2023 թ. Հունվար 29, Կրեֆելդ, Կիրակի
Էվալդ
Ֆրանկ
2023 թ. Հունվար 29, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր
Քելլեր.
Թանկագին եղբայրներ և քույրեր, ես ջերմորեն ողջունում
եմ բոլորիդ, բոլոր մերձավորներին և հեռավորներին, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի թանկագին
անունով: Մենք շնորհակա՜լ ենք Տիրոջը, որ մենք այսօր ևս կարող ենք լսե՜լ Աստծո Խոսքը,
այն մեզ է փոխանցվում հավատարիմ ծառայի միջոցով: Անցավ ևս մեկ տարի, և սկսվեց նոր տարին:
Եվ մենք Ցյուրիխից, ամբողջ աշխարհով մեկ, բոլոր եղբայրներին և քույրերին, ուզում ենք
մաղթել օրհնյալ տարի 2023 թվականին: Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ Նա դեռևս խոսո՜ւմ
է մեզ Իր Խոսքի միջոցով: Շատերն այս նոր տարվա համար որոշակի ծրագրեր են կազմել։ Ես
նույնպես որոշել եմ մի բա՜ն անել՝ հավատարմորեն և ազնվորեն մնա՜լ Աստծո խոսքի մեջ,
քանի որ Տեր Աստված գտնվում է Իր Խոսքի մեջ, և այդ Խոսքը մեր համար հավիտենական կյանք
է: Նախքան որ մենք մեր եղբորից խո՜սք կլսենք, ես ուզում եմ կարդալ Սաղմոսներից՝
25-րդ Սաղմոսը:
Սաղմոսների Գիրք, 25 Սաղմոսը, սկզբից:
« 1 Ով Տէր,
դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
2 Իմ Աստուած,
քեզ եմ յուսացած, թող չամաչեմ. թող
իմ թշնամիները չուրախանան ինձ վերայ։
3 Եւ ամեն
քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։
4 Ցոյց տուր
ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։
5 Առաջնորդիր
ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ
եմ յոյս դրել ամեն օր։
6 Յիշիր,
ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։
7 Մի յիշիր
իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. այլ
քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։
8 Բարի եւ ուղիղ է Տէրը. սորա համար մեղաւորներին
սովորեցնում է ճանապարհը։
9 Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ.
եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։
10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝
նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։
11 Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։
12 Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել
է։
13 Նորա
անձը բարութեան մէջ կբնակուի. եւ նորա սերունդը
երկիրը կժառանգէ։
14 Տիրոջ
մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։
15 Իմ աչքերը
միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կհանէ իմ ոտքերը որոգայթից։
16 Ինձ
մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։
17 Սրտիս
նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վիշտերիցը։
18 Մտիկ
արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
19 Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. եւ անիրաւ
ատելութիւնով ատում են ինձ։
20 Պահիր
իմ անձը եւ փրկիր ինձ. թող չամաչեմ. որովհետեւ քեզ եմ յուսացած։
21
Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. որովհետեւ քեզ եմ սպասում։
22 Ով Աստուած,
փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը»:
Ո՛րքան հրաշալի և փառավոր Աստծո Խոսք էր:
3-րդ Խոսքը.
«3 Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն
զուր տեղը անօրէնութիւն գործողները»:
Մենք չենք ամաչելու թանկագիններ, Նա է ԱՅՈՆ և ԱՄԵՆԸ:
10-րդ Խոսքում այսպես ենք կարդում.
«10 Տիրոջ բոլոր
ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների
համար»:
Ա՜յո, մենք պահում ենք Աստծո Խոսքը, քանի որ այն ԱՅՈ է
և ԱՄԵՆ:
12-րդ Խոսքում այսպես է գրված.
«12 Ո՞վ է այն
մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ
նորան այն ճանապարհը, որ ընտրել է»:
Սիրելի եղբայրներ և քույրեր, մի՞թե Տերը ցույց չի տվել
մեզ ճշմարիտ ճանապարհը, որով մենք պետք է քայլենք։ Մենք ուզում ենք քայլե՜լ Աստծո Խոսքի
համաձայն, քանի որ Նրա խոսքը ԱՅՈ է և ԱՄԵՆ է: Մենք շնորհակալ ենք Տիրոջից այն բարության
և ողորմության համար, որ Նա միշտ տալի՜ս է մեզ:
Հիմա մենք կաղոթենք:
Հավատարի՜մ Տեր, մենք շնորհակալություն ենք հայտնում Քեզ,
գովաբանում և փառավորում ենք Քո հրաշալի՝ Հիսուսի անունը: Փառք քեզ, Տեր, մեզ այս ճանապարհի
վրա դնելու համար: Դու այն ցույց տվեցիր մեզ, և մենք շնորհակալ ենք Քեզ: Պահպանիր,
առաջնորդիր մեզ այս ճանապարհին, որտեղ մենք գալիս ենք հանդիպելու Քեզ, Տեր Հիսուս: Մենք գիտենք, որ
ժամանակը քիչ է, և շատ մոտ է, և շնորհակալ ենք այս ճանապարհի մեջ մեզ ուղեկցելու համար:
Մենք ամբողջովին վստահում ենք Քեզ, մենք նոր
կարդացի՜նք այդ մասին, և ի սրտե կատարո՜ւմ ենք այն: Մենք վստահում ենք Քեզ Տեր մեր
ամբողջ սրտով, և հավատում ենք Քո Խոսքին, քանի որ Քո Խոսքը Ճշմարտություն է: Շնորհակալություն
Քեզ Տեր Հիսուս, որ Դու մեր սիրելի Ֆրանկ եղբորը օրհնո՜ւմ ես կրկին անգամ: Եվ խնդրում
ենք որպեսզի օծես Քո Հոգովդ նրա շրթունքները, որպեսզի նա ասի մեզ այն, ինչի կարիքն
ունե՜նք այսօր: Հավատարիմ Տեր, մենք շնորհակալ ենք Քեզ, և փառավորում ենք Քո մեծ՝ Հիսուս
Քրիստոս անունը: ԱլելուՅահ, Ամեն:
Եղբայր
Ֆրանկ.
Ես նույնպես ցանկանում եմ իմ ջերմ ողջույնները հղել Ցյուրիխից,
և բոլորին սրտիս խորքից մաղթել Աստծո օրհնությունները: Դուք բոլորդ գիտեք, որ ես մեծ
Շնորհ եմ ունեցել Աստծուց, ճանապարհոդելու աշխարհով մեկ՝ տանելով այս պատգամը: Բայց
Շվեցարիան՝ հա՜տկապես Ցյո՜ւրիխ քաղաքը ինձ համար հատուկ նշանակություն ունեն: Այս 50 տարիների ընթացքում, ես քարոզել եմ այստեղ՝ Ցյուրիխում,
ամեն ամսվա վերջին հանգստյան օրը։ Այս 50 տարիների ընթացքում, միայն 3 անգամ է, որ
տարբեր պատճառներով ես չեմ կարողացել ամսվա վերջին հանգստյան օրերին քարոզել այս քաղաքում:
Ինձ համար Ցյո՜ւրիխը երկրորդ Կրե՜ֆելդն է, երկրորդ տունը այս երկրի վրա, և մենք այս
բոլոր տարիների ընթացքում այստեղ կարողացել ենք օրհնված հավաքույթներ ունենալ: Ես հիշում
եմ այս սեղա՜նը՝ շատ գրքերով լեցուն, մենք շատ անգամներ ենք ցուցադրել այս լուսանկարը,
այնտեղ դրված էին Բրանհամ եղբոր բոլոր քարոզները, և բոլորը կարողացել են վերցնել, կարդալ,
օգտվել այս գրականությունից, որպեսզի տեղեկացված լինեն, թե Աստված ինչ է արել մեր ժամանակաշրջանում:
Մենք ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Քելլեր եղբորը, հրաշալի ներածական խոսքի
համար: Յուրաքանչյուր հատված 25-րդ Սաղմոսից, մի ամբողջական բան է ասում, և մենք կարող
ենք խորանալ դրանում: Ես ընտրել եմ միայն երեքը, որպեսզի ինչ-որ բան ասեմ: Բայց կրկին
շեշտադրում ենք, որ մենք երախտապարտ ենք, որ Ցյուրիխում հավաքույթները կարող են կրկին
կայանալ։ Այն, ինչ տեղի է ունեցել այս երկրի վրա վերջին երեք տարիներին համաճարակի
պատճառով, վնա՜ս է հասցրել շատերին։ Բայց մենք շատ շնորհակալ ենք Տիրոջը, քանի որ այս
հավաքույթները ամենակարևորն են հավատացյալի կյանքում: Ինչպես և գրված է. «Մի՜ թողեք ձեր ժողովները, ինչպես տեսնում եք,
որ օրը մոտենում է» [Եբր. 10.25] Յուրաքանչյուր քարոզում ինչ-որ բան կա հավատացյալի
համար, հոգևոր կերակուր մեր հոգու համար: Մենք կանդրադառնանք այս երեք հատվածներին,
որի համար ես ասացի, 25-րդ Սաղմոսում, մեր եղբոր կողմից կարդացված: Իսկ հետո կշարունակենք
աստվածաշնչյան հատվածների ընթերցումը: Խնդրեմ:
—Սաղմոս 25-ից կարդում ենք 3-րդ Խոսքը: Սաղմոս 25, Խոսք
3:
«3 Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն
զուր տեղը անօրէնութիւն գործողները»:
—Մենք այստեղ նույնպես հաստատ կարող ենք ասել ԱՅՈ և ԱՄԵՆ:
Ամեն ոք, ով իր հույսը դնում է Տիրոջ վրա, ով հավատում է Աստծո խոստումներին, չի կարող
ամաչել: Միայն նրանք, ովքեր անհավատարմորեն թողնո՜ւմ են Տիրոջը, կհիասթափվե՜ն, կամաչե՜ն
իրենցից և ուրիշներից: Խնդրեմ:
—Նույն 25-րդ սաղմոսից, 4-րդ Խոսքն ենք կարդում:
«4 Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու
ինձ քո գնալու ճանապարհները»:
—Եվ դա նույնպես մեր բոլորի խորը ցանկությունն է. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու
ինձ քո գնալու ճանապարհները»: Դա նաև Մովսեսի աղոթքն էր իր ժամանակին, նա այսպես
էր ասում. «Եթե ես շնո՜րհ եմ գտել Քո աչքի
առջև, իմացիր ինձ Քո ճանապարհները»: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ այս վերջին ժամանակաշրջանում, մեզ ցույց տվեց
Իր ճանապարհները, Իր ժողովրդի հետ: Նա մեզ հասկացնել տվեց, իմացնե՜լ տվեց այդ ամենը,
և մենք կարող ենք Աստծո հավատքով անցնե՜լ այդ ճանապարհով:
—Նույն Սաղմոսից, 25 Սաղմոսից կարդում ենք 10-րդ Խոսքը:
«10 Տիրոջ բոլոր
ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների
համար»:
—Ամեն: Տիրոջ բոլոր ճանապարհները, Տիրոջ բոլոր պատվիրանները՝
ինչպես այստեղ կարդացինք, ողորմություն են նրանց համար, ովքեր պահում են դրանք, քանի
որ Նա մեզ հետ կապեց Իր Ուխտը: Սիրելի եղբայրներ և քույրեր՝ Շվեյցա՜րիայում, Ա՜վստրիայում, Ֆրա՜նսիայում, բոլոր
հարևան երկրներում և ամբողջ աշխարհում, դուք
գիտեք որ ես հաճախ եմ ասում. Հավատարիմ Տեր և Փրկիչ, Դու կապել ես Քո Ո՜ւխտը մեզ հետ,
Դու հայտնել ես մեզ Քո Խոսքը՝ Իր ողջ խորությամբ, Դու թափել ես Քո արյո՜ւնը մեզ համար,
Դու մեզ խոստումներ ես տվել, որոնց մենք հավատացել ենք, և որոնց իրականացումը մենք
հիմա վերապրո՜ւմ ենք Շնորհով: Աստված իսկապես Նոր Ո՜ւխտ է կապել մեզ հետ, և Աստծո բոլոր
խոստումները ԱՅՈ են և ԱՄԵՆ են: Նաև մեր օրվա խոստումները, որոնց հակիրճ կանդրադառնանք։
Խնդրեմ եղբայր:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարանից, 1-ին գլխի
23 Խոսքից:
«23 Ասեց.
Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ՝ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա
մարգարէն ասեց»:
—Մենք բոլորս գիտենք, այդ երեք հարցերը, որոնք տրվեցին
Հովհաննես Մկրտչին: Նրան հարցրեցին. Դո՞ւ ես Քրիստոսը, դո՞ւ ես Ե՜ղիան, դու մարգարե՞ն
ես: Նա պետք է ասեր. Ո՜չ, ո՜չ, ոչ: Եվ հետո հարց՝ ո՞վ ես դու։ Եվ նա պատասխանեց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, ո՜ւղղեցէք Տիրոջ ճահապարհը, պատրաստե՜ք Նրա ճանապարհը,
հարթե՜ք ճանապարհը մեր Աստծո համար»: Հովհաննես Մկրտիչը Աստծուց ուղարկված մարդ
էր, աստվածային հանձնարարությամբ՝ բերելու աստվածային պատգամը նախքան Քրիստոսի առաջին
գալուստը, և մարդկանց դարձնելու Տիրոջը, այո՜, Հին կտակարանի հայրերի սրտերը դարձնելու
Նոր կտակարանի Աստծո որդիների հավատքին, և Տիրոջ համար ուղիղ ճանապարհ պատրասելու,
և մարդկանց սրտերը պատրաստելու Տիրոջ առաջին գալուստին: Թանկագին եղբայրներ և քույրեր,
թանկագին Աստծո զավակներ, այսօր խոսքը գնում է ո՜չ թե ուրիշ մի բանի, այլ ա՜յն խոստումի
մասին, որը մեր ժամանակում իրականացել է, և շարունակվում է իրականանալ: Ի՞նչ օգուտ
է ինձ, եթե այսօր ես քարոզեմ այն մասին ինչ տեղի է ունեցել Մովսեսի ժամանակներում,
Աբրահամի ժամանակներում, անցած 6000 տարիների ընթացքում կատարվածի մասին, եթե ես չիմանամ
թե Աստված ի՞նչ է նախասահմանել և որոշել այն ժամանակահատվածի համար, որում ապրում ենք:
Եվ ա՜յն ինչ հիմա կատարվում է, այդ ամենի մասին նախապես ասված է եղել: Եվ մենք նախասահմանված
ենք այն բանի համար, որպեսզի վկայենք Աստծո զավակներին այն մասին ինչ հիմա է տեղի ունենում,
մեր ժամանակում: Եվ հա՜տկապես բոլոր այն ընկերներին, ովքեր դեռևս ծանոթ չեն ծառայությանը
և այն անմիջական հանձնարարությանը, որը ստացել է Բրանհամ եղբայրը, թույլ տվեք այսպես
ասել. Մենք նրա համար չենք այստեղ, որպեսզի Պողոսի՜ն առանձնացնենք, կամ Պետրոս առաքյալին,
կամ Բրանհամ եղբորը, կամ որևե մեկին, այլ այստեղ ենք, րպեսզի չշրջանցենք ա՜յն, ինչ
Աստված մեր օրերում կատարել է երկրի վրա, և մինչ այսօր շարունակում է անել: Եվ նա ով
չի կարողանում ազդարարել և քարոզել ա՜յն, ինչ Աստված անում է ներկայում, նա ապրում է անցյալ ժամանակում: Եվ ես կցանկանայի մեկ անգամ
ևս, և ամենայն լրջությամբ այսպե՜ս արտահայտվել. Բոլորս էլ գիտենք, որ առաքյալների ժամանակ,
արդեն իսկ սխալ ուսմունքներ կային։ Արդեն իսկ առաջին ուղերձի մեջ առաքյալը գրում է.
«…և
փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում,
եւ չեն, եւ գտար որ սուտ են»: [Հայտ. 2.2] Կար Բաղաամի ուսմունքը, Նիկողայոսյանների
ուսմունքը, կար մի մարգարեուհի՝ Հեզաբելը, արդեն իսկ առաջին քրիստոնյա սերնդում թշնամին
ցանե՜լ էր իր սերմը: Եվ Պողոսը, աստվածային հանձնարարությամբ, իհարկե, աստվածային հրամանով,
այնքա՜ն զայրացավ այս բոլոր սխալ ուսմունքների վրա, որ ստիպված էր ասել Գաղատացիներին.
«Անիծյալ լինի նա, ով այլ կերպ է սովորեցնում քան մենք...» [Գաղ. 1.8] «Անաֆեմա» բառն օգտագործեց
նա՝ թող անիծված լինի: Նա այնպե՜ս էր Սուրբ Հոգով առաջնորդված, որ միայն ճշմարիտ ավետարանն
էր քարոզում, ճշմարիտ պատգամը: Եվ բոլոր գաղտնախորհուրդներն Աստծո Խոսքից այն ժամանակ
բացահայտված բերեց ժողովրդին: Նա նույնիսկ երկու անգա՜մ կրկնեց. «Անիծյալ լինի նա, ով այլ ավետարան է ձեզ քարոզում»:
Նա նույնպես քարոզում էր, որ Տերը մեզ հետ Նոր Ուխտ է կնքել, և մենք ունենք Հին ու
Նոր Կտակարանները, և նրանց ոչինչ չպետք է ավելացնել, ոչինչ չպետք է այս կտակների մեջ
փոխել, բացարձակապես ոչինչ: Ամեն ինչ պետք է մնա այն բնօրինակ ձևով, ինչպես որ գրված
է: Իսկ եթե նայենք նաև եկեղեցու պատմությա՜նը, առաջին 300 տարիների ընթացքում դեռևս
եղել են Աստծո մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ մնում էին Աստծո Խոսքի շրջանակներում, բայց
արդեն իսկ նրանց մեջ սողոսկել էին շեղված մտքեր, շեղված ուսմունքներ: Մենք հիմա չենք ցանկանում թվարկել
բոլոր այդ մարդկանց անունները: Իսկ հետո եղավ Նիկեայի ժողովը… Եվ այդ ժողովից հետո
եկավ խավար դարաշրջանը՝ 1000 տարվա ամենասարսափելի ժամանակաշրջանը, երբ բոլոր նրանք,
ովքեր Հռոմեական կայսրության հռոմեական եկեղեցուն չէին պատկանում, պարզապես իրավունք
չունեին ապրելու: Եվ Նահատակների արյունով, ովքեր նահատակվել էին Աստծո Խոսքի համար,
ներծծվեց ողջ երկիրը՝ Ռեֆորմացիային նախորդող 1000 տարիների ընթացքում: Եվ խնդրում
եմ մի բարկացեք ինձ վրա որ սա ասում եմ, այլ կարդացեք ինքներդ, համացանցում կարող եք
այդ ամենը ինքներդ կարդալ. Հռոմեական եկեղեցին այդ ժամանակահատվածում հրապարակել է
245 դոգմա, իսկ մնացած բոլոր եկեղեցիները հիմնել են իրենց սեփական վարդապետությունները,
և հավատո հանգանակները: Եվ այդ ամենը չեն համապատասխանում Աստվածաշնչին: Դրանք բոլորը հորինված են, և դրանով
նրանք բոլորը շեղվեցի՜ն բնօրինակ Աստծո Խոսքից, հորինելով իրենց սեփական օրենքներն ու իրենց հավատամքները:
Եվ հիմա մենք իսկապես մոտենում ենք այս փուլին. Նախքան մեր Տիրոջ՜ Հիսուս Քրիստոսի
վերադարձը, Քրիստոսի եկեղեցում ամեն բան պետք է վերադարձվի իր սկզբնական վիճակին, նույն
քարոզչությունը. «Մեկ Տեր, Մեկ հավատք, մեկ
մկրտություն», ամենը պետք է վերականգնված լինի: Եվ մենք բոլորս գիտենք, որ Ռեֆորմացիայի
ժամանակներից ի վեր աստվածաշնչյան ճշմարտությունները աստիճանաբար վերականգնվել են հարյուրամյակների
ընթացքում: Մեկ արթնությանը հետևում էր մյուս արթնությունը, ընդհուպ մինչև հիսունական
արթնությունը: Բայց այժմ՝ թանկագիններ, եկել է կանչի և պատրաստվելու ժամանակը, բոլոր
նրանց համար, ովքեր Հարս-եկեղեցուց են: Եվ մենք ուզում ենք հակիրճ անդրադառնա՜լ դրան:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Մատթեոսի ավետարանի 17-րդ գլխի, 10
և 11 Խոսքերը: Մատթեոս ավետարան, 17 գլուխ, 10 և 11 խոսք:
«10 Եւ նորա աշակերտները հարցրին նորանից եւ ասեցին.
Ապա ինչո՞ւ դպիրները ասում են, թէ՝ Առաջ Եղիան
պէտք է գայ։ 11 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ
Եղիան կգայ եւ ամեն բան կվերանորոգէ»:
[Մաղաքիա]
—Թանկագին, սիրելի եղբայրներ և քույրեր, սրանք մեր Տիրոջ
Խոսքերն են: Նա հաստատե՜ց Հովհաննես Մկրտչի ծառայությունը ասելով. «Եղիան արդեն եկել
է…», և նա ով Գրվածքի մյուս հատվածնե՜րն է կարդում՝ լինի դա Մատթեոսի 11-րդ գլխում,
թե ուրիշ հատվածներում, Հովհաննես Մկրտիչը
եկավ Եղիայի հոգով և զորությամբ, նա այն ժամանակվա հավատացյալների սրտերը դարձրեց Տիրոջը
և ճանապարհ պատրաստեց, որպեսզի բոլորն ովքեր հավատացել էին իր բերած պատգամին, ստանան
խոստումը. «Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան
համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի
չեմ. նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով»:
[Մատթեոս 3.11] Նա կարողացա՜վ ժողովուրդ պատրաստել Տիրոջ համար: Այդպես պետք է լինի
նաև հիմա: Պետք է պատրաստված ժողովրդին Տիրոջ մո՜տ բերել, որպեսզի Նա կարողանա ավարտել
Իր գործը Իր ժողովրդի հետ: Եվ թույլ տվեք ես պարզ ձևով ասեմ. Հիսուս Քրիստոսի համայնքում
չկա ոչ մի հերձվածողություն, ոչ մի սուտ ուսմունք, ոչ մի մասնավոր մեկնաբանություն,
ոչ մի մարդկային շարադրանք, կա միայն մաքուր, անխառն Աստծո Խոսքը, և մենք հավատում
ենք դրան մեր ամբողջ սրտով: Եվ այն խոստումը, որը Տերը տվել էր Հին Կտակարանում՝ Մաղաքիա
մարգերեի միջոցով. Նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրը գալը, Նա խոստացավ ուղարկել՝ Եղիա մարգարեին:
Եվ այս խոստումը կրկին հաստատվեց մեր Տիրոջ կողմից Մատթեոս 17-ում, որպեսզի մենք որպես
Աստծո զավակներ և դուստրեր, ա՜յժմ, Շնորհքի ժամանակաշրջանի վերջում, նախքան Տիրոջ մեծ
և ահեղ օրը հասնելը, նախքան որ արևը կխավարի, և լուսինը արյո՜ւն կդառնա, նախքան Շնորհքի
ժամանակաշրջանը ավարտվե՜լը, Աստված խոստացել է ուղարկել Իր մարգարեին, որպեսզի ԱՄԵՆ
ինչ, ոչ թե ինչ-որ տեղ ինչ-որ բան, այլ որպեսզի ԱՄԵՆ բան վերականգնվի: ԱՄԵՆ բան վերականգնի
այնպես, ինչպես սկզբո՜ւմ է եղել: Շարունակե՜նք կարդալը:
—Ես կարդում եմ Ամովսի 8-րդ գլուխ, 11-րդ Խոսքը: Ամովս
8 գլուխ, 11 Խոսք:
«11 Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով
պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու»: [Ամովս 8.11]
—Ամեն: Եվ Հին Կտակարանի այս խոստումը, նույնպես այժմ
կատարվում է: Աստված սով ուղարկեց լսելու Իր Խոսքերը, այլ ոչ թե բոլոր եկեղեցիներում
լսվող Խոսքի մասին մեկնաբանությունները: Բոլորը կարդում են նույն Աստվածաշունչը, և
ցանկանում են մեկնաբանել ա՜յն ինչ կարդում են. Մարդկային բացատրություններ, մարդկային
շարադրանքներ: Բայց Աստված մարգարենե՜ր է ուղարկում, քանի որ Խոսքը գալիս է մարգարեի
մոտ, ո՜չ թե ավետարանիչի, այլ մարգարեի մոտ է գալիս Խոսքը: Ավետարանիչն ունի իր գործը,
ուսուցիչը, հովիվը, ամենքն ունեն իրենց հանձնարարությունը: Բայց այսօր Խոսքը գնում
է առաջինի և վերջինի մասին, կենդանի Աստծո Խոսքի մասին, որը պետք է քարոզվի: Որովհետև
եթե գրված է, որ Աստված քա՜ղց է ուղարկելու՝ լսելու ՆՐԱ Խոսքերը, ապա անպայման պետք
է լինի ձայն, որը բարձր և հստակ ազդարարո՜ւմ է ՆՐԱ խոսքերը, այդ սովի ժամանակ: ԱլելուՅահ
Աստծուն, փա՜ռք մեր Տիրոջը: Եվ այդպիսի ձայն էր Բրանհամ եղբայրը, ով քարոզում էր Աստծո
սուրբ, մաքուր և անխարդախ Խոսքերը: Իսկ իրական քաղցը, որ մենք ունենք որպես Աստծո զավակներ,
հագեցվել է դրանով: Անկեղծությամբ ասացեք, որևէ մեկը մեզնից քաղց ունի՞ արդյոք լսելու
ինչ-որ մարդկային հավատամքներ: Ո՜չ, և նորից ոչ։ Մեզնից որևէ մեկը քաղց ունի՞, այն
բանին ինչ քարոզում է Անգլիկան եկեղեցին, կամ Լյութերական եկեղեցին, կամ Բաբտիստական
եկեղեցին: Արդյո՞ք Աստծո իսկական զավակը ցանկանում է լսել այն, ինչ ուսուցանում են
բոլոր եկեղեցիներում: Թե՞ Աստված իսկական քաղց է ուղարկել երկիր՝ բոլոր ժողովուրդներին
ու լեզուներին՝ Աստծո ճշմարիտ խոսքերը բնօրինակով լսելու համար: Եվ մենք շնորհակալ
ենք Աստծուն մեր ամբողջ սրտով: Սիրելի եղբայրներ և քույրեր, առիթից օգտվելով պետք է
ասեմ, որ 1962 թվականի ապրիլի 2-ը փրկարար պատմական նշանակություն ունեցավ։ Ո՜չ միայն
արտասովոր օ՜ր էր ինձ համար, այլ այն բերեց փրկության պատմություն, Հարս-եկեղեցուն:
Դա այս շաբաթվա երեքշաբթի օրն էր, երբ մի քույր եկավ գրասենյակ և ասաց. «Ֆրանկ եղբայր,
ես խոսեցի եղբորս հետ և ասացի, որ Տերը խոսեց քեզ հետ: Իսկ նա պատասխանեց. «Դու այնտեղ
էի՞ր»: Եվ ես իրականում ստիպված էի ժպտալ, եղբայրը նրան հարցնում էր. «Դու այնտեղ էի՞ր»: Սիրելի եղբայր, սիրելի քույր, դու այնտեղ էի՞ր,
երբ Տերը խոսեց Աբրահամի հետ:
Դու այնտեղ էի՞ր, երբ Նա խոսեց Մովսեսի հետ։
Դու այնտեղ էի՞ր, երբ Նա կանչեց Պողոսին:
Դու այնտեղ էի՞ր, երբ Նա Պետրոսի՜ն կանչեց, երբ կանչեց
Պողոսին և բոլոր առաքյալներին։
Ես այնտեղ էի՞, Ո՜չ:
Բայց ես այնտեղ էի, երբ Տերը խոսեց ինձ հետ և իրականում
խոսեց ինձ հետ լսելի ձայնով: Եղբայրներ և քույրեր, ես պարզապես պետք է նորից ասեմ,
ամենայն մանրամասնություններով: Առավոտյան շատ վաղ էր: Ես արդեն պատրաստվել էի օրվան,
լվացվեցի, մոտեցա պատուհանին, վարագույրները քաշեցի, և նայեցի դուրս։ Արևը դեռ չէր
ծագել, բայց լուսադեմ էր։ Եվ արդեն սկսվում էր նոր օրը: Ես վերադարձա սենյակ և կարճ
աղոթեցի Տիրոջը, և օրը հանձնեցի Տիրոջ ձեռքերի մեջ: Եվ նորից պատուհանից դուրս նայեցի:
Եվ պատուհանի աջ կողմում կանգնած էր Տերը, և ասաց. «Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը շուտով կավարտվի, Ես քեզ ուրիշ քաղաքներ
կուղարկեմ՝ Իմ Խոսքը քարոզելու»։
Սա նույնքան ճշմարիտ է, որքան ճշմարիտ են Աստվածաշնչի
յուրաքանչյուր Խոսքը: Դուք գիտեք այն հանձնարարության մասին որը Տերը տվել է ինձ, ես
մեկ անգամ չէ որ վկայել եմ այդ մասին, և որը հաստատել է Բրանհամ եղբայրը 1962թ. դեկտեմբերի
3-ին, հատկապես դեկտեմբերի 2-ին և 3-ին հաստատել է այդ ամենը: Այո՜ թանկագիններ, Աստծո
պատգամը իսկապես տարածվել է ամբողջ երկրով մեկ, և բոլորը լսել են այն մասին, թե ինչ
է Աստված խոստացել այս ժամանակի համար: Խնդրեմ:
—Կարդում ենք Մատթեոս 24 գլուխ, 45 Խոսքը: Մատթեոս 24
գլուխ, 45 Խոսք:
«45 Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան,
որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին»:
—Այո՜ սիրելիներ, այս Խոսքը նույնպես: Սիրելի եղբայրներ
և քույրեր, ես պատմվածքներ չեմ պատմում, կամ հեքիաթներ, ես միայն պատմում եմ այն, ինչ
իրականում վերապրե՜լ եմ Աստծո հետ: Եվ այս փարձառությունը նույնպես՝ Էդմոնթում. Ես կարիք չունեմ ամենայն մանրամասնություններով
այդ ամենը նորի՜ց կրկնելու, դա մի հզոր կիրակի առավոտ էր, արևը փայլում էր սենյակում,
և հանկարծ լսվեց Տիրոջ ձայնը.
«Իմ ծառա, ըստ Մատթեոսի 24.45-47-ի, Ես քեզ նշանակել
եմ, որ կերակո՜ւրը բաժանես ճիշտ ժամանակին»։
Սա նույնքան ճշմարիտ է, որքան ճշմարիտ են Աստվածաշնչի
յուրաքանչյուր Խոսքը: Եղբայրներ և քույրեր, կարելի է նորի՜ց հարցնել. «Դուք այնտեղ
էի՞ք այդ իրադարձության պահին, դուք լսեցի՞ք ինչ ես լսեցի»: Բավարա՜ր է, այն ինչ Տերն
ասաց: Եվ այն, որ ես կարողացա կատարել այս հանձնարարությունը, դա Աստծո Շնո՜րհն էր,
և ես շնորհակա՜լ եմ Տիրոջը դրա համար: Իսկ ոմանք ծաղրում են և ասում. «Ֆրա՜նկ եղբայրը
հավատարիմ ծառան չէ, այլ այն չար ծառան է, որի մասին գրված է 48-ից 51-րդ համարներում»:
Ես այդ ամենը թողնում եմ նրանց հետ, ովքեր դա ասել են, ես գիտե՜մ թե ում եմ հավատում:
Ես այնտե՜ղ էի, երբ Տերը խոսեց ինձ հետ Իր Խոսքերով, և ես հավատո՜ւմ եմ դրան: Եվ ես
իսկապես պետք է ասե՜մ բոլորին. Եթե դուք չեք կարող հավատալ, որ Տերն ուղիղ հանձնարարություն
է տվել մեր ժամանակում, դուք կգնաք ձեր ճանապարհով և չեք լսի, թե ինչ է Հոգին ասել
եկեղեցիներին, այժմ Նա խոսում է վերջին պատգամի
միջոցով: Խնդրեմ:
—Մատթեոսի 4-րդ գլխի 4-րդ Խոսքից կարդում ենք: Մատթեոս
4-րդ գլուխ, 4-րդ Խոսք:
«4 Նա էլ պատասխան
տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի
մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը»:
—Ամեն: Նույն թեմայի հետ է կապված։ Մարդը միայն հացով
չի ապրում, որն ուտում է ամեն օր, այլ մարդն ապրում է Աստծո բերանից դուրս եկած ամեն
Խոսքով։ Եվ այսպիսով, մենք շնորհակալ ենք, որ կարող ենք հավատալ Աստծո յուրաքանչյուր
Խոսքին, և որ այն դարձել է մեր հոգևոր կյանքը: Քանի որ Տե՜րն է այդպես ասել, մենք հավատո՜ւմ
ենք Տիրոջ Խոսքին, և շնորհակալ ենք Աստծո ամեն խոստումի, ամեն Խոսքի համար: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Մատթեոսի 24-րդ գլխից, 14-րդ Խոսքը:
Մատթեոս 24 գլուխ, 14 Խոսքը:
«14 Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին
վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»:
—Եվ այս թանկ ու սուրբ Խոսքե՜րը, Տերը թույլ տվեց որպեսզի
կատարվե՜ն մեր ժամանակում, որպեսզի վերջին լո՜ւրը՝ վերջին պատգա՜մը, հռչակվի ամբողջ
աշխարհում, բոլոր ժողովուրդներին, բոլոր ցեղերին, և բոլոր լեզուներին։ Եվ
դա ա՜յն փրկության աստվածային պատգամն է, ա՜յն արքայության ավետարանն է, որը մենք տանում
ենք, և որը հռչակել ենք: Եվ դրա համար կարող ենք ասել. «Այս Գրվածքը կատարվե՜ց մեր աչքի առջև», մեր ժամանակում։ Եղբայրնե՜ր և քույրե՜ր,
այն ամենը, ինչ Տերը կանխատեսել էր վերջին ժամանակների համար, պետք է կատարվե՜ր մեր
ժամանակներում, քանի որ մենք հասել ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջին: Եվ այնուամենայնիվ
Տերը հռչակե՜ց այն ամենը, ինչ տեղի տեղի էր ունենալու երկու հազարամյակներում: Եթե գնաք
Մատթեոս 24 գլուխը, կտեսնեք, որ Տերը նախ խոսեց այն մասին, թե ինչ է լինելու տաճարի
հետ, ինչ է լինելու Երուսաղեմի՜ հետ, ինչ է լինելու ԻսրաՅել ժողովրդի հետ, որ նրանք
ցրվելու են, տաճարը քանդվելո՜ւ է։ Տերը սկսեց նրանով, ինչ այն ժամանակ էր, և ավարտեց
նրանով, ինչը հիմա կա: Եվ եղբայրներ և քույրեր, այսօր մենք նայում ենք աշխարհին. Պատերազմներ,
պատերազմների լուրեր, սովեր, դժվար ժամանակներ, թանկացումներ, կլիմայական փոփոխություն,
ամեն ինչ այլևս այն չէ, ինչ եղել է։ Ամեն բան դո՝ւրս է գալիս փոխկապակցվածության շրջանակներից:
Ամբողջ ստեղծագործությունը տառապում է, մենք, որպես Աստծո զավակներ տառապում ենք, մարդիկ
տառապում են: Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչ սարսափելի բաներ են լինելու, մարդիկ իրենց
մահն են փնտրելու: Այն ամենը, ինչ կանխասվել էր Աստվածաշնչի Խոսքերում և ազդարարվել
մարգարեների միջոցով, հասնելո՜ւ է այս երկրի վրա: Բայց այս ամենը տեղի է ունենում մեր
շուրջը: Բայց մեզ համար կարևորն այն է, որ փրկության բնօրինակ աստվածային պատգամը,
ինչպես քարոզվել է առաքյալների օրերում, նույն պատգամը քարոզվի նաև մե՜ր օրերում, և
քարոզվել է մեր կողմից ողջ երկրով մեկ: Որպեսզի միակ ճշմարիտ՝ հավիտենական Աստվածը,
ով երկնքում հայտնեց Իրեն որպես Հայր, Իր միածին Որդու մեջ երկրի վրա և Սուրբ Հոգու
միջոցով՝ Աստված մեր վրա է, մեր հետ է և մեր մեջ է: Փրկագնումը կատարվե՜ց, Նոր Ուխտի
արյունը թափվե՜ց, ներո՜ւմ շնորհվեց, հավիտենական կյա՜նք տրվեց բոլոր նրանց, ովքեր ընդունեցին:
Եվ Տերը միսսիոներական հանձնարարության մեջ ասեց, որ մենք պետք է քարոզենք բարի լուրը՝
փրկության պատգամը, և ով հավատա և մկրտվի՝ կփրկվի, և կստանա հավիտենական կյանքը: Եվ
ջրի մկրտությունը՝ այստեղ պետք է շեշտադրել. Ջրի մկրտությունը պետք է կիրառվի Աստվածաշնչյան
ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, այլ ո՜չ թե այնպես, ինչպես կատարվում է երրորդության
ուսմունքի մեջ, երրորդաբանական բանաձևով, որը երբեք չի կիրառվել, ոչ մի մարգարեի կողմից,
ոչ մի առաքյալի կողմից, ոչ Հին ոչ Նոր Կտակարաններում:
Ես չեմ ուզում ավելի խորանալ այդ ամենի մեջ, բայց թող
Տերը մեզ Շնորհ անի բոլորիս, որպեսզի կարողանանք վերադառնալ բնօրինակին: Խնդրեմ:
—Եսայիա 49-րդ գլխի 6-րդ Խոսք, երկրորդ մաս: Եսայիա
49 գլուխ, 6բ Խոսք:
«…Ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը
լինես մինչեւ երկրի ծայրը»:
—Սա Հին Կտակարանից մարգարեություն է մեր Տիրոջ մասին.
«…Ես քեզ
ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը»:
Ոչ միայն Իսրայելը, այլև հեթանոս ազգերն են ներառված Աստծո փրկության ծրագրում, ինչպես
Տերն ասաց Աբրահամին, և խոստացավ. «Քեզնով
կօրհնվեն երկրի բոլոր ազգերը»: Մեկ այլ հատված Աստվածաշնչից:
—Կարդում ենք Գործք Առաքելոց 15 գլուխ, 14 Խոսքից: Գործք
15 գլուխ, 14 Խոսք:
«14 Շմաւոնը պատմեց,
թէ ինչպէս Աստուած առաջուց այց արաւ, որ հեթանոսներիցը ժողովուրդ առնէ իր անունի համար»:
—Շնորհակալություն Տիրոջը: Նոր Կտակարանում հաստատվում
է այն, ինչ Աստված խոստացավ Հնում, և մեր քարոզության մեջ դա է գլխավորը, Հին և Նոր
Կտակարանների ամբողջական ներդաշնակությունը՝ այնտեղ խոստումներն են, այստեղ կատարումը:
Շնորհակալությո՜ւն Տիրոջը:
Եվս մեկ հատված Աստվածաշնչից.
—Կարդում ենք Հռոմեացիների 11-րդ գլխից, 7-րդ Խոսքը: Հռոմեացիներ
11 գլուխ, 7-րդ Խոսք:
«7 Ուրեմն ի՞նչ.
այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները
կուրացան»:
—Եվ սա նույնպես կատարվեց, ինչպես որ գրել էր Պողոսը.
«Ո՜չ թե ամբողջ ԻսրաՅելը, ո՜չ բոլորը»,
այլ ովքեր հավատացին Հովհաննես Մկրտչի պատգամին, իսկ հետո առաքյալների պատգամին, նրանք
լսեցին և ընդունեցին, և պատկանում են ընտրվածներին: Իսկ նրանք, ովքեր չհավատացի՜ն,
չնդունեցի՜ն, նրանք կարծրացրեցին իրենց սրտերը: Այստեղ մենք պետք է կրկին շեշտենք Աստծուն
հավատալու կարևորությունը՝ խոստումներին հավատալո՜ւ
կարևորությունը: «Նա ով Աստծուն չի հավատում,
նա Նրան ստախօս է արել»: [4-1 Հովհ. 5.10] Եվ դրա համար է շեշտադրվում, որպեսզի
մենք հավատանք այնպես, ինչպես Գրվա՜ծքն է ասում,
և որպեսզի վերապրենք ա՜յն, ինչ խոստացված է Գրվածքում: Աստված այժմ կանչում է բոլոր
ազգերից, լեզուներից և ժողովուրդներից, և Իր փրկագնման գործը ավարտին է հասցնում նրանց
հետ, ովքեր սահմանված են փրկության համար: Իսկ հետո Նա կանդրադառնա ԻսրաՅելին, Նա կսկսի
Իր գործը 144000-ից՝ Հարս-եկեղեցու հափշտակությունից հետո: Մենք ուրիշ Գրվածքներ ունե՞նք։
—Կարդում ենք Հռոմեացիներից, 11-րդ գլխի, 5-րդ Խոսքից:
Հռոմեացիներ 11 գլուխ, 5-րդ Խոսք:
«5 Հէնց այսպէս
էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ»:
—Շնորհակալություն Տիրոջը: Եղբայրներ և քույրեր, ես իսկապես
էլ կարիք չունեմ քարոզելու, ես պետք է ուղղակի անցնեմ մեկ Գրվածքից մյուս Գրվածքին,
Աստվածաչնչում ամեն բան գրված է: Եվ դրա համար մենք սրտանց շնորհակալ ենք Տիրոջից:
Մեզ պետք չեն այդ դո՜գմաները, մեզ պետք չեն Հռոմի կաթոլիկ կատախեզիսները, մեզ ընդհանրապես
ոչինչ պետք չէ, մեզ միայն Աստված և Աստծո սուրբ Խոսքն է պետք:
Թույլ տվեք ինձ վերջացնել, ժամանակը գրեթե ավարտված է:
Եղբայրներ և քույրեր, մենք այսօր լսեցինք 25-րդ սաղմոսը, զորավոր Խոսք լսեցինք Քելլերի
եղբորից, և յուրաքանչյուր հատված խոսո՜ւմ է մեզ հետ: Եվ ճիշտ նույն կերպով, Աստվածաշնչի
մնացած բոլոր հատվածնե՜րն են խոսում մեզ հետ, որոնք այսօր կարդացինք: Տերը չի խոսում
շրջանցելով մեզ, Նա խոսում է իմ և քո սրտին, Նա մեզ բոլորիս անձա՜մբ է խոսում, և մենք
կարող ենք դասակարգվել նաև ըստ Հռոմեացիների մեր կարդացած խոսքի.
«5 Հէնց այսպէս
էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ»:
Եվ մենք կարող ենք Աստծո Շնորհով պատկանել այդ մնացորդին
մեր ժամանակներում։ Միայն նայեք բոլոր համայնքներին, բոլորը շրջանցում են աստվածային
պատգամը և ասում. Դուք այնտեղ էի՞ք, երբ Տերը խոսեց Բրանհամ եղբոր հետ: Լսե՞լ եք, որ
Նա ասաց նրան. «Ինչպես Հովհաննես Մկրտիչն է
ուղարկվել է Քրիստոսի առաջին գալուստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով,
որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»:
Միշտ կան այնպիսիները, ովքեր իրենց հարցականներն են դնում,
քանի որ իրենք անձամբ հավատք չունե՜ն իրենց սրտերում, որովհետև իրենք անձնական հարաբերություններ
չունեն Աստծո և Աստծո Խոսքի հետ:
Ամեն ոք, ով անձնական հարաբերությո՜ւն ունի Աստծո և Աստծո
Խոսքի հետ, ովքեր կենդանի հույս ունեն, ովքեր վերստին ծնվել են, ովքեր ներում են ստացել,
ովքեր ստացել են որդեգրությունը, հաշտությո՜ւնը Աստծո հետ, և Աստծո զավակներ են դարձել,
և ով Աստծուց ծնվա՜ծ է, ծնվա՜ծ է կենդանի հույսի համար: Եվ ով Աստծուց է, լսո՜ւմ է
Աստծո Խոսքը: Եկեք կարդանք:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարանից: Հովհաննես
8-րդ գլուխ, 47 Խոսքը:
«47 Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. նորա
համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք»:
—Ահա թե ինչ ասաց Տերը դպիրներին և փարիսեցիներին: Նա
այսօր նույնպես խոսո՜ւմ է դպիրներին և փարիսեցիներին, ինչպես այն ժամանակ։ Նո՜ւյն կերպ
Նա ասում է. «Ով Աստծուց է, լսո՜ւմ է Աստծո Խոսքը»: Եվ սա՜ է երկնային տարբերությունը,
դպիրների և փարիսեցիների: Նա ասում է. «Դուք
չե՜ք կարող լսել այդ Խոսքերը, դուք չե՜ք կարող նույնիսկ տանե՜լ այս զրույցը, որովհետև
դուք Աստծուց չեք»: Եվ հետո՝ նրանք ովքեր Աստծուց են ասում է. «Դո՜ւք, որ Աստծուց եք, դուք լսո՜ւմ եք Աստծո Խոսքը»։
Եղբայրներ և քույրեր, ո՜չ թե մենք, ո՜չ թե ես եմ որևէ վճիռ կայացնում, այլ Աստծո Խոսքը,
Նա Խոսում է Իրենից, և ասում է. Ով Աստծուց է, լսո՜ւմ է Աստծո խոսքը, լսո՜ւմ է մեր
օրերի խոստումը, հավատո՜ւմ է դրան, և մասնակցությո՜ւն ունի այն ամենի մեջ, ինչ Աստված
անում է ներկա պահին:
Իսկ նրանք, ովքեր Աստծո՜ւց չեն, ունեն Աստծո Խոսքի իրենց
սեփական մեկնաբանությունները և չեն լսում, թե այժմ Աստված ինչ է ասում Հարս-եկեցեցուն
Սուրբ Հոգու միջոցով: Խնդրո՜ւմ եմ, որտե՞ղ ես դու քեզ դասակարգում, որտե՞ղ է քեզ դասակարգում
Աստծո Խոսքը: Արդյո՞ք մենք նրանց թվում ենք, ում Տերը պետք է ասի. «Դուք չեք լսում, քանի որ Աստծուց չեք»: Կամ
կարո՞ղ է Տերն ասել ինձ և քեզ. «Քանի որ դուք
Աստծուց եք, լսում եք Աստծո խոսքը»: Եվ ևս ասեմ այս մասին. Մենք այնտե՜ղ չէինք,
երբ Բրանհամ եղբայրը ստացավ իր հանձնարարությունը 1933 թվականի հունիսի 11-ին, բայց ես անձամբ իմ աչքերով տեսա 12 հոգու
1966 թվականի Զատիկին, ովքեր Ջեֆերսոնվիլի Խորանո՜ւմ էին, ովքեր այնտեղ էին, երբ տեղի
ունեցավ հզոր իրադարձությունը 1933 թվականի հունիսի 11-ին։
Եղբայրներ և քույրեր, մենք այսօր մոտենում ենք ավարտին:
Մենք շնորհակա՜լ ենք Աստծուց, որ հենց այս ժամանակում ենք ապրում, որ հիմա ճանաչե՜լ
ենք ժամանակը, հավատում ենք Աստծո խոստումի՜ն
և խոստումի զավակներ ենք, և Աստծո Շնորհով
կվերապրենք ավարտական մասը Հարս-եկեղեցու, և կտեսնենք այդ իրադարձությունը՝ Հիսուս
Քրիստոսի վերադարձը և հափշտկությունը:
Ցյո՜ւրիխից ևս մեկ անգամ ամենաջերմ ողջույնները բոլոր
եղբայրներին և քույրերին, և ձեզ հանձնում ենք Աստծո ձեռքերի մեջ։ Տերն օրհնի ձեզ: Եվ
մենք այստեղ շնորհակա՜լ ենք, որ կարող ենք նորից հավաքվել՝ լսելու Աստծո Խոսքը և օրհնվելու:
Թող Ամենակարող Աստծո օրհնությունները հանգչի՜ ձեր բոլորի վրա, բոլորի ովքեր կարող
են հավատալ այնպես, ինչպես Գրվածքն է ասում: Օրհնյալ եղեք Հիսուսի սուրբ անունով, ԱլելուՅահ:
Ամեն: Ամեն: