2023 թ. Մարտ 26, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր Բաումգարտներ.
Թանկագին եղբայրներ և քույրեր՝
Տիրոջմով, այսօրվա հավաքույթում՝ Ցյո՜ւրիխից՝ Ֆրանկ եղբոր հետ, մենք ողջունում ենք
բոլոր հավատացյալներին, բոլոր Աստծո զավակներին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով:
Փա՜ռք և գուհությո՜ւն Տիրոջը, որ մենք դեռևս ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանում:
Մենք դեռևս ազատ մուտ ունենք դեպի Շնորհքի գահը: Բայց ամեն բան կարող է մեկ ակնթարթում
այլ կերպ լինել, Շնորհքի գահը կարող է դառնալ դատաստանի գահ: Մարդիկ կարող են շատ հանկարծակի
վերցվե՜լ այս երկրային կյանքից: Ինչպես Դիտեր Հոխե՜մը, նա տո՜ւն մեկնեց փետրվարին:
Սիրելի եղբայրը, Քրիստոսի հավատարիմ մշակն այլևս մեզ հետ չի, բացակայում է մեր շարքերից,
նա հավիտենություն է գնացել։ Նա պատրա՜ստ էր դիմավորելու Տիրոջը, և հիմա կարող է տեսնե՜լ,
թե ինչին էր հավատում այստեղ՝ երկրի վրա: Օ՛, որքան երախտապարտ կարող ենք լինել, որ
կարող ենք ի սրտե հավատալ Աստծո սուրբ Խոսքին՝ և լինել նրանց թվում, ովքեր սպասո՜ւմ
են Տիրոջ վերադարձին: Հավատարիմ Տերը ընտրե՜ց մեզ, առանձնացրե՜ց մեզ, և Նրա օգնությամբ
այժմ մենք կարող ենք մեր պատրաստությո՜ւնը տեսնել: Թող որ Տերն օրհնի՜ մեզ այսօր, թող
այսօր մենք Նրա Խոսքը հնչեցնողը լինենք, կարողանանք ստանալ Աստծո օրհնությունը, և Աստծո
Շնորհով առա՜ջ շարժվենք Տիրոջ հետ, և Քրիստոսի կատարյալ հասակին հասնենք: Այսօր մենք
ցանկանում ենք միայն, հավատքով նայել Հիսուսի՜ն, և մեզ համար Գողգոթայում ավարտված
փրկագնման գործին, որպեսզի նորովի Զորանանք և նորովի օրհնությո՜ւն ստանանք: Եվ մենք
ի սրտե ցանկանում ենք այսօր տեսնել Աստծո Բազո՜ւկը բացահայտված ձևով, քանի որ այն դեռ
նույնն է, չի փոխվել: Թող որ Աստծո Շնորհը և խաղաղությունը, որը վեր է ամեն մարդկային
մտքից, թող առաջնորդի՜ մեր սրտերը, և մեր բոլորիս հետ լինի: Աղոթքից առաջ ուզում եմ
կարդալ Հակոբոսի ուղերձից: Հակոբոսի ուղերձ, 5-րդ գլուխ: Ես կարդում եմ 7-ից 20-րդ
Խոսերը:
Հակոբոս 5-րդ գլուխ, 7-րդ
Խոսքից սկսած:
«7 Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ
եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ
որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։
8 Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը.
Որ Տիրոջ գալուստը մօտացել է։
9 Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։
10 Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։
11 Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
12 Եւ ամեն
բանից առաջ, եղբարք, երդում մի անէք ոչ երկնքովը,
ոչ երկրովը եւ ոչ էլ մի ուրիշ երդումով, բայց թող լինի ձեր այոն այո եւ ոչը ոչ. Որ
դատաստանի տակ չ’ընկնիք։
13 Եթէ ձեզանից
մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։
14 Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին
կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով
օծեն Տիրոջ անունովը.
15 Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը
վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի,
կ’թողուի նորան։ 16 Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ
աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի
աղօթքը ներգործելով։
17 Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։
18 Եւ դարձեալ
աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։
19 Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը,
եւ մէկը դարձնէ նորան,
20 Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը
դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ»: (հմ. Առակաց 10.12, Ես. 55.7)
Մինչև այստեղ՝ այս Աստծո
թանկագին Խոսքից: Մենք ճշմարիտ հիմք ունենք բժշկության համար: Աստված բժշկում է երկու
եղանակով:
15-րդ Խոսքում գրված է.
«15 Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան»:
Տերը մեզ համար արել է այն
ամե՜նն, ինչ կարո՜ղ էր անել: Հիսուսը հաղթո՜ղ է: Մենք պետք է աղոթենք:
Մեր Տե՜ր Աստված, մեր սրտի
խորքից շնորհակալ ենք այսօրվա հատուկ Շնորհքի օրվա համար, փրկության ևս մեկ օրվա համար՝
պատրաստվելով Քո փառավոր գալուստին: Տե՜ր, Դու այս տարիների ընթացքում մեծ գործեր ես
արել, հատկապես այս վայրում, և մենք զգում ենք, որ Դու շատ ավելին ունես մեզ համար:
Ով Աստված, Քո վերադարձը շատ մոտ է, դռների մոտ է, օգնի՜ր մեզ շտկել մեր սրտերը: Տո՜ւր
մեզ հավատքի ուժ և հավատքի քաջություն՝ մնալու անսասան և համբերատար: Թող Քո Հոգին
գա մեզ վրա այսօր, լեցնի՜ մեզ բոլորիս: Այսօր
մենք ցանկանում ենք ամեն ինչ դնել Գառան արյան տակ, որպեսզի թշնամու բոլոր ուժերը փախչեն
այստեղից։ Մենք ցանկանում ենք պատվել Քեզ հավատքի և հնազանդության միջոցով: Դու գիտես
մեր կարիքները, մեր հոգսերը, Դու գիտե՜ս մեր սրտի ցանկությունները Տեր: Մենք շնորհակալ
ենք, որ մեր աղոթքներն ու մեր նեղության աղաղակը, Դու լսում ես ամեն ժամանակ Տեր: Շնորհիր
մեզ, որպեսզի Քո Խոսքը խոսվի և լսվի: Զորացրու մեր սիրելի Ֆրանկ եղբորը Տեր, նրան,
ով բերում է Քո Խոսքը Քո զավակներին: Քո ողորմությունն
տուր մեզ Տեր, որը բարձր է ամեն մտքից: Թող այսօր աստվածաշնչյան հավատքն առա՜ջ գնա,
և Քո Խոսքը հաստատի՜ զորավոր ձևով: Եվ Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, լինի փառքը, պատիվը
և գոհությունը, Հիսուսի սուրբ անունով, ամեն: Ամեն:
Եղբայր Ֆրանկ.
Սիրելի՜ եղբայրներ և քույրեր,
ես նույնպես ցանկանում եմ հղել իմ ամենաջերմ ողջույնները Ցյուրիխից, և ի սրտե մաղթել
ձեզ Աստծո առատ օրհնությունները: Թող օրհնվեն նաև բոլոր նրանք, ովքեր գրել են իրենց
Էլ. նամակներն ու ողջույնները: հեռարձակումը նվիրված է հատուկ թեմայի, այն վերաբերվում
է յոթ կնիքներին: Նաև ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել կարդացված Խոսքի
համար, որը Բաումգարտներ եղբայրը կարդա՜ց Հակոբոսի թղթից: Պարզապես Սուրբ Գրվածքները,
որոնք խոսում են Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին, ամենակարևորն են հենց հիմա, որոնց
պետք է կարդալ և ուշադրություն դարձնել: Մենք նաև նայում ենք աշխարհին և տեսնում, թե
ինչ է կատարվում մեր շուրջը, հատկապես Ռուսաստանին և Ուկրաինային: Ցավալի է, շա՜տ ցավալի
է, երբ տեսնում ենք, որ հազարավոր ընտանիքներ են քանդվում: Որքա՞ն զոհվածներ կան… Ինչո՞ւ,
և ի՞նչի համար, ի՞նչ ասենք մենք դրան: Գրված է, որ ժամանակների վերջում պատերազմներ
են լինելու, երկրաշարժներ, սովեր, դժվար ժամանակներ: Այդ ամենը նախապես ասվել է: Եվ
այս ամենը իսկապես տեղի՜ է ունենում մեր աչքի առաջ, հա՜տկապես կլիմայի փոփոխությունը:
Այո, բայց ո՜չ միայն կլիմայի փոփոխությունը, մարդկության փոփոխությունը: Տղամարդկանց
կին են դարձնում, իսկ կանանց տղամարդ:
Հիմա այլևս չպետք է ասվի.
«Հարգելի տիկնայք և պարոնայք»։
Այժմ մնում է միայն ասել.
«Սիրելի՜ բոլորդ»։ Այլևս չգիտես ինչ մտածես կատարվող իրադարձությունների շուրջը:
Սուրբ Գրվածքները կատարվում
են մեր աչքերի առջև: Բայց մեր ուշադրությունը
հիմնականում Հարս-եկեղեցու վրա է, ինչը վերաբերում է Քրիստոսի եկեղեցուն, նաև այն խոստումների,
որոնք Տերը տվե՜լ է մեզ: Մնացած ամեն ինչը մենք նկատում ենք իհարկե, և տեսնում ենք,
և կարող ենք ասել դրա համար, ա՜յս Գրվածքը, ա՜յն Գրվածքը… Բոլորը կարտարվում է, այն,
ինչ Տերը երբևէ կանխասել և մարգարեացել է մեր ժամանակների համար: Եվ մենք շատ շնորհակալ ենք Աստծուց, որ մենք հա՜տկապես
այս ժամանակահատվածում ենք ապրում այս երկրի վրա: Սա իսկապես վերջին ժամանակաշրջանի
վերջին հատվածն է, վերջին փուլն է նախքան մեր Տիրոջ վերադարձն ընկած ժամանակաշրջանի:
Իսկ այժմ մենք կանդրադառնանք երկու Խոսքի, մեր բարձրաձայն կարդացված Խոսքերից, որպեսզի
ցույց տանք հարցի լրջությունը, և թե իրականում խոսքն ինչի մասին է: Եկեք երկու Խոսք
կարդանք Հակոբոսի 5-րդ գլխից: Խնդրեմ:
—Կարդում ենք Հակոբոսի
5-րդ գլխի, 7 և 8 Խոսքերը: Հակոբոս 5, 7 և 8 Խոսքեր:
«7 Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ
եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ
որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։
8 Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը.
Որ Տիրոջ գալուստը մօտացել է»:
—Շնորհակալություն Տիրոջը,
որ Նա ասո՜ւմ է մեզ, որ ամո՜ւր կանգնենք, համբերե՜նք, հավատարի՜մ մնանք, քանի որ, ով
մինչև վերջ համբերի, պսակ է առնելու: Երկու հազարամյակների ընթացքում բոլոր հավատացյալները
սպասել են Տիրոջ վերադարձին, նրանք սպասում էին, որ Տերը կրկին վերադառնալու է: Բայց
Աստված ժամանակի սահմանված ծրագիր ունի, և այդ ծրագրի համեմատ է ամեն բան տեղի ունենում
այս երկրի վրա: Մենք բոլորս գիտենք, թե ընդհանուր
առմամբ ինչ է տեղի ունեցել Հին կտակարանում, 4000 տարիների ընթացքում, և Նորում՝
2000 տարվա ընթացքում, Քրիստոսից հետո: Եվ այժմ մնում է միայն յոթերորդ հազարամյակը,
իսկ հետո ավարտվում է ժամանակը և գալիս է հավերժությունը: Եվ մենք պարզապես շնորհակալ
ենք Աստծուն մեր ողջ սրտով, որ Նա նախքան վերջին հազարամյակը, Տիրոջ մեծ և ահեղ օրը
գալուց առաջ, Իր ծառային և մարգարեին ուղարկեց այս աշխարհ, որպեսզի վերջին Պատգամը
հասցնի մեզ, և սա բնօրինակ Պատգամն է Աստծո Խոսքի, և ինչպես որ առաջի՜ն Պատգամն էր,
այնպես էլ վերջինն է լինելու: Եվ ինչպես որ սկզբում աստվածաշնչյան ուսմունքները հռչակվել
և քարոզվե՜լ են, այնպես էլ վերջում են քարոզվելու և հռչակվելու, այն ինչը վերաբերվում
է մեղքի մեջ անկմանը, աստվածաշնչյան ուսմունքներին, հա՜տկապես աստվածության վերաբերյալ,
ջրի մկրտություն, Տիրոջ ընթրիքի, առաջի՜ն և վերջին՝ մեռելների հարության մասին: Այս
բոլոր աստվածաշնչյան ճշմարտությունները պետք է հռչակվե՜ն բնօրինակ ձևով, և դա անելու
համար Աստված կարողացել է օգտագործել Բրանհամ եղբորը, բնօրինակ Խոսքը մեզ նորից քարոզելու
համար, ինչպես գրված է Մատթեոս 17-ում. «Նա
ամեն բան բարեկարգ վիճակի է բերելու»:
Ինչպես Ե՜ղիան վերցրեց տասներկու
քարերը և կառուցեց Տիրոջ զոհասեղանը, և Աստծո ժողովուրդը պետք է որոշում կայացներ,
թե ում պետք է ծառայեր, այդպես է եղել նաև մեր օրերում: 12 առաքյալների ուսմունքը՝
ինչից և սկսվել է նորկտակարանյան եկեղեցին, և ինչպես որ գրված է, այն շինվել է մարգարեների
և առաքյալների հիմքի վրա… Առանց որևէ մեկնության, առանց որևէ բացատրության, պարզապես
պետք է հավատալ այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում:
Ուրեմն սիրելի եղբայրներ
և քույրեր, նորի՜ց պետք է շեշտադրել, ինչպես Հակոբոսն է ասում. «Համբերությամբ սպասենք մինչև Տիրոջ գալուստը»:
Իսկ դուք նկատեցի՞ք, երկու Խոսերում էլ «Տիրոջ
վերադարձ» Խոսքն է: Դա շատ կարևոր է, քանի որ մենք այժմ գտնվում ենք նախքան Հիսուս
Քրիստոսի վերադարձն ընկած կարճ ժամանակահատվածում, և մենք պետք է կո՜չ անենք միմյանց.
Համբերատա՜ր եղեք, համբերությամբ
սպասեք, վստահե՜ք Տիրոջը:
Եվ Տիրոջն այսպե՜ս ասեք.
Ես ուզում եմ պատրա՜ստ լինել
Քո վերադարձին, հավատում եմ, որ Դու կվերադառնաս, կվերադառնաս մեր ժամանակներում, և
ես ամբողջ սրտով ցանկանում եմ լինել պատրաստների թվում, երբ նորից գաս։
Եվ ևս մեկ անգամ ցանկանում
եմ շեշտադրել.
Ինչպես այստեղ գրված է.
«Համբերությամբ սպասեք», ինչպես մարգարեներն
էլ համբերությամբ սպասեցին, ինչպես որ Հոբը համբերությամբ սպասեց Աստծո Խոստումին,
ով մոխրի մեջ նստած կարողացավ ասել. «Ես գիտեմ
որ իմ Փրկիչը կենդանի է»: Ամենադժվար փորձությունը նրան բաժին ընկավ, ամբողջ ընտանիքը
ջախջախվել էր, և մեկը մյուսի հետևից վատ լուրերը։ Եվ ա՜յնուամենայնիվ Հոբը հավատարիմ
մնաց։ Եթե այսօր գնանք հավատացյալների տնե՜րը, այնտեղ շատ կարիքներ կան, հոգսեր և վշտեր:
Բայց հաստա՜տ մնացեք Տիրոջ մեջ: Ասացե՜ք Տիրոջը. «Ես գիտեմ, որ իմ Փրկիչը կենդանի է», ես գիտեմ, որ ես Հարս-եկեղեցուն եմ
պատկանում:
Եվ մենք…Դուք բոլորդ գիտեք…
Մենք այսօր հակիրճ կանդրադառնանք այդ երկու բաներին՝ 1933 թվականի հունիսի 11-ին, և
հետո 1963 թվականի մարտ ամսին: Աստված իսկապես վերից Շնորհ է արել: Եվ երբ մենք մտածո՜ւմ
ենք այդ մասին, որ արդեն 90 տարի է անցել, երբ Տերը Բրանհամ եղբորը տվե՜ց այդ հանձնարարությունը,
բերելու այն Պատգամը, որը նախորդելու է Քրիստոսի վերադաձին: Եվ այն նախորդո՜ւմ է այժմ:
Եվ նաև կարո՜ղ ենք մտածել այն մասին, երբ 1963 թվականի փետրվարի 28-ին, ասվե՜լ էր գերբնական
ամպի մեջից. «Վերադարձիր Ջեֆերսոնվիլ, որովհետև
եկել է յոթ կնիքները բացելու ժամանակը»:
Բայց եկեք որոշ հատվածներ
կարդանք Խոսքից:
—Մենք կարդում ենք Զաքարիայի
10-րդ գլխից: Զաքարիա 10-րդ գլուխ, 1-ին Խոսք:
«1 Խնդրեցէք Տէրից անձրեւ
ետքի անձրեւի ժամանակին…»:
—Տիրոջից անձրև խնդրեցեք,
առաջին և վերջին անձրևի ժամանակ: Եղբայրներ և քույրեր, մենք չպետք է միայն խոսենք կամ
քարոզե՜նք առաջին և վերջին անձրևի մաին, այլ մենք անձա՜մբ պետք է խնդրենք այդ անձրևը,
առաջին և վերջին անձրևը, որպեսզի այն ո՝չ միայն թափվի, այլ ընկնի մեր վրա, որպեսզի
մենք կարողանանք պտղաբեր լինենք: Եվ սա շատ նորմալ, և բնական համեմատություն էր կյանքից,
ինչպես որ անձրևը երկնքից թափվելով հողն արգասավոր է դարձնում: Եվ մտածեք, եթե ենձրևը
հողի վրա չնկներ, ապա չէր լինի ոչ ցանքս, ոչ հունձք: Անձրևը շատ է անհրաժեշտ, որպեսզի
ընդհանրապես հնարավոր լինի ցորե՜ն ցանել այդ հողի վրա, և այդ պատճառով առաջին և վերջին
անձրևը, շատ են անհրաժեշտ հողի բերքատվության համար: Այնպես էլ մեր վրա պետք է թափվի
օրհնության անձրևը, որպեսզի մեր սրտերը պատրա՜ստ լինեն, որպեսզի Խոսքը ընկնի պարա՜րտ
հողի վրա, պտղաբե՜ր հողի վրա, որպեսզի առաջին և վերջին անձրևն այնպե՜ս պարատացնի մեր
սրտերը, որ մենք պտուղ բերենք: Եվ այդ ժամանակ, ինչ Տերն ասել և Խոստացել է, կկատարվի:
Այսպիսով, ո՜չ միայն խոսե՜նք առաջին և վերջին
անձրևի մասին, այլ ասենք Տիրոջը. Արի ինձ վրա Տեր, և օրհնիր առաջին և վերջին անձրևի
օրհնությունով, պատրաստի՜ր ինձ, պատրաստիր իմ սրտի հողն այնպես, որ Քո Խոսքը՝ Խոստումն
այնտեղ ընկնելով պտուղ բերի: Եվ այն ինչ Աստված խոտացել է, այն ժամանակ կիրականանա:
Օ՛, թող Տերն իրականացնի այն Աստծո Խոսքը,
որը կարդացվեց Բաումգարտներ եղբոր կողմից, Հակոբոսի թղթից, թող այն խորն ընկնի մեր
սրտի մեջ, և մենք համբերությամբ սպասե՜նք մինչև Տիրոջ վերադարձը: Շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի
1-ին թղթից: Հովհաննեսի 1-ին թուղթ, 2-րդ գլուխ, 28-րդ Խոսքը:
«28 Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում.
որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը»:
—Թող այս Խոսքը նույնպես
մեր սրտերի մեջ ընկնի իրականում: Մենք նկատի ունենք, որ Տերն այսօր անձա՜մբ է խոսում
մեզ հետ, մեր յուրաքանչյուրի հետ, որպեսզի մենք մասնակցություն ունենանք այն բանում,
ինչ հիմա կատարվում է: Որովհետև մենք լսե՜լ ենք վերջին Պատգամը, և հավատում ենք մեր
ամբողջ սրտով, բայց իրականում մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք դրան: Ո՜չ թե պարզապես
կողքից դիտե՜նք այն ինչ կատարվում է, այլ մասնակցենք հավաքույթներին, որտեղ քարոզվում
է Աստծո Խոսքը, և մեր պատրաստությունը տեսնենք Աստծո Խոսքի քարոզչության ներքո՝ Սուրբ
Հոգու ներշնչանքով, որպեսզի մեզնից ոչ ոք հետ չմնա: Օ՛, շնորհակալություն Աստծուն,
որ Նրա Խոսքը մեզ հետ կկատարի ա՜յն, ինչի համար ուղարկվել է: Խնդրեմ, շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Փիլիպեցիներից,
1-ին գլուխ, 6-րդ Խոսքը:
«6 Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ
նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարէ
էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը»:
—Ամեն: Թանկագին եղբայրներ
և քույրեր, ես մեկ խոսքով վստահաբար կարող եմ ասել, որ նրանք ովքեր այսօր ամբողջ սրտով
հավատում են, որ Աստված Բրանհամ եղբորն ուղարկել է որպես խոստացված մարգարե, և մեզ
լսել է տվել այս աստվածային Պատգամը, և ում մոտ որ Աստված այսպիսի սկիզբ է սկսել, այն
ավարտելու է Հւսուս Քրիստոսի վերադարձի փառավոր օրը: Եվ մենք շնորհակալ ենք դրա համար:
Մեկ Խոսք ևս կկարդա Բորգ եղբայրը, խնդրեմ:
—Հենց այդ նույն գլխից,
10-րդ Խոսքը:
«10 Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր
լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը…»:
—Ինչպես այստեղ գրված է,
որպեսզի մենք մաքուր և անարատ լինենք մինչև Քրիստոսի օրը:
Եղբայրներ և քույրեր, Հարս-եկեղեցին
լվացվա՜ծ է Գառան արյունով, մաքրվա՜ծ Աստծո Խոսքով, լիովին փրկագնված, լիովին ազատագրված,
ամբողջությամբ նվիրաբերված Աստծուն, անբիծ, առանց արատների, սրբագործված ճշմարտության
Խոսքով: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն մեր ամբողջ սրտով, որ այստեղ ամեն անգամ խոսվում
է Քրիստոսի օրվա մասին, երբ Նա վերադառնալու է իրեններին տուն տանելու, որ մենք իսկապես
գտնվում ենք Աստծո կամքի մեջ, որ գտնվենք հավատքի և հնազանդության մեջ: Եվ քանի որ
մենք չգիտենք, թե երբ կգա այդ պահը, երբ Տերը կվերադառնա, եկեք պատրաստ լինենք ամեն
օր, ամեն ժամ, որ երբ Տերը նորից գա, մենք պատրա՜ստ լինենք Նրա հետ գնալու փառքի մեջ:
Ցանկանում եմ կրկնել այն ինչ կարդացվել է: Եվ համոզված եմ նրանում, որ Տեր Աստվածն
Իր գործը, որը իմ և քո, և բոլորիս մեջ սկսե՜լ է, մեր, ովքեր հավատո՜ւմ են Նրա խոստումներին,
և մասնակցություն ունեն այն բանում ինչ այժմ Տերն իրագործում է, որ Նա, ով ներելով
կանչե՜լ է մեզ, ով ողորմել է մեզ, Նա ով հայտնությամբ տվել է ճշմարտությունը, Նա ով
փրկագնման գո՜րծն է սկսել մեր մեջ, Նա անպայման կավարտի մեր մեջ Նրա վերդարձի ժամանակ,
և փա՜ռք Աստծո, որ մենք անբիծ և անարա՜տ կկանգնենք Նրա առաջին այդ օրը: ԱլելուՅահ, թող փառավորվի, թող մեծարվի՜ Տիրոջ անունը:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հայտնության
Գրքից: Հայտնություն 5-րդ գլուխ, 1-ից 5 Խոսքեր:
«1 Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը
մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, եօթը կնիքով կնքուած։
2 Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ որ մեծ ձայնով քարոզում
էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։
3 Եւ ոչ ով՝
ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը
բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ։
4 Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չ’գտնուեցաւ արժանի
այն գիրքը բանալու [եւ կարդալու] եւ ոչ նորա մէջ նայելու։
5 Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ»:
—Փառք և գուհությո՜ւն Տիրոջը:
Սիրելի եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, իմ սրտում դրվել է այս մասին ընդհամենը մի երկու
խոսք ասել: Այժմ մարտն է՝ մարտ ամիսն է, և ուղիղ 60 տարի առաջ՝ 1963 թվականի մարտի
17-ից մինչև 24-ը, Բրանհամ եղբայրը աստվածային հանձնարարությամբ խոսե՜ց, քարոզեց յոթ
կնիքների մասին: Թանկագին եղբայրներ և քույրեր, ես նախքան այդ իրադարձությունը հանդիպե՜լ
եմ Բրանհամ եղբոր հետ, և նա ինձ ասաց, որ պետք է գնա Արիզոնա, որտեղ նա հանձնարարություն
է ստանալու, թե ինչ պետք է անի: Եվ դուք գիտեք այն ամենի մասին, ինչ այնտեղ տեղի է
ունեցել այն ժամանակ: Եվ նա գնա՜ց այնտեղ, և դա տեղի ունեցավ 1963 թվականի փետրվարի
28-ին, երբ իջավ բոլորին հայտնի գերբնական ամպը։ Եվ այնտեղ Հզոր փոթորիկ, ամպրոպ որոտացին,
կայծակը հարվածեց, և ծառերի գագաթները կոտրվեցին և թափվեցին։ Եվ հետո, շատ մեղմ խշշոց
լսվեց, և գերբնական ամպը իջավ: Մնացած ամպերն այլևս չկային, այդ փոթորիկից, ամպրոպից
և կայծակից հետո մնացել էր միայն գերբնական ա՜մպը, կապույտ երկնքի տակ: Եվ Բրանհամ
եղբայրն այնտեղ կանգնած էր լեռան վրա, և գերբնական ամպից, որով նա պարուրված էր՝ ասվեց
նրան. «Վերադարձի՜ր Ջեֆերսոնվիլ, որովհետև
յոթ կնիքները բացելու ժամանակը հասել է»: (Որի մասին խոսվո՜ւմ է Հայտնության Գրքում)
Թանկագին եղբայրներ և քույրեր,
ես այնտեղ եմ եղել, և անձամբ այդ ամենը տեսել եմ: Ես տեսել եմ կոտրված ծառերն ու ծառերի
գագաթները: Ես 1955 թվականից ի վեր ականատես եմ եղել այն ամենին, ինչ կատարվել է Բրանհամ
եղբոր ծառայության մեջ: Ես Տիրոջը շնորհակալ ամբողջ սրտով: Իսկ հիմա գլխավորը… Այդ
իրադարձությունն այնքա՛ն մեծ նշանակություն ուներ: Մենք դա կարդում ենք Հայտնության
5-րդ գլխում, որ ոչ ոք, ո՜չ երկնում, ոչ երկրի վրա արժանի՜ չէր այդ Գիրքը վերցնելու
և բացելու այն: Ո՜չ մի մարգարե, ո՜չ մի առաքյալ… Ոչ ոք իրականում արժանի չէր: Բայց
տեսնում ենք, որ Հուդայի ցեղի Առյուծը, Դավթի արմատը, Գառնո՜ւկը, մորթված Գառնուկը
արժանի գտնվեց: Եվ ես այնքա՛ն շնորհակալ եմ Աստծուն, որ «Գառ» բառը 21 անգամ հանդիպում
ենք Հայտնության Գրքերում: Քանի որ Աստծո Գառան միջոցով տեղի ունեցավ մեր փրկագնումը:
Եվ ինչպես Հովհաննեսն էր ասում. «Ահա Աստծո
Գառը, ով վերցնում է աշխարհի մեղքը»: Աստծո
Գառան արյունը թափվեց բոլոր նրանց համար, ովքեր մասնակից են փրկությանը: Եվ մենք Աստծո
ոչխարներն ենք, Նրա հոտը, և Նա է մեր Բարի Հովիվը: Բայց մտածեք եղբայրներ և քույրեր,
արդեն 2000 տարի է անցել: Եվ հետո գալիս է փետրվարի 28-ը, հետո գալիս է 1963 թվականի
մարտը, բացվում է Գիրքը, և բացահայտվում են յոթ կնիքների գաղտնիքները: Եվ եղբայրներ
և քույրեր, ես այնքա՛ն շնորհակալ եմ Աստծուն: Ես նաև գերմաներեն լեզվով եմ թարգմանել
յոթ կնիքների մասին գրքի բնօրինակը։ Բայց հետո ես գրեցի այս գիրքը, և համադրեցի այն
ամենը, ինչ Բրանհամ եղբայրը ասել էր յոթ կնիքների մասին: Եվ այս գիրքը հասանելի է բոլորի
համար, և բոլորը կարող են կարդալ այն: Եվ երբ մեnք մտածո՜ւմ ենք այդ մասին, որ մեր
ժամանակում՝ նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը… Մենք կարող ենք մեկ անգամ ևս հիշեցնել
ինքներս մեզ, որ որ պետք է զինվենք համբերությամբ, և համբերե՜նք մինչև Հիսուս Քրիստոսի
վերադարձը: 60 տարի է անցել այդ ժամանակվանից: Եվ մենք հարցնում ենք, թե որքա՞ն ժամանակ
կպահանջվի ևս: Ես կարող եմ ձեզ ճշտգրիտ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի: Երբ վերջինը
կավելանա Հարս-եկեղեցուն, և թիվը կլրացվի: Եվ այն օրը Փեսան կգա Հարսին տուն տանելու:
Եվ այդ ժամանակը հեռու չի: Այն իսկապես այնքա՜ն մոտ է, որ մենք ահով և դողո՜վ պետք
է քայլենք այս երկրի վրա, բայց լիակատար հավատքո՜վ,
որ Տերը մեզ Իր մոտ է վերցնելու: Բայց այսպիսի մի հարց. Արդյո՞ք մենք տեսել ենք մեր
պատրաստությունը, ընդունե՞լ ենք Աստծո ուղղումները, ընդունե՞լ ենք Աստծո մեկ լինելը,
ընդունե՞լ ենք այն մեր սրտում:
Դուք բոլորդ գիտեք, որ ողջ
կրոնական քրիստոնեությունը հավատում է երրորդությանը, որ Աստված գոյություն ունի հավիտենությունից
ի վեր երեք հավերժական անձերով, որ Հայրը հավիտենական է, Որդին հավիտենական է, Սուրբ
Հոգին հավիտենական է, և երեք առանձին անձեր են: Բայց սրանք բոլորը մարդկային, կործանարար
ուսմունքներ են: Մեր Աստվածը մեկն է հավիտյանս հավիտենից: Եվ դա է պատճառը, որ Աստվածաշունչը
բազմիցս ասում է, որ կա միայն մեկ Աստված: Բայց այս մեկ Աստվածը հայտնվեց մեր փրկության
համար՝ որպես Հայր, որ երկնքում է, Իր միածին Որդու մեջ՝ երկրի վրա, և մեր մեջ՝ Սուրբ
Հոգու միջոցով: Աստված մեր վրա է, Աստված մեր հետ է, և Աստված մեր մեջ է: Նույն Աստծո
երեք հայտնությունները: Եվ մենք ի սրտե երախտապարտ ենք: Հին Կտակարանում ոչ մի մարգարե,
և ոչ մի մարդ, չի խոսել Երկնավոր Հոր հետ, կամ Աստծո Որդու հետ, այլ այդ 4 հազարամյակների
ընթացքում միշտ խոսքը գնացել է Տեր Աստծո մասին, և 6000 անգամ մենք գտնում ենք Տեր
Աստված արտահայտությունը: Բայց Աստված ուզում էր ուղղել ա՜յն, ինչ տեղի էր ունեցել
մեղքի անկման ժամանակ: Եվ մենք այստեղ համեմատություն ունենք: Աստված ստեղծեց Ադամին
Իր պատկերի նմանությունով, հետո Ե՜վային դուրս հանեց Ադամից, տարավ նրան Ադամի մոտ
և ասեց. Աճեցեք և բազմացեք, և լցրեք երկիրը:
Եվ ի՞նչ տեղի ունեցավ:
Մինչ Ադամը կհասցներ անել
այն, ինչ Աստվա՜ծ էր ասել, հայտնվեց օձը և գայթակղե՜ց Եվային:
Եվ դա է պատճառը, որ Կայենը
ոչ մի անգամ ծննդաբանության մեջ նշված չի որպես Ադամի որդի: Եվ Սուրբ Գիրքը հստակորեն
ասո՜ւմ է, թե որտեղից է նա, և ումից է նա:
Եվ Աստված ցավով, մեծ ցավով
տեսա՜վ, որ Իր ստեղծած մարդկությունը, Ադամն ու Ե՜վան, ընկել էին օրինազանցության մեջ:
Եվ նրանց հաջորդող ողջ մարդկությունը մահվան մեջ էին ընկել, կործանում էին գնում: Եվ
բոլոր նրանք, ովքեր ծնվել էին բնական ճանապարհով, հղիացման միջոցով, բոլոր միլիարդավոր
մարդիկ, ովքեր ապրում էին երկրի վրա, բոլորը նույնպես մահացան: Բայց Աստված ցանկանում
էր որդիներ և դուստրեր ունենալ Իր մոտ, հավերժության մեջ: Եվ այդ պատճառով Նա հովանի
եղավ Մարիամին: Եվ այստեղ մարմնական բեղմնավորում չկար, ինչպես Եդեմի պարտեզում: Այստեղ
Հոգևո՜ր Ծնունդ կար։
Գրված էր. «Եվ Սուրբ Հոգին քեզ վրա կգա, և Բարձրյալի Զորությունը
հովանի կլինի քեզ, և քեզնից ծնվածն էր Աստծո Որդի կկոչվի»:
Եվ այդ կերպով Աստված նոր
սկիզբ դրեց, նոր արարչություն, որպեսզի Աստծո Որդու միջոցով բոլոր որդիներն ու դուստրերը
իրենց փրկագնումն ունենային: Եվ այդպիսով վնասը փոխհատուցվեց, և Աստված մարդկանց որդիներին
Աստծո որդիներ դարձրեց: Եվ մենք վերստին ծնվել ենք Աստծո Խոսքի սերմից, և Սուրբ Հոգու
միջոցով: Այնպես որ, Աստված նոր սկիզբ դրեց, և մենք կարող ենք պատկանե՜լ դրան:
Եվ սրանով մենք մոտենում
ենք ավարտին:
Թող Աստված օրհնի՜ ձեզ բոլորիդ,
և ձեր բոլորի հետ լինի: Եվ մենք կրկին անգամ այստեղից՝ Ցյո՜ւրիխից ողջունում ենք բոլորին,
թող Աստծո օրհնությունները հանգչեն ծառայող եղբայրների վրա: Թող նրանք շարունակե՜ն
բաժանել այս հոգևոր կերակուրը, և փոխանցեն բացահայտված Խոսքը Աստծո զավակներին: Ամենակարող
Աստծո օրհնությունները, թող հանգչե՜ն Աստծո բոլոր զավակների վրա, նրանց վրա, ովքեր
լսել են վերջին կանչը, ովքեր ընդունել են այս վերջին հրավերը, և դո՜ւրս են եկել բոլոր
կրոնական դավանանքներից, և մտել են Աստծո Խոսքի ճշմարիտ քարոզչության մեջ: Աստված օրհնի ձեզ բոլորիդ, և բոլորիդ հետ լինի, Հիսուս
Քրիստոսի սուրբ անունով, ամեն: