Լսել

Երրորդ Ելից 30/06/1963

Բովանդակություն

Ասված Խոսքը սկզբնական սերմն է

Շարք 3 թիվ 3

 

Երրորդ ելիցը

(The third exodus)

 

«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:

Երրորդ ելիցը

1963 թ. հունիսի 30 առավոտ

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ


Խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար: Մինչ մեր գլուխները խոնարհած են, եթե մեկն ուզում է Աստծուն հատուկ խնդրանք ներկայացնել, թող բարձրացնի իր ձեռքը՝ ձեռքում պահելով իր աղոթքը: Երկնային Հայր, գոհանում ենք Քեզանից, որ ևս մեկ անգամ կարողացանք միասին հավաքվել հավիտենության այս կողմում: Այս առավոտ ակնկալում ենք նոր ուժեր ստանալ Քեզանից, որ քաջություն ունենանք մեր առջև դրված ճանապարհով առաջ գնալու: Մենք հավաքվել ենք, ինչպես հրեաները, որոնք վաղ առավոտյան դուրս էին գալիս հավաքելու համար գիշերվա ընթացքում իրենց տրված մանանան, որ զորանային ողջ օրվա համար: Մենք այս առավոտ հավաքվել ենք, որ հավաքենք երկնային մանանան, որը մեզ ուժ կտա շարունակելու մեր ճանապարհը: Տեր, Դու գիտես բոլոր այդ կարիքները, որոնք Քեզ են ներկայացվել բարձրացրած ձեռքերի միջոցով: Ես միանում եմ նրանց աղոթքներին, որպեսզի Դու հոգաս նրանց կարիքները: Բժշկիր հիվանդներին ու տառապանքի մեջ եղողներին: Մենք գիտենք, որ Դու Աստված ես և կարող ես ամեն բան անել, և խոստացել ես այդ անել, եթե մենք անենք այն, ինչ ասվում է այս երգում՝ միայն հավատա: Ինչպես լսեցինք այդ հրաշալի բառերում՝ քայլիր, զրուցիր Թագավորի հետ: Այժմ, Հայր, օրհնիր Քո Խոսքը, մինչ այն հռչակվում է այս առավոտյան: Թող Խոսքդ տեղ գտնի մեր սրտերում բնակվելու համար, որ մեզ բերի այն բաները, որ խնդրում ենք Քեզանից: Խնդրում ենք Տեր Հիսուսի Անունով: Ամեն: Խոսքում գրված է. «Ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Գնանք Տիրոջ տուն»: Երեկ, երբ մեկնում էի Հոթ Սփրինգսից, Մուր եղբայրն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, գուցե ինձ հետ գա՞ք Տեքսաս: Այնտեղ համաժողով կա, և կարող եք մի քանի օր հանգստանալ»: Ես նրան պատասխանեցի. «Ես այսօր երկու ծառայություն ունեմ»: Նա ինձ ասաց. «Երկու ծառայությու՞ն»: Ասացի. «Այո»: Նա ասաց. «Այնպես, ինչպես դուք եք քարոզում, յուրաքանչյուր քարոզից հետո պետք է մեկ շաբաթով հանգստանաք: Նայեք հովիվներին. նրանք կիրակի առավոտյան քարոզում են և ողջ շաբաթ հանգստանում են: Իսկ իրենց քարոզը ընդամենը կես ժամ է տևում: Իսկ դուք քարոզում եք օրական երկու-երեք ժամ, երբեմն նույնիսկ օրական երկու անգամ, քարոզից հետո աղոթքի շարք եք անցկացնում զանազանությամբ: Եվ ասում եք, որ այսօր գնալու եք տուն, իսկ կիրակի օրը երկու անգամ քարոզելու՞ եք: «Իհարկե»: «Ինչպե՞ս եք կարողանում»: Ես նրան պատասխանեցի. «Իմ օգնությունը Տիրոջից է»: Ժամանակը սուղ է, ինչպես մեկն ասաց աղոթքի ժամանակ, երբ ես ներս մտա: Ժամանակը սուղ է, իսկ կարիքները շատ են: Դրա համար մենք եկել ենք ու ջանում ենք մեր ներդրումն ունենալ այս փառավոր ժամում, որում ապրում ենք: Այս երեկո, եթե Տերը կամենա, կուզեի խոսել այս թեմայով՝ «Ձեր կյանքը վայե՞լ է Ավետարանին»: Ես կուզեի այն ձայնագրել: Չգիտեմ, թե արդյոք այս առավոտյան քարոզը ձայնագրվում է: Բայց ձայնագրության պատասխանատուներին տեսա սենյակում: Ես կարծում էի, որ Նեվիլ եղբայրն այսպես կանի. անցած կիրակի նրան առաջարկել էի, որ նա տա իր պատգամը, հետո ես կգայի պատգամ բերելու: Բայց եթե նրանք ուզում են ձայնագրել կիրակնօրյա դպրոցի դասը, շատ լավ է: Եկող կիրակի, եթե Տերը կամենա և այստեղ լինենք, կուզեի խոսել մի թեմայի շուրջ, որի մասին վաղուց էի ուզում քարոզել, և իմ տված խոստումի համաձայն՝ ես կներկայացնեմ այդ պատգամը, որը պետք է ձայնագրվի այստեղ՝ խորանում: Այդ պատգամում մեղադրում եմ այս սերնդին՝ Հիսուս Քրիստոսին խաչելու համար: Այդ մասին կքարոզեմ հաջորդ կիրակի առավոտյան, եթե Տերը թույլ տա: Այս երեկո ժամը յոթին կամ յոթն անց կես կքարոզեմ այս թեմայով՝ Ձեր կյանքը վայե՞լ է Ավետարանին: Երբեմն պատգամների ժամանակ բավական կտրուկ բաներ եմ ասում: Երբ այդ բաներն ասում եմ, նկատի չունեմ այստեղի եկեղեցին: Հիշեք, որ այն, ինչ ասում եմ, ձայնագրվում է և տարածվում է աշխարհով մեկ: Մենք աշխարհով մեկ ձայներիզները բաժանելու ծառայություն ունենք, որը մեզ հնարավորություն է տալիս այդ պատգամները հասցնել մինչև ջունգլիներ: Եվ Սուրբ Հոգին առաջնորդում է ինձ ասելու բաներ, որոնք գուցե վերաբերում են մեկին, որն ապրում է Ավստրալիայում կամ մեկ ուրիշ տեղ: Այդ պատճառով գուցե երբեմն ասեք. «Այդպիսի վիճակ չկա մեզ մոտ. ինչու՞ է նա այդ մասին ասում»: Գուցե դա ասվում է մեկ ուրիշ վայրի համար: Վստահ եմ, որ դուք հասկանում եք դա: Այս պատգամներն ինչ-որ մեկին չեն ուղղված, այլ ողջ Եկեղեցուն, ամեն տեղ: Մենք ասում ենք այն ամենը, ինչ Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում ասելու և անելու: Մենք հրաշալի պահեր անցկարցրինք Հոթ Սփրինգսում, հին հոգեգալստականների հավաքույթի ժամանակ: Վստահ եմ, որ նրանք ովքեր եկել էին հոգեգալստականների հավաքույթին, գոհ մնացին: Ես չէի ճանաչում այդ խմբին. ես պետք է այնտեղ գնայի մեկ շաբաթով, բայց երկու-երեք օր կարողացա հատկացնել նրանց: Բայց մի բան կուզեի ասել. այդ խմբում գիտեին, թե ինչ է հավատքը: Եթե այստեղ ներկաների մեջ կան այդ հավաքույթին գնացած մարդիկ... անկյունում նստած այն կնոջը տեսել եմ այնտեղ, չեմ ճանաչում նրան, բայց գիտեմ, որ եկել էր: Կային նաև մի քանի եղբայրներ, որոնցից էին Ջեքսոն եղբայրն ու Պալմեր եղբայրը: Ահա թե մարդիկ ինչ են ստանում, երբ հավատք են ունենում: Դուք ուշադրություն դարձրի՞ք բժշկության շարքին: Չկար մեկը, որ մտներ աղոթքի շարքի մեջ և դուրս գար առանց Աստծուց բժշկություն ստանալու: Երբ հավատք եք ունենում... գուցե ձեզանից ոմանք չեն հասկանում այդ հուզականությունը, աղաղակները, պարերը: Նրանք ինչ-որ մարդու համար չեն անում դա: Նրանք պարզապես աղաղակում են Աստծո առաջ: Կուզեի ասել նաև սա՝ երբեք չէի տեսել այդքան պարկեշտ արտաքինով կանանց խումբ. նրանք բոլորը երկար մազեր ունեին: Երբ հիշում եմ որոշ մարդկանց արտաքին տեսքը, որոնք ջունգլիից են դուրս եկել... կարծեմ դրանից ավելի ժամանակակից տեսք (դուք գիտեք, թե ինչ նկատի ունեմ) չեմ տեսել՝ շպար և նման այլ բաներ: Գուցե համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ սովորեցնում են այդ հոգեգալստականները, բայց այդ հարցում լիովին համաձայն եմ նրանց հետ: Ինձ համար այդ հոգեգալստականները իսկապես քրիստոնյային վայել արտաքին ունեին: Երեկ կամ երեկ չէ առաջին օրը Տերն ինձ առաջնորդեց խոսելու այս թեմայով՝ Եվս մեկ անգամ, Տեր: Գուցե ոմանք չհասկացան, որ մտադրված այդ մասին խոսեցի այնտեղ, որովհետև Տերն ինձ առաջնորդեց: Այդ փոքրիկ խումբը ընկնելու էր ինչ-որ բանի մեջ, բայց Տերը հոգ տարավ դրա մասին: Պարզապես հրաշալի էր: Գիտեք, թե ինչպես են այդ բաները կատարվում: Եթե հոգևոր տեսողություն չունեք, այնտեղ ոչինչ չեք տեսնի: Պետք է մենք ակնկալենք այդ բաները: Երբ ես ներս մտա Անգրին եղբայրը երգում էր: Կարծեմ երկրորդ անգամն էի նրան երգելիս լսում: Նա երգում էր՝ քայլում եմ, զրուցում եմ Թագավորի հետ: Ես մտածեցի. «Մի՞թե հրաշալի չէ՝ քայլել Թագավորի հետ, զրուցել Նրա հետ: Դա նշանակում է մշտական հաղորդակցույուն: Ոչ միայն եկեղեցում, այլև ամեն տեղ: Քայլել և զրուցել Թագավորի հետ»: Նայեք այնտեղ՝ պատին: Փոքրիկ նկար է, որը նկարել է Ջորջ Թոդ անունով մի մարդ: Նա դա նկարել է ինձ համար: Ես չգիտեմ, թե ինչու է նկարել: Գուցե դրա մասին չի մտածել: Նա մի բնապատկեր է նկարել: Հեռվում՝ անտառի հետևում մի սար է: ՄԻ փոքրիկ կարկաչուն առվակ է հոսում: Առվակի մյուս ափին կանգնած են եղնիկը և իր ձագը: Ականջները բարձրացրած՝ նայում են առվակի մյուս կողմը: Ես չգիտեմ, թե արդյոք պարոն Թոդն այստեղ է: Ես նրան չեմ ճանաչում: Բայց կուզեի ասել սա՝ Տերը խոսեց ինձ հետ, երբ նայեցի այդ նկարին: Գուցե նա դա չգիտեր, երբ նկարում էր: Դուք հիշում եք այն պատմությունը եղնիկի մասին, որին մի մարդ ուզում էր կրակել: Մայրն իր ձագուկի մոտ էր կյանքի ջրերի մոտ: Նա ոգեշնչվեց ցույց տալու այդ եղնիկին իր ձագուկի հետ, և ես մտածեցի. «Դա ճիշտ է: Այն կողմում մշտադալար տերևներով ծառերի մոտ ես էլ ունեմ սպասող մորն ու երեխային»: Շնորհակալություն, Ջորջ Թոդ եղբայր, եթե այս առավոտ այստեղ եք: Այժմ ուզում եմ տալ կիրակնօրյա դպրոցի դասը: Սովորաբար ես բավական երկար եմ խոսում: Սրտիս մեջ մի թեմա կա երեկվանից: Ես ծերանում եմ և չգիտեմ, թե ինչքան ժամանակ ձեզ հետ կլինեմ: Բայց եկեղեցում կա մի մեծ թեմա, որը շատ տարաձայնություններ է առաջացրել մարդկանց մեջ: Հայտնի խնձորի նման. ես քարոզեցի դրա վերաբերյալ և հավատում եմ, որ Սուրբ Գրքով կարող ենք ապացուցել, որ խոսքը խնձորի մասին չէր: Դա մեծ շփոթություն է առաջացրել: Դուք գիտեք, որ մոտ մեկ ամսից վերադառնալու ենք Արիզոնա: Բայց մեկնելուց առաջ կուզեի Աստծո կամքով քարոզել մի թեմայի վերաբերյալ, որը ավելի լավ է չձայնագրենք: Իսկ եթե ձայնագրեք, մի՜ տարածեք: Ես ուզում եմ ձեզ ճշմարտությունն ասել ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ: Դա կարևոր հարց է, և մենք ապրում ենք վերջին ժամանակներում, երբ Աստծո խորհուրդները պետք է բացահայտվեն: Երեկ արևածագին սարը բարձրանալիս ինձ թվաց, թե Սուրբ Հոգին ասում է. «Ձայնագրիր և դիր մի կողմ»: Ես չգիտեմ, թե ինչու: Բայց ինչ վերաբերում է ամուսնության և ամուսնալուծության թեմային... Ոմանք ասում են. «Կարելի է նորից ամուսնանալ, եթե երդվես, որ մյուսը շնություն է գործել»: Ուրիշներն էլ ասում են. «Եթե անընդհատ վիճում են և չեն կարողանում միասին ապրել... ավելի լավ է խաղաղություն ունենալ, քան երկրի վրա դժոխքում ապրել»: Ամեն տեսակ հարցեր են տրվում: Ամուսնանում են ամեն հնարավոր ձևերով: Ոմանց վրա օրհնված ջուր են ցողում և ասում, որ կարծես նրանք ամուսնացած չեն էլ եղել, օրհնում են նրանց և վերադարձնում եկեղեցի: Կա մեծ խառնաշփոթություն: Բայց եթե այդպիսի խառնաշփոթություն կա, ուրեմն ինչ-որ տեղ ճշմարտություն էլ պետք է լինի: Ես հավատում եմ դրան և ասում եմ ամենայն խոնարհությամբ. ես հավատում եմ, որ դրա վերաբերյալ Տերն ինձ բացել է ճշմարտությունը: Բայց եթե դա տարածենք եկեղեցիներում, մեծ վնասներ կտա: Ես նախընտրում եմ, որ միայն հովիվները ստանան ձայներիզները, լսեն և հետո առաջնորդեն իրենց եկեղեցիները դրա համաձայն: Բայց ես կուզեի դա ձայնագրել պարզապես նրա համար, որ ցույց տամ, թե որտեղ է ճշմարտությունը այդ ամենի մեջ: Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ բոլոր խորհուրդները պետք է ավարտվեն, իրագործվեն: Մենք այդ բաները ցույց ենք տվել սերտելով Եկեղեցու յոթ շրջաններն ու յոթ կնիքները, հիմա մոտենում ենք այն ժամանակին, երբ պետք է սերտենք յոթ փողերն ու յոթ գավաթները: Գուցե պետք է երկշաբաթյա սերտողություն անել և բոլորը սերտել: Ես կուզեի ձայնագրել դա: Բացի այդ, ես ջանում եմ, որ դա սրբագրվի և Եկեղեցու յոթ շրջանների վերաբերյալ գիրք գրվի. Եկեղեցու շրջանների վերաբերյալ յոթ գիրք, յոթ ձայներիզ, որոնք հնարավորինս էժան պետք է լինեն, որ բոլորի համար մատչելի լինի: Այնուհետև, եթե Տերը մի քիչ ուշանա, ու ես հեռանամ, դուք կտեսնեք, որ կիրականանան այն բաները, որոնք ես Տիրոջ անունով կանխասել եմ: Չկա մի բան, որ կատարված չլինի, և մի քանիսն էլ հետո են իրականանալու: Եվ ես հավատում եմ, որ շուտով Տերը մեզ թույլ կտա այդ անել: Մենք ձեզ կզգուշացնենք ժամանակին, որովհետև շատերն են սիրում գալ և լսել այդ բաները, ինչ ես շատ եմ գնահատում: Եթե ոչ ոք չհավատար կամ չգար լսելու այս բաները, ի՞նչ օգուտ կունենար այն, որ ես գայի այստեղ և խոսեի: Հասկանու՞մ եք: Եթե ոչ ոք չցանկանար հավատալ, կնշանակեր խոզերի առջև մարգարիտներ գցել: Բայց կան հազարավորներ, որոնք հավատում են և կառչում են ամեն խոսքից: Դրա համար, երբ պատրաստում ենք այս հանդիպումները, ջանում ենք այնպես անել, որ հնարավորինս շատ մարդ գա, որ Աստված փառավորվի: Մենք հավատում ենք, որ Տերը մեզ դա ցույց կտա: Այլապես ես չէի ցանկանա որևէ բան անել առանց աստվածային ներշնչանք ստանալու: Աստված ամեն բանի համար ժամանակ ունի, դուք դա հասկանում եք: Դուք չպետք է որևէ բան անեք ժամանակից առաջ: Եթե դուք ձեր հնձիչ-կալսիչ մեքենան ուղարկեք հունձ, երբ դեռ հացահատիկը չի հասել, դուք մեծ մասը կկորցնեք: Դրա համար Աստված ժամանակին մանգաղը գործի կդնի: Այդ ժամանակ մենք կգնանք հնձելու: Այնքան մեծ մղում կար իմ մեջ այս թեման ներկայացնելու, բայց ես որոշել էի մի կողմ դնել այն: Երեկ ցերեկը ոչ մի ուրիշ բանի մասին չէի կարողանում մտածել, գիշերն էլ: Կեսգիշերին գնացի քնելու, բայց չկարողացա քնել: Անցած գիշեր ընդամենը երեք ժամ եմ քնել: Ինչ-որ բան ինձ անընդհատ ասում էր. «Ձայնագրիր ամուսնության և ամուսնալուծության մասին քարոզը»: Տեսնու՞մ եք: Եթե Տիրոջ կամքն է, և դա մնա իմ սրտում, և Աստված ավելի շատ բան ցույց տա դրա վերաբերյալ, կարծում եմ, որ կանեմ այդ ձայնագրությունը: Բայց հիշեք սա՝ այն պետք է բաժանվի միայն հովիվներին և քարոզիչներին: Դուք կարող եք գալ լսելու, բայց ձայնագրությունը... Հասկանում եք, որովհետև դա կտարածվի եկեղեցիներում, ոմանք այսպես են մտածում, մյուսները՝ այնպես, և սեփական եզրակացություններ կանեն: Ուզում եմ, որ նախ ծառայող եղբայրները ծանոթանան այդ քարոզին, հետո իրենք խոսեն, որովհետև իրենք են պատասխանատուները: Կարող էին այդ ձայներիզը լսել տալ հաշտարար դատավորներին, որ լսեն, թե Տերն ինչ է ասում ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ: Դա շատ ավելի սրբազան է, քան պատկերացնում ենք: Եվ դա կատարելապես համապատասխանում է օձի սերմին: Դա նույն բանն է, շարունակությունն է: Դա խորհուրդներից մեկն է: Դուք հիշում եք, որ յոթերորդ հրեշտակի օրերին, Աստծո խորհուրդները ավարտվում են: Բոլոր անհայտ բաները բացահայտվելու են: Այս երեկո յոթն անց կես եք սկսելու, չէ՞: Նեվիլ եղբայր, եթե պատգամ ունեք այս երեկոյի համար, խնդրում եմ, քարոզեք: Նա քառասունհինգ րոպե կամ մեկ ժամ կքարոզի, և ես կշարունակեմ: Ես սիրում եմ լսել Նեվիլ եղբորը: Ես սիրում եմ նրան: Նա իմ եղբայրն է, և ես կարծում եմ, որ նա հրաշալի հովիվ է: Ահա թե ինչ եմ սիրում Նեվիլ եղբոր մեջ՝ նա ապրում է այն, ինչ քարոզում է: Դա է գլխավորը: Գիտեք, որ քարոզելուց ավելի լավ է քարոզը մարդկանց կյանքով ցույց տալը: «Դուք Քրիստոսի նամակն եք՝ բոլոր մարդկանց կողմից կարդացված»: Մենք կարող ենք բացել Գրքի էջերը, բայց Աստված է բացելու կիրակնօրյա դպրոցի դասը: Դրա համար Նրան խնդրենք: Երկնային Հայր, հավատքով ենք մենք նայում ապագային: Հավատքով ենք, Տեր, սպասում երկրի վրա Քո գալստին մոտ ժամանակներս, երբ Դու գաս Քո ժողովրդին հավաքելու հափշտակության համար: Մենք տեսնում ենք, որ այդ հարանվանական եկեղեցիները այնքան լի են հակասություններով ու տարաձայնություններով, որ իրականում միայն վանում են մարդկանց: Ինչպես Եգիպտոսում, երբ եկավ մի Փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին: Գերմանիայում, Ռուսաստանում և Իտալիայում նույնը եղավ: Այդ ժողովուրդների մեջ բարձրացան Հիտլերներ, Ստալիններ, Մուսոլինիներ, որոնք ատում էին հրեա ժողովրդին: Դրա համար նրանք ստիպված եղան վերադառնալու իրենց երկիրը: Ո՜վ Աստված, Դու ունես գործելակերպ, որը մենք չենք հասկանում: Նրանց վռնդեցին իրենց տներից. տուն չունեն Գերմանիայում: Խլեցին իրենց ողջ ունեցվածքը: Դա կատարվեց նաև Իտալիայում և Ռուսաստանում: Գնալու տեղ չունենալով՝ նրանք հետ ուղարկվեցին իրենց երկիրը, նրա համար, որ կատարվի Խոսքը: Ո՜հ, Աստծո սիրառատ ձեռքը: Երբեմն, երբ տեսնում ենք, թե ինչպես է տառապում ժողովուրդը, մեզ թվում է, որ Նրա ձեռքը դաժան է, բայց անկախ ամեն ինչից, Եհովայի քնքուշ ձեռքն է առաջնորդում Իր փոքրիկ երեխաներին: Տեր, դրա համար գոհանում ենք Քեզանից: Տե՜ր, Քեզ ենք բերում մեր աղոթքները, երբ տեսնում ենք այն ճնշումները, որ հարանվանությունները գործադրում են հավատացյալների վրա, բանադրանքի են ենթարկում, ստիպում են, որ նրանց անունները գրվեն իրենց գրքերում, սպառնալով, որ առանց դրա կկորսվեն, ստիպում են, որ ոչ մի ընդհանուր բան չունենան մյուս խմբերի հետ: Միայն Եհովայի քնքուշ ձեռքն է Իրեն պատկանողներին տանում Կյանքի Ծառի մոտ: Ո՜վ Աստված, ես աղոթում եմ, որ բոլորը հասնեն այնտեղ: Գիտեմ, որ կհասնեն, որովհետև Քո Խոսքն է այդպես ասում, իսկ Քո Խոսքը չի կարող չկատարվել: Թող մենք առաջնորդվենք Կյանքի Ծառի մոտ, որ ստանանք հավիտենական կյանքը, թող տեսնենք Աստծո ձեռքը և հավատքի աչքերով նայենք այն ստվերներից այն կողմ, որոնցում քայլում ենք այսօր և տեսնենք խոստացված երկիրը մեր առջև: Տեր, խնդրում ենք, այս առավոտ օրհնիր Քո Խոսքը և մի քանի նշումները, որոնք ես արել եմ: Թող Սուրբ Հոգին գա այստեղ հիմա, երբ ես ընծայում եմ իմ անձը լեզվի, մտքի թլփատության համար, եկեղեցին էլ թող ընծայի իր հասկացողության ականջները, սիրտը, որ Դու խոսես բոլորիս հետ Քո Խոսքի միջոցով, որովհետև Քո Խոսքը ճշմարտությունն է: Մենք դա խնդրում ենք Խոսքի՝ Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Այժմ վերցնենք Աստվածաշունչը և կարդանք Ելից գրքից: Կկարդանք Ելից գրքի 3-րդ գլխի 1-12 համարները. «Արդ, Մովսեսը Մադիամի քրմի՝ իր աներոջ Հոթորի հոտն էր արածեցնում. և հոտը անապատից այն կողմ քշելով՝ Աստծո լեռը՝ Քորեբ, հասավ: Եվ Տիրոջ հրեշտակը կրակի բոցով նրան երևաց թփի միջից, և նա նայեց՝ ահա թուփը կրակով այրվում էր, բայց թուփը չէր սպառվում: Եվ Մովսեսն ասաց. «Դառնամ տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչպե՞ս է, որ թուփը չի այրվում»: Եվ երբ Տերը տեսավ, որ նա դարձավ տեսնելու, Աստված թփի միջից կանչեց նրան և ասաց. «Մովսե՜ս, Մովսե՜ս»: Եվ նա ասաց. «Այստեղ եմ»: Եվ ասաց. «Այս տեղին մի մոտենա. կոշիկներդ հանիր ոտներիցդ, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնած ես, սուրբ հող է»: Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը». և Մովսեսն իր երեսը ծածկեց, որովհետև վախեցավ Աստծուն նայել: Եվ Տերն ասաց. «Իսկապես տեսա Եգիպտոսում գտնվող Իմ ժողովրդի տառապանքը, և վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը լսեցի, որովհետև Ես գիտեմ նրանց վշտերը. և իջա նրանց եգիպտացիներիի ձեռքից ազատելու և նրանց այդ երկրից մի լավ ու լայնարձակ երկիր, կաթ ու մեղր բխող երկիր բերելու՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների տեղը: Եվ ահա հիմա Իսրայելի որդիների աղաղակն ինձ է հասել, ու տեսել եմ այն հարստահարումը, որ եգիպտացիներն են գործադրում նրանց հանդեպ: Ուստի արի՜ հիմա, և քեզ Փարավոնի մոտ ուղարկեմ, որպեսզի Իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, Եգիպտոսից դուրս հանես»: Ուշադրություն դարձրի՞ք. «Ես իջա... Ես քեզ կուղարկեմ»: Աստված գնում է մարդու կերպարանքով: Մեկ անգամ ևս կարդանք 10-րդ համարը. «Ուստի արի՜ հիմա, և քեզ Փարավոնի մոտ ուղարկեմ, որպեսզի Իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, Եգիպտոսից դուրս հանես»: Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ Փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերեմ»: Եվ ասաց. «Հիրավի, Ես քեզ հետ կլինեմ և սա քեզ համար նշան կլինի, որ Ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին Եգիպտոսից հանես, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»: Ես ուշադրություն չէի դարձրել, բայց այս առավոտ Հոգուց խորապես ներշնչված լինելով՝ հասկացա: Աստված Իր ծառային բերեց այնտեղ, որտեղից փախել էր, և որպես նշան՝ սարը ցույց տվեց: Ես դրան ուշադրություն չէի դարձրել մինչև հիմա: Դա հավիտենական նշան կլինի քեզ համար: Հասկանու՞մ եք: Այս առավոտ կխոսենք երրորդ ելիցի մասին, Աստծո ժողովրդին ուղղված Աստծո կանչի մասին, դուրս գալու կանչի: Ելից նշանակում է դուրս բերվել, դուրս տարվել: Ես ուզում եմ այս հատվածն օգտագործել Աստծո ժողովորդի երրորդ ելիցի մասին խոսելու համար: Անկասկած, եղել են շատ ելիցներ, բայց ես ուզում եմ խոսել այն ժամանակի մասին, երբ Աստված ելից պատրաստեց, այսինքն՝ զատում այն վայրից, որտեղ գտնվում էին: Ահա Աստված պատրաստվում էր իրականացնել Իր Խոսքի աստվածային խոստումը, որը տվել էր Աբրահամին, Իսահակին և Հակոբին: Հարյուրավոր տարիներ էին անցել, բայց Աստված երբեք չի մոռանում Իր խոստումը: Սահմանված ժամանակում Աստված միշտ կատարում է Իր խոստումը: Դրա համար կարող եք համոզված լինել, որ Աստված միշտ կիրականացնի այն, ինչ խոստանում է Աստվածաշնչում: Անօգուտ է այլ կերպ մտածել և ասել. «Ո՜հ, գուցե մարգարեն սխալվել է: Դա չի կարող իրականանալ մեր օրերում»: Այն ժամանակ դա գրեթե անհնար էր թվում, ավելի անհնար, քան մեզ է հիմա թվում, բայց Աստված այնուամենայնիվ դա իրականացրեց, որովհետև խոստացել էր: Տեսեք, թե ինչ պարզությամբ Նա այդ արեց. «Ես իջա, Ես լսեցի նրանց աղաղակը, հիշեցի Իմ խոստումը և եկա իրականացնելու այն: Դրա համար ուղարկում եմ քեզ: Դու կգործես, և Ես քեզ հետ կլինեմ: Անկասկած, քեզ հետ կլինեմ: Իմ մշտական ներկայությունը քեզ հետ կլինի, ուր էլ գնաս: Մի՜ վախեցիր, Ես եկել եմ ազատելու»: Ես վստահ եմ, որ հոգևոր միտքը ըմբռնում է սա: «Ես քեզ ուղարկում եմ, որ Իմ ժողովրդին առաջնորդես ելիցում, որ նրանց դուրս կանչես, և Ես քեզ հետ կլինեմ»: Ինչպե՛ս կարող ենք մենք կառչել դրանից: Ինչպե՛ս հավատքը կարող է կառչել այդ հույսից: Աստված կգործի: Նա դա խոստացել է: Անկախ հանգամանքներից, անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, Աստված կանի այդ, որովհետև Նա խոստացել է: Եվ Նա դա անում է այնպիսի պարզությամբ, որ դա վեր է ամեն կրթված մտքի հասկացողությունից, որը փորձում է դրա վերաբերյալ դատողություններ անել: Նա կասի. «Ինչպե՞ս կարող է դա պատահել»: Ես չեմ ասում, որ զարգացած ինտելեկտով ու լավ կրթություն ունեցող մարդը չի կարող հասկանալ այդ բաները: Այդ ամենը շատ լավ է, միայն թե նա իր կրթությունը չօգտագործի դատողություններ անելու համար, այլ Աստծուն հավատալու: Թող նրա կրթությունը վերածվի պարզության, որ լսի և հասկանա այն, ինչ Աստված է ասում: Այդ ժամանակ դա իրեն օգտակար կլինի: Ուշադրություն դարձրեք, որ երբ փորձում եք տրամաբանությամբ ապացուցել, որ դա չի կարող կատարվել, հեռանում եք Աստծուց: Միշտ այդպես է: Այդպես է լինում, երբ լսում ես սեփական հասկացողությանը: Եթե Աստվածաշունչը մի բան է ասում, որը դուք չեք հասկանում, պարզապես ասեք «ամեն» և գնացեք առաջ: Այս կիրակնօրյա դպրոցի դասի համար Աստվածաշնչում նայելուց բացի կարող եք նաև նշումներ անել, եթե ուզում եք: Ես շատ նշումներ եմ արել: Բացահայտելուց առաջ, թե ինչ է նշանակում այս ելիցը, կուզեի համեմատել նախորդ ելիցը այսօրվա հետ: Դուք կտեսնեք, որ այդ երկու իրադարձությունները լիովին նման են: Դրանցից մեկը բնական ոլորտում է, և այն բաները, որոնք Նա արել է որպես խորհրդապատկեր բնական ոլորտում, նորից անում է հոգևոր ոլորտում: Սա հոգևոր ելից է: Հրաշալի է Աստծո Խոսքը, ինչպե՞ս կարող է որևէ մեկն ասել, որ այն ներշնչված չէ: Այդ իրադարձությունները կատարվել են մոտ 2800 տարի առաջ, դուք դա գիտեք: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Նա խոստում տվել և ինչպես է այն իրականացրել: Այդ բաները մեզ պատմվում են, որ մեզ օրինակ լինեն: Ահա թե ինչպես է Նա ցույց տալիս ինչ-որ բանի ստվերը, որ ցույց տա իրականությունը: Եթե Տերը կամենա, այս երեկո այդ մասին կխոսենք քննելով արևն ու լուսինը: Բայց նախ պետք է նայենք Ծննդոց գիրքը՝ իմանալու համար, թե ինչու էին նրանք Եգիպտոսում: Ինչու՞ էր Աստծո ժողովուրդը դուրս եկել իր երկրից: Հենց սկզբից Աստված խոստումներ էր տվել Աբրահամին, Իսահակին և Հակոբին Պաղեստինում: Նա նրանց տվել էր երկիրը և ասել էր. «Ահա այն»: Ուրեմն ինչու՞ այդ ժողովուրդը այն վայրում չէր, որն Աստված տվել էր իրենց: Դա նաև այսօրվա հարցն է: Աստված մեզ տվել է Պենտեկոստե: Նա մեզ տվել է Գործք առաքելոց գիրքը: Մեզ տվել է Սուրբ Հոգին, որ առաջնորդի և ուղեկցի մեզ: Նա մեզ երկիր է տվել. ուրեմն ինչու՞ ենք մենք դրսում: Ինչու՞ է եկեղեցին դրսում: Ինչու՞ մեծ քրիստոնեական եկեղեցին այսօր նորից չի ապրում այնպես, ինչպես Գործք առաքելոց գրքում, չի անում նույն բաները: Պատճառ պետք է լինի դրա համար: Մենք լիովին քանդված ենք, սարսափելի վիճակում ենք: Քրիստոնեությունը երբեք այնքան վատ վիճակում չի եղել, ինչպես այսօր: Եվ մեծ ու ահավոր դատաստան է թափվելու եկեղեցու վրա, բայց մինչ այդ դատաստանը Աստված մեզ կանչում է ելիցի, ինչպես որ կանչել էր նախկինում: Ամորհացիների մեղքը հասել է մինչև երկինք: Դրա համար Նա մեզ կանչում է հոգևոր ելիցի: Բայց մի պահ հետ դառնանք և տեսնենք այդ բաների խորհրդապատկերը: Նրանք Եգիպտոս էին գնացել եղբայրներից մեկի հանդեպ ունեցած նախանձի պատճառով: Այդ պատճառով է, որ այդ ժամանակ Իսրայելը Եգիպտոսում էր իր երկրում լինելու փոխարեն: Հիշեք, որ Աստծո խոստումները ուժի մեջ էին, եթե միայն իրենք մնային իրենց երկրում: Հասկանու՞մ եք, թե ինչ էինք մենք ասում աղոթքի մեջ մի քանի րոպե առաջ: Ինչու Աստված խստացրեց Փարավոնի սիրտը: Որ նրանց վերադարձնի խոստացված երկիրը, նրանց օրհնելուց և Մեսիային նրանց ուղարկելուց առաջ: Ինչու՞ անհրաժեշտ եղավ, որ Նա խստացնի Հիտլերի սիրտը հրեաների դեմ, երբ Հիտլերն էլ կիսով չափ հրեա էր: Ինչու՞ այդպես արեց Ստալինի, Մուսոլինիի հետ: Տեսնում եք, երբ ժողովուրդը ներշնչված չէ... Աստված պետք է վերցնի այն բաները, որոնցով նրանք ապրում են, հաճախ նույնիսկ երկրի օրենքները, որ իրականացնի Իր խոստումները: Դրա համար անհրաժեշտ եղավ, որ Նա խստացնի այդ բռնապետների սրտերը՝ հրեաներին խոստացված երկիրը տանելու համար: Պետք էր, որ այդպես լինի: Հովսեփի պատմության վերաբերյալ... Դուք կգտնեք այդ պատ- մությունը Ծննդոց գրքում և տանը կկարդաք, որովհետև ես մի քիչ ուշ եմ սկսել կիրակնօրյա դպրոցի դասը և պետք է շտապեմ: Չմոռանաք այդ պատմությունը կարդալ, հենց որ կարողանաք: Հովսեփը ծնվել էր իր եղբայրներից հետո, նա նախավերջինն էր: Հոգևոր միտքն անմիջապես կհասկանա սա: Նա վերջին երեխան չէր, վերջինը Բենիամինն էր: Բայց ուշադրություն դարձրեք, որ նրան մերժեցին: Հովսեփն ու Բենիամինը իսկական արյունակից եղբայրներ էին: Միայն երկուսով էին այդպիսին: Բենիամինը երբեք չէր ճանաչվել Հովսեփին հանդիպելուց առաջ: Բայց հետո ստացավ Հովսեփի տվածի կրկնակի բաժինը: Ուշադրություն դարձրեք, որ նա մերժվեց իր եղբայրների կողմից, որովհետև հոգևոր էր: Թեև ընտանիքում ամենախոնարհն էր, նա մեծ մարդ էր, և եղբայրներն իրեն ատում էին առանց պատճառի: Նրանք չպետք է նրան ատեին, պիտի հարգեին: Բայց ինչու՞ էին ատում: Որովհետև նա իրենց եղբա՞յրն է: Ոչ դրա համար: Նրանք ատում էին նրան, որովհետև Աստված իր միջոցով ավելի էր գործում, քան ուրիշների: Աստված նրան հոգևոր հասկացողություն էր տվել: Նա կարող էր երազներ մեկնել, կանխասել բաներ, որոնք պետք է կատարվեին: Նա ձևեր չէր թափում: Նա երազում տեսավ խրձեր, որոնք երկրպագում էին իր խրձին: Դա եղբայրների մեջ բարկություն առաջացրեց իր հանդեպ: Ես պատկերացնում էին. թե ինչպես էին նրանք ասում՝ «Սրբի տեղ է իրեն դրել»: Նրանք գիտեին, որ դա նշանակում է, որ իրենք մի օր խոնարհվելու են նրա առջև: Հենց այդպես էլ կատարվեց: Ինչպե՞ս կարող էին այդ մեծ հսկաներն ընդունել, որ մի օր խոնարհվելու են այդ աննշան տղայի առջև: Բայց այդպես էլ արեցին և նրանից ողորմածություն հայցեցին: Բայց այն ժամանակ նա զորություն չուներ: Նա դեռ երեխայի կերպարանք ուներ: Մենք տեսնում ենք, որ այդ երազների պատճառով Հովսեփը հեռացվեց իր եղբայրներից (հարանվանություններից) և տարվեց մենավոր մի վայր, մինչ իր եղբայրները զբաղեցնում էին ողջ երկիրը: Բայց ահա մի փառավոր բան: Մենք գիտակցում ենք, որ քանի դեռ Իսրայելն ապրում է իր տարածքում... Շատ լավ էր իրենց տարածքում մնալը, բայց նրանք վռնդեցին Հոգուն: Այսօր արմատականները գիտեն իրենց դիրքը Աստվածաշնչի մտավոր հասկացողությամբ, բայց չունեն Հոգին: Նրանք մերժել են Հովսեփին, դուրս են հանել: Նրանք այդպիսի բաներ չեն ուզում, ասում են, որ դա ֆանատիզմ է և մոլեռանդություն: Նրանք ասում են. «Մենք չենք ուզում գործ ունենալ նման բաների հետ»: Նրանք վտարեցին դա, վաճառեցին աշխարհին: Այդպիսի մարդիկ հեռացված են իրենց հաղորդակցությունից: Բայց այդ անելով՝ իրենք էլ տարվեցին իրենց բնակավայրից, հետագայում տարվեցին Եգիպտոս: Այդ նախանձ եղբայրների պատմությունն, անկասկած, շատ ընդհանուր կետեր ունի այն բանի հետ, ինչ կատարվում է այսօր հոգևոր ոլորտում: Մենք լավ գիտակցում ենք, որ այդ ամենը նախանձից էր՝ անմաքուր, չար նախանձից: Մաքրություն չկա այդ նախանձի մեջ, դա չար նախանձ է: Երբ նրանք տեսնում են Աստվածաշունչը և նույն Աստծո բնությունը, որը գրել է Աստվածաշունչը, հաստատել է Ինքն Իրեն, և մերժում են դա, դա չար նախանձից է: Նրանք տեսան, որ Աստված բժշկել է հիվանդներին և հարություն տվել մեռելներին: Դա նույն Աստվածն է, որ ապրում էր առաքյալների ժամանակ: Նույն Ավետարանն է, որը նրանք գրել են, որ մեզ պատրաստեն այս հոգևոր ճանապարհորդության համար: Դա նույն Աստվածն է. որը նույն բաներն է անում, բայց միայն նախանձի պատճառով հեռացնում են դա և ասում. «Մենք չենք ուզում, որ մեր մեջ նման բաներ լինեն»: Հովսեփի եղբայրները մտածեցին, որ իրենց այդպիսի մարդ պետք չէ, ուրեմն ինչու՞ չազատվեն նրանից: Հենց նույնը կատարվում է այսօր: Նրանք մտածում են, որ քանի որ իրենց եկեղեցիները այդքան ինտելեկուալ են դարձել, իրենց մարդիկ ամենից լավ են հագնվում, ունեն ամենամեծ կազմակերպությունները, ամենախելացի հովիվները, ուրեմն իրենց պետք չէ Սուրբ Հոգին, որը գործում էր այն ժամանակ: Նրանք լցված են... Այլ կերպ ասած (գործերը խոսքերից բարձր են խոսում)՝ նրանք համոզված են, որ իրենց ճեմարաններով, ուղեղներով, միասնական քննարկումներով և ինտելեկտուալ մտքով նրանք ավելի ընդունակ են կարգուկանոն սահմանելու եկեղեցում, քան Սուրբ Հոգին: Դրա համար Նրա կարիքը չունեն: Այսօր մեզ դա պետք չէ: Նրանք ասում են. «Այդ ժամանակներն անցել են»: Այդպես չէ՞: «Մենք Սուրբ Հոգու կարիքը չունենք հիվանդներին բժշկելու համար: Մենք բժիշկներ ունենք: Մենք Սուրբ Հոգու կարիքը չունենք լեզուներով խոսելու համար, մենք բավական խելացի ենք»: Երբ այդպես ես անում, դուրս ես գալիս քո շրջանակից, հեռանում ես կյանքի ճանապարհից: Հիսուսն ասում էր հրեաներին. «Չե՞ք կարդացել՝ քարը, որը շինողներն անարգեցին, դարձավ անկյունաքար, որի վրա հենվում է ողջ տունը»: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Վստահ եմ: Պատճառը, որի համար նրանք այդպես են վարվում, այն է, որ կարծում են, որ նման բաների կարիք չունեն: «Մեզ պետք չեն լեզուներով խոսող մարդիկ, մեզ պետք չեն լեզուներ թարգմանող մարդիկ: Մեզ պետք չեն Հին կտակարանի մարգարեները, որ մեր կյանքը կարգի բերեն Սուրբ Հոգու միջոցով: Մենք այդ բաները ինքներս ենք հասկանում»: Տեսեք, նրանք ընդունել են մարդու ձեռքով հիմնված համակարգը Սուրբ Հոգու փոխարեն: Մինչդեռ կան մարդիկ, որոնք ընտրված են, որոնց անունները գրված են Գառան Կյանքի Գրքում: Նրանք չեն կարող բավարարվել դրանով: Ունենալով հոգևոր միտք՝ նրանք չեն կարող քայլել այդպիսի բաների մեջ: Նրանք չեն կարող դա տանել: Կարևոր չէ, որ իրենց ծնողներն ապրել են որևէ կազմակերպությունում կամ եկեղեցում ... Գուցե նրանք ուղղակիորեն դա չեն ասում... Ո՜հ, ոչ, նրանք ոչինչ չեն ասում: Բայց գործերն են վկայում: Ահա Խոսքը, և Սուրբ Հոգին այն հաստատում է, երբ հավաքում է նրանց, բժշկում է հիվանդներին, հարություն տալիս մեռելներին, խոսում լեզուներով և դևեր հանելով: Դրա համար ամեն բան կախված է նրանից, թե ինչ կա մարդու ներսում: Տիկին Արգանբրայթը նույն բանն էր մտածում այն օրը, երբ նստած էր ծառուղում և մոլախոտ էր քաղհանում (մաքրում էր սիզամարգը): Ես անցա նրա կողքով, և նա ինձ չնկատեց: Ես նայում էի նրան առանց իր գործից շեղելու: Ուշադիր եղեք Սուրբ Հոգու և Իր փառավոր գործի հանդեպ: Եկեղեցին կարծում է, որ Սուրբ Հոգու կարիքը չունի: Եկեղեցիները ձեզ կասեն այդ: Մարդը կկանգնի և այնպիսի ինտելեկտուալ ելույթ կունենա, որ համարյա կհավատաք: Բայց մի պահ կանգ առնենք և մտածենք: Մի՞թե Հիսուսը չի ասել, որ այդ երկու հոգիները այնքան նման կլինեին իրար, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Ինտելեկտուալ քարոզչությունը այնքան համոզիչ կլինի, որ կկարողանա մոլորեցնել մարդկանց: Ավետարանն է այդ ասում: Մարդը կկարողանա Խոսքն այնպես ներկայացնել, որ ցանկացած ինտելեկտուալ մարդ, եթե վստահում է իր հասկացողությանը, կդատապարտի Սուրբ Հոգուն և կընտրի մարդկային ճանապարհները: Մենք դա տեսնում ենք: Հենց այդպես էին նրանք մտածում Հովսեփի մասին: Նրանք ազատվեցին նրանից: Եվ երբ նա Եգիպտոսում էր... ո՜հ, երբ մտածում եմ այդ մասին... Այս թեմայի շուրջ կարող ենք խոսել երեք տարի գիշեր-ցերեկ և դարձյալ ու դարձյալ գտնել Սուրբ Հոգու ճշմարտության գոհարները: Հոգևոր միտքը կարող է հասկանալ, թե ինչպես Հովսեփը տարվեց Եգիպտոս, որ հալածանքը լինի: Այդպես մենք կարող ենք տեսնել Աստծո տեսիլքը, թե ինչպես է ամեն բան, անիվ անիվի վրա, շարժվում դեպի կատարյալ ներդաշնակություն: Տեսեք, թե ինչպես է Պետափրեսը մերժում Հովսեփին: Տեսեք այն սուտը, որի պատճառով Հովսեփը բան նետվեց, և այնտեղ նրա մորուքն աճեց: Նա վռնդվեց իր եղբայրների կողմից, բայց հանկարծ ասպարեզ եկավ Աստված: Մենք տեսնում ենք, թե ինչպես է անիվ անիվի վրա պտտվում Աստծո մեծ ծրագիրը և ամեն բան տանում այդ մեծ ելիցի իրականացմանը, պատրաստելով ամեն բան այն օրվա համար, երբ Նա կկանչի Իր ժողովրդին վերադառնալու իր երկիրը, այն դիրքը, որում Նա կկարողանա օրհնել իրենց և նրանց մեջ դնել Նրան, ում խոստացել է դնել: Բայց անհրաժեշտ էր, որ նրանք լինեն իրենց երկրում: Լավ հիշեք սա. անհրաժեշտ էր, որ նրանք դուրս գային այն երկրից, որում գտնվում էին, և գնային այն երկիրը, որը խոստացված էր, որպեսզի խոստացված Մեսիան գար: Եկեղեցին նույն բանը պետք է անի: Նա պետք է հեռանա մերժողների ներկայությունից և մտնի խոստումի մեջ, որպեսզի Մեսիան բացահայտվի իր առջև: Հասկանու՞մ եք այդ բաները: Մեսիայի բացահայտված կյանքը պատրաստում է մի Եկեղեցի, մի Հարսի: Եթե մի տղամարդ և կին ամուսնանում են, բայց տարակարծիք են, մշտական վեճեր կլինեն: Բայց եթե մի տղամարդ և մի կին իրար սիրում են և ամուսնանում են, նրանք կատարյալ ներդաշնակության մեջ են, մեկ սիրտ և մեկ հոգի ունեն, որովհետև պետք է մեկ մարմին դառնան: Երբ Եկեղեցին Աստծո հետ կատարյալ ներդաշնակության մեջ է, Փեսան արտահայտվում է Հարսի միջոցով, որովհետև նրանք պետք է մեկ լինեն: Ի՛նչ փառավոր դաս: Տեսնում եք, հոգևոր միտքը կճանաչի, որ խորհրդապատկերն ու միտքը նույն բանն են: Ժամերով կարող ենք խոսել այս թեմայի շուրջ: Տեսեք, թե ինչ է կատարվում: Ինչու՞ ենք մենք այդքան ժամանակ սպասել ինչպես օազիսին: Աստվածաշունչը մեզ ասում է, որ եկեղեցին փախավ անապատ, որտեղ կերակրվեց որոշ ժամանակ: Ինչու՞ այդպես եղավ: Դա Աստծո ծրագիրն է՝ անիվ առ անիվ: Ինչու՞ Աստված դա չիրականացրեց վաղուց, երբ տղամարդիկ և կանայք մատիտները վերցրած ժամանակի հաշվարկ էին անում: Դատավոր Ռութերֆորդը և շատ ուրիշներ ասում էին, որ Հիսուսը վերադառնալու է 1914 թվականին, նրանից առաջ Մայր Շիփթոնը և մյուսները Սուրբ Գրքի հիման վրա հաշվարկներ են արել, աղավաղելով այն: Այդ բաները ծածկված են, իրոք ծածկված: Ինչպե՞ս կարող է Սուրբ Գիրքն ինքն իրեն հակասել, երբ Հիսուսն ասել է. «Ոչ ոք չգիտի ո՜չ օրը, ո՜չ ժամը»: Տեսնում եք, նրանք վերցնում են Սուրբ Գրքից մի հատված և կառչում են դրանից: Բայց դուք պետք է վերցնեք ամբողջ Սուրբ Գիրքը: Եթե Աստված դրա մեջ է, Աստված կբացահայտի, որ դա ճշմարտություն է: Ինչպես աստվածային բժշկությունը. եթե ճշմարտություն չէ, ուրեմն ճշմարտություն չէ: Ուրեմն Աստված դրա հետ կապ չունի: Բայց եթե Նա հայտնում է, որ դա ճշմարտություն է, ուրեմն ճշմարտություն է: Ինչպես Աստված ասաց. «Եթե ձեր մեջ մարգարե կամ հոգևոր կա, Ես նրա հետ կխոսեմ: Եթե նրա ասածը կատարվի, ուրեմն լսեք նրան»: Բայց եթե մարգարեությունը սխալ է, Աստված չի կարող սխալվել: Նա անվերջ է, անսահման, ամենակարող և չի կարող սխալվել: Դրա համար, երբ մարդը խոսում է, ցույց է տալիս, թե ով է ինքը: Եթե իր սեփական խոսքերն է ասում, դա չի կատարվի, բայց եթե Աստծո Խոսքերն է ասում, չի կարող չկատարվել, որովհետև Աստված է խոսել: Իր ներշնչանքն Աստծուց է գալիս, և անպայման ճիշտ կլինի: Աստված այդպես է պատվիրում խոսել: Այդպես է Աստվածաշունչը... Հին Կտակարանում Աստված ասել է. «Եթե նրանք չեն խոսում օրենքի և մարգարեների համաձայն, ուրեմն նրանց մեջ կյանք չկա»: Դա ճիշտ է. նրանց մեջ կյանք չկա: Պետք է խոսել օրենքի և մարգարեների համաձայն: Լինի դա մարգարեություն թե մեկ ուրիշ բան, պետք է համապատասխանի Խոսքին, այլապես կեղծ է: Մենք տեսնում ենք, որ այդ ամենը կատարվեց, որովհետև... Մեթոդականները, լյութերականները, մկրտականները, Քեմփբելականները և բոլոր մյուսները արթնություններ ունեցան: Ուխտավորները, սրբության ուխտավորները և հոգեգալստականները մեծ արթնություններ ունեցան: Բայց մեծ ելիցը տեղի չունեցավ: Ինչու՞: Աստված Աբրահամին ասաց, որ երկիրը կտա իր սերնդին, բայց ամորհացիների անօրենությունը դեռ իր լրումին չի հասել: Աստված համբերությամբ սպասեց: Մարդիկ փորձում են հաշվարկներ անել: Նրանք տեսնում են, որ Սուրբ Գիրքը իրադարձությունների մասին է կանխասում և ասում են. «Դա կկատարվի այսինչ ժամանակում»: Բայց նրանք չեն հասկանում, որ ամորհացիների անօրենությունը դեռ իր լրումին չի հասել: Նրանք Եգիպտոսում պիտի սպասեին չորս հարյուր տարի մինչև ազատագրվելը: Բայց իրականում նրանք իրենց երկրից հեռու մնացին չորս հարյուր քառասուն տարի, որովհետև մերժել էին մարգարեին: Նրանք անապատում քառասուն տարի ավել չարչարվեցին, մինչև Աստված նրանց ազատեց: Մովսեսը ստիպված եղավ քառասուն տարի մնալ անապատում, հետո եկավ նրանց ազատելու: Քառասուն ավելի տարիներ անցան, որովհետև նրանք մերժել էին պատգամը:  Աստծո ժամանակով քառասուն տարին համապատասխանում է մեր ժամանակով կես րոպեին: Եթե հազար տարին մեկ օր է, քառասուն տարին մեկ րոպե էլ չի: Մտածեք այդ մասին: Մենք ուշացել ենք: Ինչու՞: Աստծո երկայնամտության պատճառով. Նա սպասում է և դիտում: Նա առաջ բերեց լյութերականների արթնությունը, բայց նրանք կազմակերպվեցին: Նա առաջ բերեց մեթոդականների արթնությունը, բայց նրանք կազմակերպվեցին: Մկրտական եկեղեցու Ջոն Սմիթի միջոցով նույնպես արթնություն բերեց, բայց նրանք էլ կազմակերպություն դարձան: Նա բերեց հոգեգալստական արթնությունը պարգևների վերականգնումով, բայց նրանք էլ կազմակերպություն դարձան: Այդպես կլինի, մինչև անօրենությունը իր լրումին հասնի: Աստված այլևս չի հանդուրժի: Այդ ժամանակ ելից կլինի, և մենք այն կտեսնենք: Մարդիկ ժամանակի ընթացքում կտեսնեն, որ անեծք կա: Նրանք նորից վերցնում են ոսկե լեզու և բաբելոնյան գեղեցիկ վերարկու: Ահա դա է անեծք բերում ժողովրդի վրա, երբ մարդը փորձում է բերել իր սեփական գաղափարները: Մենք պետք է Խոսքի մեջ մնանք: Աստված պատվիրել էր, որ չպետք է այդ անիծված քաղաքում որևէ բանի դիպչել: Մի դիպչեք, հանգիստ թողեք դրանք: Աքարը մտածեց, որ կարող է ոսկու կտորը և բաբելոնյան վերարկուն վերցնել և հանգիստ ապրել մյուսների նման: Ո՜հ, ինչքան Աքարներ կան ճամբարում: Բայց այդ առարկաներն անիծված են և անիծված կմնան: Անեծք է մտել ճամբարի մեջ Նիկիայի տիեզերաժողովից ի վեր: Այն ժամանակվանից դա մնացել է, բայց Աստված թողնում է, որ ամորհացիների անօրենությունն իր լրումին հասնի: Այժմ, եթե հոգևոր հասկացողություն ունեք (նկատել եք, որ ես միշտ խոսում եմ հոգևոր հասկացողության մասին), կարող եք տեսնել, որ այս ազգի անօրենությունը հասել է իր լրումին: Այն կազմակերպվեց, նորից կազմակերպվեց, այժմ միավորվում է և միանում մեկ ուրիշ բանի: Անօրենությունը հասել է իր լրումին: Ելիցի ժամանակն է: Խոստումի երկիր մեկնելու ժամանակն է: Ոչ թե պարզապես մեկ ուրիշ երկիր գնալ, այլ տուն գնալ տուն՝ հազարամյա թագավորություն: Ժամանակն է դուրս գալ այս ազգի անօրենությունից: Այս երեկո, Տիրոջ կամքով, էլի այդ թեմային կանդրադառնամ: Անօրենությունը հասել է իր լրումին: Այս ազգն ապականվել է: Դուք ինձ կասեք. «Բրանհամ եղբայր, ձեր ազգի՞ մասին եք այդպես ասում»: «Անկասկած»: «Որպես ԱՄՆ-ի քաղաքացի՝ չպետք է այդ ասեիք»: Ուրեմն Եղիան չպետք է անեծք կանչեր Իսրայելի վրա, որովհետև ինքն էլ իսրայելացի էր: Մյուս մարգարեներն էլ չպետք է անեծք հռչակեին Իսրայելի վրա, քանի որ այդ երկրի քաղաքացիներ էին: Բայց նրանց ասածներն իրենց սեփական գաղափարները չէին, այլ Աստծո Խոսքը: Կախված է նրանից, թե որտեղից եք ներշնչանք ստանում: Կախված է նրանից, թե որտեղից է դա գալիս: Եթե Խոսքին հակառակ է, մերժեք դա: Խնդրում եմ, որ որևէ մեկն ապացուցի, որ իմ ասածը հակառակ է Խոսքին: Հայտնության 13-րդ գլխում է այս ազգը հայտնվում: Այս ազգի թիվը 13-ն է, կնոջ ազգ է: Աստվածաշնչում խոսվում է մի կնոջ մասին: Կին է պատկերված մեր արժույթի վրա: Սա կնոջ ազգն է: Կանանց ապականումը որտեղ որ սկսվել է, այնտեղ էլ ավարտվում է: Ապականությունը սկսվեց Եդեմում Աստծո Խոսքի հանդեպ անհավատության պատճառով: Այնտեղից են սկսվել կանանց քարոզչությունն ու մյուս բաները: Աշխարհի ապականությունը գալիս է Հոլիվուդից, որն աշխարհի ամենավատ վայրն է: Ամերիկայում ավելի շատ ամուսնալուծություններ կան, քան մյուս երկներում միասին վերցրած: Տեսնու՞մ եք: Ինչու՞ է այդպես: Շուտով կիմանաք, եթե Տերը թույլ տա: Կտեսնեք, թե ինչու կա այդ անեծքը: Կտեսնեք, որ ամուսնալուծության հարցում սատանան կուրացրել է աշխարհի աչքերը: Մենք սարսափելի ժամանակում ենք ապրում: Նրանք ապականված են, լիովին ապականված: Այն հայտնվում է Հայտնության 13-րդ գլխում: Հիշեք, որ նա բարձրացավ որպես գառնուկ՝ կրոնի ազատություն և այլն: Բայց նա ստացավ գազանի իշխանությունը և նրա պատկերը շինեց: Նա խոսում է իշխանությամբ և անում է բոլոր այն չար բաները, որոնք արել է իրենից առաջ եղող գազանը: Եվ դուք ասում եք, որ սա մարգարեություն չէ՞ այս ազգի դեմ: Ամորհացիների անօրենությունը հասել է իր լրումին, եթե նրանք այդպես են վարվում: Յուրաքանչյուր նոր պապի նպատակը եղբայրներին միավորելն է: Մարմնավոր մտքի համար դա լավ բան է, բայց Աստծո աչքում դա հակառակ է Սուրբ Հոգուն: Մենք չենք կարող միանալ այդ բաներին: Բայց ամեն եկեղեցի կբռնվի այդ դաշինքի մեջ: Դուրս եկեք դրա միջից հնարավորինս արագ: Այլապես կստանաք գազանի դրոշմը առանց նույնիսկ դա իմանալու: Դուրս եկեք դրա միջից: Հուսով եմ, որ հոգևոր միտք ունեցողները կհասկանան դա, վստահ եմ, որ կհասկանան, բայց մյուսների համար չգիտեմ: Ամեն դեպքում, եթե չեք կարող երկրով մեկ շրջել, կարող եք ձայներիզներն ուղարկել: Աստված միջոց կգտնի դիպչելու նրանց, ովքեր հոգևոր միտք ունեն, այնտեղ, ուր սերմը ցանվել է: Դա ճիշտ է: Եվ հենց որ լույսը հասնի սերմին, այն կյանք կստանա: Ինչպես ջրհորի մոտ կանգնած կինը: Նա ասաց՝ «դա ճիշտ է», և լույս ստացավ: Դուրս եկեք անիծված բաներից: Ցույց տվեք, թե այդ շարժումներից որ մեկն է բարձրացել ընկնելուց հետո:Ասացեք ինձ, թե ընկնողներից որոնք են բարձրացել: Դրա համար կարող եք տեսնել, որ այս ամենը սխալ է: Իսրայելի ժամանակ ամորհացիների անօրենությունը դեռ չէր հասել իր լրումին, դրա համար Իսրայելը ստիպված եղավ որոշ ժամանակ սպասել ելիցին: Բայց երբ ամորհացիների անօրենությունը հասավ իր լրումին, եղավ մարմնավոր ելից, որը ժողովրդին տարավ մարմնավոր երկիր, որտեղ բնակվելիս են եղել մարմնավոր ամորհացիները: Դա նրանց երկիրն էր: Երկար ժամանակ ինքն իրեն եկեղեցի անվանող ամորհացիների հարանվանության անօրենությունը շուտով կհասնի իր լրումին: Ելից է տեղի ունենալու, որտեղ Աստված բացահայտելու է Իր ժողովրդին՝ Եկեղեցուն, Հիսուս Քրիստոսի Հարսին: Եկեղեցին ելից կունենա, կգնա խոստումի երկիր: «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան»: Դուք կարիք չունեք գնալու այնտեղ և պայքարելու դրա համար, ինչպես նրանք պայքարեցին: Ամեն բան արդեն պատրաստ է: Եթե այս երկրային վրանը քանդվի, մեկ ուրիշն է մեզ սպասում: «Ուր որ Ես եմ, դուք էլ այնտեղ կլինեք»: Մեծ ելիցը մոտ է: Տեսեք, թե Աստված ինչպես իրականացրեց այն ելիցը, ինչ պատրաստություններ արեց, և համեմատեք այսօրվա հետ: Ուշադրություն դարձրեք, որ այդ ելիցից առաջ եղավ մի փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին: Հովսեփը ներկայացնում էր հոգևոր ելիցի հոգևոր մասը: Հիմա նա նորից է բարձրանում, բայց մենք դեռ ազատություն ունենք: Հիշեք, որ կինը կերակրվեց մի ժամանակ ու ժամանակներ ու կես ժամանակ: Իշխանության եկավ մի փարավոն, մի դիկտատոր, որը չգիտեր կրոնի ազատությունը: Նա եկավ բոլորին միավորելու: Զգուշացե՜ք դրանից: Պետք էր, որ այդպիսի փարավոն գար: Եվ կազմակերպություններն ապրեցին առատության մեջ, ապրեցին որպես քրիստոնեության իսկական որթին պատվաստված ճյուղ, բայց այդուհանդերձ բերեցին իրենց սեփական պտուղները: Կիսով չափ հագնված կանայք, Հոգու զորությունը մերժող ինտելեկտուալ տղամարդիկ, բոլորն ապրեցին քրիստոնեական եկեղեցի անվան տակ: Բայց դա պատվաստված ճյուղ է: Մշակը շուտով կգա և կէտի այդ որթը, ինչպես ասել էր: Եվ բոլոր նրանք, ովքեր պտուղ չունեն, կկտրվեն, կնետվեն կրակի մեջ և կոչնչանան: Սարսափելի է նման բան ասելը, բայց ճշմարտությունը երբեմն սարսափելի է լինում: Դա պարզապես մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Աստված Իր զավակներին տանում խորունկ ջրերի, սորուն ավազի և մյուս բաների միջով: Այդպես է Նա գործում: Հիշեք, որ անոթը պետք է կոտրվի փոքր կտորների, որպեսզի նորից ձուլվի, կաղապարվի: Սարսափելի բան է այն կոտրելը, բայց պետք է այդպես լինի, որ վերաձուլվի: Եկավ մի փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին: Դա եղավ սկզբի սկիզբը, ելիցի սկիզբը: Եվ երբ այդ ամենն ընդունեց քաղաքական իշխանության տեսք, Աստված սկսեց պատրաստվել: Ամորհացիների անօրենությունը հասնում է իր լրումին: Հասել էր ժամանակը, որում պետք է իրականանար Աբրահամին տրված խոստումը և մոտ էր ազատության ժամը: Աստված թույլ տվեց, որ գար մի Փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին. այդ ժամանակ ծնվեց Ռամզեսը: Սեթից անմիջապես հետո եկավ Ռամզեսը և նա չգիտեր Հովսեփի օրհնությունները: Նա հոգևոր բաների մասին գաղափար չուներ: Նա ընդամենը քաղաքական հանճար էր: Նա ռազմական իշխանությամբ կարողացավ գրավել Եթովպիան և մյուս երկրները, և զենքի զորությունից բացի այլ բան չգիտեր: Եթե մարդը հոգևոր է, կարող է տեսնել, թե ինչ է կատարվում հիմա: Մենք ունենք մի փարավոն, որը չի ճանաչում կրոնի ազատությունը:  Երբ մեր նախագահը սկսեց իր պաշտոնավարությունը, նա չերդվեց, որ հավատում է կրոնի ազատությանը: Ի՞նչ կատարվեց այն օրը, երբ հարց տրվեց հարավում ռասայական խտրարարության վերաբերյալ: Երբ Ալաբամայի նահանգապետը... Ես կուզեի խոսել այդ քարոզչի՝ Մարտին Լյութեր Քինգի հետ: Ինչպե՞ս կարող է այդ մարդը առաջնորդ լինելով իր ժողովրդին առաջնորդել դեպի մահվան ծուղակը: Եթե այդ մարդիկ ստրուկ լինեին, ես կգնայի և կպայքարեի նրանց համար: Բայց ստրուկ չեն, այս երկրի քաղաքացիներ են: Ինչ վերաբերում է դպրոցներին, եթե այդ մարդիկ կարծրասիրտ են և գաղափար չունեն այդ բաներից, դուք չեք կարող նրանց ուժով առաջնորդել հոգևոր բաներում. դա քաղաքական հարց է: Նրանք պետք է ընդունեն դա, վերստին ծնվեն, այդ ժամանակ կհասկանան այդ բաները: Եթե միայն կարողանայի խոսել այդ մարդու հետ: Կրոնի անունով այդ թանկագին մարդկանց տանում է մահվան ծուղակը և հազարավոր մարդկանց մահվան պատճառ կդառնա: Բայց նրանք միայն մարմնավոր բաներն են տեսնում: Ես Լուիզիանայում էի այդ ապստամբությունների ժամանակ: Այնտեղ մի սևամորթ քարոզիչ կար, մի թանկագին եղբայր: Նա վեր կացավ և հարցրեց աշխարհազորին. «Կարո՞ղ եմ ես նրանց հետ խոսել: Նրանք իմ ժողովուրդն են»: Այդ ծեր քարոզիչը վեր կացավ և ասաց. «Այս առավոտ ես ուզում եմ ասել, որ ես երբեք չեմ ամաչել իմ մաշկի գույնից: Իմ Արարիչն է ինձ այդպես ստեղծել: Նա ուզում է, որ մենք այդպիսին մնանք: Պատվիրում է, որ այդպիսին մնանք: Նա ստեղծել է սպիտակ ծաղիկներ, կապույտ ծաղիկներ, ամեն գույնի ծաղիկներ: Մի՜ խաչասերեք դրանք: Դուք գնում եք բնության դեմ»: Այդ մարդն ասաց. «Մինչև այս առավոտ ես չեմ ամաչել իմ մաշկի գույնից: Բայց երբ տեսնում եմ, թե ինչպես է իմ ժողովուրդն ապստամբում և նման բաներ անում, ես ամաչում եմ նրա փոխարեն»: Ես մտածեցի. «Աստված օրհնի այդ մարդուն»: Նա ասաց, «Դուք միայն դժբախտություն եք բերում: Նայե՜ք մեր դպրոցներին: Եթե դպրոցներ չունենայինք, ուրիշ բան: Բայց ողջ Լուիզիանայում ո՞վ ունի ավելի լավ դպրոցներ»: Նա ասաց, «Օրինակ, մեր քաղաքը՝ Շրեվպորտը: Կա սպիտակամորթների դպրոց. հին դպրոց է: Մեկ ուրիշը կառուցեցին: Նրանք չունեն ոչ մի գործիք, ոչ մի խաղալիք երեխաների համար, իսկ մեր բակը լիքն է: Բացի այդ մի մեծ մարմարե լողավազան են կառուցել մեր երեխաների համար: Մենք ունենք ամենալավ ուսուցիչները, որ հնարավոր է գտնել: Ինչու՞ եք ուզում գնալ նրանց մոտ, երբ մեզ մոտ ավելի լավ է: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում»: Այդ մարդիկ ասացին. «Ըըըը...», և լռեցին: Տեսնու՞մ եք: Սխալ ներշնչանք է: Մի ժամանակ այդ մարդիկ ստրուկ են եղել: Բայց իմ եղբայրներն ու քույրերն են: Եթե դեռ ստրկության մեջ լինեին, ես կասեի. «Միանանք նրանց, իջնենք փողոց և բողոքենք»: Բայց նրանք ստրուկ չեն, քաղաքացիներ են, որոնք բոլորի նման իրավունքներ ունեն: Այդ ամենը գալիս է դժոխքից եկած չար ներշնչանքից, որի նպատակն է միլիոնավոր մարդկանց մահվան տանել: Նրանք հաստատ հեղափոխություն կանեն, դա հաստատ է: Բայց ճիշտ չէ: Տղամարդիկ և կանայք իրենց իրավունքներն ունեն: Մեր սևամորթ եղբայրները, դեղնամորթ ճապոնացիները, ցանկացած գույնի մաշկով... Աստծո համար տարբերություն չկա: Մենք բոլորս մեկ մարդու՝ Ադամի սերունդներն ենք: Բայց եթե Աստված մեզ բաժանել է տարբեր գույների, մնանք այդպիսին: Եթե ես դեղնամորթ լինեի, կուզեի մնալ ճապոնացի կամ չինացի: Եթե սևամորթ լինեի, կցանկանայի մնալ սև, քանի որ Աստված ինձ այդպես է ստեղծել: Անկեղծ ասած, սևամորթ ռասայում շատ բաներ կան, որոնք սպիտակամորթները կուզեին ունենալ: Նրանք մեզ նման չեն անհանգստանում, ավելի հոգևոր են: Նրանք հազարավոր բաներ ունեն, որոնց հետ սպիտակամորթները չեն էլ կարող համեմատվել: Աստված նրանց այդպես է ստեղծել: Ո՞վ կարող է սևամորթների երգչախմբից ավելի լավ երգել: Որտե՞ղ կարող ենք նման ձայներ գտնել: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք եկել այդ երկրներից, ձախն ու աջը չէին տարբերում. երեսուն կամ քառասուն ցեղ կար: Բայց երբ սկսեցին երգել, պրոֆեսիոնալ երգիչներն ասացին. «Մենք երբեք չենք կարող այդպես երգել»: Տարիներ շարունակ պարապած երգչախմբերը, երբ ոմանք մի օկտավա բարձր են երգում, ոմանք մի օկտավա՝ ցածր, բայց երբ լսում են այդ հետամնաց մարդկանց, ասում են. «Միայն լսեք սա»: Նրանք կատարյալ են երգում, նույնիսկ տարբեր լեզուներով: Նրանք տաղանդավոր են: Բայց տեսնում եք, այդ ամենը պետք է կատարվի: Մի քաղաքական գործչի պատճառով, որին դուք եք ընտրել կեղծ մեքենաներով: Այն օրը կանգնած էր նահանգապետը, որը երդվել էր և ժողովրդի կողմից էր ընտրվել: Եղավ խտրարարության մասին հարցը սահմանադրության համաձայն: Սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր նահանգ կարող է գործել իր սեփական կարծիքով: Դա նրան չէր անհանգստացնում, բայց նա կարդաց սահմանադրությունը և հայտարարեց. «Դպրոցը կողմ է խտրարարությանը»: Այնտեղ դպրոց կառուցեցին, և միայն երկու սևամորթ աշակերտ ցանկացան գնալ այնտեղ. սևամորթներն արդեն ունեն իրենց սեփական քոլեջը: Բայց նահանգապետը բավարարվեց սահմանադրությունը կարդալով: Այդ մարդիկ չեն ճանաչում Հովսեփին՝ ազատությունը: Սևամորթ մարդկանց միջև քվեարկություններ են անում՝ չիմանալով, որ հանրապետական կուսակցությունն է իրենց ազատել: Նրանք իրենց անդրանիկության իրավունքը վաճառում են մի բանի, որն իրենց տանում է դեպի մահվան ծուղակը. դա ցույց է տալիս, որ ցանկացած մարդկային համակարգ պետք է անկում ապրի: Դա կատարյալ ճշմարտություն է: Եվ պարոն Քենեդին ազգայնացրեց այդ պահակախումբը, նրանց ուղարկեց պայքարելու իրենց հայրերի դեմ սահմանադրության անունով, ինչն էլ հենց սահմանադրության խախտում է: Բայց այդ քարոզիչն ասաց. «Մենք չենք ուզում կռվել: Հուսով եմ, որ այս ազգը վերջապես կհասկանա, որ մեզ մոտ այլևս ժողովրդավարություն չէ, այլ ռազմական բռնատիրություն»: Դուք գիտեք այս հին ասացվածքը. «Եթե մեկը հարավի դեմոկրատ է ծնվել, հարավի դեմոկրատ էլ կմեռնի»: Այսօր, ես չգիտեմ... Եթե մարդը բավականաչափ դատողություն ունի, երբևէ կարթնանա: Հանգիստ թողեք այդ թանկագին մարդկանց: Մի՜ սպանեք նրանց, ինչպես այն երեկո սպանեց այն եղբորը՝ ատրճանակով մեջքին կրակելով, երբ իր փոքրիկ երեխաներն ու կինը սպասում էին նրան տանը: Ով էլ լինի այդ մարդը, դա ստոր ու չար արարք է: Այս դեպքում կուզեի դատավորը լինել: Սպանել մի մարդու, ով տուն էր վերադառնում կնոջ ու երեխաների մոտ... Նա քաղաքացի է, իրավունք ունի աջակցել այն բանին, ինչը ճիշտ է համարում: Նա լավ մարդ էր: Ես տեսա լուսանկարը «Լայֆ» ամսագրում: Փոքրիկ տղան լաց էր լինում իր հայրիկի համար: Ինչ-որ դավաճան սպանել է նրան դարան մտած: Այդ վիճակին ենք հասել, որովհետև մերժում են Քրիստոսին: Ճիշտ է: Ահա թե ուր է գնում ողջ ազգը իր քաղաքականությամբ: Ամոթ է, բայց մենք դա ենք ուզել: Մենք դա ապացուցել ենք ընտրությունների ժամանակ: Այս առավոտյան որդիս ինձ հարցրեց. «Հայրիկ, երբ ուխտավորներն եկան այստեղ, նրանք բոլորը ինչ-որ հարանվանությա՞ն էին պատկանում: Բոլորը փարաջանե՞ր էին հագել»: Ես նրան պատասխանեցի. «Ո՜չ, սիրելիս: Նրանք եկան այստեղ, որ կրոնի ազատություն ստանան: Հենց այդ բաներից դուրս գալու համար եկան այստեղ»: Տեսնու՞մ եք, թե այսօր ուր ենք հասել: Դա մեզ ցույց է տալիս, որ բոլոր այդ թագավորությունները պետք է ընկնեն (ես պետք է շտապեմ): Մի բանի համար եմ աղոթում՝ որ Մարտին Լյութեր Քինգ եղբայրը մի օր արթնանա: Նա սիրում է իր ժողովրդին. դրանում կասկած չկա: Բայց եթե միայն կարողանար զանազանել, թե որտեղից է գալիս իր ներշնչանքը: Ի՞նչ օգուտ դպրոց գնալուց, եթե դրան հասնելու համար միլիոնավոր մարդիկ պիտի մեռնեն: Եթե դա սովամահության կամ ստրկության հարց լիներ, այդ մարդը նահատակ կլիներ, եթե իր կյանքը տար այդ գործի համար, դա արժանի գործ կլիներ: Բայց միայն դպրոց գնալու համար ես դա չեմ հասկանում: Ես չեմ կարծում, որ Սուրբ Հոգին համաձայն կլինի այս ամենի հետ: Դա պարզապես մարդկանց ապստամբության տարավ: Ինչպես Հիտլերն արեց Գերմանիայում: Այդպես նա իր ժողովրդին տարավ մահացու թակարդի մեջ: Եվ այդ թանկագին գերմանացիների միլիոնավոր դիակների կույտերը... Հիմա էլ նույնն է կատարվում: Հիշեք, որ սա ձայնագրվում է: Գուցե այդ բաները տեսնեք, երբ ես արդեն չեմ լինի: Հենց այդպես է լինելու: Այդ խեղճ մարդիկ մեռնելու են ճանճերի պես: Հեղափոխությում է լինելու, սևամորթներն ու սպիտակամորթները կռվելու են և մեռնելու են ճանճերի պես: Եվ ի՞նչ կունենանք, երբ այդ ամենն ավարտվի. դիակների կույտ: Գահին բարձրացավ մի Փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին: Այսօր էլ նույնն է: Մի մարդ երդում տվեց Սպիտակ տանը, բայց չցանկացավ երդվել կրոնական ազատության համար: Ի՞նչ է ասում նոր պապը: Չորս բան: Առաջին, ուզում է միավորել կաթոլիկներին ու բողոքականներին: Ինտելեկտուալ մարդու տեսանկյունից վատ չէ այդ անելը: Մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ դա վատ է, բայց նրանք այդ կանեն: (Եկեք առաջ գնանք): Այն ժամանակ Ռամզեսի իշխանությունն աճեց Եգիպտոսում: Մարմնավոր մարդը՝ Ռամզեսը, իշխանություն ստացավ: Այժմ մարմնավոր մարդը՝ հակաքրիստոսը իշխանություն է ստանում քաղաքականության միջոցով: Նա արդեն հասել է Սպիտակ տուն: Ինչ վերաբերում է կրոնին, նա այնպես է մոլորեցրել մարդկանց, որ ընկել են իր ծուղակը: Իսկ հարանվանական առաջնորդները.... երկրի գրեթե բոլոր եկեղեցիները անդամակցում են եկեղեցիների միությանը: Ռամզեսն աճում է. բոլորը միավորվում են, ու հենց այդպես էլ պետք է լիներ: Եվ ի՞նչ է դա բերում: Մի իշխանություն, մի գազան, որը ճիշտ նման է առաջին գազանին: Հալածանք և բոյկոտում կլինի բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն ցանկանա մտնել այդ միության մեջ: Բայց այն ժամանակ շատ ուշ կլինի. դուք արդեն ընդունած կլինեք գազանի դրոշմը: Մի ասեք. «Հետո կզբաղվեմ դրանով»: Արեք այդ հիմա: Ռամզեսն աճում է: Բայց հիշեք, մինչ Ռամզեսի իշխանությունն աճում էր Եգիպտոսում, Աստված անապատում Մովսես ուներ: Նա նույնպես աճում էր: Ռամզեսն ուներ քաղաքական համակարգ: Աստված ուներ հոգևոր համակարգ մարգարեի միջոցով, որը գալու էր խոսելու ժողովրդի հետ: Այսօր նույնպես երկուսն էլ աճում են: Շուտով կլինի հանգուցալուծումը: Հեռու չէ այն ժամանակը, երբ ամեն բան կբացահայտվի: Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս, որ բնականը՝ մարմնավորը, հոգևորի խորհրդապատկերն է: Դրանից չես փախչի: Այդ ամենը մեր աչքերի առջև է: Դա ճշմարտություն է: Նայեք ներկայիս եկեղեցուն՝ դուրս եկած, զորություն ստացած: Սուրբ Հոգին իջնում է: Աստծո խորհուրդները բացահայտվում են և կարգի դրվում: Եկեղեցին մտնում է Սպիտակ տուն, բայց ճշմարիտ Եկեղեցին միավորվում է, հարանվանություն չէ, այլ դուրս է եկել անօրենության կապերից, ամորհացիների երկրից: Նա ազատ ժողովուրդ է: Աստված արդեն ուներ Մովսեսին՝ իր ապագա մարգարեին, ու թեև նա արդեն մարգարեացել էր, և իր մարգարեությունը հաստատվել էր, նա ուղարկվեց անապատի դպրոցը և ծածկված էր ամբողջ աշխարհից: Բայց նա սովորեց և կրթվեց անապատում: Թշնամին միշտ կառաջարկի իր համակարգը և անհավատները կընդունեն այն, որովհետև թշնամու նշանը ինտելեկտուալությունն է: Հիշեք և երբեք չմոռանաք. կա միայն երկու զորություն. մեկը Սուրբ Հոգու հոգևոր զորությունն է, մյուսը սատանայի զորությունն է, որը գործում է ինտելեկտուալ մտքի միջոցով: Եդեմի պարտեզ նա մտավ այդպես՝ ինտելեկտուալ զորությամբ, որպեսզի Եվային մղի հավատալու Խոսքին հակառակ հասկացությանը: Դա այնքան պարզ է, որ նույնիսկ երեխաները կարող են դա հասկանալ: Դա միշտ այդպես է եղել: Այս առավոտ հենց դա ենք տեսնում Եգիպտոսում: Կար ինտելեկտուալ զորությունը, որը գործում էր Ռամզեսի մեջ, որը նրան բարձրացրեց և իշխանություն տվեց, բայց նա չգիտեր, թե ինչ է ազատությունը, չգիտեր, թե ինչ էր արել Հովսեփը, ինչ էր արել եկեղեցին սկզբում: Այսօր տեսնում ենք, որ կատարվում է նույն բանը՝ ինտելեկտուալ զորությունը մտնում է եկեղեցի, բարձրանում է մինչև եկեղեցու գլուխ դառնալը, որի համար մեկ է, թե ինչ է ասում Աստվածաշունչը: Նրանք ունեն իրենց սեփական համակարգը, չեն ասում այն, ինչ ասում է Աստվածաշունչը, այլ այն, ինչ ասում է եկեղեցին: Բողոքականները մտան այդ համակարգի մեջ, նույնիսկ ամենափոքր խմբերը: Նրանք ասում են. «Ես գիտեմ, որ Աստվածաշունչն այդպես է ասում, բայց ժամանակները փոխվել են»: Նրանք ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց ուրանում են դրա զորությունը: Սուրբ Գրքի ամեն հատված մեզ ցույց է տալիս դա: Հիմա հասկանում եք, թե ինչու էի ուզում ձայնագրել այս քարոզը և տարածել այն: Ժամը հասել է: Ճշմարտությունը պետք է ճանաչվի: Ելիցը մոտ է: Տեսնում եք, ինտելեկտուալ մասը կատարյալ է թվում, այն կատարյալ է... սատանայի կատարյալ ներշնչանքն է: Այն ժամանակ, երբ ինտելեկտուալ Ռամզեսն աճում էր և պատրաստվում էր գահ բարձրանալ... հիշեք, որ նա մեծացավ, որպես Մովսեսի եղբայր: Նրանցից մեկը պետք է բարձրանար ինտելեկտուալ գահին, ինչպես նախկինում եղավ Հովսեփի և իր եղբայրների հետ: Իսկ ի՞նչ արեցին Հովսեփի եղբայրներն իր հետ: Նրան մերժեցին Խոսքի պատճառով: Իսկ Խոսքն Աստված է: Նրանք հեռացրին Խոսքը և ընդունեցին հավատո հանգանակը, և հավատո հանգանակը դարձավ զորություն: Ո՜վ Աստված իմ, այնպես արա, որ մարդիկ հասկանան դա: Ուրիշ ի՞նչ լեզվով ասեմ: Ինչպե՞ս կարող եմ Սուրբ Գրքով և Սուրբ Հոգու ներշնչանքով ավելի պարզ ասել, որ մենք հիմա նույն վիճակում ենք: Դուք կասեք. «Եթե այդ խոսքերն ասեր Հովհաննես պապը, այսինչ պապը, այնինչ եպիսկոպոսը...»: Տեսնում եք, թե ինչպես Աստված ընտրեց անապատում ապրող մի աննշան մարդու: Դուք ասում եք. «Ինչպե՞ս կարող են բոլոր նրանք սխալ լինել»: Աստված գործում է անհատների հետ, ոչ թե խմբերի: Նա գործ ունի մարդկանց հետ: Ահա, թե ինչ է Նա ուզում՝ մի մարդ, որի միջոցով կարող է գործել: Ահա իր ուզածը՝ մի մարդ: Ամեն ժամանակաշրջանում Նա փորձել է մի մարդ գտնել: Նոյի ժամանակ մեկին գտավ: Եղիայի ժամանակ մեկին գտավ: Մեկին էլ գտավ Հովհաննես Մկրտչի ժամանակ; Մի մարդ՝ ահա այն, ինչ Իրեն պետք է: Դատավորների ժամանակ Նա փորձեց մի մարդ գտնել. դա Սամսոնն էր: Նա մեծ զորություն տվեց Սամսոնին, բայց նա այն վաճառեց մի կնոջ և կուրացավ: Ոչ թե մարդիկ էին դատավորները, այլ Աստված: Այսօր էլ Նա փորձում է մի մարդու գտնել, որին կարող է օգտագործել, մի մարդ, որը կասի ճշմարտությունն առանց վախենալու, մի մարդ, որը ձևականություններ չի պահպանում, որը դոգմատիկ չէ: Մի մարդ, որին կարող է իր ձեռքում պահել և որի միջոցով կարող է արտահայտել Իր կենդանի Խոսքը և ցույց տալ, որ Ինքը կենդանի է: Ես հավատում եմ, որ Նա կարող է այդպիսի մարդու պատրաստել: Ես հավատում եմ դրան: Հավատում եմ Աստվածաշնչին, դրա համար հավատում եմ դրան: Եթե Նա այդպիսի մարդու գտնի, նա կասի Ճշմարտությունը: Անցնելով բոլոր այդ դպրոցներով... Տեսնում եք, սատանան միշտ առաջարկելու բան ունի ինտելեկտուալ մտքին, որովհետև թշնամին աշխատում է ինտելեկտի հետ: Միտքը կսկսի դատողություններ անել և կասի. «Մի րոպե, մի՞թե տիեզերաժողովի ժամանակ...»: Վերջերս ես խոսում էի մի մարդու հետ, որն աշխատում է հասարակական ծառայության ընկերությունում (լավ մարդ է): Նա ինձ ասաց. «Բիլլի, ես կուզեի ձեզ մի հարց տալ. դուք իռլանդացի՞ եք»: Ես նրան պատասխանեցի. «Այո, ես մի քիչ ամաչում եմ դրա համար, բայց իռլանդացի եմ»: Նա ինձ ասաց. «Ուրեմն, դուք իրականում պետք է կաթոլիկ լինեիք»: Ես նրան պատասխանեցի. «Ես իսկական սկզբնական կաթոլիկ եմ»: Դուք գիտեք, որ առաջին եկեղեցին եղել է կաթոլիկ եկեղեցին: Բայց տեսեք, թե ինչ է դարձել այսօր: Այն սկսվեց Պենտեկոստեի օրը, բայց կազմակերպությունը այն դարձրեց այնպիսին, ինչպիսին կա այսօր: Նայեք հոգեգալստական եկեղեցուն. այն վերադարձավ սկզբին, բայց կազմակերպություն դարձավ, անում էր նույն բաները, ինչ կաթոլիկ եկեղեցին էր սկզբում անում: Բայց հիմա հիսուն տարվա կազմակերպությունը հոգեգալստական եկեղեցուն հասցրեց նույն վիճակին, ինչին կաթոլիկությունը հասավ երկու հազար տարվա ընթացքում: Այդ մարդն ինձ ասաց. «Չե՞ք կարծում, որ եթե էկումենիկ հոգով մի խումբ մարդիկ հավաքվում են ինչ-որ բան քննարկելու համար և ողջ խումբը համաձայն է, չե՞ք կարծում, որ այնուամենայնիվ նրանք ավելի... ես եկել եմ ձեր քարոզը լսելու, բայց համաձայն չեմ ձեզ հետ»: Ես ասացի. «Միակ ձևը, որով կարող ես ապացուցել, որ քո անհամաձայնությունը տրամաբանական է, Աստվածաշնչով ապացուցելն է»: Նա ասաց. «Աստվածաշունչը դրա հետ կապ չունի»: Ես նրան պատասխանեցի. «Գուցե ձեզ համար չունի, ինձ համար ունի»: Հասկանու՞մ եք: Սա Խոսքն է: Նա ինձ ասաց. «Չե՞ք կարծում, որ էկումենիկ հոգով մի խումբ մարդիկ ավելի իրավացի կլինեն, քան ձեզ նման, խեղճ, կրթություն չունեցող մեկը»: Նաև ինձ ասաց. «Ձեր ի՞նչ գործն է, որ խոսում եք մեր եկեղեցու դեմ: Եկեղեցու առաջին շրջանում դուք մեզ պատմեցիք Նիկիայի տիեզերաժողովի մասին, որում հիմնվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Չգիտե՞ք, որ այդ տիեզերաժողովին հազարավոր Հոգով լցված, Աստծո կողմից ուղարկված մարդիկ կային: Չե՞ք կարծում, որ նրանց միտքն ավելի ընդունակ է ճանաչելու Աստծո կամքը, քան ձերը: Աստված երկու հազար տարվա ընթացքում հաստատել է, որ այդ եկեղեցին է իրավացին»: Ես նրան պատասխանեցի. «Աստված երբեք չի հաստատել: Եթե այդ եկեղեցին Աստծո Եկեղեցին է, թող մեզ ցույց տա այն գործերը, որոնք գործել է առաջին Եկեղեցին: Թող մեզ ցույց տա այն բաները, որը եղել է առաջին Եկեղեցում: Աստվածաշունչը մեզ ասում է, որ օրենքի ոչ մի նշանագիր չի անցնի, մինչև բոլորը կատարվի: Ասում է նաև, որ ով մի բառ ավելացնի կամ պակասեցնի, նրա բաժինը կպակասեցվի. լինի դա էկումենիկ խորհրդի անդամ թե մեկ ուրիշ բան, նրա վերջը եկել է»: Նա ինձ ասաց. «Բիլլի, դուք տարօրինակ եք»: Ես նրան պատասխանեցի. «Մի ժամանակ, երբ Իսրայելը մեծ ժողովուրդ էր, նրանք բաժանվեցին, ինչպես հետագայում այդ արեցին կաթոլիկներն ու բողոքականները: Հետագայում Հուդայում հայտնվեց մի արդար մարդ՝ Հովսափատը, որը փորձում էր պահել Աստծո օրենքը: Իսրայելում, հակառակը, Աքաաբն էր, որը քաղաքական նպատակներով ամուսնացել էր սիդոնացիների թագավորի դստեր՝ Հեզաբելի հետ, որովհետև ցանկանում էր բարեկամանալ այդ ժողովրդի հետ: Նա այդ կնոջը բերեց Աստծո ժողովրդի մեջ. այսօր հենց նույն բանն են անում: Այդ կինը սկսեց իշխել այնտեղ: Նա էր Աքաաբին հրամայում, որ անի այս կամ այն բանը: Այսօր մենք նույն բանն ենք անում: Հետագայում Աքաաբը ցանկացավ միացնել այդ երկու ժողովուրդներին, ինչպես հիմա ցանկանում են միացնել երկու եկեղեցիները: Եվ Աքաաբը՝ կազմակերպության մարդը, ասում է Հովսափատին. «Կտեսնես, որ շատ լավ կլինի: Մենք մի ժողովուրդ ենք, բոլորս քրիստոնյա ենք, հավատացյալ ենք: Արի միաբանվենք»: Բայց երբ եկավ հանգուցալուծման ժամանակը, Հովսափատն ասաց. «Չե՞ս կարծում, որ նախ պետք է աղոթենք դրա համար: Մենք պետք է Տիրոջը հարցնենք»: Աքաաբը պատասխանեց. «Այո»: Հովսափատն ասաց. «Ես քեզ կասեմ, թե ինչ է պետք անել: Կանչենք Տիրոջ մարգարեներից մեկին»: Բայց, տեսնում եք, որ Աքաաբը մի համակարգ ուներ, որը կարծում էր, թե Տիրոջից է: Նա ասաց Հովսափատին. «Ես կրթված և ուսում ստացած չորս հարյուր մարգարեներ ունեմ, նրանք բոլորը հրեա մարգարեներ են (ինչպես այսօր ասում են ծառայությունների խմբերը): Նրանք նրանց կանչեցին և հարցրին, թե ինչ է լինելու ճակատամարտի ելքը: Այդ ժամանակ այդ մարգարեները հավաքվեցին, ինչպես այսօր անում է էկումենիկ խորհուրդը, և ասացին. «Գնացե՜ք, Տերը ձեզ հետ է: Այս երկիրն իրավամբ ձեզ է պատկանում: Վռնդեք ասորիներին, որովհետև երկիրը մերն է»: Միայն թվում էր, որ դա տրամաբանական է: Բայց Հովսափատի սրտում դա այնքան էլ ճիշտ չէր թվում: Նա ասաց Աքաաբին. «Ես գիտեմ, որ դու ունես լավ կրթված չորս հարյուր մարգարե և նրանք բոլորը միաբան են: (Նրանք նույնիսկ երկաթե եղջույրներ էին շինել և ասել՝ «Այսպես է ասում Տերը»): Բայց ուրիշ էլ ոչ մի մարգարե չկա՞»: Քաղաքագետն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի: Այս մարդիկ կրթված են, ես ինքս եմ նրանց կրթել»: Ահա այդպես: ՙՄեկն էլ կա, բայց ես նրան ատում եմ»: Նա ավելացրեց. «Դա Միքիան է, Հեմլայի որդին, բայց ես նրան ատում եմ: Նա դավաճան է: Միշտ իմ դեմ է խոսում: Նա միշտ ինձ ասում է,որ ես սխալ եմ անում, բայց նայիր իմ թագավորությանը»: Այո, նայենք նրա թագավորությանը. ինչպիս՛ խառնաշփոթություն: Նայեք այսօրվա հարանվանություններին. նրանք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց ուրանում են նրա զորությունը: Այդպիսի միլիոնավոր մարգարեներ կարող եք ունենալ, նույնիսկ ավելի կրթված, բայց մի՞թե Հոգու մեջ եք: Որտե՞ղ է ձեր զորությունը: Սամսոնի պե՞ս եք, որի մասին խոսեցի այն օրը: Նա առաջվա պես հաղթանդամ էր, բայց կյանք չկար նրա մեջ: Հոգին նրան լքել էր: Հիմա նա կույր էր և առանց ուժի, և մի փոքրիկ երեխա էր նրան առաջնորդում: Եկեղեցին այսօր նույն վիճակում է. նրան առաջնորդում են քաղաքականությունը, եպիսկոպոսները, երեցները և նման բաները: Մարդիկ վիճակ են գցում, որ ինչ-որ օգուտ ստանան: Ու՞ր ենք մենք գնում: Մենք տեսանք, որ նրանք մարդ ուղարկեցին Հեմլայի որդի Միքիային կանչելու համար: Երբ նա մարգարեացավ, որ Աքաաբը կսպանվի, եթե Ռամովթ-Գաղաադ գնա, մարգարեների ղեկավարը ապտակեց նրան: Նա այդ արեց ամենայն անկեղծությամբ: Նա ասաց. «Տիրոջ Հոգին ո՞ր կողմից դուրս եկավ ինձնից՝ քեզ հետ խոսելու համար»: «Դու այդ կտեսնես»: Աքաաբն ասաց. «Սրան բանտ դրեք, ու մինչև ես խաղաղությամբ վերադառնամ, նրան նեղության հացով ու նեղության ջրով կերակրեցեք: Այդ ժամանակ ես նրանով կզբաղվեմ»: Բայց Միքիան գիտեր, որ ինքն Աստծուց է: Ինչու՞: Որովհետև նրա տեսիլքը համապատասխանում էր Խոսքին: Նա մարգարե էր, և նրա հոգին ու տեսիլքը լիովին համապատասխանում էին Եղիա մարգարեի ասածին»: Դրա համար նա կարողացավ ասել. «Եթե խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերն իմ միջոցով խոսած չի լինի»: Ես հարցրի այն մարդուն. «Ո՞վ էր իրավացի: Մարդկանց կողմից ընտրված չորս հարյուր հոգանոց էկումենիկ խորհուրդը, թե՞ Աստծո կողմից ընտրված մի աննշան դավաճանը»: Նա ինձ պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եք զանազանել»: Ես նրան ասացի. «Վերադառնալով սկզբնական նախագծին»: Ինչպե՞ս կարող են տուն կառուցել առանց նախագծի: Եթե այդ մարգարեները մի պահ կանգ առնեին և մտածեին, նրանք կիմանային, որ Եղիա մարգարեն անիծել էր Աքաաբին: Նա ասել էր, որ շները պիտի լիզեն նրա արյունը, և դա հետո կատարվեց: Ինչպե՞ս կարող էր նա օրհնել այն, ինչ Աստված էր անիծել: Ինչպե՞ս է հնարավոր օրհնել այն, ինչ Աստված էր անիծել: Դուրս եկեք դրանց միջից: Եկեք Քրիստոսին: (Ձայներիզի երկրորդ կողմի սկիզբը ձայնագրված չէ. – ծան. խմբ.): ... բայց ինտելեկտուալ միտքն ասում է, որ դա ճիշտ է: Այդպես էր մտածում այդ սիրելի եղբայրը: Նա ասում էր. «Եթե բոլորս միաբանվենք մեկ եկեղեցում, չե՞ք կարծում, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, քան եթե ցրված լինենք, ինչպես հիմա»: Մի՞թե խելամիտ չէ մտածելը, որ բողոքականներն ու կաթոլիկները պետք է միաբանվեն ու ընդհանուր հայտարարի գան: Բայց ինչպե՞ս կարող են երկուսը միասին քայլել, եթե միաբան չլինեն: Ինչպե՞ս կարող եք միաբանել աստվածային բժշկությանը հավատացող խմբին մի խմբի հետ, որը չի հավատում դրան, կամ մի խմբի հետ, որն ասում է, որ դա առաջվա համար էր, կամ էլ մի խմբի հետ, որը նույնիսկ Աստվածաշնչին չի հավատում: Ի՞նչ արդյունք դա կտա: Աստված խառնաշփոթության հեղինակ չէ: Որպեսզի Աստված եկեղեցին կարգի կբերեր, անհրաժեշտ եղավ, որ նրանք սպասեն տասն օր ու գիշեր, մինչև բոլորը կատարյալ միաբանության մեջ լինեն: Այդ ժամանակ Սուրբ Հոգին իջավ ղեկավարելու համար: Դա ինչ-որ էկումենիկ խորհուրդ չէր, տեսնում եք: Հուսով եմ, որ դուք դա հասկանում եք: Ուշադրություն դարձրեք, որ անհավատը, Աստծո Խոսքի հանդեպ անհավատարիմը ուշադրություն չի դարձնում Աստծո Խոսքին, այլ ապավինում է իր սեփական դատողությանը: Այդպես արեց Եվան սկզբում: Նա վստահեց իր դատողությանը: Սատանան ասաց. «Մի պահ մտածիր. մի՞թե սա խելամիտ չէ: Ես գիտեմ, որ Խոսքն այդպես է ասում, բայց տրամաբանական չէ՞ այն, որ ավելի լավ է զանազանել չարն ու բարին»: Նա պատասխանեց. «Դե, ես մտածում եմ, որ այո»: Եվ վերցրեց պտուղը: Սա է տրամաբանության ճանապարհը: Անհավատությունը միշտ կընտրի դատողության ճանապարհը, բայց հավատքը դրան չի դիպչի: Մի՞թե տրամաբանական չէր լինի, եթե մեր հայր Աբրահամը՝ մեր հավատքի հայրը, որի զավակներն ենք Քրիստսոսով, մտածեր, որ ինքը չի կարող երեխա ունենալ իր կնոջից, ով վաթսունհինգ տարեկան է, և որի հետ ապրել է երիտասարդության ժամանակից: Եվ երբ կինը իննսուն տարեկան էր, իսկ ինքը՝ հարյուր, դեռ երեխա չունեին: Եթե գիտնականների և բժիշկների մի մեծ հանձնաժողով քններ Սառային, նրանք կհայտարարեին. «Նրա արգանդը չորացած է, իսկ կաթնագեղձերը չորացել են քառասուն տարի առաջ: Նաև հաշվի առնելով տարիքը՝ նրա սիրտը չի կարող դիմանալ երկունքի ցավերին»: Այդ ամենը տրամաբանական էր թվում, բայց Աբրահամը մերժեց այդ տրամաբանությունը: Չնայած հանգամանքներին՝ նա չտատանվեց, որովհետև հավատում էր, որ Աստված կարող է իրականացնել այն, ինչ ասել է: Բայց ու՞ր են այս առավոտ Աբրահամի զավակները: Դուք, հովիվներ, մտածում եք, որ ուտելու բան չեք ունենա և փողոցում կհայտնվեք, եթե լքեք այս Բաբելոնը: Ու՞ր է ձեր հավատքը: Դավիթն ասել է. «Մանուկ էի և ծերացա, բայց չտեսա, որ արդարը լքված լինի կամ էլ նրա զավակը՝ հաց մուրալիս»: Ոչնչից մի՜ վախեցեք: Հավատարիմ մնացեք Քրիստոսին: Բայց անհավատությունը կառչում է տրամաբանությունից: Հասկանու՞մ եք դա: Անհավատությունը ապավինում է դատողությանը՝ ներկայումս գոյություն ունեցող բաներին: Հավատքն այդպես չի անում, նայում է Խոսքին, կանգնում է անսասան Վեմի՝ Աստծո հավիտենական Խոսքի վրա: Ամեն: Հավատքը չի նայում տրամաբանությանը: Ինձ չի հետաքրքրում, որ դուք կարող եք ցույց տալ, որ այս կամ այն բանն ավելի լավ է, եթե Խոսքն ասում է «ոչ», հավատքը հիմնվում է դրա վրա: Դա հավատքի սրբարանն է, նրա հանգստի վայրը: Այս առավոտ կուզեի ձեզ հարց տալ, լյութերականներ, մկրտականներ, կաթոլիկներ, ցանկացած վայրում ցանկացած հարանվանության անդամներ, ինչպե՞ս կարող եք ապավինել ձեր հարանվանությանը, եթե նրա ասածը հակառակ է Խոսքին: Ինչպիսի՞ հավատք ունեք դուք: Ձեր ունեցածը հավատք չէ, այլ տրամաբանելու ունակություն: «Որովհետև հավատքը լսելուց է»: Էկումենիկ խորհրդի որոշու՞մը լսելուց: Այդպիսի բաներ գուցե կգտնեք ծեր կանանց համար նախատեսված ալմանախում, բայց ոչ Աստծո Խոսքում: Հավատքը գալիս է Աստծո Խոսքը լսելուց: Ամեն: Ինչպե՞ս կարող է մարդը դրան հակառակ խոսել և ասել, որ դա Աստծո Խոսքն է, երբ երկինքն ու երկիրը կանցնեն, բայց այս Խոսքը չի անցնի: Հավատքը Խոսքի մեջ է գտնում իր սրբարանն ու հանգստի վայրը: Հավատքը հանգչում է միայն հավիտենական Վեմի՝ Հիսուս Քրիստոսի՝ Խոսքի վրա: Այն Խոսքից է կառչում, Խոսքին է ապավինում: Թող քամիները փչեն, փոթորիկը մոլեգնի, այն հավիտենապես ապահով է: Այն ապավինում է և հանգչում է այդ Խոսքի վրա: Այդտեղ է հանգչում հավատքը, ճշմարիտ քրիստոնեական հավատքը: Հանգստի վայրը Խոսքն է: Հավատքը գիտի, որ Աստված միշտ ապացուցում է, որ Ինքը բարձր է Իր բոլոր թշնամիներից: Կապ չունի, որ իրավիճակը ծանր է թվում, կապ չունի, որ թշնամիները գալիս են: Եթե նույնիսկ թվում է, թե դուք պարտված եք, հավատքով գիտեք, որ հաղթություն ունեք: Ես դա ասում եմ ձեզ համար, հիվանդներ: Որքա՛ն եմ ուզում, որ դա թափանցի ձեր մեջ: Երբ դուք ստացել եք այդ հավատքը, որը ձեզ ասում է, որ դուք բժշկված եք, ոչ մի հանգամանք, ոչ մի նշան, ոչ մի ախտանիշ, որը ցույց է տալիս, որ դուք պիտի մեռնեք, ձեզ չի սասանի: Նրա հանգստի վայրը Աստծո Խոսքի սրբարանում է, երբ հավատքը, ճշմարիտ հավատքը բնակվում է այնտեղ: Ոչ թե ձևականությունը, այլ հավատքը: Ոչ թե հույսը, այլ հավատքը: Սա է հույսը, երբ դրսից հույս ունես, որ կհայտնվես ներսում: Իսկ հավատքն արդեն ներսում է, նայում է և ասում. «Կատարված է»: Այդպիսին է հավատքը: Այնտեղ է հավատքը հանգստի վայր գտնում, որովհետև գիտի, որ Աստված թույլ չի տա, որ թշնամին հաղթի: Երբեք չի կարողանա, ու երբեք չի կարողացել: Հավատքը դա գիտի, դրա համար արտաքին բաներին չի նայում: Նոյը գիտեր, որ մի օր իր տապանը կլողար, այդպես էլ եղավ: Դանիելը գիտեր, որ Աստված կարող է փակել առյուծների բերանը: Երիտասարդ եբրայեցիները գիտեին, որ Աստված կարող է հանգցնել կրակը: Հիսուսը գիտեր, որ Աստված Իրեն հարություն կտա, որովհետև Խոսքն ասում էր. «Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնի, և Քո սրբին ապականություն տեսնել չես տա»: Նա գիտեր, որ ապականությունը սկսվում է յոթանասուներկու ժամ հետո: Նաև ասաց. «Երեք օրում կկանգնեցնեմ այն»: Տեսնում եք, անհրաժեշտ էր, որ նրանք իրենց հավիտենական հանգստի վայրը գտնեն Աստծո Խոսքի սրբարանում. դա այնտեղ էր գտնվում: Դատողությունն ամեն ջանք կանի, որ ճանաչի... Այն կասի. «Այս համակարգն, անշուշտ, լավագույնն է: Դա այդպես է»: Դա լավագույնն է թվում, որովհետև դուք նայում եք ինտելեկտուալ տեսանկյունից: Դուք կարող եք ապացուցել դատողությունները, բայց չեք կարող ապացուցել հավատքը, որովհետև եթե կարողանաք հավատքն ապացուցել, այլևս հավատք չի լինի: Բայց հավատքը ճանաչում է միայն Խոսքը և խոստումը և նայում է այն բաներին, որոնց աչքը չի տեսնում: «Հավատքը հուսացած բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը»: Չենք կարող դատողություններ անել, ես չեմ կարող ապացուցել, որ դա այս կամ այն կերպ է լինելու: Ես չգիտեմ, թե ինչպես է դա լինելու: Ես չգիտեմ, բայց հավատում եմ: Գիտեմ, որ այդպես է, որովհետև Աստված է այդ ասել, և դա հերիք է: Ահա թե ինչու ես գիտեմ, որ դա ճիշտ է: Ես գիտեմ, որ Խոսքը ճշմարիտ է: Ես գիտեմ, որ պատգամը ճշմարիտ է, որովհետև այն Խոսքի մեջ է, և ես տեսնում եմ, որ կենդանի Աստված շարժվում է Խոսքի միջոցով և հաստատում է այն: Մենք գնում ենք դեպի Ելից. դա հաստատ է: Նույնիսկ մահը չի կարող սասանել մեր հավատքը: Մարդը կարող է կանգնել մահվան դիմաց և հայտարարել հարության հաղթանակը: Պողոսն ասաց. «Ո՜վ մահ, ու՞ր է քո հաղթությունը: Ո՜վ մահ, ու՞ր է քո խայթոցը»: Որովհետև Քրիստոսը հարություն է առել, և նրանք, որ Քրիստոսի մեջ են, կհայտնվեն Նրա հետ Նրա գալստյան ժամանակ: Խոսքը չի կարող փոխվել: Հավատքը Աստծո Խոսքը դարձնում է իր սրբարանը և հավիտենական հանգստի վայրը: Հավատքը հանգչում է Աստծո Խոսքի մեջ: Եթե դեմ չեք, ես կուզեի էլի մի քիչ խոսել: Մեզ մոտ քսանհինգ րոպե է մնում, և ես կուզեի վերջացնել այս քարոզի ձայնագրությունը: Ուշադրություն դարձրեք, որ այս նոր թագավորը չէր ճանաչում Հովսեփին: Ո՞րը եղավ նրա առաջին ծրագիրը՝ ոչնչացնելու համար Իսրայելի զորությունը: Սպանել երեխաներին: Այդպես չէ՞: Նա փորձեց ոչնչացնել երեխաներին: Այժմ ուշադիր լսեք: Դա նույն դևն է, ուրիշ կառավարման ձևով, որը փորձեց ոչնչացնել Աստծո միածին Որդուն: Նա սկսեց ոչնչացնել երեխաներին, քանի դեռ չեն մեծացել: Սատանան իրոք խելացի և խորամանկ մեկն է: Նա գիտի, թե ինչպես հարվածել մի բանի, քանի դեռ դա չի զարգացել: Նա գիտի, թե ինչպես այդ անել: Եվ եթե ուզում եք նրան հաղթել, միայն մեկ միջոց կա՝ վստահել Քրիստոսին, խոնարհվել և թույլ տալ, որ Նա առաջնորդի: Այլ կերպ չեք կարող: Դուք դրան չեք հասնի ձեր ինտելեկտուալ ուժով: Դուք պետք է հավատաք և պարզապես վստահեք Նրան: Նա բարի Հովիվն է: Ոչխարների գործը չէ գայլին իրենցից հեռու պահելը. դա հովվի գործն է: Բայց եթե ոչխարներն ուզում են ապահով լինել, պետք է մնան հովվի հետ: Իմ անվտանգության զոնան Քրիստոսի մեջ է, իսկ Քրիստոսը Խոսքն է: Դա է անվտանգության զոնան: Տեսեք, թե ինչպես սատանան արտահայտվեց Ռամզեսի՝ թագավորի կերպարանքով: Սա էր նրա արած առաջին բանը՝ ազատվել երեխաներից ֆիզիկական մահվան միջոցով: Հենց որ Աստծո Որդին ծնվեց, նա հեռացավ Եգիպտոսից, որովհետև Աստված կործանել էր Եգիպտոսը: Նա այն անիծել էր, և այն երբեք չվերականգնվեց: Այնուհետև նրան գտնում ենք Հռոմում: Սատանան իր նստավայրը տեղափոխել էր Հռոմ: Ո՞վ էր առաջինը, որին փորձեց ոչնչացնել հռոմեական համակարգը: Աստծո Որդին: Միշտ նույն դևն էր գործում: Այսօր էլ նույնն է. նա եկել է կրոնական հոգու կերպարանքով, որն իրեն քրիստոնյա է համարում, բայց մղում է մեր աղջիկներին ամուսնանալու կաթոլիկ տղաների հետ և նրանց համար կաթոլիկ երեխաներ մեծացնել՝ հակառակ կողմի զորությունը կոտրելու համար: Միշտ նույն դևն է գործում: Այդ դևն է նստած յոթ բլուրների վրա և կրում է եռակի թագը: Նա նույնքան խորամանկ, խելացի և ինտելեկտուալ է, որքան օձը; Դա օձի սերմն է, դրանք օձի զավակներն են: Նա օգտագործում է նույն ինտելեկտուալ տեխնիկան: Արդեն երկու անգամ նա սպանեց երեխաներին: Ինչպե՞ս դա արեց: Ուշադրություն դարձրեք երկու և երեք թվերին: Առաջին երկու անգամը նա երեխաներին սպանեց ֆիզիկական մահով: Իսկ հիմա վերցնում է երեխաներին և սպանում հոգևոր մահով՝ խառն ամուսնությունների միջոցով: Մի՞թե նույն բանը չմարգարեացավ Դանիելը երկաթի և կավի թագավորության վերաբերյալ, որտեղ նրանք խառնելու էին սերմերը, որ կոտրեն մյուս ժողովուրդների զորությունը: Մի՞թե հիմա նույնը չեն անում: Նրանց հաջողվեց նույնիսկ երկրի նախագահ ունենալ իրենց շարքերում: Հետո կարդինալ կնշանակեն, և ողջ կաբինետն իրենցը կլինի: Ի՞նչ կանեք այդ ժամանակ: Այնուհետև կվճարեն Միացյալ Նահանգների պարտքը և փողը կվերցնեն եկեղեցուց. այն ժամանակ դուք վաճառված կլինեք: Այսօր մենք արտաքին պարտքը վճարում ենք հարկերի գումարով և չենք վերջացնի վճարելը քառասուն տարվա ընթացքում: Մենք այլևս փող չունենք, եկեղեցին ունի: Աստվածաշունչը չի՞ ասում, որ նա ծածկված է ոսկով: Նրանց տղաներն ամուսնանում են ձեր աղջիկների հետ, նրանց աղջիկները ամուսնանում են ձեր տղաների հետ և ձեր երեխաներին մեծացնում են կաթոլիկության մեջ՝ այդպիսով սպանելով հոգևոր մահով: Աստվածաշունչը չի՞ ասում, որ Նա նրան նեղություն անկողին կգցի և մահով կսպանի իր երեխաներին: Նայեք նաև Հայտնության 17- րդ գլուխը: Միշտ Խոսքն է կարևորը: Կարևոր չի, թե դուք ինչ եք ասում, Խոսքն է կարևորը: Պետք է համապատասխանի, այլապես Խոսքը չի: Եթե մի բան չի համապատասխանում Աստվածաշնչին ծայրից ծայր, ուրեմն սխալ է: Ուշադրություն դարձրեք, որ այդ ընթացքում Աստված սովորեցնում էր Իր ծառային, որ նա կատարի Իր գործը: Նա նրան սովորեցնում էր ուրիշների տեսադաշտից, ծրագրերից հեռու: Հասկանու՞մ եք: Աստված մի մարդ էր պատրաստում Իր ծրագիրն իրականացնելու համար: Նա նրան պատրաստում էր նրանց հարանվանական համակարգից հեռու: Թույլ էր տալիս, որ ուրիշներն իրենց ուզածն անեն: Նա թույլ տվեց, որ Մովսեսն ամուսնանա և ունենա երեխա՝ Գերսամը: Նա այնտեղ ապրեց հաճելի և օրհնված կյանքով: Բայց այդ ողջ ընթացքում Աստված նրան սովորեցնում և պատրաստում էր: Այն, ինչ Աստված և Իր թշնամին յուրաքանչյուրն իրենց հերթին անում էին բնական, ֆիզիկական ոլորտում, հիմա էլ անում են հոգևոր ոլորտում: Այն ժամանակ նրանք սպանում էին ֆիզիկական մահով, իսկ հիմա՝ հոգևոր մահով: Այն ժամանակ Աստված պատրաստում էր բնական մարդուն՝ Իր մարգարեին, որ նա իջնի Եգիպտոս: Սատանան էլ իր համար պատրաստում էր բնական մարդու՝ Ռամզեսին: Ինչու՞: Որ միավորեր եգիպտացիներին և եբրայեցիներին և բոլորը ծառայեին Փարավոնին: Դրա համար մարդկային միտքը դժվարանում է դատողություններ անել կրթական համակարգի դեմ, որը կարող է ապացուցել իր տեսակետը: Դա ճիշտ է: Կրթությունը միշտ գրավում է մարդկային միտքը: Ինտելեկտուալ միտքն ու դատողությունը չեն կարող այս բաները զանազանել: Դուք տեսե՞լ եք Սեսիլ դե Միլի «Տասը պատվիրանները» կինոնկարը: Կարծում եմ, որ շատերը դա տեսել են: Ընդհանրապես ես չեմ կարծում, որ լավ է կինոթատրոն գնալը, բայց եթե ուրիշ անելու բան չունեք, ես ձեզ խորհուրդ կտայի գնալ դիտելու այդ կինոնկարը: Դա շատ լավ կլիներ: Եղբայրներից մի քանիսը գնացել էին և ինձ պատմեցին: Երկար տարիներ ես կինոթատրոն չեմ գնացել, բայց ի վերջո գնացի այդ կինոնկարը դիտելու բացօդյա կինոթատրոնում: Ես տեսա, թե դա ինչպիսի կինոնկար է, դրա համար կարող եմ եկեղեցուն ասել. եթե ուզում եք, գնացեք դիտելու, ամեն բան կարգին է: Սատանայի խորամանկությունը շատ լավ է նկարագրված: Նրանք շատ լավ են ցույց տալիս, թե ինչպես է սատանան ներս մտնում երեխաներին սպանելու համար, ինչպես է ինտելեկտուալ միտքը հասկանում և հավատում դրան, որովհետև նրանք կարող էին դա հասկանալ. դա տրամաբանական բան էր: Նրանք ցույց են տալիս, թե ինչպես էր այդ ողջ ընթացքում Աստված սովորեցնում Իր մարգարեին, և թե ինչպես մյուս կողմից, եգիպտացիները քաղաքական կրթություն էին տալիս Ռամզեսին, որ իշխանությունը իր ձեռքը վերցնի: Հետո եղավ մեծ մրցությունը ինտելեկտուալ ուժի և հոգևոր ուժի միջև: Տեսնում ենք Ռամզեսին իր աստվածների մեջ կանգնած, ջուր է լցնում՝ փառաբանելու համար Նեղոսի աստծուն: Բայց Աստված նրան հարվածում է, և նրա արյունը թափվում է: Ես կարծում եմ, որ նրանք զարմանալի ձևով ցույց տվեցին կատարվածը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ինտելեկտուալ միտքը միշտ ընտրում դատողության ճանապարհը. չի կարող զանազանել հոգևոր բաները, որովհետև ինքը միայն ինտելեկտուալ է: Ինչպես նախկինում, այսօր էլ այդ չի կարող: Նրանք չէին կարող ճանաչել Եղիայի ժամանակը, այդ մազախիտ դեմքով ծեր մարգարեի ժամանակը: Թող Աստված ինձ ների դրա համար, բայց ես փորձում եմ հնարավորինս ծիծաղելի ձևով դա ներկայացնել, որ դուք կարողանաք զանազանել Աստծո Հոգին: Ինչպես Պողոսն էր ասում. «Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով եղան, (որովհետև ձեր միտքը կտարվեր մարդկային իմաստությամբ) այլ Հոգու և զորության ապացուցումով: Որպեսզի ձեր հավատքը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծո զորությամբ»: Դրա համար ես ծիծաղելի ձևով եմ ներկայացնում, ասելով, որ այդ մեծ ու սուրբ մարգարեն մազերով ծածկված դեմք ուներ: Նա պետք է, որ ահավոր տեսք ունենար գեղեցիկ հագնված քահանայի կողքին և դրանով հանդերձ հաստատեր, որ ինքն Աստծո մարդ է: Եթե նրանք կանգնեին իրար կողքի, ինտելեկտուալ միտքը սրբություն կտեսներ միայն քահանայի մոտ: Եթե տեսնեիք գլխափաթթոցը նրա գլխին, եփուտը հագին, օծման յուղը (մարմնավոր, բնական) հոսում է նրա մորուքից մինչև նրա քահանայական հանդերձի ծայրը: Երևում էին զոհաբերության կրակները և ողջ ծիսակատարությունը: Դա էր փնտրում մարմնավոր միտքը: Այսօր էլ դա են փնտրում: Աչքը հոգու դուռն է, բայց հոգևոր աչքը այդ աչքից ավելի խորն է: Նրանք տեսնում էին այդ ծեր, մազոտ մարդուն, որը հագել է ոչխարի մորթուց ծածկոց, կաշվե գոտի կապած: Նա հավանաբար ոտաբոբիկ էր, նիհար, կախված մաշկով թևեր ուներ, մեծ, սպիտակ մորուքը ծածկում էր ողջ դեմքը, և ձեռքին մի ծուռ փայտ է: Բայց հոգևոր աչքը կտեսներ, որ նրա մեջ շարժվում է Աստծո զորությունը, որովհետև նա լիովին Աստծո Խոսքի մեջ էր: Կարևոր չէ այն, ինչ մարմնավոր աչքն է տեսնում, այլ այն, ինչ տեսնում է հոգևոր աչքը: Այսօր մարմնավոր աչքը տեսնում է եկեղեցիների շքեղությունը, իշխանությունների հետ բարեկամությունը հարանվանությունների և կազմակերպությունների շրջանակներում, բայց նա ընդունակ չէ տեսնելու Սուրբ Հոգու զորությունը, երբ Նա հարություն է տալիս մեռելներին և բժշկում հիվանդներին: Նրանք նայում են Հոլիվուդին և փողոցի մարդկանց: Կանայք մտածում են. «Այս կինը՝ Սյուզին, պատկանում է եկեղեցուն: Նա կարճ մազեր ունի և շպարված է: Քաղաքում նրան բոլորը շատ են սիրում»: Ինձ համար հետաքրքիր է, իսկ երկնքու՞մ: Եթե դա հակառակ է Խոսքին, Աստված չի կարող դրան հավանություն տալ: Եթե Նա հավանություն տար դրան, կուրանար սեփական Խոսքը: Եվ իմացեք, Աստված երբեք այդպիսի բան չի անի: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց կարճ մազերով կինը Աստծո աչքում անեծք է, ինչպես նաև տղամարդու հագուստ հագնող կինը: Տեսնում եք, հոգևոր աչքը զանազանում է դա: Նա ապրում է գալիք բաների համար: Մարմնավոր միտքը դատողություն է անում մարմնավոր բաների վերաբերյալ այսօր: Ուշադրություն դարձրեք, Աստված անում է դա, իսկ մարդիկ դա չեն հասկանում: Մարմնավոր միտքը գնում է դատողության հետևից: Այժմ Աստված մեզ կանչում է հոգևոր ելիցի: Այն ժամանակ Նա Իր ժողովրդին կանչում էր մարմնավոր ելիցի, այսօր կանչում է հոգևոր ելիցի: Ու՞մ է ուղարկում այդ հրավերը. Իր ընտրյալներին և միայն նրա՜նց: Եգիպտոսը չէր կարող տեսնել, որ Իսրայելն արդարացած է, թեև նրանք ունեին գառնուկի արյունը դռան շրջանակի վերևում և դրանդիների վրա, չնայած այն բաներին, որոնք կատարվում էին: Աստված իջել էր Իր մարգարեի մեջ և խոսում էր մարդու բերանով: Նա կանգնել էր այնտեղ, վերցրեց իր գավազանը, որի վրա հենվում էր, պարզեց դեպի արևելք և ասաց. «Թող շնաճանճեր լինեն ողջ Եգիպտոսի վրա»: Հետո նա վերադարձավ: Բոլորն ասում էին. «Ոչինչ չկատարվեց»: Ոչինչ չկատարվեց: Բայց ահա շուտով մի կանաչ շնաճանճ սկսեց թռչել այս ու այն կողմ: Մի վայրկյանից մեկ քառակուսի մետրին կլիներ մեկ կիլոգրամ ճանճ: Մի մարդ խոսքով ստեղծել էր դրանց: Այնտեղ էր ինտելեկտուաալ Ռամզեսը: Շատ կրոնասեր մարդ էր, բայց հակառակվում էր կենդանի Աստծո Հոգուն: Մարմնավոր միտքը կարող էր տեսնել միայն Ռամզեսին, իսկ հոգևոր միտքը տեսնում էր խոստումը և խոստումի իրականացումը: «Եթե միայն Հեսուն ու Քաղեբը մի խոսք ասեին, որը միանգամից կոչնչացներ ամաղեկացիներին, քետացիներին, հեբուսացիներին: Նրանք մեզանից երեք կամ չորս անգամ մեծ են»: Երբ լրտեսները վերադարձան ճամբար՝ Կադես-Բառնեա, մարմնավոր մարդն ասաց. «Դա մեզ երբեք չի հաջողվի: Նրանք չափազանց ուժեղ են: Նրանց կողքին մենք մորեխի պես ենք»: Բայց Հեսուն և Քաղեբը տեսել էին Աստծո խոստումը, դրա համար ասում էին. «Մենք անշուշտ կարող ենք գնալ այնտեղ»: Տեսեք, նրանք նայում էին Աստծո ասածին. «Ես ձեզ կտամ այս երկիրը»: Մարմնավոր միտքը չի կարող դա ըմբռնել: Բայց հոգևոր միտքը հասկանում է դա: Ես ուզում եմ ձեզ մի հարց տալ. ինչու՞ չէին կարող եգիպտացիները տեսնել այդ բաները: Որովհետև ընտրյալ չէին: Աստված Աբրահամին այդ բաներն ասաց, երբ դեռ չէին եղել: (Լսիր սա, քնած եկեղեցի): Աստված Աբրահամին այդ բաներն ասաց, երբ դեռ չէին եղել: Նա նրան ասել էր. «Քո սերունդը Եգիպտոսում պանդուխտ կլինի չորս հարյուր տարի, բայց Ես նրանց դուրս կբերեմ»: Այդ պատճառով նրանք դա տեսան: Նրանք ընտրված էին դա տեսնելու համար: Սա է ընտրությունը: Իսրայելն ընտրված էր Աստծո նշանը տեսնելու համար: Նրանք դուրս եկան Եգիպտոսից, որտեղ կործանվեցին անհավատները: Եվ այսօր Աստված կանչում է Իր ընտրյալներին՝ Աբրահամի հոգևոր սերնդին, որոնք Աբրահամի նման հավատում են Աստծո Խոսքին: Մի՞թե այսօր չեք տեսնում հոգևոր սերմը: Նա չի նայում ինտելեկտուալ եկեղեցուն, այլ տեսնում է Խոսքը: Եվ նա կանչված է դուրս գալու այդ մեծ հարանվանություններից և մտնելու Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: Պա՞րզ է: Հասկանու՞մ եք դա: Լավ, շարունակենք: Դա միայն ընտրյալների համար է: Աստվածաբանության դոկտորները այնտեղ ոչինչ չեն տեսնում: Եվ տեսեք, այդ ընտրությունը, որ հիմա արտահայտվում է, մի երկրից մյուսը տեղափոխվել չէ. այն տանելու է ընտրյալներին փառքի մեջ, որտեղ նրանց անունները գրված են Գառան Կյանքի Գրքում: Դա չի լինի մի փոքրիկ, մարմնավոր գառնուկի նշանի տակ, որն Իսրայելին հնարավորություն տվեց դուրս գալու Եգիպտոսից, բայց հետ չպահեց նրանց նորից ընկնելուց ու հետ դառնալուց: Հիմա դա հնարավոր չէ: Այսօր մենք դուրս ենք գալիս Աստծո Գառան Արյան նշանի ներքո, Գառան, որը մորթվել է աշխարհի ստեղծումից առաջ: Եբ ընտրյալների անունները գրանցված են Գառան Կյանքի Գրքում աշխարհի ստեղծումից առաջ: Ընտրյալներն այնտեղ են, և Երբ Լույսի շողերն ընկնեն նրանց վրա, կփլվեն հարանվանական պատերը, և նրանք դուրս կգան: «Դուրս եկեք նրանց միջից», - ասում է Սուրբ Հոգին այս վերջին օրերում: «Ոչ մի անմաքուր բանի մի՜ դիպչեք: Ես կլինեմ ձեր Աստվածը, և դուք կլինեք Իմ որդիներն ու դուստրերը»: Իսրայելն ուշադիր էր: Նրանք գիտեին, որ Աստված խոսում է Իր մարգարեների միջոցով, և Խոսքը գալիս է նրանց միջոցով: Դրա համար նրանք եկան տեսնելու և տեսան: Այսօր մենք տեսնում ենք ինտելեկտուալության նշանը. նրանք հավատում են իրենց հարանվանություններին, դեռ իրենց հավատո հանգանակի մեջ են: Բաղաամի պես, ով բարձրացավ լեռը՝ տեսնելու համար Իսրայելը: Այնտեղից նա կարող էր նայել Իսրայելին. դա մեծ ազգ չէր, փոքրիկ ժողովուրդ էր, ավելին, նրանք մեղավոր էին: Մովաբը՝ նրա ինտելեկտուալ եղբայրը, լեռը բարձրացավ իրենց եպիսկոպոսների և մարգարեի հետ, զոհասեղան բարձրացրեց, մատուցեց նույն զոհը, բայց նրանք չէին զանազանում Կրակի Սյունը և զարկված ժայռը, որոնք Իսրայելի մեջ էին: Նույն էլ այսօր է. ինտելեկտուալ միտքը տեսնում է հռչակավոր մարդուն, բայց չի տեսնում զարկված Ժայռը: Եպիսկոպոսները չզանազանեցին Սուրբ Հոգու զորությունը և չլսեցին Թագավորի կանչը ճամբարում: Նրանք չտեսան դա: Այսօր էլ նույնն է: Աստված կանչում է Իր ընտրյալ ժողովրդին. Նրա ընտրությունը բացահայտվում է այսօր: Ինչի՞ համար են նրանք ընտրված: Հարության համար: Եվ ի՞նչ նշան է նրանց ցույց տալիս Նա. հարության նշանը: Այն ժամանակ ի՞նչ նշան ցույց տվեց: Ազատագրման նշան, որը նրանց ցույց էր տալիս, որ իրենք ազատվելու են գերությունից, զորության նշան, որը կարող էր փակել երկինքը և խավար բերել: Այժմ Նա դրսևորում է Իր Որդու հարության զորությունը, որը բնակվում է Իրեն պատկանողների մեջ, որ նրանց գերեզմանից հանի (իրոք գերեզմանում ենք ապրում) և տանի Իր խոստումի երկիրը: Նրա հարության նշանը մեզ կոչ է անում դուրս գալու հոգևոր Եգիպտոսից և Բաբելոնից: Մի բան եմ ուզում ասել. լուռ մնացեք, որպեսզի լավ ըմբռնեք: Աստված գործում է հիմա այնպես, ինչպես սկզբում. Նա կուրացնում է անհավատների աչքերը և բացում է հավատացյալների աչքերը: Քաղաքականությունն այդ անում է ինտելեկտուալ տեսանկյունից. քաղաքականությունը եկեղեցում, քաղաքականությունը ազգերի մեջ: Մյուս կողմը՝ հոգևորը, նրանցից ծածկված է: Աստված անապատում մի մարդու ընտրեց, սովորեցրեց նրան, վերադարձրեց, ամեն բան Իր ձեռքը վերցրեց և ժողովրդին դուրս հանեց: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Նա չի կարող Իր ծրագիրը փոխել, Նա Աստված է: Աստված երբեք չի գործել մարդկանց խմբի միջոցով. երբեք այդպես չի արել: Նա գործում է անհատի միջոցով, ինչպես արել է նախկինում, և ինչպես անելու է Մաղաքիա 4-ի խոստման համաձայն: Այդպես է Նա վարվելու: Դա ճիշտ է: Ահա խոստումը, թե ով է եղել Նա, խոստումը, թե ինչ է անելու, և ահա, մենք հասել ենք դրան: Ի՛նչ երջանիկ մարդիկ մենք պետք է լինեինք: Տվեց նրանց Իր խոստումի Խոսքի նշանը: Նա խոստացել է, որ այդ կանի: Նա կվերականգնի ժողովրդի հավատքը, կդարձնի Իր ժողովրդի սիրտը սկզբնական Պենտեկոստեի հայրերի հավատքին: Նա խոստացել է, որ այդ կանի և ցույց է տվել նշանները: «Այն, ինչ կատարվել է Սոդոմի ժամանակ, կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ»: Իսկ ինչպիսի՞ նշան տեսան եկեղեցիները Սոդոմում: Ի՞նչ տեսավ ինտելեկտուալ եկեղեցին: Երկու քարոզչի: Իսկ ի՞նչ տեսավ հոգևոր եկեղեցին, ի՞նչ տեսան ընտրյալները, Աբրահամն ու իր ընտանիքը. Աստծուն, մարմնի մեջ հայտնված, մարդկային մարմնի մեջ, որը կարողանում էր զանազանել հոգիները և ասել, թե ինչ էր իր հետևում կանգնած Սառան ասում: «Այն, ինչ կատարվել է Ղովտի ժամանակ, կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ»: Մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին մեր մեջ գործում է նույն գործերը, գործում է մարդկային մարմնի մեջ: Ժամանակը հասել է, դուք տեսնում եք: Մենք հասել ենք դրան, սիրելի բարեկամներ: Ելիցն իրականանալու վրա է: Այժմ ուշադրություն դարձրեք մի բանի. Աստված ի՞նչ միջոց օգտագործեց այդ անելու համար: Ուշադրություն դարձրեք, հագեք ձեր հոգևոր միտքը: Թող Սուրբ Հոգին վերցնի ձեր անտարբերության հին գլխարկը, և դուք ուշադիր նայեք: Երբ Աստված որոշել է ինչ-որ բան անել որոշակի ձևով, Նա այն երբեք չի փոխում: Երբ Աստված Եդեմի պարտեզում ցանկացավ մարդու փրկագնել և վերադարձնել Իր հետ հաղորդակցությանը, Նա որոշում ընդունեց՝ անել դա արյան միջոցով: Մարդիկ փորձեցին կրթությունը, հարանվանությունը, ազգայնացումը և մյուս բաները, բայց դրանք երբեք արդյունավետ չեղան: Միայն մեկ վայր կա, որտեղ Աստված կհամաձայնի հանդիպել մարդուն. դա թափված Արյան ներքո է, ինչպես Եդեմի պարտեզում էր: Դա երբեք չի փոխվել: Հոբի ժամանակ միակ վայրը, որտեղ Աստված հանդիպում էր մարդուն, զոհաբերված գառնուկի արյան ներքո էր: Իսրայելի ժամանակ միակ վայրը, որտեղ Աստված հանդիպում էր մարդուն, զոհաբերված գառնուկի արյան ներքո էր, ինչպես, որ Եդեմում: Միշտ զոհաբերված գառնուկի արյան ներքո: Միակ վայրը, որտեղ Նա մեզ հանդիպում է այսօր, հարանվանություններում չէ. նրանք աղմկում են և վիճում իրար հետ: Այդ վայրը կրոնական աշխարհում չէ. նրանք էլ նույն բանն են անում: Դա ինտելեկտուալների մոտ չէ. նրանք կատարյալ խառնաշփոթության մեջ են: Այդ վայրը Գառան Արյան ներքո է: Ամեն հավատացյալ կարող է հանդիպել հաղորդակցության համար այնտեղ, որտեղ Կյանքն է: Երբ ելիցի ժամանակը եկավ, Աստված կանչեց մի խումբ մարդկանց. այդ խմբի միջոցով... Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք մի բանի: Այդ ողջ խմբից միայն երկուսը մտան խոստումի երկիրը: Ի՞նչ միջոց Նա օգտագործեց նրանց այնտեղ տանելու համար. քաղաքականությու՞ն, կազմակերպությու՞ն: Ո՜չ: Նա մարգարե ընտրեց և նրան տվեց կրակի սյան գերբնական նշանը, որպեսզի մարդիկ չխաբվեն: Մարգարեի ասածը ճշմարտություն էր: Աստված իջավ Կրակի սյունով և հաստատվեց՝ արտահայտելով Իր Խոսքը: Մի՞թե այդպես չէ: Այդպես Նա պատրաստեց առաջին ելիցը: Երկրորդ ելիցը... Աստված միշտ ամեն բան երեք անգամ է անում: Նա կատարյալ է երեք թվի մեջ: Դուք նկատած կլինեք, որ ես իմ քարոզնեում միշտ խոսում եմ երեք և յոթ թվերի մասին: Յոթը ցույց է տալիս, որ ինչ-որ բան ավարտված է, երեքն Իր կատարելության թիվն է: Կան առաջին, երկրորդ և երրորդ ձգումները և մյուս բաները: Արդարացում, սրբացում, Սուրբ Հոգով մկրտություն, Հայր, Որդի և Սուրբ Հոգի և այլն: Նայենք, թե ինչպես եղավ առաջին ելիցը: Նա ուղարկեց կրակի սյունով օծված մի մարգարե և դուրս կանչեց ժողովրդին: Դա առաջին ելիցն էր: Երբ Իսրայելի ժամանակն ավարտվեց, Նա նորից ուղարկեց Աստված-Մարգարեի կրակի սյունով: Հովհաննեսն այն տեսավ երկնքից աղավնու նման իջնելիս: Եվ Հիսուսն ասաց. «Ես եկել եմ Աստծուց և Աստծո մոտ եմ գնում»: Իր մահից, թաղումից և հարությունից հետո տարսոնացի Սողոսը Դամասկոսի ճանապարհին տեսավ նույն կրակի սյունը: Լինելով Խոսքը լավ իմացող եբրայեցի՝ նա ասաց. «Տե՜ր, ո՞վ ես Դու»: Նա գիտեր, որ այդ Կրակի Սյունն Աստված էր: Նա եբրայեցի էր, ասաց. «Ո ՞վ ես Դու»: Տերը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ»: Երկրորդ ելիցի համար Նա բերեց օծյալ Մարգարե, որն Իր Որդին էր, Աստված-Մարգարե: Մովսեսն ասել էր, որ Նա մարգարե է լինելու: Երբ Նա եկավ, կար Կրակի սյունը: Նա արեց նշաններ և հրաշքներ, և այդ Մարգարեն ասաց. «Նա, ով Ինձ հավատում է, ինքն էլ կանի այս գործերը»: Նա խոստացել է, որ այդ նույն բաներն անելու է վերջին ժամանակների ելիցում, և ոչինչ չի կարող փոխել: Գիտական ապացույցներով, Հոգու վկայությամբ, Հոգու գործերով մենք տեսնում ենք, որ այդ փառավոր Կրակի Սյունը շարժվում է մեր մեջ: Եվ Հիսուս Քրիստոսի հարության նշաններն ու հրաշքները մարդկանց կանչում են դուրս գալու հարանվանություններից և մտնելու Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ, ճանապարհ ընկնելու դեպի խոստացված երկիր: Սիրելի բարեկամներ, մի՜ խաբվեք, ոչ թե իմ ասածն է կարևոր (ես ընդամենը ձեր եղբայրն եմ), այլ այն, ինչ Աստված է հաստատում ձեր առջև: Դա է Ճշմարտությունը: Այն Կրակի սյունը, որը Նա օգտագործել են այն մյուս երկու ելիցների համար, այսօր նորից բերել է մեր մեջ և թույլ է տվել, որ այն հաստատվի գիտական միջոցներով: Ինչպես գիտեք, «Լայֆ» ամսագիրն այդ մասին խոսել է անցած ամիս: Քանի՞սդ եք լսել, որ ես այս դահլիճում այդ մասին խոսել եմ մինչև կատարվելը: Կարծում եմ, որ այս եկեղեցում՝ բոլորդ: Դա ճիշտ է: Բայց մարդիկ չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Գիտնականները հրավիրեցին նրանց, ովքեր լուսանկարներ էին արել: Այդ ամպն ուներ մոտ քսանհինգ մետր բարձրություն և բուրգի տեսք ուներ: Այնտեղ կային յոթ հրեշտակներ: Նրանք Աստծո Խոսքը բերեցին ներշնչանքի տակ և ասացին, թե ինչ ժամանակներում ենք ապրում: Հոգևոր միտքն անմիջապես դա կըմբռնի և կընդունի: Սա ելից է: Շուտով մենք կգնանք: Գոհություն Աստծուն դրա համար: Լավ հիշեք այդ բաները: Ինձ մոտ տասը րոպե է մնում վերջացնելու համար: Հիշեք, որ այդ կրակի սյունը, որը նրանց կանչել էր, տանում էր նրանց խոստումի երկիրը մարգարեի օծության ներքո: Կրակի սյունը, որին նրանք կարող էին նայել, նրանց տանում էր խոստումի երկիրը օծված մարգարեի առաջնորդությամբ: Բայց նրանք մշտապես մերժում էին նրան: Մի՞թե այդպես չէ: Անկասկած: Ես գիտեմ, որ շուտով մկրտության ծառայություն է լինելու: Ինձ մոտ դեռ վեց էջ նշումներ կան, բայց ես մի քանի րոպեից կվերջացնեմ: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ կանչվում ենք դուրս գալու: «Բաբելոնից դուրս եկեք, Իմ ժողովուրդ»,- ասաց հրեշտակի ձայնը: Ինչի՞ց է պետք դուրս գալ: Խառնաշփոթությունից: Մեթոդականնե՞րն են իրավացի: Կամ մկրտականնե՞րը: Կամ էլ կաթոլիկնե՞րը: Դուրս եկեք այդ բաներից: Աստված է իրավացի: Ինչպե՞ս կիմանաք: «Թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ»: Դուրս եկեք այդ բաներից: Ի՞նչ գիտեք դուք: Նույն կրակի սյունը, Սուրբ Հոգու նույն օծությունն է մեզ տանում դեպի խոստումի երկիր: Այսօր նույն Աստվածը, նույն կրակի սյունը... Կարդացեք, թե ինչ է գրել Ջորջ Լեյսին՝ հետաքննությունների դաշնային բյուրոյում մատնահետքերի բաժնի տնօրենը: Բայց կան մարդիկ, որոնք ասում են. «Դա կրկնակի երևակում է»: Հազարավոր մարդիկ են տեսել այդ երևույթը, և տեսել են սեփական աչքերով: Մենք այնտեղ էինք և տեսանք դա: Դուք նույնպես տեսել եք: Դա օպտիկական պատրանք չէր, ինչ էլ ասեն մարդիկ: Ի դեպ, ի՞նչ ասաց պարոն Լեյսին. «Ֆոտոխցիկի մեխանիկական աչքը չէր կարող նկարել հոգեբանական ինչ-որ բան»: Դա օպտիկական պատրանք չէր. նույն կրակի սյունն էր: Բայց Թուսոնից հարյուրավոր մղոններ հեռու կատարված դեպքից վեց ամիս առաջ ես ձեզ հաղորդել էի Սուրբ Հոգով, որ գնալու եմ այնտեղ տեղեկություն ստանալու: Որովհետև դրսի կողմից բուրգի վրա գրվածը... եղբայրը երազ էր տեսել, և ես դա մեկնել էի: Դա լիարժեք մեկնություն էր: Այժմ բացատրվել են արդարացման, սրբացման և Սուրբ Հոգու մկրտության խորհուրդները: Մենք քանդեցինք կորած թելերը, որոնք թաքնված էին յոթ կնիքներում: Ոչ թե յոթ շրջաններում, այլ յոթ կնիքներում են բացահայտվել խորհուրդները: Եղբոր երազում վերևից բացվեց ժայռը, որի տակ սպիտակ ժայռ կար, որի վրա ոչինչ գրված չէր: Դա խորհուրդ էր, գաղտնիք: Ես գնացի Թուսոն, և նախապես ասել էի, թե ինչ է կատարվելու: Ես Թուսոնի հյուսիսում էի (այստեղ վկաներ կան, որոնք կարող են դա հաստատել), երբ հանկարծ քամի սկսեց, որը քիչ էր մնում տապալեր սարերը: Միաժամանակ լույսի օղակ հայտնվեց օդերում: Լուսանկարներ արվեցին, և գիտնականները հաշվեցին, որ այդ երևույթը հայտնվել էր մոտ քսանհինգ մղոն բարձրության վրա, հինգ անգամ ավելի բարձր այն բարձրությունից, որտեղ կարող է մշուշ կամ ուրիշ բան լինել: Նրանք չեն հասկանում, թե ինչից է դա առաջացել: Երեկոյան ժամանակ լույս պետք է լինի, Փառքի ճանապարհն անշուշտ կգտնեք: Այսինքն՝ եթե դուք ընտրյալ եք: Եթե սերմն ընկնի չոր կամ քարքարոտ հողի վրա, ոչինչ չի աճի: Կան կարծր սրտեր, քարե սրտեր, որոնք անտարբեր են: Բայց եթե այդ սերմն ընկնի հավատքի փխրուն և փափուկ հողի վրա, արդյունքում կաճի մի քրիստոնյա, որը բերում է Հոգու պտուղները: Տեսեք, թե ինչպես Աստված արեց այդ: Նա բացահայտեց այն նույն կրակի սյունը, որը հաստատվեց: Մեկն ինձ ասաց. «Ինչու՞ այդ մասին չեք տեղեկացնում գիտնականներին»: Կարծում եք, որ կհավատա՞ն: Աստվածաշունչն ասում է. «Մի գցեք մարգարիտները խոզերի առջև»: Հիսուսն ասաց, որ չանենք դա: Ես առաջնորդություն չունեմ այդ անելու: Թեև ապրում եմ այդ քաղաքում, որտեղ այդ մասին հարցնում էին, ես մտածում էի, թե կգնամ, բայց Սուրբ Հոգին ասաց. «Մի գնա, դա նրանց համար չէ»: Վերադարձիր և ասա խորանին: Տերն ասում է. «Եթե նրանց ասածը կատարվի, ուրեմն, հիշիր, այդ Ես եմ խոսել»: Մինչև դրա իրականանալը ինչ-որ բան է կատարվում: Լսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը: Դա Աստծո ձայնն է, որ կանչում է ձեզ այսօր: Ուզում եմ, որ դուք իմանաք, որ այդ նույն կրակի սյունը նորից ժողովրդին տանում է խոստումի երկիր՝ հազարամյա թագավորություն: Մենք դա բացահայտեցինք վեցերորդ կնիքի ներշնչանքի տակ: Նախկինում չէին սովորեցնում այն մասին, թե ինչպես է երկինքը մաքրվելու հազարամյա թագավորության համար: Կրակի սյունը ժողովրդին տանում է հազարամյա թագավորություն: Ուշադրություն դարձրեք այդ կրակի սյունին, որն Իսրայելին գերությունից դուրս էր բերել. ժողովուրդը կրակի սյան առաջնորդության տակ էր: Աստված Կրակն էր, և Կրակի սյունն օծում էր միայն մարգարեին: Կրակի սյունը կանգնած էր այնտեղ որպես երկնային վկա՝ հաստատելու համար, որ Մովսեսն էր ընտրվածը: Դուք հիշում եք, որ Նաթանն ու իր խումբն ասել էին. «Մենք կազմակերպություն ենք ստեղծելու: Մովսես, դու ամեն ինչ ուզում ես մենակ անել: Դու փորձում ես մեզ ցույց տալ, որ դու միակ սուրբն ես մեր շրջապատում: Տիրոջ ողջ ժողովը սուրբ է: Ինչու՞ ես այդքան շատ բան վերցնում քեզ վրա»: Մովսեսը երեսնիվայր ընկավ և սկսեց լաց լինել: Բայց Աստված նրան ասաց. «Զատվիր նրանցից, որովհետև երկիրը բացվելու է և նրանց կուլ է տալու»: Դա խորհրդապատկեր էր: Մովսեսը կրկնեց այն, ինչ Աստված էր իրեն ասել, իսկ Աստված հաստատեց նրա ասածը: Մարիամ մարգարեուհին և Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ, որովհետև ամուսնացել էր եթովպացի կնոջ հետ, ծաղրում էին նրան: Բայց Աստված բարկացավ, որ նրանք խոսեցին Իր ծառայի դեմ: Ի՞նչ արեց Նա: Կանչեց նրանց խորանի մուտքի մոտ: Թեև Մարիամը մարգարեուհի էր, Մովսեսը մարգարեից ավելին էր: Աստված նրանց ասաց. «Չե՞ք վախենում Աստծուց: Եթե ձեր մեջ մարգարե լինի, Ես՝ Տերս, տեսիլքով Ինձ կճանաչեցնեմ նրան և երազով կխոսեմ նրա հետ: Իմ ծառա Մովսեսը այդպես չէ: Ինչու՞ Աստծուց չեք վախենում»: Հաջորդ րոպեին Մարիամը զարկվեց բորոտությամբ: Դուք գիտեք այդ պատմությունը: Մի՞թե Հիսուսը չասաց Հովհաննես Մկրտչի մասին. «Ի՞նչ գնացիք տեսնելու: Մարգարե՞: Այո, ասում եմ, ձեզ, մարգարեից ավելի»: Ինչու՞ էր նա մարգարեից ավելի: Նա ուխտի պատգամաբերն էր, որը միացնում էր երկու ժամանակաշրջանները: Եվ այսօր մեր մեջ ունենք փառավոր Սուրբ Հոգին, որն ավելին է մարգարեից. Աստված մեր մեջ հայտնվել է Իր Խոսքով և հաստատում է այն: Նա ավելին է անում քան մարգարեն, հազար անգամ ավելին, քան արել են մարգարեները: Եղիան՝ իր ժամանակի մեծագույն մարգարեներից մեկը իր կյանքի մոտ ութսուն տարիների ընթացքում կատարեց միայն չորս գերբնական բաներ: Եղիսեն՝ Հոգու կրկնակի բաժնով, արեց ութ գերբնական բաներ: Այսօր մեր սեփական աչքերով տեսել ենք հազարավոր հրաշքներ: Նայեք Տիրոջ հրեշտակին կրակի սյան մեջ: Գիտությունն այն ներկայացրեց աշխարհին, իմանալով, որ դրանով է աշխարհը դատվելու: Ի՞նչ արեց Գառնուկը: Տիրոջ Հրեշտակը, որը Քրիստոսն էր... դուք հավատում եք դրան: Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխում տեսնում ենք, որ բոլորը խմեցին այդ ջրից, հրաշալի զգացին իրենց, ուրախացան: Բայց Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ երկնքից իջած Հացը: Ես եմ Ժայռը, որն անապատում էր»: Ասացին Նրան. «Հիմա գիտենք, որ դու դև ունես: Դու խելագար ես, դևով բռնված»: Գիտեք, մարդկանց մեջ այնպիսի հոգի է լինում, որ կրոնական ոլորտում շատ ակտիվ են լինում: Նրանք ասացին. «Քո մեջ դև կա, դու սամարացի ես»: Նաև ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս ու տեսել ես Աբրահամի՞ն»: Բայց Նա մի քանի քայլ ետ գնալով՝ ասաց. «Ես ԵՄ: Աբրահամից առաջ եմ ԵՍ»: Բոցավառ կրակ էր, կրակի սյուն էր մորենու մեջ: Երբ Նա մահացավ և հարություն առավ երրորդ օրը, երբ Սողոսը տեսավ Նրան ճանապարհին, Նա նորից վերադարձել էր Կրակի Սյունին: Նա ասել էր. «Աստծուց եմ եկել և Աստծո մոտ եմ գնում»: Երբ Պետրոսը բանտում էր, Կրակի սյունը եկավ, բացեց դռները և նրան դուրս բերեց: Ու՞ր էր տանում նրանց Կրակի սյունը: Հիշեք, որ Մովսեսը Կրակի սյունը չէր: Նա օծված առաջնորդն էր, որը քայլում էր Կրակի սյունի ներքո: Կրակի սյունը հաստատում էր նրա պատգամը հրաշքներով ու նշաններով: Կրակի սյունը նրանց տարավ այն երկիրը, որտեղ Աստված խոստացել էր, որ մի օր մարմին է դառնալու և բնակվելու նրանց մեջ: Մի՞թե ճիշտ չէ: Բայց ի՞նչ արեցին նրանք: Նրանք տրտնջացին ու ապստամբեցին՝ ցույց տալով, որ իրենք ընդամենը սովորական գառան արյան ներքո են: Բայց այս անգամ փառք Աստծուն. Կրակի սյունը, որ այսօր մենք ունենք, մեզ կտանի դեպի հազարամյա թագավորություն: Այս ելիցից հետո Նա կվերադառնա Իր ժողովրդի մոտ այդ փառավոր հազարամյա թագավորությամբ, որտեղ Նրա հետ կապրենք հավիտյան: Նա միշտ ունի Հոր Խոսքը և ապացուցում է, որ այդ Խոսքը Ճշմարտություն է: Մենք ելիցի մեջ ենք: Շուտով կվերջացնենք այս ձայնագրությունը, բայց մինչ այդ, սիրելի բարեկամներ, այստեղ և հեռվում գտնվող եղբայրներ, երբ կլսեք այս ձայներիզները, թույլ տվեք ձեզ ասել որպես եղբայր և Աստծո թագավորության քաղաքացի. դուրս եկեք, մասնակցեք այս ելիցին: Որովհետև բոլոր նրանք, ովքեր կմնան, կկրեն գազանի դրոշմը: Դուրս եկեք Բաբելոնից, դուրս եկեք այդ խառնաշփոթյունից: Դուրս եկեք այդ համակարգերից և ծառայեք կենդանի Աստծուն: Թողեք, որ գա Ուխտի փառավոր Հրեշտակը՝ Հիսուս Քրիստոսը, որ Աստծո կերպարանքն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց: Այսօր Նա նույն Կրակի սյունն է, որը մի ժամանակ առաջնորդեց առաջին ելիցը, հետո երկրորդ ելիցը: Ահա հիմա Նա առաջնորդում է երրորդ ելիցը: Ի՞նչ արեց Նա առաջին ելիցի ժամանակ: Նա նրանց դուրս բերեց բնական երկրից՝ տանելու համար բնական երկիր: Երկրորդ ելիցում հանեց նրանց հոգևոր վիճակից՝ տանելու համար հոգևոր մկրտության՝ Սուրբ Հոգով մկրտության: Այսօր Նա նրանց հոգևոր մկրտությունից տանում է հազարամյա թագավորության և փառավոր ապագայի հավիտենական երկիրը: Նույն Կրակի սյունը գործում է նույն օծված համակարգի միջոցով, նույն Աստվածը գործում է նույն բաները: Խոսքը, որն ազդարարել էր երկրորդ ելիցը, նույն Խոսքն է, որն ազդարարել էր առաջին ելիցը, և նույն Խոսքը հիմա մեզ ազդարարում է երրորդ ելիցը, և մենք տեսնում ենք դրա դրսևորումը մեր մեջ: Դուրս եկեք, ո՜հ, դուրս եկեք այդ քաոսից: Եկեք Խոսքի մոտ: «Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց»: Այսօր այդ Խոսքը բնակվում է մեր մեջ, մեր մարմնում: Դուրս եկեք, որ ծառայեք կենդանի Աստծուն: Խոնարհենք մեր գլուխները: (Ինչ-որ մեկը եկեղեցում մարգարեություն է անում: Ծան. խմբ.): Խոնարհելով մեր գլուխները... Ձեր հոգու խորքից, ձեր ողջ էությամբ պատրա՞ստ եք թողնելու աշխարհի բաները և ապրելու Աստծո համար: Եթե չեք ուզում, մի արեք այդ: Բայց եթե սրտանց ուզում եք, եթե հիմա համոզված եք, ինչպես Հիսուսն ասաց Իր ծառայության վերջում՝ «Դուք հիմա հավատում եք»: Համոզվա՞ծ եք, որ այս բաները ճշմարտություն են, որ Աստծո կողմից հաստատված են, ու մենք վերջին ժամանակներում ենք ապրում: Ուզու՞մ եք հիմա ճշմարտապես գալ Քրիստոսին, ուզու՞մ եք մասնակցել այս ելիցին՝ դուրս գալ հարանվանությունների անտարբերությունից, աշխարհի գաղափարներից ու աշխարհի բաներից: Ուզու՞մ եք ամբողջ սրտով հանձնվել Նրան և մասնակցել այդ ելիցին, որը ձեզ կտանի խոստումի օրհնյալ երկիրը: Եթե այդպես է,  բարձրացրեք ձեր ձեռքը, մինչ մենք աղոթում ենք: Վստա՞հ եք, որ ուզում եք դուրս գալ: Բոլո՞րդ եք վստահ: Երկնային Հայր, օգնիր, որ դուրս գան նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել: Խոսքիդ խոստումի համաձայն թող Սուրբ Հոգին մտնի նրանց սրտերի մեջ: Այս եկեղեցում մոտ քսան հոգի ձեռք են բարձրացրել. Հայր, նրանք համոզված են և գիտեն, որ դա ճշմարտություն է, և կուզեին ճանապարհ ընկնել: Իսրայելի դուրս գալու ժամանակ մոտ երկուսուկես միլիոն մարդ դուրս եկավ Եգիպտոսից, բայց այդ սերնդից միայն երկուսը մտան խոստումի երկիրը: Հիսուս Քրիստոսի ժամանակ հարյուր քսան հոգի էին: Իսկ այսօրվա մասին, աշխարհի վերջի մասին Դու ասել ես. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը և ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում, և շատ ենք նրանք, որ մտնում են դրանով: Որովհետև նեղ է այն դուռը և նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, և քչերն են, որ գտնում են այն»: Այս Խոսքերը չեն կարող սուտ լինել. Քո՜ Խոսքերն են: Ես աղոթում եմ նրանց համար, Տեր: Խնդրում եմ, որ այս ժամին Քո Սուրբ Հոգով թլփատես նրանց սրտերը: Հանիր նրանց միջից այն ամենը, ինչ աշխարհից է: Թլփատիր նրանց ականջները, որ պարզ լսեն Աստծո ձայնը, ով կանչում է Իր Խոսքով և այս օրվա Լույսով: Շնորհիր, որ նրանց աչքերը բացվեն, որ տեսնեն Աստծո փառքը այս վերջին ժամերին: Դու ասել ես. «Այն ամենը, ինչ Հայրը տալիս է Ինձ, Ինձ մոտ կգա... և Ես վերջին օրը հարություն կտամ նրան»: Տե՜ր, գուցե այսօր այստեղ կան շատերը, որոնք դեռ չեն հասկանում: Խնդրում եմ, որ գործես նրանց հետ և հնարավորություն տաս հասկանալու: Նրանք լսել են, որ Դու խոսել ես Քո Խոսքի միջոցով, Դու հաստատել ես, Դու խոսել ես մեզ հետ գերբնական ձայնով և տվել ես մեզ մեկնությունը, որ տեսնեն, որ Քո փառավոր գործերն ապացուցում են, որ դա ճշմարտություն է Աստվածաշնչի համաձայն: Այժմ խնդրում եմ, ո՜վ Աստված, որ ներես մեր մեղքերը: Ես ապավինում եմ Քո Խոսքին: Ո՜վ իմ Աստված, ես հիշում եմ, թե ինչ կատարվեց մեկ շաբաթ առաջ. հենց այստեղ, այս հատակին կռացել էի մի մարդու վրա, որը հենց նոր էր մահացել, և տեսա, որ փառավոր Սուրբ Հոգին նրան կյանքի վերադարձրեց: Նրա աչքերը շրջված էին, նա այնտեղ պառկած էր, մահացած, բայց մի քանի բառով Քո Անունը կանչելուց հետո ես տեսա, որ նա կյանքի վերադարձավ: Եվ հիմա նա ողջ է ու այստեղ է: Դու նույն Աստվածն ես, ով գործեց, երբ Պողոսը կռացավ այն մարդու վրա, ով պատուհանից ընկել էր քնելու պատճառով, երբ Պողոսը երկար էր քարոզել: Դու նույն Աստվածն ես, որ նորից կարող ես կյանք տալ: Մենք շնորհակալ ենք Քեզանից, Հայր: Գուցե անհավատները չեն հավատում, բայց մենք հավատում ենք, Տե՜ր: Դու հաստատվել ես մեր առջև: Թող սրտիս խորհրդածությունը, մտքերս, ուժս, ամեն բան տոգորված լինի Քո Խոսքով: Եվ թող Խոսքիդ հետ, ժողովրդիդ հետ միասին քայլենք դեպի Աստծո թագավորություն: Շնորհիր մեզ դա, Տե՜ր: Ների՜ր մեր մեղքերը, բժշկի՜ր մեր հիվանդությունները և մեզ դարձրու Քո Թագավորության հպատակներ: Այժմ, Տե՜ր, նրանք կգան այստեղ, հիմա կբացենք մկրտության ավազանը. ջուրը պատրաստ է, մի քանի րոպեից մկրտությունները կսկսվեն: Եվ մենք հիշում ենք, որ երբ քարոզվում էր այս նույն Ավետարանը, Աստվածաշունչն ասում է. «Բոլոր հավատացողները մկրտվեցին»: Այստեղ թաշկինակներ կան, Տեր, որոնց վրա Հիսուս Քրիստոսի Անունով ձեռք եմ դնում հիվանդների բժշկության համար: Եթե մեր ծառայությունները երկար են տևում, պատճառն այն է, որ ժամանակը մոտ է. պետք է ցանենք Խոսքը, քանի դեռ հողը կարող է այն ընդունել, որովհետև մոտենում է ձմեռվա սառնամանիքը: Մենք դա տեսնում ենք: Տերևներն ընկնում են, և մենք տեսնում ենք, որ ձմեռը մոտենում է: Մենք պետք է շտապենք հողը փորելու և այնտեղ թաքցնենք սերմը: Դրա համար խնդրում եմ, երկնային Հայր, խոսիր բոլորի սրտերի հետ: Աստվածաշունչն ասում է. «Բոլոր հավատացողները մկրտվեցին»: Տեր, այստեղ շատերն են հավատացել, բայց դեռ մկրտված չեն Քո սիրելի Որդի Հիսուսի Անունով: Թող այս առավոտ գան այստեղ խոնարհությամբ ու հեզությամբ, խոստովանելով իրենց մեղքերը և մեռնելով աշխարհի համար, որպեսզի թաղվեն, վերցնեն Հիսուս Քրիստոսի Անունը և այսօրվանից սրբությամբ ապրեն Սուրբ Հոգու օգնությամբ: Այդ նպատակով մենք նրանց հանձնում ենք Քեզ Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Այժմ խոսքը հանձնում եմ Նեվիլ եղբորը, որ ասի այն ամենը, ինչ անհրաժեշտ է մկրտության ծառայությանը պատրաստվելու համար: Հիշեցնում եմ, որ այս երեկո յոթն անց կեսին Աստծո կամքով կուզեի ձայնագրել մեկ ուրիշ պատգամ: Մինչ այդ թող Տերը ձեզ օրհնի:

 

Բովանդակություն