Ներածական խոսք. Բորգ եղբայր
Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ընկերներին ողջ աշխարհով մեկ: Ովքեր միացել են ուղիղ հեռարձակմանը, Սուրբգրային այս սերտողության համար, Ֆրանկ եղբոր հետ: Սրտանց ողջունում ենք բոլորին: Սիրով կցանկանաինք ձեզ բոլորիդ հրավիրել Կրեֆելդ՝ ժողովներին մասնակցելու, և այստեղից ողջունել ձեզ, բայց մեզ բոլորիս հայտնի պատճառով հիմա հնարավոր չի այդ անել: Եվ այնքա՛ն ենք մենք շնորհակալ Տիրոջը, այս հեռարձակումների համար, որոնք հեռարձակվում են Կրեֆելդից, թանկագին Խոսքի միջոցով, նաև 80-ական թվականների քարոզների համար: Տերը այդ կերպով հրաշալի ձևով օրհնում է մեզ, և մենք հավատում ենք որ Նա կշարունակի այդ անել: Ես Խոսք կկարդամ գրվածքից՝ Եփեսացիների թղթից, 3-րդ գլխի 14-րդ Խոսքից:
Այստեղ Պողոսը գրում է.
14 Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, 15 Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, 16 Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։ 17 Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։ 18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։ 20 Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. 21 Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
(Եփեսացիս. 3:14-21):
Եկեք աղոթենք.
Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզնից Քո թանկագին Խոսքի համար, այդ Խոսքի սերտողությա՛ն համար: Մենք խնդրում ենք Քո օրհնությունը, օրհնի՛ր բոլոր նրանց, ովքեր պետք է լսեն, զորացրու՛ Քո ծառային, մենք շնորհակալ ենք Քեզնից ամեն բանի համար, Հիսուս Քրիստոսի Սուրբ Անունով. Ամեն: