Լսել

2021-04-04 [AM] Եղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Ֆրանկ եղբայր

Ես նույնպես ցանկանում եմ սրտանց ողջունել բոլորին: Ինչպիսի առանձնաշնորհում է, երբ մենք նման կերպով կարո՛ղ ենք լսել Աստծո Խոսքը: Թեև մենք խորապես վշտացած ենք, որ չենք կարող միասին մեկտեղ հավաքվել: Բոլոր այս անցած տարիներին, չէ որ եղել են ծառայություններ Ավագ Հինշաբթիին և Զատիկին: Դրանք եղել են ամենանշանակալից օրերը ամբողջ տարվա մեջ: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը ամեն բանի համար, այն, որ կարող ենք Աստվածաշնչից կարդալ նույն հատվածները: Եվ այն ամենի մասին, ինչը որ խոսե՛լ ենք ժողովներին, այսօր նու՛յնպես կարող ենք խոսել: Ինչպիսի մեծ Շնորհ է, որ կարող ենք հավատալ այնպես, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում: Ինչպիսի Շնորհ է, որ կարող ենք ավագ ուրբաթը, շաբաթը և կիրակիին, այդ ամենը վերապրել: Ավագ ուրբաթ օրը եղել են չարչարանքները՝ խաչելությունը, շաբաթ օրը Տերը իջավ երկրի ստորին սահմանները, ավետեց նրանց այն, ինչ տեղի էր ունեցել խաչի վրա և կիրակի օրը՝ վաղ առավոտյան, հարություն առավ: Եվ նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար, Նրա հետ հարություն առան, Սուրբ քաղաքը մտան, և շատերին երևացին: Եղբայրներ և քույրեր, Փրկագնումը դա Աստծվածային իրականություն է: Եվ որքան հաճախ և բավարար ձևով մենք դա ասել ենք. Փրկչի ծնունդը, Փրկչի ծառայությունը Աստվածային իրականություն է այս երկրի վրա: Չարչարանքնե՛րը, հարությու՛նը և համբարձումը երկինք, այդ ամենը, Աստվածային իրականություն են: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը դրա համար: Հիսուս Քրիստոսի վերադա՛րձը, Աստվածային բացարձակ իրականություն է: Եվ բոլոր Քրիստոսով ննջածները հարություն կառնեն, և մենք, որ կենդանի ենք մնացել, կփոխվենք, և կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու: Մենք կկարդանք ևս երկու-երեք տեղ Աստվածաշնչից, որոնք վերաբերվում են այդ օրվան, մեր սիրելի Տիրոջ հարության օրվան: Եվ կանդրադառնանք նրան, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: Եվ կխնդրենք մեր Տիրոջը, որպեսզի Նա հայտնի Ինքն Իրեն, այնպե՛ս, ինչպես որ հայտնվեց իրեններին հարությունից հետո: Եվ այսպես է գրված, 1-ին Կորնթացիների 15-րդ գլխում, անմիջապես 1-ին խոսքում, մինչև 6-րդ, 7-րդ խոսքը, այն, որ մեր Տերը ոչ միայն անհատ մարդկանց հայտնվեց, այլև 500 եղբայրների միանգամից: Սիրելիներ, մենք շնորհակալ ենք Տիրոջը բոլոր ժողովների համար, որոնք մենք ունեցել ենք, և որոնցում Տերը ներկա է եղել: Եվ մենք սկսում ենք նրանից, որ Աստծո ամենավեհ և ամենազորավոր գործունեությունը մեր առջև է: Եվ այն, որ տերը Ինքն Իրեն կհայտնի որպես հարություն առած, որպես մեկը, ում պատկանում է ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա, և Իր փրկագնման գործը կհասցնի ավարտին: Դա վերաբերում է այն բանին, որ մենք Զատկի կիրակիին մի քանի հատվածներ կարդանք Սուրբ Գրքից: Առաջինը մենք կկարդանք Մաթևոսի 28-րդ գլխից, 1-ից 9-րդ խոսքերը: Խնդրեմ. 1 Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։ 2 Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։ 3 Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։ 4 Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։ 5 Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ 6 Այստեղ չէ. որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ 7 Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կգնայ. այնտեղ նորան կտեսնէք. ահա ասեցի ձեզ։ 8 Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։ 9 Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։ Թող փառավորվի մեր Տերը: Եղբայներ և քույրեր, որքան ճշտգրիտ նկարագրված է եղել ամեն բան, ինչը այնժամ կատարվել է: Միշտ են եղել վկաներ, ովքեր կարողացել են ուրիշներին փոխանցել այն, ինչ Տերը Իր ողորմությամբ կատարել է: Եվ ամեն բան Գրվածքի համեմատ, գտավ իր իրականացումը: Ոհ, ինչպես ենք մենք շնորհակալ Հին և Նոր Կտակարանների համար: Որքան ենք մենք շնորհակալ, որ Նոր կտակարանում Սուրբգրային մեջբերումները Հին Կտակարանից, տառացի և բառացի, բառ առ բառ, իրականացան Տիրոջ ողորմությունով: Եկեք կարդանք նաև Մարկոսի ավետարանից, 16րդ գլխից, 14-ից 16-րդ Խոսքերը: Վերջը երբ որ այն տասնևմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։ Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ Եվ սրա համար նույնպես շատ շնորհակալ ենք. Ով հավատա և մկրտվի, նա կլինի փրկված, նա կլինի օրհնված: Նա, ով Աստծուն չի հավատում, չի հավատում, որ Աստված Քրիստոսի մեջ էր, և հաշտեցրեց աշխարհը Իրեն հետ… Նա ով դրան չի հավատում, արհամարում է Աստծուն և երբեք չի կարող լինել օրհնված: Հավատքը Հիսուս Քրիստոսին ամենակարևոր բանն է կյանքում, և ճշմարիտ հավատքը հաստատվում է մկրտության միջոցով: Ով հավատա և մկրտվի… Ասպիսով, հնազանդությունը վերաբերում է հավատքին: Եվ այդ կերպով, մենք գոհանում ենք Տիրոջից Իր Սուրբ Խոսքի պարզության համար: Մենք դարձյալ կկարդանք, Ղուկասի ավետարանից, 24-րդ գլխից, 25-ից 27-րդ խոսքերը: Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։ Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։ Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։ Կարո՞ղ ենք մենք ևս կարդալ Ղուկասի ավետարանից, 24-րդ գլխից, 38-ից 40-րդ խոսքերը: Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։ Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. Որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։ Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ Գոհություն թող լինի կենդանի Աստծուն:, Եղբայրներ և քուրեր, Աստծո Խոսքը այնքան թանկագին է: Եվ երբ խոսքը գնում է մեր Փրկչի մասին, և այն փոխկապակցվածության մասին, որը կապված է խաչելությանը, հարությանը, այն հանձնարարականին, որը Տերը հանձնարարեց Իր ժողովրդին… մենք այսօր վերադանում ենք սկզբին, այնպես, կարծես մենք հենց այնտեղ ենք գտնվում, և կարդացածը ոչ թե արդեն անեցել է, այլ կատարվում է: Եվ մեր ժամանակաշրջանում նույնպես Աստված հզոր գործ է կատարում: Եկեք դարձյալ կարդանք Ղուկասի ավետարանից, 24-րդ գլխից, 47-րդ խոսքը: Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։ Գոհություն մեր Տիրոջը: Ես կրկնում եմ. Մեզ համար Աստծո Խոսքը այպիսի նշանակություն ունի, այն ամենը, ինչը որ ասված և գրված է եղել, չէ՛ որ մեզ համար Աստծո ողորմությամբ բացահայտված է եղել: Եվ սիրելի եղբայրներ և քույրեր, այն ինչը վերաբերում է հավատքին և մկրտությանը, Նորկտակարանյան համայնքի հիմնարար ուսմունքները պետք է հենց նույնությամբ դավանենք, ընդունենք: Այն, որ բոլոր անցած հարյուրամյակներում, հա՛տկապես ռեֆորմացիայի օրերից սկսած, եղել են տարբեր արթնություններ, մենք չենք ուզում այդ բոլորը անվանական թվարկել, բացի այդ արթնություններից մեկից… Դա չէ՛ որ “ փրկության բանակն ” էր, որ դուրս էր եկել այնտեղից: Եվ երբ մտածում ենք այն մասին, որ հիմնադիրը չէր վարվել առաքելական հանձնարարության համեմատ, բայց 1-ին Կորնթացինրի 1-ին գլխի 7-րդ խոսքում, որտեղ Պողոսը գրել է. Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ փրկության ավետարա՛նը քարոզելու: Եվ այդ արթնության հինադիրը մեջբերում էր հենց այս խոսքը գրվածքից, և նա իր ողջ կյանքում ոչ մի անգամ չէր մկրտում նրանց, ովքեր որ հավատում էին, այլ եկեղեցական մկրտության ձևն էր գործածում, որովհետև Սուրբգրային այդ հատվածը սխալ էր եղել հասկացված: Պողոսը չէ որ տեղից տեղ էր ճանապարհորդում, նա չէր կարող կանգ առնել, որպեսզի երեցներ նշանակեր, որպեսզի մկրտեր, նա չէ որ թողել էր Տիմոթեոսին, որպեսզի նա երեցներ նշանակեր: Եվ ինչպե՞ս կարող է մարդը հանգի նրան, որ քարոզելով փրկությունը, մկրտությունը մի կողմի վրա նետի: Եվ եթե մենք անդրադառնանք մյուսներին, անունները պետք չի թվարկելը, բայց մեծ արթնությունները՝ մկրտական արթնությունները, նրանք չէ՛ որ մեջբերում էին այս խոսքը՝ Գործք Առաքելոց գրքից, 2-րդ գլխի 38-րդ խոսքը, այն, որ մկրտությունը պետք է տեղի ունենա, և որ խոստումը գործառական է նրա՛նց համար, ովքեր որ պիտի կանչվեն, և հենց անմիջապես հավատալուց և մկրտվելուց հետո, Սուրբ Հոգին պետք է ստանան: Եվ մինչ այսօր, ոչ մի մկրտական համայնք երկրի վրա.. Ծառայությունը չի կատարվել այնպես, որ խնդրեն, աղոթեն Սուրբ Հոգու մկրտության համար: Ուղղակի Սուրբ Գրքից այդ հատվածը սխալ են հասկացել. “ Այն ժամանակ Հոգու պարգևը կստանաք ”: Այսպիսով, իբր ջրի մկրտությունով միանգամից ստանում ես Սուրբ Հոգին՝ և վերջակետ: Եղբայրներ և քույրեր, դուք չէք կարող պատկերացնել դա, եթե ես կարդամ եկեղեցու պատմությունը, թե որքան ջանքեր են թափել Աստծո մարդիկ, բայց և այնպես , չեն կարողացել Ճշմարտության հիմքերը ստանալ հայտնության միջոցով, այլ իրենց սեփական հասկացողությամբ են մտել այդ ամենի մեջ: Եվ եթե ես խորհեմ այն մասին, թե ինչ եմ ես վերապրել, Վերցհաուզենում. Ես այցելեցի մի Աստվածաշնչյան դպրոց և մոտեցա ընդունարանին, այնտեղ մի այսպիսի գրություն էր փակցված, որը գրված էր հաստ տառատեսակով. “ Աստծո Որդի ”, Առակաց գիրք, 8-րդ գլուխ, 16-27 խոսքեր: Նաև. Դու Անդրանիկն ես Իմ ստեղծածների, և Աստվածաշնչյան այս հատվածով, վկայակոչում են Աստծո Որդուն, որը եղել է ստեղծված, որից հետո իբր եղել է ծնված հավիտենության մեջ: Չէ՛ որ պետք է ուղղակի կարդալ այն ոչ 20 անգամից ավել, Առակաց գրքում խոսվում է իմաստության մասին, շեշտվում է, և այս հատվա՛ծն էլ չեն հասկացել: Որտե՞ղ է Նոր Կտակարանում, Մաթևոսի առաջին խոսքից, մինչև Հայտնության 22-րդ գլուխը, այդպիսի համեմատություն եղել, կամ գտնվել: Եղբայրներ և քույրեր, սա ուղղակի պե՛տք է ասել, այո՛, սա պետք է շեշտադրել, այն, որ մենք չենք ապրում Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում, ո՛չ էլ մյուս արթնությունների, մենք չենք ապրում նաև Հոգեգալստական արթնության ժամանակաշրջանում, որը հետագայում վերածվեց խարիզմատիկ շարժման: Եվ այնտեղից շատերը միլիոնատերեր դարձան, քանի որ քարոզում էին բարգավաճման ավետարանը… կամ բարեկեցության: Ի՞նչ կարելի է ասել այս ամենին, Սուրբ Գիրքը սրա մասին նույնպես տեղեկություն է տալիս, բայց մենք հիմա կանդրադառնանք այն բանին, ինչ Աստված արել է մեր ժամանակաշրջանում: Մենք ոչ միայն գիտենք, թե 2000 տարի առաջ ինչ է տեղի ունեցել ավագ ուրբաթ օրը, ինչպես նաև շաբաթ օրը և Զատկի կիրակիին: Մեն գիտենք նաև թե հետո ինչ է տեղի ունեցել, թե ինչպես է Տերը քառասուն օր անցկացրել Իր աշակերտների հետ՝ խոսելով նրանց հետ Աստծո թագավորության մասին: Եվ հետո ինչպես է խոստում տվել. “ Մնացեք Երուսաղեմում, մինչև որ վերից զորություն կառնեք, և Իմ վկաներս կլինեք ” (Գործք 1.8): Նրանք վկաներ են եղել, նրանք Նրա չարչարանքների և մահվան վկաներն են եղել, Նրա հարության վկաներն են եղել, տեսել են Նրան, կերել և խմել են Նրա հետ: Սիրելի եղբայրներ և քույրեր, վկան չէ՛ որ պետք է տեսնի ինչ-որ բան, վերապրի՛ ինչ-որ բան: Եվ այսպիսով, մենք շնորհակալ ենք մեր Տեր Աստծուն, որ հոգեգալստական մեծ արթնությունից հետո, որը 1906 թվականին յուրահատուկ ձևով հզոր ճեղքում ունեցավ, և Լոսանջելեսը հայտնի է դրանում, ինչպես նաև ուրիշ քաղաքնե՛րը, որոնք կարող են տեղեկացնել, թե ինչ է արել Աստված այն ժամանակ, և մեր մոտ նույնպես՝ Գերմանիայում: Գոհություն լինի Տիրոջը դրա համար: Բայց հիմա եկեք մոտենանք այս հզոր բանին. Ինչ կարող է տալ մեզ ա՛յն, եթե իմանանք Տերն ինչ է արել այդ ժամանակ, երբ բացեց Իր աշակերտների մտքերը, որ գրվածքները հասկանան: Եթե Նա չբացեր իմ և քո միտքը գրվածքները հասկանալու համար… Հավաքվա՞ծ ենք մենք այսօր Նրա անունով` Նրա հետ, Արդյոք Նա մեզ հե՞տ է, արդյոք մեր մե՞ջ է: Արդյոք խոսու՞մ է Նա մեզ հետ Մովսեսի, մարգարեների և սաղմոսների միջոցով ։ Խոսու՞մ է Նա այսօր մեզ հետ մեր օրերում կատարված գրվածքի մասին ։ Արդյո՞ք մեր ժողովները այն հավաքույթներն են, որոնցում մեր Տերը ներկա է, և մեզ հայտնում է Իր Խոսքը, և այն, որ այսօր դա իրողությու՞ն է Նորկտակարանյան համայնքի համար: Եղբայրներ և քույրեր, մենք պետք անդրադառնանք նաև մեր ժամանակաշրջանին: Մենք շնորհակալ ենք մեր Տեր Աստծուց այն խոստումի համար, որը տվել է Հին կտակարանում և Նոր կտակարանում հաստատել է. “ Եղիան կգա, և ամեն բան կարգի կդնի ”, Մաթևոս 17.11: Հին Կտակարանում գրված է. “ Ես կուղարկեմ Եղիա մարգարեն, նա կդարձնի հայրերի սրտերը որդիներին, և որդիների սրտերը հայրերին ”: Որքան պարզ ձևով է Բրանհամ եղբայրը խոսել այդ մասին, նաև Ղուկասի 1-ին գլխի 16-ից 17 խոսքերը, այդ մասին նույնպես խոսել է: Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով չէ՛ որ Հինկտակարանյան հայրերի սրտերը դարձան Նորկտակարանյան որդիներին, Ղուկաս 16.16: Չէ՛ որ Աստծո թագավորությաւնը հիմա քարոզվում է, և Հովհաննես Մկրտիչը կամուրջ գցեց Հին Ուխտից դեպի Նոր Ուխտը: Որից հետո երկրորդ իրագործումը, Աստծո որդիների սրտերը դարձնելու դեպի հայրերի հավատքը: Եվ այսօր գոյություն ունի միայն մեկ և միակ, փրկարար, Աստծո պատգամ, և այն ամփոփվում է նրանում, որ Սուրբգրային բոլոր ուսմունքները, որոնք սկզբնական եկեղեցում քարոզվում էին, կիրառվում և ուսուցանվում, նորից դրվեն աշտանակի վրա: Այն, որ Հիսուս Քրիստոսի ժողովուրդը պետք է դուրս գա բոլոր ավանդություններից, բոլոր մոլորություններից և ամեն տեսակ Բաբելոնյան գերությունից և պետք է վերադառնա Աստծո Սուրբ խոսքին: Դա է Բրանհամ եղբոր ծառայությունը, դա՛ է եղել Բրանհամ եղբոր ծառայութունը: Աստված միայն մեկ նպատակով է նրան ուղարկել, որպեսզի նա բերի վերջին պատգամը, և որ վերջում, առաջին և վերջին քարոզչությունը համապատասխանեն միմյանց: Սկզբնական քարոզչությունը Աստվածության թեմայի շուրջ պետք է համապատասխանի վերջինին: Սկզբնական քրիստոնեության առաջին մկրտությունը, առաջին քարոզի մեջ՝ Գործք 2-րդ գլխում, Նորկտակարանյան եկեղեցու հիմնադրման օրը, պետք է համապատասխանի մկրտության այսօրվա այն ձևին, որը մենք կիրառում ենք, պետք է համապատասխանի 100 տոկոսով: Վերջ: Եվ ես կրկնում եմ, լինի դա Աստվածությունը, մկրտությունը, թե հաղորդությունը, բոլոր Սուրբգրային ուսմունքները պետք է լիարժեք վերականգնված լինեն: Ամեն բան պետք է դրվի իր ճիշտ տեղում՝ ճիշտ փոխկապակցվածության մեջ: Մենք կարող ենք որոշ տարեթվեր հիշատակել. 1933 թվականի Հունիսի 11-ը, դա մի յուրահատուկ օր էր, որի մասին մենք հաճախ ենք հիշատակում: Երբ Բրանհամ եղբայրը առաջին մկրտությու՛նն էր անցկացնում, գերբնական ամպը ցած իջավ, հզոր ձայնով, և հետո հնչեց ձայնը. “ Ինչպես որ Հովհաննես Մկրտիչն էր ուղարկվել Քրիստոսի առաջին գալստից առաջ, անյպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որին կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստը ”: Բրանհամ եղբայրը ունեցել է ևս շատ ուրիշ գերբնական վերապրումներ, լինի դա 1947 թվականի Մայիսի 7-ը, երբ Տիրոջ հրեշտակը իջավ գերբնական լույսով, որը լցրեց նրա սենյակը: Բրանհամ եղբայրը նստած էր, և իր առջև դրված էր Աստվածաշունչը, նա վեր թռավ տեղից, և, իհարկե, զարմացած էր: Եվ հնչեցին հրեշտակի առաջին բառերը. Մի վախեցիր, ես քեզ մոտ եմ ուղարկվել Աստծո ներկայությունից, որպեսզի քեզ հանձնարարություն տամ, ինչպես որ Մովսեսին էր երկու նշան տրվել, այնպես էլ քեզ կտրվի երկու նշան, և եթե նրանք առաջին նշանին չհավատան, ապա պետք է հավատան երկրորդ նշանին: Եվ մենք դրա մասին խոսել ենք, նաև գրել ենք, որ այս Աստծո մարդը, իրականում ունեցել է այդ երկու փորձառությունները հարուցյալ Տիրոջ հետ: Եվ մենք սրտանց շնորհակալ ենք Տիրոջը դրա համար, այն, որ մենք փոխկապակցված ենք այս ծառայության հետ: Հաջորդ տարեթիվը, 1950 թվականի Հունվարի 20-նն է, երբ Բրանհամ եղբայրը 8000 մարդու առջև Հյուսթոնում, Կորիզեում՝ մեծ արվեստի սրահում, խոսում էր, այնտեղ բանավեճ էր գնում, քննարկումներ էին անում, և լրագրողներ կային այնտեղ, և մի մկրտական քարոզիչ մոտեցավ բեմահարթակին և մերժեց այն բժշկության պարգևը, որը Բրանհամ եղբայրը առանձնահատուկ ձևով ստացել էր Տիրոջից, նա ուղղակի մերժեց դա՝ ասելով, որ այսօր ադպիսի բաներ չեն լինում, քանի որ առաքյալների ժամանակները վերջացել են: Եվ երբ այդ վիճաբանությունը հասավ ավարտին, Բրանհամ եղբորը կանչեցին բեմահարթակ, և գիտե՞ք, թե ինչ կատարվեց, այս բառե՛րը դուրս եկան նրա շուրթերից. Սիրելի ընկերներ, ես այստեղ չեմ գտնվում իմ սեփական հանձնարարականով, այլ ես ունեմ Աստվածային կոչում և Աստծուց հանձնարարություն ունեմ՝ պատգամ բերելու: Եվ լուսանկարիչները իրենց լուսանկարները արեցին, և ահա, կրակե սյունը իջավ: Դուք բոլորդ գիտեք այդ լուսանկարի մասին, կրակե սյունը Բրանհամ եղբոր գլխավերևում: Երբ նա ասաց. Ես չեմ եկել այստեղ, որպեսզի վկայեմ ինքս իմ համար, Աստված՝ Ով ինձ ուղարկեց, Նա Ինքը կվկայի ինձ համար. Եվ հենց այդ պահին Աստծո գերբնական փառքը երևաց: Եղբայրներ և քույրեր, մենք չենք կարող տարեթվից տարեթիվ անցնենք, մենք կարող ենք անցնել փորձառությունից փորձառություն, վերապրումից վերապրում: Տեր Աստվածը ուղղակի հոգացել է դրա համար, որ Բրանհամ եղբոր տուն վերադառնալուց հետո, այս պատգամը ողջ աշխարհով մեկ տարածվի: Եվ եղբայրներ և քույրեր, ինձ համար դժվար է սրա մասին նորից կրկնելը, բայց դուք բոլորդ իմացել եք, թե ինչ կատարվեց մեր համայնքում 70-ական թվականների վերջում: Այն, որ կոչումը հարցականի տակ էր դրվել, հարցականի տակ էր դրվել այսպիսի ձևակերպմամբ. “ Արդյո՞ք Տերը իրապես խոսել է նրա հետ ”, “ Իրո՞ք նա լսել է Տիրոջ ձայնը 1962 թվականի Ապրիլի 2-ին ”: Սա ինձ համար շատ ցավալի է: Ես ափսոսում եմ բոլոր նրանց համար, ովքեր լսեցին և իրենց ականջը խոնարհեցրին թշնամուն: Եվ այդ ամենը իրականում այնքա՜ն հեռուն գնաց, որ ես չեմ ուզում նույնիսկ հիշել դրա մասին, նրանք ուղղակի ծիծաղեցին կոչման վրա:Եվ հետո, կոմբայնի հետ կապված փորձառության մասին ևս, մի ամբողջ նյութ էին պատրաստել և այսպիսի վերնագիր էին գրել. “ Կոմբայնի գործերը ”: Ինձ հակաքրիստոս էին անվանում, և այլն, և այլն: Շատերը լսել են այս մասին, որ տեղական համայնքը ծանր փորձությունների միջով է անցել, և այն, որ սատանան փորձում էր քանդել ամեն բան, և կասկածի տակ դնել այն ծառայությունը, որը որ Աստված էր տվել: Բայց գոհություն ամենակարող Աստծուն: Երբ մենք հետ ենք նայում այն 40 տարիներին, մենք կարող ենք վկայել այն, որ Աստված հրաշալի ձևով առաջնորդել է և խոսել: Ես պարզապես հիշում եմ այն հրաշալի վերապրումների մասին, նաև այն վերապրումի մասին, Վառնայում՝ Բուլղարիայում: Երբ ես վերցվել էի դրախտ, այնտեղ՝ մուտքի մոտ, տղամարդկանց երգչախումբ կար իմ ձախ կողմում, և երգում էին 24-րդ Սաղմոսը: Եթե ես հիշեմ բոլոր այդ փառավոր վերապրումները և վերադառնա՛մ նրանց… Եվ նույնը կոմբայնի հետ կապված. Դուք ինքներդ նույնպես կարող եք տեսնել, թե որքան հաճախ է Բրանհամ եղբայրը խոսել կոմբայնի մասին… Եվ բոլորը գիտեն, թե ներկա պահին ինչ նշանակություն, ինչ դեր ունի կոմբայնը, նա մի ամբողջ աշխատանք է կատարում, հնձում է և աղում, միանգամից մի քանի գործողություն է կատարում, ցորենի կալսերից հանում է հացահատիկը և մաքրում այն: Ամենը մեկ գործողությամբ, ո՛չ թե մի քանի գործողություն, այլ ամեն բան մեկ գործողությամբ: Եվ եղբայրներ և քույրեր, չէ՛ որ ես սա ասում եմ Տեր Աստծո առջև, և չէ՛ որ այն ժամանակ մութ էր, և վախը համակել էր ինձ, կարծես ամեն բան մոտեցել էր ավարտին, երբ Տերը այն ժամանակ ասաց. Իմ ծառա, նստիր կոմբայնը, այն քեզ համար է նախատեսված և հավաքի՛ր հունձը: Ի՞նչ կարող է անել Ֆրանկ եղբայրը այն բանի հետ, որ հավատարիմ Տերը այնքա՜ն շատ ողորմություն է շնորհել, և հնարավոր է, որ ուրիշ մեկին չգտնելով, ինձ հետ խոսեց և հանձնարարություն տվեց: Եվ եղբայրներ և քույրեր, մենք հիմա ապրում ենք սպասման ժամանակներում: Ցորենի հասկը հասունացել է, խիստ հասունացել է, այն ամբողջությամբ ցանված է եղել, և արդարության արեգակը լուսավորում է… Մի հապաղեք, կանգ մի առեք այն բանի վրա, ինչը արտաքուստ կատարվում է երկրի վրա, ո՛չ, մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ, և չէ՛ որ ամեն բան հասունանալու է: Եվ ահա թե ինչ կասեմ ես ձեզ, այն ժամանակ, երբ ես տեսա այդ մեծ, հզոր ցորենի արտը, հասկերը ամբողջովին հասունացել էին և թեքվել էին ներքև, և ոչ մի տատասկ կամ որոմ չկար ցորենի արտում, և դա միանգամի՛ց չի եղել… Եվ հետո եկավ այն պահը, երբ ես ասացի. Ո՜վ Աստված, արդեն ուշ է, ես չե՛մ կարող հավաքել բերքը, և հենց այդ պահին լույսը եկա՛վ, լույսը հայտնվե՛ց մութ ամպերի մեջից, և արևի լույսը կարծես յոթն անգամ ավելի ուժգի՛ն փայլեց արտի վրա… Եվ հետո, և հետո և հետո, ցորենը հավաքվեց: Տեր Աստված իսկապես հո՛գ է տարել ամեն բանի համար, և հատկապես նրանք, ովքեր անցնու՛մ են Աստծո կանչվածության կողքով, նաև նրանք, ովքեր ծիծաղում են դրա վրա, ինչպիսի ցավ են պատճառում Տիրոջը, ծիծաղելով Նրա որոշման վրա այնպես, կարծես դա երբեք չի եղել: Բայց Տերը հավատարիմ և Ճշմարիտ է, Նա այս բոլոր տարիների մեջ ինձ շնորհեց Իր ողորմությունը, որպեսզի զղջում բերեմ բոլոր նրանց համար, ովքեր այդ կերպով մեղանչել էին: Եվ Աստված օրհնում է ճշմարիտ հավատացյալներին: Երկու խմբեր կան, հիմար կույսերը և իմաստուն կույսերը: Եվ թույլ տվեք սա ասել խոնարհաբար. Իմաստուն կույսերը չեն հայտնվի զրպարտության, մեղադրանքի մեջ, նրանք բոլոր իրավիճակներում Աստվածային կոչումը և պատգամը կպատվեն և կընդունեն և Տիրոջը կվստահեն, որ Նա ամեն բան անում է շատ լավ: Եվ հիմա կմոտենանք այս հատվածին. Դուք գիտեք, որ Մաթևոսի 24-րդ գլխում 25-րդ խոսքում գրված է. “ Ո՞վ է այն բարի և իմաստուն ծառան ”… Այնտեղ ևս հարց կա, հարց. Ո՞վ է նա, ո՞վ է նա ո՞վ է նա: եղբայրներ և քույրեր, եթե մենք վերադառնանք սկզբին… Հովհաննես Մկրտիչը գիտեր, թե ով է ինքը Աստծո Խոսքի համաձայն. “ Կանչողի ձայնը անապատի մեջ, պատրաստեք Տիրոջ ճանապարհը ”, նա այդ կարող էր շատ ազատ և հայտնի ձևով՝ Հովհաննեսի 1-ին գլխում, 23-րդ խոսքում, հռչակեր: Բրանհամ եղբայրը պարզ և հստակ կարո՛ղ էր ասել այն, որ իր ծառայության մեջ Եղիայի խոստումը իրականացավ, և որ ինքը կատարեց իր հանձնարարությունը: Մեզ պետք չի այսօր հարցնել, թե ո՞վ է այն Ե՛ղիան, որը որ պետք է գա, Տիրոջ մեծ և ահեղ օրվանից առաջ: Մենք հստակ գիտենք, թե ով է նա եղել, ով բերել է Աստվածային պատգամը, որը մեզ վերադարձրել է Աստծուն: Նույնկերպ սա պետք է ասել, այն, որ Աստծուն հաճելի եղավ… Այդ տարեթիվը ես շատ լավ հիշում եմ և գրանցել եմ ինձ մոտ, երբ Տերը Էդմոնտում ասաց ինձ այս խոսքերը. “ Իմ ծառա, Ես քեզ դրել եմ Մաթևոսի 24-րգ գլխի 45-ից 47-րդ խոսքի համաձայն, որպեսզի դու բաժանես կերակուրը ճիշտ Ժամանակին ”: Կենդանի է Տերը, որ դա ճշմարտություն է: Եվ այս բոլոր տարիների մեջ ես չնայեցի ծաղրանքներին և այն ամենածանր զրպարտանքներին, երբ ինձ անվանում էին համասեռամոլ, շնացող և հակաքրիստոս և հարսին գայթակղեցնող և ինչեր ասես, որ չէին խոսում և տարածում: Եվ այնուամենայնիվ կան իմաստուն կույսեր, ովքեր չեն ընկնի սատանայի զրպարտության մեղադրանքի մեջ, այլ կվերապրեն այն, ինչը Աստված իրագործեց անցած 40 տարիների մեջ: Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն դրա համար: Այժմ միայն մեկ հարց. Ովքե՞ր են իմաստունները, և ովքեր են հիմարները, ովքե՞ր են հավատում Աստծուն, և ովքեր են հավատում այն բանին, ինչը սատանան կասկած հարուցելով ասեց Եվային. “ Աստված իրո՞ք ասաց ”, “ Աստված իրո՞ք խոսել է նրա հետ ”: Նրանք, ովքեր որ ընկնում են այդ սատանայական ստի մեջ, հավիտյան պետք է զղջան դրա համար: Եվ բոլոր նրանց համար, ովքեր հավատացել են այն բանին, որ Աստված անցած այս 55 տարիների մեջ կատարեց, 1966 թվականից սկսած՝ մենք շնորհակալ ենք Տիրոջից դրա համար: Եվ որպեսզի ասենք նաև այս, Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին մենք անդրադարձանք այդ օրերին, և թույլ տվեք, որ սա ասեմ որպես վկայություն, 1966 թվականի Ապրիլի 10-ին, իմ աչքերը տեսել են Բրանհամ եղբորը դագաղի մեջ, ես գնացել էի գերեզմանոց, և այն սրահը, որտեղ բարձրանում էին փայտե աստիճաններով, ես այնտեղ տեսել եմ Բրանհամ եղբորը դագաղի մեջ պառկած, 1966 թվականի Ապրիլի 10-ին, Ապրիլի 11-ին թաղումն էր, բայց, այստեղ կա մի բայց: Ինձ ողջունեցին և ասացին. Մենք այստեղ ենք գտնվում հարության համար, մենք գտնվում ենք այստեղ, սա Զատիկն է, Զատիկը հարությունն է, և մենք սպասում ենք մարգարեի հարությանը: Երկու ժամից ավել երգում էին, երգում և երգում, “ Հավատա, միայն հավատա ”, “ Ձյունաճերմակ աղավնու թևերի վրա ”, ես միայն լաց էի լինում, ես նրանց հետ չէի երգում, ես այդպիսի դեպքերում, թաղումներին միայն լաց եմ եղել: Ինձ համար, ողջ հոգևոր աշխարհը փլուզվել էր, մարգարեն այլևս չկար, և այժմ նրան թաղում էին: Բայց եղբայրներ և քույրեր, ես ձեզ մի բան կասեմ, երբ ես թաղումից հետո վերադարձա իմ հյուրանոցը, անմիջապես, նախքան իմ նստելը, Աստծո խաղաղությու՛նը իջավ ինձ վրա, շոշափելի ձևով, շոշափելի ձևով, և սա՛ խոսվեց իմ սրտում. Հիմա քո ժամանակը եկել է, գնալու քաղաքից քաղաք, երկրից երկիր և Աստծո պատգամը տանելու: Եվ ես դա արել եմ կոչման համաձայն, հանձնարարության համաձայն և պատգամի համաձայն, ողորմությունով ես դա իրականացրել եմ: Եվ ես կարող եմ սա ասել մաքուր սրտով. Տե՛ր, բաց թող քո ծառային խաղաղությամբ, քանզի իմ աչքերը տեսել են այն, ինչը Դու խոստացել ես: Մենք բոլորս գիտենք, Տերը խոստացել է, որ ավետարանը բովանդակ աշխարով մեկ պետք է քարոզվի, վկայության համար: Եվ նույնպես խոստմունք ունենք, որ Աստվածային վերջին պատգամը պետք է տարածվի աշխարհով մեկ, և ողորմությունով սա իրականացել է: Եվ մենք ողջ սրտով շնորհակալ են Տիրոջը դրա համար: Եվ ևս մեկ դիտողություն, դա ես իրավասու եմ անել նրանց համար, ովքեր հայտարարում են, որ Բրանհամ եղբայրը պատգամը տարել է ամբողջ աշխարհով մեկ: Բրանհամ եղբոր կյանքի ընթացքում, ամենամեծ Աստծո մարդու… Նա ճշտգրիտ քարոզել է 12 երկրներում, և ճշտգրիտ 17 երկրներում իր ոտքը դրել է իր ճամփորդությունների ժամանակ: Եվ ամենուրեք եղել են ավետարանական հավաքույթներ, որը տարբեր երկրներում Բրանհամ եղբայրն ունեցել է: Ոչ մի անգամ… Նա քարոզել է Ֆինլանդիայում, Շվեցարիայում, Գերմանիայում, հարավային Ա՛ֆրիկայում, և որտեղ էլ որ լինի, նա չի քարոզել վերջին ժամանակի մասին, պատգամի մասին, մկրտության մասին, Աստվածության մասին՝ նա չի խոսել, միայն ունեցել է բժշկության պարգևով հավաքույթներ: Եվ նրա տուն մեկնելուց ի վեր, չէ որ Աստծո ողջ փրկագնման ծրագիրը հռչակվել է: Եվ ես սա կասեմ Տիրոջ անունով, որ չի լինելու ոչ մի երկրորդ պատգամաբեր և երկրորդ պատգամ, սա է վերջին պատգամը և վերջին կանչը. “ Դուրս եկեք նրանց միջից ով Իմ ժողովուրդս և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք ”: Սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, եղեք իմաստուն կույսեր, որոնք իրենց լապտերները լցնում են յուղով, և յուրաքանչյուր հայտնություն, որն Աստված է տվել, ընդունում են: Նրա՛ն, հավատարիմ Ատծուն և Տիրոջը լինի ողջ պատիվը, Զատիկի՛ համար, պատիվ լինի, այն բանի համար, որ եղել է ավագ ուրբաթը՝ խաչելությունը, շաբաթը, և որ Նա իջել է երկրի ստորին սահմանները,և քարոզել կորսվածներին, և հետո, գերությանը գերի բռնեց և մարդկանց պարգևներ տվեց: Ամեն բան կատարվեց գրվածքի համեմատ, և հիմա կատարվում է Սուրբ գրվածքի համեմատ: Աստված Իր ծառային և մարգարեին՝ Վիլլիամ Բրանհամին ուղարկեց, մենք ընդունեցինք պատգամը, և մենք ողջ աշխարհով մեկ այս պատգամը տարածում ենք, և սա նույնպես թող որ շեշտված լինի վերջում: Ես ողջույններ չէի փոխանցել. Բոլորը ողջույններ են փոխանցում, ողջ Եվրոպայից, ամբողջ աշխարհի բոլոր երկրներից, բոլոր խոսքին սպասավոր եղբայրները սրտանց ողջույններ են փոխանցում: Ասպիսով, Աստծո ողորմությունով, հասան՛ք մինչև այստեղ, և կարող ենք ասել, ինչպես որ երգի մեջ է ասվում. Եթե նույնիսկ ես չգիտեմ ճանապարհը, “ Դու այն շատ լավ գիտես, Քո ծրագիրը արդեն պատրաստված է և պատրաստ է իրագործման ”: Մեր Աստծուն լինի ողջ պատիվը, Նա խոստում տվեց, որ մեզ հետ կլինի ամեն օր մինչև աշխարհի վերջը, Նա խոստացավ, որ մենք Իր վերադարձի պահին, լինելու ենք անբիծ և անարատ կանգնած Իր առջև, Գառան արյունով լվացված, մաքրված Աստծո Խոսքով, սրբացված Խոսքի միջոցով, արյան միջոցով կենդանի Աստծո ներկայության մեջ: Տերն ունի, առաջնեկների համայնքը: Եղբայրներ և քույրեր, ամուր բռնեք Խոսքը, հավատարի՛մ եղեք, դա ուն՛ի իր արժեքը, որ այս ժամանակի մեջ հավատարիմ լինենք: Եվ մենք ելնելով այն բանաից, որ Տերը պարգևում է մեզ մի հավաքույթ, որում Նրա զորությունը հզոր կերպով հայտնվելու է: Եվ Տերը Ինքը անձամբ, Իր փրկագնման գործը կհասցնի ավարտին, իր արարչագործությունը ավարտին կհասցնի: Մեր Աստծուն լինի պատիվը և փառքը, հավիտյանս հավիտենից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Բովանդակություն