Լսել

2024-04-28 1000 [AM]

Բովանդակություն

2024թ. Ապրիլի 28, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Քելլեր.

Թանկագին եղբայրներ, թանկագին քույրե՜ր ամբողջ աշխարհում, ես սրտանց ողջունում եմ բոլորիդ, մեր թանկագին Տիրոջ, Հիսուս Քրիստոսի անունով: Մենք երախտապարտ ենք Աստծուն, որ Նա այս առավոտ բերում է մեզ Իր Խոսքը: Մենք շնորհակալ ենք Ֆրանկ եղբորը, որ դեռ խոսում է մեզ հետ: Մենք գիտենք, որ ժամանակը կարճ է, և Հիսուսը շուտով կհայտնվի: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա պատրաստում է մեզ մինչև այդ պահը, որպեսզի մենք կարողանանք այնտեղ լինել:

Կցանկանայի մի Խոսք կարդալ 1-ին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխից, 1-ին Խոսքից մինչև 11-ը: 1-ին Թեսաղոնիկեցիս, 5-րդ գլխից, գլխի սլզբից.

«1 Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք,  պէտք չ’ունիք գրել ձեզ։ 

2 Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ  Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։ 

3 Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է,  այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս  ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։ 

4 Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։ 

5 Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։ 

6 Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս,  բայց արթուն եւ զարթուն լինենք։

7 Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են  գիշերն են արբում։

8 Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած  հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։ 

9  Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար,  այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը. 

10 Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։ 

11 Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք»:

Ինչ հրաշալի հատված ենք կարդում, 9-րդ Խոսքում.

«9  Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար,  այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը.»:

Ի՜նչ հրաշալի Խոսք ենք կարդում այստեղ։ Ի՜նչ Շնորհք ունենք փրկության միջոցով։

Կցանկանայի կարդալ Հովհաննեսի Ավետարանից: Հովհաննեսի Ավետարան 14-րդ գլխից, 1-ից 3-րդ Խոսքերը։

«1 Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ 

2 Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի.  Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 

3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ,  դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ.  որ ուր ես եմ, դուք էլ լինիք»:

Սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, այս Խոսքը մեզ վստահություն է տալիս, որ երբ Տերը վերադառնա, մենք կարող ենք այնտեղ լինել: Հավատարիմ Տեր, մենք շնորհակալ ենք Քեզ խոստումների համար, այն Խոսքերի համար, որոնք մենք միշտ կարող ենք կարդալ Աստծո Խոսքից:

 

Մենք ուզում ենք աղոթել.

Հավատարիմ Տեր, փառք, պատիվ և շնորհակալություն Քեզ այս թանկագին խոսքերի համար, որոնք մենք կարդացել ենք: Շնորհակալ ենք, որ Քո Խոսքը այո է և ամեն։ Ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես գրված է, Տեր Հիսուս, և դրա համար մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Քեզ և գովաբանել Քեզ: Շնորհք է, ոչ այլ ինչ, քան Շնորհ, որ մենք՝ Տեր Հիսուս, կարող ենք պահել այս Խոսքերը մեր սրտերում: Մենք շնորհակալ ենք Քեզ, Տեր Հիսուս, նաև այն վստահության համար, որ ունենք, որ երբ Դու գաս քոնինների  Քո մոտ վերցնելու, մենք կարող ենք այնտեղ լինել:

 

Դու դա Խոստացել ես Քո Խոսքում և Քո Խոսքը այո է և ամեն։ Մենք շնորհակալ ենք Քեզ, Տեր Հիսուս, այս օրվա համար: Օրհնիր Ֆրանկ եղբորը, և Քեզ, հավատարիմ Տեր, թող լինի փառքը, պատիվը և գոհությունը, Հիսուսի անունով: Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Փառք Տիրոջը, որ մենք կարող ենք կրել հավատքի այս վստահությունը մեր սրտերում և ասել. «Իմ Փրկչի Շնորհով, ես այնտեղ եմ»: Ինձ հետաքրքիր է, թե այստեղ ներկաներից քա՞նիսն են որ վստահություն ունեն իրենց սրտերում, որ մեղքերի թողություն են ստացել, վստահություն, որ դուք Տիրոջ սեփականությո՜ւնն եք, և հավիտենական կյանք եք ստացել: եթե կան այդպիսիները, ապա ասացեք՝ Ամեն: Ամեն: Եվ նրանք, ովքեր դեռևս իվիճակի՜ չեն դա ասելու… Թող որ Աստված օգտագործի այս հավաքույթը ձեզ հետ Խոսելու համար: Իսկ երբ Աստվա՜ծ է Խոսում, դա մեր գլուխների, մեր քննարկումների համար չէ, որպեսզի մենք ինչ-որ քննարկումներ և խոսակցություններ լսենք, այլ Նա Խոսում է մեր սրտերին: Սրտի մեջ քննարկում չկա, սրտում մարդը Աստծո Խոսքին հավատում է: Սա՜ է տարբերությունը նրանց միջև, ովքեր ցանկանում են հասկանալ Աստծուն իրենց ինտելեկտով և նրանց, ովքեր կարող են հավատա՜լ սրտով: Երանի նրան, ով կարող է հավատալ այն բանին, ինչ Աստված է ասել Իր Խոսքում: Այսօր ինձ համար, և նաև հուսամ որ բոլորիս համար, տոնակատարության օր է, հատուկ օր, որովհետև ես և մեզանից շատերը երախտագիտությամբ հիշում ենք Շվեյցարիայի այս դահլիճում շատ տարիներ առաջ ունեցած առաջին հավաքույթը: Դա սկիզբն ու մեկնարկային կետն էր, այսպես ասած, այս պահին Նրա հայտնված Խոսքի աստվածային Պատգամի համաշխարհային տարածման համար: Դուք գիտեք, որ Աստված մեզ Շնորհ է տվել ճանաչելու այն ծառայությունը, որը Նա սահմանել է այս ժամանակի համար: Եվ ես ուզում եմ, որ բոլորն իսկապես հասկանան, որ խոսքը Աստծո ծառաներից որևէ մեկին հատուկ առանձնացնելու մասին չէ, ոչ Մովսեսին, ոչ Աբրահամին, ոչ Եսային, ոչ Եղիային, ոչ Պողոսին, ոչ Պետրոսին: Եվ ես կարող եմ մեր սիրելի եղբայր Բրանհամին համարել նրանց թվում, ովքեր քայլել են այս երկրով ուղիղ աստվածային հանձնարարությամբ և խոսել Տիրոջ անունով: Եվ նրանց ասածները կատարվեցին, ու հաստատվեցին ու լեգիտիմացվեցին Աստծո կողմից: Եթե ​​մենք ժամանակ առ ժամանակ նշում ենք այս անունները, այն անուններն ում միջոցով Աստված խոսել է մեր ժամանակներում, դա ոչ թե նրանց մարդկային կողմն ընդգծելու համար է, այլ միայն դա անում ենք երախտապարտ սրտից՝ ճանաչելով այն, ինչ Աստված արել է մեր ժամանակներում: Մենք որևէ մարդու չենք հետևում, այլ Տիրո՜ջն ենք հետևում, ով փրկել է մեզ և ով ուղարկել է Իր ծառաներին ու մարգարեներին սկզբում և վերջում՝ խոսելու Աստծո ժողովրդի խղճի հետ, և նրանց հե՜տ վերադարձնելու դեպի Աստծո ճշմարիտ ճանապարհը:

 

Այսօր ես կարող էի պատմել, թե ինչ է տեղի ունեցել բոլոր  անցած տարիների ընթացքում։ Գիտեք, ես առանձնաշնորհում եմ ունեցել անձամբ  այցելելու 72 երկիր և տարածելու Աստծո թանկագին ու սուրբ Խոսքը: Եվ ես այսօր այստեղ կարող եմ ասել, որ ես ոչ մի կերպ չխնայեցի ինձ, այլ ամբողջովին նվիրվեցի Աստծո գործին, թարգմանչական գործում, ռադիոհաղորդումներում, հեռուստահաղորդումներում, և իմ ունեցած բոլոր ճանապարհորդությունների միջոցով: Եվ ես երախտապարտ եմ Տիրոջը ամբողջ սրտով, որ Նա տարավ ինձ՝ ամենա ողորմելի, անարժեք և անպետք մարդուն, որպեսզի կարողանամ հռչակել Աստծո Խոսքը, Իր թանկագին, անսխալական, հավիտենական վավեր Խոսքը ամբողջ աշխարհում։ Եվ ձե՜զ, որ այս ամենը հնարավո՜ր դարձրեցիք, ես դիտավորյա՜լ եմ ասում, որ սա Աստծո գործն է... Աստված ոչ թե որևէ հարանվանությո՜ւն է ստեղծել, կամ հավատո ուղղություն, որը կյանքի է կոչվել, ո՜չ,  այլ մենք մոտենում ենք Շնորհի ժամանակի ավարտին, Նոր Կտակարանի եկեղեցու ավարտին, ով պետք է կանգնի Տիրոջ առջև անբիծ և անարատ: Եվ դրա համար պահանջվում էր բառացիորեն Աստծո Խոսքի ջրային ավազանը: Եվ Աստված Իր ողորմությամբ մեզ լվացվել է տվել Իր Խոսքի ավազանում, որպեսզի լվացվենք և լվացնանք այն ամենը, ինչը Նրա Խոսքին չի համապատասխանում։

Թույլ տվեք կարդալ Սուրբ Գրվածքներից, և Աստծո օգնությամբ ինչ-որ բան ասել դրանց մասին:

Ղևտացիների Գրքից ենք կարդում, 23 գլուխ, 26 Խոսքը.

« 26 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 

27 Նաեւ այս եօթներորդ ամսուայ տասնին քաւութեան օրն է, սուրբ ժողով լինի ձեզ համար. Եւ պիտի խոնարհեցնէք ձեր անձերը եւ պատարագ մատուցանէք Եհովային»:

Այսօր մեզ մոտ հատուկ օ՜ր է։ Եկեք այն անվանենք Աստծո հետ տոնակատարության օր: Իսրայելի ժողովուրդը պետք է տոներ այդ հաշտության օրը որպես հատուկ տոն Աստծո ներկայությամբ: Առանց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաշտության, մենք այսօր այստեղ չէինք լինի. և չէր լինի ոչ Ավետարան, ոչ ներում, ոչ Շնորհ, ոչ հավիտենական կյանք:

Մենք գիտակցաբար հաշտությունը դնում ենք խաչի և խաչյալ Քրիստոսի միջոցով մեր քարոզչության կենտրոնում: Յուրաքանչյուր ոք, ով ընդունել է հաշտությունը Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու միջոցով, կարող է այսօր միանալ մեզ՝ Աստծո հետ տոնակատարությանը: Եվ այս տոնը կենտրոնացած է Գողգոթայի վրա։ Առանց Գողգոթայի, այս ամենից ոչ մեկը հնարավոր չէր լինի: Տո՜ն՝ հաշտության օրը խնջո՜ւյք էր, տոնախմբությո՜ւն: Երբ Քրիստոսը մահացավ խաչի վրա Գողգոթայում, Նրա շուրջը ամոթ ու ծա՜ղր կար: Բայց մեր բոլորի պատիժը դրվեց Նրա վրա, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն ունենալ, և Նրա վերքերով մենք բժշկվենք: [Ես 53.5] Սիրելիներս, մենք երբեք չենք ուզում անտեսել այն, ինչ Աստված արե՜լ է մեզ համար:

Իսկ հետո մենք կարդում ենք 33-րդ Սաղմոսից, 4-րդ Խոսքից.

«4 Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:

 5 {4} Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. {5} երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:

 6 {6} Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ {7} նորա բերանի հոգովը {8} նորա բոլոր զօրքերը:

 7 {9} Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:

 8 Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:

 9 Որովհետեւ {10} նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:

10 {11} Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:

11 {12} Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:

 12 {13} Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան»:

Արդեն իսկ Հին Կտակարանում, Աստծո մարդիկ՜ Սուրբ Հոգով շարժված, խոսում և գրում էին մասին, թե ինչ է անելու Աստված: Նրանք ներշնչվա՜ծ էին Աստծո Հոգով, և նախապես հայտարարեցին Աստծո փրկության ծրագրի և մեր Աստծո կամքի մասին:

«Երանի այն ժողովրդին, որի Աստվածը Տերն է»։

Եվ մենք կարող ենք ասել, ինչպես Եղիայի ժամանակ.

Տերը Աստված է, միայն Տերը և ուրիշ ոչ ոք [1 Թագավորաց 18.39]:

Աստված Իր Շնորհով հայտնվե՜ց մեզ:

Երեկ ես արդեն ասացի, որ մենք ապրում ենք ո՜չ թե գիտելիքի, այլ Նրա Խոսքի և Նրա կամքի աստվածային հայտնության ժամանակներում: Ռեֆորմացիայից ի վեր Աստված տվել է աստվածաշնչյան ուսմունքներ, նույնիսկ գիտություն, և դրա համար մենք երախտապարտ ենք և ուրախանում ենք բոլոր նրանց հետ, ովքեր իրենց ժամանակներում Շնորհք էին գտել լսելու ա՜յն, ինչ քարոզվո՜ւմ էր իրենց:

Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխում գրված է, որ Տերը առակներով խոսեց ժողովրդի հետ, իսկ հետո, դառնալով դեպի Իր աշակերտները, մի կողմ տարավ նրանց և ասաց.

 

Ձեզ տրված է իմանալ Աստծո Արքայության գաղտնիքները:

[Մատթեոս 13.11]

Բազմությունը լսում էր առակները, և դրանք նույնպես Տիրոջ խոսքերն էին: Տերն ասաց այս առակները, բայց առակների մեջ հենց իմաստը ծածկված էր և թաքնված: Մարդիկ մինչ այսօր մեկնաբանո՜ւմ են այդ առակները իրենց ձևով, ով ինչպես որ ուզում է:

Բայց Տերը բացե՜ց մեր աչքերը այն փաստի վրա, որ մենք արդեն խոսում ենք ոչ թե գրվածի մեկնաբանության, այլ Աստծո Խոսքի՝ Հիսուս Քրիստոսի հայտնության մասին:

Յուրաքանչյուր ոք, ով երբևէ կարդացել է Աստվածաշնչի վերջին Գիրքը, գիտի, որ այն սկսվում է «Հայտնություն» բառով։

Ամբողջ Աստվածաշնչում 66 գրքերից բաղկացած միակ Խոսքը սկսվում է նշանավոր «Հայտնություն» բառով։

Բոլոր մյուս Խոսքերը, որոնցից անթիվ-անհամար կան Հին և Նոր Կտակարանների բոլոր գլուխներում և Գրքերում, սկզբում այլ Խոսք ունեն: Բայց վերջին Գիրքը, հա՜տկապես վերջին Գրքի 1-ին գլուխը սկսվում է այս Խոսքերով. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց Նրան, որպեսզի ցույց տա Իր ծառաներին, թե ինչ է լինելու»: (Հայտն. 1.1)

Մենք ապրում ենք Նրա խոսքի և Նրա կամքի աստվածային հայտնության ժամանակներում: Եվ մենք հաճախ ենք լսել և կարդացել Բրանհամ եղբոր քարոզներում, որ Աստծո Թագավորությունում ամեն ինչ հիմնված է հայտնության վրա:

Հիսուս Քրիստոսն Ինքը Աստծո հայտնությո՜ւնն է մարմնով:

1-ին Տիմոթեոսի 3-րդ գլխի 16 Խոսքը.

«6 Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը.  Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ  Հոգով…»։

Այն սկսվեց Աստծո հայտնությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսում, և այն ավարտվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային հայտնությամբ: Եթե ​​մենք, որպես Աստծո զավակներ, գիտակցե՜նք դա և կանգնենք աստվածային հայտնության հիմքի վրա, ապա մենք նույնպես կլինենք ոչ միայն դիտո՜րդ, այլև մասնակի՜ց այն ամենի, ինչ Աստված խոստացել է և ինչ Նա հիմա կատարում է: Թանկագիննե՜րս, Աստված ուղարկեց Պատգամը որպես վերջնական կոչ, որպես Աստծո վերջին Խոսք՝ բացահայտելու փրկության ծրագրի վերջնական գաղտնիքները: Եվ բոլորն ում Աստված հայտնել է Իրեն Հիսուս Քրիստոսով, կլսեն այդ բոլոր խորհուրդները և կհավատան նրանց իրենց սրտերում, և Աստված դա կիրագործի նրանց հետ Հոգու մեջ ապրող հայտնությունով:

Դա այդ ամենի արդյունքն է:

Ես կրկնում եմ. Աստված չի ուղարկում Իր Խոսքը մեզ խոսելու բան տալու համար: Նա մեզ կործանման խոսքե՜ր չի ուղարկում։ Նա ուղարկում է Իր Խոսքը և մեզ Բժշկում: [Սաղմոս 107.20] Նա ուղարկում է Իր խոսքը ցույց տալու մեզ այն ժամանակները, որոնցում մենք ապրում ենք: Եկեք լսենք, թե ինչ է ասում Պողոսը հայտնության մասին, նա բավականին  հաճախ էր օգտագործում այդ բառը։

Այժմ ես պարզապես ուզում եմ կարդալ Գաղատացիների 1-ին գլխի 11-րդ Խոսքից սկսած.

«11 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ,

12 Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի.  այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը»:

Սիրելիներս, մենք հավատում ենք Ավետարանին, որը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի, Աստծո հայտնության վրա:

Եվ եթե մենք ճանաչենք Հիսուս Քրիստոսին որպես Աստծո հայտնությո՜ւն մեր փրկության և մեր երանության համար, և Նա կարողանա բացահայտել Իրեն մեզ, ապա մենք իսկապես կտեսնենք մեր Աստծո փրկությունը:

Այդ ժամանակ մենք բռնվա՜ծ կլինենք ներքնապես, և հաղորդակից կլինենք Նրա աստվածային բնությանը:

[2 Պետրոս 1.4]

Շատերն են ցանկանում ճաշակել աստվածային բնությունից, և նրանք նույնիսկ պայքարո՜ւմ են դրա համար: Նրանք անում են առավելագույնը։

Բայց գիտե՞ք, թե ինչպես է Սուրբ Գիրքը մեզ ցույց տալիս դա անել, աստվածայի բնությանը հաղորդակից լինել:

Ես կարդում եմ 2-րդ Պետրոսի 1-ին գլխի 3-րդ Խոսքից.

«3 Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է  նորա գիտութիւնովը,  որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.»:

Այժմ այն հատվածը, որը ես կուզեի ընդգծել.

«4 Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ  որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝  աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով»:             

 [Փիլիպպեցիս. 3.20-21]

 

Մեր մեղքի և մեղքի ներումը, իրականում փրկագնման ամբողջ գործը, տեղի ունեցավ Քրիստոսի՝ Աստծո Որդու մեջ, Գողգոթայի խաչի վրա:

Բայց պահանջում է Խոսքի աստվածային սե՜րմը, և Սուրբ Հոգու աշխատա՜նքը մեր սրտում, որպեսզի մեր մեջ, կամ այն մարդկանց մեջ ովքեր ընդունել են  հաշտությունն ու փրկագնո՜ւմը հավատքով, նոր կյանք ստեղծի, որպեսզի մենք աստվածային բնությանը հաղորդակից լինենք: Քրիստոսը պետք է բնակություն գտնի իմ և քո սրտի մեջ: Այստեղ մեզ ասվում է, որ մեզ տրվել են ամենաթանկ ու ամենակարևոր խոստումները՝ փախչելու ամեն ինչից և միանալու աստվածային բնությանը: Եվ մենք այդ մասին արդեն խոսել ենք: Աստծո մարգարեները մեզ նման մարդիկ էին: Եվ այնուամենայնիվ, մեր Տերն ասում է Հովհաննեսի Ավետարանում 10-րդ գլխում, որ նրանք, ում հասավ Աստծո խոսքը, կոչվում էին Բարձրյալի որդիներ: (Ղուկաս 6.35)

Աստծո Խոսքը մտավ նրանց երկրային կյանք, և նրանց հոգիները լցվեցին Աստծո Հոգով և Աստծո կյանքով, որը Խոսքի մեջ է, և դրանով նրանք հաղորդակից եղան աստվածային բնությանը: Գիտեի՞ք, որ Տերը այս մասին խոսում է Հովհաննեսի Ավետարանում: Եվ նա կարողանում է շատ հակիրճ և համառոտ ասել այն, ինչի մասին մենք շատ բառեր կարող էինք օգտագործել։

Թույլ տվեք կարդալ Հովհաննեսի Ավետարանից, 6-րդ գլխից, 60-րդ Խոսքից.

«61 Եւ նորա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան։ 

62 Բայց երբոր Յիսուսը գիտաց իր անձնումը, թէ իր աշակերտները տրտնջում էին դորա համար, նորանց ասեց. Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ։ 

63 Ապա ի՞նչ էք մտածելու եթէ մարդի Որդին տեսնէք՝ վեր գնալիս, ուր որ առաջ էր»։ 

Եվ ահա այն Խոսքը, որը ես ուզում էի ընգծել:

«64 Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է»:

Մեր Աստծո Խո՜սքը՝ Հոգի և Կյանք է: Աստծո Հոգի, Աստծո Կյանք, Հավիտենական Կյանք: Եվ նրանք, ում հենց նո՜ր էր ասվել Տիրոջ խոսքը, կարողացան դա ապրել և լավագույն ձևով վկայե՜լ դրա մասին:

Եվ այնուամենայնիվ, ես համարձակվում եմ ասել, որ մենք՝ որպես հավատացյալներ, պետք է գնանք ժողովի այնպիսի մի տեղ, որտեղ Աստծո Խոսքն այնպե՜ս է դիպչում մեր սրտերին Սուրբ Հոգու ներշնչմամբ, որ մենք ապրենք նույն կերպ ա՜յն, ինչ նրանք, ում հասել էր Աստծո Խոսքը: Եվ ես ձեզ կասեմ, որ նրանք դժվար թե կարողանան հանգիստ կանգնել կամ նստել իրենք տեղերում: Տիրոջ Խոսքը ո՜չ միայն երկրային, այլեւ հոգեւոր տպավորություն ու ազդեցությո՜ւն թողեց նրանց վրա։ Սիրելիներս, իսկապե՞ս մենք ակնկալում ենք, որ Աստված կհայտնի և վկայի մեզ յուրաքանչյուրիս Աստծո Խոսքի հռչակման միջոցով: Շատերն Աստծո օրհնությունն են ակնկալում հավաքույթից հետո: Բայց ավելի լա՜վ կլինի, որ մենք կարողանանք սկզբից մինչև վե՜րջ օրհնվել։ Աստծո Խոսքը կատարում է ա՜յն, ինչի համար ուղարկվել է: [Ես 55.11] Այն նաև իրականացրեց այն նպատակը, որի համար ուղարկվել էր մարգարեներին, ովքեր մարգարեացան Շնորհի մասին, և քննեցի՜ն թե որ ժամանակում է դա իրականանալու:

[1 Պետրոս 1.10]

Եվ որքան առավել հիմա՝ Գողգոթայից հետո, այն բանից հետո երբ Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին՝ մեր Փրկիչը, որպես աստվածաշնչյան բոլոր մարգարեությունների իրականացում, փրկություն բերեց բոլորիս։ Որքան առավել հիմա Աստծո Խոսքը կկատարի այն, ինչի համար ուղարկվե՜լ է, փրկագնված բազմության հանդեպ, ովքեր ուխտի մեջ են մտել Աստծո հետ: Մենք մեր Աստծո նորկտակարանյան ուխտի ժողովուրդն ենք: Նրա Խո՜սքը, Նրա կյա՜նքը, Նրա Հոգին՝ ամեն բան պետք է մեր մեջ լինի Շնորհքով: Նրա աշակերտները… Եվ դա տրտմեցնո՜ւմ է մեզ՝ տրտնջո՜ւմ էին Նրա ասածների համար:

41-րդ համարն ասում է.

 

Այնուհետև հրեաները տրտնջո՜ւմ էին Նրա դեմ... [Հովհաննես 6.41]  Մենք դա դեռ կարող ենք հասկանալ: Բայց երբ 61-րդ համարն ասում է, որ նրա աշակերտնե՜րն էին տրտնջում դրա համար, դա իսկապես տխրեցնո՜ւմ է մեզ: Եթե ​​«ոչ հավատացյալնե՜րը», կամ իրենց քրիստոնյա կոչողները դժգո՜հ են և տրտնջո՝ւմ են Տիրոջ ասածից և հայտնածի՜ց, ուրեմն նրանք դա չեն հասկացել, դա նշանակում է, որ Տերը հնարավոր է  որ նրանց հետ ընդհանրապես չի խոսել: Մենք սա կարող ենք հասկանալ։ Բայց երբ գրված է, որ Նրա աշակերտները տրտնջում էին այս մասին և դա վիրավորակա՜ն համարեցին, դա իհարկե խորապես վշտացրե՜ց մեր Տիրոջը: Եվ Նա ուզում էր բացատրել Իր աշակերտներին այս խոսքերով, և նաև հասկացրեց, որ Աստծո Արքայությունը մարդկային հասկացողության մեջ չէ: Եվ որ Նրա Խոսքերը մեր մակարդակի՜ն չեն, այլ ինչպես Պողոսն է գրում կորնթացիներին.

Հոգևորները հոգևորների հետ համեմատելով։ [1 Կորնթացիս 2.13] Եվ Աստծո Արքայության մեջ խոսքը երկրային բաների մասի՜ն չէ, այլ Աստծո Արքայության: Իսկ Աստծո Արքայությունը, իհարկե, ուտելիք ու խմելիք չէ, ինչպես գրված է, այլ խաղաղության և ուրախությո՜ւն՝ Սուրբ Հոգով: [Հռոմ. 14.17] Մեր Տերն Իր աշակերտներին տալիս է պատասխանը 64-րդ Խոսքում:

«64 Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է»:

Հիմա այն միտքը, որն ուզում եմ ընդգծեմ: տեսեք թե ինչ է ասում Տերը հաջորդ Խոսքում.

Ուշադրություն դարձրեք, թե ինչ է արտահայտում Տերը հետևյալ նախադասության մեջ.

«Բայց ձեր մեջ կան ոմանք, ովքեր չեն հավատում...»:

Այստեղ մենք այլևս խոսքեր չունենք։ Դիմելով Իր աշակերտներին, որոնց Նա կանչեց, ում սիրում էր, ովքեր հետևո՜ւմ էին Իրեն, Նա ասաց.

 

«Բայց ձեր մեջ կան…», ձեր մե՜ջ, ո՜չ թե դրսում, ո՜չ թե աշխարհում, ո՜չ թե հրեաների կամ հեթանոսների մեջ, այլ. «Ձեր մեջ կան ոմանք, ովքեր չեն հավատում»       :

Սիրելիներս, մենք մտնում ենք վերջին ժամանակների վերջին փուլի մեջ։ Եվ կարևոր է որ պարզապես ոչ թե հավատալը բացահայտված Խոսքի 90 տոկոսի՜ն… Բանը նրանում է, որ պետք է կուլ տանք ա՜յն, ինչը չէ՜ինք ուզում կուլ տալ: Դա չ՞է որ դեղահաբ է, դա չէ՞ որ այն դեղամիջո՜ցն է, որն անհրաժե՜շտ է մեզ հենց հիմա: Այն, ինչը մենք չե՜նք ուզում ընդունել, հենց այն է, ինչը մենք պետք է ընդունե՜նք առողջ դառնալու համար: Ես չգիտեմ, թե արդյո՞ք մենք դա հասկանում ենք հիմա, բայց Աստծո Հոգին այսօր ասում է մեզ, որ նույնիսկ այն ժամանակ Տերը նայեց Իր աշակերտներին և տխուր հայտարարություն արեց.

«Բայց ձեր մեջ կան նրանք, ովքեր չեն հավատում...»:

Նրանք երկար տարիներ հետևեցի՜ն Տիրոջը, տեսնելով, թե ինչպես է Նա բազմացնում հացը, բժշկում կույրերին և մեծ հրաշքներ գործում:

Իսկ ա՜յժմ բանը հասավ Աստծո Խոսքի խոր խորը խորհուրդներին: Ա՜յժմ հայտնությունը եկավ, բայց նրանք վիրավորվեցին, տրտնջացին և չհավատացին: Տերը տրտմեց նրանց համար: Սիրելինե՜ր, թող մեզանից ոչ մեկի մեջ անհավատության սիրտ չգտնվի, ինչպես որ գրված է Եբրայեցիների ուղերձում, այլ որպեսզի բոլորս կարողանանք հավատալ այնպես, ինչպես որ Գիրքն է ասում: [Եբր. 3.12]

Ոչ թե ինչպես ես և դու ենք դա հասկանում կամ հասկացե՜լ ենք, այլ ինչպես որ ասվա՜ծ է Սուրբ Գրքում։ Եվ չէ՞ որ Աստված բավական հստակ խոսեց յուրաքանչյուրի համար, ովքեր ցանկանում էին լռել և ընդունե՜լ Աստծո Խոսքերը: Մենք ապրում ենք աստվածային հայտնության ժամանակներում: Եվ գրված է, որ յոթերորդ հրեշտակի ձայնի օրերին, երբ փողը կփչի, Աստծո Խորհուրդը կկատարվի, ինչպես Նա հայտնեց այն Իր ծառաներին՝ մարգարեներին։ [Հայտն. 10.7]

Սրանք այն օրերն են, երբ Մարդու Որդին այնպե՜ս բացահայտեց Իրեն, որ Նա այս անգամ դրեց մարգարեական ծառայությունը, նույնիսկ աստվածաշնչյան մարգարեությունները ճրագակալների վրա, որպեսզի Աստծո զավակները կարողանա՜ն ուսուցանվել Աստծո կողմից:

Սա արդեն գրված է նաև Հին Կտակարանում: Հետևյալը գրված է Եսայի մարգարեի 28-րդ գլխում.

Եսայիա 28, այստեղ 9-րդ Խոսքից գրված է.

«9 Ո՞ւմ է նա ցանկանում սովորեցնել գիտելիքը և ո՞ւմ մեկնաբանել հայտնությունները: Միգուցե այն երեխաներին, ովքեր նոր են կաթից կտրվել՝ կտրվել իրենց մոր կրծքից:

10 Այնտեղ միշտ ասվո՜ւմ է. «Եթե դու սա ես անում, դու արա ա՜յն»»...

Դե, բոլորդ գիտեք այս Խոսքը, ո՜չ միայն այսօր, այլ վաղուց կարդում եք։ Անցած դարերում մարդկանց ասում էին. «Դու արա այս, դու արա այն...» և այլն: Կանոննե՜րը միշտ եղել են, մարդիկ հետևե՜լ են դրանց։ Եվ բոլոր նրանք, ովքեր Աստծո՜ւն են ապավինում, կփրկվե՜ն Շնորհով: Այսօր մենք այլևս չենք ասում.

«Դու արա այս, դու արա այն, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»: Այսօր մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի ամբողջական և վերջնական հայտնության, Աստծո հայտնության, Նրա խոսքի և Նրա կամքի մասի՜ն Նրա համայնքում:  Առանց համայնքի Աստված չի կարողանա իրականացնել Իր նպատակը:

Նրան անհրաժեշտ է մի համայնք, որտեղից կարող է արու որդի՜ ծնել՝ հաղթողների խումբ, ինչպես որ Մարիամի կարիքն ուներ՝ Աստծո Որդուն նրանից և նրա միջոցով այս աշխարհ բերելու համար:

Ի՞նչ եղավ հետո: Մարիամը ստացավ այն ժամանակվա խոստումը, և Սուրբ Հոգին եկավ նրա վրա: [Ղուկաս 1.35]

Եվ դրա համար այստեղ ասվում է. Քեզնից ծնվածը Բարձրյալի Որդի կկոչվի։

Մենք հավատում ենք Աստծո խոստմանը այս այս ժամանակաշրջանի համար, և նույն սուրբ Հոգին իջնո՜ւմ ​​է մեզ վրա և աստվածային Բա՜ն է ծնվում մեր մեջ:

Ո՜չ թե մարմնի և արյան միջոցով, ո՜չ թե մեր արարքներով, այլ մեր Աստծո միջամտությամբ:

Այնուհետև Եսայիայի նույն 28-րդ գլխում 16-րդ Խոսքում, վերջին մասում ասվում է. ամբողջությամբ կարդում ենք.

(16) Եվ Տեր Աստված ասաց. Ես եմ, ով Սիոնում դնում եմ անկյունաքարը, փորձված քարը, թանկարժեք անկյունաքարը, որը հիմնված է որպես ժայռ. «Ով հավատում է, չի ամաչվի»:

Ալելույա՜

Այնուհետև Եսայիայի նույն 28-րդ գլխում 16-րդ համարում, վերջին մասում ասվում է - երևի ամբողջությամբ կարդում ենք.

«16 Վասն որոյ այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ  վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք. Ով որ նորան հաւատայ, չի փախչիլ»:

Ալելո՜ւՅահ:

Հիսուս Քրիստոսը հաստատված անկյունաքարն է, որը շինողները մերժել են կրկի՜ն ու կրկին: [Գործք Առաքելոց 4.11] Նրանք չգիտեին, թե որտեղ է Նրա տեղը։ Բայց վերջին օրերում մենք ճանաչեցինք ոչ միայն Հիսուս Քրիստոսի մարդկային կողմը, այլև նրա աստվածությունը:

Մի կողմից Նա մա՜րդ էր, մյուս կողմից Նա Աստվա՜ծ էր մարմնում հայտնված:

Նա կարող էր ասել.

Ով Ինձ է տեսնում է, տեսնում է Հորը: [Հովհաննես 14.9]

Ես և Հայրը մեկ ենք: [Հովհաննես 10.30]

Ոմանք սրանից վիրավորված էին, և հենց դրա համար էլ սահմանված էին։ Մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ, ասում է մեր Տերը. Երանի նրան, ով Ինձանից չի գայթակղում։ [Մատթեոս 11.6]

Սիրելիներս, այսօր կարող էինք Աստվածաշնչից մի քանի հատվածներ կարդալ, բայց ժամանակ չունենք։

Առջևում դեռ կարճատև հարսանեկան արարողություն կա, ուստի ժամանակն է, որ ավարտենք այս առաջին հատվածը:

Կրկին ամփոփենք.

Անցած դարերում խոսքը վերաբերում էր աստվածաշնչյան գիտելիքներին:

Մարդիկ նույնիսկ պարզությունից պարզություն էին առաջնորդվում, դրանում կասկած չկա: Բայց մենք Շնորհքի ժամանակաշրջանի ավարտին ենք։ Ոչ թե «Մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ», այլ Աստծո ամբողջական հայտնությո՜ւնը Հիսուս Քրիստոսում և Հիսուս Քրիստոսի ամբողջական հայտնությո՜ւնը համայնքի մեջ և համայնքի միջոցով:

Եվ Բրանհամ եղբայրը մի տեղ այսպես է ասում.

Աստծո լիությունը թափվում է Քրիստոսո՜վ, եւ Քրիստոսի լիությունը թափվեց համայնքի մեջ Սուրբ Հոգու հեղումով: Եվ ես հավատում եմ, որ մենք բոլորս հավատում ենք, որ Աստված ոչ միայն տվել է մեզ Իր հայտնված Խոսքը, այլ պատրաստվում է թափել Իր Հոգին Խոսքն իրականություն դարձնելու և իրականությունը համայնքի միջոցով հաստատելու համար: Ոչ թե քո կամ իմ ջանքերով, այլ լիակատար հավատքով ու վստահությամբ առ Աստված, և մեր ամբողջ ջանքերը հասանելի դարձնելոով Նրան, որպեսզի Նա կարողանա բացահայտել Իրեն մեր միջոցով:

Եվ ես կարծում եմ, որ Աստծո Խոսքն այստեղ բոլորիս էր հասցեագրված ։

Եվ ոչ ոք չի կարող ասել.

«Եթե Աստված ուզում է ինչ-որ բան անել, թող անի այս կամ այն եղբոր միջոցով»: Ո՜չ, մենք Տիրոջ մարմինն ենք՝ համայնքը։

Եվ երբ Աստված ինչ-որ բան է անում, Նա ցանկանում է դա անել Իր մարմնի անդամների միջոցով:

Եվ ես կարծում եմ, որ մենք այնքան շատ բան ենք սովորել Խոսքի քարոզչությունից, որ մենք մեր ամբողջ սրտով հավատում ենք այն ամենին, ինչ Տերն ասել է և հայտնել:

Որպեսզի մեզանից ոչ մեկը չլինի, ով…

Ձեր մեջ կան նրանք, ովքեր չեն հավատում՝ [Հովհաննես 6.64] Նրա աշակերտների մեջ:

Եվ վերջապես, թույլ տվեք համառոտ հիշեցնել ձեզ Բրանհեմ եղբոր ծառայության՝ օրհնված ծառայության մասին: Հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվե՜լ էին Ավետարանչության օրերին։ Մարդկանց զանգվածներ կային,  ովքեր եկել էին օրհնություն և բժշկություն ստանալու համար:

Եվ երբ եկավ երկրորդ փո՜ւլը՝ ուսուցո՜ւմը ի վերուստ, երբ աստվածաշնչյան ճշմարտությունները եկա՜ն՝ Աստվածության, մկրտության, Տիրոջ ընթրիքի և դրա հետ կապված ամեն ինչի մասին՝ սկսած մարդու մեղքի մեջ անկումից մինչև Հիսուս Քրիստոսի հայտնությունը, շատերը մնացին հետևում և այլևս չհետևեցին Տիրոջը: Այնուհետև, 1963 թվականի մարտին, յոթ կնիքների բացումից հետո, այն բանից հետո, երբ Տերն իջավ այդ ամպի մեջ 1962 թվականի փետրվարի 28-ին, և մի ձայն ասե՜ց Նրան. «Վերադարձի՜ր Ջեֆերսոնվիլ, քանի որ եկել է յոթ կնիքները բացելու ժամանակը»: Երբ Բրանհամ եղբոր ծառայությունը կատարեց այս աստվածային շրջադարձը դեպի մարգարեական հայտնություն և Աստծո կամքի և Խոսքի ավելի խորը Խորհուրդնե՜րը, ավելի շա՜տ մարդիկ գայթակղվեցին և մնացին հետևում: Եվ մենք կարող ենք ճանապարհորդել աշխարհով մեկ և ամենուր լսել նույն միտքը: Մեծ, հայտնի ավետարանիչները մեծ ուժով տարածեցի՜ն այն և ասացին. «Այո, Բրանհամ եղբայրը Աստծո մեծագույն մարդն էր Հիսուս Քրիստոսից ի վեր»՝ «Բայց», և հետո գալիս է «բայց»-ը. «Վերջին տարիներին նա շեղվել է»:

Սա մեծ ավետարանիչների տարածած լուրերն են։

Թերևս նա շեղվե՜ց այն ընդհանուր ուղղությունից ու ընթացքից, որով մարդկությո՜ւնն էր ուզում ընթանալ։

Բայց եկել էր Աստծո ժա՜մը։ Եվ մենք երախտապարտ ենք, որ եկե՜լ է Աստծո ժամը: Սա շրջադարձային պահ էր Աստծո ողջ ժողովրդի համար՝ Աստծո զավակների, ու հենց դրանից են գայթակղվել։ Քանի որ նրանք չէին ցանկանում քայլել հայտնված Խոսքի լույսի ներքո, նրանք մնացին խավարի մեջ և սայթաքեցին ու գլորվեցի՜ն Խոսքի հանդեպ անհավատության մեջ: Այն, ինչ շատերին տրվել է ընկնելու համար, շատերին տրվել է բարձրանալո՜ւ համար։

Երևի սա նույն աստիճանն է է, որից կույրն ընկնում է, իսկ տեսնող մարդը դա օգտագործում է ավելի բարձրանալու համար: «Օ՛, դրիր ինձ բարձր հիմքի վրա», ինչպես երվում է մի երգի մեջ՝ Հիսուս Քրիստոսի աստվածային հայտնության հիմքի վրա: Եվ այնտեղ թաքնված են աստվածային իմաստության բոլոր գանձերը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսում: Եթե ​​դուք ուզում եք երբևէ երախտապարտ լինել Աստծո կողմից ուղարկված այս Շնորհի համար, թող դա լինի այսօր: Պե՞տք է այսքան տարի անց կանգնենք այստեղ և խնդրենք մարդկանց շնորհակալությո՜ւն հայտնել Աստծուն, ովքեր տարեցտարի լսում են Նրա Խոսքի ձայնը և Նրա Հոգուն: Թե՞ մեր սրտերում պետք է ծագի շնորհակալության մի աղբյուր, որը կհորդի դեպի կենդանի Աստված այն երախտագիտությունը, որը մենք պետք է բերենք մեր հոգու խորքից, քանի որ Աստված մեծ գործեր է արել։ Եվ այն, ինչի վրա ուրիշները սայթաքո՜ւմ են, ինչի համար նրանք ամաչում են և չե՜ն կարողանում հավատալ, դա այն է, ինչի վրա մենք զորանո՜ւմ ենք: Այսպիսով, մենք ուղղվում և շինվում ենք հավատքի ամենասո՜ւրբ Հիմքի վրա: Մեզ թույլատրվում է մտնել Սրբոց Սրբություն և տեսնել Ուխտի տապանակը բացված: Եվ մեր Աստծո Խոսքը Հոգի և Կյանք դարձավ բոլոր նրանց համար, ովքեր ընդունեցին Աստծո Պատգամը այս ժամանակում: Օրհնյալ է մեր Տեր Աստծո անունը, որը բարձր է և այն անունն է, որ վե՜ր է ամեն անուններից: Այժմ և հավիտյանս հավիտենից, ձեր ամբողջ սրտով շնորհակալությո՜ւն հայտնեք մեր Աստծուն այս ժամանակում Նրա Խոսքի և Նրա կամքի հայտնության համար: Ամեն:  

Մենք այժմ կկանգնենք և միասին կաղոթենք: Ասենք. Ալելո՜ւՅահ, փա՜ռք Աստծո: Փա՜ռք Տիրոջը, ով խոսեց մեզ հետ:

Նրա Խոսքը Հոգի և Կյանք է: Մենք շնորհակալ ենք Քեզ, հավատարիմ Տեր, և խնդրում ենք Քեզ. Հոգ տանել բոլորիս համար և մեզ հետ եղիր։ Թող Քեզ հետևողներից ոչ ոք չամաչվի։

Օգնիր մեզ հավատալ մեր ամբողջ սրտով այն ամենին, ինչ ասել ես Քո Խոսքում, և դուք կհայտնե՜ս դա մեզ:

Ալելույա՜ Փա՜ռք պաըիվ և գոհությո՜ւն քեզ: Դու ողորմությամբ մեզ տվեցիր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, և դրա հետ միասին Աստծո Խոսքի և կամքի ամբողջական հայտնությունը: Տեր, կարո՞ղ ես այժմ տալ այս ծառայության անհրաժեշտ հերթը և շնորհքով նոր բան անել՝ փառավորելու և հարգելու քո անունը: Տե՜ր, այս ժամին, այս օրը, այս վայրում ես փառաբանում և գովաբանում եմ Քո անունը և շնորհակալություն հայտնում այն հազարավոր մարդկանց համար, որոնց Դու փրկեցիր, և առաջնորդեցիր դեպի Ճշմարտությունը: Տեր, խնդրում եմ այժմ այս ծառայությանը համապատասխան ընթա՜ցք տաս, և նոր բան արա Տեր, Քո անունը մեծարելու և փառացորելու համար:

Մենք ունենք Քո Խոսքը: Դարձրու այն աստվածային և կենդանի իրականությո՜ւն մեր սրտերում, մեր կյանքում և համայնքում: Քե՜զ, ով Աստված, մենք այսօր միասին շնորհակալությո՜ւն ենք հայտնում Քեզ մեր ամբողջ սրտով մեր Տեր Հիսուս Քրիստոսով:

Ալելույա՜ Ալելույա՜ Ալելույա՜: Օրհնի՜ր ամբողջ երկիրը՝ արևելքից և արևմուտքից, հարավից և հյուսիսից, և կանչի՜ր վերջիններին մոլորությունից: Շնորհակալ եմ բաց դռների և այն անսպառ հնարավորությունների համար, որ տվել ես մեզ այս օրերին։ Ես շնորհակալ եմ նաև իմ բոլոր եղբայրների և իմ բոլոր քույրերի համար: Օրհնիր նրանց, հո՜գ տար նրանց համար և նրանց բոլորի հետ եղիր Շնորհով՝ Հիսուսի անունով:

Ամեն:

Բովանդակություն