Ներածական Խոսք՝ Բորգ եղբայր
Մենք ողջունում ենք այս Զատկի կիրակի օրը  բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին ողջ աշխարհով մեկ: Ովքեր միացել են ուղիղ հեռարձակմանը Սուրբգրային այս սերտողության համար Ֆրանկ եղբոր հետ և Ֆրանկ եղբոր միջոցով: Սրտանց ողջունում ենք բոլորին: Մենք շնորհակալ ենք բոլոր օրհնյալ ողջույնների համար, որոնք որ մեզ են հասել բոլոր եղբայներից ողջ աշխարհով մեկ: 
Մենք կապած ենք Աստծո Սիրով: Չնայած այս համաճարակին և թագավարակին՝ ես մեկ Խոսք կկարդամ գրվածքից, Ղուկասի ավետարանի 24-րդ գլխից, 1-ից 6 համարները.
1..Առաւօտանց կանուխ եկան գերեզմանը,  եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. եւ ոմանք էլ նորանց հետ։  2    Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։  3    Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան։  4   Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին,  ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։  5   Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։  6   Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ.  յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր:
Մինչև այստեղ. Սա թա նկագին Խոսք է: Մեր Տերը հարություն է առել, նա հաղթել է մեղքին, մահին և դժոխքին: Ամեն բան արե՛ց մեզ համար, Նա կենդանի է: Եվ հենց այդպես Նա ասաց Իր աշակերտներին. Ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի պիտի լինեք: Թո՛ղ որ Տերը օրհնի մեզ Իր Խոսքի միջոցով, որը մենք պետք է լսենք: Եվ թող Նա զորացնի՛ մեր հավատքը և պատրաստի մեզ Իր մոտալուտ գալստյանը:

