Ֆրանկ եղբայր
Սիրելի եղբայրներ և քույրեր, թանկագին ընկերներ, ես նույնպես ցանկանում եմ սրտանց ողջունել, նաև շատ ողջույններ փոխանցել, որոնք որ ինձ էր հանձնարարված: Հատկապես Աֆրիկյան բոլոր երկրներից, եղբայր Քոնգից, բժիշկ Բինից, կամ եղբայր Սեյսելից, կամ եղբայր Հիլթոնից, կամ եղբայր Մուտիքայից, եղբայր Քոնգից. Բոլոր մեր եղբայրները ողջույններ են փոխանցում, և, իհարկե, նաև ամբողջ Եվրոպայից, Կանադայից, Մոնրեալից, Տորոնտոյից, Էդմոնտից, ամեն տեղից ողջույններ են փոխանցվում, ինչպես նաև էլեկտրոնային նամակներ: Եղբայր Մյուլլերը Բալթիկ ծովից, եղբայր Հուսան Ավստրիայից, Շվեցարիայի եղբայրները անընդհատ ողջույններ են փոխանցում, եղբայր Թաթին Բրյուսելից, Ջոն եղբայրը Բուխարեստից, Բրատիսլավից՝ Միրոսլավ եղբայրը, կարելի է այսպես շարունակել այս թվարկումը, Մոմբա եղբայրը, բոլոր եղբայրները սրտանց ողջույններ են փոխանցում: Նրանք կապված են մեզ հետ և Տիրոջ հետ: Ինձ համար այսօր հատու՛կ օր է, և ինձ ընդհանրական ձևով խնդրել են, որպեսզի ես հղում կատարեմ դեպի 1963-թվականի փետրվարի 28-ը: Մենք բոլորս լսել ենք թե ինչ է կատարվել այն ժամանակ, բայց մինչ մենք դրան կանդրադառնանք, թույլ տվեք ինձ կրկին անգամ կարդալ այն Խոսքը, որը կարդացվեց ներածական խոսքի մեջ: Թույլ տվեք 15-րդ Խոսքը կարդամ և մեջբերեմ ճիշտ ձևով՝ այնպես, ինչպես որ պետք է լինի, և հատկապես. “ Որից որ ամեն նահապետություն, երկնքում և երկրի վրա անուն է առնում ”: Անգլիական Աստվածաշնչում և էլի ուրիշ թարգմանութուններում. Այնտեղ գրված է մի բան, որը որ մոլորության է տանում, այնտեղ գրված է. “ Որից որ ամեն ընտանիք, երկնքում և երկրի վրա անուն է առնում ”: Եվ այստեղից դուրս է եկել երրորդության ուսմունքը, այն, որ իբր երեքը գտնվում են երկնքում՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Եվ դա ներկայացվում է որպես ընտանիք, և միայն նրա համար, որ թարգմանողները երրորդության ուսմունքի
կողմնակիցներ են եղել: Եվ այսպես, այստեղ գերմաներեն թարգմանության հարցը չի, այլ սկզբնական և բնօրինակ Խոսքի ճիշտ փոխանցման մասին է խոսքը. Ամեն:
5~ ես խնդում եմ բոլոր եղբայրներին ողջ աշխարհով մեկ, ուղղակի զերծ մնացեք այն մտքից, թե իբր մենք ցանկանում ենք գերմաներեն լեզուն բարձրացնենք և դնենք առաջին տեղում: Մենք ուղղակի պարտավոր ենք ասենք, որ որոշ նոր թարգմանություններ ավելի հաջող են, քան որոշ հին թարգմանություններ ուրիշ լեզուներում: Եվ այսպես, անցնենք մեր թեմային: 1963-թվականի փետրվարի 28-ին. Ըըը. Դրան նախորդում էր 1962-թվականի Մարտ ամիսը, երբ Բրանհամ եղբորը ասվել էր, որ նա չպետք է այլևս ճանապարհորդի Շվեցարիա, այլ պետք է վերադառնա և ուղևորվի Արիզոնա: Եվ Աստված իրապես այնպես արեց, որ ես 1962 թվականի դեկտեմբերի սկզբին, հանդիպեցի Բրանհամ եղբոր հետ, և նա անձամբ ինձ պատմեց, թե ինչ է իրեն ասված եղել, և թե ներկա պահին ինքը ինչ պետք է անի այն հանձնարարության համեմատ, որը որ տրվել էր իրեն Տիրոջից: Եվ պատկերացրեք, նրան տեսիլքով ցույց էր տրվել, որ երբ քո փոքրիկ փողոցը կսկսեն մեծացնել՝ լայնացնել, և երթևեկություն սկսվի, մեքենաներն և բուլդոզերները տեղաշարժվեն այս կողմ ու այն կողմ, և երբ քո ցանկապատի մոտ սիզամարգ կտեղադրվի, դա կնշանակի, որ ժամանակն է, որ դու ուղևորվես Արիզոնա, որպեսզի այնտեղ հատուկ հանձնարարություն ստանաս: Եվ իմ այս աչքերը տեսել են, թե ինչպես են դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին և 4-ին, այդ մեքենաներն ու բուլդոզերները տեղաշարժվում այս կողմ և այն կողմ, և որ ցանկապատը տեղադրված էր սիզամարգի վրա, իմ այս ականջներով լսել եմ, թե ինչպես պետք է Բրանհամ եղբայրը պատրաստվեր և ընտանիքի հետ մեկներ Արիզոնա: Ես մի քանի անգամ պատմել եմ այդ մասին, թե ինչպես է նա ինձ խնդրել, որ Լոս-Անջելոսում և Պորտլանդում, Օրեգոնում, իր փոխարեն ժողովներ անցկացնեմ, այնտեղ որտեղ նա հրավիրված էր, այնտեղ, որտեղ որ ինքը պետք է խոսեր: Եվ ես սիրով ընդունեցի հրավերը, ես եղա Լոս-Անջելեսում, Պորտլենդում, Օրեգոնում, որովհետև ն՛ա էր ինձ խնդրել դրա համար: Այսպիսով, եղբայրներ և քույրեր, եկեք իրապես մոտենանք այս հատուկ հատվածին: Ձեզ բոլորիդ ծանոթ է այս լուսանկարը, այս գերբնական ամպի մեջ: Տերը իջավ… 1963 թվականի փետրվարի 28-ին, և այս ամպի մեջ գտնվում էին 7 հրեշտակներ: Եվ Բրանհամ եղբայրն ասում էր, որ 7-րդ հրեշտակը իր համար շատ ավելի կարևորություն ուներ, քան մնացած 6-ը: Եվ 7-րդը նա էր, ով ասել էր Բրանհամ եղբորը. “ Վերադարձիր Ջեֆերսոնվիլլ, որովհետև տեղի է ունենալու 7 կնիքների բացումը ”: Բրանհամ եղբայրը կարող էր ամենայն մարնրամասնությամբ պատմել այն ամենը, ինչը որ ավել էր իրեն բոլոր այդ վերապրումների մեջ: Եղբայրներ և քույրեր, երբ հանդիսանում ես ականատեսը այն բանի, ինչը արտաքուստ կատարվել է … Բրանհամ եղբայրը ասում էր, որ դա մի հզոր փոթորիկ էր, որոտների ձայնով և մեծ աղմուկով, և ասում էր, որ ծառերի գագաթները պոկվել, ընկել էին, ամբողջ միջավայրը դղրդում էր, և իմ այս աչքերը տեսել են թե ինչպես են ժայռից բեկորներ պոկվում և ընկնում այդ դղրդյունից, իմ այս աչքերը տեսել են,այն ընկած քարերը: Աստված ամենասկզբից այնպես առաջնորդեց, որ ես կապի մեջ լինեմ Բրանհամ եղբոր հետ և այն բանի հետ, ինչ Աստված կատարել է մեր ժամանակաշրջանում: Իսկ հիմա, այս տեղեկության մասին; Ես ձեզ հաճախ եմ ասել. Այստեղ “ Sience ” անունով ամսագիր կա, սա գիտական ամսագիր է, և դուք կրկին տեսնում եք այս ամպը, առաջին էջում, ողջ աշխարհում հայտնի այս գիտական ամսագրում: Եվ այստեղ, երկար գրություն կա Դոկտոր Ջեյմս Մակդոնալդսից, նա նկարագրում է, թե ինչ բարձրությն վրա էր գտնվում այդ
գերբնական ամպը: Եվ այս մյուս, աշխարհում հայտնի “ Life ” ամսագրում ևս կա, որը նշանակում է Կյանք, Կյանք ամսագիր, այստեղ նույնպես խորագիր կա: Նaև տեսնում ենք լուսանկարը, որի տակ այսպիսի գրություն կա “ Գերբնական Ամպի գաղտնիքը ”: Անհավատների համար, դա գաղտնիք է եղել, իսկ մեր՝ հավատացյալներիս համար, դա Հիսուս Քրիստոսի հայտնությունն է մեր ժամանակաշրջանում. Ամեն: Եղբայրներ և քույրեր, սա անհրաժեշտ է շատ պարզ ասել, որ 1936-թվականի փետրվարի 28-ին, ոչինչ չի ասվել 7 որոտների մասին, ո՛չինչ, և կրկին անգամ ո՛չինչ Հիսուսի վերադարձի մասին, ոչինչ չի եղել ասված բոլոր այն բաների, այն ուսմունքների մասին, որոնք որ առաջացել և տարածվել են այս վերջին տարիներին: Այդ ամենը մասնավոր՝ սեփական մեկնություններ են, այնտեղ միայն ասվել էր. “ Վերադարձիր Ջեֆերսոնվիլլ, որովհետև տեղի է ունենալու 7 կնիքների բացումը, և քեզ տրվելու է ”: Ամեն, վերջակե՛տ, ո՛չ ավել, ո՛չ պակաս: Եվ բոլոր նրանց, ովքեր 1963 թվականի փետրվարի 28-ից հիմնել են իրենց մոլորեցուցիչ ուսմունքները, ովքեր ուղղակի արտահայտել են իրենց երևակայությունը, այսօր Տիրոջ անունով թող ասված լինի. Դուք մոլորված եք եղել, մոլորության ոգու ազդեցության միջոցով, Ճշմարտության Հոգին առաջնորդում է միայն Ճշմարտության մեջ. Ամեն: Եվ դրա համար մենք պետք է բոլորին զգուշացնենք, բոլոր նրանց ովքեր այդ մոլորեցուցիչ ուսմունքների զոհն են դարձել: Եվ այսպես, 58 տարի ժամանակահատված է ընկած մեր և 7 կնիքների բացման ժամանակահատվածի միջև: Դա տևել է Մարտ ամսի 7-ից 14-ը, երբ Բրանհամ եղբայրը քարոզել է 7 կնիքների մասին: Իսկ մենք, դրա մասին գրել ենք, պարզ գրել ենք դրա մասին, և Սուրբ Գրային ձևով դասակարգել ենք, թե որը որ տեղին է պատկանում: Թե որտեղին են պատկանում առաջին 4 կնիքները, 5-րդ կնիքը, և հետո 6-րդ կնիքը, մինչև 7-րդ կնիքը, որի մասին գրված է Հայտնության 8-րդ գլխի 1-ին Խոսքում, կես ժամ տևող լռության մասին, իսկ հետո, անմիջապես հետո, հաջորդ համարում գրված է. “ Եւ տեսայ այն եօթը հրեշտակները որ Աստուծոյ առաջին կանգնած էին. եւ եօթը փող տրուեցաւ նորանց ” (Հայտնություն 8:2): Չէ որ անմիջապես հաջորդ համարում ասվում է այն, ինչը 7-րդ կնիքի մեջ է գտնվում, ամփոփվում և պարունակվում: Եվ մենք սրտանց շնորհակալ ենք Տեր Աստծուց, որ մենք հայտնություն ունենք այդ մասին: Եվ մենք միշտ, հատկապես անդրադառնում ենք Հայտնության 1-ին գլխին, առաջին երեք համարներին, իսկ հետո դեպի Հայտնության Գրքի վերջին գլխի, վերջին երեք համարները: Առաջին մասում՝ 3-րդ համարում, գրված է. “ Երանելի են այս մարգարեության Խոսքերը կարդացողը և լսողը, և սրանում գրվածները պահողները ”: Իսկ հիմա նկատեք, թե ինչ է եղել ասված. “ Եվ սրանում գրվածները պահողները ”, խնդում եմ ամեն ասեք այս Խոսքին. “ Եվ սրանում գրվածները պահողները ”, Ամեն: Աստծո ճշմարիտ զավակը, ոչ մի ընդհանուր բան չունի այն ամենի հետ, ինչը որ գրված չէ Սուրբ Գրքում, բաձարձակապես ոչ մի ընդհանուր բան: Մենք ընդհանուր բան ունենք միայն գրված վկայության հետ, որը Սուրբ Գրքում գրվել է մեզ համար, Տիրոջ Շնորհով, Ամեն: Եվ եղբայրներ և քույրեր, նույն կերպով, Հայտնության 22-րդ գլխում գրված է. “ Ով որ այս գրքի մարգրարեության վրա բան ավելացնի… կամ պակասեցնի, Աստված է՝ նրա բաժինը կպակասեցնի Կենաց Ծառից ”: Խնդրում եմ, խնդրում եմ հարգանք ունեցեք Աստծո Խոսքի հանդեպ, ինչպես և Հայտնության 10-րդ գլխի հանդեպ, հատուկ ձևով: Որովհետև, նախքան այն բանի, երբ Տիրոջ Հրեշտակը, Ուխտի Հրեշտակը կիջնի, և Իր ոտքը կդնի ծովի և ցամաքի վրա… Չէ որ դա չի կատարվել, 1963 թվականի փետրվարի 28-ին. Թերևս այս պահին ևս դա համարվում է գալիքում
կատարվելիք իրադարձություն… Չէ որ մեր Տերը համարվում է նաև Ուխտի Հրեշտակը, Ով ծիածան էր հագել, և ծիածանը չէ, որ Ուխտի ծիածանն է: Եվ այն ժամանակ, երբ Նա Իր ոտքերը կդնի ծովի և ցամաքի վրա, 7 որոտները իրենց ձայներով կխոսեն (Հայտնություն 10.3): Խնդրում եմ, խնդրում եմ ամեն բան թողեք այնպես, ինչպես որ Աստված է այն դասակարգել: Ես խնդորում եմ բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ, որպեսզի նրանք Տիրոջ առջև Շնորհք գտնեն, ոչինչ չավելացնեն, և ոչինչ չպակասեցնեն, այլ ամեն բան թողնեն այնպես՝, ինչպես որ կա: Եվ այս փոխկապակցվածության մեջ, սիրելի եղբայրներ և քույրեր, պետք է հավելել այն, ինչը այստեղ է կատարվել, երբ Բրանհամ եղբայրը Հյուսթոնում է եղել, խոսել է արվեստի պատկերասրահում, խոսել է մեծ դահլիճում: Եվ երբ լույսը իջել է, այնտեղ լրագրողներ են եղել և լուսանկարել են այդ ամենը, և ահա ինչ էր ասել Բրանհամ եղբայրը. “ Ես չեմ եկել այստեղ որպեսզի ինքս ինձ համար վկայեմ, բայց Տերը,՝ ով ուղարկել է ինձ, Նա կվկայի այս պատգամի համար ”. Եվ հենց այդ պահին գերբնական լույսը իջել է Բրանհամ եղբոր գլխավերևում: Եվ ես նույնպես ուսումնասիրել եմ այս բոլոր բաները, ես եղել եմ Հյուսթոնեւմ, եղել եմ Դալաս Տեքսասում, եղել եմ Վաշինգտոնում, ես այս լուսանկարը տեսել եմ Վաշինգտոնում, այնտեղ է այն փակցված, այն փակցված է արվեստի պատկերասրահում: Այո եղբայրներ և քույրեր, Տերը հենց ամենասկզբից յուրահատուկ առանձնաշնորհում է տվել ինձ, լինելու տեղեկացված այս ժամանակահատվածի, ողջ փրկագնման պատմության ամենակարևոր՝ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը ընկած ժամանակահատվածի մեջ, որը հիմա է տեղի ունենում: Եվ եղբայրներ և քուրեր, թույլ տվեք ինձ այսօր պարզ ասել դա… Մենք հիմա դրա վերաբերյալ որոշ հատվածներ կկարդանք Սուրբ Գրքից… Եվ ի՞նչ է կատարվել. Կատարվել է այն, որ մեր Տերը այս ժամանակահատվածում Ինքն իրեն բացահատեց այնպես, ինչպես Աբրահամի և Մովսեսի ժամանակ: Ի՞նչու Բրանհամ եղբորը, 1947 թվականի մայիսի 7-ին ասվել էր՝ Ինչպես որ Մովսեսին երկու նշան էր տրվել, այնպես էլ քեզ պետք է երկու նշան տրվի: Մենք բոլորս գիտենք Մովսեսի կոչումի մասին, մենք բոլորս գիտենք թե Աստված ինչ խոստում էր տվել Աբրահամին, Ծննդոցում, 15-րգ գլխում. “ Քո սերունդդ օտար երկրում 400 տարի ծառայություն պիտի անի, և հետո Ես դուրս կհանեմ նրանց ”: Եվ երբ ժամանակը լրացավ, Աստված կրակով հայտնվեց իր ծառային և մարգարեին, Ելից 3-րդ գլուխ: Այսօր Աստվածաշնչից կկարդանք այն հատվածները, որոնք հաղորդում են մեզ այն մասին, թե իչպես է Տերը գիշեր ու ցերեկը առաջնորդել Իր ժողովրդին ամպի և կրակի սյունով: Եվ մենք լսել ենք Բրանհամ եղբոր շուրթերից, թե ինչպես են նույն կրակե սյունը և նույն ամպի սյունը հայտնվել իրեն: Եվ հաճախ նա աղոթքաղողովներում ասում էր, որ Տիրոջ հրեշտակի այս պահին՝ կրակե սյունի մեջ գտնվում է այս կամ այն մարդու վրա: Ես լսել եմ, երբ 1962 թվականի հունիսին Բրանհամ եղբայրը ասում էր. Դատաստանի օրը դուք կհասկանաք, որ Տիրոջ հրեշտակը կանգնած է ինձնից երկու ֆուտ հեռավորության վրա, դա հավասար է 60 սմ-ի: Եվ Տիրոջ հրեշտակը Ուխտի հրեշտակն է: Երբ կարդաք Ելից 3-րդ գլուխը, կտեսնեք, որ Տիրոջ հրեշտակը հայտնվեց, Տերը տեսավ, որ Մովսեսը մոտենում է, և Աստված խոսե՛ց Մովսեսի հետ կրակի միջից: Այստեղ երեք բան է հիշատակվում՝ մեկ վերապրումի, մեկ փորձառության մեջ.; Տիրոջ հրեշտակը, Տերը, և Աստված, այս ամենը Միակ և նույն Աստծո բացահատումն է: Եվ մենք անչափ, անչափ շնորհակալ ենք այս ամենի համար: Ես կարող եմ որոշ հատվածներում ևս ցույց տալ, թե ինչպես է գործել Տերը, նաև որոշ մեջբերումներ Բրանհամ եղբոր խոսքերից, որտեղ նա հղում է անում դեպի
1963 թվականի փետրվարի 28-ը: Խնդրում եմ ձեզ, ես դա կրկնում եմ մեկ անգամ, թող ամեն բան մնա այսպես, ինչպես որ Աստված Իր ողորմութամբ թողել է մեզ: Մի ընդունեք որևէ մասնավոր մեկնություն: Ոչ ոքի չի օգնի այն, որ կրկնում են.
1963 թվականիփետրվարի28-ը: Խնդրում եմ ձեզ, ես դա կրկնում եմ մեկ անգամ, թող ամեն բան մնա այսպես, ինչպես որ Աստված Իր ողորմութամբ թողել մեզ;:Մի ընդունեք որևէ մասնավոր մեկնություն:Ոչ ոքի չի օգնի այն որ կրկնում են.
Մարգարեն ասաց, Մարգարեն ասաց”: Ես ցանկանում եմ տեսնել, թե որտեղ՞ է Աստվածաշնչում գտնվում այն, ինչը որ հայտարարում են;:Եվ մենք կարո՛ղ ենք այս մեծ իրադարձությունը վերապրել, այն, որ Տերը հանձնարարե՛ց Բրանհամ եղբորը, սրանից 88 տարի առաջ՝ 1933 թվականին,բերելուհամար այն պատգամը, որը պետք է նախորդեր Քրիստոսի վերադարձին: Եվ երբ մենք հետո մնացած տարիները և ամսաթվերը բերենք դեպի դրան, ապա եղբայրներ և քույրեր, մենք ուղղակի պետք է մեկս մյուսիս ասենք այն, ինչ ասել է Պետրոս առաքյալը. Տերը չի ուշացնում Իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեր վրա…որպեսզի վերջինները, ամենավերջինները կկանչվեն, և միայն այդ ժամանակ, երբ թիվը կլրանա, Նա կվերադառնա: Հենց նո՛ր ինձ մոտ այս միտքը եկավ, երբ Բրանհամ եղբայրը տեսել էր մեծ ցորենի արտը, նա ասում էր, որ ցորենը պետք է համբերեր, մինչ ևոր լիարժեք հասունանար, ցորենի արտը պետք է համբերեր: Եվ մենք նույնպես, սիրելի եղբայրներ և քույրեր, մենք պետք է այս ժամանակի մեջ, որտեղ տարածվում են համաճարակները, որտեղ շատերը չեն կարողանում լուծում գտնել այս բոլոր տիրող իրավիճակներից, թագավարակից՝այս համաճարակից, այն ամենից, ինչ պատահել է մարդկությանը: Խնդրում եմ, խնդրում եմ եղեք հաստատուն, ամուր և սթափ եղեք ամեն իրավիճակում:Եվ եկեք ճանաչենք ներկա ժամանակը, և բարձրացնենք մեր գլուխները, որովհետև մեր փրկությունը մոտենում է :Եվ միևնույն ժամանակ, կրկին անգամ շեշտադրենք այն խոսքերը, որոնք որ կարդում ենք ,և այն, որ Տերը մեր ժամանակաշրջանում բացահայտվեց նույն կերպով ինչպես որ Աբրահամի ժամանակ, ինչպես որ դա եղել է Մովսեսի ժամանակ, ինչպես Նա բացահայտվեց Պողոսի ժամանակ, երբհայտնվեցնրանԴամասկոսիճանապարհին,ևայն, որ Տերը մեր ժամանակաշրջանում նույն կերպով բացահայտվեց և Իր ծառային հանձնարարություն տվեց: Եկեք կարդանք առաջին հերթին Ելից գրքից, 13-րդ գլուխը, 11-րդ խոսքը, ոչ, 21 և 22 խոսքերը, խնդրում եմ կարդա Բորգ եղբայր.
“Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով.
Մեկ րոպե,որպեսզի նրանց ցույց տար ճանապարհը, և հետո, որպեսզի լուսավորեր ճանապարհը,խնդրում եմ շարունակեք.
Որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։Ցերեկը ամպի սիւնը՝եւ գիշերը կրակի սիւնը՝ժողովրդի առջեւից չ’պակասեցրեց”։
Տերը Շնորհ արեց.Նա ցույց տվեց ճանապարհը,և լուսավորեցայն:Իսկ հիմա Թվոց գրքի 14-րդ գլխի.130 և 14 խոսքերը.
13-րդ խոսք.
Եւ Մովսէսն ասեց Եհովային. Այն ժամանակ Եգիպտացիները կ’լսեն., որովհետեւ դու քո կարողութեամբ ն այս ժողովրդին հանեցիր նորանց միջիցը:
14-րդ խոսք.
Եւ կ’ասեն այս երկրի բնակիչները. Որովհետեւ լսել են, որ դու, ով Եհովայ, այս ժողովրդի մէջ ես, որ դու, ով Եհովայ, դէմ առ դէմ տեսնվում ես, եւ որ քո ամպը նորանց վերայ կանգնում է, եւ որ ցերեկը ամպի սիւնով. Եւ գիշերը կրակի սիւնով գնում ես նորանց առաջից։
Ինպիսի գեղեցիկ խոսքեր. Տերը, Իր ժողովրդին ուղղակի միայն դուրս չհանեց. Գառնուկի արյունը թափվել էր, տեղի ունեցավ ազատագրումը և կանչը, իսկ հիմա Տերը առաջնորդում էր Իր ժողովրդին: Եղբայրներ և քույրեր, նույն կերպով և հիմա Տերը մեզ հետ է, ներկա ժամանակում: Տերը թափեց Իր Արյունը, և մինչ այսօր Արյունը Շնորհքի գահի վրա է: Նա ողորմություն տվեց մեզ, Նա մեզ դուրս հանեց, և Նա մեզ ցույց տվեց ճանապարհը և լուսավորեց այն, և Նա գալի՛ս է մեզ հետ:
Շարունակենք կարդալը. Նեեմիայի գրքի 9-րդ գլխի 12 և 13 խոսքերը.
Եւ ամպի սիւնովը առաջնորդեցիր նորանց, եւ կրակի սիւնով գիշերը՝ որ լուսաւորէիր նորանց գնալու ճանապարհը։ Եւ վայր իջար Սինա սարի վերայ եւ խօսեցիր նորանց հետ երկնքիցը, եւ նորանց տուիր ուղիղ իրաւունքներ եւ ճշմարիտ օրէնքներ, բարի կանոններ եւ պատուիրանքներ։
Սրտանց գոհություն թող լինի Տիրոջը, այն, որ մենք, այս ամենը մեր ժամանակում կարողացել ենք վերապրել: Եվ այն, որ մենք կարդում ենք. Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, և այն, որ Տերը հավիտյան մնում է նույնը, և անում է նույն գործերը: Եղբայրներ և քույրեր, ես մինչ այս արդեն խոսել եմ 1963 թվականի, փետրվարի 28-ի մասին. Չէ որ սա մի պատմություն չի, որը որ ֆանատիկներն են հորինել, այլ անհավատները, ամսագրերը, մարդիկ, գրել են, պրոֆեսսոր Մակդոնալդսը չէ որ գրել է այդ մասին, այն որ ամպը անբացատրելի է, և Բրանհամ եղբայրը այնտեղ է եղել, երբ ամպը իջել է: Եվ այսպիսով, մենք ունենք Աստվածային հաստատումը, որ հանձնարարությունը 1933 թվականին՝ 88 տարի առաջ տրվել է, և կրկին նորոգվել է, և մենք գիտենք, որ անմիջական մասնակցություն ունենք փրկության փորձառության, կանչի, պատրաստման և Աստծո յուրաքանչյուր Խոսքի հետ համապատասխանության մեջ: Տերը այդպես է առաջնորդել: Եկեք այս թեմայի վերաբերյալ ևս կարդանք Սաղմոս 88-ից, 14-րդ խոսքը.
Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
Եղբայրներ և քույրեր, Նա առաջնորդեց նրանց, նա ուղեկցե՛ց նրանց, Նա առաջնորդում է քե՛զ, Նա առաջնորդում է ի՛նձ, Նա առաջնորդու՛մ է մեզ, և մենք անչափ, անչափ երախտապարտ ենք դրա համար: Հիմա եկեք արագ կերպով նայենք Դանիելի գիրքը, 12-րդ գլուխը, և այստեղ կկարդանք 9-րդ և 10-րդ խոսքերը,. Դանիել 12-րդ գլուխ, 9-րդ և 10-րդ խոսքեր:
Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ’հասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան։
Ամեն. Ամեն:
Սա նույնպես վերաբերում է մեր ժամանակին. “ Կնքել գիրքը, մինչև վերջին ժամանակը ”: Մենք գտնվում ենք վերջին ժամանակաշրջանում, կնքված գիրքը բացել է, և այդ հայտնությունները տրվել են մեզ ողորմությունով: Եվ մենք կարո՛ղ ենք, Աստծո առջև երախտագիտությամբ լցված ասել, որ ոչինչ չի մնացել խավարում, եկել է ժամանակը, և Տերը իրականացրել է Իր խոստումը, քանզի գրված է, և մենք կարդացինք դա.
Մինչեւ վերջի ժամանակը։Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան:
Սա վերաբերվում է մեր ժամանակին, լինել մաքրված և սրբացված: Ես հիմա կխնդրեմ, որպեսզի կարդանք Հռովմայեցիների 1-ին գլխից, առաջին 6 խոսքերը.
Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած.
Եկեք կանգ առնենք այստեղ. Կանչված լինելով՝ եղել է առանձնացված, նշանակվել է առաքյալ, որպեսզի Աստծո փրկության պատգամը քարոզի, եկեք կարդանք երկրորդ խոսքը.
Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը.
Ամեն, սա շատ զորավոր է, այն, որ հավիտենապես գործող ավետարանը, իր սուրբ մարգարեների միջոցով, արդեն նախապես խոստացել էր.
Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ: Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար, Որով ընդունեցինք շնորհք եւ առաքելութիւն՝ հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ նորա անունի համար. Որոնց միջումը դուք էլ Յիսուս Քրիստոսի կանչուածներն էք..
Երախտագիտություն պետք է բերվի Տիրոջը, և սա նույնպես կրկնվում է մեր ժամանակում: Կանչված Տիրոջ կողմից, քարոզելու հավիտենապես գործող ավետարանը: Եվ Մեր Տերը ասել է, որ ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին, վկայության համար, և հետո կգա վերջը: Եվ չէ որ մեր ժամանակում իրականացել է այս ամենը, և մենք կարող ենք ողջ սրտով և համոզվածությամբ ասել. Այս գրվածքը մեր աչքերի առջև կատարվել է: Աստված հոգացել է այն բանի համար, որ Նրա գործող, հավիտենական ավետարանը, ինչպես որ այն եղել է նախկինում, բյուրեղյա մաքրությամբ, ավետարանվի, տարածվի և կիրառվի նույնությամբ, վերջին ժամանակում: Եվ մենք հաջորդ հեռարձակումների ժամանակ, պետք է անդրադառնանք հենց դրան, որովհետև ամեն բանի համար, ամուսնության համար, ընտանիքի համար, համայնքի համար, տղամարդկանց համար, կանանց համար, ամեն բան ասվել է Աստծո Խոսքում: Եվ մենք շնորհակալ ենք, որ կարող ենք ներքին համոզմունքով, ընդունել այդ մեր սրտում: Եկեք ամփոփե՛նք միսաին սիրելի եղբայրներ և քույրեր: Եվ ես հա՛տկապես, պետք է մտածեմ բոլոր ծառայող եղբայրների համար ողջ աշխարհում: Խնդրում եմ, սիրելի եղբայրներ, հռչակեք
միայն այն, ինչը որ Սուրբ Գրքի՛ց կարող եք հռչակել, մնացած բոլորը մենք պետք է հանձնենք Աստծուն: Օրինակ, ես ձեզ ուզում եմ ցույց տալ մի լուսանկար, որտեղ Բրանհամ եղբայրը քարոզում էր, և հանկարծ ասաց, որ Աստծո գերբնական ներկայությունը այս տարածքում է, և հենց այդ պահին լուսանկարներ արեցին, ողջ հարթակը կրակի մեջ էր, ողջ հաթակը, տեսնում եք չէ՞ Բրանհամ եղբորը կանգնած այնտեղ, ողջ հարթակը կրակի մեջ էր: Եղբայրներ և քույրեր, ես ասում եմ կրկին անգամ, ոչ մի հատուկ մեկնություն, այլ նշանակությունը այն բանի, ինչ Աստված գերբնական ձևով արել է որպեսզի մենք դա ընդունենք. Սա այնպիսի մի բան չէ, երբ որոշ մարդիկ, ինչ-որ ծրագի՛ր են դրել սեղանին և Աստծուն թելադրում են, թե ինչ պետք է անի,՛, այլ այն, որ Տերը ուղարկել է Իր մարգարեներին, որոնց որ տրվե՛լ է Խոսքը, որպեսզի ամեն բան դրվի իրենց ճիշտ տեղերում, որպեսզի ամեն բան վերականգնվի: Եթե ես ձեզ ասեի այն ամենը, ինչ Աստված թույլ տվեց որ վերապրեմ, իմ և Բրանհամ եղբոր փոխհարաբերությունների հետ կապված… Այն, որ Նա ինձ պարզ ձևով ասաց, որ սովը դա երկրային սովը չի, որ ասվել էր,՝ ցույց էր տրվել ինձ 1962 թվականի ապրիլի 2-ին, այլ Աստված ուղարկելու է Աստծո Խոսքը լսելու սով: Եվ եթե ես բոլոր անգամները թվարկեմ… Նաև 1958 թվականի հունիսի 12-ը, Դալլաս Տեքսասում, երկար խոսակցությունից հետո, այն բանից հետո երբ, ես առաջին անգամ նրա բերանից լսեցի իր պատգամի մասին, երբ մենք միմյանց գրկեցինք, և նա ասաց ինձ. Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա: Եվ եթե ես այն բոլորը թվարկեմ, որտեղ ես առանձնաշնորհում ունեցա Բրանհամ եղբոր հետ միասին լինելու, նստեցի և կերա նրա հետ միևնույն սեղանի շուրջ, նույն մեքենայով ուղևորվեցի նրա հետ, նույն հավաքույթում եղա նրա հետ, ես կարող եմ որպես վկա և ականատես, ամենակարող Աստծո առջև և Նրա խոսքի առջև վկայել այն, ինչը ես տեսել եմ և լսել: Եվ կարող եմ հավելել, այն, որ մենք չենք հետևել բամբասանքներով հյուսված ստերին, այլ թույլ ենք տվել, որ Նրա Սուրբ և թանկագին Խոսքը գործի: Եվ կրկին անգամ, այն եղբայրներին, ովքեր 1963 թվականի փետրվարի 28-ը, 7 որոտները, Տիրոջ վերադարձը, կապում են որոշ մոլորեցուցիչ ուսմունքների հետ… Դուք մոլորված եք եղել, և մոլորեցուցիչ ոգու ազդեցության տակ: Դեռևս Արյունը Շնորհքի գահի վրա է, դեռևս Տերը մեր Բարեխոսն է, դեռևս Շնորհքի ժամանակաշրջանն է: Պատկերացրեք ինչ կլիներ բոլոր այն մարդկանց հետ, որոնք 63 թվականից հետո էին ծնված եղել.. Երբ հայտարարու՛մ են, որ իբր 1963 թվականին Տերը վերադարձել է, և Շնորհքի ժամանակը վերջացել է: Մարդիկ կորցրել են իրենց միտքը, և մոլար ուսմունքները իրենց տեղում են, և մենք գիտենք, թե ինչ է նշանակում “ անմիտ ” բառը, և դա փոխկապակցված է: Սիրելի եղբայրներ, ես, մենք, նաև բոլոր եղբայրները ողջ աշխարհով մեկ, նրանք սուրբ պատասխանատվություն ունեն, փոխանցելու միայն այն, ինչ Տերը Իր մարգարեների և առաքյալների միջոցով թողել է մեզ, և այն, որ Աստված Իր ողորմությունով հայտնել է Իր Խոսքից, մեր սիրելի եղբորը: Եվ մենք սրտանց շնորհակալ ենք դրա համար: Թող որ ամենակարող Աստծո օրհնությունը ձեր բոլորի վրա լինի: մենք կրկին անգամ ողջունում ենք այստեղից բոլոր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհում, բոլոր ազգերում և բոլոր լեզուներում: Կրկին անգամ հիշեցնեմ այն, ինչ Բորգ եղբայրը ասաց. Մենք շնորհակալ ենք, որ հին քարոզները հեռարձակվոմ են, որ բոլորը կարող եք ուղիղ հեռարձակման միջոցով լսել և տեսնել: Տեր Աստվածը իրապես հոգ է տարել ամեն բանի համար, և Նա հրաշալի ձևով ամեն բան կհասցնի իր ավարտին, և մենք շուտով, կվերապրենք Տիրոջ գերբնական գործողությունը… Իր ողորմությունով, ինչպես որ Նա խոստացել է:
Նրան՝ Միակ Աստծուն լինի պատիվը և փառքը, հավիտյանս, Ամեն:
Աղոթք.
Տեր, ամենակարող Աստված, օրհնիր Քո թանկագին և Սուրբ Խոսքը, ես շնորհակալ եմ ընտրյալների համար, Քո Խոսքը պետք է կատարի այն, ինչի համար որ ուղարկվել է, թանկագին Տեր, դու ունես Հարս համայնքը, որը լսում է Փեսայի կանչը, մենք շնորհակալ ենք, որ Դու մեզ արժանացրել ես, սա Աստծո պատգամն է, որ Դու քո ծառային՝ մարգարեին վստահել ես, և այն, որ մենք կարող ենք այս պատգամը բյուրեղյա մաքրությամբ շարունակել փոխանցելը, և Քեզ, մեր հավատարիմ Տիրոջը և Փրկագնողին թող լինի գոհություն, հավիտյանս, Հիսուսի Սուրբ անունով. Ամեն: