2023 թ. Ապրիլ 2, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր Բորգ.
Մենք ողջունում ենք ողջ
աշխարհի եղբայրներին և քույրերին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով. «Աստվածաշնչյան
խոսք Ֆրանկ եղբոր հետ»՝ ծրագրում: Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ Նա Ֆրանկ եղբորը
նոր ուժ է տվել՝ քարոզելու Իր Խոսքը՝ վերջին Պատգամը: Թող Տերն այսօր Շնո՜րհ տա խոսելու,
և Շնո՜րհ տա լսելու։
Ես այսօր Սուրբ Գրքից որպես
ներածություն, կկարդամ Հռոմեացիների 1-ին գլխից, 1 և 2 Խոսքերը: Հռոմեացիներ 1-ին գլուխ,
1 և 2 Խոսքեր:
«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած
առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած,
2 Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը»:
Խնրեմ Ֆրանկ եղբայր:
Եղբայր Ֆրանկ.
Ես նույնպես կցանկանայի
ողջունել աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին, և շնորհակալություն հայտնել բոլոր
զանգերի, բոլոր էլեկտրոնային նամակների համար, որոնք հիշեցնում էին ինձ 1962 թվականի
ապրիլի 2-ը: Մենք այսօր երկու հատուկ իրադարձությունների մասին պետք է խոսենք, ներառյալ
յոթ կնիքների բացումը: Ներածության մեջ մենք լսեցինք, որ Պողոսն ընդգծել է իր կոչումը,
և ես պետք է նո՜ւյնն անեմ այսօր: Ոչ ոք չի կարող որևէ հանձնարարություն կատարել Աստծո
արքայության մեջ, եթե այդ բանն անելու կոչումը չի ստացել: Աստծո յուրաքանչյուր ծառա
հստակ գիտեր, թե ինչ պետք է անի, թե ինչ է իրեն պատվիրել Տերն ու ասել: Նույն կերպ
էլ ե՜ս կարող եմ վկայել, որ Տե՜րն էր՝ ով կանչեց ինձ: Մենք դեռևս կանդրադառնանք դրան:
Այժմ եկեք Աստվածաշնչից մյուս հատվածները կարդանք: Խնդրեմ:
—Կարդում ենք Գաղատացիների
1-ին գլխից, 11 և 12 Խոսքերը:
«11 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ
նա մարդից չէ։
12 Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ
սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը»:
—Եվ սա ա՜յն առաքյալի վկայությունն
է, ով Աստծուց հանձնարարություն է ստացել քարոզելու Աստծո փրկության Պատգամը, ո՜չ թե
մարդկային բնությանը համապատասխանեցնելով, այլ այնպես, ինչպես Աստվա՜ծ է սահմանել:
Եվ այս Աստծո մարդն իսկապես ուղիղ ձևով, Գաղատացիների առաջին գլխում պետք է ասեր.
«Թող անիծված լինի այն մարդն, ով ուրիշ ավետարան
կքարոզի. ԱՆԱՖԵՄԱ»: Սա այնքա՛ն լուրջ
է: Մենք ամենակարող Աստշո առջև ենք գտնվում, և պետք է գիտակցենք, որ մենք հաշի՜վ ենք
տալու: Եվ մենք, ովքեր ուղիղ հանձնարարություն են ստացել Աստծուց, խորը ցավ ենք ապրում,
տեսնելով որ այնքան շատ մարդիկ կան, ովքեր քարոզում են իրենց սեփական ավտարանը՝ քարոզելով
այնպես, ինչպես սովորել են իրենց աստվածաշնչյան
դպրոցներում և քարոզիչների համագումարներում: Բայց այսօր խոսքը իրականում փրկության
սկզբնական Պատգամի` սուրբ, բնօրինակ, անաղարտ Աստծո Խոսքի հռչակման մասին է, ո՜չ թե
մարդկային, այլ աստվածայի՜ն ճանապարհով, Սուրբ Հոգու ներշնչմամբ: Փա՜ռք Տիրոջը, որ
մենք ընդունել ենք Աստծո՜ Խոսքը, ո՜չ թե մարդու խոսքը: Եկեք շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք 1-ին
Տիմոթեոսից, 1-ին գլխից, 12-րդ Խոսքը: 1-ին Տիմոթեոս, 1-ին գլուխ, 12 Խոսք:
«12 Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը,
որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան
մէջ դրաւ»:
—Սիրելի եղբայրներ և քույրեր,
ես կարող եմ նույնն ասել իմ սրտի խորքից, ամենայն ճշմարտությամբ և անկեղծությամբ. Ես
շնորհակալ եմ Տիրոջից, ով ինձ դրեց Իր ծառայության մեջ, քանի որ դա վերջին և ամենամեծ
հանձնարարությունն է նախքան Հիսուսի վերադարձը, որն անպայման պետք է կատարվի, որպեսզի
ովքեր որ մասնակցելո՜ւ են հափշտակությանը, կարողանան լսել մաքուր, ճշմարիտ աստվածաշնչյան
Պատգամը այս վերջին ժամանակահատվածում, այնպե՜ս ինչպես այն քարոզվե՜լ է ամնասկզբում:
Եվ ա՜յժմ վերջում նրանք նո՜ւյնպես պետք է լսե՜ն այն, և իրենց կարգի բերելով, համապատասխանության
մեջ լինեն Աստծո Խոսքի հետ: Եվ հենց դրա համար է Աստված ուղարկել Բրանհամ եղբորը, որպեսզի
մեզ սկզբի՜ն վերադարձնի, հե՜տ՝ դեպի Աստծուն, հե՜տ՝ դեպի Խոսքը, հե՜տ՝ դեպի առաքյալների
ուսմունքը: Եվ ինչպես Պողոսը գրեց հռոմեացիներին
ուղղված իր նամակում. Փրկության Ավետարանը, որն Աստված հռչակեց սկզբում Իր սուրբ մարգարեների
միջոցով, և հետո՝ երբ ժամանակը լրացավ, այն հռչակեց Իր առաքյալների միջոցով: Մենք պարզապես
ի սրտե շնորհակալ ենք, որ ճանաչել ենք ժամանակը և Պատգամը, որն այժմ բերվում է Աստծո
ժողովրդին, Աստծո ճշմարիտ զավակներին, և յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում
դո՜ւրս գալու ողջ բաբելոնյան գերությունից և խառնաշփոթից, և դառնալու Աստծուն և Նրա
Խոսքին, քանի որ Տերն Իր փրկագնման գործն ավարտի՜ն է հասցնելու մեր օրերում, և մենք
անմիջական մասնակցություն ունենք նրանում: Շնորհակալությո՜ւն հայտնեք Տիրոջը դրա համար:
Շարունակե՜նք կարդալը:
—Մենք կարդում ենք Գործք
Առաքելոցից 20-րդ գլուխը, 27 Խոսքը: Գործք Առաքելոց, 20-րդ գլուխ, 27 Խոսք:
«27 Որովհետեւ ես ետ չ’քաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց»:
—Եվ դա նաև ի՜մ վկայությունն
է: Ես հռչակել եմ Աստծո ամբողջ խորհուրդը: Աստվածաշնչի բոլոր ուսմունքները՝ աստվածության,
մկրտության, հաղորդության մասին, հիմնականում ես հռչակել եմ մեր Աստծո փրկագնման ամբողջ
ծրագիրը, ինչպես որ Պողոսը հատուկ ձևով արեց հռոմեացիներին ուղղված նամակներում, եփեսացիներին
և եբրայեցիներին ուղղված նամակներում: Որքա՛ն հաճախ եմ ես կարդացել այդ նամակները վերջին շաբաթներին և ամիսներին:
Որքա՛ն հրաշալի է: Աստծո փրկագնման ողջ խորհուրդը հռչակվե՜լ է մեր ժամանակում, այնպե՜ս,
ինչպես Պողոս առաքյալին հատուկ ձևով Տիրոջից տրվե՜լ է իր ժամանակում, այնպես էլ Աստված
հոգ է տարել, որպեսզի ողջ փրկագնման խորհո՜ւրդը, հռչակվի: Եվ դա ներառում է յոթ կնիքների
բացումը, որոնց մասին մենք այժմ կխոսենք: Խնդրեմ:
—Մենք կկարդանք Հայտնության
5-րդ Գլխից, 7-9 համարները: Հայտնության Գիրք, 5-րդ գլուխ, 7-9 համարներ:
«7 Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի
վերայ նստողի աջ ձեռքիցը։
8 Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում
էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ
եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի
աղօթքն է։
9 Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արինովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից»:
—Գոհությո՜ւն լինի Տիրոջը
ամբողջ սրտով, և ամբողջ հոգով: Հարցը հետևյալն էր, թե «Ո՞վ է արժանի այդ Գիրքը վերցնելու, Նրա կնիքները բացելու, և Նրա մեջ նայելու»:
Եվ ոչ ոք արժանի չէր ոչ երկնքում, որ երկրի վրա, որպեսզի վերցնե՜ր այդ Սուրբ Գիրքը,
և բացե՜ր Նրա կնիքները, և նայե՜ր Նրա մեջ… Եվ հետո մենք կարդում ենք, որ Գառն արժանի
էր, Գառը որ մորթվել էր, Գառը որ վերցրել էր աշխարհի մեղքը, Աստծո Գառն արժանի էր վերցնելու
այդ Գիրքը Գահի վրա նստողի ձեռքից, այնուհետև բացելու Նրա կնիքները և նայելու Նրա մեջ:
Եղբայրներ և քույրեր, ի՞նչ
տեղի ունեցավ այդ Սուրբ Գիրքը բացվելիս, ամենասկզբում, ո՞րն էր գլխավորը: Նոր երգ էր
հնչել, իսկ ի՞նչ բովանդակություն ուներ այդ նոր երգը. «…Մեզ գնեցիր Աստուծոյ համար, ամեն
ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից»: Փրկագնո՜ւմը, Գողգոթայում կատարված փրկագնո՜ւմը
դրվեց առաջին տեղում, երբ Գիրքը բացվեց: Եվ ահա՜ թե ինչի մասին է խոսքը, եղբայրներ
և քույրեր: Մենք փրկագնվել ենք Գառան արյունով: Եվ երբ ես հիմա մտածում եմ, որ վերջին
Պատգամը այժմ լսվում է բոլոր ազգերում և լեզուներում… Եղբայրներ և քույրեր, Աստված
մեծ գործեր արեց մեր ժամանակաշրջանում: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը հա՜տկապես Հայտնության
22 գլուխների համար: Երբ հովհաննես առաքյալը Պատմոս կղզում էր գտնվում, նա աստվածային
հայտնություն ստացավ, թե ինչ է կատարվելու ըմդհուպ մինչև հափշտակությունը, յոթ Պատգամները, ամեն բան ցույց էր տրվել նրան, իսկ
հետո… Եվ հետո այն ամենն ինչ տեղի է ունենալու հափշտակությունից հետո, ամեն բան գրի
է առնվել, ընդհուպ մինչև հազարամյա թագավորությունը, մինչև նոր երկինքն ու նոր երկիրը:
Ամեն բան գրվե՜լ է 22 գլուխներում: Եվ ես նույնպես կարող եմ վկայել դա: Ես չեմ հաշվել,
թե քանի անգամ եմ կարդացել այդ 22 գլուխներն այս վերջին շաբաթներին և օրերին, և շնորհակալություն
հայտնել Աստծուն: Եղբայրներ և քույրեր, մենք ապրում ենք հատուկ ժամանակահատվածում,
մենք հաճա՜խ ենք խոսել այդ մասին, մենք ապրում ենք վերջին ժամանակաշրջանի վերջին հատվածում՝
նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը: Եվ մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում երկրի վրա,
որ վերջին ժամանակներն արդեն այստեղ են, և Տերն ասաց. «Երբ տեսնեք որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև
ձեր փրկությունը մոտենում է»:
Այսօր ապրիլի 2-ն է։ Բոլորդ
հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ 1962 թվականի ապրիլի 2-ին։ Դա իմ կյանքի ամենակարեւոր օրն էր։ Ես օրհնվել էի
մի քանի կարևոր օրերով՝ գերբնական փորձառություններով, բայց 1962 թվականի ապրիլի
2-ը շա՜տ հատուկ, շա՜տ հատուկ օր էր: Ես չգիտեի, և նույնիսկ չէի սպասում, որ Տերը կխոսի
ինձ հետ բարձր և հստակ ձայնով: Ես գիտեի, որ Տերը խոսել է Բրանհամ եղբոր հետ, բայց
դա մեծ անակնկալ, կամ մեծ զարմանք էր, և ես շատ շնորհակալ եմ Տիրոջը: Դուք բոլորդ գիտեք
իմ վկայությունը, 1962թ. ապրիլի 2-ի այն զորավոր փորձառությունը, երբ Տերն ասաց ինձ,
որ իմ ժամանակն այս քաղաքում գրեթե ավարտվել է, և որ Նա ինձ կուղարկի այլ քաղաքներ՝
քարոզելու Իր խոսքը: Այն որ Տերն ասե՜լ է ինձ, որ կերակրի պաշար հավաքեմ, 1962 թվականի
դեկտեմբերի 3-ին Բրանհամ եղբայրը բառ առ բառ կրկնեց և հաստատե՜ց այդ ուղերձի բովանդակությունը։
Դուք բոլորդ գիտեք, թե ինչ է ասվել ընդհանուր առմամբ, բայց այսօր ես միայն այդ մասին
չեմ խոսում: Այսօր իմ մտահոգությունը 1963 թվականի մարտն է: Եվ մինչ մենք կխոսենք
1963 թվականի մարտի մասին, դա 1963 թվականի փետրվարի 28-ն է, և մինչ դրա մասին խոսելը,
Բրանհամ եղբայրն ասաց ինձ 1962 թվականի դեկտեմբերի 2-ին, նա ասաց, որ հանձնարարություն
է ստացել գնալ Արիզոնա, որ այնտեղ գերբնական ամպի մեջ յոթ հրեշտակնե՜ր կհանդիպեն իրեն։
Եվ ես երախտապարտ եմ Աստծուն իմ ողջ սրտով, այո, այս Աստծո մարդն ասա՜ց ինձ. «Ես չեմ կարող մասնակցել Լոս Անջելեսի հավաքույթին,
դու կարո՞ղ ես այնտեղ քարոզել իմ փոխարեն»: Դուք բոլորդ գիտե՜ք մանրամասները, ամբողջը
կրկնելու կարիք չկա։ Բայց հետո եկավ 1963 թվականի փետրվարի 28-ը, Բրանհամ եղբայրը լեռներում
էր, Թուսոնից 42 մղոն հեռավորության վրա դեպի Մեքսիկայի սահմանը, և այնտեղ տեղի ունեցավ
այդ ամենը. սկզբում սաստիկ փոթորիկ, վատ եղանակ, անձրև, ամպրոպ, կայծակ, իսկ դրանից
հետո ամեն բան հանդարտվեց, հանկարծակի երևաց կապույտ երկինք, և գերբնական ամպն իջավ:
Եվ Բրանհամ եղբայրը վկայո՜ւմ է կատարվածի մասին: Նա կարողացե՜լ է ճշտգրիտ կերպով նկարագրել,
որ յոթ հրեշտակները կանգնել էին հատուկ դասավորվածությամբ, և որ յոթերորդ հրեշտակն
իր համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան մյուս վեցը, և որ այդ ամպի և համաստեղության
յոթերորդ հրեշտակն էր, ով խոսեց իր հետ և ասեց. «Վերադարձիր Ջեֆերսոնվիլ, քանի որ եկել է ժամանակը յոթ կնիքները բացելու»:
Եվ այս կերպո՜վ Բրանհամ եղբայրը գերբնական առաջնորդություն ստացավ, և վերադառնալով՝
1963 թվականի մարտի 17-24-ը խոսեց յոթ կնիքների մասին: Եղբայրներ և քույրեր, մենք ապրում
ենք մի ժամանակաշրջանում, որտեղ Տեր Աստվածը գործել է գերբնական ձևով: Եվ եթե մենք
հետ նայենք Հին Կտակարանին հենց սկզբից, ապա կտեսնենք, որ Աստված միշտ գերբնական ձևերով
է գործել բնական ոլորտում: Նա եկավ Աբրահամի
մոտ, և Աստվածաշունչն ասում է, որ երեք մարդ եկան Աբրահամի մոտ, Տերը և երկու հրեշտակները:
Այնուհետև երկու հրեշտակները գնացին Սոդոմ, իսկ Տերը մնաց Աբրահամի մոտ և խոստում տվեց
նրան, որ մյուս տարվա այս ժամանակ, քո կինը որդի կունենա: Գերբնականը տեղի՜ է ունեցել
բոլոր ժամանակներում: Եվ նաև այն ժամանակ երբ
Մովսեսը կանչվեց, գերբնական կրակե սյունը հայտնվեց թփերի մեջ, և ասվեց Մովսեսին, որ
կոշիկները հանի, քանի որ այն հողը որտեղ կանգնած էր՝ Սո՜ւրբ է: Եվ այդ նույն կրակե
սյունը ԻսրաԷլին 40 տարի առաջնորդում էր: Ելից 16-րդ գլուխ, 21 և 22 Խոսքեր:
Եվ չէ՞ որ այդ կրակե սյունն
էր իջնում Բրանհամ եղբոր գլխավերևում, և
եղբայրներ և քույրեր, Տերը խոսո՜ւմ էր այդ կրակե սյան միջից Բրանհամ եղբոր հետ, և հայտնում
էր նրան, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեին, ովքեր կանգնած էին իր առջևը աղոթքի շարքի
մեջ: Բայց այժմ չենք ուզում դրան մանրամասն անդրադառնալ: Մենք բավական հաճախ ցույց
ենք տվել այս ամպը, որի մեջ իջել են յոթ հրեշտակները: Իսկ այս լուսանկարն արվել է այն
ժամանակ, երբ ամպը 36 կիլոմետր բարձրության վրա էր երկրից, և դեռևս հստակ տեսանելի
էր:
Եղբայրներ և քույրեր, եկեք
նորից և նորից կրկնենք սա: Աստված Բրանհամ եղբորը 1933 թվականի հունիսի 11-ին հանձնարարություն
տվեց, բերելու Պատգա՜մը, որը նախորդելու էր Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ հետո եկավ
63 թվականի մարտը՝ յոթ կնիքների բացումը: Եվ ա՜յն ինչ այնտեղ բացահայտվեց, չէ՞ որ Շնորհով
բացահայտվե՜ց ինձ համար: Եվ ամեն բան մենք կարողացանք դասակարգե՜լ աստվածաշնչյան ձևով,
թե որը որտեղին էր պատկանում: Եվ դրա համար ևս Աստված Շնորհ արեց, և մենք ի սրտե շնորհակալ
ենք: Օրինակ, յոթերորդ կնիքի բացման ժամանակ մենք իրականում կարդում ենք 8-րդ գլխում,
որ երբ Տերը, երբ Գա՜ռը՝ Գա՜ռը բացեց յոթերորդ կնի՜քը, երկնքում լռությո՜ւն տիրեց մոտ
կես ժամի չափ: Բայց դրանից անմիջապես հետո գրված է. «Եվ ես տեսա Աստծու առաջ կանգնած եօթը հրեշտակների, որոնց յոթ փող տրվեց»։
Չէ՞ որ չի՜ կարելի կանգ առնել առաջին համարի
վրա, իսկ հետո ասել այն, ինչ ուզում ես: Դուք նաև պետք է ասե՜ք, թե ինչ է գրված 2-րդ
համարում, և հենց դա՜ է ուժի մեջ: Եվ հետո 2-րդ հատվածն ասում է, թե ինչ է լինելու,
որ յոթ հրեշտակները հնչեցնելու են փողերը: Եվ եղբայրներ և քույրեր, միայն թե շատ հակիրճ
հիշեցնեմ, որ առաջին վեց փողային հրեշտակները դատաստանի հրեշտակնե՜ր էին: Դատաստանները
միշտ եղել են երկրի վրա, դատաստաններ, դատաստաններ՝ մինչև առաջին վեցը փողեր էին հնչեցնում:
Բայց հետո գալիս է 10-րդ գլուխը, և այս համատեքստում ամենակարևորն այն է՝ որ 10-րդ
գլխում Տերն իջնում է որպես ուխտի հրեշտակ, որպես ուխտի հրեշտակ, իջնում է, մի ոտքը դնում է ծովի
վրա, իսկ մյուսը ցամաքի վրա, բարձրացնում է Իր ձեռքը և երդվում, Նրանով՝ ով հավիտյան
կենդանի է: Եվ հետո, յոթ որոտները որոտում են իրենց ձայներով: Եվ հետո Հովհաննեսը երկնքից
լսում է իրեն հրամայող ձայնը. «Մի՜ գրիր, այն
ինչ խոսեցին յոթ որոտները»: Եվ ի՞նչ է տեղի ունենում դրանից անմիջապես հետո. «Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր
փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին»:
Եվ եղբայրներ և քույրեր,
այստեղ մենք մարգարեություն ունենք, որը կրկնակի կատարում է ունենալու:
Առաջինը կատարվեց, երբ Բրանհամ
եղբայրը՝ յոթերորդ եկեղեցու հրեշտակը՝ պատգամաբերը բերեց վերջին Պատգամը, և խոսեց յոթ
կնիքների մասին, և հռչակեց Աստծո փրկագնման ողջ խորհուրդը: Եվ դրանով ամեն ինչ ավարտվեց:
Աստված այլ բան չունի ասելու և բացահայտելու, քան ա՜յն, ինչ Նա հայտնել և ասել է: Բայց
այստեղ խոսքն այն մասին է, որ երբ յոթերորդ հրեշտակն իր փողի ձայնը կհնչեցնի, այն ժամանակ
կլինի արքայության իշխանության հռչակումը: Այն ժամանակ խոսքը չի գնալու այն մասին,
թե Աստված ինչ է հայտնել յոթերորդ հրեշտակի միջոցով, այլ մեր Տիրոջ թագավորության հռչակման
մասին:
Եվ թո՝ւյլ տվեք ինձ այժմ
արագ և հստակ պարզաբանել: Նախապես գրված է ԻսրաԷլ ազգի 12 ցեղերից 144000-ի կնքման
մասին: Մինչև այդ գրված է, դուք կարող եք կարդալ այդ 11-րդ գլխում, այն որ երկու մարգարեները
երեքուկես տարի հռչակելու են իրենց պատգամը, և որ այդ ընթացքում 144000-ը պետք է կանչվեն
և կնքվեն: Եվ հետո գրված է նաև այն, ինչ կատարվելու է, և հատկապես ա՜յն որ Տաճարը պետք
է կառուցվի և պետք է չափվի, երեքուկես տարվա ընթացքում: Հափշտակությունից հետո երկու
մարգարեներն ունեն իրենց ծառայությունը: Ժամանակի ընթացքում 144000-ը կկնքվեն, և Տաճարը
կկառուցվի, այնուհետև կչափվի: Բայց դրսի գավիթը (դատարանը) չի չափվի, քանի որ նեղության
մեծ ժամանակի վերջին երեքուկես տարին նույնպես կլինի Երուսաղեմում, և դրսի գավիթը
(դատարանը) դեռ հեթանոսների ոտքերի տակ կոխկրտվելու է: Եվ այստեղ վե՜րջ: Միայն երկու
մարգարեների ծառայությունից հետո, երբ Տաճարը կանգնեցված կլինի, ապա Հայտնության
11-րդ գլխում հռչակվելո՜ւ է, որ թագավորության իշխանությունը հաստատված է: Ես կխնդրեմ
որ կարդանք այդ:
—Կարդում ենք Հայտնության
11-ի 15-րդ Խոսքը:
«15 Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ
մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին.
Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից»:
—Այստեղ կարելի է ասել.
ԱլելուՅահ և փա՜ռք Աստծուն: Եղբայրներ և քույրեր, եթե դուք գիտենայիք թե դա ինչ է նշանակում
ինձ համար, որ այն ամենն ինչ Հովհաննեսը տեսե՜լ է Պատմոս կղզում, այն ամենն ինչ լսել
է և գրի՜ է առել… Դա այնքա՛ն զորավոր է: Եվ հետո այն Շնորհը, որ Բրանհամ եղբայրը մեր
ժամանակում օգտագործվել է որպեսզի կնքված Գիրքը բացվի, որպեսզի այդ Գրքի բովանդակությունն
իսկապես բացվի: Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք շարունակել խոսել Հայտնության
մյուս գլուխների մասին, բայց թույլ տվեք ընդգծել սա. Ո՞րն է այսօրվա թեման: Այսօր խոսքը
մեր ժամանակի համար տրված խոստումը ճանաչելու մասին է, և որպեսզի կարողանանք մասնակցություն
ունենանք այն բանում, ինչ Աստված ներկա պահին իրականացնում է:
Եղբայրներ և քույրեր, մենք բավականին հաճա՜խ ենք ասել
սա, որ Տերը Բրանհամ եղբորը տո՜ւն տարավ հենց իմ ծննդյան օրը, 1965 թվականի դեկտեմբերի 24-ին, Աստված Բրանհամ
եղբորը տուն վերցրեց: Բայց ի՞նչ եղավ դրանից հետո։ Ի՞նչ եղավ դրանից հետո։ Ես ուղղակի
պարտավո՜ր եմ սա շեշտադել. Նրա հուղարկավորությունը տեղի չունեցա՜վ մինչև 1966 թվականի
զատկի օրը: Ես եղե՜լ եմ հուղարկավորության
ժամանակ, և դա մեծ ցավով եմ ասում, երբ ինձ այնտեղ դիմավորեցին, ինձ այսպիսի խոսքեր
բղավեցին. «Մենք այստե՜ղ չենք հուղարկավորության
համար, այլ հարությա՜ն համար, մարգարեի հարությա՜ն համար, այսօր չէ՞ որ Զատիկ է, և
մենք կտեսնե՜նք մարգարեի հարությունը»: Ես նույնիսկ կարո՜ղ եմ ասել այն մարդկանց
անուններն ովքեր ասացին ինձ այդ:
Եվ ոչինչ տեղի չունեցավ: Դա Զատկի օր էր: Եվ Զատիկը չէ՞
որ մեզ հիշեցնում է մեր Տիրոջ հարության մասին: Բայց այստեղ մարգարե՜ն էր, ում Տերը
տո՜ւն էր վերցրել: Նրա ծառայությունը կատարված էր, նրա ծառայությունն ավարտված էր,
և այդ պատճառով Տերը նրան տուն կանչեց:
Բայց եղբայրներ և քույրեր, 1966 թվականի ապրիլի 11-ին
ես պարզապես ժամերով լաց էի լինում։ Մնացած բոլորը երգում էին. «Հավատա, միայն հավատա»,
մոտավորապես երեք ժամ երգեցին: Բայց ես չէի երգում, ես միայն լաց էի լինում: Ես խոսո՜ւմ
էի Տիրոջ հետ, և իրականում վիճաբանում էի, ես ասացի Տիրոջը. «Ի՞նչպես պետք է հարսը
կատարելագործվի առանց մարգարեի ծառայության», որովհետև ես գիտեի, որ Աստված ուղարկել է մարգարեին բերելու Պատգամը: Սակայն նրան իրականում
ասվեց. «Ո՜չ թե դու, այլ Պատգա՜մը պետք է նախորդի
Քրիստոսի երկրորդ գալուստին»: Եվ իրականում այդպես էլ եղավ: Եվ երբ հուղարկավորությունից հետո ես վերադարձա
իմ հյուրանոցային համա՜րը, և միայն երեք քայլ էի արել մինչև բազկաթո՜ռը, այն ժամանակ
եկավ Խոսքը. «Ա՜յժմ եկել է քո ժամանակը, գնալու քաղաքից քաղաք, քարոզելու Խո՜սքը և բաժանելու կերակրի
պաշարը»:
Այդ օրը ինձ համար առանձնահատուկ իրադարձություն էր, ա՜յն,
որ Տերն ինձ համար կերակուր պատրաստեց և տվեց ինձ այն նույն օ՜րը, երբ թաղում էին Պատգամը
բերող Մարգարեին, ով ասել էր, որ կերակրի պաշար հավաքեմ: Իսկ հետո, թաղումից հետո տրվեց
հանձնարարությունը. «Հիմա եկել է քո ժամանակը
գնալու քաղաքից քաղաք, Խոսքը քարոզելու և կերակրի պաշարը բաժանելու»։
Դուք կարո՜ղ եք հիշել բոլոր այդ առանձին փորձառությունները:
Բայց սա այնքա՛ն զորավոր էր, դուք չեք կարող պատկերացնել՝ եղբայրներ և քույրեր, որ
ֆրանկ եղբայրը իսկապես Տիրոջ ձայնը լսել է այնպե՜ս, ինչպես որ հիմա դուք լսում եք իմ
ձայնը: Ես ձեզ ասել եմ այդ մասին, թե որքան հաճախ եմ լսել Նրա ձայնը: Բայց այս անգամ,
դա սեպտեմբերի 19 էր երբ ես առավոտյան վաղ էի արթնացել: Արևն արդեն լուսավորել էր սենյակը,
ես պատրաստվում էի առավոտյան աղոթքին, և ձեռքս մեկնեցի որ վերցնեմ Աստվածաշունչը, հետո
նայեցի պատունանին, և հենց պատուհանի աջ կողմից լսվեց ձայնը. «Ի՜մ ծառա, Ես քեզ նշանակել եմ կերակուրը բաժանելու
ճիշտ ժամանակին, Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխի 45-47 Խոսքերի համաձայն»: Աստվածային
նախասահմանությունը, որը ես իմ ականջներով լսեցի: Եղբայրներ և քույրեր, Աստված հո՜գացել
է այդ ամենի համար: Այդ ժամանակվանից ի վեր, ես Խոսքը տանո՜ւմ եմ ամբողջ աշխարհով մեկ:
Եթե ճիշտ հաշվենք, մենք գնում
ենք 170 երկրներ, որտեղ ես քարոզել եմ Աստծո խոսքը և բերել վերջին Պատգամը, և ես բաժանե՜լ
եմ հոգևոր կերակուրը, հատուկ ձևո՜վ բոլոր եղբայրներին: Ես հորդորո՜ւմ եմ բոլոր սպասավոր
եղբայրներին այսօր. Աղոթքով կրկի՜ն կարդացեք այդ երեք համարները: Սկզբում կերակուրը
պետք է փոխանցվի սպասավորներին, որից հետո շարունակվի փոխանցվելը: Եվ հենց այսպես էլ
եղել է: Համագումարներ են եղել, ամենո՜ւր, եղբայրական հավաքույթներ ենք ունեցել, որտեղ
բոլոր եղբայրներին պարզ, շատ պարզ ձևով ասվե՜լ է, թե ա՜յժմ ինչ է կատարվում: Իհարկե,
Աստծո Խոսքը նախատեսված է բոլորի համար, բայց բաշխո՜ւմը, Խոսքի հռչակո՜ւմը, կատարվում
է եղբայրների կողմից։ Եվ այսպիսով, մենք հա՜տկապես շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը,
որ ողջ աշխարհը, իսկապես ողջ աշխարհը, այժմ կարող է լսե՜լ հեռարձակման միջոցով: Եվ
եթե այսպե՜ս ձևակերպենք, Աստված իրոք հո՜գ է տարել ամեն ինչի համար, երկրի բոլոր ազգերում,
բոլոր լեզուներով, Աստված այնպե՜ս արեց, որ այժմ բոլորը կարողանան հեռարձակման միջոցով
լսե՜լ շաբաթը երեք անգամ՝ լինեն նրանք Մոսկվայում, թե Պեկինում, լինեն նրանք Կահիրեում,
թե Վաշինգտոնում, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում երկրի վրա, բոլորը կարող
են լսել: Եվ մենք նաև երախտապարտ ենք Աստծուն այն բանի համար, որ այն հեռարձակվում
է բոլոր լեզուներով, և որ տեխնոլոգիան նույնպես հասանելի՜ է մեզ։ Պատկերացրեք, այստեղից՝
Կրեֆելդից ուղիղ եթերով հեռարձակվում է 13 լեզվով, իսկ հետո բոլորը միանում են՝ թարգմանելով
մյուս լեզուներն ավելի ու ավելի շատ, որպեսզի բոլոր ճշմարիտ հավատացյալներն ամբողջ աշխարհում, բոլոր լեզուներով, բոլոր երկրներում
կարողանան լսել վերջին Պատգամը, որը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալուստին։ Եվ այդ
իսկ պատճառով մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը մեր սրտի խորքից, որ թույլ
է տվել մեզ վերապրելու աստվածային փրկության պատմության այս հատվածը՝ վերջին հատվածը:
Եվ մենք կարող ենք համոզմունքով ասել, որ մենք ո՜չ միայն վերջին ժամանակվա վերջո՜ւմ
ենք, այլ ի՜սկապես գտնվում ենք ամենավերջում, դուռը, դուռն ամեն պահի կարող է բացվել: Եվ մեր Տերն ասել է, որ երբ այս ամենը կատարվի,
ուրեմն շատ մոտ է, դռների մոտ է: Եվ ի՞նչ ասենք այսօր. Սիրելի եղբայրներ և քույրեր,
ընդունեք վերջին աստվածային Պատգամը, կարգի՜ բերեք ձեզ: Թող բոլորն ունենան իրենց անձնական
փրկագնման փորձառությունը Աստծո հետ: Եվ մենք ո՜չ միայն խոսենք այն մասին, թե ինչ է
Աստված արել, ինչպես է Նա օրհնել Բրանհամ եղբորը մեր օրերում, օգտագործել նրան որպես
խոստացված մարգարե, ով գալու է Տիրոջ մեծ և ահեղ օրվանից առաջ, այսինքն՝ փրկության
օրվա վերջում։ Բրանհամ եղբայրը խոստացված մարգարե էր, և դուք դա կարող եք կարդալ Մատթեոսի
17-րդ գլխի, 11-րդ Խոսքում, որտեղ մեր Տերը հաստատում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան բերելու է բարեկարգ
վիճակի»: Դուք դա արդեն կարող եք կարդալ Գործք, Առաքելոց 3-րդ գլխի մեջ, 21-րդ
Խոսքում.
«21 Որին երկինքը
պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու
ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր
բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»:
Ինչպես հաճախ եմ արել, ես կարող եմ թվարկե՜լ Աստվածաշնչի
այն հատվածները, որոնք կատարվե՜լ են մեր ժամանակներում: Մենք կարող ենք նորից ու նորի՜ց
ասել. «Այսօր այս Գրվածքը կատարվո՜ւմ է մեր
աչքերի առջև»։ Մենք միասին սպասում ենք առաջին և վերջին անձրևին, և Տերն Ինքը կեզրափակի:
Բրանհամ եղբայրը կատարել է ի՜ր բաժինը: Ես կատարել եմ
ի՜մ բաժինը։ Բոլոր եղբայրներն իրենց գո՜րծն արել են։ Եվ ա՜յժմ, գալիս է վերջին Պատգամը,
վերջին անգամ: Եվ մենք այնքա՜ն մոտ ենք Տիրոջ գալուստին, այնքա՜ն մոտ, որ դա իսկապես
կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Թող որ մենք լինենք նրանց թվում, ովքեր պատրաստ
են, և ինչպես որ կարդում ենք Հայտնության 5-րդ գլխում, որ երբ գառը վերցոնում է Գիրքը,
և 24 երեցներն ու բոլոր կենդանի արարածները իրենց քնարնե՜րն էին նվագում և երգում,
որ Աստված դո՜րս է կանչել Իր ժողովրդին բոլոր ազգերից և լեզուներից: Դա կատարվե՜լ է
մեր ժամանակներում այնպե՜ս, ինչպես երբևէ:
Եվ հիմա թույլ տվեք ասե՜լ սա ամենայն պարզությամբ, սիրելի
եղբայրներ և քույրեր։ Ինձ համար հեշտ չէ, բայց ամեն դեպքում կասեմ. Անցած 50, 60,
70 կամ 10 կամ մեկ տարվա ընթացքում դուք լսե՞լ եք որևէ մեկից, կամ մի եղբորից, որ Տեր
Աստված ևս մեկին կանչել է Իր Պատգամը բերելու համար:
Մի՞թե Աստված միշտ չի ունեցել միայն մեկին… Միայն մեկ
Աբրահամ, միայն մեկ Մովսես, միայն մեկ Հեսու, միայն մեկ Դավիթ, միայն մեկ Հովհաննես
Մկրտչի, միայն մեկ Պողոս, միայն մեկ Հովհաննեսի Պատմոս կղզում: Եվ այսպիսով, մեր օրերում
Նա ուներ միայն մեկ Բրանհամ եղբայր, միայն մեկ Ֆրանկ եղբայր, որպեսզի բերեին Իր Խոսքը:
Եվ բոլոր նրանք, ովքեր Աստծուց են, ընդունո՜ւմ են այն, ինչ Աստված արել է, և կպատվե՜ն
Աստծո որոշումը: Նրանք, ովքեր չե՜ն հարգում Աստծո որոշումը, և չե՜ն ընդունում Բրանհամ
եղբոր ծառայությունը, չե՜ն կարող մասնակցել հափշտակությանը, իսկ նրանք, ովքեր չեն ընդունում
այն ծառայությունը, որն այժմ
շարունակվում է, դարձյալ չե՜ն կարող մասնակցել հափշտակությանը: Թող Տեր Աստվածը մեզ
ցո՜ւյց տա Իր գործի լրջությունը: Ո՞վ է մարդը, որ հարցականի տակ դնի ա՜յն, ինչ Տերն
է ասել, օրինակ. «Ես քեզ ուրիշ քաղաքներ կուղարկեմ
Իմ Խոսքը քարոզելու», կամ «Ես նշանակել
եմ քեզ, որպեսզի կերակո՜ւրը բաժանես ժամանակին»: Ամեն ոք, ով ժխտո՜ւմ է այդ, հայհոյող
է, և ընդհանրապես կապ չունի Աստծո հետ: Նա կարող է խոսել Պատգամի և պատգամաբերի մասին,
և որևէ կապ չունենալ դրա հետ։ Աստված իսկապես
կավարտի՜ Իր գործը, և ովքեր որ Հարս-եկեղեցուց են, նրանք մեկ սիրտ և մեկ հոգի են, և
նրանք վերադարձվել են առաջին սիրուն, և միասին սպասում են որ Աստված ավարտի՜ Իր գործը:
Եվ դուք բոլորդ, բոլոր ազգերից և լեզուներից, դրա մի մասն եք։ Շնորհակալություն հայտնեք
Աստծուն, գոհացե՜ք Նրանից, որ դուք կարո՜ղ եք հավատալ այն բանին, ինչ այժմ կատարվում
է, ինչպես որ Տերն է դա իրագործում, Նա կավարտի՜ Իր գործը, Իր փրկագնման գործը, և Նա
կվերադառնա է մեզ տուն տանելու: Օրհնյալ, և օրհնյա՜լ լինի Նրա սուրբ անունը։ Օրհնված
եղեք Ամենակարող Աստծո օրհնություններով մինչև վերջին պահը, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի
վերադարձի պահը: Ալելուիա.
Ամեն, ամեն, ամեն: