2023 Թ. Դեկտեմբեր 24,Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր Բաումգարտներ.
Թանկագին եղբայրներ և քույրեր՝
Տիրոջմով, մենք ողջունում ենք ձեզ այս տարվա վերջին հավաքույթին Ցյուրիխից, Ֆրանկ եղբոր
հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Փա՜ռք և շնորհակալություն Տիրոջը, որ մենք դեռևս
կարողանում ենք ազատ հավաքվել, և լսել Աստծո վերջին Պատգամը կանչված շուրթերից: Եվ
մենք ճշմարտապես կարո՜ղ ենք լսել, թե Հոգին ինչ է ասում համայնքներին: Այսօր հատուկ Շնորհքի օր է: Ես կարծում եմ որ բոլորս
էլ այսօր այստեղ ենք եկել մեծ սպասում ունենալով մեր սրտում, որպեսզի կրկին վերապրե՜նք
Տիրոջը: Ես այսօր ուզում եմ վկայել Աստծո փառքի համար, թե ինչպես է Տերն Իր ժողովրդին
հրաշալի ձևով առաջնորդո՜ւմ այս կյանքում: Ա՜ննա Բաումգարտները՝ իմ պապիս քո՝ւյրը, այդ
ընտանիքի 17 երեխաներից ամենափո՜քրը, նա 50 տարի առաջ ինձ հրավիրեց մի հատուկ ծառայության՝
Ֆրանկ եղբոր, հենց այս վայրում՝ «Workhaus», Ցյուրիխ: Նա հրավիրեց
ինձ այստեղ: Ես այն ժամանակ հիսունական եկեղեցու անդամ էի: Թանկագին Աննան, հրավիրելու
ժամանակ պարզապես շատ կարճ և հստակ ասա՜ց ինձ. Բավակա՜ն է քեզ շշով կա՜թ խմես, քեզ
պետք է այս կերակուրի՜ց համտեսել՝ նորածնի համար, քեզ ամուր, հաստատուն կերակուր է
պետք հոգևոր հասակի համար: Եվ հետո երբ ես լսեցի՜ Ֆրանկ եղբորը Խոսքը քարոզելիս առաջին
անգամ, և նա 40 տարեկան էր, ես միանգամից հասկացա, որ սա ճշմարիտ, հաստատուն կերակուր
է, որը այս վերջին, չար ժամանակում քարոզվում է երկրի վրա, և մենք այդ կերակուրի կարի՜քն
ունենք: Բրանհամ եղբայրը, ինչպես նաև Ֆրանկ եղբայրը Աստծուց ուղարկված մարդիկ են, Աստծո
սրտի համեմա՜տ մարդիկ: Դա միայն մեր Աստծո որոշումն էր, որ մեր սիրելի եղբորը ընտրե՜ր,
կանչեր և ծառայության մեջ դներ, որպեսզի նա կարոզանար քարոզել ճշմարիտ, հավերժ վավերական
Ավետարանը ամբողջ երկրով մեկ, որպես վերջին Պատգամը, որպեսզի նա տանի՜ այն բոլոր ժողովուրդներին,
ազգերին և լեզուներին: Թանկագին Ֆրանկ եղբայր, մենք քո 90 ամյակի առթիվ բոլորս մաղթում
ենք Աստծո առատ օրհնությունները, որպեսզի Աստված կրկնակի ձևով օրհնի՜ քեզ, որպեսզի
կրկնակի ո՜ւժ տա քեզ, հոգում, շնչում և մարմնում: Ամենակարող Աստվածը թող օրհնի՜ քեզ
քո աշխատանքում, որում գործո՜ւմ ես քո մաբողջ կյանքում, թող Նա քեզ դնի Իր բոլոր բարիքների վրա, և Շնորհի
քեզ արժանի հանգիստ և խաղաղություն, ապակեղեն ծովի մոտ: Նախքան մեր աղոթելը, ուզում
եմ կարդալ Մատթեոսի 24-րդ գլխից: Մատթեոսի Ավետարան, 24-րդ գլուխ, կարդում եմ 3-րդ
Խոսքից մինչև 14-րդը.
«3 Եւ երբոր նա
Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն
առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ,
այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։
4
Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ
կացէք, որ մէկը ձեզ չխաբէ։
5
Որովհետեւ շատերը կգան իմ անունովը եւ կասեն՝
Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։
6
Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կլսէք, զգոյշ կացէք, որ չշփոթուիք. որովհետեւ
ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։
7
Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կկենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. եւ սովեր կլինին.
եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կլինին։
8
Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
9
Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. եւ ձեզ կսպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից
ատուած կլինիք։
10
Եւ այն ժամանակ շատերը կգայթակղին, եւ իրար
կմատնեն եւ իրար կատեն։
11
Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կգան՝ եւ շատերին կմոլորեցնեն։
12
Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կսառչի։
13
Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կփրկուի։
14
Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին
վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»:
Մենք հիմա կաղոթենք:
Բարեգութ երկնային Հայր, մենք ամբողջ սրտով շնորհակալ
ենք Քեզ, որ ապրում ենք Շնոհքի դարաշրջանի այս վերջին հատվածում: Այս ժամանակո՜ւմ պետք
է կատարվի ամեն բան: Տեր մենք եկել ենք լսելու, Քեզնից օրհնությո՜ւն ստանալու: Օրհնի՜ր
մեզ Տեր այսօր հատուկ ձևով, այս վայրում: Վերականգնի՜ր ամեն բան, փոխհատուցի՜ր ամենը
Քո համայնքում: Թող երկինքը բացվի՜ մեր վրա այժմ: Շնորհակալություն, որ երեկոյան ժամանակ
Լո՜ւյս ծագեց, իջա՜վ Լույսը, և վերջինները դուրս կանչվեցին մոլորությունից և բերվում
են Քեզ մոտ: Մենք շնորհակալ ենք այն կերակուրի համար, որը Դու պարգևում ես մեզ: Այս
վայրում արդեն 50 տարի է մենք սնվո՜ւմ ենք այս կերակուրով: Տեր Դու տեսնում ես մեր
ցավը, մեր կարիքը, և մեր անօգնական վիճակը, մեր աղքատությունը Քո առջև: Մենք ուզում
ենք Տեր, ճշմարիտ ձևով հավատանք, տո՜ւր մեզ այդ կենարար Զորությո՜ւնը Քո Հոգու, մկրտիր մեզ Հոգով և Կրակով: Տեր, մենք հավատում ենք
Քո Խոսքին, դա է մեր իրավունքը՝ հավատալու և Քեզնից ստանալու այն ամենը, ինչ Դու խոստացել
ես Քո Խոսքում: Խնդրում եմ գթաս մեզ Տեր բացես մեր աչքերը, բացիր մեր սրտերը, թող այսօր
բոլոր հիվանդները բժշկվեն Քեզնով: Տե՝ր, այսօր մենք ուզում ենք դիպչել Քեզ հավատքով,
Դու Գողգոթայի Զորավոր հերոսն ես, Դու հաթողն ես, Դու նույնն ես դեռևս, Դու չես փոխվել,
Դու կատարում ես նույն գործերը: Շնորհիր Քո ծառային մեծ Զորություն, և մեզ բոլորիս
նույնպես օրհնիր Քո Շնորհքի ճոխություամբ, մեր խնդրանքներից ավելին: Հիսուս Քրիստոսի
սուրբ անունով, Ամեն:
Եղբայր
Ֆրանկ.
Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես նույնպես
ցանկանում եմ այսօր մի քանի խոսք ասել, որոշ հատվածնե՜ր կկարդանք միասին Գրվածքից:
Եվ բոլորին խնդրում եմ, որպեսզի ուշադիր լինեք այսօր, ուշադիր լսեք կարդացվածը: Մենք
չէ՞ որ Զորավոր Խոսք լսեցինք, Բաումգարտներ եղբայրը կարդաց: Եվ մենք ամբողջ սրտով շնորհակալ
ենք Աստծո կենդանի, և Սուրբ Խոսքի համար: Այսօր՝ իմ 90-ամյակին, ես կարող եմ ասել Աստծո
փառքի համար, որ ես լիովին առողջ եմ, և այս տարի նույնիսկ բժշկի չեմ գնացել: Դե իհարկե՜,
տարիքն իր հետ ինչ-որ բան բերում է, դա պարզ է: Բայց փա՜ռք Տիրոջը, որ նույնիսկ 90
տարեկան հասակում ես կարող եմ ծառայել իմ Տիրոջը, իմ Փրկչին, և Աստծո ժողովրդին կարող
եմ քարոզել Աստծո Խոսքը՝ ճշմարիտ, վավերական Աստծո Խոսքը: Մենք գիտենք, որ այսօր խոսքը
գնում է պատրաստվելու մասին, բոլոր նրանց,
ովքեր մասնակցելու են հափշտակությանը, Հրարս-համայնքի հափշտակությանը: Եվ դրա համար
մեր Բորգ եղբայրը մի քանի հատվածներ կկարդա Գրվածքից, և որոնք ես հակիրճ կքննարկեմ:
Աստված օրհնի բոլորիդ: Մենք միշտ ասում ենք. Տիրոջ անունով: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի Ավետարանից, 14-րդ գլխից,
1-ից 3 Խոսքերը: Հովհաննեսի Ավետարան, 14 գլուխ, 1-ին Խոսքից մինչև 3-րդ Խոսքը.
«1 Ձեր սիրտերը
թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։
2
Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
3
Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ
կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ,
դուք էլ լինիք»:
—Թող փառավորվի և մեծարվի մեր Տերը այս խոստման համար,
որ Նա գնաց մեզ համար տեղը պատրաստելու, և որ Նա խոստացավ նորից գալ, և որ Նա խոստացավ
մեզ տանել իր մոտ, որպեսզի մենք այնտեղ լինենք, որտեղ որ Նա՜ է: Եկեք շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք 2-րդ Կորնթացիների 6-րդ գլխից, 2-րդ
Խոսքը: 2-րդ Կորնթացիներ 6-րդ գլուխ, 2-րդ
Խոսք.
«2 Որովհետեւ
ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ,
եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան
օր»:
—Թող փառվորվի, թող մեծարվի՜ մեր Տերը: Ա՜յժմ, ինչպես
մենք կարդում ենք. Բարենպաստ ժամանակ է, որն Աստծո մոտ ընդունելի է, որպեսզի պատրաստի
ժողովրդին, Իր զավակներին, Իրեն հաճելի դարձնելու:
Եվ ինչպես գրված է՝ «Փրկության օրը Նա օգնեց մեզ», և ինչպես գրված է՝ «Ընդունելի ժամանակում Նա լսեց մեզ»։
Նա լսե՞լ է ինձ և քեզ:
Դուք և ես իսկապե՞ս խնդրել ենք Նրան, որ հոգ տանի մեզ
համար և բացահայտի Իր Խոսքն ու Իր կամքը: Ամեն ոք, ով ցանկանում է լսելի լինել, նախ
պետք է աղոթի:
Եվ սա իսկապես ամենաընդունելի ժամանակն է, որը մեզ մղում
է աղոթելու, այնուհետև լսելո՜ւ Աստծո Խոսքը:
Եվ մենք կարող ենք մեր սրտի խորքից հաստատել. Աստված փրկության
օրը օգնե՜ց մեզ, լսե՜ց մեզ, և Իր Խոսքը հայտնե՜ց մեզ:
Մենք շարունակում ենք կարդալ:
—Մենք կարդում ենք Մատթեոս 3-րդ գլխից 16 և 17 Խոսքերը:
Մատթեոս 3-րդ գլուխ, 16 և 17 Խոսքեր.
«16 Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը.
եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ
գալիս նորա վերայ։
17
Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի»:
— Թող սա պատահի մեզ բոլորիս հետ: Աստծո
բարեհաճության օ՜րը, փրկության օ՜րը, Տերն օգնեց մեզ: Եվ Նա մեր համար օրինակ է: Երբ
Նա մկրտվեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին իջա՜վ Նրա վրա:
Թող հիմա դարձյալ այնպե՜ս լինի, որ Սուրբ Հոգին իջնի՜
բոլոր նրանց վրա, ովքեր մկրտվե՜լ են աստվածաշնչյան ձևով, և որ դրանո՜ւմ լինի վկայությունը,
որ մենք հաճությո՜ւն գտանք Աստծո աչքերի առջև, որովհետև Նա լսե՜ց մեզ ընդունելի ժամանակում,
և օգնեց մեզ փրկության օրը:
Մենք հավատում ենք սրան մեր ողջ սրտով, որ Տերն Իր Հոգին,
Իր փրկագնվածներին, ովքեր հնազանդությամբ մկրտվել են, որ Սուրբ Հոգին իջնո՜ւմ է մեզ
բոլորիս վրա, և մեզ բոլորիս մկրտում է Սուրբ Հոգով և Կրակով:
—Մենք շարունակում ենք կարդալը, Մատթեոսի 17-րդ գլխից
5-րդ Խոսք: Մատթեոս 17 գլուխ, 5-րդ Խոսք.
«5 Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի
եղաւ նորանց վերայ. եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. դորան լսեցէք»:
—Թող փառավորվի, թող մեծարվի՜ մեր Տերը: Ինչպես այստեղ
կարդացինք. «…Դա է իմ սիրելի Որդին…»:
Եվ Աստծո հաճությունը հանգչ՜եց Աստծո սիրելի Որդու վրա, որն առաջնե՜կն է բազմաթիվ եղբայրների
մեջ:
Եվ հետո Նրա Խոսքը այսպես է վերջանում. «Նրա՜ն լսեցեք»:
Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը, նրանք հոգևոր ոլորտում
չե՜ն լսի որևէ մարդու, այլ կլսեն միայն այն, ինչ Տե՜րն է ասել մեզ Իր Խոսքում: Դուք
պետք է լսեք Նրա՜ն, Նրան՝ Փրկչին, ինչպես գրված է այստեղ, և մենք դա արել ենք Աստծո
ողորմությամբ: Փա՜ռք Տիրոջը դրա համար: Խնդրեմ:
—Մենք ևս կարդում ենք Հայտնության 14-դ գլխի 6-րդ Խոսքից.
«6 Եւ տեսայ մի
ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի
վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ
լեզուի եւ ժողովրդի»:
— Թող փառավորվի, թող մեծարվի՜ մեր Տերը:
Մենք չէ՞ որ այսօր, ներածական Խոսքում լսեցինք, այն ինչ մեր սիրելի Բաումգարտներ եղբայրը
կարդաց Մատթեոսի 24-րդ գլխի 14 Խոսքից.
«Փրկության այս
Ավետարա՜նը, այս Պատգամը կհռչակվի՜ բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին ողջ
երկրով մեկ»:
Այստեղ Հայտնության մեջ Աստծո մարդը տեսնում է հրեշտակի՜ն,
կամ արծվին, որը թռչում է երկնքով և հռչակում է բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին
փրկության հավիտյան վավերական Ավետարանը: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը դրա համար:
Եվ ես հետադարձ հայացք եմ գցում բոլոր այն անցած տարիներին,
որտեղ ես այս թանկագի՜ն, Սո՜ւրբ, Աստծո Բարի Լուրը կարողացել եմ տանել ամբողջ երկրով
մեկ:
Անկախ նրանից, թե դա տեղաշարժվել եմ ոտքով, տաքսիով, գնացքով,
ավտոբուսով, ինքնաթիռով, ամեն կերպով ողջ աշխարհում հռչակվել է փրկության աստվածային
Պատգամը: Եվ մեր Տերը պարզ ասել է. «Եվ հետո կգա վերջը»:
Վերջին բանը, որ պետք է անել նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը,
ո՜չ միայն ժամանակի նշանները տեսնելն ու ճանաչե՜լն է, այլև լսե՜լ Աստծո լիակատար փրկության
մասին ավետող վերջին Պատգամը, թույլ տալ, որ ամեն ինչում Աստված ուղղի մեզ և սկզբի՜ն
վերադարձնի:
Եվ դրա համար Աստված կանչե՜լ է Բրանհամ եղբորը, Նա օգտագործե՜լ
է Նրան, և անձամբ ուղարկե՜լ է այս Բարի Լուրով:
Եկեք նորի՜ց լսենք սա.
—«Ինչպես Հովհաննես
Մկրտիչն է ուղարկվել նախքան Քրիստոսի առաջին գալուստին, այնպես էլ քեզ վստահված Պատգամը
կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»:
—Փա՜ռք Տիրոջը:
Մենք գործ ունենք փրկության օրվա հետ, Շնորհի ժամանակի
հետ, երբ Աստված ամեն ինչ ավարտին է հասցնում: Եվ մենք այժմ կարող էինք կարդալ Աստվածաշնչի
մի շարք հատվածներ, որոնք իրենց կատարումն են գտնում մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը:
Նաև, որ Աստված փրկության օրվա վերջում, մինչև Տիրոջ սարսափելի օրը կգա, մի մարգարե
կուղարկի, ով ամեն ինչ կվերականգնի և կբերի իր սկզբնական վիճակին: Եվ դա հենց այն է,
ինչ տեղի ունեցավ փրկության աստվածային Պատգամի միջոցով, որը հարյուր տոկոսով համապատասխանում
է առաքյալների և մարգարեների Պատգամի հետ, որը բերվել է մեզ, և մենք այն ստացել ենք
հավատքով: Աստվածաշնչյան բոլոր թեմաները հռչակվել են Աստծո ժողովրդին, և մենք աստվածաշնչյան
ձևով մկրտվեցինք Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եվ մենք իրավո՜ւնք ունենք Աստվածաշնչյան
ձևով մկրտվելու Հոգով և Կրակով, և առաջնորդված լինելու դեպի ամբողջ ճշմարտությունը,
քանի որ մեր Տերն ասում է.
«Սրբացրո՜ւ նրանց
Քո ճշմարտության մեջ, Քո Խոսքը ճշմարտություն է»: [Հովհաննես 17.17]
Այնպես որ, ինչպես Հովհաննես Մկրտիչն ուներ աստվածային
կոչում, և Աստվածաշնչի հատվածները, որոնք վերաբերում էին նրան և նրա ծառայությանը,
հիշատակվո՜ւմ են Նոր Կտակարանում, ճիշտ այդպես է նաև Բրանհամ եղբոր ծառայության հետ:
(Նա) արդեն խոստացվե՜լ էր Հին Կտակարանում և հաստատվել
Նորում:
Եվ ամեն ինչ իրականացել է այնպես, ինչպես մենք քարոզել
ենք ամբողջ աշխարհում վերջին 60 տարիների ընթացքում: Մենք նաև շնորհակալություն ենք
հայտնում Տեր Աստծուն Բրանհամ եղբոր օրհնված հավաքոըյթների համար, որոնցից մի քանիսը
լսե՜լ ենք և այսօր նույնպես կարճ կլսենք:
Տեր Աստված իսկապես մեր ժամանակներում հարյուր տոկոսով
կրկնել է այն, ինչ Նա արել է մեր Տիրոջ ծառայության մեջ, ով կարող էր ասել.
«Ես չեմ, որ անում
եմ այս գործերը, այլ Հայրը, որ Իմ մեջ է, Նա է անում է Իր գործերը»։ [Հովհաննես
14.10]
Ճիշտ նույն կերպ Բրանհամ եղբայրը կարող էր ասել.
«Ե՜ս չեմ, որ
անում եմ այս գործերը, ե՜ս չեմ փրկում, չե՜մ բժշկում, այլ.
Հիսուս
Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»։
Նա փրկում է, Նա բժշկում է, Նա ազատագրում է, և մենք շնորհակալ
ենք Տեր Աստծուն լիարժեք փրկության համար, Աստծո Գառան այունով, Աստծո Որդու արյունով,
որը թափվել է Աստծո բոլոր որդիների և դուստրերի համար:
Եվ մենք կարող ենք համոզմունքով ասել, մեր ողջ սրտից ասեքնք.
Նրա մեջ մենք ունենք փրկագնո՜ւմը, այսինքն՝ ներումը Նրա
Արյան միջոցով: Աստված մեզ ամեն բան պարգևել է Շնորհով, և հիմա մենք մեր պատրաստությունն
ենք տեսնում:
Եվ ես ուզում եմ լրջորեն ասել, որ մենք հասել ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջին հատվածին,
և
Տերը ցանկացած պահի կարող է վերադառնալ: Եվ դրա համար ես խնդրում եմ ձեզ նորից կարդալ,
ներառյալ Աստվածաշնչի այն հատվածները, որոնք մենք նշեցինք.
«Հիմա է փրկության
օրը, հիմա ընդունելի ժամանակը»:
Հիմա՜ Աստված լսեց մեզ, հիմա՜ Աստված օգնեց մեզ: Թող ձեզնից
յուրաքանչյուրը կարողանա ասել սա բոլոր ժողովուրդներին և լեզուներին, որպես անձնական
փրկության վկայություն:
Ա՜յժմ, սիրելի եղբայրներ և քույրեր, եկեք ևս մեկ անգամ
կարճ լսենք Բրանհամ եղբորը:
Օրհնվեք Ամենակարող Աստծո օրհնությամբ՝ Հիսուսի սուրբ
անունով:
Ամեն:
Եղբայր
Բրանհամ.
«Նայիր Հիսուսին»։
12.29.1963 Ջեֆերսոնվիլ, ԱՄՆ
Վիլլիամ
Մարրիոն Բրանհամ
Տեսնո՞ւմ եք, մենք պետք
է շտապենք, որպեսզի հասցնենք աղոթենք հիվանդների համար: Տեսնո՞ւմ եք, մեկ անգամ ես
նույնպես նայեցի և տեսա Խո՜սքը՝ մարմին դարձած, ես տեսա Ա՜լֆային և Օմե՜գային: Ես չտեսա՜
երեք կամ հինգ անձերի, այլ մեկի՜ն՝ Նրա՜ն, իմ Փրկչին, Նրան որպես կյա՝նք, որպես Խո՜սք,
որպես Հզոր Աստված: Ես տեսա կրակի սյունը, ես Նրա մեջ տեսա այն, ինչ Աստվածաշունչն
է ասում Նրա մասին, որ Նա Ա՜լֆան և Օմե՜գան է, որ Նա կրակի սյո՜ւնն է: Նա նույնն է
երեկ, այսօր և հավիտյան: Տեսնո՞ւմ եք, Նրա ներկայությունը մեզ հետ է, Նա խոստացել է.
«Ես քեզ չեմ թողնի», «Ես ձեզ որբ չեմ թողնի»:
Նայե՜ք Հիսուսին և ապրե՜ք:
Որովհետև գրված է. «Նա, ով նայո՜ւմ է Նրան,
կապրի»:
Ի՞նչ եք դուք տեսնում:
Դուք տեսնում եք բժշկություն, դուք տեսնում եք ազատագրում: Դուք տեսնո՞ւմ եք այն ամենն
ինչ Նա երբևէ արել է, Նա այսօր նո՜ւյնն է ձեզ համար: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ նրանք,
ովքեր անապատում նայեցին պղնձե օձին, բժշկվեցին: Որքան ավելի կբժշկվեք դուք, երբ նայեք
Հիսուսին:
Ինչի՞ն էր նայում Հուդան։
Նա նայում էր փողին.
և հետո, երբ նա նայեց Հիսուսին, հասկացավ, թե որքան մեղավոր էր Նրա առջև: Եվ հետո,
ավելի ուշ, նա կախվեց առավոտյան, մարդկության պատմության մեծագույն առավոտներից մեկում,
երբ Քրիստոսը հարությո՜ւն առավ:
Մի բան կատարվեց, շատ
հրաշալի և շատ զարմանալի: Եվ երբ մենք մտածում ենք առաքյալների մասին, թե ի՞նչպես էին
նրանք գցվել բանտ, և Տերը նրանց համար բացեց դռները:
Եվ այժմ մենք տեսնում
ենք այդ պատկերը, մենք տեսնում ենք Քրիստոսին և Բարաբբային: Իսկ դուք գիտե՞ք որ այնտեղ,
հռոմեական զինվորը եկան և ասացին Բարաբբային.
«Մենք եկել ենք, որպեսզի քեզ ազատ արձակենք»: Բարաբբան ասաց. «Ի՞նչ ասացիք դուք, ինչ
է լինելու ինձ հետ», և նրանք ասացին. «Դու բոլորովին ազատ ես, դու կարող ես ազատության
մեջ լինել»: Եվ նա կարող էր ասել. «Հնարավոր է որ դուք սխալվում եք, ի՞նչպես ես կարող
եմ ազատ լինել»: Եվ կարելի էր ասե՜լ նրան. «Նայիր
այնտե՜ղ՝ Գողգոթայում, Նա է զբաղեցրել քո տեղը»: Մի՞թե մենք բոլորս այսօր չէինք
կարող տեսնել, որ Հիսուս Քրիստոսը զբաղեցրել է մեր տեղը:
Նա ծեծվե՜ց, նահատակվե՜ց
հանուն մեզ, վիրավորվե՜ց։ Եվ Նրա վերքերով մենք բոլորս բժշկվեցինք: Մենք մեղավորներ
էինք, մենք հանցագործներ էինք, և Նա այսօր մեր ազատագրողն է: Մե՜նք պետք է իջնեինք
դժոխք, բայց այսօր երկինքը բաց է մեր համար:
Ի՞նչ տեսավ Բարաբբան
այն ժամանակ։ Նա տեսավ Նրան, ով զբաղեցրե՜լ էր իր տեղը։
Հիսուս Քրիստոսն ասաց.
(Ով եկեղեցի, հասկացիր դա), նա ասաց. «Աշխարհն այլևս չի տեսնի Ինձ, բայց դուք Ինձ կտեսնեք»: Նայի՜ր Նրան, որովհետև
Նա խոստացել է.
«Ես ձեզ հետ կլինեմ և ձեր մեջ կլինեմ մինչև աշխարհի
վերջը»:
Նայեք Աստծո Խոսքին,
տեսեք, թե ինչ է Նա խոստացել: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան նույնը:
Այն, ինչ Նա արեց Գալիլեայում,
Նա անում է այսօր այստեղ՝ Ջեֆերսոնվիլում:
Ո՞վ էր Նա:
Տեսեք, Նա որևէ հարանվանություն
հիմնադրող մեկը չէր, ոչ էլ քահանաների պես էր Նա վարվում: Ո՜չ, ի՞նչպես եք տեսնում
Հիսուսին: Նա Աստծո հայտնված, բացահայտված Խո՜սքն էր: Այն ինչ Նա երե՜կ էր, նույնը
նաև այսօ՜ր է:
Եկեք աղոթենք: Խոնարհե՜նք
մեր գլուխները:
Տե՜ր Հիսուս, սա է իմ
աղոթքը. Տո՜ւր որ ես մոռանա՜մ իմ կյանքի բոլոր հոգսերը: Դու գիտես որ մենք հասարակ
մարդիկ ենք, մենք ոչ մի հարստություն չունենք այս աշխարհում, բայց մենք սիրո՜ւմ ենք
Քեզ: Եվ ես խոսում եմ այս մարդկանց հետ:
Նրանք չէ՜ին լինի այստեղ,
այսպիսի ամբոխի մեջ, և չէ՜ին լսի, և չէ՜ին բերի իրենց երեխաներին ու հիվանդներին, եթե
նրանք գային այստեղ որևէ մարդո՜ւ լսելու, այլ ոչ թե Քեզ: Տե՜ր, թող որ նրանք գտնե՜ն
Քեզ այսօր, տեսնե՜ն Քեզ: Տե՜ր, նրանք եկել են տեսնոլո՜ւ Քեզ: Ով Հիսուս՝ Նազարեթից,
հայտնի՜ր Քեզ այսօր նրանք և նրանց Աստվա՜ծը եղիր, և փոխհատուցիր նրանց ամեն բան:
Տեր, դու մեզ ասացիր.
«Մի քիչ ժամանակ էլ, և աշխարհն այլևս չի տեսնի
Ինձ, բայց դուք, որ իսկապես հավատում եք, կտեսնեք Ինձ, որովհետև Ես ձեզ հետ և ձեր մեջ
կլինեմ մինչև աշխարհի վերջը»:
Հիմա կատարիր Քո Խոսքը,
որպեսզի տեսնենք և իմանանք, որ Հիսուսն իրեն հայտնում է մեզ այնպես, ինչպես միշտ է
արել՝ կատարելով Իր Խոսքը:
Տե՜ր, այս պահից սկսած
ամեն բան տալիս եմ Քո Ձեռքերի մեջ: Տե՜ր, ես ամեն բան ասացի՜ իմ սրտից, այս երեք արշավների
մասին, և այն ամենն ինչ Դու էիր ինձ ասել, որպեսզի ասեմ: Տեր մենք միշտ Քեզ ենք հուսացած,
և ամենն ինչ կանխասվե՜լ է՝ Աստված իրականացրել է: Տե՜ր մենք առաջինը տեսել ենք, մենք
երկրո՜րդ արշավը տեսել ենք, և մենք էլ չենք հարցնում էե ինչպիսին կլինի երրորդ արշա՜վը
Տեր: Ամիսներ, ամիսներ առաջ մեզ ասվել էր, թե ի՞նչպես են բացվելու այդ կնիքները, և
այլն: Տե՜ր, մենք դա տեսե՜լ ենք, և նույնիսկ
գիտությո՝ւնը ստիպված է եղել դա արձանագրել որպես ապացույց:
Տեր, Դու մեր Զորությո՜ւնն
ես, Դու մեր ամե՜նն ես: Տեր, ես շնորհակալ եմ Քեզ, որ կարող եմ լինել Քո շինության
մի մասը, Քո մարմնի անդամը: Տե՜ր, ամբողջ աշխարհում, տարբեր համայնքներում կան անդամներ,
որոնք պատկանում են Քո մարմնին, անկախ նրանից՝ մենք տեսնում ենք նրանց, թե ոչ: Տե՜ր,
մենք տեսնո՜ւմ ենք այն, ինչ անում ես, ո՜չ միայն արևն է ծագում, ո՜չ միայն թռչում են
թռչում Քո կամքի համեմատ, ո՜չ, մենք տեսնում ենք Ք՜եզ, Տե՜ր, Դու մեր Աստվածն ես: Ես
շտապում եմ աղաղակե՜լ Քեզ, քանի որ Դու մեր ողորմած Հա՜յրն ես, ներիր մեզ մեր սխալները:
Եվ ես տեսնում եմ, որ
մենք վերջին ժամանակներում ենք: Հնարավորության դռները շուտով կփակվեն։ Տեր, օգնիր
ինձ առաջ գնալու և ո՜ւժ տուր ինձ, նորոգի՜ր իմ ուժը և օգնի՜ր ինձ որպեսզի Քո Երեսից
ինչ-որ բա՜ն կատարվի:
Եվ մենք սպասում ենք,
մինչև գա այդ մեծ ժամանակը: Օգնիր որպեսզի ես ընդունա՜կ լինեմ, որպեսզի վերջին նախասահմանված
սե՜րմը գտնված և կանչվա՜ծ լինի: Եվ եթե ես դնում եմ այն հիմքը,
որի վրա ուրի՜շը պետք է կառուցի, թող շուտով տեղի ունենա այդ, որպեսզի Քո Խոսքը նաև
դրանում կատարվի: Տե՜ր, մենք ոչինչ չենք ուզում, քան Քո Խոսքը կատարված տեսնե՜լը: Տեր,
մենք ապրում ենք անհավատության սերնդում, բայց մենք դեռ հավատում ենք որպես քո ժողովուրդ,
որ Քո Խոսքը չի՜ կարող ձախողվել: Որովհետև երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Քո Խոսքը
կմնա՜ հավիտյան։ Հա՜յր, այստեղ շատ հիվանդներ և գուցե չփրկված մարդիկ կան և ուրիշներ,
որոնք դեռ Սուրբ Հոգով լցված չեն: Աստվա՜ծ իմ, արի և կատարի՜ր Խոսքը, Քո խոստումը։
Թող մարդիկ տեսնեն Հիսուսին,
նայեն Նրան և իմանան, որ անհնար է, որ այս բաները կատարվեն, եթե դա Դո՜ւ չես անում
Քո Խոսքի և Խոստումի համեմատ: Ամեն բան Քո Ձեռքերում է, և ես նույնպես Քո ձեռքերի մեջ
եմ հանձնվում, և ամբողջ ժողովը Քո ձեռքերում է: Դու Ի՜նքդ գործիր մեւ մեջ, և Քո Սուրբ
և մեծ Անունով Քո փառքի համար: Ես խնդում եմ Քեզ իմ ամբողջ սրտով: Ամեն:
Ես ուզում եմ այժմ աղոթե՜լ
հիվանդների համար: Ես չգիտեմ թե այսօր որքան աղոթքի թերթիկ է բաժանվել:
Եկեք սկսենք, և որոշներին
այստե՜ղ կանչենք: Եվ որպեսզի այստեղ խառնաշփոթ չլինի, թող բոլորը շարվեն և մեկը մյուսի
հետևից գա՜ն աղոթքի համար։ Այժմ բոլորդ, Տիրոջ անունով, մնացեք ձեր տեղերում, այս ու
այն կողմ մի գնացեք, և երեխաներն էլ լռեն: Եվ երբ ես ասում եմ «Խոնարհեք ձեր գլուխները»,
դա արեք արագ:
Երբեմն չար ոգիները
հեռանում են մարդկանցից, երբ նրանք քաղցկեղ ունեն և այլն: Իսկ երբ ասում եմ՝ «խոնարհե՜ք
ձեր գլուխները», դա արեք անմիջապե՜ս, որպեսզի չար ոգին չհայտնվի ուրիշի վրա, նրա, ով
ուշադիր չէ:
Ո՞րքան հաճախ ենք մենք
տեսել, երբ մարդը լիարժեք առո՜ղջ է եղել, բայց քննադատել է այս հավաքույթը, որից հետո
նրանց վրա հիվանդություններ են հայտնվել, քանի որ նրանք չեն հավատացել:
Ես դրա համար պատասխանատու
չեմ:
Ես պատասխանատվություն
ունեմ միայն հավատացյալների՜ համար: Ոմանց նույնիսկ այստեղից հիվանդ վիճակում կլի՜նիկա
են տեղափոխել, քանի որ նրանք քննադատե՜լ են այստեղ ամեն ինչ: Այստեղ տեղ չկա անհավատի
համար, այստեղ տեղ կա միայն հավատացող սրտի համար: Հավա՜տք ունեցեք առ Աստված:
Թանկագին երկնային Հայր,
այստեղ բոլոր հավաքույթը Քեզ է պատկանում, և միշտ Քոնն է եղել: Ես կարող էի շարունակե՜լ
քարոզել, բայց այսուհետ ուզում եմ, որ Դո՜ւ Խոսես։
Տեր թող հայտնի՜ լինի,
որ Քո ծառան նրանց ճշմարտությո՜ւնն է ասել: Թող նրանք լսե՜ն դա, նույնիսկ նրանք, ովքեր
աղոթքի շարքո՜ւմ չեն: Ով Տեր, Դու այստեղ ես, որպեսզի բժշկես բոլորին, որտեղ էլ որ
նրանք լինեն:
Այսօր թող հաստավի՜
Քո Խոսքը, ինչպես որ միշտ հաստատվել է: Խնդրեցի Հիսուսի անունով:
Ամեն:
Բոլորդ ձեր ուշադրությունն
այստե՜ղ հրավիրեք: Ես ուզում եմ տեսնե՜լ այս աղոթքի շարքը: Ես չգիտեմ, թե արդյո՞ք ճանաչում
եմ որևէ մեկին այստեղ: Դուք բոլորդ ինձ անծանոթ եք: Եթե այսդպես է բարձրացրեք ձեր ձեռքը:
Այո՝, իսկապես:
Ձեզնից քանի՞սը գիտեն,
որ ես ձեր մասին ընդհանրապես ոչինչ չգիտեմ: Այս շարքից 95 տոկոսն ինձ անծանոթ են:
Այստե՜ղ, մի փոքրիկ
կին իմ առջև, ես նրան երբեք չեմ տեսել իմ կյանքում:
Նա ինձ համար բոլորովին օտա՜ր է:
Հնարավոր է նա հիվանդույթան
պատճառով է այստեղ, հնարավոր է որ ինչ-որ վատ բան է արել, հնարավոր է նրա մոտ ֆինանսական
խնդիր է, հնարավոր է ընտանիքում ինչ-որ բան այն չէ: Ես չգիտեմ, որևէ գաղափար չկա՜ ինձ
մոտ: Եվ այստեղ միա այնպիսի պատկեր է նկարագրվում, ինչպես Հիսուսն ու սամարացի կիննէին:
Մի տղամարդ և կին հանդիպել էին, և Հիսուսը զրուցո՜ւմ էր նրա հետ: Նա նրանից բավականին
մեծ էր: Եվ գրված է որ Նա 50 տարեկանի նման էր, իսկ կինը հավանաբար երիտասարդ էր:
Եվ նույնն այստեղ է,
երկուսը հանդիպում են, այս կինը և ես՝ տարեց մարդս: Մենք չենք ճանաչում միմյանց, նա
այստեղ է ինչ-որ բանի համար: Հնարավոր է որ նա խաբեբա է, ես այդ չգիտեմ: Հնարավոր է
որ նա միայն ձևացնո՜ւմ է որ հավատացյալ է: Եթե այդպես է դուք կտեսնե՜ք, թե ինչ կկատարվի:
Ես չեմ ճանաչում նրան, նա միայն ձեռք է բարձրացրել: Նա օտար է ինձ համար: Ես գիտեմ
որ երբեք չեմ տեսել նրան: Եվ այժմ որպես մաչդ, ես պետք է հարցնեի նրան. Ով կին, ինչ
է պատահել, ինչո՞ւ ես դու այստեղ:
Եվ նա կարող էր ասել.
«Պարո՜ն Բրանհամ, ես այստեղ եմ, քանի որ ունեմ քաղցկեղ, կամ տուբերկուլյոզ կամ ուռուցք,
և ես փող չունեմ, կամ ամուսինս ինձ լքել է, կամ ես ամուսնացած չեմ, ընկերս թողել է
ինձ և այլն»:
Եվ ես կարող էի ասել՝
«Ես կաղոթեմ քեզ համար», և կարող էի ասել՝ «Տե՜ր, տուր կնոջը կամ աղջկան այն, ինչ նա
կամենում է», և հետո ուղարկեի նրան:
Եվ եթե նա հավատա՜ դրան,
դա կարող էր տեղի ունենալ:
Իհարկե, սա երկար տարիների
ծառայություն է։
Բայց վերջին օրերի համար
խոստացված է, որ Աստված նորի՜ց կհայտնվի մարդկանց միջոցով, ճիշտ այնպես ինչպես երբ
Տերն այցելեց Աբրահամին և պատմեց նրան, թե ինչ էր մտածում Սառան իր սրտում, երբ նա
վրանում՝ նրա հետևում էր:
Աստված Ի՜նքը հագուստով
եկավ Աբրահամի մոտ, որ Խոսի՜ նրա հետ՝ Տերն Ի՜նքը: Տեսնո՞ւմ եք, նույն կերպ Աստված
կամեցավ Իրեն բացահայտել մարդկային մարմնի միջոցով, քանի որ գրված է.
«Ինչպես եղավ Սոդոմի օրերում, այդպես էլ կլինի
վերջին օրերում»։
Մենք ունենք Բիլի Գրեհեմ,
ունենք ուրիշներ, բայց ընտրված եկեղեցին նո՜ւյնպես ունի իր Պատգամն ու իր պատգամաբերը:
Ինչ էլ որ պատահի և ինչ էլ որ գրվա՜ծ լինի, Տերը կկատարի այդ:
Եթե Տերը հայտնի՜ ով
կին, թե ինչ համար ես դու այստեղ, ապա դու կիմնաս, որ դա կատարվել է գերբնական ձևով,
այդպես չէ՞: Այնժամ դու կիմանաս, որ գերբնական բան է տեղի ունենում: Աստվածաշունչն
ասում է, որ Հիսուսն արեց դա, և խոստացավ որ նորի՜ց կանի այդ: Եվ դա նույնն է: Եվ դուք
կտեսնե՜ք Հիսուսին: Նա Խո՜սքն է: Այո՜, Աստվածաշունչն ասում է, որ Նա Խո՜սքն է: Եվգրված
է, որ Սուրբ Հոգին հայտնո՜ւմ է սրտի խորհուրդները, և մարդկային շուրթերով ասված Խոսքն
առաջ է բերում այն:
Ես այս կնոջը չեմ ճանաչում,
ոչինչ չեմ կարող ասել նրան։ Նա՜ գիտի նրանց, Նա է Խոսքը, և Նա՜ կարող է մեզ վերցնել
և ասե՜լ, ինչպես որ կնոջն ասաց ջրհորի մոտ։
Նա կարող է ինձ հայտնել,
թե ինչու է նա այստեղ, և հետո դա կախված է կնոջ հավատքից: Դուք կարող եք հարցնել ինձ.
«Կարո՞ղ ես դու նրան բժշկել», ո՜չ, Նա այդ արդեն արե՜լ է, Գրված է. «Դուք բժշկված եք Նրա վերքերով»: Սա միայն նրա համար է որպեսզի հաստատի նրա
հավատքը: Եթե Նա կարողանա հայտնել նրան, թե ինչ խնդիր ունի, կամ ինչ-որ բան
իր կյանքի մասին, ապա նրա հավատը կամրապնդվի:
Ա՜յժշ դուք, որ աղոթքի
թերթիկ չունեք, ուշադի՜ր եղեք, աղոթքի մեջ եղեք:
Մի անգամ Հիսուսը քայլո՜ւմ
էր ամբոխի միջով, և մի կին դիպավ Նրան, և Նա հարցրեց. «Ո՞վ դիպավ Ինձ»: Եվ հետո Նա գտավ նրան և ասաց, որ նա բժշկվա՜ծ է:
Եվ այսպիսով, Աստվածաշունչն
ասում է, որ Նա այժմ Քահանայապետ է, ով կարեկի՜ց է մեր տկարություններին:
Ես տեսնում եմ Ուեյն
եղբորը և նրա կնոջը: Այս մարդը վերջերս այստեղ էր: Եվ ինչպես որ Պողոսի քարոզի ժամանա՜կ
էր որ երիտասարդը մահացավ, նույն կերպ էլ Ուեյն եղբայն էր մահացել, հենց այնտեղ որտեղ
կանգնած է, և Տերը կենդանացրե՜ց նրան: Նա վկա՜ է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ,
այսօր և հավիտյան: Իսկ ձեզնից քանի՞սը երբեք չեն տեսել եղբայր Ուեյնին:
Խնդրում եմ, ոտքի կկանգնե՞ս,
Ուեյն եղբայր: Նա մեռած ընկավ հենց այնտեղ, որտեղ հիմա նստած է: Նրա կինը բուժքույր
է, և նա զգացել է որ զարկերակը չկա: Նա մեռած էր:
Եվ ես արդեն բազմիցս
անգամ, աղոթքի շարքերում, զանազանության պարգևի միջոցով գիտեի, որ նրա սիրտը թույլ
է: Ես շատերի՜ն եմ տեսել, որոնց Տեր Հիսուսը հարություն է տվել մեռելներից: Նա նաև
այսօր դա կարող է անել: Ես այստեղ յուրաքանչյուր հոգու իմ հսկողության տակ եմ վերցնում,
Հիսուսի անունով, Աստծո փառքի համար:
Հարգալի՜ց եղեք:
Ով կին, այժմ ես ուզում
եմ խոսել քեզ հետ: Ինչ-որ բան կա քո մեջ, այլապես դու այստեղ չէիր լինի: Այն քեզ վերահսկում
է, ընդհուպ մինչև քո մտքերն ու քո խոսքերը, որոնք խոսում ես: Սա քո՜ կյանքն է, քո՜
մտքերն են և քո՜ խոսքերը: Եվ մենք այստեղ, հավատում ենք, որ Սուրբ Հոգին կհայտնի դա:
Հիսուսը խոսե՜ց յնոջ
հետ, և նա պատասխանեց.
«Դու որ Հրէայ ես, ինչպէ՞ս ես ինձանից ջուր ուզում
խմել, որ մի Սամարացի կին եմ. որովհետեւ Հրէաները
չեն խառնվում Սամարացիների հետ»։ [Հովհաննես4.9]
Բայց մենք երկուսս էլ
հեթանոս ենք, և մենք կանգնած ենք այստեղ՝ հավատալով Աստծուն: Երբ Նրա Հոգին գործի իմ
միջոցով Իր պարգևով, այն ժամանակ կիմանաք՝ դա ճշմարի՞տ է, թե՞ ոչ: Եվ դու շնորհ ունես
դրան հավատալու, և եթե կհավատաս Նրա ասածներին, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Այդ դեպքում
կկատարվի:
Բոլորդ աղոթքի մեջ եղեք:
Կինը տանջվում է, և
կոկորդում ինչ-որ բան կա։ Այդպե՞ս է թե՞ ոչ: Բարձրացրո՜ւ քո ձեռքը եթե դա ճիշտ է: Շնորհակալություն:
Ես նրան երբեք չե՜մ
տեսել իմ կյանքում: Դրա համար նա այստեղ է, դրա համար ես պետք է աղոթեմ: Եվ հենց ես
ասացի դա, նա գիտեր, որ ինչ-որ բան մոտ է իրեն: Այն մոտենում էր նրան: Դուք տեսնո՞ւմ
եք որ նրա դեմքը լուսավորվել է: Դա այն Լո՜ւյսն է, այն լուսանկարի միջի: Լո՜ւյսն այժմ
այս կնոջ վրա է: Դա ա՜յլ հարթություն է:
Նա հավատացյալ է, նա
չի՜ ձևացնում, ո՜չ, նա իսկապես հավատում է: Ա՜յժմ, դու հավատացյալ ես, դու հավատում
ես, որ ես Նրա ծառան և մարգարեն եմ: Իհարկե՜: Հավատո՞ւմ ես որ Նա քեզ կարող է էլի ինչ-որ
բան ասել, որը քո սրտում է:
Դու աղոթո՜ւմ ես ինչ-որ
մեկի համար, նա երեխա է: Հավատո՞ւմ ես որ Նա կարող է ասել, թե ինչ խնդիր ունի երեխան:
Երեխայի մեջ վարա՜ք կա:
Ի՞նչ ես կարծում, Նա
կարո՞ղ է ինձ ասել, թե ով ես դու: Դու միսիս Ուոքերն ես։ Դու այստեղից չես, դու հարավից
ես,
Տուն վերադարձիր և բժշկվա՜ծ
եղիր: Տեր Հիսուսը բժշկե՜լ է քեզ: Եվ ձեր ձեռքերը դրեք երեխայի վրա, և երեխան նո՜ւյնպես
կբժշկվի:
Ի՞նչպես ես քեզ զգում:
Ահա այստեղ իմ առջև մեկ ուրիշ կին է: Ես նրան չեմ ճանաչում, նախկինում երբեք չեմ տեսել:
Ես քարոզում եմ գրեթե ժամը 8-ից, իսկ հիմա արդեն գրեթե 10-ն է։ Եվ երկու դեպքերը՝ զանազանության
պարգևով, ինձ ավելի թուլացրեցին քան այս երկու ժամվա քարոզը: Եվ Հիսուսն ասաց. «Ես զգացի թե ինչպես Ինձնից Զորություն դուս եկավ»:
Սա այն է, ինչ այժմ տեղի է ունենում:
Այս կնոջը ես նախկինում
երբեք չեմ տեսել: Տեսեք, Բիլին բերեց Ջորջին, նա մկրտական եկեղեցուց է: Ես ուզում եմ,
որ նա տեսնի, թե ինչի մասին ենք մենք այստեղ խոսում: Սա Աստծուց է:
Նրա հա՜յրը, նրա ընտանիքը,
նրանք Մեկսիկայում են, նրանք լավ մարդիկ են: Նրա հայրը նույնպես հիվանդ է, և նա սպասում
է, որ ես գնամ նրա մոտ:
Ջո՜րջ, ուշադրությունդ
այստեղ սևեռիր:
Այս կնոջը ես նույնպես
չգիտեմ: Երբեք չեմ տեսել նախկինում, մենք օտա՜ր ենք միմյանց: Մենք անծանոթ ենք: Բայց Սուրբ Հոգին՝ Հիսուս Քրիստոսի
սքանչելիությունն այստեղ է, մենք դա գիտենք: Եթե Տեր Հիսուս Քրիստոսն ինձ ինչ-որ բան
հայտնի…
Եթե ես կարողանայի քեզ
բժշկել, ես կանեի դա: Բայց ես չեմ կարող անել այն, ինչը Նա արդեն արել է: Եթե Նա կանգնած լիներ
այստեղ՝ իմ հագած կոստյումով, և դուք ասեիք Նրան՝ «Բժշկիր ինձ խնդրում եմ», Նա կասեր՝ «Ես արդեն արել եմ այդ»։ Նրա վերքերով դուք բժշկվել եք: Նա կարող էր վկայել
միայն Իր խոստացած Խոսքի համաձայն, որպեսզի դուք տեսնեք, որ Նա նույնն է երեկ, այսօր
և հավիտյան:
Եթե Նա
օգտագործի ինձ՝ ասելու ձեզ, թե ինչու ենք մենք այստեղ, դուք հավատք կունենա՞ք ստանալու
այն, ինչ Նա խոստացել է:Թող տերը պարգևի՜ քեզ այդ:
Ես տեսնում եմ այս կնոջը,
նա հետազոտվել է: Նա ստամոքսի ճողվածք ունի, դա ճիշտ է: Հավատում ես որ Հիսուս Քրիստոսը
կարո՜ղ է քեզ բժշկել: (Նա ասում է որ հավատում
է)
Աստված օրհնի քեզ:
Դու այստեղից չես, դու
ինչ-որ բան ես զոհաբերել, որպեսզի այստեղ գաս: Դու Թենեսիից ես, քո ազգանունը Հարթ
է: Տուն վերադարձիր և մի երկմտիր, դու բժշկված ես:
Օ՛, եթե դուք կարողանայիք
հավատալ:
Իսկ դու ի՞նչպես ես:
Մենք նույնպես օտար ենք միմյանց: Ես քեզ երբեք չեմ տեսել իմ կյանքում: Հնարավոր է որ
դու եղած լինես հավաքույթներին, բայց ես քեզ չեմ ճանաչում, Աստվա՜ծ է քեզ ճանաչում:
Հավատո՞ւմ ես, որ ես
Նրա ծառան եմ, և այն Խոսքը, որ ես քարոզում եմ, ճշմարտություն է: Որովհետև ես քեզ համար
օտար եմ, և դու հավատում էիր իմ քարոզածին... Ինչ-որ մեկը քեզ աղոթքի թերթիկ է տվել,
դա իմ որդին է եղել, թե մեկ ուրիշը, ես դա չգիտեմ: Ես գիտեմ որ դու այստեղ ես;
Դու տառապում ես նյաևդեևից,
և դա քե մեծ դժվարություններ է պատճառում: Քեզ հետ էլի ինչ-որ մեկը կա, դու բերել ես
նրան: Նա քո ամուսինն է, և նա հոգեկան խնդիրներ ունի: Եվ նա չի կարողանում հաղթահարել
այդ: Եվ դուք նաև հիվանդ երեխա ունեք: Դուք այստեղից չեք, դուք հյուսիսից եք, Կանադայից
եք, դուք Ալբե՜րտայից եք, դա այդպես է: Դու հավատո՞ւմ ես որ ես Աստծո մարգարեն եմ:
Հավատացեք, որ Տերն իմ միջոցով ճշմարտությո՜ւնն է խոսում: Տուն վերադարձիր, դու ստացել
ես այն, ինչի համար աղոթել ես:
Աստված օրհնի քեզ տիկին:
Եվ քեզ համար ես նույնպես օտար եմ, դու ինձ չես ճանաչում: Ես քեզ երբեք չեմ տեսել:
Բայց Աստված ճանաչում է քեզ: Հավատո՞ւմ ես, որ ես Նրա ծառան եմ: Հավատո՞ւմ ես ամբողջ
սրտով իմ խոսքերին: Ես չգիտեմ քեզ, իսկ դու ինձ չգիտես: Ես եթե կարողանայի կբժշկեի
քե, բայց չեմ կարող, ե՜ս չեմ բժշկողը: Ես միայն մարդ եմ: Բայց նա՜՝ Տերը, Նա Աստված
է: Տերեց կին է այստեղ կանգնած այժմ, դու աղոթում ես նրա համար, նա քո մայրն է: Եվ
նա արյան բարձր ճնշում ունի: Եվ դու երիկամների խնդի՜ր ունես: Հավատո՞ւմ ես որ Աստված
կարող է բժշկել քեզ: Քո մայրն այստեղ չի: Երբ գնաս նրա մոտ, վերցրու թաշկինակը և դիր
նրա վրա, նա նույնպես բժշկվա՜ծ է է Աստծո Զորությամբ՝ Հիսուս Քրիստոսի անունով:
Հավատո՞ւմ եք այժմ ձեր
ամբողջ սրտով:
Տեսնու՞մ ես, նայիր
ժողովրդին: Պատկերն այնպիսին է, որ ինչ-որ բան կարգավորվել է ամբողջ ժողովում:
«Այն գործերը որը Ես եմ ամում, դուք էլ կանեք»՝
ասաց Հիսուսը: Նա կատարեց այդ գործերը, երբ քայլո՜ւմ էր երկրի վրա:
Ահա այստեղ նորից մի
կին է, երիտասարդ կին: Դու քեզ համար չես այստեղ գտնվում, դու ինչ-որ տղամարդու համար
ես: Ես տեսնում եմ, նա իջեցրել է գլուխը և ծխախոտ է ծխում, և չի կարողանում հաղթահարել:
Եվ դու աղոթում ես որ նա ազատագրվի: Թող Տերը տա այդ զորությունը, գնա և բժշկված եղիր:
Եվ այն դևը որը կապել է քեզ, թող թողնի՜ քեզ՝ Հիսուս Քրիստոսի անունով:
Ինչ-որ խնդիր կա քո
մեջքի հետ կապված: Գնա և փա՜ռք տուր Տիրոջը, Նա բժշկեց քեզ:
Ես ճանաչո՜ւմ եմ այս
կնոջը, նա տիկին Նիսոնի դուստրն է: Բժշկվա՜ծ եղեք:
Հավատո՞ւմ ես որ Աստված
կարո՜ղ է բժշկել արթրիտը: Գնա և ասա՜ Նրան, որ դու Նրան հավատացել ես:
Ի՞նչպես եք պարոն: Հավատո՞ւմ
եք, որ Աստված կարող է բժշկել ձեր ստամոքսի հիվանդությունը: Գնա և փա՜ռք տուր Տիրոջը:
Դու բժշկվա՜ծ ես այս պահիս սկսած:
Եվ դո՜ւք՝ արթրիթով հիվանդ, դուք նո՜ւյնպես բժշկված
եք՝ եթե հավատաք, երբ ես ձեռքորս դնեմ ձեր վրա: Տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում: Ով Տե՜ր,
օրհնի իմ քրոջը: Այժմ Նա ձեզ ազատություն է տալիս: Հավատացե՜ք միայն, միայն հավատացեք:
Սրտի հիվանդությո՜ւն,
ստամոքսի հիվանդություն է քեզ մոտ: Հավատու՞մ ես, որ Աստված կարող է երկուսն էլ բժշկել:
Այո՜, իսկապես: Տերը բժշկում է քեզ, գնա և բժշկվա՜ծ եղիր:
Ի՞նչպես ես երիտասարդ:
Դու ա՜սթմա ունես: Դու հավատո՞ւմ ես որ Աստված կարո՜ղ է բժշկել: Գնա և բժշկվա՜ծ եղիր:
(Նա հավատաց և գնաց)
Քեզ մոտ շաքարային դիաբետ
է: Դու հավատո՞ւմ ես որ Աստված կարող է կարգավորե՜լ քո արյունը: Գնա, բժշկված տո՜ւն վերադարձիր:
Եվ եթե անգամ ես չկարողանամ
խոսքեր ասել, և միայն իմձեռքե՜րը դնեմ, հավատացեք որ դուք բժշկվո՜ւմ եք:
Տո՜ւն վերադարձիր և
բժշկված եղիր Հիսուսի անունով:
Այստեղ մոտեցի տիկին:
Եթե նույնիսկ ես ոչինչ չխոսեմ, հավատո՞ւմ ես, որ Տերը կարո՜ղ է բժշկել քո կանացի հիվանդույթյունը:
Տո՜ւն վերադարձիր բժշկված:
Հավատո՞ւմ ես քո ամբողջ
սրտով: Աստված այժմ բժշկում է քո սրտի հիվանդությունը, թանկագին ընկեր: Հավատո՞ւմ ես
դու ամբոզջ սրտով: Այո՜, փառք Աստծուն: Հավատացե՜ք Աստծուն:
Ինչ-որ մի տղամարդ ինչ-որ
բան է արել: Ես ուզում եմ իմանալ, թե ո՞րտեղ է նա: Խոսքը նրա արյան մասին է: Ինչ-որ
մեկը ավտովթարի՜ է ենթարկվել, ես արյուն եմ տեսնում: Այդ տղամարդը այժմ այստեղ է՝ դիմացը,
աղոթում է: Այո՜, նրա անունը Ման Ջեփի Պարնել է: Ես ճանաչում եմ նրան: Նա ներքին արնահոսություն
ունի: Հավատո՞ւմ ես որ Աստված կարող է կանգնեցնել այդ ներքին արնահոսությունը: Միայն
հավատա՜ ամբողջ սրտով:
Այն փոքրիկ կինը, որն
այսնտեղ նստած է, Գրիմսլի եղբոր կողքին: Լո՜ւյսը նրա վրա է: Ես քե՜զ եմ դիմում տիկին,
սպիտակ հանդերձով, Մարի՜ա: Ես քեզ չեմ ճանաչում, բայց դա է քո անունը: Քեզ մոտ հոգեկան
հիվանդությո՜ւն է: Դու նյարդային ես: Մոռացի՜ր այդ ամենը, ամեն բան կավ կլինի: Ամբողջ
սրտով հավատա՜ միայն: Աստծո՜ւն հավատա ամբողջ սրտով:
Օ՛, եթե դուք միայն
կարողանայիք հավատալ:
Կինը որն այնտեղ նստած
է հետևում, դու Միչիգանի՜ց ես: Դու կանացի հիվանդություն ունես: Հավատո՞ւմ ես որ Աստված
կարող է բժշկե՜լ քեզ: Դրա համա՜ր էիր դու հոնց նոր աղոթում: Բարձրացո՜ւ ձեռքդ, եթե
ընդունո՜ւմ ես քո բժշկությունը: Ես չեմ ճանաչում այս կնոջը, բայց Աստված գիտի՜ նրան:
Ի՞նչ է պատահել քեզ,
դո՜ւ, որ պարկած ես պատգարակի վրա: Դու այստեղ միակ պարկած հաշմանդա՜մն ես: Ես քեզ
չե՜մ ճանաչում, բայց Աստված չանաչո՜ւմ քեզ:
Ես քեզ կասեմ որ մահվան ստվե՜րն է քեզ վրա, քո մոտ քաղցկեղ է: Քեզ հեռվի՜ց են բերել
այստեղ, դու Ցինցինատիից ես: Քո անունը պարոն Հոք է: Հավատա՜ ամբողջ սրտով: Եթե դու
մնաս այդ պատգարակի վրա, դու կմահանաս: Հիսուս Քրիստոսը բժշկո՜ւմ է քեզ: Եթե հավատում
ես, վեր կաց քո պատգարակից և քայլի՜ր Հիսուս Քրիստոսի անունով:
Մեզնից քա՞նիսն են հավատում
այստեղ, այս պահին, որ Տերը բժշկո՜ւմ է: Եթե ամբողջ սրտով հավատո՜ւմ ենք, եկեք բոլորս
ոտքի կանգնենք: Այժմ որտեղ էլ որ գտնվում եք, աղոթե՜ք Տիրոջը:
Ո՞րտեղ է Բրաուն քույրը,
նա այս դահլիճում է, ինչ-որ տեղ: Նա հիվանդ է, և չի կարողանում բարձրացնել իր ձեռքերը:
Ես տեսա՜, որ նա արյան հետ ինչ-որ խնդիր ուներ։ Նա նաև շաքարախտ ունի։ Նա այնտեղ այն
շարքերում է նստում: Ես ուզում եմ որ դու քո ամբողջ սրտով հավատաս: Դու գիտես, որ ես
գիտեմ, թե ինչու են քեզ հիվանդանոցից այստեղ բերել: Հավատա և կբժշկվես և առո՜ղջ կլինես:
Մարջի՜, դու նույնպես
հավատում ես Աստծուն: Քո շաքարախտը անցնո՜ւմ է: Նա բժշկո՜ւմ է քեզ: Եվ ստամոքսի հիվանդույթյունը
նույնպե՜ս բժշկում է: Աղոթիր հիմա: Տեսնո՞ւմ եք, որ ժամանակը առաջ է շարժվում: Շատերը դեռ երկար ճանապարհ են անցնելու տուն վերադառնալու
համար: Եվ իհա՜րկե Տեր Աստված հաստատե՜լ է Իր Զորությունը: Այժմ դուք մարդո՞ւ եք տեսել, թե՞ Հիսուսի՜ն եք տեսել:
Այժմ օծությունն ինձ վրա է, և ես իմ ձեռքերը դնում եմ այս թաշկինակների վրա, որպեսզի
Ամենակարող Աստված օրհնի, ինչպես Պողոսի ժամանակներում: Այստեղ այն մարդիկ են, ովքեր
բժշկության և ազատագրման կարիք ունեն: Դժբախտ պատահարներից տուժածները ապաքինվե՜լ են:
Շատ քաղցկեղով հիվանդներ բժշկվել են, որոնցից հրաժարվել էին բժիշկները, կույրերը տեսողություն
են ստացել, հաշմանդամները վեր են կացել իրենց սայլակներից: Հիսուս Քրիստոսը կենդանի
է, Նա նո՜ւյն է երեկ, այսօր և հավիտյան: Իսկ էպիլեպսիայով հիվանդ մարդը վկայություն
է տվել, թե որքան ժամանակ է էպիլեպսիա ունեցել՝ գրեթե 20 տարի, և հիմա ամբողջովին բժշկվել
է։ Սա տասնյակ հազար դեպքերից մեկն է։ Տեր Աստվածը բժշկո՜ղն է: Մի՜ վրդոհվեք, այլ մանկան
հավա՜տք ունեցեք:
Փակե՜ք ձեր աչքերը,
մոռացե՜ք մնացած ամեն ինչ, որ ինչ-որ ձեր շուրջը կամ կողքն է, և նայեք Հիսուսին և ապրեք:
Քանի որ Խոսքի մեջ գրված է, որ մենք նայում ենք Նրան և ապրում: Եղբայրնե՜ր, նայե՜ք
Հիսուսին և ապրե՜ք, որովհետև Խոսքում այդպե՜ս է գրված:
Նայե՜ք նրան, փակեք
ձեր աչքերը մարդկանց և աշխարհի բաների վրա, և հավատքով նայեք Հիսուս Քրիստոսին: Նա
վիրավորվե՜ց մեր մեղքերի համար, և մեր հիվանդությունների համար հարվածվեց, և մենք բժշկվեցինք
Նրա վերքերով: Տե՜ր Հիսուս, բոլոր այս մարդիկ աղոթո՜ւմ են միմյանց համար: Տեր, մենք
կանգնած ենք Քո ներկայության մեջ՝ հարություն առած Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ:
Տեր Հիսուս Քրիստոս, Դու բացահայտեցիր մեր սրտի խորհուրդներն ու գաղտնիքները, և տվեցիր
մեզ մեր սրտի ցանկությունները: Դու տալիս ես այն մեզ, եթե մենք միայն հավատա՜նք: Նրանք
ձեռքերը դրեցին միմյանց վրա. և նրանք աղոթում են որպես Քո մարմնի անդամներ, որպես Քո
սեփականություն՝ Հիսուս Քրիստոսի:
Սատանա՜, մենք քո դեմ
ենք դուրս գալիս Հիսուս Քրիստոսի անունով և
պահանջում քեզանից.
Հեռացի՜ր և բա՜ց թող
յուրաքանչյուրին, քանի որ Հիսուս Քրիստոսը Խո՜սքն է, Նա Հոգու Սո՜ւրն է: Մենք Հիսուս
Քրիստոսի անունով հրամայում ենք քեզ սատանա.
Դուրս արի այս մարդկանցից, այս տարածքից, մենք պահանջում ենք սա Աստծո Խոսքի համեմատ և Հիսուս Քրիստոսի անվան Զորությամբ: Մենք խնդրում ենք լիարժեք ազատագրում, և Սուրբ Հոգու հեղո՜ւմը բոլորի վրա, որպեսզի նրանք ստանան Աստծո Զորությունը և Քրիստոսի Հոգու Զորությունը մեզ հետ լինի: Ես դատապարտո՜ւմ եմ յուրաքանչյուր հիվանդություն, ամեն տկարություն, և ամեն անհավատություն Հիսուս Քրիստոսի անունով: Թող Սուրբ Հոգին հաստատի այն ամենն ինչ մենք ասացինք այստեղ: Բարձրացրեք ձեր ձեռքերը և փառաբանե՜ք Նրան: ԱլելուՅահ, ԱլելուՅահ: Ամեն: