Լսել

Հարս-Ծառի Վերականգնումը 22/04/1962

Բովանդակություն

Ասված Խոսքը սկզբնական սերմն է

Շարք 2 թիվ  7

 

 

 

“Ասված Խոսքը սկզբնական սերմն է”:

 

 

 

 

 

Հարս-Ծառի վերականգնումը

(Restoration of the Bride Tree)

Ապրիլի 22, 1962 թ.

 

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ

 

 

 

Շնորհակալություն, Օրման եղբայր: Աստված օրհնի ձեզ:

Բարի լույս, բարեկամներ: Առանձնաշնորհում է Զատկի այս գեղեցիկ առավոտյան գալ խորան՝ Տիրոջը երկրպագելու և մեր թանկագին Տիրոջ և Փրկչի՝ Հիսուսի փառավոր հարությամբ ուրախանալու համար:

Կուզեի ասել սա՝ բոլոր այն պատգամներից, որոնք մեր հովիվը մինչև այսօր բերել է մեզ, ամենալավը այս առավոտյան լսած պատգամն էր: Տուն վերադառնալով կնոջս ասացի. “Սիրելիս, իրոք մեծ բան բաց թողեցիր այս առավոտ շուտ չարթնանալով”: Իմ ողջ կյանքի ընթացքում հարության մասին լսածս պատգամներից լավագույնն էր: Ի՜նչ զարմանալի պատգամ, և ամեն բան ճշմարիտ էր ասված: Դա մեզ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում, երբ օծությունը իջնում է մարդու վրա: Ինչ-որ բան է կատարվում: Եվ մենք երջանիկ ենք, որ Աստված մեզ այսպիսի  հրաշալի հովիվ է տվել:

Կուզեի շնորհակալություն հայտնել նաև  ձեզ բոլորիդ:  Քիչ ժամանակ չէ, որ ես ձեզ հետ եմ (մի քանի փոքրիկ ընդմիջումներով), բայց, ինչպես գիտեք, նորից պիտի վերադառնամ ավետարանչության դաշտ:  Այս շաբաթ այցելելու եմ կրի ցեղի հնդկացիներին բրիտանական Կոլումբիայում, հետո կգնամ Ֆորդ Սենտ-Ջոն: Հետո այս ամառ Տիրոջ կամքով կգնամ մինչև Ալյասկա, Անկորիջ: Հետո հող կշոշափեմ Աֆրիկայի և աշխարհի մյուս վայրերի վերաբերյալ եկող ձմեռվա համար:

Կարծում եմ, որ օգոստոսից առաջ ձեզ չեմ տեսնի կամ այս աշնանից շուտ:

Կուզեի ձեզ շնորհակալություն հայտնել ձեր համագործակցության համար, այն ամենի համար, ինչ անում եք: Ափսոս, որ երբեք բավական տեղ չենք ունենում բոլորի համար այսպիսի օրերին:  Դուք գիտեք, որ հիմա մենք ուսումնասիրում ենք ավելի մեծ եկեղեցու կառուցման ծրագիր այսօրվա նման հավաքույթների համար: Կարծեմ, ծրագիրն իրականանում է, և շինարարությունը շուտով կսկսվի:

Ուզում եմ նաև ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել նվերների, բացիկների համար, այն ամենի համար, ինչ տվել եք Բիլիին, ինձ… Ես շատ երախտապարտ եմ ձեզ:

Չեք պատկերացնում, թե ինչ լարվածություն է… բոլոր այդ մարդիկ, որ գալիս են.  “Մենք ուզում ենք տեսնել Բրանհամ եղբորը…” և այլն: Որդիս ստիպված է լինում պատասխանելու. “Հանդիպումների ցուցակը լրացված է”: Անհարմար եմ զգում, որ չեմ կարող այդ բոլոր մարդկանց ընդունել, բայց այլ կերպ չեմ կարող:

Կուզեի ժամանակ ունենալ, որ նստեի և երկար ժամանակ անցկացնեի ձեզանից յուրաքանչյուրի հետ. հուսով եմ երբևէ դրա համար ժամանակ կունենամ, բայց ոչ այս երկրի վրա, որովհետև մարդիկ են գալիս ողջ աշխարհից: Այս շաբաթ տարբեր երկրներից մարդիկ եկան, որոնց հետ պետք է զրուցեի և աղոթեի. մարդիկ եկել էին հեռավոր երկրներից:

Եթե խոսքը լիներ միայն Ջեֆերսոնվիլում գտնվող մեր փոքրիկ եկեղեցու մասին, կարող էի հեշտությամբ երկու-երեք ժամ տրամադրել ձեզանից յուրաքանչյուրին: Բայց եթե մեր տեղական եկեղեցուց երկու զանգ եմ ստանում,  ապա աշխարհի մյուս երկրներից հարյուր կամ երկու հարյուր: Դրա համար հազարավոր մարդիկ կան, որոնց չեմ հասցնում պատասխանել:

Եվ զանգերը աշխարհի տարբեր վայրերից են: Կամ ինձ ինքնաթիռի տոմս են ուղարկում, որ գնամ աղոթեմ հիվանդների համար, բայց դա հնարավոր չէ:

Դրա համար մարդիկ հիասթափվում են: Ես էլ իրենց տեղը լինեի, կհիասթափվեի:  Բայց Զատկի այս առավոտյան ուզում եմ ձեզ խոստովանել, որ չգիտեմ, թե ինչ կարող եմ անել դրա վերաբերյալ:  Ես վերջացրի իմ յոթերորդ շուրջերկրյա ճամփորդությունը և հանդիպեցի տասը հազարից ավելի մարդկանց: Կարող եք պատկերացնել, թե դա ինչ է նշանակում:

Շատ հաճախ լարվածություն պահեր ենք ունենում, գիտեմ, որ դուք էլ եք ունենում և փոքրիկ հիասթափություններ: Բայց պատկերացրեք, ինչ եմ զգում ես, երբ հեռախոսազանգեր եմ ստանում մայրերից. “Ոհ, Աստված իմ… մի րոպե սպասեք,  Բրանհամ եղբայր: Տեր Հիսուս, խնդրում եմ Քեզ նրան ուղարկել այստեղ…”: Նոր ես լսափողը կախել, երբ հաջորդ զանգն է գալիս այստեղից, այնտեղից, ողջ աշխարհից: Հեշտ չէ, երբ հեռախոսի մյուս ծայրում հիվանդ մանկիկ կա, հիվանդ ամուսին, մահամերձ կին, և նրանք աղաչում են, որ գնաս իրենց այցելելու:

Կարող եք պատկերացնել դա: Զարմանալի չէ, որ այսքան նյարդային եմ: Դա բավական է, որ ձեր նյարդերը հիվանդանան: Բայց ես այսպես արեցի՝ բարդույթավորվելու փոխարեն ջանացի հաստատուն մնալ՝ հայացքս ուղղած Գողգոթային և առաջ շարժվելով, ինչպես որ Նա է կամենում:

Իմ շատ սխալները… Ես խնդրում եմ, որ Տերը ինձ ների:  Գուցե պետք է գնայի այստեղ, այնտեղ, ու չեմ գնացել: Ես պարզապես մարդ եմ՝ սխալվելու ենթակա…

Ուզում եմ  մի ծիծաղելի բան պատմել, որ տեղի ունեցավ այստեղ այս առավոտ, երբ դուրս էի գալիս առավոտյան, առաջին պաշտամունքից: Բակում հանդիպեցի հին ընկերներիցս մեկին (հավանաբար նա այստեղ է): Նա Չիկագոյից է, նրա անունը Էդ Ստյուարտ է (կարծեմ նա յոթանասունն անց է): Ես նրան հանդիպեցի բակում: Նա իր տասանորդը հավաքում է տասը ցենտանոց արծաթադրամներով, և նա մի այսպիսի մեծ փաթեթով բերեց ինձ դրանցից: Նրանք արտասահմանում միսիոներական գործով են զբաղվում: Եվ մեր ընդհանուր լավ ընկերներից մեկը՝ Լեոնարդ Սկեգս եղբայրը Ինդիաննայի Լոուելայից, նույնպես այնտեղ էր: Մինչ այդ ես չէի իմացել, որ նա ֆրանկմասոն էր: Նա մասոնական կրծքանշան էր կրում, և մենք զրուցում էինք մասոնական միաբանության մասին:  Եվ իմ ծեր եղբայր Ստյուարտն ինձ ասաց. “Ես ձեզ շատ եմ սիրում, Բրանհամ եղբայր և ուզում եմ զրուցել ձեզ հետ: Բայց (ներեցեք այդ արտահայտության համար) ավելի հեշտ է  թուրքական հարեմ մտնել, քան ձեզ գտնել”: Վերջերս էլ  մեկն ինձ ասաց. “Ուրախ եմ, որ Տիրոջը մոտենալն այնքան դժվար չէ”:

Ես չեմ ձգտում մեկուսանալ, ես սիրում եմ մարդկանց: Բայց պատկերացնում եմ… Տուն վերադառնալով՝ պատմեցի դա իմ կնոջը, մենք շատ ծիծաղեցինք, փորձեցինք պատկերացնել, թե ինչ աստիճանի դժվար է թուրքական հարեմ մտնելը: Ես հուսով եմ, որ ինձ գտնելն այդքան դժվար չէ, Ստյուարտ եղբայր,  եթե դեռ այստեղ եք: Բայց կարծում եմ, որ դա փոքրիկ հումոր էր, որը մեզ մի քիչ ծիծաղեցրեց:

Ես կուզենայի ձեզանից յուրաքանչյուրին հատուկ ժամանակ տրամադրել: Ես սիրում եմ ձեզ բոլորիդ, դա ճիշտ է: Թշնամի լինի թե բարեկամ, մեկ է:

Ես ձեր աղոթքների կարիքն ունեմ գալիք հավաքույթների համար: Ես գնալու եմ հնդկացիների մոտ: Երբ գնում ես Հռոմ, պետք է հռոմեացիներին նմանվես: Երբ հնդկացիների հետ ես, պետք է հնդկացու նման ապրես:

Ալյասկայի ճանապարհին հանդիպեցի իմ միսիոներ ընկերներից մեկին, որի հետ հաճախ որսորդության եմ գնում: Մի հրաշալի երիտասարդ է իր կնոջ հետ, լավ ընտանիքից:  Նա ամենուրեք ցաներ ուներ, և ես նրան հարցրի, թե արդյոք էկզեմա է, բայց, ոչ, դա լվերի և փայտոջիլների խայթոցներից էր, որովհետև բնակվում էր հնդկացիների մոտ:  Եթե ուզում եք այդ հոգիներին շահել Քրիստոսի համար, պետք է գնաք նրանց մոտ և հարմարվեք նրանց կենսակերպին: Նրանք էլ են Քրիստոսի ժառանգությունը:

Քրիստոսը  մեռել  է նաև նրանց համար, ուրեմն պետք է, որ մեկը գնա նրանց մոտ:

Հյուսիսում իմ հավաքույթներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր նրանց ճամբարում, նրանց առաջնորդը ներկա էր, և Սուրբ Հոգին նրան անունով կանչեց, ասաց, թե ով է ինքը, ինչ է արել և այլն: Դա համոզիչ էր նրա համար: Նա գիտեր, որ մարդիկ չեն կարող այդ անել: Դա կարող է գալ միայն Ամենակարողից: Հիմա նրանց առաջնորդը ողջ ափամերձ շրջանը բոցավառել է այդ Խոսքով, և մենք այնտեղով անցնելու ենք փոքրիկ առագաստանավով և հավաքույթներ ենք անցկացնելու մեզ համար հասանելի տեղերում, հետո շարունակելու ենք ափի ողջ երկայնքով ու հասնելու ենք կրի ցեղի հնդկացիներին, որոնք ամենից անտեսվածներն են: Մեծ հավաքույթներ անցկացնող եղբայրներից շատերը չեն կարողանում նրանց հասնել:

Այժմ հնդկացիները… նրանք ոչ մի կոպեկ չունեն… (ինչպես գիտեք ես երբեք իմ հավաքույթներին ընծա՝ դրամ չեմ հավաքում), այստեղի եկեղեցին է հովանավորում հնդկացիների հետ հավաքույթները:  Ձեր տասանորդների և ընծաների մի մասը կօգտագործվի այդ խեղճ, անգրագետ հնդկացիներին փրկության  պատգամը հասցնելու համար: Ի վերջո, ամերիկացիները հենց իրենք են, մենք օտարներ ենք: Մենք եկանք և գրավեցինք նրանց երկիրը:  Ես չեմ կարող նրանց վերադարձնել իրենց երկիրը, բայց կարող եմ նրանց բերել Քրիստոսով հույսը, որը մեզ մի օր եղբայրական հաղորդակցությամբ կհամախմբի մի երկրում, ուր այլևս չեն պատերազմի և իրարից հող չեն խլի:  Այնտեղ տեղ կլինի բոլորի համար:  Երբ այդ օրը գա, ես ուրախ կլինեմ, եթե սիրելիներս այդ ժամանակ փրկված և պատրաստ լինեն:

Հիմա խոսելով տեսնում եմ շատ ընկերների, որոնք նստած են այս դահլիճում: Տեսնում եմ քույր… (ի±նչ էր նրա ազգանունը)… Լի: Այդպե±ս է, դուք տիկին Լի±ն եք: Ձե±ր աղջիկներն էին բժշկվել: Հրաշալի է: Նրանցից մեկը “Բարի Հովվի տանն էր” կամ դրա նման մի բան (ես միշտ շփոթում եմ կաթոլիկ հաստատությունների անունները): Նա հիվանդ նյարդեր ուներ, բայց մեր սիրելի Տեր Հիսուսը… Ես կանգնած էի մահճակալի ոտնակողմում, նրա թանկագին հայրն ու մայրը կանգնած էին նրա կողքին: Տեր Հիսուսը հայտնեց, որ ամեն բան վերջացավ, նա բժշկված է: Եվ մեր քույրը հիմա լի է գոհությամբ:

Ես տեսնում եմ  մարդկանց, որոնք վերջերս մեռնում էին քաղցկեղից: Այստեղ գալիս էին անթացուպերով, անվասայլակներով, իսկ այս առավոտ դահլիճում են, լիովին առողջ: Եվ դա կատարվում  է աշխարհով մեկ: Դա ինձանից չէ. դա անում է մեր Տերը, որը հարություն է առել մեռելներից և ապրում է հավիտյան:

Թող հավիտյան մեր Տերը փառավորվի և մեծարվի. սա է իմ ջերմեռանդ աղոթքը: Կաղոթե±ք ինձ համար բոլորդ: Աղոթեք ինձ համար, ես ձեր աղոթքների կարիքն ունեմ: Այստեղ՝ տանը, ամեն ինչ այդքան վատ չէ, բայց երբ գնում ես այնտեղ, ճակատամարտի առաջին գծում ես լինում… պետք է մարզվել: Վերջերս ես ռադիո էի լսում եկեղեցու նվիրած նոր մեքենայի մեջ (հինը մաշվել էր):  Լուրերն էի լսում: Ռեպորտաժ էր Գրինս-Միլլի ռազմական զորամասի մասին: Մեկնաբանը ցույց էր տալիս, թե ինչպես է երիտասարդը մարտական պատրաստություն անցնում: Գրպաններում լիքը ավազ էր, գլուխը ցած պետք է պահեր. մարտական գնդացիրը կրակում էր ուղիղ իր գլխավերևում, պետք է անցներ փշալարերի միջով և այլն: Խիստ պայմաններում էր անցնում մարտական պատրաստությունը:

Հենց այդ ենք մենք անում այստեղ: Բայց մարտի դաշտում ուրիշ է: Մարտական պատրաստության ճամբարում գնդացիրը կարգավորում են այնպես, որ ձեզ վնաս չտա:  Բայց մարտի դաշտում այն կարող է կրակել վերև, ներքև: Հասկանու±մ եք, այստեղ ուրիշ է. մարտական պատրաստության ճամբարում ենք, բայց այնտեղ մարտի դաշտ է:

Այնտեղ թշնամուն կտեսնենք դեմ առ դեմ: Մի ժամանակ մի փոքրիկ երգ էինք երգում՝ “Մարտը սկսվել է”: Հիշու±մ եք այդ երգը:

Մարտը սկսվել է, քրիստոնյա զինվորներ,

Զորքերը շարվել են դեմ-դիմաց,

Զրահները շարժվում են, դրոշները՝ ծածանվում,

Չարի ու բարու պայքարն է սա:

Մարտը սկսվել է, բայց քաջացեք,

Զորացեք, Նրա ներկայության մեջ մնացեք,

Եթե Աստված մեզ հետ է, եթե Նրա դրոշն է ծածանվում մեզ վրա,

Վերջապես կերգենք երգը հաղթության:

(դա ճիշտ է):

Այս առավոտ շատ բաներ կուզեի ասել, բայց մի քիչ կրճատեցի, որովհետև շատերը կանգնած են դահլիճում և դրսում, որտեղ բարձրախոսներ են դրված: Նաև ռադիոհաղորդումով է տարածվում այս պատգամը:  Ես ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք այստեղ այս առավոտ:

Այս պաշտամունքից հետո կարծեմ մկրտության ծառայությու±ն կա: Բայց նախ աղոթքի շարք կա. այս առավոտ կաղոթենք հիվանդների համար: Ես կարծում եմ, որ երբ Աստծո զորությունը գործում է, դա նրա հարության ապացույցն է: Կենդանի± է Նա, թե ոչ: Հեքիա±թ է սա, թե± իրականություն: Եթե Նա կենդանի է, խոստում է տվել. “Ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը”:

Ուրեմն եթե Նա մեր մեջ է և ապացուցում է, որ ներկա է, այլևս կարիք չկա ենթադրություններ անելու դրա վերաբերյալ: Նայեք աշխարհի կրոններին, բոլորն ունեն իրենց տոներն ու սրբերը, բայց ոչ ոք չի կարող ապացուցել… Մի օր մահը տարավ նրանց հիմնադրին,  ու ամեն բան վերջացավ: Բայց ինչ վերաբերում է մեզ՝ մեր քրիստոնեական հավատքին, եթե մեր  Հիմնադիրը մահացավ, նաև հարություն առավ:

Վերջերս Մեքսիկայում մամուլը ինձանից հարցազրույց վերցրեց այն մանկան վերաբերյալ, որը մահացել էր առավոտյան ժամը իննին և հարություն առել նույն օրվա գիշերը, ժամը տասն անց կես կամ տասնմեկին:  Նա հարություն առավ բեմի վրա, մոր գրկում, տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ:  Երեսուն հազար մարդ դարձավ Քրիստոսին  այդ երեկոյան. կարող եք պատկերացնել, թե ինչ կատարվեց:

Այդ փոքրիկ երեխային ես տեսիլքով տեսա իմ առջև, նրա անունը և նրա հետ կապված ամեն բան հայտնվեց ինձ: Նրա մայրը ամենավերջում էր, չէր կարողացել աղոթքի թերթիկ ստանալ և ներս մտնել: Բայց նա կարիք չունեցավ անցնելու աղոթքի շարքով: Երբ նա բերեց այդ փոքրիկ մանկիկին տեղատարափ անձրևի տակ…

Դուք, որ հիմա կանգնած եք, մտածեք նրանց մասին, որոնք այդ օրը Մեքսիկայում էին: Նրանք եկել էին առավոտյան ժամը ութին, որ մասնակցեն երեկոյան ժամը իննի հավաքույթին: Կանգնած էին այրող արևի տակ՝ հենվելով մեկը մյուսի վրա՝ ստվերում ծածկվելու համար: Ոչ թե նստած, այլ կանգնած: Աֆրկայում էլ և ուրիշ շատ վայրերում այդպես է: Իսկ Հնդկաստանում մեկ հավաքույթի ժամանակ կես միլիոն մարդ է եղել:

Այս խեղճ կինը նույնիսկ աղոթքի թերթիկ չէր կարողացել ստանալ (աղոթքի շարքով զբաղվող երեք հարյուր օգնականները նրան չէին թողնում ներս մտնել): Նա չէր կարողացել մտնել աղոթքի շարքի մեջ և կանգնած աղոթում էր փոքրիկ երեխայի համար… մի խեղճ կաթոլիկ կին է:  Բայց Սուրբ Հոգին ինձ կանչեց և ասաց. “Ասա նրան, որ այստեղ բերի մանկանը”:

Այդ փոքրիկ երեխան փաթաթված էր թաց ծածկոցի մեջ (նրանք առավոտից այնտեղ էին): Բժիշկը հայտնել էր, որ նա մահացել էր (մենք ունենք նրա մահվան վկայականի պատճենը) առավոտյան ժամը իննին, իսկ հիմա կեսգիշերին մոտ էր:  Եվ ես տեսիլքում տեսածիս համաձայն ձեռք դրեցի նրա վրա, և նա նորից կենդանացավ: Բժիշկը վկայեց այդ մասին:

Մամուլը ինձանից հարցազրույց վերցրեց (ես ոչինչ չունեմ որևէ մեկի հավատալիքների դեմ, եթե դրանք համապատասխանում են Աստվածաշնչին): Բայց ինձանից հարցազրույց վերցնողները կաթոլիկ էին և ինձ հարցրին.

--- Հավատու±մ եք, որ մեր սրբերն էլ կարող են դա անել:

Ես նրանց պատասխանեիցի.

--- Այո, եթե ողջ են: (Ես շատ լավ գիտեմ, որ կաթոլիկ եկեղեցին համարում է, որ սուրբ լինելու համար պետք է մեռած լինել): Ուստի նրանց ասացի. “Այո, եթե ողջ են”: Բայց նրանք ինձ պատասխանեցին.

--- Բայց չեք կարող սուրբ լինել, եթե չեք մահացել:

Ես նրանց ասացի.

--- Պողոսը սուրբ էր կենդանության ժամանակ, թե± մահվանից հետո: Մեռածների±ն էր դիմում, երբ գրում էր. “Եփեսոսում գտնվող սրբերին” կամ  այս կամ այն վայրում գտնվող սրբերին: Նա մեռելներին չէր գրի, դուք այդ գիտեք:

Բայց նրանք պատասխանեցին.

--- Դուք փորձում եք այդ մասին դատել  Աստվածաշնչով: Բայց մենք եկեղեցին ենք:

Ես ասացի.

--- Լավ, պարոնայք:

Նրանք ասում էին. “Մենք ենք եկեղեցին”:

Ես պատասխանեցի.

--- Ուրեմն թող եկեղեցին անի այդ: (Բոլորս գիտենք, որ միայն Քրիստոսը կարող է այդ անել):

Նրանք նաև հարցրին ինձ.

--- Ի±նչ կարծիք ունեք կաթոլիկ եկեղեցու մասին:

Ես նրանց պատասխանեցի.

--- Կուզեի, որ այդ հարցը ինձ չտաք:

Բայց նրանք համառեցին.

--- Այնուամենայնիվ կուզեինք իմանալ ձեր կարծիքը:

Ես պատասխանեցի.

--- Դա ոգեհարցության ամենաբարձր ձևն է:

--- Ոգեհարցությու±ն:

--- Անկասկած:

--- Ի±նչ եք ուզում դրանով ասել:

--- Ես խոսում եմ մեռելների հետ խոսելու, սրբերի հետ հաղորդակցվելու մասին:

--- Բայց դուք աղոթում եք Քրիստոսին, Նա էլ է մահացել:

--- Այո°, բայց Նա հարություն է առել:

        Նա հարություն է առել. սա էր մեր իմացած բարի լուրը: Նա հարություն է առել: Մի±թե շնորհակալ չենք դրա համար: Խոնարհենք մեր գլուխները և գոհանանք Նրանից, որովհետև Նա հարություն է առել, գերեզմանից դուրս է եկել մեզ արդարացնելու համար:

        Երկնային Հայր, այս առավոտ այնքան շնորհակալ ենք Քեզանից Հիսուսի համար: Այսօր մենք նշում ենք Նրա փառավոր հարությունը: Այն առավոտ, երբ Նա  հարություն առավ, հաղթեց մահին, գերեզմանին… Երբ Նա երկրի վրա էր, մեզ ցույց տվեց, որ հաղթել էր բոլոր հիվանդություններին, բոլոր դևերին, բոլոր զորություններին:  Հետո Նրան ընդառաջ եկավ մահը՝ այդ մեծ թշնամին, վերջինը: Բայց Զատկի առավոտյան Նա ապացուցեց, որ Ինքն Աստված էր: Նույնիսկ  վերջին թշնամին ոչինչ չկարողացավ անել Նրա դեմ: Գերեզմանը, դժոխքը վերադարձրեց Նրան, և երկինքը Նրան ընդունեց:

        Ո°վ մեր Աստված, թող այսօր մեր սրտերը Նրան ընդունեն Սուրբ Հոգու զորությամբ, որպեսզի լինենք Նրա ծառաները, օրինակներ լինենք այստեղ, մինչ ապրում ենք այս երկրի վրա: Շնորհիր մեզ այդ, խնդրում եմ:

        Օրհնիր բոլոր նրանց, ովքեր այստեղ են: Ո°վ Աստված, հատկապես խնդրում եմ նրանց համար, ովքեր առավոտից կանգնած են, հեղիր նրանց վրա Քո օրհնությունները ավելի քան կարող ենք մենք պատկերացնել և պատասխանիր նրանց սրտի խորունկ փափագներին: Բոլոր նրանք, ովքեր ներկա են այստեղ այս առավոտ, թող գոհացած սրտով վերադառնան: Դու Ինքդ ես ասել, որ դատարկ չես ուղարկի նրանց, ովքեր Քեզ են կանչում, այլ կլցնես բարիքներով և կուղարկես ուրախացած: Շնորհիր մեզ այդ, Տեր:

        Թող Քո ամենակարողությունը, Քո Սուրբ Հոգին,  Քո հարության զորությունը գործի յուրաքանչյուրիս մեջ այնպես, որ մեր հույսերը չհիմնվեն ուրիշ բանի վրա բացի Հիսուս Քրիստոսի արյան արդարությունից: Ո°վ Հայր, շնորհիր մեզ այդ:

        Օրհնի°ր այն խոսքերը, որ կարդալու ենք: Շնորհակալ ենք այն բարի պատգամի համար, որ մեզ տվեցիր այս առավոտյան, երբ առավոտ կանուխ եկանք եկեղեցի: Մենք տեսանք, թե ինչպես օգտագործեցիր մեր եղբորը (ինչ փոփոխություն եղավ նրա մեջ մի քանի վայրկյանում) տալու համար մի պատգամ այս մեռնող սերնդին, որի մի մասն ենք մենք: Որքա՜ն շնորհակալ ենք մենք Քեզ դրա համար: Ո°վ մեր Աստված, մեր սիրտը ցնծում է, երբ մտածում ենք այդ բաների մասին:

        Ո°վ Տեր, պահի°ր նրան օծության մեջ այն բոլոր օրերում, որոնք իր առջևում են և օրհնի°ր այդ փոքրիկ եկեղեցին: Եվ օգնի°ր ինձ, Տեր, երբ գնամ այս պատգամը տանելու ուրիշ ժողովուրդներին: Եվ մենք միաբան լինենք, մեկ հոգու նման, մեկ ընտանիքի նման, միասին ապրենք Սուրբ Հոգու սուրբ միության մեջ մինչև այն օրը, երբ Հիսուսը կընդունի մեզ Իր Թագավորության մեջ:  Մենք Քեզ խնդրում ենք Նրա անունով և Նրա փառքի համար: Ամեն: 

        Նեվիլ եղբայր - Բրանհամ եղբայր, կարո±ղ եմ ձեզ մի պահ ընդհատել:

        Բրանհամ եղբայր - Անշուշտ, եղբայրս:

        Նեվիլ եղբայր- Որպես մեր գնահատանքի նշան՝ մենք ձեզ նվիրում ենք այս նկարը, որը մեր եկեղեցուց մի երիտասարդի աշխատանքն է: Մենք ձեզ դա նվիրում ենք՝ արտահայտելու համար մեր սերն ու երախտագիտությունը:

        Բրանհամ եղբայր – Շնորհակալություն, Նեվիլ եղբայր, շնորհակալություն բոլորիդ:

        Նեվիլ եղբայր - Երիտասարդը, որը նկարել է այս նկարը, Ջերրի Սթեֆին է:

        Բրանհամ եղբայր - Ջերրի Սթեֆի±ն է նկարել այս նկարը: Թող Տերն օրհնի այդ տղային: Եթե դու այստեղ ես այս առավոտ, ուզում եմ քեզ ասել, որ շատ գեղեցիկ է, Ջերրի:

        Ափսոս, կուզեի միջոցներ ունենալ այդ տղային գեղարվեստի դպրոց ուղարկելու համար: Ես հավատում եմ, որ Աստված արվեստի մեջ է: Չե±ք հավատում: Աստված երաժշտության մեջ է, արվեստի մեջ, այստեղ: Ափսոսում եմ, որ այսպիսի տաղանդը չզարգանա: Ինչքան նկարի, այնքան դա կզարգանա, և ես աղոթում եմ, որ Աստված օրհնի Ջերրիին: Շնորհակալ եմ, Նեվիլ եղբայր, ձեզ և ողջ եկեղեցուն այս գեղեցիկ նկարի և դրա տակ գրված բանաստեղծության համար: Ես դա հետո կկարդամ:

        Նեվիլ եղբայր – Ուզու±մ եք ես կարդամ:

        Բրանհամ եղբայր – Շատ լավ: Նեվիլ եղբայրը կկարդա բանաստեղծությունը: Ես չմտածեցի.,,

        (Նեվիլ եղբայրը կարդում է բանաստեղծությունը – ծան. խմբ.):

        Բրանհամ եղբայր – Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեր բարի մտքերի համար: Ո±վ է գրել:

        Նեվիլ եղբայր – Կարծեմ՝ նրա մայրը:

        Բրանհամ եղբայր - Ես արժանի չեմ այս բանաստեղծության խոսքերին, բայց ինձ համար ավելի թանկ է քան աշխարհի ողջ հարստությունը: Մտածեք միայն. համարվել Նրա ծառան, Աստծո ծառան: Թող միշտ ապրեմ որպես Աստծո ծառա. սա է իմ աղոթքը: Թող Աստված օրհնի բոլորիդ: Միշտ կհիշեմ ձեզ և այնքան շատ եմ ձեզ սիրում:

        Այնքան շատ բան կա ասելու… Եթե խոսեինք, ողջ օրը կանցներ և չէինք կարող սկսել Խոսքի ընթերցումը: Տիրոջից մի տեսիլք եմ ստացել և ուզում էի ձեզ հետ խոսել այդ մասին … Ինչ-որ մեկը երազ (մի արտասովոր բան) է տեսել Տիրոջ գալստյան մասին:

        Իմ աղջիկ Ռեբեկան (վերջերս մի քիչ ծիծաղեցի նրա վրա) եկավ այդ մեծ տարօրինակ գլխարկներից հագած: Ես ասացի. “Քաղցրի°կս, ոնց որ թռչունի բույն լինի: Խնդրում եմ բարի եղիր հանել այն”: Երկար չսպասեցի պատասխանին (դե, գիտեք նրան): Շուտով վերադարձավ մի շատ մեծ ձեռքի պայուսակով: Ես ասացի. “Դա որտեղի±ց գտար”: Նա պատասխանեց. “Հայրիկ, քանի որ ոտքերս մեծ են, կարծում եմ, որ ձեռքիս պետք է մեծ պայուսակ լինի, որ սազի…”: Բայց նաև ինձ ասաց, որ արդեն երկու անգամ երազում տեսել է, որ ինձ հետ մեքենայով գնում է, և ես նրան ասում եմ Տիրոջ մոտակա գալստի մասին: Երկու անգամ նույն երազն է տեսել: Սպասում եմ երրորդին: Գուցե այդ ժամանակ  Տերն ինձ ասի, թե դա ինչ է նշանակում:

        Այնքան շատ բան կա պատմելու, բայց այժմ մոտենանք Խոսքին:

        Հուսով եմ, որ բոլորդ լավ եք: Եթե ոչ, աղոթում եմ, որ Աստված այնպես անի, որ մինչև պաշտամունքի վերջը բոլորդ լավ զգաք, որպեսզի ձեր մեջ հիվանդ մարդ չլինի հավաքույթը վերջանալուց հետո:

        Հիշենք, որ Աստված մեռավ ամբարիշտների, այսինքն՝ մեզ համար: Մեռավ, որ մեզ փրկի:

        Բոլորդ լա±վ եք լսում: Խորքում գտնվողները լա±վ են լսում: Ձայնը ձեզ մոտ հասնու±մ է: Հրաշալի է:

        Հիմա կուզեի մի քանի հատված կարդալ Խոսքից:  Նախ կարդանք Հովելի գրքից, առաջին գլխի 1-4 համարները և այնուհետև երկրորդ գլխի 25-րդ համարը: Հետո կկարդանք Ծննդոց 20:7 համարը:

        Հիմա… Եթե հոգնածություն եք զգում և ուզում եք մի պահ դուրս գալ, կարող եք դուրս գալ: Բայց սա վերջին պատգամն է, որը տալու եմ այս եկեղեցուն որոշ ժամանակով: Եվ այս առավոտ բժշկության ծառայություն ենք ունենալու: Եվ եթե Տերն օրհնի այս պատգամը, ուզում եմ, որ թափանցի ձեր սրտերի խորքը, որպեսզի լավ հասկանաք ողջ նշանակությունը: 

        Մենք այստեղ ենք, որ ասենք այն, ինչին հավատում ենք և հաստատենք դա Սուրբ Գրքով, ցույց տանք, որ Սուրբ Գիրքն է այդ ասում:  Թող Աստված հաստատի այն, ինչ ճիշտ է և իրականացնի այն:

        Դուք կասեք. “Սա արևածաղկի սերմ է”: Ցանեք և կտեսնեք, թե ինչի սերմ է: Եթե արևածաղիկ աճի, այլևս խնդիր չկա,  ուրեմն դա իրոք արևածաղկի սերմ էր:

        Նաև մի բան կուզեի ասել. ժամանակ առ ժամանակ ձեր տեղերը զիջեք կանգնածներին, որ նրանք էլ կարողանան մի պահ հանգստանալ: Ես կփորձեմ հնարավորինս կարճ խոսել:

        Չմոռանաք ինձ համար աղոթել: Եվ հավատարիմ մնացեք ձեր եկեղեցուն, Նեվիլ եղբորը: Եվ դուք, որ հյուր եք եկել, նորից այցելեք:

        Ես հատուկ կանչ չեմ ստացել այդ հավաքույթներն անցկացնելու համար, բայց չեմ կարող անգործ նստել, երբ տեսնում եմ, որ աշխարհը կործանվում է: Հասկանու±մ եք: Պողոսը մի անգամ այդպիսի փորձառություն ունեցավ: Նա մի երկիր էր մեկնում, բայց ճանապարհին կանչ ստացավ Մակեդոնիա գնալու: Այսպես, Աստված կարող է ինձ Մակեդոնիա ուղարկել ցանկացած պահի: Եթե Աստված կանչի, ես մնացած ամեն բան չեղյալ կանեմ:

        Ես ամեն բան անում եմ, որ մի սերմ այստեղ ցանեմ, մի սերմ՝ այնտեղ, մի քանիսն էլ՝ ուրիշ տեղ: Ես շատ լավ գիտեմ, որ սերմերի մեծ մասը թռչունները կուտեն, մի մասն էլ՝ փշերը կխեղդեն, բայց գիտեմ, որ կան նաև սերմեր, որոնք ընկնում են պարարտ հողի մեջ: Կարևորն այն է, որ բարի սերմ ցանես:

        Այժմ կարդանք Հովելի մարգարեության առաջին գլուխը: Սա բավական անսովոր հատված է Զատկի քարոզի համար:

        “Տիրոջ Խոսքը, որ եկավ Փաթուելի որդի Հովելին: Լսեցեք սա, ով ծերեր, և ականջ դրեք, ով երկրի բոլոր բնակիչներ, եղե±լ է արդյոք այսպիսի բան ձեր օրերում, կամ ձեր հայրերի օրերում: Սրա մասին պատմեցեք ձեր  որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, և նրանց սերունդը՝ հաջորդ սերնդին:  Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, և ջորյակից մնացածը երևիլը կերավ”:

        Այժմ կարդանք երկրորդ գլխի 25-րդ համարից սկսած. “Եվ ես կվերականգնեմ ձեզ համար այն տարիները, որ մորեխը, ջորյակը, երևիլն ու խառնիճը՝ ձեր մեջ ուղարկած Իմ մեծ զորքը, կերան: Առատորեն պիտի ուտեք ու կշտանաք և օրհնաբանեք ձեր Տեր Աստծո անունը, որ ձեզ համար հրաշքներ արեց, և Իմ ժողովուրդն այլևս երբեք պիտի չամաչի”: 

        Հետո կկարդանք Ծննդոց 20-րդ գլխի 6-րդ համարից սկսած: Ես կկարդամ այդ հատվածը, որը կլինի  այսօրվա քարոզի թեման:

        “Եվ Աստված նրան ասաց երազում. “Այո°, Ես գիտեմ,  որ դու ուղիղ սրտով ես արել այդ,  և  Իմ դեմ մեղանչելուց քեզ ետ պահեցի, որի համար էլ չթողեցի, որ նրան մերձենաս: Եվ արդ, վերադարձրու (անգլերենում՝ վերականգնիր- ծան. թարգմ.) կնոջն իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, և թող քեզ համար աղոթի, որ ապրես, և եթե դու նրան չվերադարձնես, իմացիր, որ անպայման կմեռնես՝ դու և բոլոր նրանք, ովքեր քոնն են”:

        Այս հատվածից կվերցնեմ մի բառ, որը կլինի իմ քարոզի  թեման՝ “վերադարձնել” բառը (անգլերենում՝ “restore”՝ “վերականգնել”): Այս առավոտ Նեվիլ եղբոր քարոզի վերջին խոսքերը “վերականգնվելու” մասին էին: Եվ դա ինձ գաղափար տվեց այս թեմայի համար՝ “վերականգնում”:

        Ես տուն վազեցի, նայեցի բառարանում, մի քանի նշումներ արեցի իմ Աստվածաշնչում, մի  քանի բան արտագրեցի: Ես նայեցի “վերականգնել”  բառի նշանակությունը բառարանում: Վերականգնել նշանակում է՝ վերադարձնել իր սեփականատիրոջը, վերադարձնել իր սկզբնական վիճակին: Եվ այդ անելու համար կարող ենք պահանջ ներկայացնել (եթե օրենք կա) վերականգնման համար: Թող հիմա Աստված օրհնի իմ այս տկար խոսքերը:

        “Վերականգնել” բառը նշանակում  է “վերադարձնել իր սկզբնական վիճակին”. կարելի է պահանջ ներկայացնել: Վերադարձնել ինչ-որ բան իր նախկին տիրոջը, ում դա պատկանում էր… Դա մեզ ցույց է տալիս, որ ինչ-որ ձևով այդ բանը հեռացել էր իր օրինական տիրոջից  և գտնվում է այլ տեղերում: Բայց վերականգնել նշանակում է այդ բանը վերադարձնել իր իսկական տիրոջը կամ ինչ-որ բան վերադարձնել իր բնական վիճակին, այն վիճակին, որում նա եղել է սկզբում:  Եվ այդ անելու համար պետք է պահանջ ներկայացնենք (եթե օրենք կա դրա վերաբերյալ) օրինական վերականգնման համար: Վերականգնել…

        Եթե ինչ-որ մեկը մի բան գողանա ու գողացվածը պահի իր մոտ, դուք կարող եք դիմել օրենքին և գնալ այդ մարդու մոտ, օրենքը կպահանջի, որ նա գողացածը վերադարձնի իր իսկական տիրոջը իր սկզբնական վիճակով: Բռնագանձել…

        Ինչպիսի՜ թեմա քարոզչության համար: Կուզեի երկու օր ունենալ այդ մասին խոսելու համար՝ բռնագանձում:  Այս առավոտ Նեվիլ եղբայրը քարոզեց: Ես պարզապես կխոսեմ, կտամ կիրակնօրյա դպրոցի դաս, որը, հուսով եմ, նրա քարոզի շարունակությունը կլինի:

Բռնագանձում…  Մենք առանձնաշնորհում ունենք սատանայից պահանջել Աստծո կողմից մեզ տրված իրավունքները, որովհետև Աստված օրենք ունի: Օրենքը Նրա Խոսքն է: Եվ Աստված Իր Խոսքում որոշակի իրավունքներ է տվել եկեղեցուն: Այդ պատճառով մենք կարող ենք սատանայից պահանջել մեր իրավունքները և ասել. “Վերադարձրու° մեզ այն, ինչ մեզ է պատկանում”:

Եվ նա պարտավոր է այդ անել, որովհետև մենք կարող ենք մեզ հետ տանել Աստծո Հավատարամատարին՝ Սուրբ Հոգուն, ծնկի գալ և ասել. “ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ”: Այդ ժամանակ սատանան պարտավոր է վերադարձնել իր վերցրածը: Այդպես է, քանի որ Սուրբ Հոգին այնտեղ է, որ ստիպի նրան վերադարձնել:

Այս երկրի օրենքները ընդունվել են երկրի կողմից, երկրի համար: Բայց Աստծո Հոգու օրենքը նրա համար է, որ ստիպի սատանային վերադարձնել այն, ինչին նա տիրացել է անիրավ կերպով, այն, ինչ Աստծուց խլել է խորամանկությամբ: Նա Աստծուց գողացել է տղամարդկանց, կանանց ու մանուկների հոգիները: Նա հիվանդություն է  դրել նրանց մարմիններում, մինչդեռ Աստված մարդուն ստեղծել էր Իր պատկերով, որ Իրեն նման լինի: Բայց Եկեղեցին Աստվածաշնչի միջոցով օրինական իրավունք է ստացել ընդունելու Սուրբ Հոգին և պահանջելու իր իրավունքները:

Մի օր մի եղբայր իր ընտանիքի հետ եկավ Լուիզվիլ իմ հավաքույթներից մեկին: Նա Ջորջիայից էր… կարծեմ այդ մասին ձեզ պատմել եմ վերջին հավաքույթի ժամանակ, չեմ հիշում: Նրա մեքենան գողացան և այն ամենը, ինչ կար մեքենայի մեջ: Այնտեղ նրա և ողջ ընտանիքի հագուստներն էին: Կարծեմ Էվանս եղբայրն էր: Նրանք գալիս էին բոլոր մեր հավաքույթներին՝ անցնելով 1500 մղոն ճանապարհ: Եվ այս խեղճ մարդը 750 մղոնով հեռու էր իր տանից և չէր կարող վերադառնալ:

Նա իրոք չգիտեր, թե ինչ աներ: Ոստիկանություն դիմեց, բայց այդ ժամանակ Լուիզվիլում շատ էին մեքենաների գողությունները: Մեքենաները գողանում էին, ներկում և մի քանի րոպեում կեղծ փաստաթղթեր ձեռք բերում:

Մեր եղբայրը շատ ծանր պահեր ունեցավ: Այդ ժամանակ մենք ծնկի եկանք: Տեր Հիսուսը կարիք չուներ դրա համար աղոթելու, որովհետև Նա Խոսքն է: Բայց մենք Խոսքը չենք: Խոսքը գալիս է մարգարեների մոտ, նրանք Խոսքը չեն, բայց Խոսքը գալիս է նրանց մոտ: Բայց Հիսուսը Խոսքն էր: Նա կարիք

Բովանդակություն