2024թ. Փետրվարի 25, Կրեֆելդ, Կիրակի
Նախաբան՝
Եղբայր Շերեր.
Սիրելի եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, սրտանց ողջունում
եմ բոլորիդ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ դեռ հնարավորություն
ունենք լսելու այս տեսաուղերձները, և օրհնվելու այն Աստծո Խոսքով, որն ասվել է Ֆրանկ
եղբոր միջոցով: Թող Տերն օրհնի Ֆրանկ Եղբորը, երբ նա Խոսքը խոսո՜ւմ է մեզ հետ: Թող
Տերն օրհնի մեզ, երբ լսենք Նրա Խոսքը: Որպես ներածություն, թույլ տվեք կարդալ 1-ին
Հովհաննես 3-րդ գլխից, 1-ից 3-րդ Խոսքերը։ Հովհաննեսի 1-ին թուղթ, Գլուխ 3, 1-ից 3
Խոսքեր.
«1 Տեսէք թէ Հայրն
ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք
կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ,
որ նորան չ’ճանաչեց։
2
Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. բայց
գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման
կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս
որ է։
3 Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում
է իր անձն ինչպէս որ նա սուրբ է»:
Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք բարձր նպատակ ունենք,
այն է՝ հափշտակությունը՝ փախչելու այն ամենից, ինչ տեղի կունենա այս երկրի վրա, և մտնել
փառքի մեջ մեր Տիրոջ հետ: Այդ պատճառով եկեք ջանասիրաբար գործե՜նք այս վեհ նպատակին
հասնելու համար։
Եվ հաջորդ հատվա՜ծը Եբրայեցիների գլխից: Եբրայեցիներ,
4-րդ գլուխ, 1 և 2 Խոսքեր.
«1 Ուրեմն վախենանք,
միգուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։
2
Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. բայց նորանց օգուտ չբերաւ աւետիքի
քարոզութեան խօսքը, որովհետեւ չխառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ»:
Այո՜, սիրելի եղբայրներ և քույրեր, մեր խորը հավատքը կապում
է մեզ Աստծո հետ, և մենք ուզում ենք ամո՜ւր բռնել դրանից: Կարդում ենք՝ «...որ ձեզանից ոչ ոք հետ մնացած չգտնվի»: Պատկերացրեք,
եթե մենք հետ մնանք, ի՛նչ հիասթափություն կլինի։ Այսպիսով, եկեք ջա՜նք ներդնենք դրա
վրա, և ամեն ինչ ներդնե՜նք այս նպատակին հասնելու համար: Թող այս ծառայությունը նո՜ւյնպես
ծառայի մեզ, ավելի մոտեցնելու այս նպատակին:
Այժմ եկեք աղոթենք միասին Տիրոջը:
Հավատարիմ երկնավոր Հայր, փառք, պատիվ և երկրպագություն
Քեզ Քո ողջ Շնորհի, Քո բարության, Քո հավատարմության համար, որ Դու ցույց ես տալիս
մեզ բոլորիս: Մենք այնքան երախտապարտ ենք, որ Դու կանչեցիր մեզ, որ մեզ թույլ տվեցիր
լսել Քո ձայնը, որ մեզ թույլ տվեցիր լսել Քո մարգարեին և ամեն ինչ ընդունել այնպես,
ինչպես Դու տվեցիր մեզ: Ավելի մեծ Շնորհք ոչ մեկին չի տրվել, քան մեզ, Քո զավակներին,
որովհետև մենք շնորհակալ ենք Քեզ, Տե՜ր, մեզ ավելի բարձր հիմքի վրա դնելու համար, Քեզ
ավելի մոտ, Քո ոտքերին ավելի մոտ: Բացիր մեր սրտերը, որպեսզի Քո Խոսքը մտնի մեր սրտերը:
Օրհնիր մեզ քո Շնորհի ճոխությամբ: Օրհնիր Քո ծառաներին, և այն ծառային, ով Խոսում է
Խոսքը:
Շնորհակալություն Քեզ դրա համար, տալիս ենք Քեզ ամբողջ
փառքը, բոլոր գովասանքները Քեզ Քո փառավոր և հրաշալի Հիսուս Քրիստոս անունին: Ամեն:
Տերն օրհնի մեզ։
Եղբայր
Ֆրանկ.
Ես նույնպես ցանկանում եմ բոլորին սրտանց, սրտանց ողջունել,
և այստեղից՝ Ցյո՜ւրիխից, մաղթել Աստծո առատ օրհնությունները, բոլոր ազգերում և լեզուներում:
Թող Տիրոջ Խոսքը կատարի այն, ինչի համար ուղարկվել էր, այս վերջին ակնթարթում՝ նախքան
Հիսուս Քրիստոսի վերադարձը: Երբ բացում ենք մեր աչքերը, տեսնո՜ւմ ենք, թե ինչ է կատարվում
այժմ երկրի վրա՝ պատերազմներ, պատերազմների լուրեր, անօգնական վիճակ ազգերի մեջ, հետո
գալիս է Գազան, գալիս է Իսրայելը, հետո գալիս է Երուսաղեմը, այդ բոլոր իրադարձություններն
այնտեղ կատարվող, մեկը մյուսի հետևից գալիս են: Եվ մենք բոլորս կարող ենք կարդալ Աստվածաշնչում,
թե ինչ է լինելու հետո երկրի վրա: Թանկագին եղբայրներ և քույրեր, պարզապես
մենք պետք է ամենայն լրջությա՜մբ ուսումնասիրենք Խոսքը, որպեսզի բոլորը, իսկապես բոլորը,
գիտակցեն ժամանակների լրջությունը, և իմանան, որ Տիրոջ վերադարձը մոտ է: Մենք այսօր
որոշ հատվածներ ենք կարդալու Գրվածքից, և հատկապես կանդրադառնանք այն Խոսքերին որոնք
կարդացվեցին Շերեր եղբոր կողմից, սկզբում, աղոթքից առաջ: Պարզապես, Աստծո յուրաքանչյուր
Խոսք խոսո՜ւմ է մեզ հետ, մե՜զ է ուղղված այս վերջին ժամանակում: Այսօր խոսքն այն մասին
չէ, ինչ տեղի ունեցավ Աբրահամի կամ Մովսեսի ժամանակ, Եղիայի ժամանակներում, կամ Նոր
Կտակարանի սկզբում: Մենք երախտապարտ ենք այս բոլոր Աստվածաշնչյան նկարագրությունների
համար: Բայց ա՜յժմ, խոսքը մե՜ր մասին է, խոսքն այն խոստումների մասին է, որոնք տրվել
են հենց մեր ժամանակահատվածի համար, և այն որ դրանք կատարվում են մեր աչքերի առջև,
և մենք անմիջական մասնակցություն ունենք դրանում: Եկեք որոշ հատվածներ կարդանք Գրվածքից:
Խնդրեմ Բորգ եղբայր:
—Կարդում ենք 1-ին Հովհաննեսի 3-րդ գլխի 1-ին Խոսքը:
1-ին Հովհաննես, 3-րդ գլուխ, 1-ին Խոսք.
«1 Տեսէք թէ Հայրն
ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք
կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ,
որ նորան չ’ճանաչեց»:
—Փառք Տիրոջը այսպիսի Խոսքի համար, որը ցույց է տալիս
մեզ, որ ավարտված փրկագնման Շնորհիվ մենք դո՜ւրս հանվեցինք մեղքի մեջ անկումից, ստացանք
ներում, հաշտություն, ողորմություն և փրկություն, և այսպիսով Աստծո զավակներ դարձանք:
Եվ մենք շնորհակալ ենք հավատարիմ Աստծուն և մեր սիրելի Փրկչին՝ Աստծո Որդուն, ով Իր
կյանքը տվեց մեզ համար, որպեսզի մարդկանց որդիները Աստծո որդիներ դառնան: Եվ ինչպես
որ Հովհաննեսը հայտարարեց. «Մենք այդպիսին
ենք»: Այսինքն. Մենք Աստծո զավակներ ենք: Փառք լինի Տիրոջը դրա համար: Եվ այժմ
մենք կարող ենք մեր երկնավոր Հորն աղոթել: Ինչպես որ այն ժամանակ ասվե՜լ է. «Թող Սուրբ լինի Քո անունը, Հայր, Սուրբ լինի Քո
անունը»: [Ղուկաս 11.2]
Բայց միայն Աստծո բոլոր որդիներով և դուստրերո՜վ այս Խոսքը
կարող է իրականացվել, մնացած բոլորն ուղղակի կապ չունեն Աստծո հետ՝ որպես իրենց հոր:
Հայրը միայն Նա՜ է, ով ծնեց մեզ, ով նորից ծնեց մեզ կենդանի հույսի համար: Եվ այսպես,
մենք շնորհակա՜լ ենք Տիրոջը մեր սրտի խորքից այս Խոսքի համար: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննես 3-րդ գլխից, 2 և 3 Խոսքերը:
1-ին Հովհաննես 3-րդ գլուխ, 2 և 3 Խոսքեր.
«2 Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. բայց
գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման
կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս
որ է։
3 Եւ ամեն
ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է»:
—Սրան էլ ենք ասում ԱՄԵ՜Ն։ Մենք Աստծո զավակներ ենք, և
Աստծո Շնորհը տրվե՜լ է մեզ, և մենք իսկապես կարող ենք կամավոր մեր կյանքը հանձնել Տիրոջ
ձեռքերի մեջ: Դա աստվածային պարտավորություն չէ, այլ Շնորհը։ Այսպիսով, Աստված այնպե՜ս
սիրեց աշխարհը: [Հովհաննես 3.16]
Մենք նաև գիտենք, թե որտեղ է «պարտադիրը». Դուք պետք է
նորի՜ց ծնվեք: [Հովհաննես 3.3] Սա անկասկած կարելի է ասել. աստվածային «պարտադի՜րն»
է: Մնացած ամեն ինչ, որ մենք կամավոր անում ենք որպես Աստծո զավակներ, մեր Փրկչին հաճեցնելու
համար է:
Օ՜, մենք կարող ենք խորանալ Աստվածաշնչի յուրաքանչյուր
հատվածի մեջ, և մենք ինքներս մեզ գտնո՜ւմ ենք դրա մեջ և կարող ենք միայն շնորհակալություն
հայտնել մեր սրտի խորքից, որ դա տեղի է ունեցել մեզ հետ, և մեր հանդեպ, և որ մենք պետք
է ապրենք համայնքի ավա՜րտը:
Որովհետև մենք բոլորս, ովքեր վերստին ծնվել և ստացել ենք
Սուրբ Հոգին, առաջնորդվում ենք դեպի ամեն ճշմարտության մեջ Սուրբ Հոգով, և ճշմարտությունը
լուսավորում է, լույս է տալիս: Ճշմարտությունը լո՜ւյս է, այն ճանապարհի համար, որը
մենք պետք է գնանք: Օ՜, որքան երախտապարտ կարող ենք լինել այն բանի համար, որ Աստծո
Սուրբ Խոսքն իր սկզբնական ձևով, հայտնվե՜ց մեզ: Խնդրեմ:
—Կարդում ենք Մատթեոսի 5-րդ գլխի, 8-րդ Խոսքից: Մատթեոս
5-րդ գլուխ, 8-րդ Խոսք.
«Երանի նրանց,
ովքեր սրտով մաքուր են, նրանք Աստծուն պիտի տեսնեն»:
—Եվ այս կարճ Խոսքը, չէ՞ որ չափազանց կարևոր նշանակություն
ունի։ Բոլոր Խոսքերո՜ւմ այս գլխի, ամենակարեւորն այն է, որ մենք սրտով մաքո՜ւր լինենք։
Եվ Աստված իսկապես տվե՜լ է մեզ դա: Աստված ողորմությամբ մեզ նոր սիրտ, նոր կյանք, նոր
հոգի է տվել: Եվ մենք կարող ենք լինել նրանցից, ովքեր մաքուր են սրտով, և կտեսնեն Աստծուն,
որովհետև մենք թույլ ենք տալիս, որ Աստծո յուրաքանչյուր Խոսք գործի՝ մեր մեջ, որպեսզի
Աստծո կատարյալ կամքը կատարվի մեր կյանքում: Խնդրեմ:
—Կարդում ենք Հովհաննեսի 3-րդ գլխի 16 Խոսքը: Հովհաննես
3-րդ գլուխ, 16 Խոսք.
«16 Որովհետեւ
Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը
չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»:
—Ամեն: Սա ամենահայտնի Խոսքն է: Աստված այնքան սիրեց աշխարհը,
որ տվեց Իր միածին Որդուն՝ մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի նո՜րը առաջանա,
որ նոր բան առաջանա մեր մեջ: Որովհետև այն, ինչ մարմինից է, մարմին է: Բայց մեր Փրկիչը
ծնվել է Հոգուց: Եվ մենք վերածնվել ենք Սուրբ Հոգուց, որպես Աստծո որդիներ և դուստրեր,
կենդանի հույսի համար, և մեզ տրված է սրտով մաքուր լինել: Սա իմ երևակայությո՜ւնը չէ,
կամ անհիմն հավակնություն։ Սա աստվածային փա՜ստ է, որի համար մենք խորապես երախտապարտ
ենք: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի 2-րդ գլխի 28-րդ Խոսքից:
1-ին Հովհաննես, 2-րդ գլուխ, 28 Խոսք.
«28 Եւ հիմա,
որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի,
համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից
նորա գալուստի ժամանակումը»:
—Ամեն: Ինչպիսի
լուրջ Խո՜սք է՝ «…եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը»:
Թող Տեր Աստված մեր մեջ դնի
այնպիսի՜ ջանասիրություն, այնպիսի՜ ամբողջական նվիրվածություն, այնպիսի ամբողջական
հավատք, այնպիսի՜ լիակատար հնազանդություն՝ հավատքի հնազանդություն, որ մենք իրականում
չվախենանք, երբ Տերը վերադառնա, այլ մենք, ինչպես գրված է. «Հոգին ու Հարսն ասում են. Արի», որպեսզի մենք պատկանենք ընտրված բազմությանը, նրանց, ովքեր
հավատում են Աստծուն այս ժամանակում, և հավատում են բոլոր խոստումներին, և կարող են
մասնակցություն ունենալ այն բանում, ինչ Աստված այժմ կատարում է: Փառք մեր Աստծուն:
Խնդրում եմ, եղբայրներ և քույրեր, ընդունեք յուրաքանչյուր Խոսք սկզբից մինչև վերջ,
ամբողջապես ընդունեք, նորից կարդացե՜ք, նորից լսե՜ք, որովհետև Տերն ուղիղ խոսում է
մեզ հետ Իր սուրբ Խոսքի միջոցով: Խնդրեմ:
—Եբրայեցիների 4-րդ գլխի
1-ին Խոսքից կարդում ենք: Եբրայեցիներ 4-րդ գլուխ, 1-ին Խոսք.
«1 Ուրեմն վախենանք, միգուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս,
ձեզանից մէկը պակասած գտնուի»:
—Այո՜, Հիսուս Քրիստոսի վերադարձի
խոստումն այնքան մոտ է, և հետևաբար, մենք պետք է ամենայն լրջությա՜մբ քարոզենք Խոսքը:
Եկել է ժամանակը մտնելու աստվածային հանգստի մեջ՝ այն խոստումի համեմատ, որը Տերը տվե՜լ
է մեզ: Եվ նորից շեշտադրումը՝ «Որ մեզանից
ոչ մեկը...», որ չլինի քեզ հետ, սիրելի եղբայր կամ քույր, որ երկրում էլ լինենք.
«Որ ոչ ոք ստիպված չլինի հետ մնա դուրս գալուց»:
Ես ուզում եմ նորից տեսնել
բոլորին Տիրոջ մոտ, և մեր սիրելի Տերն է ցանկանում տեսնել բոլորին, և ոչ մեկը չպետք
է բացակայի, Նա ցանկանում է նո՜րից տեսնել բոլոր նրանց, ում անունները Նա կարողացավ
գրել Գառան Կյանքի Գրքում նախքան աշխարհի ստեղծվելը: Խնդրում եմ, մենք այնքան մո՜տ
ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին, որ պետք է ամենայն լրջությամբ շեշտենք. Դո՜ւրս եկեք
գաղջությունից, տկարությունից, դո՜ւրս եկեք ամեն ինչից։ Եվ թող այս Խոսքն իրականանա
բոլորիս համար, որ եթե դուք առաջին հերթին փնտրեք Աստծո արքայությանը, մնացած ամեն ինչ կտրվի՜ ձեզ
համար: [Մատթեոս 6.33] Այնպես որ, առաջին հերթին մենք փնտրում ենք Աստծո արքայությունը,
այն խոստումները, որն Աստված տվել է, որպեսզի դրանք կատարվեն մեր միջոցով: Եվ դա տեղի
կունենա Հիսուսի սուրբ անունով: Խնդրեմ։
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
4-րդ գլխի, 2-րդ Խոսքից: Եբրայեցիներ 4-րդ գլուխ, 2-րդ Խոսք.
«2 Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. բայց նորանց օգուտ
չբերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չխառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ»:
—Օ՛ սիրելի եղբայրներ և քույրեր,
այս Խոսքը նույնպես. Ի՞նչ օգուտ է այն Պատգամից, որը մենք լսում ենք, եթե այն չի ուղեկցվում
հավատքով և հնազանդությամբ: Մենք չէ՞ որ հիշո՜ւմ ենք Բրանհամ եղբոր մասին, որին ուղիղ
ձևով հանձնարարությո՜ւն է տրվել՝ բերելու Աստծո Խոսքի Պատգամը, ա՜յն Պատգամը, որը նախորդելու
էր Քրիստոսի երկրորդ գալուստին: Նրան հանձնարարվել էր Աստծո զավակների սրտերը վերադարձնել
իրենց հայրերի հավատքին:
Սիրելի եղբայրներ և քույրեր,
նրա մահից հետո ես Շնորհ ունեցա, և կատարեցի՜ Աստծո հանձնարարությունը՝ այս Պատգամը
հասցրեցի ողջ աշխարհին։ Բայց կրկին շեշտադրումը. Այն ժամանակ նրանց համար ոչ մի օգուտ
չբերեց Պատգամը, քանի որ նրանք չէին համատեղում աստվածային Պատգամը լսելը հավատքի և
հնազանդության հետ: Թող որ ինձ և քեզ, և մեզ բոլորիս Շնորհվի սրտով հավատալո՜ւ վերջին
աստվածային Պատգամին, իսկապես ամբողջ սրտով, և հնազանդորեն անենք այն ամենը, ինչ Տերը
պատվիրել է մեզ: Խնդրեմ:
—Կարդում ենք Ղուկասի 24-րդ
գլխի, 49-րդ Խոսքից: Ղուկաս Ավետարան, 24-րդ գլուխ, 49 Խոսք.
«49 Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. դուք էլ նստեցէք Երուսաղէմ
քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք»:
—Այս խոսքերը նույնպես չափազանց
կարևոր են։ Ոչ միայն խոստումը, այլ այն ամբողջ բարիքը, որ պատկանում է խոստմանը, ինչպես
որ գրված է. «Ես ձեզ ուղարկում եմ այն ամենն
ինչ խոստացել եմ», այսինքն, այն ամենը, ինչ ներառված է խոստման մեջ, Ես ուղարկում
եմ ձեզ: Բայց ոչ թե ինչ-որ դատարկ խոստում, այլ լիարժեք խոստում այն ամենով, ինչն Աստված պետք է տա մեզ: Եվ այդ ամենն արդեն
խոստումի մեջ է: Աստված մեզ դա արդեն տվել է, և մեզ մնում է միայն շնորհակալությո՜ւն
հայտնել Տիրոջը մեր սրտի խորքից: Ուրեմն ոչ թե ինչ-որ խոստում, այլ լիարժեք խոստում,
այն ամենն ինչը պատկանում է դրան, պարունակվում է խոստումի մեջ: Եվ մենք շնորհակալ
ենք Տեր Աստծուն, որ ոչ թե դատարկ խոստում ունենք, այլ լիարժեք խոստում, լիարժեք Ավետարան,
լիարժեք Փրկություն, լիարժեք նվիրվածություն մեր Տիրոջը, ամեն ինչ կա: Եվ դրա համար
մենք մեր ամբողջ սրտով շնորհակալ ենք Աստծուն: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
3-րդ գլխից, 7-րդ Խոսքը: Եբրայեցիներ 3-րդ գլուխ, 7-րդ Խոսք.
«7 Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք,
8 Մի խստացնէք ձեր սրտերը…»:
— Փառք Տիրոջը։ «Այսօր,
եթե լսեք Նրա ձայնը»: Դա իսկապես միշտ այսօրվա՜ մասին է։ Մենք երեկվա մեջ չենք
ապրում, ապրում ենք այսօր։ Եվ Աստված մեզ ո՜չ թե երեկվա համար, այլ այսօրվա՜ համար
է խոստումներ տվել։ Եվ բոլոր նրանք, ովքեր երեկ էին ապրում, ստացան այն, ինչ Աստված
նախատեսել էր երեկ: Եվ մենք կարող ենք նաև տեսնել Ռեֆորմացիայից ի վեր, որ Աստված ավելի
ու ավելի է հայտնել Իր Խոսքը, առաջ է շարժվե՜լ Իր ժողովրդի հետ, և որ մենք այժմ ապրում
ենք ավա՜րտը, Շնորհով ապրում ենք ավա՜րտը:
Այսպիսով, այսօր ոչ թե այն Խոսքը, որը գործում էր ռեֆորմացիայի ժամանակ կամ դրան հաջորդող
ժամանակներում: Մենք երախտապարտ ենք Աստծուն, քանի որ Աստծո յուրաքանչյուր Խոսք կարևո՜ր
է մեզ համար: Բայց շեշտը դրված է այսօրվա՜ վրա։
Ինչը կոգնի մեզ, եթե մենք
քարոզենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Վեսլիի ժամանակ, կամ ինչ է տեղի ունեցել
Լյութերի օրոք, կամ ինչ է տեղի ունեցել անցյալում, եթե մենք չենք կարող վկայել, թե
ինչ է Աստված խոստացել մեր ժամանակի համար, ինչ է տվել մեզ, և ինչ է Նա անում հատկապես
ներկա պահին մեր աչքերի առջև: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, մենք որ հավատում եք Աստծո Պատգամին,
մե՜զ է տրված խոստումը և դրանում պարունակվող ամբողջ բովանդակությունը: Եվ Աստծո Շնորհով
մենք իսկապես կվերապրե՜նք ամեն ինչ, ընդհուպ մինչև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձը:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Մաղաքիայի
3-րդ գլխի 23 Խոսքը: Մաղաքիա 3-րդ գլուխ, 23 Խոսք. [Մաղաքիա 4.5]
«Ահա Ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»: [Մարկոս
9.12]
—Սիրելի եղբայրներ և քույրեր
ամբողջ աշխարհում, և հա՜տկապես բոլոր ծառայող եղբայրներ. Այս խոստումը պետք է ընդգծե՜նք
յուրաքանչյուր քարոզում։ Չի՜ կարելի քարոզել, բաց կթողնելով ա՜յն, ինչ Աստված խոստացել
է մեր ժամանակի համար: Եվ մենք այստեղ երկու բան ունենք՝ Մաղաքիայի մարգերեությունում.
Մեկը՝ «Նա որդիների սրտերը կդարձնի դեպի հայրերը»։
Եվ այդ ծառայությունը կատարվեց Հովհաննես մկրտչի ծառայությամբ, Հիսուս Քրիստոսի առաջին
գալուստից առաջ, ինչպես գրված է՝ վկայված է Ղուկասի Ավետարանի 1.17 ում: Նա այն մարդն
էր, որն ուղարկվել էր Աստծո կողմից Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ՝ Տիրոջ համար
ճանապարհ պատրաստելու: Նա եկավ Ե՜ղիայի Հոգով և Զորությամբ՝ բարեկարգ ժողովրդին Տիրոջ
մոտ բերելու համար: Բայց երկրորդ մասը այն է, որ մարգարեն մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը
կառաջնորդի Աստծո զավակների սրտերը դեպի սկիզբը, դեպի մեր հայրերի հավատքը, այն բանին
ինչ տեղի ունեցավ Երուսաղեմում, ինչ տեղի ունեցավ Սուրբ հոգու հեղվելուց հետո, Քրիստոսի
համայնքի հիմնադրմանը, Նոր Կտակարանի համայնքի։ Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն դրա
համար: Չորս ավետարաններում մեզ պատմվում է մեր սիրելի Տիրոջ և Փրկչի մասին, Նրա մեծ
գործերի մասին, երբ Նա այստեղ, երկրի վրա էր: Ինչպես կարող ենք մենք շնորհակալ լինել:
Եվ ես բոլորին խորհուրդ եմ տալիս չորս Ավետարաններում միշտ կարդալ հատկապես վերջին
երեք գլուխները, որպեսզի տեսնեն, թե ինչ ամոթալի ճանապարհ պետք է անցներ մեր Տերը խաչի
վրա փրկագնումը կատարելու համար: Եվ հետո արցունքներ են հայտնվում մեր աչքերում, երբ
հասկանում ենք. «Աստված այնքա՛ն շատ սիրեց
աշխարհը»: Մենք կորած էինք, առանց հույսի էինք, առանց Աստծո էինք այս երկրային
կյանքում: Եվ դրա համար մենք շնորհակալ ենք մեր Տեր Աստծուն կատարված փրկագնման համար:
Այժմ գլխավորն այն է, որ Աստծո
բոլոր զավակների սրտերը բերվեն դեպի սկզբնական Խոսքը, դեպի սկզբնական ուսմունքները,
դեպի այն ամենը, ինչ սկզբում էր՝ դեպի Հոգու պարգևները, դեպի Հոգու պտուղները, դեպի
Հոգու առաջնորդությունը, որպեսզի մենք վերադարձվենք այն սկզբնական վիճակին: Եվ մենք
շնորհակալ ենք Տիրոջը, որ ուղարկեց Իր ծառային և մարգարեին՝ Բրանհամ եղբո՜րը այս Պատգամով,
մեզ հետ վերադարձնելու սկզբին, և այնուհետև կատարվի ավա՜րտը՝ Քրիստոսի համայնքի, և
մենք Աստծո ողորմությամբ ապրե՜նք այդ: Խնդրեմ:
—Կարդում ենք Ովսիա 2-րդ գլխի 1-ին Խոսքից, երկրորդ մասը: Ովսիա 2-րդ գլուխ,
1-ին Խոսք, երկրորդ մաս.
«...և
կլինի այնպես, որ փոխանակ նրանց ասվի. «Դուք
իմ ժողովուրդը չեք», նրանք կկոչվեն «Կենդանի
Աստծո որդիներ»»:
—Ամեն: Սա վերաբերվում է մեզ,
այն ազգերին ովքեր չէին Աստծո ընտրված ժողովո՜ւրդը չէին, բայց հիմա, հիմա, քանի որ
Հին Կտակարանի խոստումներում արդեն գրված է.
«Ես քեզ լույս կդարձնեմ ազգերի համար, մինչև երկրի ծայրերը»։ [Ես 49.6]
Ազգերի փրկագնումը Աստծո ծրագրի
մի մասն էր ի սկզբանե:
Աստված սկսեց ԻսրաԷլից, և
կավարտի ԻսրաԷլով: Եվ դրանց միջև հեթանոսներից եղող եկեղեցին է, որովհետև Տեր Աստված
Աբրահամին տված խոստման մեջ ուղղակիորեն ասաց.
«Քեզնով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը»։ [Ծննդոց 12.3]
Եվ այսպես եղավ, յուրաքանչյուր
ժողովրդից, լեզվից և ազգից Տերն ունի իր արյունով գնված բազմությունը, բոլոր նրանք,
ովքեր պատկանում են առաջին հարությանը, և կմասնակցեն հափշտակությանը: Հենց այդ մասին
մտածեց Աստված և մեզ տարավ Իր փրկագնման ծրագրի մեջ: Որքա՛ն երախտապարտ կարող ենք լինել
մենք: Եղբայրներ և քույրեր, եկեք ավելի երախտապարտ լինենք այն ամենի համար, ինչ Աստված
արել է մեզ համար այս վերջին ժամանակում:
—Կարդում ենք 1-ին Պետրոս
1-ին գլխից, 14 և 15 Խոսքերը.
1-ին Պետրոս 1-ին գլուխ,
14-15 Խոսքեր.
«14 Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով
այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։
15 Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր
բոլոր վարքերումը»:
—Ամեն: Ամեն: Ես կուզեի այստեղ
մի բան ասել. Մենք իսկապես պետք է հանենք հին մարդուն և հագնենք նոր մարդուն, որն Աստծո
արդարության համեմատ է, որպեսզի մենք կարողանանք
կանգնե՜լ Աստծո առաջ ամեն ինչում, և որ մեր կյանքը լինի Աստծուն նվիրաբերված, սրբացված
կյանք: Մեր Տերն ասաց.
«19 Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով
սրբուած լինեն»։ [Հովհաննես 17.19]
Եվ այսպես, մենք ապրեցինք
Աստծո Խոսքի սրբացումը՝ ո՜չ թե ինքնասրբացում, ո՜չ թե ինքնափրկագնում, երբ մեր ջանքերով
ինչ-որ բան ենք անում, այլ լիակատար փրկությո՜ւն, Գողգոթայի խաչի վրա կատարված փրկագնման
Զորությամբ, Գառան արյունով: Եվ մենք կարող ենք ճանաչել մեր մեջ, որ ո՜չ թե մենք ենք
սրբացնողը, այլ այն Խոսքը, որը մենք ստացե՜լ ենք հավատքով, քանի որ գրված է.
«17 Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է»: [Հովհաննես 17.17]
Ձեր սեփական սրբացումը թողեք
ձեր տանը, ոչ ոք դրա կարիքը չունի, մենք սրբացման կարիք ունենք Աստծո՜ Խոսքի միջոցով:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հռոմեացիների
8-րդ գլխից, 30-րդ Խոսքը: Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 30 Խոսք.
«30 Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց
կանչեց էլ. եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց
էլ. եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ
արաւ»:
—Ամեն: Սիրելի եղբայրներ և
քույրեր, ընդունե՜ք սա և շնորհակալություն հայտնեք Տիրոջը դրա համար: Նրանց, ում Նա կանչել է, նրանց, ում ընտրե՜լ է, նրանց,
ում Նա սահմանել է Իր փառքի մեջ լինելու, որոնց հետ Նա ո՜չ միայն սկիզբ է դրել, այլ
արդեն ավարտե՜լ է նրանց մեջ: Աստծո աչքում արյունով գնված բազմությունը սպիտակ հանդերձներ
են հագել, նրանք արդեն այնտեղ են՝ ապակեղեն ծովի մոտ: Տերը նախապես գիտեր, թե ո՜վ կհավատա,
ո՜վ կընդունի Իր Խոսքը, և ո՜վ կհնազանդվի։ Եվ այսպես, Նա, ով իր գործը սկսե՜լ է մեզանում,
Նա կավարտի էլ: Նրան փա՜ռք։ Խնդրեմ:
—Կարդում ենք Հռոմեացիների
8-րդ գլխից, 14-րդ Խոսքը: Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 14 Խոսք.
«14 Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք
են»:
—Ամեն, ամեն: Ես այսօր նորից
ու նորի՜ց եմ ասում դա, որովհետև Աստված դրել է դա իմ սրտում. Խոսքերը մի՜ լսեք մակերեսորեն,
անտարբեր մի՜ եղեք, սրտով ընդունեք այն ամենն ինչ կարդացվում է: Եվ ես կխնդրեմ Բորգ
եղբորն այդ Խոսքը նորի՜ց կարդալ, և կխնդրեմ, որ բոլորն ուղղակի ընդունեն այնպես, որ
այդ Խոսքը անձամբ իրե՜նց է վերաբերվում, որովհետև այսօր Աստծո Խո՜սքը, Սուրբ Հոգու
Խոսքը մե՜զ համար է, ձեր և իմ: Խնդրեմ նորի՜ց լսենք:
—«14 Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք
են»:
—Ամեն: Եվ Սուրբ Հոգին առաջնորդում
է ողջ Ճշմարտության մեջ: Եվ այսպիսով, մենք պարզապես պետք է ասենք, որ նույնիսկ Հիսունական
շարժումը, որը պնդում է, որ ստացել է Սուրբ Հոգին, մնացել է այդ եկեցեցու հին ուսմունքների
մեջ՝ Երրորդության վարդապետության մեջ, Երրորդաբանական մկրտության մեջ, և նրանք չեն առաջնորդվում Աստծո Հոգով: Եվ նրանց
ոչ մի օգուտ չի տա որևէ լեզուներով խոսելը, որևէ մարգարեություն օգուտ չունի, բոլոր
հրաշքները ոչ մի օգուտ չունեն: Ո՜չ, մենք պետք է հասնենք այն վիճակի՜ն, երբ մենք իսկապես
առաջնորդվենք Աստծո Հոգով, և չլինե՜նք նրանցից, ովքեր այդ օրը ասելու են. «22 …Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը
դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք»։ [Մատթեոս 7.22] Եվ
Տերը պետք է ասի. «Հեռացեք Ինձանից, Ես ձեզ
չեմ ճանաչում»: Եղբայրներ և քույրեր, ժամանակն այնքա՜ն լուրջ է, այնքա՜ն լուրջ,
որ պետք է նորից ու նորի՜ց շեշտել. «Այսօր
Սուրբ Հոգու Խոսքը մեզ համա՜ր է»: Եվ այսօր իրականանո՜ւմ է այն Խոսքը, որտեղ գրված
է. «Բոլոր նրանք, ովքեր առաջնորդվում են Աստծո
Հոգով դեպի Խոսքի ճշմարտությունը, նրա՜նք են Աստծո զավակները՝ Աստծո ճշմարիտ զավակները»:
Եվ, հետևաբար, մենք շնորհակալ ենք Տիրոջը,
որ Նա առաջնորդեց մեզ դեպի ողջ ճշմարտությունը, և կշարունակի՜ առաջնորդել մեզ ավելի
առաջ: Խնդրեմ:
—Կարդում ենք Հովհաննեսի
17-րդ գլխից, 18 և 19 Խոսքերը: Հովհաննես 17 Գլուխ, 18 և 19 Խոսքեր.
«18 Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք։
19 Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք
էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն»:
—Փառք լինի մեր Տիրոջը: Եվ
բոլորին, ում Նա ուղարկում է, և դա ինձ հիշեցնում է… Դուք գիտեք որ ես Տիրոջ ողորմությամբ
շատ գերբնական փորձառություններ եմ ունեցել Տիրոջ հետ, և կարող եմ վկայե՜լ դրա մասին:
Եղբայրներ և քույրեր, երբ Տերն ասում է. «Ուրեմն
Իմ Հոգին կսրբագործվի ձեր մեջ»... Երբ ավարտը գա, և ամեն բան 100 տոկոսով համապատասխանեցվի
Աստծո և Աստծո Խոսքի հետ, այն ժամանակ Սուրբ Հոգին կսրբագործվի մեր մեջ, Աստծո ժողովրդի
մեջ, իսկական փրկագնվածների մեջ: «Սրբացրու
նրանց Քո ճշմարտությունով, Քո Խոսքը Ճշմարտություն է»: [Հովհաննես 17.17] ԱլելուՅահ,
ԱլելուՅահ:
Աստվածաշնչի ևս մեկ կամ երկու
հատված ունե՞նք։
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
12-րդ գլխի 14-րդ Խոսքը: Եբրայեցիներ 12 գլուխ, 14 Խոսք.
«14 Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ»:
—Այս Խոսքը նույնպես եղբայրներ
և քույրեր, կարելի էր նորից կարդալ, որպեսզի մենք իսկապես խաղաղության ձգտենք ամեն
մարդու հետ, և սրբության, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը: Մենք պետք է շեշտենք այս
ճշմարտությունները և ուղղակի սրտանց ասենք. Միայն նրանք, ովքեր այժմ թույլ են տալիս
իրենց սրբագործվե՜լ Ճշմարտության Խոսքով, նրանցի՜ց են, ովքեր լվացվե՜լ են Գառան արյունով:
Խոսքն ամբողջական փրկագնման մասին է: Նախ՝ Գառան արյունը, հետո՝ Աստծո Խոսքը, հետո՝
Աստծո կամքը: Այս ամենը միասին է:
Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը,
ես նորից եմ ասում, որ մեր ժամանակներում Նա ուղղակիորեն ուղարկեց Բրանհամ եղբորը Աստծո
Խոսքերով, և որ փրկության այս աստվածային Պատգամը կարող էր տարածվել ամբողջ աշխարհում:
Այժմ վերջինները, իսկապես ամենավերջինը կանչվում է:
Եվ ասեք դա ձեր երեխաներին,
ասեք դա ձեր ընտանիքներում, ձեր բարեկամներին, ասեք միմյանց. Այժմ ամենավերջինը կանչվում
է, քանի որ Տիրոջ վերադարձը շատ մոտ է, դռներին է: Եվ մեր Տերն ասաց.
«Երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև
ձեր փրկությունը մոտ է»: [Ղուկաս 21.28] Խնդրեմ:
—Կարդում ենք 1-ին Կորնթացիների
15-րդ գլխից, 51 և 52 Խոսքերը: 1-ին Կորնթացիներ 15 գլուխ, 51 և 52 Խոսքեր.
«51 Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ.
Ոչ թէ ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխուինք։
52 Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կփչուի, եւ մեռելները յարութիւն
կառնեն անապականելի, եւ մենք կփոխուինք»:
—ԱլելուՅահ: Թող փառավորվի
և մեծարվի՜ մեր Տերը: Մեր Փրկչի վերադարձին, Քրիստոսով ննջեցյալնե՜րը առաջինը հարություն
կառնեն: Եվ մենք, որ ապրում ենք, մենք՝ որ ապրում ենք, կփոխվենք և միասին կվերցվենք
և միշտ Տիրոջ հետ կլինենք: Եղբայրներ և քույրեր, Աստված կատարել է շնչի, հոգու և մարմնի
ամբողջական փրկությունը: Աստված վերականգնել է մեղքի մեջ անկման պատճառած բոլոր վնասները,
և նոր ստեղծագործություն է սկսել, որը Նա կավարտի մեր ժամանակներում: Նրան փա՜ռք։ Խնդրեմ։
—Մենք կարդում ենք Աստվածաշնչի
վերջին հատվածը այսօրվա համար՝ Եբրայեցիների 10-րդ գլխից, 36 և 37 Խոսքերը: Եբրայեցիների
10-րդ գլուխ, 36 և 37 Խոսքեր.
«36 Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք։
37 Որովհետեւ
միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ
գալու է՝ կգայ եւ չի ուշանալ»:
—Ամեն: Երբեք այս երկու հազարամյակի
ընթացքում Աստվածաշնչի այս հատվածն այնքան չի ընդգծվել, որքան մեր ժամանակներում: Որովհետև
կարճ, շատ կարճ ժամանակ ևս, մինչև Նա, ով գալու է կգա, և չի ուշանա: Կարևոր է, որ մենք
կատարենք նաև առաջին մասը, որ մենք Աստծո առջև բարեհաճություն ունենանք, որ Աստծո կամքը
հնարավոր լինի կատարել մեր միջոցով: Եվ ինչպես այսօր արդեն կարդացինք, որ խոստումի
մեջ է պարունակվում մեզ համար խոստումի ամբողջ բովանդակությունը:
Եղբայրներ և քույրեր, նորից
ասենք. Սա վերջին Պատգամն է Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ, վերջին կա՜նչը: Եվ հետո
դա պետք է տեղի ունենա: Եվ հետո դա պետք է կատարվի: Աստվածային կամքը կատարելուց հետո՜
մենք կհասնենք խոստումին, կհասնենք նպատակին:
Եվ դրա համար մենք պետք է լրջորեն ասենք.
Սիրելի Տեր, թող Քո կա՜մքը
կատարվի իմ կյանքում: Որովհետև այսպես ենք կարդում. «Աստծո կամքը կատարելուց հետո»: Եվ մենք կատարում ենք Աստծո կամքը՝ հավատալով
և մկրտվելով, և այն ամենն ինչ եղել է սկզբում, նորից առկա է համայնքում, և որ ամեն
ինչ վերականգնվել է, և որ մենք իրականում կստանանք խոստումի ողջ բարիքը մեր ժամանակում,
Աստծո կամքը կատարելուց հետո։
Եվ նորից ուզում եմ ասել Ցյուրիխից.
Բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր թարգմանիչներին. Կրկին կարդացե՜ք Աստծո Խոսքը,
որը եղբայր Շերերը կարդաց ներածության մեջ,
և լսեք մնացած բոլոր Խոսքերը, և ԱՅՈ՜ ասեք յուրաքանչյուր Խոսքին: Ընդունե՜ք յուրաքանչյուր
Խոսք ինքներդ ձեզ համար, և Կիրականանա այն ինչ ասե՜լ է Աստված, որ Խոսքը, որ դուրս
է գալիս Իմ Բերանից, դատարկ չի վերադառնա Ինձ մոտ, մինչև քեզ համար, ինձ, բոլորիս համար
չկատարի ա՜յն, ինչի համար ուղարկվե՜լ է: Եվ այն ուղարկվել է մեր ժամանակներում՝ կանչելու
բոլոր նրանց, ովքեր սահմանված են ապրելու հափշտակությունը Հիսուս Քրիստոսի վերադարձի
ժամանակ, և այնուհետև հավիտյան Տիրոջ հետ լինելու: Օրհնվա՜ծ եղեք, քաջացեք: Մենք անցնում
ենք տարբեր տեսակի փորձությունների միջով։ Բայց Տեր Աստվածը գալի՜ս է մեզ հետ, և մենք
կհասնենք նպատակին՝ հավատքից դեպի տեսնելուն։
Կրկին շեշտադրում.
Դա չօգնե՜ց նրանց, ովքեր այն
ժամանակ լսեցին խոստումը, քանի որ նրանք չէին համատեղում իրենց լսածը հավատքի և հնազանդության
հետ: Թող դա տրվի ինձ և քեզ, թող Շնորհվի բոլոր ծառայող եղբայրներին, բոլոր եղբայրներին
և քույրերին ամբողջ աշխարհում կատարել Աստծո կամքը, և ծառայել Տիրոջը հավատքով և հնազանդությամբ,
և պատրա՜ստ լինել Նրա գալուստին:
Թող փառավորվի և մեծարվի մեր
Տերը կատարված փրկագնման համար:
Շնորհակալություն Նրան այն
Ուխտի համար, որը Նա կապե՜ց մեզ հետ, արյան համար, որը Նա թափե՜ց մեզ համար, այն խոստումների
համար, որ Նա տվել է մեզ, քանի որ Նա կատարո՜ւմ է դա մեր կյանքում:
Օրհնված եղեք Ամենակարող Աստծո
օրհնություններով Հիսուսի սուրբ անունով: Ամեն: