հասկակալ ամեն բան, Սիրելի Տեր, Դու տեսնում ես, որ ես ծեր և թույլ եմ դարձել, իմ հիշողությունը այլևս այնպիսին չի ինչպիսին որ առաջ էր, բայց Քո Խոսքը, Քո խոստումները նույնն են, ինչպիսին որ եղել են, նրանք արդիական և կենդանի են, և նրանք կկատարվեն: Ես խնդրանք եմ թողնում բոլոր ճշմարիտ փրկագնվածների համար, որպեսզի նրանք ամբողջովին ազատագրված լինեն՝ մարմնով, հոգով և անձով, և որ իրենց կյանքը Տիրոջը նվիրեն, և որ Աստծո բարեհաճությունը լինի նրանց վրա: Եղբայրներ և քույրեր, ընդունեք սա հավատքով, Տերը, ամեն ինչ որ անեծքի տակ է եղել, Իր վրա է վերցրել, և Աստծո բարեհաճությունը մեր վրա է դրվել: Նրա՛ն, մեր Փրկչին լինի ողջ պատիվը, գոհությունը, երկրպագությունը: Թող որ ամենակարող Աստծո օրհնությունը լինի բոլոր ծառայող եղբայրների վրա, ողջ աշխարհով մեկ, բոլորի վրա ովքեր այստեղ են կամ այլ վայրում փոքր խմբերով հավաքվում են: Սիրելի Տեր, ավարտի՛ր Քո գործը, և արի, այո՛, մենք հավատում ենք որ դա կվերապրենք: Մեկ անգամ ևս, հավիտյան հավատարիմ Աստված, գոհություն լինի Քեզ, Քո Սուրբ և թանկագին Խոսքի համար, լիարժեք ազատագրման, լիարժեք փրկագնման համար, որում մենք կարող ենք բաժին ունենալ, և թող Քո բարեհաճությունը լինի այն ամենքի վրա, ովքեր որ մկրտված են Հոգով, Հիսուսի Սուրբ Անունով, ամեն: