Լսել

Նախազգուշացում, հետո դատաստան 24/07/1963

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 3 թիվ 7

 


Նախազգուշացում,

հետո դատաստան

 

 

(Warning, then Judgment)

1963 թ. հուլիսի 24, երեկո

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ

ՙԱսված Խոսքը սկզբնական սերմն է՚

 

1 ՙՆա կարող էր կանչել բյուրավոր հրեշտակների, և նրանցից մեկը մենակ կարող էր կործանել աշխարհը, բայց Նա մեռավ ինձ և քեզ համար՚: Այս հիմքի վրա եմ ուզում քարոզել կիրակի առավոտյան իմ պատգամի ժամանակ, Աստծո կամքով: Թեման կլինի՝ ՙՈ՞վ էր Քրիստոսը՚ (ՙՔրիստոսը Աստծո խորհրդի բացահայտումն է, շարք 1, թիվ 11 - ծան. խմբ.): Մենք հուսով ենք, որ այս փոքրիկ աղջիկները կիրակի առավոտյան ևս մեկ անգամ կերգեն այս երգը: Ուիլեր եղբայր, ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք այստեղ ունեք երկու հրաշալի փոքրիկ լեդիներ, որոնք պարկեշտ են հագնված, առանց շպարի: Նրանք իսկական քրիստոնյա աղջիկների արտաքին ունեն, երգում են և վարվում են քրիստոնյա աղջկան վայել ձևով:

2 Վերջերս կնոջս ասում էի, որ այստեղ ունենք մի խումբ կանայք շատ կոկիկ արտաքինով. ես դա գնահատում եմ: Երկար մազերով, մաքուր դեմքով, վայելուչ հագնված: Ամեն անգամ այստեղ մտնելիս հիանում եմ ձեզանով: Մեդային ասացի. ՙԿուզեի նրանց մի շարքով կանգնեցնել և լուսանկարել, որ ցույց տամ մյուս եկեղեցիներին, թե ինչպես է մեզ մոտ՚: Երբ նրանց բացատրում ենք այդ բաները, նրանք հնազանդվում են: Մենք ուրախ ենք դրա համար: Դա կարևոր է մեզ համար: Մենք գիտենք, որ երբ ներկայացնում ենք մեր խնդրանքները, և մեր սիրտը մեզ չի դատապարտում, Աստված լսում է մեզ: Մենք այդ գիտենք:

3 Այս առավոտ, այստեղից հեռու, ընկերներիցս մեկն ընկավ: Նրան տարան, հազիվ էր շնչում, կարծում էին, թե կմահանա: Ինձ կանչեցին հեռախոսի մոտ: Լուսաբացին էր: Ես վեր կացա անկողնուց, ծնկի եկա հատակին և աղոթեցի այդ հին բարեկամի համար: Աստծո ողորմությամբ կարողացա կապ հաստատել նրա հոգու հետ, և նա կյանքի վերադարձավ: Նա ողջառողջ այս երեկո նստած է մեզ հետ Աստծո փառքի համար: Դա տարեց եղբայր Դաուխն է, որը իննսունմեկ տարեկան է, այսինքն կյանքի միջին տևողությունից քսան տարի ավելի: Բայց Տերը գթասիրտ և ողորմած է, մենք շնորհակալ ենք դրա համար:

4 Ահա, Նեվիլ եղբայրը. մենք նայում ենք իրար, և ես գիտեմ, որ ինձ մեկ հավաքույթ է մնացել անցկացնելու այստեղ՝ կիրակի օրվա հավաքույթը: Ես չեմ ուզում իմ հովվի տեղը գրավել, սիրում եմ լսել նրա քարոզը:

5 Կիրակի երեկոյան եղբոր քարոզից հետո քույր և եղբայր Էվանսների հետ գնացի մի փոքրիկ ռեստորանում սենդվիչ ուտելու: Այնտեղ հանդիպեցինք քույր և եղբայր Սոթմաններին: Բոլորը սկսեցին խոսել եղբոր տված հրաշալի պատգամի մասին. ես կարող եմ ասել, որ ես ողջ շաբաթն ապրեցի այդ քարոզով: Նրանք հիշում էին նրա ասածը ջայլամի մասին, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ և կարծում է, որ թաքնվել է: Ճիշտ է, որ նրա գլուխը թաքնված է ավազի մեջ, բայց մարմնի մնացած մասը երևում է: Երբեմն մենք այդպես ենք վարվում: Մենք փորձում ենք մեր գլուխը ինչ-որ բանի մեջ թաքցնել, բայց միևնույն է, տեսանելի ենք: Գիտեք, Աստված տեսնում է մեր էության յուրաքանչյուր մասնիկը: Մեզ շատ դուր եկավ այդ պատգամը:

6 Ես մտածում էի, թե ինչքան եմ սիրում խոսել եկեղեցում և ինքս ինձ ասում էի... Նեվիլ եղբայրը միշտ հնարավորություն ունի ձեզ հետ խոսելու, ու երբ ես այստեղ եմ լինում, ուզում եմ գալ քարոզելու: Ես չեմ ուզում կեղծավորություն անել և ձևացնել, որ չեմ ուզում գալ, նախընտրում եմ տանը մնալ, երբ գիտեմ, որ եկեղեցին բաց է: Ես փափագում եմ այստեղ գալ, որովհետև սիրում եմ ձեզ:

7 Այս կլիման ինձ համար լավ չէ: Այստեղի օդից ալերգիա եմ ունենում: Հենց այստեղ եմ գալիս, եղնջատենդ եմ ունենում և ոչինչ չեմ կարող դրա դեմ անել: Ինչ եկել ենք, մեզանից ոչ մեկը լավ չի զգում: Լավ չենք զգում, որովհետև սովորել ենք բարձր լեռնային կլիմային:

8 Բայց ինչ-ոչ բան կա, որ այստեղ ինձ գրավում է. դա դուք եք: Դուք բոլորդ: Այստեղ շատ բարեկամներ ունեմ: Այնքան շնորհակալ եմ: Եթե հաշվեմ աշխարհի տարբեր մասերում ապրող այն մարդկանց, որոնց անձամբ ճանաչում եմ, միլիոնավոր կլինեն: Մեկը մոտավորապես հաշվել է, և հավանաբար մոտ տասը միլիոն մարդ կա, որոնց անձամբ ճանաչում եմ: Բայց ինչ-որ առանձնահատուկ բան կա տանը, որոշ մարդկանց հետ: Մեր բոլորիս կյանքում կան որոշ մարդիկ, որոնք առանձնապես կարևոր են: Ես այդպես եմ կարծում: Եթե այդպես չէ, ինչու՞ է մեր կինը առանձնահատուկ մեզ համար: Կինն առանձնահատուկ է իր ամուսնու համար: Նույն բանը կա նաև ընկերների հանդեպ: Ինչ-որ ուրիշ բան է, որ ուզում ես նրանց հանդիպել և զրուցել նրանց հետ: Լինում են նաև վայրեր, որոնք առանձնահատուկ են:

9 Ես հիշում եմ այն նախկին ճահիճը, որտեղ ներկայումս գտնվում է այս փոքրիկ եկեղեցին: Մի ժամանակ լճակ էր: Դրա համար ճանապարհը շրջանցում է լճակը: Այժմ դա եկեղեցու սեփականությունն է, և փողոցն անցնում է դռան առջևով:: Բայց դա լճակ է եղել: Ես հիշում եմ, որ երիտասարդ ժամանակ գալիս է այստեղ, որ տեղ գտնեմ Տիրոջ համար եկեղեցի կառուցելու համար:

10 Վերջերս լսում էի, թե ինչպես այն երիտասարդը և այն մյուսը աղոթում էին այնպիսի խանդավառությամբ, մտածում էի. ՙՄի ժամանակ ես էլ էի կարողանում այսպես աղոթել, առանց շունչ քաշելու՚: Բայց ծերանալով ավելի դանդաղկոտ ես դառնում: Էլի առաջ գնում ես, բայց ՙերկրորդ արագությամբ՚, ինչպես ասում էի Վուդս եղբորը: Իսկ հետո, կարծում եմ, յոթանասուն կամ ութսուն տարեկանում ամենափոքր արագությամբ ես գնում: Բայց այնուամենայնիվ առաջ գնում ես: Իսկ ի՞նչ տարբերություն, քանի դեռ առաջ ես գնում: Պարզապես ավելի ուշ ես տեղ հասնում:

11 Ես հիշում եմ, թե ինչպես էի այստեղ աղոթում, մոլախոտերի մեջ, համարյա հենց այստեղ, որտեղ հիմա գտնվում է ամբիոնը: Ես մի փոքր ձող էի դրել այստեղ, որտեղ պետք է լիներ ամբիոնը: Տեր Աստվածն է ինձ տվել այս տեղը: Դա ճիշտ է: Այստեղ՝ անկյունաքարում ամփոփված է այն տեսիլքի վկայությունը: Ինձ ցույց տրվեց այն առավոտը, երբ պետք է դնեի քարը, այն ժամանակ, երբ դեռ հազիվ էի պատկերացնում դա: Այդ տեսիլքում ինձ ասվել էր. ՙՍա քո խորանը չէ, կատարիր ավետարանչի աշխատանքը՚: Ես բարձրացրի աչքերս և տեսա ողջ աշխարհը, գեղեցիկ երկնագույն երկինքը և ամեն տեղից եկող մարդկանց: Այդ վկայությունն ամփոփված է անկյունաքարում: Ես չէի պատկերացնում, թե ինչ- պես է այդ ամենն իրականանալու, թեև տեսիլք էի ունեցել: Բայց տեսիլքը սուտ չեղավ, իրականացավ:

12 Այս շաբաթ շատ զրույցներ եմ ունեցել, որովհետև կիրակի օրն իջավ Աստծո քաղցր ներկայությունը: Իսկ կիրակի օրը պիտի մեկնեի:

13 Ես և երեխաները դեռ արձակուրդ չենք ունեցել: Իմ արձակուրդն ավելի ուշ է լինելու: Բայց ես ուզում էի երեխաների հետ մի տեղ գնալ: Հիմա նրանք նորից պետք է դպրոց գնան, և ես մտածեցի, որ այս շաբաթը ամենահարմար ժամանակն է: Եկող շաբաթ հավաքույթների շարք ունեմ Չիկագոյում:

14 Բայց Սուրբ Հոգու օծության ներգործությամբ ես մտածեցի. ՙԼավ ժամանակ է զրույցներ ունենալու համար՚: Հիմա է, որ կարող եմ պատասխանել մի քանիսին: Ես այստեղ շատ մարդկանց եմ տեսնում, որոնք ներկա էին սենյակում: Նրանք գիտեն՝ Տերը մեզ հետ էր թե ոչ:

15 Տարօրինակ կերպով Սուրբ Հոգին տանից դուրս գալուց առաջ ինձ ցույց տվեց ամեն դեպք այն մարդկանց մասին, որոնց Բիլլին նշել էր՝ ովքեր են լինելու այնտեղ և ինչ հարցեր են տալու: Ամեն ինչ ցույց էր տրվել բացի մի կնոջ դեպքից, որը Լուիզվիլից էր և եկել էր իր փոքրիկ աղջկա հետ: Ես կարծում եմ, որ նա Լուիզվիլի Աստծո եկեղեցուց է: Տանից դուրս գալուց առաջ Սուրբ Հոգին ինձ ցույց էր տվել, թե ովքեր են լինելու այնտեղ և ինչ հարցեր են տալու: Ես նշել էի նրանց հարցերը թղթի վրա, գրել էի, թե ինչ հարցեր են տալու և գրել էի նաև պատասխանները: Այնուհետև ես կարող էի նրանց ասել. ՙԱհա թե ինչ է Սուրբ Հոգին ինձ ցույց տվել մի քանի րոպե առաջ՚: Ես կվերցնեի իմ թղթերը գրասեղանից և կասեի մարդկանց. ՙՏեսնու՞մ եք: Նա ինձ այդ բաներն ասել է ձեր գալուց առաջ՚: Երբ դեռ տանն էի, Նա ինձ ցույց տվեց, թե ովքեր են լինելու, ինչ է լինելու, ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը, երբ ես դեռ տանից դուրս չէի եկել:

16 Շատ հաճախ եղել է, որ ճանապարհին աղոթելով գալիս էի, տեսել եմ աղոթքի շարքն իմ առջև, իմացել եմ յուրաքանչյուրի անունը, ով լինելու է աղոթքի շարքում, նույնիսկ մինչև այստեղ հասնելը: Դա ճիշտ է: Նույնիսկ իմացել եմ, թե եկեղեցում նրանք որտեղ են նստելու, ինչ հագուստով են լինելու, ինչպիսին է նրանց արտաքինը: Բայց, իհարկե, չես կարող ամեն ինչ ասել մարդկանց: Շատ բաներ են կատարվում, որոնք չես կարող ասել: Անհրաժեշտ չէ նրանց դա ասելը: Ես մարդկանց ասում եմ միայն այն, ինչ կարծում եմ, որ կօգնի իրենց, այն, ինչ Տերն է ինձ մղում ասելու, երբ Տերն է ասում. ՙԱսա նրան այդ՚: Չարժե ամեն տեսածն ասել. դա ճիշտ չի լինի: Անախորժություններ և նման բաներ կլինեն: Տիրոջ Հոգով պետք է իմանաս, թե ինչպես է պետք վարվել նման դեպքերում:

17 Եղել են դեպքեր, երբ մարդիկ կանգնել են իմ առջև և հարցեր են տվել: Ես հաստատ գիտեի, թե ինչի մասին է խոսքը, բայց չեմ ասել, որովհետև զգացել եմ, որ պետք չէ ասել: Հիշու՞մ եք (կարծեմ չորեքշաբթի երեկոյան էր), երբ քարոզում էի ՙՊողոսը՝ Քրիստոսի բանտարկյալը՚ թեմայով: Ես ուզում էի այդ մարդուն ասել, բայց ինչ-որ Մեկն ինձ ասաց. ՙՄի՜ ասա՚: Հոգին ինձ ասաց. ՙՄի՜ ասա, ոչինչ մի՜ ասա՚: Մինչդեռ պարգևի միջոցով ես դա տեսնում էի: ՙՈչինչ մի՜ ասա, մի՜ ասա՚: Ուրեմն լավ կլինի, որ չասես, այլապես խնդիրներ կունենաս Աստծո հետ:

18 Մենք չենք գալիս այստեղ պարզապես ներկա լինելու համար: Մենք ուզում ենք լսել Տիրոջ Խոսքը: Դուք աղոթել եք, և մենք հրաշալի ժամանակ ենք անցկացրել: Երբ գալիս եմ այստեղ, միշտ ինձ հետ վերցնում եմ քարոզների թեմաներով նոթատետրը, որովհետև Նեվիլ եղբայրը միշտ այնքան սիրալիր է և ինձ ասում է. ՙԳուցե այսինչ բանն անե՞ս, կամ գուցե խոսե՞ս՚: Այդ ժամանակ ես փնտրում եմ, մինչև գտնեմ մի թեմա, որից կարելի է սկսել:

19 Երբեք չես կարող իմանալ... երբեմն մտածում եմ մի թեմայի մասին, բայց հետո խոսում եմ բոլորովին այլ թեմայի շուրջ: Ես նշում եմ սուրբգրային հատվածները և ինքս ինձ ասում եմ. ՙԵս կխոսեմ այս թեմայի շուրջ, կկարդամ այս համարը, կասեմ այս կամ այն բանը: Օրինակ, կնշեմ 1 Կորնթացիս 5:15-ը, 2 Կորնթացիս 7:1- ը, Մատթեոս 28:16-ը և այսպես շարունակ: Երբ նայում եմ այդ համարներին, գիտեմ, թե Սուրբ Գիրքն ինչ է ասում այդ հատվածներում: Բայց երբեմն դրանց մասին ընդհանրապես չեմ խոսում և խոսում եմ բոլորովին ուրիշ թեմայի շուրջ: Երբեք չես կարող իմանալ:

20 Հիմա, Աստծո կամքով, ավարտելու համար հավաքույթների այս շարքը կուզեի կիրակի առավոտյան խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Ուրեմն շուտ եկեք և նախատեսեք, որ մնալու եք ավելի երկար, գուցե մինչև ժամը երկուսը: Ես արդեն նշել եմ երեսուն-քառասուն սուրբգրային համարներ այս թեմայի վերաբերյալ և կփորձեմ Սուրբ Հոգու օգնությամբ վերցնել պատգամը և այն դիրքը, որում այն գտնվում է ներկայումս և զարգացնել այն սկզբից մինչև ներկա ժամանակը: 21 Ես պետք է գնամ Չիկագո, այնտեղից՝ ուղիղ Արիզոնա, հետո կշարունակեմ գնալ ավելի հեռու: Եվ գուցե չկարողանամ խորան վերադառնալ մինչև հաջորդ տարի, գուցե եկող ամառ, բացառությամբ այն դեպքերի, եթե ճանապարհս այստեղով անցնի, որովհետև ես նախատեսված հավաքույթներ ունեմ: 22 Ներկայումս Բիլլին կազմակերպում է շուրջերկրյա ճանապարհորդություն Սուրբ Ծննդից անմիջապես հետո: Ես զբաղված եմ մինչև դեկտեմբեր, գուցե դեկտեմբերի առաջին շաբաթը կգնամ Դալաս: Հետո հունվարին գնում ենք շուրջերկրյա ճանապարհորդության: Գնալու ենք ամեն տեղ: Հիմա զբաղված ենք դրանով, փնտրում ենք, թե ուր է Տերը մեզ առաջնորդում: Ես այնքան շնորհակալ եմ այդ մարդկանց և նրանց հովիվներին, անկախ նրանից, որ խոսում եմ նրանց հարանվանությունների դեմ: 23 Այնտեղ՝ հետևում դրված գրքերի վրա հազարավոր հրավերներ կան. դրանք եկել են աշխարհի բոլոր վայրերից Սուրբ Ծննդից կամ տարվա սկզբից ի վեր: Ռոյ Բորդըրս եղբայրը զբաղվում է դրանցով: Հազարավոր հրավերնե՜ր: Պարզապես պետք է, որ Տերը ցույց տա, թե ուր գնամ և ինչ անեմ: Մենք Նրան ենք սպասում: Ամեն տեղ չենք կարող գնալ: Մի ամառվա ընթացքում ութ-տասը տեղից ավելի չենք կարող գնալ, եթե միայն ընդամենը մի երեկո չանցկացնենք այստեղ կամ այնտեղ: Բայց նրանք խնդրում են, որ ես մնամ երկու-երեք շաբաթ, հնարավորինս երկար, և ոմանք ասում են. ՙԱյնքան երկար, որքան Տերը թույլ կտա՚: Այնպես որ չգիտենք, թե որտեղից սկսենք կամ ինչ անենք: Մենք դա պարզապես բերում ենք Տիրոջ առաջ և ասում ենք Նրան. ՙԵրկնային Հայր, ասա ինձ, թե ինչ է պետք անել՚: Աջակցեք ինձ աղոթքով, աղոթեք այս թեմայի համար, որ ամեն ինչ լավ անցնի: 24 Ես մտածեցի, քանի որ անցած կիրակի բժշկության ծառայության ունեցանք, կարող ենք եկող կիրակի վարդապետական պատգամ տալ և ցույց տալ Աստծո եռակի ծրագիրը, Նրա փառավոր ծրագրի իրականացումը աշխարհի ստեղծումից ի վեր մինչև մեր օրերը: Ես աշխատում եմ այս պատգամի երկրորդ հատվածի վրա՝ փնտրելով սուրբգրային համարներ և դասավորելով դրանք: Այժմ մի պահ խոնարհենք մեր գլուխները: 25 Տեր Հիսուս, հոտի Մեծ Հովիվ, այս երեկո հավաքված ենք այստեղ Քո սքանչելի, սրբասուրբ Անունով: Մենք սիրում ենք Քեզ և շնորհակալ ենք այս աղոթքաժողովի համար, այն երգերի համար, որոնք երգեցինք ուրախ սրտով ու ծափ զարկելով, հետո ծնկի եկանք և հեղեցինք մեր սրտերը Քո առջև, գոհացանք Քեզանից այն ամենի համար, ինչ արել ես մեզ համար և խնդրում ենք, որ շարունակես քայլել մեր հետ: 26 Հիմա եկել է պահը կարդալու Քո Խոսքը և այնտեղ գտնելու մի թեմա, որի շուրջ պետք է խոսենք ժողովրդի հետ: Առաջնորդիր մեր մտքերը և փառավորվիր: Մեր միջոցով ասա յուրաքանչյուրին այն, ինչ կօգնի բոլորիս դուրս գալու այստեղից սրտում դրված հաստատ որոշումով՝ ավելի լավ կյանքով ապրել ու մոտ լինել Քեզ ավելի, քան երբևէ: Դրա համար ենք այստեղ Տեր, որ ավելի լավ Քեզ ճանաչենք: Մենք ուզում ենք, որ այս երեկո բացահայտես Քո փառավոր էությունը Քո Խոսքի հայտնության մեջ, որ իմանանք, թե ինչպես ավելի լավ քրիստոնյաներ դառնանք և ինչպես վարվենք այս վերջին օրերում: Մենք այդ խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն: 27 Այժմ հայացքս ընկավ Եսայի մարգարեի գրքից մի հատվածի վրա: Եսայի 38-րդ գլուխ: Կարդանք Եսայի 38-րդ գլուխը: ՙԱյդ օրերին Եզեկիան մահամերձ հիվանդացավ: Եվ Ամովսի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. ՙԱյսպես է ասում Տերը. Տունդ կարգի բեր, որովհետև պիտի մեռնես, չպիտի ապրես՚: Այն ժամանակ Եզեկիան երեսը դեպի պատը շրջեց, 10 աղոթեց Տիրոջն ու ասաց. ՙԱղաչում եմ, Տեր, հիշիր, որ Քո առջև հավատարմությամբ և կատարյալ սրտով քայլեցի և Քո աչքերին հաճելի եղածը կատարեցի՚: Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ: Ապա Տիրոջ խոսքը Եսայուն եկավ՝ ասելով. ՙԳնա՜ ու Եզեկիային ասա. Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. Քո աղոթքը լսեցի, արտասուքդ տեսա. ահա քո օրերին տասնհինգ տարի պիտի ավելացնեմ՚ : 28 Թող Աստված օրհնի այս ընթերցանությունը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է այսքան կարճ պատգամի համար: Ես սա կվերնագրեմ այսպես՝ ՙԱստված մարդուն դատաստանի չի կանչում առանց նախապես զգուշացնելու՚: Եվ այս երեկո այս հատվածում կհասկանանք այս թեմայի հիմքը: Աստված մարդուն զգուշացնում է նրան մահվան տանելուց առաջ: 29 Դա վերաբերում է բոլորին: Գուցե ասեք. ՙԱյս մարդը մահացավ առանց զգուշացված լինելու՚: Ո՜չ, ո՜չ, ո՜չ: Աստված երբեք այդպես չի վարվել: Դուք չգիտեք, թե ինչ կար այդ մարդու սրտում: Դուք չգիտեք, թե ինչ է կատարվել նրա կյանքում: Աստված երբեք թույլ չի տալիս մարդուն հասնել մահվան առանց նրան զգուշացնելու, առանց որևէ բան ասելու կամ ինչ-որ կերպ նրան պատրաստելու: Աստված գերիշխան է, Նա թակում է յուրաքանչյուր մարդու սրտի դուռը՝ հնարավորություն տալով Իր մոտ գալու: Մարդը կարող է հետ քաշվել կամ մերժել, գլուխն օրորել և հեռանալ ասելով. ՙԴա պարզապես տարօրինակ զգացողություն էր, կանցնի՚: Մինչդեռ Աստված էր խոսում իր հետ: 30 Բայց Աստված երբեք դատաստան չի ուղարկում երկրի վրա առանց մարդկանց զգուշացնելու: Աստված ոչինչ չի անում առանց նախապես ասելու, թե ինչ է պատրաստվում անել: Եվ Նա մարդկանց ընտրության հնարավորություն է տալիս: Դուք կարող եք ճիշտ վարվել կամ սխալ: Աստված երբեք չի կարող փոխել Իր բնությունը: Նրա սկզբնական ծրագիրը չի կարող փոխվել, որովհետև Նա անսահման է, և Նրա ծրագրերն ու մտադրությունները կատարյալ են: Եթե Նա փոփոխություն աներ, դա ցույց կտար, որ Նա ժամանակի ընթացքում ինչ-որ նոր բան է սովորել: Բայց անսահման լինելով Նա չի կարող որևէ նոր բան սովորել: Նրա 11 առաջին որոշումը միշտ կատարյալ է, և ոչինչ չի կարող այն փոխել: 31 Նախքան մարդը հնարավորություն կունենար սխալ բան անելու, Աստված նրան դրեց այն հիմքի վրա, որտեղ նա կարող էր համաձայնել կամ չհամաձայնել, ընդունել կամ մերժել: 32 Ի դեպ, Բեյքեր եղբայրն այստե՞ղ է: Ես վերջերս զրույց ունեցա նրա հետ: Ինձ մոտ են այն հարցերը, որոնք Նա ինձ տվել է օձի սերմի վերաբերյալ: Նրան այստեղ չեմ տեսնում, բայց նա ներկա է իր կնոջ հետ: Նրանք հրաշալի մարդիկ են: Նրանք որոշ բաներ չեն հասկացել օձի սերմի ուսմունքի, Եվայի հղիության մասին և այլն: Նա լավ մարդ է: Նրանք երկու-երեք տարվա հավատացյալ են: Նրանք պարզապես չեն հասկացել: 33 Գիտեք, դա դժվար է: Դուք պետք է ապավինեք Սուրբ Հոգուն, որովհետև Աստվածաշունչը հանելուկներով է գրված: Դուք չեք կարող պարզապես նստել և կարդալ լրագրի պես: Իմաստը թաքնված է: Ինչպե՞ս կարող եք հասկանալ Աստծուն, երբ Նա լեռան վրա Մովսեսին ասաց պատվիրանները տալու ժամանակ՝ երկնքում ու երկրի վրա ոչ մի բանի նմանություն չշինես, մինչդեռ նույնը օրը պատվիրեց նրան երկու ոսկյա քերովբեներ շինել քավության երկրի ծայրերի վրա: Մինչև Իր Խոսքը հասկանալը պետք է ճանաչել Աստծուն և Իր բնությունը: Նրա մոտ է Իր Խոսքի բանալին և միայն Նա կարող է օգտագործել այդ բանալին և բացել Խոսքը: Այդ Նա պետք է բացի Իր Խոսքը: 34 Հիմա մենք տեսնում ենք, որ Իր բնույթն է մարդուն կամ ազգին միշտ նախազգուշացնել դատաստանից առաջ: Նա մեզ միշտ տալիս է նախազգուշացում, հիշեցնում է մեր պարտականությունները: Մենք պարտականություններ ունենք, և Աստված մեզ այս երկրի վրա դրել է նպատակով, և մենք պատասխանատու ենք Նրա առաջ այն նպատակի համար, որի համար Նա մեզ դրել է երկրի վրա: Դուք պետք է գնաք Նրա մոտ և իմանաք, թե Նա ինչ է ձեզանից սպասում: 35 Եթե դուք աշխատում եք մի մարդու մոտ, և նա ձեզ աշխատանք է տվել իր ագարակում, դուք չեք կարող գնալ, նստել ամբարում և ասել. ՙԴե, ինչ՚: Դուք պետք է տնօրենին հարցնեք, թե ինչ է 12 սպասում ձեզանից և անեք դա: Եթե աշխատում եք մեկի մոտ, պետք է հարցնեք, թե որոնք են ձեր պարտականությունները: 36 Եթե մենք այս երկրի վրա ապրում ենք, պետք է գնանք Նրա մոտ, Ով մեզ դրել է այստեղ և հարցնենք. ՙՏե՜ր, ի՞նչ ես ուզում, որ անեմ: Ի՞նչ պետք է անեմ: Ինչու՞ եմ ես այստեղ՚: Եթե դուք տնային տնտեսուհի եք կամ աման լվացող, ինչ գործ էլ, որ Աստված ձեզ հանձնարարի, արեք դա հնարավորինս լավ: Ինչքան էլ աննշան գործ լինի, պետք է անեք: 37 Խնդիրն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն ուզում է ուրիշի գործն անել: Բոլորս ուզում ենք, որ գնդակը մեր ձեռքում լինի: 38 Նայեք այս ժամացույցին. ամեն փոքրիկ պտուտակ իր տեղում է: Բոլոր մասերը չեն կարող սլաք լինել: Ժամն իմանալու համար նայում եմ միայն սլաքներին, բայց եթե այս փոքրիկ պտուտակներից մեկը կարգին չլինի, ժամացույցը մեզ ճիշտ ժամանակը ցույց չի տա: 39 Նույնը վերաբերում է մարդկանց: Քրիստոսի մարմնի բոլոր անդամները պետք է իրենց տեղում լինեն, ներդաշնակության մեջ: Մենք կարող ենք նայել մեր շուրջը և տեսնել, թե օրվա որ ժամն է: Աշխարհը նայում է, որ իմանա, թե որ ժամն է: Բայց նրանք նայում են ձեզ: Եթե դուք փոքրիկ զսպանակ եք, կամ գլխավոր զսպանակ, արեք ձեր լավագույնը: 40 Մենք պատասխանատվություն ունենք, որի համար մի օր հաշիվ ենք տալու Աստծուն: Ամեն մարդ, որ գալիս է այս երկիր, պարտականություն ունի, որի համար հաշիվ է տալու Աստծուն: Շատերին տրված է տնտեսի պարտականությունը, որի համար հաշիվ պետք է տան: Աստված մեզ տվել է տնտեսի պարտականությունը, ինչպիսին էլ դա լինի: Ինչպես քիչ առաջ ասացի, եթե տնային տնտեսուհի եք, իսկական տնային տնտեսուհի եղեք, եթե ագարակաապան եք, իսկական ագարակապան եղեք: Ինչ գործ էլ Աստված ձեզ վստահած լինի, տնտեսի պարտականությունն է ձեզ տրված, և դուք պետք է Աստծուն հաշիվ տաք, որովհետև բոլոր գործերն էլ անհրաժեշտ են: 41 Աստված ասաց Եզեկիային, որ պատրաստվի հանդիպելու իր Արարչին: Եզեկիան թագավոր էր, կարևոր մարդ էր: Նկատե՞լ եք 13 Եզեկիայի աղաչանքը. ՙՏե՜ր, հիշիր, որ Քո առաջ քայլել եմ կատարյալ սրտով՚: Ինչպիսի՛ վկայություն մեզ համար այսօր. մենք էլ պետք է այդպիսին լինենք՝ մարդ, որ քայլում է Աստծո առաջ: 42 Մահվան դատավճիռ ասվեց այդ մարդու համար: Մինչդեռ Աստված փոխեց Իր մտադրությունը նրա հանդեպ, որովհետև Եզեկիան ուզում էր ինչ-որ բան անել, իսկ Աստված ասել է, որ ՙմեզ կշնորհի մեր սրտի փափագները՚: Եզեկիայի ժամանակը եկել էր: Նա քաղցկեղ ուներ, կամ ինչ-որ բան, որին ՙխոց՚ էին անվանում այն ժամանակ: Բայց մենք գիտենք, որ այդ խոցը մահացու չէ: Դա բուժվում է: Բայց դա հավանաբար քաղցկեղ էր և խոցի նման բացվել էր: Եվ Աստված ասաց Եսայի մարգարեին. ՙՎեր կաց և գնա, ասա Եզեկիային, որ ինքը մահանալու է շուտով՚: Մինչդեռ Եզեկիան դեռ անելու բան ուներ: 43 Երբ Աստծո առաջ աղաչանք եք ներկայացնում, պետք է պատճառ ունենաք: Ինչպես հաճախ մեջբերել եմ. ՙԵթե այս լեռանն ասեք. ՙԵլիր ու ծովն ընկիր՚, և ձեր սրտում չկասկածեք, այդպես էլ կլինի՚: Ամեն բան պատճառ, շարժառիթ պետք է ունենա, այլապես ոչինչ տեղի չի ունենա: 44 Դուք չեք կարող պարզապես... Այս հարցում է, որ շատերս շատ սխալներ ենք գործում, երբ ասում ենք. ՙԵս ձեզ ցույց կտամ, որ հավատք ունեմ այսինչ բանն անելու՚: Հենց սկզբից դուք սխալ եք: Աստված մեզ պարգևները չի տալիս, որ խաղանք դրանց հետ: 45 Ինչպես վերջերս ասացի, Նա մեզ տեսիլքներ չի տալիս, որ խաղանք դրանց հետ: Դրանք խաղալիքներ չեն: Դա սրբազան է: Օգտագործեք այնպես, ինչպես Տերն է ձեզ ցույց տալիս: Դուք Նրա բանտարկյալն եք: Անկախ նրանից, թե ինչքան եք ուզում այսինչին կամ այնինչին ասել, որ ինքը սխալ է, ասել այս կամ այն բանը, լռեք, մինչև Աստված հրաման տա: Եվ երբ Աստված ձեզ ասի, կարող եք գալ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքով: Մինչ այդ մոռացեք այդ մասին: 46 Աշխարհն այսօր նույն վիճակում է, ինչ Եզեկիան այն ժամանակ. նախազգուշացում է ստացել: Աշխարհն անընդհատ նախազգուշացում է ստանում: Եկեղեցին նախազգուշացում է ստանում: 14 Պատահական չէ, որ այս բաները կատարվում են, միշտ պատճառ կա դրանց համար: 47 Եթե Եզեկիան հիվանդ էր, խոց ուներ, դա պատահական չէր: Աստված ուղարկեց Եսայի մարգարեին, որ նրան պատվիրի իր տունը կարգի բերել, որովհետև մեռնելու է: Բայց Եզեկիան լաց եղավ և ասաց Աստծուն. ՙԵս Քո առաջ քայլել եմ կատարյալ սրտով: Ես խնդրում եմ, որ կյանքս խնայես այս պատճառով, լավ գործի համար, Աստծո գործի համար՚: Աստված մարգարեին հրաման տվեց և ասաց. ՙՎերադարձիր և խոսիր նրա հետ՚: 48 Տարօրինակ չէ՞: Եզեկիան այդ երկրի ամենամեծ մարդն էր: Նա թագավոր էր և աստվածավախ մարդ: Նա կարողացավ փաստարկներ բերել Աստծո առաջ առանց հանդիմանություն ստանալու: Նա ասաց. ՙԵս Քո առաջ քայլել եմ կատարյալ սրտով՚: Դա շատ բան է ասում, չէ՞: 49 Աստված նրան չպատասխանեց. ՙՈ՜չ, Եզեկիա, դա ճիշտ չէ՚: Աստված ընդունեց, որ դա այդպես էր և պատասխանեց. ՙԵս քեզ ևս մի քանի տարվա կյանք կշնորհեմ և կտամ այն, ինչ փափագում ես՚: Որովհետև Եզեկիան արդար մարդ էր, Քրիստոսի իսկական ծառա: 50 Մենք զգում ենք, որ ինչ-որ բան ունենք խնդրելու, եթե մեր նպատակներն ու շարժառիթները ճիշտ են: 51 Մենք տեսնում ենք, որ շատ տարիներ, տասնհինգ տարուց ավելի երկրով մեկ հնչում է նախազգուշացումը. ՙԱպաշխարեք, այլապես բոլորդ էլ կկորսվեք՚: 52 Այսօր, վաղ առավոտյան նախաճաշի ժամանակ զրուցում էի կնոջս հետ: Կինս խոսում էր Բիլլի Գրեհեմի և իր կնոջ մասին, այն մասին, թե ինչքան հասարակ ու պարզ կյանքով են նրանք ապրում: Ես ասացի. ՙՆա Աստծո ճշմարիտ ծառա է, չի ձգտում... ճիշտ է, որ նա իր ավետարանչական արշավներից ստանում է տարեկան երկու-երեք միլիոն, բայց չի վերցնում այդ փողը: Իր հիմնադրամն է փողը ստանում և ծախսում գործի համար, ռադիոհաղորդումների համար և այլն: Բիլլին ստանում է մոտ քսանհինգ հազար դոլար տարեկան՚: 15 53 Կինս ասաց. ՙԻնչպե՞ս է տարեկան քսանհինգ հազար դոլար ծախսում՚: 54 Ես պատասխանեցի. ՙՆա վերցնում է միայն այնքան, ինչքան անհրաժեշտ է: Պետք է տան վարձը վճարի և մնացած բաները՚: Ես ավելացրի. ՙԵս շատ եմ հարգում Բիլլի Գրեհեմին, որովհետև նա պատգամ ունի, ապաշխարության պատգամը՚: 55 Եվ պետք է ասեմ, որ այսօր մեր երկրում չեմ ճանաչում մեկին, որին Աստված այդ պատգամով օգտագործի այնպես, ինչպես Բիլլի Գրեհեմին: Ո՜հ, նրա պատգամը ճիշտ նշանակետին է խփում: Նա ապաշխարության է կանչում քաղաքական գործիչներին և եկեղեցու անդամներին: Բայց դրանից հեռու չի գնում: 56 Կա նաև Օրալ Ռոբերտսը՝ Աստծո մեկ ուրիշ մեծ ծառա: Ոչ ոք չի կարող նրա հետ համեմատվել: Բուլդոգի հարձակվելու նման է, երբ նա հանում է դևերին՝ կանչելով Տիրոջ անունը: Ունեցել է որոշ զգացողություններ և նման բաներ աստվածային բժշկության հետ կապված: Դա ճիշտ է: Նա պատգամաբեր է հոգեգալստական շարժման համար: 57 Պատգամաբեր կա հարանվանական եկեղեցական աշխարհի և սառն աշխարհի համար: 58 Բայց հիմա նայեք մեր խոնարհ ծառայությանը, որը հենվում է այս խոսքերի վրա՝ ՙՀիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան՚: Ի՞նչ է անում այդ ծառայությունը. կանչում է Հարսի խմբին: Նա նրանց դուրս է կանչում մյուս երկու խմբերից: Նա հանում է անիվ անիվի հետևից: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: 59 Աստված հաստատում է Բիլլի Գրեհեմի քարոզած պատգամը: Աստված բժշկում է հիվանդներին Օրալ Ռոբերտսի աղոթքներով: Եվ Աստված ապացուցում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Դրանք պատգամներ են այս ժամի համար: Այդ պատգամներից յուրաքանչյուրը հայտարարում է. ՙԱպաշխարեք, այլապես կկորսվեք՚: Այլևս հույս չկա: Վերջն է: Աշխարհը զգուշացված է Նրա գալստյան վերաբերյալ: Այդ պատգամներից յուրաքանչյուրը մարդկանց զգուշացնում է Տեր Հիսուսի գալստյան 16 վերաբերյալ: Նրանք երկուսն էլ պատգամ են տալիս հարանվանական եկեղեցիներին: 60 Հիշեք, որ Աստված միշտ հայտնվում է երեք թվով՝ Հայր, Որդի, Սուրբ Հոգի, արդարացում, սրբացում, Սուրբ Հոգու մկրտություն: Նա միշտ երեք թվով է բացահայտվում: 61 Աստված ապաշխարության պատգամի մեջ է այս անվանական եկեղեցու համար: Աստված բժշկության պատգամի մեջ է հոգեգալստական եկեղեցու համար: Աստված պատգամի մեջ է Հարսի համար: Մենք տեսնում ենք, որ երեքով կանչում են. մեկը՝ սրան, մեկը՝ մյուսին, երրորդն էլ՝ մեկ ուրիշին: Աստված եկեղեցուն կանչում է դուրս գալ աշխարհից, անվանական եկեղեցուն կոչ է անում անցնել Պենտեկոստեով, և Հարսին կոչ է անում դուրս գալ Պենտեկոստեի եկեղեցուց: Հասկանու՞մ եք: 62 Լյութերի ժամանակ, Ուեսլեյի ժամանակ և այսօր նույնն է: Խորհրդապատկերները կատարյալ են, և սխալ լինել չի կարող: Ես սա ներկայացրել եմ բոլոր կողմերից, ներսից, դրսից, ցույց եմ տվել Սուրբ Գրքի միջոցով, ժամանակագրության միջոցով, այնպես, որ մենք գիտենք, որ դա բացարձակ ճշմարտություն է: Սխալ չկա: Հուսով եմ, որ կիրակի օրը Աստված այնքան խորը սա թափանցել կտա ձեր մեջ, որ երբեք չեք հեռանա դրանից: 63 Աստված մեզ զգուշացնում է հիմա: Պատրաստ եղեք դատաստանին: Ատոմային ռումբերը հանգարներում են, ամեն բան պատրաստվում է: Եվ մինչև թույլ տալը, որ դա կատարվի, Աստված կոչ է անում, ինչպես այն ժամանակ Սոդոմին. ՙԴուրս եկեք դրա միջից: Պատրաստվեք, ինչ-որ բան է կատարվելու՚: 64 Ինչպես Նոյի ժամանակներում, քանի դեռ Աստված ջրերը չէր ուղարկել կործանելու համար այս մեծ նախաջրհեղեղյան աշխարհը, որը սուզվել էր մեղքի մեջ: Հիսուսն ասաց, որ լինելու է այն օրվա նման: ՙԱյն, ինչ եղել է Նոյի ժամանակ, նույնը կկատարվի Մարդու Որդու գալստյան ժամանակ՚: Կանայք դառնում են անսանձ, մարդիկ ամուսնանում են, ամուսնացնում, գիտական մեծ նվաճումներ կան: Կրթվածները քայլում են ինտելեկտուալ ճանապարհով, իսկ խոնարհ, փոքր հոտը մի կողմ է քաշվում, 17 սպասելով մոտալուտ դատաստանին և փրկությանը: Բայց մինչև դատաստան ուղարկելը Աստված մարգարե ուղարկեց: 65 Ճիշտ այնպես, ինչպես Եզեկիայի դեպքում, Աստված ասաց. ՙՊատրաստվիր, դատաստանը գալիս է՚: 66 Եվ Նա պատրաստում է մարդկանց այդ օրվա համար: Նոյը նույնպես պատրաստում էր մարդկանց և դա շնորհքի կոչ էր դատաստանից առաջ: 67 Նինվեն ստացավ նախազգուշացում: Աստված հայացք գցեց նրա վրա և ասաց. ՙԶզվել և հոգնել եմ այդ բաներից՚: Այդ հեթանոսության ժամանակներում դատաստանը լինում էր քաղաքներով, իսկ հիմա՝ երկրներով, երբ բնակչությունն այդքան շատա- ցել է: Աստված ասաց. ՙԱյս մեծ քաղաքն ամբողջությամբ տրվել է մեղքին՚: 68 Մինչև դատաստանն ուղարկելը Աստված ուղարկեց նախազգուշացման պատգամ. ՙԴուրս եկեք այդ բաներից: Ամեն բան կարգի դրեք՚: Ուշադրություն դարձրեք, որ մարգարեն միայն մեկ բան ասաց. ՙՔառասուն օրից Նինվեն կկործանվի՚: 69 Ո՜հ, երբեմն այնքան դժվար է այդ անել՝ խոսել մարդկանց հետ: Եթե մարգարեն աչալուրջ չլինի, անախորժություններ կունենա, դրա համար կսկսի այս կամ այն կողմից մի քիչ շեղվել, մի քիչ հեշտացնել, կամ որոշ հարցերում փոխզիջման գնալ: Բայց ճշմարիտ մարգարեն, որ Աստծուց պատվեր է ստացել, երբեք փոխզիջման չի գնա, կմնա բացարձակապես ուղիղ գծի վրա: 70 Այդ պատճառով Աստված այդքան շատ օգտագործեց Եղիայի հոգին, որովհետև այդ հոգին միշտ կատարել է Աստծո պատվերները: Միշտ տառացիորեն հետևել է Աստծո պատվերներին և միշտ ասել է. ՙՎերադարձեք Խոսքին՚: Տեսնու՞մ եք: Միշտ վերադարձ Աստծո Խոսքին: 71 Նինվեն սուզված էր մեղքի մեջ: Մարգարեն վարանում էր այնտեղ գնալ, որովհետև դա հեթանոս աշխարհ էր, հեթանոս ազգ, հեթանոս ժողովուրդ: Դա իր ժողովուրդը չէր: Նրանք եբրայեցիներ չէին: Հեթանոսներ էին: Նինվեն առևտրական նավահանգիստ էր, ձկնորսության արդյունաբերական կենտրոն: Ձուկ էին որսում: Պետք է, որ շատ ապականված քաղաք լիներ: Շատ փող ունեին, և 18 որտեղ փողն առատ է, ու մարդիկ ենթարկված են այդ ժամանակվա ժողովրդականություն վայելող բաներին, այնտեղ միշտ տեղ են գտնում մեղքն ու բռնությունը: 72 Աստված հոգնել էր այդ ամենից: Երկրում մի մարգարե ունենալով՝ ասաց նրան. ՙԳնա Նինվե, աղաղակիր նրա դեմ և ասա՝ քառասուն օրից քաղաքը կործանվելու է՚: 73 Հովնանը մտածեց. ՙԴրա պատճառով ես անախորժություններ կունենամ՚: Նա ուզում էր ավելի վստահ լինել, դրա համար փոքրիկ արձակուրդ վերցրեց և գնաց Թարսիս: Եվ մենք տեսնում ենք, որ մնացել էր ընդամենը քառասուն օր: 74 Պատգամը հրատապ է: Ժամանակը մոտ է: Ժամանակ չէ խաղալու, հումանիտար գիտությունների բակալավրի կոչում և այլն ստանալու համար: Ժամանակը մոտ է: Ահա թե ինչն է այսօրվա մարդկանց խնդիրը՝ մենք դպրոցներ ենք կառուցում և ամեն տեսակ մեծ բաներ: Ո՜հ, եղբայրներ: Եթե մենք քարոզում ենք Տիրոջ գալուստը, ի՞նչ պետք են մեզ դպրոցները: Մեզ Աստծո առաջ զղջումն է պետք: Հասկանու՞մ եք: 75 Մի անգամ մի երիտասարդ չինացի միսիոներ գնաց Հադսըն Թեյլորի մոտ և ասաց. ՙՊարոն Թեյլոր, Հիսուսն ինձ լցրել է Իր Հոգով: Ես այնքան երջանիկ եմ: Արդյո՞ք պետք է հիմա տասը տարի սովորեմ և կոչում ստանամ՚: 76 Հադսոն Թեյլորը պատասխանեց. ՙԲարեկամս, մի սպասիր կոչում ստանալուն: Եթե մոմը վառված է, առաջ գնա: Գնա, պատմիր: Մի սպասիր դիպլոմներին: Կիսով չափ կվառվես, մինչև կոչում ստանաս՚: 77 Եթե մոմը վառվել է, և դու չգիտես, թե ինչ ասես, պարզապես պատմիր, թե ինչպես է վառվել: Մի փորձեք գրավել ուրիշի տեղը: Եթե գիտեք ճշմարտությունը, պարզապես ասեք այն ճշմարտությունը, որը ձեզ հայտնի է. ՙԱհա, թե ինչ կատարվեց ինձ հետ, ահա, թե ինչ զգացի դրա հետ կապված՚: Եթե ուրիշ ոչինչ չգիտեք, միայն դա ասեք: Գնացեք: Պատգամը հրատապ է, ժամանակը մոտ է: 78 Ի՞նչ կլիներ, եթե Եսային ասեր. ՙԵս նախ կսպասեմ, որ տեսնեմ, թե ինչ է լինում այդ խոցի հետ՚: 19 79 Աստված նրան ասել էր. ՙԳնա և անմիջապես խոսիր նրա հետ՚: Հովնանին նույնպես պատվիրել էր գնալ: 80 Երբ նրանք հասան բաց ծով, այդ խորն օվկիանոսի մեջ, նավն ընկավ փոթորկի մեջ, նրանք բարձրացրին առագաստները, նավն անընդհատ պտտվում էր, և նրանք մտածում էին, թե ինչ կարող է պատահած լինել: Բայց նրանք չէին կարող ոչինչ անել, որ նավը ջրով չլցվի: Ամեն մեկը կանչում էր իր աստծուն: Իսկ Հովնանն արձակուրդում էր, որոշել էր, որ կարելի է քնել: Իջել էր նավի խորշը, ոտքերը բարձրացրած պառկել, քնել: Նավապետը եկավ նրա մոտ, ասաց. ՙԻ՞նչ ես մրափել, վեր կաց և կանչիր քո Աստծուն՚: Հովնանը գիտեր, թե որտեղից է այդ աղետը: Այդպես էլ հիմա ամեն մարդ գիտի, թե ինչը կարգին վիճակում չէ: 81 Հովնանն ասաց. ՙԴա իմ մեղքով է: Վերցրեք ինձ, կապեք ձեռքերս և նետեք ծովը, ամեն բան կկարգավորվի՚: Բայց նավաստիները լավ մարդիկ էին, չէին ուզում դա անել: Բայց տեսան, որ Հովնանը մարգարե էր, որը գիտեր, թե ինչ էր ասում: Նա բացատրեց. ՙԵս ուզում էի նախ արձակուրդ վերցնել, բայց Տերն ինձ թույլ չտվեց: Ինձ հանձնարարություն էր տրված: Ես որոշել էի մի քիչ հանգստանալ, բայց պետք է գնամ: Պատգամը հրատապ է: Ես պետք է գնամ այնտեղ՚: 82 Ես պատկերացնում եմ, որ երբ Հովնանը հայտնվեց այդ հատուկ պատրաստված ձկան փորում, ձուկը շրջադարձ կատարեց և ջուր ցայտեցնելով մեծ արագությամբ գնաց Նինվեի ուղղությամբ: Աստված տանում էր այդ պատգամը այդ ձկան մեջ, որը հատուկ դրա համար էր պատրաստված: Եվ ձուկը շտապեց դեպի Նինվե, որովհետև պատգամաբեր ուղևոր ուներ, որին պետք է տաներ այնտեղ: Հովնանը սխալ նավ էր նստել, իսկ Աստված նրա համար նոր նավ ուղարկեց: 83 Գիտեք, Աստված կարող է մեծ բաներ անել, եթե միայն մենք լսենք Նրան: Նա ճամփա է բացում այնտեղ, ուր չկա ճամփա: Նա Ճանապարհն է: Եվ երբ պատգամը հրատապ է լինում, ինչպես այսօր, Նա ճանապարհ է բացում: 84 Մենք տեսնում ենք, որ Ամովսի հետ նույնպես... Ես քարոզել եմ Ամովսի մասին: Եթե ուզում եք կարդալ այդ պատմությունը, դա 20 փառավոր պատմություն է, գրված է Ամովսի մարգարեության առաջին գլխում: Սա նախազգուշացման մեկ ուրիշ խորհրդապատկեր է, որը տրվում է քանի դեռ դատաստանը չի ուղարկվել մեղքի վրա: Քաղաքը, որին պետք է զգուշացներ, բնակեցված էր մի խումբ հրեաներով, որոնք շեղվել էին ճիշտ ճանապարհից: Այդ քաղաքը դարձել էր մեծ առևտրական կենտրոն: Այն առավոտ նրա մասին խոսելիս պատկերացրի, թե ինչպես նրա ճաղատ գլուխը երևաց բլրի հետևից, աչքերը կկոցելով նայում էր այս մեծ ժողովրդի մեղքերին, շոշափելով սպիտակ մորուքը: Ինչպիսի՛ տեսարան: Բայց ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից է: 85 Ոչ ոք չի ճանաչում այդ մարգարեներին. նրանք ինչ-որ տեղից հանկարծակի հայտնվում են և նույն կերպ անհետանում: 86 Մարգարեն մտավ քաղաք՝ ասելով. ՙԱյսպես է ասում Տերը՝ ապաշխարեք, այլապես կկորսվեք, որովհետև Աստված կործանելու է այս ազգը: Նա երկրի երեսից ջնջելու է այս վայրը: Դուք ուխտ եք արել ձեր թշնամու հետ, կարծում եք, թե խաղաղություն ունեք նրա հետ, մինչդեռ այնտեղ ասորիները զորանում են՚: ՙՄի՞թե երկուսը միասին կքայլեն, եթե համաձայնած չլինեն՚ (Ամովս 3:3): 87 Աստված ուզում է, որ մենք բաժանվենք, դուրս գանք աշխարհից, ոչ թե փորձենք միաժամանակ ապրել Աստծո և աշխարհի հետ, միաժամանակ հետևենք Աստծուն և աշխարհին: Դուք պետք է ապրեք կամ մեկի կամ մյուսի համար: Դուք պետք է հավատաք կամ մեկին, կամ մյուսին: 88 Մենք տեսնում ենք, որ Ամովսը կոնկրետ մարգարեացավ դատաստան այդ ժողովրդի համար, եթե չզղջան (դա այնքան լավ է համապատասխանում մեր ժամանակաշրջանին): Այդ մեծ, բարգավաճ քաղաքը, որը գերազանց տնտեսություն ուներ... նրանք կարծում էին, որ Աստծո կամքի մեջ են, քանի որ բարգավաճում էին: Բայց պարզվեց, որ ոչ միշտ է բարգավաճման հեղինակը լինում Աստված: Ո՜չ, երբեմն եկեղեցու բարգավաճումը հեռացնում է նրանց Աստծուց: 89 Մի օր Աստված խոսեց Իսրայելի հետ այս բառերով. ՙԵս քեզ գտա դաշտում, արյան մեջ թավալվելիս: Ես քեզ լվացի և տարա իմ տուն, որ Իմ զավակը լինես: Երբ մեծացար ու կատարյալ 21 գեղեցկության հասար, տրվեցիր ամեն անցորդի: Երբ աղքատ էիր ու կարիքի մեջ, ծառայում էիր Ինձ: Բայց երբ Ես քեզ օրհնեցի և առատություն տվեցի, դու հեռացար Ինձանից՚: Դա այդպես է, ապացուցված է: 90 Տեսնում ենք, որ Ամովս մարգարեն իսկապես խիստ հանդիմանություն տվեց այս ժողովրդին: Նա ընդամենը հողագործ էր: Նա նրանց ասաց, թե ինչ է կատարվելու՝ եթե Աստծո առաջ ամեն բան կարգի չբերեն. թշնամին, ում հետ նրանք համագործակցում են, կործանելու է իրենց: 91 Տեսնում ենք նաև, որ մեր հպարտ Ամերիկան էլ չի փախչելու Աստծո դատաստանից: Մի օր այստեղ խոսեցի այն ամենի մասին, ինչ կատարվելու է վերջում: Գիտեք, իսկապես չեմ տեսնում որևէ բան, որի վրա կարելի է կառուցել ինչ-որ բան: Չես կարող հենվել քաղաքականության վրա. այն փտած է: Չես կարող հենվել սոցիալական կյանքի վրա. այևս բարոյականություն չկա: Դուք չեք կարող կառուցել որևէ բանի վրա, չեք կարող հենվել որևէ բանի վրա: ՙԻսկ եկեղեցի՞ն՚: 92 Ոչինչ չեք կարող անել եկեղեցու հետ: Այնքան ձևապաշտական է դարձել, այնքան անհույս վիճակում է, որ էլ ոչինչ չի մնացել: Նա իր անդրանիկության իրավունքը վաճառել է մեկ ափսե ոսպապուրի համար, և իրեն մնում է միայն սպասել դատաստանին: Սուրբ Հոգին այցելել է այս ազգին, ցույց է տվել Իր նշաններն ու հրաշքները, բայց նրանք անընդհատ մերժում են Նրա շնորհքը: Նա հաստատում է Ինքն Իրեն, ապացուցում է, որ Ինքն է Աստծո Խոսքը՝ բացահայտված այս օրվա համար: Բայց նրանք էլի մերժում են: Էլ ոչինչ չի մնում: Չի կարելի միշտ այդպես վարվել Աստծո հետ: 93 Մենք տեսնում ենք, որ Նա նախ ուղարկում է Իր մարգարեներին, որոնք նախազգուշացում են տալիս: Նա չի փոխում Իր ճանապարհները Իր գործելակերպը: 94 Նա միշտ չի հարվածում հենց նախազգուշացման պահին: Ես ուզում եմ, որ ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում: Աստված նախազգուշացում է տալիս, բայց միշտ չի հարվածում հենց նախազգուշացման պահին: Դուք դա նկատե՞լ եք: Եվ երբ Նա չի հարվածում հենց նախազգուշացման պահին, մարգարեին ծաղրում են: ՙԴա չկատարվեց: Դուք սուտ ասացիք, դուք սխալվեցիք՚: 95 Նույն բանը կարող էին ասել Եսայի մարգարեի մասին: Ձեր կարծիքով ի՞նչ մտածեց Եսային, երբ մարգարեացավ. ՙԹագավորը մեռնելու է՚, իսկ հետո վերադարձավ և ասաց. ՙՈ՜չ, դու կապրես՚: 96 Իսկ Հովնա՞նը, երբ անցնում էր փողոցներով և ասում. ՙԵվս քառասուն օր և քաղաքը կկործանվի՚, մինչդեռ Աստված չկործանեց քաղաքը: 97 Տեսնում եք, դուք պետք է հասկանաք, որ Աստված միշտ չի հարվածում հենց նախազգուշացման պահին: Այդ դեպքում մարգարեին ծաղրում են: Բայց եթե նա հաստատված մարգարե է, ունի Տիրոջ Խոսքը, Աստծո նշանները, հաստատված է այնպես, ինչպես Աստված է ասել (իսկ այդ մարդիկ հենց այդպիսին էին), ուրեմն իր ասած Խոսքը իր սեփական Խոսքը չէ, այլ Աստծո Խոսքն է և իրականանալու է: Դա կատարվելու է, եթե Աստծո Խոսքն է: Միայն մի բան կարող է դա կանգնեցնել՝ անմիջական զղջումը: 98 Նայեք Ամովսին: Նա բավական երկար ապրեց և տեսավ իր մարգարեության իրականացումը՝ թե ինչպես է դա կատարվելու, ինչպես է Աստված մղելու ասորիներին, որ մտնեն քաղաք և նվաճեն այն, ինչպես է իրենց կործանելու իրենց սեփական ապականությունը: Նայելով Սուրբ Գրքին, եթե ճիշտ եմ հաշվել, կարծում եմ, որ դա իրականացավ Ամովսի մարգարեությունից հիսուն տարի անց: Ի՞նչ եք կարծում այդ մասին: Մի ամբողջ սերունդ անցավ մինչև իրականացավ Ամովսի մարգարեությունը: Բայց եթե վերընթերցեք, կտեսնեք, որ իրականացավ բառացիորեն: 99 Հովհաննեսը տեսավ Հայտնությունը, բայց իր տեսածը չիրականացավ իր ապրած ժամանակում: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ճշգրիտ կերպով իրականանում է: 100 Դանիելը մարգարեացավ իր ժամանակի համար և վերջին ժամանակների համար, բայց այդքան չապրեց, որ տեսներ իրականացումը: Աստված նրան ասաց. ՙԳնա քո ճանապարհով, 23 Դանիել, փակիր գիրքը և կնքիր այն: Դու կննջես քո ժառանգության մեջ, բայց օրվա վերջում կկանգնես՚: 101 Տեսնում եք, Աստված միշտ չի հարվածում հենց նախազգուշացման պահին: Ինչպես արդեն ասացի, Ամովսի մարգարեությունն իրականացավ հիսուն տարի անց: Բայց այն իրականացավ: 102 Աստվածաշնչի համաձայն մարգարեն, իսկական մարգարեն առանձնահատուկ մարդ է: Ոչ թե տարբերվում է ուրիշ մարդկանցից, այլ առանձնահատուկ գործ ունի անելու: Նա առանձնահատուկ հանձնարարություն ունի անելու և դա իրականացնելու համար պետք է առանձնահատուկ մարդ լինի (մի քիչ անսովոր ուրիշների համար): Այդպես Աստված համեմատեց Իր մարգարեներին արծիվների հետ: 103 Արծիվն առանձնահատուկ թռչուն է: Նա ընդամենը թռչուն է, բայց առանձնահատուկ թռչուն: Նա ավելի բարձր է թռչում քան մյուս թռչունները, ավելի հեռուն է տեսնում քան մյուս թռչունները: Որպեսզի ավելի բարձր թռչի, նա այնպիսի կառուցվածք պիտի ունենա, որ կարողանա բարձր թռչել: Ի՞նչ իմաստ ունի այդքան բարձր թռչելը, եթե պիտի լավ չտեսնի, թե ինչ անի բարձր թռչելիս: Դրա համար նա պիտի առանձնահատուկ կառուցվածք ունենա: Նա ճուռակների ընտանիքից է: Պատառոտում է իր զոհին կտուցով: Դրանցից շատերը սնվում են լեշով: Կա մոտ քառասուն տեսակի արծիվ: 104 Եկեղեցում կա հովիվ. նա առանձնահատուկ մարդ է: Նա այնպես է կառուցված, որ կարող է հանդուրժել մարդկանց դժգոհությունները: Նա բեռ կրողն է, խմբում եզների աշխատանքը կատարողը: Նա այնպիսի մարդ է, որը կարող է նստել, երբ ինչ-որ մեկն ուրիշի դեմ մի բան ունի, կարող է նստել երկու ընտանիքների հետ առանց որևէ մեկի կողմից լինելու, ամեն հարց լուծել և խաղաղություն անել: Դա հովիվն է: Նա գիտի, թե ինչպես է պետք հոգ տանել այդ բաների մասին: 105 Ավետարանիչը առանձնահատուկ մարդ է: Դա մի մարդ է, որը վառվում է ասուպի պես: Նա վազում է մի քաղաք, քարոզում է իր պատգամը և շարունակում է ճանապարհը: Նա առանձնահատուկ մարդ է: 24 106 Վարդապետը առանձնահատուկ մարդ է: Նա գտնվում է Սուրբ Հոգու օծության տակ և կարող է վերցնել Խոսքից հատվածներ և համադրել դրանք Սուրբ Հոգու օգնությամբ այնպես, որ ո՜չ հովիվը, ո՜չ ավետարանիչը, ո՜չ էլ որևէ այլ մեկը չեն կարող համեմատվել նրա հետ: 107 Հետո տեսնում ենք, որ առանձնահատուկ մարդ է առաքյալը: Նա ամեն բան կարգի է բերում: Նա ուղարկված է Աստծո կողմից, որ ամեն բան կարգի բերի: 108 Մարգարեն առանձնահատուկ մարդ է: Մարգարեն մի մարդ է, ում մոտ գալիս է Աստծո Խոսքը: Մարգարեի կյանքն այնպիսին է, որ իր ենթագիտակցականն ու գիտակցականն այնքան մոտ են իրար, որ երազ տեսնելու համար կարիք չունի քնելու. նա այդ տեսնում է արթուն վիճակում: Դա մի բան է, որ Աստված է կատարում: Մարգարեն տեսնում է, թե ինչ է կատարվելու: 109 Մարգարեն նախապես տեսնում է, թե ինչ է լինելու: Նա Աստծո բարկության գավաթը լցված է տեսնում մինչև լցվելը: Նա կարող է ասել. ՙԱյսպես է ասում Տերը՝ Աստված կործանելու է քաղաքը, եթե չապաշխարեք՚: Ինչու՞: Որովհետև նա արծիվ է: Նա սավառնում է վերևում, հեռվից տեսնում է, որ թափվում է բարկության գավաթը: Դա է տեսնում մարգարեն: Նա չի նայում, թե ինչ է կատարվում այստեղ, նա նայում է հեռուն: Նա ասում է. ՙԱհա գալիս է՚: Նա այնքան է բարձրանում, որ տեսնում է այդ ստվերը: Նա ասում է. ՙԹանձր խավարը պատելու է երկիրը՚: Նա բարձրում է: Այս պահին արևը փայլում է, բայց նա տեսնում է, թե ինչպես է ստվերը առաջ գալիս և հայտնում է այն, ինչ տեսնում է: Դեռ չկա, բայց շուտով լինելու է: Դա ճիշտ է: Թանձր խավար է գալու ժողովրդի վրա: Նա գիտի, որ դա գալու է, եթե նույնիսկ շատ տարիներ կան մինչ այդ: Բայց նա դա տեսնում է: 110 Ամովսը՝ Աստծո մարգարեն, տեսավ խավարն ու դատաստանը: Նա տեսավ, որ ասորիները գալիս են իրենց կառքերով, որ նվաճեն երկիրը և կոտորեն բնակիչներին: Նա հիսուն տարի առաջ տեսավ, որ Աստծո դատաստանը գալիս է ժողովրդի վրա: Լինելով մարգարե՝ նա հոգով հափշտակվեց և տեսավ հեռվից: Նա տեսավ լիքը գավաթը, երբ դեռ այն չէր լցվել: 25 111 Աբրահամի պես: Աստված նրան ասաց. ՙՔո սերունդը կգնա այդ երկիրը և այնտեղ կմնա չորս հարյուր տարի: Հետո Ես նրանց դուրս կբերեմ զորավոր բազուկով, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ իր լրումին չի հասել՚: Տեսնու՞մ եք: Աստված գիտեր, որ գավաթը լցվելու է: Նա խոսում էր իր մարգարեի հետ: Նա ասաց նրան. ՙՏեսնու՞մ ես ամորհացիների այս գավաթը: Բայց, Աբրահամ, նրանց անօրենությունը դեռ իր լրումին չի հասել: Ոչինչ մի ասա, լռի՜ր, բայց դա կատարվելու է: Երբ գավաթը լցվի, ես նրանց կվռնդեմ ձեր առջևից մորեխի պես և քո սերնդին կհաստատեմ այս երկրում՚: Ամեն: Ահա թե ինչպիսին է Տիրոջ մարգարեն: 112 Երբ մարգարեն հայտնում է իր տեսիլքը, լինի դա բարկության համար թե բժշկության, այն կարող է ուշանալ, բայց կիրականանա, եթե նա խոսում է Տիրոջ Անունով: Դա կարող է օրհնություն լինել ձեզ համար: Գուցե նա ձեզ ասի այս կամ այն բանը, բայց դուք դա ամենևին չեք տեսնում: Եթե դուք ասեք. ՙԻնչպե՞ս է դա հնարավոր: Մարգարեն ինձ ասաց՝ Այսպես է ասում Տերը, այս կամ այն բանը կկատարվի, բայց ահա, ոչինչ չկատարվեց, այդ մարդը սխալվել է՚, դուք կդատվեք անհավատության համար, բայց այդ բանն անպայման կկատարվի: 113 Աստվածաշունչն ասում է. ՙԵթե նույնիսկ ուշանա՚: ՙԱմեն բան կատարվում է իր ժամանակին՚: Դա կկատարվի: 114 Մարգարեն ընդամենը նայում է հեռուն և տեսնում է ինչ-որ բան: Նա ասում է այն, ինչ տեսել է: Նա չի խոսում ներկա վիճակի մասին, այլ այն մասին, ինչը լինելու է: Եվ երբ նա խոսում է, եթե դա Տիրոջ Խոսքն է ու արդեն ասվել է, աշխարհում ոչինչ չի կարող դա կանգնեցնել, եթե միայն Աստված չկանգնեցնի: 115 Մարգարեն բացահայտում է իր տեսիլքը: Երբեմն նա խոսում է հաճելի բաների մասին, ձեր բժշկության մասին: Բայց գուցե դուք մտածեք. ՙԴա անհնար է: Ես ավելի լավ չեմ զգում՚: Ի՞նչ է լինում այդ մտքի արդյունքը: Այն պարզապես Աստծո դատաստանն է բերում ձեզ վրա: Դա ճիշտ է: Հիսուսը խոստացել է ձեզ փրկել, եթե հավատաք: Եթե չեք հավատում, դա չի կատարվի ձեզ հետ: Դուք պետք է ընդունեք դա, դուք պետք է հավատաք: Դուք պետք է 26 իմանաք, թե որտեղից է դա գալիս. դա ձեր մեջ հավատ կդնի Աստծո հանդեպ, մարգարեի հանդեպ: Դուք պետք է հավատաք: 116 Մենք տեսնում ենք, որ մարգարեները խոսել են, և կատարվել է: Եթե Աստծո բարկությունը թափվում է ժողովրդի վրա, եթե մարգարեն հայտնել է, միայն մեկ բան կարող է կանգնեցնել Աստծո ձեռքը՝ զղջումը: Աստծո առաջ զղջումն է դադարեցնում Նրա բարկությունը: Մի սպասեք, որ Նրա բարկությունը թափվի, զղջացեք: Ինչ որ Աստված ասում է, անմիջապես արեք: 117 Եզեկիան լավ մարդ էր, բայց Աստված նրան ասաց. ՙՔո ժամանակը եկել է: Ես պետք է քեզ տանեմ: Տունդ կարգի բեր՚: 118 Բայց Եզեկիան պատասխանեց. ՙՏե՜ր, ինձ տասնհինգ տարի պետք է, որ տունս կարգի բերեմ: Ես չեմ կարող դա անմիջապես անել: Ես ժամանակ չունեմ այդ անելու: Ես չեմ հասցնի, Տեր: Շնորհիր ինձ ևս տասնհինգ տարի ապրել այդ անելու համար՚: Բայց Աստված պատվիրել էր. ՙՏունդ կարգի բեր՚: 119 Բայց Եզեկիան ասաց. ՙԵս չեմ կարող այդ անել այս տարի: Դրա համար ժամանակ է պետք: Ես պետք է վերադարձնեմ այս բանը, պետք է կարգավորեմ այս հարցը, վերադարձնեմ այսինչին: Դրա համար կպահանջվի տասնհինգ տարի: Ողորմիր ինձ, որ կարողանամ այդ անել: Մի քիչ ժամանակ տուր ինձ, որ կարողանամ այդ անել՚: 120 Այդ ժամանակ Աստված ասաց. ՙԵս ներողամիտ կլինեմ՚: Բայց Եզեկիան ամեն դեպքում պետք է մահանար: 121 Բայց ժամանակ ստանալուց հետո էլի սխալ վարվեց: Ավելի լավ կլիներ, որ հեռանար առանց այդ բաները կարգի բերելու: Դա ճիշտ է: Բայց Աստված նրան տասնհինգ տարի տվեց, որ ամեն բան կարգի բերի: Ի՞նչ արեց Եզեկիան: Նա ասաց. ՙՏե՜ր, ես դանդաղաշարժ եմ: Ինձ տասնհինգ տարի է պետք, որ դա անեմ: Դու ինձ ասել ես, որ տունս կարգի բերեմ: Ես չեմ կարող դա անել տասնհինգ տարուց շուտ, որովհետև այստեղ պարտք եմ վերցրել, այնտեղ մեկ ուրիշ բան եմ արել, և այս կամ այն բանը դեռ պետք է անեմ՚: 122 Նա աստվածավախ մարդ էր, բայց Աստծո Խոսքն այնուամենայնիվ պետք է իրականանար: Ամեն դեպքում Խոսքը պետք է 27 իրականանար, բայց Աստված որոշ ժամանակով հետաձգեց այն: Բայց այդ ընթացքում Եզեկիան մեղք գործեց: Աստված ասաց. ՙԵս դա չեմ բերի իր կենդանության ժամանակ, այլ իրենից հետո եղող որդիների՚: Դուք գիտեք այդ պատմությունը: 123 Մենք տեսնում ենք, որ արագ զղջումը որոշ ժամանակով հետաձգում է Աստծո բարկությունը: 124 Ինչ վերաբերում է Նինվեին, Աստված ասաց. ՙԻջի՜ր քաղաք և զգուշացրու նրանց, որ քառասուն օրից քաղաքը կործանվելու է՚: Եվ նրանք զղջացին, երբ տեսան, որ մարգարեն քայլում է փողոցներով և ասում. ՙԱյսպես է ասում Տերը՝ քաղաքը կործանվելու է քառասուն օրից, քաղաքը կործանվելու է...՚: 125 Թագավորն ինքը ծոմ ու սուգ հայտարարեց երկրով մեկ և ասաց. ՙՔուրձ հագեք ու մոխիր ցանեք: Ու ոչ միայն ձեր գլխին ու մարմնին, այլև անասունների ու դաշտի գազանների վրա: Թող անասուններն էլ քուրձով ու մոխրով ծածկվեն՚: Ինչպիսի՛ զղջում: 126 Մենք տեսնում ենք, որ եթե մարգարեն ուշադրություն չդարձնի, չկշռադատի և չգնա Աստծո մոտ, դուք կտեսնեք, որ... Եթե ուշադրություն չդարձնեք... 127 Տեսեք Եսայի մարգարեին. նա մարգարեացավ, հետո վերա- դարձավ անապատի իր խրճիթը: Բայց երբ նա գնաց, Աստված չխոսեց աղոթող թագավորի հետ: Աստված Իր գործելակերպն ունի: Երկրում մարգարե կար, և Տիրոջ Խոսքը գնում է մարգարեի մոտ: Աստված դիմեց Եսայիին և ասաց. ՙԵսայի, վերադարձիր և թագավորին ասա, որ Ես լսել եմ իր աղոթքը: Ես տեսնում եմ, որ նրան տասնհինգ տարի պետք է դա անելու համար: Ես տեսա նրա թափած արցունքները, որովհետև նա այնքան փափագեց դա անել: Նրան տասնհինգ տարի պետք է դա անելու համար, ինչպես նա ասաց: Գնա նրան ասա, որ ես դա կշնորհեմ իրեն՚: 128 Ինչու՞ Աստված այդպես վարվեց: Նա պատվիրել էր Եսայի մարգարեին, որ Եզեկիային ասի. ՙԱյսպես է ասում Տերը՚: Եթե ինչ-որ փոփոխություն է լինում կամ հետաձգվում է... Ամեն դեպքում դա կատարվելու է: Եզեկիան ի վերջո մահացավ: Բայց եթե ինչ-որ բան կա այդ Խոսքում, Նա պետք է գա այն մարդու 28 մոտ, ում ուղարկել է ՙԱյսպես է ասում Տերը՚ խոսքով: Նա ասաց Եսայիին. ՙՎերադարձիր և ասա նրան...՚: 129 Հովնանի վերաբերմունքն ուրիշ էր: Նա բարձրացավ բլուրը և ասաց. ՙԱվելի լավ կլիներ, որ ծնված չլինեի՚: Եվ այդպես շարունակեց: Բայց Աստված դդմենի աճեցրեց, որ ստվեր անի և Հովնանին հովացնի: Բայց Հովնանն ասաց. ՙՉէ՞ որ ես գնացել եմ այնտեղ, հիմա նրանք կասեն, որ ես սուտ մարգարե եմ՚: 130 Աստված պատասխանեց. ՙՆայիր այս քաղաքին, բոլորն ապաշխարում են քուրձով ու մոխրով՚: 131 Հետո նրա հետ խոսեց դդմենու և դրան հարվածող որդի մասին: Մի օր, եթե Տերը թույլ տա, ես խորան կբերեմ պատգամների մի շարք միայն Հովնանի վերաբերյալ: Ո՜հ, այնքան ասելու բան կա: Այդ արևելյան քամին, որ փչեց և մնացած բաները: Այնքան շատ ասելու բան կա դրա վերաբերյալ. շատ ցնցող է: Ամբողջությամբ թանկարժեք բնակտորներ են, բոլոր խորհրդապատկերները համապատասխանում են: Նույնիսկ Հիսուս Քրիստոսին է ցույց տալիս և այլն: Անկասկած, Աստվածաշնչի ամեն տողն է ցույց տալիս Հիսուս Քրիստոսին: Դա կլինի կիրակնօրյա դպրոցի մեր թեման: Մենք դա կզարգացնենք Աստծո կամքով: 132 Ուշադրություն դարձրեք այդ բաներին... եթե անկեղծ եք և ասում եք Աստծուն... Դուք պետք է արթուն լինեք: 133 Այստեղ բեմի վրա ձեզ ցույց կտամ մեկ ուրիշ Հովնանի: 134 Մի երեկո այստեղ եկան մի խումբ մարդիկ: Գուցե այդ կնոջ հարազատներից կան այստեղ, դրա համար անուն չեմ տա, բայց դուք հավանաբար կիմանաք, թե ում մասին է խոսքը: Նրանք հրաշալի մարդիկ էին, Քենթուքիից էին: Տարիներ շարունակ գալիս էին այստեղ: Հրաշալի մարդիկ են, իմ լավ ընկերները: Բայց այն մարդկանցից էին, որոնք եկեղեցի են գալիս այն ժամանակ, երբ արթնություն է լինում: Հենց արթնությունը վերջանում է, բեռը շատ ծանր է դառնում և դադարում են գալ: Եվ նրանց բոլոր երեխաները գալիս էին մանկական հավաքույթի, երբ դասեր էինք ունենում և այլն: 135 Չորս-հինգ տարի առաջ, մի օր տուն էի վերադառնում: Եվ այդ երիտասարդ աղջիկը (որը երեխաների հետ գալիս էր այստեղ ութ 29 տարեկանում) արդեն ամուսնացել էր և երկու երեխա ուներ: Նա հիվանդանոցում մահամերձ պառկած էր: Չորս-հինգ ամսական հղի էր, երեխան որովայնի մեջ մահացել էր, և չէին կարող նրան վիրահատել, որովհետև ուրեմիա ուներ: Դրա պատճառով բժիշկներին մնում էր միայն թողնել, որ մեռնի: Չէին կարող նրան վիրահատել, և երեխան կարող էր դառնալ նրա մահվան պատճառը: Նա դատապարտված էր և ապրելու ոչ մի հույս չուներ: 136 Ես գնացի նրան տեսնելու, որովհետև կանչել էր ինձ: Ես նրան տեսա թթվածնային վրանի տակ: Բարձրացրի կափարիչը և հարցրի նրան. ՙԴուք ինձ հիշու՞մ եք՚: ՙԻհարկե, Բիլլ եղբայր, ես հիշում եմ ձեզ՚: 137 — Գիտե՞ք, թե ինչքան հիվանդ եք դուք: — Այո, դրա համար էլ ձեզ կանչել տվեցի: — Ինչպե՞ս են ձեր գործերը Տիրոջ հետ: — Բիլլ եղբայր, ես պատրաստ չեմ գնալու: 138 Այդ ժամանակ մենք ծնկի եկանք նրա մոր, ամուսնու և սենյակում հավաքվածների հետ և աղոթեցինք: Նրա մայրն ու ամուսինը լալիս էին: Ես նրան հարց տվեցի և նա հաշտվեց Աստծո հետ, խոստացավ, որ կվերադառնա Աստծուն, եթե Նա ների իրեն: Ասում էր, թե ինչքան էր Նրան սիրում, որ զղջում էր իր մեղքերի և իր ապրած կյանքի համար, շարունակում էր զղջալ և լաց լինել: Որոշ ժամանակից ես վեր կացա և գնացի հիվանդանոցից: 139 Հաջորդ օրը նրանք զանգահարեցին ինձ և ասացին, որ վերադառնամ: Պարզվեց, որ հաջորդ առավոտյան անալիզ էին արել, որ տեսնեն, թե ինչքան է խորացել ուրեմիան, բայց տեսել էին, որ հիվանդությունից անգամ հետք չի մնացել: Ամբողջությամբ վերացել էր, նրա մեջ ուրեմիայի ոչ մի թույն չէր մնացել: Բժիշկներն այնքան հուզված էին, ասացին. ՙՄենք պետք է... սա իրոք տարօրինակ է: Մենք նրան կպատրաստենք և եթե այս վիճակը պահպանվի մինչև վաղն առավոտյան... մենք կշարունակենք նրան պենիցիլին տալ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: Մենք կվիրահատենք և կհանենք մեռած երեխային, քանի դեռ բարդություն չի առաջացել՚: 30 140 Նրանք օրվա ընթացքում երկու-երեք անալիզ արեցին, մի անգամ էլ ուշ երեկոյան: Այլևս ոչինչ չկար, ամեն բան լավ էր ընթանում: Նրանք պատրաստեցին նրան և հանեցին թթվածնային վրանից: Ամեն բան կարգին էր: Հաջորդ օրը պետք է վիրահատեին և հանեին երեխային: 141 Ես դուրս եկա: Ոչինչ չգիտեի դրա վերաբերյալ: Տերն ինձ ոչինչ չէր ասել: Եթե ուզում եք, կարող եք նրանց հարցնել: Նա ինձ չէր ասել, որ այդպես է լինելու: Ո՜հ, բայց նման բան տեսնել... նրա ամուսինը՝ մի մեղավոր, եկավ և ինձ ասաց. ՙԲրանհամ եղբայր, ես ուզում եմ իմ կյանքը տալ Տեր Հիսուսին՚: 142 Ես նրան ասացի. ՙՇատ լավ, ծնկի եկեք այստեղ, բռնեք ձեր կնոջ ձեռքը և միասին քայլեք ուղիղ ճանապարհով՚: 143 Մայրը վերադարձավ և ասաց. ՙ Բրանհամ եղբայր, դուք գիտեք, որ ես ու երեխաներս երբեմն գալիս էինք խորան, մտնում և դուրս էինք գալիս, լսում էինք ձեր քարոզները, բարձրանում էինք խորանի մոտ և հետ գնում: Ես նույնպես հեռացել եմ հավատքից, Բրանհամ եղբայր, բայց ուզում եմ վերադառնալ Տեր Հիսուսի մոտ երեխայիս հանդեպ Նրա ունեցած բարության համար՚: Դա շատ լավ է, բայց Հիսուսի մոտ չեն վերադառնում այդպիսի պատճառով: 144 Կեսգիշերին կամ ժամը մեկի կողմերը մայրը նիրհել էր: Աղջիկը կանչեց և ասաց. ՙՄայրի՜կ՚: — Այո, սիրելիս: Ի՞նչ ես ուզում: — Գիտե՞ս, այնքան երջանիկ եմ: — Ուրախ եմ, որ դու երջանիկ ես: — Աստծո հետ խաղաղություն ունեմ, և դա այնքան հրաշալի է: Մի քանի րոպեից նորից կանչեց. ՙՄայրի՜կ՚: — Այո՞: — Ես տուն եմ գնում: 145 Մայրը պատասխանեց. ՙԳիտեմ, սիրելիս: Բժիշկը վաղը երեխային կհանի, և մեկ-երկու օրից, երբ վերքը լավանա, կգնաս տուն և նորից երջանիկ կլինես ամուսնուդ և երեխաներիդ հետ, կլինես մի քրիստոնյա, որն ապրում է Աստծո համար: — Մայրի՜կ, ուզում եմ ասել, որ երկնային տուն եմ գնում: — Իհարկե, սիրելիս, ճանապարհորդության վերջում: 31 — Սա ճանապարհորդության վերջն է: — Ո՜հ, ի՞նչ է կատարվում: 146 — Սա ճանապարհորդության վերջն է: Այո՜, մայրի՜կ, մի քանի րոպեից ես կգնամ: 147 Նրա մայրը կարծեց, որ նա նյարդայնացած է և զառանցում է: Կանչեց բուժքրոջը, որը չափեց ճնշումը: Ամեն բան նորմալ էր: Հինգ րոպեից նա մահացավ: 148 Տուն վերադառնալուց հետո, մեկ-երկու շաբաթ անց (կարծեմ Գրեհեմ եղբայրն է խոսել թաղման ժամանակ) Մեդան ինձ ասաց, որ այդ երիտասարդ կինը մահացել է այդ գիշեր: Ես չէի կարող հավատալ դրան: Գնացի տեսնելու նրա մորը: 149 Չգիտեմ, թե ինչն ինձ դրդեց այդպես անելու, բայց ես ասացի. ՙՏեր, Դու ինձ պետք է բացատրություն տաս: Այն բանից հետո, որ ես գնացի այնտեղ, խոսեցի իր ամուսնու հետ, և նա ապաշխարեց նրա համար, ինչ Դու արեցիր իր համար, Դու հենց այնպես վերցրեցիր այդ կնոջը՚: Ասացի. ՙԴու պետք է ինձ բացատրություն տաս՚: 150 Երբ դուք այսպես եք խոսում Աստծո հետ, Նա ձեզ մենակ է թողնում: Նա ինձ ոչինչ պարտական չէ: Այդ ես եմ Նրան պարտական: Նա թողեց, որ մի քանի օր նեղացած մնամ: Հետո երեք-չորս ամիս հետո, երբ ես գետի ափին էի, Տերը խոսեց ինձ հետ տեսիլքով և ինձ ասաց. ՙԳնա մոր մոտ և նրան ասա. ՙՄի՞թե անցած տարի նրա ժամը չէր եկել, երբ նա քիչ էր մնում խեղդվեր գետում զբոսախնջույքի ժամանակ: Նա պետք է այն ժամանակ հեռանար կյանքից, բայց ես կարողացա նրան վերցնել միայն պատրաստ լինելուց հետո՚: Ահա թե ինչու դա կատարվեց, երբ դու գնացիր այնտեղ՚: 151 Ես եկա ծնկներիս վրա և լաց եղա: Ասացի. ՙՏեր Հիսուս, ներիս ինձ՝ խեղճ և հիմար ծառայիդ: Ես երբեք չպետք է նման բան ասեի՚: 152 Ես վերադարձա տեսնելու այդ կնոջը, որն ապրում էր Մարքիթ Սթրիթում, և ասացի նրան. ՙԵս ուզում եմ ձեզ մի հարց տալ՚: — Այո, Բիլլ եղբայր: — Եղե՞լ է դեպք, երբ քիչ էր մնում ձեր աղջիկը ջրում խեղդվեր: 32 153 Նա ինձ պատասխանեց. ՙԼիովին ճիշտ է, Բրանհամ եղբայր: Նրա ամուսինն ու մի քանի մարդիկ գնացին նրան գետից հանելու: Նրան արհեստական շնչառություն տվեցին և մեքենայի օգնությամբ դուրս մղեցին նրա կուլ տված ջուրը: Նա շրջազգեստ էր հագել, զբոսախնջույքի ժամանակ էր: Գնացել էր ափի մոտ: Ավազի վրա սայթաքել էր և գլխիվայր ընկել ջուրը: Ոչ ոք չէր նկատել նրան: Հետո հանկարծ նկատեցին, որ նա սուզվում է և նորից երևում ջրի վրա: Նետվեցին ջուրը և հանեցին նրան գետից: Քիչ էր մնում մեռներ՚: Ես ասացի. ՙԱյդ օրը նրա գնալու ժամն էր՚: 154 Աստված գիտի, թե ինչ է անում: Հավանաբար Տերն ինձ կասեր այդ բաները, եթե ես այդպիսի դիրքորոշում չունենայի՝ ՙՏե՜ր, Դու պարտավոր ես ինձ բացատրել՚: Նա ոչինչ պարտական չէ մեզ: 155 Մի հավաքույթի ժամանակ լսեցի մի ավետարանչի, որն աղոթում էր հիվանդի համար և ասում. ՙՈ՜վ Աստված, ես Քեզ հրամայում եմ բժշկել այս հիվանդին՚: Ո՞վ կարող է հրամայել Աստծուն: Դա նույնիսկ տրամաբանական չէ, որովհետև Աստված անում է այն, ինչ կամենում է: 156 Մի՞թե կավը կարող է ասել բրուտին. ՙԻնչու՞ ես ինձ այսպես ստեղծել՚: Անկասկած, ո՜չ: Բայց եթե մարգարեն լռի և փնտրի Տիրոջը պատասխանի համար, նա այն կստանա: 157 Այն մարդու նման, որը հարց էր տալիս օձի սերմի վերաբերյալ: Պարզապես ուշադիր եղեք, մի շտապեք: Աստված ամեն բան բարու գործակից է դարձնում նրանց համար, ովքեր սիրում են Տիրոջը: 158 Եթե Նինվեն չզղջար, Աստծո դատաստանները կթափվեին նրա վրա: Հիշեք, որ մարգարեն պիտի լսի: Դա նախազգուշացում էր: 159 Նույնը կլինի այս երկրի հետ: Դուք ասացիք. ՙԲրանհամ եղբայր, դուք անցած կիրակի ասել եք, որ այլևս հույս չկա՞՚: Դա ճիշտ է: ՙԻնչու՞՚: Որովհետև նա մերժել է իրեն ուղղված կոչը: Դա կկատարվի: Այս երկիրը կստանա իր դատաստանը: Ժամանակը եկել է, որ այս երկիրը կտոր-կտոր լինի: Ես տեսիլք եմ տեսել 1933 թվականին: Դուք կասեք. ՙՄինչև հիմա չի կատարվել՚: 33 160 Բայց դա կկատարվի: Երբ ես ավելի քան երեսուն տարի առաջ մարգարեացա, Մուսոլինին դեռ իշխանության չէր եկել, Մաժինոյի գիծը դեռ չէր կառուցվել, ձվի տեսք ունեցող մեքենաներ դեռ չկային, կանայք դեռ չէին ընտրել նախագահի, որն ուսանողի է նման, դեռևս կաթոլիկ նախագահ չէր ընտրվել, և մյուս բաները, որոնց մասին Նա ինձ ասել էր: Ավելի քան երեսուն տարի առաջ այդ բաները կանխասվեցին, բայց Նա ինձ դա ցույց տվեց հեռվից, մինչև վերջ: 161 Կամաց-կամաց մոտենում է, գավաթը լցվում է: Բիլլի Գրեհեմը, Օրալ Ռոբերտսը և մյուսները քարոզում են ապաշխարություն: Մարգարեները շրջել են երկրով մեկ հրաշքներով ու նշաններով, և աշխարհը շարունակում է սուզվել մեղքի մեջ: Ահա թե ինչու նրանք չեն ապաշխարում: Ապաշխարությունն է փոփոխություն բերում: 162 Ուշադրություն դարձրեք, որ Աքաաբը չզղջաց, երբ Եղիան նրան հանդիմանեց: Եթե Աքաաբը զղջար և խոնարհությամբ քայլեր Աստծո առաջ, ոչինչ չէր պատահի: Բայց Աքաաբը խլեց Նաբովթի այգին, սպանել տվեց նրան և ամեն տեսակ չար գործեր արեց: Իսկ Հեզաբելը... Մարգարեն եկավ ՙԱյսպես է ասում Տերը՚ խոսքով: Բայց ի՞նչ արեցին նրանք: Հեզաբելը սպառնաց սպանել նրան: Այդ ժամանակ ի՞նչ կատարվեց: Մարգարեությունը կատարվեց՝ շները կերան Հեզաբելի մարմինը և լիզեցին Աքաաբի արյունը: Դա կատարվեց ճշտորեն, մարգարեի խոսքի համաձայն: 163 Ահա թե ինչու Միքիան ասաց նույն բանը: Ինչպե՞ս կարող էր նա օրհնել այն, ինչ Աստված էր անիծել: Նրա Խոսքը, մարգարեությունը ներդաշնակ էր Խոսքի հետ: 164 Հերովդեսը չզղջաց, երբ Հովհաննեսը նրան ասաց. ՙՔեզ համար օրինավոր չէ ունենալ եղբորդ կնոջը՚: Բայց նա չզղջաց: Ի՞նչ արեց: Նրա կինը պահանջեց մարգարեի գլուխը: Տեսեք, թե ինչ ապականության մեջ նա ընկավ: Տեսեք, թե ինչ կատարվեց նրա հետ: Տեսեք, թե ինչպես Շվեյցարիայում մերժման կապույտ ջրերը եռում են որպես հիշատակ (Ակնարկում է մի առասպել, ըստ որի Պիղատոսը խղճի խայթոցից ազատվելու համար նետվել է Շվեյցարիայում, Պիղատոս լեռան ստորոտին գտնվող փոքրիկ լիճը, որի ջրերը եռում են տարվա որոշակի ժամանակահատվածում: Ծան. խմբ.): Նա չզղջաց, երբ Տերը նրան հանդիմանեց: Հովհաննեսն ասաց Հերովդեսին, որ անկախ իր դիրքից (դատախազ կլինի, կայսր կամ մեկ ուրիշ բան), նա պիտի զղջա, երբ Տերը կանչում է, այլապես Աստծո բարկությունն իր վրա կլինի: 165 Քանի՛ անգամ մարգարեները... ես այս թեմայի վերաբերյալ նշումներ եմ արել, բայց ժամանակ չկա, որովհետև տասը րոպե է մնացել: 166 Եթե չկա զղջում, անպայման դատաստան կլինի: Եզեկիան զղջաց, Նինվեն զղջաց: 167 Աքաաբը չզղջաց, Նաբուգոդոնոսորը չզղջաց: Նոյի ժամանակվա մարդիկ չզղջացին, և դատաստանը հարվածեց բոլորին: Բայց նախ Նա բոլորին զգուշացրեց: Յուրաքանչյուրը նախազգուշացում ստացավ: 168 Հիմա, քանի որ ժամանակը մոտ է, թող նրանք, ովքեր նախազգուշացում են ստացել, անհապաղ զղջան, քանի դեռ Աստծո բարկությունը չի հարվածել: 169 Բայց անդրադառնանք Բրանհամի խորանին: Մենք տեսել ենք այդ բաները և գիտենք, որ դա ճշմարտություն է: Խոսքի պատվիրանը սա է. ՙԵթե զղջաք և մկրտվեք Հիսուս Քրիստոսի Անունով մեղքերի թողության համար, կստանաք Սուրբ Հոգու պարգևը: Որովհետև խոստումը ձեզ համար է, ձեր երեխաների և բոլոր հեռավորների համար՚: 170 Մի մարդ՝ պարոն Դաուխը, ինձ վերջերս հարց տվեց. ՙԲրանհամ եղբայր, ես ծերանում եմ, տկարանում եմ: Ես իննսունմեկ տարեկան եմ: Կարծում եք, որ ես պատրա՞ստ եմ մեռնելու: Պատրա՞ստ եմ գնալու համար: Փրկվա՞ծ եմ՚: 171 Ես պատասխանեցի. ՙԴաուխ եղբայր, դուք երբևէ բժշկի մոտ գնացե՞լ եք ընդհանուր ստուգման՚: ՙԱյո՚,- պատասխանեց նա: 172 Բժիշկը վերցնում է գիրքը և տեղեկանում: ՙԱռաջին բանը, որ ես պետք է անեմ այս մարդու համար, նրա սիրտը զննելն է՚: Նա վերցնում է լսափողակը, դնում ականջներին և զննում նրա սիրտը: Հետո չափում է նրա ճնշումը, սարքը միացնում է նրա թևին: Հետո մեզի և արյան անալիզ է վերցնում և տարբեր բաներ է անում: Այդ բոլոր բաներն անում է, և եթե ոչ մի աննորմալ բան չի գտնում, 35 ռենտգենագրություն է անում: Եթե ոչինչ չի գտնում, ասում է. ՙՊարոն Դաուխ, ֆիզիկապես դուք նորմալ վիճակում եք՚: 173 Ինչի՞ վրա է նա հիմնվում: Իր բժշկական գրքի ցուցումների վրա: Եթե ինչ-որ բան չի համապատասխանում մասնագետների ասածի հետ, դա կերևա այս կամ այն բանից: Հետևաբար, որքանով որ նա տեղյակ է, դուք նորմալ ֆիզիկական վիճակում եք: 174 ՙԱյժմ,- ասացի ես,- ես կքննեմ ձեր հոգու վիճակը: Իսկ հոգու համար Աստված միայն մեկ սարք ունի. դա Աստվածաշունչն է: Հովհ. 5:24 համարում Հիսուսն ասում է. ՙՆա, ով լսում է Իմ Խոսքը...՚: Լսել չի նշանակում պարզապես որևէ ձայն լսել, այլ նշանակում է ՙընդունել՚: ՙՆա, ով կարող է ընդունել Իմ Խոսքը՚՚: Ամե՜ն: Նա, ով լսում է... (դադարեք այդ բաները հիմարություն անվանելուց, մի՜ ասեք՝ այնտեղ ոչինչ չկա, ես չեմ հավատում): ՙՆա, ով լսում է Իմ Խոսքը...՚: Դա Հիսուսի Խոսքն է, և Ինքը Խոսքն է: Ահա: ՙԵթե դուք լսում եք Իմ Խոսքը և հավատում Նրան, որ ինձ ուղարկեց, հավիտենական կյանք ունեք և դատապարտության պիտի չգաք, այլ մահից կյանքի եք անցել: Ամեն: Ես ասացի եղբորը. ՙԻնչպե՞ս է հիմա բաբախում ձեր սիրտը՚: Նա ինձ ասաց. ՙԵս հավատում եմ: Ես լսել եմ դա, ընդունել եմ՚: 175 — Դե, ուրեմն, Գլխավոր Մասնագետը, Գլխավոր Վիրաբույժը, հավիտենական կյանքի Գլխավոր Բժիշկն ասում է ձեզ. ՙԴու մահից անցել ես կյանքի և դատապարտության պիտի չգաս՚: 176 — Երբ ես լսեցի, որ ջրի մկրտության համար դուք քարոզում եք Հիսուս Քրիստոսի Անունը, անմիջապես եկա ձեր հետևից, և դուք ինձ մկրտեցիք: Ես այլևս առաջվանը չեմ: Ինչ-որ բան է կատարվել ինձ հետ: Այս բաներն ինձ չէին հետաքրքրում, և ես ուրիշ ճանապարհով էի գնում: Բայց շրջադարձ կատարեցի և սկսեցի քայլել այս նոր ճանապարհով: Օր ու գիշեր սիրտս վառվում է, փափագում եմ ավելի մոտ լինել Նրան: Հավատում եմ Նրա յուրաքանչյուր Խոսքին: Ասում եմ ՙամեն՚ Խոսքի յուրաքանչյուր հատվածին: Անկախ նրանից, որ այն կարող է խոցել ինձ, ես ուզում եմ համապատասխանել Խոսքին: Եվ որքան գիտեմ, համապատասխանում եմ: 36 177 — Ինձ թվում է, որ ձեր սիրտը շատ լավ վիճակում է: Ես կարծում եմ, որ դուք հոգևորապես առողջ եք: 178 Նա ինձ ասաց. ՙՏեսնես՝ կմասնակցեմ հափշտակությանը, Բրանհամ եղբայր՚: ՙԱյդ ես չպետք է ասեմ՝ ով կմասնակցի, ոչ՝ ոչ՚: 179 Նա ասաց. ՙԱյնքան կուզեմ ողջ լինել այդ ժամանակ: Այնքան եմ ուզում տեսնել հափշտակությունը՚: 180 — Շատ լավ, նայենք հոգու գիտության Գրքին: 1 Թես. 4:15-17 համարներում կարդում ենք. ՙՄեզնից նրանք, որ կենդանի են ու մնան մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չեն անցնելու: Որովհետև Տերն Ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով կիջնի երկնքից, և նախ Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն: Եվ հետո մենք, եթե ողջ մնանք, բոլորս պիտի փոխվենք, հանկարծակի, մեկ ակնթարթում (1 Կորնթ, 15:52), նրանց հետ միասին պիտի հափշտակվենք ամպերով՝ օդի մեջ Տիրոջը դիմավորելու, և այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք՚: Ննջած լինեք, թե ոչ, թաղված լինեք թե ոչ, ամեն դեպքում կգաք: Ոչինչ չի կարող խանգարել, դուք այնտեղ կլինեք: Ես նրան ասացի. ՙԴաուխ եղբայր, եթե նույնիսկ Հիսուսը չվերադառնա մինչև ձեր ծոռների ծոռների թոռների ծնվելը, դուք այնտեղ կլինեք, մինչև նույնիսկ նրանց փոխվելը՚: Դա ճիշտ է: Ամեն: 181 Գալիս են թե՜ օրհնությունը, թե՜ բարկությունը: Այս երեկո մենք պետք է ընտրենք կամ մեկը կամ մյուսը: Կամ պետք է սպասեք դատաստանին ու կործանմանը, կամ պետք է սպասեք հարությանն ու Տեր Հիսուսին: Նույն Աստվածը խոստացել է թե՜ մեկը, թե՜ մյուսը: Ես այնքա՛ն երջանիկ եմ: Սպասում ենք երջանիկ Հազարամյային, Երբ Տերը կգա տանելու Իր Հարսին, Սիրտս հառաչում է, փափագում քաղցր ազատության, Երբ մեր Տեր Հիսուսը երկիր կվերադառնա: Այնժամ մեղքն ու տառապանքը, ցավն ու մահը կվերջանան, Հիսուսի հետ փառավոր թագավորության ժամանակ: (Ո՜հ, եղբայրներ:ՙ Եվ մենք հավիտյան Տիրոջ հետ կլինենք՚): 37 182 Այն, ինչ Աստված ասել է, պետք է իրականանա: ՙԵվ տներ պիտի շինեն և բնակվեն, և այգիներ տնկեն և նրանց պտուղն ուտեն: Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկի, որ ուրիշն ուտի: Նրանք կտնկեն իրենց սեփական այգին ու կպահեն: (Ամեն, ամե՜ն): Նրանք չեն վնասելու ու չեն կործանելու Իմ ամբողջ սուրբ լեռան վրա՚: Ալելուիա՜: 183 Երբ այս մահկանացու մարմինն անմահություն կհագնի, երբ մահը կուլ գնա հաղթությանը, մենք Նրան կտեսնենք, այնպես ինչպես որ Նա է, և կունենանք Նրա փառավոր մարմնի պես մարմին: Ո՜հ, ինչպիսի՛ ժամանակ է գալիս: 184 Այն նույն Աստվածը և այն նույն մարգարեները, որոնք քարոզել են Աստծո Խոսքը՝ մարգարեանալով գալիք բարկության մասին, խոսել են նաև գալիք օրհնությունների մասին: Նա երբեք չի կործանում մարդուն առանց նախազգուշացնելու: Եթե նա նախազգուշացնում է, ինչ-որ բան է մեզ հետ կատարվում, մեր մեջ հաստատվում են վերջին օրերի նշանները, փառավոր Սուրբ Հոգին գործում է մեր մեջ՝ լցնելով Եկեղեցին Իր ներկայությամբ, հաստատելով Իր Խոսքը: Այդպես Եկեղեցին պատրաստվում է շուտով երկինք գնալ Աստծո զորությամբ: Դա նախազգուշացում է, որ դեն գցենք ամեն ծանրություն և դյուրավ պաշարող մեղքը, որպեսզի համբերությամբ վազենք մեր առջև դրված մրցավազքը՝ նայելով Հիսուսին՝ մեր հավատքի Հեղինակին ու Կատարողին: 185 Թող Աստված օրհնի քեզ, Եկեղեցի՜: Բռնիր Աստծո հավատարիմ ձեռքը: Եթե զգում ես Նրա ներկայությունը, գնա՜ նրա մոտ: Եթե ինչ-որ սխալ բան կա քո սրտում, կարգի բեր: Էլ ժամանակ չի մնում, Տիրոջ գալուստը մոտ է: Հավատու՞մ եք Նրան: Ո՜հ, եղբայրներ: Մի՞թե դա հրաշալի չի լինելու: Ի՛նչ հրաշալի պահ կլինի, երբ տեսնեմ անցյալի վետերաններին՝ դրախտում զբոսնելիս: Ինչպե՛ս եմ սպասում այդ ժամին: 186 Ես հիշում եմ, որ եղբայրս անդրծովյան մարտի դաշտից վերադառնալիս ասում էր. ՙՀենց Ազատության արձանը հայտնվում էր տեսադաշտում, նրանք տախտակամածի վրա տանում էին հաշմանդամ վետերանների սայլակները, որ նրանք կարողանան տեսնել Ազատության արձանը՚: Նավով գալիս դա առաջին բանն 38 է, որ տեսնում ենք, իր բարձրության պատճառով: ՙԱյդ բարձրացրած ձեռքը տեսնելով՝ այդ տղամարդիկ սկսեցին լաց լինել: Այդ ուժեղ տղամարդիկ տախտակամածի վրա կռացած լաց էին լինում՚: Ի՞նչ էր դա իրենց համար. ազատության նշան: Այն ամենը, ինչ նրանք սիրում էին, այդ նշանի հետևում էր: 187 Ո՜հ, ի՛նչ կլինի, երբ լսեմ Սիոնի նավի շչակների ձայնն այն առավոտ և տեսնեմ նրա ծածանվող դրոշները: Երբ ճակատամարտն ավարտվի, և հաղթանակը նվաճենք: Ալելուիա՜: Կվերադառնանք Տուն, ուր մահը, մեղքը և դժոխքը պարտված են, ուր չկա ո՜չ մեղք, ո՜չ մահ, ո՜չ տխրություն: Ինձ թվում է, որ լսում եմ շչակների ձայնը: Մենք մոտենում ենք Քաղաքին: Զգաստ եղեք, նավը մտնում է նավահանգիստ: Ո՜վ Աստված իմ, օգնիր, որ ապրենք այդ ժամի համար: 188 Տեր Հիսուս, մենք մի ժողովուրդ ենք, որն իր ամբողջ ուժով ջանում է քայլել Քո Ավետարանի լույսի տակ, Քո փառավոր Ավետարանի, որը հաստատելու համար Դու մահացար: Այնքան շնորհակալ ենք, որ այս չար ու խավար օրերում տեսնում ենք այդ նշանների հայտնությունը: Ո՜վ մեր Աստված, կարծես ձեռքը գրում է պատի վրա: Շնորհակալ ենք, Տեր, որ տեսնում ու գիտակցում ենք, որ ազատությունը մոտ է, դռան մոտ: Մենք քարոզում ենք շրջելով երկրով մեկ, տեսնում ենք Քո գործած մեծ նշանները: Դու հայտնում ես Քո Անձը ամեն օր, տարեցտարի: Չի անցնում մի տարի, որում Դու երկիրը չցնցես Քո փառավոր գերբնական նշաններով: Մենք տեսնում ենք և գիտենք, որ Աստծո մեծ բանակն առաջ է քայլում: 189 Սակավաթիվ, բայց որքան զորեղ է խումբը նրանց, ովքեր հավիտենական կյանք ունեն: ՙՆրանք կարշավեն զորքերի վրա և կցատկեն պարսպի վրայով՚: Այո՜, մահվան զորքն իշխանություն չի ունենա Եկեղեցու վրա: Նա կցատկի պարսպի վրայով՝ զատելով բնականը գերբնականից, և կլինի Աստծո ձեռքերում այդ փառավոր հավիտենության մեջ: Տեր Աստված, մենք շնորհակալ ենք Քեզանից: Մենք գիտենք, որ ժամանակը մոտ է: 190 Խնդրում եմ, ո՜վ Աստված, եթե այս երեկո այստեղ կա մեկը, որը չի ճանաչում Քեզ, մեկը, որը խաղաղություն չունի Քեզ հետ... Գուցե 39 մեր խոսելու ժամանակ մի մեղմ ձայն խոսել է նրանց սրտի մեջ: ՙԵս զգում եմ, որ կա մի նախազգուշացում, որն ինձ ասում է, որ այլևս չեմ կարող այդ վիճակում մնալ՚: Ո՜վ Աստված, թող նրանք անհապաղ կարգի բերեն իրենց տունը: Թող ամեն բան պատրաստ լինի: Թող այդ սառնությունը... Նրանք գուցե քրիստոնյաներ են, բայց այնքան են ապրել այս բաների մեջ, այնքան են տեսել, որ դա իրենց համար արժեքը կորցրել է: Նրանք դա ընդունում են անփութորեն, ոչ թե խորությամբ ու անկեղծությամբ: 191 Ո՜վ Աստված իմ, թող այս երեկո ամեն բան քննել՝ իմանալով, որ այս փառավոր բաները նրա համար են, որ մեզ զգուշացնեն եկեղեցու մոտալուտ հափշտակության մասին: Եվ եթե մենք բեռնավորված ենք մեղքով, անհավատությամբ ու ծուլությամբ, մենք չենք մասնակցի հափշտակությանը: Մենք դա գիտենք, Տեր, դրա համար խնդրում ենք, որ Սուրբ Հոգու կրակը վառվի մեր մեջ, վառվի մեր սրտի խորքում: Ո՜վ մեր Աստված, բոցավառիր մեր սրտերը Քո օրհնությամբ: 192 Օրհնիր մեր հավաքույթը, օրհնիր մեր սիրելի հովվին ու իր կնոջը, սարկավագներին, պատասխանատուներին, եկեղեցի հաճախողներին: Ների՜ր մեր մեղքերը, բժշկի՜ր մեր հիվանդությունները, Տեր, և բոցավառիր մեր սրտերը: Թող մենք դուրս գանք այս նախազգուշացման պատգամով, որ եթե հանդիպենք մեղքի մեջ ապրող մարդկանց, ասենք նրանց. ՙԲարեկամս, չե՞ս ամաչում քո արածների համար, իմանալով, որ մի օր հանդիպելու ես Աստծուն՚: Շնորհիր մեզ դա, Տեր: Ես նրանց Քեզ եմ հանձնում, ես Քեզ եմ հանձնում պատգամը, որ միասին աշխատենք Քո փառքի համար: Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց: 193 Մի՞թե չեք սիրում Նրան: Մտածեք, թե ինչպիսին ենք մենք: Նայեք, թե ինչքան ճանապարհ ենք անցել, բարեկամս: Հայացք գցեք Լյութերի ու Ուեսլեյի ժամանակաշրջանին, բոլոր այդ ժամանակաշրջաններին, և տեսեք, թե ուր ենք հասել. հենց այստեղ՝ բուրգի գագաթին, որտեղ Աստված ապացուցել է, որ Աստվածաշունչը լիովին բացահայտվել է յոթ կնիքների միջոցով: Այժմ սպասում ենք միայն այդ յոթ խորհուրդներին, հենց վերջում, Տիրոջ գալստյան և եկեղեցու հափշտակության վերաբերյալ, որը կարող է տեղի ունենալ մինչև վաղն առավոտյան: 194 Գիտակցու՞մ եք, որ մեզանից յուրաքանչյուրը լքելու է այս աշխարհը: Գիտակցու՞մ եք, որ կնոջից ծնված մարդու կյանքը կարճ է և լի է նեղություններով: Գիտե՞ք, որ Եդեմի պարտեզի մահվան ծառից ծնվելով՝ մենք պետք է մեռնենք: Մենք մեր մոր որովայնի պտուղն ենք և պետք է մեռնենք: Մենք պետք է բաժանվենք այս կյանքից: Տարբերություն չկա՝ ծեր ենք թե երիտասարդ: Եթե այստեղ գտնվող ամենածեր մարդն այս գիշերը լուսացնի, նա ավելի շատ ապրած կլինի, քան տասըտասնհինգ տարեկան շատ երեխաներ: Աշխարհում հարյուրավոր երեխաներ կմահանան լուսաբացից առաջ: Դրա համար կարևոր է մեկ բան՝ ի՞նչ ես դու անում հիմա: 195 Սա կարող է լինել քո վերջին հնարավորությունը: Երիտասարդ լինեք, թե ծեր, դուք կարող եք եկեղեցի գնալ: Ոչինչ անավարտ մի թողեք: Եղեք խորապես անկեղծ: Մի կողմ թողեք ամեն տեսակի մեղք: Նայեք Տիրոջը և ասեք. ՙՏե՜ր, արդյո՞ք ես Քեզ հաճելի եմ: Ուրիշ ի՞նչ կարող եմ անել, Տեր Հիսուս: Երբ այս կյանքն ավարտվի, այլևս հնարավորություն չեմ ունենա Քեզ ծառայելու: Սա իմ միակ հնարավորությունն է, Տե՜ր Աստված: Հայտնիր ինձ, թե ինչ ես ինձանից սպասում: Ինչ էլ լինի, հոժարությամբ կանեմ՚:

196 Անկեղծորե՞ն եք ասում այդ: Ի՞նչ են մտածում փոքրիկ երեխաները: Իսկ չափահասնե՞րը: Ծերուկնե՞րը: Պատանինե՞րը: Մենք պետք է գնանք այս կյանքից: Ո՞վ գիտի, որ դա չի լինի հաջորդ առավոտյան: Դուք ասում եք. ՙԴա անհանգստացնում է ինձ՚: Դա չպետք է ձեզ անհանգստացնի: Անկեղծ ասած, դուք պետք է կատարելապես երջանիկ լինեք, որ հեռանալու եք ժանտախտավորների հին բարաքից: 197 Կա մեկ ուրիշ աշխարհ: Կարիք չկա հեռու գնալու համար, որ գտնեք այն: Դա ձեզ հետ է, ձեր շուրջն է: Աստված ձեզ միայն հինգ զգայարան է տվել, որ հաղորդակցություն ունենաք այս աշխարհի հետ, բայց կա մեկ ուրիշ աշխարհ, որի հետ չեք կարող հաղորդակցվել, որովհետև դրա համար անհրաժեշտ զգայարանները չունեք:

198 Կիրակի երեկոյան ես ասացի (բայց գուցե դուք չէիք հասկացել), որ մենք ունենք հինգ զգայարան՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի: Բայց ենթադրենք, որ դուք չունեք տեսողության զգայարանը, ունեք միայն լսողության, հոտառության, համի և շոշափելիքի զգայարանները: Եվ տեսողության զգայարան ունեցողը ձեզ ասում է. ՙԿա մեկ ուրիշ աշխարհ, կա արևը՚: Դու դիպչում ես որոշ առարկաների, զգացողություններ ես ունենում, բայց ես կարող եմ դրանք նկարագրել քեզ: Բայց դուք կմտածեք, որ ես խելագար եմ, որովհետև դուք չունեք տեսողության զգայարանը, և որքանով ձեզ հայտնի է, ոչ ոք չի ունեցել: Դուք լսել եք, որ մարդիկ այդ ամենի մասին խոսում են, բայց կասկածում եք: Բայց ես այդ զգայարանով գիտեմ, որ դա իրական է: Դա իրական է, կարող եք տեսնել: Զգայարանը վկայում է այդ մասին:

199 Երբ մահանաք, այդ հինգ զգայարաննները կփոխանակեք մեկ ուրիշով (փառք Աստծու՜ն): Եվ դուք կենդանի եք հազար անգամ ավելի բարձր զգայարանով, ուրիշ կյանքում, այն կյանքում, որում ո՜չ մահ կա, ո՜չ անհանգստություն: Եվ այն, ինչ հիմա չեք հասկանում, պարզ կտեսնեք, երբ անցնեք մյուս կողմը: Դուք հիմա դա չեք հասկանում, բախվում եք այս աշխարհին, որովհետև չունեք այդ զգայարանը: Դուք ասում եք. ՙԱյս երեկո տարօրինակ զգացողություն եմ ունեցել: Ինձ թվում էր, որ ուզում եմ լաց լինել, աղաղակել...՚: Դա Տիրոջ Հրեշտակն է, հասկանու՞մ եք..

200 Նման է այն բանին, որ մեկը երբեք չի ունեցել տեսողության զգայարանը և ասում է. ՙԻնչ-որ իրական բան եմ զգում: Ջերմության զգացողություն՚: Դուք պատասխանում եք. ՙԴա արևի լույսն է՚:

201 ՙԻ՞նչ է արևի լույսը: Ես դա երբեք չեմ տեսել: Այդպիսի բան չկա՚: Տեսնու՞մ եք: Նա երբեք դա չի տեսել, չգիտի, թե դա ինչ է: Ինչ-որ մեկը, որը տեսնում է, պետք է նրան բացատրի:  Մենք պարզապես փոխվում ենք: Պարզապես փոխվում ենք: Մի՜ վախեցեք մահից: Մահը պարզապես խրտվիլակ է: Հիսուսը հաղթել է նրան: Նույնիսկ Պողոսը հասնելով կյանքի վերջին՝ ասաց. ՙՈ՜վ մահ, ու՞ր է քո խայթոցը: Ու՞ր է քո սարսափը: Գերեզմա՜ն, ու՞ր է քո հաղթանակը: Դու ասում ես, որ հաղթե՞լ ես ինձ: Ես ուզում եմ քեզ տանել Երուսաղեմ: Այնտեղ դատարկ գերեզման կա, և Հիսուսն ասել է. ՙԵս Նա եմ, որ հաղթել է մահին ու գերեզմանին՚: Ես Նրա մեջ եմ, և դու ինձ վրա իշխանություն չունես: Պողոսն ավելացնում է. ՙՊսակ է պատրաստված ինձ համար, որ Տերը՝ արդար Դատավորը, պիտի տա ինձ, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրեցին Նրա հայտնվելը՚:

203 Դուք սիրում եք Նրան: Ուզում եք տեսնել Նրա գալուստը: Դուք սպասում եք Նրան: Դա երկար պատմություն է, երկար սպասում: Սա սիրո պատմություն է: Չեք համբերում, թե երբ եք Նրան տեսնելու: Ո՜հ, դա այդպես է: Դա այն պահն է, այն ժամն է, որին մենք սպասում ենք: Եթե սիրտդ այդ վիճակում չէ, զգուշացիր: Հասկանու՞մ եք: Զգուշացիր: Մի թույլ տուր, որ թշնամին քեզ խաբի: Երբ Սուրբ Հոգին գործում է քո մեջ, ուզում ես թռչել դեպի Քո Արարիչը, Տերը. դա այնպիսի սեր է, որը ոչ ոքի չի չես կարող պատմել: Ճիշտ է, դա իրական է: Իրական է:

204 Եթե մի օր լսեք նախազգուշացումը, որ դուք պատրաստ չեք, հիշեք, որ գուցե Աստված ձեզ պատրաստում է ինչ-որ բանի համար: Դուք պատրաստ չեք...

205 Դուք ասում եք. ՙԵթե մկրտվեմ, հետո Սուրբ Հոգին... գուցե Տերն ինձ կտանի՞՚: Ո՜չ, դա բավարար չէ: Այդպես անելով դեռ միայն պատրաստվում եք ապրելու: Դուք պատրաստ չեք ապրելու, քանի դեռ չեք ընդունել Սուրբ Հոգին: Երբ ընդունում եք Նրան, նոր միայն սկսում եք ապրել: Մինչ այդ չեք կարող: Բայց հիմա երբ ընդունել եք Սուրբ Հոգին, պիտանի եք այդ կյանքի համար: Պարզապես պատրաստվում եք:

206 Մարդիկ ասում են. ՙՊետք է պատրաստվեմ մեռնելու՚: Ո՜հ, ո՜չ, ես պատրաստվում եմ ապրելու: Ամեն: Կարևորն այն է, որ պատրաստվենք ապրելու, Քրիստոսի հետ ապրելու, ունենալով հաղթանակ մեղքի, մահվան ու դժոխքի հանդեպ: Ես արդեն ունեմ հաղթանակ: Նա իմ Հաղթանակն է, և ես դրա ապացույցն եմ: Ես Նրա հաղթանակի ապացույցն եմ: Ամեն: Դա ճիշտ է:

207 ՙՈրտեղի՞ց գիտես, որ հաղթանակ ունես՚: Ես դա ունե՜մ: Ամե՜ն: Նա է ինձ տվել Իր Շնորհքով: Ես դա զգում եմ, դա գիտեմ: Ես տեսնում եմ, որ Նա գործում է իմ կյանքում: Նա ինձ փոխել է: Եվ այս Գրքի համաձայն Նա ինձ ասում է, որ ես հավիտենական կյանք ունեմ, ու դատապարտության տակ չեմ լինելու, այլ մահից կյանքի եմ անցել, որովհետև Նա ընդունել է իմ դատապարտությունն Իր վրա: Եվ եթե Նա վճարել է գինը, մի՜ փորձեք ինձ դատաստանի ենթարկել: Նա դատաստանի է ենթարկվել ինձ համար, և ես դա ընդունել եմ: Դա այդպես է:

208 Ուրեմն այևս դատաստան չկա: Այլևս մահ չկա: Մի օր ես կլքեմ եկեղեցին, մարդկանց, եթե Հիսուսն ուշանա: Եթե դա կատարվի, ես մեռած չեմ, ես չեմ կարող մեռնել, ես հավիտենական կյանք ունեմ: Ինչպե՞ս կարող է մարդը մեռնել, եթե հավիտենական կյանք ունի: Միշտ կլինենք Աստծո ներկայության մեջ, միշտ կլինենք Նրա հետ: Ամեն: Դրանից սիրտս թրթռում է, դա ինձ մղում է նորից քարոզելու: Նա սքանչելի է: Մի՞թե Նա սքանչելի չէ, սքանչելի, սքանչելի Հիսուս իմ Տերը մի՞թե սքանչելի չէ: Սիրում եմ այս վկայությունը: Աչքերս տեսել են, ականջներս լսել Այն, ինչ գրված է Աստծո Խոսքում Հիսուս իմ Տերը մի՞թե սքանչելի չէ:

209 Ո՜հ, սիրու՜մ եմ Նրան: Նա իմ խաղաղությունն է, իմ կյանքն է, իմ Թագավորը, իմ Աստվածը, իմ Հայրը, Մայրը, Քույրս, Եղբայրս, Բարեկամս, իմ Ամեն ինչը: Մի ժամանակ սովորություն ունեինք այս փոքրիկ երգը երգելու: Բոլորիդ ծանոթ են այս փոքրիկ հոգեգալստական երգերը: Նա իմ Հայրն է, իմ Մայրն ու Քույրը, Եղբայրը, Ամեն ինչ է ինձ համար, Ամեն ինչ, ամեն ինչ է ինձ համար, Ամեն ինչ, ամեն ինչ է ինձ համար:

210 Հիշու՞մ եք, որ ես սա երգում էի: Որևէ մեկը հիշու՞մ է: Շատ տարիներ առաջ էր: Հետո մենք երգում էինք. Ես գիտեմ, որ դա Արյունն էր, Արյունն էր, Ինձ համար թափված Արյունը: Երբ ես կորսված էի, մեռավ Նա խաչի վրա ինձ համար Եվ գիտեմ, որ Արյունը թափվեց ինձ համար:

211 Հիշու՞մ եք այս հին երգը: Ուրիշ ի՞նչ էինք երգում: Մեկ ժամ չե՞ք կարող արթուն մնալ Ինձ հետ, Երբ գնում եմ այնտեղ աղոթելու, Մեկ ժամ չե՞ք կարող արթուն մնալ Ինձ հետ, Երբ գնում եմ այնտեղ աղոթելու: Ես հաղթում եմ, հաղթում եմ, Որովհետև Հիսուսին եմ սիրում. Նա իմ Փրկիչն է, ժպտում է, սիրում է ինձ:

212 Ծեր եղբայր Սմիթը, մի սևամորթ եղբայր, սովորություն ուներ այս անկյունում կանգնելու: Ո՜հ, երբ լսում էի սևամորթներին, նստում էի այնտեղ, աղաղակում և լաց էի լինում: Նրանք ցնցում էին իմ մեքենան, ցատկում էին շուրջը: Նրանք այսպես ծափ էին զարկում (Բրանհամ եղբայրը ծափ է տալիս երգելով. ծան. խմբ.): Մեկ ժամ չե՞ք կարող արթուն մնալ Ինձ հետ, (Դուք գիտեք սևամորթներին բնորոշ ռիթմը: Ոչ ոք չի կարող նրանց նման երգել: Նույնիսկ չարժի էլ փորձել): Մեկ ժամ չե՞ք կարող արթուն մնալ Ինձ հետ, Երբ գնում եմ այնտեղ աղոթելու:

213 Կանգնած էի այնտեղ, ասում էի. ՙՈ՜վ Աստված իմ՚: Քսան տարեկան երիտասարդ էի, ցատկում էի մեքենայիս շուրջը և աղաղակում ու փառաբանում Աստծուն: Ո՜հ, ինչպիսի՛ ժամանակ էր: Դա սկզբում էր, երբ Աստված այդպես գործում էր ժողովրդի մեջ: Հիմա մենք դարձել ենք ուժեղ եկեղեցի, թվով քիչ, բայց Հոգով զորավոր: Ամե՜ն: Ո՜հ, որքա՛ն հրաշալի է:

214 Մենք երգում էինք այդ փոքրիկ օրհներգը: Հիշում եմ, որ հանդիպեցի մի սևամորթ կնոջ Մեմֆիսում, Թենեսիի նահանգում: Դուք այդ մասին լսել եք, ես ձեզ պատմել եմ: Նրա տղան վեներական հիվանդություն ուներ: Նա իր որդու վերնաշապիկը կապել էր գլխին գլխաշորի պես և այսպես հենվել նստարանին: Աստված ինչ-որ կերպ արգելեց, որ թռչի այն ինքնաթիռը, որով ես պետք է մեկնեի: Սուրբ Հոգին ինձ ասել էր. ՙԳնա, մի քիչ շրջիր այն կողմերում՚:

215 Եվ ես այնտեղ զբոսնում էի երգելով: Մտածում էի. ՙՀիմա իմ ինքնաթիռը կմեկնի՚:

216 Բայց Սուրբ Հոգին ինձ ասում էր. ՙՇարունակիր, շարունակիր, առաջ գնա՚: Դա կատարվել է իմ ծառայության առաջին շրջանում:

217 Ես նայեցի ցանկապատի վրայով: Այնտեղ փոքրիկ տնակ կար: Մի տարեց կին էր կանգնած այնտեղ: Նա նման էր ՙՄորաքույր Ջեմիմա՚ անուշաբլիթների տուփի վրա պատկերված քույրերից մեկին, նույն կլոր այտերը, նույն մազերը, նույն քիչ թեքված վերնաշապիկը: Նա այսպես հենվել էր դարպասին, իսկ ես կիսաձայն երգում էի այդ երգը... հիմա վերնագիրը չեմ հիշում: Դա փոքրիկ հոգեգալստական օրհներգ էր:

218 Ես դադարեցի երգել և մոտեցա: Նա կանգնած էր այնտեղ, արցուքները հոսում էին թմբլիկ այտերով: Ես ցանկացա գրկել նրան: Նա ասաց. ՙԲարև ձեզ, հովի՜վ՚: Ես ասացի. ՙԻ՞նչ ասացիք, մորաքույր՚:

219 ՙՈրտեղի՞ց գիտեք, որ ես հովիվ եմ՚: Նա ասաց. ՙԵս գիտեի, որ դուք գալու եք՚:

220 ՙԴուք գիտեի՞ք, որ ես գալու եմ՚: Ես մտածեցի. ՙԱհա թե ինչ՚:

221 Նա ասաց. ՙԱյո, պարոն: Դուք կարդացե՞լ եք Աստվածաշնչում սունամացի կնոջ պատմությունը: ՙԱյո, մորաքույր, կարդացել եմ՚:

222 Նա ասաց. ՙԵս այդ կնոջ նման էի: Ամուսնուս հետ աղոթել էի, որ Տերն ինձ երեխա տար, որին պետք է դաստիարակեմ Տիրոջ համար: Նա ինձ տվեց երեխա: Ես նրան դաստիարակեցի, լավ տղա էր: Բայց հայտնվեց վատ շրջապատում ու վարակվեց այդ վատ հիվանդությամբ: Նա մահամերձ պառկած է: Արդեն երկու օր է, որ մահամերձ է: Երկու օր ուշքի չի եկել: Բժիշկը եկավ և ասաց. ՙՆա չի կարող ապրել: Մահամերձ է: Վեներական հիվանդություն ունի՚: Ես չեմ կարող տեսնել, թե որդիս ինչպես է մահանում և աղոթեցի ամբողջ գիշեր: Ես ասացի Տիրոջը. ՙԵս այնպիսի կին եմ, ինչպես սունամացի կինը, բայց ու՞ր է քո Եղիսեն՚:

223 Նա շարունակեց. ՙԵս քնեցի և երազում տեսա, որ ես կանգնած էի դռան մոտ, իսկ դուք փողոցով իջնում եք մի քիչ թեք դրված գլխարկով: Բայց միայն թե... ձեր ձեռքում պետք է ճամպրուկ լիներ՚: ՙԵս այն թողել եմ ՙՓիբոդի՚ հյուրանոցում:

224 ՙԵս գիտեի, որ ձեր ձեռքում պետք է ճամպրուկ լիներ: Բայց իմ տղան մահամերձ է: Ես ասացի. ՙԻմ ազգանունը Բրանհամ է՚: Նա պատասխանեց. ՙՈւրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, հովիվ Բրանհամ՚:

225 Ես նրան ասացի. ՙԵս աղոթում եմ հիվանդների համար: Դուք լսե՞լ եք իմ ծառայության մասին՚:

226 ՙՈչ, կարծեմ՝ չէ: Ներս կմտնե՞ք՚: Եվ ես ներս մտա:

227 Այդ հաղթանդամ տղան պառկած էր այնտեղ: Ես փորձում էի այդ կնոջ հետ խոսել աստվածային բժշկության մասին, բայց դա չէր, որ հետաքրքրում էր նրան: Նա ուզում էր իր որդուց լսել, որ ինքը փրկված է և պատրաստ է կյանքից հեռանալու: Եվ Աստված նրան փրկեց:

228 Մոտ մեկ տարի հետո այդ տղային տեսա կայարանում տաքսու վարորդի աշխատանք կատարելիս: Ի՛նչ հրաշալի է Տերն ամեն ինչ անում:

229 Երբ ես դրանից հետո վերադարձա օդանավակայան, ինն անց կես էր: Ինքնաթիռը պետք է թռչեր ժամը յոթին: Ես տաքսի էի նստել, ու հենց հասա, լսեցի. ՙՎերջին հայտարարություն այսինչ համարի թռիչքի համար՚: Տերն այդ ինքնաթիռը պահել էր այնքան ժամանակ, երբ ես աղոթում էի տղայի համար: Տեսնու՞մ եք:

230 Ես փորձում եմ հիշել այդ փոքրիկ երգը... Ահա՝ ՙՆրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես՚: Ո՜հ, ինչպե՛ս էր այդ երգը հնչում այստեղ և ծափ էինք զարկում: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես: Նրանք հավաքված էին Վերնատանը, Աղոթում էին Իր Անունով, Մկրտվեցին Սուրբ Հոգով Ծառայության համար զորություն ստացան, Այն, ինչ Նա արեց նրանց համար այն օրը Նույնը քեզ համար կանի: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես:

231 Լսեք այս տունը. Թեև այդ մարդիկ կրթված չէին Ու չէին պարծենում աշխարհի փառքով. Բոլորն ունեցան իրենց Պենտեկոստեն, Մկրտվեցին Հիսուսի Անունով, Եվ հիմա բոլորին պատմում են, Որ հիմա էլ նույնն է զորությունը Նրա: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես: Ո՜հ, արի եղբայրս, այդ օրհնությունը փնտրիր, Նա կմաքրի սիրտդ մեղքից, Ուրախության երգ կբերի, Հոգուդ մեջ կրակ կվառի: Ո՜հ, սրտիս մեջ կրակ է վառվում, Իր Անունն եմ ես մեծարում: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես: (Ուրա՞խ եք դուք):

232 Մի՞թե ուրախ չեք: Միմյանց ձեռք սեղմեք, մինչ երգում ենք: Ի՞նչ եք ասում: Եկեք այդպես անենք: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես: Ո՜հ, արի եղբայրս, այդ օրհնությունը փնտրիր, Նա կմաքրի սիրտդ մեղքից, Ուրախության երգ կբերի, Հոգուդ մեջ կրակ կվառի: Ո՜հ, սրտիս մեջ կրակ է վառվում, Իր Անունն եմ ես մեծարում:

233 Բոլորս միասին. Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես:

234 Հիմա ուշադիր լսեք: Թեև այդ մարդիկ կրթված չէին Ու չէին պարծենում աշխարհի փառքով. Բոլորն ունեցան իրենց Պենտեկոստեն, Մկրտվեցին Հիսուսի Անունով, Եվ հիմա բոլորին պատմում են, Որ հիմա էլ նույնն է զորությունը Նրա: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես:

235 Ո՜հ, երգիր դա, եկեղեցի: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես:

236 Այժմ վերցրեք ձեր թաշկինակները: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես:

237 Փառք Տիրոջը: Ամե՜ն: Մենք երեխաների նման եք: Ձևապաշտություններ չկան մեր մեջ: Աստված ձևապաշտ չէ: Դա ճիշտ է: Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, Նրանցից մեկն եմ, նրանցից մեկն եմ ես, Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես:

238 Իրոք երջանի՞կ եք, որ կարող եք այդպես ասել: Բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք՝ ՙՓառք Տիրոջը՚: (Բրանհամ եղբայրն ու եկեղեցին միասին ասում են՝ ՙՓառք Տիրոջը՚): Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես, այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես:

239 Մեր Տեր Աստված, ես այնքա՛ն ուրախ եմ: Նրանցից մեկն եմ ես: Այնքան ուրախ եմ, որ նրանցից մեկն եմ ես: Ո՜վ Աստված, օգնիր որ նրանցից մեկը լինենք: Օգնի՜ր, որ լույսը վառ պահենք, Տեր, մինչ քայլում ենք դեպի Սիոն: Շնորհի՜ր մեզ դա, Տե՜ր: Հիսուսի Անունով մեր կյանքերը ընծայում ենք Քեզ ծառայելու: Ամե՜ն, ամե՜ն: Մենք քայլում ենք դեպի Սիոն, Հրաշալի, հրաշալի Սիոն, Մենք բարձրանում ենք Սիոն, Հրաշալի քաղաքն Աստծո: Եկեք, Տիրոջը սիրողներ, Թող մեր ուրախությունը հայտնի լինի, Միանանք քաղցրաձայն երգին, Միանանք քաղցրաձայն երգին: Եվ շրջապատենք գահը Եվ ... (երգեք Հոգով) Մենք քայլում ենք դեպի Սիոն, Հրաշալի, հրաշալի Սիոն: Մենք բարձրանում ենք Սիոն, Հրաշալի քաղաքն Աստծո: Միայն թող չերգեն նրանք, Ովքեր չեն ճանաչել մեր Աստծուն: Բայց երկնային Արքայի զավակները Երկնային Արքայի զավակները Թող իրենց ուրախությունը հռչակեն:

240 Երգենք սա. Մենք բարձրանում ենք Սիոն, Հրաշալի քաղաքն Աստծո: Մենք բարձրանում ենք Սիոն, Հրաշալի քաղաքն Աստծո:

241 Ո՜հ, մի՞թե դա ձեր հոգին չի մաքրում: Մի՞թե չեք սիրում այս հին օրհներգները: Սրտից բխող այս հին երգերը ես գերադասում եմ ժամանակակից երգերից: Այնքա՛ն երջանիկ եմ զգում, երբ երգում եմ այս երգերը: Այնքա՛ն լավ եմ զգում, ուրախանում եմ: Առ քեզ հետ Հիսուս անունը, Ով որդի ցավոց, վշտաց Տա սփոփանք քեզ և ցնծում մը, Առ զայն հետդ անկասկած: Ո՜հ, անգին քաղցր անուն Հույս երկրի, ցնծումն երկնից, Ոհ, անգին քաղցր անուն Հույս երկրի, ցնծումն երկնից:

242 Այժմ խոնարհենք մեր գլուխները. Այս անվամբ նաև երկնից մեջ Զինք պիտ Արքայից Արքա Պսակենք այդ կարճ կյանքե վերջ, Երբ ուղին մեր վերջանա: Ո՜հ, անգին քաղցր անուն Հույս երկրի, ցնծումն երկնից, Ոհ, անգին քաղցր անուն Հույս երկրի, ցնծումն երկնից: (Նեվիլ եղբայրը փակում է հավաքույթը):

 

Բովանդակություն