Լսել

Հարս-Ծառի Վերականգնումը 22/04/1962

Բովանդակություն

Ասված Խոսքը սկզբնական սերմն է

Շարք 2 թիվ  7

 

 

 

Ասված Խոսքը սկզբնական սերմն է”:

 

 

 

 

 

Հարս-Ծառի վերականգնումը

(Restoration of the Bride Tree)

Ապրիլի 22, 1962 թ.

 

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ

 

 

 

Շնորհակալություն, Օրման եղբայր: Աստված օրհնի ձեզ:

Բարի լույս, բարեկամներ: Առանձնաշնորհում է Զատկի այս գեղեցիկ առավոտյան գալ խորան՝ Տիրոջը երկրպագելու և մեր թանկագին Տիրոջ և Փրկչի՝ Հիսուսի փառավոր հարությամբ ուրախանալու համար:

Կուզեի ասել սա՝ բոլոր այն պատգամներից, որոնք մեր հովիվը մինչև այսօր բերել է մեզ, ամենալավը այս առավոտյան լսած պատգամն էր: Տուն վերադառնալով կնոջս ասացի. “Սիրելիս, իրոք մեծ բան բաց թողեցիր այս առավոտ շուտ չարթնանալով”: Իմ ողջ կյանքի ընթացքում հարության մասին լսածս պատգամներից լավագույնն էր: Ի՜նչ զարմանալի պատգամ, և ամեն բան ճշմարիտ էր ասված: Դա մեզ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում, երբ օծությունը իջնում է մարդու վրա: Ինչ-որ բան է կատարվում: Եվ մենք երջանիկ ենք, որ Աստված մեզ այսպիսի  հրաշալի հովիվ է տվել:

Կուզեի շնորհակալություն հայտնել նաև  ձեզ բոլորիդՔիչ ժամանակ չէ, որ ես ձեզ հետ եմ (մի քանի փոքրիկ ընդմիջումներով), բայց, ինչպես գիտեք, նորից պիտի վերադառնամ ավետարանչության դաշտԱյս շաբաթ այցելելու եմ կրի ցեղի հնդկացիներին բրիտանական Կոլումբիայում, հետո կգնամ Ֆորդ Սենտ-Ջոն: Հետո այս ամառ Տիրոջ կամքով կգնամ մինչև Ալյասկա, Անկորիջ: Հետո հող կշոշափեմ Աֆրիկայի և աշխարհի մյուս վայրերի վերաբերյալ եկող ձմեռվա համար:

Կարծում եմ, որ օգոստոսից առաջ ձեզ չեմ տեսնի կամ այս աշնանից շուտ:

Կուզեի ձեզ շնորհակալություն հայտնել ձեր համագործակցության համար, այն ամենի համար, ինչ անում եք: Ափսոս, որ երբեք բավական տեղ չենք ունենում բոլորի համար այսպիսի օրերինԴուք գիտեք, որ հիմա մենք ուսումնասիրում ենք ավելի մեծ եկեղեցու կառուցման ծրագիր այսօրվա նման հավաքույթների համար: Կարծեմ, ծրագիրն իրականանում է, և շինարարությունը շուտով կսկսվի:

Ուզում եմ նաև ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել նվերների, բացիկների համար, այն ամենի համար, ինչ տվել եք Բիլիին, ինձԵս շատ երախտապարտ եմ ձեզ:

Չեք պատկերացնում, թե ինչ լարվածություն էբոլոր այդ մարդիկ, որ գալիս են.  “Մենք ուզում ենք տեսնել Բրանհամ եղբորը…” և այլն: Որդիս ստիպված է լինում պատասխանելու. “Հանդիպումների ցուցակը լրացված է”: Անհարմար եմ զգում, որ չեմ կարող այդ բոլոր մարդկանց ընդունել, բայց այլ կերպ չեմ կարող:

Կուզեի ժամանակ ունենալ, որ նստեի և երկար ժամանակ անցկացնեի ձեզանից յուրաքանչյուրի հետ. հուսով եմ երբևէ դրա համար ժամանակ կունենամ, բայց ոչ այս երկրի վրա, որովհետև մարդիկ են գալիս ողջ աշխարհից: Այս շաբաթ տարբեր երկրներից մարդիկ եկան, որոնց հետ պետք է զրուցեի և աղոթեի. մարդիկ եկել էին հեռավոր երկրներից:

Եթե խոսքը լիներ միայն Ջեֆերսոնվիլում գտնվող մեր փոքրիկ եկեղեցու մասին, կարող էի հեշտությամբ երկու-երեք ժամ տրամադրել ձեզանից յուրաքանչյուրին: Բայց եթե մեր տեղական եկեղեցուց երկու զանգ եմ ստանումապա աշխարհի մյուս երկրներից հարյուր կամ երկու հարյուր: Դրա համար հազարավոր մարդիկ կան, որոնց չեմ հասցնում պատասխանել:

Եվ զանգերը աշխարհի տարբեր վայրերից են: Կամ ինձ ինքնաթիռի տոմս են ուղարկում, որ գնամ աղոթեմ հիվանդների համար, բայց դա հնարավոր չէ:

Դրա համար մարդիկ հիասթափվում են: Ես էլ իրենց տեղը լինեի, կհիասթափվեիԲայց Զատկի այս առավոտյան ուզում եմ ձեզ խոստովանել, որ չգիտեմ, թե ինչ կարող եմ անել դրա վերաբերյալԵս վերջացրի իմ յոթերորդ շուրջերկրյա ճամփորդությունը և հանդիպեցի տասը հազարից ավելի մարդկանց: Կարող եք պատկերացնել, թե դա ինչ է նշանակում:

Շատ հաճախ լարվածություն պահեր ենք ունենում, գիտեմ, որ դուք էլ եք ունենում և փոքրիկ հիասթափություններ: Բայց պատկերացրեք, ինչ եմ զգում ես, երբ հեռախոսազանգեր եմ ստանում մայրերից. “Ոհ, Աստված իմմի րոպե սպասեքԲրանհամ եղբայր: Տեր Հիսուս, խնդրում եմ Քեզ նրան ուղարկել այստեղ…”: Նոր ես լսափողը կախել, երբ հաջորդ զանգն է գալիս այստեղից, այնտեղից, ողջ աշխարհից: Հեշտ չէ, երբ հեռախոսի մյուս ծայրում հիվանդ մանկիկ կա, հիվանդ ամուսին, մահամերձ կին, և նրանք աղաչում են, որ գնաս իրենց այցելելու:

Կարող եք պատկերացնել դա: Զարմանալի չէ, որ այսքան նյարդային եմ: Դա բավական է, որ ձեր նյարդերը հիվանդանան: Բայց ես այսպես արեցի՝ բարդույթավորվելու փոխարեն ջանացի հաստատուն մնալ՝ հայացքս ուղղած Գողգոթային և առաջ շարժվելով, ինչպես որ Նա է կամենում:

Իմ շատ սխալներըԵս խնդրում եմ, որ Տերը ինձ ներիԳուցե պետք է գնայի այստեղ, այնտեղ, ու չեմ գնացել: Ես պարզապես մարդ եմ՝ սխալվելու ենթակա

Ուզում եմ  մի ծիծաղելի բան պատմել, որ տեղի ունեցավ այստեղ այս առավոտ, երբ դուրս էի գալիս առավոտյան, առաջին պաշտամունքից: Բակում հանդիպեցի հին ընկերներիցս մեկին (հավանաբար նա այստեղ է): Նա Չիկագոյից է, նրա անունը Էդ Ստյուարտ է (կարծեմ նա յոթանասունն անց է): Ես նրան հանդիպեցի բակում: Նա իր տասանորդը հավաքում է տասը ցենտանոց արծաթադրամներով, և նա մի այսպիսի մեծ փաթեթով բերեց ինձ դրանցից: Նրանք արտասահմանում միսիոներական գործով են զբաղվում: Եվ մեր ընդհանուր լավ ընկերներից մեկը՝ Լեոնարդ Սկեգս եղբայրը Ինդիաննայի Լոուելայից, նույնպես այնտեղ էր: Մինչ այդ ես չէի իմացել, որ նա ֆրանկմասոն էր: Նա մասոնական կրծքանշան էր կրում, և մենք զրուցում էինք մասոնական միաբանության մասինԵվ իմ ծեր եղբայր Ստյուարտն ինձ ասաց. “Ես ձեզ շատ եմ սիրում, Բրանհամ եղբայր և ուզում եմ զրուցել ձեզ հետ: Բայց (ներեցեք այդ արտահայտության համար) ավելի հեշտ է  թուրքական հարեմ մտնել, քան ձեզ գտնել”: Վերջերս էլ  մեկն ինձ ասաց. “Ուրախ եմ, որ Տիրոջը մոտենալն այնքան դժվար չէ”:

Ես չեմ ձգտում մեկուսանալ, ես սիրում եմ մարդկանց: Բայց պատկերացնում եմՏուն վերադառնալով՝ պատմեցի դա իմ կնոջը, մենք շատ ծիծաղեցինք, փորձեցինք պատկերացնել, թե ինչ աստիճանի դժվար է թուրքական հարեմ մտնելը: Ես հուսով եմ, որ ինձ գտնելն այդքան դժվար չէ, Ստյուարտ եղբայրեթե դեռ այստեղ եք: Բայց կարծում եմ, որ դա փոքրիկ հումոր էր, որը մեզ մի քիչ ծիծաղեցրեց:

Ես կուզենայի ձեզանից յուրաքանչյուրին հատուկ ժամանակ տրամադրել: Ես սիրում եմ ձեզ բոլորիդ, դա ճիշտ է: Թշնամի լինի թե բարեկամ, մեկ է:

Ես ձեր աղոթքների կարիքն ունեմ գալիք հավաքույթների համար: Ես գնալու եմ հնդկացիների մոտ: Երբ գնում ես Հռոմ, պետք է հռոմեացիներին նմանվես: Երբ հնդկացիների հետ ես, պետք է հնդկացու նման ապրես:

Ալյասկայի ճանապարհին հանդիպեցի իմ միսիոներ ընկերներից մեկին, որի հետ հաճախ որսորդության եմ գնում: Մի հրաշալի երիտասարդ է իր կնոջ հետ, լավ ընտանիքիցՆա ամենուրեք ցաներ ուներ, և ես նրան հարցրի, թե արդյոք էկզեմա է, բայց, ոչ, դա լվերի և փայտոջիլների խայթոցներից էր, որովհետև բնակվում էր հնդկացիների մոտԵթե ուզում եք այդ հոգիներին շահել Քրիստոսի համար, պետք է գնաք նրանց մոտ և հարմարվեք նրանց կենսակերպին: Նրանք էլ են Քրիստոսի ժառանգությունը:

Քրիստոսը  մեռել  է նաև նրանց համար, ուրեմն պետք է, որ մեկը գնա նրանց մոտ:

Հյուսիսում իմ հավաքույթներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր նրանց ճամբարում, նրանց առաջնորդը ներկա էր, և Սուրբ Հոգին նրան անունով կանչեց, ասաց, թե ով է ինքը, ինչ է արել և այլն: Դա համոզիչ էր նրա համար: Նա գիտեր, որ մարդիկ չեն կարող այդ անել: Դա կարող է գալ միայն Ամենակարողից: Հիմա նրանց առաջնորդը ողջ ափամերձ շրջանը բոցավառել է այդ Խոսքով, և մենք այնտեղով անցնելու ենք փոքրիկ առագաստանավով և հավաքույթներ ենք անցկացնելու մեզ համար հասանելի տեղերում, հետո շարունակելու ենք ափի ողջ երկայնքով ու հասնելու ենք կրի ցեղի հնդկացիներին, որոնք ամենից անտեսվածներն են: Մեծ հավաքույթներ անցկացնող եղբայրներից շատերը չեն կարողանում նրանց հասնել:

Այժմ հնդկացիներընրանք ոչ մի կոպեկ չունեն… (ինչպես գիտեք ես երբեք իմ հավաքույթներին ընծա՝ դրամ չեմ հավաքում), այստեղի եկեղեցին է հովանավորում հնդկացիների հետ հավաքույթներըՁեր տասանորդների և ընծաների մի մասը կօգտագործվի այդ խեղճ, անգրագետ հնդկացիներին փրկության  պատգամը հասցնելու համար: Ի վերջո, ամերիկացիները հենց իրենք են, մենք օտարներ ենք: Մենք եկանք և գրավեցինք նրանց երկիրըԵս չեմ կարող նրանց վերադարձնել իրենց երկիրը, բայց կարող եմ նրանց բերել Քրիստոսով հույսը, որը մեզ մի օր եղբայրական հաղորդակցությամբ կհամախմբի մի երկրում, ուր այլևս չեն պատերազմի և իրարից հող չեն խլիԱյնտեղ տեղ կլինի բոլորի համարԵրբ այդ օրը գա, ես ուրախ կլինեմ, եթե սիրելիներս այդ ժամանակ փրկված և պատրաստ լինեն:

Հիմա խոսելով տեսնում եմ շատ ընկերների, որոնք նստած են այս դահլիճում: Տեսնում եմ քույր… (ի±նչ էր նրա ազգանունը)… Լի: Այդպե±ս է, դուք տիկին Լի±ն եք: Ձե±ր աղջիկներն էին բժշկվել: Հրաշալի է: Նրանցից մեկըԲարի Հովվի տանն էրկամ դրա նման մի բան (ես միշտ շփոթում եմ կաթոլիկ հաստատությունների անունները): Նա հիվանդ նյարդեր ուներ, բայց մեր սիրելի Տեր ՀիսուսըԵս կանգնած էի մահճակալի ոտնակողմում, նրա թանկագին հայրն ու մայրը կանգնած էին նրա կողքին: Տեր Հիսուսը հայտնեց, որ ամեն բան վերջացավ, նա բժշկված է: Եվ մեր քույրը հիմա լի է գոհությամբ:

Ես տեսնում եմ  մարդկանց, որոնք վերջերս մեռնում էին քաղցկեղից: Այստեղ գալիս էին անթացուպերով, անվասայլակներով, իսկ այս առավոտ դահլիճում են, լիովին առողջ: Եվ դա կատարվում  է աշխարհով մեկ: Դա ինձանից չէ. դա անում է մեր Տերը, որը հարություն է առել մեռելներից և ապրում է հավիտյան:

Թող հավիտյան մեր Տերը փառավորվի և մեծարվի. սա է իմ ջերմեռանդ աղոթքը: Կաղոթե±ք ինձ համար բոլորդ: Աղոթեք ինձ համար, ես ձեր աղոթքների կարիքն ունեմ: Այստեղ՝ տանը, ամեն ինչ այդքան վատ չէ, բայց երբ գնում ես այնտեղ, ճակատամարտի առաջին գծում ես լինումպետք է մարզվել: Վերջերս ես ռադիո էի լսում եկեղեցու նվիրած նոր մեքենայի մեջ (հինը մաշվել էր):  Լուրերն էի լսում: Ռեպորտաժ էր Գրինս-Միլլի ռազմական զորամասի մասին: Մեկնաբանը ցույց էր տալիս, թե ինչպես է երիտասարդը մարտական պատրաստություն անցնում: Գրպաններում լիքը ավազ էր, գլուխը ցած պետք է պահեր. մարտական գնդացիրը կրակում էր ուղիղ իր գլխավերևում, պետք է անցներ փշալարերի միջով և այլն: Խիստ պայմաններում էր անցնում մարտական պատրաստությունը:

Հենց այդ ենք մենք անում այստեղ: Բայց մարտի դաշտում ուրիշ է: Մարտական պատրաստության ճամբարում գնդացիրը կարգավորում են այնպես, որ ձեզ վնաս չտաԲայց մարտի դաշտում այն կարող է կրակել վերև, ներքև: Հասկանու±մ եք, այստեղ ուրիշ է. մարտական պատրաստության ճամբարում ենք, բայց այնտեղ մարտի դաշտ է:

Այնտեղ թշնամուն կտեսնենք դեմ առ դեմ: Մի ժամանակ մի փոքրիկ երգ էինք երգում՝ “Մարտը սկսվել է”: Հիշու±մ եք այդ երգը:

Մարտը սկսվել է, քրիստոնյա զինվորներ,

Զորքերը շարվել են դեմ-դիմաց,

Զրահները շարժվում են, դրոշները՝ ծածանվում,

Չարի ու բարու պայքարն է սա:

Մարտը սկսվել է, բայց քաջացեք,

Զորացեք, Նրա ներկայության մեջ մնացեք,

Եթե Աստված մեզ հետ է, եթե Նրա դրոշն է ծածանվում մեզ վրա,

Վերջապես կերգենք երգը հաղթության:

(դա ճիշտ է):

Այս առավոտ շատ բաներ կուզեի ասել, բայց մի քիչ կրճատեցի, որովհետև շատերը կանգնած են դահլիճում և դրսում, որտեղ բարձրախոսներ են դրված: Նաև ռադիոհաղորդումով է տարածվում այս պատգամըԵս ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք այստեղ այս առավոտ:

Այս պաշտամունքից հետո կարծեմ մկրտության ծառայությու±ն կա: Բայց նախ աղոթքի շարք կա. այս առավոտ կաղոթենք հիվանդների համար: Ես կարծում եմ, որ երբ Աստծո զորությունը գործում է, դա նրա հարության ապացույցն է: Կենդանի± է Նա, թե ոչ: Հեքիա±թ է սա, թե± իրականություն: Եթե Նա կենդանի է, խոստում է տվել. “Ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը”:

Ուրեմն եթե Նա մեր մեջ է և ապացուցում է, որ ներկա է, այլևս կարիք չկա ենթադրություններ անելու դրա վերաբերյալ: Նայեք աշխարհի կրոններին, բոլորն ունեն իրենց տոներն ու սրբերը, բայց ոչ ոք չի կարող ապացուցելՄի օր մահը տարավ նրանց հիմնադրինու ամեն բան վերջացավ: Բայց ինչ վերաբերում է մեզ՝ մեր քրիստոնեական հավատքին, եթե մեր  Հիմնադիրը մահացավ, նաև հարություն առավ:

Վերջերս Մեքսիկայում մամուլը ինձանից հարցազրույց վերցրեց այն մանկան վերաբերյալ, որը մահացել էր առավոտյան ժամը իննին և հարություն առել նույն օրվա գիշերը, ժամը տասն անց կես կամ տասնմեկինՆա հարություն առավ բեմի վրա, մոր գրկում, տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբԵրեսուն հազար մարդ դարձավ Քրիստոսին  այդ երեկոյան. կարող եք պատկերացնել, թե ինչ կատարվեց:

Այդ փոքրիկ երեխային ես տեսիլքով տեսա իմ առջև, նրա անունը և նրա հետ կապված ամեն բան հայտնվեց ինձ: Նրա մայրը ամենավերջում էր, չէր կարողացել աղոթքի թերթիկ ստանալ և ներս մտնել: Բայց նա կարիք չունեցավ անցնելու աղոթքի շարքով: Երբ նա բերեց այդ փոքրիկ մանկիկին տեղատարափ անձրևի տակ

Դուք, որ հիմա կանգնած եք, մտածեք նրանց մասին, որոնք այդ օրը Մեքսիկայում էին: Նրանք եկել էին առավոտյան ժամը ութին, որ մասնակցեն երեկոյան ժամը իննի հավաքույթին: Կանգնած էին այրող արևի տակ՝ հենվելով մեկը մյուսի վրա՝ ստվերում ծածկվելու համար: Ոչ թե նստած, այլ կանգնած: Աֆրկայում էլ և ուրիշ շատ վայրերում այդպես է: Իսկ Հնդկաստանում մեկ հավաքույթի ժամանակ կես միլիոն մարդ է եղել:

Այս խեղճ կինը նույնիսկ աղոթքի թերթիկ չէր կարողացել ստանալ (աղոթքի շարքով զբաղվող երեք հարյուր օգնականները նրան չէին թողնում ներս մտնել): Նա չէր կարողացել մտնել աղոթքի շարքի մեջ և կանգնած աղոթում էր փոքրիկ երեխայի համարմի խեղճ կաթոլիկ կին էԲայց Սուրբ Հոգին ինձ կանչեց և ասաց. “Ասա նրան, որ այստեղ բերի մանկանը”:

Այդ փոքրիկ երեխան փաթաթված էր թաց ծածկոցի մեջ (նրանք առավոտից այնտեղ էին): Բժիշկը հայտնել էր, որ նա մահացել էր (մենք ունենք նրա մահվան վկայականի պատճենը) առավոտյան ժամը իննին, իսկ հիմա կեսգիշերին մոտ էրԵվ ես տեսիլքում տեսածիս համաձայն ձեռք դրեցի նրա վրա, և նա նորից կենդանացավ: Բժիշկը վկայեց այդ մասին:

Մամուլը ինձանից հարցազրույց վերցրեց (ես ոչինչ չունեմ որևէ մեկի հավատալիքների դեմ, եթե դրանք համապատասխանում են Աստվածաշնչին): Բայց ինձանից հարցազրույց վերցնողները կաթոլիկ էին և ինձ հարցրին.

--- Հավատու±մ եք, որ մեր սրբերն էլ կարող են դա անել:

Ես նրանց պատասխանեիցի.

--- Այո, եթե ողջ են: (Ես շատ լավ գիտեմ, որ կաթոլիկ եկեղեցին համարում է, որ սուրբ լինելու համար պետք է մեռած լինել): Ուստի նրանց ասացի. “Այո, եթե ողջ են”: Բայց նրանք ինձ պատասխանեցին.

--- Բայց չեք կարող սուրբ լինել, եթե չեք մահացել:

Ես նրանց ասացի.

--- Պողոսը սուրբ էր կենդանության ժամանակ, թե± մահվանից հետո: Մեռածների±ն էր դիմում, երբ գրում էր. “Եփեսոսում գտնվող սրբերինկամ  այս կամ այն վայրում գտնվող սրբերին: Նա մեռելներին չէր գրի, դուք այդ գիտեք:

Բայց նրանք պատասխանեցին.

--- Դուք փորձում եք այդ մասին դատել  Աստվածաշնչով: Բայց մենք եկեղեցին ենք:

Ես ասացի.

--- Լավ, պարոնայք:

Նրանք ասում էին. “Մենք ենք եկեղեցին”:

Ես պատասխանեցի.

--- Ուրեմն թող եկեղեցին անի այդ: (Բոլորս գիտենք, որ միայն Քրիստոսը կարող է այդ անել):

Նրանք նաև հարցրին ինձ.

--- Ի±նչ կարծիք ունեք կաթոլիկ եկեղեցու մասին:

Ես նրանց պատասխանեցի.

--- Կուզեի, որ այդ հարցը ինձ չտաք:

Բայց նրանք համառեցին.

--- Այնուամենայնիվ կուզեինք իմանալ ձեր կարծիքը:

Ես պատասխանեցի.

--- Դա ոգեհարցության ամենաբարձր ձևն է:

--- Ոգեհարցությու±ն:

--- Անկասկած:

--- Ի±նչ եք ուզում դրանով ասել:

--- Ես խոսում եմ մեռելների հետ խոսելու, սրբերի հետ հաղորդակցվելու մասին:

--- Բայց դուք աղոթում եք Քրիստոսին, Նա էլ է մահացել:

--- Այո°, բայց Նա հարություն է առել:

        Նա հարություն է առել. սա էր մեր իմացած բարի լուրը: Նա հարություն է առել: Մի±թե շնորհակալ չենք դրա համար: Խոնարհենք մեր գլուխները և գոհանանք Նրանից, որովհետև Նա հարություն է առել, գերեզմանից դուրս է եկել մեզ արդարացնելու համար:

        Երկնային Հայր, այս առավոտ այնքան շնորհակալ ենք Քեզանից Հիսուսի համար: Այսօր մենք նշում ենք Նրա փառավոր հարությունը: Այն առավոտ, երբ Նա  հարություն առավ, հաղթեց մահին, գերեզմանինԵրբ Նա երկրի վրա էր, մեզ ցույց տվեց, որ հաղթել էր բոլոր հիվանդություններին, բոլոր դևերին, բոլոր զորություններինՀետո Նրան ընդառաջ եկավ մահը՝ այդ մեծ թշնամին, վերջինը: Բայց Զատկի առավոտյան Նա ապացուցեց, որ Ինքն Աստված էր: Նույնիսկ  վերջին թշնամին ոչինչ չկարողացավ անել Նրա դեմ: Գերեզմանը, դժոխքը վերադարձրեց Նրան, և երկինքը Նրան ընդունեց:

        Ո°վ մեր Աստված, թող այսօր մեր սրտերը Նրան ընդունեն Սուրբ Հոգու զորությամբ, որպեսզի լինենք Նրա ծառաները, օրինակներ լինենք այստեղ, մինչ ապրում ենք այս երկրի վրա: Շնորհիր մեզ այդ, խնդրում եմ:

        Օրհնիր բոլոր նրանց, ովքեր այստեղ են: Ո°վ Աստված, հատկապես խնդրում եմ նրանց համար, ովքեր առավոտից կանգնած են, հեղիր նրանց վրա Քո օրհնությունները ավելի քան կարող ենք մենք պատկերացնել և պատասխանիր նրանց սրտի խորունկ փափագներին: Բոլոր նրանք, ովքեր ներկա են այստեղ այս առավոտ, թող գոհացած սրտով վերադառնան: Դու Ինքդ ես ասել, որ դատարկ չես ուղարկի նրանց, ովքեր Քեզ են կանչում, այլ կլցնես բարիքներով և կուղարկես ուրախացած: Շնորհիր մեզ այդ, Տեր:

        Թող Քո ամենակարողությունը, Քո Սուրբ ՀոգինՔո հարության զորությունը գործի յուրաքանչյուրիս մեջ այնպես, որ մեր հույսերը չհիմնվեն ուրիշ բանի վրա բացի Հիսուս Քրիստոսի արյան արդարությունից: Ո°վ Հայր, շնորհիր մեզ այդ:

        Օրհնի°ր այն խոսքերը, որ կարդալու ենք: Շնորհակալ ենք այն բարի պատգամի համար, որ մեզ տվեցիր այս առավոտյան, երբ առավոտ կանուխ եկանք եկեղեցի: Մենք տեսանք, թե ինչպես օգտագործեցիր մեր եղբորը (ինչ փոփոխություն եղավ նրա մեջ մի քանի վայրկյանում) տալու համար մի պատգամ այս մեռնող սերնդին, որի մի մասն ենք մենք: Որքա՜ն շնորհակալ ենք մենք Քեզ դրա համար: Ո°վ մեր Աստված, մեր սիրտը ցնծում է, երբ մտածում ենք այդ բաների մասին:

        Ո°վ Տեր, պահի°ր նրան օծության մեջ այն բոլոր օրերում, որոնք իր առջևում են և օրհնի°ր այդ փոքրիկ եկեղեցին: Եվ օգնի°ր ինձ, Տեր, երբ գնամ այս պատգամը տանելու ուրիշ ժողովուրդներին: Եվ մենք միաբան լինենք, մեկ հոգու նման, մեկ ընտանիքի նման, միասին ապրենք Սուրբ Հոգու սուրբ միության մեջ մինչև այն օրը, երբ Հիսուսը կընդունի մեզ Իր Թագավորության մեջՄենք Քեզ խնդրում ենք Նրա անունով և Նրա փառքի համար: Ամեն

        Նեվիլ եղբայր - Բրանհամ եղբայր, կարո±ղ եմ ձեզ մի պահ ընդհատել:

        Բրանհամ եղբայր - Անշուշտ, եղբայրս:

        Նեվիլ եղբայր- Որպես մեր գնահատանքի նշան՝ մենք ձեզ նվիրում ենք այս նկարը, որը մեր եկեղեցուց մի երիտասարդի աշխատանքն է: Մենք ձեզ դա նվիրում ենք՝ արտահայտելու համար մեր սերն ու երախտագիտությունը:

        Բրանհամ եղբայրՇնորհակալություն, Նեվիլ եղբայր, շնորհակալություն բոլորիդ:

        Նեվիլ եղբայր - Երիտասարդը, որը նկարել է այս նկարը, Ջերրի Սթեֆին է:

        Բրանհամ եղբայր - Ջերրի Սթեֆի±ն է նկարել այս նկարը: Թող Տերն օրհնի այդ տղային: Եթե դու այստեղ ես այս առավոտ, ուզում եմ քեզ ասել, որ շատ գեղեցիկ է, Ջերրի:

        Ափսոս, կուզեի միջոցներ ունենալ այդ տղային գեղարվեստի դպրոց ուղարկելու համար: Ես հավատում եմ, որ Աստված արվեստի մեջ է: Չե±ք հավատում: Աստված երաժշտության մեջ է, արվեստի մեջ, այստեղ: Ափսոսում եմ, որ այսպիսի տաղանդը չզարգանա: Ինչքան նկարի, այնքան դա կզարգանա, և ես աղոթում եմ, որ Աստված օրհնի Ջերրիին: Շնորհակալ եմ, Նեվիլ եղբայր, ձեզ և ողջ եկեղեցուն այս գեղեցիկ նկարի և դրա տակ գրված բանաստեղծության համար: Ես դա հետո կկարդամ:

        Նեվիլ եղբայրՈւզու±մ եք ես կարդամ:

        Բրանհամ եղբայրՇատ լավ: Նեվիլ եղբայրը կկարդա բանաստեղծությունը: Ես չմտածեցի.,,

        (Նեվիլ եղբայրը կարդում է բանաստեղծությունըծան. խմբ.):

        Բրանհամ եղբայրՇատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեր բարի մտքերի համար: Ո±վ է գրել:

        Նեվիլ եղբայրԿարծեմ՝ նրա մայրը:

        Բրանհամ եղբայր - Ես արժանի չեմ այս բանաստեղծության խոսքերին, բայց ինձ համար ավելի թանկ է քան աշխարհի ողջ հարստությունը: Մտածեք միայն. համարվել Նրա ծառան, Աստծո ծառան: Թող միշտ ապրեմ որպես Աստծո ծառա. սա է իմ աղոթքը: Թող Աստված օրհնի բոլորիդ: Միշտ կհիշեմ ձեզ և այնքան շատ եմ ձեզ սիրում:

        Այնքան շատ բան կա ասելուԵթե խոսեինք, ողջ օրը կանցներ և չէինք կարող սկսել Խոսքի ընթերցումը: Տիրոջից մի տեսիլք եմ ստացել և ուզում էի ձեզ հետ խոսել այդ մասինԻնչ-որ մեկը երազ (մի արտասովոր բան) է տեսել Տիրոջ գալստյան մասին:

        Իմ աղջիկ Ռեբեկան (վերջերս մի քիչ ծիծաղեցի նրա վրա) եկավ այդ մեծ տարօրինակ գլխարկներից հագած: Ես ասացի. “Քաղցրի°կս, ոնց որ թռչունի բույն լինի: Խնդրում եմ բարի եղիր հանել այն”: Երկար չսպասեցի պատասխանին (դե, գիտեք նրան): Շուտով վերադարձավ մի շատ մեծ ձեռքի պայուսակով: Ես ասացի. “Դա որտեղի±ց գտար”: Նա պատասխանեց. “Հայրիկ, քանի որ ոտքերս մեծ են, կարծում եմ, որ ձեռքիս պետք է մեծ պայուսակ լինի, որ սազի…”: Բայց նաև ինձ ասաց, որ արդեն երկու անգամ երազում տեսել է, որ ինձ հետ մեքենայով գնում է, և ես նրան ասում եմ Տիրոջ մոտակա գալստի մասին: Երկու անգամ նույն երազն է տեսել: Սպասում եմ երրորդին: Գուցե այդ ժամանակ  Տերն ինձ ասի, թե դա ինչ է նշանակում:

        Այնքան շատ բան կա պատմելու, բայց այժմ մոտենանք Խոսքին:

        Հուսով եմ, որ բոլորդ լավ եք: Եթե ոչ, աղոթում եմ, որ Աստված այնպես անի, որ մինչև պաշտամունքի վերջը բոլորդ լավ զգաք, որպեսզի ձեր մեջ հիվանդ մարդ չլինի հավաքույթը վերջանալուց հետո:

        Հիշենք, որ Աստված մեռավ ամբարիշտների, այսինքն՝ մեզ համար: Մեռավ, որ մեզ փրկի:

        Բոլորդ լա±վ եք լսում: Խորքում գտնվողները լա±վ են լսում: Ձայնը ձեզ մոտ հասնու±մ է: Հրաշալի է:

        Հիմա կուզեի մի քանի հատված կարդալ ԽոսքիցՆախ կարդանք Հովելի գրքից, առաջին գլխի 1-4 համարները և այնուհետև երկրորդ գլխի 25-րդ համարը: Հետո կկարդանք Ծննդոց 20:7 համարը:

        ՀիմաԵթե հոգնածություն եք զգում և ուզում եք մի պահ դուրս գալ, կարող եք դուրս գալ: Բայց սա վերջին պատգամն է, որը տալու եմ այս եկեղեցուն որոշ ժամանակով: Եվ այս առավոտ բժշկության ծառայություն ենք ունենալու: Եվ եթե Տերն օրհնի այս պատգամը, ուզում եմ, որ թափանցի ձեր սրտերի խորքը, որպեսզի լավ հասկանաք ողջ նշանակությունը

        Մենք այստեղ ենք, որ ասենք այն, ինչին հավատում ենք և հաստատենք դա Սուրբ Գրքով, ցույց տանք, որ Սուրբ Գիրքն է այդ ասումԹող Աստված հաստատի այն, ինչ ճիշտ է և իրականացնի այն:

        Դուք կասեք. “Սա արևածաղկի սերմ է”: Ցանեք և կտեսնեք, թե ինչի սերմ է: Եթե արևածաղիկ աճի, այլևս խնդիր չկա,  ուրեմն դա իրոք արևածաղկի սերմ էր:

        Նաև մի բան կուզեի ասել. ժամանակ առ ժամանակ ձեր տեղերը զիջեք կանգնածներին, որ նրանք էլ կարողանան մի պահ հանգստանալ: Ես կփորձեմ հնարավորինս կարճ խոսել:

        Չմոռանաք ինձ համար աղոթել: Եվ հավատարիմ մնացեք ձեր եկեղեցուն, Նեվիլ եղբորը: Եվ դուք, որ հյուր եք եկել, նորից այցելեք:

        Ես հատուկ կանչ չեմ ստացել այդ հավաքույթներն անցկացնելու համար, բայց չեմ կարող անգործ նստել, երբ տեսնում եմ, որ աշխարհը կործանվում է: Հասկանու±մ եք: Պողոսը մի անգամ այդպիսի փորձառություն ունեցավ: Նա մի երկիր էր մեկնում, բայց ճանապարհին կանչ ստացավ Մակեդոնիա գնալու: Այսպես, Աստված կարող է ինձ Մակեդոնիա ուղարկել ցանկացած պահի: Եթե Աստված կանչի, ես մնացած ամեն բան չեղյալ կանեմ:

        Ես ամեն բան անում եմ, որ մի սերմ այստեղ ցանեմ, մի սերմ՝ այնտեղ, մի քանիսն էլ՝ ուրիշ տեղ: Ես շատ լավ գիտեմ, որ սերմերի մեծ մասը թռչունները կուտեն, մի մասն էլ՝ փշերը կխեղդեն, բայց գիտեմ, որ կան նաև սերմեր, որոնք ընկնում են պարարտ հողի մեջ: Կարևորն այն է, որ բարի սերմ ցանես:

        Այժմ կարդանք Հովելի մարգարեության առաջին գլուխը: Սա բավական անսովոր հատված է Զատկի քարոզի համար:

        “Տիրոջ Խոսքը, որ եկավ Փաթուելի որդի Հովելին: Լսեցեք սա, ով ծերեր, և ականջ դրեք, ով երկրի բոլոր բնակիչներ, եղե±լ է արդյոք այսպիսի բան ձեր օրերում, կամ ձեր հայրերի օրերում: Սրա մասին պատմեցեք ձեր  որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, և նրանց սերունդը՝ հաջորդ սերնդինԽառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, և ջորյակից մնացածը երևիլը կերավ”:

        Այժմ կարդանք երկրորդ գլխի 25-րդ համարից սկսած. “Եվ ես կվերականգնեմ ձեզ համար այն տարիները, որ մորեխը, ջորյակը, երևիլն ու խառնիճը՝ ձեր մեջ ուղարկած Իմ մեծ զորքը, կերան: Առատորեն պիտի ուտեք ու կշտանաք և օրհնաբանեք ձեր Տեր Աստծո անունը, որ ձեզ համար հրաշքներ արեց, և Իմ ժողովուրդն այլևս երբեք պիտի չամաչի”: 

        Հետո կկարդանք Ծննդոց 20-րդ գլխի 6-րդ համարից սկսած: Ես կկարդամ այդ հատվածը, որը կլինի  այսօրվա քարոզի թեման:

        “Եվ Աստված նրան ասաց երազում. “Այո°, Ես գիտեմոր դու ուղիղ սրտով ես արել այդև  Իմ դեմ մեղանչելուց քեզ ետ պահեցի, որի համար էլ չթողեցի, որ նրան մերձենաս: Եվ արդ, վերադարձրու (անգլերենում՝ վերականգնիր- ծան. թարգմ.) կնոջն իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, և թող քեզ համար աղոթի, որ ապրես, և եթե դու նրան չվերադարձնես, իմացիր, որ անպայման կմեռնես՝ դու և բոլոր նրանք, ովքեր քոնն են”:

        Այս հատվածից կվերցնեմ մի բառ, որը կլինի իմ քարոզի  թեման՝ “վերադարձնելբառը (անգլերենում՝ “restore”՝ “վերականգնել”): Այս առավոտ Նեվիլ եղբոր քարոզի վերջին խոսքերըվերականգնվելումասին էին: Եվ դա ինձ գաղափար տվեց այս թեմայի համար՝ “վերականգնում”:

        Ես տուն վազեցի, նայեցի բառարանում, մի քանի նշումներ արեցի իմ Աստվածաշնչում, մի  քանի բան արտագրեցի: Ես նայեցիվերականգնել”  բառի նշանակությունը բառարանում: Վերականգնել նշանակում է՝ վերադարձնել իր սեփականատիրոջը, վերադարձնել իր սկզբնական վիճակին: Եվ այդ անելու համար կարող ենք պահանջ ներկայացնել (եթե օրենք կա) վերականգնման համար: Թող հիմա Աստված օրհնի իմ այս տկար խոսքերը:

        “Վերականգնելբառը նշանակում  էվերադարձնել իր սկզբնական վիճակին”. կարելի է պահանջ ներկայացնել: Վերադարձնել ինչ-որ բան իր նախկին տիրոջը, ում դա պատկանում էրԴա մեզ ցույց է տալիս, որ ինչ-որ ձևով այդ բանը հեռացել էր իր օրինական տիրոջից  և գտնվում է այլ տեղերում: Բայց վերականգնել նշանակում է այդ բանը վերադարձնել իր իսկական տիրոջը կամ ինչ-որ բան վերադարձնել իր բնական վիճակին, այն վիճակին, որում նա եղել է սկզբումԵվ այդ անելու համար պետք է պահանջ ներկայացնենք (եթե օրենք կա դրա վերաբերյալ) օրինական վերականգնման համար: Վերականգնել

        Եթե ինչ-որ մեկը մի բան գողանա ու գողացվածը պահի իր մոտ, դուք կարող եք դիմել օրենքին և գնալ այդ մարդու մոտ, օրենքը կպահանջի, որ նա գողացածը վերադարձնի իր իսկական տիրոջը իր սկզբնական վիճակով: Բռնագանձել

        Ինչպիսի՜ թեմա քարոզչության համար: Կուզեի երկու օր ունենալ այդ մասին խոսելու համար՝ բռնագանձումԱյս առավոտ Նեվիլ եղբայրը քարոզեց: Ես պարզապես կխոսեմ, կտամ կիրակնօրյա դպրոցի դաս, որը, հուսով եմ, նրա քարոզի շարունակությունը կլինի:

Բռնագանձում…  Մենք առանձնաշնորհում ունենք սատանայից պահանջել Աստծո կողմից մեզ տրված իրավունքները, որովհետև Աստված օրենք ունի: Օրենքը Նրա Խոսքն է: Եվ Աստված Իր Խոսքում որոշակի իրավունքներ է տվել եկեղեցուն: Այդ պատճառով մենք կարող ենք սատանայից պահանջել մեր իրավունքները և ասել. “Վերադարձրու° մեզ այն, ինչ մեզ է պատկանում”:

Եվ նա պարտավոր է այդ անել, որովհետև մենք կարող ենք մեզ հետ տանել Աստծո Հավատարամատարին՝ Սուրբ Հոգուն, ծնկի գալ և ասել. “ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ”: Այդ ժամանակ սատանան պարտավոր է վերադարձնել իր վերցրածը: Այդպես է, քանի որ Սուրբ Հոգին այնտեղ է, որ ստիպի նրան վերադարձնել:

Այս երկրի օրենքները ընդունվել են երկրի կողմից, երկրի համար: Բայց Աստծո Հոգու օրենքը նրա համար է, որ ստիպի սատանային վերադարձնել այն, ինչին նա տիրացել է անիրավ կերպով, այն, ինչ Աստծուց խլել է խորամանկությամբ: Նա Աստծուց գողացել է տղամարդկանց, կանանց ու մանուկների հոգիները: Նա հիվանդություն է  դրել նրանց մարմիններում, մինչդեռ Աստված մարդուն ստեղծել էր Իր պատկերով, որ Իրեն նման լինի: Բայց Եկեղեցին Աստվածաշնչի միջոցով օրինական իրավունք է ստացել ընդունելու Սուրբ Հոգին և պահանջելու իր իրավունքները:

Մի օր մի եղբայր իր ընտանիքի հետ եկավ Լուիզվիլ իմ հավաքույթներից մեկին: Նա Ջորջիայից էրկարծեմ այդ մասին ձեզ պատմել եմ վերջին հավաքույթի ժամանակ, չեմ հիշում: Նրա մեքենան գողացան և այն ամենը, ինչ կար մեքենայի մեջ: Այնտեղ նրա և ողջ ընտանիքի հագուստներն էին: Կարծեմ Էվանս եղբայրն էր: Նրանք գալիս էին բոլոր մեր հավաքույթներին՝ անցնելով 1500 մղոն ճանապարհ: Եվ այս խեղճ մարդը 750 մղոնով հեռու էր իր տանից և չէր կարող վերադառնալ:

Նա իրոք չգիտեր, թե ինչ աներ: Ոստիկանություն դիմեց, բայց այդ ժամանակ Լուիզվիլում շատ էին մեքենաների գողությունները: Մեքենաները գողանում էին, ներկում և մի քանի րոպեում կեղծ փաստաթղթեր ձեռք բերում:

Մեր եղբայրը շատ ծանր պահեր ունեցավ: Այդ ժամանակ մենք ծնկի եկանք: Տեր Հիսուսը կարիք չուներ դրա համար աղոթելու, որովհետև Նա Խոսքն է: Բայց մենք Խոսքը չենք: Խոսքը գալիս է մարգարեների մոտ, նրանք Խոսքը չեն, բայց Խոսքը գալիս է նրանց մոտ: Բայց Հիսուսը Խոսքն էր: Նա կարիք չուներ դրա համար աղոթելու, որովհետև Նա Ինքն Աստված է: Բայց մենք Նրա մարգարեները, ծառաներն ենք, ում մոտ գալիս է Աստծո Խոսքը: Դրա համար մարգարեն պետք է հաստատվի. եթե նրա ասածն իրականանա, ուրեմն Աստծուց է:

Մենք ունենք սուրբգրային մի հատված, որտեղ Հիսուսն ասում է. “Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն…. եթե միաբանվեք Իմ անունով մի բան խնդրելու չկասկածեք, ինչ որ խնդրեք, կստանաք, կտրվի ձեզ”:

Դա է օրենքը: Իսկ օրենքը կիրառողը Սուրբ Հոգին է: Ինչքան մարդիկ կան, որոնք չեն հավատում Սուրբ Հոգուն և մերժում են նրան: Դուք մերժում եք ձեր սեփական խաղաղությունն ու ողորմությունը:

Մենք ծնկի եկանք. մոտ 5 հոգի էինք (Սոտման եղբայրն էր և էլի մի քանի հոգի): Մենք ծնկի եկանք, և ես այդ հոգսը ներկայացրի Աստծո առաջ: Ես վերցրի խոստումի Խոսքը և ներկայացրի Տիրոջը: Այնժամ փառավոր Սուրբ Հոգին վերցրեց այդ Խոսքը՝ մեր իրավունքները պահանջելու համար, և ես տեսիլք տեսա: Ես տեսա դեղին վերնաշապիկով մի տղամարդու, որը վարում էր այդ մեքենան և գնում էր Քենթուկի նահանգում գտնվող Բոուլինգ-Գրինի ուղղությամբ: Սուրբ Հոգին իջավ նրա վրա և մեղադրեց նրան: Նա շրջադարձ կատարեց կես ճանապարհից: Ես տեսա, որ նա վերադարձավ և մեքենան կանգնեցրեց ինչ-որ փողոցում, գետի մյուս կողմում: Ես վեր կացա և ասացի եղբայրներին. “ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ”:

Նրանք գնացին մեքենան բերելու և գտան այնտեղ: Բաքը կիսով չափ դատարկ էր (մինչդեռ նա այն լցրել էր), այսինքն այնքան բենզին էր օգտագործվել որքան անհրաժեշտ էր  դեպի Բոուլիգ-Գրին գնալու  և   ճանապարհի կեսից հետ գալու համար:

Ի±նչ էր կատարվել: Վերականգնում… “Վերադարձրու այն”: Տեսնու±մ եք: Դրա մասին ենք խոսում հիմա:  “Վերականգնիր, վերադարձրու իր իսկական տիրոջը”:

Եթե սատանան ձեզանից գողացել է Աստծո որդի կամ դուստր լինելու ձեր իրավունքը, այս առավոտ իրավունք ունենք Սուրբ  Հոգով պահանջելու այդ իրավունքը Աստծո առաջ:  “Վերադարձրու այն, ինչ մերն է”:

Եթե սատանան ձեզ հարվածել է հիվանդությամբ, դուք իրավունք ունեք Աստծո օրենքով պահանջել այն, ինչ ձերն է. “Նրա վերքերով եմ ես բժշկվել”: Ամեն: Վերադարձրու°, սատանա: Քանդիր այն, ինչ կապել ես: Դու ուզում եմ այդ հոգուն մահվան տանել, բայց մենք պահանջում ենք այդ հոգին: Վերադարձրու°:

Սա է իրավունքը պահանջելը: Սա նշանակում է վերականգնել, վերադարձնել իրենց բնական վիճակին: Հիվանդ տղամարդ, հիվանդ երեխա, հիվանդ կին... նրանք իրենց բնական վիճակում չեն: Մենք իրավունք ունենք պահանջելու մեր իրավունքը: Դա մեր իրավունքն է, որովհետև Աստված է մեզ տվել այդ: “Նրա վերքերով եմ ես բժշկվել: Նա իմ հանցանքների համար վիրավորվեց ու, նրա վերքերով ես բժշկվեցի”:

Մենք իրավունք ունենք պահանջելու այդ օրենքը: Օրենքը տվողը՝ Սուրբ Հոգին, այստեղ է: Նա Աստծո Հավատարմատարն է և այնպես է անում, որ օրենքը կիրառվի: Ամեն:

Բայց Նա կգործի մեկ պայմանով՝ եթե դուք Նրան թույլ տաք: Հասկանու±մ եք: Դուք պետք է հավատաք: Օրենք կա, օրենք է տրված ամեն բանի համար:

Ձուկը օրենք ունի: Ձուկը կարող է մնալ ջրի մեջ, որովհետև դրա վերաբերյալ օրենք կա նրա համար: Եթե նա ենթարկվում է այդ օրենքին, կարող է մինչև ծովի խորքը իջնել՝ առանց նվազագույն վնաս կրելու: Նրա մարմնի ոչ մի բջիջ չի վնասվի:

Փորձեք դուք էլ նույնն անել: Այդպիսի օրենք չկա ձեզ համար: Դուք չեք կարող ծովի խորքն իջնել, բայց ձուկը կարող է: Լողափամփուշտի շնորհիվ նրան ոչ մի վատ բան չի պատահում: Նա այդպես  է ստեղծված, և այդ օրենքը կկիրառի մինչև ջրի հատակն իջնելու և բարձրանալու համար:

Քրիստոսի մեջ օրենք կարԱյդ օրենքը մարդու մեջ է: Մարդուն կարող եք գերեզմանի խորության մեջ թաղել, ծովի խորքում թաղել, բայց նրա մեջ կա Աստծո Հոգու օրենքը, որը նրան հարություն կտա մի օր:

Թռչունն էլ օրենք ունի: Նրա մարմինը նյութական է, նա կապված է երկրի հետ, պետք  է կանգնի ցամաքի վրա: Բայց նրա մեջ օրենք կա, որի համաձայն եթե թևերը որոշակի ձևով տարածի, կարող է մեկ ակնթարթում հեռու թռչել: Դա հակառակ է գիտությանը: Ձգողականության օրենքը պետք է նրան գետնի վրա պահեր: Բայց նա կարող  է անտեսել ձգողականությունը և բարձրանալ օդերում: Ընդամենը պետք է գործի դնի իր մեջ եղած օրենքը: Նա այդպես է ստեղծված: Խորագույն ակնածանք է պատում ինձ:

Մենք էլ օրենք ունենք: Կյանքի օրենքը մեր մեջ է: Միակ բանը, որը պետք է անեքԴուք ստեղծված եք, ծնվել և դրվել եք Քրիստոսի Մարմնի մեջ որպես Աստծո որդիներ և դուստրեր: Մենք ծունկ չենք ծալում սատանայի առջև: Մենք օրենք ունենք, Սուրբ Հոգու օրենքը: Միակ բանը, որը պետք է անեք, սա է՝ թույլ տալ, որ Աստված մտնի ձեր մեջ: Դուք միշտ պայքարում եք, և դա անարդյունք է: Ձեր բոլոր հոգսերը Նրան հանձնեք և թողեք, որ Նա գործի:

Եթե ձուկն ասեր. “Հիմա լավ կշնչեմ, բավական թթվածին կհավաքեմ և կփորձեմ իջնել մինչև խորքը”,  կպայթեր:

Եթե թռչունն ասեր. “Ես հնարավորինս արագ կվազեմ և գուցե կարողանամ թռչել”,  նա չէր թռչի, այլ կընկներ: Նա պետք է իմանա, թե ինչպես է օրենքը գործում իր մեջ:

Նույնը վերաբերում է մեզ, կարևոր է ոչ թե այն, որ մենք պատերազմում ենք, ջանք անում, շտապում, ասում. “Ո°հ, եթե չստանամ այս կամ այն բանը…”, այլ այն, որ մեր մեջ է Կյանքի օրենքը: Թողեք, որ միայն Աստված գործի, և Նա ձեզ կառաջնորդի ստանալու ձեր բժշկությունը, Սուրբ Հոգու մկրտությունը կամ ցանկացած բան, որ Նա խոստացել էՆրա տված յուրաքանչյուր խոստում ձերն է, երբ դուք հանգիստ եք մնում և թույլ եք տալիս, որ Նա գործի:

Եթե  խանգարեք ոստիկանին գողին ձերբակալելիս, ասեք.  “Չգիտեմ՝ իրո±ք պետք է նրան ձերբակալել”, նա երբեք չի կարողանա անել այն, ինչ պետք է անի: Թույլ տվեք, որ նա գործի:

Այդպես պետք է անեք: Թողեք սատանան հեռանա, և այն ժամանակ բոլոր կասկածները և մնացած բաները կհեռանան ձեր մտքիցև Աստված ձեզ կբարձրացնի:

Այսօր Զատիկ է: Որքան եմ սիրում Զատիկը: Դա ճիշտ է: Բայց մեր օրերում Զատկի օրը կան  չափազանց շատ Զատկի ճագարներ, բադեր, վարդագույն ճուտիկներ, գեղեցիկ գլխարկներ և նոր զգեստներ: Դա չէ Զատիկը: Զատիկը հարությունն է, վերականգնումը: Այն պահն է, երբ Աստված վերականգնում է: Նայե°ք երկրին: Աստված վերականգնում է: Ի±նչն է վերականգնում: Բնությունը: Դա ճիշտ է: Նա վերականգնում է ծաղիկները, վերականգնում է տերևները, պտուղները: Ի±նչ է կատարվում: Աստված է վերականգնում այդ ամենըԶատիկն է, վերականգնումն է:

Ի±նչ է դա նշանակում: Պահանջ է ներկայացվել: Ծաղիկը պահանջում է  աճելու իր  իրավունքը: Եվ Աստծո օրենքը հավաքում է երկրի բոլոր ուժերը և բնության մեջ բերում Զատկի տոնը՝ հարությունը: Դա հրաշալի է: Արևի վերադարձը վերականգնում է այն, ինչ ձմեռը սպանել էր, երբ արևը  հեռացել էր երկրից:

Գիտությունը մեզ սովորեցնում է, որ Աստված երկրին պտտվել է տալիս արեգակի շուրջը: Իր ընթացքի մեջ երկիրը հեռանում է արևից, հետո վերադառնում: Այդպես է անում մեղավորը՝ հեռանում է Որդուց, ինչպես երկիրն է հեռանում արևից (Բառախաղ անգլերենում. անգլերեն Son (Որդիև  Sun (արև) բառերը նույն հնչողությունն ունեն: Ծան. թարգմ.):

Բայց երբ երկիրը վերադառնում էԵրբ երկիրը հեռվում է, մահը նրան հարվածում է. դա ձմեռն էՁմեռը սպանում է ողջ կենդանությունը, որ կարող է սպանել: Բայց հիմա երկիրը մոտենում է. սերմերը հողի մեջ են, սառած են: Միջուկն անհետացել է, գրեթե ոչինչ չի մնացել: Մինչդեռ մի փոքր կենդանություն է պահվել:

Բայց հենց որ արևը մոտենում է երկրին, Զատիկ է, վերականգնում: Ամեն բան նորից է աճում, նորից ծաղկում: Այն, ինչ ձմեռը սպանել է, արևը վերականգնում է: Այն, ինչ ձմռան մահը սպանել է, կյանքի արևը վերականգնում է:

Նույնը վերաբերում է  մարդուն: Այն, ինչ սառը, ձևապաշտական կրոնի ձմեռը սպանել է, այս վերջին օրերում Աստծո Որդին մոտենում է, մտնում Իր Եկեղեցու մեջ և վերականգնում, կյանքի վերադարձնում: Տերն ասել է. “Ես կվերականգնեմ”:

Աստված վերականգնում է Իր ծաղիկները, տերևները, բնությունը: Դրա համար գիտենք նաև, որ կվերականգնի Իր բնակարանը: Նա կվերականգնի Եդեմի պարտեզը: Նա կվերականգնի այն ամենը, ինչ մահը կործանել է: Դա ճիշտ է:

Ցանկացած բան, ինչ էլ լինի, մեռած կմնա միայն այն դեպքում, եթե մնա սխալ տեղում: Բայց եթե ճիշտ տեղում է, կյանքի կվերադառնա: Ո°վ մեր Աստված, թող մենք ընկնենք ճիշտ ակոսի մեջ և վերականգնում ունենանք:

Այն, ինչ ձմեռը սպանել է, արևը վերականգնում է: Ինչպե±ս է գործում արևի վերադարձը: Նա ստիպում է (լսեք), ստիպում է մահիներբ գարնան արևը մոտենում է երկրին, իրոք ստիպում է մահին վերադարձնել իր զոհերին հարության համարԻնչու±: Վերականգնման համար:

Ի±նչն է այդ անում: Արևի գալուստը. դա Աստծո օրենքով է: Աստված երկիրը հաստատել է ձգողականության օրենքով: Բնության մեջ ամեն բան գործում է Աստծո օրենքով: Ծաղիկը հայտնվում է իր ժամանակին, սերմը՝ իր: Սերմը մահացել էր հողի մեջ, բայց հետո եկավ վերականգնումը:

Այժմ սերմը հողի մեջ է, մահացած է: Եթե մենք վերցնենք այս լուսարձակներից մեկը և պահենք այն տեղի վրա, որտեղ այն թաղված է, ոչ մի բան չի կատարվի: Բայց Աստված օրենք ունի, որի համաձայնեթե արևը փայլի այդ սերմի վրա, կստիպի, որ կյանքը հայտնվի դրա մեջՄահը չի կարող այն պահել:

Աստված Իր բոլոր օրենքները հաստատել է Իր ծառայության համար՝ թե° մարմնավոր, թե° հոգևոր օրենքներըԱյդ բոլոր օրենքները հնազանդվում են Նրա Խոսքին, անկախ հանգամանքներից: Սիրում եմ դա: Դրա վերաբերյալ սուրբգրային մի հատված ունեմ:

Աստված գործի է դնում Իր բոլոր օրենքները: Մտածեք այդ մասին: Թողեք, որ դա թափանցի ձեր մեջ, որովհետև քիչ հետո բժշկության ծառայություն ենք ունենալու: Աստված գործի է դնում Իր բոլոր օրենքները, դրանք պետք է գործեն Իր սեփական Խոսքի համաձայն: Հասկանու±մ եք: Իր Խոսքի համաձայն: Իր օրենքները  պետք է գործեն Իր Խոսքի համաձայն: Նա հրամայեց լուսնին, հրամայեց արևին, հրամայեց երկրին, բնությանը և ամեն բան Իր Խոսքին հնազանդվեց: Եվ բոլոր այդ օրենքները Աստծո ասված Խոսքի հետ ներդաշնակ են: Եվ կյանքի օրենքը, որը մեր մեջ է, մեզ կտանի հարության: Պետք է դա այդպես լինի: Այլ կերպ հնարավոր չէ:

Ահա թե ինչու կյանքի օրենքը, որը Քրիստոսի մեջ էր…  Երբ ասվեց Խոսքը՝ “Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնի և քո սրբին ապականություն տեսնել չես տա”, ոչ մի ժամանակ, ոչ մի դև, ոչ էլ որևէ այլ բան չէր կարող Քրիստոսին պահել գերեզմանում այնքան, որ Նրա մարմինը քայքայվի, որովհետև Աստծո օրենքը իրականացնում է Աստծո Խոսքը: Եվ Աստծո օրենքը Սուրբ Հոգու միջոցով իրականացնում է յուրաքանչյուր խոստում, ինչ պարագայում էլ լինի:

        Հոբն ասաց. “Եթե նույնիսկ որդերն ուտեն իմ մարմինը, իմ մարմնով տեսնելու եմ Աստծուն”:

        Անկախ նրանից, թե ինչքան աննշան, ինչքան ցածր, անմաքուր, անսուրբ, հիվանդ ու չարչարված ենք մենք, Աստծո օրենքը այն գործադրող Աստծո Խոսքով տապալում է պարիսպները և ասում. “Վերականգնի°ր”: Ամե°ն:

        Ո°հ, եթե մի պահ մտածենք այդ մասին՝ տապալում է պարիսպները, պարտադրում է, ինչ պարագաներ էլ լինենԻնչ պարագաներ էլ լինեն Աստծո Խոսքի օրենքը ստիպում է դրանց ենթարկվել Աստծո Խոսքին: Հասկանու±մ եք: Այլ կերպ չի կարող լինել:

        Այնտեղ ծաղիկ է ընկած, չորացել է: Անհետացե±լ են սերմերը, փտե±լ է միջուկը: Դա նշանակություն չունի: Այն հարություն կառնի, որովհետև կա Աստծո օրենքը, որը նրան ստիպում է հարություն առնել:

        Երբ Հոբը գերեզմանում էրՀոբը  տեսավ Հիսուսի գալուստը Հիսուսի ծննդից հազարավոր տարիներ առաջ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ կմնա մարմնից չորս հազար տարի հետո: Գուցե աճյունը մի թեյի գդալի մեջ տեղավորվեր: Բայց Հոբն ասում է. “Իմ մարմնով տեսնելու եմ Աստծուն”:

        Մատթ. 27-րդ գլխում Աստվածաշունչն ասում էր, որ Հիսուսի մահից, թաղումից և հարությունից հետո հողի մեջ ննջող սրբերը դուրս եկան գերեզմանից: Ինչու±: Որովհետև մարգարեի ասածը Աստծո Խոսքն էր: Խոսքն ասվել էր, և Աստծո օրենքը Սուրբ Հոգու  միջոցով նրանց հարություն տվեց: Աստվածաշունչն ասում է, որ նրանք մտան քաղաք և շատերին երևացին: Հիսուսը մենակ հարություն չառավ, այլ սրբերն էլ Նրա հետ հարություն առան:

        Ինչու±: Սաղմոսաց գրքում ասվում է. “Ո°վ դռներ, բարձրացրեք ձեր գլուխները և բարձրացրեք, ո°վ հավիտենական դռներ, որ փառաց Թագավորը մտնի”:

        Երբ Նա հաղթեց մահին, դժոխքին, գերեզմանին և հիվանդությանը, հարություն առավ երրորդ օրը, բարձրացավ վերև ու գերությանը գերի վերցրեց: Ի±նչ կատարվեց: Գերության մեջ գտնվողները սպասում էին խոստմանը, որը հիմա իրականացավ: Ո°հ, սիրելի եղբայրներ: Նրանք չէին ստացել Սուրբ Հոգին, բայց հավատացին և բարի վկայություն տվեցին: Դրանով նրանք առյուծների բերանները փակեցինկրակի կատաղությունը մարեցին, սրի բերնից ազատվեցին, կանայք իրենց մեռելներին ետ ստացան հարության միջոցով, և այս ամենը՝ առանց խոստումի: Բայց նրանք առաջ էին նայում գառների զոհի ներքո, որոնք չէին կարող մեղքից ազատել, այլ միայն ծածկել մեղքը: Նրանք հավատում էին, որ գալու է Մեկը: Եվ իրենց հավատքով հաստատեցին դա` տեսնելով ստվերից այն կողմ: Անապատներում թափառեցին, հաստատուն մնացին, ոչխարի ու այծի մորթով շրջեցին՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով: Այդ մարդիկ սպասում էին հարությանը, մեռան հավատքի մեջ՝ տալով իրենց վկայությունը: Զատկի առավոտյան (Աստծո այդ օրենքը հռչակվեց, Խոսքն ասվեց Հոբի և մյուս մարգարեների միջոցով) նրանք հարություն առան մեռելներից:

        Ահա, ինչ պարագաներ էլ լինենՈրոշ մարդիկ մեղավորության այնպիսի զգացում ունեն, որ չեն ուզում  կանգնել դատաստանի առջև: Շատ մարդիկՄեռնելը դժվար չէ: Բայց դրա պատճառով ոմանք խելքը կորցնում են: Ոմանց մարմիններն այրում են, աճյունը ցիրուցան անում ծովի չորս կողմերում: Բայց դատաստանից չես փախչի: Այնուամենայնիվ կկանգնես դատաստանի առջև:

        Ինչ էլ անեք, հանդիպելու եք Աստծուն: Դուք կանգնելու եք Նրա ներկայության մեջ, հանդիպելու եք ՆրանԻնչու±: Որովհետև Նա ասել է Խոսքը, և Խոսքի հետ կապված օրենք կա: Եվ այդ օրենքը Իր սեփական օրենքն է: Իր կյանքն է այդ օրենքին հետևումԱհա թե ինչու Նա Իր անձով երդվեց, որովհետև Իրենից մեծ մեկը չկար: Նա պետք է երդվեր, որովհետև ոչ մի ուխտ չի կարող կնքվել առանց երդման: Նա այդ կարող էր անել միայն մեկ ձևով՝ իրականացնելուց առաջ երդվեց Իր անձով և Ինքն էլ դարձավ երդումը (երբ Աստված մարդ դարձավ և Ինքն էլ երդումը դարձավ): Նա Ինքը երդումը դարձավԵվ Իր սեփական մահվամբ, թաղումով և հարությամբ ապացուցեց, որ Իր օրենքը ճիշտ էր: Նա ասաց. “Քանդեցեք այս տաճարը և Ես երեք օրում կկանգնեցնեմ այն”: Ես՝ անձնական դերանուն: “Ես երեք օրում կկանգնեցնեմ այն, կկանգնեցնե°մ այն: Միայն քանդեք, և կտեսնեք, թե ինչ կլինի”: Որովհետև Նա գիտեր Աստծո օրենքըՆա այդ գիտերՆա գիտեր, որ պետք է գործի Խոսքի համաձայն: Նա գիտեր, որ Աստծո Խոսքն ասվել էր մարգարեի միջոցով. “Քո սրբին ապականություն տեսնել չես տա”: Դրանով ամեն բան ասված էր, ամեն բան ասված:

        Աստծո օրենքը պետք է գործի Աստծո Խոսքով: (Մի րոպեից մի շատ կարևոր թեմայի կհասնենք): Աստծո Խոսքի օրենքը, Աստծո օրենքը կապված է Իր Խոսքի հետ:

        Եթե դատարանը վճիռ է արձակում՝ ասելով. “Սա այսպիսի հանցանք է, և պատիժը կլինի սա”, դա դատարանի խոսքն է, և դատարանի օրենքը գործադրում է դատարանի խոսքը: Աստված ինչ-որ բան է ասում. դա Օրենք է: Սուրբ Հոգին այդ Խոսքը դնում է հավատացյալի սրտում: Բայց դուք պետք է կրեք հավատացյալի նշանը:

        Ձեզ կասեն. “Դուք զորություն ունե±ք”: Ո°չ, մենք իշխանություն ունենք: Ոչ թե զորություն, այլ իշխանություն: Մենք զորություն չունենք ինչ-որ բան անելու:

        Վերջերս խոսում էի Լուիզվիլում գտնվող մի փոքրամարմին ոստիկանի մասին: Նա ինձանից կարճահասակ էր: Անփույթ հագնված մարդուկ էր: Նրա սաղավարտը իջել էր աչքերին, իսկ համազգեստը շատ մեծ էր հագով: Նա փողոցում էր, իր փոքրիկ ատրճանակով, փայտիկով ու սուլիչով: Նա իր զորությամբ չէր կարող նույնիսկ մի պոնիի կանգնեցնել: Բայց նա հասավ փողոցի մեջտեղը, իր շուրջը սլացող մեքենաների միջով, սուլեց՝ բարձրացնելով ձեռքը: Անմիջապես այդ մեծ մեքենաները` 300 ձիաուժ հզորությամբ և ավելի, բոլորը կանգ առան: Գործեց ոչ թե այդ մարդու զորությունը, այլ իշխանությունը:

        Նույնը վերաբերում է եկեղեցուն: Այն բաղկացած է մարդկանցից, որոնց նրանք անվանում են ֆանատիկներ կամ ինչ որ ուզում են, բայց այն իշխանություն ունի:   Իր հետևում եղած իշխանությունն է գործում: Ինչպիսի պարագաներ էլ լինեն, Աստծո օրենքները գործում են Աստծո Խոսքի հետ ներդաշնակ: Դրանք չեն գործի ձեր հավատո հանգանակների համաձայն, այլ Աստծո Խոսքի համաձայն: Անկասկած: Նրանք կգործեն Աստծո Խոսքի հետ ներդաշնակ: Ահա և վերջ: Ինչպիսի պարագաներ էլ լինեն:

        Ինչպես տեսանք, Աբրահամի կինը պետք է վերադարձվեր իրեն: Ինչու±: Որովհետև Աստված խոստում էր տվել Աբրահամին, իսկ  թագավորը տարել էր նրան, որ ամուսնանա իր հետ:

        Ի±նչ կաներ նա: Աբիմելեքը՝ այս փղշտացի թագավորը, կսպաներ նրան: Ահա թե ինչու էր Աբրահամն ասել. “Ասա, որ դու իմ քույրն եսդու գեղեցիկ կին ես, ինձ կսպանեն, որովհետև նա ուզում է ամուսնանալ քեզ հետ”:  Աբիմելեքն առևանգեց նրան: Նա գեղեցիկ կին էր:

        Ի դեպ, Սառան ընդամենը հարյուր տարեկան էր: Աստված դրանով ուզում էր ցույց տալ, թե ինչ է ուզում անել մեզ հետ: Դուք հիշում եք, որ ես այդ մասին խոսել եմ իմ քարոզներում՝ այդ բաները հաստատելով Աստծո Խոսքով: Աբրահամի և Սառայի օրինակով Աստված ցույց տվեց, թե ինչ է ուզում անել Իր ողջ ժողովրդի հետ:

        Աբիմելեքն առևանգեց նրան, որ ամուսնանա իր հետ: Նա պատրաստ էր ամուսնանալ նրա հետ, բայց ի±նչ էր ասել Աստված: Նա ասել էր. “Սառայի միջոցով ես ունենալու այդ զավակին”: Եվ ահա մի երիտասարդ տանում է իր կնոջը: Իսկ Աբրահամը հարյուրն անց էր:

        Ուշադրություն դարձրեք, թե Աստված ինչ ասաց Աբիմելեքին. “Եվ Աստված նրան ասաց երազում. “Այո°, Ես գիտեմոր դու ուղիղ սրտով ես արել այդև  Իմ դեմ մեղանչելուց քեզ ետ պահեցիԵվ արդ, վերադարձրու կնոջն իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, և թող քեզ համար աղոթի, որ ապրես, և եթե դու նրան չվերադարձնես, իմացիր, որ անպայման կմեռնես՝ դու և բոլոր նրանք, ովքեր քոնն են”: Ի±նչ էր դա: Աստծո Խոսքը պետք է կատարվեր: Ոչ ոք չէր կարող դիպչել Սառային, որովհետև Աստված խոստում էր տվել:

        Սառան եկեղեցու խորհրդապատկերն էր, ճշմարիտ եկեղեցու, ազատ եկեղեցու, ազատ զավակ ունեցող, խոստման համաձայն վերստին ծնված եկեղեցու խորհրդապատկերն էր: Թող աշխարհը դա անվանի ֆանատիզմ կամ ինչ ուզում է: Նրանք փորձեցին ոչնչացնել եկեղեցին Պենտեկոստեից ի վեր, բայց երբեք չեն կարողանա: Մի փորձեք դիպչել նրան: Աստված կվերցնի եկեղեցին և նրա միջոցով ինչ-որ բան կանի. դա նույնքան հաստատ է, որքան այն, որ ես այստեղ կանգնած եմ: Մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ այդ բաները պետք է կատարվեն: Աստծո օգնությամբ մի քանի րոպեից ձեզ ցույց կտամ, թե ուր ենք հասել: Դուք երբեք չեք կարող ոչնչացնել եկեղեցին: Այն երբեք չի ոչնչանա:

        “Մի դիպչիր նրան”: Ինչու±: Հայտնվելու էր բնական սերունդը: Եթե Սառան ամուսնանար Աբիմելեքի հետ, բնական սերունդը չէր հայտնվի

        Եթե Աստված այդպես պաշտպանեց բնական սերնդի ճանապարհը, որքան ավելի Նա պաշտպանեց հոգևոր սերունդը, սերմը, թագավորական սերունդը:

        Սատանա°, վերադարձրու° նրան, բաց թող նրան: Դու իրավունք չունես նրան խեղդելու հարանվանությունների և այլ բաների մեջ: Նրանք ազատ ժողովուրդ են, հանգիստ թող նրանց, բաց թող, նրանք թագավորական սերունդ են:

        Աստված խոսում է վերականգնման մասին: Հովելի մարգարեության մեջ Նա խոսում է… (դրա վերաբերյալ ես քարոզել եմ՝ սերտելով այդ մարգարեության մեկ ուրիշ կողմըդեռ խորությամբ չեմ սերտել այն, կուզեի այդ անել այսօր, բայց  ժամանակը բավական չէ ինչպես հարկն է այն սերտելու համար):

        Հովելի մարգարեության մեջ Աստված խոսում է Իր տնկած պտղատու ծառի մասին: Նա այն տնկեց Պենտեկոստեի օրը և տնկեց կոնկրետ նպատակով: Նա ուզում էր, որ այդ ծառը տա Խոսքի, Աստծո Խոսքի պտուղը: Նա ուզում էր մի եկեղեցի, որը կպահեր Իր Խոսքը բոլոր ժամանակներում: Եվան չկարողացավ այն կատարել, հրեաները չկարողացան, օրենքը չկարողացավ, ոչ ոք չկարողացավ: Աստված Իր համար մի ծառ տնկեց:

        Հիշեք, որ Եդեմի պարտեզում երկու ծառ կար: Մենք այդ գիտենք: Ինչ անուն ուզում է տաք այդ ծառերին, ես դրա վերաբերյալ իմ գաղափարն ունեմ: Ծառերից մեկն ապականված էր, բայց մյուսը՝ ոչ: Դա երկնքից եկած Կենաց Ծառն էր: Նա ասել էր. “Ձեր հայրերը անապատում կերան մանանան ու մեռան. այս ծառի պտուղն ուտողը հավիտյան կապրի”:

        Հրեշտակը պահպանում էր Կենաց Ծառը Եդեմի պարտեզում: Նա այն պահպանում էր Եդեմի պարտեզում: Հոգևոր իմաստով Կենաց Ծառը հիմա Եդեմի պարտեզում է:

        Ուշադրություն դարձրեք: Ծառը, որն Աստված տնկել էր, պետք է ինը տեսակի պտուղ տար. ինը տեսակի, որոնք ինը հոգևոր պարգևներն են, Հոգու ինը պտուղները, որոնք ուղեկցում են ինը հոգևոր պարգևներին: Դա էր Կենաց Ծառը, որը նա տնկեց Պենտեկոստեի օրը:

        Այստեղ կանգ առնենք: Մենք միշտ այնքան քիչ ժամանակ ենք ունենում: Մի քանի հատված բաց կթողնեմ և կկարդամ Սաղմոսաց գրքից, կկարդամ առաջին սաղմոսը.

        Շատ վաղուց էր Դավիթն ունեցել այդ ծառի տեսիլքը: Իր գրած ուրախության սաղմոսներից առաջինում հենց այդ ծառի մասին է խոսել: Նա տեսավ այդ Ծառը, տեսավ ջրի վտակների մոտ տնկված: “Նա լինելու է ջրի վտակներին տնկված ծառի նման…”: “Նա լինելու է Ծառի նման”. դա Աստծո Ծառն է:  “Տնկված ջրի (եզակի թիվ) վտակներին (հոգնակի թիվ): Ոչ թե մեթոդական վտակների, մկրտական, երիցական, լյութերական վտակներիՇատ վտակներ, բայց մեկ ջուր: Ինը հոգևոր պարգևներ, որոնք տալիս է նույն Հոգին, Հոգու ինը պտուղներ, որոնք գալիս են նույն Աղբյուրից: “Նա լինելու է ջրի վտակներին տնկված ծառի նման…”:

Դավիթը տեսիլք ունեցավ և այդ մասին խոսեց՝ ասելով. “Երանելի է այն մարդը…”: Ուշադրություն դարձրեք, որ այդ Ծառը չէր կարող չորանալնրա տերևները չէին թափվելու: Ո°հ, ո°չ, ինչ էլ անեն, նրանք չեն կարողանա ոչնչացնել այդ Ծառը: Ինչու±: Որովհետև Նա մնում է այնտեղ, ուր տնկված էՏնկված է ջրի վտակների մոտ: Ուշադրություն դարձրեք, Դավիթն ասել է՝ “Նրա արմատները չեն չորանալու”:

        Օրինակ, մի մեծ ծառԵրբ ես փոքր էի, մենք գնում, նստում էինք մի մեծ ծառի տակ: Երբ ուժեղ քամի էր փչում, ես հարցնում էի, թե ինչու չէր տապալում ծառը: Բայց գիտեք, ամեն անգամ, երբ քամին ցնցում է ծառը, դրա արմատները տարածվում են և ավելի խորությամբ հաստատվում հողի մեջ՝ այդպիսով ծառը ավելի հաստատուն դարձնելով:    

        Ահա թե ինչու ծաղրանքները, կատակները, հալածանքը սթափեցնում են քրիստոնյային, նրան մղում են ավելի շատ աղոթելու, արմատավորվելու՝ փոթորիկներին դիմադրելու համար:

        Եթե մարդը տնկված է այդպիսի վայրում՝  “ջրի վտակների մոտ”, որտեղ ինը վտակներ են սնուցում իրենՈ°հ, Աստված իմ, ինչ լավ է նա հաստատված: Երբ մարդը տնկված է ջրի (մեկ ջուր, մեկ Հոգի) վտակների մոտ, լինում են բժշկության պարգևներ (նույն Հոգուց), մարգարեության պարգևներ (նույն Հոգուց).  այդ բոլորը գալիս են նույն Հոգուց: Բազմաթիվ պարգևներ, բայց մեկ Պարգևատու:

        Դավիթը դա տեսավ. նա տնկված է այդ Ծառի մոտ: Նա չէր կարող մեռնել, որովհետև կյանք կար նրա արմատներում: Որտե±ղ է ծառի կյանքը: Արմատներում: Դա հաստատ է: Եվ այդ կյանքը բարձրանում է և պտուղներ տալիս: Ուշադրություն դարձրեք. նրա արմատները Կյանք ունեին իրենց մեջ, որպեսզի ժամանակին պտուղ տան:

        Հիշեք, որ այդ Ծառը երբեք վատ պտուղ չի տա: Եթե ծառը հեռացնեք ջրից, կտա միայն փոքր, չհասած մրգեր: Բայց այդ Ծառը այդպիսի բերք չի տա:

        Այդպիսին է այսօրվա եկեղեցին: Դուք հեռացել եք Գետից, հեռացել եք Հոգու պարգևներից: Եկեղեցին դարձել է մարմնավոր: Նրանք հեռանում են հոգևոր պարգևներից, հոգևոր բաներից և վատ պտուղներ են տալիս: Ի±նչ են նրանք անում: Հավատացյալ են, բայց ապրում են աշխարհի նման, վարվում են աշխարհի նման, գողանում են, խաբում, սուտ ասում, ծխում, խմում, մոլախաղեր խաղում, կազմակերպում են վիճակախաղեր, որ կարողանան հովվին վճարել, երեկույթներ, պարահանդեսներ են կազմակերպում և նման այլ բաներ: Տեսնու±մ եք, նրանք վատ պտուղներ են տալիս: Ամեն ինչում նմանվում են աշխարհին, և երբ անհավատները գալիս, տեսնում են դա, ասում են. “Ոչ մի տարբերություն չկա նրանց և մեր միջև”:

        Ահա թե ինչը կոմունիզմ բերեց Ռուսաստանում: Ահա թե ինչու այրեցին Մեքսիկայի կաթոլիկ եկեղեցին: Երբ ես այնտեղ էի, տեսա այդ կրաքարային հանքերը, որտեղ այրել էին այդ փոքրիկ մանուկներին, որոնց ունեցել էին միանձնուհիները: Այդ հանքերում նաև չափահաս մարդկանց դիակներ կայինԻ±նչ էին նրանք արել: Վատ պտուղ էին տվել, և Աստված թափ տվեց նրանց ծառից:

        Բայց մարդը, որը տնկված է (ոչ թե փայտի նման խրված հողի մեջ, այլ արմատներով հաստատված) ջրի վտակների մոտ, իր ժամանակին պտուղ կտա:

        Դուք կարդու±մ եք: “Երանելի է այն մարդը, որը ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռին չի նստումնա լինելու է  ջրի վտակներին տնկված ծառի նման, որ իր պտուղը իր ժամանակին է տալիս և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրանայսպես չեն ամբարիշտներըսրա համար ամբարիշտները չեն կանգնի դատաստանի մեջ”:

        Նա Իր պտուղը տալիս է ժամանակին: Ուշադրություն դարձրեք անձնական դերանուններին: Դա Իր պտուղն է, Աստծո պտուղը, որը մարգարեն տալիս է իր ժամանակումԱստծո պտուղը Աստծո ժամանակում, մարգարեի ժամանակաշրջանում:

        Ուշադրություն դարձրեք, որ երկու անձնական դերանուններ կան այստեղ: Բերել Իր պտուղը, Աստծո պտուղը այն ժամանակում, որում պատգաամաբերը գալու հրաման է ստացել: Իր պտուղը կտաՀիշեք նաև, որ Աստծո պտուղը բերող պատգամաբերը այն կբերի Աստծո ժամանակում, պտուղը տվողի ժամանակում: “Նա Իր պտուղը կտա Իր ժամանակին”:

        Եվ այս պտուղը չի կարող փչանալ: Ինչու±: Որովհետև նախասահմանված պտուղ է:

        Այժմ կարդանք Եփեսացիս թղթի երկրորդ գլխի վեցերորդ համարը և առաջին գլխի հինգերորդ համարը: Գրված է. “Նրա հետ նստեցրեց երկնային տեղերում՝ Քրիստոս Հիսուսի մեջ”: Ի±նչ է կատարվել: “Մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ իր կամքի հաճությամբ” (Եփես.1:5): Աստված Իր կանխագիտությամբ նախասահմանել էր այն ամենը, ինչ պետք է կատարվեր: Իր ամենագիտությամբ Նա կանխատեսել էր. դրա համար Նա կարող է վերջը տեսնել հենց սկզբից: Դա նախասահմանված պտուղ է, որը Ծառի արմատում է: Եվ այդ Ծառը չի կարող չորանալ, որովհետև Նրա պտուղը նախասահմանված է:

        Այդ Ծառի մասին է Հովելը խոսում: Այն չի կարող մահանալ: Որդերն այն կերել են այնքան, որ ընկել է, բայց չէր կարող մահանալ: Նրա արմատներում կար նախասահմանված Ճշմարտությունը, Աստծո ԽոսքըԱյդ ծառը տնկված էր Եդեմի պարտեզում: Կնոջ կողմից տնկված բոլոր ծառերը մահացան: Մենք բոլորս մահանում ենք կնոջ պատճառով: Մենք մահկանացու ենք մեր բնական ծննդով: Կնոջ միջոցով ենք մահկանացու դարձել, որովհետև բնական ծնունդը կնոջ միջոցով է:

        Մեղքի պատճառով պետք է մահանա: Բայց վերստին ծննդով, Քրիստոսից եղող ծննդով էլ չենք կարող մահանալ: Կար մեկ Ծառ, նաև մեկ ուրիշ ծառ: Եվ այն Ծառը, թեև անցավ հալածանքի ու ծաղրի միջով Եդեմի պարտեզից սկսած, չի կարող մահանալ: Այն նախասահմանված է: Նրան հարվածեցին, ծեծեցին, ամեն բան արեցին: Բայց ի±նչ կատարվեցՆա չի կարող մահանալ: Չի մահանա, չի կարող մահանալ, որովհետև իր մեջ ունի Աստծո նախասահմանված Խոսքը: Նա պետք է հայտնվի, որովհետև Իր պտուղը տալիս է Իր ժամանակին, Իր նախասահմանված ժամանակում:

        Հովելը տեսավ, որ Ծառը կրծեցին մինչև հիմքը, բայց ասաց. “Ես կվերականգնեմ,-ասում է Տերը”: Որովհետև Աստծո նախասահմանությունը Ծառի արմատների մեջ էր:

        Ո°հ, ինչպիսի° ծառ է, ինչպիսի° ծառ: Այն սկսեց աճել Եդեմի պարտեզում: Ի±նչ պատահեց հետո: Կայենի որդիների խումբը, ամեն տեսակ միջատները եկան և կրծեցին Ծառը՝ թողնելով միայն բունը: Աստված վերցրեց Ծառի բերքը, դրեց տապանակի մեջ և տեղափոխեց:

        Դա միշտ կրկնվել է, ամեն անգամ, երբ դատաստան է եղել, Իսրայելի ժամանակներից ի վեր: Պենտեկոստեի ժամանակ Նա վերականգնեց Ծառը, որը նախասահմանված էր Իր պտուղը տալու իր ժամանակին:

        Այժմ վերջապես ամեն բան լավ էր, պտուղները գեղեղիկ էին: Ծառը ծաղկեց Պենտեկոստեի օրը: Տեսնենք, թե ինչ եղավ Պենտեկոստեի ժամանակ: Հիսուսն ասաց. “Իմ կատարած գործերը դուք էլ կանեք…”: Նրանք բժշկում էին հիվանդներին: Այն օրըտեսնենք, թե դա ինչպես սկսվեց:

        Պենտեկոստեի օրը, հարությունից որոշ օրեր անց (Զատկից 50 օր հետո) երկնքից սաստիկ փչող քամի եկավ: Բայց այսօր մենք այլ կերպ ենք ուզում անենք: Հովիվը վեր է կենում և ասում. “Ես ձեր անունը կգրեմ մատյանում”: Կամ շքեղ հագուստով մի բակալավր ձեզ կասի. “Վերցրեք այս սրբազան հացից, և կդառնաք մեր եկեղեցու անդամ”: Տարօրինակ չէ±: Հովիվն ասում է. “Եկեք, միացեք իմ խմբին”:

        Երկուսն էլ սխալվում են: Պենտեկոստեի օրը իջավ երկնքից (ոչ թե այսինչ փողոցի եկեղեցու ամբիոնից)… երկնքից՝ ի±նչ: Քահանա±:  Հովի±վՈ°չ: Իսկ ի±նչ: Ձայն սաստիկ փչող քամու պես: Եվ լցրեց ողջ տունը, որտեղ գտնվում էին: Բաժանված լեզուներ իջան նրանցից յուրաքանչյուրի վրա: Նրանք սկսեցին թոթովել: Նրանք չէին կարող խոսել: Այնպիսի փառքով էին լցված: Նրանք լցված էին Սուրբ Հոգով: Նրանք իջան փողոց թոթովելով: Վարվում էին այնպես, կարծեսԱյնտեղ հավաքվածներն ասացին. “Այս մարդիկ նոր գինով լցված են, հարբած են: Տեսեք, թե ինչպես են այդ տղամարդիկ ու կանայք իրենց պահում, նրանք օրորվում են”:

        Մինչդեռ դա էրԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ”: Սուրբ Գիրքն է այդ ասումԱյսպես եկեղեցին կազմակերպվեցՈչ թե կազմակերպվեց, այլ հաստատվեց, հիմնվեց: Մեծ տարբերություն կա այդ երկու արտահայտությունների միջև:

        Նրանք այնտեղ էինԻսկ դուք, կաթոլիկներ, իմացեք, որ կույս Մարիամը նրանց հետ էր: Անկասկած: Եթե Աստված թույլ չէր տա, որ Մարիամն առանց Սուրբ Հոգին ստանալու երկինք մտներ, կարծում եք, որ դուք կարո±ղ եք երկինք գնալ առանց Սուրբ Հոգին ընդունելու: Մտածեք այդ մասին: Ճիշտ է, որ Մարիամը նրանց հետ էր: Եվ նա պետք է այնտեղ՝ վերևում սպասեր, որ ազատվեր իր հպարտությունից, լցվեր Հոգով:

        Երբ նրանք դուրս եկան, հարբած մարդկանց նման էին: Աստվածաշունչն է այդ ասում: Մարդիկ նրանց մասին ասում էին. “Նրանք նոր գինով են լցված”:

Բայց Պետրոսը՝ պատգամաբերը, խմբի հովիվը, վեր կացավ և ասաց. “Նրանք հարբած չեն, ինչպես դուք ենթադրում եք, որովհետև դեռ միայն օրվա երրորդ ժամն է: Բայց սա այն է, ինչ Հովել մարգարեի կողմից ասվեց (քիչ առաջ Հովել մարգարեի գրքից կարդացի). “Եվ պիտի լինի սրանից հետո, որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղաներն ու աղջիկներըև նշաններ պիտի տամ երկնքում ու երկրի վրա. արյուն և կրակ և ծխի սյուներ: Արեգակը պիտի փոխվի խավարի, և լուսինը՝ արյան, Տիրոջ մեծ ու ահեղ օրը գալուց առաջ: Եվ պիտի լինի, որ ամեն ով որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի” (Հովել 2:28-32):

Պենտեկոստեի օրը Պետրոսը քարոզեց նույն թեմայի մասին, որի շուրջ ես եմ այսօր քարոզում՝ ծառ տնկելու: Այնտեղ Նա այն  տնկեց: Դա հրաշալի էր: Նրանք գնացին՝ հոգևոր պարգևներով օժտված: Նրանք բժշկեցին հիվանդներին, քարոզեցին Խոսքը, բանտարկվեցին, հոժար էին չարչարվել Խոսքի համար:

Եթե դուք գնաք ուրիշ երկիր և ձեզ վատ պահեք, վատ ամերիկացի կլինեք: Եթե գնաք Ճապոնիա և նրանց ասեք. “Լսեք, ես ձեր կողմից եմ, ուրիշի համար եմ գործում, բայց ձեր կողմից եմ”, դուք կլինիեք դավաճան: Ձեզ կսպանեին, դուք դավաճան կլինեիք:

Նույնը վերաբերում է մեզ: Այն մարդը, որը գիտի Աստծո Խոսքը, բայց փոխզիջման է գնում որևէ կազմակերպության պատճառով, որն իրեն ասում է, թե այս կամ այն բանը պետք է անի, նա դավաճան էԱյդպես է: Բայց այս մարդիկ դավաճան չէին: Նրանց չէր հետաքրքրում, թե արդյոք իրենց գործելակերպը հարմար է եկեղեցուն: Նրանք աղաղակում էին, խոսում էին տարօրինակ լեզուներով՝ առանց իրար հասկանալու: Մինչդեռ ուրիշ երկրներից եկող մարդիկ սկսեցին նրանց հասկանալ: Նրանք չէին հասկանում, թե ինչ են խոսում, բայց օտարերկրացիները հասկանում էին: Բայց ուրիշներին էլ ասում էին. “Նրանք հարբած են”:

Պետրոսը նրանց պատասխանեց. “Նրանք հարբած չեն, այլ լցված են Սուրբ Հոգով”:

Բոլորը նահատակի մահով մահացան, բացի Հովհաննեսից: Նրան էլ քսանչորս ժամ պահեցին վառվող յուղով տակառի մեջ, բայց չկարողացան հանել նրա մեջ բնակվող Հոգին: Միայն Հովհաննես առաքյալը մահացավ իր բնական մահով:

Տեսեք, թե ինչ կատարվեց: Աստված Ծառ տնկեց, որը պիտի տար ինը հոգևոր պարգևները, Իր Հոգու պարգևները: Նույն Հոգին, որը Քրիստոսի մեջ էր, իջավ Եկեղեցու վրա. դա է հավիտենական կյանքը: Եկեղեցում կային Հոգու պարգևները, և Հոգին ամենուրեք պտուղներ էր տալիս: Նրանք իրենց անձերի մասին չէին մտածում, ոչինչ չկազմակերպեցին, պարզապես առաջ էին շարժվում, բոլորը եղբայրներ էին: Նրանք ոչ մի հավատո հանգանակ չունեին, բացի Քրիստոսիցոչ մի օրենք բացի սիրուց, ոչ մի գիրք, բացի Աստվածաշնչից: Ես դրան եմ հավատում: Այդպես էին նրանք անում: Ողջ աշխարհը մեր ծխականներն են:

Երբ այդ մարդիկ այդպես էին վարվում, տեսեք, թե որքան փառավոր էր եկեղեցին: Աստված նրանց հետ էր: Աստվածաշունչն ասում էՀիսուսը նրանց հանդիպեց Իր համբարձումից առաջ և ասաց. “Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեքՆրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն… “:

Նշաններըիսկ այսօր ի±նչն է հավատացյալի նշան համարվում: Հովվի ձեռքը սեղմում է և պատկանում է եկեղեցուն: Նրա անունը գրանցում են մատյանում, որովհետև նրա հայրը կամ մայրը գրանցված են եղել այդ մատյանում:

Բայց Հիսուսը չի խոսել այդ բոլորի մասին: “Հրաշքները…”: Սա մարմնավոր եկեղեցին է, բայց մենք ուզում ենք խոսել հոգևոր եկեղեցու մասին: Մենք խոսելու ենք ոչ թե բնական, այլ հոգևոր ծառի մասին (քիչ հետո կհամեմատենք այդ երկու ծառերը): Հոգևոր Ծառ: Հիսուսն ասաց. “Այս հրաշքները կուղեկցեն նրանց, ովքեր կապված են այս Ծառի հետ: “Այս հրաշքները կուղեկցեն նրանց, ովքեր իրենց կյանքը այս Ծառից են ստանում: Իմ անունով դևեր կհանեն, կխոսեն նոր լեզուներով, օձեր կբռնեն, եթե մահացու թույն խմեն, դա նրանց չի վնասի, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան”:

Ահա թե ինչպիսի հրաշքներ են ուղեկցելու հավատացողներին: Իսկ որտե±ղ ենք մենք այսօր: Նա աշխարհին օրինակ տվեց, թե ինչպիսին են լինելու հավատացյալներին բնութագրող նշանները: Նաև Նա ասաց, որ ավելի լավ է ձեր վզից ջրաղացի քար կախեն և ջուրը նետեն, քան թե նվազագույն վատությունն անեք սրանցից մեկին, որովհետևնրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է”:

Նրանք այնտեղ էին, ուր տնկվել էր այդ Ծառը: Նա փառավոր գործ էր անում: Մենք գիտենք, որ նրանք գնացին աշխարհով մեկ: Հենց Պենտեկոստեի օրը երեք հազար հոգի դարձի եկան, մկրտվեցին և մտան եկեղեցի: Ի՜նչ հրաշալի էր նրանց հաղորդակցությունը: Ոչ ոք որևէ բանի կարիք չուներ: Բոլորը սիրալիր էին, բարի, սիրում էին  իրենց մերձավորին: Նրանք մի մեծ ընտանիք էին: Դա հրաշալի էր:

Բայց ահա եկավ մի անճոռնի կրծող միջատ, որը զարգացման չորս փուլ է ապրում, ինչպես դա տեսել էր ՀովելըԱյդ չորս փուլեր ապրող միջատը եկավ ոչնչացնելու Աստծո գեղեցիկ Ծառը: Մտածեք այդ մասին: Ես մի քանի հատվածներ կկարդամ  Հովելի առաջին գլխից: Հովելի մարգարեություն, առաջին գլուխ:

Մենք այստեղ չորս միջատ ենք տեսնում, բայց իրականում դա նույն միջատն է, որն անցնում է չորս տարբեր փուլերով: Տեսեք, այդ փոքրիկ միջատը մոտենում է այդ փառավոր գեղեցիկ Ծառին (Ծառ կանվանենք. խոսքը Եկեղեցու մասին է):

Նախ եկավ խառնիճը: Դա ընդամենը մի փոքրիկ միջատ է: Բայց ի±նչ արեց խառնիճը: Եկավ ոչնչացնելու ծառի պտուղները: Դա առաջինն է: Հիշենք պատմությունը և տեսնենք, թե ինչ էր այդ առաջին բանը: Հասարակ մարդկանց մեջ  հայտնվեց բարձր դասի մարդկանց մի խումբ: Նրանք ասացին. “Շատ լավ է հիվանդներին բժշկելը, այդ բոլոր հրաշքներն անելը: Դա հրաշալի է: Բայց գիտե±ք, թե ինչ պիտի անենք: Մենք պետք է այնպես դա մատուցենք, որ մեզ հասկանան բարձր դասին պատկանող մարդիկ՝ քաղաքապետը, դատավորը, քաղաքի մեծամեծները: Բայց քանի դեռ դուք ձեզ այդպես եք պահում, նրանք ձեզ մոտ չեն գա: Վախենում են ձեզանից”:

Մեկն ինձ ասաց. “Նրանք դեռ այսօր էլ վախենում են”: Կարծում եմ, ճիշտ է: Նրանք վախենում են Սուրբ Հոգուց (ներեցեք ինձ):

Մի ժամանակ ես մի երգ էի երգումԴուք լսե±լ եք այդ երգը՝ “Հին ժամանակների հավատքը”:

Հին ժամանակների հավատքը”. ես այս երգը երգում էի տարիներ առաջ:

Հին, բարի ժամանակների Սուրբ Հոգին.

Սարսափեցնում է դևերին,

Մարդիկ հեռանում են Նրանից,

Բայց Նա այնքան պետք է ինձ:

Ուրիշ էլ ոչինչ պետք չէ ինձ.

Նա օգնում է եղբորս սիրել,

Բացահայտում է ամեն բան,

Ու Նա այնքան պետք է ինձ:

Նա կօգնի քեզ, որ էլ չստես,

Կփրկի քեզ, երբ մեռնես,

Սատանային կհեռացնի,

Ո°հ, Նա այնքան պետք է ինձ:

Դա ճիշտ է: Դրա համար մարդիկ հեռանում են Նրանից:

Այո°, Նա Աստված է: Նրանք չէին ուզում Հիսուսին: Ասում էին. “Այդ մա±րդը”: Մեծ, բարձր դասի եկեղեցին ասում էր. “Դու ուզում ես մեզ սովորեցնե±լ, թե ինչ պիտի անենք. դու գիտես, որ մենք բոլորս աստվածաբանական հայտնի դպրոցներ ենք ավարտել, ամեն տեսակ համալսարանական տիտղոսներ ու դիպլոմներ ունենք: Ես քահանայապետ եմ, ես այսինչն եմ, այնինչն եմ, դու ուզու±մ ես ինձ ցույց տալ, թե ինչ պիտի անեմԴու մեղքի մեջ ես ծնվել, ապօրինի երեխա ես: Մայրդ քեզ աշխարհ է բերել հորդ հետ ամուսնանալուց առաջ”:

Բայց Հիսուսն ասաց. “Ո±վ կարող է ինձ մեղքի համար մեղադրել: Ո±վ կարող է ինձ մեղադրել”:

Մեղքը Աստծո Խոսքին չհավատալն է: Այլ կերպ ասած՝ Նա ասում էր. “Ցույց տվեք, թե որտեղ Խոսքը բառացիորեն չեմ կատարում: Սուրբ Գրքով ցույց տվեքԵթե ես չեմ կատարում Իմ Հոր գործերը, ինձ մի հավատացեք: Դուք ասում եք, որ Նրա զավակներն եք: Ուրեմն ցույց տվեք, որ իրականում այդպես է”:

Ո°հ, այդ պահից այլևս ոչինչ Նրան չհարցրին: Հանգիստ թողեցին Նրան: Ինչպես արդեն ասել եմ, սատանան ուզում էր Նրան հաղթել: Բայց երբ հայտնաբերեց, որ այդ Լարի մեջ միլիոն վոլտ կար, արագ հեռացավ, որովհետև գիտեր, որ չի կարող դիպչել Նրան: Դա լիովին անհնար էր:

Այսպես, այդ փոքրիկ խառնիճը եկավ ոչնչացնելու պտուղները (երկու էջ նշումներ եմ արել պտուղների վերաբերյալ, կմեջբերեմ մի քանիսը):  Առաջին պտուղը, որը ոչնչացրեց, եղբայրասիրությունն էր: Այո°, առաջին բանը, որը սպանում է եկեղեցուն, եղբայրասիրության բացակայությունն էԱնկասկած:

Երկրորդ պտուղը, որը կերավ ծառիցՀիշեք, որ սերը ծառի առաջին պտուղն է: Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտությունքաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այս ամենը Սուրբ Հոգուց է: Ինը հոգևոր պարգևներ և ծառի ինը պտուղներ:

Նա սկսեց ոչնչացնել ծառի պտուղները: Պատկերացնենք մի մեծ ծառ՝ Աստծո Ծառը: Այն կրում է ինը հոգևոր պտուղները: Նրանք բժշկում էին հիվանդներին, խոսում էին լեզուներով, դևեր էին հանում, մեծ գործեր էին անում, քարոզում էին Աստծո մաքուր խոսքը, կապված չէին որևէ հարանվանության հետ: Նրանք ազատ էին. հրաշալի գործ էին կատարում: Բայց ահա գալիս է այդ փոքրիկ դևը, մորեխի նման երկու բեղիկներով, ագահ և մեծատամԴա առաջինն է՝ խառնիճը, որը եկել է ոչնչացնելու եղբայրասիրությունը: Նա գալիս է և ասում. “Գիտեք, Այսինչը այսինչ բանն է արել այսինչ եկեղեցումես այդպիսի մարդկանց չեմ կարող հավատալ”: Տեսնու±մ եք, դա առաջին բանն է:

Այնուհետև սկսեց ոչնչացնել հավատքի պտուղը՝ Խոսքի հանդեպ հավատքի: “Ինչպե±ս կարող եք հավատալ, որ իրոք Խոսքն է ասում դա: Այն թարգմանվել է բազմաթիվ անգամ”:  Եվ այդ փոքրիկ դևը շարունակում է կրծել: Դա այդպես է: “Սա թարգմանվել է և վերաթարգմանվել: Կա այս բանը, այն բանը…”:

Ահա մեկ ուրիշ պտուղ, որը նա կրծել է՝ փրկության ուրախությունը: “Լուռ մնացեք, դուք չափազանց շատ եք աղմկում”:

Ո°հ, Բրանհամ եղբայր, ինչպե±ս եք դուք կարողանում քարոզել,-ինձ ասաց մի կին (ոչ, կարծեմ տղամարդ էր. հուսով եմ նա այս երեկո այստեղ է, ուրիշ եկեղեցուց է)”: Նա ինձ ասաց. “Ես այն օրը ներկա էի, չկարողացա ձեր ասածները լսել այդ աղաղակների պատճառով: Ինչպե±ս կարող եք այդ աղմուկի մեջ քարոզել”: Ես նրան ասացի. “Եթե նրանց դուր չգային իմ ասածները, ես չէի քարոզի”:

Ընկերներիցս մեկը՝ Ջիմ Փուլը և ես մի ծեր շուն ունեինք: Նրա անունը Ֆրից էր: Նա հալածելով դեպի ծառն էր փախցնում ցանկացած կենդանու, բացի սկունքսից: Նա սկունքսից վախենում էր անտանելի հոտի պատճառով: Բայց եթե ես սկունքսին դնում էի թփի տակ, միայն պետք էր, որ ես շոյեի շանը և ասեի. “Բռնել դրան”, և նա գնում էր բերելու, որովհետև սիրում էր, որ ես շոյում եմ նրան և ասում եմ՝ “Բռնել դրան”:

Ամենագարշահոտ արարածը, որը ես գիտեմ, սատանան է: Բայց նա ով ասում էամեն”, երբ քարոզվում է Խոսքը, այլևս չի վախենում նրանից:

Տեսանք, որ որդը կրծեց և ոչնչացրեց ուրախության պտուղըԳիտեք, Դավիթն էլ մի անգամ կորցրեց փրկության ուրախությունը: Նա չկորցրեց փրկությունը, այլ  փրկության ուրախությունը: Նա աղաղակեց և ասաց. “Տե°ր, վերադարձրու ինձ իմ փրկության ուրախությունը”:

Այսպես այդ փոքրիկ խառնիճը սկսեց կրծել ուրախության պտուղը: “Դուք բոլորդ շատ եք աղմկում: Ձեր այդ աղաղակները, “ամեն”-ները ոչ մի իմաստ չունեն: Ոչ մի արժեք չունեն”:

Եվ դուք հանկարծ նկատում եք, որ նստած եք մի մեծ դիարանում, դիակների ժողովի մեջ: Նրանց երակներում Աստծո Հոգու փոխարեն հոսում են հավատամքների և ուսմունքների, եկեղեցու հին ուսմունքների զմռսման հեղուկները: Զարմանալի չէ, որ նրանք սառն են, մեռած: Հոգևոր ջերմաչափը ցույց տալիս է 50 աստիճան զրոյից ցածր: Եթե հանկարծ մեկն ասիամեն”, բոլորը ապշած շրջվում են, որ տեսնեն, թե ով նման բան ասաց: Ամոթ է դա: Աստծո Հոգին ուրախություն, խաղաղություն, սեր է բերում: Բայց այդ փոքրիկ միջատը շարունակեց կրծել և ոչնչացրեց ողջ ուրախությունը:

Ծառի մյուս պտուղը խաղաղությունն է՝ հոգու խաղաղությունը, այն խաղաղությունը, որն իշխում է ձեր մեջ, երբ գիտակցում եք, որ փրկված եք: Նրանք ձեզ կասեն. “Արտասանեք մեր հավատո հանգանակը, և կփրկվեք”:

Եթե միանաք մեր եկեղեցուն, դուք կփրկվեք”:

Ուրիշներն էլ կասեն. “Եթե գնաք այն եկեղեցին, չեք փրկվի: Պիտի գաք մեր եկեղեցին, որ փրկվեք”:

Դուք պետք է ասեք՝ ողջույն Մարիամ”:

Պետք է ձեր անունը գրանցեք մեր մատյանում”:

Պետք է անեք այս կամ այն բանը”:

Այս ամենը ոչնչացնում է ուրախությունը: Դա Աստծո Ծառից չէ: Դուք գիտեք, թե ինչ են այդպիսի բաները. հիբրիդ են: Դուք գիտեք այն պատմությունը, որը ես պատմել եմ ջորու մասին: Ջորին հիբրիդ է, խառնածին: Նա չգիտի, թե ովքեր են իր հայրն ու մայրը: Նա խառնածին է: Բայց զտարյուն ձին գիտի, թե ովքեր են իր հայրն ու մայրը, գիտի իր ծագումը: Նույնը վերաբերում է զտարյուն քրիստոնյային, որը ստացել է Սուրբ Հոգին: Նա գիտի, որ դա եղել է Պենտեկոստեի օրը: Գիտի, թե որտեղ է ինքը գտնվում, գիտի իր ծագումը: Պետրոսն ուներ Սուրբ Հոգին: Զտարյուն քրիստոնյան գիտի, թե որտեղից է եկել:

Նրանք ձեզ կասեն. “Ես լյութերական եմ, ես երիցական եմ…”: Խառնածին են նրանք:

Բայց դուք կասեք. “Իսկ ես վերստին ծնված եմ”:

Ինչպե±ս”:

Ես ծնված եմ Աստծո Հոգուց”: Այդ պատճառով դուք խառնածին չեք, ճիշտ ծնունդ եք ունեցել: Ծնվել եք ոչ թե որևէ եկեղեցու հավատամքից, այլ Աստծո Հոգուց: Աստված է բնակվում ձեր մեջ:

Տեսեք, այս փոքրիկ միջատը կրծեց, ոչնչացրեց խաղաղության պտուղը: Եվ նա շարունակեց, շարունակեց, շարունակեցԿարող էի մեկ էջ նշումներ կարդալ ձեզ համարբոլոր այն պտուղները, որոնք նա ոչնչացրեց:

Այնուհետև այդ փոքրիկ արարածն անհետացավ և հետո հայտնվեց մորեխի տեսքով: Դա հաջորդ փուլն է՝ մորեխը: Ի±նչ է անում մորեխը: Նա ուտում է տերևները: Դա ճիշտ է: Մորեխը հարձակվում է տերևների վրա: Այն, ինչ խառնիճը թողեց (նա կերել էր Ծառի պտուղները, բայց ոչ տերևները), մորեխը կերավ: Մորեխը եկավ ուտելու խառնիճի  թողածը:

Ի±նչ կերավ մորեխը. տերևները: Ի±նչ են խորհրդանշում տերևները: Աստվածային հաղորդակցությունը: Նա եկավ ոչնչացնելու աստվածային հաղորդակցությունը: “Նա երիցական է, մենք նրա հետ գործ չունենք, նա նազովրեցիներից է, հոգեգալստական է, այս է, այն էմենք նրա հետ չենք ուզում գործ ունենալ, որովհետև մեր խմբին չի պատկանում”:

Բժշկության ծառայությու±ն. մեր եկեղեցին այդպիսի բաներ չի ընդունում”:

Ի±նչը ոչնչացրեց մորեխը: Հաղորդակցությունը: Նա ոչնչացրեց ողջ հաղորդակցությունը: Ի±նչ է հաղորդակցությունը: Ի±նչ են անում տերևներըԶովացնում են, թռչունները գալիս են, նստում տերևների տակ, որ զովանան: Ահա նորից այդ ծառը: “Նա լինելու է ջրի վտակներին տնկված ծառի նման…”: Մարդիկ կարող են գալ և զովանալ Սուրբ Հոգու հաղորդության ներքո: Դուք շփոթված եք, չգիտեք, թե ինչ կլինի, եթե մահանաք, չգիտեք՝ փրկված եք թե ոչ, այս եկեղեցին է ճիշտ, թե այն եկեղեցինՊարզապես եկեք, հանգստացեք այդպիսի տերևներ ունեցող Ծառի տակ: Եվ դուք կզովանաք:

Ես կգնամ այս ֆանատիկների խմբի մոտ և կասեմ, թե ինչ եմ մտածում իրենց մասին”:

Ո°չ, մի պահ նստեք այս Ծառի տակ և զովացեք: Չե±ք կարող: Ինչու±: Որովհետև մորեխը ոչնչացրել է բոլոր տերևները: Դա նույնն է, եթե նստեք կիզիչ արևի տակ: Զովություն չկա այլևս:

Բայց դուք գիտեք, թե ինչ պիտի անենք: Աստվածաշունչն ասում է, որ նախասահմանված Եկեղեցին, Աստծո նախասահմանված զավակներըԻ±նչ են նրանք անում: Նրանք նստում են երկնային վայրերում, որտեղ գտնում են զովություն, թարմություն, զգում են ինչպես տանը:

Երբ բոլորը գեղեցիկ հագուստներ են հագել, և մեկը գալիս է ամենօրյա հագուստով, նայում են նրան. “Ո°հ, նայեք, նա երբեք չի գանգրացնում իր մազերը: Ահավոր տեսք ունի: Նույնիսկ Զատկի համար նոր շրջազգեստ չի գնել: Նայեք այն մարդու կոստյումին. անցած տարի էր հագել”: Այդպիսի պայմաններում չես կարող քեզ վատ չզգալ:

Վերջերս այցելեցի մի աղքատ կնոջ, որը հաճախում էր այդ մեծ, շքեղ եկեղեցիներից մեկը (նա մահանում էր քաղցկեղից, և ես գնացել էի նրա համար աղոթելու, Ռոյ Ռոբերսոն եղբայրը՝ երեցներից մեկը ինձ ուղարկել էր, որ աղոթեմ այդ խեղճ արարածի համար, որ մեռնում էր քաղցկեղից):

Ես նրան հարցրի. “Դուք քրիստոնյա± եք”:

Նա ինձ պատասխանեց. “Չգիտեմ, ինչ պատասխանեմ ձեզ: Ես գնում եմ այսինչ եկեղեցին…”: Եվ սկսեց լաց լինել:

Ես հարցրի. “Ի±նչ է պատահել”:

Նա պատասխանեց. “Ես միջոցներ չունեմ, որ հագնվեմ ինչպես պետք է, և նրանք ինձ վերևից են նայում”:

Ահա, անհարմար ես քեզ զգում: Բայց Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է հավաքվենք երկնային վայրերում: Մենք բոլորս հավասար ենք: Ես ձեզ կասեմ, թե դա ինչ է նշանակում: Բանվորական հագուստ հագած եղբայրը և սմոկինգ հագածը իրար ձեռք կմեկնեն և իրար եղբայր կանվանեն, հին, չթե շրջազգեստ հագած քույրը կգրկի մետաքսե կամ սատինե գեղեցիկ շրջազգեստ հագածին  և կասի. “Քույր, ինչպե±ս եք դուք այս առավոտՓառք Աստծուն”: Ահա, դա է ճշմարիտըուրախություն, խաղաղություն, սեր, Խոսքի հանդեպ հավատք, երկայնամտություն, քաղցրություն, բարություն: Նստել երկնային վայրերում Հիսուս Քրիստոսով, զովանալ, նորոգվել: Ահա թե ինչ են տալիս տերևները:

Բայց ի±նչ արեց մորեխը: Նա մոտեցավ և սկսեց ուտել տերևները: Նա ասում է. “Դուք պետք է մեր եկեղեցուն պատկանեք, այլապես կկորսվեք”:  Նա ոչնչացրեց Հոգու պարգևած զովությունը, թարմությունը: Նա ինքն իր համար հավատամքներ ստեղծեց:

Բայց մի քիչ առաջ գնանք: Կարող էինք դեռ երկար խոսել մորեխի թեմայի շուրջ, բայց դեռ պետք է սերտենք երրորդ փուլը, որը ջորյակի փուլն է: Արդեն իսկ անունը վատն է: Ի±նչ  է անում ջորյակը: Նա կրծում է կեղևը, իսկ կյանքը կեղևի մեջ է: Նա մտնում է կեղևի մեջ և ոչնչացնում ծառի ծածկույթը: Ի±նչ է կրոնը՝ ծածկույթ: Կրոն բառը հենցծածկույթէ նշանակում:

Այս փոքրիկ ջորյակը եկեղեցի թափանցելուց հետո բոլորին հպարտացնում է: Մորեխի տեսքով ոչնչացրել էր եղբայրական հաղորդակցությունը: Իսկ հիմա եկավ, ոչնչացրեց նրանց կրոնը և տվեց դոգմաների մի հավաքածու: Նա  նրանց տալիս է Աստծո Խոսքին չհամապատասխանող խոսքեր: Նա կրոն է հիմնադրում, հավաքում է մի խումբ մարդկանց և նրանց տալիս է  դոգմաների մի շարք: Նա Աստծո ծառից վերցնում է կեղևը, որը բուսահյութը բարձրացնում է ծառի մեջ: Ջորյակըտեսնու±մ եք, թե ինչպիսին է այդ միջատը:

Ջորյակը առաջին եկեղեցու Հռոմն է: Սկզբում  Հոգեգալստի խումբն էր (ոչ թե հոգեգալստական կազմակերպությունը)… Ոչ, այն, ինչը կազմակերպություն է դառնում, մեռնում է: Ես դա կապացուցեմ Սուրբ Գրքով: Ու±մ համար է հոգեգալստի փորձառությունը: Կաթոլիկների: Էլ ու±մ համար: Մեթոդականների, մկրտականների, երիցականների, բոլոր ցանկացողների: Միայն պետք է, որ փափագեք ունենալ այդ փորձառությունը:

Կարիք չկա միանալու դրան: Հիսուներեք տարի է, որ ես Բրանհամների ընտանիքում եմ, բայց ես երբեք չեմ միացել այդ ընտանիքին: Ինչու±: Որովհետև ես հենց սկզբից Բրանհամ եմ եղել: Ես ծնունդով Բրանհամ եմ: Նույն կերպ մենք քրիստոնյա ենք: Քրիստոնյա չենք դառնում որևէ խմբի կամ կազմակերպության միանալով: Մենք քրիստոնյա ենք, որովհետև վերստին ծնվել ենք Սուրբ Հոգուց:

Տեսեք, այս փոքրիկ ջորյակը մտավ կեղևի մեջ: Եվ ի±նչ արեց: Նա սկսեց ոչնչացնել կրոնը (ծածկույթըվարդապետությունը: Կրոնը վարդապետություն է, ծածկոց, որ ամեն բան ծածկում է: Ահա թե ինչու մեր կրոնը Արյան կրոնն էԿյանքը Արյան մեջ է, որը ծածկում է Խոսքը: Մարմնավոր կյանքը արյան մեջ է: Արյունը կրոնն է: Եվ Արյան մեջ գտնվող կյանքն է արդյունք տալիս: Հասկանու±մ եք այդ բաները:

Այդ ծառը ծածկված չէ թզենու տերևներով: Ադամն ու Եվան փորձել էին դա. Կայենը նույնպես: Նկատե±լ եք դաԿայենը բուսական կյանքը բերեց որպես զոհ, բայց դա ոչ մի արժեք չուներ: Դա ոչ մի արժեք չուներ Ադամի և Եվայի համար: Այսօր էլ արժեք չունի: Եթե Աստված դա մերժեց սկզբում, ուրեմն ընդմիշտ մերժված է: Մարդկային հավատո հանգանակներն ու բարի մտքերը ոչ մի արժեք չունեն: Աստծո Խոսքը պետք է գործի: Իսկ Աստծո Խոսքը գործում է Արյան, Քրիստոսի Զոհի միջոցով:

Նրանք, ովքեր փուշ են հանում (ինչպես եղբայրն ասաց այս առավոտյան)… Գիտե±ք, այսօր միայն մեր երկրում  տասնինը հարանվանություններ տասնինը մեխեր ունեն և նրանք բոլորը պնդում են, որ իրենց մոտ է հենց այն մեխը, որը եղել է Քրիստոսի ձեռքերումԵթե նույնիսկ դա ճիշտ է, ես չեմ ուզում որևէ գործ ունենալ դրա հետ: Իհարկե, ոչ: Աստված երբեք որևէ բան չի թողել, որը պետք է պահվի որպես մասունք: Նա ուղարկել է Սուրբ Հոգին: Նա կենդանի է, չեն կարող Նրան ոչնչացնել: Մեխն իմ ինչի±ն է պետք: Ի±նչ օգուտ այն մեխից, որի վրա  իրոք խաչվել է Նա: Ոչ մի: Կարևորը ոչ թե մեխերը կամ խաչը ճանաչելն է, այլ Նրան ճանաչելն է Կյանքը:

Մենք կառչում ենք մեխերից, մասունքներից, վայրերից: Այսօր մարդիկ շրջում են Երուսաղեմում և բոլոր սուրբ վայրերում, որտեղ մասունքներ կան: Դա ոչ մի արժեք չունի: Այդ ամենը դատապարտված է, փտած:

Հռոմում մի եկեղեցի գնացինրանք մահացած քահանաներին թաղում են պարտեզում, և երբ միսը ոսկորներից առանձնանում է, վերցնում են նրանց ոսկորները, հավաքում են փոքրիկ երկաթի լարերով և գանգը դնում են վրան: Մարդիկ գալիս են, շոշափում են այդ գանգերը, որ օրհնություն ստանան. դրանից այդ գանգերը լրիվ սպիտակել ու մաշվել են: Եթե դուք գնաք Սուրբ Պետրոսի տաճարը, այնտեղ կտեսնեք Սուրբ Պետրոսի ոտքերից մեկը (իրենք են այդպես ասումմի արձանԱյդ ոտքը այնքան է մաշել հավատացյալների համբույրներից, որ ամենաքիչը տասն անգամ ստիպված են եղել նորոգել այն:

Ինչպիսի հիմարություններ, սնահավատություններՄարդկանց կողմից հնարված հավատամքներ, ուսմունքներԱստված ուղարկել է Սուրբ Հոգին՝ Աստծո Կյանքը, որ մեր մեջ բնակվի մեր մեջ, ոչ թե արձանների: Մարդիկ դրանց անվանում ենսուրբ արձաններ”: Դրանք սուրբ արձաններ չեն: Դուք եք Աստծո սուրբ կառույցը: Աստվածաշունչն է այդ ասում: Դա ճիշտ է: “Ինձ մարմին պատրաստեցիր…”:

Այսպես այդ փոքրիկ միջատը սկսեց ոչնչացնել: Ի±նչը: Ջորյակը մտավ կեղևի մեջ: Տեսեք, թե նա ինչ արեց: Սկսեց ոչնչացնել կեղևը: Ինչպե±ս դա արեց: Հոգևոր եկեղեցին դարձրեց մարմնավոր եկեղեցի: Անկասկած: Նա վերցրեց ճիշտը և դրա փոխարեն դրեց սխալը:

Մենք տեսանք, որ խառնիճը ոչնչացրեց պտուղները: Մորեխը կերավ տերևները, ջորյակը ոչնչացրեց կեղևը, որը ծածկույթն է, կրոնը, վարդապետությունը:

Ինչպե±ս առաջին վարդապետությունը հեռացավ Աստվածաշնչից: Դուք, պատմաբաններ, գիտեք, որ դա սկսվեց Հռոմում: Ահա, թե որտեղից դա առաջացավ: Այնտեղ սկսեցին դոգմաներ ընդունել: Ահա թե ինչու Իրենեոսը, սուրբ Մարտինը, Պոլիկարպը, բոլոր նրանք, ովքեր Հովհաննեսի մահից հետոԱստծո Խոսքի համար նրան աքսորեցին Պատմոս կղզին: Նա այնտեղ գրեց Աստվածաշնչի վերջին մասը: Աստված հոգ տարավ, որ Իր Խոսքը գրվիՄենք չենք կարող Աստծո Խոսքին մի բան ավելացնել կամ մի բան պակասեցնել: Աստծո Խոսքը պետք է մնա այնպես, ինչպես կա:

Մինչ այս սրբերը ջանում էին Խոսքը պահել, Հռոմը սկսեց դոգմաներ ընդունել: Տեսնենք, թե ինչ արեց նա, քննենք նրա սուտ վարդապետություններից մի քանիսը:

Ջրի մկրտությունը. Նրանք պատվեր էին ստացել: Պենտեկոստեի օրը Պետրոսը Սուրբ Հոգուց ներշնչված ասաց Աստծո Խոսքը. “Ապաշխարեցե°ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի  Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար… “:

Ի±նչ արեց Հռոմը: Նա փոխեց այդ Խոսքը և ասաց. “Թող յուրաքանչյուրը մկրտվի Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով”:  Նա հավատամք ստեղծեց. դա սուրբգրային ուսմունք չէ: Ջորյակը դա արեց: Ջրի մեջ ընկղմելու փոխարեն ջուր սրսկել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով

Հայր, Որդի և Սուրբ Հոգին անուն չիՆման բան չկա: Հայրը անուն չէ, Որդին անուն չէ, Սուրբ Հոգին անուն չէ: Երբ Հիսուսն ասաց՝ մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, խոսքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին էր: Հենց այդպես էլ արեցին Պետրոսը և մյուսներըԱյս ամենը կա Աստվածաշնչում: Թող ինչ-որ մեկը ինձ սուրբգրային միայն մեկ հատված կամ պատմությունից մեկ դեպք ցույց տա, երբ մկրտությունը եղել է այլ կերպ, քան Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, մինչև Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայտնվելը:

Ցույց տվեք ինձ: Եվ հիշեք, որ այս պատգամը ձայնագրվում է և տարածվելու է աշխարհով մեկ: Ես մասնակցել եմ հովիվների հավաքույթների, որտեղ ներկա էին հարյուրավոր սպասավորներ, կային եպիսկոպոսներԵս նրանց ասացի. “Եկեք այստեղ ձեր Աստվածաշնչով և ցույց տվեք, որ իրավացի եք, եթե ոչ, ընդմիշտ լռեք”: Նրանք լռեցին մինչև իմ հեռանալը, բայց հետո սկսեցին չարախոսել իմ դեմՆույնիսկ համարձակություն կամ պարզ քաղաքավարություն չունեն, որ դեմ առ դեմ խոսեն քեզ հետ: Վախենում են, որովհետև գիտեն, որ իրենց ասածը սխալ է: Այսպես ջորյակը սկսեց ոչնչացնել ճշմարտությունը:

Դուք կասեք. “Դա կարևոր չէ: Եթե ես մկրտված եմ, ինչ նշանակություն ունի թե ինչպես եմ մկրտվել”:

Իրոք այդպե±ս է: Կարդանք Գործք առաքելոցի 19-րդ գլուխը և տեսնենք, թե ինչ արեց Պողոսը, երբ անցավ Եփեսոսով: Աստվածաշունչն ասում է, որ նա գտավ մի քանի աշակերտների: Ապողոսը՝ մի մկրտական քարոզիչ, որը սովորել էր Հովհաննես Մկրտչից, նրանց սովորեցնում էր Խոսքը, և նրանք այն ընդունել էին մեծ ուրախությամբ: Պողոսը գնաց նրանց այցելելու և ասաց. “Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի±ք”:

Նրանք պատասխանեցին. “Մենք հավատացյալ ենք”:

Ես դա չեմ ձեզ հարցնում: Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի±ք”:

Նրանք պատասխանեցին. “Մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա”:

Պողոսը նրանց ասաց. “Հապա ի±նչ մկրտությունով եք մկրտել”: Նրան ասացին. “Մենք մկրտված ենք”:

-- Ի±նչ մկրտությամբ:

--  Հովհաննեսի մկրտությամբ: Նա մկրտել է Հիսուսին: Դա բավարար չէ±:

Պողոսն ասաց. “Ոչ, դուք պետք է վերամկրտվեք”: Եվ Պողոսը նրանց վերամկրտեց Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ձեռք դրեց նրանց վրաև Սուրբ Հոգին իջավ նրանց վրա: Պողոսն ասում է. “Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի ուրիշ հրեշտակ (առավել ևս մի քարոզիչ)… եթե մի հրեշտակ… (առավել ևս այդ ջորյակը) նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովված լինի”: Դա ճիշտ է:

Այժմ տեսնում եք, թե ջորյակը ինչպես ոչնչացրեց: Նա վերացրեց Հիսուս Քրիստոսի անունով մկրտությունը:

Այնուհետև ջորյակը վերացրեց Սուրբ Հոգու մկրտությունը, որովհետև քանի դեռ Սուրբ Հոգին ունեք, Նա ձեզ բացատրում է Աստծո Խոսքը: Դրա համար նրանց պետք էր դա փոխել:

Մտածեք, թե ինչքան լյութերականներ, բողոքականներ և կաթոլիկներ այս առավոտ դրոշմի խորհուրդ կստանան (նրանք դա անվանում ենառաջին հաղորդություն”): Նրանք դա կոչում ենսուրբ Եվխարիստիա”, որը լատիներեն նշանակում էՍուրբ Հոգի”:

Տեսե±լ եք, թե ինչպես է կաթոլիկն անցնում եկեղեցու մոտով (Բրանհամ եղբայրը ցույց է տալիս խաչակնքելը): Ինչու±: Որովհետև այդ եկեղեցում իր Աստվածն է: Իսկ ինչպիսի±ն է իր Աստվածը: Դա հացի կտոր է՝ կլոր, արև-աստծո տեսքով, որին նրանք երկրպագում են: Այն դրված է խորանի վրա, որտեղ գիշերը շրջում են մկները և ուտիճները: Թույլ տվեք ասել. այդ աստվածը իմ Աստվածը չէ:

Առաջին հաղորդություն, եկեղեցու դրոշմԻ՜նչ անհեթեթություն: Մինչդեռ նրանք անում են այդԱյդ արեց ջորյակը: Նրանցից վերցրեց Հոգին և փոխարենը տվեց մի կտոր հաց՝ քահանայի կամ միանձնուհու ձեռքով պատրաստված: Տեղեկացեք, սերտեք պատմությունը, տեսեք՝ դա այդպե±ս է: Ոչ միայն կաթոլիկները, այլև բողոքականները և մյուսները անում են նույն բանը:

Իսկ ի±նչ են անում բողոքականները Սուրբ Հոգին ընդունելու փոխարեն: Միանում եք նրանց խմբին, սեղմում եք նրանց ձեռքը: Պենտեկոստեի օրը ոչ ոք փողոցում չեկավ մարդկանց ձեռքը սեղմելու: Այլ Նա երկնքից իջավ սաստիկ փչող քամու պես և լցրեց ողջ տունը, որտեղ գտնվում էին: Ծառի տերևներով իջավ մինչև կեղևը:

Իսկ հիմա վերստին ծնունդ ընդունելու փոխարեն (Հիսուսն ասաց. “Եթե մեկը վերստին չծնվի…”) նրանք միանում են եկեղեցուն. եկեք և միացեք մեր խմբինԱստծո Խոսքի փոխարեն ջորյակը նրանց տվեց հավատո հանգանակ: Հասկացա±քՏեսեք, թե  նա ինչ է անում: Հոգևորի փոխարեն մարմնավորը տվեց:

Մենք հիմա խոսում ենք կաթոլիկների մասին, բայց դա վերաբերում է նաև բողոքականներին: Այսօրվա բողոքական եկեղեցիներում որտե±ղ կարելի է տեսնել Սուրբ Հոգու դրսևորումներըԲողոքական ո±ր եկեղեցում ենք տեսնում Պենտեկոստեի ազդեցությունը: Արդյո±ք դա կա լյութերական եկեղեցում: Ես կուզեի տեսնել: Ես կուզեի այցելել ձեզ, ճաշել ձեզ հետ և հրաշալի պահեր անցկացնել ձեզ հետ: Երիցականնե±րը: Ու±ր են հասել նրանք: Նրանք բոլորն ընդունել են որևէ  մարմնավոր բան:

Ես շուտով հեռանալու եմ, դուք այդ գիտեք, բայց թող երբեք ձեր սրտից դուրս չգա սա՝ երբեք մի ընդունեք մարմնավորը. դա մահ է: Շնչավոր մարդը մեռած է, նրա գործերը մեռած են: Նա մահվան ենթակա է և այստեղ է մեռնելու համար: Հոգին է կենդանացնում, Հոգին է կյանք տալիսՀոգին:

Հիսուսի անունով մկրտությունը դարձրին հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Դրանք տիտղոսներ են, ոչ թե անուն:

Դուք կասեք՝ “Ի±նչ տարբերություն”:

Դե ինչշաբաթ օրը ձեր տնօրենը ձեզ վճարման չեկ է տալիս: Իր անուն, ազգանունը ստորագրելու փոխարեն  ստորագրում է՝ տնօրեն: Ահա ձեր չեկը: Դրա վերևում գրված է. “Ջոն Դոուին վճարել 150 դոլար իր շաբաթվա աշխատանքի համար: Ստորագրություն՝ Տնօրեն”: Տարեք բանկ և կտեսնեք, որ դա ձեզ կվերադարձնեն:

Եթե տարբերություն չկա, ինչու± Պողոսը պատվիրեց վերամկրտվել այն քրիստոնյաներին, որոնք փառաբանում էին Աստծուն, ուրախանում էին և նրանց մեջ մեծամեծ գործեր էին կատարվում:

Մնացեք Խոսքի մեջ: Խոսքից բացի ուրիշ ոչինչ մի ասեք: Ասեք միայն այն, ինչ Խոսքն է ասում: Մենք այդ Խոսքով ենք դատվելու:

Ահա թե ինչ արեցին նրանք: Վերստին ծնվելու փոխարեն հարանվանության անդամ են դառնում: Խոսքի փոխարեն հավատամք են ընդունում: Ցույց տվեք Աստվածաշնչում, թե որտեղ է գրված՝ “Ողջույն, Մարիամ”: Իսկ դուք, բողոքականներ, ցույց տվեք, թե Աստվածաշնչի որ մասից եք վերցրել ձեր առաքելական հավատո հանգանակը: Ցույց տվեք, թե որտեղ է դա: Իսկ մեռած սրբերի հետ հաղորդակցությունըԱստվածաշունչը հակառակ է դրան: Աստվածաշնչում ցույց տվեք, թե որտեղ են մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Չկա, բայց դուք այդ անում եք:

 Եղբայրական հաղորդակցության փոխարեն ստեղծեցին աստիճանակարգություն՝ պապ և եպիսկոպոսներ, որոնք ձեզ ասում են, թե ինչ կարող եք անել և ինչ չեք կարող: Իսկ դուք, հոգեգալստականներ, ունեք շրջանային երեցներ, որոնք ձեզ ասում են, թե ինչ է ձեզ կարելի: Իսկ Եկեղեցին ունի Քրիստոսին:

Դա է կարևորը: Նրանք ձեզ տվել են մարդկանց ձեռքով ստեղծված դոգմաներ: Ի±նչ արեց ջորյակը: Նա ամեն բան ոչնչացրեց ծառից և ձեզ նման բաներ տվեց: “Ես կոչնչացնեմ ծառի կեղևը և ձեզ կտամ սա: Ես ծառից կվերցնեմ այս և ձեզ կտամ այն”: Տեսնու±մ եք, ուր է սա տանում:

Դուք ինձ կասեք. “Դե, Բրանհամ եղբայր…”:

Որտեղի±ց եկավ բողոքական եկեղեցին: Կաթոլիկ եկեղեցուց: Դա հաստատում է Հայտնության 17-րդ գլուխը, որը ցույց է տալիս, որ կաթոլիկ եկեղեցին պոռնիկ է և մյուս պոռնիկների մայրը: Նրանք իրար մեղադրել չեն կարող:

Եղբայրական հաղորդակցությունըջորյակը ոչնչացրեց եղբայրական հաղորդակցությունը: Մենք պետք  է միմյանց համար եղբայրներ լինեինք, բայց նա բաժանումներ առաջացրեց և տարբերություն դրեց մեր միջևՍրա վերաբերյալ միայն մեկ բան ցույց կտամ և առաջ կանցնենք:

Աստվածաշունչն ասում է, որ երբ մենք սխալ բան ենք արել, պետք է մաքրենք մեր հոգին Սուրբ Հոգու միջոցով: Խոնարհվեք, թույլ տվեք, որ Սուրբ Հոգին հայտնի ձեզ, թե ինչն է սխալ ձեր մեջ, մնացեք Նրա ներկայության մեջ, մինչև այդ բանը ձեր մեջ մեռնի և Նա մաքրի ձեր հոգին: Բայց նրանք մերժում են դա և ձեզ առաջարկում են քավարանը: Ձեր մահից հետո քահանան մեծ գումար է  վերցնում, որ իր աղոթքներով ձեզ հանի այնտեղից:

Դա անհեթեթություն է: Բայց ջորյակն այդպես արեց՝ աղոթքներով ձեզ հանում է քավարանից: Այսպես, ձեզ մի քանի հարյուր դոլար է պետք՝ ձեր հոգին քավարանից հանելու համար: Կուզեի ինձ ցույց տայիք, թե Աստվածաշնչում որտեղ է գրվածքավարանբառը կամ դրա նման մի բան: Նման բան չկա Աստվածաշնչում, բայց նրանք ձեր մահից հետո ձեզ քավարան են ուղարկում: Ես գիտեմ, թե նրանք ձեզ ինչ կասեն. “Սուրբ Բոնիֆացիոսն է դա ասել”: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասել սուրբ Բոնիֆացիոսը:

Բայց Այսինչը այդ կնոջը չասա±ց, որ աղոթի իր հանգուցյալ ամուսնու համար: Այդ քույրը, սուրբ Այսինչը…”:

Ինձ հետաքրքիր չէ, թե նա ինչ է ասել: Դա հեղինակություն  ունեցող Խոսքը չէ, հակառակ է հեղինակություն ունեցող առաքյալներին: Աստված առաքյալներին դրեց, որ կարգուկանոն սահմնանեն եկեղեցու մեջ, և եկեղեցին հիմնված է առաքյալների  վարդապետության վրա, ոչ թե սուրբ Բոնիֆացիոսի և մյուս սրբերի

Կարևոր չի, թե ինչ են ասել սուրբ Բոնիֆացիոսը և մյուս սրբերը՝ սուրբ Սյուզին, սուրբ Մարիամը և մյուսներըԴա անհեթեթություն է: Ցանկացած այլ ստի պես սուտ է: Եթե Խոսքին հակառակ է, ուրեմն սուտ է: Ես Աստծո Խոսքով չհաստատված խոսքերին չեմ հավատում: Դրա համար ես չեմ հավատում նաև բողոքական հավատամքներին: Եթե դոգմա է, ուրեմն էությամբ կաթոլիկ է: Ինչպե±ս կարող եք ծիծաղել կաթոլիկների և նրանց դոգմաների վրա, եթե դուք էլ դրանցից շատ ունեք: (Իմ ասածը հենց այստեղ գտնվողներին չի վերաբերում, բայց սա ձայնագրվում է: Դուք հասկանում եք: Տարածվում է աշխարհով մեկ):

Ուշադրություն դարձրեք: Ինչպե±ս կարոք եք ասել, որ նրանք սխալ են, երբ ինքներդ էլ ունեք մարդկանց ձեռքով ստեղծված հավատո հանգանակներ և դոգմաներ, որոնք հակառակ են Աստվածաշնչին: Որովհետև դուք մի կազմակերպություն եք, որը այդ պոռնիկի դուստրերից մեկն է: Ի±նչ է պոռնիկը: Դա մի կին է, որը հավատարիմ չէ իր ամուսնուն, դա մի եկեղեցի է, որը սուտ ուսմունքներ է բաժանում Աստծո սուրբ Խոսքն ընդունելու փոխարեն՝ քրիստոնեական եկեղեցի կոչվելով հանդերձ:

Այդպես  վարվեց Եվաննա լսեց սատանային և մահվան ու երկիրը հարվածող բոլոր տառապանքների պատճառը դարձավ: Այդ ամենը եղավ Եվայի պատճառով, որովհետև նա հոգևոր շնություն գործեց Աստծո դեմ՝ Նրա Խոսքին չհավատալով: Հենց այդ են անում այսօրվա եկեղեցիները: Նրանք հոգևոր շնություն են գործում Աստծո Խոսքի դեմ: Նրանք նույնիսկ ձեզ իրենց եկեղեցին չեն ընդունի, եթե չընդունեք նրանց վարդապետությունը:

Նրանք նամակներում ինձ գրում են. “Եթե հավատում եք այսինչ բանին, եթե ընդունում եք, որ այսինչ բանը ճիշտ է…”:

Ես պատասխանեցի. “Ուրեմն չեմ գա”:  Կամ կքարոզեմ այն, ինչ Աստվածաշունչն է սովորեցնում, կամ ոչինչ չեմ քարոզի”:

Մնացեք Խոսքի մեջ: Եղբայրներ, մենք դա պետք է անենք՝ մնանք Խոսքի մեջ: Մենք ապրում ենք վերջին օրերում և գիտենք դա: Ժամը մոտ է:

Նրանք ձեզ կասեն այն կամ այն բանը, բայց եթե հիմնված չէ Աստծո Խոսքի վրա, չհավատաք: Ինչ էլ որ ասեն:

Հիսուս Քրիստոսի Անունով  մկրտության վերաբերյալ ես քարոզեցի հովիվների մի խմբում: Ամենաքիչը երեք հարյուր հոգի էին: Շատ մարդ էր եկել այդ հանդիպմանըՉիկագոյի ողջ հովվական խորհուրդը եկել էր ինձ հետ հանդիպելու: Տերը ինձ տեսիլք տվեց՝ ցույց տալով, թե որտեղ էր լինելու այդ հանդիպումը և ինչ էր լինելու: Ես ասացի այդ մարդկանց (այդ հանդիպման ձայնագրությունը կա, եթե ուզում եք լսել), այդ եպիսկոպոսներին, վարդապետներին, կարդինալներին, բոլոր ներկաներին. “Նա, ով կարող է հերքել իմ ասածները, թող այստեղ գա իր ԱստվածաշնչովԻնչու± ոչինչ չեք ասում”: Ոչ ոք ոչինչ չասաց: Ինչու±: Որովհետև վախենում էին այդ Խոսքից: Ես նրանց ասացի. “Եթե չեք կարող հերքել իմ ասածները, ինչու± եք ինձ միշտ քննադատում: Ուրեմն լռեք: Եթե չեք կարող հաստատել ձեր փաստարկները Աստծո Խոսքով, ուրեմն լուռ մնացեք”:

Այդ նույն մարդկանց խումբն ինձ մոտ ուղարկեց մի կնոջ, ով ինձ ասաց. “Բրանհամ եղբայր, եթե դա ձեզ Տիրոջ հրեշտակն է ասել (դուք գիտեք այդ լուսանկարը՝ Տիրոջ հրեշտակի), մենք կհավատանք”:

Ես ասացի. “Ինչպե±ս կարող է հովիվների խումբը լինել այդքան տկար և անհաստատ: Եթե Տիրոջ հրեշտակը Աստծո Խոսքին հակառակ մի բան ասեր, Տիրոջ հրեշտակը չէր լինի”: Տիրոջ հրեշտակը կհաստատի Աստծո Խոսքը: Նա միշտ այդպես է արել բոլոր ժամանակաշրջաններում և կշարունակի այդպես անել: Նա մնում է Խոսքի մեջ: Սուրբ Հոգով օծված ցանկացած քարոզիչ կմնա Խոսքի մեջ, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ ողջ Աստվածաշունչը գրված է Սուրբ Հոգով: Ինչպե±ս կարող եք ունենալ Սուրբ Հոգին և ժխտել այն, ինչ Աստվածաշունչն է ասում: Ձեր մեջ բնակվող Սուրբ Հոգին վկայում է այդ մասին և ցույց է տալիս, թե ինչն է սխալ, ինչն է ընդամենը հավատամք:

Ջորյակը ոչնչացրեց Աստծո տված լավ բաները, ճշմարիտ բաները:

Դրանք անհիմն խոսքեր են, որոնք հակառակ են առաքյալների վարդապետությանը: Եթե Նա այսօր նույն Աստվածը չլիներ, ով Իսրայելի զավակների հետ էր, երբ նրանք անցան Կարմիր ծովը, Նա Աստված չէր լինիԵթե Նա այսօր նույն Աստվածը չլիներ, ով Պենտեկոստեի օրը իջավ երկնքից, Նա Աստված չէր լինի: Այդ դեպքում հարություն չէր լինի: Ի±նչ օգուտ պատմական Աստծուց, ով այսօր նույն Աստվածը չի: Ի±նչ օգուտ մարդկանց ճեմարաններ ուղարկելուց, որպեսզի քարոզիչներ դուրս գան ինկուբատորի ճտերի նման, եթե այդպիսի Աստված չկա:

Ու±ր եք դուք, եթե հեռանում եք Աստծո Խոսքից: Ո±րն է ձեր հիմքը: Դուք կպատասխանեք. “Եկեղեցին”: Եկեղեցի±ն: 969 տարբեր կազմակերպություններ կան: Ո±րն է ճիշտը:

Ի±նչ կարող էիք անել: Դա խառնաշփոթություն կբերեր: Բայց Աստված մարդկանց եկեղեցու միջոցով չի դատում, այլ Քրիստոսի, իսկ Քրիստոսը Խոսքն է: Աստվածաշունչն ասում է. “Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էրև Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց և նրա փառքը  տեսանք որպես Հորից եղած Միածնի փառք՝ լի շնորհով ու ճշմարտությամբ” (1 Հովհ. 1:1,14):

Նա եկեղեցուն և մարդկանց դատում է Խոսքի միջոցով(դա ճիշտ է), կենդանի Խոսքի, հարություն առած Խոսքի միջոցով: Կենդանի և հարություն առած Խոսքը գրված Խոսքին հակառակ ոչինչ չի ասի, որովհետև Նա վկայում է ճշմարտության մասին:

Նա չի կարող մի տեղ մի բան ասել, մեկ ուրիշ տեղ՝ մեկ այլ բան: Ես կարող եմ այստեղ մի բան ասել, մեկ ուրիշ տեղ՝ այլ բան, որովհետև մարդ եմ: Դուք նույնպես, որովհետև գիտելիքներ ու հասկացողություն եք ստանում: Բայց Աստված՝ ոչ, Նա անսահման է: Նրա առաջին որոշումը, առաջին ասածը հավիտյան է մնում: Այն հավիտյան է տևումՆա չի կարող մի տեղ մի բան ասել, մեկ ուրիշ տեղ՝ մեկ այլ բան: Քանի որ Նա Աստված է, միշտ նույն բանը կասի:

Ահա թե ինչու, եթե Աստծուց եկող Հոգին է ձեր մեջ, Նա կվկայի Խոսքը, որը Ճշմարտություն է, յուրաքանչյուր Խոսքը, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այդպես է ասում Աստվածաշունչը:

Այժմ շտապենք և քննենք այս փոքրիկ միջատի զարգացման վերջին փուլը: Նախ նա հայտնվեց խառնիճի տեսքով: Ի±նչը ոչնչացրեց խառնիճը Աստծո Ծառից. պտուղները: Հետո հայտնվեց մեկ ուրիշ տեսքով և ի±նչ արեց: Եկավ մորեխի տեսքով և ոչնչացրեց տերևները: Մորեխները դա են անումՀետո հայտնվեց ջորյակի տեսքով և սկսեց կրծել կեղևը:

Այժմ նրան տեսնում ենք զարգացման չորրորդ փուլում՝ երևիլի տեսքով: Ի±նչ է անում երևիլը: Նա ներծծում է կյանքը, հոգին: Վերցնում է ծառի միջուկը և սկսում կենսահյութը ներծծել: Ահա երևիլը: Ի±նչ կանվանենք նրան: Հարանվանություն. ահա այդ միջատի իսկական անունը: Նա կործանում է, կյանքն է ներծծում:

Ամեն անգամ, երբ Աստված արթնության շարժում է սկսում Իր ժողովրդի մեջ, նրանք դա վերածում են հարանվանության, անմիջապես մեռնում են: Կարո±ղ է եկեղեցու պատմությունն իմացող մարդը ժխտել դա: Ցույց տվեք ինձ մի խումբ, որը կազմակերպություն դառնալուց հետո անմիջապես չի մահացել: Ջորյակը եկավ, ոչնչացրեց կրոնը, հետո երևիլը եկավ, խլեց ծառի կյանքը:

Ինչպիսի± կյանք էր նրանց մեջ: Սուրբ Հոգին: Բայց հնարավոր չէ, որ միաժամանակ միասին լինեն Սուրբ Հոգին և դոգմաները. Սուրբ  Հոգին դա չէր հանդուրժիԴրա համար երևիլը խլեց Ծառի կյանքը և  նրանց տվեց դոգմաներ, դարձրեց հարանվանություն: “Կարևոր չէ, թե Նա ինչ է ասում, մեր հարանվանությունը ասում է այսպես”:

Հիշեք, որ հարանվանություն դառնալուց հետո մահանում է և էլ երբեք չի կենդանանում: Առաջին կազմակերպությունը եղել է կաթոլիկ եկեղեցին. նա անմիջապես մահացավ: Հենց սկզբից միայն դոգմաներ ունեին:

Այնտեղից դուրս եկավ առաջին բարեփոխումը՝ Լյութերի հետ: Այն դարձավ կազմակերպություն և մահացավ: Հետո եկավ Ուեսլեյը, նորից կազմակերպություն և մահ: Այնուհետև՝ հոգեգալստական շարժումը և նորից կազմակերպություն, մահ: Երիցականները, Նազովրեցիները, Սրբության ուխտավորները, բոլոր մյուս կազմակերպությունները բոլորն էլ մահացան: Տեսեք՝ ուր են նրանք: Ինչու±: Որովհետև կազմակերպություն դարձան, և դա նրանց սպանեց:

Ի±նչ են նրանք անում: Դոգմաներ են ընդունում: Նազովրեցիներ, ի՜նչ հրաշալի եկեղեցի էիք դուք: Դուք այնքան մոտ էիք Պենտեկոստեին: Դուք հավատում էիք սրբացմանը, բայց երբ խոսք եղավ Հոգու պարգևների, լեզուներ խոսելու, Աստծո փառավոր զորության մասին, դուք ասացիք, որ դա սատանայից է, և մահացաք: Դա ճիշտ է: Հիմա ի±նչ վիճակում են նրանքՆրանք մահացել են: Ո°հ, ավելի ու ավելի շատ անդամներ ունի, բայց դիակ է:

Ու±ր են նրանք այսօր: Նրանք շատ անդամներ ունեն, բայց անկենդան մարմին են, ինչպես որ վերջերս ինձ ցույց տրվեց: Ես տեսա, թե ինչպես քարոզիչը կռացել էր անկենդան մարմնի վրա և սիրով համբուրում էր: Ինձ ասվեց. “Նրանց ժամանակը վերջացել է: Դրանով վերջացած է”:

Աստված տնկեց Իր ծառը, որ հոգևոր պտուղներ տա, Հոգու պտուղներըՄի±թե այդպես չէ: Բայց ի±նչ արեց մարդը: Մարդը միշտ ձգտում է արհեստական տեսք տալ: Անցյալում այդպես է արել, այսօր էլ նույնն է անում: Մարդը միշտ ձգտել է ձևափոխել հոգևոր եկեղեցին և դրան արհեստական տեսք տալ:

Լյութերը հոգևոր եկեղեցի ուներԲայց  ի±նչ կատարվեց: Հենց որ Լյութերը մահացավ, նրանք եկեղեցուն արհեստական տեսք տվեցին: Ի±նչ արեց Ուեսլեյը, Ջոն Ուեսլեյը, ով Աստծո մեծ մարդ էր: Ոչ ոք չի կարող ասել, որ նա Աստծո մարդ չէր: Բայց ի±նչ կատարվեց: Հենց Ջոնն ու Չարլզը մահացան, մեթոդականները կազմակերպություն դարձան, մահացան:

Այդպես է եղել յուրաքանչյուր ժամանակաշրջանում, յուրաքանչյուր եկեղեցու հետ: Նրանք արհեստական բաներ ավելացրին՝ լավ գործեր, մեծ եկեղեցի, խելացի մարդիկ… “Քաղաքի ղեկավարները գալիս են մեր եկեղեցին”:

Նույնը կատարվեց ձեզ հետ, հոգեգալստականներ: Հենց այդպես: Իջեցրեք պարիսպները, դուք հեռանում եք Հոգուց: Դուք ցանկացաք ունենալ մեծ շենքեր, շքեղություն, ճանաչված հովիվներ: Բայց ի±նչ արեցիք դրա համար: Երբ դուք փոքր էիք, ձեր մայրը ձեզ ուղարկեց ճեմարան, որ հովիվ դառնաք: Ի±նչ սովորեցիք այնտեղ: Աստվածաբանություն, ամեն տեսակ մարդկային գիտելիքներ: Իսկ ի±նչ ստացվեց դրանից: Հայտնվեցին այդՌիկիներնուԷլվիսները”:  Դա ճշմարտությունն է:

Իսկ ի±նչ ունեք մենք այսօր: Խառնաշփոթություն, աստվածապաշտության կերպարանք: Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերում նրանք կունենան աստվածապաշտության կերպարանքը, բայց կուրանան դրա զորությունը, այսինքն՝ կյանքը: Ինչու±: Որովհետև երևիլը ոչնչացրեց կյանքը: Կազմակերպությունները խլեցին այդ կյանքը:

2 Տիմ. 3:3 համարում Պողոսն ասում է. “Այս իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճոյասեր, քան թե աստվածասեր: Դրանք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացել են. նրանցից հետ քաշվիր”:  Երևիլը կյանքը վերցրեց, ջորյակը ոչնչացրեց շատ վաղուցԲայց մի քանի վայրկյանից, եթե Տերը թույլ տակտեսնենք, թե ինչպես է այդ Ծառը վերատնկվում:

Նրանք ունեն ամենամեծ եկեղեցիները: Դա հաստատ է: “Գիտեք, մեր եկեղեցին անցած տարի այսքան շատ անդամներ ունեցավ”:

Հնարավոր է, բայց կաթոլիկ եկեղեցին ձեզ հազար անգամ գերազանցում է: Կաթոլիկ եկեղեցին այնքան կողոպտեց Ռուսաստանին, որ վտարվեց այնտեղից, և կոմունիզմը հաստատվեց այնտեղ: Նույն բանը կատարվեց Մեքսիկայում, և նույնը կլինի ամեն տեղ, որտեղ կա կաթոլիկ եկեղեցին:

Մի վախեցեք կոմունիզմից: Կոմունիզմը անաստված շարժում է, բայց  լսում ենք, թե ինչպես են քարոզիչները ամբիոնից անընդհատ դատապարտում կոմունիզմը: Ես էլ չեմ ընդունում կոմունիզմը, բայց երբեք մի ասեք ձեր եկեղեցուն. “Ո°հ, նրանք մեզ կուլ կտան: Ողջ աշխարհը կոմունիստ կդառնա”:  Դա բացարձակապես հակառակ է Աստծո Խոսքին: Աստվածաշնչի ոչ մի մասում նման բան չեք գտնի:

Բայց Աստվածաշունչն ասում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին կպաշարի ողջ աշխարհը: Կարդացեք Դանիելի մարգարեությունը  և կտեսնեք: Ոսկյա գլուխը Նաբուգոդոնոսոր թագավորն է, բաբելոնյան թագավորությունը, և նրան հաջորդեցին մարերն ու պարսիկները: Հետո եկավ հունաց թագավորությունը, այնուհետև՝ Հռոմը: Ոտքի մատները խորհրդանշում են երկրի թագավորությունների ամբողջությունը:

Կա երկաթե վարագույրը, բամբուկե վարագույրը և ծիրանեգույն վարագույրըՍիրելի եղբայրներ, մի վախեցեք  առաջին երկու վարագույրներից. բայց ուշադրություն դարձրեք ծիրանեգույն վարագույրին: Այսօր այն տարածվում է երկրի վրա, պատրաստ է իշխանություն վերցնելու:

Հիշեք, ճիշտ այնպես է, ինչպես Աքաաբի ժամանակ: Հեզաբելն էր կանգնած նրա թիկունքում: Աստվածաշունչը կաթոլիկ եկեղեցուն տալիս է Հեզաբելի՝ պոռնիկի անունը: Աքաաբը չար մարդ չէր: Ես չեմ կարող ասել, որ պարոն Քենեդին լավ մարդ չէ. ես  նրա մասին ոչինչ չգիտեմ: Նա մարդ է. ես այդքանը գիտեմ: Նա նախագահն է, և ես կարծում եմ, որ լավ նախագահ կլինի: Խոսքը նրա մասին չէ, այլ նրա թիկունքում գտնվող համակարգի: Սպասեք, մինչև կաթոլիկ եկեղեցին սողոսկի նախարարների կաբինետ և ամեն տեղ, ուր հնարավոր է, և կտեսնեք, թե ինչ կկատարվի: Տեսեք, թե ինչ կատարվեց ուրիշ երկրներում: Տեսեք, թե միշտ ինչ է արել կաթոլիկ եկեղեցին:

Մի±թե Աստվածաշունչը չի ասում Հայտնության 13-րդ գլխումԱյս ազգի թիվն է 13-ը: Այն սկսվեց 13 գաղութներով, դրոշի վրա 13 շերտերով և  նկարագրված է Հայտնության 13-րդ գլխում:

Աստվածաշունչն ասում է, որ նա գառնուկի եղջյուրների նման երկու եղջյուրներ ուներ: Դա կրոնի ազատությունն է: Երկու փոքրիկ եղջյուր. մեկը՝ քաղաքական, մյուսը՝ կրոնական: Կարճ ժամանակ անց նրանք միավորվեցին, և այդ գազանը սկսեց խոսել վիշապի նման, արեց այն ամենը, ինչ վիշապն էր արել իրենից առաջ: Աստվածաշունչն ասում է, որ նրանք ստեղծեցին գազանի պատկերը, որը եկեղեցիների համագործակցությունն է: Հենց հիմա դրանով են զբաղված Նյու Յորքում: Այնտեղ այդ մեծ դիարանն էՄեթոդականները, մկրտականները, հոգեգալստականները, էկումենիզմի բոլոր համախոհները հավաքվել են, վաճառում են իրենց անդրանիկության իրավունքը, որ մտնեն Բաբելոնի այդ խառնաժողովի մեջ: Ի±նչ է կատարվում: Մի±թե ուզում եք Եսավի նման վաճառել ձեր անդրանիկության իրավունքը մեկ աման ոսպապուրի համար: Ահա, սա կլինի ձեր ունեցածը՝ գազանի պատկերը: Անկասկած: Մի° վախեցեք կոմունիզմից, վախեցեք կաթոլիկությունից:

Խոսքն ասում է, որ նրանք կգան մեղմ գառնուկների նման, բայց զգույշ եղեք. այդ արտաքինի տակ թաքնված են խաբեբա գայլերՔննեք այդ բաները: Կկատարվի այն, ինչ Խոսքն է ասում: Կոմունիզմն ընդամենը գործիք է Աստծո ձեռքում: ԻՆչու± գոյություն ունեն կոմունիստները: Որպեսզի Խոսքն իրականանա: Դա ճիշտ է: Մտածե±լ էիք այդ մասին: Աստված պետք է այնպես անի, որ Իր Խոսքն իրականանա:

Տեսեք այդ չորս հարյուր մարգարեներին, որոնք կանգնած էին Աքաաբի և Հովսափատի առջև: Հովսափատն արդար մարդ էր: Նա ասաց. “Ռամովթ-Գաղաադ ելնելուց առաջ չպե±տք է հարցնենք Տիրոջը”:

Աքաաբը պատասխանեց. “Անշուշտ: (այդ ամենի ետևում Հեզաբելն էր կանգնած): Ես չորս հարյուր մարգարե ունեմ. կանչենք նրանց”:

Նրանք բոլորն էլ լավ մարդիկ էին: Նրանց բերեցին, և նրանք բոլորն էլ մարգարեացան՝ ասելով. “Գնացեք, Տերը ձեզ հետ է”:

Բայց դա ճիշտ չթվաց Հուդայի թագավորին, որը Աստծո մարդ էր: Դրա համար հարցրեց. “Էլ ուրիշ մարգարե չկա±”:

Նրանք չորս հարյուր հոգի էին, և բոլորն էլ միաբան ասում էին. “Բարձրացիր, որովհետև Տերը խոսել է մեզ հետ և ասել է՝ “Բարձրացիր”:

Բայց Հովսափատն ասաց. “Էլ ուրիշ մարգարե չկա±”:

Աքաաբը պատասխանեց. “Կա, բայց ես նրան ատում եմ: Նա միշտ ինձ համար վատ բաներ է մարգարեանում”:

Ինչպե±ս կարող էր նա ուրիշ բան մարգարեանալ, երբ Աստծո Խոսքն էր հակառակ Աքաաբին: Այդպես նրանք գնացին Միքիային բերելուՄիքիան նրանց ասաց. “Բարձրացեք, բարձրացեք, բայց ես Իսրայելին տեսա հովիվ չունեցող ոչխարների պես ցրված”:

Նրանց քահանայապետն առաջ եկավ և ապտակեց Միքիային՝ ասելով. “Տիրոջ Հոգին ո±ր կողմից դուրս եկավ ինձնից՝ քեզ հետ խոսելու համար”:

Պատկերացնում եմ, որ նա ասաց, “Հենց սկզբից էլ Նա քո մեջ չի եղել”: Դրա համար Միքիան նրան պատասխանեց. “Ահա կտեսնես այն օրը, որ…”:

Աքաաբն ասաց. “Սրան բանտ դրեք և նեղության հացով ու նեղության ջրով կերակրեք, մինչև ես խաղաղությամբ վերադառնամ”:

Միքիան պատասխանեց. “Եթե խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսած չի լինի”:

Ինչու±: Որովհետև նա մնում էր Խոսքի մեջ: Դրա համար ես այսօր ասում եմ ձեզ. մի վստահեք թվացյալ լավ բաներին: Կարևոր չէ, թե քարոզիչներն ինչ են ասում. “Կոմունիզմը կնվաճի աշխարհը և կկործանի այն”: Մի պայքարեք կոմունիզմի դեմ, պայքարեք Հռոմի դեմ: Որովհետև սա էԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ”:

Տերն ասել էր Միքիային. “Պետք է մարգարեներն այդպես ասեն, որ Աքաաբը գնա այնտեղ և կատարվի Եղիայի մարգարեությունը”:

Աստված թույլ տվեց, որ կոմունիզմը բարձրանա: Բոլոր եկեղեցիները համախմբեցին եկեղեցիների համագործակցությունում, որ ստեղծեն գազանի պատկերը: Հենց այդ է կանխասել Խոսքը: Ուրեմն այդ բաների համար մի անհանգստացեք: Պարզապես նայեք, թե դա ինչպես է իրականանում:

Գուցե ձեզ հոգնեցնում եմ, բայց այն, ինչ ասում եմ, ճշմարտություն է: Ես չգիտեմ, թե էլի երբ կկարողանամ խոսել ձեզ հետ. գուցե այլևս երբեք: Մենք դա չգիտենք: Գուցե այլևս չտեսնվենք, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք ճշմարտությունը: Ուշադիր եղեք: Այս Խոսքը ճշմարտությունն է: Ոչ թե ես, այլ այս Խոսքը: Եթե իմ ասածը հակառակ է Խոսքին, ինձ մի հավատացեք, Խոսքին հավատացեք: Եթե կարող եք ինձ ասել՝ “Ձեր քարոզածը հակառակ է Խոսքին”, ուրեմն պարտավոր եք գալ ինձ մոտ և ցույց տալ, թե ինչ է ասում Խոսքը:

Մենք տեսնում ենք, որ կոմունիստները համախմբվել են: Աստված ասել է, որ Գոգն ու Մագոգը հավաքվելու են ճակատամարտի համար: Դա կատարյալ ճշմարտություն է: Նրանք կհամախմբեն իրենց բոլոր ուժերը: Դա կկատարվի, որովհետև Աստվածաշունչն է ասել:

Աստված այդ Ծառը տնկել է, որ հոգևոր պտուղ տա, բայց մարդը միշտ ցանկացել է դրան արհեստական տեսք տալ: Նրանք ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց ունեն քաղաքի ամենամեծ շենքերը և միլիոնավոր դոլարներ: Ահա մարդիկ, որոնք քարոզում են Հիսուսի մոտալուտ գալստի մասին և վեցից ութ միլիոն դոլար են ծախսում շենքեր կառուցելու համար: Իսկ ես գիտեմ Ավետարանը քարոզող միսիոներների, որոնք միջոցներ չունեն մի  զույգ կոշիկ գնելու և շաբաթը երկու անգամ են սնվում:

Ի±նչն է պատճառը, որ այդ մարդիկ այդպես են վարվում: Ես չեմ կարծում, որ նրանք հավատում են Նրա գալստին: Ձեր կյանքը ձեր խոսքերից բարձր է խոսում: Երբ հիշում եմ այդ խեղճ միսիոներներին, որոնք գալիս էին իմ հավաքույթներին: Նրանք կոշիկ չունեին, միայն մեկ հին տաբատ: Ապրում էին լվերի, ամեոբաների և փայտոջիլների, ամեն տեսակ հիվանդությունների մեջ, նրանց ձեռքերը վերքերով պատված էին: Նրանք գալիս էին ինձ մոտ և ասում. “Դու±ք եք Բրանհամ եղբայրը”:

-- Այո, ես եմ:

-- Եղեք օրհնված: Ես միշտ աղոթում եմ ձեզ համար:

Ես մտածում էի. “Ո°հ, Տեր, այս մարդն աղոթում է ինձ համար: Նրանց աղոթքների կարիքն ունեմ ես”:

-- Ես կարդում եմ ձեր հոդվածները, Բրանհամ եղբայր: Դուք ճշմարտությունն եք ասում: Մենք համաձայն ենք ձեզ հետ”:

Նրանք այդպիսի մարդիկ ենաղքատ մարդիկ: Հիմա լսեք մեկ ուրիշին. “Ո±վ է այս մարդը”:

-- Չգիտեմ, նա մեր կազմակերպությունից չէ:

-- Բայց ո±վ է նա:

-- Ոչինչ չգիտեմ, նա մեզ հետ չէ:

-- Բայց ո±վ է:

-- Նա անկախ է:

-- Անկա±խ է: Իսկ ի±նչ է անում:

-- Այնտեղ մի փոքր աշխատանք է կատարում, բայց չի միանում մեզ :

-- Ուրեմն ես կուզեի նրա հետ ծանոթանալ:

Երբ ես փոքր ժամանակ գնում էի այգուց խնձոր քաղելու, միշտ գնում էի այն ծառերի մոտ, որի տակ շատ ձեռնափայտեր էին դրված: Այդ ծառերից ամենից շատ էին խնձոր թափ տվել. հենց այդ ծառերի վրա ամենահամեղ պտուղներն էին

Նրանք ասում են. “Դրանք ֆանատիկներ են”:

Դուք գիտեք, խրտվիլակներ միշտ դնում են այնտեղ, որտեղ լավ ծառերն են տնկված: Սատանան նույն բանն է անում: Նա փորձում է ձեզ հեռացնել ծառից: Բայց դուք մի վախեցեք, խրտվիլակից առաջ անցեք:

Ես մի անգամ հսկում էի մի արջամկան, որն ուտում էր իմ տնկած լոբիները: Հենց մի մարգ տնկում էի, գալիս էր և ուտում: Ես վերցրի մի թղթե պարկ (ես նկարիչ եմ, պիտի տեսնեք, թե ինչպե՜ս եմ նկարում) և  նկարեցի մի պատկեր, որը իմ կարծիքով պիտի սարսափելի տեսք ունենար: (Եթե ես եմ նկարողը, ամեն դեպքում սարսափելի է): Ես ամրացրեցի այդ նկարը պարկի վրա, որի մեջ մի քանի չոր լոբիներ էի լցրել և պարկը կախեցի ձողի վրա: Երբ քամին փչում էր, պարկը ցնցվում էր: Ահա փոքրիկ արջամուկը եկավ: Նա սկսեց հատիկներն ուտել և հասավ խրտվիլակի մոտ: Մի քիչ հետ գնաց և նայեց: Հետո այսպիսի ձայն արձակեց և ցատկեց առաջ. ոչինչ չէր շարժվում: Նորից նայեց և շրջվելով տեսավ լոբիները, որոնք համեղ էին: Ավելի ու ավելի մոտեցավ՝ փորձելով վախեցնել խրտվիլակին. ոչինչ չէր շարժվում: Դա անկենդան մի բան էր, ինչպես բոլոր խրտվիլակները:

Արջամուկը թաթով հարվածեց պարկին, որը սկսեց շխշխկալ: Հետ ցատկեց, նորից նայեց: Նորից առաջ եկավ ու թաթով հարվածեց, տեսավ, որ շխշխկոցից բացի ուրիշ բան չկա: Նորից փորձեց չորս կամ հինգ անգամ  և տեսավ, որ միշտ նույն արդյունքն է: Հետո գիտե±ք, թե ինչ արեց: Պարկի կողքով անցավ և շարունակեց լոբիներն ուտել: Ինձանից հնարամիտ դուրս եկավ:

Հասկանու±մ եք: Նա թույլ չտվեց, որ խրտվիլակն իրեն կանգնեցնի: Խրտվիլակից այն կողմ համեղ բան կար: Երբ մարդիկ ասում են. “Դրանք ֆանատիկների խումբ են”, մի վախեցեք այդ խրտվիլակից: Անցեք նրա կողքով և ներս մտեքՄտեք և հավատացեք: Գուցե այնտեղ Սուրբ Հոգին է, ո±վ գիտե:

Նայեք այս հարանվանական երևիլին…  մարմնավոր  եկեղեցին և հոգևոր եկեղեցին: ՏԵսեք, թե ինչպես է երևիլը եկեղեցին վերածում հարանվանության: Նա կրծեց կեղևը, ոչնչացրեց պտուղները. այդ ամենն արդեն անհետացել է, Հոգու պարգևներն անհետացել են, այլևս չկա աստվածային բժշկություն, լեզուներով խոսել, մարգարեություն և այլն: Նրանք չեն հավատում, որ մարգարեներ կան, այլևս նման բաների չեն հավատում: Նրանք էլ ոչինչ չգիտեն: Իրենց ողջ ունեցածը մարդկանց կողմից ստեղծված արհեստական բաներն են:

Մարմնավոր եկեղեցինկա մարմնավոր եկեղեցի, որը ստեղծվել է մարդու կողմիցՀոգևոր եկեղեցինդուք գիտեք, Աստվածաշունչը խոսում է դրա մասինՄարմնավոր եկեղեցին և հոգևոր եկեղեցինԱստվածաշունչն ասում է. “Դուրս հանիր ստրուկ կնոջն (Հագարին) ու նրա որդունորովհետև ստրուկ կնոջ որդին ժառանգություն չպիտի ստանա ազատ կնոջ որդու հետ”:

Ի±նչ է ժառանգում մարմնավոր եկեղեցինՀարդ, որը կապվում և նետվում է կրակի մեջ. նա չի ժառանգելու ազատ կնոջ հետ: Եթե ստրուկ կինը գերության մեջ է իր հարանվանական զավակների հետ, նա չի ժառանգելու ազատ կնոջ հետ, որովհետև ազատ կնոջ որդիները հափշտակվելու են: Բայց ստրուկ կնոջ զավակները կանցնեն դատաստանի միջով, կմերժվեն: Երևիլը, հարանվանական ԵսավներըԵսավն ու Հակոբը երկվորյակներ էին, երկուսն էլ՝ կրոնասեր, բայց Եսավը մարմնավոր մարդ էր: Մինչդեռ լավ մարդ էր: Նա չէր գողանում, չէր խմում, ուրիշ նման բաներ չէր անում: Նա կրոնասեր մարդ էր, բայց մտածում էր. “Եթե կրոնասեր եմ, էլ ի±նչ տարբերություն կա”:

Բայց այդ ճարպիկ Հակոբի համար կարևոր չէր, թե ինչ միջոցներով է ստանալու այնքան ցանկալի անդրանիկության իրավունքը: Կարևոր չէր, թե ինչպես, միայն թե ստանար: Եթե անհրաժեշտ էր, որ գնար խորանի մոտ, աղաղակեր, լաց լիներ, հեկեկար, միայն թե ստանար:

Ոմանք ասում են. “Ո°հ, Բրանհամ եղբայր, ես չեմ սիրում, երբ գալիս են խորանի մոտ, աղաղակում են, լաց լինում…”:

Ուրեմն ոչինչ չեք ստանա:

Հարավում ապրող մի սևամորթ տարեց եղբայր միշտ երջանիկ էր: Նրա տերը հարցրեց իրեն.

-- Բարեկամս, ի±նչն է պատճառը, որ դու միշտ այդպես երջանիկ ես:

Նա պատասխանեց.

-- Սրտումս եղած կրոնն է պատճառը:

-- Նման բան գոյություն չունի:

-- Սխալվեցիք: Պետք է ասեիք. “Որքան գիտեմ՝ նման բան գոյություն չունի”:

Իսկ նա գիտեր, որ գոյություն ունի:

Մի օր տերը նրան խնդրեց. “Ես էլ կուզենայի ունենալ այդ սրտում եղած կրոնից”:

Սևամորթը նրան հարցրեց.

-- Ե±րբ եք ուզում ստանալ:

-- Հենց հիմա:

-- Ուրեմն գնանք դրա հետևից:

Տերը դուրս եկավ և նրան ասաց. “Ահա մարագը: Այստեղ լավ է մեզ համար: Ոչ կինս, ոչ էլ ուրիշ մարդ մեզ չի լսի: Կարող ենք այստեղ ծնկի գալ”: (Տեսնում եք, շատերն այդպես են ուզում ստանալ. ուզում են, որ սկուտեղով մատուցես իրենց):

Բայց տարեց սևամորթ եղբայրը նրան ասաց.  “Այստեղ չեք կարող ստանալ”:

Նա գնաց մսուրի մոտ և ասաց. “Այստե±ղ կարող եմ ստանալ”:

--  Ոչ:

-- Գնանք կերատաշտի մոտ:

-- Ոչ:

-- Ուրեմն՝ ու±ր:

-- Իմ հետևից եկեք:

Նա տաբատը վեր ծալեց, գնաց խոզանոց, ուղիղ տիղմի մեջ և ասաց.

-- Եկեք, այստեղ կստանաք:

-- Ես չեմ ուզում այստեղ գալ:

-- Ուրեմն, տեր, իրականում չեք ուզում ստանալԴուք չեք ուզում:

Նեեմանն էլ էր այդպես մտածում: Նա ասել էր. “Շատ եմ ուզում ազատվել այդ բորոտությունից”:

Եղիսեն նրան ասաց. “Գնա սուզվիր Հորդանան գետը, այն մասում, որը թափվում է ծովը (ամենատիղմոտ գետն է), սուզվիր գետում յոթ անգամ”:

Բայց Նեեմանն ասաց.  “Դամասկոսի գետերը հազար անգամ ավելի լավը չե±ն Իսրայելի ջրերից: Դրանք շատ ավելի մաքուր են: (Մենք դրանում համոզվեցինք այն երեկո ֆիլմը դիտելով):

Ես մտադիր չեմ այնտեղ իջնել: Ես չեմ էլ կարող այդ անել: Գիտե±ք, թե ես ով եմ: Ես պահակախմբի պետ եմ, բանակի հրամանատար եմ”:

Եթե դու ուզում ես բորոտությունից ազատվել, իջիր Հորդանան գետը: Բայց եթե ուզում ես բորոտ մնալ, գնա տուն”:

Նա պատասխանեց. “Ես կգնամ”: Պատկերացնում եմ նրան այդ տիղմոտ ջուրը մտնելիս: Կարո±ղ եք պատկերացնել: Դա վնաս էր իր հեղինակությանը: Պատկերացնում եմ, թե ինչպես էր ոտքի մատների վրա տհաճությամբ մտնում գետը:

Այսպես են մարդիկ ուզում գալ Քրիստոսի մոտ: “Ես ուզում եմ բժշկվել, ուզում եմ երկինք գնալ, բայցեթե ինձ ուրիշները տեսնեն”:

Կեղծավորնե°ր, դուք ոչինչ չեք ստանա: Բացարձակապես ոչինչԴուք բավականաչափ չեք փափագում դրանԴուք այդքան շատ չեք  ցանկանում: Երբ պատրաստ կլինեք ստանալու, այդ ժամանակ միայն կստանաք: Աստված ձեզ կտա, երբ պատրաստ լինեք:

Երևիլի ստեղծած հարանվանությունը փորձում է ոչնչացնել մնացածը: Ուշադրություն դարձրեք, որ Ծառի վրա հարձակվող յուրաքանչյուր միջատ ճանապարհ է բացում հաջորդի՝ իրենից հետո եկող միջատի համարՈ°հ, նա խորամանկ է: Նախ, ոչնչացրեց Հոգու պտուղները, որ հետո ոչնչացնի եղբայրական հաղորդակցությունը (տերևները): Նա կերակրվեց տերևներով: Ինչու± ոչնչացրեց տերևները: Որպեսզի զովություն չլինի Աստծո ժողովրդի համար, որ հետո էլ կարողանա մտնել կեղևի մեջ:

Նա մտավ կեղևի տակ և սկսեց կրծել: Ոչնչացրեց վարդապետությունը, որը կյանքն  է պահում: Եվ հենց որ անցքեր բացեց կեղևի մեջ, ճանապարհ բացվեց երևիլի համար, որը եկավ ներծծելու կենսահյութը՝ ձևավորելով հարանվանության  հոգին: Այնպես արեց, որ կազմակերպություն դառնան և նպատակից հեռանան: Իսկ ի±նչ եղավ կյանքը: Իջավ մինչև արմատները: Դա ճիշտ է: Պետք է իջներ մինչև արմատները:

Այդ միջատն իր համար ճանապարհ բացեց, մինչև որ հասավ կյանքին: Նա փորեց, անցավ պտուղների, տերևների, կեղևի միջով, մինչև հասավ սրտին, ուր հոսում է կյանքը:

Եվս մեկ անգամ նայենք դրա զարգացման փուլերը: Տեսնենք, թե ինչպես է գործում: Սկզբում ոչնչացրեց առաջին պտղատու Ծառը, իսկական, թանկագին Ծառը, որն Աստված էր տնկել: Հիմա եթե համբերեք մի քանի րոպեԿուզենայի ասելՇուտով կտամ Զատկի պատգամը:

Առաջին հերթին կործանեց Աստծո առաջին պտղատու Ծառը՝ Քրիստոսին, թանկագին Ծառը: Նա էր Եդեմի պարտեզի Ծառը: Առաջին պտղատու ԾառըԱռաջին պտղատու Ծառը նա ոչնչացրեց: Առաջինը, որն Աստված տնկեց երկրի վրա, Քրիստոսն էր, և նա ոչնչացրեց Ծառը, որը բերում էր Նրա պտուղը: Կային բազմաթիվ կազմակերպություններ, բայց այդ հռոմեական միջատը մոտեցավ պտղատու Ծառին և ոչնչացրեց:

Ծա±ռ: Այո: Հիսուսն ասաց Հովհաննեսի ավետարանում. “Եթե Իմ Հոր գործերը չեմ անում, եթե իմ Հոր պտուղները չեմ բերում, Ինձ մի հավատացեք”: Ինչպիսի± պտուղներ էր Նա բերում: Ինչպիսի± պտուղներ: Եկեք մի պահ նայենք այդ Ծառին: Մենք այդ մասին հաճախ ենք խոսել, բայց ևս մեկ անգամ արագ քննենք, այստեղ գտնվող մարդկանց համար, ովքեր սպասում են, որ իրենց համար աղոթենք:

Ի±նչն էր առաջին բանը, որով նրանք հասկացան, որ Նա է Մեսիան: Երբ Պետրոսը Անդրեասի հետ եկավ Հիսուսի մոտ, Նա նայեց Պետրոսին և ասաց. “Քո անունը Սիմոն է, դու Հովնանի որդին ես”:

Այդպես նա հասկացավ, որ Հիսուսը Մեսիան է: Գիտե±ք, որ պատմությունն ասում է, որ դրանից առաջ շատերն են եղել, ովքեր իրենց Մեսիա էին հռչակում: Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ այդ անել, որովհետև ՄեսիանՄովսեսն ասաց (Մովսեսի ասածը Աստծո Խոսքն էր, իսկ Աստծո Խոսքը չի կարող խաբել). “Ձեր Մեսիան կլինի ինձ նման մարգարե”:  Եվ ահա, երբ այդ անծանոթ մարդը հայտնվեց Իր առջև, Հիսուսն ասաց. “Քո անունը Սիմոն է, դու Հովնանի որդին ես”: Այդ պահից Պետրոսն իմացավ, թե Ով էր Նա: Գիտեր, որ Նա է:

Երբ Փիլիպոսը Հիսուսի մասին խոսեց Նաթանայելի հետ, որը հրաշալի մարդ էր, կրոնասեր մարդ (նա Նաթանայելին պատմել էր այն, ինչ Հիսուսն ասել էր Սիմոնին), նրանք երկուսով գնացին Հիսուսի մոտ: Հիսուսն ասաց. “Հիրավի ահա մի իսրայելացի, որի մեջ բնավ նենգություն չկա”:

Նաթանայելն ասաց. “Ռաբբի, որտեղի±ց ես ինձ ճանաչում”:

Հիսուսը նրան պատասխանեց. “Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, Ես քեզ տեսա”:

Նաթանայելն ասաց. “Ռաբբի, Դու ես Աստծո Որդին, Դու ես Իսրայելի Թագավորը”:

Տեսնու±մ եք: Պտուղը… “Եթե Ես Իմ Հոր գործերը չեմ անում…”: Նա գիտեր նրանց սրտերի խորհուրդներըՄի անգամ մի կին դիպավ Նրա հագուստին և գնաց նստեց հավաքվածների հետ: Հիսուսը նայեց Իր շուրջը և ասաց. “Ո±վ ինձ դիպավ”: Ոչ ոք չպատասխանեց: Նա նորից նայեց և տեսավ արյունահոսություն ունեցող կնոջը: Նա նրան ասաց. “Քո հավատքը քեզ փրկեց”:

Իսկ այդ սամարացի կինըՀիշեք, որ Նա երբեք այդպես չէր խոսել հեթանոսների հետ: Ոչ: Նույնիսկ Իր աշակերտներին ասաց չգնալ նրանց մոտ: Դա ավելի ուշ պետք է լիներ: Հեթանոսների ժամանակները հետո էին գալու: Մեզ մոտ՝ հեթանոսներիս մոտ Նա եկավ Սուրբ Հոգու տեսքով, ինչպես ասել էր: Բայց երբ գնաց սամարացի կնոջ մոտ, ասաց նրան. “Ինձ ջուր տուր խմելու”: Նա նրան պատասխանեց. “Մեզ մոտ այդպիսի սովորություն չկա, որ Դու՝ հրեա լինելով, խոսես ինձ հետ, որ սամարացի կին  եմ”:

Այն ժամանակ էլ խտրականություն կարԲայց Հիսուսը ցույց տվեց, որ տարբերություն չկա, որ նույն Ծառից են: Մենք բոլորս Աստծո որդիներ ու դուստրեր ենք:

Այդ կինն ասաց. “Մի±թե Դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ”:

Նա պատասխանեց. “Ջուրը, որը Ես Քեզ կտամ, հավիտենական կյանքի աղբյուր է”:

Մենք երկրպագում ենք այս սարի վրա, իսկ դուք՝ Երուսաղեմում”:

Հիսուսն ասաց. “Գնա ամուսնուդ կանչիր”:

Կինը պատասխանեց. “Ես ամուսին չունեմ”:

Հիսուսը նրան ասաց. “Դու ճիշտ ասեցիր, որ ամուսին չունես: Որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, որ հիմա ունես, քո ամուսինը չէ”:

Նա ասաց Նրան. “ Չորս հարյուր տարուց ավելի մենք այլևս մարգարե չենք ունեցել, բայց Դու պետք է, որ մարգարե լինես: Այլապես ինչպե±ս կարող էիր իմանալ, որ հինգ ամուսին եմ ունեցել: Ես գիտեմ, որ մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ պետք է գա Մեսիան, որ Քրիստոս է կոչվում: Երբ Նա գա, մեզ ամեն բան կասի”:

Ո°հ, դա է պտուղը: Նա պատասխանեց. “Ես որ քեզ հետ խոսում եմ, Նա եմ”:

Անմիջապես նա թողեց իր կուժը (հարանվանությունների հին կուժը) և վազեց քաղաք: Նրա համար կարևոր չէր, թե ինչքան ջրհորներ ունի Հակոբը, նա նոր Աղբյուր էր գտել: Նա վազեց քաղաք և ասաց մարդկանց.  “Եկեք տեսեք մի մարդու, որ ինձ ասաց ամեն բան, որ ես արել եմ: Արդյո±ք նա Քրիստոսը չի”:

Բայց հրեաները չէին կարողանում հասկանալ դա: “Նա գուշակ է, Բեեղզեբուղի կողմից է ուղարկված”:

Հիսուսը նրանց ասաց. “Հիմա ես ձեզ ներում եմ: Բայց կգա Սուրբ Հոգին և կանի նույն գործերը և եթե դուք խոսեք Նրա դեմ, դա ձեզ երբեք չի ներվի”:

Եթե ես Իմ Հոր գործերը չեմ անում, Ինձ մի հավատացեք”: Բայց այդ պտղատու Ծառը տալիս էր Նրա պտուղը: Այժմ ուշադիր լսեք: Ինչպիսի± եկեղեցի հիմնեց Հիսուսը: Դուք, կաթոլիկներ, միշտ ասում եք, որ Հիսուսն է հիմնել եկեղեցին. ինչպիսի± եկեղեցի է հիմնել Նա: Արդյո±ք Նա խոսել է որևէ հարանվանության կամ հավատո հանգանակի մասին: Նա միշտ հակառակվել է այդպիսի բաներին: Մի±թե Նա չասաց. “Դուք ծեփած գերեզմաններ եք, մեռելների ոսկորներով լեցուն”:

Նա նրանց ամեն տեսակ անուններ տվեց: Նա դեմ  էր նման բաներին: Դա էր Աստծո Պտուղը: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Նա դեմ էր նրանց կազմակերպություններին, տեսություններին, նրանց համարում էր կեղծավորներ, խոտում թաքնված օձեր, դևեր: Նա նրանց ասաց. “Դուք ձեր հայր սատանայից եք և անում եք նրա գործերըՁեր հայրերից ովքե±ր չհալածեցին Իմ ուղարկած մարգարեներինԴուք զարդարում եք նրանց գերեզմանները, բայց դուք եք նրանց գերեզման դրել”:

Նա չխնայեց նրանց: Դա ճիշտ է: Դա էր Աստծո պտուղըԻ±նչ էր այդ պտուղը՝ մնալ Աստծո Խոսքի մեջ, բացահայտել Խոսքը: Նա ասաց. “Ի±նչ է ասում Գիրքը Մեսիայի մասին: Ի±նչ է անելու Նա, երբ գա: Եթե Ես Խոսքի պտուղները չեմ բերում, ուրեմն Ես Մեսիան չեմ: Բայց եթե բերում եմ Խոսքի պտուղները, որը պետք է բերեր Մեսիան, ուրեմն Մեսիան Ես եմ: (Ամեն): Ո±վ կարող է ինձ մեղադրել մեղքի համար”:  “Ձեր կազմակերպություններից որո±նք կարող են անել այդ բաները: Մեսիան պետք է անի այս կամ այն բանը: Մեսիան Մարգարե է: Տեսնենք, թե ինչ կարող եք անել դուք ձեր վերամբարձ գաղափարներով”: Բայց նրանք չկարողացան մեկ խոսք ասել:

Ո±վ էր Նա: Նա բերում էր Աստծո պտուղները: Սուրբ Հոգին Նրա մեջ էր: Նա բերում էր Աստծո պտուղները: Այժմ շատ ուշադիր լսեք: Ես հնարավորինս արագ կվերջացնեմ, որ շատ երկար չսպասեք ձեր Զատկի ընթրիքին: Բայց ձեր Զատկի ընթրիքը պետք է հարությունը լիներ:

Նա կատարյալ Ծառ-Մարգարեն էր, Ծառ-Օրինակը, Ծառ-Փեսան: Ամեն: Ինչպիսի փառք: (Ուղղակիորեն մի բան կասեմ): Եթե Նա Ծառ-Փեսան է Եդեմի պարտեզի  (հավատու±մ եք դրան), ուրեմն Ծառ-Փեսան չի կարող պտուղ տալ առանց Հարսի: Դրա համար պետք է լինի նաև Ծառ-Հարսը: Նա պետք է ծնված լինի նույն նյութից (Խոսքից), ինչ որ՝ Ծառ-Փեսան: Հուսով եմ, հասկանում եք: Հարս-Ծառի մեջ նույն կյանքը պետք է լինի ինչ որ՝ Ծառ-Փեսայի մեջ: “Այն գործերը, որ Ես անում եմ, դուք էլ կանեք”: Մի±թե այդպես չէ: Նա Փեսան է:

Դուք ինձ կասեք. “Դա սուրբգրային չէ”: Մինչդեռ սուրբգրային է: Ես հիմա եմ դա հասկացել: Մի քանի րոպեից բժշկության ծառայություն ենք ունենալու: Եվ ես նոր եմ հասկացել դա: Նա Ծառն էր: Ուզու±մ եք ապացույց: “Ես Որթն  եմ, իսկ դուք ճյուղերն եք: Դուք եք պտուղ բերում”: Արական ծառը ծաղկափոշի է տալիս, որ իգական ծառը պտուղ բերիՆույնը կատարվում է Որթի և ճյուղերի դեպքում: Դա կատարյալ ճշմարտությունն է:

Առաջին Ծառը Ծառ-Մարգարե էր, կատարյալ Ծառմարգարեների Աստվածը: Դա գլխավոր Ծառն էր, Աստծո կատարյալ Ծառ-Մարգարեն: Ինչու±: Որովհետև Նա Խոսքն էր: Մյուսները փոքր մարգարեներ էին: Խոսքը գալիս է մարգարեների մոտ, իսկ Նա Խոսքն էր, որ եկել էր մարգարեի տեսքով: Ամեն:

Այժմ շատ ուշադիր լսեք: Դա այնքան լավ է, որ ես նշել եմ: (Դրսից մեքենայի շչակի ձայն է լսվում. ծան. խմբ.): Ինչ-որ մեկը դրսում հայտնվում է՝ ազդանշաններ տալով: Հուսով եմ, դրսում գտնվողներիդ համար ամեն բան կարգին է:

Նա Աստծո կատարյալ Ծառ-Մարգարեն էր: Ինչու±: Որովհետև Նա քարոզեց Աստծո կատարյալ Խոսքն ամբողջությամբ, որովհետև Նա բացահայտված Խոսքն է: Նա կատարյալ Ծառ-Մարգարեն էր, որը քարոզում էր կատարյալ մարգարեական Խոսքը, որը նախատեսված էր կատարյալ մարգարեական պտուղ բերելու համար՝ Աստծո կատարյալ Խոսքի միջոցով: Ո°հ, սիրելի եղբայրներ, ինչպիսի Ծառ է, ինչպիսի Ծառ: Նա Կենաց Ծառն էր, որից  քերովբեները հեռացրեցին  Ադամին և Եվային: Նրանք հեռացվեցին: Այժմ քերովբեները փորձում են նրանց մոտեցնել Ծառին, որովհետև ճանապարհ է բացվել նրանց համար: Բայց նրանք չեն ուզումՈ°հ, այս մարդկությունը

Մինչդեռ Նա քարոզեց ողջ Խոսքը: Ոչինչ չպակասեցրեց: Երբ սատանան՝ մեծ աստվածաբանը, մոտեցավ  Նրան և ասաց. “Գրված է …”: Հիսուսը պատասխանեց. “Գրված է նաև”:

Բայց գրված է…”:

Նաև գրված է…”:

Կատարյալ Ծառ-Մարգարեն քարոզում էր  մարգարեական կատարյալ Խոսքը, որն ուղեկցվում էր կատարյալ մարգարեական նշաններով, կատարյալ մարգարեական արդյուն      քներով, կատարյալ մարգարեական պտուղներով: Եվ ծաղրանքով (պետք է իրոք շտապեմ) կախեցին Նրան, որ Խոսքն է: Նրանք կախեցին Ծառ-Խոսքին հռոմեական ծառից, փայտից, որը մարդու ձեռքով էր պատրաստվել: Եղբայրներ, հուսով եմ, որ ըմբռնում եք սա: Նա, ով Աստծո կատարյալ հոգևոր Ծառն էր, նրանք կախեցին հռոմեական ծառից՝ մարդու  ձեռքով պատրաստված: Ամեն: Նույնն  էլ այսօր է: Նրանք փորձում են վերցնել Աստծո կատարյալ Ծառը՝ Խոսքը և այն կախել ինչ-որ հավատո հանգանակի վրա: Բայց մահն ու կյանքը չեն կարող խառնվել իրար: Հիսուսը երբեք չմասնակցեց թաղման արարողության. Նա մեռելներին հարություն էր տալիս: Ինչու±: Որովհետև մահն ու Կյանքը չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ: Մեկը մյուսին հակառակ են: Հիսուսը երբեք չքարոզեց թաղման արարողության ժամանակ. Նա հարություն էր տալիս մեռելներին: Ամեն: Անկասկած: Կյանքը և մահը

Նրան կախեցին ծառից: Մի±թե այդպես չէ: “Անիծյալ է նա, ով կախվում է փայտից”: Աստվածաշունչն է այդպես ասում: “Անիծյալ է նա, ով կախվում է մարդու ձեռքով պատրաստված փայտից”:

Այսօր եթե դեռ կախված եք մարդու ձեռքով պատրաստված փայտից, ծառից, ինչպիսին էլ լինի, անջատվեք դրանից և այլևս երբեք մի կապվեք դրա հետ, որովհետև դա մի վայր է, որտեղ հավաքվում են մեռելները: Մարդկանց ձեռքով հիմնված կազմակերպությունները՝ լյութերական, մկրտական, երիցական, հոգեգալստական, մարդկանց կողմից պատրաստված ծառերըՄի° կախվեք այդ ծառերից, մի թույլ տվեք, որ ձեզ կախեն: Եթե կարողանան, ձեզ կկախեն այդ ծառից, որպեսզի կյանքը դուրս գա ձեր միջից և դուք ընդունեք նրանց ուսմունքները: Դա ճիշտ է:

Այնտեղ կախեցին կատարյալ  Ծառին: Աստծո կատարյալ պտղատու Ծառը կախվեց մարդու ձեռքով պատրաստված հռոմեական ծառին: Մարդու ձեռքով պատրաստված փայտից կախվելն անեծք էր: Ուզում էին իրենց աչքից հեռացնել Նրան, ով բերել էր բոլոր պտուղները:

Պատմությունն ասում է, որ Մարիամ Մագդաղենացին վազում էր նրանց հետևից՝ ասելով. “Բայց ի±նչ է Նա արել: Ի±նչ վատ բան է արել”: Նա կանգնեցրեց թափորը՝ ասելով. “ Ի±նչ վատ բան է արել: Նա քարոզում էր Ավետարանը աղքատներին: Նա բժշկում էր հիվանդներին, հարություն տալիս մեռելներին, դրսևորում էր այն նշանները, որոնք ապացուցում էին, որ Աստված Իր մեջ է: Ինչպե±ս կարող եք Նրան դատապարտել”:

Նրանք հարվածեցին նրա բերանին և ասացին. “Այս վատահամբավ կնո±ջն ենք լսելու, թե± մեր քահանայապետին, մեր եպիսկոպոսին”: Ահա, հիմա էլ նույն բանն է:

Երբ Նա արեց այն ամեն բաները, որոնք ապացուցում էին, թե ով է Նա, ասաց նրանց. “Եթե Ես Նա  չեմ, ո±վ եք դուքԵթե կարող եք ինձ մեղադրել մեղքի մեջ, եթե որևէ առիթով արել եմ մի բան, որը չի համապատասխանում Խոսքին, ցույց տվեք ԻնձԱյժմ Ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ եք դուք սխալվում”: Մեղքը անհավատությունն է, մենք այդ գիտենք:

Նրանից ազատվելու, Նրան այլևս չտեսնելու համար (Նրան այնքան էին ատում, որովհետև Նա դեմ էր իրենց կազմակերպություններին), թաղեցին Նրան և հարանվանական մեծ քարը դրեցին դռան առջև, որ վստահ լինեն, որ հարություն չի առնի:

Ը°հ, երբ մտածում եմ այդ կատարյալ Ծառի մասին: Դավիթն այդ Ծառը տեսավ ջրի վտակների մոտ. “… իր պտուղը տալիս է ժամանակին, և նրա տերևը չի թափվումև ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան”:

Նա Հաջողության Որդին էր:Հովսեփը Նրա խորհրդապատկերն էր: Այն, ինչ անում էր Հովսեփը, հաջողվում էր: Նույնը վերաբերում է Հիսուսին: Նա ասաց. “Իմ Խոսքը հաջողություն կունենա, Ինձ մոտ դատարկ չի վերադառնա: Ես կիրականացնեմ Իմ ծրագրերը”: Նա Խոսքն էր: Խոսքը երկիր ուղարկվել էր Աստծո կողմից և կիրականացնի այն, ինչի համար ուղարկվել է”:

Նա եկավ, բայց նրանք հենց այդ աստվածային գործերի համարՆա նրանց ասաց. “Եթե Ես Իմ Հոր գործերը չեմ անում, Ինձ մի հավատացեք, բայց եթե անում եմ, հավատացեք Իմ գործերին: Եթե չեք կարող Ինձ հավատալ, գոնե հավատացեք Իմ գործերին, որովհետև դրանք վկայում են Իմ մասին: Նրանք Իմ ձայնից բարձր են խոսում”:

Այդպես է: Միշտ նույն բանն է:

Ուշադրություն դարձրեք. “Եթե Ես Իմ Հոր գործերը չեմ անում, Ինձ մի հավատացեք, բայց եթե անում եմ, հավատացեք Ինձ”: Բայց ի±նչ արեցին նրանք: Վերցրին այդ թանկագին Ծառը, տապալեցին, կախեցին մարդու ձեռքով պատրաստված ծառի վրա: Բայց քանի որ չէին ուզում տեսնել Նրա շուրջը հավաքված, Նրա մահը սգացող մարդկանց, հանեցին Նրան այնտեղից:

Նրանք ասացին. “Մենք այնպես ամուր կփակենք մեր հարանվանությունը, որ այդ ֆանատիկներից ոչ մեկը չի կարողանա մտնել”: 

Դրա համար Նրան թաքցրին Հովսեփ Արիմաթացու գերեզմանում, մուտքի մոտ մի մեծ քար դրեցին, պահակների մի խումբ բերեցին, որ քարը գլորեն (այն երեկո կինոնկարում տեսանք, թե ինչ լայն ճանապարհով էին քարը գլորում: Դա չափազանց մեծ քար էր, տոննաներ էր կշռում): Նրանք իրենց կազմակերպության քարը գլորեցին, որ Նա չկարողանա այնտեղից դուրս գալ: Բայց արդյո±ք այդ քարը կարող էր Նրան պահել: Ոչ: “Ես կվերականգնեմ,- ասաց Տերը”:  Այժմ մի պահ կանգ առնենք այստեղ: “Ես կվերականգնեմ,- ասաց Տերը: Ես այն երեք օրում կվերականգնեմ”: 

Նրանք չկարողացան Նրան թաքցնել այդ ժայռի հետևում: Նրանք չկարողացան Նրան հեռացնել իրենց տեսադաշտից: Նրանք չկարողացան ազատվել Նրանից: “Ես կվերականգնեմ,- ասաց Տերը”:  Երեք օրում Նա վերականգնեց:

Զատկից հետո հարություն առած՝ Նա ասաց. “Գնացեք ամբողջ աշխարհով մեկ: Ես ձեզ հետ կլինեմ: Ինչպես Հայրն ինձ ուղարկեց և ապրում է Իմ մեջ, այնպես էլ Ես եմ ձեզ ուղարկում և կլինեմ ձեր մեջ: Ես ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը: Իմ կատարած գործերը, որոնք ապացուցում էին, որ Նա Ինձ հետ է, դուք էլ կանեք, որպեսզի ապացուցվի, որ Ես ձեզ հետ եմ”:

Սիրում եմ դա: “Այս հրաշքները կուղեկցեն նրանց, ովքեր կհավատան: Ոչ թե նրանց, ովքեր կձևացնեն, թե հավատում են, այլ նրանց, ովքեր կհավատան: Դուք կանեք նույն գործերը, որ Ես եմ անում, և դա կհաստատի, որ դուք հավատացյալ եք: Ճիշտ նույն գործերը, որ Ես եմ արել, որովհետև կենդանի Հայրն ապրում է Իմ մեջ: Ես չեմ այս գործերն անում, այլ Իմ Հայրը: Նույն կերպ, դուք չեք այդ գործերն անելու, այլ Ես կկատարեմ այդ գործերը ձեր մեջ: Գնացեք աշխարհով մեկ…”:  Այլ կերպ ասած՝ դուք կձևավորեք այն, ինչ ես կընդունեմ որպես Հարս:

Ես կգամ ձեզ հետ, և դուք կլինեք Իմ մասնիկը, Իմ Հարսը: Իմ կյանքը կլինի ձեր մեջ: Ինչպես տղամարդն ու իր կինը մեկ են, Ես ու դուք մեկ կլինենք: Այն օրը դուք կիմանաք, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրն իմ մեջ է, դուք Իմ մեջ եք, և Ես ձեր մեջ եմ”: Ո°հ, ես սիրում եմ սա: Դա այնպես է կատաղեցնում սատանային: Տեսնու±մ եք Աստծո միությունը: Աստծո ողջ էությունը հեղվեց Քրիստոսի մեջ, և Քրիստոսի ողջ էությունը՝ Եկեղեցու մեջ: Այսպես բոլորը մեկ են:

Կենաց Ծառը և Հարսը մեկ են: Այլ կերպ ասած՝ ինչպես ամուսինն ու իր կինը մեկ են, այնպես էլ Քրիստոսն ու Իր Հարսը մեկ են: Նույն Հոգին է, նույն գործերը, նույն  հրաշքները… “Դուք էլ Իմ կատարած գործերը կանեք”: Ինչքա±ն ժամանակով. մինչև աշխարհի վերջը: Ու±մ: Ամեն արարածի: Այժմ ուշադիր լսեք: Կասեմ մի բան, որը պայթուցիկ ազդեցություն կթողնի:

Հռոմեական երևիլը սկսեց ոչնչացնել Հարսի Ծառը, մինչև մնացին միայն արմատները: Նույն հռոմեական ծառը, որըԻնչպիսի± ծառի վրա Քրիստոսը մահացավ: (Եկեղեցին պատասխանում է՝ հռոմեական: Ծան. խմբ.): Ինչպե±ս նա այդ արեց: Խոսքն ինչ-որ բանով փոխարինելով: Դրա համար այն բողոքական եկեղեցին, որը Աստծո Խոսքը չի ընդունում, հռոմեական եկեղեցու դուստրն է: Աստված երբեք եկեղեցին կազմակերպության չի վերածել: Հռոմի կաթոլիկ եկեղեցին առաջին կազմակերպությունն է: Եվ բոլոր կազմակերպությունները նրա դուստրերն են: Նրա հետ էլ կմեռնեն:

Աստվածաշունչն ասում է, որ Նա նրանց կայրի անշեջ կրակով: Քանի±սդ գիտեք դա: Աստվածաշունչն է այդպես ասում: Աստվածաշունչն ասում է, որ բարի սերմը և որոմը միասին կաճեն մինչև հնձի ժամանակը, հետո Նա նախ կկապի որոմը և կնետի կրակը, այնուհետև ցորենը կամբարի Իր շտեմարանում: Մի±թե այդպես չէՈրոմը կապվում է կազմակերպություններում, եկեղեցիների համաշխարհային միությունում՝ պատրաստվելով ատոմային կործանմանը: Դա այդպես է: Բայց Եկեղեցին պատրաստվում է շտեմարան մտնելու, պատրաստվում է հափշտակությանը, որովհետև ստրուկ կինը չի ժառանգի ազատ կնոջ հետ: Անտոնի եղբայր

Սպասում ենք երջանիկ Հազարամյային,

Երբ Տերը կգա տանելու Իր Հարսին,

Սիրտս լի  է զմայլումով, մինչ գործում, հսկում և աղոթում եմ,

Քանզի մեր Տերը նորից է երկիր գալու:

Ալելուիա: Անկասկած: Նա որոմը կնետի կրակի մեջ, իսկ ցորենը կհավաքի Իր շտեմարանում:

Այդ հռոմեական երևիլը սկսեց կրծել Ծառը արդեն Պողոսի ժամանակներում: Նա ասում էր. “Ես գիտեմ, որ իմ  հեռանալուց հետո հափշտակող գայլեր են մտնելու ձեր մեջ, որոնք ոչխարի հագուստով են լինելու և շատերին են տանելու իրենց հետ: Որովհետև հակաքրիստոսի հոգին, որի մասին լսել եք, որ գալու է աշխարհ, արդեն աշխարհի մեջ է՝ գործելով անհնազանդության որդիների մեջ”: Նրանք անհնազանդ են ինչի±ն: Խոսքին:

Եվ ահա, սկսեցին կազմակերպություններ ձևավորվել: Հասկանու±մ եք այդ բաները: Նրանք, ովքեր հասկանում են, թող ասենամեն”:

Նա սկսեց կրծել: Կար երևիլը, ջորյակըՀովելն այդ բաները տեսավ: Լսեք, թե ինչ է նա ասում.”Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, և ջորյակից մնացածը երևիլը կերավ”: Այդպես նա ասաց: Սա Աստծո Ծառն է: Այդ միջատը տապալեց Ծառը:

Հռոմեական երևիլը սկսեց կրծել Հարսի Ծառը մինչև մնացին միայն արմատները: Նա կրծեց, ոչնչացրեց կտրեց այդ Ծառը, այնպես ինչպես վարվել էր Հիսուս Քրիստոսի՝ Փեսայի հետ: Նա Հարսին ոչնչացրեց՝ ստեղծելով հավատամքներ ու հարանվանություններ: Միշտ նույն միջատն էր: Բայց ինչպիսի փառք: Իր արմատներում նախասահմանված սերմն էր, Աբրահամի թագավորական սերունդը: Նա չէր կարող մեռնել: Խոսքը խոստման արմատներում էր: “Ես կվերականգնեմ,- ասաց Տերը”: Ի±նչը: Այն, ինչ կերել էին խառնիճը, մորեխը, ջորյակը և երևիլը: “Ես կվերականգնեմ,- ասաց Տերը”:

Ես կուզեի համեմատել այս պատգամները անցած երկու կիրակիների պատգամների հետ: Ուշադիր լսեք, հիմա հասնում ենք ավարտինՏերն ասաց. “Ես կվերականգնեմ այն ամենը, ինչ միջատները կերել են: Ես ամեն բան կբերեմ սկզբնական վիճակին”:

Այժմ մի քանի րոպե ուշադիր լսեք, պատրաստ եղեք և սրտանց աղոթեք, որ Աստված ձեզ բացի այդ բաները:

Իր խոստման համաձայն Աստված սկսեց վերականգնել, որովհետև ասել էր, որ կվերականգնի. այնպես ինչպես վերականգնեց Փեսայի Ծառը, կվերականգնի նաև Հարսի Ծառը, որովհետև այնտեղ նրանք մեկ են լինելուԱստծո խոստումը սկսեց իրականանալ.  “Եվ ես կվերականգնեմ ձեզ համար այն տարիները, որ  կերան, մորեխը, ջորյակը…”:

Երբ Նա հիմնեց առաջին եկեղեցինՀիմա կմոտենամ վարդապետական մի քանի կետերի: Եթե չեք հավատում, ձեր կամքն է: Բայց ձեր փոխարեն ես նախ ամեն բան խորությամբ կքննեի:

Հենց սկզբում ինչպե±ս Նա աճեցրեց այդ ԾառըՈ°հ, այնքան լավ եմ ինձ զգում դրանից: Ես գիտեմ, որ  ինձ այդքան էլ քարոզչի նման չեմ պահում, բայց այնքան եմ սիրում այնինչի մասին հիմա խոսում եմ

Ուշադրություն դարձրեք: Ինչպես սկզբում, երբ Նա հիմնեց առաջին եկեղեցին (այն, ինչ կերան հռոմեական երևիլն ու մյուսները), սկսեց հավատքով արդարացումից, Հովհաննես Մկրտչից: Հովհ. 17:17 համարում Նա ասաց. “Սրբացրու նրանց Քո ճշմարտությամբ. Քո Խոսքը Ճշմարտություն է”: Երկրորդ փուլը եղավ Եկեղեցու սրբացումը: Արդարացումից հետո սրբացումն է: Եվ երբ նրանք սրբացվեցիննրանց պատվիրեց սպասել Երուսաղեմում (Ղուկաս 24:49), մինչև վերևից Զորությամբ լցվենԱյնտեղ Նա ծնունդ տվեց Ծառին, Սուրբ Հոգու միջոցով, Պենտեկոստեի օրը: Արդարացում, սրբացում, Սուրբ Հոգու մկրտություն և հետո Քրիստոսն իջավ Ծառի մեջ, որ պտուղ բերի: Ամեն: Մի±թե այդպես չէ:

Հովհաննեսը քարոզեց արդարացումը: Ահա թե ինչպիսին է ֆիզիկական ծնունդը: Երբ կինը ծննդաբերում է, առաջին հերթին ի±նչն է հայտնվում: Ջուրը: “Ապաշխարեք և մկրտվեք Հիսուս Քրիստոսի Անունով”:  Դա արդարացումն է: Հետո ի±նչն է հայտնվում: Արյունը: Մի±թե այդպես չէ: Դա սրբացումն է: Հետո հայտնվում է կյանքը: Ջուր, արյուն, հոգի: 1 Հովհ. 5:7 համարում կարդում ենք. “Որովհետև երեքն են, որ վկայում են երկնքում՝ Հայրը, Բանը (որ Որդին է) և Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են: Որովհետև երեքն են, որ վկայում են՝ Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը միաբան են”:

Դուք չեք կարող ունենալ Հորը՝ առանց ունենալու Որդուն, չեք կարող ունենալ Որդուն՝ առանց ունենալու Սուրբ Հոգուն: Բայց դուք կարող եք արդարացված լինել առանց սրբացված լինելու և կարող եք սրբացված լինել առանց Սուրբ ՀոգուԻ±նչ եք մտածում դրա վերաբերյալ, նազովրեցի եղբայրներ: Նրանք Հիսուս Քրիստոսով սրբացան Սուրբ Հոգու գալստից մեկ տարի և վեց ամիս առաջԱյդպես չէ±: Նրանք սրբացան Հիսուս Քրիստոսով:

Ինչպես Նա ստեղծեց Հարսի առաջին Ծառը, որը կերան մորեխը, ջորյակը և այլն, այնպես էլ վերականգնելու է  երկրորդ Ծառը՝ սկսած նախասահմանված արմատներից, որոնք չեն կարող մեռնել, որովհետև ջրի վտակների մոտ են տնկված: Այդ ջրի վտակներից են կյանք ստանումԴրանք չեն երևում, բայց կան:

Կան նույն  միջատները, և Նա նույն բաները վերականգնում է նույն ձևով: Վերականգնումը սկսվեց Մարտին Լյութերի միջոցովԵրբ նա քարոզեց արդարացումը, Ծառը սկսեց դուրս գալ կաթոլիկությունից: Երկրորդ պատգամաբերը Ջոն Ուեսլեյն էր, ով քարոզեց սրբացումը: Լյութերը քարոզել էր արդարացումը: “Արդարը հավատքով պիտի ապրի”: Ուեսլեյը քարոզեց սրբացումը՝ շնորհքի երկրորդ գործըՀետո եկավ Սուրբ Հոգին: Նա Ծառը վերականգնում է ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ ստեղծել էր: Հասկանու±մ եք դա:

Միջատը, որը սկզբում հարձակվել էր Ծառի վրա, սկսեց ոչնչացնել լյութերական ճյուղերը, բայց չկարողացավ ոչնչացնել Ծառը: Չի կարող, որովհետև Աստված ասել է. “Ես կվերակագնեմ”:

Այդ միջատը սկսեց գործել Լյութերի ժամանակներում և եկավ ոչնչացնելու լյութերական ճյուղերըՀետո հասավ Ուեսլեյի ժամանակներին և ոչնչացրեց ուեսլեյական ճյուղերը: Բայց Ծառի բունը շարունակում էր աճել:

Ուշադրություն դարձրեք, որ նախկինում, երբ միջատները կերան Ծառը, այն մեռավ: Մնացին միայն  արմատները: Բայց այժմ նախասահմանված Խոսքի շնորհիվ ոչինչ չի կարող խանգարել, որ աճիԱստված ասաց. “Ես կվերականգնեմ”: Ինչքան ուզում են, թող կազմակերպություններ ստեղծեն, այս անեն, այն անեն, միևնույն է, Ես կվերականգնեմ: Բավական է: Ինչքան էլ ծիծաղեն, ծաղրեն, անարգեն, “ֆանատիկանվանեն, Աստված ասել է. “Ես կվերականգնեմ”:

Այնպես, ինչպես Նա Հիսուսին հարություն տվեց երեք օրում, երեք ժամանակում, երեք փուլում, այնպես էլ հարություն կտա Եկեղեցուն լիությամբ և զորությամբ:  “Ես կվերականգնեմ,- ասաց Տերը”:

Ի±նչ կատարվեց: Առաջվա նման այս միջատը սկսեց ոչնչացնել՝ բերելով նույն հետևանքները: Բայց կարողացավ ոչնչացնել միայն ճյուղերը՝ լյութերական և մյուս: Նա երբեք չկարողացավ ոչնչացնել այդ ճյուղերի հետևում գտնվող Հոգուն, որովհետև Նա կյանքն է:

Եկավ Ուեսլեյը:  Բայց երբ մեծ մարգարեն մահացավ, ի±նչ արեցին նրանք: Կազմակերպություն դարձան, և ճյուղերը մահացան: Բայց ի±նչ էր անում Հոգին այդ ժամանակ: Հոգին շարունակեց ապրել և մտավ Պենտեկոստեի ժամանակաշրջանը: Ի±նչ պատահեց, երբ նրանք էլ կազմակերպություն դարձան: Ճյուղերը մահացանԲայց Եկեղեցին շարունակեց աճել:

Հոգեգալստականների հետ կատարվեց այն, ինչ կաթոլիկների հետ. հարանվանական ուսմունքները առաջին տեղը գրավեցին, և նրանք փորձեցին տապալել Հարսի Ծառին: Սատանան երկրորդ Ծառի դեպքում նույն ռազմավարությունը կիրառեց, որը կիրառել էր առաջին Ծառի դեպքում: Բայց Աստված նախասահմանել է այդ Ծառը: Այն շարունակեց աճել՝ անկախ ամեն ինչից: Եթե այդպես չլիներ, ամեն բան կավարտվեր, երբ լյութերական շարժումը վերածվեց կազմակերպության: Կհայտնվեր երկրորդ կաթոլիկ եկեղեցին:

Բայց Աստված ասաց Իր Խոսքը: Նրա օրենքը կհսկի, մինև այն իրականանա: Ինչքան էլ գարնանային սառնամամիքներ լինեն, Ծառը կապրի: Ինչքան էլ ցրտի ալիքներ, հարանվանական բախումներ և ուրիշ բաներ լինեն, Ծառը կապրի, որովհետև կենդանի Աստված է կյանք տալիս նրան: Անկասկած: Նա ասաց. “Ես կվերականգնեմ”:

Գիտեմ, որ երբեմն գարունն ուշանում էԶատիկն ուշացած է լինում: “Տերը ուշացնում  է Իր գալոսւտը”,- ասում են նրանք: Մի ցուրտ քամի է սկսում փչել և սպանում է շատ հարանվանական ճյուղեր, բայց չի կարող սպանել նախասահմանված կյանքը: “Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքերը չեն անցնիԵվ նրանց ում նախասահմանեց, նաև կանչեց, և ում կանչեց, նաև արդարացրեց, և ում արդարացրեց, նաև փառավորեց”:  Ալելուիա: Նրանց անունը գրված է Գառան Կյանքի Գրքում, և նրանք չեն կարող մեռնել:

Ինչքան էլ սատանան կրծող միջատներ ուղարկի Եկեղեցու դեմ, ոչինչ չի կարող Նրան կանգնեցնել: Կոմունիզմը, կաթոլիկությունը, ոչ մի բան չի կարող կանգնեցնել Նրան: Մարդկանց ձեռքով պատրաստված ոչ մի ծառ այլևս չի կարողանա կախել Նրան, ով Ծառն է: Գերեզմանը չի կարողանա Նրան պահել: Այդ մեծ հարանվանական քարերը չեն կարող Նրան պահել գերեզմանում: “Ես կվերականգնեմ”,- ասաց Տերը:  “Զատիկ կլինի: Եկեղեցին կվերականգնեմ նույն զորությամբ: Այս Հարսին նորից կտամ նույն հրաշքները, նույն պտուղները, որոնք նախկինում ունեցել է: Ես կվերադարձնեմ, Ես կվերականգնեմ,- ասում է Տերը”:

Ի±նչն է վերականգնելու: Այն ամենը, ինչ ոչնչացրել են հարանվանությունները: Այն ամենը, ինչ կազմակերպությունը ոչնչացրել է: “Ես կվերականգնեմ,-ասաց Տերը,- Ես կվերականգնեմ”:

Դուք կհարցնեք.  “Իսկ ի±նչ կլինի այն ամենի հետ, որոնք մտել են հարանվանություններ”:

Աստված հմուտ Մշակ է: Նա պարզապես էտեց Ծառը և վերջ: Նա կտրեց բոլոր մեռած ճյուղերը: Ի±նչ կանիԿայրի դրանք: Աստված է Մշակը, ով խնամում է Իր Ծառը: Նա հոգ է տանում Իր ժառանգության մասին: Ո±րն է Իր ժառանգությունը: Նա հոգ է տանում, որ Իր Խոսքը կատարվի, որ իրականացնի Իր նպատակը: Նա կվերականգնի: Ահա թե ինչու երբ եկեղեցիները սկսեցին կազմակերպության վերածվել և նման բաներ անել, Նա նրանց կտրում է, և Եկեղեցին առաջ է գնում:

Երբ լյութերականներն ասում են. “Մենք կազմակերպություն կդառնանք և կաթոլիկների նման մեծաթիվ կլինենք”: Նա  պարզապես  կտրեց ճյուղը և մեկ ուրիշ մարգարե հանեց, որը փոխարինեց նրան: Բայց հենց որ Ուեսլեյը մահացավ, ի±նչ արեցին  նրանք: Կազմակերպություն դարձան: Հետո հայտնվեցին հոգեգալստականները: Երբ այդ եկեղեցին էլ մահացավ, Նա կտրեց ճյուղը: Բայց Եկեղեցին շարունակեց աճել: Հասկանու±մ եք: Նա կվերականգնի:

Որտե±ղ են աճում պտուղները: Դրանք ներքևում չեն, այլ գագաթին, որտեղ հասնում է արևի ողջ ջերմությունը: Փառք Աստծուն: Երեկոյան ժամանակ լույս կլինի: Այն կիջնի Ծառի գագաթին: Այն չի իջնում ներքևի ճյուղերի վրա, այլ գագաթին, ուր հասունանում են պտուղները:

Ամեն: Սիրու±մ եք Նրան: Ամեն:

Ուզու±մ եք Նրան ծառայել: Ամեն:

Հավատու±մ եք Նրան: Ամեն:

Ես հավատում եմ Նրան ողջ սրտով: Ծառի աճելու ընթացքում Նա էտում է, կտրում բոլոր վատ ճյուղերը, որոնք հայտնվում են, մինչև Ծառի գագաթը: Այնտեղից է Նա քաղելու Իր պտուղները:

Ուշադրություն դարձրեք, Աստված էտում է Եկեղեցին: Նրանք մահացել են և չեն լինի Տիրոջ ներկայության մեջ, չեն մասնակցի առաջին հարությանը: Մինչդեռ նրանք սկզբնական Որթի ներկայության մեջ են: Նրանք կլինեն կազմակերպված խմբերում, բայց ոչ ճշմարիտ Որթի պտուղով:

Աստված երբեք կազմակերպություններ չի ստեղծել: Երբ եկեղեցին դարձավ կազմակերպություն, Աստված կտրեց այն, վերցրեց կյանքը նրա միջից: Որովհետև նա հարանվանական պտուղներ է տալիս: Բայց եթե ճշմարիտ Որթից ճյուղ աճի, նույն՝ Որթի պտուղը կտա: Հռոմն ուղարկեց իր կործանող միջատներին, որ ոչնչացնեն Որթը: Բայց Աստված այնպես է բարձրացնելու նրան, որ միջատները չեն կարող հասնել նրան: Այն վերև կբարձրանա: Ամեն:

Ծառն աճում է մի ժամանակաշրջանից մյուսը: Լյութերից մինչև Ուեսլեյ, Ուեսլեյից մինչև Պենտեկոստե, Պենտեկոստեից մինչև Խոսքը:

Զատիկը վերադարձավ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են անսխալական Խոսքին: Սա Զատիկն է, հարությունն է: Աստված ամենուրեք զավակներ ունի: Նրանց համար սա Զատիկն է: Ինչու±: Որովհետև նրանք հարություն են առել (ամեն), հարություն են առել հավատամքների ու հարանվանությունների միջից: Դուրս են եկել դրանցից: Նորից Զատիկ է: Թագավորական սերմը թաքնվել էր արմատներում, Խոսքը թաքնված էր տարիներ շարունակ և հիմա սկսեց բացահայտվել: Զատկի ժամանակն է: Աշխարհի ստեղծումից առաջ նախասահմանված եկեղեցին սկսեց բացահայտվել:

Տեսեք, թե ինչպես էր Աստված նախասահմանել եկեղեցին հենց սկզբից: Ուզում եմ նաև ասել սաԻր մահից հետո Նա վերականգնեց կատարյալ Ծառը երեք օրում: Նա առաջին Ծառը վերականգնեց Իր մահից երեք օր հետո: Այդպես չէ±: Նա վերականգնեց: Հարսի Ծառը նույնպես կվերականգնվի երեք փուլերի ընթացքում: Այն կվերականգնվի երեք փուլերում: Ինչպե±ս: Արդարացման, սրբացման և Սուրբ Հոգու մկրտության միջոցով. մեկ, երկու, երեք:

Երեք օրից առաջին Ծառը վերականգնվեց, վերադարձավ նախկին վիճակին՝ կատարելով նույն նշաններն ու հրաշքները: Հիսուսը վերադարձավ, նույն Հիսուսը, կատարեց նույն բաները: Հրաշքները հայտնվեցին երրորդ օրվա վերջում, ոչ թե առաջին օրվա: Ո°հ, սիրելի եղբայրներ, հուսով եմ, որ հասկանում եք սա: Հենց երրորդ օրը Քրիստոսի իսկական հայտնությունը տեսանելի դարձավ: Դա եղավ երրորդ օրվա վերջում: Հասկանու±մ եք սա:

Առաջին օրը միայն մեռած մարմին էր: Երկրորդ օրն էլ մարմինը դեռ մեռած էր: Լյութերը, ՈւեսլեյըԵրրորդ օրվա սկզբում լուրեր էին լսվում: Առաջին օրը ոչինչ չկար (Լյութեր), երկրորդ օրը ոչինչ չկար, իսկ երրորդ օրը (Սուրբ Հոգու ժամանակաշրջան) լսվեցին լուրեր, որոնք ասում էին, թե Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Բայց երրորդ օրվա վերջում Նա հայտնեց Իր անձը, եկավ Իր աշակերտների մոտ և ասաց. “Տեսեք, այդ Ես եմ”:

Մեռած ձևերը մնացին այնքան, մինչև նրանք չհասան Պենտեկոստեին: Այդ ժամանակ սկսեցին լուրեր տարածվել, որ Նա ներկա է: Այժմ վերջին օրերում Նա մեզ հետ է, քայլում է մեզ հետ:

Երրորդ օրվա վերջում Նա հայտնվեց նրանց, ցույց տվեց Իր հարության նշանները, ցույց տվեց, որ Ինքը կենդանի է, որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ներկայացրեց Իր ներկայության կենդանի պտուղները: Նրա ներկայության կենդանի պտուղները հայտնվեցին օրվա վերջում, երբ Նա հայտնվեց բոլորին՝ Իր Եկեղեցուն: Ինչու±: Որովհետև նրանք բոլորը միասին էին: Ամեն: Երրորդ օրվա վերջում:

Աստվածաշունչը մեզ ասում է, որ երեկոյան լույսը կհայտնվի վերջին օրը: Երեկոյան լույսը, որը փայլում է արևմուտքում, նույն լույսն է, որը փայլում էր արևելքում: Արևելքում փայլող Լույսն էր ստեղծել առաջին Եկեղեցին: Հռոմն այն հանգցրեց իր հեթանոսական պաշտամունքով և այլ բաներովԵրեկոյան Լույսը  նույն Լույսն է: Ուշադրություն դարձրեքնույն Լույսն է:

Ինչու± եկավ երեկոյան Լույսը: Ինչի± համար է: Վերականգնելու համար: Երեկոյան Լույսը եկավ նույն նպատակով, որով եկել էր առավոտյան Լույսը: Եկավ վերականգնելու այն, ինչ խավար ժամանակաշրջանն ու Հռոմը կործանել էին: Աստված կվերականգնի՝ աշխարհի վրա տարածելով երեկոյան Լույսը: Այն, ինչ Նա արել է, այնպես, ինչպես արել է, նորից կլինի երեկոյան Լույսի մեջ: Հասկանու±մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Մի±թե հրաշալի չէ: Հրաշալի է իմանալ, որ մենք ողջ կլինենք և կտեսնենք դա:

Մարգարեության համաձայն ի±նչ է վերականգնելու այդ Լույսը: Վերականգնելու է այն, ինչ միջատները ոչնչացրել են: Ծառն սկսեց աճել, բայց ի±նչ կատարվեց: Հարանվանական ճյուղեր աճեցին, և Աստված էտեց Ծառը: Նա կապեց նրանց, մի կողմ դրեց՝ թույլ տալով, որ շարունակեն կազմակերպության վերածվել: Ուրիշ հարանվանական ճյուղեր աճեցին, և Նա նրանց էլ կապեց, մի կողմ դրեց, իսկ Ծառը շարունակեց աճել: Նա կապեց այդ ճյուղերը, մի կողմ դրեց՝ ասելով. “Մի օր կվառեմ սրանք”: Նա կապեց դրանք իրենց կազմակերպությունների մեջ:

Բայց Ծառի գագաթին հասունանում են պտուղները, հենց ծառի գագաթին: Որովհետև Ծառի գագաթին է հասնում երեկոյան Լույսը:

Նոյն իր տապանը երեք հարկանի էր կառուցել. առաջին հարկը պատսպարում էր սողացող կենդանիներին, երկրորդ հարկը՝ թռչուններին, բայց երրորդ հարկում Լույսն էր, այն Լույսը, որը փայլել էր սկզբում: Լույսը չիջավ առաջին հարկ, ոչ էլ երկրորդ, այլ միայն վերևի: Ծառի ներքևի ճյուղերը պտուղ չեն տալիս, որովհետև կտրվեցին հարանվանությունների պատճառով: Այլ Ծառի գագաթին, որի համար ասվում է. “Ես կվերականգնեմ,-ասում է Տերը,-կուղարկեմ երեկոյան Լույսը, կվերականգնեմ Խոսքը, կբացահայտեմ: Կվերականգնեմ այն ամենը, ինչ խոստացել եմ վերականգնել: Այն ամենն, ինչ խոստացել եմ. նույն Սուրբ Հոգին կկատարի նույն հրաշքներըԶատկի տոն, հարություն կլինի Հարսի համար, ինչպես Փեսայի համար եղավ:

Երեկոյան Լույսը կփայլի այնպես, ինչպես առավոտյան Լույսը փայլեց: Այն կկատարի նույն նշաններն ու հրաշքներըՆույն  Լույսը կբերի նույն պտուղները նախկինի պես, եթե իջնի նույն Ծառի վրա: Ամեն: Նա այդպես ցույց է տալիս, որ Իր Խոսքը հաստատված է: “Ես կվերականգնեմ,-ասում է Տերը”:

Այժմ ուշադիր լսեք: Լսեք, բաց մի թողեք սա: Եղան մահվան չորս պատգամաբերներ, որոնք սպանեցին այս Ծառը: Այդպես չէ±: Խառնիճը, մորեխը, ջորյակը և երևիլը: Այդպես չէ±: Հռոմեական դևերի, դոգմաների չորս պատգամաբերները կործանեցին Ծառը: Մեկը պտուղները ոչնչացրեց, մյուսը՝ տերևները, երրորդը՝ կեղևըև վերջինը՝ կյանքը: Դոգմաների չորս պատգամաբերները կործանեցին Ծառը՝ թողնելով միայն պտուղներըԵվ եթե եղան մահվան չորս պատգամաբերներ, որոնք կործանեցին Ծառը, կան նաև Կյանքի չորս պատգամաբերներ, որոնք վերականգնում են այդ Ծառը:

Հասկանու±մ եք սա: Ամեն: Որովհետև Աստված ասաց. “Ես կվերականգնեմ”: Ինչպե±ս է վերականգնելու: Մահվան չորս պատգամաբերներն այն կործանեցին, Կյանքի չորս պատգամաբերները կվերականգնեն: Ո±վ էր առաջինը: Մարտին Լյութերը՝ արդարացման պատգամով: Ո±վ էր երկրորդը: Ջոն Ուեսլեյը՝ սրբացման պատգամով: Ո±րն էր երրորդը: Պենտեկոստեն՝ պարգևներին վերականգնումով, Սուրբ Հոգու մկրտությամբ: Ո±րն էր չորրորդը: Խոսքը: Ի±նչը: Խո°սքը:

Եղան չորս մեծ մարգարեներ: Նրանցից առաջինը՝ Մարտին Լյութերը սկսեց լույս սփռել: Դա փոքրիկ լույս էր՝ արդարացման փոքր զորությունը: Հետո եկավ Ուեսլեյը սրբացման պատգամով: Ուեսլեյից հետո էլ ավելի զորավոր շարժում սկսվեց՝ Պենտեկոստեն՝ Սուրբ Հոգու մկրտությամբ, զորավոր մարգարեի միջոցով: Բայց վերջին օրերում  Մաղաքիա 4-ի համաձայն կհայտնվի Եղիան, որը կգա ամբողջ Խոսքի հետ:

Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեների մոտ: Երեկոյան Լույսի տակ այդ Խոսքը կգա, որ վերականգնի, որ որդիների սիրտը դարձնի հայրերի հավատքին: Դա չորրորդ Լույսն է:

Չորս կործանողներ սպանեցինչորս պատգամաբերներ կործանեցին Ծառը: Չորս մահվան պատգամաբերներ իրենց դոգմաներով կործանեցին, արդարության չորս պատգամաբերները այն կվերակագնեն:

Մարգարեացիր, մարդու որդի, այս ոսկրերը կարո±ղ են կենդանանալ (Կուզեի դրա մասին խոսել, նշումներ եմ արել դրա վերաբերյալ, բայց այսօր պետք է թողնենք դա): Մարգարեացիր, այս ոսկրերը կարո±ղ են կենդանանալ”: Եկեղեցին հարություն առավ չորս փուլով: Որո±նք են ոսկորների հարության չորս փուլերը Եզեկիելի մարգարեության մեջ: Դրանք չկենդանացան այն ժամանակ, երբ ստացան միս, ջղեր և մաշկ: Նրանք կյանք ստացան, երբ շունչը փչեց նրանց վրա: Կյանքը հայտնվեց այն ժամանակ, երբ կյանքի չորրորդ պատգամը տրվեց: “Ես կվերականգնեմ,-ասաց Տերը”: Ալելուիա: Փառք Աստծուն: Գոհություն Աստծուն:

Չորրորդ լույսը, որը պետք է գա, կուղեկցվի նույն հրաշքներով: Ուշադրություն դարձրեք: Արդարացումը վերականգնեց Ծառի փայտը: Սրբացումը վերականգնեց ծառի կեղևը (սրբության վարդապետությունը):  Ի±նչը վերականգնեց տերևները: Պենտեկոստեն: Ինչպե±ս: Տերևներըծափահարություններ, ուրախություն, ցնծություն: ՊենտեկոստենԻսկ հետո±: Չորրորդը հայտնվեց Խոսքը: Մարմին դարձած Խոսքը, հարության պտուղները, նշանները, որոնք ցույց են տալիս, որ Քրիստոսը վերջապեսԱյն բանից հետո երբ տնկվեցին արդարացումը, սրբացումը, եղավ Սուրբ Հոգու մկրտությունը: Կազմակերպությունները մեռան, և Հիսուսը նորից ընդունեց Իր կենտրոնակն դիրքը՝       որպես բուրգի գագաթի քար:

Առաջինը՝ արդարացումը, երկրորդը՝ սրբացումը, երրորդը՝ Սուրբ Հոգու մկրտությունը: Միայն այդ ժամանակ Գագաթի Քարը կդրվի: Սուրբ Հոգու միջոցով մնացորդը պատրաստվում է և համապատասխանում այն նույն ծառայությանը, որը Նա ուներ մինչև գնալը, որպեսզի երբ Նա վերադառնա, հափշտակության մեջ տանի մեզ, այսինքն՝ նրանց, ովքեր արդարացել, սրբացել են և ստացել են Սուրբ Հոգու մկրտությունը: Բուրգը նորից կանգուն է: Աստծո Տունը նորից կառուցվում է: Կյանքի Ծառը նորից աճում է: Վերջին ժամանակներում բոլոր նշանները վերականգնվելու են:

Ազգերը սասանվում են,

Իսրայելն արթնանում է:

Մարգարեների ասած նշաններն են:

Հեթանոսների օրերը լրացել են,

Սարսափով լցված են:

Վերադարձիր տուն, ցրված ժողովուրդ:

Փրկության օրը մոտենում է,

Մարդկանց սիրտը նվաղում է վախից:

Աստծո Հոգով լցված եղեք,

Ճրագները պատրաստ պահեք:

Բարձրացրեք ձեր աչքերը, փրկությունը մոտ է:

Սուտ մարգարեները խաբում են,

Աստծո ճշմարտությունն ուրանում են:

Որ Հիսուս Քրիստոսը Աստվածն է մեր: (Ամեն)

Բայց մենք քայլում ենք առաքյալների շավիղներով:

Փրկության օրը մոտենում է,

Մարդկանց սիրտը նվաղում է վախից: (ատոմային ռումբեր և այլն)

Աստծո Հոգով լցված եղեք,

Ճրագները պատրաստ պահեք:

Բարձրացրեք ձեր աչքերը, փրկությունը մոտ է:

Նա կվերականգնի  վերջին ժամանակների բոլոր նշանները (ինչպես Ղովտի նշանը): Մենք դա տեսել ենք. ինչպես ՂովտըՏիրոջ Հրեշտակը՝ մարդկանց մեջ մարմին հագած, նստած էր՝ մեջքով դեպի  վրանը : Նա ասաց. “Ու±ր է քո կինը՝ Սառան”:

-- Ահա վրանում է, քո հետևում:

Նա ասաց. “Ես քեզ կայցելեմ…”: Սառան ծիծաղեց: Բայց Հրեշտակն ասաց Աբրահամին. “Սառան ինչու± ծիծաղեց”: Իսկ Սառան վրանում էր: Ամեն:

Հիսուսն ասաց, որ այդպես կլինի Իր գալստից առաջ: Ո°հ, այդ ժամանակ Մաղաքիա 4-ի երեկոյան Լույսը կգա փայլելու խավարի մեջ (ամեն), որ լույս սփռի նախասահմանված Խոսքի վրա: Ալելուիա:

Ի±նչ է լինելու չորրորդ պատգամը: Ո±րն է  լինելու  չորրորդ պատգամաբերի դերը: Լույս սփռել Խոսքի վրա: Նախասահմանված Խոսքը պետք է բացահայտվի: Ինչ-որ մեկը պետք է անի այդ, որովհետև Աստված ասաց. “Ես կվերականգնեմ”:  Դա ճիշտ է: Երեկոյան Լույսը գալիս է փայլելու նախասահմանված Խոսքի վրա: Անկասկած:

Երեկոյան ժամանակ լույս պետք է լինի,

Փառքի ճանապարհն անշուշտ կգտնեք,

Մկրտության ջրերում է լույսը այսօր,

Թաղվելով Հիսուսի անգին Անունով,

Զղջացեք, ծերեր և երիտասարդներ,

Եվ Սուրբ Հոգին այնժամ կմտնի:

Երեկոյան լույսն է մեզ հայտնվել,

Անկասկած, Աստված և Քրիստոս մեկ են:

Ահա, մեկ են մեր մեջ: Մարդիկ չեն կարող այդ նշանները կատարել: Խոսքը եկավ, որ բացահայտի Ծառի արմատներում թաքնված Խոսքը, որովհետև հարանվանությունները միշտ մերժել են այն: Բայց Լույս է գալու, Լույս է հայտնվելու: Որտե±ղ: Երուսաղեմու±մ: Ամենևին: Երեկոյան Լույսը Երուսաղեմում չի ծագելու: Ուրեմն որտե±ղ է ծագելու երեկոյան Լույսը: Արևմուտքում: Նրանց ժամանակ էր տրվել, բայց նրանք մերժեցին: Երեկոյան Լույսը ծագելու է արևմուտքում: Ինչու±: Խոսքի վրա փայլելու համար: Ի±նչ նպատակով: Որպեսզի պտուղը հասունանա, որ բացահայտի Հարսի Ծառը նույն հրաշքներով, նշաններով, պտուղներով, որ նույն՝ առաջվա պտուղներն ունենա: “Երեկոյան ժամանակ լույս պիտի լինի”: Ամեն:

        Ը°հ, այդ ժամանակ Խոսքը պտուղ կտա Իր ժամանակին: Այն չի թառամի, այլ ինչպես Դավիթն ասաց՝ Իր ժամանակին պտուղ կտա: Ամեն: Նույն պտուղը, որը եղել է սկզբում:

Այժմ, երբ Նրա Խոսքը գտնվում է նախասահմանված փուլում, մենք տեսանք, թե ինչպես է այն դրսևորվում: Ի±նչ է դա նշանակում: Դա Տիրոջ մոտալուտ գալստի կատարյալ հաստատումն է, և մենք ապրում ենք այն ժամանակներում, որոնց մասին Նա ասել է. “Եվ ես կվերականգնեմ ձեզ համար այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, երևիլն ու խառնիճըայն ամենը, ինչ նրանք կերել են: Ես այդ ամենը կվերականգնեմ երեկոյան ժամանակ”:

Ո°հ, որքան եմ սիրում Հիսուսին

Ո°հ, որքան եմ սիրում Հիսուսին,

Ո°հ, որքան եմ սիրում Հիսուսին,

Քանզի Նա ինձ առաջինը սիրեց:

 

Չեմ ուրանա Նրան երբեք,

Չեմ ուրանա Նրան երբեք,

Չեմ ուրանա Նրան երբեք,

Քանզի Նա ինձ առաջինը սիրեց:

Ամեն: Մի±թե չեք սիրում Նրան: Ես Նրան սիրում եմ ողջ սրտով: Շուտով կսկսե±նք աղոթքի շարքը:

Ո°վ Աստված, մեր Հայր, Քո ձեռքերում եմ հանձնում այս պատգամըԹեև այն անվարժ էր, աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուղեկցի ողջ երկրով մեկ տարածվող ձայներիզները: Եվ եթե ես լքեմ այս երկիրը, թող պատգամը շարունակի ապրել, ո°վ Տեր: Սա Քո Խոսքն է: Փայլեցրու երեկոյան ժամանակի այս փառավոր Լույսը, որպեսզի պատրաստի Քրիստոսի փառավոր Հարսին: Օրհնիր Քո Խոսքը, Տեր, որ Քեզ մոտ չվերադառնա առանց արդյունքի: Թող Խոսքն իրականացնի այն, ինչի համար գրվել է: Շնորհիր այդ մեզ, Հայր: Ողջ փառքը Քեզ է պատկանում: Հայր, մենք գիտենք, որ ինչ էլ ասենք, Քո Խոսքը Խոսք է մնում, և մենք հավատում ենք դրան: Բայց մենք Զատկի այս առավոտյան ուզում ենք, որ դու ապացուցես այստեղ հավաքվածներին (գուցե ոմանք առաջին անգամ են եկել այստեղ), որ Դու միշտ նույն Հիսուսն ես, մեռած չես, այլ կենդանի, հարություն առած Աստված ես և այսօր բնակվում ես մեր մեջ: Շնորհիր մեզ այդ, Հայր: Օրհնում ենք Քեզ Հիսուսի Անունով: Ամեն:

Ձեզանից քանի±սն են այստեղ հիվանդ: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Կարծեմ Բիլլի Պոլը ձեզ տվե±լ է աղոթքի թերթիկները: (Դահլիճում պատասխանում են՝ այո: Ծան. խմբ.): Ի±նչ թվեր են ձեզ մոտԵ- 1-100:  Բոլորին չենք կարող կանչել, բայց մի քանիսին կկանչենք: Խնդրում եմ, պարզապես կանգնեք այդտեղ:

(Բրանհամ եղբայրը կանչում է աղոթքի շարքում գտնվողներին: Ծան. խմբ.):

Այժմ թող յուրաքանչյուրը մնա իր տեղում: Հանգիստ մնացեք: Մենք կտեսնենք, որ դա ապացույցն է

(Բրանհամ եղբայրը շարունակում է կանչել աղոթքի շարքում գտնվողներին: Ծան. խմբ.):

Լավ, տեսնում եմ, որ այլևս եկող չկա: Հիմա կսկսենք: Գուցե մի քանի րոպեից: Աղոթենք հիմա:

Ո°վ  Աստված, մեր Հայր, Քո ասած մեկ խոսքը այնքան մեծ նշանակություն ունի: Ցույց տուր նրանց Տեր, որ ես ջանացել եմ անկեղծ լինել, ջանացել եմ Քո Խոսքը բերել: Ներիր Քո ծառայի սխալները. ես այնքան սխալներ եմ գործում: Տեր, խնդրում եմ, որ չնայես ծառայիդ սխալներին, այլ Քո Խոսքին, որը ես ջանում եմ քարոզել: Տեր, շնորհակալ եմ այս Խոսքի համար: Սիրտս լի է ուրախությամբ: Ո°վ Տեր, դա ինձ համար կյանքից ավելին է: Առանց ափսոսալու կյանքս կտայի սրա համար: Գիտեմ, որ դա ճշմարտությունն է, որովհետև Քո Խոսքն է:

Եվ ներիր իմ հիմար արարքները, ո°վ Տեր: Երբեմն կատակում եմ, ասում բաներ, որոնք չպետք է ասել: Ես ամաչում եմ դրա համար, Տեր: Ես այդպիսի ընտանիքում եմ ծնվել: Ներողամիտ եղիր դրանց համար, Տեր: Ծածկիր Քո արյունով. սա է իմ աղոթքը: Ես Քեզ խոստովանում եմ: Դու չես կարող դրանք չտեսնել, բայց կարող ես ներել, երբ խոստովանում եմ Քեզ:

Ես խոստովանեցի իմ մեղքերը, խոստովանեցի եկեղեցու մեղքերը: Տեր, խնդրում եմ, որ ներես նրանցից յուրաքանչյուրին: Եվ թող բոլորը հասկանան, որ մենք կատակերգություն չենք խաղում: Սուրբ Հոգին է վերջին ժամանակներում վկայում Իր Խոսքը, ինչպես ասացի: Բայց ո°վ Հայր, ես ընդամենը մարդ եմ: Նրանք կասեն. “Այն, ինչ նա ասում է, իր սեփական մեկնությունն է, իր գաղափարներն են”: Բայց, եթե Հայր, Դու խոսես նրանց հետ և համոզես, որ իմ ասածները ճիշտ են, նրանք կանցնեն Քո կողմը և կընդունեն Խոսքը, ո°վ Տեր: Այդ ժամանակ կհասկանան, որ դա իմ մեկնությունը չէ, այլ Քո: Շնորհիր մեզ այդ, Հայր: Եվ եթե ես Քո ծառան եմ, իմ մեղքերը ներված են և Դու ես կանչել ինձ այս աշխատանքը կատարելու, ուրեմն խոսիր նրանց հետ, ո°վ Տեր: Խնդրում եմ, շնորհիր մեզ դա:

Հիսուսի Անունով խնդրում եմ, որ բժշկես հիվանդներին ու չարչարվողներին: Խնդրում եմ, բացահայտվիր մեզ համար, ինչպես ջրհորի մոտ կանգնած կնոջ համար բացահայտվեցիր, երբ խոսեցիր նրա հետ: Դու նրան ասացիր, թե ինչ վատ բան էր արել՝ հինգ ամուսին էր ունեցել: Դու մեզ խոստացել ես, որ նույնն ես անելու երեկոյան ժամանակ: Դու մեզ խոստացել ես, որ նույնն ես անելու վերջին օրերում: Դու մեզ ասել ես. “Ինչպես  եղել է Ղովտի ժամանակ, այնպես էլ լինելու է Մարդու Որդու գալստյան ժամանակ”: Աստված բնակվում է մարդկային մարմնում, շարժվում է Եկեղեցում Սուրբ Հոգու տեսքով, գործում է նույն հրաշքները: Ո°վ Տեր, շնորհիր մեզ դա այսօր: Խնդրում ենք, Հայր:

Խնդրում եմ, որ նույն բաներն անես այստեղ գտնվող մարդկանց համար. թող յուրաքանչյուրը բժշկվի և փրկվի Աստծո փառքի համար: Ամեն:

Այժմ ուզում եմ, որ մի պահ ողջ ուշադրությամբ ու ակնածանքով լսեք:

Դուք վստա±հ եք, որ հասկանում եք, թե ինչ վիճակում եմ հիմա: Ես ձեզ քարոզեցի Խոսքը, Աստծո Խոսքը: Ես ձեզ ասացի, որ Նրա Խոսքը կատարելապես ճշմարիտ է: Հիսուսն ասաց. “Ինձ հավատացողը կանի այն գործերը, որոնք Ես եմ արել”: Ուզում եմ ձեզ մի հարց տալ, ուշադիր լսեք, միանգամից  “ամենմի ասեք: Հիսուսը երբեք չի ասել, որ Նա Ինքն է բժշկում: Նա ասաց. “Ոչ թե Ես եմ այս գործերն անում, այլ իմ մեջ բնակվող Հայրը”: Մի±թե այդպես չէ: Եվ Հիսուսն ասաց Հովհ. 5:19 համարում. “Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Որդին (այսինքն՝ Նա Ինքը որպես Մարդ, մի խորան, որի մեջ Աստված բնակվում էր) իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի Հորն անելիս… “: Այլ կերպ ասած՝ Հայրս տեսիլքով ցույց է տալիս, թե ինչ պետք է անեմ, և Ես պարզապես Իր ասածն եմ անում:

Մենք տեսնում ենք, որ մի օր մի խեղճ կին չկարողացավ մտնել աղոթքի շարքի մեջ: Նա տարիներ շարունակ արյունահոսություն էր ունեցել: Բայց նա պարզապես դիպավ Նրա հանդերձին՝ ինքն իրեն ասելովՆա ինչ-որ կարևոր անձ չէր, խեղճ, տարիքով կին էր: Նա փող չուներ: Նա չէր կարող հավասար իրավունքներ ունենալ այնտեղ կանգնած քահանաների և մյուս պաշտոնյաների հետ: Նա սողոսկելով եկավ և դիպավ Նրա հանդերձին՝ ասելով. “Նա մեզ բերում  է Ճշմարտությունը, Կյանքը: Ես հավատում եմ, որ Նա Խոսքն է, եթե Նրան դիպչեմ, կբժշկվեմ”:

Իսկ դուք հավատու±մ եք: Հավատու±մ եք այն բանին, ինչին հավատաց այդ կինըայսինքն, որ Հիսուսն է Խոսքը: Աստվածաշունչն ասում է, որ այսօր Նա մեր Քահանահապետն է: Հավատու±մ եք դրան: Իր հարությունից և համբարձումից հետո բարձրացավ երկնային վայրերը և պարգևներ տվեց մարդկանց: Այժմ Նա նստած է Աստծո աջ կողմում և բարեխոսում է այն ամենի համար, ինչը մենք խոստովանում ենք: Մի±թե այդպես չէ: Նա Քահանայապետն է, որին կարող ենք դիպչել: Ինչպե±ս: Մեր տկարությունները զգալով: Հավատու±մ եք, որ Նա նույնն է:  (Եկեղեցին պատասխանում է՝ ամեն: Ծան. խմբ.):

Այժմ լսեք: Եթե գայիք այստեղ ու ինձ դիպչեիք, դա ոչ մի օգուտ չէր տա: Եթե դիպչեք որևէ եղբոր կամ քրոջ, դա ոչ մի ազդեցություն չի ունենաՁեռնադրության պատվերը…  Բայց դուք պետք է Նրան դիպչեք: Բայց եթե դիպչում եք Նրան որևէ ծիսակատարության միջոցով, ինչպես նրանք էին անումՆրանք ասում էին. “Ո°հ, մենք հավատում ենք այս մեծ վարդապետին, Նա մարգարե է”: Նա նրանց ոչինչ չասաց: Բայց այդ խեղճ կնոջ մեջ կար մի բան, որով դիպավ Նրան. դա նրա հավատքն էրՆա դիպավ Նրա հանդերձին, և Նա ասաց. “Ինձ ո±վ դիպավ”:

Չե±ք հավատում, որ Աստվածաշունչն ասում է, որ Նա նույն Քահանայապետն է այսօր, ինչպես երեկ, և մենք կարող ենք դիպչել Նրան մեր տկարությունների զգացումով: Դուք կարող եք Նրան դիպչել անկախ նրանից՝ աղոթքի շարքում եք թե ոչԵթե դուք հիվանդ եք, կամ ձեր սիրելիներից մեկն է հիվանդ կամ ինչ-որ  բան ունեք ձեր սրտում, պարզապես մոտեցեք Աստծուն ակնածանքով և երկրպագությամբ և ասեք. “Տեր, ես շատ բան չգիտեմ բեմում կանգնած այս ճաղատ մարդուկի մասին: Նա ինքը ոչինչ է, բայց ես հավատում եմ, որ նրա քարոզածը ճշմարտություն է: Ես հավատում եմ, որ ճիշտ է նրա ասածը՝ Դու ես Քահանայապետը: Այժմ ես ուզում եմ Քեզ դիպչել: Եթե նա ինձ ճշմարտությունն է ասել, ուրեմն  օգտագործիր  նրան՝ ինձ հետ խոսելու համար, ինչպես խոսեցիր այն կնոջ հետ”: Հասկացեք, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Լավ ըմբռնեք սա: Մի±թե դա բավական չէ ապացուցելու համար, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այժմ թող բոլորն ակնածանքով մնան աղոթքի հոգու մեջ:

(Բրանհամ եղբայրը շարունակում է կանչել աղոթքի շարքում գտնվողներին: Ծան. խմբ.):

Մինչ նրանք հավաքվում են, կիսաձայն երգենք՝ Միայն հավատա:

Միայն հավատա, միայն հավատա,

Ամեն բան կարելի է հավատացողին,

Միայն հավատա, միայն հավատա  (Ինչի±ն.Նրա Խոսքի խոստումներին)

Ամեն բան կարելի է հավատացողին:

Երբ Նա իջավ սարից, հանդիպեց Իր աշակերտներին: Նրանք չէին կարողացել հանել դևին: Հայրը կանգնած էր իր երեխայի մոտ և լաց էր լինում: Աշակերտները փորձել էին անել ամեն բան, բայց ձախողվել էին: Ահա մոտեցավ Հիսուսը: Ոմանք ասացին. “Ահա Նա”: Նրանք հորն ու իր զավակին առաջնորդեցին Հիսուսի մոտ՝ նրանց հեռացնելով կրոնավորներից: Ես Հիսուսի մոտ եմ ուզում տանել մարդկանց, ոչ թե իմ կամ որևէ եկեղեցու, այլ միայն Հիսուսի  մոտ: Նրանք ասացին մարդուն. “Նա զորություն ունի այդ անելու”:

Անմիջապես հայրը վազեց Նրա մոտ, ընկավ Նրա ոտքերի մոտ և ասաց. “Տեր, ողորմիր երեխայիս: Նա դիվահար էՓրփրում է, փայտանում, էպիլեպսիկ է: Ես նրան ամեն տեղ տարա, նույնիսկ Քո աշակերտները չկարողացան որևէ բան անել նրա համար”:

Հիսուսը նրան պատասխանեց. “Ես կարող եմ, եթե հավատաս: Ամեն բան հնարավոր է հավատացողին”:

Միայն հավատա:

(Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Կարծում եմ, հիմա բոլորն այստեղ ենթե± էլի եկողներ կան):

Ամեն բան կարելի է հավատացողին (ինչպիսի փառք),

Միայն հավատա, միայն հավատա,

Ամեն բան հնարավոր է, միայն հավատա:

Ո°վ Տեր, Քո Խոսքը տրվեց: Հիմա թող երեկոյան Լույսը փայլի, ո°վ Տեր: Կենդանացրու այն: Խնդրում եմ Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն:

Հիսուս Քրիստոսի Անունով և Նրա փառքի համար ես իմ իշխանության տակ եմ վերցնում այստեղ գտնվող ամեն ոգու:

(Բրանհամ եղբայրը շարունակում է բժշկության ծառայությունը և աղոթում է հիվանդների համար՝ օգտագործելով զանազանության պարգևը: Ծան. խմբ.):

Բովանդակություն