Լսել

Կատարյալ մարդու հասակը 10/14/1962

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 1 թիվ 5

 

 

Ա Ս Վ Ա Ծ Խ Ո Ս Ք Ը

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

միջոցով

 

Կ Ա Տ Ա Ր Յ Ա Լ  

Մ Ա Ր Դ Ու  Հ Ա Ս Ա Կ Ը

(Stature of a perfect man)

 

Հոկտեմբերի 14, 1962

Ջեֆերսոնվիլ, Ինդիանայի նահանգ, ԱՄՆ

 

 

«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:

 

 

Ինչ լավ է այս առավոտ կրկին գտնվել խորանում: Բոլորիդ սիրով ողջունում եմ այս առավոտ: Եվ կարծում եմ, որ բոլորիս համար հրաշալի օր կլինի Տիրոջ ներկայության մեջ: Քիչ առաջ մի պատգամ ստացա: Ուզում եմ անմիջապես անցնել պատգամին, որովհետև կարծում եմ, որ կարևոր է, չէի ուզենա հավաքվածներին նեղություն տալ: Գիտեք, նրանք երկար են մնալու, իսկ շատերը ստիպված են կանգնած մնալ: Ուրեմն ուզում եմ անմիջապես անցնել պատգամին:

Այս երեկո կուզենայի ձեզ հետ խոսել այս թեմայի վերաբերյալ՝ «Իմ կյանքի առաջնորդը»: Հուսով եմ՝ շատերդ ներկա կլինեք երեկոյան ժամը 7-ին, եթե հնարավոր է: Բայց եթե ունեք ձեր եկեղեցին, բնականաբար ուզում ենք, որ ձեր եկեղեցում լինեք: Ձեր պարտականությունն է լինել այնտեղ, որտեղ ձեր գործն է, որպեսզի փայլեցնեք ձեր լույսը:

Ամեն անգամ գալիս հույս ունենք, թե ավելի շատ տեղ կունենանք, բայց դրա հետ կապված միշտ դժվարություններ ունենք: Ո՜հ, ամենուրեք: Հոգաբարձուների խորհուրդը ամեն ջանք արեց: Նրանք մի տեղ են ուղարկում: Ասում են, որ ամեն բան կարգին է: Հետո ուրիշ տեղ են ուղարկում, արգելք են դնում, հետ են ուղարկում: Այստեղ ասում են, թե ամեն բան կարգին է, բայց էլի հետ են ուղարկում: Ո՜հ, ի~նչ դժվար ժամանակներում ենք մենք ապրում: Բայց գիտեք, որ սատանան միշտ կռվում է ճշմարտության դեմ:

Ես ուզում էի իմանալ, թե ուր ես դու, Անտոնի՛: Ես քեզ չեմ տեսել, ես հանդիպեցի քո հորը: Նայեցի դահլիճում. հայրդ ասաց, որ այստեղ նստած ես: Ուրախ եմ, որ այստեղ եք դու և հայրդ՝ Միլանո եղբայրը Նյու Յորքից: Հույս ունեմ ծովի այն կողմը գնալիս թռիչքը սկսել Նյու-Յորքից, եթե Աստված կամենա:

Այսպես, մենք շատ ուրախ ենք ձեզանից յուրաքանչյուրի համար: Այնքան լավ է, որ այստեղ եք: Երեկ երեկոյան հրաշալի ժամանակ անցկացրինք. ամեն դեպքում ինձ համար այդպես էր: Թեման էր՝ «Եսային տաճարում»: Այսօր ուզում ենք սովորեցնել նույն թեմայի վերաբերյալ, եթե կարողանանք: «Կառուցել կենդանի Աստծո բնակարանի կենդանի խորանը: Կատարյալ մարդը՝ կենդանի Աստծո կենդանի խորանը, ուր բնակվում է Նա»:

Գիտեմ, որ այստեղ լավ երգեր ունենք, բայց կարծես չեմ լսում դրանք: Այս երեկոյան կփորձեմ իջնել այնտեղ: Կինս ինձ ասաց Անգրին եղբոր մասին (կարծեմ այդ է նրա անունը), որը Թենեսիից է: Նա երեկ երեկոյան ներկա էր: Այս առավոտ չեմ տեսնում նրան: Բայց կարծեմ այստեղ պետք է լինի, և կուզենայի, որ նա այս երեկոյան երգի «Իջնելով Իր փառքից» կամ «Ինչ մեծ ես Դու»: Կուզենայի լսել այդ: Ձեզանից քանի՞սը կուզենային լսել Անգրին եղբոր երգելը: Ո՜հ, ինչպե~ս եմ ես սիրում լավ երգը: Մեդան ասաց, որ նա բարիտոն է: Սա ինձ հիշեցնում է Բաքստեր եղբոր մասին: Ինչպես բոլորս գիտենք՝ նա նույնպես երգիչ է,: Ուրեմն՝ «Իջնելով Իր փառքից» և «Ինչ մեծ ես Դու»: Կարծում եմ, քիչ առաջ նշեցի այդ: Դա հրաշալի կլինի: Ամեն ինչ կարգի՞ն է: Եղբայր Անգրին, կուզենա՞ք երգել այս երեկո: Ուրեմն կաշխատե՞ք մնալ մինչև երեկոյան հավաքույթը: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որԵս չէի ուզենա որևէ մեկին նեղություն տալ, բայց լավ կլիներ, եթե դուք գայիք յոթ կնիքների մասին քարոզի ժամանակ: Եթե դուք գաք, կուզենայի ձեզ ձայնագրել՝ ունենալու համար «Իջնելով Իր փառքից» և «Ինչ մեծ ես Դու» երգերը:

Ո՜հ, մի՞թե հրաշալի չէ Տիրոջը ծառայելը: Չգիտեմ՝ ինչ կանեի, եթե քրիստոնյա չլինեի: Այնքա~ն լավ է քրիստոնյա լինելը: Ես ցանկություն ունեմ ցատկելու և ամբողջ ուժով աղաղակելու: Քրիստոնյա լինել. մտածեք այդ մասին: Դա նշանակում է խարսխված լինել Քրիստոսի վրա:

Գիտեմ, որ այդ մարդու անունը միշտ շփոթում եմ. կամ «Ս. Տէր կամ «Տ. Ս.» (կամ նման մի բան)… Սամներ, եղբայր Սամներ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան և նրա թանկագին կնոջը: Կարծեմ՝ նա վեց ամիս է անցկացրել «Եկեղեցու յոթ շրջանները» մեքենագրելով: Այժմ մենք դա ունենք մեքենագրված, որը պատրաստ է սրբագրվելու և հրատարակվելու: Եվ դա կհրատարակվի գրքի տեսքով՝ «Եկեղեցու յոթ շրջանները»: Սամներ քույրիկ, որտեղ էլ որ լինեք, անշուշտ թույլ կտաք ձեզ վճարել դրա համար: Դա մեծ աշխատանք էր: Այսքան հաստության գիրք է: Վեց ամսում ես հազիվ կկարողանայի միայն կարդալ: Չհաշված այն ժամանակը, որն օգտագործվել է ձայներիզից գրելու համար: Հետո պետք էր հանել կրկնությունները և գիրք դարձնել: Մենք դա կպատրաստենք և կուղարկենք տպագրատուն, որովհետև կարծում եմ, որ դա այնպիսի բան է, որ մարդիկ անմիջապես կվերցնեն և կուսումնասիրեն այդ: Եվ Բիլին քիչ առաջ մեզ ցույց տվեց, որ դա պատրաստ է տպագրատուն ուղարկվելու: Ուրեմն, քույրս, խորանը ձեզ կվճարի դրա համար: Ես չեմ ուզում, որ դուք դա հենց այնպես անեք: Կամ եթե ստանանք գիրքը և գին որոշենք դրա համար, ձեզ կվճարեն վաճառքից հետո: Դուք միայն խոսեք հոգաբարձուների խորհրդի հետ, նրանցից որևէ մեկի հետ: Նրանք դա կանեն ձեզ համար: Թող Աստված առատորեն օրհնի ձեզ:

Ահա այստեղ նստած են մեր սիրելի, տարեց քույր և եղբայր Կիդդը, նրանք հարյուրին մոտ են: Կիդդ քրոջը հանդիպեցի մի քիչ առաջ, և նա ինձ ասաց. «Գուցե վերջին անգամն եմ ձեզ տեսնում, Բիլլի եղբայր»: Ես ասացի. «Չեմ ուզում նման բան լսել»: Դուք կարծես մայրիկ և հայրիկ լինեք մեզ համար: Մենք սիրում ենք Կիդդ եղբորն ու քրոջը, այդպես չէ՞: Բոլորը նրանց սիրում են: Ինչ-որ բան եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է այս սիրելի ծեր զույգը մտնում եկեղեցի: Եվ պատկերացրեք, նրանք Ավետարանը քարոզել են իմ ծննդից առաջ, իսկ ես էլ ծեր մարդ եմ: Այո, պատկերացրեք, նրանք քարոզում էին իմ ծնվելուց առաջ: Ես սկսում եմ մտածել. «Ես այնպես եմ ծերացել» և երբ մտածում եմ, թե իմ հեռանալու ժամանակն է, տեսնում եմ, որ Կիդդ եղբայրն ու քույրը մտնում են եկեղեցի. «Փառք Աստծուն»:

Ես ասում եմ. «Ոչ, ես լավ եմ զգում»: Այո, նրանց տեսնելով. նրանք իսկապես ներշնչում են ինձ: Պատկերացրեք, նրանք գրեթե իմ երկու տարիքն ունեն և դեռ շարունակում են քայլել միսիոներական դաշտում: Եվ այս առավոտ եկան: Ինձանից գրքեր խնդրեցին, որ վաճառեն: Նրանք ձայներիզներ խնդրեցին, որպեսզի դուրս գան և հոգիներ շահեն դրանց միջոցով: Լինելով մոտ հարյուր տարեկան: Այժմ ու՞ր են ձեր երկու թևերը, որոնց մասին խոսում էինք անցած երեկո: Այո, ես սկսում եմ մտածել՝ «Իսկ իմը ու՞ր են»: «Քանի՞ տարեկան եք, Կիդդ քույրիկ» (ութսունմեկ տարեկան), իսկ դու՞ք, Կիդդ եղբայր (ութսուներկու տարեկան)»: Ութսունմեկ և ութսուներկու տարեկան: Եվ դեռ իրենց երկու թևերը օգտագործում են, միշտ գործի մեջ են:

Զանգեցին տուն՝ Օհայո, և Կիդդ քույրիկը գիտեր, որ ինչ-որ վատ բան է կատարվում: Վերջերս նա զանգեց և իմացավ, որ մի փոքրիկ մանկիկ (կարծեմ՝ աղջնակ) էր ծնվել: Փոքրիկի աղիքները դուրս էին եկած, միզապարկը նույնպես: Բժիշկը չգիտեր ինչ անել: Նա վախենում էր վիրահատություն կատարել: Մենք աղոթեցինք… (Կիդդ քույրիկը դահլիճից պատմում է այդ դեպքը. Ծան. խմբ.): Բժիշկը վիրահատություն կատարեց աղիքները տեղը դնելու համար և կարծում էր, որ փոքրիկը չի ապրի: Բայց նա ապրեց: Բայց անցում չկար դեպի ուղիղ աղիք, որպեսզի արտաթորանքը դուրս գար: Կիդդ քույրիկը նորից զանգեց: Մենք նորից աղոթեցինք, և այժմ աղիքները նորմալ են գործում: Հիմա նա այստեղ է որպես վկա, բժիշկը նույնպես: Դա վկայում է, որ Տեր Հիսուսը՝մեծ ԱրարիչըՏեսնու՞մ եք, թե սատանան ինչ էր ուզում անել: Վերցնել փոքրիկի կյանքը: Եվ կարծեմ այդ կինը (մանկիկի մայրը. ծան. խմբ.) գալիս է Տիրոջը: Կիդդ քույրը նրան առաջնորդեց Քրիստոսին, իր փոքրիկի համար կատարված մեծ հրաշքից հետո:

Երեկ մի հեռախոսազանգ ստացա Կալիֆոռնիայից, մի եղբորից, որն այնտեղ հովիվ է, որի հետ եղել եմ, երբ առաջին անգամ գնացի Կալիֆոռնիա շատ տարիներ առաջ: Ծնվել էր նրա թոռնիկը, որի սրտի երեք փականները փակ էին: Ես նրան պատմեցի այն դեպքը: Ես նրան ասացի. «Աստված, որ կարող է ստեղծել և ուղղել այդ, ուրեմն կարող է բժշկել քո թոռնիկին: Ձեր տղային ասեք, որ քաջ լինի»: Եվ տղան (հիվանդ երեխայի հայրը. ծան. խմբ.) ներկա էր հավաքույթին, երբ ես առաջին անգամ Կալիֆոռնիայում էի, և հավաքույթը այնպիսի ազդեցություն ունեցավ տղայի վրա. երբ փոքրիկը ծնվեց և տեսան, որ ինչ-որ բան այն չէ՝ նա կապտել էր, փորձում էին թթվածին տալ երեխային, թվում էր, որ նա չի ապրի: Այդ ժամանակ բժիշկները քննեցին նրան և տեսան, որ նրա սրտի երեք փականները փակ են, ոչ մի բացվածք չկար, միայն մեկ փականն էր գործում: Նա կանչեց իր հորը և ասաց. «Հայրիկ, անմիջապես զանգիր Բրանհամ եղբորը: Ասա նրան, որ խնդրի Քրիստոսին, Նա կանի այդ»: Դա այդպես է: Ահա թե ինչ ազդեցություն կարող է դա ունենալ: Հիշու՞մ եք, երեկ երեկոյան ինչ էինք խոսում՝ ճիշտ գործը ճիշտ ժամանակին:

Շարունակում ենք խոսել և ոչ մի կերպ չենք կարողանում հասնել պատգամին: Դա մաթի նման է ցուրտ առավոտյան, այնքան թանձր և այնքան կպչուն: Մենք ուրախ ենք այդպիսի հաղորդակցություն ունենալու համար: Ո՜հ, այո:

Այժմ հանդարտվենք և սկսենք պատգամը: Չգիտեմ՝ գրատախտակի վրա կարող եք տեսնել (Բրանհամ եղբայրը գրատախտակ է խնդրում. ծան. խմբ.):

Մինչ նրանք պատրաստում ենայս առավոտ ես ուշ եմ սկսում: Ո՜չ, ո՜չ, տասնհինգ րոպե շուտ է նույնիսկ: Ուրեմն օգտագործենք ողջ ժամանակը, որովհետև չենք ուզում հապճեպորեն անել այդ: Երբ շտապում ես, չես կարողանում ասել, այն ինչ պետք է ասեիր: Մի քանի օր առաջ մի ձայներիզ էի լսում և ինքս ինձանից ամաչում էի, ոչ թե իմ ասածներից, այլ խոսելու ձևից՝ չափազանց արագ և նյարդային տոնով:

Վերջերս տեսա այն վայրը, որտեղ կառուցելու են մի մեծ կենդանաբանական այգի, Լուիզվիլում: Եվ պարոն Բրաունը 1000 դոլար նվիրեց կենդանաբանական այգուն: Եթե ես այդքան ունենայի, կտայի այդ կենդանիներին ազատելու համար: Կարծում եմ, որ լավ չէ, որ ինչ-որ մեկին վանդակն են դնում: Ես գնում եմ կենդանաբանական այգի և տեսնում եմ այդ խեղճ գազաններին՝ արջերին, առյուծներին և մյուս կենդանիներին. որոնք ետ ու առաջ են գնում՝ ցմահ բանտարկված: Դրանից վատ ես զգում: Նրանք գերի են վերցված մարդու հմտությամբ, որը նրանցից ճարպիկ գտնվեց:

Այժմ, ես կարծում եմ, որ սատանան էլ է այդպես անում: Նա վերցնում է այն թանկագին մարդկանց, որոնք պետք է զբոսնեին Աստծո ընդարձակ տարածքներում, դաշտերում և նրանց դնում որևէ հարանվանության կամ հավատամքի բանտում և կապում է նրանց այնտեղ: Դա սարսափելի է:

Ես չեմ սիրում կենդանաբանական այգիները: Ես զգում եմ այդ կենդանիներից մեկի նման, երբ դու վանդակում ես և փորձում ես դուրս գալ, ինչ-որ բան անել:

Այժմ Խոսքին մոտենալուց առաջ մոտենանք Խոսքի Հեղինակին, մինչ մեր գլուխները խոնարհում ենք աղոթքի համար:

«Մեր երկնային Հայր, այս առավոտ կրկին հավաքվել ենք մեր Տեր Հիսուսի՝ Քո թանկագին Որդու անունով, որ մարմնավորված Աստված է և եկել է երկիր մեր մեղքերը քավելու: Նա՝ Արդարը, մահացավ, որ մենք՝ անարդարներս, Նրա արդարությամբ կատարյալ դառնանք Նրա առջև: Ընդունում ենք, որ մենք անարժան ենք, Տե՜ր: Ոչ մի լավ բան չկա մեր մեջ, և բոլորս փակված ենք մի մեծ բանտում: Որտեղ էլ լինենք, բոլորս էլ բանտում ենք: Ոչ ոք մյուսին չի կարող օգնել: Բայց Աստված Իր անսահման շնորհքով իջավ բանտի դուռը բացելու և մեզ ազատելու: Մենք այլևս գերության մեջ չենք: Այլևս աշխարհի գազանանոցում չենք, այլ ազատ ենք և դրսում ենք:

Ո՜հ, ինչպե~ս ենք սիրում և պաշտում Նրան: Ինչպես կարող ենք մենք քայլել Նրա խոստումների տարածքով և տեսնել դրանց իրականացումը, մեր աչքերով տեսնել, թե ինչպես է հավիտենության մեծ Աստվածը բացահայտվում մեր աչքերի առջև և դառնում այնքան իրական, որքան իրական, որ Նա եղել է այն ժամանակվա մարգարեների համար, իմանալով այս՝ նրանք կարող են հանգչել այն կատարյալ վստահությամբ, որ մի օր մենք կնորոգվենք, երբ այս կյանքը վերջանա, և հարություն կառնենք մի

հավիտենական կյանքի համար, որը վերջ չունի: Մեր մարմինները չեն ծերանա, և մենք երբեք չենք մահանա: Երբեք քաղցած չենք լինի, և ոչնչի պակաս չենք ունենա, այլ կքայլենք Նրա հետ: Մենք ուզում ենք լսել, թե ինչպես է Նա ասում. «Մտիր քո Տիրոջ ուրախության մեջ, որը քեզ համար պատրաստված է աշխարհի ստեղծումից առաջ»: Կլինի այնպես, ինչպես Ադամի և Եվայի համար էր մեղքից առաջ՝ նրանք երբեք չպետք է ունենային հիվանդություն և վիշտ: Նա այդ պատրաստեց մեզ համար,որովհետև գիտեր, որ մենք կգանք: Մեղքը մեծ խոչընդոտ եղավ, բայց երբ այն վերցվեց Հիսուսի արյունով, մենք ճանապարհ ենք ընկնում դեպի խոստացված երկիր, հավիտենական Աստծո խոստումների շնորհիվ:

Օրհնի՜ր մեզ, Հա՜յր, մինչ խորհրդածում ենք Քո Խոսքի շուրջը, ուզում ենք իմանալ, թե ինչպիսին պետք է լինենք, որ հայտնվենք այնտեղ: Օգնիր մեզ լսել այսօր մեր դպրոցի մեծ Ուսուցչին՝ Սուրբ Հոգուն, որը իջնելու է և հայտնվելու մեզ Իր Խոսքով: Մենք այդ խնդրում ենք Նրա անունով և Նրա փառքի համար: Ամեն»:

Այժմ կուզենայի կարդալ Պետրոսի երկրորդ թղթի առաջին գլխից: Իսկ դուք, որ թուղթ և մատիտ ունեքկարծեմ այս առավոտ ասացին, որ երբ գլուխս շրջում եմ, ձայներիզի վրա ձայնս շատ խուլ է հնչում: Անշուշտ ես չէի ուզենա, որ այդպես լիներ, և երբեմն կարծում եմ, որ անհրաժեշտ է մեմբրանային խոսափող տեղադրել առաստաղի տակայն ժամանակ որտեղ էլ, որ լինես, տեղդ հարմար կլինի: Կատարյալ կլինի ողջ դահլիճով մեկ: Միայն թե խոսափող լինի առաստաղի տակ:

Իսկ հիմա, մինչ ես խոսում եմ, եթե ուզում եք, թեկուզ հավաքույթից հետո նկարեք այս գծագիրը, որը ես նույնպես նկարել եմ. ես կոճգամով կամրացնեմ այստեղ, եթե ուզում եք նկարել: Այսօր կեսօրից հետո մի քիչ շուտ եկեք, որպեսզի կարողանանք լավ հասկանալ:

Այժմ մենք մոտենում ենք յոթ կնիքներին: Մենք վերջացրել ենք եկեղեցու յոթ շրջանները, և սա մի պատգամ է, որը սովորեցնում է, թե ինչի հետ է կապված այն մարդը, որը փրկագնվել է Տեր Հիսուսի արյունով և լինելու է Եկեղեցու այս շրջանում, հավիտենական Եկեղեցու այս շրջանում, կնիքների վերջում: Գիտենք, որ ունենք յոթ փողերը, յոթ պատուհասները, յոթ գավաթները և այլն, որոնց մեջ մենք խորանում ենք, բայց սպասում ենք, որ ավելի շատ տեղեր լինեն, որպեսզի մարդիկ կարողանան նստել:

Ես մտադիր չէի նկարել այս գծագիրը: Բայց մի օր ես իմ թանկագին բարեկամների՝ Կոքսերի հետ Քենթուկիում էի: Ես գնացի՝ մտածելով, որ մինչև սեզոնի վերջանալը կարող եմ սկյուռերի որսի գնալ: Եվ ես անտառում էի իմ ընկեր Չարլիի հետ, որն այստեղ է, և իր եղբայր Ռոդնիի հետ, և ոչ մի սկյուռ չտեսա: Կարծում եմ, որ նրանց վախեցրի, մինչ գոռում էի անտառում: Ահա թե ինչ պատահեց ինձ, եղբայրներ, իսկ ձեզ, Նելլի և Մարջի քույրեր, ասացի, որ կիրակի օրը կբացատրեմ, երբ խոսեմ այդ մասին: Ահա, թե ինչ հայտնվեց ինձ այն պատգամի վերաբերյալ, որի մասին պետք է խոսեի, և ինչքան է շարունակությունը կապված դրա հետ: Ո՜հ, ինչ հրաշալի է ունենալ ճշմարիտ Հոգին՝ անտառում աղաղակելու համար:

Այժմ մի հատված կարդանք Պետրոսի երկրորդ թղթի առաջին գլխից. «Սիմոն Պետրոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա և առաքյալ, ձեզ, որ մեր Աստծո և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ պատվական նույն հավատն ընդունեցիք…»: Սիրում եմ այստեղ գրվածը: Որովհետև այս առավոտվա իմ թեման կապված է հավատքի հետ: Թույլ տվեք նորից կարդալ, լավ լսեք. «Սիմոն Պետրոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա և առաքյալ, ձեզ, որ մեր Աստծո և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ պատվական նույն հավատն ընդունեցիք…»: Ուշադրություն դարձրեք, որ ասվում է. «Ես ստացել եմ այս հավատքը և դիմում եմ նրանց, ովքեր ստացել են նույն, թանկագին հավատքը»:

Սա աշխարհի համար չէ, այլ Եկեղեցու, նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են:

«Շնորհքն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությամբ: Ինչպես որ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց այն ամենը, ինչ կյանքի և աստվածապաշտության համար պետք է Նրա գիտությամբ, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք …»:

Այժմ թույլ տվեք, որ սա թափանցի ձեր մեջ: Այս առավոտ առանց քարոզելու պարզապես սովորեցնում ենք աստվածային բնության մասին: Ես նորից եմ կարդում չորրորդ համարը, որպեսզի բաց չթողնեք. «Որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով (խոստումներով) աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհում ցանկությունից եկող ապականությունից հեռու փախչելով»:

Այժմ նայեք աշխարհին. մենք նրանից փախել ենք: Նա դիմում է Եկեղեցուն: Այս առավոտ այստեղ ենք, որպեսզի հայտնաբերենք Աստծո պահանջները: Այստեղ չկա Աստծուն սիրող որևէ մարդ, որը չի ուզում ավելի նմանվել Քրիստոսին: Դա ակնհայտ է: Ամեն քրիստոնյաԵս ծեր վետերան եմ: Նայեք Կիդդ եղբորն ու քրոջը, այստեղ նրանք ամենածերն են: Բայց եթե նրանց հարցնեի՝ «Ո՞րն է ձեր սրտի փափագը», կպատասխանեին. «Ավելի մոտ լինել Աստծուն»: Երբ ճանաչում եք Քրիստոսին, Նրա մեջ այնքան սեր եք տեսնում, որ ուզում եք պարզապես մտնել Նրա մեջ:

Ներեցեք այն բանի համար, ինչ պիտի հիմա ասեմ: Վերջերս ասում էի կնոջս (երկուսս էլ ծերանում ենք): Ես նրան ասում էի. «Սիրու՞մ ես ինձ այնպես, ինչպես առաջ»: «Անշուշտ»,— ասաց նա: Ես նրան ասացի. «Գիտես, ես քեզ այնքան եմ սիրում, որ կուզենայի քեզ վերցնել և դնել իմ մեջ, որպեսզի իսկապես մեկ լինեինք»: Բազմապատկեք սա հարյուր միլիոնով, և կիմանաք, թե ինչպես է Քրիստոսին սիրահարված հավատացյալը ուզում մտնել Նրա մեջ, որովհետև այդպիսին է սերը. և ահա Նա մեզ ցույց կտա, որ այդ խոստումների միջոցով կարող ենք հաղորդակից լինել Քրիստոսի աստվածային բնությանը: Այս մահկանացու մարմիններով ինչպե՞ս կարող ենք հաղորդակից լինել:

Այստեղ կարող էի ևս մի բան ասել: Այստեղ կա մեկը, որն ինձ բոլորովին չի հասկացել: Ես մի նամակ ստացա Քարոզիչների միությունից, որում գրված էր, թե ես հավատում եմ, որ կան զույգ հոգիներ, և մենք պետք է մեր կողակիցներից բաժանվենք, եթե նրանք մեր հոգու զույգը չեն և ամուսնանանք նրա հետ, ում

հետ կարող ենք զույգ հոգի լինել: Ինչպիսի~ սարսափ: Ես պատասխանեցի. «Ես մեղավոր չեմ նման մոլորություն տարածելու մեջ»: Ես միշտ հակառակվել եմ դրան: Ես չեմ հավատում դրան: Իհարկե ոչ: Ես հավատում եմ, որ Աստված է մեզ կողակից տալիս: Դա ճիշտ է: Եվ մենք դառնում ենք միմյանց մասնիկը: Դա միանգամայն ճիշտ է: Լավ լսեք, ամուսնանալուց առաջ մարդը պետք է լավ մտածի, կշռադատի:

Մի երիտասարդ տղա ինձ մի օր ասաց. «Բրանհամ եղբայր, կարծում եք, որ լա՞վ կլինի, եթե ես ամուսնանամ այսինչ աղջկա հետ»: Ես ասացի. «Ի՞նչ եք մտածում նրա մասին»: Նա ասաց. «Ո՜հ, ես այնքան եմ սիրում նրան»: Ես նրան ասացի. «Լավ, եթե չեք կարող առանց նրա ապրել, ուրեմն լավ կլինի, որ ամուսնանաք նրա հետ: Բայց եթե կարող եք ապրել առանց նրա, ուրեմն լավ կլինի, որ չամուսնանաք: Բայց եթե դա պետք է սպանի ձեզ, ուրեմն ամուսնացեք»: Ես նրան ուզում էի ասել սա. եթե այն աստիճանի եք սիրումՀիմա, ամուսնանալուց առաջ ամեն ինչ հեշտ և լավ է թվում, բայց ամուսնանալուց հետո կյանքի ծուղակներն ու դժվարություններն են հայտնվում: Ուրեմն անհրաժեշտ է, որ այնքան սիրահարված լինեք, որ հասկանաք իրար: Եվ երբ հիասթափվում եք միմյանցից, միևնույն է շարունակում եք հասկանալ իրար:

Նույնն էլ Քրիստոսի հետ. մենք պետք է նրան այնքան սիրենք, որ երբ, Նրանից մի բան խնդրենք, և Նա չտա, ոչ մի կերպ դա մեզ չսասանի: Գիտե՞ք, թե ինչու: Դրան հասնելու միակ ձևը աստվածային բնությանը հաղորդակից դառնալն է: Երբ հաղորդակից լինեք աստվածային բնությանը, կհասկանաք, թե Նա ինչու չի տալիս ձեր խնդրածը: Նայեք այս խոսքերին. «Աշխարհում ցանկությունից եկող ապականությունից հեռու փախչելով»: Տեսեք, թե ում է դա վերաբերում: Եկեղեցուն: Նրանք, ովքեր Քրիստոսինն են, վեր են բարձրացել այդ բոլոր բաներից: Ոչ թե նրանք են բարձրացել, այլ Քրիստոսն է նրանց բարձրացրել

Ինչ վերաբերում է իմ սևամորթ եղբայրներին և քույրերին, որոնք ներկա են այստեղ այս առավոտչեմ կարծում, որ սա ինչ-որ մեկին կվշտացնի: Վերջերս ներկա էինք մի հավաքույթի: Չգիտեմ՝ խորանում այդ մասին ասել եմ, թե ոչ: Ես շատ անգամ այդ մասին ասել եմ ուրիշ տեղերում: Մի սևամորթ քույր ասաց. «Կարո՞ղ եմ տալ իմ վկայությունը»: «Իհարկե, քույրս, եկեք»: Նա ասաց. «Ես ուզում եմ վկայել Աստծո փառքի համար: Ես գիտեմ, որ այն չեմ, ինչ պետք է լինեմ, այն չեմ, ինչ ուզում եմ լինել, բայց մի բան հաստատ է. այն չեմ, ինչ եղել եմ առաջ»:

Տեսնու՞մ եք, նա եկել է ինչ-որ տեղից. նա բարձրացել է: Այսպես ենք իմանում, որ մահից անցել ենք կյանքի: Մենք հետ ենք նայում այն անդունդին, որից դուրս ենք եկել: Մենք այն չենք, ինչ կուզենայինք լինել, այն չենք, ինչ պետք է լինեինք, բայց գոհանում ենք մի բանի համար. մենք այն չենք, ինչ եղել ենք առաջ: Մենք ճանապարհին ենք, և «աշխարհում ցանկությունից եկող ապականությունից հեռու փախչելով». փախչելով աշխարհիկ ցանկություններից և ապականությունից: Մենք վեր ենք բարձրացել այդ բաներից:

Այդպիսի մարդկանց է Աստված դիմում, նրանց, ովքեր փախել են այդ բաներից, աշխարհում եղած ապականությունից:

«Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, առաքինության վրա՝ գիտություն, գիտության վրա՝ ժուժկալություն ու ժուժկալության վրա՝ համբերություն և համբերության վրա՝ աստվածապաշտություն ու աստվածապաշտության վրա՝ եղբայրասիրություն ու եղբայրասիրության վրա՝ սեր»:

Այստեղ Նա մեզ տալիս է գծագիրը, թե ինչ պետք է անենք: Ինչպես ասացի, բոլորս փորձում ենք Աստծուն ավելի մոտ լինել: Ահա թե ինչու այս առավոտ այս պատգամը ընտրեցի եկեղեցու համար՝ իմանալով, որ շատերը հեռվից են գալիս: Երեկ երեկոյան հարցրի. «Քանի՞սն են գալիս ուրիշ տեղերից»: Մարդկանց ութսուն տոկոսը գալիս էին ուրիշ տեղերից: «Քանի՞սն են գալիս 200 կմ հեռավորությունից»: Կարծեմ դարձյալ ութսուն տոկոսը: «Քանի՞սն են գալիս 800 կմ հեռավորությունից»: Մարդկանց մեկ երրորդը գալիս էր 800 կմ հեռավորությունից: Մտածեք, թե ինչքան երկար ճանապարհ են եկել այս մարդիկ: Նրանք եկեղեցի չեն եկել ուղղակի երևալու համար: Եվ դրսի մարդիկ այստեղ ոչ մի գրավիչ բան չեն տեսնի: Սրանք բոլորը հասարակ մարդիկ են, աղքատ և խոնարհ, հասարակ հագնված: «Հրեշտակների երգչախմբին» հավակնող օրհներգներ չկան, ոչ էլ երգեհոններ և ապակենկարներ: Դուք հազիվ տեղ եք գտել նստելու կամ կանգնել ենք պատի երկարությամբ: Նրանք դրա համար չեն եկել այստեղ, այլ եկել են, որովհետև նրանց ներսում կա մի բան, որ տեսնում է մարմնավոր աչքի համար անտեսանելի գեղեցկությունը: Դա հոգևոր աչքն է, որ տեսնում է Քրիստոսի գեղեցկությունը: Դրա՜ համար են նրանք գալիս:

Հավաքույթից մի քանի օր առաջ ես անընդհատ աղոթում եմ, գնում եմ անտառ, վերցնում եմ պայուսակս և ասում եմ կնոջս. «Այս առավոտ գնում եմ սկյուռ որսալու»: Եվ պայուսակիս մեջ դնում եմ մատիտ և նշումների տետր: Եվ քանի դեռ լույս է, հենվում եմ ծառի վրա և ձեռքերս բարձրացնելով ասում. «Տե՜ր, ինչ եմ անելու այսօր: Ի՞նչ ես ուզում տալ Քո զավակներին»: Այնժամ թվում է, թե ինչ-որ բան սկսում է վառվել իմ մեջ, և ես իմանում եմ, որ ինչ-որ բան է կատարվելու: Երբ Իր ներկայությունը մոտենում է, ես սկսում եմ կարծես հեռվից ինչ-որ բան նկատել, որն ավելի ու ավելի է մոտենում: Նրա ներկայությունն է մոտենում:

Ամբողջությամբ հանձնվեք, և քիչ հետո անջատվում եք ձեզանից: Հետո հայտնվում է տեսիլքը. «Գնա այսինչ տեղը, արա այսինչ բանը»: Դուք դուրս եք գալիս ձեր սեփական մտքերից, ձեր միտքը կենտրոնանում է Աստծո վրա, աշխարհից զատված, աշխարհից հեռու, ձեր մեջ եղած անապատից հեռացած, և դա սկսում է հայտնվել: «Մեկմեկ…». ասում եմ որևէ թիվ կամ որևէ ուրիշ բան, որը սկսվում է աստիճանաբար և կամաց գալիս: Հետո ավելի ու ավելի արագ է դառնում: Դուք այնտեղ նստած եք, ձեռքերը բարձրացրած, ոչինչ չեք ասում, միայն բարձրացնում եք ձեռքերը: Առաջին բանը, որ զգում եք, այն է, որ ձեր ողջ էությունը վերանում է: Այնժամ տեսնում եք այն բաները, որոնք Նա ուզում է ձեզ հայտնել, ցույց տալով կատարվելիք բաները: Երբեմն հասնում է որևէ տեղի և կանգ է առնում: Դա տեսիլք չի դառնում: Հետո սուրբգրային հատվածները պարզապես հավաքվում են: Ես վերցնում եմ մատիտս, որպեսզի չմոռանամ, գրում եմ: Գրում եմ և վերադառնում տուն, մտածում եմ այդ մասին և սերտում այդ: Երբեմն դա ինձ համար

ոչինչ չի նշանակում, երբ խորհրդածում եմ դրա վերաբերյալ: Բայց որոշ ժամանակ անց պարզ է դառնում: Ես վերցնում եմ նշումների տետրը և սկսում եմ հնարավորին չափ արագ ուրվագծել այն, ինչ Նա ինձ ասում է: Ես մտածում եմ. «Տե՜ր, ես կգնամ խորան և նրանց էլ մասնակից կդարձնեմ դրան: Ես նրանց կասեմ՝ «Ես ինչ-որ բան եմ ստացել ձեզ համար»: Դա այդպես է կատարվում: Հենց այդպես: Եթե նախ Նա ինձ չտա, ես չեմ կարող այն տարածել:

Նույնն էլ այս փոքրիկ գծագիրը, որին, ինչպես տեսնում եք, նայում եմ. ես նախ սրանից սկսեցի: Այդ մասը երկու օր առաջ ստացա անտառում:

Պետրոսն այստեղ ասում է, թե ինչպես պետք է մասնակից լինենք աստվածային բնությանը: Մենք ամենքս ուզում ենք աճել և հասնել Աստծո հասակին:

Եվ երբ հասնենք յոթ կնիքների վերջին, երբ հնչեն յոթ կնիքները կամ բացվեն: Բնականաբար մենք գիտենք, թե ինչ է կնիքը: Դա ծածկված ծառայությունը բացելն է, յոթ կնիքները բացելու համար: Եվ դա պարզ տեսնում ենք գծագրի վրա: Դա պատգամի արձակումն է, կնքված բանի արձակումը:

Անցած կիրակի երեկոյան իմ քարոզի թեման էր՝ «Բանալին»: Իսկ բանալին հավատքն է: Հավատքը բանալի ունի, իսկ բանալին Սուրբ Գիրքն է, Դուռը՝ Քրիստոսը: Ուրեմն հավատքը բացում է Սուրբ Գրքի ծխղնիները և Աստծո ժողովրդի համար բացահայտում Աստծո փառքն ու գթությունը: Այդպես է հավատքը ժողովրդի համար բացահայտում Քրիստոսին: Նա ապացուցում է այդ, բացահայտում:

Այսօր պետք է վերցնենք նույն բանալին, որպեսզի ճանապարհ բացվի և մենք առաքինի քրիստոնյա դառնանք Աստծո հասակի չափով, դառնանք կենդանի Խորան, որը թույլ է տալիս, որ կենդանի Աստված բնակվի այդ Խորանում: Հիշեք, որ Աստված հայնվում է երեք ձևով: Առաջին անգամ հայտնվեց Կրակի սյունով: Դա կոչվում էր Հայրություն: Հետո նույն Աստված հայտնվեց Հիսուս Քրիստոսի մեջ: Այդպիսով Նա մարմին պատրաստեց Իր համար: Երրորդ, այդ Մարմնի մահվան միջոցով սրբացրեց մի Եկեղեցի, որում Նա պետք է բնակվի: Այդպիսով՝ Աստված մեր վերևում, Աստված մեզ հետ և Աստված մեր մեջ՝ նույն Աստվածը:

Ահա թե ինչու Նա կոչվեց Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Ոչ թե երեք Աստված, այլ նույն Աստծո երեք ֆունկցիաները: Եթե այդ մասին մտածեին Նիկիայի տիեզերաժողովում, մենք խառնաշփոթության մեջ չէինք հայտնվի, այդպես չէ՞: Դա է ճշմարտությունը: Ո՜հ, ո՜չ, երեք Աստված չկա:

Մարդիկ չեն հասկանում, թե ինչպես էր Հիսուսը խոսում Հոր հետ, ոչ էլ այն, որ Նա և Հայրը մեկ են: Այստեղ է հարցի հանգույցը: Անշուշտ, Նա այդ բացահայտում է: Տեսնում եք, չկա երեք Աստված, այլ երեք հայտնություն: Ի՞նչ է սա: Աստված իջնում է դեպի Իր արարչագործությունը: Աստված պաշտամունք է կամենում: «Աստված» նշանակում է երկրպագության առարկա: Աստված փորձում է Իր ժողովրդին դարձնել այն, ինչի համար նրան ստեղծել է:

Նա ձեզ ուրիշ բանի համար չի ստեղծել, քան միայն Աստծո որդի և դուստր լինելու: Եվ եթե դուք չեք հասել դրան (որդի և դուստր լինելուն), դուք նպատակին չեք հասել: «Մեղք գործել» նշանակում է նպատակին չհասնել: Եթե ես հիսուն մետրից կրակում եմ թիրախի վրա, եթե կրակում եմ իջեցնելով հրացանս և վրիպում հինգ-վեց սանտիմետրով, ուրեմն ի՞նչ է կատարվում: Ուրեմն հրացանիս մեջ ինչ-որ սխալ բան կա, պետք է կարգավորել: Եթե ինձ չի հաջողվում հավատալ Աստծուն, չի հաջողվում լինել քրիստոնյաԱստված ձեզ այստեղ է դրել քրիստոնյա լինելու համար, և եթե մի կողմ եք թեքվում, վերադարձեք և նորից ուղղվեք: Միայն մի բան կարող է ձեզ ուղղել՝ Սուրբ Գիրքը: Սուրբ Հոգին Սուրբ Գրքով ձեզ կհասցնի նպատակին:

Այժմ սերտենք Խոսքը:

Ստեփանոսն ասում է Գործք 7-րդ գլխում, նաևՄիայն կարդանք: Այժմ խոսում ենք Աստծո Տաճարի մասին: Դա պետք է լինի կենդանի Աստծո կենդանի Տաճարը: Ստեփանոսն ասել է այդ Գործք 7-րդ գլխում, կարծեմ 45 համարից սկսած. «Մեր հայրերը Հեսուի հետ այն առան բերեցին այն ազգերի կալվածքը, որոնց Աստված մեր հայրերի երեսից դուրս էր արել: Այդպես էր մինչև Դավթի օրերը: Նա Աստծո առաջ շնորհք գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծո համար բնակարան գնի: Բայց Սողոմոնը Նրա համար տուն շինեց: Սակայն Բարձրյալը ոչ թե ձեռակերտ տաճարներում է բնակվում, ինչպես մարգարեն է ասում՝ «Երկինքն իմ աթոռն է, երկիրը՝ իմ ոտքերի պատվանդան. Ինձ համար ինչպիսի՞ տուն եք շինելու,— ասում է Տերը,— կամ ո՞րն է հանգիստ առնելու Իմ տեղը»:

Այժմ խորանում բնականաբար կա մի տեղ, ուր կարող ենք հանգստանալ, թարմանալ, ինչպես հանգստանում ենք քնելով և այլն: Եբր.10:5 համարում Պողոսն ասում է. «Դրա համար աշխարհ մտնելիս ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր»:

Ի՞նչ է ուրեմն տաճարը: Մարմին: Աստված բնակվում է մարմնի մեջ:

Աստված բարձրությունից երբ իջնում է լեռան վրա, պատվիրում է, որ եթե նույնիսկ մի կով կամ ցուլ դիպչի լեռանը, պետք է սպանվի: Աստված սուրբ է:

Երեկ երեկոյան խոսում էինք այն հրեշտակների մասին, որոնք ծածկում էին իրենց դեմքը, սուրբ սերովբեները՝ սուրբ դեմքով, որոնք չգիտեին, թե ինչ է մեղքը, պետք է ծածկեին իրենց դեմքը Աստծո ներկայության մեջ, նրանք խոնարհությամբ ծածկում էին իրենց ոտքերը:

Սուրբ Աստված չէր կարող ներել մեղքը: Ուրեմն ոչ ոք չէր կարող դիպչել այն լեռանը, որտեղ կանգնած էր Աստված: Եվ հետո Աստված մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ Հիսուս Քրիստոսի՝ Իր Որդու, Իր արարչության կերպարանքում: Հետո այդ Որդին տվեց Իր կյանքը, և Աստծո արյան բջիջը խախտվեց, որպեսզի կյանք դուրս գա այդ արյունից և հայտնվի մեզ: Այդ արյան միջոցով մենք մաքրված ենք մեր կյանքում, որը այս աշխարհ եկավ մարմնական ցանկության միջոցով, Տեր Հիսուս Քրիստոսի Արյունը մեզ մաքրում է, փոխում է մեր բնությունը՝ մեզ ուղարկված Սուրբ Հոգու միջոցով, և մենք հաղորդակից ենք դառնում աստվածային բնությանը և դառնում ենք բնակարան Աստծո համար:

Հիսուսն ասաց. «Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ»: Իմացեք, թե ինչպես է Աստված բնակվում Իր եկեղեցում:

Եկեղեցին պետք է գրավի Քրիստոսի տեղը՝ շարունակելով Նրա ծառայությունը: «Ինձ հավատացողը կանի այն գործերը, որ Ես եմ անում: Մի քիչ ժամանակ էլ, և աշխարհը ինձ չի տեսնի: Բայց դուք կտեսնեք, որովհետև ձեզ հետ և ձեր մեջ կլինեմ մինչև աշխարհի վերջը»: Այսպես է շարունակվում Նրա գործը:

Աստվածաշունչն այստեղ ասում է, որ Ստեփանոսը խոսում է այն մասին, որ Սողոմոնը տաճար է կառուցում, և Ամենակարողը չի բնակվում ձեռագործ տաճարներում, որովհետև «Երկինքն իմ աթոռն է, երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը: Եվ որտե՞ղ է իմ հանգստյան վայրը, եթե ոչ այն մարմինը, որ ինձ համար պատրաստել ես»: Ամեն: «Ինձ համար մարմին պատրաստեցիր»:

Աստված բնակվում է մարդու կերպարանքում, արտացոլվում է նրա մեջ. սա է կատարյալ երկրպագությունը: Աստված մեր մեջ՝ Իր խորանում: Աստված բացահայտում է Ինքն Իրեն: Ո՜հ, ինչքան երկար կարող էինք շարունակել այս թեման, մինչև այստեղի շոգից շնչահեղձ լինեինք:

Ուշադրություն դարձրեք, որ Աստված բոլոր ժամանակներում արտացոլվել է մարդու մեջ: Աստված բնակվել է Մովսեսի մեջ. նայեք նրան: Նա ծնվեց առաջնորդ: Երբ Մովսեսը ծնվեց, հալածանք կար մանուկների հանդեպ, որոնց ուզում էին սպանել, նույնն էլ Քրիստոսի ժամանակ: Ինչպես Մովսեսն այն ժամանակ փրկվեց, այնպես էլ Նա: Մովսեսը օրենք տվեց, Քրիստոսը՝ նույնպես: Մովսեսը սարում մնաց քառասուն օր պատվիրանները, ստացավ և իջավ: Քրիստոսը քառասուն օր մնաց անապատում, վերադարձավ և ասաց. «Լսել եք, որ առաջիններին ասվեց. “Շնություն մի՜ արա”: Բայց ես ձեզ ասում եմ. “Ամեն ոք, ով մի կնոջ նայում է նրան ցանկալու համար, իր սրտում նրա հետ արդեն իսկ շնանում է»: Աստված արտացոլվում էր այդ բազմազանության մեջ:

Նայեք Հովսեփին. նա ծնվեց որպես հոգևոր տղա իր եղբայների մեջ: Նրանք բոլորն էլ լավ մարդիկ էին, բոլորն էլ նահապետ էին: Բայց երբ Հովսեփը հայտնվեց, նա բոլորից տարբեր էր: Նա տեսիլքներ էր ստանում, երազներ մեկնում, դրա համար էլ եղբայրներն ատում էին նրան: Հենց այն գործի պատճառով, որի համար նրան նշանակել էր Աստված, եղբայրները նրան ատեցին, և այդ ամենը խաչի խորհրդապատկերն էր: Նրան եղբայրները վաճառեցին մոտ երեսուն արծաթով, նետեցին հորի մեջ, որ այնտեղ մեռնի, հետո հանեցին այնտեղից: Նա նստեց Փարավոնի աջ կողմում, և ոչ ոք չէր կարող գալ Փարավոնի մոտ (որն այդ ժամանակ աշխարհի տիրակալն էր), եթե ոչ Հովսեփի միջոցով: Ոչ ոք չի կարող Աստծո մոտ գալ, եթե ոչ Քրիստոսով: Եվ երբ Հովսեփը դուրս էր գալիս պալատից, նրա դուրս գալուց առաջ փող էին հնչեցնում, և պատգամաբերները վազում էին նրա առջևից և ասում. «Ծնրադրեք, Հովսեփն է գալիս»: Եվ ուր էլ որ լինեիք, ինչ էլ որ անեիք, ինչքան էլ կարևոր գործ ունենայիք, պետք է բոլորդ ծունկի գայիք, մինչև Հովսեփը գար: Եվ երբ շուտով հնչի փողը, ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կդավանի Նրան: Երբ Քրիստոսը՝ մեր Հովսեփը, թողնի Իր փառքը և գա, ձեր աշխատանքը այն ժամանակ կարևոր չի լինի: Ամեն ծունկ կծալվի, և ամեն լեզու կդավանի, որ Նա է Աստծո Որդին: Այդպես է:

Ո՜հ, ինչքան ենք մենք Նրան տեսնում Դավթի մեջ: Ինչպես Դավիթը՝ մերժված Թագավորը, գահընկեց եղավ եղբայրների կողմից, իր հարազատ որդու կողմից, նստեց Ձիթենյաց լեռան վրա, երբ բարձրանում էր սարը, նայում էր Երուսաղեմին և լաց լինում, որովհետև այստեղ իր սեփական ժողովուրդը, որին նա ծառայում էր և սովորեցնում Աստծո մասին, նրան մերժել էր, բաներ շպրտել նրա հետևից, թքել նրա վրա և ծաղրել: Երբ նա սկսեց բարձրանալ սարը, նրան մերժեցին: Ո՜հ, Աստծո Որդու ինչ կատարյալ խորհրդապատկեր. ութ հարյուր տարի հետո Իր իսկ ժողովրդի կողմից մերժված Թագավորը նստեց սարի վրա և լաց եղավ Երուսաղեմի վրա, որպես մերժված Թագավոր: Ի՞նչ էր կատարվում: Աստված արտացոլվում էր այն մարգարեների մեջ, որոնք խորհրդանշում էին Քրիստոսին:

Այնուհետև եկավ Մեկը, որը Աստծո կատարելությունն է: Աստված Ինքն էր մեր մեջ: Եվ այն ժամանակվանից Նա արտացոլվում է Իր Եկեղեցու մեջ Գողգոթայի այս կողմից: Եվ, տեսնում եք, մենք բոլորս ուզում ենք հասնել այդ բնակարանին՝ կենդանի Աստծո տաճարին:

Նա ասում է. «Նախ ունենք հավատքը, հետո առաքինությունը, գիտությունը, ժուժկալությունը, երկայնամտությունը, աստվածապաշտությունը և եղբայրասիրությունը»: Դա ճիշտ է. եղբայրասիրությունը, հետո ավելացնում եք սերը: Ես սա ձեզ համար կկարդամ, որ լիովին ըմբռնեք: Սկսում ենք հինգերորդ համարից. «Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, առաքինության վրա՝ գիտություն, գիտության վրա՝ ժուժկալություն ու ժուժկալության վրա՝ համբերություն և համբերության վրա՝ աստվածապաշտություն ու աստվածապաշտության վրա՝ եղբայրասիրություն ու եղբայրասիրության վրա՝ սեր: Որովհետև այս բաները, ձեր մեջ մնալով և աճելով, ձեզ դատարկ և անպտուղ չեն անի մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտության մեջ»:

Պետրոսն այստեղ ինչ-որ բան է ուրվագծում մեզ համար, որը մեզ հնարավորություն է տալիս հասնել դրան:

Այժմ ուզում եմ ասել սա. կան մարդիկ, որոնք ունեն այդ առաքինությունից, գիտությունից, իմաստությունից, համբերությունից մի մաս, որոնք նույնիսկ քրիստոնյա չեն: Մենք սովորեցնում ենք կիրակնօրյա դպրոցում, դա ճիշտ է: Կան մարդիկ, որոնք դրանցից մի մաս ունեն, բայց նույնիսկ չեն հավակնում քրիստոնյա լինել: Իրականում դա ոչինչ չի տալիս, և չի կարող տալ: Դա նման է կեռնեխին, որը սիրամարգի փետուրներ է դնում իր թևերին, որպեսզի սիրամարգի նման լինի: Դա միայն տգեղացնում է նրան: Ավելի լավ էր, որ նա կեռնեխ մնար: Եթե մարդը փորձում է այդ բաներն անել առանց քրիստոնյա լինելու, նա պարզապես իր տեղում չէ: Դա նման է ժանտաթզենու, որը փորձում է խնձոր տալ: Նա այդ չի կարող անել, թեև նա ծառ է, բայց խնձոր տալ չի կարող:

Դա նման է ջորու, որը փորձում է բուրդ տալ, որովհետև ուզում է ոչխար լինել, մինչդեռ ջորի է: Բուրդը պարգև է, որը տրված է ոչխարին, ոչ թե ջորուն: Նա կարող է փորձել վարվել ոչխարի պես, բայց նա ջորի է: Դու կարող ես ասել. «Ես կարող եմ ուտել ոչխարի նման, կարող եմ անել այս կամ այն, և դա ինձ ոչխար կդարձնի»: Կարևոր չէ, թե ինչ կարող եք անել, բուրդ տալու համար պետք է ոչխար լինել:

Թույլ տվեք մի պահ կանգ առնել: Ոչխարը բուրդ չի արտադրում: Նա այն կրում է, որովհետև նա ոչխար է: Շատ մարդիկ են ասում. «Ես կփորձեմ բարի լինել, կփորձեմ անել այս կամ այն»: Մի փորձեք որևէ բան արտադրել: Ոչ, դուք այդ չեք կարող: Ոչխարին չեն խնդրում, որ բուրդ արտադրի: Նա այդ կրում է, որովհետև ոչխար է: Եվ երբ դուք քրիստոնյա եք, դուք բնականաբար տալիս ես Հոգու պտուղը: Դուք դա չեք արտադրում: Մի փորձեք հնարել դա: Դուք չեք կարող հավակնել լինել այն, ինչ չեք: Եղեք պարզապես այն, ինչ պետք է լինեք և մնացեք այնտեղ:

Լսե՞լ եք, որ մարդիկ ասում են. «Ես հիմա Եկեղեցու անդամ եմ, այլևս չպիտի ստեմ»: Դուք փորձում եք որևէ բան արտադրել: Դուք չեք կարող այդ անել: Եվ նույնիսկ կարիք չկա փորձելու, ինչպես, որ ջորին չի կարող բուրդ տալ: Նա չի կարող:

Կամ եթե ագռավը փորձեր ուտել աղավնու հետ, փորձեր աղավնի լինել: Պատկերացրեք բազեն ասեր. «Տեսեք, ես աղավնի եմ»: Թևերին մի քանի փետուր դներ և ասեր. «Տեսեք, ես հիմա նման եմ…»: Տեսնու՞մ եք: Նա դրանից անճոռնի կդառնար: Այդպես է այն մարդը, որը դավանում է լինել այն, ինչ չէ: Դուք չեք կարող այդ անել:

Չեք կարող ասել. «Ես պետք է առաքինություն ունենամ, ուրեմն կունենամ: Ես պետք է բարեպաշտ կյանքով ապրեմ, ուրեմն կապրեմ»: Դուք պարզապես փորձում եք ուրիշ թռչունի փետուրներ դնել: Դա ոչ մի օգուտ չի տա: Դա միայն ցույց կտա, որ այդ թռչունը կեղծավոր է: Կարո՞ղ եք պատկերացնել մի ծեր ագռավի, որը աղավնու մի քանի փետուր է դրել և ասում է. «Տեսեք, ես աղավնի եմ»: Բայց մենք գիտենք, որ նա ագռավ է:

Հենց այդպես են փորձում արտադրել քրիստոնեությունը: Դուք չեք կարող այդ անել: Առաջին բանը, որ պետք է անեք, դա վերստին ծնվելն է: Դուք պետք է փոխվեք: Եվ երբ փոխվեք, նոր արարած կդառնաք: Այժմ դուք հասկանում եք: Այլևս չեք անհանգստանա փետուրների համար, որովհետև դրանք բնականորեն կհայտնվեն, երբ վերստին ծնվեք: Անկասկած:

Ինչպես միշտ ասել եմ. «Վերցրեք խոզին, խոզանակով լվացեք: Սմոկինգ հագցրեք և թողեք գնա: Նա կվերադառնա և կթավալվի ցեխերի մեջ»: Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չունի: Նա խոզ է, դա իր բնությունն է: Թավալվելը նրա բնությունն Է: Պետք է ձեր բնությունը փոխվի, մնացածը ինքնաբերաբար կստացվի:

Դուք պետք է վերստին ծնվեք: Այսինքն՝ փոխվեք: Պետք է փոփոխություն լինի: Դուք ասում եք. «Դե, Բրանհամ եղբայր, ես ճանաչում եմ այս կնոջը. երբեք ոչ մի վատ բան չի արել: Շատ լավ կին է: Կամ այս մարդը. նա լավ մարդ է, ոչ մեկին վատություն չի անում»: Դա ոչինչ չի նշանակում: Նա կարող է լավ հարևան լինել, բայց քրիստոնյա չէ, քանի դեռ վերստին չի ծնվել:

Հիսուսն ասաց. «Եթե մեկը վերստին չծնվի, նույնիսկ չի կարող Թագավորությունը տեսնել»: Դա նշանակում է, որ չի կարող հասկանալ: Դուք մտածում եք մի բանի մասին, ասում եք. «Ես դա չեմ տեսնում»: Դա նշանակում է, որ դուք չեք հասկանում:

Մարդը չի հասկանում, թե ինչու են մարդիկ աղաղակում: Մարդը չի հասկանում, թե ինչու է մարդու լեզուն փոխվում, և նա սկսում է լեզուներով խոսել: Սովորական մարդը չի հասկանում, թե ինչպես է Աստծո փառքը իջնում մարդու աչքերի վրա, և նա տեսիլքներ է տեսնում և մարդկանց ասում, թե ինչ պետք է անեն, թե ինչ է կատարվելու, ինչպես Տերն այդ արեց մեզ համար երեկ երեկոյան:

Մարդկային միտքը փորձում է բացատրել. «Ի՞նչ արեց, ի՞նչ խորամանկություն է անում, ի՞նչ հնարք է օգտագործում»:

Երբ տեսնում են, որ մեկը խոսում է լեզուներով, և մեկը թարգմանում է՝ ճշգրիտ կերպով մարդկանց ասելով, թե ինչ են արել, ինչ չպետք է անեին, ասում ենՆրանք դա համարում են միստիֆիկացիա: «Նրանց միջև պայմանավորվածություն կա»: Նրանք դա չեն կարող հասկանալ, մինչև վերստին չծնվեն: Երբ մարդը վերստին ծնվում է, եկեղեցու անդամ է դառնում, որովհետև նոր արարած է դարձել: Իր մեջ եղող հին, կասկածամիտ բնավորությունը մեռնում է, և հիմա նոր արարած է: Տեսնում եք, ավելացնելու կարիք չկա, որովհետև ինքն իրեն կավելանա:

Տեսնու՞մ եք, պետք է վերստին ծնվեք: Իսկ վերստին ծնվել չեք կարող, առանց հավատքի: Դա ճիշտ է: Այստեղ իմ գծագրի մեջ ես ուրվագծել եմ ճշմարիտ հիմքը՝ հավատքը: «Բայց առանց հավատի անհնար է Աստծուն հաճելի լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն փնտրողներին վարձահատույց կլինի»: Եվ եթե դուք կասկածամիտ եք Աստվածաշնչի հանդեպ, եթե կասկածում եք Սուրբ Գրքի ճշմարտացիությանը, ավելի լավ է դրանից հեռու մնաք, մինչև կհավատաք:

Ի՞նչ է մեղքը: Դա անհավատությունն է: Միայն երկու տարրեր կան, որոնք կառավարում են մարդուն: Կամ կասկածն է, կամ հավատքը: Մեկը կամ մյուսը: Ձեր կյանքը երկուսից մեկի իշխանության տակ է: Պարզապես կախված է նրանից, թե ինչքան հավատք ունես, ինչքան կարող ես բարձրանալ: Բայց նախ պետք է հավատք լինի: Ես ուզում եմ ևս մի պահ կանգ առնել այդ հիմքի վրա:

Դու պետք է հավատք ունենաս: Հավատքը հուսացված բաների հաստատումն էԴուք արդեն ստացել եք, երբ հավատք ունեք, որովհետև դա հավատքով է բացահայտվում: «Հավատքը հուսացված բաների հաստատումն է… » (Եբր.11:1): Վստահությունինչպիսի՞ վստահություն: Սուրբ վստահություն, ապացույց:

Ահա թե ինչու, երբ ասում եք. «Բրանհամ եղբայր, ես հավատում եմ, որ Աստված բժշկում է»: Լավ, եթե իրոք հավատում եք և Նրան ընդունում եք որպես Բժիշկ, և հատկապես, եթե չեք կեղծում և հավատում եք, որ Նրա վերքերով դուք բժշկվել եք, ոչինչ ձեզ չի խանգարի ստանալ այդ: Դա հաստատված բան է: Դուք կարող եք

հույս ունենալ, բայց շարունակում եք փախչել այս կողմ, այն կողմ, բայց երբ հավատք եք ունենում, դուք այդ իմանում եք, որովհետև դա ապացույց է, որ արդեն ստացել եք:

Քանի՞սդ եք լսել այս առավոտ Օրալ Ռոբերտսին քարոզելիս: Ես լսեցի, որ նա խոսում էր ազատագրող հավատքի մասին, ազատագրող հավատքով աղոթելու մասին: Նա ասում էր. «Կապ հաստատեք՝ դիպչելով ռադիոյին, կապ հաստատեք՝ դիպչելով ռադիոյին, որպեսզի…»: Նա այդ ասում էր, որ մարդիկ ինչ-որ տեղ ձեռքերը դնեն և համոզվելով ասեն. «Ես արդեն ստացել եմ, որովհետև նա պատվիրեց դիպչել ռադիոյին: Ես ստացել եմ»: Տեսնու՞մ եք: Շատ լավ է: Բայց իսկական հավատքը ոչ մի նման բանի դիպչելու կարիք չունի: Ես բոլորովին էլ չեմ մեղադրում Օրալ եղբորը: Նա մեծ աշխատանք է կատարում, նա Աստծո մարդ է, և ես շատ եմ հարգում Օրալ Ռոբերտսին: Ափսոս, որ նրա նման շատ մարդիկ չունենք: Միայն ուզում եմ ասել, որ հավատքը ոչ մի բանի կարիք չունի: Հավատքը հավատում է Աստծո Խոսքին: Մի՞թե հավատքը դիպչելուց է, թե՞ «Հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո Խոսքից»: Սա է մեր հավատքի խարիսխը: Ահա այդպես: Հավատքը անմիջապես է դրսևորվում: Այստեղ է հավատքը:

Օրինակի համար հիշենք այն մանկիկին: Այն մայրը, որի մասին Կիդդ քույրիկը և մյուսները ասացինփոքրիկի աղիքները դուրսն էին, բացվածք չկար դեպի ուղիղ աղիք, որ կերակուրն անցներ. այդ ժամանակ այդ կինը, որը լսել էր Կիդդ քույրիկի և մյուսների վկայությունները, հավատաց, որ եթե ես աղոթեմ փոքրիկի համարԱստված մեզ տալիս է մարդիկՄեզանից մի քանիսը այնքան իրական փորձառություններ են ունեցել Աստծո հետ: Եկեք խոսեք Նեվիլ եղբոր կամ մյուս եղբայրների հետ, որոնց ճանաչում եք: Երբեմն այդ մարդկանց խնդրում ենք աղոթել մեզ համար: Այդպես էլ պետք է անենք: Ուրեմն, եթե հավատք ունենք, որ այդ տղամարդը կամ կինը, որ աղոթում է մեզ համար, Աստծո հետ է խոսում, մեր հավատքը ավելի է ուժեղանում, ամրանում, հաստատվում:

Ահա հռոմեացի հարյուրապետը ընդառաջ է գալիս Հիսուսին և ասում. «Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես: Ես ինձ արժանի չեմ համարում»: Բայց նա ասում է. «Իմ որդին հիվանդ է, բայց միայն Խոսքը ասա, և նա կապրի»: Եվ ի՞նչ: Տարածությունը կարևոր չէ, որովհետև Աստված ամենագո է: Աստված ամենակարող է, և ուր Աստված ներկա է, այնտեղ ամեն ինչ հնարավոր է: Աստված ամենակարող է և ամեն տեղ է: Հենց այս պահին Աստված նույնքան հզոր է Գերմանիայում, Շվեյցարիայում, Աֆրիկայում, որքան այստեղ:

Այդպես նա ասում է. «Տե՜ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասա»: Ի՞նչ էր դա: Հարյուրապետի հավատքն էր: Նա հավատաց Նրան: Եվ Հիսուսն ասաց. «Գնա, քո որդին կենդանի է»: Նա երկու օր ճանապարհ գնաց և հասնելուց առաջ ծառաները դիմավորեցին նրան և ասացին. «Քո տղան կենդանի է»:

Եվ հարյուրապետն այնքան հուզված էր, որ հարցրեցԺամը քանիսի՞ն սկսեց լավանալ: Օրվա՞ որ մասում»: Նրանք էլ ասացին. «Ժամը յոթին նրա վիճակը լավացավ»: Եվ հարյուրապետը իմացավ, որ սա այն ժամն էր, երբ Հիսուսն ասաց. «Քո որդին կենդանի է», և նա հավատաց: Ամեն:

Ամենակարող, ամենագո, ամենագետ, անսահման՝ այդպիսին է մեր Աստվածը: Ուրեմն երբ զանգահարում են և ասում են՝ «Աղոթեք», դա է կապ հաստատում, և ձեր հավատքով Աստված ներկա է լինում: Այդ ժամանակ գործում են Աստված և աղոթքը: Հավատքը և աղոթքը մի բանը այստեղից այնտեղ են տեղափոխում, դրանք միասին են գործում:

«Միայն Խոսքը ասա, ես միայն ուզում եմ, որ Դու Խոսքը ասես, և ամեն բան լավ կլինի»: Կարևոր չէր, որ Նա այնտեղ լիներ: Բավական էր միայն, որ Խոսքը ասեր: Ինչու՞: Որովհետև Աստված ամենագո է, ամենակարող է, Նա նույնքան հզոր է երկրի ներքևում, որքան երկրի վրա և ցանկացած վայրում: «Դու Աստված ես, և միայն պետք է, որ ասես Խոսքը»,— ասաց նա:

Իսկ մնացածը անում է հավատքը, դրա համար ձեր հիմքը հավատքը պետք է լինի: Ողջ քրիստոնեությունը, այն ամենը, ինչ դուք կաք և երբևէ կլինեք, հաստատված է Խոսքի հանդեպ հավատքի վրա:

Ահա թե ինչու ես հավատում եմ Խոսքին: Ուրիշ ոչ մի բանի վրա ես չեմ կարող հույս դնել: Եթե ես եկեղեցու վրա հույս դնեմ, ո՞ր եկեղեցու վրա պետք է հույսս դնեմ. կաթոլի՞կ, լյութերակա՞ն, մեթոդակա՞ն, մկրտակա՞ն, հոգեգալստակա՞ն: Ինչի՞ վրա հույսս դնեմ: Ես չգիտեմ: Նրանք ամեն ինչ խառնում են և աղավաղում, բայց եթե ես հույսս դնեմ Խոսքի վրա, դա վստահելի է: Ոչ ոք դա չի մեկնաբանում: Սա է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ»: Ուրեմն ես հավատում եմ: Դա վստահելի հիմք է:

Իմ լավ ընկերներից մեկը (այստեղ քաղաքում)՝ բժիշկ Սեմ ԷդերըՄենք միասին ենք մեծացել: Բոլորդ ճանաչում եք Սեմին: Նա ինձ ասաց. «Բիլլ…»: Այն բանից հետո, երբ տեսա այն տեսիլքը, որի համաձայն նրան ասացի, թե նա որտեղ է կառուցելու իր տունը, ինչպիսին է այն լինելու (հարցրեք նրան, թե արդյոք դա ճիշտ է), կատարվելուց երկու-երեք տարի առաջ: Ես նրան ասացի, թե որտեղ է լինելու, ասացի, որ կզբաղեցնի մեծ քաղաքի տնաշարքի գրեթե ողջ մակերեսը, և միայն մի բան կլինի դրա և իր տան միջև՝ վերականգնողական կենտրոնը: Դոկտոր Էդերը ստացավ մնացած մասը, նաև դեղատունը: Ահա այդպես:

Դոկտոր Էդերը համապատասխանում էր այդ տեսիլքի բոլոր պայմաններին: «Կա մի տեղ,— ասում էր նա,— որին քսանհինգ տարի չեն կարող դիպչել, որովհետև պատկանում է դատարանին»: Ես ասացի. «Դոկտոր, Աստված տալիս է քեզ այդ քո խոնարհության համար»: Նա պատասխանեց. «Ես արժանի չեմ դրան»: Ես նրան ասացի. «Դու մի քիչ նման ես կրիայի. դրսից պատյան ունես, որտեղից նայում ես քո ընկերներին, բայց ներքուստ դու հրաշալի մարդ ես: Դուրս արի այդ պատյանից»: Ես նրան ասացի. «Աստված քեզ տալիս է այդ»:

Նա ասաց. «Ես քեզ երբեք չեմ կասկածել, Բիլլի, բայց այս հարցում պետք է կասկածեմ»: Ես ասացի. «Գնա քո գրասենյակը»: Նա դուրս եկավ: Հաջորդ առավոտյան ինձ արթնացրեց՝ ասելով. «Սառը քրտինք է տալիս վրաս»: Ես հարցրի. «Ի՞նչ է կատարվում» (հուլիս ամիսն էր): Ես ասացի. «Ի՞նչ է կատարվում, բժիշկ»:

Նա ինձ ասաց. «Ես արդեն գնել եմ տունը, Բիլլի: Երեկ երեկոյան նրանք նիստ ունեին Բոստոնում, և այս առավոտ գնեցի այդ տունը»: Ես նրան ասացի. «Ես քեզ այդպես էլ ասել էի»:

Մի անգամ զրուցում էի նրա հետ իրենց տանը (երբ հրացանը կրակեց ուղիղ դեմքիս): Նա ասաց. «Կարծեմ՝ հազար մարդու պատմել եմ այդ մասին»: Ի՞նչ է այդ: Երբ Աստված ասում է ինչ-որ բան, դա պետք է կատարվի:

Անցած երեկոյան մի քանի ընկերներ եկան այստեղ: Նրանք լսել էին այն տեսիլքի մասին՝ հարյուր հինգ սանտիմետրանոց եղջյուր ունեցող եղջերուի և մոխրագույն գրիզլի արջի մասին: Ես չգիտեմ՝ քանի մարդ եկավ տուն՝ տեսնելու այդ: Ես ասացի. «Ահա չափերիզը, նայեք եղջյուրներին: Դուք լսել եք, որ այդ մասին խոսվում էր, մինչև կատարվելը»: Տեսնու՞մ եք: Ինչու՞: Որովհետև, երբ Աստված մի բան ասում է, կատարվում է: Դա հաստատված է:

Այժմ ահա փրկության ծրագիրը: Ուրեմն, եթե տեսիլքը իրականանում է ճիշտ այնպես, ինչպես ասել են, որ կատարվելու է (այս եկեղեցին գիտի, որ դա ճիշտ է), իսկ ի՞նչ կասեք Խոսքի մասին: Դա ավելի վստահելի է, քան տեսիլքները: Եթե տեսիլքը չի համապատասխանում Խոսքին, ուրեմն տեսիլքը սուտ Է: Բայց ամենակարևորը Խոսքն է, որովհետև Խոսքը Աստված է: Այսպիսով, Նա ամենագո է: Նա այստեղ մի բան է ասում, որ արդեն կատարել է Գողգոթայում: Ամեն: Նա ամենագո է:

Լավ: Դուք նախ պետք է վերստին ծնվեք: Երբ վերստին ծնվում եք, հավատք եք ունենում, հավատում եք Խոսքին: Մինչև վերստին ծնվելը դուք քննադատում եք Խոսքը: Եթե դուք միայն հակված եք կրոնավոր լինելու և փորձում եք բարին գործել՝ հենվելով ձեր մարդկային հասկացողության վրա, երբեք չեք կարող համաձայնվել ողջ Խոսքի հետ: Դուք երբեք չեք հասնի դրան: Դուք պետք է վերստին ծնվեք: Եվ վերստին ծնունդը հավատք է առաջացնում:

Իսկ հավատքը ստանալուց հետո, հենց այդ պահին, դուք ընդունակ եք աճելու:

Շատ մարդիկ գալիս են խորանի մոտ, աղոթում են և ասում. «Տե՜ր, ներիր ինձ»: Նրանք սրբության մեծ փորձառություն են ունենում, հրաշալի պահ են անցկացնում: Խորանից բարձրանում են ուրախությունից աղաղակելով: Այնտեղից վերադառնում եք և ասում. «Փառք Աստծուն, ես ստացա այդ»: Ո՜չ, դուք նոր եք սկսել աճել: Դեռ ոչինչ չեք արել: Միակ բանն այն է, որ դրել եք հիմքը:

Դուք պատրաստվում եք տուն կառուցել. հիմքը գցում եք և ասում. «Ահա, ես կառուցեցի այն»: Դուք միայն ունեք հիմքը, որի վրա կարող եք կառուցել ձեր շենքը: Այժմ պետք է կառուցեք տունը:

Ահա, թե ինչպես է դա կատարվում, և այս առավոտ խոսելու ենք այդ մասին: Շատ լավ, տուն ենք կառուցում: Նախ պետք է հիմքը գցել: Ո՞րն է քրիստոնեության հիմքը: Աստծո Խոսքի հանդեպ հավատքը: Դա է հիմքը: Դրանից հետո սկսում եք աճել: Այսպես պետք է սկսել: Հետո սկսում ենք ավելացնել հիմքի վրա: Տուն կառուցելիս դնում եք հենարանները և մյուս բաները: Վուդ եղբայրը և այստեղ գտնվող մյուս հյուսները և կապալառուները կարող են ձեզ պատմել, թե ինչպես է պետք տուն կառուցել, բայց ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես պետք է կառուցեք ձեր հոգևոր տունը, որտեղ պետք է Աստված բնակվի: Նա ուզում է բնակվել ձեր մեջ: Նա ուզում է ձեզ Իր նման դարձնել: Նա ուզում է, որ դուք արտացոլվեքավելի շուտ՝ արտացոլեք Իր էությունը:

Գիտեք, հին ժամանակներում, երբ մարդիկ ոսկի էին մշակում, և հալորդներ չկային այն մաքրելու համար, նրանք ծեծում էին ոսկին, հանում տիղմը, երկաթը, պղինձը և բոլոր հումքերը, անընդհատ ծեծում էին, շուռ տալիս, նորից ծեծում, ինչպես հիմա հնդկացիներն են անում: Գիտե՞ք, թե ինչպես էին իմանում, որ երկաթը և ողջ խարամը դուրս էր եկել: Դա իմանում էին այն ժամանակ, երբ ոսկին ծեծող բանվորը տեսնում էր, որ իր սեփական պատկերը արտացոլվում է՝ ինչպես հայելու մեջ: Այդ ժամանակ դա մաքուր էր, այնքան մաքուր, որ արտացոլում էր ծեծող բանվորին:

Այդպես է գործում Աստված: Նա վերցնում է հողում գտած ոսկին, Նա ծեծում է այն Իր Սուրբ Հոգով, անընդհատ շուռ տալիս և ծեծում այնքան, մինչև տեսնի Իր արտացոլանքը: Հենց այդ պետք է մենք անենք՝ արտացոլենք Աստծո Որդուն: Մենք պետք է անենք Նրա աշխատանքը: Նա ասաց. «Ինձ հավատացողը կանի այն գործերը, որ ես եմ անում…»:

Դուք սկսում եք արտացոլել Քրիստոսի գործերը: Բայց մեր մեջ այնքան մարդիկ կան, որ փորձում են Քրիստոսի գործերն անել այն բանից առաջ, երբ դեռ Նրա պատկերը չի արտացոլվել մեր մեջ: Այստեղ է դժվարությունը: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Դուք այդ գիտեք: Ես գիտեմ: Մենք տեսնում ենք, թե ինչքան են սայթաքում ճանապարհին: Մենք ճանապարհի վրա տեսնում ենք այդ տապալված սպասավորներին, քրիստոնյաներին: Պատճառն այն է, որ նրանք ճիշտ չսկսեցին:

Դրա համար եմ ես այս առավոտ այստեղ, որ փորձեմ սովորեցնել այս փոքրիկ եկեղեցուն և ինքս ինձ, թե ինչպես կարող ենք դառնալ կենդանի Աստծո բնակարան: Քանի՞սդ եք ուզում դառնալ կենդանի Աստծո բնակարան:

Ահա թե ինչ պետք է անենք: Ահա առաջին քայլը՝ հավատք ունենալ և վերստին ծնվել: Այսպես է դրվում հիմքը: Այնուհետև, հիմքը գցելուց հետո՝ «Ձեր հավատքի վրա ավելացրեք…»,— ասում է Պետրոսը: Նախ հավատք ունեք, հետո հավատքին ավելացնում եք առաքինություն: Դա հաջորդ սյունն է: Նախ դրեք հիմքը՝ հավատքը: Հետո հավատքին ավելացրեք առաքինությունը:

Այստեղ են շատերը ընկնում: Անկասկած: Այո, հավատքի վրա ավելացրեք առաքինությունը: Դա չի նշանակում, որ տղամարդը կամ կինը պետք է կուսական կյանքով ապրեն: Դա սրա հետ ոչ մի կապ չունի: Աստվածաշունչն ասում է Ղուկասի ավետարանում, որ Նրանից զորություն դուրս եկավ (անգլերենում՝ «virtue», որը նշանակում է ոչ միայն «առաքինություն» այլև «զորություն»): Ճի՞շտ է այդ: Եթե մենք ուզում ենք նրա նման լինել, պետք է առաքինություն ունենանք: Նրա նման լինելու համար պետք է առաքինություն ունենանք:

Առաջին երգը, որը ես շատ սիրեցի (ամենալավերից մեկը), սա էր՝ «Լինել Հիսուսի նման»: Ուրեմն, եթե ես ուզում եմ Հիսուսի նման լինել, պետք է առաքինություն ունենամ և այն փոխանցելու միջոց, որպեսզի այն ինձանից փոխանցվի ուրիշներին, որովհետև Նրանից զորություն դուրս եկավ և հաղորդվեց ուրիշներին. սա է առաքինությունը: Բայց փոխանցելու համար նախ դուք պետք է ունենաք այդ: Եթե չունեք, դուրս չի գա: Դուրս գալու բան չկա:

Ի՞նչ կլիներ, եթե մեկը փորձեր առաքինությունը դուրս հաներ ձեր միջից. չեկը «պակասորդ» ցույց կտար: Ո՜չ, այնտեղից չես կարող որևէ բան հանել. չեկը հետ կգա: Եթե մեկը ձեզ քրիստոնյա է համարում, բայց հաջորդ օրը ձեզ տեսնում է մեղավորի պես վարվելիս, նա չի կարող այնտեղից առաքինություն հանել: Դա ճիշտ է:

Մեր մեջ առաքինություն պետք է լինի, և երբ ունենք իսկական առաքինությունը, կարող ենք ավելացնել մեր հավատքի վրա: Դա հիմքի հաջորդ պատն է:

Ուրեմն, նախ պետք է հավատք ունենանք: Միայն հավատքը բավարար չէ: Պետրոսն ասում է. «Ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք»: Պետք է առաքինություն ունենաք, որ կարողանաք ավելացնել հավատքի վրա: Ձեր առաքինություն չունենալու պատճառը կարող է լինել այն, որ շատ եկեղեցիներ այսօր սովորեցնում են, որ կարիք չունեք այն ունենալու, որովհետև ժամանակները փոխվել են: «Կարիք չունեք այն ունենալու: Միայն պետք է միանալ եկեղեցուն: Այո, ժամանակները փոխվել են»: Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «առաքինություն», և մենք պետք է ունենանք այդ:

Եթե նրանից զորություն (անգլերենում՝ «virtue»՝ առաքինություն) դուրս եկավ և բժշկեց հիվանդ կնոջը, Նա ակնկալում է նույն զորությունը գտնել Իր Եկեղեցում, որովհետև Նա մեր Օրինակն է: Եթե Նա զորություն ուներ՝ Իր ժողովրդին տալու համար, Նա ակնկալում է, որ մենք էլ զորություն ունենանք ուրիշին տալու համար: Ուրեմն ի՞նչ է առաքինությունը: Առաքինությունը ուժ է, զորություն: Կան մարդիկ, որոնք նույնիսկ Աստծո զորությանը չեն հավատում: Նրանք ասում են. «Դա անցյալում է: Միայն պետք է գրանցեք ձեր անունը գրքում, մկրտվեք ձեր ուզած ձևով. ահա այն ամենը, ինչ պետք է անեք»: Բայց Պետրոսն ասում է. «Ավելացրեք առաքինությունը»:

Պետրոսը խոսում է Աստծո տունը, Աստծո տաճարը կառուցելու մասին: Տունը կառուցելիս, երբ հավատք ունես, պետք է նաև առաքինություն ունենաս: Շատ ճիշտ է: Առաքինություն ունեցիր բոլորի համար:

Մոտ քսան տարի առաջ մի քարոզ էի անում հովիվ Լիլիի եկեղեցում: Թեման վերցրել էի այն սուրբգրային հատվածից, որտեղ Հիսուսն ասում է. «Նայեցե՜ք դաշտի շուշաններին, թե ինչպես են մեծանում, ո՜չ ջանք են թափում, ո՜չ էլ մանում: Բայց ասում եմ ձեզ, որ Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց»:

Նայեք շուշանին: Նա լիովին ընկմված է տիղմի մեջ և անընդհատ պետք է ուժ ստանա հողից: Եվ ի՞նչ է անում այնտեղից հանած ուժով: Նա բաժանում է այն: Նա հիանալի գեղեցկություն է պարգևում դիտողին: Նա բացվում է նեկտար տալու համար, որպեսզի մեղուն գա և վերցնի իր բաժինը: Նա չի ափսոսում. ստացել է տալու համար: Ի՞նչ կլիներ, եթե մեղուն գար և ոչինչ չգտներ: Ի՞նչ: Պակասո՞րդ, նեկտար չկա: Փոքրիկ մեղուն կքորեր գլուխը և կասեր. «Սա ի՞նչ տեսակի շուշան է»:

Եթե մի մարդ գալիս է փրկություն ստանալու ու գնում է մի եկեղեցի, որը կարծում է, թե հրաշքների ժամանակներն անցել ենԻնչպես Ջեք Կուն մի օր պատմեց, որ գնաց ռեստորան և իրեն մեծ ճաշացուցակ տվեցին: Սկսեց կարդալ՝ «բիֆշտեքս» և նման բաներ: Նա ասաց. «Ես բիֆշտեքս կվերցնեմ»: Նրան ասացին. «Դա երեկվա համար էր, հիմա չունենք»: Կարող ես դնել ճաշացուցակը և գնալ: Դա ճիշտ է, որովհետև նրանք ուտելու բան չունեն: Ավելի լավ է գնաս մի ռեստորան, որտեղ ուտելու բան կա:

Եվ հոգևոր մարդը, որը մեծանում է, նույնպես սնվելու կարիք ունի: Եվ այդ սնունդը Աստծո Խոսքն է: Ես հավատում եմ Աստծո Խոսքում գրված ամեն բառին:

 

Աստված սեղան է պատրաստել,

Որտեղ սրբերն են սնվում,

Ընտրյալներին է Նա կանչում.

Իր սեղանից ճաշակելու:

Մանանայով է կերակրում,

Մեր կարիքները հոգում,

Ոհ, ի~նչ քաղցր է անվերջ ընթրել Հիսուսի հետ:

 

Նա այդ ունի իհարկե: Եկեղեցին ունի այդ: Կենդանի Աստծո Եկեղեցին աճում է՝ Քրիստոսի կատարյալ հասակին հասնելու:

Ուրեմն պետք է առաքինություն ունենաք: Ես ասում էի, որ ինչ-որ մեկը սիրում է անուշ բույր: Այս ծաղիկը եսասեր չէ, նա անուշ բույր ունի: Բայց մինչև անուշ բույր տալը, պետք է ունենա այդ: Մինչև նեկտար տալը պետք է ունենա այդ: Մինչև գեղեցկություն տալը պետք է ունենա այդ: Մինչև առաքինություն տալը պետք է ունենաք այդ: Ուրեմն ձեր հավատքին առաքինություն ավելացրեք: Ամեն: Հասկացա՞ք: Մենք կարող ենք երկար ժամանակ տրամադրել դրան, բայց մեր ժամանակը սահմանափակ է: Ձեր հավատքին առաքինություն ավելացրեք:

Ուրեմն, սկզբում հավատքն է, հետո՝ առաքինությունը և երրորդ, ավելացրեք գիտությունը: Գիտությունը աշխարհիկ գիտությունը չէ, որովհետև Աստծո համար դա հիմարություն է: Դա զանազանելու գիտությունն է: Զանազանելու ի՞նչը: Զանազանել բարին չարից:

Ինչպե՞ս եք զանազանում: Եթե քրիստոնեական գիտություն ունեք ձեր հավատքով և առաքինությամբ, կարող եք զանազանել, թե Խոսքը ճշմարիտ է, թե ոչ: Եվ եթե մի կողմ եք դնում ձեր բոլոր հավատամքները և անհավատությունը, այն ամենը, ինչ ձեր կարծիքով արել եք, ուրեմն կունենաք գիտություն, որը ձեզ հնարավորություն կտա իմանալու՝ «Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ»: Դուք գիտություն եք ստանում: Դա գերագույն գիտությունն է: Դուք կարիք չունեք ունենալու մի քանի համալսարանական դիպլոմներ, կամ նման բաներ, որովհետև այդ առաքինությունները Աստված տալիս է, որ դնեք ձեր հավատքի հիմքի վրա, որպեսզի կարողանաք հասնել կենդանի և ճշմարիտ Աստծո մարդու կատարյալ հասակին: Անշուշտ:

Ավելացրեք գիտությունը՝ Իր Խոսքի գիտությունը: Այդպես պետք է հավատաք: Պետք է հավատաք, որ հրաշքների ժամանակները չեն անցել: Պետք է իմանաք, որ այն, ինչ Աստված ասաց, կարող է կատարել:

Աբրահամը հավատաց դրան և երբ հարյուր տարեկան էր, անհավատությամբ չկասկածեց Աստծո խոստումին: Տեսեք, թե ինչքան ծիծաղելի էր թվում այդ խոսքը:

Ահա հարյուր տարեկան մի մարդ, որը սպասում է մանկիկի ծննդին իննսունամյա կնոջից: Համարյա հիսուն տարի անցել էր, և կինը ամուլ էր: Նա նրա հետ ապրում էր, երբ դեռ նա երիտասարդ աղջիկ էր, նույնիսկ դեռահաս, և կյանքի աղբյուրը մեռած էր նրա մեջ, Սառայի արգանդը մեռած էր, և ամեն հույս մարած էր (մարդկային տեսանկյունից), բայց նա հույսով հավատաց հակառակ ամեն հույսի, որովհետև նա գիտեր, որ Աստված կարող է կատարել այն, ինչ խոստացել է:

Եթե ստացել եք այդ, ավելացրեք ձեր հավատքին: Երբ ստացել եք ճշմարիտ առաքինությունը, ավելացրեք ձեր հավատքին: Երբ դուրս եք գալիս փողոց, ապրեք քրիստոնյայի պես, վարվեք քրիստոնյայի պես, եղեք քրիստոնյա. ավելացրեք դա ձեր հավատքին: Երբ դուք գիտություն ունեք, չեք ասում. «Ես չգիտեմ, թե արդյոք սուրբգրային այս հատվածը ճիշտ է: Չգիտեմ, թե ինչպես է Գործք 2:38-ը կապվում Մատթ.28:19-ի հետ»: Այս դեպքում ոչինչ մի ավելացրեք, որովհետև դուք դեռ չունեք այդ: Ի՞նչ եք անելու: Որովհետև դու դեռ բավարար գիտություն չես ստացել Աստծուց՝ իմանալու համար, որ Աստվածաշունչն ինքն իրեն չի հակասում: Ուրեմն դեռ թող: Այդ մասին մի խոսիր: Թող այդ: Բայց այն ժամանակ, երբ կարողանում եք տեսնել, որ Սուրբ Գիրքն ինքն իրեն չի կարող հակասել, երբ դուք կարող եք ասել այդ և Աստծո հայտնությամբ զանազանել, որ ողջ Խոսքը գրված է խորհուրդներով, և միայն Աստծո գիտությունը կարող է բացահայտել Խոսքը, երբ դուք Աստծո ամեն խոսքը հաստատում եք «ամեն»-ով, ուրեմն ավելացրեք ձեր հավատքի վրա:

Ոհ, այդ ժամանակ, դու բոլորովին լավ մարդ ես դառնում: Դուք աճում եք: Ինչի՞ մեջ: Նախ առաքինության, հետո՝ գիտության: Տեսնու՞մ եք, թե ինչպես է աճում մարդը: Դուք տեսնում եք, որ դրանից խուսափելու միջոց չկա: Դա է միջոցը հասնելու Քրիստոսի կատարյալ հասակին: Անկասկած:

Եթե դատում եք, ճիշտ դատեք: Որոշեք՝ ճի՞շտ է, թե՞ սխալ Աստծո Խոսքին հավատալը: Հավատամքների՞ն պիտի ծառայեմ, թե՞ Աստծուն: Որոշեք՝ վերստի՞ն պետք է ծնվեմ, թե՞ միանամ եկեղեցուն: Այժմ սկսում եք ճիշտ զանազանել: Երբ քարոզիչն ասում է. «Հրաշքների ժամանակներն անցել են», իսկ Աստվածաշունչն ասում է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Ու՞մ պիտի հավատաք: Երբ դուք ասում եք. «Ես Աստծուն եմ ընտրում», միայն խոսքերով չեք ասում, այլ ինչ-որ բան է ձեզ մղում այդ ասելու՝ հավատքը: Այդպես է: Ձեր հավատքն ասում է. «Ես գիտեմ, որ Նա նույնն է: Ես ճաշակել եմ, որ Նա նույնն է»: Ոչ ոք չի կարող դա ձեր միջից հանել: «Ես գիտեմ, որ Նա իրական է»: Ուրեմն ավելացրեք այդ ձեր հավատքին: Դրեք հիմքի վրա:

Այժմ դուք բարձրանում եք: Դուք բարձրանում եք դեպի Թագավորություն: Հիմա հասել եք այս վայրին: Շատ լավ:

Առաջին բանը, որ ձեզ կասի քարոզիչը կամ մեկ ուրիշ մարդ, սա է. «Այն բաները, որոնք կարդում ենք Սուրբ Գրքում, ուրիշ ժամանակի համար էին: Ես կասեմ, թե ինչու՝ մենք կարիք չունենք Եկեղեցուն ճիշտ ճանապարհի վրա պահելու համար անել այդ բաները՝ աստվածային բժշկությունը, օտար լեզուներով խոսելը և այլն: Մենք նման բաներ չենք անում»: (Մենք դրան կհասնենք. ես այստեղ սուրբգրային մի հատված եմ նշել, բայց չգիտեմ՝ հիմա կարդամ, թե ոչ):

Մինչդեռ մարդիկ ասում են. «Մենք չգիտենք, մենք չպետք է այսօր հավատանք դրան: Մենք պետք է միայն սովորենք բազմության առջև խոսել, ինչպես պետք է, պետք է գնանք հոգեբանի մոտ, ստուգենք մեր մտավոր կարողությունները, և տեսնենք, թե մենք ընդունակ ենք մեզ ներկայացնելու, թե մեր մտավոր մակարդակը բավականին բարձր է՝ այդ առաջադրանքը կատարելու համար»: Նրանք ասում են. «Կարծում եմ՝ մենք ունենք ամենամեծ կազմակերպությունը: Մենք կառուցում ենք մեր կազմակերպությունը»:

Մենք կազմակերպություն չենք կառուցում: Ես այս առավոտ չեմ եկել կազմակերպություն կառուցելու: Քրիստոսն ինձ ուղարկել է կառուցելու մարդկանց՝ հասցնելու նրանց Քրիստոսի կատարյալ հասակին, որպեսզի նրանք լինեն Նրա Խոսքով զորեղ շինություն. այո՛, Նրա՛ Խոսքով: Կառուցել մարդկանց այդ գործի համար: Ոչ թե կառուցել մի կազմակերպություն՝ դարձնելով նրան մեծ հարանվանություն, այլ կառուցել մարդկանց, որ նրանք դառնան Աստծո որդիներ և դուստրեր: Ահա ծրագիրը:

Ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, առաքինության վրա՝ գիտություն: Իսկ հիմա մենք ուրիշ տեղ ենք հասնում:

Երբ նրանք ձեզ ասում են. «Մենք կարիք չունենք այդ բաներն անելու», դուք իմացեք, որ դուք պետք է այդ անեք: Պետք է այդ անել: Սուրբ Գիրքը չի կարող ստել և «չունի հատուկ մեկնություն»,— ասում է Աստվածաշունչը: Պարզապես հավատացեք այնպես, ինչպես գրված է: Անհրաժեշտ է, որ ունենաք այդ բաները: Եվ դրանք ստանալու միակ միջոցը երկնքից եկած գիտությունն է: Երկնքից եկած գիտությունը կհաստատի Սուրբ Գիրքը:

Անհրաժեշտ է, որ դուք հավատաք, ոչ թե «ձևացնեք, թե հավատում եք»: Նրանցից ոչ մեկը չի ձևացրել: Երբ դուք փորձում եք ասել. «Ես այդ ունեմ», մի՛ եղեք կեռնեխի պես, որն իր թևերին սիրամարգի փետուրներ է դնում, որովհետև դրանք շուտով կընկնեն. դրանք բնականորեն չեն աճել, այլ կպցված են:

Ես մտածում եմ Սաղմոս 1-ում գրված Դավթի խոսքերի մասին. «Նա ջրերի գնացքում տնկված ծառերի պես է»: Նա գիտի «տնկված» և «դրված» լինելու միջև տարբերությունը: Ինչպես այս ծեր կաղնին. այն տնկվել է հողի մեջ, խորությամբ թափանցել և հաստատվել: Իսկ այս հին ճիպոտը, որը դրված է հողի մեջ. դուք գիտեք, թե դրա հետ ինչ կլինի: Նա արմատ չունի, հիմք չունի: Դա նման է ճեմարան (աստվածաշնչյան դպրոց) կամ նման բաներ ավարտած մարդկանց: Նրանք այդ չունեն: «Ո՛հ, դոկտոր Այսինչն է ինձ սպասավոր ձեռնադրել»: Ով էլ, որ լինի, տարբերություն չկա: Քրիստոսն է ձեզ այնտեղ հասցրել ձեր հավատքով: Դուք այնտեղ ծնվել եք: Իսկ ծնվելուց հետո Նա սպասում է, որ ավելացնեք այդ բաները: Շարունակեք պարզապես ավելացնել: Այժմ ավելի ենք առաջ գնում այս ճիշտ գծով:

Եվս մի բան կարող ենք ասել այդ գիտության՝ աստվածային գիտության մասին: Մի՞թե մեր օրերում Աստվածաշունչը կորցրել է իր նշանակությունը: Շատ մարդիկ ձեզ կասեն, որ Աստվածաշունչը նկատի չունի այն, ինչ ասում է: Եթե Աստված հսկում է ինձ վրա և ուղղում է իմ սխալները, եթե ես Աստծո որդի եմ, Նա այդպես է վարվում ինձ հետ: Երբ դուք ինչ-որ սխալ բան եք անում, Նա ձեզ ուղղում է: Եթե Աստված այդքան ուշադիր է քո հանդեպ և հսկում և ուղղում է քեզ, որքան ավելի ուշադիր է Իր Խոսքի հանդեպ, որը մեր Օրինակն է, և որը հենց Ինքն է: «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էրև Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց» :

Խոսքը Հիսուս Քրիստոսի հայտնությունն է: Աստվածաշունչն է այդ ասում: Քրիստոսը բացահայտվում է Իր Խոսքում: Եվ երբ Նա հսկում է ձեզ վրա, երբ դուք խախտում եք այդ օրենքները, և Նա դատապարտում է ձեզ, որքան ավելի Նա հսկում է Իր օրենքը, որ դատապարտում է ձեզ:

Ավելի ու ավելի առաջ շարժվենք: Եվ ինձ նման պատմություններ մի՛ պատմեք: Ես հավատում եմ Սուրբ Հոգով տրված մաքուր գիտությանը: Սուրբ Հոգով տրված գիտությունը Աստծո Խոսքը կհաստատի «ամեն»-ով: Երբ դուք Աստվածաշնչում տեսնում եք բաներ, որոնք հակասություն են թվում, նստում եք, սերտում աղոթքով և նկատում եք, որ Սուրբ Հոգին սկսում է գործել: Որոշ ժամանակից տեսնում եք, թե ինչպես են այդ բոլոր բաները համընկնում իրար, և լույս եք ստանում: Սա է գիտությունը:

Ոմանք ասում են. «Դե լավ, Աստվածաշունչն ասում է, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Բայց եկեղեցին ասում է. «Ինչ-որ իմաստով նույնն է»: Այստեղ է ձեր վրիպումը: Անշուշտ: Ո՛չ, Նա նույնն է: Կատարելապես: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նրա մեջ ոչ մի տարբերություն չկա, ոչ մի: Նա բնակվում է Իր Եկեղեցում և միշտ նույն բանն է անում: «Մի քիչ ժամանակ էլ (ինչպես քիչ առաջ մեջբերեցի), մի քիչ ժամանակ էլ, և աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք»: Նա ասաց. «Ձեզ հետ կլինեմ, ձեր մեջ կլինեմ մինչև աշխարհի վերջը»: Ասում է նաև. «Այն գործերը, որ ես եմ անում, դուք էլ կանեք»: Նաև ասում է. «Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը»: Իսկ ճյուղերն ապրում են միայն որթի կյանքով: Ինչ-որ որթի մեջ կա, դուրս է գալիս ճյուղերի միջոցով: Փա՛ռք Աստծուն: Եվ եթե Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, դա բերում է Հիսուս Քրիստոսի կյանքը ձեր մեջ: Ամեն:

Գիտությունը (աշխարհինը չէ) քննում է: Աշխարհի ողջ գիտությունը դատողություններ է անում: Բայց հավատքի մեջ դատողություններ չկան: Աստված մեզ որոշակի կերպով հայտնում է, թե ինչ է կատարվելու. այս աշխարհի ցանկացած գիտնական կասեր, որ դա հակառակ է մեր հնարավորություններին և չի կարող կատարվել, բայց դուք այնուամենայնիվ հավատում եք:

Անշուշտ, հավատքը չի տրամաբանում: Աստվածաշունչն ասում է, որ մենք մերժում ենք ամեն դատողություն: Հավատքով դուք չեք տրամաբանում: Հավատքը չի տրամաբանում, գիտի, թե ինչ է կատարվում: Հավատքը գործում է, հաստատուն է մնում: Այն չի տեղաշարժվում: Ոչինչ չի կարող սասանել հավատքը: Ինձ չի անհագստացնում, թե ինչ են ասում. իմ հավատքը չի տեղաշարժվում: Այն մնում է: Այն սպասում է, սպասում, սպասում, ոչ մի տարբերություն չկա. միշտ հաստատուն է մնում:

Աստված ասաց Նոյին, թե ինչ է կատարվելու, և նա հավատաց դրան: Աստված Մոսվեսին ասաց, թե ինչ է կատարվելու, և նա հավատաց դրան: Աստված ասաց աշակերտներին, որ ինչ-որ բան էր կատարվելու Պենտեկոստեի օրը. բարձրացեք և սպասեք: Եվ իհարկե, նրանք մնացին տեղում:

Շատ լավ: Գիտությունը (աշխարհինը չէ), աստվածային գիտությունը, երբ գիտության ողջ աղբյուրը Քրիստոսն է. դուք հավատում եք Խոսքին, և ամեն ինչ քննում եք Խոսքով:

Այն հարկերի հետ կապված պատմությունը, որի մեջ եկեղեցին հայտնվեց, ավելի ճիշտ՝ ես հայտնվեցի մի օր. այդ մարդկանցից մեկը բանավեճի ժամանակ ասաց, որ չկարողացան որևէ սխալ բան գտնել: Ես ասացի. «Ուրեմն եթե որևէ սխալ բան չեք գտնում, ինչու՞ ինձ հանգիստ չեք թողնում»: Մինչդեռ նա շարունակեց և ինձ ինչ-որ բան ասաց Սուրբ Գրքի վերաբերյալ: Դա մի բարձրահասակ մարդ էր, ծխախոտը ձեռքին: Նա ասաց.

Պարոն Բրանհամ, ես ուսումնասիրում եմ Աստվածաշունչը:

Ուրախ եմ այդ լսել,— ասացի ես:

Նա շարունակեց.

Կուզենայի իմանալ, թե այդ ինչ սնապաշտություն է, այդ ինչ թաշկինակներ են, որոնց համար վճարել եք տալիս, այդ օծված կտորները. ինչպե՞ս են դրանք կոչվում: Դրանց համար վճարում են:

Ես ասացի.

Ո՛չ, պարո՛ն, դա ձրի է:

Նա ասաց.

Իսկ այդ սնապաշտությու՞նը:

Ես ասացի.

Դուք դա սնապաշտությու՞ն եք համարում, պարո՛ն: Բայց քիչ առաջ ասացիք, որ Աստվածաշունչ եք ուսումնասիրում:

Այո՛, ուսումնասիրում եմ:

Ուրեմն մեջբերեք Գործք 19:12 համարը:

Դա գիտություն էր, և նա ծուղակն ընկավ՝ փորձելով թեման փոխել:

Ես ասացի.

Մեջբերեք Հովհ.5:14 համարը:

Նա չկարողացավ: Ես ասացի.

Իսկ Հովհ.3:16-ը գիտե՞ք:

Ահա թե ինչպիսին է աշխարհիկ գիտությունը՝ խելացի, հնարամիտ:

Նա ասաց.

Բայց, պարոն Բրանհամ, դուք փորձում եք դատել այդ մասին Աստվածաշնչով, իսկ մենք՝ երկրի օրենքներով:

Ես ասացի.

Պարո՛ն, մի՞թե երկրի օրենքները հիմնված չեն Աստվածաշնչի վրա: Ուրեմն դա արդարացվում է: Ամեն:

Անշուշտ, գիտություն պետք է ունենալ, բայց ոչ թե աշխարհիկ, այլ Խոսքի հոգևոր գիտությունը: Իմանալ այն, ինչ Աստված ասել է: Արեք այն, ինչ Աստված ասել է. դա է ճշմարիտը: Ուրեմն եթե դուք դա ընդունել եք, և հավատում եք այդ բոլոր բաներին, հավատում եք, որ Նա նույնն է այդ բոլոր բաներում, որ Խոսքը ճշմարիտ է, և դուք դա հաստատում եք «ամեն»-ով, դա շատ լավ է: Ավելացրեք ձեր հավատքի վրա: Կատարյալ է:

Եթե մեկը ձեզ ասում է, որ Աստվածաշունչը կորցրել է իր զորությունը, որ Սուրբ Հոգու մկրտությունը գոյություն չունի, մի՛ ավելացրեք դա: Դա չի գործի: Դա կընկնի: Ինչպես, եթե կավ քսես ժայռի վրա, չի մնա: Կփշրվի:

Եթե մարդիկ ձեզ ասում են. «Չենք կարող այսօր վստահել Աստվածաշնչին»: Զգույշ եղեք: Դուք անընդհատ լսել եք այդ մասին: Ասում են. «Չեք կարող հավատալ Աստվածաշնչին»: Եթե դա ձեր մտքում է, մի՛ ավելացրեք սա: Հենց այդ պահին շենքը կփլչի: Այն պետք է շաղախված լինի, ուզում եմ ասել՝ միասին պահվի Սուրբ Հոգով: Ինչպես շինարարական շաղախն է ամրացնում որմնապատումը: Վուլկանացված օդախցիկը միշտ ավելի երկար է դիմանում, քան հին, սոսնձված կարկատանը. մի քիչ տաքության դեպքում այդ հին կարկատանը պոկվում է օդախցիկից, առաջին բանը, որ տեսնում եք արագությունը մեծանալիս, այն է, որ անվադողը տաքանում է, և կարկատանը պատռվում:

Տեսնու՞մ եք. այսօր դա կատարվում է շատերի հետ: Նրանք փորձում են իրենց աշխարհիկ գիտությունը կպցնել այս երկրային սոսնձով, և երբ գալիս է փորձությունը, ասում են. «Դե, գուցե ես սխալված եմ եղել»: Երբ օդը դուրս է գալիս, անվադողը մի քանի րոպեում իջնում է: Այդ բոլոր աղաղակելն ու ցատկելը ձեզ ոչ մի օգուտ չտվեցին: Մարդիկ տեսնում են, որ դուք նստած եք նույն ճահճուտում:

Բայց եթե դու մնում ես Սուրբ Հոգու ջերմության ներգործության տակ, Նա քեզ միացնում է օդախցիկին, մինչև որ մեկ դառնաք: Այդպես է: Դուք և օդախցիկը մեկ եք դառնում: Երբ դուք այնտեղ մնում եք այնքան, մինչև որ դուք և Աստծո խոստումները մեկ դառնաք, ուրեմն ավելացրեք ձեր հավատքի վրա: Եթե ոչ, ոչինչ մի՚ ավելացրեք:

Դուք ասում եք. «Չենք կարող վստահել Խոսքին»: Մի՛ ավելացրեք դա: Եթե ասում եք. «Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ խոստումները միայն տասներկու առաքյալների համար են», ինչպես եկեղեցիներն են ասում մեր օրերում. մի՛ փորձեք ավելացնել դա: Այդպես են ասում նրանք, ում հիմքը փլված է:

Այդպես պատահեց Ոզիայի հետ, որի մասին լսեցինք երեկ երեկոյան: Նա տեսավ, որ լիովին փլվել է այն հիմքը, որի վրա այդ մարդը հույս էր դրել. նա բորոտությամբ զարկվեց: Դա ոչ մի օգուտ չէր տա: Նրանք ասում են. «Դա միայն տասներկու առաքյալների համար էր»:

Մի օր ես Ռայթ եղբոր տանն էի (կարծում եմ, որ նա այնտեղ խորքում է), և այնտեղ մի հովիվ կար: Չորս-հինգ քարոզիչներ ներկա էին, և ես խոսում էի նրանց հետ: Քարոզիչներից մեկը վեր կացավ և ասաց. «Կուզենայի ձեզ մի բան ասել, սիրելի՛ բարեկամներ: Ո՚հ, ես կարծում եմ, որ դուք հրաշալի մարդիկ եք»:

Ես մեկին ասացի. «Ուշադրություն դարձրու այնտեղ նստած մարդուն»: Ջունի Ջեքսոնն հետևում նստած էր: Հենց այդ պահին վերջացնում էր խոսելը. նա խոսում էր Աստծո շնորհքի մասին: Քարոզիչը անհամբերությունից վառվում էր խոսելու համար: Նա վեր կացավ և ասաց. «Այժմ ուզում եմ ձեզ ասել, որ պարոն Բրանհամը, որ ներկա է այստեղ, հակաքրիստոս է: Եվ շարունակեց այդպես խոսել:

Քարոզիչներից մի քանիսը սկսեցինԵս ասացի. «Մի րոպե սպասեք, եղբայրնե՛ր, ոչինչ մի՛ ասեք: Նա մենակ է, իսկ մենք շատ ենք»: Ես ասացի. «Մանավանդ, որ ինձ վրա է հարձակվում»: Ես ինքս տխրել էի նրա համար, չգիտեի, թե ինչ անել:

Նա կրկնեց. «Պարոն Բրանհամը հակաքրիստոս է»: Եվ նա սկսեց ամեն տեսակ բաներ ասել ինձ: Նա ասաց. «Սուրբ Հոգու մկրտությունը. Աստվածաշունչը մեզ ասում է, որ միայն տասներկու առաքյալները ստացան Սուրբ Հոգու մկրտությունը: Իսկ ինչ վերաբերում է աստվածային բժշկությանը, միայն տասներկու առաքյալներն են ունեցել բժշկության պարգևը»: Նա ասաց. «Մենք խոսում ենք, երբ խոսում է Աստվածաշունչը և լռում ենք, երբ լռում է Աստվածաշունչը»:

Ես սպասեցի, մինչ նա արագ խոսում էր կես ժամ շարունակ, հետո ասացի. «Սպասեք, ես այստեղ մի քանի բան եմ նշել. թույլ տվեք պատասխանել դրանցից մի քանիսին»: Ես վեր կացա և ասացի. «Այս պարոնն ասաց, որ ինքը խոսում է, երբ խոսում է Աստվածաշունչը (այդպես է սովորեցնում իր եկեղեցին), և լռում է,

երբ լռում է Աստվածաշունչը: Դուք բոլորդ վկա եք»: Նրանք ասացին. «Այո՛»: Նա ասաց, որ միայն տասներկու հոգի են ստացել Սուրբ Հոգին: Իմ Աստվածաշունչն ասում է, որ առաջին անգամ ստացողները հարյուր քսան հոգի էին:

Ամե՛ն: Մի կողմ նետեք այդպիսի գիտությունը: Նա փորձում էր ասել

Ես ասացի. «Այսինքն, Պողոս առաքյալը Սուրբ Հոգին չի ստացել, թեև ինքն ասում է, որ ստացել է»: Ես ավելացրի. «Երբ Փիլիպոսը իջավ և քարոզեց սամարացիներին, նրանք միայն մկրտված էին Հիսուսի անունով, և դեռ Սուրբ Հոգին չէր իջել նրա վրա: Նրանք կանչեցին Պետրոսին և Հովհաննեսին, որ նրանք իջնեն և ձեռք դնեն իրենց վրա: Եվ Սուրբ Հոգին իջավ նրանց վրա: Կարծում եմ, որ նրանք տասներկու առաքյալները չէին»: Ես ասացի. «Իսկ Գործք 10:5 համարում, երբ Պետրոսը տանիքի վրա տեսիլք տեսավ և գնաց Կոռնելիոսի տուն, և մինչ նա խոսում էր, Սուրբ Հոգին իջավ բոլոր լսողների վրա»: Ես ասացի. «Աստվածաշունչը դեռ խոսում է, ի՞նչ է անում ձեր եկեղեցին»: Նա կողմնակից է «գուցե»-ներին: Մի՞թե այդպես չէ:

Ես ասացի. «Դուք ասում եք, որ միայն տասներկու առաքյալները ունեին բժշկության պարգևը: Սուրբ Գիրքն ասում է, որ Ստեփանոսը (Փիլիպոսը. ծան. թարգմ.) իջավ Սամարիա, դևեր հանեց, հիվանդներին բժշկեց, և մեծ ուրախություն եղավ քաղաքում, բայց նա տասներկուսի մեջ չէր: Բացի այդ նա առաքյալ չէր, այլ սարկավագ»: Ամեն:

Ես ասացի. «Պողոսը վերնատանը գտնվող տասներկու առաքյալների մեջ չէր, բայց ուներ բժշկության պարգևը»: Ես շարունակեցի. «Նայեք բժկության պարգևներին: Նույնիսկ երեսուն տարի հետո կորնթացիներին ուղղված նամակում նա պատվիրում է, որ բժշկության պարգևը գործածվի Տիրոջ Մարմնում»:

Այդպիսի գիտությունը, որ ստանում եք որոշ գրքերից, լավ կանեք նետեք աղբարկղը: Եկեք այն գիտությանը, որի մասին Աստված է խոսում. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Եվ ասեք՝ «ամեն»: Ճիշտ է, միանգամայն ճիշտ է: Դա միայն տասներկուսի համար չէ, այլ բոլորի: Երբ այդպիսի հավատք ունեք, և ձեր հավատքը Խոսքի ամեն տառը հաստատում է «ամեն»-ով, ուրեմն կարող եք ասել. «Շատ լավ»: Ուրեմն, ավելացրեք այդ:

Չորրորդ (պետք է շտապենք, որովհետև ես միայն…)… Այնքան լավ եմ ինձ զգում այստեղ կանգնած այդ մասին խոսելիս: Չորրորդ, ավելացրեք ժուժկալությունը: Ո՛հ, մենք հասանք ժուժկալությանը: Նախ, հավատք եք ունենում: Դրանից է պետք սկսել: Հետո ձեր հավատքի վրա առաքինություն եք ավելացնում (եթե ճշմարիտ առաքինություն է): Հետո ավելացնում եք գիտությունը (եթե ճշմարիտ գիտություն է): Իսկ հիմա ավելացնում եք ժուժկալությունը:

Ժուժկալություն չի նշանակում թողնել խմելը: Ո՛չ, ո՛չ, դա չի նշանակում հակաալկոհոլային բուժում: Պետք է լինի սուրբգրային ժուժկալությունը (կամ ինքնատիրապետումը), որը գալիս է Սուրբ Հոգուց: Մինչդեռ առաջինը վերաբերում է մարմնի ցանկություններից մեկին: Բայց այստեղ մենք խոսում ենք Սուրբ Հոգուց եկած ժուժկալության մասին: Դա նշանակում է՝ ինչպես զսպել ձեր լեզուն, չշատախոսել, ինչպես վերահսկել ձեր խառնվածքը, չբարկանալ, երբ ինչ-որ մեկը ձեզ հակաճառում է: Ո՛հ, Տե՛ր, մեզանից շատերը հետ կքաշվեն մինչև նույնիսկ սկսելը, այսպես չէ՞: Հետո էլ հարցնում ենք, թե ինչու Աստված չի գործում եկեղեցում, չի կատարում այն առաջվա հրաշքները:

Ավելացրեք այդ բաները մեկը մյուսի հետևից: Ավելացրեք ժուժկալությունը: Ժուժկալությու՞ն: Դա նշանակում է բարկության դիմաց քաղցրությամբ պատասխանել: Երբ ձեզ ասում են. «Էյ, դուք, սուրբ թռչկոտողների խմբեր», մի՛ պայթեք և թևքերը քշտելով՝ պատրաստվեք պատերազմի: Այդպես մի՛ արեք, այլ պատասխանեք աստվածային սիրով: Սա է ժուժկալությունը, քաղցրությունը. ուզու՞մ եք այդպես վարվել: Երբ ձեզ վրա չարանում են, չարությամբ մի հատուցեք: Թող Նա լինի ձեր օրինակը: Նրան ասացին. «Եթե դու Աստծո Որդին ես, իջի՛ր այդ խաչից»: Նա կարող էր այդ անել և ցույց տալ, որ Ինքն Աստված է, բայց Նա ժուժկալություն ուներ: Երբ Նրան «Բեեղզեբուղ» էին կոչում, Նա ասում էր. «Ես ձեզ ներում եմ»: Ճի՞շտ է: Նրանք պոկում էին Նրա մորուքը, թքում դեմքին և ասում. «Իջիր խաչից»: Բայց Նա ասում է. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:

Նա ուներ պարգևը, Նա ամեն բան գիտեր, որովհետև Նրա մեջ բնակվում էր աստվածության ողջ լիությունը մարմնապես: Նրանք տեսել էին, որ Նա հրաշքներ է գործում, մարդկանց ասում, թե ինչը նրանց մեջ կարգին չէ և այլն: Նրանք ծածկում էին Նրա դեմքը, աչքերը և գավազանով ծեծելով՝ ասում. «Մարգարեացիր, ասա, թե քեզ ո՞վ խփեց, և մենք կհավատանք»: Նա ժուժկալություն ուներ:

Եթե այդպիսի ժուժկալություն ստացել եք, ավելացրեք հավատքի վրա: Եթե դուք դեռ նյարդայնանում եք, չարանում և բարկանում, կռվի առիթներ փնտրումՈ՛հ, դուք դեռ չեք ստացել այդ: Մի՛ փորձեք ավելացնել: Դա չի ստացվի:

Գիտեք, դա չի կարող վուլկանացվել: Դուք չեք կարող վերցնել մի կտոր ռետին և վուլկանացնել մի կտոր երկաթով: Դա չի ստացվի: Դա պետք է ռետինի նման ճկուն մի բան լինի: Բայց երբ ձեր հավատքն ու ժուժկալությունը նման են Սուրբ Հոգուց բխող ժուժկալությանը, որը Նա ուներ, այդ ժամանակ կվուլկանացվի Նրա հետ: Դուք կարող եք այդ ավելացնել:

Երբ ձեր առաքինությունը նման է Նրա առաքինությանը, ուրեմն կարող եք ավելացնել: Երբ ձեր գիտությունը նման է Նրա գիտությանը՝ «Ո՜վ Աստված, գալիս եմ Քո կամքը կատարելու», ուրեմն կարող եք ավելացնել: Հոր Խոսքով Նա ջախջախեց բոլոր դևերին: Երկիքն ու երկիրը կանցնեն, բայց ոչ Նրա Խոսքը: Եթե այդ տեսակ գիտություն ունեք, այն կմիաձուլվի ձեր հավատքի հետ: Եթե դուք ունեք ճշմարիտ ժուժկալությունը, որը նման է Նրա ժուժկալությանը, կվուլկանացվի: Եթե դուք այդ չունեք, այլ ունեք միայն ինքնարար, կիսատ, նմանակված հավատք կամ ժուժկալություն, դուք ասում եքԵս պետք է նրան ապտակեի, բայց ավելի լավ է չապտակեմ, որովհետև անունս կհայտնվի թերթերում»: Այդպիսի ժուժկալության մասին չի Նա խոսում: Դա մի ավելացրեք, ոչինչ չի ստացվի: Բայց եթե կարող եք սրտի հեզությամբ իսկապես ներել ամեն մարդու, եթե կարող եք լռել, պահել ձեր խաղաղությունը, այն ժամանակ դա կվուլկանացվի. կարող եք ավելացնել ձեր հավատքի վրա:

Զարմանալի չէ, որ եկեղեցին այդքան պակասություններ ունի: Մի՞թե այդպես չէ: Բոլորովին էլ զարմանալի չէ:

Երբ ես ասում եմ. «Ապաշխարեցեք և մկրտվեք (այնպես, ինչպես Աստվածաշունչն է ասում) Հիսուս Քրիստոսի անունով», երրորդության անդրդվելի կողմնակիցը չի հավատում, նա ասում է. «Այս ծեր հակաքրիստոսը, նա «Jesus Name» (Հիսուսի անունը) վարդապետությունից է, «Jesus only» (Միայն Հիսուս) վարդապետությունից է: Ուշադրություն, եղբայրս, այս պահին ես կասկածում եմ քո ժուժկալության վրա:

Ինչու՞ չեք գալիս և ասում. «Արի միասին քննենք սա, Բրանհամ եղբայր, ես ուզում եմ, որ ինձ բացատրեն»: Ուրեմն կգայիք և կլսեիք: Դա կբացատրվեր ձեզ, իսկ դուք թողնում, գնում եք: Բայց այդ մասին կխոսենք մի քանի վայրկյանից, երբ հասնենք աստվածապաշտությանը: Բայց եթե մոլեգնում, պոռթկում եք ամեն խոսքից, ուրեմն այն չէ: Տեսնու՞մ եք: Դուք դեռևս Աստվածաշնչի համաձայն ինքնատիրապետումը չունեք, եթե այդպես եք վարվում:

Հինգերորդ, պետք է հավատքի վրա համբերություն ավելացնեք: «Եթե հավատք ունեք, դա համբերություն է բերում»,— ասում է Աստվածաշունչը: Սա համբերությունն է: Սա հաջորդ քայլն է կատարյալ հասակը ունենալու համար: Գիտեք, որ Աստված իսկական շինանյութ ունի Իր կառույցը շինելու համար: Տեսեք, եղբայր, թե ինչ դժվարությամբ ենք հասնում սրան: Տեսնում եք, ինչու ենք այս վիճակում: Մենք ունենք փառաբանություն, ցնծության աղաղակներ, և ուրիշ շատ բաներ, որովհետև հավատք ունենք: Բայց երբ հասնում ենք այդ բաներին, Աստված չի կարող մեզ կառուցել այդ պատկերով: Նա չի կարող մեզ հասցնել այդ վայրին: Թեև բոլոր մյուս բաներն ունենք, այստեղ ընկնում և սայթաքում ենք: Նա չի կարող կառուցել Իր Եկեղեցին:

Համբերություն, բայց ինչի՞ մեջ: Ինչպիսի՞ համբերություն: Առաջին, համբերություն ունեցեք Աստծո հանդեպ: Եթե մաքուր հավատք ունեք, ուրեմն կունենաք մաքուր համբերություն, որովհետև հավատքը համբերություն է առաջացնում: Երբ Աստված ինչ-որ բան է ասում, դուք հավատում եք: Ահա ամենը: Դուք համբերություն ունեք: «Երեկ երեկոյան ես խնդրեցի Նրան ինձ բժշկել, այսօր դեռ հիվանդ եմ»: Ո՛հ, ի~նչ փոքր է ձեր համբերությունը: Աստված խոսեց Աբրահամի հետ, և քսանհինգ տարի հետո նույնիսկ նշան չկար: Նա շարունակում էր հավատալ: Նա համբերությամբ սպասում էր Աստծուն: Թող միշտ Աստված ձեր առջևում լինի: Դուք Նրան չեք կարող անցնել, ուրեմն թող Նա միշտ ձեր առջևում լինի: Նա ասաց, ուրեմն կկատարվի: Պահեք Նրան ձեր առջևում: Դա ճիշտ է:

Նոյը համբերություն ուներ: Նոյը իսկական, աստվածային համբերություն ուներ: Աստված ասաց «Ես այս աշխարհը կկործանեմ անձրևով», և Նոյը քարոզեց հարյուր քսան տարի: Անսահման համբերություն. նույնիսկ ցող չէր իջնում երկնքից: Ոչինչ չկար: Ավելի փոշոտ էր, քան երբևէ, այդ հարյուր քսան տարիների ընթացքում: Բայց նա համբերատար էր: Աստված փորձում է համբերությունը, դա ճիշտ է: Աստված փորձում է այն:

Նոյի հետ խոսելուց հետո Նա ասում է. «Նոյ, ես ուզում եմ, որ դու առաջ գնաս և մտնես տապանը: Ես այնտեղ մտնել կտամ նաև կենդանիներին: Ես ուզում եմ, որ մտնես և բարձրանաս վերև, այնպես, որ կարողանաս վերևից լուսամուտից նայել: Ես ուզում եմ, որ դու մտնես և նրանց ասես. «Վաղը կկատարվի այն, ինչ քարոզել եմ հարյուր քսան տարի շարունակ»: Լավ, իջիր և ասա նրանց»:

Ո՞րն էր առաջին նշանը. երբ Նոյը մտավ տապանը: Եվ անձրև չկար:

Նոյը պատրաստվեց, հագավ իր անձրևանոցը, որպեսզի ժամանակ առ ժամանակ դուրս նայեր: Նա պատրաստ էր: Հաջորդ օրը հնարավոր է, որ նա ասում էր իր ընտանիքին, հարսներին. «Վաղը դուք կտեսնեք մի բան, որը երբեք չեք տեսել, որովհետև երկինքը մթնելու է, որոտ և կայծակ է լինելու: Աստծո մեծ սուրը կճեղքի երկինքը: Աստված կդատապարտի այդ մեղավորներին, որոնք մերժել են մեզ այս հարյուր քսան տարիների ընթացքում: Դուք կտեսնեք»:

Հետո նրանք գալիս են և ասում. «Գուցե այս ծերուկը ճիշտ է ասում, գնանք մի քանի օր սպասենք, առավոտը մի երկու ժամ կսպասենք, տեսնենք»:

Հաջորդ առավոտյան սև ամպերի փոխարեն արևը ծագեց, ինչպես միշտ: Նոյը դուրս նայեց և ասաց. «Տես, ամպ չկա»:

Մի տղա մոտեցավ և ասաց. «Հա~, ես գիտեի, որ դու նրանցից ես, թառել ես այնտեղ և սպասում ես»:

«Օյ, կներեք, հա~, հա~, հա~, ես գուցե մի քիչ ոգևորվել էի, հա~, հա~, հա~»:

Բայց Նոյը համբերություն ուներ: Նա ասաց. «Եթե այսօր չեկավ, ուրեմն կլինի վաղը»: Ճիշտ է: Ինչու՞: Որովհետև Աստված է ասել:

Ե՞րբ է քեզ այդ ասել, Նո՛յ:

Հարյուր քսան տարի առաջ: Ես եկել եմ մինչև այստեղ, իսկ հիմա պարզապես պետք է սպասեմ: Մենք տեսնում ենք, որ Աստված էլ եկել է մինչև այստեղ և սպասում է Եկեղեցուն: Բայց դա կկատարվի, անհոգ եղեք: Նա խոստացել է:

Այս ողջ ժամանակը սպասել ենք հարությանը: Դա կլինի, մի՛ անհանգստացեք, Աստված խոստացել է: Միայն թե համբերությամբ սպասեք: Դուք քնած եք, գուցե թեթև ննջեք դա կատարվելուց առաջ, բայց այն պահին կարթնանաք. Նա է խոստացել: Այն, ինչ մենք մահ ենք անվանում, իրականում մի թեթև նինջ է, կամ հանգիստ Քրիստոսով: Գոյություն չունի «Քրիստոսով մեռնել»: Կյանքն ու մահը միասին գոյություն չունեն: Մենք միայն ննջում ենք: Դա մի նինջ է, որից մեր ընկերները չեն կարող մեզ հանել: Նա միակն է, որը կարող է

արթնացնել: «Նա ինձ կկանչի, և ես կպատասխանեմ»,— ասում է Հոբը: Իսկ Հոբը քնած է չորս հազար տարուց ի վեր: Մի՛ անհանգստացեք, նա կարթնանա, անհոգ եղեք: Նա դեռ սպասում է:

Նոյը սպասում էր. չորրորդ օրն անցավ. անձրև չկա: Դա կատարվելու է: Կարծես տեսնում եմ, թե ինչպես է տիկին Նոյը մոտենում և ասում.

Դու վստա՞հ ես:

Այդպես մի՛ խոսիր:

Նա համբերատար էր, որովհետև հավատք ուներ: Իհարկե, նա ուներ առաքինությունը: Նա գիտություն ուներ, գիտեր, որ Աստված իրավացի է: Նա ժուժկալություն ուներ: Նա չբարկացավ, չասաց. «Ոչինչ չեմ հասկանում: Սրանով ես կորցրի իմ ժողովրդականությունը»: Ո՛չ, ո՛չ: «Մարդիկ ինձ այլևս չեն սիրում: Պետք է գնամ ուրիշ տեղ և նորից սկսեմ»: Ո՛չ, ո՛չ: Նա համբերություն ուներ: Աստված խոստացել էր: Աստված կաներ այդ: Աստված կանի այդ, որովհետև ասել է:

Պատկերացնում եմ, թե ինչպես է նրա որդին մոտենում և ասում՝ շոյելով նրա երկար, սպիտակ մազերը (նա մի քանի հարյուր տարեկան էր).

Հայրիկ, գիտեսԳիտեմ, որ դու ծեր նահապետ ես: Ես քեզ շատ եմ սիրում, հայրիկ, բայց հնարավոր չէ՞, որ մի քիչ սխալված լինես:

Ո՛հ, ո՛չ, ո՛չ:

Ինչու՞:

Աստված է այդ ասել:

Դե, հայրիկ, արդեն վեց օր է, որ մենք նստած ենք այս մեծ, չոր տապանում: Միայն նստած ենք: Այն դրսից և ներսից ամբողջովին ձյութով է պատված, և մենք կառուցել ենք այդ այսքան տարիների ընթացքում, դու կանգնում էիր դրսում և քարոզում, մինչև բոլորովին սպիտակեցիր և ճաղատացար, իսկ հիմա նստած ես վերևում, փորձում ես ինչ-որ բան ասել, այս մեծ, չորացած տապանում, իսկ մարդիկ ծիծաղում են, նեխած լոլիկներ և ուրիշ բաներ շպրտում տապանի վրա: Տես, թե ինչ ես անում: Վերջապես, դու գիտես

Համբերություն ունեցիր, որդյակս:

Դու իրո՞ք վստահ ես:

Անձրևը կգա՛:

Նրա հարսն ասում է.

Հայրիկ, գիտես, որ ես

Անձրևը կգա՛:

Բայց մենք սպասել ենք այսքան տարի: Մենք պատրաստվել ենք, և ահա մեկ շաբաթ է՝ մեզ ասում ես, որ անձրև է գալու: Եվ մենք ներսում ենք, դռները փակ են, քայլում ենք այս տապանի մեջ, իսկ արևը մեզ այրում է առաջվա պես:

Բայց անձրևը կգա՛:

Որտեղի՞ց գիտես:

Աստված է այդ ասել:

Ուրեմն եթե այդպիսի համբերություն ունեք, ուրեմն ավելացրեք այդ: Եթե այդպիսի համբերություն չունեք, մի՛ փորձեք ավելացնել: Դա չի ստացվի: Չի ստացվի բժշկության համար, ոչ էլ որևէ ուրիշ բանի: Տեսնու՞մ եք: Դա պետք է համապատասխանի նույն նյութին, որը վուլկանացվում է: Ճիշտ է: Դուք պետք է ավելացնեք այդ: Համբերություն Աստծո խոստումի հանդեպ: Անկասկած: Նոյը հավատաց և համբերությամբ սպասեց Աստծուն հարյուր քսան տարի:

Մովսեսը համբերություն ունեցավ Աստծո հանդեպ: Անկասկած: «Մովսե՛ս, Ես լսեցի Իմ ժողովրդի աղաղակը, տեսա նրա տառապանքները: Ես իջնելու եմ նրանց ազատելու: Ես կիջնեմ այնտեղ»: Մի փոքր զրույց եղավ նրա և Աստծո միջև, և Աստված ցույց տվեց Իր փառքը: Նա ասաց. «Ահա ես»: Հենց որ նա տեսավ Աստծո փառքը, հավատք ունեցավ:

Աստված ասաց.

Ի՞նչ ունես ձեռքիդ մեջ, Մովսե՚ս:

Նա պատասխանեց.

Գավազան:

Աստված ասաց.

Գետինը գցիր այդ:

Գավազանը օձ դարձավ: Մովսեսը գոռաց. «Ո՛հ, ո՚հ»:

Աստված ասաց.

Վերցրու այդ, Մովսես, եթե ես կարող եմ այն օձ դարձնել, կարող եմ նաև դարձնել այն, ինչ առաջ էր:

Ամեն: Աստված, որ ինձ բնական կյանք է տվել, կարող է տալ նաև հոգևոր կյանք: Եթե Նա ինձ առաջին ծնունդն է տվել, կարող է նաև երկրորդ ծնունդը տալ: Ամե՛ն: Աստված կարող է բժշկել աստվածային բժշկությամբ: Իր փառքի համար կարող է ինձ հարություն տալ վերջին օրերում:

Ես կարող եմ գավազանը գցել գետնին. այն օձ կդառնա: Ես կարող եմ դա նորից գավազան դարձնել:

«Բռնի՛ր դրա պոչից»: Մովսեսը կռացավ և բռնեց. ահա նորից գավազան դարձավ: Նա սկսեց ավելացնել գիտությունը:

Ի՞նչ կա քո ձեռքում, Մովսես:

Ոչինչ:

Ձեռքդ դիր ծոցդ:

Շատ լավ, իսկ հիմա ի՞նչ կա:

ՁԵռքը բորոտությունից սպիտակել էր:

Ո՛հ, Տե՛ր, նայի՛ր իմ ձեռքին:

Նորից ձեռքդ դիր ծոցդ, Մովսես:

Նա նորից դրեց, և ձեռքը դարձավ այնպիսին, ինչպիսին առաջ էր:

Նա սկսեց ավելացնել այդ ամենը: Անշուշտ:

Նա իջավ այնտեղ և ունեցավ առաջին վիճաբանությունը: Նա եկավ և հայտարարեց. «Տեր Աստվածն ասում է՝ թող Իմ ժողովրդին գնալ: Փարավոն, ես ուզում եմ, որ դու իմանաս սա՝ ես եկել եմ Աստծո կողմից, և դու պետք է հնազանդվես ինձ»:

Փարավոնն ասաց.

Ե՞ս հնազանդվեմ, գիտե՞ս՝ ես ով եմ: Ես Փարավոնն եմ: Ես հնազանդվեմ ստրուկի՞ն:

Մովսեսն ասաց.

Կամ կհնազանդվես, կամ կկորսվես: Կամ մեկը, կամ մյուսը՝ ինչպես ուզում ես:

Ինչու՞: Նա գիտեր, թե ինչ էր ասում: Նա լիազորություն ուներ: Նա գնացել էր այնտեղ և խոսել Աստծո հետ: Նա հավատք ուներ: Նա գիտեր, թե որն է իր հիմքը:

Դու ուզում ես, որ ես քեզ հնազանդվե՞մ: Դուրս եկ այստեղից:

Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:

Ցույց տուր ինձ մի նշան:

Նա գավազանը գցեց գետնին, և այն օձ դարձավ:

Լավ, — ասաց նա,— դա էժանագին կախարդական հնարք է: Եկեք այստեղ, Հաննես և Համրես: Ձեր գավազանները գցեք գետնին:

Նրանք իրենց գավազանները գցեցին գետնին, և դրանք օձ դարձան:

Նա ասաց.

Դու, ոչնչություն, եկել ես ինձ՝ եգիպտացու, Եգիպտոսի փարավոնի մոտ: Եկել ես այդ քո էժանագին կախարդական հնարքներով, ֆոկուսներով, մտային հեռազգացությամբ (դուք հասկանում եք՝ ինչ եմ ուզում ասել, հուսով եմ՝ գլխի եք ընկնում) և նման բաներով: Գալիս ես այստեղ այդ քո հնարքներով:

Նա ասաց Մովսեսին.

Մենք էլ կարող ենք նույնն անել:

Ինչպիսի՞ն էր Մովսեսի արձագանքը: Նա չասաց. «Ո՛վ Փարավոն: Ես ներողություն եմ խնդրում: Ես կլինեմ քո ստրուկը»: Նա հանգիստ մնաց: Ամե՛ն: Նա հաստատուն մնաց: Աստված էր ասել, և նա ոչ մի կասկած չուներ: «Հանգիստ մնա: Ես քեզ ինչ-որ բան ցույց կտամ»:

Երբ դուք անում եք ճիշտ այն, ինչ Նա է ասել, բայց ամեն ինչ վատ է ընթանում, հանգիստ մնացեք: Մի՛ շարժվեք: Համբերատար եղե՛ք: Մովսեսն ասաց. «Գիտեք, երբ ես կանգնեցի այս հիմքի վրա, համբերություն ստացա, իսկ հիմա պարզապես պիտի սպասեմ և տեսնեմ, թե ինչ է անելու Աստված»:

Իսկ այդ օձերը սողում էին և ֆշշացնում իրար վրա: Մովսեսի օձը առաջ եկավ և կուլ տվեց բոլորին: Նա համբերություն ուներ:

«Բայց Տիրոջն ապավինողների ուժը պիտի նորոգվի,

Եվ նրանք արծիվների պես վեր պիտի թռչեն,

Պիտի վազեն ու պիտի չթուլանան,

Պիտի քայլեն ու չհոգնեն»:

Սպասեք Տիրոջը: Համբերություն ունեցեք: Անպայման: Այդպիսով Իսրայելը պետք է ազատագրվեր: Մեծ ճակատամարտ էր դա: Եվ Մովսեսը սպասեց: Հետո նա գնաց անապատ: Դա միայն երեք-չորս օրվա ոտքով գնալու ճանապարհ էր, վաթսուն կիլոմետր հեռավորության վրա այն վայրից, որը նա անցել էր, որը նրանք հետո անցան: Բայց Մովսեսը անապատում սպասեց քառասուն տարի: Համբերություն: Ամեն: Նա սպասեց քառասուն տարի: Ո՚հ, այո՛:

Նաև պետք է համբերություն ունենանք միմյանց հանդեպ: Երբեմն այնքան անհամբեր ենք լինում միմյանց հանդեպ: Մենք կարծում ենք, որ պետք է լինենք Մովսեսի նման, բայց Մովսեսը համբերատար էր ժողովրդի հանդեպ: Դրա պատճառով նրանք չկարողացան մտնել: Հասկանու՞մ եք, երբ ջանում եք ինչ-որ բան անելԻնչպես ես ջանացի այդ անել՝ պատգամը հաղորդել խորանին, հսկել, որ խորանի ամեն անդամ հասնի հասունության. դժվար է այդ անել: Ես էլ ջանացի համբերություն ունենալ. արդեն երեսուներեք տարի է: Ես համբերում եմ, թեև կանայք շարունակում են մազերը կտրել (միշտ նույն բանն է), բայց համբերատար եղեք, սպասեք: Պե՛տք է համբերել: Եթե համբերություն չունեք, մի՛ շարունակեք կառուցել: Ուրեմն համբերատար եղե՛ք:

Նույնիսկ մեկ անգամ ապստամբների այդ խումբն այնքան անհամբեր էր, որ Մովսեսին մղեց սխալ արարքի: Բայց երբ հասան այնտեղ, Աստված զզվեց նրանց գործերից: Եվ նա ասաց. «Զատվիր նրանցից, Մովսես, Ես կսպանեմ այս բազմությանը, և ամեն ինչ նորից կսկսեմ»:

Մովսեսը նետվեց խրամատի մեջ և ասաց. «Ո՛վ Աստված, մի՛ արա այդ»: Ինչու՞: Որովհետև համբերատար էր այն ժողովրդի հանդեպ, որն ապստամբում էր իր դեմ: Ես ինձ հարցնում եմ՝ կարո՞ղ էինք մենք այդպես վարվել: Եթե դուք չեք կարող, ուրեմն մի՛ փորձեք կառուցել դրա վրա, որովհետև ոչինչ չի փոխվել: Առաջին առաքինությունը սերտորեն կապված է հիմքի հետ, հաջորդները նույնպես պետք է այդպես կապված լինեն: Եթե այդպես չէ, ուրեմն չեք կարող հասնել կատարյալ հասակին և դառնալ կենդանի Աստծո բնակարան: Դուք համբերություն չեք ստացել: Համբերություն միմյանց հանդեպ:

Շատ լավ: Երեք եբրայեցիները նույնպես համբերություն ցուցաբերեցին: Անշուշտ, նրանք համբերություն ունեին: Աստված նրանց խոստացել էր, նրանց ասել էր. «Երկրպագություն չանես որևէ պատկերի առջև»:

Նրանք համբերություն ունեին: Նրանք ասացին. «Մեր Աստվածը կարող է մեզ ազատել, բայց ամեն դեպքում չենք երկրպագի քո արձանին»: Դա համբերություն էր: Իմանալ, որ Աստված վերջին օրում հարություն կտա իրենց: Ի վերջո, այս կյանքը մեծ արժեք չունի: Աստված այդ կյանքին հարություն կտա վերջին օրում, բայց մենք որևէ պատկերի չենք երկրպագի:

Մենք կայսրին տալիս ենք այն, ինչ կայսրինն է, բայց եթե կայսրի ասածը հակասում է մեր Աստծո պատվերին, մենք նախ Աստծուն պետք է հնազանդվենք: Քանի որ Աստված ասացԵրկրպագություն չանեք որևէ պատկերի առջև», ես չեմ ուզում անել այդ: Աստված կարող է մեզ ազատել, բայց եթե նույնիսկ չազատի, ես պատկերին չեմ երկրպագի:

Թագավորն ասաց. «Շատ լավ, հնոցն այնտեղ է»: «Կարծում եմ, որ այս երեկո տեղատարափ անձրև կլինի և կրակը կհանգցնի»: Բայց նման բան չեղավ, և նրանք շարունակում էին համբերել:

Հաջորդ առավոտյան նրանց տարան դատարան, որտեղ նստած էր Նաբուգոդոնոսորը: Վերջինս ասաց եբրայեցիներին.

Դե, տղաներ, հիշու՞մ ես, որ ես ձեր թագավորն եմ:

Իհարկե, թագավորն ապրած կենա:

Ուրեմն երկրպագություն կանե՞ք իմ արձանի առջև:

Ո՛հ, ո՛չ:

Ուրեմն դուք կվառվեք: Մինչդեռ դուք խելացի և իմաստուն մարդիկ եք: Դուք մեզ շատ եք օգնել: Օրհնություն եք եղել մեր թագավորության համար: Չե՞ք հասկանում, որ ես չէի ուզենա, որ դուք վառվեք: բայց ես հրաման եմ տվել, և պետք է դա կատարվի: Ես չէի ուզենա ձեզ այնտեղ գցել: Տղանե՛ր, ի՞նչ կասեք սրան:

«Գիտենք, որ դա ճիշտ է հնչում, բայց մեր Աստվածը կարող է մեզ ազատել: Համբերություն ունենանք»: Սկսեցին բարձրանալ՝ միմյանց նայելով. «Ամեն ինչ լա՞վ է: Ամեն ինչ լավ է: Մենք համբերություն ունենք»: Նրանք մի քայլ արեցին՝ Աստված այնտեղ չէր: Երկու քայլ՝ Նա այնտեղ չէր: Երեք քայլչորս քայլհինգ քայլնրանք շարունակում էին քայլել, իսկ Նա այնտեղ չէր: Այնժամ ուղիղ քայլեցին բորբոքված հնոցի մեջ: Նրանք համբերություն ունեին, և Նա այնտեղ էր: Կրակն այրեց միայն իրենց ձեռքերի և ոտքերի կապանքները: Հենց որ հասան ճարճատող հնոցի խորքը, Նա այնտեղ էր: Նրանք համբերություն ունեցան:

Նույն բանը կատարվեց Դանիելի հետ: Դանիելը համբերություն ունեցավ: Անշուշտ: Նա չէր պատրաստվում հանձնվել: Ո՛հ, ո՛չ: Ի՞նչ արեց նա: Նա բացեց պատուհանները և աղոթեց: Դա Աստծո պատվերն էր: Նա համբերություն ուներ: Նա սպասում էր Աստծուն՝ իմանալով, որ Աստված կպահի Իր Խոսքը: Նրան գցեցին առյուծների գուբը: Ասացին. «Թող առյուծները քեզ ուտեն»:

Նա ասաց. «Ամեն բան լավ է»: Նա համբերություն ուներ: Ինչու՞: «Լավ, ես սպասել եմ Աստծուն այս ողջ ժամանակ»: Եթե պետք է սպասեմ ևս մի քանի հազար տարի, միևնույն է, վերջին օրը վեր կկենամ: Ուրեմն, ես կհամբերեմ: Ինձ մնում է սպասել»:

Պողոսը համբերություն ուներ: Անշուշտ, նա ուներ այդ: Տեսեք, թե ինչ արեց Պողոսը:

Համբերության մասին: Ի՞նչ արեցին մարդիկ Պենտեկոստեի ժամանակ: Նրանք հանձնարարություն էին ստացել, մինչդեռ նրանց ասվել էր սպասել այնքան, մինչև երկնքից զորություն հագնեն:

«Ինչքա՞ն ժամանակ»:

«Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ»,— ահա այն պատասխանը, որ նրանք ստացան: «Սպասեք, մինչև որ…»: Նրանք բարձրացան վերև և ասացին. «Ամեն ինչ կարգին է, եղբայրներ: Գուցե տասնհինգ րոպեից Սուրբ Հոգին իջնի մեզ վրա, և մենք սկսենք մեր ծառայությունը»: Տասնհինգ րոպե անցավ, ոչինչ չկատարվեց: Մեկ օր անցավ՝ ոչինչ: Երկու օր, երեք, չորս, հինգ, վեց, յոթ: Գուցե նրանցից ոմանք ասեին. «Չե՞ք կարծում, որ արդեն ստացել ենք»:

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ:

Լավ կլինի արդեն դուրս գանք, եղբայրնե՛ր:

Սատանան ասում էր. «Լավ գիտեք, որ արդեն ստացել եք: Գնացեք և սկսեք ձեր ծառայությունը»:

«Ոչ, ո՛չ, մենք դեռ չենք ստացել, որովհետև Նա ասել է, որ այսպես է լինելու վերջին օրերում. «Իրավ թոթովախոս շրթունքով և օտար լեզվով պիտի խոսի նա այս ժողովրդի հետ»: Եվ նաև՝ «Նա որ նրանց ասաց. «Սա է ձեր հոգնածին հանգստացնելու հանգստությունը» (Ես.28:11): Նա ասաց, որ դա այդպես կլինի, և դուք կիմանաք, երբ Նա գա: «Մենք կիմանանք, երբ Նա գա: Մենք այդ կիմանանք: Հայրն է խոստացել այդ»: Նրանք սպասեցին ինը օր: Եվ ահա տասներորդ օրը դա կատարվեց: Նրանք համբերություն ունեցան:

Եթե դուք այդպիսի համբերություն ունեք, այն բանից հետո, երբ Աստված ձեզ խոստում է տվել, և դուք այն կարդացել եք Աստվածաշնչում, ասեք. «Այս խոստումն իմն է»: Եթե այդպիսի համբերություն ունեք, ավելացրեք ձեր հավատքին: Այժմ տեսնու՞մ եք, թե ինչպես եք առաջ գնում: Այժմ բարձրանում եք: Շատ լավ (ժամացույցի սլաքներն էլ արագ են պտտվում, այսպես չէ՞):

Շատ լավ, ավելացրեք դա ձեր հավատքի վրա: Թող Նա միշտ ձեր առջևում լինի, և հիշեք, որ Նա է խոստացել: Ո՛չ ես եմ խոստացել, ո՛չ էլ մեր հովիվը (Նեվիլ եղբայրը), ոչ էլ մեկ ուրիշ հովիվ, քահանա, կամ պապ, երկրի վրա ապրող որևէ մարդ. Աստված է խոստացել և Նա կարող է պահել Իր խոստումը:

Եթե այդպիսի հավատք ունեք և գիտեք, որ Նա խոստացել է, ասում եք. «Բրանհամ եղբայր, ես հիվանդ եմ, խիստ կարիք ունեմ բժշկության»: Ընդունեք ուրեմն այդ: Դա մի պարգև է, որ տրված է ձեզ: Այո՛, եթե կարող եք հավատալ: «Լավ,— ասում եք դուք,— ես հավատում եք»: Ուրեմն մոռացեք այդ հիվանդության մասին: Ահա ամենը: Վերջացավ: Համբերություն ունեցեք:

Եթե համբերություն ունեքիսկ եթե չունեք, շենքը կփլվի, շենքի մնացած մասը կտապալվի: Ուրեմն պետք է համբերություն ունենաք: Իսկ եթե չունեք, չեք կարող ավելացնել, որովհետև դրա պատճառով ձեր

շինությունը կփլվի: Եթե դուք համբերություն չունեք, եթե առաքինություն չունեք, որ ավելացնեք հավատքի վրա (որը ձեր ասելով ստացել եք), և եթե հավատք չունեք, և փորձում եք առաքինությունը դնել վրան, դա կկոտրի ձեր հավատքը: Այդ ժամանակ գուցե ասեք. «Հիմա մի րոպե սպասեք: Գուցե այս ամենը մոլորություն է: Գուցե Աստված Աստված չէ: Գուցե բոլորովին էլ Աստված չկա»: Այդպես դուք ամբողջը կկոտրեք, երկու մասի կբաժանեք:

Բայց եթե դուք ունեք մաքուր հավատք, ուրեմն ավելացրեք մաքուր առաքինություն, հետո՝ մաքուր գիտություն, մաքուր ժուժկալություն և իսկական համբերություն: Դուք վերև եք բարձրանում ուղիղ գծով:

Այնուհետև ավելացրեք աստվածապաշտությունը: Ո՛հ, իհարկե աստվածապաշտությունը պետք է ավելացնել: Ի՞նչ է նշանակում «աստվածապաշտություն» (անգլերենում՝ godliness): Ես նայեցի չորս թե հինգ բառարաններում և նույնիսկ չկարողացա գտնել, թե ինչ է նշանակում: Վերջապես, երբ Ջեֆրի եղբոր տանն էի, գտանք մի բառարանում. «աստվածապաշտություն» (անգլերենում՝ godliness) նշանակում է «լինել Աստծո պես»:

Ուրեմն, հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն և համբերություն ձեռք բերելուց հետո եղեք Աստծո նման: Դուք կասեք. «Ես չեմ կարող այդ անել, Բրանհամ եղբայր»: Ո՛հ, այո՛, կարող եք: Դրա վերաբերյալ մի քանի սուրբգրային հատվածներ կարդամ: Կարդանք Մատթ.5:48 համարը: Այժմ կկարդանք և կտեսնենք, թե արդյոք պետք է Աստծո նման լինենք: Գիտե՞ք, որ Աստվածաշունչն ասում է. «Դուք աստվածներ եք»: Հիսուսն է այդ ասել: Ինչու՞: Որովհետև այն ամենը, ինչ Աստծո մեջ է, կա ձեր մեջ: Հիսուսն ասում է երանության պատվիրաններում. «Արդ, դուք ԿԱ-ՏԱՐ-ՅԱԼ (ի՞նչ է նշանակում «կատարյալ») եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն էլ կատարյալ է»: Բայց նախ պետք է անցնեք այս ողջ ճանապարհը, մինչև կկարողանաք անել այդ: Այժմ հասնում եք վերև: Նա ձեզանից պահանջում է կատարյալ լինել, աստվածապաշտություն ունենալ, Աստծո որդիներ և դուստրեր լինել: Դա ճիշտ է: Ինչքա~ն բան կարող էի ասել սրա վերաբերյալ:

Կարդանք Եփես.4-րդ գլուխը, և տեսնենք, թե ինչ է գրված այդ թղթում նաև սրա վերաբերյալ, այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է վարվենք: Եփես. 4-րդ գլուխ. սկսենք 12-րդ համարից: Լավ, սկսենք 11-րդ համարից: «Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ (հիշեք, թե ինչ էինք ասում երեկ երեկոյան՝ մի փորձեք գրավել ուրիշի տեղը), մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ ու վարդապետներ՝ սրբերի կատարելության համար (ո՞վքեր են սրբերը. նրանք, որ սրբացվել են, որ հենց սկզբից ճիշտ են սկսել): Սրբերի կատարելության համար, ծառայության գործի համար (Հիսուս Քրիստոսի ծառայության), Քրիստոսի մարմնի շինության (կառուցման) համար: Մինչև որ ամենքս հասնենք հավատի միությանը և Աստծո Որդուն ճանաչելուն (մինչև վստահություն ունենալը) ու Քրիստոսի կատարյալ հասակի չափով կատարյալ մարդ լինենք:

Կատարելություն: Վերցրեք աստվածապաշտությունը: Դուք պետք է ձեր հավատքին աստվածապաշտություն ավելացնեք: Տեսնում եք, սկսեցիք առաքինությունից, հետո հասաք գիտությանը, ժուժկալությանը, համբերությանը, հիմա էլ՝ աստվածապաշտությանը: Ո՛հ, մեր ժամանակը սահմանափակ է, բայց դուք հիմա գիտեք, թե ինչ է աստվածապաշտությունը: Դուք երգում եք այս երգը.

 

Լինել Հիսուսի պես,

Լինել Հիսուսի պես.

Կյանքի ողջ ճանապարհին,

Երկրից մինչև փառաց երկինք,

Ես ուզում եմ միայն Նրա պես լինել:

 

Սա է աստվածապաշտությունը՝ երբ Նրա մի երեսին ապտակում էին, Նա մյուսն էլ էր դարձնում: Երբ Նրա հետ կոպիտ էին խոսում, Նա ոչինչ չէր ասում, չէր պատասխանում, բարկությամբ չէր հատուցում: Նա աստվածապաշտ էր, և նայում էր միայն մի բանի՝ «Ես միշտ անում եմ այն, ինչ Հորը հաճելի է»: Այո՛, միշտ: Սա է աստվածապաշտությունը:

Երբ դուք այսպես քայլ առ այլ գնում եք, բարձրանում եք աստիճանից աստիճան, հասնում եք Աստծո զավակի կատարյալ հասակին: Բայց նախ պետք է այս ունենաք, հետո՝ այն, նույնիսկ չեք կարող սկսել առանց այդ ունենալու:

Այժմ հիշեք սիրամարգի փետուրներով կեռնեխին: Մի՛ մոռացեք դրա մասին: Ոչինչ մի՛ ավելացրեք առանց վերստին ծնվելու. ոչինչ չի ստացվի: Դուք ինքներդ չեք կարող աշխատեցնել այդ: Դա ինչ-որ տեղ փլուզում կառաջացներ: Բայց երբ իսկապես վերստին ծնվելով՝ աղավնի եք դառնում, կարիք չկա որևէ բան ավելացնելու. դա ավելանում է ինքնաբերաբար:

Լավ: Մենք բոլորս հասնում ենք կատարելության: Շատ լավ: Յոթերորդ, ավելացնենք եղբայրասիրությունը: Դա շատ լավ բան է: Ահա յոթերորդը: Շատ լավ, ավելացնենք եղբայրասիրությունը: Երբ հասնում են դրան (եղբայրասիրությանը), մեզ դնում ենք մեր եղբոր տեղը: Այժմ դուք ասում եք. «Եղբայրս մեղանչել է իմ դեմ»: Պետրոսն ասում էր. «Օրական յո՞թ անգամ պետք է ներեմ»: Հիսուսը պատասխանեց՝ յոթանասուն անգամ յոթ:

Աա է եղբայրասիրությունը: Այժմ, հասկանում եք, որ եթե մի եղբայր համաձայն չէ ձեզ հետ, դուք չեք կորցնում ձեր համբերությունը: Մեղմ եղեք նրա հանդեպ: Ամեն դեպքում գնացեք նրա մոտ:

Մեկը վերջերս ասաց. «Ինչպե՞ս կարող եք հավատալ այդպես, և այնուամենայնիվ այցելել «Աստծո ժողովներին», միադավաններին (Oneness), ինչպես նաև այլ տեղեր»: Դա անում եմ հանուն եղբայրասիրության, հուսալով, որ մի օրՊետք է յուրաքանչյուրի հանդեպ համբերություն ունենալ, ժուժկալություն, հանդուրժող հոգի, գիտություն, որ հասկանաս, թե ինչին է հավատում, և հիշեք, կարևորն այն է, թե ինչ կա նրանց սրտում: Առաքինությունը, որ ձեր մեջ է, թող դուրս գա նրանց հանդեպ բարությամբ,

խոնարհությամբ, հավատալով, որ Աստված մի օր նրանց էլ կբերի: Եղբայրասիրությունը յոթերորդն է: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ՝ յոթ քայլ:

Այժմ արդեն հասնելու վրա եք: Դրանից անմիջապես հետո գալիս է սերը: Դա գագաթի քարն է: Մի գեղեցիկ օր Եկեղեցում

Այժմ, խնդրում եմ, թող այդ մասին իմանան ձայներիզով, մանավանդ, որ դա չեմ սովորեցնում որպես վարդապետություն: Ուզում եմ Աստծո օգնությամբ ցույց տալ, որ առաջին Աստվածաշունչը, որ Աստված գրել է, դա երկնքում եղող համաստեղություններն են: Դա սկսվեց կույսով և վերջացավ առյուծով: Եվ երբ հասնեմ վեցերորդ և յոթերոդ կնիքին, կտեսնեք, որ երբ այս մյուս կնիքը բացվեց, այդ վայրում համաստեղության նշանը խեցգետինն էր: Հիմա խեցգետնի ժամանակաշրջանում ենք ապրում: Դա բացահայտվել է: Իսկ առաջին բանը, կնիքը բացվելուց հետո, Առյուծն է՝ Քրիստոսի երկրորդ գալուստը: Առաջին անգամ եկավ Կույսի միջոցով, հաջորդ անգամ՝ Առյուծի նշանով: Այժմ չգիտեմ, թե դեռ ժամանակ ունենք այս առավոտհնարավորության սահմաններում կփորձեմ ձեզ ցույց տալ, թե ինչպես են այդ քայլերը (աստիճանները) հստակ կերպով ցույց տրված Բուրգի մեջ, որը Աստծո գրած երկրորդ Աստվածաշունչն է: Ենովքը դրանք գրեց և դրեց Բուրգի մեջ:

Եվ երրորդ (Աստծո կատարելությունը միշտ դրսևորվում է երեքով) Նա Ինքը Խոսքը դարձավ: Հիշեք, որ բուրգի մեջ… (կարծում եմ, որ ձեզանից շատերը, զինվորները և ուրիշներ, գնացել եք Եգիպտոս): Բուրգը գագաթ չունի: Երբեք չի եղել: Գագաթի քարը պակասում է, բայց այնուամենայնիվ

Եթե մի դոլարանոց թղթադրամ ունեք ձեր գրպանում, նայեք այդ թղթադրամին, և աջ կողմում կտեսնեք մի արծիվ ամերիկյան դրոշի հետ: Եվ գրված է. «Միացյալ նահանգների կնիքը»: Մյուս կողմում բուրգ է՝ մեծ գագաթի քարով և մարդկային աչքով: Այդ կողմում գրված է՝ «Մեծ կնիքը»: Ուրեմն եթե սա մեծ երկիր է, ինչու՞ այդ մեծ կնիքը այդ երկրի սեփական կնիքը չի լինի: Աստված այնպես է անում, որ նրանք վկայություն տան, ուր էլ որ գնան:

Մի անգամ խոսում էի մի բժշկի հետ, և նա ինձ հարցաքննում էր աստվածային բժշկության վերաբերյալ: Մենք փողոցում էինք: Նա ասաց. «Պարոն Բրանհամ, դուք միայն շփոթության մեջ եք գցում մարդկանց»: Նա շարունակեց. «Բժշկությունը միայն դեղերով է»:

Երբ շրջվեցի, նրա մեքենայի վրա մի նշան տեսա՝ օձը ձողի վրա: Ես ասացի. «Ավելի լավ է՝ այս նշանը հանեք ձեր մեքենայի վրայից, որովհետև ձեր այդ նշանը վկայում է, որ Աստված բժշկում է»: Ճշմարիտ բժիշկը հավատում է դրան: Իսկ դրանք պարզապես խաբեբա հեքիմներ են: Ձողի վրայի օձը սա է նշանակում՝ Մովսեսը օձը բարձրացրեց ձողի վրա և ժողովրդին ասաց Տիրոջ կողմից՝ «Ես եմ Տերը, որ բժշկում եմ քո բոլոր հիվանդությունները»: Նրանք նայում էին օձին՝ աստվածային բժշկություն ստանալու համար: Եվ չնայած դրան, նրանք վկայում են աստվածային բժշկությանը հակառակ, բայց նրանց իսկ նշանը իրենց հակառակ է վկայում:

Մեր ազգի մեջ այնպիսի բաներ են ասում, ծաղրում, բայց իրենց իսկ արժույթը վկայում է, որ ողջ տիեզերքի Կնիքը Աստված է: Տեսնու՞մ եք մեկ դոլարանոցի վերևում գտնվող աչքը: Դա է մեծ Կնիքը:

Դա երբեք չդրվեց բուրգի գագաթին: Նրանք չէին կարող հասկանալ: Ինչու՞: Գագաթի քարը՝ Գլուխը, որ Քրիստոսն է, մերժվեց: Բայց դա կլինի մի օր:

Առաքինությունը կառուցելու վերաբերյալայդ հուշարձանը կառուցելիս ամեն ինչ սկսվում է հիմնաքարից՝ հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն: Այժմ ի՞նչ է կատարվում: Այժմ նրանք սպասում են Գագաթի քարին, որը սերն է, որովհետև Աստված սեր է, Նա հսկում է, Նա է այս բոլոր բաների զորությունը: Անշուշտ, դա այդպես է: Հենց այդպես: Տեսեք, ես եղել եմ այդ բոլոր աշխատանքներում, և հիմա այդ փոքրիկ ալիքները գալիս են դեպի մեզ: Ի՞նչ է կատարվում: Սուրբ Հոգին իջնում է Քրիստոսի միջոցով: Սուրբ Հոգին այդ բոլորի վերևում է, և շաղախելով միացնում է այդ ամենը: Ի՞նչ կառուցելու համար: Մի կատարյալ Եկեղեցի, որպեսզի գագաթի քարը կատարյալ կերպով պսակի ամբողջությունը: Սա բացահայտվել է Եկեղեցու յոթ շրջանների և եկեղեցիների յոթ պատգամաբերների միջոցով:

Դա վաղուց է սկսվելՈրտե՞ղ է առաջինը հիմնվել Եկեղեցին: Պենտեկոստեի Եկեղեցին առաջին անգամ որտե՞ղ հաստատվեց: Եփեսոսում, Պողոս առաքյալի միջոցով, որը Եփեսոսի եկեղեցու աստղն է. ուրեմն Եփեսոսում: Եկեղեցու երկրորդ շրջանը Զմյուռնիան է, առաքինությունը: Եվ Իրենեոսը՝ այդ մեծ մարդը, որ բարձրացրեց Պողոսի քարոզած Ավետարանը և հարգեց այն: Հաջորդ Եկեղեցին Պերգամոսն էր, գիտությունը: Մարտինը մեծ մարդ էր, որը հաստատուն մնաց: Պողոսը, Իրենեոսը, Մարտինը, հետո եկավ Թիվատիրի ժամանակաշրջանը, որի պատգամաբերը Կոլոմբանն էր: Կոլոմբանից և խավար միջնադարից հետո եկավ Սարդիկեի եկեղեցին, որը նշանակում է մահ, և այդ շրջանի պատգամաբերը Լյութերն էր: Ալելուիա: Հետո ո՞րն է գալիս: Սարդիկեից, Լյութերից հետո գալիս է Ֆիլադելֆիան՝ աստվածապաշտությունը: Ուեսլին քարոզեց սրբությունը: Լյութերն ասում էր. «Արդարը հավատքով կապրի»: Բայց Ուեսլիի ժամանակ սրբությունն էր: Հետո եկավ եղբայրասիրությունը Լավոդիկեի եկեղեցում, և մենք հավատում ենք Եղիայի երկրորդ հայտնության զորավոր պատգամին, որը վերջին օրերում կնվաճի երկիրը:

Ահա Եկեղեցու յոթ շրջանները, յոթ քայլերը: Աստված կառուցում է Իր Եկեղեցին, ինչպես և ամեն մարդուն անհատապես՝ Իր մեջ: Դրա միջոցով իջնում է Աստծո փառքը, զորությունը և միաձուլում բոլորիս: Հետևաբար հոգեգալստականները իրենց հետևում թողեցին, լյութերականներին, ուեսլեյականներին, և այլն. նրանք չգիտեն, թե ինչ են խոսում: Տեսեք, նրանք ապրում էին տաճարի այս մասում: Ահա թե ինչու ոմանք գալիս, հասնում են այստեղ, հետո ընկնում են: Բայց իսկական և անկեղծ խումբը շարունակում է կառուցել այս շենքը: «Ես վերականգնելու եմ»,— ասում է Տերը:

Հիշու՞մ եք Հարսի ծառի մասին քարոզը: Նրանք խժռեցին այն, բայց Նա էտեց: Այդ ծառը հարանվանական ճյուղեր ուներ: Նա էտեց դրանք: Նրանք մի ուրիշ եկեղեցին բարձրացրին՝ դավանաբանական ճյուղեր: Նա էտեց դրանք: Բայց ծառի սիրտը շարունակում էր աճել: Երեկոյան ժամանակ լույս կլինի: Դա լինում է, երբ գալիս է Քրիստոսը, Սուրբ Հոգին: Հիսուսն իջնում է և նստում որպես Եկեղեցու գլուխ, հետո հարություն է տալու այդ Եկեղեցուն, որը Իր իսկ մարմինն է: Այնտեղ է այդ Մարմինը: Եվ Աստված սպասում է, որ մեզանից ամեն մեկը աճի այնպես, ինչպես Ինքը աճեցրել է Իր Եկեղեցին: Եկեղեցու յուրաքանչյուր շրջանից կազմվում է մի մեծ Եկեղեցի:

Տեսեք, այն մարդկանցից չէր պահանջվում այն, ինչ այս մարդկանցից է պահանջվում, իսկ այս մարդկանցից չի պահանջվում այն, ինչ այն մարդկանցից էր պահանջվում: Բայց Աստված Իր Եկեղեցին նույն կերպ է կառուցել: Նա Իր Եկեղեցին բարձրացրեց այնպես, ինչպես Իր ժողովրդին է բարձրացնում: Այստեղ Պետրոսն ասում է՝ հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն, և հետո գալիս է Աստծո սերը, Սուրբ Հոգին: Քրիստոսը հանձին Սուրբ Հոգու իջնում է մեզ վրա Սուրբ Հոգու ճշմարիտ մկրտությամբ, և այդ բոլոր առաքինությունները կնքվում են ձեր մեջ, և Աստված բնակվում է մի խորանում, որը կոչվում է կենդանի Խորան, կենդանի Աստծո բնակարան:

Երբ մարդ այս բոլոր բաներն ունի, Սուրբ Հոգին իջնում է նրա վրա: Հնարավոր է, որ խոսեք լեզուներով, կամ կիրառեք Աստծո տված ցանկացած պարգև: Դուք կարող եք այդ բաներն անել, բայց քանի դեռ այդ առաքինությունները չեն մտել ձեր մեջ, դուք դեռևս հավատքի ճշմարիտ հիմքի վրա չեք: Բայց երբ այդ առաքինություններն աճում են, և դուք դրանց ավելացնում եք մեկը մյուսի հետևից, դուք դառնում եք կենդանի հուշարձան: Դառնում եք շարժվող, կենդանի պատկեր:

Դուք գիտեք, որ հեթանոսները երկրպագում են կուռքի (երևակայական աստծո) առջև, և իրենց երևակայության մեջ պատկերացնում են, որ այդ երևակայական աստվածը իրենց պատասխանում է: Դա հեթանոսություն է:

Դա կաթոլիկություն է: Նրանք երկրպագում են ամեն տեսակ սրբերի և ուրիշ բաների: Նրանք ունեն սուրբ Սեսիլիան, Աստծո տունը և ուրիշ նման բաներ: Նրանք երկրպագում են նման բաների և իրենց երևակայության մեջ իրոք հավատում են, որ դա խորհրդանշում է կենդանի, ճշմարիտ Աստծուն:

Իսկ մենք երկրպագում ենք, բայց իհարկե ոչ երևակայական ձևով, ճշմարիտ Աստծուն ճշմարիտ առաքինությամբ, ճշմարիտ գիտությամբ, ճշմարիտ աստվածապաշտությամբ: Աստծուց եկող կենդանի զորությունը կենդանի մարդուն դարձնում է կենդանի պատկեր՝ Աստծո պատկերը:

Ի՞նչ է նա անում: Այն ամենը, ինչ Հիսուսն է արել: Քայլում է այնպես ինչպես Նա է քայլել: Անում է այն գործերը, ինչ Նա է արել, որովհետև դա երևակայական բան չէ, իրականությունն է դա ապացուցում:

Տեսնու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Տեսնու՞մ եք, թե ինչպես են այս առաքինությունները, այս շինանյութերը խորհրդանշում Եկեղեցու պատգամը, Եկեղեցու յոթ շրջանները:

Մի օր կվերցնենք այս բոլոր խոսքերը, կսերտենք և կտեսնենք, որ դրանք հաստատում են սա: Այս բոլոր բաները համընկնում են: Դուք հասկանում եք: Ո՛հ, այո՛, հրաշալի է տեսնել, թե ինչ է դրանից ստացվում:

Ահա սա է այն տունը, որի մեջ Աստված բնակվում է. դա մի շենք չէ զանգակով և սրածայր աշտարակով, այլ ինչպես ասվում է. «Ինձ մարմին պատրաստեցիր»: Մի մարմին, որի մեջ Աստված կարող է բնակվել, քայլել: Մի մարմին, որի մեջ Աստված կարող է տեսնել, խոսել, գործել: Ամեն: Կենդանի Աստծո գործիքներ: Աստված քայլում է ձեր մեջ: Փառք Աստծուն: «Տերն է հաստատում արդարի քայլերը»: Աստված է քայլում ձեր մեջ «հայտնի լինելով, որ դուք Քրիստոսի թուղթն եք՝ բոլոր մարդկանց կողմից կարդացված»: Եվ եթե Քրիստոսի կյանքը ձեր մեջ է, դուք կապրեք այն կյանքը, որը Քրիստոսն է ապրել:

Ինչպես միշտ ասել եմ. եթե հանեք դեղձենուց հյութը և ներարկեք խնձորենու մեջ, խնձորենին դեղձ կտա: Անշուշտ կտա: Ինչպիսին էլ լինեն ճյուղերի տեսքը, դրանք խնձորենու կամ որևէ այլ ծառի հյութը ունեն իրենց մեջ: Դուք հանում եք խնձորենուց կյանքը և հյութի «ներարկում» եք անում, և եթե դեղձենու կյանքը փոխադրեք խնձորենու մեջ, ի՞նչ կպատահի: Խնձորենին այլևս խնձոր չի տա, այլ դեղձ, որովհետև այդ կյանքը նրա մեջ է:

Երբ, Տե՛ր, Դու մեզ վերցնում ես, մենք որ «վայրի դդում» ենք, անարժան մարդիկ, և կյանք չկա մեր մեջ, բոլորս մեռած ենք մեղքի և անօրենության մեջ: Մենք բոլորս այդ վիճակում ենք: Եվ եթե խոնարհվենք, պատրաստ լինենք ընդունելու, որ ոչ մի լավ բան չկա մեր մեջ, Աստված կվերցնի Իր ներարկման կաթոցիկը՝ Հիսուս Քրիստոսի անունը (որովհետև երկնքի տակ ուրիշ անուն չկա, որով կարողանանք փրկվել), և կներարկի Քրիստոսի կյանքը մեր մեջ: Այն ժամանակ կունենանք այդ հավատքը, այն հավատքը, որ Քրիստոսի մեջ էր: Իսկ Քրիստոսի հավատքը հիմնված չէ փարիսեցիների և սադուկեցիների վրա, ոչ էլ նրանց անոթների, կաթսաների և գավաթների լվացման մեջ: Այդ հավատքը հիմնված է Աստծո Խոսքի վրա: Ամեն: Որովհետև Քրիստոսը Խոսքն էր, և Խոսքը մարմին դարձավ: Երբ մեր մեջ ներարկվում է Նրա զորությունը, մենք մեռնում ենք մեր մտածելակերպի համար, և մեր հավատքը իսկական է դառնում: Ալելուիա: Քրիստոսի կյանքը ներարկվում է մեր մեջ, և մենք դառնում ենք Աստծո կենդանի արարածներ, մի բնակարան, որի միջոցով Սուրբ Հոգին ուղարկում է Իր շլացուցիչ օրհնությունները, և մենք Քրիստոսի հասակի մեջ ենք:

Հիսուսն ասում էր. «Դուք ինձ դատապարտում եք, որ ասում եմ, որ Աստծո Որդին եմ: Մի՞թե գրված չէ, «Դուք աստվածներ եք: Օրենքի մեջ այդպես չի՞ գրված: Այդպես չի՞ եղել Մովսեսի, Եղիայի և բոլոր մարգարեների հետ, որոնք Աստծուն այնքան մոտ էին, որ Աստված կարող էր ներարկվել նրանց մեջ, և երբ խոսում էին, ոչ թե իրենք, այլ Աստված էր խոսում նրանց միջոցով: «Հոգ մ՜ի արեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելուորովհետև խոսողները դուք չեք լինելու, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ»: Մարգարեի ասած խոսքերը իրենը չեն, որովհետև նա մեռած է աշխարհի համար:

Երբ մարդ մեռնում է, և նրան զմռսում են, հանում են ողջ արյունը նրա միջից: Նա այլևս արյուն չունի: Միակ բանը, որ կարող եք անել, ուրիշ մարդու արյունը նրա մեջ ներարկելն է, որ նա նորից ապրի: Դուք հանել եք նրա ողջ արյունը:

Եվ եթե Հիսուս Քրիստոսի արյունը դնենք մեր մեջ. դա կբերի Հիսուս Քրիստոսի ՀԱՎԱՏՔԸ, Հիսուս Քրիստոսի ԱՌԱՔԻՆՈւԹՅՈւՆԸ, Հիսուս Քրիստոսի ԳԻՏՈւԹՅՈւՆԸ, Հիսուս Քրիստոսի ԺՈւԺԿԱԼՈւԹՅՈւՆԸ, Հիսուս Քրիստոսի ՀԱՄԲԵՐՈւԹՅՈւՆԸ, Հիսուս Քրիստոսի ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈւԹՅՈւՆԸ, Հիսուս Քրիստոսի ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈւԹՅՈւՆԸ, և ԱՍՏԾՈ ՍԵՐԸ, որը Հիսուս Քրիստոսն Է: Նա գլուխն է, որ կառավարում է ձեզ: Իսկ ձեր ոտքերը հիմքի վրա են՝ հավատքի վրա: Ամեն ինչ կառավարվում է գլխի միջոցով:

Ահա թե ինչպիսին է Աստծո կատարյալ մարդը. նա, ով ունի այս բոլոր առաքինությունները:

Աստված ներկայացնում է Իր Եկեղեցուն Հարսի՝ կնոջ տեսքով: Աստված ներկայացնում է Իր Եկեղեցուն Հարսի տեսքով: Ինչպես, որ յուրաքանչյուրին բերում է անհատապես և դարձնում Աստծո որդի, դնում այդ Հարսի մեջ, այնպես էլ Հարսին բերել է այս բոլոր ժամանակաշրջանների միջոցով, մինչև, որ այդ եզակի Եկեղեցուն հասցնի կատարելության:

Ահա իմ ոտքը շարժվում է: Ինչու՞: Որովհետև գլուխս է հրամայել այդ: Նա չի կարող շարժվել ձեռքիս նման, որովհետև իմ ոտքն է: Լյութերը չէր կարող անել այն, ինչ մենք ենք անում: Մեթոդականներն էլ չէին կարող, որովհետև նրանք ուրիշ բան էին: Իմ ոտքը շարժվում է, որովհետև գլուխն է հրամայել այդ: Իսկ գլուխը երբեք չի ասում. «Այժմ, ձեռքեր, դարձեք ոտքեր: Ականջներ, դարձեք աչքեր»: Բայց ամեն ժամանակաշրջանում Աստված այդ բաները դրել է Իր Եկեղեցու մեջ: Եվ օրինակ է տրված՝ ցույց տալու համար, որ ամեն անհատ պետք է ունենա այդ հատկությունները: Եվ երբ այդ «էությունը», «բնավորությունը» կատարելության կհասնի, այն ժամանակ Եկեղեցին ընդունակ կլինի հափշտակվելու: Եվ այդ «բնավորությունը» կատարյալ վիճակում Աստծո ծառա է Աստծո Եկեղեցում, որը հափշտակվելու է: Փառք Աստծուն: Տեսնու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Ահա ամբողջական պատկերը:

Մի մարդ եկավ՝ Պողոսը, հիմքը դրեց: Իրենեոսը եկավ, ավելացրեց, հետո հաջորդը եկավ, հետո՝ մյուսը և այսպես շարունակ, մինչև վերջին շրջանը: Բայց ի՞նչ էր դա: Նույն Հոգին էր գործում: Այն հոգին, որ ապրում է իմ մեջ և ասում. «Վերցրու պայուսակը», այն նույն հոգին է, որ նաև ասում է. «Ոտք, մի քայլ արա»: Տեսնու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել:

Այսպես, ձեր ողջ էությունը կառավարվում է այս բաներով, և չի կարող կատարելապես կառավարվել, եթե չունի այս բոլոր հատկությունները:

Երբևէ լսե՞լ եք այս մասին: Թույլ տվեք ձեզ ասել այդ, և ձեր ականջին օղ արեք: ՇՂԹԱՆ ԱՄՈւՐ Է ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ՆՐԱ ԱՄԵՆԱԹՈւՅԼ ՕՂԱԿԸ: Ճիշտ է, այն ավելի ամուր չէ, քան դրա ամենաթույլ օղակը: Կարևոր չէ, թե ինչքան ամուր են մնացած բաները, եթե մի թույլ օղակ կա, կքանդվի: Ուրեմն ավելի ամուր չէ, քան դրա ամենաթույլ օղակը:

Այժմ, եթե ունեքԴուք ասում եք, որ ունեք այսինչ բանը, ու այնինչ բանը չունեք. ուրեմն կկոտրվի: Եթե ունեք այս և չունեք այն, կկոտրվի: Հասկանու՞մ եք: Դուք չեք կարող ունենալ այն, չունենալով այս: Եվ երբ դուք հանձնել եք ձեր ողջ էությունը, Սուրբ Հոգին լցվում է ձեր մեջ այդ առաքինությունների միջոցով: Եվ դուք դառնում եք կենդանի Խորան:

Այդ ժամանակ մարդիկ ձեզ նայում են և ասում. «Սա առաքինությամբ, գիտությամբ լցված մարդ է, հավատում է Խոսքին, ունի ժուժկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն, լի է Սուրբ Հոգու սիրով»: Ի՞նչ է կատարվում. դա մի պատկեր է, որին անհավատները նայելով կարող են ասել՝ «Ահա մի տղամարդ (մի կին), որը գիտի, թե ինչի մասին է խոսում: Երբեք տեսած չեք լինի ավելի մեղմ, սիրալիր, բարեպաշտ անձնավորության»:

Դուք կնքված եք: Իսկական կնիքը երևում է երկու կողմից: Ուր էլ որ գնաք կամ գաք, նրանք տեսնում են կնիքը: Ահա այդպես: Երբ որևէ տղամարդ կամ կին ունենում է այդ բաները, գագաթի քարը իջնում է և նրանց կնքում Աստծո թագավորությունում, որ Սուրբ Հոգին է:

Հետո այնտեղից եկող Խոսքը դրսևորվում է այդ անձնավորություններից յուրաքանչյուրի միջոցով, և այդ կատարյալ մարդուն դարձնում կենդանի Աստծո բնակարան, քրիստոնեության գործող և կենդանի մի օրինակ:

Ինչպիսին Քրիստոսն էր, այդպիսին էլ այդ մարդիկ են իրենց մեջ ապրող այդ Կյանքի շնորհիվ. նրանք Քրիստոսի մեջ են, և նրանց կյանքը թաքնված է Աստծո մեջ Քրիստոսով և կնքված Սուրբ Հոգով՝ 1 Կորնթ. 12-րդ գլուխ: Դա ճիշտ է: Դուք ձեզ մեռած եք համարում: Այնժամ ծնվում եք հավատքից: Հետո գալիս է առաքինությունը և ավելանում են մյուս բաները, մինչև որ հասնեք կենդանի Աստծո կատարյալ պատկերին: Մի՞թե դա հրաշալի չէ:

Եվ Աստված բերեց նաև Եկեղեցու յոթ շրջանները՝ ցույց տալու համար այն յոթ փուլերը, որոնք Նա օգտագործել է Իրեններին Իր պատկերի նման կառուցելու համար: Նա ողջ Եկեղեցին կառուցեց Իր պատկերի պես, և հարության ժամանակ այս կատարյալ մարմինը հարություն կառնի, որ հավիտյան ապրի նրա հետ, որովհետև նա Հարսն Է:

Իսկ պահանջներն ավելի շատ են, հիշեք այդ: Հիշեք, թե Պողոսն ինչ է ասում Եբր.11-րդ գլխում: Վերջացնելուց առաջ ձեզ համար մի բան կարդամ: Միշտ տարօրինակ զգացողություն ես ունենում, երբ կարդում ես սա: Ես կկարդամ Եբր. 11-րդ գլխի 32-րդ համարից սկսած. «Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամվելի և ուրիշ մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստումներ ստացան, առյուծների երախներ փակեցին, կրակի զորությունն անցկացրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ

փախուստի մատնեցին, կանայք իրենց մեռելներին հարություն առած ընդունեցին, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն. մյուսներն էլ նախատինքների ու ծեծի, կապանքների ու բանտի փորձն առան, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, ոչխարի մորթիներով ու այծի կաշիներով ման եկան՝ կարոտություն քաշելով, նեղված, չարչարված: Որոնց աշխարհը արժանի չէր. մոլորվեցին անապատներում, սարերում, քարայրերում և երկրի խորշերում: Եվ սրանք բոլորը հավատով վկայություն (իրենց հավատի բարի վկայությունը) ստացան, բայց խոստումը չընդունեցին: Որովհետև Աստված մեզ համար ավելի լավ բան նախապատրաստեց, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն»:

Դուք հասկացա՞ք: Այս մարդիկ, որ մահացել են, կախված են մեզանից և մեզ են սպասում: Նաև այս Եկեղեցին պետք է հասնի կատարելության՝ հարությունը բերելու համար: Եվ այդ հոգիները զոհասեղանի տակ են՝ սպասելով Եկեղեցու կատարելությանը: Բայց, երբ Քրիստոսը գատեսնում եք՝ այս Եկեղեցին ավելի ու ավելի է փոքրանում, փոքրամասնություն է դառնում (սա շատ ավելի սուր է, բայց ես ուղղակի խաչ եմ դնում այստեղ): Երբ փոքրամասնական Եկեղեցին հասնի գագաթնակետին, նույն ծառայությունը կկատարվի նրա կողմից: Երբ այդ գագաթի քարը վերադառնա, նրա համար պատրաստված տեղ կլինի: Ճիշտ այնպես, ինչպես իսկական բուրգի մեջ: Դա միայն վերնամասը չէ, որը դրվում է գագաթին, բայց կա նաև կցապռունկ, որը պետք է դրվի ջուրը հոսելու համար: Եվ երբ այդ կատարվի, այս Եկեղեցին կսրվի: Բուրգի այդ քարերը այնքան կատարյալ կերպով են դրված իրար վրա, որ չես կարող ածելի անցկացնել դրանց միջով: Այդ տոննանոց քարերը դրված են այնտեղ: Ինչպե՞ս են դրանք բարձրացրել: Չգիտենք: Բայց բարձրացվել են: Եվ երբ բուրգի գագաթի քարը իջնի, այդ բուրգը՝ Քրիստոսի Մարմինը, կսրվի ոչ թե ուսմունքներով և հավատամքներով կամ ուրիշ սովորած բաներով, այլ Քրիստոսի գալստից առաջ կլինի նույնքան կատարյալ, որքան Քրիստոսը: Նա և այդ ծառայությունը կատարելապես կմիաձուլվեն իրար: Հետո կգա հափշտակությունը և տուն կվերադառնանք:

Տեսեք, թե հիմա ո՞ր շրջանում ենք ապրում: Լավոդիկեի շրջանում՝ Եկեղեցու ամենավատ շրջանում: Սուրբ Գրքում գտնում ենք, որ սա Եկեղեցու միակ շրջանն է, երբ Աստված դրսում է, Եկեղեցուց դուրս է, և փորձում է նորից մտնել Իր սեփական բնակարանը: Հավատամքներն ու հարանվանությունները Նրան Իր սեփական Եկեղեցուց դուրս են հանել: «Ահա ես կանգնած եմ դռան մոտ և թակում եմ: Եթե մեկը ծարավ է, կբացի Ինձ համար: Ես կմտնեմ և կընթրեմ Նրա հետ»:

Ահա Նա Եկեղեցու այդ շրջանում է: Նրանք աստիճանաբար դուրս հանեցին Նրան, մինչև որ լիովին վտարեցին: Նրանք չեն ուզում Նրա հետ որևէ գործ ունենալ:

Հիմա տեսնու՞մ եք, թե ուր ենք գնում: Վերջում Լավոդիկեի եկեղեցին այնքան ձևապաշտական է դարձել, որ նա և կաթոլիկությունը (որն այդպես մասնատել է նրան) միանում են մի մեծ եկեղեցի, եկեղեցիների միություն դառնալու համար. դա նույնն է, ինչ՝ որ կաթոլիկությունը:

Միայն մեկ տարբերություն կա (եթե միայն կարողանան այդ հարցում էլ միաբանվել)՝ դա հաղորդությունը վերցնելու ձևի մեջ է: Թեմի մեջ միակ բանը, որը խանգարում է կաթոլիկությանն ու բողոքականությանը միանալ, հաղորդության կարգն է: Կաթոլիկ եկեղեցին ասում է. «Սա Մարմինն է»: Բողոքական եկեղեցին ասում է. «Սա խորհրդանշում է Մարմինը»:

Կաթոլիկները դա պատարագ են դարձնում: Նրանք հաղորդություն են վերցնում և հուսով են, որ դրանով իրենց մեղքերը ներվում են: Բողոքականները հաղորդությունը վերցնում են հավատքով և հաղորդության ժամանակ գոհանում են Աստծուց, որ մեղքերի թողություն են ստացել: Բողոքականներն ասում են. «Մենք ներված ենք»: Կաթոլիկներն ասում են. «Հույս ունենք, որ կներվենք»: Պատարագ և հաղորդություն:

Նրանք դա պատարագ են անվանում, իսկ մենք՝ հաղորդություն: Պատարագի ժամանակ հույս ունեն, որ այդպես կլինի, իսկ հաղորդության ժամանակ գիտեն, որ այդպես է և Աստծուց գոհանում են դրա համար: Սա միակ բանն է, որում նրանք չեն կարող միաբանվել: Բայց այդ էլ կանեն:

Ո՛հ, սա շատ գեղեցիկ է թվում: Նրանք կմիաբանվեն, որ առաջ գնանԱստվածաշունչն ասում է, որ գազանը զորությունը կտա պոռնիկին: Տեսնում եք, նրանք միաբանվել են:

Նրանք անում են ճիշտ այն, ինչ Աստվածաշունչն ասել էր նրանց մասին: Դա կատարվում է հենց այս շաբաթ: Ոչ թե ես որևէ բան ունեմ կաթոլիկների դեմ: Ոչ էլ բողոքականների: Դուք, մեթոդականներ և մկրտականներ, և հոգեգալստականներից շատերը, երբ ձեր եկեղեցիները ուղիղ գնացին եկեղեցիների ֆեդերացիա, և այնտեղ՝ Նյու-Յորքում, եկեղեցիների միությունից մի մեծ դիարան սարքեցին, այնտեղ նույն բանն է կատարվում, ինչ՝ որ Միավորված ազգերում և այլն: Նրանք փորձում են միաբանել բոլոր բողոքականներին:

Կաթոլիկներն այդ հարցում շրջահայաց են և պատրաստվում են բերելԱյս Հովհաննես XXIII կամ XXII պապը (կամ որերորդը) փորձում է հանդարտորեն կաթոլիկ և բողոքական հավատքը բերել մեկ և միևնույն հավատքի՝ ինչպես, որ Աստվածաշունչն է ասել, որ կանեն: Դուք դա լավ եք տեսնում: Եվ բողոքականներն ընդունում են այդ: Ահա կուլ են տալիս խայծը և բռնվում: Ինչու՞: Ուրեմն ինչու՞: Որովհետև չունեն այդ բաները՝ գիտություն, չեն ճանաչում Խոսքի ճշմարտությունը, չունեն համբերություն՝Տիրոջը ապավինողները…»): Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել:

Ինչպես վերջերս ասում էր այդ մեթոդական եպիսկոպոսը, երբ փորձում էին հասնել դրանև բոլորը գիտեն, թե ինչը մղեց այդ որոշմանը. նրանք փորձում էին ընդունել տալ, որ ինչ-որ աղոթք ասվի եկեղեցում կամ ավելի ճիշտ՝ դպրոցում: Կարծեմ՝ երիցական աղոթագրքից վերցված աղոթք էր կամ նման մի բան: Եվ ծնողները դատավարություն սկսեցին դպրոցի դեմ, որովհետև չէին ուզում, որ այդ աղոթքը ասվի դպրոցում: Մեթոդական եպիսկոպոսը մի իմաստուն ծերունի էր: Նա վեր կացավ և ասաց. «Դա սխալ է, հակասահմանադրական է»: Նա զգացել էր, թե որտեղից էր գալիս քամին և ասաց. «Ինչպես մեր մեթոդական

եկեղեցում. շատերն անընդհատ խոսում են Հոլիվուդ կոչվող խայտառակության մասին, բայց այդ խոսողների 95%-ը այնուամենայնիվ գնում են դա դիտելու»: Ի՞նչն է պատճառը: Նրանք մի կողմ են թողել այս առաքինություններից մեկը կամ մյուսը, և մերժել են այդ:

Վերջերս հենց այս սենյակում խոսում էի Ֆոլս Սիթիում գտնվող ամենամեծ, ամենահոգևոր մեթոդական եկեղեցիներից մեկի ծառայողի հետցույց էի տալիս, որ մեթոդական եկեղեցու շրջանը ամենամոտն է եղել մեր շրջանին՝ հոգեգալստական շրջանին: Եվ նա ասաց. «Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքում երեք-չորս ամիս առաջ հարցում կատարեցին և հայտնաբերեցին…»: Գուցե այդ մարդը այս առավոտ նստած է այստեղ: Նա այն կապալառուն է, որը շենք է կառուցում մեզ համար: Նա Մեյն Սթրիթի մեթոդական եկեղեցուց է, որի հովիվները նա և Լամ եղբայրն են: Հարցումը ցույց տվեց, որ մեթոդականների 70 %-ը ծխում է, 65 %-ը ալկոհոլային խմիչքներ է օգտագործում: Պատկերացնու՞մ եք՝ մեթոդակա՛նը: Եվ տարօրինակն այն է, որ երբ հետազոտությունը կատարվեց և հաշվեցին տղամարդկանց և կանանց, կանայք 70%-ից ավելի էին, տղամարդկանց 50%-ի դիմաց: Ավելի շատ կանայք էին ծխում և խմում, քան տղամարդիկ:

Յոթանասուն տոկոսից ավելի կանայք. համեմատաբար ավելի շատ կանայք, քան տղամարդիկ:

Իսկ եթե անդրադառնանք աստվածաշնչյան վարդապետությանը, ի՞նչ կասեք կարճատաբատների, կտրած մազերի և նման բաների մասին: Դա անաստվածություն է. աստվածապաշտություն և սրբություն դավանող կանայք թղթախաղի երեկույթներում, նրանք շատախոս և բամբասկոտ են և չեն կարողանում սանձել իրենց լեզուն, շատախոս կանայք, որոնք այս ու այն կողմ են գնում: Իսկ տղամարդի՞կ: Թղթախաղի երեկույթներ, գոլֆ, դուրս են գալիս կիսահագնված, նողկալի կերպարանք ունեն, կանանց հետ, որոնք այնտեղ թրև են գալիս:

Զարմանալի չէ: Տեսեք բանտի քարոզչի դեմ ուղղված այն զազրելի դավադրությունը: Իհարկե, ես չեմ հավատում, որ այդ մարդը մեղավոր է: Ի՞նչ է նա արել: Այդ եղբայրըՉեմ կարողանում հիշել նրա անունը: Եթե ճիշտ եմ հիշում՝ Դան Ժիլբեր՝ բանտի քարոզիչը: Մի քանի ամիս առաջ մի մարդ հարձակվեց Դանի վրա և սպանեց նրան: Եվ հիմա մարդասպանի կինը երեխայի է սպասում: Դանը հիմա մահացած է, և չեն կարող համեմատել փոքրիկի արյան հետ: Այդ կինն ասում է, թե Դանն իրեն բռնաբարել է, և երեխան նրանն է: Ես չեմ կարող հավատալ դրան, ինչպես չեմ հավատում, որ ագռավը կարող է աղավնու փետուրներ ունենալ: Ո՛հ, ո՛չ, ես համոզված եմ, որ դա սուտ է: Ես հավատում եմ, որ Դան Ժիլբերը Աստծո մարդ էր: Համոզված եմ, որ սա դավադրություն է, սատանայի խարդավանք:

Այդպես փորձում են աղոթքը հանել դպրոցներից: Ծեր մեթոդական եպիսկոպոսը բավական խելացի էր այդ հասկանալու համար: Եթե դա հասներ մինչև վերջբայց դա ուրիշ բանով էր ներշնչված: Դա ճիշտ Է:

Նույնը վերաբերում է խտրականության պրոբլեմին այնտեղ՝ հարավում: Ես կարծում եմ, որ մարդ պետք է ազատ լինի: Ես չեմ կասկածում, որ այս ազգը ազատության կողմնակից է: Ես չեմ մեղադրում պարոն Քենեդիին, որ իր զորքերն ուղարկել է այնտեղ, թեև ես «Նյու Դիլեր» չեմ, ոչ էլ դեմոկրատ կամ հանրապետական. ես քրիստոնյա եմ: Ո՛չ, ես խտրականության կողմնակից չեմ: Ես չեմ կարծում, որ սևամորթ մարդիկ պետք է վաճառեն իրենց անդրանիկության իրավունքը նման անհեթեթությունների համար: Աբրահամ Լինքոլնի արյունը ազատեց այդ ժողովրդին, որովհետև նա Աստծո մարդ էր: Ես կարծում եմ, որ դուք պետք է գոնե հավատարիմ մնաք ձեր կուսակցությանը, եթե որոշել եք քվեարկել: Բայց ես ձեզ մի բան եմ ասում: Այն տղան միայն դպրոցի համար չէր այնտեղ. նա քաղաքացի է: Նա ամերիկացի է: Դա նշանակում է՝ ազատություն բոլորի համար: Մաշկի գույնը տարբերություն չպետք է ունենա: Աստված ասում է. «Մի մարդուց, մի արյունից ես ստեղծված բոլոր ազգերը»: Մենք բոլորս մեկ ենք:

Բայց այն տղան, որի մասին խոսում եմ, զինվոր էր, վետերան: Նա պայքարել է արդարության համար: Նա իրավունք ուներ դպրոց գնալու: Բայց բավականին շատ դպրոցներ կան, որտեղ նա կարող էր գնալ: Սա է հարցը: Հասկանու՞մ եք, թե ինչ է թաքնված այդ ամենի հետևում: Հարանվանությունների խառնաշփոթությունն է առաջացրել այդ բոլոր բաները: Ինչու՞: Նրանք սևամորթ հանրապետական ընտրողներին քաշում են դեմոկրատակների կողմը, և նրանք վաճառում են իրենց անդրանիկության իրավունքը: Դա այդպես է: Սուրբ Հոգին դրա մեջ չէ: «Թողեք նրան, ով իմաստություն ունի: Թողեք նրան, ով գիտություն ունի»: Այո՛, այդպես է:

Ինչպես այս ժամանակի եկեղեցին, որ վաճառում է ինքն իրեն: Չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվելու: Ինձ համար միևնույն է, որ սա ձայնագրվում է: Մայրս ասում էր. «Տվեք սատանային այն, ինչ իրենն է»: Եկավ մի մարդ, որը խելացի կերպով վարվեց: Դա Կաստրոն է: Այո: Նա գնաց այնտեղ: Կապիտալիստները իրենց ձեռքում ունեին շաքարի բոլոր տնկարանները, և ողջ դրամական համակարգը հիմնված է ոսկու ստանդարտի վրա, ինչպես Միացյալ Նահանգներում: Ի՞նչ արեց նա: Նա գնեց բոլոր այդ պարտատոմսերը և փող ձեռք բերեց բոլոր հնարավոր միջոցներով: Հետո ի՞նչ արեց: Նա թողարկեց կեղծ արժույթ և փոխանակեց այն: Նա նրանց ստիպեց սկսել զրոյից: Դա միակ բանն էր, որ այս ազգը կարողացավ անել:

Վերջերս լսեցի՞ք «Լայֆ Լայն»-ը: Դա նույնն է, ինչ՝ որ պարտատոմսերը ոսկով վաճառելը: Պարտատոմսերն արդեն բարձրացել են, իսկ ի՞նչ դրամ է հիմա ծախսում կառավարությունը: Հարկերը, որոնք հավաքվելու են քառասուն տարվա ընթացքում: Նրանք արեցին այդ: Դա հեռարձակվեց երկրով մեկ «Լայֆ լայն»-ի միջոցով՝ ուղիղ Վաշինգտոնից (Կոլումբիայի օկրուգ): Հարկերընրանք դա ծախսում են և հույս ունեն գնել օտարերկրյաՆրանք ամեն կերպ վատնում են այդ դրամը: Չե՞ք հասկանում: Այդպես են անելու: Եթե այս ազգը սնանկանադա միակ բանն է, որ նա կարող է անել: Նրան վիճակված է միայն մեկ բան՝ սնանկանալ: Միակ խելացի լուծումը արժույթը փոխելն է: Բայց նրանք չեն անի այդ: Ներկա տնտեսության մեջ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն է պատկանում աշխարհի ողջ ոսկին, և նրանք կվաճառեն այդ: Երկրի այդ հարուստ մարդիկ, ինչպես ասում է Աստվածաշունչը, ի՞նչ կանեն իրենց ունեցվածքը կորցնելուց

առաջ, ինչպես օրինակ՝ «Բրաուն և Ուիլյամսոն» ծխախոտի ընկերությունը (ամեն դեպքում նրանցից մեծ մասը կաթոլիկ են) և մյուսները: Ի՞նչ կանեն: Նրանք կընդունեն այդ, կվերցնեն Հռոմի փողը և կվաճառեն իրենց անդրանիկության իրավունքը: Հռոմն, իհարկե, աջակցում է իրենց:

Նա կաջակցի դրան: Ներկայումս նրանք բավական շրջահայաց են: Հռոմը գիտի քաղաքականությամբ զբաղվել. շատերն են հավաքվում նրա շուրջը: Նրանք իրենց քաղաքական կախվածությունը տանում են նաև կաբինետ: Տեսեք, թե ինչ է պահանջում պարոն Քենեդին:

Վերջերս տեսաք, որ այլևս քվեարկելու անհրաժեշտություն չկա: Ի՞նչ իմաստ ունի քվեարկելը: Թեև այդ մասին ասացին թերթերում և ապացուցեցին, նրանք հրաժարվեցին ինչ-որ բան ձեռնարկելուց: Նրանք ապացուցեցին, որ երկրով մեկ մեքենաները կեղծված էին, և պարոն Քենեդին ընտրվել է անօրինական քվեներով: Մի՞թե Աստվածաշունչը չի ասում, որ նա խաբեությամբ կգար:

Ես դեմ չեմ դեմոկրատական կուսակցությանը, ոչ էլ հանրապետական: Բայց փաստերն ասում եմ ըստ Սուրբ Գրքի: Ի՞նչ իմաստ ունի քվեարկելը: Նրանք նախօրոք գիտեն, թե ով է ընտրվելու:

Քանի՞սդ եք հիշում այն հեռուստահաղորդումը, որի ժամանակ ելույթ ունեցան երկու կանայք, և նրանցից մեկը, որը բողոքական էր, ասաց. «Ես կքվեարկեմ պարոն Քենեդիի օգտին»: Նրան հարցրին. «Ինչու՞»: Նա պատասխանեց. «Որովհետև կարծում եմ, որ նա ավելի ճարպիկ և խելացի է, քան պարոն Նիքսոնը: Նա ավելի լավ նախագահ կլինի»: Հետո նրանք ասացին. «Ահա մի կաթոլիկ կին: Ու՞մ օգտին եք քվեարկելու»: Նա ասաց. «Ես կաթոլիկ եմ, հռոմեական կաթոլիկ: Նվիրված կաթոլիկ: Քվեարկելու եմ պարոն Նիքսոնի օգտին»: «Ինչու՞»: «Որովհետև կարծում եմ, որ պարոն Նիքսոնը ավելի լավ նախագահ կլինի, որովհետև նա ավելի հմուտ է նման բաներում և ավելի լավ է ծանոթ կոմունիզմին»: Այդ կինը սուտ էր խոսում:

Ես ճարել եմ այն, ինչ նրանք անվանում են «Մեր հավատքի փաստերը»՝ ամենահայտնի կաթոլիկ գիրքը, որ կարելի է գտնել: Այնտեղ գրված է. «Եթե թեկնածուների մեջ մի կաթոլիկ մրցակցի բողոքականի հետ, և կաթոլիկ ընտրողը քվեարկի բողոքականի օգտին, նա կվտարվի կաթոլիկ եկեղեցու համայնքից»: Լավ, իսկ եթե երկու կաթոլիկներ են ձգտոմ նույն պաշտոնին, նրանք կընտրեն «Մայր-եկեղեցուն» ավելի շատ նվիրված կաթոլիկին և կքվեարկեն նրա օգտին»:

Տեսնու՞մ եք խաբեությունը: Ի՞նչ են փորձում նրանք անել: Փող տալ՝ գնելու համար ի՞նչՆրանք փորձում են սնանկություն բերել և հենց այդ էլ անում են: Նա սնանկացած է:

Ի՞նչ է դա նշանակում: Ոսկու ստանդարտն է գործի մեջ մտնում, իսկ կաթոլիկ եկեղեցին (հիերարխիան) ունի աշխարհի ողջ ոսկին՝ 168 000 000 000 դոլար: Ահա այդպես:

Նորից նրան դնում են ոսկու ստանդարտի վրա: Դուք կարող եք պահել ձեր տունն ու ունեցվածքը, բայց միևնույն է, դուք պատկանում եք կաթոլիկ եկեղեցուն: Ազգը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Նրանք ամեն ինչ գերի են վերցրել իրենց արժույթով:

Մի՞թե Աստվածաշունչը չի խոսում այդ մասին: Այդ պատկերն է գծագրված Աստվածաշնչում: Ահա թե ինչ եմ ուզում ասել. նրանք ասում են. «Հրաշալի եկեղեցի կստացվի: Դա կմիաբանի բողոքականությանը»: Դա կարող է լավ թվալ մարմնավոր աչքին, բայց այս աշխարհի գիտությունը հիմարություն է Աստծո աչքում, և Աստված հաճեց քարոզության հիմարությամբ կորսվածներին փրկել աստվածային ծառայություններով, և Նա պատվիրեց, որ Իր Եկեղեցին կառուցվի այդ հոգևոր հատկությունների վրա, ոչ թե որևէ երկրային բանի:

Պետրոսն ասում է. «Քանի որ դուք հեռու մնացիք աշխարհում եղած ապականությունից, որը գալիս է արծաթասիրությունից, փառասիրությունից, հաճույքից, կերուխումից, շքեղությունից, քանի որ փախաք այդ բաներից, այժմ կառուցվում եք կենդանի տուն լինելու: «Ես սա ասում եմ Եկեղեցուն»,— ասում է նա: Ահա: Կարդացի՞ք այդ: Հասկացա՞ք: Հասկացե՞լ էիք այդ, երբ կարդացել էիք առաջ: Լսեք թե ինչ է նա ասում Պետրոսի երկրորդ ուղերձում: Ինչ գեղեցիկ է այստեղ գրվածը: Տեսեք, թե ում է նա դիմում: Լսեք, մինչ նա խոսում է. «Սիմոն Պետրոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա և առաքյալ, ձեզ, որ մեր Աստծո և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ պատվական նույն հավատն ընդունեցիք, շնորհքն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությամբ: Ինչպես որ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց այն ամենը (ո՞վ է ժառանգելու երկիրը և ամեն բան), ինչ կյանքի և աստվածապաշտության համար պետք է Նրա գիտությամբ, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհում ցանկությունից եկող ապականությունից հեռու փախչելով (լավ լսեք սա)»:

Արծաթասիրություն: Փառասիրություն: Ժողովդրականություն վայելելու ձգտում: Այդպիսի բաները մեռած են հավատացյալի համար: Ինձ համար միևնույնն է՝ վրանում կապրեմ թե խրճիթում: Ապրել թե մեռնել, սուզվել կամ խեղդվել. ինձ միայն մեկ բան է հետաքրքրում՝ Աստծո թագավորությունը: Պահեմ օջախս, ընտանիքս, կամ ցանկացած մի բան, ինձ համար կարևոր է միայն պահել Քրիստոսին՝ Փառաց հույսին:

Այդպես կառուցիր ինձ, Տե՛ր, թող իմ Գլուխը Քրիստոսը լինի: Թող աշխատանքը կատարվի իմ միջոցով, Նրա հանդեպ ունեցած իմ հավատքի հիմքի վրա: Թող առաքինությունը, գիտությունը, ժուժկալությունը, համբերությունը, աստվածապաշտությունը, եղբայրասիրությունը գործեն իմ մեջ. ո՛հ, Տե՛ր, սա է իմ աղոթքը: Ինձ համար միևնույնն է՝ կապրեմ, թե մեռնեմ, կսուզվեմ, թե կխեղդվեմ, հարանվանությունների մեջ եմ, թե ոչ, բարեկամներ ունեմ, թե չունեմ, միայն ուզում եմ, որ Դու գործես իմ մեջ: Թող Քրիստոսի առաքինությունը, գիտությունը հորդեն, որպեսզի կարողանամ սովորեցնել նրանց, որովհետև Աստված եկեղեցում դրեց առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ, հովիվներ և ավետարանիչներ. այս ամենը կատարելության համար է՝ եկեղեցու մեջ այս բոլոր առաքինությունները բերելով, Աստծո Որդու գալստյան կատարելության համար:

Այս քարերից յուրաքանչյուրը սրա շինանյութն է: Սա սրա շինանյութն է: Այս բոլոր առաքինությունները Նրան են պատկանում և հոսում են Նրանից, նրանց միջոցով:

Ժամը տասներկուսն է: Ի~նչ արագ է ժամանակն անցնում: Ամեն:

Սիրու՞մ եք նրան: Հավատու՞մ եք: Լսե՛ք, երեխաներ

Այս առավոտ Կիդդ քույրն ասաց. «Բիլլ եղբայր, չգիտեմ՝ էլի ձեզ կտեսնեմ, թե ոչ»: Դա ինձ այնպես ցնցեց: Նա կարծում է, թե ծերանում Է: Անշուշտ, ծերանում է: Ես խնդրում եմ, որ Տերը պահպանի նրա կյանքը դեռ երկար ժամանակ, ինչպես նաև Կիդդ եղբոր կյանքը: Թույլ տվեք մի բան ասել. չգիտենք, թե դեռ ինչքան ժամանակ միասին կանցկացնենք: Ես չգիտեմ՝ թե դեռ ինչքան ժամանակ կլինեմ ձեզ հետ: Աստված կարող է ինձ վերցնել աշխարհից: Նա ինձ կարող է ծառայության կանչել մեկ ուրիշ ավետարանչական դաշտում: Նա կարող է ձեզ ուրիշ տեղ կանչել: Բայց թող մենք կարողանանք հասկանալ սա, թող սա չանցնի մեր գլխավերևով, թող ընդունենք այդ: Ահա դա Աստվածաշնչի մեջ է: Այստեղ է օրինակը ամեն ինչի համար, եթե միայն ժամանակ ունենայի…. մեկ օրում չես կարող այդ անել: Ես չեմ կարողանում ամբողջը միացնել: Տեսեք, երբ մենք ստացանք այս պատգամը, գիտեք, թե ինչ գծագրեց Սուրբ Հոգին պատի վրա: Քանի՞սդ էիք այն օրը ներկա: Նա իջավ և նկարեց նույն բանը, Նա՝ Տիրոջ հրեշտակը:

Տեսեք, դա ճշմարտությունն է: Բաց մի թողեք այդ: Կառչեք դրանից, երեխաներ: Հաստատուն մնացեք: Հիշեք, ձեր հավատքի վրա կառուցեք առաքինություն, գիտություն, համբերություն:

Կարծեմ՝ այստեղ թղթի կտոր պիտի ունենայի, երևի քարոզելու ընթացքում, ձեռքիցս գցել եմ: Ահա այստեղ է (շնորհակալ եմ, եղբայր, շատ շնորհակալ եմ): Եթե ուզում եք նայել և տեսնել, թե կարող եք արտանկարել: Կարծում եմ, նմուշն ավելի լավն է, քան սա, որպեսզի կարողանաք արտանկարել: Ես ուզում եմ սա ամրացնել այստեղ, որ կարողանաք նայել և արտանկարել:

Այժմ ես ուզում եմ, որ դուք դա վերցնեք, ուսումնասիրեք, համեմատեք և գործեք դրա համաձայն: Մի՛ բավարարվեք միայն ուսումնասիրելով և համեմատելով, այլ գործեք դրա համաձայն: Անկեղծությամբ վերցրեք դա ձեզ համար:

Մի՛ ասեք. «Ես ուրախացա դա լսելով»: Ես էլ էի ուրախացել: Բայց պետք է լսել և ընդունել. դա ուրիշ բան է: Տեսնում եք, որ տարբերություն կա: Յոթ կարևոր հատկություններ կան Աստծո հասակին հասնելու համար: Եկեղեցու յոթ շրջաններ եղան, որոնց միջոցով Աստված Եկեղեցուն հասցրեց այդ հատկություններին, և յոթ պատգամաբերներ եղան այդ անելու համար: Միշտ յոթ, յոթ, յոթ: Յոթը լրման թիվն է, իսկ երեքը՝ Աստծո կատարելության: Ուրեմն, երեք և յոթ: Այսպես, մաթեմատիկորեն, հոգևորապես, Խոսքով, Սուրբ Հոգու վկայությամբ, ամեն բան գործեց կատարյալ լրմանը հասնելու համար:

Սերտենք այդ: Այս բաները ավելացնենք մեր հավատքի վրա, որպեսզի հասնենք Քրիստոսի կատարյալ հասակին՝ միացած լինելով եղբայրասիրությամբ, Աստծո վախով, իրար հանդեպ հարգանքով, խոր հարգանքով և ակնածանքով, եղբայրական և քույրական սիրով. ոչ մի անպատշաճություն, այլ միայն Սուրբ Հոգով կյանքի մաքրությունը: Մենք պետք է միասին ապրենք, լինենք քրիստոնյա, քայլենք հավատքով: Թող Աստծո առաքինությունները հոսեն ձեր միջով: Թող Աստծո գիտությունը օգնի ձեզ զանազանել ճիշտն ու սխալը: Երբ անօրենը ձեզ ներկայացնում է մի բան, որը Սուրբ Գրքի համաձայն չէ, հեռացեք դրանից: Դա ճիշտ է:

Պատկերացնում եմ, որ առաքյալները երբեք մեզ նման չեն վարվել: Նրանք դուրս էին գալիս, գուցե մի քանի բառ էին ասում մեկին՝ ամբիոն բարձրանալուց առաջ: Նրանք գալիս էին, անում էին այն, ինչ պետք է անեին և գնում էին: Այո, անշուշտ, նրանք ունեին զորություն, առաքինություն, կարիք չունեին որևէ մեկի հետ վիճելու, նրանք գիտեին, թե ուր են կանգնած: Նրանք գիտեին, թե ում են հավատում: Նրանք շարունակում էին քայլել Հոգով: Ինչպես ասացի վերջերս. «Մի փոքրիկ նշան: Բավական էր, որ Աստված դա տար, և ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել»: Նրանք չէին վիճում, ուսումնասիրում և անհանգստանում մեր նման՝ իմանալու համար, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն: Նրանք պարզապես առաջ էին շարժվում և գործում: Միայն մի փոքրիկ նշան Աստծուց. դա նրանց բավական էր: Ինչու՞, ինչպե՞ս էին իմանում, որ այդ նշանն Աստծուց է: Նրանք ունեին բոլոր այդ առաքինությունները, հատկությունները: Եվ եթե ամենափոքր նշանը Աստծո կողմից լիովին համապատասխանում էր դրանց և Իր Խոսքին, նրանք իմանում էին, որ դա Աստծո Խոսքն է և առաջ էին շարժվում: Նրանք ոչ մի բանի համար չէին անհանգստանում: Երբ Աստված խոսում էր, նրանք առաջ էին շարժվում:

Աստված մեզ հետ խոսում է, և մենք ասում ենք. «Լավ, այժմ ճանապարհ կընկնենք: Տեսնենք, թե կարող ենք այդ կյանքը ապրել»: Եվ առաջին բանը, որ կատարվում է, այն է, որ ինչ-որ մեկը ձեզ խանգարում Է: Եվ իհարկե, դա սատանան է:

Դուք պետք է տեսնեիք, թե այս առավոտ սատանան ինչպես էր փորձում ինձ հեռու պահել հավաքույթից: Պետք է ձեզ հետ էլ մեկ անգամ դա կատարվի: Ո՛վ, Տե՛ր, ողորմի՛ր, ամեն անգամ պատերազմ է սկսվում, հենց միայն խոսում եմ հավաքույթի մասին: Եվ եթե պատրաստվում եմ հիվանդների համար աղոթելու, և չփրկված մեկը մահամերձ է լինում, տասը րոպեում երեսուն հեռախոսազանգ եմ ստանում (եթե հասցնեն), որպեսզի ինձ խանգարեն գալ: «Ո՛հ, Բրանհամ եղբայր,— կասեն ինձ,— այս բանը պետք է անեք»: Բայց այնտեղ մեկ հոգի կա, որին պետք է կրակից փրկել:

Վերջերս գիշերը ինձ մի տեղ կանչեցին: Մի երիիտասարդ տղայի համար էր: Մի քանի տարի առաջ խոսել էի նրա հետ հանրախանութում: Նա ալկոհոլամոլ էր դարձել: Ես ճանաչում էի այդ տղային, լավ տղա էր, բայց մեղավոր: Նրա մայրը զանգեց ինձ. կարծեմ մի քանի անգամ զանգել էր Դոկին, հետո Բիլլիին, և վերջապես նորությունը հասավ ինձ: Երբ այդ նորությունը ստացա, իրականում երբեք այդքան մեծ պայքար չէի ունեցել, քան այդ տղայի մոտ գնալու համար: Երբ ես տեղ հասա, խեղճ տղան ինձ այլևս չէր ճանաչում, նա անգիտակից պառկած էր: Նրա հայրը փորձում է շոյել նրան և ասում էր. «Քաղցրիկս »: Այդ մարդը հիսունմեկ տարեկան էր: Նա ասում էր. «Քաղցրիկս, հանգիստ մնա»: Բայց նա փորձում էր վեր կենալ անկողնուց, նրա նիհար ձեռքերը կախվել էին հոր ուժեղ ձեռքերից»: Քաղցկեղն այնպես էր հարվածել

նրան, որ նրա ողջ մարմինը կարծես մեծ քաղցկեղ լիներ: Նրա բոլոր օրգանները քաղցկեղի մեջ էին, նույնիսկ արյան շրջանառությունը քաղցկեղային էր: Եվ նա փորձում էր վեր կենալ:

Ես բռնեցի նրա ձեռքը և ասացի.

Վուդրով, Վուդրով, Բրանհամ եղբայրն է:

Նրա հայրն ասում էր.

Դու նրան չե՞ս հիշում. սա Բիլլ եղբայրն է, Վուդրով, Բիլլ եղբայրն է:

Նա միայն ասում էր. «Ըհ, ըհ…»:

Նրա հայրը նայեց ինձ և ասաց.

—- Մի քիչ ուշացել եք, Բիլլ:

Ես պատասխանեցի.

Երբեք չափազանց ուշ չէ: Նա այնտեղ է:

Այդ ժամանակ մի պայքար ունեցա: Ուրիշ տղաներ, մի քանի ուրիշ տղաներ (մեղավորներ) կանգնած էին այնտեղ. նրա ազգականներն էին: Ես ասացի. «Տեսեք, երիտասարդներ, պատրաստ եղեք, մի օր էլ դուք կհայտնվեք այդ վիճակում: Անպայման: Գուցե ոչ քաղցկեղի պատճառով: Մեկ ուրիշ ձևով, գուցե մահացու արյունաքամ լինելով մեծ ճանապարհի վրա, կամ այլ կերպ: Դա անխուսափելի է»: Մենք խոսեցինք: Ես սպասում էի, որ տեսնեմ, թե ինչ է ինձ պատվիրում անել Սուրբ Հոգին: Ես սպասում էի:

Առաջին բանը, որ կատարվեց, այն էր, որ զգացի այն փոքրիկ նշանը. «Ձեռքդ դիր նրա վրա»: Ես մոտեցա և ասացի. «Բոլորդ խոնարհեք ձեր գլուխները»: Նրանք բոլորը խոնարհեցին իրենց գլուխները (երկու-երեք երիտասարդ տղաներ կային այնտեղ): Ես ձեռքս դրեցի նրա վրա: Ես ասացի. «Տեր Աստված, այնպես արա, որ այդ մարդը գիտակցի, թե ինչ պետք է անի, որովհետև նա հանդիպելու է այդ բանին: Սատանան մահացու հարվածել է նրան, և նա հեռանում է: Նա արբել է մինչև մահ: Նա այդ վիճակում է: Խնդրում եմ, ողորմիր նրան»: Երբ ես աղոթեցի նրա համար, հաջորդ օրը նստած խոսում էր իր հայրիկի հետ:

Վերջերս ինձ հիվանդանոց կանչեցին Բասթի Ռոջըրսի համար: Ես այն օրը գնացի այնտեղ, այն բանից հետո երբ քարոզել էի Միլթաունում, որտեղ փոքրիկ Ջորջի Քարթերը բժշկվեց. բոլորդ հիշում եք այդ: Այնտեղ էր Սմիթ եղբայրը՝ մեթոդական մի քարոզիչ, որն ասում էր. «Եթե այստեղ կա մեկը, որը մկրտված է Հիսուս Քրիստոսի անունով, թող դուրս գա իմ վրանից»: Այսպես, ես հավաքույթ էի անցկացնում Թոթենսֆորդում: Ինձ մեղադրում էին ամեն տեսակ բաների մեջ, որ հնարավոր է երևակայել: Ես մի բառ չասացի: Պարզապես շարունակեցի գործս. ես պատվեր էի ստացել: Տերը ինձ մի տեսիլք ցույց տվեց, որում տեսա անապատում կապված մի գառնուկի: Բոլորդ հիշու՞մ եք այդ տեսիլքը: Կարծում եմ, որ հիշում եք:

Շատ լավ: Ես իջա անապատ, որ գտնեմ նրան: Ես գնացի Թոթենսֆորդ: Այստեղ գտնվող Ռայթ եղբայրը գիտեր, թե ուր էինք գնում, բայց չգիտեր, թե ինչ է պետք անել: Ես տասը ցենտով օճառի փոքր տուփ առա: Ես դուրս եկա և կանգնեցի այնտեղ՝ սանդուղքի վրա քարոզելով: Նա ասաց, որ գնում է սարի գագաթը՝ ինչ-որ բան անելու: Ես գնացի նրա հետ: Այնտեղ մի հին, մկրտական մեծ եկեղեցի կար: Այն դատարկ էր: Տերն ինձ ասաց. «Կանգ առ»:

Ես ասացի. «Ռայթ եղբայր, ինձ թող հենց այստեղ», և ես կանգ առա: Նա շարունակեց գնալ, հետո վերադարձավ: Ես գնացի այնտեղ, բայց չկարողացա դուռը բացել: Ես ասացի. «Տե՛ր, եթե ինձ հետ ես և ուզում ես, որ այս եկեղեցին մտնեմ, բացիր այս դուռն ինձ համար»:

Ես նստեցի այնտեղ և մտածում էի: Լսեցի, թե ինչպես մեկը մոտեցավ ինձ և ասաց. «Բարև ձեզ, ուզու՞մ եք մտնել այս եկեղեցին»: Ես ասացի. «Այո՛, պարո՛ն»:

Նա ինձ ասաց. «Ես բանալին ունեմ»: Եվ մենք սկսեցինք հավաքույթներն անցկացնել: Առաջին շաբաթը գրեթե ոչ ոք չեկավ: Առաջին երեկոն մի հավաքույթ ունեցա՝ Ռայթ եղբայրն ու իր ընտանիքը: Շաբաթվա վերջում մարդիկ հազիվ էին տեղավորվում բակում: Բայց այդ գառնուկը դեռ չէր հայտնվել: Հոլլ եղբայրը այդ ժամանակ փրկվեց, հիմա նա այնտեղ հովիվ է: Ես չէի կարողանում գտնել այդ գառնուկին: Որոշ ժամանակ անց, Քրիստոսի եկեղեցուց դուրս, հովտի ներքևում գտանք ինը տարեկան և ութ ամսական աղջնակին, որն այնտեղ պառկած էր և չէր կարողանում շարժվել: Այդ նա էր: Բոլորդ գիտեք այդ պատմությունը:

Այն օրը, երբ Բասթի Ռոջըրսը՝ այդ բարձրահասակ և ուժեղ վետերանը, կանգնած էր այնտեղ, ես դուրս եկա: Այնտեղ էր հովիվ Սմիթի եկեղեցին, որը ծիծաղում էր ինձ վրա Հիսուսի անունով մկրտության պատճառով: Ես քայլեցի Թոթենսֆորդի պղտոր ջրերի միջով, որտեղ մի գետակ կար, որն ուժգին աղմուկով ալեկոծվում էր: Երկու սարկավագ եկել էին ինձ հետ: Ես ասացի. «Ես այսօր կանգնել եմ այստեղ և ներկայացնում եմ Սուրբ Գիրքը»: Ես ասացի. «Կարդում եմ այն հատվածը, որում Պետրոսն ասել է. «Ապաշխարեք և թող ձեզանից յուրաքանչյուրը մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար»: Հետո ես շրջվեցի, գիրքս մեկնեցի սարկավագներից մեկին և ասացի. «Ով որ զղջում է իր մեղքերի համար, կարող է գալ»: Ես գնացի դեպի ջուրը և ասացի. «Ինձ թվում է թե ամեն ճյուղին հրեշտակներ են նստած»: Հետո մտա ջուրը:

Երբ ես մկրտում էի այդ երկու-երեք հոգուն, նրա ողջ եկեղեցին, գեղեցիկ, մետաքսե զգեստներ հագած կանայք մտան ջուրը՝ ամբողջ ձայնով աղաղակելով: Ես այդ ողջ եկեղեցին մկրտեցի Հիսուս Քրիստոսի անունով: Դուք այդ գիտեք: Ես դրա լուսանկարն ունեմ:

Ահա, տեսնու՞մ եք: Ի՞նչ էր դա: «Ձեր առաքինության վրա ավելացրեք»: Հասկանու՞մ եք: Հանգիստ թողեք նրանց, Աստված գիտի, թե ինչպես գործի: Թողեք, որ ասեն՝ ինչ ուզում են: Դա վնաս չի տա: Պարզապես առաջ շարժվեք:

Բասթի Ռոջըրսը, որ կանգնած էր այնտեղ, երբ դա տեսավ, ասաց. «Ուրեմն, ես հավատում եմ ամբողջ սրտով», և իր գեղեցիկ հագուստներով մտավ ջուրը, մկրտվեց Հիսուս Քրիստոսի անունով:

Երեք-չորս տարի առաջ ինձ կանչեցին Նյու Ալբանիում գտնվող հիվանդանոցը: Նա այնտեղ էր, մեռնում էր քաղցկեղից, որն ամբողջովին կրծում էր նրան: Բժիշկներն ասում էին, որ նա կապրի միայն մինչև հաջորդ առավոտ: Ինձ ասել էին. «Նա մահամերձ է: Անմիջապես արի»:

Ես մտա սենյակ, կանգնած աղոթում էի: Նա ինձ ասաց. «Բիլլի, ծիածան կա՝ այն անկյունից մինչև այնտեղ»:

Ես շրջվեցի տեսնելու համար և ասացի. «Բասթի, դա ուխտ է. դու չես մեռնելու: Արյան ուխտը փրկում է քեզ»: Ես ձեռքս դրեցի նրա վրա և ասացի. «Տեր Աստված, այս տեսիլքն ապացուցում է, որ Դու այստեղ ես: Սա է Քո ուխտը՝ Նրա վերքերով դուք բժշկված եք: Ես ձեռքս դրեցի նրա վրա, և նա բժշկվեց: Նրան տուն ուղարկեցին:

Չորս-հինգ տարի առաջ, մոտ չորս տարի առաջ, նա ինչպես միշտ ձկնորսություն էր անում գետի ափին: Երբ քաղցկեղը հարվածել էր նրա կերակրափողը, ստամոքսի մոտ առաջացել էր մի կոշտ, մեծ հանգույց: Բժիշկները, հիվանդանոցի վետերաններն ասացին, որ պետք է կոբալտով բուժում անցկացնել՝ դա ձգելու համար, որպեսզի ավելի շատ սնունդ անցնի (նա չէր կարողանում շատ ուտել, որովհետև այնքան դանդաղ էր ուտում): Նա հիվանդանոցում էր՝ այդ բուժումը ստանալու համար: Բայց ես չգիտեի, որ նա այնտեղ էր:

Մինչ նրան վիրահատում էին, ջղաձգումների մեջ ընկավ և նոպա ունեցավ: Նրա մի կողմը կաթվածահարվել էր, միայն կարողանում էր մի քիչ գոռալ: Նա վերցրեց մատիտը և փորձեց դողալով գրել իր առողջ ձեռքով (ձախ կողմն էր կաթվածահարվել): Նա գրեց. «Հիսուսը ինձ փրկեց հազար ինը հարյուր…», բայց չկարողացավ վերջացնել:

Նրա կինն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, չգիտեմ, թե դրանով նա ինչ է ուզում ասել»:

Ես ասացի. «Տիկին Ռոջըրս, դա նշանակում է, որ հազար ինը հարյուր այսինչ թվականին նա փրկվեց և մկրտվեց Հիսուսի անունով: Դա է իմաստը: Նա չի վախենում մեռնելուց»: Ես ասացի. «Տեր Աստված,խնայիր նրա կյանքը, խնդրում եմ Հիսուսի անունով, խնայիր նրա կյանքը»: Ես ձեռքերս դրեցի նրա վրա, նոպան թողեց, ջղաձգումները դադարեցին, նա վեր կացավ անկողնուց, և հիմա կանգնած տալիս է իր վկայությունը:

Ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, առաքինության վրա՝ գիտություն, գիտության վրա՝ ժուժկալություն, ժուժկալության վրա՝ համբերություն, համբերության վրա՝ աստվածապաշտություն, աստվածապաշտության վրա՝ եղբայրասիրություն, եղբայրասիրության վրա՝ սեր՝ Սուրբ Հոգին, և Քրիստոսը կգա: Որովհետև Սուրբ Հոգին, որ Նրան ենթակա է, Հիսուս Քրիստոսի Հոգին է, որ Իր Եկեղեցում դրսևորում է այդ առաքինությունները:

Ո՛հ, տասներկուսն անց տասնհինգ է:

Սիրում եմ Նրան, սիրում եմ Նրան

Քանզի նախ Նա ինձ սիրեց (Նա իջավ մինչև այստեղ, մինչ դուք ոչինչ էիք),

Գողգոթայի խաչի վրա

Իմ փրկությունը գնեց:

(Որտեղի՞ց այդ գիտեմ. որովհետև Նա ինձ առաջինը սիրեց) :

Սիրում եմ Նրան, սիրում եմ Նրան,

Քանզի նախ Ինքն ինձ սիրեց (դա է պատճառը)

Գողգոթայի խաչի վրա

Իմ փրկությունը գնեց:

Այս առավոտ ամբողջ սրտով խոստանում եմ Նրա առջև, Նրա օգնությամբ և Նրա շնորհքով աղոթել և փնտրել Նրան ամեն օր, անդադար, մինչև, որ զգամ, որ Իր պահանջած առաքինությունները դրսևորվում են իմ այս ծեր մարմնում, մինչև որ Կենդանի Քրիստոսի դրսևորումը դառնամ, որովհետև Նա ինձ համար մեղք դարձով, որպեսզի Նրանով Աստծո արդարությունը դառնամ: Նա գրավեց իմ տեղը, թող, Տեր, ես էլ Նրա տեղը գրավեմ, որովհետև Նա դրա համար մեռավ:

Քանի՞սդ եք ուզում նույն խոստումն անել Աստծո շնորհքով: Մեր գլուխները խոնարհած և մեր ձեռքերը բարձրացրած, երգենք.

Սիրում եմ Նրան (Տեր, ես խոստանում եմ, այս եկեղեցին խոստանում է. Քրիստոսի կատարյալ հասակը)

Քանզի նախ Ինքն ինձ սիրեց,

Գողգոթայի խաչի վրա

Իմ փրկությունը գնեց:

Բովանդակություն