Լսել

2021-05-02 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Ներածական խոսք՝ Բորգ եղբայր

Մենք ողջունում ենք , բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին ողջ աշխարհով մեկ, ովքեր միացել են ուղիղ հեռարձակմամբ, սուրբգրային այս սերտողությանը՝ Ֆրանկ եղբոր հետ և ֆրանկ եղբոր միջոցով, սրտանց ողջունում ենք: Մենք շնորհակալ ենք, այս հեռարձակմանն ուղղված այն օրհնյալ մաղթանքների համար, որոնք որ մեզ են հասել ողջ աշխարհի շատ եղբայրներից։ Մենք, ձեր բոլորի հետ կապված ենք Աստծո սիրով։ Թող որ Տերը, մեզ բոլորիս միասին օրհնի Իր Խոսքի միջոցով։ Ես ուզում եմ ներածական խոսքում կարդալ, Պետրոսի 2-րդ թղթի, 1-ին գլխի 4-11 համարները։ 4 Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։ 5 Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, 6 Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը, 7 Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։ 8 Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը։ 9 Բայց նա որ այս բաներն իրան մօտ չ’ունի, կոյր է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբուիլը։ 10 Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։ 11 Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։ 2 Պետրոս. 1.4-11 Մինչև այստեղը: Սա Աստծո Խոսքն է։ Մենք կխնդրենք հիմա Ֆրանկ եղբորը։
Բովանդակություն